Definitions containing the research ուն : 10000 results

Մորոս, աց

adj. s. foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.

· Calfa

NBHL (1)

Ժողովուրդ մորոս, եւ ոչ իմաստուն. (Կոչ. ՟Ի՟Գ։)


Մորոսութիւն, ութեան

s.

stupidity, idiotism, extravagance, folly, madness.

· Calfa

NBHL (2)

Կարօտեալ էր, զի որդի մի լինիցի նմա, որում անուն իցէ որմըզդ. ո՛վ մորոսութիւն ... Ո՛վ անմտութիւն, եւ անհամ մորոսութիւն. (Եզնիկ.։)

Այսպիսի իրօք բամբասել զանշունչսն մորոսութիւն մեծ է. (Շիր.։)


Մորու

cf. Մօրուք.

· Calfa

NBHL (1)

Կարճահասակ էր, եւ քարց. եւ ի վերին շրթունն ունէր սակաւ մի մորու. (Հ=Յ. մարտ. ՟Դ.։)


Մութն, մթան

s. adj. adv.

obscurity, darkness, night;
dark, obscure, gloomy;
— անհնարին, frightful or thick darkness, impenetrable gloom;
— ընդ —, ի մթան, ի մթի, in darkness, in the dark, in the gloom.

· Calfa

NBHL (2)

Բազում մութ ածեալ ունի։ Մութ մեղացն փարատի։ Ընդ մութ շրջել։ Զերծանի ի մթոյն։ Զմութս վշտաց եւ նեղութեանց։ Կրկին իսկ մութ յանձին կորզեն։ Գուցէ որպէս ի մթի այսր անդր ծփիցիմք. (Ոսկ. մտթ. Ոսկ. սղ. Ոսկ. ես.։)

Ի մութն տուն ղօղէ. (Լմբ. պտրգ.։)


Մուծանեմ, ծի

va.

to introduce, to give entrance, to cause to enter, to thrust or poke in, to insert;
to conduct, to guide, to lead;
to admit, to receive;
to think, to excogitate, to invent;
to adduce, to allege.

· Calfa

NBHL (4)

Երկու երկու յամենայնէ մուծցես ի տապանն։ Մո՛յծ ընդ քեզ։ Դու էիր՝ որ մուծանէիր եւ հանէիր զիսրայէլ։ Եմոյծ ի ներքս զպետրոս։ Ածին եւ մուծին ի տուն քահանայապետին։ Խնդրէին մուծանել զնա ի ներքս, եւ ոչ գտանէին՝ թէ ընդ ո՛ր մուծանիցեն զնա ի ներքս՝ վասն ամբոխին։ Գտեալ նաւ մի՝ եմոյծ զմեզ անդր.եւ այլն։

Որ զբազմածեան պաշտամունսն մուծին. (Եզնիկ.։)

Մուծի զնա ի տուն մօր իմոյ։ Զհաւաստի ըմբռնումն ասէ, որով մուծանիմք ի մօրն ի տուն. (Նար. երգ.։)

Մո՛յծ զիս յարքունական բուրաստանին. (Եփր. աղ.։)


Մուր, մրոյ, ով

s. adj.

lamp-black, pinesoot, soot, blacking;
ink;
սեաւ եւ —, miserable, wretched;
սեւ եւ մուր, black all over.

· Calfa

NBHL (1)

Մուրն տեսակ ինչ է ծխոյ թանձրագունի. (Նոննոս.։)


Մուրական, ի, աց

adj. s.

begging, mendicant, poor;
cf. Մուրականութիւն.

· Calfa

NBHL (1)

Լինի թագաւորն տնանկ, մեծատունն՝ մուրական. (Ոսկիփոր.։)


Մուրամ, ացի

va.

cf. Մուրանամ.

· Calfa

NBHL (2)

Եւ ոչ մուրալ յորոց ունին, զի ամաչեմ յոչ տալ նոցին. (Յիսուս որդի.։)

Այլ տկարութիւն ունիս, մուրա՛ ի ստացողացն. (Բրս. վաշխ.։)


Մուրացած

adj.

begged, mendicated, borrowed;
alien, foreign;
pieced, patched up, mended.

· Calfa

NBHL (3)

ՄՈՒՐԱՑԱԾ ՄՈՒՐԱՑԱԾԻ ՄՈՒՐԱՑԱԾՈՅ. Մուրացեալ. ի փոխ առեալ. օտարին. եւ Կցկտուր. կարկատուն.

Կարկատուն մուրացածի բանիւք. (Արծր. ՟Բ. 7։)

Գուբն՝ մուրացածոյ եւ եկամուտ զջուրն ունի. (Սեբեր. ՟Գ։)


Մուրացածոյ, ից

adj.

cf. Մուրացած.

· Calfa

NBHL (3)

ՄՈՒՐԱՑԱԾ ՄՈՒՐԱՑԱԾԻ ՄՈՒՐԱՑԱԾՈՅ. Մուրացեալ. ի փոխ առեալ. օտարին. եւ Կցկտուր. կարկատուն.

Կարկատուն մուրացածի բանիւք. (Արծր. ՟Բ. 7։)

Գուբն՝ մուրացածոյ եւ եկամուտ զջուրն ունի. (Սեբեր. ՟Գ։)


Մուրող, աց

adj. s. mendicant.

· Calfa

NBHL (1)

Ելանեն յայլ մուրողացն վիճակաց՝ առնուն զմուրողին։ (Կանոն.։)


Մօրուք, րուաց

s.

beard;
աղեբէկ —, gray-beard;
տգեղ, թաւ, անյարդար —, a sorry, thick, uncouth or neglected beard;
մօրուօք դալարանալ ծնօտիցն, to have the face covered with down, or soft hair;
մօրուս արձակել, to grow a beard;
օր սափրելոյ զմօրուս, shaving-day;
սափրել զմօրուս իւր, to shave oneself;
to get shaved;
ածելել զմօրուս ուրուք, to shave any one, to trim;
աճեցուցանել զ—ւս, to let one's beard grow;
ծաղկին — նորա, his beard begins to grow.

· Calfa

NBHL (4)

Էր կարճահասակ, եւ մօրուսն երկայն մինչւե ի ծունկսն. (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի.։)

Չես նման թագաւորի, այլ քօշի ունիս պարանոց եւ մօրուս. (Պտմ. վր.։)

Մօրուք զհանճարեղս եւ զիմաստունս ասէ. զի մօրուք կատարելութեան է պատկեր. (Գէ. ես. տե՛ս եւ ԱԼԻՔ։)

ՄՕՐՈՒՔ կամ ՄՈՐՈՒՔ, ՄՈՒՐՈՒՔ. գտանի եւ եզ. ՄՕՐՈՒ 2. ռմկ. մօրուք, մօրուս, միրուք . (լծ. եւ յն. մի՛րաքս ). μείραξ, πώγων barba ἵουλος lanugo. ասի եւ γένειον , γένυς gena, barba. Հերք արանց ի կզակս՝ սկսեալ ի ծամելեաց, պատելով զծնոտս ողջոյն, ի հասանելն յարբունս. ... (իսկ յն. մի՛րաքս, միրա՛քիօն, է յարբունս հասեալ, պատանի, երիտասարդ)


Մռնչեմ, եցի

vn.

to roar;
to bellow, to low;
to rage, to chafe, to fume, to burst into roaring;
մռնչէր առ հեծութեան իմոյ, I have roared by reason of the disquietness of my heart.

· Calfa

NBHL (1)

Մռնչեաց ասորեստան երկիր, եւ ձայնն յունանու մռնչեաց ի նա. (Եփր. նին.։)


Մռնչիւն

cf. Մռնչումն.

· Calfa

NBHL (1)

Այլ եւս բազումս առանց շարժման լինին մռընչմունք երկրի, յորժամ հողմն (ներքին) շարժելոյ ոչ իցէ բաւական. (Արիստ. աշխ.։)


Մռնչումն, ման

s.

roar, roaring;
bellowing, lowing, whining, shuddering.

· Calfa

NBHL (1)

Այլ եւս բազումս առանց շարժման լինին մռընչմունք երկրի, յորժամ հողմն (ներքին) շարժելոյ ոչ իցէ բաւական. (Արիստ. աշխ.։)


Մռնչողական, ի, աց

adj.

noisy, clamorous, resounding.

· Calfa

NBHL (1)

Այլեւ լեալ լինին մռնչողական շարժմունք՝ շարժելով զերկիր ժահահոտութեամբ. (Արիստ. աշխ.։)


Մռուղ

adj.

dog-muzzled;
dog-faced.

· Calfa

NBHL (1)

Աչքն (թաթարաց) էր նեղ իբրեւ զձագու, քիթն կարճ իբրեւ զկատուի, դունչն մռուղ իբրեւ զշան. (Մաղաք. աբեղ.։)


Մսալի

cf. Մսալից.

· Calfa

NBHL (1)

Անդամունքն (ձիոյ) մեծ, եւ մսալի բոլոր. (Վստկ. ՟Յ՟Զ։)


Մանրեմ, եցի

va.

to break or reduce to pieces, to grind, to pound, to bruise, to crush, to triturate;
to hash, to mince.

· Calfa

NBHL (3)

Մանրեա՛ զամանն, զի ցուցցի ստացուած իւղոցն։ Հեզութեամբ քակտէր զլարս աղեղանց, եւ զնետսն մանրէր։ Լեառն (կործանեալ) փշրէ զոր ի ներքոյն ունի, որպէս եւ զադամ գլորեալ՝ մանրեաց զներքոյսն իւր. (Իսիւք.։)

ՄԱՆՐԵՄ ՄԱՆՐԵԼ. ռմկ. մատրել. որպէս՝ Զմեծ դրամն ի փոքունս լուծանել.

λεπτύνω extenuo, comminuo συγκλάω confringo συντρίβω contero. Մանր առնել. ի մանր մասունս վերածել, խորտակել, փշրել. մալել. մանտրցընել, ջարդուբուրդ ընել.


Մանրերկրորդ, աց

s.

a second or part of a minute.

· Calfa

NBHL (1)

Բաշխեն ի մանրամանակս, եւ ի մանրերկրորդս, եւ ի մանրամասունս բազումս. (Շիր.։)


Մանրիկ, նրկան, կունք, կանց

adj.

minute, little, very small, tiny.

· Calfa

NBHL (2)

Մանկտի մանրիկ ելին ի քաղաքէն։ Կալացո՛ւք մեզ աղուեսունց մանրկունս (կամ փոքրկունս, կամ փոքունս). (՟Դ. Թագ. ՟Բ. 23։ Երգ. ՟Բ. 15։)

Առ հասարակ ծակոտեցաւ մանրիկ մարմինք (այսինքն մասունք մարմնոյ) նորա. (Ագաթ.։)


Մանրուածոյ, ից

adj.

cut into bits or pieces, hashed, minced, pounded, ground.

· Calfa

NBHL (1)

Խունկ մանրուածոյ, որով պատեցաւ. (Վրդն. սղ.։)


Մաշ, ոյ, ի

adj.

s. bot. pea, peas;
used up, worn out, old;
cf. Հալ եւ մաշ.

· Calfa

NBHL (1)

Սոքա են հին խմորք, մա՛շ տիկք, եւ զգեստ պատառատուն։ Մաշ տիկք ոչ ունին զոյժ՝ տանել զզօրութիւն գինւոյ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Մաշեմ, եցի

va.

to use up, to consume, to wear out, to waste;
to corrode, to gnaw, to eat;
to spoil, to destroy;
to make thin or lean, to emaciate, to extenuate;
to afflict, to mortify;
— զժամանակ, to employ, consume, spend, or waste one's time;
— զոգիս, to harass, to vex, to tease the mind with longing;
— զխորհուրդս, to thwart, to baffle.

· Calfa

NBHL (1)

Ի ձեռն ծագելոյ նորա մաշեցաւ սպառեցաւ մոլորութիւնն։ Տեսին վերինք, եւ զարմացան. եւ ներքին, եւ յիմարեցան. սատանայ, մաշեցաւ։ Զի՞ այսպէս մաշեալ մաշիս յառաւօտէ յառաւօտ. (այսինքն է՝ զի՞ օրըստօրէ երթաս եւ տժգունիս։) Չիք իբրեւ զեզն ի վար լծոյ. եւ էշ տկարանայ եւ մաշի. (Եփր.։)


Մաշկագործ

s.

cf. Մաշկեղէն;
leather-dresser, currier, tanner.

· Calfa

NBHL (1)

Աբրահամ զարարիչն ի մաշկագործն ունէր խորան. (Ճ. ՟Ժ.։)


Մաշկեայ, էի, ից

adj.

made of leather, of skin, membranous.

· Calfa

NBHL (4)

Աբրաամու ի մաշկեայ խորանին ընդունել զտէրի. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ արար տէր աստուած ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս։ Գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր։ Ծածկեսցէ զնա մաշկեղէն նուարտանաւ կապունակաւ։ Յամենայն մաշկեղէն նիւթոյ։ Անօթ մաշկեղէն։ Ամենայն մաշկեղէն անօթոյ.եւ այլն։

Որք զմաշկեղէնն զգենուն պատմուճան. (Կլիմաք.։)

Զգեցուցանեն նմա մազեղէնս եւ մաշկեղէն ըստ աւանդութեան սուրբ հարցն։ Այլ ոչ ինչ ունէր, բայց միայն երկու մազեղէն, եւ մի մաշկեղէն. (Վրք. հց. ձ։)


Մաշկեղէն, ղինի, նաց

adj. s. fig.

cf. Մաշկեայ;
garment of skins;
գօտի —, leather girdle;
ոտք —ք, web-footed;
մարմին —, human skin;
mortal coil.

· Calfa

NBHL (4)

Աբրաամու ի մաշկեայ խորանին ընդունել զտէրի. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ արար տէր աստուած ադամայ եւ կնոջ նորա հանդերձս մաշկեղէնս։ Գօտի մաշկեղէն ընդ մէջ իւր։ Ծածկեսցէ զնա մաշկեղէն նուարտանաւ կապունակաւ։ Յամենայն մաշկեղէն նիւթոյ։ Անօթ մաշկեղէն։ Ամենայն մաշկեղէն անօթոյ.եւ այլն։

Որք զմաշկեղէնն զգենուն պատմուճան. (Կլիմաք.։)

Զգեցուցանեն նմա մազեղէնս եւ մաշկեղէն ըստ աւանդութեան սուրբ հարցն։ Այլ ոչ ինչ ունէր, բայց միայն երկու մազեղէն, եւ մի մաշկեղէն. (Վրք. հց. ձ։)


Մաշտիմ, եցայ

vn.

to lose the hair, to become bald, depilated, bald-headed.

· Calfa

NBHL (1)

Եթէ մաշտեսցի գլուխ ուրուխ, կունտ է, սուրբ է։ Եւ եթէ յերեսաց կողմանէ մաշտիցի գլուխ նորա, ճեղ է, սուրբ է. (Ղեւտ. ՟Ժ՟Գ. 40. 41։)


Մառախուղ, խղոյ, խլոյ, խղոց, խլոց

s.

fog, haze, mist;
darkness, obscurity;
օր ամպոյ եւ —խղոյ, cloudy and tempestuous or stormy day.

· Calfa

NBHL (1)

Սուլմամբք բքոցն, եւ յիրերաց վերայ կուտակեալ մառախղիցն թունիւք։ Յանկարծակի պարփակեալ մառախղով (կամ մառաղխով). (Պիտ.։)


Մասնաւոր, աց

adj.

particular, special;
private.

· Calfa

NBHL (2)

Զմասնաւորն աստ, եւ զբովանդակն առ հանդերձեալսն հատուցանել ամենեցուն. (Ասող. ՟Գ. 29։)

Մասնաւոր (այսինքն ինչ մի) հարկիլ։ Հարկելով յունաց, այլեւ մասնաւոր ինչ եւ պարսից. (Խոր. ՟Բ. 23։ ՟Գ. 10։)


Մասնաւորաբար

adv.

cf. Մասնաւորապէս.

· Calfa

NBHL (1)

Միջասահման իմն երեկորինս է ժամ՝ տուընջեան եւ գիշերոյ, սակս որոյ եւ երկոցունց մասնաւորաբար ե՛ւ հարազատասցի սա, ե՛ւ օտարացեալ գտցի. (Յհ. իմ. ատ. այսինքն մասամբ, եւ մասամբ իւիք։)


Մասնաւորիմ, եցայ

vn.

to participate, to partake, to share in, to take part in, to be concerned, to interest oneself;
— ընդ հարկաւ, to contribute in some measure.

· Calfa

NBHL (2)

Խաչ արծաթեղէն, յորում ի տէրունական խաչէն էր մասնաւորեալ. այսինքն մասն մի եդեալ. (Կաղանկտ.։)

Խաչ մի արծաթեղէն՝ մասնաւորեալ ի տէրունական խաչէն. (անդ։)


Մասնեմ, եցի

va.

cf. Մասնաւորեմ.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ անհուն ունակութեանս ծովական մասնեալ շաղկապիս ըստ մեզ, եւ ոչ անդնդական խորոցն գիտակ. (Քեր. քերթ.։)


Մասնիկ, նկան

s.

parcel;
particle, molecule.

· Calfa

NBHL (3)

Ինքեանք ի ձեռն ինքեանց, եւ գործարանականացն մասնկաց ներգործեն։ Որ կոչին առ ի ճարտասանից վտանգական մասնկունք, ո՛վ, զո՛վ, զի՛նդ. (Նիւս. բն.։)

Ոչ գիտեն զբանականութեան մասնկունս եւ զտրոհմունս եւ զբաղդատութիւնս. (Երզն. քեր.։)

Բաշխեն մասնկունքն շրջանակիւ յայլ եւս հեռագոյն մասնկունսն. իբրու մասնկացն այլոց՝ ոչ բաշխելով այլոց մասնկացն. (Պղատ. տիմ.։)


Մատակարարեմ, եցի

va.

to administer, to manage;
to distribute, to dispense;
to victual, to provide, to stock, to store, to furnish;
— զսուրբ խորհուրդս, to administer the sacraments.

· Calfa

NBHL (2)

Հաւատարիմ կոչէ, զի չխորեաց ինչ. եւ իմաստուն, զի գիտաց յօգուտ մատակարարել. (Ոսկ. մ. ՟Գ. 24։)

Մատակարարէ յառաջգիտութեամբ զհատուցմունս երկոցունց կարօտութեանն. (Եղիշ. ՟Ա. ՟Ը։)


Մատակարարութիւն, ութեան

s.

administration, management;
economy;
stewardship;
dispensation, distribution.

· Calfa

NBHL (2)

Ուստի՞ ունիցի (յոբ) զմատակարարութիւն բանից. հոգին մատակարարութէ. (Իսիւք.։)

Բազում են դրունք բացեալ մատակարարութեանցն. մի՛ ոք բնաւ ամենեւին ի մէնջ ստգիւտ եղեալ կործանեսցի. (Կոչ. ՟Ջ՟Ե։)


Մատաղ, ոյ

adj. s.

young, tender, new, fresh;
child, little child;
mortuary festival for the poor;
— հասակաւ, յաւուրց, very young;
ի — տիս, in infancy, at so tender an age;
որթ —, milk-fed calf.

· Calfa

NBHL (2)

Մանուկ մատաղ։ Մանկունքս մատաղ են։ Իբրեւ զմարմին մանկան մատաղոյ։ Որդեա՛կ իմ մատաղ։ Որթ մի մատաղ եւ բարի։ Քան զորթ մատաղ, եւ այլն։ Եթող որդի մատաղ հասակաւ. (Եւս. քր. ՟Ա։)

Ի տօնսն տէրունականս՝ նաեւ յամենայն տօնս երեւելիս ըստ սովորութեան ոմանց՝ ընդունելութիւն եւ ճաշ դնեն աղքատաց. որ ըստ հայոց մատաղն է. (Մաշտ. ջահկ.։)


Մատաղածին

adj. s.

new-born;
woman recently confined.

· Calfa

NBHL (1)

Զմատաղածին մանկունս ի գիրկս առեալ. (՟Գ. Մակ. ՟Է. 28։)


Մատաղակոտոր

adj.

slain in infancy.

· Calfa

NBHL (1)

Տխեղծքն մատաղակոտորք զի՞նչ ինչ այնպիսի մեղս ունէին. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)


Մատաղորթ

adj.

having lately calved.

· Calfa

NBHL (1)

Որ ունի որթս մատաղս. մատաղամայր. նոր հորթ բերած՝ ծնած.


Մատաղութիւն, ութեան

s.

youth;
growing young again.

· Calfa

NBHL (1)

Մինչդեռ ժամանակն ի մատաղութեան է, արագ արագ ընդունի զուսումն վարդապետութեան. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)


Մատնեակ

cf. Մատանակ.

· Calfa

NBHL (1)

ՄԱՏՆԵԱԿ որ եւ ՄԱՏԱՆԱԿ. Մատն, մատունք. ձեռն, բուռ։ Ուստի ասի


Մատանեմ, եցի

va.

to seal with a signet-ring, to seal up.

· Calfa

NBHL (2)

Մատանեալն՝ որ կայր ի վերայ մագաղաթի, ունէր վեց կնիք. (Ուռպ.։)

Կնքեա՛ զտեսիլդ. է զիի մտի ունել պահել, եւ է՛ զի գրել եւ մատանել եւ առ հաւատարիմ տալ յաւանդ. (Վրդն. դան.։)


Մատանի, նւոյ, նեաց

s.

ring;
signet-ring, seal, stamp;
cf. Մատնոց;
ոսկի, ադամանդեայ —, gold-ring;
diamond-ring;
— պատկերեալ, cameo-ring;
հարսանեկան —, wedding-ring;
— կրել, to wear a ring;
կնքել —նեաւ, to seal with a ring.

· Calfa

NBHL (1)

Զդերձակաց մատանիս հրացուցին, եւ արկին ի մատունս նորա. (Հ=Յ. ապր. ՟Գ.։)


Մատենագէտ

adj. s.

book-learned, lettered, learned, erudite, skilled in literature;
man of letters;
bibliographer.

· Calfa

NBHL (1)

Եթէ զինուոր տեսանեմ, մահու ակնունիմ, եթէ մատենագէտ, մուրհակի կորստեան. (Նար. ՟Ի՟Գ։)


Մատենագիր, գրաց

s. adj.

writer, author, bibliographer;
book, writing;
cf. Մատենագրական;
ընտիր —, classic author;
յոռի —, sorry writer, scrawler, scribbler;
—ք, men of letters, the literati.

· Calfa

NBHL (4)

Քաղդէացւոց մատենագիրն յիշատակէ։ Յետ որոյ զնոքումբք ածեալ մատենագիրն խօսի։ Յունաց մատենագիրք։ Յուստոս հրէից մատենագիր. (Եւս. քր.։)

Բազում ազգաց լեալ մատենագիրխ, մեք զյունացն միայն յիշեցաք զպատմագիրս. (Խոր. ՟Ա. 2։)

Կարգեալ յերամ մատենագիր արքունի դպրաց. (Փարպ.։)

Տուն մատենագրաց. յն. պահարան մատենից. (՟Ա. Եզր. ՟Զ. 21. 23։)


Մատենագրութիւն, ութեան

s.

bibliography;
literature;
writing, book, work.

· Calfa

NBHL (1)

Մովսէս կարգեաց ի սուրբ մատենագրութեանն։ Տեղեկանալ ի սուրբ եւ ի պատուական տէրունեան մատենագրութեանց. (Պիտ.։)


Մատենադարան, աց

cf. Մատենակալք.

· Calfa

NBHL (1)

βιβλιοθήκη bibliotheca. Դարան մատենից, իբրու գրարան կամ պահարան գրոց. տուն մատենագրաց. գրատուն. դիւան. եւ Գիրք՝ յորում ամփոփին բանք մատենից առաջնոց.


Մատենաւոր

adj.

historical.

· Calfa

NBHL (1)

ՄԱՏԵՆԱՒՈՐ ԳԻՐՔ. որ եւ ՄԱՏԵՆԱԳԻՐ ԳԻՐՔ. ἰστορικός, -κή, -κόν historicus, -ca, -cum. Պատմական մատեանք ի կարգի աստուածաշունչ սուրբ գրոց.


Մատենիկ, նկան

s.

opuscule, short treatise, pamphlet, tract.

· Calfa