Definitions containing the research լի : 10000 Results

Հաստատուն, տնոց

adj. adv.

firm, solid, stable, fixed;
certain, sure, positive;
immovable, constant;
permanent, persevering;
determined;
s. geom. solid;
cf. Հաստատ;
— կերակուր, solid food.

· Calfa

NBHL (3)

Գծոյ, երեւման, եւ հաստատնոյ։ Հաստատուն, երկայնութեան եւ լայնութեան խորութիւն առեալ։ Գիծն ըստ երկակին, եւ երեւութիւն ըստ եռակին. իսկ հաստատնոյն ըստ քառակին։ Երրեակն հաստատուն մարմնոյ. զի եռակի հաստատունն բաժանելի է. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. ել. եւ Փիլ. այլաբ.։)

βέβαιος, ἰδρυμένος, ἁσφαλής firmus, securus ἱσχυρός fortis. (ի Հաստ. Հաստատ) Ունակ հաստատութեան. սերտ. պինդ. անշարժ. անդրդուելի. անքոյթ. տոկուն. զօրաւոր.

ՀԱՍՏԱՏՈՒՆ. ἁληθής, ἁκριβής, πιστός verus, constans, fidelis. Հաւաստի. ստոյգ. ճշմարիտ. անտարակուսելի. արժանահաւատ. բարի. հաւատարիմ (բան, եւ անձն).


Հաստեմ, եցի

va.

to create, to produce, to make;
to strengthen, to confirm, to consolidate;
— զոք ի բարիս, to confirm in the right way.

· Calfa

NBHL (2)

Ոչ բերանով ընդ հող հաստելի։ Յանէից գոյաւորութիւն լուսոյ հաստեսցես։ Կամայականն յանձնառութեամբ հաստեցի. (Նար. ՟Դ. ՟Ժ՟Ը. ՟Հ՟Բ։)

Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի. (Եփր. ծն.։)


Հաստոյժ

adj.

prudent, cautious.

· Calfa

NBHL (1)

Ոչ յօդ ոտից եւ ի հանդերձս միայն զգուշանալ, այլեւ յամենայն իրս հաստոյժս լինել. (Ոսկ. մ. ՟Բ. 24։ (յն. այլազգ։))


Հաստումն, ման

s.

creation;
production;
strengthening, consolidation, confirmation, reestablishment, restoration.

· Calfa

NBHL (2)

Իմանալւոյ հաստման մարդոյ բնութիւն։ Կերպարան ծառայի իմանալի իմն հաստումն իմացեալ։ Որպէս կենդանեաց ստեղծմունք եւ հաստմունք ճանաչին. (Աթ.։)

Բուսոց լինելութիւն ի կերակուր եւ ի հաստումն մարդկան։ Ի հաստումն գնացից. (Նիւս. կազմ. ՟Ա. եւ ՟Ի՟Է։)


Հատած, ից, ոց

s. gr. adj.

section, paragraph;
caesura;
cut, cut out;
—ք կոնի, conics, conic sections.

· Calfa

NBHL (2)

Ուղիղ կարգեալ երկրի հատած առ ի բնակութիւն մարդկան։ Երկրի հատածք՝ անբաւ ցամաք. եւ կղզիք, եւ քէռոնէսոս. (Փիլ. նխ. եւ Փիլ. լին.։)

Այս հատած յայն հատած շարամերձեալ իմանի, յորժամ զիմանալի գիծն առնուցուս լինել բաժանումն. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Հատակոտոր

s.

bit, piece, morsel;
remnant, shred, fragment;
— առնել, կոտորել, to cut up, to cut in pieces;
to break, dash or smash to pieces;
to mutilate, to curtail, to change, to alter.

· Calfa

NBHL (1)

Ոչ հատակոտորելով զյարմարումն, եւ ոչ միաւորութիւնն անջատելով. (Փիլ. լին. ՟Գ. 3։)


Հատանեմ, հատի

va.

to cut, to cut off, to break;
to carve, to cut;
to divide, to separate;
to retrench, to diminish, to curtail;
to castrate;
to resolve, to decide, to determine;
to cross, to traverse, to pass;
to stop, to interrupt;
— գծից զմիմեանս, to cross one another;
— զծով, to plough, cross or traverse the sea;
— զծով եւ զցամաք, to run over, to over-run or scour both sea and land;
— ճանապարհ, to open, to pave away or road;
to progress towards, to bend one's steps to, to traverse, to travel;
— անցանել, to cross, to traverse, to pass, to travel over or through, to go over;
— ի ստենէ, to wean;
— զծառս, to fell, to cut down;
to clear;
դատ —, to sentence, to judge, to decide;
ական —, to mine, to dig, to hollow;
— զգլուխ, to cut off the head, to behead, to decapitate;
— զանդամս, to cut off limbs, to amputate;
— յարքունիս, to confiscate, to forfeit;
— ի կենաց, to slay, to deprive of life, to kill;
— զանձն ի փափկութիւն, to give oneself up to effeminacy;
ի վատութիւն —, to make a coward of;
— զծարաւ, to quench, to slake the thirst;
— զանձն յիմեքէ, to abstain, to keep from, to refrain, to forbear, to deprive or debar oneself of, to do without, to dispense with;
ակօս —, to plough, to furrow;
— գունդ մի, to detach, to form a detachment;
— լուսոյ զգիշեր, to drive away darkness;
— զբոց հրոյ, to spark, to sparkle, to emit sparks;
— զբանակն, to fray a way, to pass through, to cross;
— զգրիչ, to make a penpop;
գետն զդաշտն —նէ, the river traverses the plain.

· Calfa

NBHL (6)

Ի փոսն՝ զոր հատին, լնուն։ Հատեալ զգերեզմանս՝ լցին զնոսա անդ։ Խորս մտաց ձերոց հատէ՛ք ակօսս. (Փարպ.։ Մամիկ.։ Ոսկ. ի մելիտ.։)

Յորձանաձիգ յարձակմանն հատանէ անցանէ բանն։ Հատաք անցաք զանդնդալից ծովուն զլայնութիւնն. (Ոսկ. ես.։)

Գունդ գունդ հատանէին, զկնի լինէին. (Ագաթ.։)

Իշխան լիցիս հատանել առանձինն դահեկան. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ե. 6։)

ՀԱՏԱՆԻԼ որպէս Ցայտել լուսոյ. ցոլանալ. թօթափիլ. եւ որպէս Ի դուրս բերիլ այլոց իրաց, ծաւալիլ.

ՀԱՏԱՆԵՄ ՀԱՏԱՆԻՄ. որպէս Համայն տանել, կամ հանել տանել. Յօտար կարծիս, եւ յիրս անարժանս ձգել, ձգիլ. բերիլ. յարիլ, համակել. զառածանել, իլ. անկղիտանալ. տալ զանձն. քաշքըշել, գէշի տանիլ, գէշ ըլլալ. կամ ըստ յն. համարել. արտաքս ածել. առնել. լինել, եւ այլն.


Հատու

adj. fig. s.

sharp, trenchant;
decisive, peremptory;
pickpocket, cutpurse;
cf. Զէն.

· Calfa

NBHL (1)

Մի՛ հատու, (այսինքն) անբամբաս լինել ի գողութեան. (Ոսկ. տիտ.։)


Հատուած, ոց, ից

s. geom.

cut, shape, fashion;
section, division;
part, portion;
bit, piece, fragment;
retrenchment, separation;
emigration, transmigration, colony;
article, head, point;
segment;
—ք կոնի, conics;
առաջանիւթ — օրագիր, leading article;
— գնալ ուրեք, to emigrate;
գրել —, to write an article;
— տալ բանին, to interrupt, to break in upon.

· Calfa

NBHL (3)

Հատուածք շերտից։ Հատուած բանի։ Հատուածի բանի։ Զերիս հատուածս առանձնաւորականս (հաւատոյ, յուսոյ, սիրոյ, կամ երից անձանց)։ Մի երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց. (Նար. մծբ. եւ ՟Ի՟Ը. կ. ՟Ժ. ՟Խ՟Դ։)

Յերկիրն եգիհտացւոց հատուած փախստեայ լինէր. (՟Բ. Մակ. ՟Թ. 29։)

Վասն հատուածին վնդայ՝ անուանեաց վանանդ։ Ի սիսականէն արդարեւ հատուած։ հատուած գնացեալ վարդգէս։ Հատուածի պատճառաւ փախստական լինի յարտաշրէ։ Դէմ եդեալ գնացին առ շապուհ հատուած. (Խոր.։)


Հատուցանեմ, ուցի

vn.

to render, to restore, to give back;
to pay, to discharge, to acquit;
to disburse, to lay out;
to recompense, to satisfy, to make amends, to compensate, to indemnify;
to cut;
— ի ստենէ, to wean, to take from the breast;
— զփոխարէնն, to render like for like, to requite;
— զվնասն, to make up for, to indemnify for;
— չար փոխանակ բարւոյ, չար — երախտեաց, to render evil for good;
— զմեղս հարանց՝ որդւոյ, to revenge the sins of the fathers upon the children;
—ցեր ինձ բարիս, եւ ես —ցի քեզ չարիս, I have rendered you evil for good;
աստուած հատուսցէ քեզ ի բարիս, may God reward you;
cf. Հատուցումն.

· Calfa

NBHL (4)

Զփոխարէնս դանիէլի առն աստուծոյ հատոյց. (Խոր. ՟Գ. 22. (իմա՛ ելոյծ զվրէժ)։)

Այժմ խնդրեցելոյն զճահ եւ զյարմարական պատճառսն հատուցանելի է. (Փիլ. լին.։)

Խակագոյն համարեցաւ ի մօրէն հատուցանել իսկ անդէն զծնունդսն. (Փիլ. լին. ՟Բ. 8։)

Որ յաղթեաց ախտիցն, զհոգս հատոյց. (Կլիմաք.։)


Հատուցանող

s.

cf. Հատուցիչ.

· Calfa

NBHL (1)

Եղաք փոխառուք, լիցուք հատուցիչք։ Ծածուկ պահովք հատուցչին ծածկելոց հաճոյ լիցի։ Նուիրեսցէ սիրտ զծածկեալ խորհուրդս իւր հատուցչին ծածկելոց. (Եփր. համաբ. եւ Եփր. ղեւտ.։)


Հատուցիչ, չի, չաց

s.

who renders, restores or gives back;
payer;
remunerator.

· Calfa

NBHL (1)

Եղաք փոխառուք, լիցուք հատուցիչք։ Ծածուկ պահովք հատուցչին ծածկելոց հաճոյ լիցի։ Նուիրեսցէ սիրտ զծածկեալ խորհուրդս իւր հատուցչին ծածկելոց. (Եփր. համաբ. եւ Եփր. ղեւտ.։)


Հատուցումն, ման

s.

restitution;
payment, reimbursement;
remuneration, recompense;
compensation, gift, offering, fine, amends;
cutting;
— վնասուց, damages, indemnity, reparation;
— փոխարինի, compensation;
exchange, any thing given in return;
ի —, in payment;
in return;
օր —ցման, the Last Judgment;
— առնել, to reward, to requite, to recompense;
to make amends for;
հատուցանել ումեք զ—, to give tit for tat, to make a return for, to requite;
to avenge, to punish;
հատուցանել զ—ի թշնամիս, to revenge oneself on one's enemies.

· Calfa

NBHL (4)

Ամենայնի լինիցի հատուցումն՝ խորհրդոց եւ բանից եւ գործոց. (Յճխ. ՟Ժ։)

Հատուցումն պատճառաց, կամ պատասխանւոյ. (Փիլ. լին. ՟Գ։)

Զատուսցէ ահարոն զղեւտացիսն ի հատուցումն առաջի տեառն յորդւոցն իսրայէլի։ Տացես զնոսա հատուցո՛ւմն առաջի տեառն. զի հատուցումն հատուցեալ են նոքա ինձ ի միջոյ որդւոցն իսրայէլի. եւ այլն։ (Թուոց. ՟Ը. 11։ եւ ՟Գ. 9։)

Հանդէպ հատուցմանս բեմի. (Նար. ՟Ղ՟Բ. (ուր լինին նուէրք աղօթից, եւ այլն։))


Հարազատաբար

adv.

cf. Հարազատապէս.

· Calfa

NBHL (1)

Զբուն զհարազատ անունն հարազատաբար գոչեաց. (Փիլ. լին.։)


Հարազատապէս

adv.

legitimately;
brotherly;
sincerely, intimately.

· Calfa

NBHL (5)

Ի ձեռն հաւատոց հարազատապէս քրիստոսի ժառանգորդք լիցուք. (Ոսկ. գղ.։)

Հարազատապէս միթար լինել, կամ մաքառիլ, խօսակցել, մակացու լինել, ցանկալ բարին. (Նար. հ։ Յհ. իմ. երեւ.։ Լմբ. սղ.։ Արիստ. աշխ.։ Նոննոս.։)

Որք քրիստոսի հարազատապէս ծառայել խորհեցան. (Կլիմաք.։)

Հարազատապէս ցուցցի փափագելի եւ քաջահաճոյ. (Պիտ.։)

Զարիւնն որով ազատեցաք ի ծառայութենէ, որդին քո ի քէն ստացաւ հարազատապէս. (Հ. կիլիկ.։)


Հարազատանամ, ացայ

vn.

cf. Հարազատիմ.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐԱԶԱՏԱՆԱՄ որ եւ ՀԱՐԱԶԱՏԻԼ. Հարազատ լինել. ընտանենալ. սեպհականիլ.


Հարազատիմ, եցայ

vn.

to be legitimated;
to become familiar or brotherly;
to contract an alliance with;
եղբայր —տեալ, own brother.

· Calfa

NBHL (1)

Եղբայր լինել հարազատ, կամ ազգակից. cf. ՀԱՐԱԶԱՏԱՆԱՄ.


Հարեւանցիկ առնեմ

sv.

cf. Հարեւանցեմ.

· Calfa

NBHL (2)

Մարդ՝ գէտ աշխարհի, բախտի խաղալիկ, բարի հարեւանցի, կենաց մաշիչ. (Պիտառ.։)

Իբր հարեւանցիկ բանս սերմանեալ լիցի. (Կիւրղ. ննջ.։)


Հարեւանցեմ

va.

to pass quickly, to skip, to omit, to pass over in silence.

· Calfa

NBHL (1)

Յորժամ սիրելի լսեմք, մի՛ հարեւանցցուք ընդ բանս. (Լմբ. սղ.։)


Հարթեմ, եցի

va.

to plain, to smooth, to make even or equal;
to plane, to polish;
to level, to put on a level with, to pull or beat down, to demolish, to cast to the earth, to overthrow, to destroy, to raze.

· Calfa

NBHL (2)

Ուստի՞ է մանուկս այս, կամ ո՞վ հարթեաց զսա. (Կլիմաք.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Հարթեաց նատալիա զհերս իւր գլխոյն, եւ զգեցաւ առն զգեստ. (Հ=Յ. օգոստ. ՟Ի՟Զ.։)


Հարթնում, եայ

vn.

to start with fear, to be scared, to take fright or umbrage at, to start or fly off, to bound away.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐԹՆՈՒՄ ἁναπηδάω resilio. որ լինի եւ ՀԱՐԹՉԻՄ. (լծ. սարտնուլ. շրտնուլ. խրտնուլ, եւ զարթնուլ) Ի վեր ոստնուլ. ընդոստնուլ. առ ահի ի վեր վազել. ահիւ խուսափել. օցտել. դուրս ցաթկել, վախէն վեր ցաթկել, քաշուիլ՝ փախչիլ.


Հարիչ, չի, չաց

s.

beater;
plectrum.

· Calfa

NBHL (1)

Հոգի ուղիղ՝ չար ամբարտաւանութեանն հարիչ. (Կլիմաք.։)


Հարիւրագլխի

adj.

hundred-headed.

· Calfa

NBHL (1)

Որպէս զի լինել գազանին հարիւրագլխի. (Նոննոս.։)


Հարիւրամեայ, էի, ից

adj.

cf. Հարիւրամեան.

· Calfa

NBHL (1)

Աբրահամ հարիւրամեան էր։ Թէ հարիւրամենի որդի՞ լինիցի. (Ծն. ՟Ի՟Ա. 5։ եւ ՟Ժ՟Է. 17։)


Հարիւրամեան, մենից

adj.

a hundred years old, centenary;
of every hundred years, centurial;
զ—ամենիւք ուրեմն էր, he was about an hundred years old.

· Calfa

NBHL (1)

Աբրահամ հարիւրամեան էր։ Թէ հարիւրամենի որդի՞ լինիցի. (Ծն. ՟Ի՟Ա. 5։ եւ ՟Ժ՟Է. 17։)


Հարիւրապատիկ

adj.

centuple, a hundredfold, hundred times as much.

· Calfa

NBHL (1)

ἐκατονταπλάσιος, -ον, -ως centuplus, -um, -pliciter. Հարիւր անգամ աւելի կամ կրկնեալ ի վերայ միոյ. հարուր խաթ.


Հարիւրաւոր, աց

adj. adv. s.

a hundred, centenary;
centuple;
by hundreds, in great numbers;
centurion.

· Calfa

NBHL (1)

Հարիւրաւորն կատարումն է ամենայն ընտրութեան. եւ կնիք՝ վկայ լինելն վասն քրիստոսի եւ մեռանել. (Մեկն. ղկ.։)


Հարիւրաւորիմ

vn.

to be centuplicated.

· Calfa

NBHL (1)

ՀԱՐԻՒՐԱՒՈՐԻԼ. Հարիւրաւոր կամ հարիւր լինել.


Հարկադրեմ, եցի

va.

to force, to constrain, to oblige.

· Calfa

NBHL (1)

(Գազանք) ի ձեռն հնարից ընդելեալք լինին եւ հարկադրեալք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Հարկանեմ, հարի

va. mus.

to beat, to strike, to give or deal a blow;
to strike or sweep the chords of the lyre, to vibrate, to touch, to play or perform on;
to ring;
to knock, to thump;
to prick, to bite;
to wound, to hurt, to harm;
to knock down, to beat to death, to kill;
to spoil, to taint, to gnaw, to eat away;
to ill-treat, to punish, to abuse;
to strike against, to shock;
to feel remorse;
to pay tribute;
to write down, to put into writing, to set down;
— զքաղց եւ զծառաւ, to stay hunger;
to quench, slake or allay thirst;
— այսոյն պղծոյ, to possess with a devil;
ի շամփուր —, to spit, to put on the spit;
— զոք ի ցից, to empale;
— ի մահ, — զոք յոգի, to give the death-blow, to despatch, to slay, to kill;
— ի գլուխն, to cause a headache;
— գինւոյ ի գլուխն, to mount to the head;
to intoxicate;
տաւիղ կամ ջութակ —, to harp, to play on the harp or violin;
խորան —, to set up a pavilion;
— զմիմեանս, to strike one another, to knock against each other;
to come in collision, to collide, to come into contact with;
— ընդ միմեանս, ընդ միմեանս — համեմատութեամբ, to compare, to confront with;
— զճանապարհս, to go, to be on a journey, to travel;
մարտ ընդ միմեանս —, to fight, to combat, to make war;
— զպատերազմ, to gain the battle, to conquer;
— զթշնամին, to beat the enemy, to discomfit, to defeat, to rout;
— հուր զտամբ, to set a house on fire;
— գաւազանաւ, to cudgel, to cane, to whip, to thrash, to belabour;
խրախոյս խընդութեան —, to shout with joy;
— զպէտս ուրուք, to supply the needs of, to provide or furnish the needful;
— զմիտս, to strike, to impress;
— զամանակ, to beat the measure;
զծայրս —, to dawn, to rise;
— զանձն, to be afflicted, grieved, mournful, desperate;
ընդ միտ —, to think, to reflect;
—նէ զդաւիթ սիրտն իւր, հարեալ գտանի ի խղճէ մտաց, David is struck by or eaten up by remorse;
ընդէ՞ր —նէ զքեզ սիրտ քո, why is your conscience afflicted and why is your heart heavy within you ?
արեւն ընդ ծայրս —նէր, the sun gilded the mountain tops;
ժանգն —նէ զերկաթ, rust consumes iron;
կօշիկ իմ —նէ զոտս, my shoe pinches.

· Calfa

NBHL (4)

Զի՞նչ իցէ հնչումնն, որ հարկանէ զլսելիս. (Ոսկ. ղկ.։)

Հողմն մեծ եհար զչորեսին անկիւնս տանն։ Շնչեցին հողմք, հարին զտունն, եւ անկաւ։ Ամենայն որ հարկանիցէ ընդ նա՝ պիղծ լիցի։ Կին՝ ընդ որում հարկանիցի այր։ Որ հարկանիցի ընդ այրդ ընդ այդ.եւ այլն։

ՀԱՐԿԱՆԵԼ ԸՆԴ ՄԻՏ. Հաստատել, դնել ի մտի. ածել զմտաւ. ըմբռնել. խելամուտ կամ հատու լինել.

Թռչունքն դիւրաւ հարկանեն զտարաշխարհական ճանապարհս։ Տար աշխարհս հարկանիցես։ Տարաշխարհ եհար. (Ոսկ. փիլիպ. ՟Է։ Ոսկ. մ. ՟Ա. 9։ Ոսկ. եփես. ՟Ի։)


Հարկանիմ, հարայ

vn.

to be beaten, struck, wounded;
to be smitten with, enamoured of;
to approach, to incline to;
— զագահութեան, to be avaricious, too fond of riches;
— զախտի, to addict oneself to vice;
— ի վերայ ուրուք, to assault, to attack;
— ի սէր ուրուք, to fall in love with to conceive a great affection for, to be desperately in love with;
ի գութ —, to be moved, touched with compassion;
ընդ զգայութիւնս —, to strike the senses;
— զիւիք, to tend do, to have the mind occupied with;
— յաստուածս օտարս, to idolize;
ի շահս կամ ի գնողս —, to traffic;
ընդ միտս —, to be understood;
այսր անդր —, to waver, to be unsettled, bewildered, in doubt, to hesitate;
— յոք, to incline to some one, to become too familiar or very friendly with;
ցաւ —նի որովայնիս, I have a stomach ache;
I have the colic;
հարաւ ի գեղ նորա, he was smitten with her beauty;
հարաւ ի մորմոք սիրտ նորա, his heart was filled with pain or grief;
երփն երփն —նէր ի նոցանէ, they shone brilliantly with many colours;
—նէր ի նոցանէ հոտ անոյշ, they spread a perfume around;
կարեվէր հարայ յոգիս, my heart was pierced with a hundred wounds.

· Calfa

NBHL (3)

ռմկ. զարնուիլ, սիրահարիլ .... որպէս Յարիլ ի սրտէ. զառածանիլ. անձնատուր լինել. մոլիլ. տռփալ. հակամիտել.

դիմազ. ՀԱՐԿԱՆԻ հարաւ. դիմազ. Գայ. դիպի, կամ ի վերայ հասանէ. լինի. համակէ. զգածէ. եւ Ի վեր երեւի. գալ, դպչիլ.

Մինչդեռ արեւն ընդ ծայրս հարկանէր. (Արծր. ՟Բ. 3. (որ լինի եւ ներգ՛՛։) Ի ճառագայթից արեգականն՝ որ զնովաւ հարկանիւր. Լաստ. ՟Ժ։)


Հարկանող

cf. Հարող.

· Calfa


Հարող

s.

striker;
knocker;
— ցուլ, a butting or mad bull.

· Calfa


Հարկապահանջ, ից

s.

exacter, tax gatherer, collector, receiver.

· Calfa

NBHL (1)

Զընդ լծով կացեալսս՝ լծադիրս բազմաց եւ հարկապահանջս կացոյց։ Ամենեցունց նոցա լծադիր եւ հարկապահանջ լինէր. (Խոր. ՟Ա. 23։ Յհ. կթ.։)


Հարկատու, աց

adj.

tributary;
vassal;
liege, subject;
ածել ի —ս, — առնել, to subject to tribute, to render tributary;
— լինել, to be tributary.

· Calfa


Հարկատուութիւն, ութեան

s.

cf. Հարկատրութիւն.

· Calfa

NBHL (2)

Հարկս տալն. հարկատու լինելն. ստրկութիւն. ծառայութիւն.

Ազատք եւս ի զազրալի եւ ի ծառայական գարշելեացն հարկատուութենէ. (Պիտ.։)


Հարկատրութիւն, ութեան

s.

act of paying tribute;
thraldom, servitude.

· Calfa

NBHL (1)

Ընդ հարկատրութեամբ լինել. (Ճ. ՟Ա.։)


Հարկաւոր, աց

adj. s.

necessary, important, essential;
intimate;
ministering, serving;
necessaries.

· Calfa

NBHL (2)

Դիւրագթելիք հարկաւոր փորձանօքն. (Լմբ. պտրգ.։)

Առ ի լցումն լինել ամենայն հարկաւոր պիտոյից մերոց. (Ժմ.։)


Հարկաւորեմ, եցի

va.

to necessitate, to oblige, to force.

· Calfa

NBHL (1)

Յաղօթս կալով՝ հարկաւորի (կամ հարկաւորէ) զվաճառու ինչ յիշեցուցանել. (Կլիմաք.։)


Հարկաւորութիւն, ութեան

s.

necessity, want;
ministry, office, service;
servitude.

· Calfa

NBHL (1)

Զլուծ հարկաւորութեան մերոյ դժուարըմբերելի համարէին. (Ճ. ՟Ա.։)


Հարկեմ, եցի

va.

cf. Հարկեցուցանեմ.

· Calfa

NBHL (4)

Բանալ հարկիս զամենաբաւական ձեռսդ, եւ լցուցանես։ Ի գորովոյ եւ ի գթոյ հարկիս նայել յամենեսեան։ Ի թագաւորաց ակն ոչ առնու, ի քահանայից ոչ հարկի։ Հարկիմք զգալի ձայնիւ աղօթել. (Խոսր.։)

Աստուծոյ՝ ո՛չ հարկեցեալն է սիրիելի, այլ որ յառաքինութենէն կատարի. (Բրս. յղ. չար.։)

Ոչ ախորժելի թուէր նմա հարկել յումեքէ, եւ ծանրացուցանել զինքն կերակրովք. (Վրք. ոսկ. (որ լինի եւ իբրու բռնադատիլ։))

ՀԱՐԿԻՄ կ.հ. յն. պէսպէս. φόρον πράττω, φέρω tributum exigo, pendo ἑργάζομαι opus facio, laboro. Հարկս հանել, եւ տալ. հարկատու առնել, եւ լինել. եւ Սպասահարկել. ծառայել, աշխատիլ.


Հարկեւոր

adj.

respectable, venerable.

· Calfa

NBHL (2)

Որում ա՛նկ է հարկ մեծարանաց կամ յարգ. արգոյ. նազելի.

Զպատուական եւ զհարկեւոր ալիս ծերոցն։ Ծերք՝ հարկեւոր եւ պատուական ալեօք. (Լաստ. ՟Բ. եւ ՟Ժ։)


Հարճ, ից

s.

concubine.

· Calfa

NBHL (1)

Զաղախինն ետ, եւ հարճ կացոյց. (Փիլ. լին.։)


Հարում, րի

va.

to beat, to strike;
to drive in, to thrust, to push;
to toss, to shake, to agitate;
— զատամունս, to set the teeth on edge;
ձու —, to beat eggs.

· Calfa

NBHL (1)

Տո՛ւր աղեղամբ ինձ հըզօրին, հարուլ զսիրտ բելիարին։ Հըզօր տո՛ւր ինձ լինել ուժգին, եւ ի դիմի հարուլ չարին (այսինքն հարկանիլ). (Յիսուս որդի.։)


Հարուստ, րստաց

adj.

powerful, potent;
strong, vigorous;
monied, rich, opulent, fortunate;
much, abundant;
numerous;
long since, remote, old;
— մի, enough, sufficient, much;
— մի ժամ, ժամանակ, log, a long while or time, a great while;
ի — դարուց, many centuries since;
— մի յառաջ, long time before;
յետ — ժամանակաց, long time after;
— միտք, ingenious;
գունդ —, a strong force;
— ձգմամբ, for a long time;
— ինչ ամաց ի վերայ անցելոց, after many years.

· Calfa

NBHL (2)

Ուժգին, եւ հարուստ, եւ անկորացուցանելի. (Փիլ. այլաբ.։)

Հարուստ մի ըստ քաղաքն արտաքս ելին։ Անցանէր հարուստ մի ի քաղաքէն ի կողմն մի հիւսիսոյ. (՟Բ. Մակ. ՟Ժ. 27։ Ագաթ.։)


Հարսն, սին, սունք

s.

a newly married, bride, spouse;
betrothed, affianced bride;
daughter-in-law;
nymph;
larvae;
յաւերժ —, nymph;
—սունք լեռնայինք, oreads, mountain nymphs;
խօսիլ —, to betroth, to affiance.

· Calfa

NBHL (1)

νύμφη sponsa ռմկ. հարս. արաբ. պրս. արսոս, արսոսէ թ. կէլին. Օրիորդ տուեալ փեսայի, կամ առն լեալ. որ եւ Նու ասի՝ հայելով առ սկեսուրն եւ առ սկեսրայրն.


Հարսնածու, աց

s.

paranymph, match-maker.

· Calfa

NBHL (1)

Հարսնածուք երանելիք. (Ճ. ՟Ը.։)


Հարսնական, ի, աց

cf. Հարսանեկան.

· Calfa

NBHL (1)

Զերկնատեսակ զհարսնականն զգեցաւ զգեստ. (Կլիմաք.։)


Հարսնանամ, ացայ

vn.

to become a bride, to marry, to wed, to be or get married.

· Calfa

NBHL (1)

νυφεύομαι nuptui collocor. Հարսն լինել, իրօք կամ խորհրդաբար.


Հարսնացու

s.

marriageable girl.

· Calfa

NBHL (1)

Օրիորդ հարդերձեալ հարսն լինել։ (Վրդն. երգ.։ Կանոն.։)