Your research : 21 Results for յետոյք

Յետոյք, զյետոյս

s. fig.

back, fundament, arse, buttocks, bottom, breech;
things which are behind;
— անասնոց, rump, hind-quarter, croup;
— հաւու, rump.


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēd.s-ձևից. հմմտ. զնդ. zaδah-«յետոյք, սրբան», սանս. had, hadati «բնական կարիքը հոգալ», յն. γόδανς. «յետոյք, նստոյ տեղի», γέζω «բնական պէտքը հոգալ» (ածանցման մէջ = ϰενοδα), ալբան. δjes «աղբել», քրդ. [arabic word] zutik «սրբան» (Pokorny 1, 571. Boisacq 1052)։-Հիւբշ. 470։


Դմակ, աց

s.

tail of a sheep.

• ԳՒՌ.-Տփ. դմակ, Ննխ. դմագ, Ախց. Երև. Կր. Ոզմ. Ջղ. դ'մակ, Ալշ. Խրբ. Մշ. Սեբ. դ'մագ, Վն. տմակ, Ռ. թմագ (այս վերջինը գործածւում է միայն «յետոյք» նշանակու-թեամբ՝ ղմակս կեր հայհոյանքի մէջ). Ղրբ. Վն. տմmկ, Սլմ. տմmկ՝, Ագլ. դմօկ, Տիգ. թըմմmգ, Ասլ. դ'ամագ, դ'ամայ, Հճ. դ'ը'մօգ, Մրղ. տիւմmկ, Շմ. տիւմmգ.-գաւառական ների մէջ ստացել է մի քանի նոր նշանակու-թիւններ. ինչ. «յետոյք. 2. ականջի բլթակ. 3. դարբնոցի սալի յետևի լայն մասը».-նոր բառեր են՝ դմակաւոր, անդմակ, դմակալի, դմակաջուր.-թրքախօս հայոց մէջ կայ Ատն garn-dumbaq «գառնադմակիկ» (բոյսը), ո-րի երկրորդ մասը հյ. դմակ բառից ձևափո. խուած է (Արևելք, 1882 նոյ" 8-9)։


Ոռ, ի

s.

backside;
cf. Նստոյ՞՞՞տեղի.

• «յետոյք, նստոյ տեղի (մարդու կամ անասունի), տակ, յատակ (իրերի)» Վստկ. էջ 52, Վրք. հց. (իրեղէնների համար աւելի սովորական է ոռք Վստկ. 134. Վրք. հց. ա. 619). որից բրդոռ «մի տեսակ թռչուն» (իբր յետոյքը բրդոտ. հմմտ. նոյնի յն. հոմանիշը՝ πογάργος, որ բուն նշանակում է «յետոյքը սպիտակ») Վանակ. հց. ոռճան «սրբանի այտոյց, condylome», գիտէ միայն Քաջու-նի, Գ. 190։

• Նախ ՆՀԲ համեմատեց յն. ձևի հետ. Վերի մեկնութիւնը տուաւ Bugge, Btrg. 23 և IF 1, 446։ Jensen ՀԱ 1904, 184 հաթ. r «յետոյք»։ Karst, Յուշարձ. 408 սումեր. ur «յատակ, հիմք, պատ», 416 մոնղոլ. բուրեաթ. aru, aro, թունգուզ. ura, թրք. arqa, ալթայ. ari, ճապոն,

• ura «յետևը»։ Պատահական նմանութիւն ունին թուշ. 'ur, յգ. 'uriš «յետոյք» (որ ըստ Bugge, Btrg. էջ 23 հայերէնից է փոխառեալ) և ճապոն. [other alphabet] S ura «յետե-ւը, տակը»։


Տուտն, տըտան

s.

extremity;
tail;
— հանդերձի, train;
skirt.

• Հիւնք. դուն «քիչ» բառից։ Աճառ. ՀԱ 19Ո8, 122 և Արրտ. թ. 1911, էջ 412 դնում է խալդեան շրջանի բառ՝ ցեղա-կից տակի կովկասեան ձևերին, որոնցից փոխառեալ է։ Սագրզեան ՀԱ 1909, 335 և Karst Յուշարձան 408 սումեր. tidnu «յետոյք»։ Վերի մեկնութիւնը տուաւ Petersson. Ar. u. Arm. Stud. 100։


Գարի, գարւոյ

s. adj.

barley;
grain;
of barley.

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է երևում արաբ. [arabic word] ja'ra «մի տեսակ գարի, որի հատիկները խոշոր և շատ սպիտակ են լի-նում» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 799)։ Աւս բառը կարելի չէ որևէ արաբ արմատով մեկ-նել, կայ արաբ. ǰer արմատը, բայց սրա նշանակութիւնները (աղբ, կղկղանք, յետոյք ևն) բոլորովին անյարմար են նախորդին։


Դաբիր, այ

s.

sanctuary;
altar of the oracle.

• = Եոր. [hebrew word] dəbir, dəwīr նոյն նշ.։ Բուն իմաստն է «յետևը» և ցոյց է տալիս աաճարի յետևի սենեակը. ցեղակից է ոսա այսմ արաբ. [arabic word] d'abara «յետ երթալ» ❇ dubur «յետոյք, նստոյ տեղի» բառերին։ Մեր բառը ծագում է եբրայեցերէնից լն։ δαβίρ տառադարձութիւնից՝ Ս. Գրքի թարգ-մանութեան միջոցով (Sophocles, 343). կայ նաև δαβείρ ընթերցուածը։-Հիւբշ. 345։


Գաւակ, աց

s.

croup.

• , ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։


Քուն, քնոյ, ով

s.

sleep, slumber, nap, rest, repose, pause;
— մահու, sleep of death;
քաղցր, ախորժ, հան գիստ, խաղաղ, փրկաւէտ, կենսանորոգ, —, soft, agreeable, tranquil, calm, healthy, refreshing slumber;
— թեթեւ, ընդհատ, անհանգիստ, յուղեալ or խռովեալ, դժնդակ, ծանր, վնասակար, մահացու —, light, broken, agitated, troubled, hard, heavy, dangerous, mortal sleep;
ի — լինել, երթալ, քնոյ տալ զանձն, to sleep, to go to sleep, to lie down, to repose;
զքնով անկանիլ, ի — մտանել, to be overcome with sleep, to fall asleep;
ննջել — յաւիտենից, to sleep the sleep that knows no waking;
ի — առնուլ, to send to sleep;
(յորորանի ) to lull or rock to sleep;
խոր — ի լինել, to be in a sound sleep, to sleep soundly;
ճաշակել զքաղցրութիւնս քնոյ, to enjoy sleep;
ի — գտանել զոք, to find a person asleep;
խռովել, ընդհատել, խափանել, զ—, to trouble, to disturb or break one's sleep, to awake, to rouse;
իբրեւ — ընդ արթունս լինել, to be half asleep;
հատանիլ քնոյ յաչաց, to lose one's sleep;
— քաղցրանինջ հատեալ էր յարտեւանաց նորա, calm sleep was unknown to him;
փախեաւ յինէն —, sleep fled far from me;
այս ի — տանի, that causes sleep;
ընկղմեալ ի — թանձրութեան, buried in sleep, fast asleep;
— հատեալ է յաչաց իմոց զցայգ եւ զցերեկ, I sleep neither night nor day, I am sleepless.

• տք բնաձայնից, ինչ. տքալ։-Պատա-հական նմանութիւն ունին ռուս. գւռ. кунять, ուկր. kun՛áty, սերբ. kunjam «քունը տանիլ, ննջել» (Berneker 645), քրդ. hunižin «յօրանջել» (որ Justi, Kurd. Gram. 228 հյ. քնէած բառից փոխառեալ է համարում), չին. [other alphabet] k'un' «քնած, քնկոտ», նաև լտ. cunnus, ֆրանս. čon «բունոց» և պրս. [arabic word] kūn «յետոյք», որոնք նման են մեր բառի «մերձաւորիլ» իմաստին։


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

• = Փոխառեալ է պհլ. *kušt ձևից, որ հաս-տատում են պրս. ❇ kušt կամ gust, gist «կուշտ, սնակուշտ», զազա. kišt «կուշտը, կող»։-Նոյնից է կազմուած պրս. kušti gi-riftan «ըմբշամարտիլ» ոճը, որից թարգ-մանաբար հյ. կշտի բռնել «ըմբշամար-տիլ». (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. 316 և գւռ. կող բռնել «ըմբշամարտիլ»։ -Պոս. բառը ծագում է հնխ. qeu-s ար-մատից, որի ժառանգներից են սանս. košt-ha «ռրովայն», kusthika «փորոտիք», յն. ϰύστις «միզափամփուշտ», ϰυσϑος «իգա-կան անդամ», կիմր. čwthr «յետոյք, ուղ-ղաղիք», գոթ. huzd, հհիւս. hodd, գերմ. Hort «ապաստարան» ևն (Pokorny 2, 550)։ -Հիւբշ. 173։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

• ՆՀԲ լծ. յն. ἔσχατος «յետին» և թրք. ուզագ «հեռի»։ Տէրվ. Նախալ. 121 հնխ. paska «յետին» ձևիղ. հմմտա սանս. paçča, լիթ. paskui, որոնց պար-զագոյն ձևն է լտ. post։ Müller WZKM 5, 269 սնս. pascāt, զնդ. paskat «լե-տևը, յետոյ»։ Meillet MSL 8, 296 դը-նում է *putsko-ձևից. հմմտ. յն πύμϰτος «վերջին», πυγή «յետոյք», սանս. oúócha-«պոչ», putau «նստոյ տեղի» ևն։ Հիւբշ. IF Anz. 10, 48 յիշում է Müller-ի մեկնութիւնը։ Բայց թէ՛ այս և թէ յաջորդը անստոյգ են, որովհետև յիշատակուած ձևերի համապատասխա-նութիւնը հենց անստոյգ է. տե՛ս Boi, sacq 826-7 և Pokorny 1, 48։ Հիւնք. իսկ բառից։ Karst, Յուշարձան 421 թրք uzaq «հեռու»։


Կուռն, կռան

s.

back;
մերձ առ կռան կայ, it is not far distant.

• Հիւնք. կուռ, կռել բառերից։ Schefte-lowitz BВ 28, 304 և 29, 51 լատ. cur-vus, ալբան. kεrus, kurús «կորութիւն, ծռութիւն», kerusem «ծռիլ», kuris «կռնակ»։ Lidén, Arm. Stud. էջ 115 յն. γυρός «ծռած, կլոր», γυρός ἐν ὥμοι-ἀιν «ուսերը կլոր», γύαλον «փռս. խոռոչ, կամար» ևն, յատկապէս հիռլ. gualu, նիռլ. գալլ. guala «ուս»։ (Յի-շում է Walde 216 այս երկու մեկնու-թիւններն էլ. իսկ Boisacq 159 Po-korny 1, 557 միայն վերջինը. սակայն հմմտ. ծուռ բառի տակ ասուածները)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ. կոռն, կայռին, թրք. giru «ետև», quyruq «պոչ», սումեր. egir «ետև, յետոյք» ռառերի հետ։ Մառ ЗВО 22, 77 հյ. կարեմ, կալայ բառերի հետ՝ կցում է երկրորդ սիւնակի kurpi «ձեռք?, վրաց. խելի, լազ. խե «ձեռք» ձևերին։


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

• ՆՀԲ (ծալ բառի տակ) լծ. եբր. կալ։ Տէրվ. Altarm. 37 կուղ և քուղ դնում է հնխ. gu արմատից՝ համեմատելով սանս. guna «չուանի մի ոլորքը, լար, առասան» բառի հետ։ Bugge, Btrg 42 և IF 1, 457 հանում է հնագոյն *ku-vλ, tvuvλ ձևից, իբրև հնխ. *dwoplo-հմմտ. լտ. duplus, լիւկ. tbeplō, յն. δι-πλοῦς, հբգ. zwīfal. որով կուղ նշա-նակում է բուն «երկիցս», ինչպէս ու-նինք երկու, կր-կին՝ հնխ. dwō ձևից։ (Նոյնը ընդունում է Brugmann, Grdr 3 L 305)։ Scheftelowitz BВ 28, 308 լտ. gluo, անգսք. cleoven «ամփոփուիլ, կծկուիլ», յն. γλουτός «յետոյք» ևն բառերի հետ։ Նոյնը ընդունում են Wal-de 348 և Boisacq 151, բոլորը դնելով հնխ. gleu-արմատի տակ։ Մ. I. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 նգալլ. cul «նեղ», կորն. cul «նիհար», իռլ. cóil հբրըտ. culed «նիհարութիւն» ձևերի հետ։


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

• , ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։


Քիթ, քթաց

s.

nose;
— կենդանեաց, snout, muzzle;
մեծ, փոքր, սրածայր, շրջեալ, տափակ —, a large, big or bottle, little, pointed, turned up, snub or fiat nose;
զ—ս, ի վեր տանել, to turn up the nose, to look scornful, haughty;
այսրէն ընդ ս-ն դառնալ, to get into the nose, to go the wrong way in swallowing.

• Klaproth, As. pol. 103, 144 սամոյէդ. hiīde, hüde։ Տէրվ. Altarm. 12 տանս. č̌yut «կաթկթիլ, հոսիլ», čyu «վազել, հոսիլ» բառերի հետ. հմմտ. նոյն ար-մատից տանս. čyuti «յետոյք, սրբան» Հիւնք. խիթ և խութ բառերի հետ։ Bugge KZ 32, 87 թուշ. qit «խլինք» բառից փոխառեալ։ Patrubány 1) SA 1, 196 հնխ. sveido «քրտնիլ» արմա-տից. ինչ. յն. ῥἰς «քիթ»


*Մասուր

s.

seed-pod of the rose.

• ՓՈԽ.-ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).


Գայռ, ից

s.

mud, mire, filth;
slough.

• . ի հլ. «ցեխ, տիղմ, աղբ, կեղտ, փսխունք» Ոսկ. մ. բ. 26, գ. 17. Սարգ. ա. պետր. ը. (էջ 331). Բրս. մրկ. այս արմատից են՝ «այռիլ «աղտոտիլ, ապականիլ» Տաղ. յհ, եղբ. հեթմ., գայռիք պայթիք «ճաքելու չափ ուտելը» Ոսկ. պօղ. Ա. 733 (տե՛ս և այռիք), գայռալիր «կեղտոտ, գարշելի» Արծր. ա. 14, գայռանոց կամ գայռոց «սրբան, յետոյք» Ոսկ. հռ., գրուած նաև գառ և կամ գեռ, այս-պէս՝ գեռ «աղբ» Ճառընտ., գեռաթաթախ «աղբի մէջ թաթախուած» Մանդ. Վրք. հց. Ա. 672, միջին հյ. գոռ «ցեխ» (տե՛ս Սիսուան, էջ 539)։-Այս արմատը զ նախդիրով աճելով տալիս է ԶԳԱՅՌ, ի հլ. «ստամոքսի գազերի ժանտահոտ արտաշնչութիւնը բերնից» Ոսկ. պօղ. Ա. 800. Մանդ. Ճառընտ., որից զգայ-ռել «կեղտը դուրս տալ» Պիսիդ., «զկռտալ, ործկալ» Ոսկ. մ. բ. 17. Պիռն. (հրտր. WZKM 28 (1914), էջ 392). Ճառընտ. «վատ խօսքեր դուրս տալ» Լմբ. սղ. Վրք. հց. Կանոն. էջ 254, զգայռութիւն «ործկալը» Ոսկ. մ. գ. 17, զգայռումն Փիլ. ել. Լմբ. սղ. Վրդն. սղ. անզգայռել «զգայռել» ԱԲ։ Նախորդի նման գրուած է նաև զգառ, զգեռ Վրք. հց. Բ. 510 որից զգառիլ «ապականուիլ» Արծր. ա. 14։


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.


Վայր, աց, ից

s.

place, spot, space, extent, part, ground;
field, plain, camp, country;
անհուն —ք, immense, vast spaces;
յայսմ —ի, here, in this place;
now;
յայնմ —ի, there, in that same or very place;
then;
մինչեւ ցայս —, thus far, to this place;
until now;
յոր —, in which place, wherever;
— մի, առ — մի, a short time, a moment, an instant, a little;
ընդ —, in vain, vainly;
ի —, below, under, beneath;
cf. Զէն;
cf. Վեր;
յայլում —ի, somewhere else, in another place;
ի վերուստ մինչեւ ի —, from top to bottom;
from head to foot;
գազանք —ի, wild beasts;
մեղր ի —է, wild honey;
ի —ի բնակել, to live in the open air, in camp;
—ս հատանել, to go along way;
զ—օք գալ, to go around, round about, to go here and there;
զ—օք ածել զաչս, to look round about;
ի մի — գալ, to assemble, to resort to one place;
ընդ — հարկանել, to abandon, to forsake, to cast off, to desert;
ի — հարկանել, արկանել, to disparage, to sneer at, to defame, to slander;
ի — շարժել, to beat down, to overthrow;
զաչս ի — արկեալ, looking down, with one's eyes cast or bent down;
ցո՞ր — նեղութեանց հասի ես, to what trouble have I brought myself!
ընդ վայր, in vain, uselessly;
ցայդ վայր, so far, as far as that, to that place, there;
ցոր վայր, where, whither;
ցո՞ր վայր, how far ?.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի, ու հլ.). ընդարձակ զարգացում կրած բառ է. առաջին և հիմնական նշանակութիւնն է՝ 1 «բացաս-տան, բնակութիւնից դուրս եղած տեղ, դաշտ, չմշակուած հող» ՍԳր. այս նշանակութիւնից են վայրաբնակ «դուրսը՝ բաց տեղ բնակած» Ա. մն. ժէ. 5, «գիւղացի» Մագ. վայրագ «անբնակ տեղեր ագանող, բացօթեագ (իբր յն. ἀγροιϰός) և բիրտ, վիրագ, վայրենի, գա-զանաբարոյ» Ծն. ժզ. 12, իե. 27, Փիլ. Պիտ. վայրագասուն «բացօթեայ տեղեր ագանող և ևնանող» Ագաթ. վայրասուն Մծբ. վայրի ՍԳր. վայրենի ՍԳր. Եւս. քր. (հմմտ. Ոսկ, յհ. ա. 15 «մարախ և մեղը ի վայրէ», որ ըստ Մտթ. գ. 4 ասւում է «մարախ և մեռո վայրենի»), վայրավատին Վեցօր. Ոսկ. ես. Սեբեր. իջավայր Ոսկ. մ. ա. 15. Եզն. հմմտ. նաև վիրագ.-2. «ընդհանուր առմամբ՝ որև-իցէ տեղ, տեղ» ՍԳր. Եւս. քր. և պտմ. Կոչ. որից վայրական «տեղական» Սեբեր. դաշ-տավայր Դտ. ա. 9. Բ. թգ. իգ. 31. բացա-վայր Վեցօր. շինավայր Ոսկ. ես. հեղեղա-վայր Նար. դիւրավայր Բրս. սղ. դժուարա-վայր Ճառընտ. լեռնավայր Յես. ժե. 48. միջավայր Վեցօր. ցայսվայր Բ. մկ. է. 42. Սեբեր. վայրաշարժ (նոր բառ.)-3. «մի փոքր ժամանակ» (տեղի գաղափարից ժա-մանակի գաղափարին անցնելու մասին տե՛ս ատեան բառի տակ). որից են վայր մի «մի քիչ ժամանակ» Հռութ. դ. I. Տոբ. է. 9. ժա. 14. առ վայր մի Փարպ. վայրիկ մի Տոր. և 3. Կոչ. վայրկեան Յես. ժգ. 22. Իմ. ժը. 12. Ղկ. դ. 5. Վեցօր. Ագաթ. Ոսկ. փիլիպ. (նոր բռականում ընդունուած է՝ արևելեան բար-բառով «seconde», արևմտեան բարբառով *minute». այս երկուսից ուղիղ է երկրորդը. հմմտ. Վեցօր. 118 «զմի մի ի 60 ժամուցն ի 60 վայրկենի հատանեն»). ցայնվայր «ցայնժամ» Եւս. քր. երկվայրկեան, վայրկե-նաբար, վայրկենական, վայրկենապէս (նոր բառեր).-4. «վարը, ցածը, տակը, ներքև». այս իմաստը յառաջանում է «հող, գետին» իմաստից. այսպէս ի վայր արկանել բուն նշանակում էր «գետին գցել», որից դարձաւ «ցած գցել». այս իմաստից ունինք գլխի-վայր Ագաթ. Եւս. պտմ. զառիվայր ՍԳր. վայրաձիգ Վեցօր. ընդվայրընկեցիկ Ոսկ. մ. ա. 1. վայրարկու «յետոյք» Տաղ. Շնորհ. վիպ. վայրագաւիթ Եզեկ. խէ. 1. վայրանկեալ Շնորհ. տաղ.-5. նիւթական ցածրութեան գաղափարին հետևում է բարոյական ստո-րութեան, հետևաբար նաև դատարկութեան և ունայնութեան գաղափարը. հմմտ. ի վայր արկանել «վար զարնել, գետին գցել, փխբ. աղարտել, անուանարկել» Ոսկ. յհ. բ. 3, ծ. ընդ վայր հարկանել «լքանել, երեսի վրայ թողնել» ՍԳր. վայրել «ցած թափել» Բուզ. (տե՛ս վայթել բառի տակ), «ցրուել» Եփր. մն. 491. վայրիլ «ցրուիլ, ցնդիլ (գաղափար-ները)» Եփր. համաբ. 212. որից ընդ վայր «ի զուր, պարապ տեղը» Եզն. Եւագր. Ագաթ. ոնդվայրաբոյս Ագաթ. վայրաբար Փիլ. լին, վայրապար ՍԳր. Կիւրղ. թգ. ընդվայրախօս Ոսկ. ես. ևն։


Ել

cf. Ելք;
—ի աղագ means, expedient;
—ի աղագս գտանել, to devise, to find means, to remedy;
ոչ էր նոցա ոչ եւ ոչ մուտ, they could not neither get out nor in;
ոչ գիտեմ զ— եւ զմուտ իմ, I do not know how to act.

• , ի հլ. «ներսից դուրս գալը» ՍԳը, «վեր բարձրանալը» Փիլ. լին., «անցք, ընթացք. ճամբայ» ՍԳր, «վերջ, լրումն, աւարտ» ՍԳր, «մի գործի վախճանը» Եղիշ., «յաջող վախ-ճան» ՍԳր, «արևի ծագումը ևն» ՍԳր. Փարպ., «արևելեան կողմը» Խոր. աշխ., «ծորում, բխում» Նար., «կղկղանք» Մխ. ապար., «նստոյ տեղի, յետոյք» ՋԲ, «մորթի վրայի ծակտիքները» Վեցօր. էջ 175 (տպուած է խելք, ուղղելի ելք՝ ըստ Ս. Վ. Նազարէթեա-նի ձեռագրի. տե՛ս Պատկեր, 1893, էջ 284), «հեռանալ, հրաժարուիլը» Վրք. հց., «ծախը» Տոբ. ա. 23, որից՝ ելանել (կտ. ելի, հրմ. ե՛լ) «դուրս գալ. 2. ծագիլ, բղխիլ, յառաջ գալ. 3. վեր բարձրանալ. 4. հեծնել, նստիլ (ձի. նա--5. վիճակուիլ, յարմար գալ. 6. անունը տա-րածուիլ, հռչակուիլ. 7. այնպէս լինել, գըտ-նուիլ» ՍԳր, ելևել առնել «ջանալ իրար գե-րազանցել» ծն. իե. 23. Բուզ. կամ ելևելս առնել Փարպ., ելևէջ Ագաթ., ելևմուտ ՍԳր. ելամուտ «դուռ» Եզեկ. խը. 30. ելանելի «սանդուխ» Եզեկ. խ. 31, ելող Դ. թագ. ժա-Չ. Զքր. ը. 9, ելուստ «բոյսի աճում» Փիլ. քհ., անել Փիլ. Եղիշ., խաչելեալ ՍԳր, խաչելու-թիւն Եզն., յորդելակ Քեր. քերթ., դժուարե-լանելի Տօնակ. Մխ. առակ., վերելակ «ձի (կամ նաւ) հեծած անձը» Պիտ. Փիլ., վերելք Նար., ելուն «դուրս ցցուած» Ադամ. 125. ելակէտ, ելարան (նոր գրականի մէջ) ևն. Չանազան նախդիրներով ստանում է նորա-նոր ձևեր և նշանակութիւններ. այսպէս՝ 2. Զ նախդիրով կլինի զելաճել «չափից անց կե-նաւ» Ոսկ. յհ. ա. 12.-3. ընդ նախդիրով՝ ըճդել «հետը ելած-նստած, հետը մեծացած, ծանօթ, սովոր» Ագաթ., ընդելանիլ «հետը մեծանալով վարժուիլ, կրթուիլ» Եւս. ատմ Ոսկ., «ջանալ, փորձել» Գծ. թ. 26, ընդեւա-ցուցանել Սիր. իբ. 17. Եզն., ընդելուցանել Բ մաև. ժ. 15. Ոսկ. մ. ա. 17, ընդելնուլ Ոսկ. մ. ա. և բ., ընդելակից Կորիւն, անընդել Գ մակ. դ. 6. Կոչ., մարդընդել Ագաթ., ձեռնըն-դել Փիլ. այս բոլորը գրուած նաև ընտել ձե-ւով որ հիմայ միակ գործածականն էւ-4 ելանեւ բայի անցողականն է ելուզանել (փո-խանակ ասելու *ելուցանել. հմմտ. փլուզա-նել, ընկլուզանել) «դուրս հանել, մէջտեղ հանել» (արմատը ելոյզ)։ Ոսկեդարեան գրա-կանութեան մէջ պահուած չէ այս բառը, բայց կայ յետնաբար ելուզանել «արտաբե-րել (ձայնը)» Թր. քեր. (Չայնաւորք ասին, վասն զի ձայնս յինքեանց անպակաս ելու-զանեն)։ Նոյն ելոյզ «հանել» արմատից է կազմուած ծխնելոյզ Հին բռ. և նոր գրակա-նում շնչելոյզ «շնչահան, օդանցք»։-5. ե-ւուզաճել բայի երկրորդ նշանակութիւնն է «ընձիւղել, ծլիլ», ինչպէս գտնում ենք ելու-զումն «ընձիւղումն» Պիտ. բառի մէջ։-Բ նոյն բայի երրորդ նշանակութիւնն է «գողա-նալ, կողոպտել» (հմմտ. հանել և յինքն հա-նել «գրաւել, խլել, կորզել»). որից մարդելոյզ «մարդագող» Ա. տիմ. ա. 10, որ ապացուցա-նում է ելուզանել բայի ոսկեդարեան գոյու-թիւնը. սրանից է նաև ելուզակ (կամ եղու-զակ, յելո τսկ, յեղուզակ) «աւազակ» Խոր. Պիտ., յեկուզս կութիւն Վեցօր. 185, յելուզա-կաբար «աւազակի պէս» Խոր., նախելուզակ Շնորհ. վիպ.։-7. Նոյն ելուզանել բայից ընդ նախդիրով կազմուած է բճգելուզաճել՝ որի առաջին նշանակութիւնն է «խուզարկե-լով երևան հանել»։ Այս նշսնա ութեամբ գտնում ենք գործածուած Արծր. ք. 6 (հրտր. Պատկ. էջ 113) «Յերկիւղ կասկաւանաց և. ղեալ՝ թէ իցէ ընդելուզեալ Տաճկաց՝ գտեալ զպահեստ գանձին՝ ծախիցեն զզօրութեւն նո-րա»։ Յայտնի չէ ի՛նչ փոխաբերութեամբ այնուհետև ընդելուզանել ստացել է «իրար անց կացնել, յեռուլ, հիւսել» ՍԳր. Ոսկ. Մտթ. և ա. տիմ. «խօսքը զարդարել, պճնել» Ոսկ. ես. նշանակութիւնները, որից՝ ընդելուզուած Ել. իը. 17, ընդելուզումն Պիտ. փիւ.։


Ել, ոյ, ով

cf. Եմ.

• , ի հլ. «ներսից դուրս գալը» ՍԳը, «վեր բարձրանալը» Փիլ. լին., «անցք, ընթացք. ճամբայ» ՍԳր, «վերջ, լրումն, աւարտ» ՍԳր, «մի գործի վախճանը» Եղիշ., «յաջող վախ-ճան» ՍԳր, «արևի ծագումը ևն» ՍԳր. Փարպ., «արևելեան կողմը» Խոր. աշխ., «ծորում, բխում» Նար., «կղկղանք» Մխ. ապար., «նստոյ տեղի, յետոյք» ՋԲ, «մորթի վրայի ծակտիքները» Վեցօր. էջ 175 (տպուած է խելք, ուղղելի ելք՝ ըստ Ս. Վ. Նազարէթեա-նի ձեռագրի. տե՛ս Պատկեր, 1893, էջ 284), «հեռանալ, հրաժարուիլը» Վրք. հց., «ծախը» Տոբ. ա. 23, որից՝ ելանել (կտ. ելի, հրմ. ե՛լ) «դուրս գալ. 2. ծագիլ, բղխիլ, յառաջ գալ. 3. վեր բարձրանալ. 4. հեծնել, նստիլ (ձի. նա--5. վիճակուիլ, յարմար գալ. 6. անունը տա-րածուիլ, հռչակուիլ. 7. այնպէս լինել, գըտ-նուիլ» ՍԳր, ելևել առնել «ջանալ իրար գե-րազանցել» ծն. իե. 23. Բուզ. կամ ելևելս առնել Փարպ., ելևէջ Ագաթ., ելևմուտ ՍԳր. ելամուտ «դուռ» Եզեկ. խը. 30. ելանելի «սանդուխ» Եզեկ. խ. 31, ելող Դ. թագ. ժա-Չ. Զքր. ը. 9, ելուստ «բոյսի աճում» Փիլ. քհ., անել Փիլ. Եղիշ., խաչելեալ ՍԳր, խաչելու-թիւն Եզն., յորդելակ Քեր. քերթ., դժուարե-լանելի Տօնակ. Մխ. առակ., վերելակ «ձի (կամ նաւ) հեծած անձը» Պիտ. Փիլ., վերելք Նար., ելուն «դուրս ցցուած» Ադամ. 125. ելակէտ, ելարան (նոր գրականի մէջ) ևն. Չանազան նախդիրներով ստանում է նորա-նոր ձևեր և նշանակութիւններ. այսպէս՝ 2. Զ նախդիրով կլինի զելաճել «չափից անց կե-նաւ» Ոսկ. յհ. ա. 12.-3. ընդ նախդիրով՝ ըճդել «հետը ելած-նստած, հետը մեծացած, ծանօթ, սովոր» Ագաթ., ընդելանիլ «հետը մեծանալով վարժուիլ, կրթուիլ» Եւս. ատմ Ոսկ., «ջանալ, փորձել» Գծ. թ. 26, ընդեւա-ցուցանել Սիր. իբ. 17. Եզն., ընդելուցանել Բ մաև. ժ. 15. Ոսկ. մ. ա. 17, ընդելնուլ Ոսկ. մ. ա. և բ., ընդելակից Կորիւն, անընդել Գ մակ. դ. 6. Կոչ., մարդընդել Ագաթ., ձեռնըն-դել Փիլ. այս բոլորը գրուած նաև ընտել ձե-ւով որ հիմայ միակ գործածականն էւ-4 ելանեւ բայի անցողականն է ելուզանել (փո-խանակ ասելու *ելուցանել. հմմտ. փլուզա-նել, ընկլուզանել) «դուրս հանել, մէջտեղ հանել» (արմատը ելոյզ)։ Ոսկեդարեան գրա-կանութեան մէջ պահուած չէ այս բառը, բայց կայ յետնաբար ելուզանել «արտաբե-րել (ձայնը)» Թր. քեր. (Չայնաւորք ասին, վասն զի ձայնս յինքեանց անպակաս ելու-զանեն)։ Նոյն ելոյզ «հանել» արմատից է կազմուած ծխնելոյզ Հին բռ. և նոր գրակա-նում շնչելոյզ «շնչահան, օդանցք»։-5. ե-ւուզաճել բայի երկրորդ նշանակութիւնն է «ընձիւղել, ծլիլ», ինչպէս գտնում ենք ելու-զումն «ընձիւղումն» Պիտ. բառի մէջ։-Բ նոյն բայի երրորդ նշանակութիւնն է «գողա-նալ, կողոպտել» (հմմտ. հանել և յինքն հա-նել «գրաւել, խլել, կորզել»). որից մարդելոյզ «մարդագող» Ա. տիմ. ա. 10, որ ապացուցա-նում է ելուզանել բայի ոսկեդարեան գոյու-թիւնը. սրանից է նաև ելուզակ (կամ եղու-զակ, յելո τսկ, յեղուզակ) «աւազակ» Խոր. Պիտ., յեկուզս կութիւն Վեցօր. 185, յելուզա-կաբար «աւազակի պէս» Խոր., նախելուզակ Շնորհ. վիպ.։-7. Նոյն ելուզանել բայից ընդ նախդիրով կազմուած է բճգելուզաճել՝ որի առաջին նշանակութիւնն է «խուզարկե-լով երևան հանել»։ Այս նշսնա ութեամբ գտնում ենք գործածուած Արծր. ք. 6 (հրտր. Պատկ. էջ 113) «Յերկիւղ կասկաւանաց և. ղեալ՝ թէ իցէ ընդելուզեալ Տաճկաց՝ գտեալ զպահեստ գանձին՝ ծախիցեն զզօրութեւն նո-րա»։ Յայտնի չէ ի՛նչ փոխաբերութեամբ այնուհետև ընդելուզանել ստացել է «իրար անց կացնել, յեռուլ, հիւսել» ՍԳր. Ոսկ. Մտթ. և ա. տիմ. «խօսքը զարդարել, պճնել» Ոսկ. ես. նշանակութիւնները, որից՝ ընդելուզուած Ել. իը. 17, ընդելուզումն Պիտ. փիւ.։


Entries' title containing յետոյք : 2 Results

Առ ի յետոյք

s. pl.

s. pl. things past.


Definitions containing the research յետոյք : 1 Results

Զանկապան, աց

s.

stocking, hose.

• = Զնդ. 'zangōpāna-կամ պհլ. *zangpan «սռնապան» ձևից. այս բառերը թէև աւան-դուած չեն իրանեան գրականութեան մէջ, բայց սովորական են նրանց կազմիչ մասե-րը, այն է՝ զնդ. zanga-=պհլ. zang «սր-րունք» (=սանս. jahgha-«ոլոք», օտս, zan-gā «ոլոքի ետևը») և զնդ. pāna-=պհլ. pān=պրս. [arabic word] -ban «պահող». հմմտ. թաթ-պան, սռնապան, դաստապան ևն. կայ նաև վերջի մասի հայերէն թարգմանութեամբ՝ զանգապահ Արծր. 132։-Իրանեանից փո-խառեալ են նաև արաբ. [arabic word] zunjub, [arabic word] zanjuban, zunǰubān «գօտի» [arabic word] za-njabat «փոքրիկ բարձի նման մի ծրար է, որ արաբ կանայք յետոյքի վրայ են կապում, որպէսզի մեծ երևայ. որովհետև արաբների մէջ յետոյքը մեծ կանայք շատ յարգի են» (ըստ Կամուս թրք. թրգմ. Ա. 156)։-Հիւբշ. 149,