Definitions containing the research աղ : 10000 results

Հոլաթեւեմ, եցի

vn. va. to open or extend the wings;
to cover with the wings.

· Calfa

NBHL (2)

Սաւառնացեալ սերովբէն հոլաթեւէր ի վիմին. (Շ. տաղ.։)

Որպէս հողմ սաստիկ ի վերուստ հոլաթեւեալ ի վերնատունն կայր սրբոցն։ Եկն ի բարձանց իշխանութեամբ ապենիազն՝ հոլաթեւեալ աղաւնակերպ ի ձայն հնչման. (Տաղ.։)


Հոլանեմ, եցի

va. fig.

to undress, to take off one's clothes, to bare, to strip;
to make known or evident, to reveal, to disclose.

· Calfa

NBHL (1)

Ի յանիւսըն ապա ածեալ, սուրբըն տանջէր, հոլանելով սուրբ աղաւնին վիրաւորէր. (Լմբ. տաղ ի սուրբն գէորգ.։)


Հոլանի

adj. adv.

bare-headed, unveiled, uncovered;
naked, hare, undressed;
openly, manifestly, publicly;
— առնել, cf. Հոլանեմ;
— լինել, հոլանիմ, cf. Հոլանեմ.

· Calfa

NBHL (1)

Արժա՞ն է կնոջ մարդոյ հոլանի յաղօթս կալ առաջի աստուծոյ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ա. 13։)


Հոլովումն, ման

s. gr.

rolling, rotation, whirling;
movement, turn, vicissitude;
declension.

· Calfa

NBHL (1)

Արագախաղացն լինել հոլովմամբ. (Պիտ.։)


Հոծութիւն, ութեան

s.

density, thickness, denseness.

· Calfa

NBHL (1)

Հոծութեան, եւ անգայտութեան. (Անյաղթ ստորոգ.։)


Հողաբլուր, բլրոց

s.

hank of earth, embankment, mound, dike, dam, mole, break-water;
causeway;
rampart, intrenchment;
—ս կանգնել, to intrench, to fortify with trenches.

· Calfa

NBHL (2)

Եդիր զքաղաքս ի հողաբլուրս. (Ես. ՟Ի՟Ե. 2։)

Եղիցին քաղաքք հողաբլուրք. (Մեսր. երէց.։)


Հողագործութիւն, ութեան

s.

husbandry, agriculture, tillage.

· Calfa

NBHL (1)

Զհողագործութեանն հարկանել գործ. (Պտմ. աղեքս.։)


Հողադրամ

s.

burial-tax;
land-tax.

· Calfa

NBHL (1)

Յաղագս դատաստանի անուանեալ հողադրամաց։ Հողադրամդ այժմ անուանեալ՝ ո՛չ է ի կանոնական հրամանաց։ Դրամդ հողոյ ի կապալաւոր քահանայից եղեւ՝ վաճառել զգերեզմանս. բայց քրիստովնեայք ըստ յուսոյ տան զդրամն հողոյ. (Մխ. դտ.։)


Հողաթաւալ

adj. fig.

rolling on the earth, or in the dust;
mundane, worldly.

· Calfa

NBHL (1)

Հողամաղ (թռչունն է) հողաթաւալք. (Վրդն. ել.։)


Հողակեր, աց

adj.

earth-eating, feeding on earth.

· Calfa

NBHL (1)

Ոչ միայն հողակերք, այլեւ հողահերձք. (Եղիշ. թաղմ.։)


Հողահերձ

adj.

quite full of earth;
earth-cleaving.

· Calfa

NBHL (1)

Հանապազ գետնաքարշ աստէն սողելով՝ նմանեցայք (օձին) ... ոչ միայն հողակերք, այլեւ հողահերձք յոգիս եւ ի մարմինս. (Եղիշ. թաղմ.։)


Հողանիւթ

cf. Հողանիւթեայ.

· Calfa

NBHL (2)

Սերովբէ հողանիւթ (սուրբ կոյս). (Շ. տաղ.։)

Որ այն հողանիւթ մարմինն (տապանակն) ծածկեցաւ յէէն փառաց. (Տաղ.։)


Հողանիւթեայ

adj. s.

cf. Հողեղէն;
vegetable mould, mould, soil, humus.

· Calfa

NBHL (2)

Հողանիւթեայ մարդիկ կամ բնութիւն, զանգուած, յարկ, երկիր, տաճար. (Եփր. քարոզ.։ Ի գիրս խոսր.։ Ճ. ՟Ա.։ Ճ. ՟Ե.։ Շար.։ Տաղ.։)

Առ բուն անարգս եւ հողանիւթեայս՝ առ մարդս. (Անյաղթ բարձր.։)


Հողանման

adj.

like earth, earthy.

· Calfa

NBHL (1)

Հողանման ջերմ՝ կաղամբ եւ այլ ամենայն կծու. (Եփր. աւետար.։)


Հողմաբեր, ից, աց

adj.

bringing, causing or producing wind.

· Calfa

NBHL (1)

Ի հողմաբեր թօթափմանց փոթորկացն. (Պտմ. աղեքս.։)


Հողմակոծութիւն, ութեան

s. fig.

storm of wind, squall, tempest;
agitation, trouble.

· Calfa

NBHL (1)

Խռովիցի ի տարապարտուց՝ ի խաղաղութենէ ի բաց մեկնեալ, թէպէտեւ հողմակոծութիւն ինչ չգուցէ. (Եւագր. ՟Ժ՟Ա։)


Հողմիկ

s.

gentle wind, pleasant breeze.

· Calfa

NBHL (1)

Հեզիկ հողմ քաղցրաշունչ, սիւք. սիք. հովիկ, քամիեկ, անուշիկ հով.


Հողմուտ

adj.

windy, gusty;
cold.

· Calfa

NBHL (1)

Ուր գոյ հողմ անպակաս. զով. ցուրտ. հովոտ, քամիոտ. պաղ


Հոմանի, նւոյ, նեաց

s.

lover.

· Calfa

NBHL (1)

Մասնիկ բաղադրութեան կամ բարդութեան. որպէս յն. օմո՛ս, ո՛մոս, սին. լտ. գում, գոմ, գոն. որս. հէմ եւ հյ. համ. կից. փաղ. բաց. զոյգ. նման. մի։


Հոմանուն

adj.

equivocal;
cf. Համանուն;
cf. Երկդիմի.

· Calfa

NBHL (1)

Թագաւորէ վաղարշ ի ՟Լ՟Բ ամի հոմանուանն (կամ համանուանն) իւրոյ վաղաշայ պարսից արքայի. (Խոր. ՟Բ. 65։)


Հոմանունաբար

adv.

equivocally.

· Calfa

NBHL (3)

Զամենայնն ոք էակս կոչեսցէ, հոմանունաբար կոչեսցէ, եւ ոչ փաղանունակի. (Պորփ.։)

Հոմանունքն ի ձայնիցն ոչ փաղանունաբար, այլ հոմանունաբար ստորոգին. (Անյաղթ պորփ.։)

Կամ որպէս Փաղանունաբար, այսինքն նովին նշանակութեամբ ըստ անուանն եւ ըստ իրին.


Հոմանունութիւն, ութեան

s.

equivocalness, equivocation.

· Calfa

NBHL (1)

Հոմանունութիւն մա՛յր է մոլորութեան եւ երկբայութեան։ Լինին խորթք շարագրածութիւնք, եւ վասն հոմանունութեան շարագրածաց, եւ վասն հոմանունութեան շարագրողաց. (Անյաղթ պորփ.։)


Հոմերական, ի, աց

adj.

cf. Հոմերոսեան.

· Calfa

NBHL (3)

Որ ինչ ա՛նկ է հոմերոսի իշխանի քերթողաց. եւ Քերթողական. բանաստեղծական. տաղաչափական.

Զամենայն տաղս հոմերականս։ Հոմերականաց հագներգութեանցն. (Անյաղթ պորփ.։)

Թախանձանօք աղօթասէր՝ հոմերական տաղիւ չափէր. (Լմբ. ի շնորհ.։)


Հոմերանամ

vn.

to resemble Homer;
to become a clever poet.

· Calfa

NBHL (1)

Պատերազմ եղեալ ընդ զմիւռնացիսն կողոփանեացն, պատանի գոլով հոմերոս՝ ասէ ցզմիւռնացիսն, ես կամիմ ձեզ հոմերանալ. այսինքն զհանդերձելոցն (յաղթութեանց) գուշակել ձեզ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։ (ուր երկդիմի բառն յն. թերեւս թարգմանելի էր, ես կամիմ ուղեկից ձեզ լինել։))


Հոմիշխան

cf. Իշխանակից.

· Calfa

NBHL (1)

Եղիցես ընդ իս միաբան բնակել հոմիշխան. (Պտմ. աղեքս. (այժմու յն. μονοκράτωρ իբր միահեծան. այլ ըստ յն. ὀμοκράτωρ ).)


Հաւասարեմ, եցի

va. vn.

cf. Հաւասարեցուցանեմ;
cf. Հաւասարիմ.

· Calfa

NBHL (4)

Այսու զաղքատսն՝ իւր հաւասարէ. (Երզն. մտթ.։)

Լոկ աղօթիցն հաւասարեն։ Հաւասարեսցի օրինացն. այսինքն սուրբ հաղորդութեան։ Չէ արժան ի տօնս հեթանոսաց հաւասարել. (Կանոն.։)

ՀԱՒԱՍԱՐԵՄ συγκρίνω comparo, aequparo ἁνισόω adaequo. որ եւ ՀԱՒԱՍԱՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Հաւասար առնել կամ համարել. համեմատել. բաղդատել. հաւասարցընել, նմանցընել.

Եւ որպէս κοινωνέω communicor, participo συνευδοκέω consentio. Հաղորդիլ. կցորդ կամ մասնակից գտանիլ. կամակից եւ ձայնակից լինել.


Հաւասարորդ, աց

adj. s.

participating, equal;
companion, partner.

· Calfa

NBHL (3)

Հաղորդ հաւասարորդ նորին բուսոյ բարուց ծննդեանն. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։)

Հաղորդս լինել՝ հաւասարորդ է լինել. (Խոսր. պտրգ.։)

κοινωνός, συγκοινωνός, μέτοχος particeps, consors. Հաւասապէս հաղորդ. կցորդ. հաւասարակից. հասարակորդ. մասնակից. իլհախ եւ նման.


Հաւասարութիւն, ութեան

s.

equality, parity;
uniformity, conformity;
comparison, likening;
equalization;
participation, sharing;
union, concord, agreement;
գալ ի — ընդ, to equal;
cf. Հաւասարումն.

· Calfa

NBHL (3)

Իբրեւ ետես աղկիմոս զնոցա ընդ միմեանս հաւասարութիւն։ Հաստատել ի վերայ ուխտին հաւասարութեան. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 26։ ՟Ժ՟Ե. 17։)

Խառնեսցին ի հաւասարութիւն օրինաց (սուրբ հաղորդութեան). (Կանոն.։)

ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ. κοινωνία communicatio, participatio. Հաղորդութիւն. մասնակցութիւն.


Հաւաստութիւն, ութեան

s.

cf. Հաւաստիք.

· Calfa

NBHL (3)

Արդ յաղագս հաւաստութեան առաջին սահմանին այսչափ. (Սահմ. ՟Է։)

Ամենայն ուրեք զհաւաստութիւն կամի ապհել. զի ասելով համառօտ՝ յայտ արար, թէ ի ձեռն երկայն յարմարաբանութեան ոչ առնեմ անհաւաստութիւն. (Անյաղթ պորփ.։)

Ղուկաս յաղագս ժամանակին հաւաստութիւն դնէ եւ որ նախ քան զայն՝ աշխարհագրութիւնն. (ՃՃ.։)


Հաւատակից, կցի, կցաց

adj.

of the same belief, faith or religion, coreligionary.

· Calfa

NBHL (1)

Հարքն ձեր հաւատակից էին հարցն մերոց, եւ դուք մեզ։ Կաղանկտ.։


Հաւատամ, ացայ, ացի

vn.

to believe, to give credit to;
to confess;
to persuade oneself;
to commit oneself, to trust to, to confide in, to rely on;
չ-, to disbelieve;
— յաստուած, to believe in God;
— բոլորով սրտիւ, to believe firmly, with all one's heart;
— ամենայն բանի, to believe every thing;
— զոք, to side with, to second, to lend an ear to.

· Calfa

NBHL (2)

Հաւատացէ՛ք յաստուած, եւ յիս հաւատացէք։ Հաւատաց աբրամ աստուծոյ, կամ աբրահամ յաստուած, եւ համարեցաւ նմա յարդարութիւն։ Ոչ հաւատացին ի տէր աստուած (յն. տեառն աստուծոյ) իւրեանց։ Հաւատացին արք նինուէացիք յաստուած (յն. աստուծոյ)։ Հաւատացի տեսանել զբարութիւն տեառն։ Բազումք հաւատացին յանուն նորա։ Բայր ինքն յիսուս ոչ հաւատայր զանձն նոցա։ Չնչին փայտի հաւատան մարդիկ զանձինս իւրեանց։ Հաւատաց անքուս դաւթի յոյժ. (յն. հաւատացեալ եղեւ դաւիթ անքուսայ յոյժ։) Հաւատացէ՛ք տեառն աստուծոյ մերում, եւ հաւատասցէ ձեզ։ Մի՛ հաւատայր սիրելեաց, եւ մի՛ յուսայք յիշխանս. Եթէ աղաչիցէ զքեզ թշնամին քո, մի՛ հաւատար նմա (կամ մի՛ հաւանի), եւ այլն։

Հաւատացեալ է ինձ աւետարանն անթլփատութեան. (Գաղ. ՟Բ. 7.) ըստ յն. ասի՝ հաւատացեալ եղէ զաւետարանն։


Հաւատարիմ, մի, մաց

adj. adv.

faithful, loyal, honest, trusty, trustworthy;
confident;
true, sure, certain, real;
cf. Հաւատարմաբար;
— լինել, to be verified, confirmed, proved;
to be justified;
to be trusted, believed, adopted, or accepted;
— կալ, մնալ, to rest or remain faithful to;
— առնել, to prove, to justify, to verify, to accredit, to give credit to, to make credible;
— առնել զոք, to assure, to cause to believe, to persuade.

· Calfa

NBHL (1)

Ճշմարիտ է երազն, եւ հաւատարիմ մեկնութիւն նորա։ Դաշինս հաւատարիմս կռէր ընդ նմա։ Տուն, կամ քաղաք, կամ տեղի, կամ ջուր հաւատարիմ։ Զսրբութիւնսն դաւթի զհաւատարիմս.եւ այլն։


Հաւատարմանամ, ացայ

vn.

to be faithful;
to be confirmed, verified, justified;
—նայ լուրս, this news gains credit.

· Calfa

NBHL (1)

Այսոցիկ հաւատարմացելոց բանիցս, յարդեանցն փորձէ. (Անյաղթ բարձր.։)


Հաւատարմացուցանեմ, ուցի

va.

to make credible, to give to believe, to persuade, to convince;
to sanction, to certify, to confirm, to affirm, to assure.

· Calfa

NBHL (2)

Յոյսն ծաղիկն է, որ՝ (զոր) լինելոցն է շնորհն, հաւատարմացուցանէ. (Նիւս. երգ.։)

Հաւատարմացուցանել զդաշինս, կամ զերդումն ստութեան։ Առ ամենեսեան հաւատարմացուցանել զբանն։ Հաւատարմացուցանել այնպէս գոլ, որպէս էն. (Յհ. կթ.։ Ղեւոնդ.։ Ճ. ՟Ա.։ Անյաղթ պորփ.։)


Հաւատացուցանեմ, ուցի

va.

to cause to believe, to persuade, to convince;
to impose upon.

· Calfa

NBHL (1)

Կամելով զոք հաւատացուցանել. (Անյաղթ պորփ.։)


Հաւաքաբան

s.

syllogist.

· Calfa

NBHL (1)

Որպէս զգիտունսն հաւաքաբանից հնարից. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Հաւաքաբանեմ, եցի

vn.

to make a syllogism.

· Calfa

NBHL (2)

Նաեւ ձեռնայինք հաւաքաբանեն (պիտակաբար), ո՛րգոն, շինողականն հաւաքաբանէ, հաւաքաբանէ հիւսն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

συλλογίζομαι colligo, ratiocinor, argumentor. Քաղել զհետեւանս ի նախընթաց բանից. ձեռնարկել. իմաստասիրել. եւ Ճարտարել. հնարիլ.


Հաւաքաբանութիւն, ութեան

s.

syllogism.

· Calfa

NBHL (2)

Մասն իմաստասիրութեան է հաւաքաբանութիւն։ Ապացուցական հաւաքաբանութիւն, եւ այլն։ Բազում առաջարկութիւնս կարօղ է դնիլ ի հաւաքաբանութեան. եւ աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն, սակս բազում ինչ միանգամայն հաւաքաբանելոյ. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

συλλογισμός syllogismus, ratiocinatio, argumewntatio. Հաւաքումն բանի տրամաբանութեամբ. քաղումն եզրակացութեան յառաջարկութեանց. ձեռնարկութիւն անվրէպ.


Հաւաքական, ի, աց

adj.

collective.

· Calfa

NBHL (1)

Հաւաքականաց յիրողութեանց։ Ըստ հաւաքականին միայն, եւ կամ ըստ բոլորին։ Ստոյիկեանքն ասէին մասն գոլ հաւաքականն՝ իմաստասիրութեան, իսկ արիստոտէլականքն գործի. իսկ պղատոնականքն ե՛ւ գործի ե՛ւ մասն։ Հաւաքականն նիւթ ունի զձայնս, իսկ կատարումն զապացոյցն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)


Հաւաքեմ, եցի

va.

to assemble, to gather together, to collect;
to amass, to hoard, to accumulate, to heap up;
to infer, to conclude;
to concentrate;
to compile;
to stock;
— զանձն, զխորհուրդս or զմիտս, to retire within oneself;
to collect one's thoughts, to meditate.

· Calfa

NBHL (2)

ՀԱՒԱՔԵԼ. Հաւաքաբանել. եզրակացուցանել. Տրամախոհութիւնն է՝ որ հաւաքէ։ Մարդում միայնում գոյ հաւաքելն. եւ այլն։ (Անյաղթ վերլծ. արիստ.։)

συλλέγω colligo συνάγω, ἁθροίζω congrego περιστέλλω coarcto στοιβάζω constipo եւ այլն. Ի մի ածել կամ աճեցուցանել՝ քաղելով աստի եւ անտի. ժողովել. գումարել. ամփոփել. ամբարել. կուտել. դիզել. ժողվըտել. Տե՛ս (Գ. Թագ. ՟Ժ՟Դ. 10։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 16։ Երգ. ՟Բ. 5։ Եզեկ. ՟Ի՟Թ. 5։ ՟Գ. Մակ. ՟Զ. 4. եւ այլն։)


Հաւաքումն, ման

s.

collection, gathering, receipt;
congestion;
assemblage, set, body;
argument, reasoning;
concentration;
compilation.

· Calfa

NBHL (2)

Հինգք են տեսակք հաւաքմանց. ապացուցական, տրամաբանական, եւ այլն։ Ապացուցական հաւաքումն պիտանացու գոյ յամենայն իմաստասիրութեան. եւ այլն. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Հաւաքումն. որպիսի ինչ է, Վասն զի հայր գիտէ, յաղագս այնորիկ եւ որդի. (Առ որս. ՟Ե։)


Հաւեղ, աց

adj. gr. palimbacchus.

· Calfa

NBHL (1)

Հաւեղն՝ ՛ներկուց երկարաց, եւ ՛նաղօտէ, հինգամանակ. ո՛րզան, յո՜վսէ՜պս. (Քեր. թր.։)


Հաւիմ, եցայ

vn. va. to begin.

· Calfa

NBHL (2)

Տաղին սկիզբն ի բաղաձայնից կամ ի կրկնակաց հաւիցի։ Յաջորդ վանկն ի ձայնաւորէ հաւիցի. (Երզն. քեր.։)

Հաւեալ աջողակութեամբ ի գերազանցեալ ամբարձաւ աշտիճան։ Ի միտս հաւել քաղաք։ Եւ նախ ի բնակութենէն հաւեսցուք. (Պիտ.։)


Հաւիկ

cf. Հաւուկ.

· Calfa

NBHL (1)

Հաւիկ մի պայծառ կացեալ ի յայն խաչաթեւին ... Ա՛յ գեղեցկագեղ հաւիկ, որ նստիս յայդ խաչաթեւիդ վերայ. (Տաղ ի քրիստոսատրոյ.։)


Հաւուկ

s.

little bird, nestling a pretty -;
chicken, chick.

· Calfa

NBHL (1)

Մէկիկ հաւուկ մի կայր փոքրիկ, ւի գլուխն ունէր սեւուկ թեպրիկ. երթայր նստէր ինքն լըռիկ, աղօթք առնէր խիստ սըպըրկիկ. (Շ. առակք.։)


Հափափեմ, եցի

va.

cf. Առեւանգեմ.

· Calfa

NBHL (1)

ἀρπάγω rapio. (ի Ափ ափ) Յափշտակել, մանաւանդ զաղջիկ կամ զկին. որ եւ ԱՌԵՒԱՆԳԵԼ ասի. առնուլ եւ ի փախուստ անկանիլ.


Հդնի

adj.

curved, gibbous.

· Calfa

NBHL (1)

Յայտնէր զիւրմէ կարծիս տալ հնդրի խրախուսանօք, իբրու թէ ինքն իցէ տուիչ յաղթութեանն, եւ ոչ այլ ոք. (Պիտ.։)


Հեգ, ից

s.

spelling;
syllable.

· Calfa

NBHL (2)

Ի հեգէ գրոյն։ Զօրութիւն հեգոյն։ Յո՛ր եւ իցէ ձայնաւորս եւ ի հեգս։ Հեգ կիսակատար, որ ասի վանգ եւ փաղառութիւն. եւ յայսպիսի հեգիցս ընդ միմեանս զուգեալ՝ ասի բառ։ Անունն կամ բայն կամ այլքն բազում հեգիւք բաղկանան։ (Երկու հեգով. եւ այլն. Երզն. քեր.։)

συλλαβή syllaba. (լծ. հյ. ոգել. ոգի. հագագ, վանգ. յն. իխի՛, ի՛խօս. մանաւանդ արաբ. եւ պ. հէճէ, սիւգիւն ). Հնչիւն կենդանի՝ զօդմամբ տառի ընդ տառի. հնչումն եւ կապ փաղառութեան. վանկ. սիւղոբայ.


Հեգնութիւն, ութեան

s. rhet.

irony, sarcasm, taunt, jeer, scoff, derision, mockery;
irony.

· Calfa

NBHL (1)

Նիւթ ընդունայն քաղաքավարութեան եւ կեղծաւորութեան՝ արդարութիւն նոցա, եւ հպարտութիւն՝ հեգնութիւն նոցա. (Իսիւք.։)


Հեզաբանեմ, եցի

vn.

to speak utter or pronounce gently, gracefully.

· Calfa

NBHL (1)

Աղաւնի քաղցրաբարբառ հեզաբանեալ զտէր յիսուս. (Շար.։)