Definitions containing the research ոյ : 10000 results

Նորահաս, ից

adj.

arrived lately;
precocious, early, premature;
unexpected, sudden;
young, fresh.

· Calfa

NBHL (1)

Նոր հասեալ. նորեկ. եւ Նորոգ հասունացեալ. կանխահաս. նորատունկ. առոյգ. եւ Վաղահաս. յանկարծահաս. եւ Նորահասակ.


Նորահասակ

adj.

young, tender.

· Calfa

NBHL (1)

νεοήλιξ, ἠλικία νεαζούσα juvenis, juvenilis aetatis. Մանկահասակ. ծաղկահասակ. առոյգ. տղայ. երիտասարդ.


Նորաձեւ

adj. s.

new-fashioned, innovated, newly found out or invented;
modish, capricious, fantastical;
—ք, fashion, mode, novelty;
նորաձեւս առնել՝ ձեւել՝ մուծանել, cf. Նորաձեւեմ.

· Calfa

NBHL (1)

Նորաձեւս ինչ առնել։ Նորաձեւս ինչ ընդդէմ ճշմարտութեան ձեւէի։ Զի թէ զկոյսն արկեալ էր յազգահամարն, այնպէս թուէր՝ եթէ նորաձեւս իմն նորոգիցէ. (Առ որս. ՟Թ։ Սեբեր. ՟Դ։ Ոսկ. մ. ՟Ա. 2։)


Նորաձեւեմ, եցի

va.

to innovate, to introduce any novelty or innovation, fashion or mode.

· Calfa

NBHL (1)

Որք նորաձեւենն զհաւատս (մոլորութեամբ)։ Զի կանգնեսցէ որոց ի յերկրիս զյարութիւն. զոր եւ ինքն նորաձեւեաց մարդոյս բնութեամբ. (Պրպմ. ՟Լ՟Թ։)


Նորաձեւութիւն, ութեան

s.

innovation;
mode, fashion;
—ք, fancy articles.

· Calfa

NBHL (1)

Իմանալ նորաձեւութիւնս տառից արտաքոյ քան զգրոց. (Աթ. ՟Ժ՟Բ։)


Նորամսութիւն, ութեան

s.

the fir st day of a month.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ի քաղաքաց (հեթանոսաց) տօնս առնեն միանգամ յամսեան յըստ աստուածն նորամսութեան թուելով։ Ի միում (այսինքն յառաջին աւուր) ամսեանն պակասեաց ջուր յերկրէ. նորամսութիւն՝ պակասութիւն լինի ջրոյն։ Զտօնսն թուէ, զնորամսութիւն, զոր փողովք նշանակեն. (Փիլ.։)


Նորայ, ոց

cf. Նորային.

· Calfa

NBHL (6)

Որ նորայն հայր է, նոյն եւ մեր։ Նորայն լոյս միայն է անփոփոխ։ Ձեր անուանքդ, եւ ոչ նորայն։ Իմ բառս քաղցր է, եւ ոչ նորայն։ Որոյ անուն՝ նորայն եւ սորայն մի է։ Որ ոք ունիցի յինքն զՔրիստոս, ունի եւ զնորայն զամենայն. (Խոսր.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց.։)

Ազնուականագոյն կամ լաւագոյն քան զնորայն։ Զամենայն զնորայսն։ Ընտանիք օտարին՝ նորայոցն ցանկանայեցեն։ (Եզնիկ.։)

Զի՞նչ նման իցէ սորա մահս նորայոյն (կամ նորայոցն). (Կիւրղ. թագ.։)

Ըստ իւրոյն բնութեան անհաղորդ է նորայոցն ախտից. (Պրպմ. ՟Ը։)

Ոչ նա կարօտի մերոց ծաղկանց, այլ մեք նորայնոցն։ Նորայնովքն կամօք էքս զհաստատութիւն ունին։ Ոչ հաղորդ լինելով իւիք նորայնոյն բնութեան։ Ի նորայնոցն առեալ զնիւթ մերոցս գովասանութեանց. (Նիւս. երգ.։ Կիւրղ. գանձ.։ Պրոկղ. յոսկ.։)

Այսոքիկ մերայոցն, իսկ նորայոյքն եւ որ ի նորուն բանիցն քաջալերեալք եւ այլն. (Խոսրովիկ.։)


Նորային, յնոյ, յնոց

pron.

one's own, his or her own.

· Calfa

NBHL (6)

Որ նորայն հայր է, նոյն եւ մեր։ Նորայն լոյս միայն է անփոփոխ։ Ձեր անուանքդ, եւ ոչ նորայն։ Իմ բառս քաղցր է, եւ ոչ նորայն։ Որոյ անուն՝ նորայն եւ սորայն մի է։ Որ ոք ունիցի յինքն զՔրիստոս, ունի եւ զնորայն զամենայն. (Խոսր.։ Ճ. ՟Գ.։ Վրք. հց.։)

Ազնուականագոյն կամ լաւագոյն քան զնորայն։ Զամենայն զնորայսն։ Ընտանիք օտարին՝ նորայոցն ցանկանայեցեն։ (Եզնիկ.։)

Զի՞նչ նման իցէ սորա մահս նորայոյն (կամ նորայոցն). (Կիւրղ. թագ.։)

Ըստ իւրոյն բնութեան անհաղորդ է նորայոցն ախտից. (Պարապմ. Ը։)

Ոչ նա կարօտի մերոց ծաղկանց, այլ մեք նորայնոցն։ Նորայնովքն կամօք էքս զհաստատութիւն ունին։ Ոչ հաղորդ լինելով իւիք նորայնոյն բնութեան։ Ի նորայնոցն առեալ զնիւթ մերոցս դովաստութեանց. (Նիւս. երգ։ Կիւրղ. գանձ։ Պրոկղ. յոսկ։)

Այսոքիկ մերայոցն, իսկ նորայոյքն եւ որ ի նորուն բանիցն քաջալերեալք եւ այլն. (Խոսրովիկ։)


Նորանամ, ացայ

vn.

to become new, to be renewed;
—նայ լուսին, it is new moon.

· Calfa

NBHL (2)

Նորանայ երկին, եւ նորոգի երկիր։ Նորոյ երկնից՝ նորոյ երկրի, որք նորանան. (Ոսկ. նեռ.։ Շ. իմ. եղակ.։)

Նորանալոց են նորոգութեամբ հոգւոյն։ Մաքրութեամբ աւազանին նորասցին։ Զմեղս եւ զապականութիւնս մաքրէ, մինչչեւ են նորացեալ. (Երզն. մտթ.։)


Նորանկար

adj.

newly painted.

· Calfa

NBHL (1)

Նորանկար խորոց խորհրդոյ՝ տաղաւարին հօրն հաւատոյ. (Գանձ.։)


Նորանշան

adj.

prodigious, marvelous, astonishing, surprising, wonderful;
unheard of, extraordinary, incredible, paradoxical, phenomenal, monstrous;
— ինչ, phenomenon, prodigy, paradox.

· Calfa

NBHL (1)

Զարարածն (զստեղծումն մարդոյ) նորանշան ընծայեցուցանէ, թէ ստեղծ որպէս ձեռօք, եւ փչեաց կենդանի՝ որպէս թէ բերանով. (Եզնիկ.։)


Նորաշէն

adj.

new-built.

· Calfa

NBHL (1)

Նոյնպէս լինիցի քաղաքդ ձեր նորաշէն նորակերտ իբրեւ զանօթ ինչ նոր. (Ոսկ. ես.։)


Նորապաղ

adj.

freshly frozen.

· Calfa

NBHL (1)

Գայ ի միւս կողմ սրան գաս գետոյ, գտանէ զնա նորապաղ. (Պտմ. աղեքս.։)


Նորասնունդ

adj.

newly fed, young, tender.

· Calfa

NBHL (1)

Տու՛ր շնորհ այժմ շինուածոյ նորասնունդ որդւոց Սիոնի. (Երզն. լս.։)


Նորաստեղծեմ, եցի

va.

cf. Նորաստեղծում.

· Calfa

NBHL (1)

Ի բերանոյ ձկան նորաստեղծ սատերս. (Շ. թղթ.։)


Նորաստեղծում, ծի

va.

to create, to recreate, to make anew.

· Calfa

NBHL (1)

Ի բերանոյ ձկան նորաստեղծ սատերս. (Շ. թղթ.։)


Նորատունկ, տնկոց

adj. s. fig.

newly planted;
young, small plant;
neophyte.

· Calfa

NBHL (4)

νεόφυτος, -ον recens plantatus, neophytus, nova planta. Նոր տնկեալ. նորաբոյս. մատաղատունկ. եւ Նոր տունկ.

Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ։ Որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ։ Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց։ Մարդն Յուդայ նորատունկ սիրելի։ Պահել զնորատունկ գործոց ձեռաց իւրեանց ի փառս. (Յոբ.։ Սղ.։ Ես.։)

Ողկոյզն ճմլեալ ի խաչանիշ փայտին՝ գինի նորատունկ (այգւոյ) այսօր ի սուրբ Սիոն. (Տաղ.։)

ՆՈՐԱՏՈՒՆԿ. որպէս Ծաղկահասակ երիտասարդ կամ օրիորդ. առոյգ հասակաւ.


Նորարար

adj.

renewing, re-creating;
newly done.

· Calfa

NBHL (1)

Նորարարն աստուած նոր արասցէ զամենեսեան ներքոյ եւ արտաքոյ. (Վանակ. տարեմտ.։)


Նորացուցանեմ, ուցի

va.

to make new, to renew, to renovate.

· Calfa

NBHL (1)

Նորացուցէ՛ք զօրհնութիւնս յարուցելոյն ի մեռելոց. (Շար.։)


Նորափետուր

adj. fig.

moulted, new-feathered;
made young again, renewed, revived;
— զարդարիլ, to moult, to get new-feathers, to put on new plumage;
to grow young again, to be revived.

· Calfa

NBHL (1)

πτεροφυής alatus ἀπαλός tener. կամ բայիւ πτεροφυέω alas produco, plumesco. Որոյ փետուրքն են նորաբոյս, կամ նորոգեալ. այն ինչ թեւաբուսեալ. նոր փետրւորած, թեւաւորած.


Նորափթիթ

adj.

new-budded, new-blossomed, freshblown;
— ծաղիկ, a tender or new-budding flower;
— գեղ գարնայնոյ, budding graces of spring;
— ստինք, budding breasts.

· Calfa


Նորեկ, աց

adj. fig.

new-come, newly arrived;
newly converted;
— հարսն, bride, new-married;
— եղբայր, novice;
— ի հաւատս, neophyte.

· Calfa

NBHL (1)

Զեկեղեցւոյ նորեկ զգուշացեալս արձակեսցուք. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Նորընծայ, ից

adj. s.

newly offered, dedicated, ordained or consecrated;
starting in life, entering in a profession or career, making one's outset;
novice, probationer.

· Calfa

NBHL (3)

Նոր ընծայեալ. այն ինչ ի լոյս եկեալ կամ նուիրեալ. նորահաւատ. նորապսակ. նորեկ. նորամարզ. նորատուր. ըստ յարակից բառից վերածեալ յայլեւայլ առմունս. որպէս novellus, novicius, recens, insolens եւ այլն. յն. պէսպէս.

Զթուղթ՝ զոր նորընծայ ծառայիցդ աստուծոյ գրեալ էր, տեսաք։ Յանձանձել զնորընծայ հօտն Քրիստոսի. (Կաղանկտ.։)

Օրհնեա՛ զնորընծայս զայս, որ կայ առաջի սրբոյ սեղանոյս, առնուլ զաստիճան քահանայութեան. (Մաշտ.։)


Նորընծայութիւն, ութեան

s.

outset, first steps, starting, setting out;
novitiate, probationership, time of probation.

· Calfa

NBHL (2)

Վասն Քրիստոսիւ ընտրութեանն մերոյ, եւ նորընծայութեանն, եւ կատարմանն. (Նախ. եփես.։)

Վասն բոլորից ի նոյն ինքն կաթողիկէն նորընծայութեան (յն. վերածութեան) եւ զուգընթացութեան. (Մաքս. եկեղ.։)


Նորընկալ

adj.

newly obtained.

· Calfa

NBHL (1)

Հաւանեալ լինէր վասն նորընկալ իշխանութեան իւրոյ. (Ոսկիփոր.։)


Նորի, րւոյ, րեաց

adj. s.

premature, precocious;
—ք, first-fruits, premices;
օր նորեաց, first-fruit's day.

· Calfa

NBHL (2)

Կերան ի ցորենոյ երկրին զայգոյ բաղարջ եւ նորի։ Յաւուրն նորեաց յորժամ մատուցանիցէք զոհ տեառն զեօթներորդացն. (Թուոց. ՟Ի՟Ը. 26։ Յես. ՟Ե. 11։)

νέον novum. Նորաբոյս եւ նորահաս արմտիք տարւոյ. դեռ նոր հասած բերքը.


Նորոգ

cf. Նոր.

· Calfa

NBHL (4)

Յորժամ ակն խաղայցէ, բնական ազդեցութեամբ՝ վասն զնորոգ ոք տեսանելոյ լինի ասեն նշանակ. (Եզնիկ.։)

Նորոգ գիտութիւն միածնին առ հայր (այսինքն նորահրաշ եւ անվրէպ)։ Գիտութիւն ասէ աստ զնորոգ բանիւք ուսոյց զնա։ Նորոգ ուսմամբ։ Զնորոգ գիտութիւն գրոց՝ զոր ունէր, ծանոյց։ Պիտո՛յ են մեզ միտք արթունք, եւ հոգք նորոգք. (Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ։)

ՆՈՐՈԳ. ἁκριβής, ἁκριβέστερος accuratus, diligens σαφέστερος clarior. Ստոյգ, անվրէպ. ճիշդ. քաջ. քաջայայտ. որպէս թէ՝ նոր հոգով եւ փութով խնամոց եղեալ.

πρόσφατος, καινότερος recens, recentior. Նոր. նորագոյն. այն ինչ զառաջինն եղեալ, կամ յառաջին վիճակ վերածեալ. դեռ նոր, նորանց եղած.


Նորոգագործ

cf. Նորագործ.

· Calfa

NBHL (1)

Սատակեալ նորոգագործ տանջանօք (երկնատեղաց հրոյ)։ Ձեռնարկել ի նորոգագործ իրս. (Փիլ. իմաստն.։)


Նորոգապէս

adv.

cf. Նոր.

· Calfa

NBHL (2)

Արարածք նորա եմք ստեղծեալ նորոգապէս ի ձեռն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. (Եփր. եփես.։)

ՆՈՐՈԳԱՊԷՍ. ἁκριβῶς, ἁκριβέστερον, μετὰ ἁκριβείας accurate, diligenter. Ստուգագոյնս. հաւաստեաւ. անվրէպ. մեծաւ խնամով.


Նորոգեմ, եցի

va. fig.

mend, to do up, to repair, to restore to the first condition or state, to put in good or better condition;
to regenerate, to reform;
to renew, to renovate, to revive, to re-establish;
— զնկար, to restore a picture.

· Calfa

NBHL (1)

Նորոգես զերեսս երկրի։ Հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում։ Որ առնէ զամենայն եւ նորոգէ, եւ դարձուցանէ յայգ զստուերս մահու։ Նորոգել զուխտ հաշտութեան ընդ նոսա։ Նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո։ Ցաւք իմ նորոգեցան յիս։ Նորոգեցարու՛ք ի նորոգութիւն մտաց ձերոց։ Ի նոյն պատկեր նորոգիմք փառաց ի փառս.եւ այլն։


Նորոգութիւն, ութեան

s.

cf. Նորոգումն.

· Calfa

NBHL (3)

Մատուցանել թուղթս վասն նորոգութեան (կամ նորոգման) սիրոյ եղբայրութեան մերոյ։ Նորոգումն (կամ նորոգութիւն) երիտասարդի ըստ ճանապարհաց իւրոց։ Այս է նորոգումն աջոյ բարձրելոյ։ Ի նորոգումն (յն. ի նորութեան) կենաց շրջեսցուք.եւ այլն։

Լիցի ինձ ի ծնունդ նորոգութեան վերստին ի հոգւոյն սրբոյ. (Եղիշ. ՟Ը։)

Կամ որպէս ἁκρίβεια diligentia, accuratio. Ճշդութիւն անվրէպ. փոյթ պնդութեան կամ նոր հոգողութեան.


Նորոգումն, ման

s.

renewing, renovation, restoration, reparation, mending;
reform, reformation;
new birth, regeneration;
growing young again;
cf. Տոմար.

· Calfa

NBHL (3)

Մատուցանել թուղթս վասն նորոգութեան (կամ նորոգման) սիրոյ եղբայրութեան մերոյ։ Նորոգումն (կամ նորոգութիւն) երիտասարդի ըստ ճանապարհաց իւրոց։ Այս է նորոգումն աջոյ բարձրելոյ։ Ի նորոգումն (յն. ի նորութեան) կենաց շրջեսցուք. եւ այլն։

Լիցի ինձ ի ծնունդ նորոգութեան վերստին ի հոգւոյն սրբոյ. (Եղիշ. ՟Ը։)

Կամ որպէս ἁκρίβεια diligentia, accuratio. Ճշդութիւն անվրէպ. փոյթ պնդութեան կամ նոր հոգողութեան.


Նորօրէն

adv. adj.

in a new, unheard of or extraordinary manner, prodigiously;
unheard of, extraordinary.

· Calfa

NBHL (1)

Նորօրէն անձրեւեալ հրածին ամպովք ըստ նորագիւտ հրոյ ցանկութեանն. (Գր. հր.։)


Նորօրինակ

adj.

unexampled, strange, new, extraordinary, prodigious, unusual.

· Calfa

NBHL (1)

Նշանք լինէին, ամենայնն նորօրինակ արտաքոյ բնութեան. (Կիւրղ. ել.։)


Նոցային

s.

their.

· Calfa

NBHL (5)

Ընդդէմ բերեալ քոյդ բանից զառ ի նոցանէսն. (Պրպմ. ՟Թ։)

Կերպարանս ինչ հանդիպեցուցեալ նոցայոյն առնել զհանդիպումնն. (Փիլ. ել.։)

Նոցայիւքն ընդելացուցանէ, եւ յետոյ զիւրն ի մէջ բերէ. (Երզն. մտթ.։)

Զի՞նչ հաւասարութիւն է ձերայնոցն ընդ նոցայնոցն։ Չհոգայցեմ ինչ ընդ նոցա (հոգւոց), այլ ընդ նոցայնոցն (մարմնաւոր պիտոյից). (Կոշ. Զ։ Ոսկ. մ. Գ. 6։)

Արեւելեանն այն մոդուց՝ աստղահրաւէրն եկելոց, հաւատ եւ յոյս մեր՝ եւ սէր, գեր նոցայնոցն քեզ նըւէր. (Տաղ յհ. եղբօր հեթմոյ։)


Նուագաւոր, աց

adj.

musical, harmonious, cadencer, melodious.

· Calfa

NBHL (3)

Որպէս երաժշտական ոք զթուլացելովք աղեօք քնարին բախեալ զկտընտոցն՝ ոչ ի ճահ նուագաւոր ածէ զմատնն. յն. ոչ ըստ թուոյ յառաջ ածէ զնուագն. (Նիւս. կազմ.։)

Ներյարմարագոյն նուագաւոր երգոցն սեռք։ Անասուն կենդանեաց (թռչնոց) նուագաւոր ձայնք, զորս բնութիւնս երաժշտացոյց։ Նուագաւորն մատանց արարիչն (այսինքն գտակ) եղեւ քաջն Պինդարոս։ Ձայնից նուագաւորաց։ Շարժումն նուագաւոր։ Որ ի գինարբուսն հացկերութաց նուագաւոր կրօնիւք վարեսցին. (Փիլ.։)

ἑμμελής, μελῳδουμένος modulatus, concinnus. Ուր գոյ նուագ եւ չափ համեմատական. եղանակաւոր. բարեյարմար. երաժշտական. եւ բարեկարգ. կանոնաւոր.


Նուազական, ի, աց

adj.

diminutive, decreasing;
— պատկեր, negative picture.

· Calfa

NBHL (1)

Նուազականօքն արար նուազագոյն զնուազականացն իմաստ. (Ոսկ. ես.։)


Նուազամիտ

adj.

short-witted.

· Calfa

NBHL (1)

Յորժամ զիշխանս բարեսէրս տայ, անդէն եւ անդ արժա՛ն է նուազամտին գիտել զբարերարութեան աստուծոյ այցելութիւն. (Փարպ.։)


Նուազանամ, ացայ

vn.

cf. Նուազիմ.

· Calfa

NBHL (6)

Պա՛րտ էր այլայլելոյն աճել եւ նուազանալ։ Եհաս՝ իմաստութեան ինձ նուազանալ, եւ առաւելուլ ոչ բարւոյ ցանկութիւն։ Նուազանայցէ՞ ի ձեռն այնորիկ տրտմութեան պատճառք. (Արիստ. շարժ.։ Նար. ՟Ծ՟Ե։ Նիւս. կազմ.։)

Ի հոգւոյ անտի Մովսէսի առեալ տայր ծերոցն, եւ ի նմանէ ոչ նուազանային անհատական շնորհք մարգարէութեան. (Լմբ. հանգ.։)

Աչք ի նկատելոյ՝ տկարացեալք նուազանան. (Փիլ. ՟ժ. բան.։)

Ոչինչ նուազանայ յերանութենէս՝ քան զայն, որ գործովն զկամս կացոյց. (Շ. մտթ.։)

Առ իմս համեմատութիւն յոյժ նուազանայ անբաղդատութեամբ. (Սկեւռ. աղ.։)

Իսկ գիշերոյն ժամք մինչ ի չորսըն նուազանան. (Երզն. ոտ. երկն.։)


Նուազիմ, եցայ

vn. ast.

to diminish, to grow less, to decrease;
to be lessened, abated, lowered, brought down;
to be eclipsed.

· Calfa

NBHL (6)

Ամք ամպարշտաց նուազեսցին։ Նուազեալ էր կամ նուազեաց ջուրն յերեսաց երկրի։ Նուազեաց ջուր ի տկէ անտի։ Գետն նուազեսցէ եւ ցամաքեսցէ։ Ցամաքեցաւ գինի, նուազեաց ձէթ։ Ցամաքեցաւ որթ, նուազեաց թուզ եւ նուռն։ Կատարեալք, եւ ոչ իւիք նուազեալք։ Իցէ նուազեալ յիմաստութենէ։ Դադարեցան աղօրիք, զի նուազեցան։ Անասունք նոցա ոչ նուազեցան։ Բազմածինն նուազեաց յորդւոց։ Սուգ առցէ երկիր, եւ նուազեսցի ամենայն բնակչօք իւրովք։ Ամենեքին մեղան, եւ նուազեալ են ի փառացն աստուծոյ։ Զի դուք մի՛ նուազիցիք եւ մի՛ իւիք շնորհօք։ Գիտեմ նուազել, գիտեմ առաւելուլ։ Ի մտանելոյ ի հանգիստ նորա գտանիցի ոք ի ձէնջ նուազեալ.եւ այլն։

Էջ յորովայն կուսին Մարիամու՝ ոչ նուազելով ի ծոցոյ հօր։ Մի քան զմի առաւելեալ եւ նուազեալ. (Շ. ընդհ.։)

Առանց օդոյ նուազի լոյս ճառագայթից իւրոց (այսինքն արեւու). (Եղիշ. ՟Ը։)

Զինչ լուսաւորագոյն քան զարեգական, սակայն եւ նա նուազի. (Սիր. ՟Ժ՟Է. 30։)

ՆՈՒԱԶԻԼ. Պակասիլ լուսոյ լուսնի՝ յետ լրման մինչեւ ցնորիլն. պակսիլ.

Լուսին՝ աճմամբ. լնլով եւ նուազելով։ Պակասէ ի նմանէ լոյսն, մինչեւ ամենեւին նուազէ. (Եզնիկ.։)


Նուազութիւն, ութեան

s.

cf. Նուազումն.

· Calfa

NBHL (2)

Կատարելոյ՝ եւ աճումն նուազութիւն է. (Սեբեր. ՟Ա։)

Ի՞ւ չարանան, եթէ ոչ բարեաց ունակութեանց եւ ներգործութեանց նուազուեամբ։ Բարին ի միոյ եւ ի բոլոր պատճառէն է, իսկ չար ի բազմաց եւ ի մասնաւորաց նուազութեանց. (Դիոն. ածայ.։)


Նուաղանամ, ացայ

vn.

cf. Նուաղիմ.

· Calfa

NBHL (2)

Մի՛ դու նուաղենար (կամ նուաղանար), մի՛ դու նուաղենար լուսին՝ զար գիշերայնւոյ. (Նար. տաղ.։)

Մի՛ նուաղենար ճրագդ լուսոյ՝ սուրբ Յովհաննէս. (Տաղ կոստանդեայ.։)


Նուաղենամ, եցայ

vn.

cf. Նուաղիմ.

· Calfa

NBHL (2)

Մի՛ դու նուաղենար (կամ նուաղանար), մի՛ դու նուաղենար լուսին՝ զար գիշերայնւոյ. (Նար. տաղ.։)

Մի՛ նուաղենար ճրագդ լուսոյ՝ սուրբ Յովհաննէս. (Տաղ կոստանդեայ.։)


Նուաղեմ, եցի

va.

cf. Նուաղեցուցանեմ.

· Calfa

NBHL (2)

Կարօտութիւն հացի եւ ջրոյ նուաղէ զմարմինն, այսպէս եւ իմ կարօտութիւնս առ քեզ նուաղէ զիմ հոգի եւ զմարմին։ Առ քեզ ցանկութիւնս նուաղէ զիմ սիրտս. (Խոսր.։)

Լուսոյն առաւելութիւն ծանրացեալ՝ նուաղեցուցանէր զաչաց տեսութիւն։ Արգելոյր զճառագայթս արեգականն, եւ նուաղեցուցանէր։ Զեօթնաջահետն աշտանակն լուսոյ նուաղեցուցին յանձինս իւրեանց. (Ոսկ. մտթ.։ Ագաթ.։ Եղիշ. դտ.։)


Նուաղեցուցանեմ, ուցի

va.

to cause to languish, to make languid, to weaken, to enfeeble, to debilitate, to enervate, to cause to pine away;
to darken, to obscure, to dim;
to eclipse;
to diminish.

· Calfa

NBHL (2)

Կարօտութիւն հացի եւ ջրոյ նուաղէ զմարմինն, այսպէս եւ իմ կարօտութիւնս առ քեզ նուաղէ զիմ հոգի եւ զմարմին։ Առ քեզ ցանկութիւնս նուաղէ զիմ սիրտս. (Խոսր.։)

Լուսոյն առաւելութիւն ծանրացեալ՝ նուաղեցուցանէր զաչաց տեսութիւն։ Արգելոյր զճառագայթս արեգականն, եւ նուաղեցուցանէր։ Զեօթնաջահետն աշտանակն լուսոյ նուաղեցուցին յանձինս իւրեանց. (Ոսկ. մտթ.։ Ագաթ.։ Եղիշ. դտ.։)


Նուաղիմ, եցայ

vn.

to faint, to fail, to lose one's senses, to fall fainting, to fall into a swoon, to swoon or faint away;
to languish, to grow weak, to wear oneself out;
to diminish, to grow less, to decrease;
to become dim, obscure, to be eclipsed;
—ղեալ անկանել, to fall senseless;
—ղի սիրտ իմ, my heart grows faint within me.

· Calfa

NBHL (5)

Լոյս երեսաց իմոց ոչ նուաղէր. (Յոբ. ՟Ի՟Թ. 24։)

Արեգակն նուաղեաց։ Լոյս լուսնին նուաղեցաւ։ Իբրեւ զաստեղս նուաղեալ եւ ծածկեալ յարեգակնային ճառագայթիցն՝ նուաղին եւ արգելուն զփայլումն ծագման։ Ա՛ռ եւ գնա՛ զարեգակնդ արդարութեան, զի եթէ տեսանիցէ զդա փոքր ճրագն, նուաղի լոյս դորա. (Եւս. քր. ՟Բ։ Շար.։ Նար. յովէդ.։ Եփր. ծն.։)

Նուաղեցին աչքիմ։ Նուաղեաց սիրտ իմ եւ մարմին իմ, աստուած սրտի իմոյ, բաժին իմ աստուած յաւիտեան. (անդ. ՟Կ՟Ը. 4։ ՟Հ՟Բ. 26։)

Ի մարմնոյ հիւանդութենէ նուաղէ հոգւոյն արթնութիւն. (Ոսկ. ես.։)

ՆՈՒԱՂԻՄ կամ ՆՈՒԱՂԵՄ. ἁμυδρόομαι, ἁμαυρόομαι , ὁλιγοψυχέω languesco, obscuror, animo deficio. մանաւանդ ἑκλείπω . (որ է նուազիլ), ἑλάττομαι, σμικρύνομαι diminuor եւ այլն։ Նուաղ լինել. նուղանալ. նուազիլ որակի իրաց՝ քան քանակի. աղօտանալ. պակասիլ լուսոյ. խաւարիլ լուսաւորաց. տկարանալ. լուծանիլ. լքանիլ. հիւծիլ թալկանալ. թառամիլ. լուսը կամ ուժը բռնուիլ՝ պակսիլ, սիրտը քաշւիլ, մարմրիլ


Նուաղութիւն, ութեան

s.

cf. Նուաղումն.

· Calfa

NBHL (1)

Պատուհասեալ վասն իւղոյն նուաղութեան. (Ոսկ. ՟բ. տիմ. ՟Զ։ Իսկ թէ ասէր, վասն լուսոյն նուաղութեան, լինէր բուն նշանակութիւն՝ աղօտութիւն։)


Նուաճութիւն, ութեան

s.

cf. Նուաճումն.

· Calfa

NBHL (3)

ՆՈՒԱՃՈՒԹԻՒՆ ՆՈՒԱՃՈՒՄՆ. Նուաճելն, իլն. ներքոյ արկանելն, եւ մտանելն. հպատակութիւն. բերումն. հանդիպումն. հանդիպումն. եւ այլն. (յն. պէսպէս).

Ետես զօրէն նուաճութեանն խստագոյնս եւ շինականագոյնս մերձենալ ի նա. այս փխկ սովորական ընտանի հանդիպմանն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 30։)

Այսոքիկ պէտք են գլխաւորութեանց ... դասեալք ընդ ինքեամբք նուաճութիւնք մասանց. (Նար. ՟Զ. իբր ներքոյ անկեալ մասունք։)


Նուաճումն, ման

s.

subjection, enslaving, submission, obedience;
detention, possession.

· Calfa

NBHL (3)

ՆՈՒԱՃՈՒԹԻՒՆ ՆՈՒԱՃՈՒՄՆ. Նուաճելն, իլն. ներքոյ արկանելն, եւ մտանելն. հպատակութիւն. բերումն. հանդիպումն. հանդիպումն. եւ այլն. (յն. պէսպէս).

Ետես զօրէն նուաճութեանն խստագոյնս եւ շինականագոյնս մերձենալ ի նա. այս փխկ սովորական ընտանի հանդիպմանն. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 30։)

Այսոքիկ պէտք են գլխաւորութեանց ... դասեալք ընդ ինքեամբք նուաճութիւնք մասանց. (Նար. ՟Զ. իբր ներքոյ անկեալ մասունք։)


Նուաստաբար

adv.

humbly, basely, vilely, ignobly.

· Calfa

NBHL (2)

Նոյնպէս ունին եւ յետինքն զառաջնոցն, բայց ո՛չ նմանապէս, այլ նուաստաբար։ Ոմանց գերակայաբար եւ բոլորապէս, իսկ ոմանց մասնաւորապէս եւ նուաստաբար։ Նուաստագոյնքն (ունին) նուաստաբար, եւ յետինքն յետնաբար. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։)

ὐφειμένως inferiori gradu, remisse. Նուաստ օրինակաւ, ցածագոյն աստիճանաւ. խոնարհագոյնս.