given by God, infused.
• «Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։