adj.

περιχαρής circumquaque laetus. Լցեալ խնդութեամբ. Լի ուրախութեամբ. ուրախալից.

Ոչ ասաց՝ թէ ցաւս ոչ կրեցին, այլ թէ գանս կրեալ՝ խնդալիցիք էին. (Ոսկ. գծ.։)

Այր եւ կին միաբան խնդալիցք. (Փարպ.։)

Պատրաստէին խնդալից. (Ագաթ.։ Եղիշ. ՟Է։)

Խնդալից կամօք։ Բերկրանք խնդալից ուրախութեան. (Պիտ.։)

Բարբառ խնդալից՝ աւետեանց։ Խնդալից դիմաց զւարթութեամբ. (Նար. ՟Ժ՟Դ. ՟Ձ՟Ա։)

ԽՆԴԱԼԻՑ ԼԻՆԵԼ. Լնուլ խնդութեամբ. խնդալ յոյժ.

Խնդալից լինին, յորժամ գտանեն. (Եղիշ. ՟Ե։)

Խնդալից եղեալ ետ փառս աստուծոյ. (Փարպ.։)