Definitions containing the research յո : 10000 Results

Փաղաքշական, ի, աց

adj. gr.

flattering, caressing, coaxing;
diminutive;
— բառ, term of endearment.

NBHL (1)

ՓԱՂԱՔՇԱԿԱՆ. ὐποκοριστικός blandus, extenuatorius. Ըստ քերականաց՝ Նուազական մասնիկ յածանցական անուանս՝ ի նշանակ գորովանաց տղայոց առ ծնողաց առ զաւակս, որպէս՝ որդեակ, մանկիկ, գառնուկ եւ այլն. (յն. իբօգօրիդիգօ՛ս. ի գօ՛րի որ է աղջիկ, եւ բիբ, եւ պաճուճապատանք խաղալիկք աղայոց. )


Փաղաքշութիւն, ութեան

s.

cf. Փաղաքշանք.

NBHL (1)

Փաղաքշութիւն սիրոյ, որով գերին ի ծառայութիւն. (Ոսկիփոր.։)


Փաղաքուշ, քշի, քշաց

adj. s.

caressing, coaxing, wheedling;
flatterer, fawner, toadeater, adulator, smooth-tongued fellow, sycophant.

NBHL (1)

Վուշ՝ փաղաքուշք յորդորիչք. նաւթ եւ ձէթ որկորստութիւն, որ մոլեցուցանեն զպոռնկութեան ախտն. (Վրդն. դան.։)


Փաղղական, ի, աց

adj. fig.

devouring or burning;
lascivious.

NBHL (1)

Երանի՛ է կուսից, որք կացին յուխտին ընդ Քրիստոսի միաբանութեամբ, եւ պահեցին զանձինս յամենայն փաղղական (կամ փաղաղական) գիջութեանց, եւ ի խորհրդոց անմաքրից. (ՃՃ.։)


Փաղփաղիմ, եցայ

vn.

to shine, to glitter, to gleam.

NBHL (2)

Փաղփիլ յոյժ. փայլելով փայլել. փայլփայել. փողփողել. շողշողել. արտափայլել. ընձուիլ. փալփլիլ, պլպլալ.

Յանմատոյց գեղեցկութենէն պաճոյճ փաղփաղեալ։ Եւ փաղփաղէր մարմինն (համազասպուհեայ վկայուհւոյն) ի բարձութենէն, զո՛ր օրինակ ձիւն սպիտակութեամբ. (Նար. կուս.։ Բուզ. ՟Դ. 59։)


Փաղփիմ, եցայ

vn.

cf. Փաղփաղիմ.


Փաղփուն

adj. s.

lustrous, brilliant, shining, glittering;
tinsel, spangle.

NBHL (2)

Փայլուն յոյժ փաղփաղուն. զօշոտիչ ական. փալփլուն.

Հերս ոսկեճաճաչս, եւ ազգի ազգի հիոսուածովք եդեալ ի վերայ գլխոյն փաղփունս։ Կանացի դէմք փաղփուն. զէն դատարկ է սա, յորժամ անկեալ. զէն դատարկ է սա, յորժամ անկեալ դնի. (Նիոս. կուս։ Փիլ. սամփս.։)


*Փայիկ

s.

footman.

NBHL (1)

Սուրհանդակ. փայիկ, եւ այնոքիկ՝ որ առաջի պարոնաց՝ վազեն ոտիւք, յորժամ պարոնն ի ձի ելանէ. (Լծ. նար.։)


Փայլածու

ast.

Mercury.

NBHL (1)

Իսկ առ վերոյ լուսնին, երկրորդ կոչել խորան, այն որ էռմիս՝ ասեն լեզուաւ հոռոմական. իսկ ի տաճկաց՝ որ օտարիդ ըզնա կարդան, եւ ըստ հայումըս փայլածու՝ յարմարական. (Երզն. ոտ. երկն.։)


Փայլածուն

adj.

brilliant.


Փայլակն, կան

s.

lightning, flash of lightning;
սրավար, արագաթռիչ, իբրեւ զ—, quick, swift as lightning.

NBHL (1)

Իբր փայլուն ակն, կամ փայլեալ յաչս. որ եւ ՓԱՅԼԱՏԱԿՆ. որոյ յոքնականն լինի՝ փայլատակունք. (տե՛ս զկնի) ἁστραπή fulgur, fulgor. Շողիւն եւ նշոյլ լուսոյ կամ հրոյ որպէս կայծ եւ բոց անցաւոր. որպէս ստէպ լինի յամպս առանց որոտման, եւ որոտմամբ հանդերձ. տե՛ս եւ ԿԱՅԾԱԿՆ. կածկլտուք, փայլակ.


Փայլակնանման

cf. Փայլակնակերպ.

NBHL (1)

Յարքայութիւնն երկնից փայլակնանման երեւեալք. (Երզն. լս.։)


Փայլակնանշոյլ

adj.

bright as a flash of lightning.

NBHL (1)

Ընտրեալ որոշեաց ի քարանց յոքունց զփայլակնանշոյլս. (Նար. խչ.։)


Փայլակնացայտ

adj.

emitting flashes, flashing, sparkling.


Փայլակումն, ման

s.

flashing;
lightning;
flash, light.


Փայլատակն, կունք, կանց

s.

lightning, flash;
spark;
brightness, brilliancy;
thunderbolt.

NBHL (1)

Ի սակաւ մի ի փայլատականէ՝ որ անկաւ ի տանն, յորում բնակեալ էր նա, ի գիշերի վառեցաւ հուրն ընդ ամենայն տունն. (Եւս. պտմ. ՟Զ. 9.) իմա՛ կայծակն՝ որպէս կայծ. σπινθήρ scintilla. (որ է լծ. ըստ շանթ)։


Փայլատակումն, ման

s.

lightning, flashing;
coruscation, scintillation, fulguration;
sparkling;
thunderbolt;
—կմամբ սատակել, to thunderstrike;
—կունս տեղալ, to rain lightnings and thunderbolts.

NBHL (2)

Ի փայլատակմանէ աստուածութեանն սարսափեալ՝ թեւասքողեալ ծածկէին զերեսս իւրեանց։ Պսակ յոգնանկար յարփից եօթանց փայլատակման. (Պրոկղ. ներբ. ղկ.։ Նար. կուս.։)

Որ յողոմպիա պատկերն է, փայլատակմամբ այտեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)


Փայլեմ, եցի

vn. va.

to shine, to glitter, to gleam, to flash, to sparkle, to glisten, to be resplendent;
to cause to shine, to give a lustre or brightness to, to polish, to furbish, to burnish;
խնդութիւն փայլէ յաչս նորա, joy shines in his looks.

NBHL (1)

Փայլեն որպէս զարեգակն։ Փայլեն արդարքն յարքայութեան։ Յարեւելից փայլեաց ճառագայթ սուրբ խաչին։ Փայլեսցեն գործք բարեաց՝ ընդ լուսաթռիչ մարտիրոսսն։ Փայլեսցուք գործովք բարեաց ի յերկնային առագաստին. (Շար.։)


Փայլեցուցանեմ, ուցի

va.

cf. Փայլեմ;
— զկօշիկս, to black or polish shoes.

NBHL (2)

Քան զձիւն սպիտակացուցանել, եւ քան զասր տռաւել փայլեցուցանէլ. (Սարգ. յուդ. ՟Գ։)

Այսօր զփայլակն արքայութեան զլոյսն փայլեցուցանէ ի դժոխոց բնակութիւնն։ Զորս (զսուրբս) շուրջ փարելով զմիմեամբք փայլեցուսցուք. (ՃՃ.։)


Փայլուն, լնոյ

adj.

clear, polished, bright, shining, sheen, splendid, brilliant;
— պղինձ, brass, yellow copper.

NBHL (1)

Իբրեւ զտեսիլ փայլուն պղնձոյ։ Ոչ գոյր չափ պղնձոյ փայլնոյ։ Ձորձք նորա եղեն փայլուն սպիտակ յոյժ։ Փոխեցաւ հանդերձ նորա, եւ եղեւ սպիտակ փայլուն։ Լինիցի տեղի այրեցածին փայլուն։ Փոխեալ իցէ մազն ի սպիտակ ի փայլուն։ Եղիցի ի տեղի կեղոյն սպիտակ փայլուն. եւ այլն. որ եւ ասի ՓԱՅԼԱԾՈՒՆ։


Փայտ, ից

s. bot.

wood;
tree;
— կենաց, the Holy-Rood, the Cross;
tree of life, lignum-vitae, guaiacum, thula or thuya;
— խնկոց, odorous, scented wood;
— իւղոյ, olive-wood, olive;
չնչին —, fragile wood;
— այրելի, fire-wood;
— հարկանել, պատառել, to cut wood;
to cut down, to fell;
— ընկենուլ, to draw or cast lots;
կախել զ—է, to crucify.

NBHL (1)

Տապան ի չորեքկուսի փայտից։ Պատառեաց փայտ յողջակէզ։ Կախեսցէ զքեզ զփայտէ։ Փայտ նիզակի։ Ի բազում փայտից զուարթանայ հուր։ Ընտրեաց հիւսն փայտ։ Առ փայտն՝ որ քան զնաւափայտն տկարագոյն է, աղաղակէ.եւ այլն։


Փայտակոտոր, ից

s.

wood-cutter.

NBHL (1)

Զմի ոք արբանեակ ունիցի.. . զի մի՛ անձամբ ջրբեր լինիցի, եւ փայտակստոր, եւ հրավառ. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Փայտանամ, ացայ

vn. fig.

to become wood, to be changed into wood;
to be benumbed, to become stiff.


Փայտատ, աց

s.

hatchet, axe;
hoe, mattock, spade, pick-axe.

NBHL (1)

Եթէ փայտատ ի պիտանացու ծա՞ռս մատուցանէ. (Փիլ. յովն.։)


Փայտկոփութիւն, ութեան

s.

carpentry, wood-work.

NBHL (1)

Կոփելն զփայտն յոր է ձեւ.


Փանաքի, քւոյ, քեաց

adj.

weak;
mean, wile, worthless, contemptible, poor, miserable.

NBHL (2)

Փանաքի այրն։ Ծառայն փանաքի ապտակեաց։ Հարկ արքունի ի յոլովից փանաքեաց եւ փարթամաց ի միոյ մեծութեան պատիւ հաւաքի։ Ի յոմանց ազգաց փանաքին մտախոյզ ախտարակայ խտրադիմայ հմայից. (ՃՃ.։ Սկեւռ. լմբ.։ Նար. մծբ.։)

Փոքր եմք հասակաւ, սակայն բեղմնաւոր. փանաքիք, յոյժ գովելիք։ Թէեւ փանաքի, սակայն բազմաժամանակեայ, եւ այլն. (Մխ. առակ.։)


Փաշաման

s.

anguish, affliction;
blame, reproach;
— կրել, to suffer invectives;
to receive reproaches.

NBHL (2)

Այնպիսի ինչ պատահիցէ ագահաց, որպէս թէ ոք փաշաման յանօգուտ զինչսն ծախելոյ կրիցէ։ Ի բազմաց իսկ (նեղելոց յարբեցութեան) լսեմ, յորժամ այնպիսի ինչ փաշաման կրեն, թէ բնաւ մի՛ գտցի գինի. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Գ. 4։)

Զբանս նորա ամօթ համարին, որպէս եւ դու իսկ կրիցես փաշաման, յորժամ յաստուածախօսութեան ճառսն գայցես. (Սեբեր. ՟Է։)


Փապար, աց

s. adj.

crevice, rift, cleft;
cave, cavity, hollow, hole;
hollow.


Փառաբանութիւն, ութեան

s.

laud, praise, glory, honour.

NBHL (2)

Փառաբանութիւն կոչի, զի բանիւ փառաւորեմք զանկարօտ բնութիւնն Աստուծոյ։ Պաշտօն՝ ոչ միայն փառաբանութիւն Աստուծոյ է, այլ եւ բովանդակ նորա ծառայոթիւն։ Զիւրեանց փառաբանութիւնն քահանայիւն աւարտեն. (Խոսր.։)

Պատճառ փառաբանութեան իսկութենա հաստչին զհաստուածոցս առնուն գոյութիւն։ Փառաբանութիւն առաքեմք քեզ հա՛յր երկնաւոր։ Ի փառաբանութիւն եւ ի պատիւ ամենասուրբ երրորդութեան. (Նար.։ Շար.։ Ժմ.։)


Փառաբաստութիւն, ութեան

s.

happiness.


Փառակից, կցի, կցաց

adj.

equally glorious, having the same glory as another, sharing another's glory.

NBHL (1)

Կամաւ իւր, եւ հաճոյութեամբ փառակցացն կատարեաց զմարմնաւորութեանն խորհուրդ. (Սկեւռ. յար.։)


Փառասէր

adj.

fond of glory, full of vanity, ambitious, vain.

NBHL (1)

Փառասէրն սգայ, յորժամ գայցէ անարգութիւն. (Վրք. հց. ՟Ժ՟Գ։)


Փառասիրեմ, եցի

vn. va.

to be fond of glory, to aspire but to glory.

NBHL (1)

Յադահելն, ի ստանալն, ի փառասիրելն։ Ճշմարիտ ըստ Աստուծոյ խոնարհ այն է, որ ոչ ի նախատինսն տրտմի եւ զայրանայ, եւ ոչ ի գովութիւնսն ուրախանայ եւ փառասիրի. (Սարգ. յուդ. ՟Բ։ եւ Սարգ. յկ. ՟Թ։)


Փառատրեմ, եցի

va.

to praise, to laud, to glorify.

NBHL (1)

Հնչմամբ երգովքաղցր ձայնիւ փառատրեսցուք։ Ի ծերոց եւ ի տղայոց փառատրեցաւ. (Շար.։)


Փառացի, ցւոյ

cf. Փառաւոր.

NBHL (1)

Զգուրգենայ ասեմ, զյոյժ փառացի եւ ճոխ զարմէ. (Արծր. ՟Գ. 12։)


Փառաւոր, աց

adj.

glorious, illustrious;
— առնել, to pay honours to, to glorify, to praise, to celebrate, to extol;
— լինել, to be glorious, glorified, honoured, extolled.


Փառաւորապէս

adv.

with much honour, gloriously, magnificently, pompously.

NBHL (1)

Փոխին ի հանգիստ փառաւորապէս ի գերեզմանս մեծամեծացն յունաց։ Չար գոլով մեծատունն՝ այնպիսի փառաւորապէս թաղման արժանացաւ. (Արծր. ՟Բ. 2։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Փառաւորեալ

adj.

glorified, glorious.

NBHL (1)

Սրբազան եւ աստուածարեալ եւ փառաւորեալ հայրապետիդ հայոց. (Զենոբ.։)


Փառաւորեմ, եցի

va.

cf. Փառաւորեցուցանեմ.

NBHL (1)

Զի՞նչ անուն է քեզ, զի յորժամ եկեսցէ բանն քո, փառաւորեսցուք զձեզ։ Թորի՞ց զպարտութիւն իմ, զոր փառաւորեաց զիս աստուած։ Փառաւորեցեր զորդիսն քո քան զիս։ Միթէ փառաւորե՞լ ինչ զհայր քո առաջի, քո՝ առաքեաց առ քեզ Դաւիթ մխիթարիչս։ Փառաւորեաց զմաւաբէ (իբր պատուով ընկալաւ)։ Յաչս հզօրաց փառաւորեցայց (այսինքն սքանչելի եղէց)։ Ոչ գիտէր Մովսէս, եթէ փառաւորեալ իցէ տեսիլ գունոյ երեսաց նորա (այսինքն փայլեալ)։ Քա՛ջ լերուք ի վերայ օրինացն, զի ի նմին փառաւորեսջիք (յաստուծոյ եւ ի մարդկանէ). եւ այլն։ Ո՞չ որումն բժշկեցաւն ի լեգէոնեն՝ ասացի, թէ փառաւորէ՛ (րեա՛) զաստուած. (Ոսկ. ես.։)


Փառաւորութիւն, ութեան

s.

glorification;
glory, magnificence, pomp, splendour;
փառաւորութեամբ, cf. Փառաւորապէս.

NBHL (1)

Բազում փառաւորութիւն ամենատեառն մատուցանէր։ Որպէս զի նախընծայ փառաւորութեամբս յորդորեսցուք զբարերար տէրն մեր. (Ագաթ.։ Խոսր.։)


Փառք, ռաց

s.

glory;
honour, praise, fame, renown, celebrity;
majesty, splendour, magnificence.

NBHL (3)

Երկինք պատմեն զփառս Աստուծոյ։ Տեսջիք զփառսն տեառն։ Փառք տեառն երեւեցան ամպով։ Բազմութեամբ փառաց քոց մանրեցեր զհակառակորդս։ Ծագեսցէ Աստուած խորհրդովք՝ փառօք իւրովք յերկիր։ Լի է ամենայն երկիր փառօք նորա։ Փառք Աստուծոյ ծածկեն զբան։ Փառք թագաւորի պատուեն զհրամանս։ Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս։ Պատմեցէ՛ք հօր իմոյ զամենայն զփառս իմ։ Ետու քեզ զմեծութիւն եւ զփառս։ Պատմուճան սուրբ Ահարոնի ի պատիւ եւ ի փառս։ Հանդերձ կամ աթոռ փառաց։ Զփառս իմաստունք ժառանգեսցեն, իսկ անմիտք բարձրացուցին զանարգանս։ ՓԱռք են առն խոտորիլ ի հայհոյութեանց.եւ այլն։

Զարմանալոյ գիտեմք զանուն փառաց, յորժամ ոչ կարեմք թուել զմեծութիւն կամ զգեղեցկութիւն ուրուք, զբովանդակն այսու անուամբ ժողովեմք. մեծ փառս ունի ասեմք. (Գէ. ես.։)

ՓԱՌՔ. δόξα, δόκησις existimatio, opinio. Կարծիք, ճանաչումն, դաւանութիւն. (յն. ոճով. ուստի եւ ի մեզ յունական բարդութիւնքս ուղղափառ, այլափառ. եւ այլն. ) cf. ՓԱՌԱԲԱՆԵՄ.


Փաստական, ի, աց

adj. gr.

causative;
accusative.

NBHL (1)

Յսկզբանն իսկ տենչալի տեսական փաստականին իւրոյ յորդորմանէ. (Մագ. ՟Ը։)


Փաստասէր

adj.

cavilling, litigious, querulous, contentious.

NBHL (1)

Փաստասէրք գոլ թուին ցանկութիւնք զգայութեանց. (Փիլ. լին. ՟Ա. 48։)


Փաստբանական, ի, աց

adj. gr.

blamable;
causal.

NBHL (1)

Պետրոս ճանաչօղ տեառն ե՛ւ յուրաստ փաստբանական. (այսինքն եւ յուրանալ անդ պատճառանօք, կամ ի մեղադրելի ուրացութեան). (Ճ. ՟Ա.։)


Փարատեմ, եցի

va. vn.

to dissipate, to disperse, to scatter, to remove, to drive away, to destroy, to take away;
to be dissipated, dispelled, removed, to vanish;
— զհոգս, to charm away, to beguile care.


Փարատումն, ման

s.

removing away, dissipation.

NBHL (1)

Առնել փարատումն ջւորցն։ Է նշանակ փարատման եւ դադարման յորդ անձրեւաց. (Արշ.։ Շիր.։)


Փարաւազեմ, եցի

va.

to comfort, to console, to solace, to cheer, to amuse.

NBHL (2)

Մի ի զուր ինչ փարաւազս անձանց տացուք այսպիսի անօգուտ բանիւք։ Աղքատն փարաւաղել(իլ) կամի. եթէ կամիս, տո՛ւր. եւ եթէ ոչ կամիս, բարեաւ յուղարկեա՛. (Ոսկ. եփես. ՟Դ։ Եբր. ՟Ժ՟Ա։)

Մի ի զուր ինչ փարաւազս անձանց տացուք այսպիսի անօգուտ բանիւք։ Աղքատն փարաւաղել(իլ) կամի. եթէ կամիս, տո՛ւր. եւ եթէ ոչ կամիս, բարեաւ յուղարկեա՛. (Ոսկ. եփես. ՟Դ։ Եբր. ՟Ժ՟Ա։)


Փարելի, լւոյ, լեաց

adj. s.

affecting, moving, touching;
amiable, dear;
offscum, offscouring, cf. Ջնջան;
— առնել, ասել, to conjure, to beseech, to entreat, to beg, to supplicate.

NBHL (2)

Առ քեզ են բանք իմ փարելի, ո՛վ դու քաղաք յոյժ պանծալի. (Շ. եդես.։)

Առ ի հաճել զմիտս յովսափատու, գէն քո՝ ասէ, փարելի քո. (Եփր. թագ.) (ի շնորհս նորա լսեմ աղաչանաց քոց)։


Օդատեսակ

cf. Օդանման.

NBHL (1)

(Զգայութիւնն զգայ) օդատեսակաւն (այսինքն աչօք) զօդոյն կիրս. (Նիւս. բն.։)


Օդեղէն, ղինի, նաց

adj.

airy, aerial.

NBHL (1)

Զերկնից կամարաց օդեղէն եւ լուսեղէն ընդարձակութիւն։ Զքարանձաւս երկնից՝ օդեղէն եւ ջրեղէն եւ լուսեղէն ամուրս. (Նար. յովէդ.։)