Your research : 12 Results for պաս

Entries' title containing պաս : 110 Results

Definitions containing the research պաս : 254 Results

Կայ, Կայք, ից

• ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


*Մատ

• «մօտ կամ առաջ երթալ՝ տանիլ». արմատ առանձին անգործածական, որից զանազան բայակերտ մասնիկներով ձևագած են՝ մատիլ «մօտենալ» Մծբ. մատնուլ «մո-տենալ» Բ. մակ. ժա. 8. մատչիլ «մօտ եր-թալ, մօտենալ» ՍԳր. Ագաթ. Կիւրղ. թգ. և ծն. մատուցանել ՍԳր. Ագաթ. Եզն. Սեբեր. սրանցից են մատուցական Ագաթ. մատու-ցիչ Եփր. ել. ղևտ. թղթամատոյց Աբր. մա-միկ. և Ճառընտ. ինքնամատոյց Նիւս. բն. դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12. դժուարամատչելի Արծր. յառաջամա-տոյց Կոչ. Ոսկ. յհ. ա. 30. սրբամատոյց Ա-գաթ. զոհամատոյց Կաղանկտ. նպաստամա-տոյց Կորիւն. նաւամատոյց, խնդրամատոյց (նոր բառեր) ևն։ Թերևս նաև մատք «երա-զափորձութի՞ւն» Եւագր. իա.։ Տե՛ս նաև մա-տարկայ։-Արմատի երկրորդ ձևն է ՄԱՒՏ = ՄՕՏ, որի հետ ճիշտ այն ձայնական լա-րաբերութիւնն ունի, ինչ որ արածել և արօտ, յատանել և յօտ։


Ջուխտ

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Շմ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ջուխտ, Ախց. Կր. ջ'ուխտ, Սեբ. ջ'ուխդ, Ռ. չուխդ, Մկ. ջօխտ, Գոր. Ղրբ. ճօխտ.-Հմշ. չուխտագ, Ասլ. չիւխդագ, չիւխդայ «ջուխտակ», իսկ Զթ. ջ'ուխդօգ, ջ'ուխդոգ «պաստեղ»։-Թուրքերէնից և քրդերէնից նոր փոխառութեամբ՝ Սչ. ջուֆդ՝, Պլ. չիֆդ, Տիգ. չութ, Վն. չիւֆթ, Ննխ. ջիֆթ, ջուֆթ. ջութ։-Նոր բառեր են՝ ջուխտեքեան, ջուխ-տահաց, ջուխտակուիլ, ջուխտէշ, ջուխտու-փարտ, ջուխտուկենտի, ջուխտակապ, ջուխ-տակակապ, ջուխտակար, ջխտալափակ, ջխտակեմ, ջխտանոց, ջխտանց, ջխտկուկ, ջխտկագլուխ ևն։


Ստէպ, ստիպոյ, ով, աւ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։