Definitions containing the research օրինակ : 1537 results

Ամիճ, մճոյ

s.

dainty, daintiness.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «խորտիկ ի մսոյ կամ յոր-սոյ, ծուծ կենդանեաց» (ՆՀԲ), «փափուկ մասն ինչ երէոց կազմեալ համեմիւք՝ իբր ուտեստ ազնիւ» (ՋԲ), «ուլ, վայրի որսերու ձագ, փափուկ ուտելիք անոնցմէ» (ԱԲ)։ Գոր-ծածուած է միայն երկու անգամ. Եդին ա-ռաջի նորա (Արշակ թագաւորի) միրգ, խըն-ձոր, վարունգ և ամիճ. Բուզ. Ե. 7. Սնեալք էին (հայ ազնուական տիկինները) ուղղովք կուարակաց և ամճովք երէոց. Եղիշ. ը։ Այս օրինակներից երևում է որ ամիճը մի տեսակ փափուկ և ազնուական ուտելիք է. առաջին տեսակ, բայց այս ենթադրութիւնը կասկա-ծելի է դառնում, երբ քիչ յետոյ Բուզանդ ա-ւելացնում է «Ջդանակն... որով զմիրգն կամ զամիճն կամէր ուտել». այս կամը ցոյց է տալիս, որ պտուղ և ամիճ տարբեր բաներ են։ Երկրորդ օրինակից բաւական ճշտւում է իմաստը՝ իբրև երէի մսով պատրաստուած մի տեսակ ուտելիք։ Այս իմաստին համա-պատասխան է նաև ամիճ բառից կառմուած ամճաբեր «խոհարար» բառը. Ոսկ. մ. գ. 17. «յամճաբերացն և խոհակերացն =յն. ὄφοποιός «խոհարար». նոյնը նաև Ոսկ. կող. 532։


Ամղան

s.

great coat, riding-coat or hood, cloak.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ զգեստ է» Յես. է 21 Տեսի յաւարին ամղան մի նկարէն (եբր. [hebrew word] ardereϑ «վերարկու», յն. Ֆιλή «լեշկ մաշկ, մի տեսակ պարսկական գորգ»). այս բառը բացատրելով Եղիշ. յես. էջ 174՝ մեկնում է «ասրեղէն հանդերձ». Ստեփ. ւեհ կարդում է ամաղան. Ս. Գրքից դուրս գըտ-նում եմ բառիս համար երկու օրինակ ևս. Ամղանք տարածեալք. Ոսկ. ճառք 364. Զգա-հոյսն, զամղանսն, ղառտնին զդենլիսն. Ոսկ ճառք 471։


Անդրանիկ, անկի, անկան, կաց

adj. s. eldest, first-born.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Երև. անդրանիկ, Զթ. անդ'րանիգ. Սեբ. անթրանիգ, Կր. անթրանիկ «միա-մօր» (այս իմաստով ունին հներից Շար. Նար. Սկևռ. ես., որոնց օրինակները տե՛ս ՆՀԲ). Մկ. mնդրmնիկ, Մշ. անդըրնեգ, Ասլ. ընթ-ռանի*, Պլ. անթառանիգ (միայն իբր յատուկ անուն)։


Աներ, ոյ

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. աներ, Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. անէր, Գոր. Ղրբ. Շմ. հանէր, Տիգ. mնէր, Ագլ. Մկ. Ոզմ. Տփ. անիր, Հմշ. օնիր. այս բոլորը նշանակում են «աներ, կնոջ հայրը».-Մրղ. անէր, Հճ. անեյ, Զթ. անիր «անէրորդի» (աները կոչւում է Մրղ. կակօ, կէյնաթա, Զթ. զըքըչբոբ)։ Ա-ներ բառի այս նշանակութիւնը երբեմն գըտ-նում ենք նաև հների մօտ. ՆՀԲ տալիս է եր-կու օրինակ. Աներոյ նորա Եւթաղեայ. Խոր. բ. 77. Աներոյն իւրոյ Արտաւազդայ. Խոր. բ. 79. որոնց վրայ կարող ենք աւելացնել նաև Օրբ. հրտր. Էմինի, էջ 135՝ Գնայ առ աներն իւր Գագիկ ի Վասպուրական (Աճառ. Արրտ. 1912. էջ 1143)։


Անթ

s.

cf. Անութ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։


Անկան, ի, ից, աւ, իւ

s.

mortar;
լեսուլ յ—ի, to pound or beat in a mortar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև անգան) «սանդ, հա-վան». մէկ անգամ միայն գործածուած է Թուոց ժա. 8, ներգ. յանկանի (յանգանի) հո-լովով։ Ուրիշ օրինակ չկայ։ Բայց անշուշտ նոյն է անգանակ «կոնք» Տաթև. հարց. 359 եո կենդանի է արդի գաւառականներում ան-գանակ, անկին ձևով և «կոնք, տաշտ» նշա-նակութեամբ։


Անձրեւ, ի, ոյ, աց

s.

rain;
— իջանել, to rain;
— արտասուաց, a flood of tears;
յորդ —, violent, pouring rain;
անձրեւաչափ (գործի), rain-guage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա, ո հլ. (Ս. Գրքի 21 օրինակ-ներից 17 ի-ա հլ., 4ո հլ.) «անձրև» ՍԳր. Ա-գաթ. Եզն. որից անձրևաբախ Ագաթ. անձ-հևածին Կոչ. անձրևայոյզք Վեցօր. անձրևել Փիլ. Նար. երկնանձրև Նար. 264. նոր բառեր են՝ անձրեային. անձրևանոզ, անձրևաչափ, անձրևոտ ևն։


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= եբր. [hebrew word] aggān «կոնք» բառի յոզնակի [hebrew word] aggānōϑ ձևն է, որ գործածռած է եբրայական բնագրի նոյն տեղում և յն. *αγανώმ տառադարձութիւնից անցել է մեզ։ (Այժմ մեր ձեռքը հասած յն. օրինակնե-րում ամբողջ այս հատուածը պակասում է)։ Հմմտ. նաև. անկան։-Հիւբշ. 301. 338։


Ախոյեան, ենի, ից

s.

cf. Ախոյան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հալերէնից հին ժամանակ փոխ-առեալ է վրաց ახოვანი «առնական, քաջ». ახოვანება «առնականութիւն, քաջութիւն». y ձայնը վրացերէնում v դառնալու իբրև լաւագոյն օրինակ կարող եմ յիշել վրաց. ბავრაკი բավրակի «դրօշակ», որ ծագում է թրք. [arabic word] bayraq հոմանիշից. ճիշտ նոյն ձևով էլ հյ. ախոյեան > վրաց. ախովանի։-lusti-laba, Dict. kurde 255 քրդ. ❇ šerāxiw «ախոյեան» բառը վերլուծելով šer «առիւծ»+axiw, վերջինը համարում է հյ, ախոյեան բառից փոխառեալ։ Բայց անշուշտ սխալ է, որովհետև ախոյեան բառը բար-բառներում գոյութիւն չունի։


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.


Աղախին, խնոյ, խնով, աւ, նայք, նայց, նանց, նաց, նովք, նեայք, նեայց, նեօք

s.

maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կին ծառայ» ՍԳր. սովորաբար ո հլ. բայց ունինք նաև մի քանի տարբեր հո-լովաձևեր. այսպէս՝ ի-ա հլ. աղախնաց Բ. եզր. բ. 65. Յովէլ բ. 29. յաղախնաց Տոբ. ը. 14. աղախնանց Գծ. բ. 18. աղախնայց ՍԳը-աղախնեայս Եղիշ. աղախնօք Փարպ. աղախ-նեաց Եփր. ծն. որից աղախնութիւն Ել. իա. 7. Եւս. քր. աղախնորդի Կոչ. աղախնել կամ տարօրինակ մի ձևով՝ աղախնայել «ծառայել» Ճառընտ.։


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «իշամեղու, բորեխ, պիծակ» Վրք. հց. Բ. 184. Նեղոս 674. Մարթին. Պի-սիդ. Վեցօր. տող 970. Վստկ. 210. որին պէտք է միացնել նաև բրէտ, ի-ա հլ. «իշամեղու» Եւագր. 127, 128. Վեցօր. 175. Մխ. առկ. ա-ռաջինի հետ նոյն է բորեղ Յայսմ. ապր. 30 (գւռ. բոռեխ), երկրորդի հետ կրէ՞տ. շրթնա-կանի այսպիսի փոփոխութեան օրինակ լի-նի թերևս պիտի>գւռ. կիտի, տիկի (մասնիկ ապառնիի)։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։


Երմոս

cf. Եռմոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։


Եփենէ

s.

ossifrage.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ թռչուն». մէկ անգամ ունի Վեցօր. ը. էջ 170 «Մևս ևս թռչուն, որ անուանեալ կոչի եփենէ, առնու զընկեցեալ ձագն արծուոյն՝ ժողովէ առ ինքն և սնուցա-նէ»։ Ուրիշ օրինակ չկայ։


Ժաժ

s.

tow;
sweepings;
earthquake.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խռիւ». նորագիւտ բառ, որ մէկ ան-գամ գործածուած է Վեցօրէից մի քանի ըն-տիր օրինակների մէջ. «Մինչդեռ զժաժն ժո-ղովէր Պաւղոս» (ուր միւս օրինակները դը-նում են խռիւ)։-Թերևս նոյն բառի յոգնակին է ժժան կամ ժըժան «վառելու բաներ, խռիւ», որ մէկ անգամ ունի Ասող. գ. 22։


Ժանուար, ի, աւ

cf. Ժանու.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ի-ա հլ. «գահաւորակ» Բուզ. հրտր. Պատկ. էջ 100 ժանուաւ՝ սխալ գրուած փխ. ժանուարաւ, էջ 159 ժանաւարս, էջ 163 ժանուարօք. ուրիշ օրինակ չկայ։ Յետին ժա-մանակից ունինք Զքր. սարկ. Բ. 128, 139 «Տարեալ մուծին ի ժանուարն. Եւ ի մտանել նորա ի ժանուարն, որ է քաճաւայ (=պրս. [arabic word] kaǰāva «ուղտաբարձ պատգարակ»)։


Ժիր, Ժրաց

adj. adv.

active, busy, stirring, diligent, lively, brisk, vigorous;
— լերուք ! now! be lively! courage! cheer up! diligently, unweariedly;
— գնալ, to quicken the pace, to advances wiftly, bravely, intrepidly.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ասլ. Երև. Կր. Մշ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Տիգ. ժիր «ժրաջան», Ախց. Մկ. Ում Վն. ժhր «առողջ». գաւառականների մէ» ստացել է նաև ուրիշ նշանակութիւններ. օր. Մկ. «կենղանի, ողջ», Խրբ. «պինդ, կարծս». Չրս. «բարձրաձայն», Խլ. «շուտ շուտ, յա-ճախ», Խրբ. «գաղտնապահ»։ Նոր բառեր են ժրալ «արտորալ», ժրացնել «բժշկել», ժրել, ժրիլ, ժրժրալ «լաւանալ, ապաքինիլ, կազ-դուրուիլ», երեսը ժրել «երեսը պնդացնել». ժրպնդել «գօտեպնդիլ», ժրպնդնալ «եռան-դուն լինել», ժրպնդուկ «լաւ հագնուած»։ Այստեղ է պատկանում նաև Խտջ. Հմշ. իժիր «միշտ, յաճախ», Ասլ. Եւդ. Զն. Պլ. ամէն ի ժիր «միշտ, ամէն անգամ», որի հնագոյն գործածութեան իբրև օրինակ ունինք «Երակն ի ժիր խաղայ» (իմա՛ «երագ երագ») Մխ. բժշ։


Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Գիշտ

s.

fur-coat, pelisse.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ գիշտ բացատրում է «աբեղայի գդակ կամ հագուստ», ՋԲ միայն «հան-դերձ ի մորթոյ կենդանեաց, մուշտակ»։ Ուղիղ է միայն «մաշկէ հագուստ» նշա-նակութիւնը, որովհետև Լամբրոնացու կրկին օրինակներումն էլ այս մասին է խօսքը։ Վերջին վկայութեան մէջ էլ ՆՀ1 գշտի կարծում է թէ գիշտ բառի սեռա-կանն է։-Հացունի, Պատմ. տարազի, 418 գիշտ հանում է քշտել «յապաւել» բայից, իբրև թէ «կարճ հագուստ»։


Գումար, աց, ից

s.

assembly, session;
action;
addition, summing up;
sum, amount;
— առնուլ, to assemble;
— դնել ընդ ումեք, to fight or quarrel with some one.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «խումբ, հաւաքումն» Ագաթ., որից՝ գումարել «հաւա-օել, ժողովել» (օր. ամպերը հաւաքել՝ Ծն-թ. 14. կառքերը՝ Դատ. դ. 13. մարդիկ Բ. մնաց. լբ. ս. գրքեր հաւաքել, ժողովածոյք կազմել՝ Եւս. քր.). «մի թիւ մի թուի վրայ աւելացնել, թուերի համագումարը կազմել, տարեհաշիւ տեսնել» Եւս. քր. «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Դ. թառ. ժև 3Ո. Ա. մակ. զ. 12. Եղիշ. «վրան ուղարկել (օր. սով՝ Եզեկ. ե. 16. զօրք՝ Բուզ. Սեբ. 48. տե՛ս և Նորայր, Քննասէր 15), «զօրք հա-ւաքելով մէկին յանձնել» Ագաթ. Սեբ. 59, մէկին զօրաց հրամանատար կամ գաւառև կառավարիչ նշանակել» Սեբ., գումարիլ «հաւաքուիլ» ծն. ժդ. 3. լգ. 14, «զօրք հաւա-քելով կռուի պատրաստուիլ» Բ. թագ. իգ. 2. Գ. թագ. ժզ. 16, «վրան կռուի երթալ» Դ. թագ. ժգ. 49, ժե. 10, «հետը կռուիլ» Ծն. լ. 8. «շշկլուիլ, շփոթուած մնալ» Մեսր. եր. Ղրք. հց. Ուռհ. 256, գումարութիւն Դ. թագ. ժե. 13. Ագաթ. Կորիւն. Եւս. քր., բազմագու-մար Կղնկտ. Նար. առաք. Արծր., երկնագու-մար Մամբր. Խոր. հռիփ. Բենիկ., հոգեգու-մար Անան. եկեղ. շփոթ գրչութեամբ է գու-մար դնել «գուպարիլ» Վրք. հց. Ա. 121 (թե-րևս պէտք է կարդալ զուպար դնել)։-Նշա-նակութեանց զարգացումը այսպէս է եղած։ Բառիս առաջին իմաստն է «հաւաքել», որ յետոյ բանակի համար առնուելով՝ գոյացած են «զօրք հաւաքել, կռուի պատրաստուիլ, կռուի երթալ, կռուիլ» նշանակութիւնները, կամ որ նոյնն է՝ «զօրքը կռուի ուղարկել, նրա հրամանատարութիւնը մէկին յանձնել, մէկին գլխաւոր կարգել». (հմմտ. արաբ. [arabic word] ijmā' «գումարել, հաւաքել, պատ-ռաստութիւն տեսնել, մէկի վրայ դիմել» Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 560)։ Աւելի յետոյ՝ «հաւաքուիլ» նշանակութիւնից ձևացած է «ամփոփուիլ, կուչ գալ, կծկուիլ», որից և «խեղճանալ, անճարիլ, շշկլուած մնաթ։ Վերջին նշանակութեան համար ունինք հե-տևեալ օրինակները՝ «Եւ թագաւորն ռումա-րեալ պշուցեալ ընդ երկիր հայէր» Մեսր. եր., «Եւ յոյժ ամաչեցեալ... և գումարեալ՝ ո՛չ գիտէր թէ զի՛նչ պատասխանի արասցէ» Վրք. հց. Ա. 537, «Ի փայլատակմանէ սա-ղաւարտացն և ի շաչել զրեհացն և ի ճայթ-մանէ աղեղանցն եղեն գումարեալք ամե-նայն բազմութիւնք զօրացն այլազգեաս» Ուոհ, էջ 256, «Ծով մեղաց զիս պատեր և ես եմ գումարեր» Տաղ. (հրտր. Պալեան, Հայ աշուղներ, Ա. էջ 160)։ ՆՀԲ սրանց համար տալիս է «խռովիլ յանձին կամ ընդ անձին ոգորիլ ամօթով» նշանակութիւնը. ըստ իս պէտք է պարզապէս թարգմանել «շշկլուիլ, անճրկիլ, շփոթուած մնալ», ինչպէս ցոյց է տալիս Ննխ. բարբառը (տե՛ս տակը ԳԻՌ)։ Վերջապէս «հաւաքուիլ, ամփոփուիլ» իմաս. տից հեռու չէ «բնակիլ», ինչպէս գտնում ենք Զգօն, էջ 298 «Ո՛չ ապաքէն ահա առաւել ևս սիրէ զնոսա Աստուած և ղհոգին իւր գումա-րեալ առ նոսա, որպէս և ասաց եթէ բնակե-ցայց ի նոսա և գնացից ընդ նոսա» (այստեղ ասորին ունի «բնակիլ»)։


Գումարտակ, աց

s. adj.

assembly, assemblage, mob, band, corps, forces;
assembled, gathered together;
— նաւուց, squadron;
— առնել՝ դնել՝ կազմել՝ կարգել՝ սփռել, to assemble, to gather together;
to levy troops, to send a body of troops;
ի —ի, in war.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 238 գումար բառից՝ տակ մասնիկով, որի համար երկրորդ օրինակ չունի։ ՆՀԲ գումարել բայից։ Այսպէս նաև էմին, Քերակ. Մոսկ. 1846, 16, իբր գումար-տակ։ Նոյնպէս ունին նաև ուրիշներ, որոնք տե՛ս Գամապետ բառի տակ, Ա-ռաջին անգամ Պատկանեան, Սեբէոս։ 1879, էջ 199 ուզեց դնել պհլ. gumārtan «կազմել, շարել (զզօրս կամ այլ ինչ)» ձևից։ Տէրվ. Մասիս л 3161, 1882 թ. ապրիլ 16 պրս. gumāstah «ոստիկան,


Դամ

s. mus.

snare, toil;
accord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցանց, ուռկան, թակարդ» Վրք. հց. Բ. էջ 38. Ոսկիփ. ուրիշ օրինակ չկայ։


Դստիկոն, աց

s.

story, floor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. δίστεγον «երկյարկանի կամ երկ-րորդ յարկ» բառն է, որ կազմուած է ὄίς «երկիցս» և στέγη «յարկ» բառերից. հա-յերէնի մէջ ստացել է ընդհանուր իմաստ. Պետօ չէ կարծել թէ փոխառութիւնը ևատա-րուած է Ս. Գրքի թարգմանութեան ժամա-նակ, որովհետև այն երկու վկայութեանց դէմ, ուր պատահում է այս բառը, յունարէն օրինակի մէջ գտնում ենք Նπερώω (Գծ. թ. 37) և τριστεγον (Գծ. ի. 9), բայց ո՛չ δίστεγος։ Փոխառութիւնը անշուշտ հին է, ինչպէս ցոյց է տալիս բառի տառադարձութիւնը. δίστεγον > *դիստեգոն, որից ձայնաւորների նմանու-թեամբ *դիստիգոն և առաջին ձայնաւորի անկումով *դստիգոն. անկանոն է միայն գ-ի տեղ կ։


Դրօշ, ուց, ից

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դրով յօշել, պրս. tlrāsidan «քանդակել»։ Canini, Et. étym. 89 պրս. darāyiš «գրել, տպել»։ Հիւնք. պրս. tirāšīdan «թրաշել, տաշել» բա-յից։ Müller, WZKM, 10, 354 յն. δρύπ-τω «ճանկռտել, պատառոտել» բայի հետ։ Աւելի լաւ և հաւանական է նոյն հեղինակի (անդ, էջ 353) տուած ծա-նօթութիւնը, որով ուզում է միացնել բառս նախորդի հետ, ասելով թէ դըօ-շակը հին ժամանակ ո՛չ թէ շորից էլ. այլ տարբեր տեսակի մի բան, օրինակի համար բարձր ձողի վրալ հասաատա-ած մի քանդակ, արծիվ, վիշապ ևն։ Այսպէս է ընդունում նաև Հացունի, Հայ դրօշները, էջ 7։


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի, ի-ա հլ. «բս-նահիւսութիւն, տաղ, երգ» Վրք. հց. Ա. 421-3, 535-6։ Ուրիշ օրինակ չկայ։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ԴԻՌ.--Վն. էրամ «մարդոց խումբ, ժողո-վըրդի բազմութիւնը», Մկ. էրամ «թռչուննե-րի երամ», Ալշ. ազգ ու էրամ «ամբողջ գեր-դաստանը». Եւդ. Ննխ. Սեբ. էրամ «գերեզ-մանատան մէջ իւրաքանչիւր ընտանիքի մեռելներին յատկացուած թաղամաս, թաղ», Ննխ. էրամէ դուս «տարօրինակ», Ղրբ. ըրա՛-մակ ըղնել «մարդու կարգ անցնիլ, կարգի մտնել»։


Երաստ, ից

s.

assembly, company.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rast, որ հաստատում է պրս. [arabic word] ︎ rast «դաս, խումբ», որից էլ [arabic word] rasta «վաճառատեղի, ուր լինի տուրևառութիւն. 2. արահետ կամ արքունի ճանապարհ. 3. դաս կամ շարիշար կարգումն». նոյնի արաբա-ցեալ ձևն է [arabic word] razdaq «դաս կամ կարո. գոր օրինակ մարդիկ առընթեր իրերաց կա-ցեալք. և ծառք կարգաւ շարիշար տնկեալք. որ և յայլ նման իրս ի գործ ածի»։


*Թարխ

s.

sketch, essay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թերափ

s.

household gods, the penates.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Թերափիմ

s.

cf. Թերափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] tərāfim «մարղանման կերպարանքով տնային կուռք, որ տան բախ-տաւորութիւն էր բերում և որից պատգամ էին հարցնում». գործածւում է թէ՛ յոգնակի և թէ եզակի. բայց ձևով յոգնակի լինելով, հայե-րեն ենթադրել են եզ. թերափ. մեր բառը ան-շուշտ ուղղակի եբրայականից չէ, այլ մի օ-տար տառադարձութիւնից յառաջացած.-ա-սորին ունի [syriac word] tarafīm (Brock. Lex. syr. 404 ա), յոյնը ϑεραφίν (Sophocles 580 ա), որոնք չունին մեր բառի ճիշտ պաա-կերը։ Ենթադրել պէտք է՝ որ մեր թարգմանիչ-ները իրենց առաջ ունէին յն. *ϑεραφίμ վա-րիանտը (Ս. Գրքի արդի օրինակներում այս-պիսի ձև չի գտնւում. Tischendorf-ի հրա-տարակութեան մէջ կայ միայն ϑεραφειν մարիանտը)։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Լաշկար, ի, աւ

s.

army, troop, power;
battalion, regiment.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «զօրք, բանակ» Եղիշ. ը. էջ 111. Զքր. սարկ. Ա. 50. ուրիշ օրինակ չը-կայ. այս նոյն բառը Բառ. երեմ. էջ 192 դը-նում է ղաշկար «առամրութիւն»։


Լեպեշտի

adj.

brazenfaced, bold.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լպիրշ, լիրբ, աներես» Նոնն. էչ 22 «Այր ոմն Թերսիտէս, որ էր կաղ և խեդ աչօք, կորովի և լեպեշտի, լերկ և սրագլուխ և յառաջախօս» (այլ ձ. լպեշտի, ղեպեշտի)։ Ուրիշ օրինակ չկայ։


Մթխալ, աց

s.

an ounce and a half.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(գրուած նաև մտղալ, մթղալ, մըտղալ) «փոքր մի կշիռ է, մէկ և կէս դը-րամ» Վրք. հց. Պտմ. աղէքս. 167. Շիր. Բժշ. Վստկ. 145, Տաթև. ձմ. ճլթ.-նոր ձև է մըս-խալ Կալիսթ. 167 (ըստ մի ձեռ.)։ Այս բառն էլ չի գտնւում Աղեքսանդրի վարուց նախա-կեչառուական օրինակում. ահա հատուածը՝ ըստ հաղորդագրութեան Հ. Ն. Ակինեանի (նամակ 1935 մայ. 12). Եւ իմ ոչ հաւա-տացեալ թէ իցեն սեղանք կռածոյք, կամ եղև ինձ զոհս մատուցանել Հերակղեաւ Ե։ հրամայեցի ծակել զմի յարձանաց անտի. և էր համակ ոսկի. և ապա լնուլ հրամայեցի զծակն. և տարաւ լտերս ՌՇ։ Եւ անտուստ ռնառեաւ մեր ընդ անապատս և ընդ ահու։ վայրս (ձեռ. Վիեննայի, л 947, էջ 106բ)։ Սրա դէմ տպագիրը (էջ 167) ունի. Եւ ոչ հա-ւատացեալ թէ իցեն սեղմք կռածոյք, կամ եղեւ ինձ համակ ոսկի. կամ եղեւ ինձ դար-ձեալ լնուլ զծակն, և գտաւ ծակուածն զի տարաւ ոսկիս հազար և հինգ հարիւր մտղալ, որ է դրամ մի։ Եւ աստուստ դարձեալ ընդ անապատն և ընդ վախուտ վայրս։


Միթէ

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արդեօք» ՍԳր. «թերևս, գուցէ, կարելի է որ» Վրք. հց. Զքր. կթ. Գնձ. Սր-բել. ասւում է նաև մի՞ եթէ կամ պարզապէս մի՞ «մի՞թէ» Փիլ. Մագ. իսիւք. (համաձայն յունարէնի). ըստ Միսքճեանի՝ Իսիք. յոբ. գործածուած է 61 անգամ մի՛ եթէ (տե՛ս իր սեփական տպագիր օրինակի մէջ կատար-ուած վիճակագրութիւնը, որ հիմայ գտնւում է Երևանի հանրային գրադարանը)։


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապայ, պարեգօտ, վերար կու» Վրք. հց. Բ. 411. սր և կուբայ «վերար-կու» Միխ. աս. էջ 379։ Ուրիշ օրինակ չկայ։


Կոփ

cf. Կուռ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։


Նեպակ

cf. Նեպուկ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Ներբող, ից

s.

eulogy, praise, encomium, panegyric.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Ոպղիտ

s.

hoplites.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«զէնքով ըմբշամարտութիւն» Եւս. քր. ա. 291. ուրիշ օրինակ չկայ։


Որգոստա

s.

forum.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(կամ որդոստա*) «վաճառա-նոզ». մէկ անգամ ունի Գծ. իր. 15. «Ելին ընդ առաջ մեր մինչև յորգոստայն Ապփեայ». յն. ἀχρις Ἀππίου φὄρου, որ է լտ. forum Ap. pii «Ապպիի վաճառանոցը, այն է փոքրիկ մի քաղաք Լատիումի մէջ». (ըստ Զոհրապի 5 հնագոյն օրինակ ունին յորդոստայն, մի օր. յորգոստեան, մնացեալը յորգոստայն. Բագրատունու հրատարակութեան մէջ դրուած է յորգոստայն, ինչպէս նաև Պօլսի 1895 թուի հրատ.)։-Բառ. երեմ. էջ 35 գրում է ար-գոստայք «ապարանք» և էջ 228 յարզոստեան ռոթևան կամ ապարան»։