Definitions containing the research ը : 10000 results

Բնազանցութիւն, ութեան

s.

metaphysics.

· Calfa

NBHL (1)

Քանզի է յորակումն գոյացութիւն, թէպէտեւ բնազանցաբար. քանզի երկակի է ստորոգութիւն. մին ըստ բնութեան, իսկ միւսն բնազանց. ըստ բնութեան՝ յորժամ հանուրքն մասնականացն, եւ պատահումն գոյացութեանց ստորոգին. իսկ բնազանցաբար, յորժամ մասնականքն ընդհանուրցն, եւ գոյացութիւնք պատահմանց ստորոգին. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Բնախօսութիւն, ութեան

s.

physiology;
physics.

· Calfa

NBHL (2)

Զի մի՛ բնախօսութեան անվարժն՝ ընդ էակն բնախօսութեանն զարմասցի. (Փիլ. այլաբ.։)

Բնախօսութեամբ քննութիւն յաղագս զօրութեան աղօթից։ Նախաշավիղ բանիս բնախօսութիւն։ Բնախօսութիւն արարեալ ի թուղթն հռովմայեցւոց՝ այսպէս եցոյց զընթացս բնութեանս. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Բնածին

adj.

innate, natural.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զանխօս անասունս ըստ բնածին բարուցն յեղծումն եւ յապականութիւն. յն. բնութեամբ ծնելոց յեղծումն. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։)

Ըստ ընդաբոյս բնածին բարի բարուցն բուսոյ. (Նար. խչ.։)


Բնակակից, կցի, կցաց

adj.

that dwells together;
cohabitant.

· Calfa

NBHL (3)

Զիա՞րդ կարէ ոք ապրել, թէ ընդ սողունս եւ ընդ գազանս բնակակիցս արարեալ էր զմեզ. (Եզնիկ.։)

σύνοικος, συνοικίτης cohabitator, contubernalis Ընկեր բնակութեան. կից բնակութեամբ. յարակակից. որ կայ ի միասին ընդ այլում.

ՆԱԿԱԿԻՑ. συμφυής, σύμφυλος gentilis, ejusdem naturae, innatus Բնակից. ազգակից. համաբուն. տնկակից. ընդաբոյս.


Բնակակցութիւն, ութեան

s.

cohabitation.

· Calfa

NBHL (1)

Ի միասին բնակիլն. ընկերութիւն.


Բնական, ի, աց

adj.

natural;
—, — իմաստասէր, այր, philosopher;
physician;
—ն, physics;
—ք արուաց, genitals;
—ք, — լոյս, օրէնք, light of nature, natural law.

· Calfa

NBHL (4)

Կիրքս՝ բնակա՛ն մարմնոյ եւ ոգւոյ կարիք։ Ես զբնականացն ասեմ, դու զանբնականսն ի ներքս մղես։ Բնականք ասին՝ ըստ բնութեան (այսինքն ի բնէ) ի եզ տրամադրեալք. (Յհ. իմ. երեւ.։)

Եւ որպէս Բո՛ւն, իւրական, սեպհական. բնիկ. եւ Հարազատ. ընտանի.

Բնական բարոյից ընտանի սովորութիւնք. (Նար. խչ.։)

Որով եւ բնականդ իսկ էք նորա (Աստուծոյ) ընտանութեամբ, ըստ քրիստոնեական հաւատոցն։ Բնական սփոփանօք լցուսցէ զձեզ. (Յհ. կթ.։)


Բնականաբար

adv.

naturally.

· Calfa

NBHL (3)

φυσικῶς naturaliter, physice որ եւ προσφυῶς apte, convenienter Բնականապէս. բնաւորապէս. բնութեամբ. ի բնէ. ըստ բնութեան. ի դէպ.

Ոչ որպէս ի մարգարէսն, այլ առաւելապէս եւս, եւ բնականաբար, եւ առանց մեկնելոյ, ընդ ձեզ բնակեսցէ յաւիտեան. (Խոսր.։)

Եւ οἱκείως domestice, familiariter Որպէս բնակ, որպէս բնիկ, եւ ընտանեբար.


Բնականամ, ացայ

vn.

cf. Բնակեմ.

· Calfa


Բնակարան, աց

s.

habitation, house, home, lodging, dwelling, chamber.

· Calfa

NBHL (2)

Լեառն դիտակ, եւ բնակարան վկայիցն։ Ի բնակարանս հրեշտակաց, եւ մարդկան քաւարան։ Զքեզ կոյս եւ մայր եւ բնակարան աստուածային ներմարդութեանն։ Զբնակարան անսկզբնակից որդւոյն։ Զմիածնի որդւոյ քո զբնակարան (այսինքն կրօղ յարգանդի)։ Այսօր զբնակարան հոգւոյն սրբոյ (այսինքն զընդունարան.) եւ այլն։ Բնակարան հաճութեան կամաց անեզն աստուածութեան։ Վերակարգելոց թուոցս այսոցիկ բնակարան բաղձալի. (Նար.։)

οἱκητήριον, κατοικητήριον habitaculum, domicilium Բնակետղ. տուն եւ տեղի բնակելոյ. որ եւ ԲՆԱԿՈՒԹԻՒՆ ասի. օթեւան. օթարան. ընդունարան. եւ Տաճար. տուն տեղ.


Բնակաւոր, աց

adj.

settled resident, natural

· Calfa

NBHL (1)

Զքո բնակաւոր հեզութիւնդ (յն. զըստ բնութեան) ի չբնակաւոր գազանութիւնն հաներ։ Քան զայլսն առաւել բնակաւորք (յն. բնականագոյնք). (Ոսկ. մ. ՟Ա. 4. եւ 17։)


Բնակեմ, եցի

vn.

to inhabit, to dwell, to lodge, to reside, to make abode, to sojourn, to settle, to occupy;
—ի միասին, to cohabit.

· Calfa

NBHL (1)

Ի նմա հաճեցաւ ամենայն լրումն աստուածութեանն բնակել։ Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս (այսինքն միանալով աստուածութեան ընդ մարդկութեան յանձին բանին). եւ այլն։


Բնակեցուցանեմ, ուցի

va.

to lodge.

· Calfa

NBHL (1)

κατοικίζω, ἑνοικίζω, κατασκηνόω habitare facio, colloco Տալ բնակիլ (ըստ ամենայն առման).


Բնակից, կցի, կցաց

adj.

of the same nature or essence, consubstantial;
that dwells together, cohabitant.

· Calfa

NBHL (3)

Մարդ է բնակից քեզ՝ միապէս տոհմ եւ ազգ քո. յն. նորին ընդ քեզ հաղորդ բնութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 14։)

Որպէս այր բնակից կնոջ՝ գլուխ կնոջ. (Եփր. ՟ա. կոր.) իմա՛ ըստ ՟Ա եւ ՟Բ նշ. եւս եւ ըստ յաջորդին։

ԲՆԱԿԻՑ. σύμφυτος, συμφυής connaturalis, cognatus Ընդակից. ընդաբոյս. բնաւոր. համաբնական, ազգակից, տնկակից.


Բնակութիւն, ութեան

s.

habitation, inhabitation, inhabitanee, dwelling, residence;
station, lodging, home, establishment, house;
habit, custom.

· Calfa

NBHL (1)

Եթովպացի գոլ ասելով՝ յաղագս բնակութեան սահմանացն ընդ Եգիպտոս. (Խոր. ՟Ա. 4։)


Բնակցութիւն, ութեան

s.

consubstantiality;
cohabitation.

· Calfa

NBHL (5)

Եւ որպէս Ազգակցութիւն ըստ բնութեան. համաձայնութիւն բնութեան. ընտանութիւն. ընդակցութիւն.

Ետ նմա օգնական զկինն, եւ արար զնա բնակել ըստ նմա. քանզի գիտէր թէ բազում լինէր նոցա օգուտ ի բնակցութենէս յայսմանէ։ Բազում շահս տեսանեմք, որ եղեւ ի բնակցութենէ առ միմեանս. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Քեւ չափ բնակցութեամբն հիմնափայլեցեր զպանծալի եւ զփայլեալ զփառս տանս այս (եկեղեցւոյ). (Շար.) (ուր իմանի եւ մարդեղութեամբ ընդ մեզ բնութենակցութիւն։)

Անճառելի է խնդութիւնն (յերկինս), եւ ընդ հրեշտակս բնակցութիւնն. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

ԲՆԱԿՑՈՒԹԻՒՆ. συνοίκησις, συσκηνία contubernium Բնակակցութիւն. ի միասին բնակելն, որ լինի իւիք ընտանութեամբ.


Բնանամ, ացայ

vn.

cf. Բնաւորիմ.

· Calfa

NBHL (1)

Որ իւր կամաւորութեամբն ընդ բարւոյն բնացաւ. (Թէոդոր. մայրագ.։)


Բնաշխարհիկ

adj. s.

of the same country, native;
countryman, compatriot.

· Calfa

NBHL (1)

Պանդուխտ է իմատակութիւն՝ ըստ բաղդատութեան բնաշխարհիկ իմաստութեան. (Փիլ. լին. ՟Գ. 19։)


Բնաւին

cf. Բնաւ, ad.

· Calfa

NBHL (1)

Տարածանին ընդ բնաւին իսկ ընդհանուր հաւատացեալս. (Անան. եկեղ։)


Բնաւոր, աց

adj.

natural, innate;
— յօժարութիւն, temper, inclination.

· Calfa

NBHL (5)

Բնաւոր էիցս ընդ էին ճշմարտի. (Համամ առակ.։)

Յորժամ թիւրեսցին շունչք հողմոցն յընտանի եւ ի բնաւոր ճանապարհացն. (Սարկ. շարժ.։)

Տէր զօրութեանց վերնոցն, եւ ամենայն երկրի. եւ այս ըստ արարչութեանն եւ բնաւոր տէրութեանն. (Սկեւռ. ես.։)

ԲՆԱՒՈՐ ա. Ի բնէ փորեալ. փորածոյ ըստ ինքեան.

φυσικός, ἕμφυτος naturalis, a natura insitus Բնական. բնիկ. ընդաբոյս. սեպհական. տնկակից.


Բնաւորիմ, եցայ

vn.

to custom or habituate one's self.

· Calfa

NBHL (4)

Երբեմն նոյն ընդ վերնոյն (=ԲՆԱՒՈՐԵՑՈՒՑԱՆԵՄ). այսինքն Սովորեալ եմ. սովոր եմ. այս բնութիւն է իմ. ի բնէ ունիմ զայս ինչ, կամ զայս բոյս բարուց.

Առաւել պարտ է զարմանալ հրաշիւք ընդ եղեալ սքանչելիսն, որ ի քեզ բնաւորեցաւ. (Շ. բարձր.։)

Սիրոյ սահման եւ չափ ոչ է, այլ օր ըստ օրէ առ բաղձալին զաճելն է բնաւորեալ. (Լմբ. պտրգ.։)

ԲՆԱՒՈՐԵՑԱՒ, ցան, եալ է, են. դիմազ. πέφυκα, πέφυκεν (Ի φύω ), εἵωθε natus est, innatus est, solet Սովոր է ի բնէ, բնութիւն է. կամ սեպհական է, կամ ընդաբոյս է նմին. արմատացեալ է. սովորեալ է.


Բնիկ, նկի

adj. s.

natural, innate, original, proper, radical, native, natural, indigenous;
— քաղաքակցութիւն, state of a native;
—ք, aborigines.

· Calfa

NBHL (1)

Երկու փիլիսոփոսք՝ բնիկ մերկ շրջէին. զի ամենայն ինչ ընդ գիտութեան մերկ է առաջի մեր՝ ասէին. (Մարթին.։)


Բնութիւն, ութեան

s.

nature;
essence, substance;
being, entity;
the elements;
disposition, constitution, temper;
humour, inclination, genius;
birth, naturalism;
person, hypostasis;
quality, manner;
sex;
ստուեր է եւ ոչ — ինչ, it is a shadow and not a substance;
հատուցանել զհարկ բնութեան, to pay the tribute of nature;
դղորդին արարածոց —ք, all nature is in commotion or confounded;
են սոքա բնութեամբ Գերմանացի, these are by origin Germans;
մի թէ յիւրմէ բնութենէ եգ զբանն, did he say it out of his own head ?
բնութեամբ, naturally, really, truly, physically, personally, hypostatically.

· Calfa

NBHL (9)

Եւ այլք եւս յարարածոցն ըստ իւրաքանչիւր բնութեանցն շարժելով. (Եզնիկ.։)

Կերակրէ զիւրաքանչիւր անդամս ըստ իւրաքանչիւր բնութեան եւ ձեւոյ. (Մագ. ՟Ծ՟Է։)

Մի բնութիւն, եւ մի դէմ Քրիստոսի՝ եթէ պարտ է համառօտագոյնս ասել, ո՛չ է ըստ նոյնութեան բնութեան, այլ՝ է ըստ անճառ միաւորութեան բանին ընդ իւրում մարմնի. (Յհ. իմ. երեւ.։)

Ո՛չ ըստ չարափառացն կարծեաց մի ասելով բնութիւն, այլ՝ փոխանակ մի անձնաւորութեանն. (Շ. թղթ.։)

Ոչ ասեմք զմի բնութիւնն՝ զյատկութիւն էութեանցն շփոթելով, այլ ըստ անճառ միաւորութեան երկուցն ի մի անձնաւորութիւն. (Լմբ. ատեն.։)

Նա (որդին) բնութեամբ տէր է, իսկ այլքն բնութեամբ ծառայք։ Որպէս բարերար (կամ բարի) է ըստ բնութեան հայր, նոյնպէս եւ ծնողական ըստ բնութեանն. (Կիւրղ. գանձ.։)

Նա ըստ բնութեան որդի է Աստուծոյ, իսկ մեք ըստ շնորհի. մեք ըստ բնութեան եմք որդիք Ադամայ. (Աթ. ՟Ա։)

Կոյրք ոչ գիտեն ի բնութենէ զգոյնսն։ Ի բնութենէ ողջախոհ։ Քննել զըստ բնութեան բարին. (Սնհմ։)

Միացեալ ի մարմնի բնութեամբ. (Պրպմ. ՟Խ՟Ե.) ի յն. գրի անձնաւորութեամբ. եւ ստէպ ի նոյն գիրս, ուր ի յն. դնի. այսինքն ֆիզիգապէս միացեալ, եւ այլն, ի հայ. թարգմանեալ է բնութեամբ. եւ ըստ այսոցիկ կրկին առմանց սրբոյն կիւրղի իմա՛ զբան Շարակ.


Բնչեմ, եցի

vn.

to bellow, to low, to roar.

· Calfa

NBHL (2)

Բառաչել. գոչել ըստ արջառոց. պոռալ, պոռլալ.

Բարձրացուցեալ զձայն իւր՝ բընչէ իբրեւ զզուարակ. (Վրք. հց. ձ։)


Բոզանոց, աց

s.

brothel, bawdy house.

· Calfa


Բոզութիւն, ութեան

s.

whoredom, prostitution, whoring.

· Calfa

NBHL (1)

Անցուսցէ զբոզութիւն իւր ի միջոյ ստեանց իւրոց. (Մծբ. ՟Ժ՟Ե. (ըստ Ովս. ՟Բ. 2. շնութիւն)։)


Բոլորակ, աց

adj. s. round, circular;
circle, circuit, orb.

· Calfa

NBHL (3)

Անիւ ասէ, վասն զի բոլորակ է ամենայն բան՝ ըստ տեսակին եւ ըստ ձեւոյն. (Սարգ. յկ. ՟Ը։)

Բոլորակին արուեստաւոր պարաբերութիւն զերկոտասանաժամեայ տիւն ազդէր։ Ու՞ր է կենդանական բոլորակն, ու՞ր է աստեղացն ընթացք. (Փիլ. նխ. ՟ա.։)

περιφερής rotundus, orbicularis Բոլորաձեւ. բոլորշի. գնտաձեւ. եւ Բոլոր. ողջ. ամբողջ. կլոր, կլորակ, կըսկըլոր, կատարեալ.


Բոլորակութիւն, ութեան

s.

roundness, rotundity, circle, orb.

· Calfa

NBHL (1)

στρογγυλότης, περιφέρεια rotunditas եւ այլն. Գոլն բոլորակ՝ պսակաձեւ՝ մանեկաձեւ. շրջարկութիւն. եւ Բովանդակութիւն. բոլորումն. շրջան. կլորութիւն, բոլորտիքը.


Բոլորեմ, եցի

va.

toround;
to crown, to finish;
to environ, to surround, to begird;
to bring together.

· Calfa

NBHL (2)

Որպէս պղպջակք, որք փչեալ բոլորին օդով, եւ առնուն կերպարանս ըստ օրինակի գմբեթաց. (Շիր.։)

Բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց. (Երեմ. ՟Լ՟Ա. 39։)


Բոլորեքեան

s. pl. all, every body, every one, all things.

· Calfa

NBHL (1)

ԲՈԼՈՐԵՔԵԱՆ ԲՈԼՈՐԵՔԻՆ. ὄλοι, πάντες universi, omnes Բոլոր բազմութիւնն. ամենեքեան, ամենեքին. բովանդակ անձինք կամ իրք. բոլոր նոքին. բնաւքն առ հասարակ. ամմէնքը. բոլոր


Բոլորեքին, րեցուն, եցունց

cf. Բոլորեքեան.

· Calfa

NBHL (1)

ԲՈԼՈՐԵՔԵԱՆ ԲՈԼՈՐԵՔԻՆ. ὄλοι, πάντες universi, omnes Բոլոր բազմութիւնն. ամենեքեան, ամենեքին. բովանդակ անձինք կամ իրք. բոլոր նոքին. բնաւքն առ հասարակ. ամմէնքը. բոլոր


Բոլորովիմբ

adv. adj.

all, entirely, totally, quite, utterly;
all.

· Calfa

NBHL (1)

ԲՈԼՈՐՈՎԻՄԲ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλως, ὀλοκλήρως , ὀλοσχερῶς omnino, totaliter, plane, penitus, prorsus in universum Որպէս թէ բոլոր նովիմբ կամ նովին, այսինքն Ամենայն մասամբ. ամենայնիւ. ամենեւին. բովանդակապէս. բնաւ. բնաւին. իսպառ. գլխովին. ըստ ամենայնի. (գրի վրիպակաւ եւ Բոլորովիմ)


Բոլորովին

cf. Բոլորովիմբ.

· Calfa

NBHL (1)

ԲՈԼՈՐՈՎԻՄԲ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλως, ὀλοκλήρως , ὀλοσχερῶς omnino, totaliter, plane, penitus, prorsus in universum Որպէս թէ բոլոր նովիմբ կամ նովին, այսինքն Ամենայն մասամբ. ամենայնիւ. ամենեւին. բովանդակապէս. բնաւ. բնաւին. իսպառ. գլխովին. ըստ ամենայնի. (գրի վրիպակաւ եւ Բոլորովիմ)


Բոլորութիւն, ութեան

s.

whole, total;
roundness, rotundity.

· Calfa

NBHL (3)

Անիւ ըստ բոլորութեանն զժամանակն եւ զեղանակն նշանակէ. (Ճ. ՟Թ.։)

Վերին կողմն գնդի լուսնին ունի զբոլորութիւն լուսոյն, որ ընդդէմ արեգականն հայեսցի։ Կենդանատեսակ բոլորութիւնն շրջի առշեղապէս. (Շիր.։)

Զարեգական զընթացս, զլուսնի բոլորութիւն, զաստեղաց բազմութիւն. (Ածաբ. աղքատասիր.։)


Բոլորումն, ման

s.

rotundity;
roundness, circle;
completion, accomplishment, end.

· Calfa

NBHL (2)

Ըստ բոլորման առ ի յարեգակնէ չորեքժանամակեան ըստ մեզ լինելոյ տարւոյն։ Ի բոլորմանէ տարւոյն։ Զտարեացն բոլորմանց. (Խոր. ՟Ա. 3. 15։ ՟Բ. 56։)

Եւ ὀλότης integritas Բոլորութիւն ըստ ՟Ա նշ. ամբողջութիւն. բովանդակութիւն. լրութիւն. ընդհանրականութիւն.


Բոկ

adj. adv. barefooted.

· Calfa


Բոկոտն

adj.

barefoot, barefooted.

· Calfa

NBHL (1)

Բոկոտն՝ թեթեւաբար ընթանայ. (Արշ.։)


Բողբոջ, ից, աց, ոց

s.

shoot, sprout, scion;
bud, germ.

· Calfa

NBHL (4)

Որ նախ քան զքաղցր եւ զկատարեալ պտուղն ի թզենւոջն պտղոյ տեսակաւ յառաջագոյն ընձիւղի, բողբոջ ասի։ Որպէս բողբոջիւք ոմամբք զհանդերձեալ քաղցրութիւն թզենւոյն աւետարանէ։ (Նիւս.)

Ոչ դուզնաքեայ ինչ անաճ երեւեցուցեալ բողբոջ։ Զսերմանեացն ընծիւղել ի դուրս զբողբոջս, եւ զամենայն բուսոցն բերս։ Զտնկոցն արձակելով բողբոջս։ Բոլոր բողբոջոց եւ ծաղկանց երփն երփն նմանութիւնս ի վերայ իւր նկարեալ. (Պիտ.։)

ԲՈՂԲՈՋ Որպէս Պղպջակ, կամ նմանութեամբ, եւ կամ ըստ լծորդ տառից.

βλαστός, βλαστή , βλάστημα germen, ὅλυνθος grossus, grossulus Ծիլ բուսոց. բոյս նորոգ ընձիւղեալ. շառաւիղ. եւ Նորաբոյս պտուղ ցցուեալ. ծիլ. եւ կոճակ.


Բողկուկ

s.

new horn of animals, little horn.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ բուսեալ իցեն բողկուկք եղջերուաց, որթուց, կամ գառանց, գիտեն զտեղին՝ ընդ որ գալոյ են (բուսանելոց), եւ այնու վարին ի մարտ իբրեւ զինու. (Վեցօր. ՟Թ. յն. լոկ, եղջիւրք որթուց։)


Բողոքեմ, եցի

vn.

to appeal, to complain, to claim;
to lodge an appeal;
to complain.

· Calfa

NBHL (2)

Առաքեալքն մատնեցին զանձինս իւրեանց, ընկերացն բողոքելով, զի աստուածասցին. (Ագաթ.։)

ԲՈՂՈՔԵԼ. իբր ն. ըստ ամենայն նշ.


Բովանդակ

adj. adv.

all, total, entire, perfect, complete;
—ն, the whole, the total, together. all, entirely, totally, completely.

· Calfa

NBHL (4)

ԲՈՎԱՆԴԱԿ. որպէս Բովական, այսինքն բաւական, եհրիք. բազում. շատ. հարուստ մի. շատ, հերիք. խէլ մը

Եւ վասն այսորիկ այսչափ բովանդակ լիցի ասել։ Յառաջ կոյս անցեալ բովանդակ ասպարէզս։ Ամրանան երկոքին կողմանքն բովանդակ աւուրս։ Բովանդակ ժամանակս ընդ երեսս դաշտաց եւ լերանց այլակերպեալ շրջելով։ Փոփոխելով տեղի ի տեղւոջէ ցբովանդակ ամս. (Խոր. ստէպ։)

Յերկրի աւուրն բովանդակ ի մէնջ առ ձեզ ասացաւ։ Բովանդակ ասեմ, ոչ եթէ ըստ արժանի. (Կոչ. ՟Բ։)

ὄλως, τελείως, ὀλοσχερῶς totaliter, omnino, perfecte, profecto որ եւ ԲՈՎԱՆԴԱԿԱԲԱՐ, ԲՈՎԱՆԴԱԿԱՊԷՍ. Բոլորապէս, կատարելապէս. բոլորովին, ամենեւին, բնաւին, տիրապէս, լիով, իսպառ, առ հասարակ, ընդ ամենայն.


Բովանդակապէս

adv.

cf. Բովանդակ

· Calfa

NBHL (2)

cf. ԲՈՎԱՆԴԱԿ, մ. ըստ ՟Ա. նշ.

Մասամբ են ընդունակ չարութեան ... եւ ո՛չ բովանդակապէս. (Շ. ամենայն չար.։)


Բովանդակեմ, եցի

va.

to assemble, to gather;
to complete, to accomplete, to accomplish, to finish;
to contain, to inclose, to comprehend;
ի համառօտն —, to abridge.

· Calfa

NBHL (3)

Եւ եթէ այլ ինչ պատուիրան է, յայն բան բովանդակին, եթէ սիրեսցե՛ս զընկեր քո իբրեւ զանձն քո. (Հռ. ՟Ժ՟Գ. 9։)

Բովանդակեցէ՛ք զգործն ձեր ըստ հանապազորդ սակին։ Ընդէ՞ր ոչ բովանդակեցէք զսակ աղիւսոյն ձերոյ. (Ել. ՟Ե. 13. 14։)

περιέχω, περιλαμβάνω comprehendo, contineo Զբովանդակ լրիւ պարփակել. պարագրել, ամփոփել, տեղեաւ, կամ մտօք. մէջը առնել, սըղմցնել. cf. ԲԱՒԱՆԴԱԿԵՄ.


Բովանդակութիւն, ութեան

s.

total, totality, sum, amount;
summary, abridgement, contents;
completion.

· Calfa

NBHL (1)

Բովանդակելն, եւ բովանդակիլն՝ ըստ ամենայն նշ. որ եւ ասի ԲԱՒԱԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ.որպէս περίληψις comprehensio Պարփակումն. պարադրութիւն. պարունակումն. եւ Պարունակիչ.


Բովհրեմ, եցի

va.

to torrefy, to toast, to brown, to parch.

· Calfa

NBHL (1)

Դրգալ մի պզրղատուն եւ ըռահնի հունդ բովհրէ. (Մխ. բժիշկ.։)


Բորբոսային

cf. Բորբոսահամ.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ հետք կամ նմանութիւն ինչ բորբոսոյ ըստ բժշկաց.


Բորբոքեմ, եցի

va.

to inflame, to kindle, to set on fire, to burn;
to warm, to heat;
to rekindle, to revive.

· Calfa

NBHL (1)

ἁνάπτω, καίω, ἁνακαίω, προσκαίω , φλέγω accendo, incendo, uro, comburo, inflammo Վառել, լուցանել, արծարծանել զհուր. սաստկացուցանել զբոց. փաղաղել. բոցակիզել. այրել. տոչորել. բռընկցնել, հրահրել, էրել չափել.


Բորբոքիմ, եցայ

vn.

to be inflamed, kindled, to flame, to crackle;
to be in a passion;
to be mad.

· Calfa

NBHL (3)

նոյնպէս եւ ի յն. եւ լտ. Վառիլ. արծարծանիլ, սաստկանալ բոցոյ. բռընկիլ, հրահրիլ, վառիլ.

Զի բորոտիութիւն է ընդ կեղոյս բորբոքեալ։ Բորոտութիւն բորբոքեալ է. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 20. 57։)

Ասի եւ զբորոտութենէ, որպէս Ի վեր եռալ. ի վեր երեւիլ. ըստ յն. ի դուրս ծաղկիլ. ἑξανθέω effloresco, emergo


Բորբոքիչ, չի, չաց

adj.

inflammatory.

· Calfa

NBHL (1)

Որ բորբոքէ՝ ըստ ամենայն նշ. բորբոքօղ. վառօղ. լուցկիք.


Բորբոքումն, ման

s.

cf. Բորբոք.

· Calfa

NBHL (2)

Բորբոքելն, եւ իլն, ըստ ամենայն նշ. իրօք՝ կամ նմանութեամբ.

Յաւելեալ ի բորբոքումն չարութեանն՝ զոր ունէր ընդ սրբոյ յուսկանն. (Խոր. ՟Գ. 10։)


Բորեան, ենի

s.

hyena.

· Calfa

NBHL (4)

Գող զբորէ ըմբռնեաց առիւծ. եւ նա ասէ. զմռեալս ուտեմ. (Մխ. առակ. ՟Ղ՟Գ։)

ԲՈՐԵԱՆ ԲՈՐԵՆԻ ԲՈՐԷ կամ ԲՈՐԵՆ. ὔαινα hyena Գազան գիշակեր, մարդախանձ, եւ գերեզմանակրկիա, խառն ի նմանութենէ գայլոյ, վարազու, եւ ընձու՝ ըստ ձեւոյ եւ ըստ բարուց.

Բորենի ընդ շան զի՞նչ հաւասարութիւն. (Սիր. ՟Ժ՟Գ. 22։)

Որջ բորենից իցէ ... գազանս այս զմեռեալս ուտէ՝ հանելով ի գերեզմանաց։ Ասի դարձեալ, թէ գարշահոտ է բորէ, եւ յորժամ մտանէ յորջ, կարծէ ի տեղւոյն զչար հոտն լինել, եւ յաղագս այնր ի բազում տեղի փոխէ. (Մխ. երեմ.։) Բորեն գրի եւ ի բառս Գաղիանոսի։ Եւ զի արաբացիք անխտիր զգայլն եւ զբորենին կոչեն զէիպ կամ զէպ, ըստ նմին ի Բժշկարանի եդեալ է նաեւ վասն բորենւոյ՝ ԳԱՅԼ ՋՈՐԵԿ, եւս եւ ՃԱԳԱՐ. որպէս եւ ՃԱԳՐԱ ի բառս Գաղիանոսի։