μύρτος, μυρτίς, μυρσίνη myrtus. Ծառ, որ կոչի նաեւ ՄՐՏԵՆԻ, ՄՐՏԻ. եւ Պտուղ նորա. μύρτον bacca, sive fructus myrti. պ. միւրտ, միրսիյն. թ. մէրսին աղաճը . Տունկ կամ թուփ մանրատերեւ մշտականաչ անուշահոտ. որոյ պտուղն է իբրեւ համեմ կծու՝ ախորժելի ստէպ ճաշակողացն, այլ անախորժ անսովորից.
Տերեւս մրտոց խնկենեաց։ Զտոսախն, զմուրտն, եւ զնոճն։ Փոխանակ դժնկին՝ մուրտ ելցէ. (Նեեմ. ը՝. 15։ Ես. ՟Խ՟Ա. 19։ ՟Ծ՟Ե. 13։)
Մուրտ եւ տօսախ, գիք եւ դաբնիք. (Վեցօր. ՟Ե։)
Ծառք պտղաբերք, ընդ նոսին եւ մուրտ, եւ այլ բազում անուշահոտ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)
Ի մուրտն այլ հոտոյ զօրութիւն տայ, ի մանիշակն այլ. (Լմբ. պտրգ.։)
Մտեալ ի ներքոյ թաւ թփոյ ծաղկոցն, որ էր մուրտ. (Արծր. ՟Բ. 3։)
Անուշահոտեալք նման մրտի. (Մխ. առակ.։)
• . ո հլ. «մի տեսակ բոյս և նրա պտուղը. լտ. myrtus, տճկ. մէրսին աղաճը» Նեեմ. ը. 15, Ես. խա. 19, Ծե. 13. Վեցօր. 92. որից մրտենի Գէ. ես. Յայսմ. Գնձ. Վստկ. 157. մրտի Մխ. առակ. մուրտաստան «մրտենիների պարտէզ» Դատ. ա. 35։
• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։
• Նախ ԳԴ պրս. միւրտ, մուրտ։ ՆՀԲ պրս. և թրք. ձևերն է դնում։ Lag. Arա.
• St. § 1531 «կարող է գալ թէ՛ յոյնից և թէ պարսկից»։ Բոյսի պատմութիւնը տե՛ս Hehn, Kulturpflanzen' 231-233, 573։
• ԳՒՌ.-Նո՞յն է մուրտ Զթ. «մաթուզ».-Սվեդ. մըրդի՛նա (արաբական ε հնչումով)։