Your research : 12 Results for տաշ

Entries' title containing տաշ : 41 Results

Definitions containing the research տաշ : 137 Results

Դարբին, բնաց

s.

forger;
brasier;
lock-smith;
ironmonger.

• = Հնխ. dhabhro-նախաձևից՝ -ին մաս-նիկով, հմմա. լտ. faber «վարպետ, արհես-տաւոր (երկաթագործ, պղնձագործ, հիւսն, քարտաշ ևն)», իբր ած. «արուեստաւոր կեր-պով, վարպետօրէն, արուեստաևեռա». fabrē Քճարտարօրէն, վարպետ կերպով», fabrica «արուեստ, արհեստ, գործատուն, արհեստա-նոց», fabrire «պատրաստել, յօրինել», fab-ricare «գործել, շինել, ձևակեր պել». գոթ. ga-daban «յարմարիլ, պատշաճիլ, յարմա-րեցնել», ga-dōbs «պատշաճ, յարմար». հիսլ. dafna «ուժով, ամուր դառնալ», անգսք. ge-dafan «պատշաճ», ge-daeftan «կարգա-ւորել», լիթ. dabinú «ղարդարել», darbi-niñks « մշակ, գործաւոր», daba «կերպ, ե-ղանակ, յատկութիւն», dabšnus «գեղեցիկ», հոլ. doba «յարմարոթիւն». udobinū «դիւ-րին», dobru «գեղեցիկ, լաւ», podobati «պատշաճիլ», dobli «ուժով», ná-do «պէտք է». չեխ. dobry «քաջ» ևն։ Բոլորի պարզ արմատն է հնխ. dhabh-«յօրինել, գեղեցիկ կերպով յարմարել» (Walde, 264, Berneker, 203-5, Trautmann, 42-3, Pokorny, 1, 824, Ernout-Meillet, 305)։-Հիւբշ. 438.


Դէզ, դիզի, ոյ

s.

heap, assemblage, collection, confused collection, mass, pile.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dheig'h-արմա-տից. հմմտ. սանս. dēhi-«թումբ, պատ-նէշ, ամբարտակ», déhmi (վեդ. dcgdhi) «ծե-փել», զնդ. diz, daēzayeiti «դիզել, կանգ-նեցնել, բարձրացնել», uzdnēza-«դէզ», pairi-daēza-«շրջապարիսպ», uzdišta-«դի-զուած, բարդուած», հպրս. didā «ամրոզ», պրս. diz, dēz «բերդ, դղեակ». յն. τειχος, τοτχος «պատ, պարիսպ», լտ. fingo (fictum) «կակուղ բանով՝ օր. կաւով մի բան պատ րաստել, ձևակերպել, շինել», figura «ձև», figulus «բրուտ», օսկ. fei h us s «պատեր, պարիսպներ», գոթ. deigan «շաղախել, թրել», հհիւս. deig, անգլսք. daz, հբգ. գերմ. teig «խմոր», հռուս. dëža «խմորի տաշտ», լիթ. dižti «չարաչար ծեծել», թրակ. -διτος, -διζα «ամրոց» ևն։ Նոյն հնխ. dheig'n-արմատի շրջեալ ձևն է g'heidh-որից կազմուած են հսլ. zidati «շինել, կա-ռուցանել», zidu «պարիսպ», լիթ. žêdz քձևակերպել, շինել» ևն (Walde, 293, Boi-sacq, 949, Berneker, 198, Trautmann 36z. Pokornv 1, 833, Ernout-Mzillet, 347, Kluge, 488). -Հիւբշ. 439։


Գուշ

cf. Գոյշ.

• «միակտուր փայտեայ տաշտ» Նչ. խնդ. Դրնղ. 483-4. յիշում է նաև Բառ. ե-րեմ. էջ 138՝ խան բառի բացատրութեան մէջ. գրուած է գոշ Մագ. թղ. 88, որ անշուշտ պէտք չէ գրչագրական սխալ համարել, քանի որ նոր գաւառականների մէջ էլ ունինք գոշ ձևը։

• ՓՈԽ.-Կապադովկ. լն. kuši «δογεῖον, μέ-γα σϰάφη, աման, մեծ տաշտ» Karolides, Γλωσσ. συγϰρ. էջ 39, որ համեմատում է սանս. koša «ամէն տեսակի աման» բառի հետ։ Վրաց. ვუმი գուշի «111/, ֆնտանոս չափ». այլ է վրաց. კომი կոշի «փայտէ կամ դդումէ աման», որ կապւում է գւռ. სoი հո-մանիշի հետ։


Գոնջ

s.

scurfy.

• «խեղանդամ կամ հաշմանդամ». մեկնուած է զանազան ձևերով. Բառ. երեմ. էջ 68 դնում է «գոթի, ուրուկ կամ անտաշ փայտ», էջ 327 կցում է քաղթնատ, կակազ, թոթով բառերին. ՆՀԲ և ՋԲ մեկնում են իբր «խեղանդամ, բորոտ, գլուխը կեղոտ՝ կունտ» Երզն. քեր., որից՝ գոնջանալ «գոնջ դառնալ» Ագաթ. Ասող. գ. 8, գոնջութիւն Կանոն., գոն-ջացեալ Ոսկ. հռովմ. 165 (Եւ որպիսի ինչ իցէ մարմին արբելոյն. գոնջացեալ և լու-ծեալ). գրուած է նաև գունջ, գունչ, գոնճա-նալ։


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

• , ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

• Բաստամեան, Մխ. դտ. 141 դնում է պարետ բառից, Brockelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 94 պերետուտ բառից սղուած է համարում։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Տաշեան, Վարդապետութիւն Առաքելոց, Վիեննա 1896, էջ 53։-Karst, Դատստն. Il. էջ 52=յն. βουτιστης «immersor» (իբր մը-կըրտող). բայց այս բառը չունին ո՛չ Bailly և ոչ Sophocles։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

• (գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։

• ԳՒՌ.-Երև. անգանակ, Կր. Ք. անգին, Խն. ինջան «հողից շինուած մեծ տաշտ՝ որի մէջ լուացք են անում, խմոր են շաղախում կամ լոգնում»։ Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 235 ունի անկան «մեծ սանդ փայտի՝ կորկոտ, բրինձ թակելու համար». բայց չգիտեմ թէ իրօք Գանձակի գաւառականո՞վ է, թէ գրա-բար։-Բառ. երեմ. էջ 219 ներգ. յանգանի ձևը բացատրելով գրում է «յըջանի». որից ենթադրում եմ թէ իր ժամանակ ռաւառում գործածական էր ինջան ձևը՝ որ գիտէ նաև Խիանի գաւառականր։


Կատար, ոյ, ի, աց

s.

summit, top, height;
end, conclusion, term, accomplishment;
— հաւու, cock's comb;
crest;
tuft;
ի —ն եհաս շնորհաց, he arrived at the height of favour;
cf. Կատարումն.

• ՓՈԽ.-Վրաց. კატარი կատարի «ծառի կատարը՝ ծայրը», քրդ. [arabic word] katar «թռչու-նի բբուկ», katar-a mirizkan «հաւի կա-տար» (տե՛ս Justi, Dict. Kurde, էջ 321)։-Կայ նաև ուտ. կատաշ «գանկ, կատար», ka-ιar «պալի, կանացի գլխարկի մասերից մե-կը» լազ. կոտուլա, կուտալա «գլխի գագաթ»։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• Ուռիղ մեկնեց նախ ՆՀԲ։ Պասմա-ճեան, Մասիս, 1893, 251 ակկադ. գար-գինա «կարկին» բառի հետ՝ իբր թու-րանեան։ Հիւբշ. 355 թէև ընդունում է վերի մեկնութիւնը, բայց կասկածով, որովհետև՝ հետևելով բառարաններին, արմատը դնում է կարակն, որ ձևով չի յարմարում յունականին։ Karst, Յու-շարձան 404 սումեր. gargina «քանոն» Բառես ձևի մատին խօսում են Վարդա-նեան ՀԱ 1922, 585 և Տաշեան ՀԱ zq2§ 62։


Կարապետ, ի

s. adj.

fore-runner, precursor;
out-rider;
guide;
precursory.

• ԳՒՌ.-Պահուած է միայն իբր յատուկ ա-նուն՝ Կարապետ, Կարօ, Կարպիս, Կրպէ, Կրպօ ձևերով. որից կարապետիկ Մշ. «Եփ-րատից դուրս եկող մի ձուկ, որ և տաշեղ է կոչւում»։


Կոճղ, ճեղ, ճեղաց

s. fig.

trunk, log, block;
trunk, body;
fetters, shackles, stocks;
rack, torture;
parent-stock, race, lineage;
դնել՝ պնդել ի կոճեղ, to put in stocks or fetters;
ի կոճեղս մատուցանել, to place on the rack, to put to torture.

• ԳՒՌ.-Սեբ. գէօժղ «կոպիտ անտաշ փայտ՝ վրան բազմաթիւ ոստղերով»։


Կորդ, աց

adj. s.

rough, unfilled, un-ploughed, wild, waste;
fallow;
waste land.

• ԳՒՌ.-Մշ. կոռտ, Ալշ. կոռթ, Լ. կորթ. Սլմ. Վն. կոռթ, Մկ. Ոզմ. կուրթ. այս բո-ւորը ասւում է հողի համար. (Ալշ. փոխա-բերաբար նաև «պինդ մածուն»). իսկ Խրբ. զօրթ «կարծր, դահացած, թրք. խարթ». որից կորդանալ Վն. «հողը կոշտանալ», Խրբ. «կարծրանալ, դահանալ, խարթանալ», կոր-դել Վն. «խոպան հողը մշակելի դարձնել՝ վրայից աւելորդ խոտերը քաղհանելով և մաքրելով», կորդապատառութիւն Մշ. «պո-ռոտախօսութիւն», կորդան Գնձ. «կոպիտ անտաշ, անոպայ», կորդափլուցք Սիփ. «վա-րած խամ գետին»։


Կունդ

adj.

bald, hairless.

• «ծառի կամ փայտի կոճղ». հնից չէ՛ աւանդուած, բայց կայ նոր բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ կոնդ Ախց. Ախք. «գերան», կոնդ Բբ. Խտջ. «տանիքի գերան», կոնդ, կենդ, Ղրբ. «խաղի կեռ գա-ւազան», կոնդ Կղզ. Մշկ. «ծառի ճիւղ», կոնդ Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «գերան». մի քիչ աւելի հնից ունինք կունո «մահա-պարտի վիզը կամ ոտքը կապելու կոճղ» Հքր. սարկ. Բ. 3, 4. «Եւ ապա բերեալ կունդ՝ եդ ի պարանոցն և կախեաց ի բարձր որմէ.. և ջարդեաց զկունդն». Բ. 41. «Դնել կունդ ի պարանոցն» ևն։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կուշտ, Սչ. գուշդ՝, Խրբ. Հ8 Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գուշդ, Ննխ. գուշտ. Ոզմ. կօւշտ, Շմ. քուշտ, Գոր. Ղրբ. կօշտ, Սվեդ. գէօշդ, Ատ. գիւշդ, գիւշ՝, Ագլ. կէշտ, Մրղ. կըշտ, որոնք նշանակում են «կուշտը, կողը կամ կողքին, քովը և յագե-ցած»։ Կարևոր է նկատել Մշ. յգ. կշտներ Ջղ. քշտիս, քշտիղ, քշտին, Ղրբ. քշտէս, քշտէտ, քշտէն «մօտս, քովս, մօտդ, քովդ, մօտը, քովը». ածանցներից՝ Երև. Սլմ. Տփ. կշտանալ, Ագլ. կշտա՛նիլ, Ննխ. գշտանալ (գիւղերը՝ քշտանալ), Ակն. Պլ. գիշդանալ, Սչ. գիշդ'անալ, Ջղ. կուշտանալ, Հճ. գիշդա-նօլ, Շմ. քուշտանալ, Հւր. քշտանալ «յա-գենալ»։ Արմատը դարձել է Զթ. գույդ՝, հմմտ. տաշտ >տարդ)։


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

• «ծեծած. ռործած, բանած (մետաղի համար)» ՍԳր. «կոխուած, բանուկ (ճամ-բայ)» Փիլ. այլաբ. Յհ. կթ. «հոծ, սեղմ, խիտ» Ոսկ. ա. տիմ. ը. «խիտ» Նիւս. բն. «լաւ, բոլորովին, ի սպառ (զինուած)» Խոր. ղև. Յհ. կթ. այս արմատից են կռել «ծե-ծել, կոփել, մետաղը ծեծելով բանիլ, դարբ-նել» Ես. խա. 7. Ոսկ. մ. բ. 25. Երդ մեաաս (Խոր.), Ագաթ. Կոչ. «հաստատել, դնել (դա-շինք)» ՍԳր. Ագաթ. «թխմել, ճխտել, մէջը խրել» Յասմ. ապր. 16 (Բանային զբերանն և կեղտաշորս ի ներս կռէին.-այս իմաս-տը չունին բառարանները, բաւր տե՛ս տա-կը գւռ). կուռք (ո հլ.) «կռեալ կոփեալ ար-ձան աստուածների» ՍԳր. կռապաշտ կամ կռապարիշտ ՍԳր. կռատուն (նոր բառ). կռածոյ ՍԳր. կռած Ամբ. բ. 19. կռան «մուրճ (իբր գործիք կռելու)» Վեցօր. գ. էջ 48. Փարպ. կռանագործ Ագաթ. կռանակուռ Եղիշ. յես. 172. կռանել Պրպմ. անկուր «ան-կոխ (ճամբայ)» Փիլ. Լմբ. յայտ. էջ 11. եր-կաթակուռ Պիտ. Յհ. կթ. երդմնակուռ ժղ. հռոմկլ. թևակուռ Ագաթ. պատկերակուռ Ոսկ. մ. գ. 7. մարմարակուռ Ոսկ. մ. բ. 25. իւրեանցակուռ Բուղ. խաւարակուռ Զենոբ. կաճակուռ Վրդ. պտմ. կարծրակուռ Մագ. ոսկիակուռ Կոչ. 20. քարկուռ կամ քարա-կուռ նորագիւտ Բ. մնաց. իդ. 12. Մծբ. որ և քարկռի Ա. մակ. ժգ. 27. կուռվիզ «ամուր՝ ուժեղ վիզ ունեցող» (չունի ԱԲ) Մխ. այրիվ. էջ 39։


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

• , ի-ա հլ. «տաշտ» Դան. ժդ. 32. Եփր. դտ. 336. Եղիշ. դտ. 180. 181. «նա-ւակ, մակոյկ» Գծ. իէ. 30, 32, Ոսկ. ի մե-չիտ. Ագապ. 161. որից մանրակուր «մանր մակոյկ» Ոսկ. եփես. 780.-կուրը այն փոք-րիկ նաւն է, որ մեծ նաւերը ունենում են իրենց հետ. հմմտ. «Եւ կուր նաւին առա-ջի նոցա. և նստեալ ի կուր՝ գնացին ի նա-ւոն». Վրք. հց. Ա. 144։


Կոփ

cf. Կուռ.

• «տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։

• ԳՒՌ.-Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։


Կեղտ, ոյ, ի, ոց

s. adj.

spot, stain, blot, blemish;
brand, stigma;
stained, soiled;
— անուն, infamy, dishonour, discredit, disrepute;
հանել զ—, to clean, to scour, to take out stains.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «աղտ, կեղտ, անմաքրութիւն» Ոսկ. մ. բ. 12 և յհ. ա. 9. «աղտոտ, կեղտոտ, անմաքուր» Բ. մակ. զ. 25. Ոսկ. յհ. ա. 2. որից կեղտալից Շնորհ. յուդ. կեղտեալ Անան. զղջ. կեղտա-նուն ԱԲ. կեղտաշոր ԱԲ. չարակեղտ Յհ. կթ։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։


Կիճ, կճոյ

s.

marble;
— կարծրակուռ, granit;
հանք կճոյ, — quarry.

• 160 խ և կ ձայների լծորդութեան օ-ռէնքով իրար է միացնում խիճ և կիճ։ Տաշեան, Ուսումն դաս. հայ. Ա. 221 կա-րիացոց γίσσα «մի տեսակ կակուղ քար» բառի հետ։-Մառ ИАН 1917, 316 ավար. գամած. վրաց. ղենծի «քար». իսկ Яз. и Jlит. 1 268 իրար է


Կնիք, նքոց

s. mus.

seal;
signet;
stamp, impression ot a seal;
signature;
mark, figure, sign, character;
proof, witness;
confirmation, sentence;
sign of the cross;
baptism;
— Հօր, the only Begotten Son;
— — անմահութեան, the seal or stamp of immortality;
անփակ —, flying seal;
— կուսութեան, maidenhead, hymen;
— դրամոյ, die, stamp;
— բանից, conclusion, end;
— հարկանել, to affix one's seal to, to seal;
լուծանել՝ քակել զ—, to unseal, to break the seal;
— տալ, to baptize;
to seal up, to terminate, to finish;
— առնուլ to receive baptism, to be baptized;
առնուլ զոք ի կնքոյ, to stand godfather or godmother to;
— բանիս, after all, in fine, in short, in a word;
— դնել բանից, to wind up a speech, to conclude a discourse. tone, sound.

• ՆՀԲ կնի, զկնի բառից։ Reiff, Pyc-cко-фрaнц. cлов. CI. 1835, I. էջ 415բ չին. king բառից (այն է չինա-կան սրբազան մատեանը, որ ունի չորս մաս՝ l-king, Si-king, Su-king Iu-king)։ Müiller SWAW 42 (1863). 25Ո և WZKM 8 (1894), էջ 189 կցում է պրս. [arabic word] nigīn «մատանու քար» ձե-ւին։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Lag. Arm. Stud. § 1167։ Հիւնք. պրս. nigīn։ Jensen, Hitt. u. Arm. 212 փո-խառութիւնը վերագրում է հաթեան շըր-ջանին։ Տե՛ս նաև Հիւբշ. Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 28։


Հոյ, ոց

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Ճարտուկ

adj.

piebald, dapple-grey;
— ձի, — horse;
— ճանճկէն, roan, rubican.

• ԳՒՌ.-Հիւբշ. 189 և Տաշեան, Ուսումն դաս. հայ. 616 սրանից են դնում ըստ Ա. Խաչատրեանի ճարտուքար «մի տեսակ կար-ծըր քար՝ սպիտակ գոյնով ու կարմիր և կա-պոյտ երանգներով, որ կամնի տակ են գա-մում, էրկանաքար են շինում ևն»։ Կենդանի է այս բառը Մշ. ճարդուքար, Բլ. ճըրդուքառ ձևով, որի հետ նոյն է ճարտի քար Տաղ. «ճարտի քար չեմ, երկաթ՝ որ դիմանամ ես» (Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 27)։ = (Նոյնը Գրոց բրոց, էջ 151 գրուած է ջար-դուքար, որով ուզում է հանել ջարդել բա-ռից. սակայն Բլ. և Մշ. ունին նախաձայն ճ, որով այս ենթադրութիւնը վերանում է)։


Ճիշդ, ճշդի

adj. adv.

just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.

• , ի հլ. «ուղիղ չափով, ո՛չ աւելի ո՛չ պակաս» Բուզ. ե. 7. «ճշտութիւն» Բրս. ճգն. որից ճշդիւ (կամ նաև ճշդով) «ճիշտ ու ճիշտ, ուղիղ» Դ. թագ. իգ. 35. Եզն. (սխալ գրուած ձևով՝ ճշդիւք). Եւս. քր. Կոչ. «խնա-յելով, կծծիութեամբ» Նար. ճշդել «ճշտել, ճշմարտել» Բ. մակ. բ. 29. «ժլատութեամբ վարուիլ» Բ. կոր. թ. 6. Առակ. ժա. 26. Մանդ. ճշդութիւն «ուղիղ չափը» Դատ. ե. 15. Կոչ. «ագահութիւն, ժլատութիւն» Սիր. ժա. 18. ճշդապահանջ Ոսկ. գծ. ճշդավաճառ Եւա-գըր. ևն։ Գրուած է ճշդութեամբ Տիմոթ. կուզ, էջ 201. արևմտեան գրականում ընդունուած է ճիշդ, ճշդել, իսկ արևելեան գրականում ճիշտ, ճշտել ևն, ուր տ աւելի համապա-տասխան է նախորդ ջ-ին (հմմտ. միշտ, վիշտ, կեշտ, տաշտ, դաշտ, վաշտ ևն)։ Նոր բառեր են ճշդապահութիւն, անճշդապահ ևն։


Պարտքաշ

s.

Fasgard, Persian sect and book.

• «պարսկական մի աղանդ». մէկ անգամ ունի Եղիշ. ը. «Գիտէր և զա-մենայն պարտքաշն, ուսեալ էր և զբոզպա-յիտն, ունէր և զպահլաւիկն և զպարսևա-դենն. քանզի այս հինգ կեղտք են՝ որ գրա-ւեալ ունին զամենայն օրէնս մոգութեանն»։ = Բառիս ուղիղ ձևն էր պարտքաշ. բնագրի մէջ այստեղ դրուած էր զամենայն պարտ-քաշ, ինչպէս ունի տպ. Պօլսոյ 1823. սրա համառօտառրեալ զամ պարտքաշ ձևից յա-ռաջացաւ ամպարտքաշ ուղղականը, ինչպէս ունին տպ. Մոսկուա 1892, էջ 131 և Եղիշ. մատ. էջ 112։ Տաշեան, Յուց. էջ 9 ունի ամ-բարտքաղ՝ մեկնուած «ջահակրօն կամ լու-սամիտ». ՆՀԲ դնում է պարտքաշ և ամ-պարտքաշ, որոնցից վերջինը միայն ուղիղ է համարում Հիւբշ. 96։


Պէտ

v. imp.

cf. Պէտք;
— առնել, to take care, to care, to do the needful or necessary;
— լինել, to be necessary;
ո եւ — whoever, whosoever;
որչափ —, as much as you will or wish;
v. imp. — է, it must be, it is necessary;
չէ —, it need not be, it is unnecessary;
չեն ինչ ինձ — աղօթք, I do not want prayers;
ինձ ոչ է — զայնմանէ, I care not about.

• «հարկաւորութիւն, կարիք», անհոլով և անեզական գործածութեամբ ունին ՍԳր. Եզն. Սեբեր. Եւս. քր. եզակի ձևով ունին Փիլ. լին. Գնձ. Ոսկ. գծ. այս արմատից են պէտ առնել «հոգ տանիլ, խնամք ունենալ» Սեբեր. Խոր. Լաստ. պէտ է «հարկաւոր է, պէտք է» Ոսկ. ա. թես. թէ պէտ իցէ «եթէ աէտք է» Բուզ. Դ. 51. ո՛չ է պէտ «փոյթ չէ» Ագաթ. որչափ պէտ «որչափ ուզես, ուզածիդ չափ» Ոսկ. ա. տիմ. ժե. ո և պէտ «որևէ մէ կը, ինչ լինի լինի» Ղև. ռ և պէտ իսկ ոք՝ նոյն նշ. Ոսկ. եբր. ումպէտ «փուճ, անպի-տան» Ագաթ. յումպէտս «զուր, ի զուր» (ար-դի գրականի մէջ), յուպէտ Եւս. քր. զինչպէտ Կոչ. 304. Փարպ. զինչպիտութիւն Ագաթ. զիարդուպէտ Ոսկ. մ. ա. 6. թեպէտ, թեպէտ և ՍԳր. որպէտ Շիր. Կանոն. չպէտք Ոսկ. մ. բ. 24. չպիտոյ Ոսկ. մ. գ. 6. պիտանի ՍԳռ. Եզն. պիտանութիւն Եզն. Կոչ. Ոսկ. համա-պիտան «ամէնքին էլ պէտք եկող» (նորա-գիւտ բառ) Յիշատ. (Տաշեան, Յուց. 425բ), պիտոյ, պիտոյք, պիտոյ է ՍԳր. Սեբեր. Եզն. Ոսկ. պիտոյանալ, Կոչ. անպէտ Գ մկ. գ. 19 անպիտան ՍԳր. սակաւապէտ Փիլ. պիտակ Սեբեր. պիտակութիւն Սեբեր. պիտառ «վը-կայ» Կղնկտ. Անան. եկեղ. պիտառել «վկա-յել» (թրգմ. յն. χρηματίζω «բանակցիլ, խոր հուրդի դնել, պատասխան տալ, երկնային յայտնութեամբ իմանալ ևն») Թէոդ. մայ-րագ. Անան. եկեղ. Նանայ. պիտի «պէտք է, Բ. թագ. իա. 4. Ագաթ. Ոսկ. պիտևան «պի-տանի» (չունի ԱԲ) Կոստ. Երզն. 149 ևն։


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), 131 հայերէնից փոխառեալ է դնում թրք. [arabic word] binegid «խմորի տաշտ» (ըստ Zenker), որ և գիտէ Будaговъ, Cpaв cлов. 1, 320 նոյն նշանակութեամբ, բայց [arabic word] penegid ձևով։-Այբուբենի տախ-տակից ի՞նչպէս կարող է «խմորի տաշտ» դուրս գալ։


Հայս, ից

s.

paste;
dough;
— հարականել, to knead.

• ԳՒՌ.-Սվեդ. հաս, Ախց. Զթ. հmս (սեռ. Զթ. հէսի), Հմշ. հէս. սրանք նշանակում են «խմոր, հայս». իսկ Ղրբ. Շմ. հmս «իւղով, շաքարով և ալիւրով պատրաստուած զան. գուած, որ դնում են գաթայի մէջ»։ Նոր բա-ռեր են՝ հայսալի, հայսգդալ, հայսդիր (Հմշ. հէսդ'իր) «մեծ տաշտ», և Սեբ. հասըլէլ «խր-մորը լաւ շաղաղել, շաղուել»։ Ախք. ունինք նաև հալս ջուր «մէջը խմոր շաղուելու տաք ջուր», հայս ջրաման «կաւէ աման՝ որ թոնի-րը կախելով՝ միջին հայսջուրն են տաքաց-նում»։

• ՓՈԽ.-Գաւառական հայսդիր ձևից է փոխ-առեալ քրդ. hastir «տաշտ» (Շւոտ, Քրր-դերը Տաճկաց-Հայաստանում, Ա. 102)։


Հան

s.

grand-mother.

• Brosset, JAs. 1834, 369-405 մեր հանք բառի հետ է համեմատում պրս. kān, վրաց. քանի հոմանիշները, որոնք ո՛չ մի յարաբերութիւն չունին, որովհե-տև հայերէնի մէջ ք արմատական չէ։ Peterm. 26, 30 սանս. hր։ Մորթման ZDMG 26, 570 բևեռ. siu-khεni «աա-տերազմ», ուր khani=հյ. հան. հմմտ. գերմ. Feld-zug։ Justi, Zendsp. 90 զնդ. xa «աղբիւր» բառի տակ է դնում հյ. kankh (=հա՞նք)։ Նոյն, Kurd. Gram. 204 օրդ. ēnim «առնեմ» բայի հետ։ Եա-զըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. han։ Bugge IF 1, 458 հ յաւելուածով՝ նախաւոր *anō ձևից, իբր յն. ἀνά սնս. ániti «շնչել», գոթ. uz-ana «արտաշըն-չել» ևն։ Հիւնք. յն. ἀνιημι «հանել ի վեր կամ արտաքս», ἀϰωϑέω «ի վեր ունել, բարձրացուցանել»։ Meillet, De ind. men, էջ 26 և MSZ 16, 245 սանս. sanōti «շահիլ, ձեռք բերել, օգտուիլ, ստանալ», յն. ἀνυμι, ἀνύω «կատարել, լրանցել, ի գլուխ հանել» բառերին իբրև ցեղակից։ Նոյնը յիշում է Հիւբշ. IF Anz. 10, 48։ Brugmann, Grdr. 2 II*, էջ 13Ի հնխ. sen արմատի sn-ձայնդարձից։ Պատահական նմանութիւն ունի արաբ.


Հանապ

s.

a large drinking-glass.

• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։


Հատ, ից, ոց

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կտրե-լը, հատուած, կտոր» Երեմ. խզ. 20. Եղիշ. հոգ. «մէկ հատիկ սերմ, ունդ, մանաւանդ ցորենի կամ ուրիշ հացաբոյսի» ՍԳր. Եւագր. «վերջ, ծայր» Օրբել. ողբ. է. որից հատանել «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել, մետաղ հանել կամ հանք փորել, լոյս ցոլանալ, դրամ կրա-րել ևն» ՍԳր. Մծբ Ոսկ. Եւս. պտմ. Սեբեր. Եզն. հատուցանել «վճարել, վրէժը լուծել ևն» ՍԳր. Ոսկ հատուցումն ՍԳր. Ագաթ. վարձա-հատոյց Կորիւն. ստնահատոյց Ոսկ. ես. հա-տեա «մալեալ» Ղևտ. իբ. 24. հատած Եւս. պտմ. հատուած Ագաթ. Եւս. քր. հատոր բսուր, սաստիկ» ՍԳր. Ոսկ. հատակոտոր Ոսկ. Եփր. մն. հատահարց «հատիկներով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հատա-վաճառ «լումայափոխ» ՍԳր. հատիկ «սերմ» Լմբ. սղ. «խաշած ցորենով պատռաստուած մի ուտելիք» Սմբ. դատ. 60. հատիճ «կուտ» Անյ. ստորոգ. (>Ջղ. խատիճ «կուտ ձմե-րուկի» ևն). հատոր Մաղաք. բ. 15. հատկլիլ (գրուած նաև յատկլիլ) «հեկեկալ» Յհ. կթ. 309, Լաստ. ժզ. հատուկտոր, հատուածական, հատուածակողմ, հատորաւոր (նոր բառեր) ևն։-Շատ անգամ պատահում է բարդու-թեանց վերջը. ինչ. անհատ Եզն. թանահատ Եփր. պհ. Մանդ. վիմահատ Սեբեր. նորա-հատ Պղատ. տիմ. երկաթահատ Ոսկ. մ, բ. 18. դահեկանահատ Մխ. դտ. դեղահատ Կա-նոն. գանձահատ Ոսկ. յհ. թ. 12. Բուզ. գե-րեօմանահատ Ոսկ. յհ. բ. 39. գարեհատ Շիր. գինեհատ Եփր. պհ. Մանդ. թաթահատ Եփր. դտ. կապարահատ Բուզ. նոյնից՝ ճ ձայնի կրճատմամբ և այս պատճառով էլ լօ-դակապի տեղիք չմնալով՝ ձևացել է -ատ (մասնիկը). հմմտ. ձեռնատ կանոն. ակնատ «աչքը վնասուած» Ոսկ. հռովմ. 295. ակա-նատ Վրք. հց. ականջատ Ղևտ. իա. 18, իբ. 23 հերատ Բժշ. միջատ Վեցօր. փալտատ ՍԳր. կտաւատ Մխ. առակ. կառափնատ Բ. մակ. դ. 42. գունատ Ոսկ. եբր. բազատ ՍԳը Բուզ. խրամատ Բ. թագ. ե. 20. Եփր. դտ. և սրանցից՝ հերատուկ Ոսկ. մ. բ. 23. խրամա-տել ՍԳր. Ագաթ. ծայրատել Մամիկ. Յհ. կթ գլխատել Մտթ. ժդ. 10. Ղկ. թ. 9. Եւս. քր. ապատել Փիլ. նխ. քարատել «քարը տաշել, կոփել» Տիմոթ. կուզ, էջ 44, 45, 46, 47. տա-րատել «բաժանել» Տիմոթ. կուզ 261 ևն։-Ջանազան նախդիրներով կազմուած ձևեր են՝ ՉԱՏ «առանձին, զատուած, մեկուսի, հեռու» (իբր զ-հատ) Եզն. Սեբեր. Եփր. բ. կոր. որից նել, անջրպետել» ՍԳր. Եզն. Կոչ. զատուցա-նել ՍԳր. Եզն. զատչիլ Խոր. Եղիշ. զատագոյն «հեռագոյն» Փարպ. զատական Սեռեռ. ոտն-զատոյց Եփր. պհ. 169.-ԸՆԴՀԱՏ «տարբեր» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Բուզ. որից ընդհա-տութիւն Փիլ. ընդհատումն Փիլ. ընդհատել (նոր բառ), անընդհատ Փիլ. Պիտ. ևն.-ՆՀԱՏ (կազմուած ն նախդիրով) «պակաս, թերի» Տիմոթ. կուզ, էջ 106, 160, 297, 179. որից աննհատաբար «աննուազաբար» Տիմոթ. կուզ, էջ 69։-Արմատի երկրորդ ձևն է յատ, որից յատանել, յատոց, յատուկ ևն, որի վը-րայ տե՛ս վարը առանձին։


Սպանդ, ից

s.

murder, butchery, slaughter, massacre, carnage;
immolation, sacrifice;
իբրեւ զոչխար ի —, like sheep for the slaughter.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. ըսպանդ, Բլ. սպանդ կամ սպանջ «փեգենայ». շատ սովորական առած է Սլմ. «Նա՛ խայի խունկ էք, նա՛ տաշկու սաւանո».-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 598 ունի և սպանդուկ ձևը (Վան), Ագլ. պսպունդ կամ պսպունգ։


Սպանդ

bot.

ruta muraria, wall-rue, harmala.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. ըսպանդ, Բլ. սպանդ կամ սպանջ «փեգենայ». շատ սովորական առած է Սլմ. «Նա՛ խայի խունկ էք, նա՛ տաշկու սաւանո».-Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 598 ունի և սպանդուկ ձևը (Վան), Ագլ. պսպունդ կամ պսպունգ։


Սպաս, ուց

s.

service, office, function, employment;
want, requisite;
furniture, ornaments, trimmings, apparel, moveables, luggage, clothes, goods, service of plate, vessels, utensils;
dinner-service;
meats, victuals, repast, dinner, treat, feast;
pomp, train, equipage;
care, earnestness, solicitude;
—ք եկեղեցւոյ, church ornaments, decorations, plate, chalice;
ի — հայրենեաց, in the public service;
— ունել, տանել, հարկանել, ի —ու կալ, to serve, to take service, to minister;
— ունել կրակի, to worship fire;
— տանել կռոց, to worship idols;
լինել ի —ու պաշտաման ուրուք, to serve, to be in service;
հարկանել, տալ ումեք զյետին —, to pay the last honours;
— տանել ախտից, to obey the passions;
աստուածական մատուցանել անձին —, to be one's own idol;
— առնել, to attend well, to care, to keep, to guard, to watch, to spy, to lie in wait for;
to eat, to dine;
— ուտել or կերակրիլ, to regale, to entertain, to give an entertainment;
— ա րկանել, դնել, to prepare the requisites for the Mass;
զբաղեալ էր ի բազում —ու, he was oppressed by a multitude of things, he was very busy.

• ՆՀԲ սպաս՝ լծ. պաշտօն, պաս, պահ, իսկ սպասել՝ լծ. լտ. expecto, պրս. payistan։ Lag. Urg. 544 սանս. spaç, speç արմատների հետ։ Spiegel, Huzw. Gram. 190 յիշում է պրս. sipās և պհլ, spās «շնորհակալութիւն»։ Justi, Zen-dsp. 303 զնդ. spaç ձևի տակ։ Տէրվ. Altarm. 71 և Նախալ. 114 վերի ձևերի հետ՝ իբր հնխ. spaç «սպասել» արմա-տից։ Lag. Յն. Ագաթ. էջ 83 ծան. սպասկապետութիւն մեկնում է պրս. šipāhī+պետ, որ կրկնում են Տաշեան, Ագաթ. էջ 68 և Սարգիսեան, Ագաթ. էջ 241, բայց մերժում է Հիւբշ. 239։ Bug-ge KZ 32, 64 ընդունելով որ հնխ. sρ տալիս է հյ. ս՝ չի հաւատում թէ բնիկ է հյ. սպաս և դնում է իրանական փո-խառութիւն։ Նոյն կարծիքն ունի նաև Meillet. Rey, erit. թրգ. Բազմ. 1898, 119ա ձայնաւորի պատճառաւ։ Հիւբշ. 492 կարծում է որ բնիկ է, որովհետև հւ. ա կարող է երբեմն հնխ. e, o ձալ-ներին համապատասխանել. ինչ. տասն, վաթսուն։ Այժմ ընդհանուր ընդունուած է այն կարծիքը թէ սպաս փոխառու-թիւն է։ Հիւնք. դնում է ս մասնիկով պաս բառից՝ իբր պրս. pās «պահպա-նութիւն գիշերոյ», թրք. baqmaq «նա-ւեւ». beklemek «սպասել»։ Թիրեաքեան, Կարնամակ 51 զ-պաս՝ իբր զ-պահել։ Սանտաւճեան. L'idiome 15 բևեռ. sebas, յն. σέβας «պաշտամունք»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] sa'fasa «թանապուր, գւդր սպաս» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 384)։


Սպեղանի, նւոյ, նեաց

s.

plaster, poultice, salve, unguent, ointment, pomatum;
diachylum, cerate, cataplasm;
—ս ի վերայ դնել, cf. Սպեղանեմ.

• ՆՀԲ վրաց. սալբունի։ Böttich Rn-dimenta 33 դնում է ասորուց։ Հիւբշ. Ուս. փոխառ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 42 դնում է ասոր. բառերի շարքը՝ կասկած յայտնելով թէ հայը յոյնի՞ց թէ ասորուց է փոխառեալ. իսկ Arm Gram. 381 առանց տարակոյսի յոյնից է դնում։ Հիւնք. յն. σπίλας «սպի» բա-ռից՝ հյ. -անի մասնիկով։


Ուրագ, աց

s.

hatchet, small axe.

• , ի-ա հլ. «փայտ տաշելու գործիք» Ա. մն. ի. 3. Ես. խդ. 12. Եփր. նին. 114. Ոսկ. փիլիպ. որից քարուրագի Եփր. թգ. էջ 423. գրուած ուրաք Տաթև. ամ. 167 (եռ-կիցս)։

• = Ասուրականից փոխառեալ բառ. հմմտ. ur-ra-ku «քարտաշ», ston-mason, steinmetz, urrakutu «քանդակագործութիւն», sculpture, Bildheuerkunst (Muss-Arnolt, Ass. Hand. wb. էջ 100բ)։-Աճ.

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մշ. ուրագ՝, Ախց. Երև. Կր. Մրղ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Տփ. ուրաք, Մկ. Վն. ուրաք, Տիգ. ուրmք, Ասլ. իւրաք, Ագլ. օ՛րագ՝, Գոր. հօ՜րաք, Ննխ. վրաք, Հմշ. ուրէք, Ղրբ. հօ՜րէք, Սվեդ. ուրիւգ՝, Հճ. ու յօգ՝, Զթ. ույօք, ուրոք։ Նոր բառեր են ուրա-գատաշ, ոտնուրագ, ձեռնուրագ։


Սարսուռ, սռոյ

s.

shivering, cold chill, chilliness, trembling, terror;
— առնուլ or ունել զոք, to quake with fear, terror or horror.

• Կրկնական է համարում Այտն. Քնն. քեր. էջ 309։ Վերի ձևով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 232։ Սագրզեան ՀԱ 1909, 334 թրք. sar-səlmaq «խախտիլ»։ Meillet, Altarm. Elementarb. էջ 43 վերի ձևով, բայց էջ 206 սարսիլ բայի հետ։ Մաք-սուդեան, Շողակաթ 164 կրկնուած՝ իբր սար+սուռ։ Թիրեաքեան, Բազմ. 1913, էջ 342 թրք. սարսմաք «ցնցել»։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. ︎ -sarsar «սաստիկ և ցրտաշունչ հողմ» (Աբիկեան, Բառ. տճկ. 1892, էջ 360)։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• «մխած երկաթ, պողպատ» Մագ. «պողպատից շինուած» Տօնակ. Ուռհ. «պողպատէ սուր» Ուռհ. գրուած է նաև պո-ղոպատ Մեսր. եր. փողովպատ Սուտ-Շնորհ. 19. նոր գրականի մէջ ընդունուած է միայն պողպատ։ Սրանից են պողովատատաշ Ա. սող. պողովատիկ Իմ. ժզ. 16. Զքր. թ. 13 Ագաթ. Բուզ. պողպատեայ (նոր բառ)։


Նարտ, ից

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• = Պրս. [arabic word] nard՝ նոյն նշ. որից փոխառ-եալ են նաև արաբ. nard, վրաց. ნარდი նար-դի. բուն աղբիւրն է սանս [other alphabet] nard «խա-ղի քուէ, զար», որ ծագում է nard «բառաչել, մռնչել, գոչել» բայից (Böhtlingk, Sans. Wört. 4, 63 ա)։ Կամուս, թրք. թրգմ. Ա. 698 ասում է թէ այս խաղը Արտաշիր Բաբա-կանն է հնարել, որ յետոյ աւելի է զար-գացրել Բուզուրջմիհր. այս պատճառով էլ կոչւում է նաև ❇ [arabic word] nardšīr։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին վերագրում է Բուզուրջ-միհրի, որ Նուշիրվանի իմազտասէրն էր, և անձամբ տարաւ Հնդկաստան (Շահն. հտ. 6, էջ 312՝ Mohl-ի փոքրադիր հրատարակու-թեան)։-Հիւբշ. էջ 272։


Նաւ, ուց, աց

s.

ship, vessel, boat;
cf. Նաւակ;
cf. Լաստ;
water-vessel, pitcher, urn, jar, earthen-vessel;
— քարեղէն, basin or vase of stone;
cf. Քարենաւ;
— պատերազմիկ, three benched galley, trireme;
— մեծ, line of battle-ship, man of war;
— հրձիգ, fire-ship;
— հինից, privateer, corsair;
— զօրագլխական, admiral's ship, flagship;
— զրահեալ, armoured ship, armour-plated ship;
— վաճառական, merchant-man, merchant-ship, trading-vessel;
— շոգեմուղ, steam-ship, steamer;
— առագաստաւոր, sailing-boat;
— թեւճակաւոր, row-boat;
գումարտակ —ուց, fleet;
վարձ —ու, freight;
վարձել զ—, to freight or charter a vessel;
կպրով օծանել or կպրաձիւթել զ—, to tar, to careen, to caulk a ship;
կպրաձիւթող —ուց, caulker;
մտանել or ելանել, երթալ ի —, to embark, to go on shipboard, to go on board a ship, to take a shipping;
ելանել ի —է, to land, to go a-shore, to disembark;
դնել ի —, to embark, to ship, to export;
հանել ի —է, to disembark, to put a-shore, to unload goods.

• , ու, ի-ա հլ. «մեծ կամ փոքր նաւ, լաստ, կուր, մակոյկ, պատերազմական ցըռ-ևանաւ» ՍԳր. «աւազան, տաշտ (գինու հա-մար)» Կանոն. որից նաւել «նաւով ճամ-բորդել» ՍԳր. Ագաթ. նաւորդ Գ. թգ. թ. 27. Եւս. օր. նաւակ «փոքր նաւ» Մրկ. գ. 9 «բաժակ» Փիլ. նաւակիկ Ոսկ. մ. գ. 4. նա-ւագնացք Վեցօր. նաւագործ Կոչ. նաւակալ «մի տեսակ ձուկ» Վեցօր. նաւահանգիստ ՍԳղ. Ագաթ. Ոսկ. մ. ա. 1, 16. նաւապետ ՍԳր. Եւս. քր. նաւաստի Փիլ. Պիտ. նատւղիղ Առակ. իգ. 34. ծանրանաւել Գծ. իէ. 7. գե-րանաւել Անան. եկեղ. բացանաւել Ճառընտ. նոր գրականի մէջ՝ առագաստանաւ, բեռնա-նաւ, ականանաւ, հակա-ականանաւ, ցռկա-նաւ, փոխադրանաւ, ռազմանաւ, շոգենաւ, օոգենաւակ, մարտանաւ, յածանաւ, սուզա-նաւ, օդանաւորդ, նաւախումբ, նաւամատոյց, նաւային, նաւաշինութիւն, նաւաշինարան, նաւապաշարում, նաւավարձ, նաւարան, նաւ-արշաւ ևն։

• Schrō̈der, Thesaur. 58 հայերէնից է դնում յն. և լտ. ձևերը։ Klaproth, Asia pol. 104 տալիս է ուղիղ մեկնութիւնը։ ԳԴ պրս. nāv բառից։ ՆՀԲ յն. լտ. վրաց. և սանս. ձևերը. նաւ «տաշտ» բառի հեա համեմատում է պրս. նավէ «կոնք», նավիյտէն «փորել զմէջն», իսկ նաւա-բաշխ համարում է նայաբաշխ։ Ուղիղ համեմատութիւններ են անում Peterm 30, 33, Windisch. 23, 25, Եւրոպա 1849, ann Böttich. ZDMG 1850, 359, 180, Arica 80, 340, Müller SWAW 38, 572, 589, Pictet 2, 180, Տէրվ. Նախալ. 37, 9։ ևն։ Հիւբշ. Arm. Stud. § 216 բնիկ է համարում բառս և փոխառութիւնը կաս-կածական է գտնում. իսկ Arm. Gram. 201 դնելով իրանական փոխառութեանց շարքում՝ էջ 17 յայտնում է որ կարող է նաև բնիկ լինել։

• ԳՒՌ.-Ալշ. Մրղ. Ննխ. Ռ. Սչ. Ջղ. Տփ. նավ «նաւ» հնից են.-իսկ նոր գաւառա-կաններում Տփ. նավ «ցեխ կրելու տաշտակ». Երև. Կր. Մշ. Շմ. Սլմ. նավ, Ագլ. Ղրբ. նօվ «ջաղացքի խողովակ» փոխառեալ են պրս. [arabic word] nav «ջաղացքի խողովակ, ջրանցք» բա-ռից, ինչպէս են նաև թրք. nav, քրդ. nāv հոմանիշները։-Վերջին նշանակութիւնից ձե-ւացած նոր բառեր են նաւագլուխ, նաւահիլ, նաւքաշ։


Մոյն

s. adj.

beauty, floridity, grace, loveliness;
beautiful, florid, lovely, graceful;
զ— տմոյն առնել, զ—ս ի տմունութիւն փոխել, to make beauty fade, to spoil, alter or ruin the beauty of.

• նութիւն ունեցող»։ Հիւնք. կազմուած է դնում յն. μηνόω «յայտնել, ցուցանել, մեևնել», μηνυμα «ծանօթութիւն, զե-կուցումն» ձևով։ Տաշեան, Ագաթ. էջ 64 մոյն համարելով «բարի», երազմոյն հասկանում է «բարի երազոց մեկնիչ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 290 իբր պրս. երազ+ [arabic word] numūn «երազի ի-մաստը ցոյց տուող»։


Մատեան, ենից

s.

book;
parchment, scroll, roll, register;
code, manuscript;
աստուածային, աստուածաշունչ —ք, the Holy Scriptures, — Bible;
—ենից դարան, library;
ի —ենի հարկանել, տալ, to write, to set down or couch in writing, to register, to record;
մատեան — գունգ, the immortal band (Persian cavalry).

• Փորթուգալ փաշա, Եղիշէ 360 հանում է մատեան «գիրք» բառից, իբր թէ «յա-տուկ մատենի մէջ յանուանէ արձա-նագրուած»։ Տաշեան, Ուսումն դաս. հայ. էջ 523 և 723 Մարաց ազգի անու-նից է դնում, իբր զօրք Մարաց. (այս պարագային սակայն բառը պիտի լի-նէր *մարեան)։


Մատռուակ, աց

s.

cup-bearer;
butler.

• ՆՀԲ «մատուցօղ ըմպելեաց, իբր առուաց»։ Տէրվ. Նախալ. էջ 172 հնխ. madhu (իմա՛ médhu) «մեղր, մեղրա-ջուր» բառից, իբր մատու-ռա-կ։ (Իմաս-տի կողմից շատ յարմար է այս բա-ցատրութիւնը, որովհետև հնխ. médhu «մեղրաջուր»-ը գինի կամ արբուցիչ ըն-պելիք էր. հմմտ. սանս. mādhura «ո-գելից ըմպելիք», madya «գինի», mad-ra «ուրախութիւն», յն. μεϑύω «հառ-բիլ», μέϑυσις «հարբեցութիւն». μεϑίοϰω «հարբեցնել», զնդ. maδa-«ոգելից ըմպելիք», պհլ. և պրս. mar «գի-նի»։ Բայց ինչպէ՞ս պէտք է բացատրել ձևը, եթէ բառը լինէր բնիկ հայ. պիտի ունենայինք *մեդ-, իսկ եթէ իրանակա-նից լինէր փոխառեալ (ինչպէս ցոյց են տալիս ա ձայնաւորը և -ակ վերջավո-րութիւնը), պիտի ունենայինք հյ. մար-իրան. maδa-ձևի դէմ։-Աւելի փորձիչ է հնխ. mad-«խոնաւանալ, թաց լինել, mattus «հարբած», սնս. mádati «հար-ռիլ» ևն (Boisacq էջ 598, Pokorny 2, 230), բայց բառիս -ռուակ վերջաւորու-թեան պատճառաւ անյարմար)։ -Յա-կոբեան, Բիւզանդիոն л 743 եբր. միզ-րաք «աման, տաշտ, գաւաթ», արաբ.


Մարգարիտ, րտոյ, րտի, րտաց

s. bot. chem.

margaret, pearl;
daisy;
margarine;
շարք —րտաց, string of pearls;
pearl necklace;
ծածկեալ —րտօք, pied with daisies;
մի՛ արկանէք զ—ս առաջի խոզաց, don't cast pearls to swine;
cf. Ընդելուզանեմ.

• Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ ի հարսնութեան Սաթինկանն. (Խոր. Բ. ծ.)։


Հոր, ոյ, ոց

s.

well, cistern, tank;
ditch-gully.

• ՓՈԽ?-Կիւր. fur «հոր», hur, Տr «լիճ», առ.՝ ör, ur, yor «լիճ», ուտ. k'ūr «հոր», վրաց. ორა որա, ორց որե «քարէ տաշտ, որի մէջ անասունները ջուր են խմում, գուռ»։ Տե՛ս նաև ջրհոր (ջուր բառի տակ)։


Հոր, ի, ից

s.

son-in-law.

• ՓՈԽ?-Կիւր. fur «հոր», hur, Տr «լիճ», առ.՝ ör, ur, yor «լիճ», ուտ. k'ūr «հոր», վրաց. ორა որա, ორց որե «քարէ տաշտ, որի մէջ անասունները ջուր են խմում, գուռ»։ Տե՛ս նաև ջրհոր (ջուր բառի տակ)։


Ձանձիր

adj. s.

adj. s. cf. Ձանձրալի;
cf. Ձանձրութիւն;
— առնել, to tire, to annoy, to plague, to importune, to tease.

• «ձանձրալի, տաղտկալի. 2. ձանձ րոյթ, տաղտուկ» Սիր. իե. 16. Ոսկ. եբր.-որից ձանձրանալ ՍԳր. ձանձրացուցանել ՍԳր. Ագաթ. Փարպ. ձանձրալի Եղիշ. ձանձ-րանալի Ոսկ. յհ. ա. 10. ձանձրագոյն Ոսկ. մ. բ. 10. ձանձրոյթ Ոսկ. յհ. ա. 3, 11, 26. ձանձրառևոտ Նեղոս. անձանձիր Մծբ. տն-ձանձրոյթ Փարպ. ձանձրամիտ Ադամ. 232. ձանձրախորհուրդ Ադամ. 312. համաձանձիր (?) Մծբ. 385 (ասորին ունի «հետազօտիչ», ըստ Տաշեան, Ուս. դաս. հալ. 652)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։


Մօտ

prep. adv. adj. adv.

prep. adv. near, nigh, next, close by, by;
near, next;
cf. Մերձ;
— այսր, near to this place;
— առ —, — ի —, — ի —ոյ, quite near or close, contiguously, thickly;
— ընդ —, — ընդ հուպ, soon, directly, instantly;
ի or ընդ մօտոյ, ի —է, մօտուստ ի —ուստ, near, nearly, close by or to, next;
soon, shortly, soon after;
lately;
ընդ — աւուրս, shortly, soon;
— լինել, to be near or close to, to approach, to draw near;
ի — կալ, to stand near, to be present at, to attend;
— կտրել, to cut quite short;
— անցանել, to pass close to, or hard by;
— է առ քեզ յորժամ կամի ցիս՝ կարող լինել, where there is a will there is a way;
ի մօտոյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

• «մօտիկ, մերձ, ոչ հեռու» ՍԳը Ոսկ. որից ի մօտոյ ՍԳր. Եւս. քր. ի մօտէ Եզն. մօտ ընդ մօտ Ոսկ. ա. կոր. մօտիլ ՍԳր. Եւս. պտմ. մօտալուտ Գ. մկ. ե. 4. Ագաթ (սխալ գրուած մօտաշուտ). մոտակայ Ոսկ մ. գ. 12. Եփր. ծն. մօտակաց Ոսկ. ես. Կեւող. թգ. մօտակտուր Գղ. ե. 12. մօտաւոր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. մտթ. անմօտելի Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 79. մարդամօտ Ագաթ. շարամօտ Արիստ. մօտաւորապէս (նոր բառ)։