usury, illegal interest.
• ՆՀԲ «Բառ եբր. իբր յաւելուած». (ան-շուշտ ակնարկում է եբր. [hebrew word] sarit «մնացորդ», որ իմաստով անյարմար է»)։ Հիւնք. արաբ. աշրադ «տասա-նորդք»։ Մառ ЗВО 8, 80 շարյատ հա-նում է արաբ. ❇ šārī'at «օրէնք» բառից։
cf. Նուիճ.
• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։
path, road, way, passage;
trace, vestige, footprint;
conduct, deportment;
— մոլորակի, orbit of a planet;
— երկաթակուռ, cf. Երկաթուղի.
• ՆՀԲ լծ. արաբ. զէպիլ, լտ. semita։ Lag. Ges. Abhd. 66 հայ բառը դնում է հնխ. č̌yu արմատից և սեմական ձևերը հայից փոխառեալ է համարում։ Նոյն, Arm. Stud. § 1689 հայերէնի մէջ -իղ մասնիկ չգտնելով և սեմական բառերը շատ գործածական լինելով՝ հայերէնը դնում է փոխառեալ ասորուց։ Հիւնք. բաւիղ բառից։
germ, bud, sprout, shoot.
• «ծառի տերևներ» Վստկ. 132, 133. «Կախեա ի հորն և զբերանն տախտակեա և հողով և շաքլով ծածկեա. Ապա վարոցօք շի-նած մղրուն այգւոյ շաքիլ դիր և զինքն ը վերայ շաքլին և աղէկ սեղմեա, որ տափա-կանայ սերտ և ի վերայ շաքլով ծածկեա»։ Այս արմատից է շաքլել «ընձիւղել, բողբո-ջել» Վեցօր. 96։
• ՆՀԲ դնում է շաքիլ «ընձիւղ, ծիլ». բայց այս իմաստը եթէ յարմար է լաք-լել բային, անյարմար է Վաստակոց գը-րոց վկայութեանց, որոնք պահանջում են «տերև» իմաստը, ինչպէս ունի նաև Խրբ. -ըստ ՆՀԲ «թուի բառ պրս. sax «շառաւիղ»։-Տէրվ. Altarm. 31 իբր բնիկ հայ կցում է լիթ. szaká «ճիւղ», szakè «արմատ», հսլ. cукъ, cюкъ «ոն-ձիւղ», սանս. cākhā, պրս. sāx «ճիւղ, ոստ» բառերին, -իլ համարելով մաս-նիկ։ Պատահական պէտք է համարեւ ա-րաբ. [arabic word] šakīr «մեծ. ծառերի տակ բուսնող տունկ, արմաւենու տակի ծիլը կամ մանր տերևները, շիւ, տաշտաթաղ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 923)։
heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.
• , ո հլ. (գրուած նաև շիղջ) «կոյտ, դէզ (յատկապես արմտիքների, ցորենի)» ՍԳր. Եփր. ել. Ագաթ. Բուզ. որից շեղջել «դի-զել, կուտել» Սեբեր. Եւագր. շեղջաշեղջ Իմ. ժը. 23. շեղջակոյտ Սիր. իա. 9. Եփր. ծն Եւս. պտմ. շեղջակուտել Բ. տիմ. գ. 6. Եւս. օր. ջրշեղջ կամ ջրլիղջ Ես. ժթ. 5. Եփր. ել. էջ 158. Վեցօր. ևն։ Յետնաբար գրուած է շեաղջ Նոր վկ. էջ 515 (Ժէ դար), սեղջ Զքր. սարկ. Ա. 68։
large spoon, soup-ladle.
• Մառ Teксть I (1925), էջ 91-93 յա-բեթական klp արմատից. հմմտ. արաբ. ❇ [arabic word] mašraba «ըմպանակ, ջրաման» (ռմկ. մօրշուփա. բայց արաբ. srb «խը. մել» արմատից է)։
splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.
• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ
• Նպաստ 18 և համեմատում է յն. σγίտ «ճեղքել» և σϰεδαννυμι «ցրւել» բառերի հետ, ենթադրելով թէ հնխ. sqheid-և sqhed-միևնոյն արմատի ձևափոխու-թիւններն են։ Patrubány SA 1, 195 լիթ. kertù «կտրել», յն. ϰρότος լտ. curtus ևն (որոնք սակայն կցւում են հյ. քերել ար.. մատին), Թիրեաքեան, Արիահաւ բռ. 3ՈՈ հյ. ըրտնում և սարտնում բայերին է միացնում։ Pokorny 2, 558 նորից է կր-ցում սանս. skhadatē «ճեղքել», պրս. škastan «կոտրել», յն. σϰεδάννυμι «ցրը-ուել», σxίδνημι «ցրուիլ», ալբան. tšan' tšai «ճեղքել, պատռել, հերկել», անգսք. scaterian «ցրուել», անգլ. shatter «ջար-դել, փշրել», լեթթ. škedens «ջարդած փոքր փայտ», լիթ. kedéti «ճաքիլ, ճաք-ճըքիլ», ռուս. шедрьи «առատաձեռն» ևն բառերին և բոլորը միասին հանում է հնխ. sq (h)ed-«ճեղքել, ցրուել» արմա-տից։-Այս բոլոր ձևերից ամենայար-մարն է Հիւբշմանի մատնանշած լիթ. škèdrá «տաշեղ», որ թէև պիտի տար հյ. 'ըէրտ, բայց այս էլ համաձայն հայերէնի ներքին ձայնական օրէնքներին՝ իսկոյն պիտի դառնար շերտ։ Անպատեհ է մի-այն այն հանգամանքը, որ լիթ. skêdra դրւում է հնխ. sqeid-արմատի տակ, որ տալիս է հյ. ցտել։ Ներկայ ենք թերևս ձայնաբանական մի առանձին օրէնքի, որի պայմանները անծանօթ են մեզ։-Petersson. Ar. u. Arm. Stud. 89 հսաքս. hvat, հբգ. hwaz «սուր, հատու», հհիւս. hváta «ծակել», հիռլ. cuit «մաս», կիմր. peth «իր, մաս», կորն. peth, բրըտ. pez «կտոր» բառերի հետ հնխ. k'ued-«ճեղ-քել» արմատից, որ աճել է -r-աճակա-նով։ Մառ, Яфeт. cбoр. 1, 124 յաբեթ. skor-«կտրել» արմատից։ -Պատահա-կան նմանութիւն ունին ասոր. [other alphabet] ։ šərat «պատառոտել» և արաբ. [arabic word] šart «մարմինը շառտել»։
inhabited place;
village, hamlet;
inhabitation;
edifice;
peopled, inhabited;
in good state, prosperous;
fertile, fruitful;
happy, gay;
ոչ միայն —ս, այլեւ յանշէնս, not only in inhabited but also in desert places;
եւ որ —ն մնասցէ, and that which shall not be destroyed.
• Canini, Et. etym. 87, 182 սանս. cué «փայլիլ», çuka «կարմիր» բառերի հետ։ Lidén, Յուշարձան 386 իբր բնիկ հայ՝ հնխ. k'uoito-ձևից՝ կ մասնիկով. հմմտ. սանս. çvit-«փայլիլ», çvetá «փայլուն. պայծառ, սպիտակ», զնդ. spaeta-«սպի-տակ», spiti-. «պայծառ», հսլ. svètú «լոյս, արշալոյս», լիթ. szvintù «ւուսա-նալ»։ (Կրկնում է Pokorny, 1, 470՝ հնխ. kueit-«փայլիլ, փայլուն, սպիտակ» ար-մատի տակ)։ Ղափանցեան ЗВО 23, 355 քրդ. šē «շէկ»։
• = Պհլ. šēn ձևից, որ թէև չէ աւանդուած, բայց նոյնն է հաստատում նորագիւտ սոգդ. šēn «տեղի հանգստեան» (Gauthiot, Gram. sogd. 96)։ Այս բառը ծագում է իրան. ši «բնակիլ» արմատից. հմմտ. զնդ. siti-«բնա-կարան», -šayana «բնակութիւն, բնակառան» anašita-«անբնակ», šōiϑra-«բնակավայր». սանս. kšaya-, kšiti-«բնակարան», որոնց ցեղակից են յն. ϰτίζω «շինել, հիմնել», εύxτίμενος «բարեշէն», հռոդ. ϰτοίνα «բնա-ևաւռան. գաւառակ», լտ. situs «շինուած, հիմնւած, զետեղուած, դիրք»։ Բոլորի հնխ. արմատը k'bei-«բնակիլ, հաստատուն բնա-կութիւն հիմնել» (Walde 718, Pokorny 1, 504, Boisacq 526)։ Իրանեանից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] ︎ šainā «մշակեալ երկիր, ւաջողութիւն, երջանկութիւն, խաղաղութիւն, չէն, բարեբեր»։-Հիւբշ. 213։
• 166 սանս. kš̌i, յն. ϰει-(εύϰτἰμενος ձևի մէջ)։ Spiegel, Huzw. Gram. 190 զնդ. ši «բնակիլ» արմատից։ Pictet 2, 244 սանս. kši։ Müller SWAW 42, 254 զնռ. ši, յն. ϰτίζω։ Justi, Zendsp. 95 xši «բնա-կիլ» արմատի տակ։ Lag. Btrg. bktr. Lex. 63 զնդ. šayana, ինչպէս նաև բար. դութեանց վերջում, ինչ. Հայկաշէն, ճիշտ զնդ. Suγδōšayana։ Նոյնը նաև Müller SWAW 78, 431, Armeniaca IV 425 և Հիւբշ. KZ 23, 39։-Մորթման ZDMG 26, 565 բևեռ. šinidai կամ šini-dai «շինել տուի»։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 93 շէն «գիւղ»=զնդ. šayana, իսկ շէն «ուրախ»=թրք. šen պատահա-կան է։ Justi, Kurd. Gr. 211 քրդ. niži nim «շինեմ»։ Տէրվ. Նախալ. 127 հնխ skaina ձևից։ Հիւնք. բոլորն էլ շէն «ու-րախ» բառից։ Հիւբշ. Arm. Gram. 213 դրած էր վերի ձևով՝ իբր իրանեան փո-խառութիւն. բայց Strassburger Eestsch. rift, էջ 70-71 ընդունելով որ ասորի բառը ըստ Nöldeke բնիկ սեմական է և պահլաւ բառը գոյութիւն չունի, հրա-ժարուեց նախորդ մեկնութիւնից և հայե-րէնը դրաւ բնիկ՝ իբր ցեղակից վերի բա-ռերի հետ, հնխ. kῥoinā-ձևից. միայն կասկածելի է համարում kի->շ ձայնա-փոխութիւնը, որ այլուր չի պատահում։ -Karst, Յուշարձան 415 մոնղոլ. čik, բուրեաթ. šike, seke, կալմուկ. tsekele, թունգուզ. tseke, seke, թրք. čun, čin կըրկըզ. šijn, šen «ուղիղ» բառերի հետ. Սանտալճեան, ՀԱ 1913, 409 խալդ. §i։ Վերի մեկնութիւնը հաստատեց Sale mann ИАН 1913, էջ 1130, հայերէնի հետ դնելով նորագիւտ սոգդ. sin ձևը։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 խալդ. -xinili։
buckle, clasp, hasp, button;
decoration;
— ոսկի, golden buckle or clasp.
• (որ և շինգղ, շինկղ), ղ հլ. (սեռ. շգեղ, գրծ. շգեղբ) «մեծ և շքեղ ճարմանդ, իբր արքունական զարդ դրուած օղ՝ կոճակ» Ա. մկ. ժ. 89, ժա. 58. ժդ. 44, Նխ. ա. մկ։-Կարծեմ այս բառն է դարձեալ շինք «խիր կամ թիկնակիք կանաց» Բռ. երեմ. էջ 246։
squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել» արմատից, ձայնդարձն է շեղ ձևի. ձայնական յարաբերութեանց համար հմմտ. ջիղ, ջեղ, ջիլ։ Ավելի ընդարձակ տե՛ս խեղ։-Աճ.
cf. Շճուկ.
• «քամուիլ, թորիլ, մզուիլ». արմատ ա-ռանձին անգործածական, որից կաղմւած ևն շճել «քամուիլ, վար վազել» Յոբ. իա. 24 շճուկ «մածնաջուր» Մանդ. էջ 210=Գիրք թղ. 239, որ և շիճուկ Բժշ. (Քաջունի, Գ. 185 ունի և շին ձևը այս իմաստով)։ Նոր գրական լեզ-ւում նաև շիճուկ «արենաջուր, êerum», որիռ շիճուկաբուժութիւն։
• Բառ. երեմ. էջ 247՝ Յոբ. իա. 24 շճես-ցէ ձևը հասկանում է «նեխեսցէ կամ հոտեսցէ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913. 342 թրք. suz-mek «քամել», իսկ Արիա-հայ բռ. 300 պրս. [arabic word] siǰuk, որի նը-շանակութիւնը չի տալիս և որ ո՛չ ԳԴ գիտէ և ոչ էլ Բուրհան.։ Petersson IF 23, 388 (առ Pokorny 1, 469) հնխ. k'uei-«դիրտ, կեղտ» արմատից՝ իբր անռսք. hwoeg «շիճուկ» ևն։
glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.
• = Պհլ. šīš «շիշ» ձևից, որի ներկայացու-ցիչն է պրս. [arabic word] šīš «շիշ»։ Աւելի սո-վորական է պրս. [arabic word] šīša «շիշ, սրուակ», որ ենթադրում է պհլ. *šīšak և որից փոխ-առեալ են վրաց. მუმა շոպա, քրդ. susa, ավար. šiša, թրք. šise, սերբ. sisa, šiše «շիշ», ինչպէս նաև յետին հյ. շիշայ, շուշայ ձևերը։ Բառս գտնւում է նաև սեմական լե-զուների մէջ, հմմտ. ասուր. šaššu, ասոր. [syriac word] šiša, եբր. [hebrew word] šēš կամ [hebrew word] šayis, եգիպտ. šs «սպիտակ մարմարիռն. ալաբաստր»։-Հիւբշ. 214։
yellowish, pale.
• «բաց կանաչ, դալար դեղնորակ գոյնով» Յայտ. զ. 8. «տեսակ մի խաղողոյ, բացագոյն կարմիր թափանցիկ մաշկով» ՀԲուս. § 2319։
chain;
chain, concatenation, continuity, series;
— ոսկի, gold chain;
—ք գերութեան, the bonds of slavery;
արկանել ի —ս, to chain, to enchain, to put in chains, irons or fetters;
խորտակել զ—ս, to break one's chains.
• = Ասոր. [arabic word] šēšaltā «շղթայ», որ գտնւում է նաև միւս սեմական լեզուների մէջ. ինչ. թալմ. [hebrew word] šōšiltā, արամ. [hebrew word] šakaltā, ն. ասոր. šišilt'ə, արաբ. ❇silsila «շղթայ, շարք, ազգատոհմ» (որից ռմկ. սինսիլէ «գերդաստան»)։ Հին ա-սոր. ձևը պիտի տար հյ. *շիշաղթայ կամ *շի-շիղթայ, ուստի չէ յարմար։ Մեր ձևը ծագում է գւռ. ասոր. *šišiltā ձևից, որի ներկայա-ցուցիչն է ն. ասոր. šišilt'ə, և որից կանոնա-ւոր կերպով (անշեշտ ի-երի անկումով) յա-ռաջանում է *շշղթայ>շղթայ։-Հիւբշ. 314։
• Müller SWAW 66, 278 դրաւ արամե-րէն ձևից։ Lag. Arm. Stud. § 1703 ա-սոր. šešaltā ձևից։ Մորթման ZDMG 26. 543 Բևեռ. çiluadi։ Հիւնք. պրս. շիլ-թէ «հանգոյց՝ կապ գօտւոյ»։ Petersson Ar. u. Arm. Stud. էջ 28 սանս. culba-«կապ», հյ. շեղ, շաղել բառերի հետ՝ հնխ. k'ш-արմատից. հյ. ըղթայ ծա-գում է -այ մասնիկով՝ *շուղթ արմա-տից (հնխ. k'uolb-to-)։
tumult, trouble, discord;
tumultuous, turbulent, agitated.
• ԳՒՌ.-Ախց. շէլէմըռիլ կամ շէռէմըռիլ բշշկլուիլ, շփոթուիլ»։-Կայ նաև շլտորիլ Մն «զարմանալ, այլ յայլմէ լինել»։
cf. Շնորհք.
• , ի-ա հլ. (եզակին նաև ի հլ.) «ձրի բաշխուած պարգև. 2. վայելչութիւն, գեղեց-կութիւն. 3. հաճութիւն, գոհունակութիւն» ՍԳր. Ոսկ. Եփր. թգ. և ծն. Կոչ. Ագաթ. որից շնոր-հել ՍԳր. շնորհազարդ Ագաթ. շնորհալից Սե-բեր. Ագաթ. շնորհակալ ՍԳր. Սեբեր. շնորհա-կորոյս Եփր. թգ. 399. շնորհապատում Կո-րիւն. շնորհաւոր Սիր. ժը. 17. Ոսկ. եփես. ոնորհուկք Եզեկ. ժբ. 24. Ոսկ. յհ. ա. 31, 32. ապաշնորհ Ղկ. զ. 35. Ոսկ. մ. ա. 1, 10. ա. տիմ. հռ. Կոչ. անշնորհ ՍԳր. Ագաթ. Բուզ. յոգնաշնորհ Ոսկ. եփես. հոգեշնորհ Փարպ. մարգարէաշնորհ Յհ. իմ. երև. բազմաշնորհ Պիտ. երանաշնորհ Գնձ. եօթնաշնորհ Արշ. նոր բառեր են շնորհագեղ, ընորհակալական, շնորհաւորութիւն, շնորհաւորական ևն. ար-մատը գրուած է նաև շնոհ, որից շնոհար= մհյ. շնոֆոր «շնորհալի» Կոստ. երզն. 117 փխբ. «մի տեսակ վատ վէրք». Յայսմ. մայ. 4 (Ունէր ի մարմինն իւր չար վէրս, զոր շնո-ֆոր ցաւ կոչեն, և ոչ է շնոֆոր, այլ դժոխա-ւոր). հմմտ. Ախց. բարի բան «մի տեսաև վատ վէրք». գրուած շընուոր՝ Դիւան ժ. 514 Պատմ. ԺԹ դարից։
• + Պհլ. *šnohr ձևից, որ աւանդուած չէ թէև, բայց կան նրա ածանցները. այսպէս բացասականը՝ պազ. avēšnohr «ապաշնորհ, անշնորհք» (Թիրեաքեան, Ատրպատ, էջ 38). պհլ. hu-šnōhr «որին հեշտ է գոհացնել» (Bartholomae 1820), Թուրֆանի մանիք. պհլ. [hebrew word] 'šnwhrg (Salemann ЗAH 8 (1908), էջ 108, MSL 17, 246)=իբր հյ. շնորհուկ. հմմտ. զնդ. ❇ xšnaoϑra «գոհացում, գոհունակութիւն, ու-րախութիւն», արմատը xšnav-«գոհանալ, բաւականանալ», որից և պհլ. šnāyenītan, պրս. [arabic word] xušnūd «գոհ, բաւական, հաճ» = ահլ. xušnūt=զնդ. *hu-xšnūta-(Bartho-lomae 557-8, Horn § 509)։-Հիւբշ. 214։
• ՆՀԲ արմատը շէն, իբր շէն օր, կամ շէն արարօղ, շէն օրհնութիւն, շէնուոր, շինարար, շինօղ զտեսօղս, եբր. խէն «շնորհ»։ Ուղիղ մեկնեց նախ Mülle։ SWAW 38, ... և 42, 256. նոյնը նաև lusti, Zendsp. 96 ա, Lag. Ges. Abhd. 297։ Ալիշան, Շնորհ. և պրգյ. 4 շէն, ջէնք բառից՝ -որհ=ուրհի մասնիկով Հիւնք. ներել բայից։
shadow, shade;
veil, head-cover;
honour, respect, consideration;
splendour, brilliancy, lustre, glory, magnificence;
pomp, parade;
protection;
— եւ ձեւք, ceremonial, etiquette;
— դնել, to honour, to pay honour, to respect, to consider, to compliment, to pay court to, to court;
զամենայն — եւ զպատիւ ունել, to give all the respect and honour due;
ի շքի եւ ի պատուի ունել, to hold in respect;
զանձն ծանր եւ ի շքի ունել, to be rave or serious;
— առնուլ, to be honoured or glorified;
շքով, with honour, gloriously, magnificently, pompously.
• ՆՀԲ յն. σxιά «շուաք» բառի հետ։ Böttich. ZDMG 1850, 359 սանս. čhā̄yā «շուաք»։ Նոյն, Arica 72, 176 և Lag IIrgesch. 392 սրա հետ նաև աֆղան. soray, պրս. saya, յն. σϰια գոթ. scadus, ռուս. šveni։ Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 112 սանս. sku «ծածկել», յն. σxύτος «մորթի», լտ. scutum «վահան», ob-scurus «մութ», անգսք. scua «շուաք» և հյ. քիւ ձևերի հետ՝ հնխ. sku «ծած-կել, պատել» արմատից։ Canini, Et étym. 182 սանս. çuč «փայլիլ» արմա-տից։ Bugge KZ 32, 57 հբգ. scūwo. նաւնոսօ. scua «ստուեր» բառերի հետ։ Հիւբշ. 480 սրանց վրայ աւելացնում է նաև հիսլ. skugge «ստուեր», գոթ. skug-gva «հայելի», գոթ. skauns և գերմ. šchón «գեղեցիկ», schauen «նայիլ, դի-տել», որոնք բոլորն էլ դնելով հնխ. sku «նայիլ, տեսնել» արմատից, նոյն մեկ.
• նութիւնը անապահով է համարում։ Հիւնք. շուք «ստուեր» =յն. σxιά́, իսկ շուք «պատիւ» = պրս. šigūh «պատիւ»։ Karst, Յուշարձան 407 սումեր. suk «փայլուն», šug'us «փայլատակել, բոց», 426 թթր. sok, sog, sov «զով, ցուրտ»։ Petersson LUA 1915, 3 և 1916, 47 (ըստ Pokorny 1, 368) հյ. շող, նշոյլ, շանթ բառերի հետ հնխ. k'eu-«լուսաւորել, փայլել, պայծառ» արմատի տակ. հմմտ. սնս. çvah «վաղը», զնդ. sūrəm «վաղն առա-ւօտ կանուխ», սանս. çona «կարմիր» ևն։ L'anaя. Объ отнощ. aбхазcк. я3 էջ 46 ափխազ. açašə «մոմ», išeyt «լու-սացաւ», ašez «առաւօտ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 302 զնդ. suka «փայլուն» և պրս. šigūh «պատիւ»։
paint, rouge;
plaster.
• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142
spendthrift;
prodigal, lavish, wasteful, extravagant, profuse;
licentious, lewd, dissolute;
—ք, licentiousness, lewdness, debauch.
• ՆՀԲ (արբշիռ բառի տակ) արմատր համարում է շիռ, որից նաև արբշիռ։ Հիւնք. կաշառ բառից։
cf. Միզագրաւ.
• «կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։
basin, wash-hand basin.
• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։
diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.
• = Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։
magazine, storehouse;
butler's pantry;
larder, buttery, pantry, store-room, cellar;
secret chamber;
treasury;
bottom;
heart, the secrets of the heart, the affections;
— ցորենոյ, granary, loft;
— գինւոյ, wine-cellar, wine-vault;
— փայտից, wood-house.
• «մէջ»։ ՆՀԲ շտե-=յն. σῖτος «ցորեն»+ մառան» Lag. Btrg baktr. Lex. 4 փորձում է սրանով մեկնել զնդ. xštami անստուր բառը։ Հիւնք. ստամոքս բա-ռին է կցում։ Կուրտիկեան, Արևելք 1899, յուլ. 22 -արան մասնիկով *շտեմ բառից, որ է զնդ. վէշթէմունիթէն «ու-տել, խմել», արմատը վէշթէմ։ Սագրզ-եան ՀԱ 1909, 336 և Karst, Յուշարձան 4ՈՉ սումեռ. zid «ցորեն» բառից. առա-ջինը իբր շտ-ե-մարան, իսկ երկրորդը՝ իբր հյ. *շիտ-եամ «ցորեան»+արան։
cf. Շռէզ;
glue, gluten.
• -Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։
confusion, broil, embarrassment, trouble, disorder, tumult, uproar;
confused, mixed, confounded, troubled, disordered, out of order;
deranged, complicated;
indistinct;
—ս յուզել, յարուցանել, to excite confusion, trouble, sedition;
աղմուկ —ի յարուցանել, to make a clatter, racket or uproar, to kick up a row;
յայն աղմուկ —ի, in that disorder;
cf. Աղմուկ.
• ՆՀԲ լծ. յն. σπουδή, վրաց. շփոթի, որ-պէս թէ ըփումն ընդ միմեանս կամ փոյթ յաղթասիրութեան, շտապ և խուճապ. արմատն է շիփ։ Այվազեան, Ուղղագր. էջ 38 արմատը դնում է շուփ։ Հիւնք կա՛մ փոթորիկ բառից և կամ պրս աշիւֆթէն, աշուպ։
cf. Շաղփաղփութիւն.
• -Կրկնուած է շափ արմատից, իբր շափ-շափել >շազափել (հմմտ. սօսափիւն և թօ-թափել). ըստ այսմ Տիմոթէոսի շաշափել ձևը (եթէ սովորական վրիպակ չէ) կարող է լի-նել *'շափշափել բառի մէկ կրճատ ձևը։ Պար-զական արմատը՝ շափ, նոյն է շուփ արմա-տի հետ, որից ունինք շփել (տե՛ս առանձին շուփ ձևի տակ)։ Երկու ձևերի բարդութեամբ է կազմուած շափշփել<*շափշուփել։
hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. og'hinio->*'ոզինի ձևից. սրա դէմ քոյր լեզուներն ունին eg'hi-արմատաձևը. հմմտ. յն. ἐχῖνος, հհիւս. igull, անգսք. igil, igl, il, հբգ. igil, գերմ. lgel, հոլլ. egel, հսլ. jezi, ուկր. ǰiz, ǰizák, պո-լաբ. jes, լեհ, jež, հռուս. ожъ, ожикъ (նա-խաձայն օ՝ մեր բառի պէս), ռուս. εxτ, լիթ. ežys, լեթթ. ezis, փռիւգ. εζις (եմա՛ ἔι︎) «ոզնի». (Petersson, Ar. u. Armen. Stud. 63 սրանց հետ է կցում նաև օսս. uzun, uzjn «ոզնի»)։ Նախապէս այս բոլորի արմատի դնում էին հնխ. eg'h-«խայթել», բայց այժմ այս կարծիքը չի ընդունւում (Pokorny 1, 115, Walde 42, Kluge 228, Trautmann 73, Ber-neker 267, Boisacq 302)։-Հիւբշ. 481։
wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.
• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։
twisting, contortion, tension;
intensity, force, stress;
tresses;
—ք բարեկամութեան, ties of friendship.
• «ոլորք, ոլորած բան, պնդութիւն, ամրութիւն» Ոսկ. ա. տիմ. ժե. և հռ. «փա-կագիծ» Լծ. նար. որից ոլորել «գալարել, պրկել, պնդել» Եւագր. Կիւրղ. թագ. ոլորակ «արկումն, ձգտում» Ոսկ. լհ. ը. 37. «առո-գանութեան մի նշան» Թր. և Երզն. քեր. ռլո-րակել «պրկել» Յայսմ. ոլորան «պրկոց, գե-լարան, մամուլ» Վանակ. հց. Վրդն. լս. 58 ոլորուտ Պղատ. տիմ. շեշտոլոր Թր. քեր. ոլորուն, ոլորապտոյտ (նոր բառեր)։ Նուն արմատից տ մասնիկով աճած է ՍԼՈՐՏ «պր-տոյտ, սաստիկ ոլորք» Իմ. ե. 11. «բոլոր-տիքը, չորս կողմը» Պիտ. Փիլ. որից ոլոր-տանալ Պիտ. Փիլ. Անան. եկեղ. քաջոլորտ Մագ. նոր բառ է մթնոլորտ. մասնիկի հա-մար հմմտ. բոլոր, բոլորտիք։
• ՆՀԲ լա՞ր բառից։ Տէրվ. Նախալ. 108 հոլովել, գիլ, գալարել, բոլորել, ինչպէս և յն. εἰλώω, լտ. volvo, գոթ. valyian ձև-ւերի հետ հնխ. varu, varv արմատից։ Հիւնք. օղ բառից։ Bugge IF 1, 445 -որ մասնիկով կազմուած է դնում։ 3. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով, կոր կցում է սեմական gal, gul «կոլոր լինել» արմատին, ինչպէս նաև յն. ϰυλίνδω, լտ. collis ևն բառերին։ Scheftelowitz BВ 29 (1905), 51 ոլոռն «փայտի որդ» բառի հետ։ Petersson KZ 47 (1916), 261 -որ դնում է մասնիկ, իսկ էջ 284 աղխ բառի հետ միասին կը-ցում է սանս. arala «կորացած», alakā
• «խոպոպիք», ինչպէս և աղեղն բառե. րին. բոլորի արմատը հնխ. el-, -ol «ծը-ռել, կորացնել»։ Աճառ. Նորք 1925, μ 5 էջ 393 յիշում է Կամիս. hūlali «ոլորել»։ Scheftelowitz KZ 53 (1925), 248 ողն «կռնակ» բառի հետ՝ սանս. arāla «կո-րացած», սլով. olito «աղիք», զնդ. arəϑ. na «արշին»։
fibula, perone, shinbone.
• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։
bunch of grapes.
• , ո, ի, ի-ա հլ. «խաղողի ճութը, կուզ» ՍԳր. Վեցօր. 94. «արմաւենու կամ նո-ճու ողկոյզ» Երգ. ա. 13, է. 17. «նորահաս, մատղաշ» Ածազգ. «գունդ մեղուաց» (այս նշանակութիւնը գիտէ միայն Տիրոյեան, Հանրագր. էջ 552). որից ողկուզաբեր Թէոդ. ողկուզալից Մծբ. եփր. մն. էջ 467. ողկու-զուկ «մի տեսակ խոտ» Փիլ. լիւս. ողկուզօրէն Պիտ. Նոնն. գեղեցկողկոյզ Պրպմ. քաջողկոյօ Փիլ. նխ. խնկողկուզիկ Մխ. առակ. մահող-կուզեան Նար.։
spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. olen-ձևից. սրա հետ հմմտ. յն. ώλένη, ώλήν «արմուկ, վերնա-բազուկ, ձեռք», ὥλλόν, ὥλέϰρανον, ὸλέϰρανο «արմուկի ծայրը», լտ. ulna (<հնխ. olenā) «արմուկի ոսկորը, ամբողջ թևը, նախաբա-զուկ, գրկաչափ», գոթ. aleina, հբգ. elina «արմուկ», գերմ. Elle, անգլ. ell, հոլլ. el, հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ» (գերմա-նաևան alina ձևից փոխառեալ են ռոմա-նական ձևերը, ինչպէս իտալ. auna, ֆրանս. aune «գրկաչափ»), կիմր. կորն. elin, հիռլ. uilen, պրս. [arabic word] āran «արմուկ», ալբան tane, lere «արմուկից մինչև ձեռքն եռած մա-սը», սանս. aratni-, զնդ. arəϑna-«արմուկ» ևն։ Բոլորի պարզ արմատն է ol, որ ունէր նաև իր երկար ձևը՝ ōl, հմմտ. յն. ὥλέϰρανον և ὄλέϰρανον, սանս. āni-, բայց և aratni։ Բո-լորի ընդհանուր գաղափարն էր «ծռիլ, կորա-նալ» և կարող էր գործածուիլ նաև նշանակե-լու համար մարմնի ուրիշ մասերը. հմմտ. սանս āni (<*ōlni-) «ծունկի վերի մասը» ärtni «աղեղի ծայրը», alaka «խոպոպ», ara-la «կոր», հսլ. lanita «այտ» ևն (Pokorny I, 157, Boisacq 1081, Ernout-Meillet 1078, Trautmann 202, Walde 848)։ Այստեղ է պատկանում նաև ուլն «վիզ», որ գալիս է հնխ. olen-ձևից (նախաձայն ձայնաւորի երկարութեամբ, ինչպէս տեսանք վերևում)։ նռանաևութեան զարգացման համար հմմտ. ցեղակից ոլոք բառի տակ յիշուած ձևերը։ Տե՛ս նաև ուղուկ։
• ՀՀԲ օղ բառից։ Klaproth, Asia no! 1823, էջ 104 (կարդալով ոզն!)=ռոման osso ձևի հետ։ Bugge KZ 32, 86 թերևս փոխառեալ ավար. hod «կռնակ, մէջք» ռառեռ։ Նոյն, Album Kern, Leiden 1903, էջ 105 արմատակից յն. *'Օλυμπος լեռան անունին, որ Փոքր-Ասիական մի լեզուից է համարում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 87 յուն. ϰωλήν «կշտոսկր», հսր kolèno «ծունկ» բառերին ցեղակից՝ նա-խաձայն հնխ. q-ի անկումով. (նոյնը կրկնում է Berneker, էջ 546)։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Lidén. Arm. Stud 127։
Palm-Sunday.
• , ի հլ. (գրուած նաև ողոգո-մէն, ողոգոմէ, ողոգոմ, ղոգոմեան) «Ծաղ-կազարդի տօնը» Սեբ. 46, Լմբ. առ. Լև. 237. Կանոն. 38, ժմ. 261, 324, 642, 687. Ճառ-ընտ. Արշ. Սհկ. արմաւ. Վրդն. սղ. Օրբել. հրտր. Էմինի, էջ 71 ևն։
• = Յն, εύλογημένη «օրհնեալ, բարեբանեալ» բառից, ակնարկութեամբ Մրկ. ժա. 9 և Ղկ. 4թ. 38՝ ευλογημένοσ ό ἐρχόμενος ἐν ὅνόματι Ko-ρίου-Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն. (այս-պէս էին փառաբանում Քրիստոսին՝ Երուսա-ղէմի տաճարը մտած ժամանակ)։ Ըստ այսմ հյ. լաւագոյն գրչութիւնն է ողոգոմեն և սեռ. ողոգոմենի ձևի վրայից կազմուած է ողո-գոմեան, իբր թէ -եան մասնիկով։ Թարգ. մանաբար ունինք բարեբանութիւն. հմմտ. Եփր. արմաւ. 45 «Ի գալուստն Փրկչին յԵրու-սաղէմ և ի սուրբ տօնն բարեբանութեան»։-Հիւբշ. էջ 368։
inundation;
alluvion.
• = Կրկնուած է -ող արմատից. բնիկ հայ բառ. ընդարձակ տե՛ս Հեղ։
pity, compassion;
pity-stirring, piteous, pitiable, moving, touching, miserable, unhappy, unfortunate, sad, deplorable, dismal;
—, —ս, — —, touchingly, humbly, in a suppliant manner;
miserably, piteously, pitiably, deplorably, lamentably;
compassionately;
— խօսել, to speak pitifully or deplorably;
յաղերս եւ յ— խոնարհեցուցանել, to touch, to excite or move to compassion, to inspire pity;
անկցի — իմ առաջի քո, have compassion on me ! have mercy on me !.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. orm-արմատից (կրկնութեամբ *որորմ, տարանմանութեամբ՝ ողորմ). նոյն արմատի այլ ժառանգորդներն են գոթ. arms «թշուառ», հիսլ. armr, aumr «դժբախտ, ողորմելի», հբգ. arm, aram, հսաքս. arm, հոլլ. arm, անգսք. earm և գերմ. arm «խեղճ, աղքատ», գոթ. arman բռթալ, խղճալ», armahairto «ողորմած». գերմ. erbarmen «գթալ», erbarmlich «ողոր-մելի» ևն։ Հնխ. orm-արմատը այս երկու ըն-տանիքից դուրս ուրիշ տեղ չէ պահուած։ Գերմանականից է փոխառեալ ֆինն. armas «սիրելի» (Kluge 23)։
• ԳՒՌ.-Վն. օղօրմել, Սչ. վօղօրմել, Ննխ. օղօրմէլ, Ալշ. Ախց. Ակն. Խրբ. Կր. Մկ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. Տփ. օղօրմիլ, Հմշ. օղօr-մուշ, Ագլ. Գոր. Երև. Ղրբ. ըղօ՜րմիլ, Շմ. ուղօրմիլ, Զթ. ուղույմիլ, ուղուրմիլ, Ասլ-էօղէօրմիլ, Սվեդ. վուղուրմիլ, Մրղ. օղօրմած, Սլմ. օղօրմութո՞ւէն, տաճկախօս հայերից Էնկ. օղօրմիս «Աստուած ողորմի՛ ասելը», օր. օղօրմիս չխարմաք «ողորմիս ասել» (Բիւր. 1898, 866), Ատն. օղօրմած, օղօրմու-թիւն (Արևելք 1888 նոյ. 9)։-Նոր բառեր են ողորմաթաս, ողորմածիկ, ողորմածհոգի, ողորմակոթ, ողորմաճաշ, ողորմասիրտ, ո-ղորմատեղ, ողորմորալ։
tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.
• =Կրկնուած է *շոգ պարզական արմատից. որ այլուստ անծանօթ է։-Աճ.
ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.
• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։
adulator;
flattery;
—ս առնել, to flatter, to toady, to blandish.
• Տէրվ. Altarm. 72 կցելով շողոքորթ բառի հետ, արմատը դնում է ղոմ, ղոք՝ ծագած պարզական ra արմատից. հմմտ սանս. ra «սէր», յն. ἐραμαι «սիրեմ», šοος «սէր», զնդ. ram «հանգչիլ, ուրա-խանալ», սանս. rāma «ուրախութիւն, հաճոյք», լիթ. rimti «հանգչիլ»։
quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «փութկոտ, ճարպիկ, յաջողակ, ա-րագաշարժ» Առակ. իբ. 29. Վեցօր. էջ 85. Ոսկ. կող. «շուտով, շուտ մը» Սիր. ժգ. 11. Վրք. հց. որից շուտաբան Կոչ. 421. շուտա-գոյն Կոչ. 215. շուտախօս Սիր. դ. 34. շու-տութիւն Փարպ. ևն։ Արմատը ռմկ. գրւում է նաև լուտ, որ հիմայ ընդունուած է գրական լեզուի մէջ՝ «արագ» նշանակութեամբ. որից շուտասելուկ (նոր բառ)։
fraudful, low, base, ignoble.
• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։
dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.
• -Թուի բնաձայն բառ՝ կազմուած շ պարզ ձայնից՝ ն, չ ածանցիչներով. արմատի հա-մար հմմտ. շչալ, շչել, շաչել, շռիչ, շոնչան, շառաչել, շռինդ, շշուկ, շրշիւն, շշնչել. իսկ ձևի համար հմմտ. հնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել։-Աճ.
breath, puff;
wind, breeze;
respiration;
spirit, soul, life;
"միով շնչով, unanimously, with one accord;
— կլանել, առնուլ, to breathe, to take breath, to recover one's breath, to respire, cf. Ոգի առնուլ;
to repose, to rest, to take a little breath or respite;
— առնուլ լիաբերան, to breathe freely;
to draw a long breath;
հատանիլ շնչոյ, to lose breath;
ի վախճանին հասանել, to be near to one's last breath;
ի մի — կլանել, to swallow in one gulp, at a draught;
ամենայն — կենդանի, all that has life;
every living soul;
ց— վախճանին, to one's last gasp;
մինչեւ ի վերջին —ն, to the last moment;
ի յետին —ն հասեալ է, he is at his last breath, in the pangs of death;
ցյետին — կենաց իմոց, to the last moment of my life;
— վախճանին չեւ էր հասեալ, he had not yet yielded his last breath;
ընդ վախճանել շնչոյն, while expiring;
ի — հողմոյ գեղածփեալ, at the mercy of the winds;
cf. Ընդ աղօտ;
cf. Ժահահոտ."
• ՆՀԲ (ունչ բառի տակ) արմատը դնում է ունչ։ Böttich. Arica 82, 377 սանս-čvi=յն. ϰυίσϰω «յղանալ», անց. դերբ. çūna։ Հիւնք. շչել բայից։ Meillet MSL 10. 278 սանս. çvasiti «շնչում է» ձևի հետ, բայց ազդուած հունչ բառից. վեր-ջաձայն չ ներկայացնում է sky-։ (Այս մեկնութիւնը հենց ինքն է կասկածելի համարում. տե՛ս Osthoff, Parerga 1, 232)։ Նոյն մեկնութիւնը յիշում է պար-սապէս Հիւբշ. IF Anz. 10, 48։ Վերի ձե-ւով մեկնեց Աճառ. ՀԱ 1899, 203բ։ Մառ. Иппол. 51 վրաց. շումինվա հո-մանիշի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 1Ո2 շոգի, ունչ, հնչել բառերի հետ։ Li-dén, Յուշարձան 385 յիշում և մերժում է լիթ. szvañksz-ti «շնչել, հևալ»։ Karst, Յուշարձան 416 ունչ բառի հետ՝ մոնղոլ. unur, կալմուկ. unus, թունգուզ. unu «հոտ»։ Մառ, Ocнов. табл. էջ 5 և ЗВО 22, 37 ИАН 1913, 181, Яз. и Jит. I. 266 եբր. [hebrew word] hebel «շունչ» հանում է սեմ. hbl արմատից, որի յաբեթականն է svl, svn (հմմտ. վրաց. სული սուլի «հռ-գի, շունչ», სუნი սունի «շունչ, հոտ»), նախաձայնի փոփոխութեամբ՝ švl, švr, švn, որոնցից մինգր. მური շուրի «հո-գի», գւռ. մինգր. ըունջո «հոգի» և հյ։ շունչ։ Pokorny 1, 475 իբր ստոյգ ըն-դունում է Meillet-ի և Lidén-ի մեկնու-թիւնները, որոնք իրենք՝ հեղինակները. չեն ընդունում։
doubtful, mistrustful.
• ԳՒՌ.-Պարզ արմատը ցոյց են տալիս Վն շոզտեմ «ա՞րդեօք, կկասկածիմ, չլինի թէ», Աևն. շուշտիկ «ապուշ, տկարամիտ, միշտ շուարած» (ՀԱ 1908, 286)=շուշտակ Վն. «թեթևամիտ»։
suspition;
cf. Շփումն.
• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։
• ՆՀԲ ափ բառի՞ց։ Justi, Kurd. Gram. 195 լտ. scabo, քրդ. hešawtin «փշրել, մանրել»։ Տէրվ. Նախալ. 53 և 111 շօ-շափել բառի հետ՝ հնխ. skap «քերել, փորել» արմատից. հմմտ. յն. σϰάπтω լտ. scabere, լիթ. scapoti, գերմ. scha-ben։ Հիւնք. համառօտուած շօշափել բա-յից։-Karst, Յուշարձան 407 սումեր šub-šub «կպցնել», 426 թթր. seb, suv «հարթել»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] šəfā «խարտել, մաք-րել, հարթել», šappi «հարթել, մաքրել», արամ. [arabic word] šai, šaf «փշրել, մանրել», եբր. [hebrew word] šuf «տրորել, մանրել»։
sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.
• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք պառակ Հմշ. «ձիու գաւակ», Ղրդ. «արեդդէմ, արև առնող տեղ», Խտջ. (բառագ) «լեռան կամ արտի թեք կող», Ալշ. Մշ. (պառեգ) «մէջք», պառիկ Բլ. Բղ. Մշ. Նբ. Զրս. Վն. «կռնակ, թիկունք. 2. լեռան կող, բլուրի լանջը, հակ, եալ դիրքով տեղ», որ և յիշում է Բառ. երեմ. էջ 265 պառակ ձևով և «ղըռ, անջըդի տեղ, պրակ կամ չորային» նշանակութեամբ։ Սրա-նից է պառակաքեղ Գոր. «լեռների վրայ բուսնող մի տեսակ բոյս» (հմմտ. քեղա-կա-րոս, ազատ-քեղ)։-Պառկիլ բայի գւռ. ձևերն են՝ Ջղ. Վն. պառկել, Ախց. Մկ. Շմ. Կր. պառկիլ, Երև. պարկէլ, Տփ. պարկիլ, Ալշ. Մշ. պառգել, Սչ. բառգել, Ակն. Զթ. Պլ. Ռ Սեբ. Սվեդ. Տիգ. բառգիլ, Ննխ. բառգէլ, Ասլ. բառգէ՝լ, Հմշ. բառգուշ, Հճ. բարգել։ Նոր բառեր են պառկամաշ, պառկան, պառկման, պառկոտիլ, պառկուկ։
old woman, beldam.
• = Պհլ. *pārav հոմանիշ ձևից, որ ցոյց է տալիս պրս. [arabic word] pā̄rāv «ծեր կին, պա-ռաւ»։ Այս բառը կարելի էր հայերէնից փո-խառութիւն համարել, եթէ չլինէին պրս. ❇ pīr, պհլ. pir «ծեր», pīrak «պառաւ», բե-լուճ. pirūk «պապ» ևն բառերը, որոնք բոլոր պատկանում են զնդ. parō «նախ, վաղ» ձևին և ծագում են հնխ. per-արմատից (Horn § 270, 350). հայերէն ցեղակիցներն են հեռի, հերու, առ, եր-(Pokorny 2, 38) -Հիւբշ. 221։
fine linen or stuff, byssus;
tapestry, carpet, blanket;
— դամասկացի, damask.
• = Պհլ. *pastarr ձևից, որի աւելի հինն է *pat-starr<զնդ. *paitistarəna-, կազմուած paiti նախդիրով՝ star «տարածել, փռել, արմատից։ Նոյն արմատից տարբեր նախ-ներներով կազմուած բառեր են զնդ. [arabic word] upa-starəna-«ծած-կոց, գորդ», պրս. [arabic word] bistar «անկո-ղին», [arabic word] gustarānī «անկողին», [arabic word] āstar «աստառ» (առաջինը իբր իրան. *api-stara-, երկրորդը՝ *vi-stara-, երրորդը՝ *ā--stara-) ևն։-Հիւբշ. 222։
• ՆՀԲ պրս. բիսդէռ, պիսաթ, լծ. և պէզ, որպէս և բեհեզ, իտալ. pezzetta, ռմկ. բէչէդա։ Böttich. ZDMG 1850, 360 և Arica 78, 287 զնդ. upastar ձևից։ Lag Urgesch. 245 սանս. star արմատից. հմմտ. պրս. pastara «դորգ»։ Lag Beitr. bktr. Lex. 71 զնդ. upastarana։ Böttich. Horae aram. 23 և Rudim 35 պաստառակալ=եբր. [hebrew word] bstrq։ Տէրվիշ. Altarm. 44 և Նախալ. 112 պրս pestar «անկողին», զնդ. upastarəna. սանս. upastira «ծածկոց» բառերի հևտ՝ štar արմատից։ Նորայր, Բառաք. էջ 111 սանս. բրասդարա, բրասդիրա «անկո-ղին, գորգ»։ Հիւբշ. 222 մերժում է զնդ upastarəna-«ծածկոց, գորգ», որովհե-տև այս բառը պիտի տար պհլ. *'apstarr > հյ. *ապաստառ։ (Նոյնպէս և պրս. bistar կապ չունի մեր ձևի հետ, որով-հետև պիտի տար հյ. *ապստառ)։
wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.
• «բոլորտիքը, չորս կողմը, շրջան, պտոյտ». ընդարձակ զարգացում կրած ար-մատ, որի ածանցներն են. ՊԱՏ «շրջան», որից պատ առնուլ «շրջապատել» Խոր. Շիր. Վրդն. ծն. «փաթաթուիլ, շրջան կամ ոլորք կազմել (օձի)» Եղիշ. յես. էջ 176. Խաչել. 280. «նաւի ճամբորդելը զիգզագներով» Ոսկ. գծ. 372. պատ գալ «չորս կողմը ման գալ՝ դառնալ» Յայսմ. պատ «որմ, որ շէնքի չորս ևողմն է պատում» Բրս. մրկ. Գր. երէց։ Վստկ. 154. Մխ. այրիվ. պատել «փաթթ, շրջապատել, ման ածել» ՍԳր. Եւս. պտմ. պատ ի պատ «երկար բարակ՝ մանուածա-պատ ձևերով» Նիւս. բն. պատ ի պատէ Եփր. թգ. 437. պատ ի պատու Կիւրղ. ծն. միջա-պատ «գոգնոց՝ որ մէջքն է պատում» Ոսկ. ես. մառախլապատ Ագաթ. միգապատ Ա. գաթ. մարմնապատ Եզն. Վեցօր. Ոսկ. մ. բ. 19. կամարապատ Եզեկ. խ. 22. զրահապատ Ոսկ. մտթ. գ. 16. երկաթապատ Դան. դ. 12 20. երիզապատ Առակ. ե. 16. Մծբ. Ոսկ. եփես. թակարդապատեալ Կորիւն, էջ 8. Եւ-թաղ 165. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38 շրջապատել Խոր. Շիր. պատկողանոց «նաւի կողերը պատող տախտակները» Ոսկ. կողոս-տարեաատ «տարին բոլորուելու՝ լրանալու ժամանակը, տարեվերջ» Ուռհ. 371. պատ-ռւած «ոլորք» Նար. Առ որս. պատուածոյ Եզեկ. խգ. 17. պատուածել «վրայէ վրայ ընել, պատել» ԱԲ. «մանր քարերով հիւսել շարել» Օրբել. 164 «Կանգնէ.. սիւն մի զար-մանալի... ի մանր քարանց պատուածեալ ի չափ երեսուն կանգնոյ.-Տաթևի շարժական սիւնի համար է ասում)։ ՊԱՏԱՆ, ի-ա հլ. «փաթթու շոր, յատկապես վէրքի կապ և կամ մեռելը մէջը պատատելու սաւան»։ ՍԳր. Եփր. ծն. որից պաճուճապատանք «տիկնիկ, խամաճիկ» Ա. թագ. ժթ. 13, 15. նոր գրականի մէջ՝ պատանել, պատանքել կամ պատնել «մեռելը պատանքի մէջ փա-թաթել»։ ՊԱՏԵԱՆ, ի հլ. «պտուղը պատող արտաքին կեղևը» Ես. զ. 13. Վեզօր. է« 82-88 (տպ. պատկան. և այս ձևով էլ դնում է ԱԲ՝ իբր անստոյգ բառ). «խեցեմորթի կեղև» Եփր. էջ 352, 358. «սուրի կամ ուրիշ զէնքի ամանը» ՍԳր. «զրահ, լանջապանակ՝ որ մարմինն է պատում» Ա. մկ. զ. 2. Յոբ. խա 4. Եւս. պտմ. Սեբեր. որից զինապատեան Պտմ. աղէքս. ոսկեպատեան Բուզ. ողորկա-պատեան Վեցօր. պատենիկ Անյ. պորփ պատենազէն Ա. մկ. զ. 39. Եփր. վկ. արև Բուզ. 208 (ձ. պատեզէնք). պատենաթև Վեցօր. պատենաւոր Նիւս. կազմ.։ ՊԱՏԱԿ առանձին չէ գործածուած. որից խելապա-տակ «խելքը՝ ուղեղը պատող մաշկը. լյնբ։ ուղեղ, գլուխ» Նիւս. կազմ. Պիտ. (գրուած է խելապտակ Շիր. քրոն. 51)։ ՊԱՏԻԿ «փա-թաթող կամ փաթաթուածք». առանձին չէ գործածուած. առաջին իմաստով ունինք դիապատիկ «մեռել պատանող մարդ» Ծն. ծ. 3 (հմմտ. դիապատութիւն Ոսկ. յհ. բ. 38). երկրորդ իմաստից փխբ. յառաջացել է «անգամ» նշանակութիւնը (հմմտ. գւռ. փաթ «փաթաթուածք, պտոյտ, շրջան, անգամ») և այս նշանակութեամբ են ձևացած՝ եօթնպա-տիկ ՍԳր. բազմապատիկ ՍԳր. Եզն. բազ-մապատկել Դիոն. ածայ. և երկն. Վրդն. ծն բիւրապատիկ ՍԳր. Եզն. Ագաթ. Մծբ. երկ-պատիկ Փիլ. երկպատկութիւն Նիւս. կազմ. պատկութիւն «կրկնութիւն» Ոսկիփ. պատ-կական «տեսակ տեսակ» ԱԲ. պատկել «բազմապատկել» (չունի ԱԲ) Տաթև. ձմ. ճժէ։ ՊԱՏԻՃ (կագմուած -իճ մասնիկով. հմմտ. ուտին) «ցորենի կճեպ» (որ և պատ-3-2045 եան) Վեցօր. 87. Ոսկ. հերոդ. 618. «սոնա-պան՝ որ սրունքն է պատում» Մաշտ. ջահկ. «փղի կնճիթ» Վեցօր. 194. Փիլ. լիւս. 13? (վերջին իմաստի զարգացումը դժուար է բացատրել. տե՛ս նաև առանձին)։ ՊԱՏԱՏ, ի-ա հլ. «կապոց, բեռ» Ծն. լա. 34. Ոսկիփ. որից պատատել «փաթթ» Ոսկ. ա. կոր. Եւագր. փիլ. պատատուկ «բաղեղ». Մեսր. եր. Բժշ. պատատանք Բարուք. զ. 7։
• ԳԴ պատիպատ ձևը դնում է պրս. bādūbīd «սնոտի, անօգուտ» բառից։ Gosche 40 prati+dā կամ prati-մաս. նիկի մի բայական ձևն է համարում։ Canini, Et. étym. 145 զնդ. bdā «շըր-ջապատել»։ Տէրվ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից և կամ հնխ. pad, որ գրեթէ նոյն նշա-նակութիւնն ունի։ Հիւնք. էջ 114 առս bādān, ābādān «շինութիւն, հաստա-տութիւն», իսկ էջ 346 պատուէր բառից։ Patrubány SA 1, 198 համառօտեալ ժողովրդական ձև է պատուար բառից. իսկ ՀԱ 1903, 221 ap-մասնիկով uad. «եռթալ» արմատից (հմմտ. լտ. vado «երթալ»), իբր «վերև գնացող (պատ)»։ Փորթուգալ փաշա, Եղիշէ էջ 291 պատ-եան=պրս. պատեան «ունող, պահպա-նող»։ Սագրգեան ՀԱ 1909, 335 սումեր. bad, bat «պարիսպ»։ Karst, Յուշար-ձան 400 պատ=ասուր. pātu «սահման, շրջապատ», 403 սումեր. bad, bat «որմ, շրջապատ», 424 ույգուր. bot, but, but «ցանկապատ»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 312 պատան=զնդ. paitidāna, պհլ. padtān «վերարկու»։
adventure, accident, contingency, casualty, occurrence, incident, chance, hazard, fortuitous or unforeseen event;
— ըստ —ի or —իցն, accidentally, by chance.
• , ի հլ. «դէպք, դիպուածք, պա-տահմունք, բախտ» Պիտ. փիլ. Յհ. իմ. ատ. որից պատահել ՍԳր. Ոսկ. մ. բ. 7. Եփր. մն. պատահումն Ա. թագ. իա. 1. Յոբ. լե. 12. պատահացուցանել Փարպ. կամ աատա-հեցուցանել Ոսկ. յհ. բ. 36. ոիւրատատաճ Վրդն. ծն. չարապատահ Պիտ. դժուարապա-տահ Պետ. պատահաբար, պատահական, պատահականութիւն, պատահմունք, պա-տահմամբ (նոր բառեր)։ Բառիս միւս ձևերն հն՝ ՊԱՏԵՀ, ի հլ. «յարմար, պատշաճ, ի դէպ» Կորիւն. Բուզ. որից պատեհ լինել «յարմար գալ, նպաստել» Եւս. պտմ. պա-ռեհագոյն Ագաթ. Կորիւն. պատեհութիւն Կոչ. անպատեհ ՍԳր. Եզն. դժպատեհ Գծ. իէ. 12. բարեպատեհ Նար. ՊԱՏԱՀԱՐ (կազ-մուած -ար մասնիկով), ի-ա հլ. «դիպուած, արկած, փորձանք» ՍԳր. որից բիւրապատա-հար Լծ. ածաբ.։
• Müller SWAW 66, 275 զնդ. *paityā-sa ձևից։ Lag. Arm. Stud. § 1822 մեր-ժում է։ Տէրվիշ. Նախալ. 92 հնխ. pat «ընկնել, պատահիլ, թռչիլ» արմատից. հմմտ. սանս. pat «թռչիլ», լտ. petere, յն. πίπτω «ընկնել»։ Հիւնք. պրս. պա-տաֆէրաշ «պատիժ» բառից։ Թիրեաք-եան, Կարնամակ էջ 19 պատահար= պհլ. patiarak, որ կարդում է patahark, ծան. 29 պատահիլ, պատեհ=պհլ. pāt-tras «պատուհաս»։ Pedersen, Հալ. դր. լեզ. 54 փոխառեալ է պարսկերէնից. հմմտ. սանս. pátatram «թև», pátati «թռչի, անկանի»։ Մառ ИАН 1917, 478 հլ. պատահար դնում է պհլ. patyarak։
hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.
• ՆՀԲ մեկնում է «պատ անդ ուրեմն, պրս. պէնտ «կապ»։ Տէրվիշ. Լեզու 1887, 108 աւելի ուղիղ է համառում պանդանդ, իբր հնխ. bhandh «կապել» արմատից՝ -անդ մասնիկով. հմմտ. հնազ-անդ, արգաւ-անդ։-Հիւնք. պրս. pāyandān «գրաւ, աւանդ»։