Your research : 3 Results for փարթամ

Փարթամ, ի, աց

adj.

opulent, wealthy, rich;
abundant, copious.

• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։

• ԳՒՌ.-Ախց. փարթամ, նաև Պլ. Սեբ. Տիգ. փարթամ «խոշոր կազմով, պարթև. յաղթակազմ (մարդ)», Շմ. փարթամ «հա-րուստ, ճոխ. 2. ժանտախտ», Սչ. փարթամ «անամօթ, անպատիւ (միայն իգական սեռի համար գործածուած)»։


Փարթ, ի

s.

grease;
tripe.

• «առաւոր», ունի միայն Բառ. երեմ. էջ 322. արդեօք շփոթած է փարթամ բառի հե՞տ։


Ճոխ, աց, ից

adj. s.

wealthy, opulent, rich;
copious, rich, abundant, great, ample;
powerful, mighty, potent, grand, high;
master, lord, grand seigneur;
—ք քաղաքին, the first or most distinguished citizens of a town, the magnates, grandees, noblemen, nobility;
—ս ճեմել, to walk haughtily.

• (յետնաբար ի, ի-ա, ո հլ.) «հա-րուստ, փարթամ, պերճ, փառաւոր, իշխա-նաւոր» ՍԳր. Մծբ. Ոսկ. մ. ա. 10. Սուտ-Սեբ. էջ 3, Բուզ. էջ 207. -որից ճոխութիւն Ես. իբ. 21. Եփր. ծն. Ոսկ. ես. և մտթ. Սեբեր. ճո-խանալ «հարստահարել, բռնանալ, պանծալ. նազիլ» Թուոց ժզ. 3, Սեբեր. Ոսկ. մ. ա. 17. «վայելել, փարթամանալ, զարդարուիլ» Ոսկ, հ. բ. 10. ճոխաբան Ա. տիմ. բ. 12. ճոխա-գոյն Բ. մակ. ժգ. 24. Ոսկ. ա. կոր. բ. կոր. ճոխաճանութիւն Ոսկ. ես. 17. ձմեռնաճոխ Թէոփ. խ. մկ. շքեղաճոխ Անան. եկեղ. պըտ-ղաճոխ Թէոփ. խ. մկ. ճոխախօս «ճարտա-րախօս, հռետոր» Ուխտ. բ. 91. ճոխափառ Հայել. 130 (վերջին երկուսը նորագիւտ բառ). նաև ճոխալ «ցնծալ, բերկրիլ» Տաշ. որից յառաջացել է գւռ. ճխալ Երև. Պլ. Տփ. հմմտ. Ադամ. էջ 9. «Դրախտիւն ուրախա-նէր, յետ և յառաջ հայեալ ճոխէր». ուր 5 ձեռ. ունին ճխէր, ինչպէս գիտէ նաև Բառ. երեմ. էջ 198՝ ճխալ «հրճուիլ»։


Entries' title containing փարթամ : 6 Results

Փարթամանամ, ացայ

vn.

to become or grow rich, to thrive.


Փարթամաշնորհ

adj.

generous, liberal.


Փարթամապէս

adv.

copiously, abundantly.


Փարթամացուցանեմ, ուցի

va.

to enrich, to render rich, to make wealthy.


Փարթամութիւն, ութեան

s.

riches, opulence, abundance, wealth.


Definitions containing the research փարթամ : 3 Results

Հասարակիմ, եցայ

vn.

to be divided into halves, to be equally divided;
to be half way;
to share in, to partake of;
to be complete, accomplished;
—կեցաւ մահն յաղքատս եւ ի փարթամս, death overtook both poor and rich;
—կէ գիշերն, it is midnight.


Մեծութիւն, ութեան

s. fig.

greatness, thickness, size, capaciousness;
volume;
grandeur, greatness, power, magnificence, majesty, elevation, exaltation;
capacity;
մեծափարթամ —, great fortune, wealth;
աշխարհական —ք, human greatness;
լնուլ մեծութեամբք, to load with riches;
ի — հասանել, to attain to dignity or honours;
կորուսանել զ—ս իւր, to lose one's fortune;
մերկանալ ի մեծութեանց, to sacrifice one's fortune;
—դ, Your Grace.


Մամոնայ, ից

s. fig.

Mammon, god of riches;
riches, wealth.

• Հներից Մեկն. ղկ. «Մամոնայ՝ ընչիցն մեծութիւնն ասի ըստ հեբրայական բա-ռին»։ Գիրք. առաք. 351 բ. մեկնում է «Մամօնայի, որ թարգմանի ասորերէն փարթամութիւն»։ Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։