Definitions containing the research ածու : 2303 results

Դան

s.

knife claspknife;
սրել զ—, to sharpen a knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռանակ». մէկ անգամ գործածում է Օրբել. ժա. «Հանեալ ի թափուցն (պատեա-նից) զփոքրիկ զդան» (տե՛ս ՆՀԲ թափ բառի տակ. իսկ հրտր. Էմինի՝ էջ 31-32 և Շահ-նազ. Ա. էջ 86 ունին «զփոքրիկ դանակիկն»)։ ՆՀԲ մեկնում է բառս «դանակ կամ խթան», որին հետևում է նաև ԱԲ, իսկ ՋԲ մեկնում է «կտրոց»։ Որովհետև խօսքը էշի մասին է, ուստի ՆՀԲ ենթադրել է նաև «խթան» նշա-նակութիւնը, որ սակայն ուղիղ չէ։ Ուղիղ է միայն ՋԲ, իբրև «կտրոց, դանակ», ինչպես ցոյց է տալիս վրացերէնը։ Այս արմատից է կազմուած ԴԱՆԱԿ, ի-ա հլ. «կտրոց, դանակ» Վեցօր. 197. Բուզ. Ոսկ. մտթ. Կիւրղ. ծն., որից դանակացիտ «դանակով ճեղքռտող» ԱԲ։


Դոյլ, դուլից

s.

pail;
tub;
— կաթի, churn;
cf. Խնոցի.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի, ո հլ. (երկուսն էլ յետնաբար) «ջուրի աման» Ես. խ. 15. Յհ. դ. 11. Իսիւք. Վանակ. Վրք. հց. (վերջին երկուսում կան նաև դոլ, դօլ ընթերցուածները)։ Այս բառից է դուլել, որ գրուած է դուղել «հորից ջուր քա-շել. 2. ըմպել, խմել». վերջին իմաստով ունի մէկ անգամ Տիմոթ. էջ 93 «Շնորհել Սամա-րուհեայն կենդանի ջուր, ուստի դուղելով նե-մայ գոյր ոչ ևս ծարաւել (տպ. ծառայել)». (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 72). ըստ Տոմար Լևոնի, տպ. Վենետ. 1805. էջ 20 ծանօթ. գրուած է դուլել, որի դէմ յոյն բնագիրն էլ ունի άρυσαμένη (էջ 21, տող 7), որ է յն. ὰ́ρύω, ἀρνσσω «ջուր քաշել հորից, գե-տից ևն». հմմտ. άρυσάνη «ջուր քաշելու պ-ման, դոյլ». -ըստ այս համեմատութեան դու-լել կամ դուղել պիտի նշանակէր «ջուր օա-շել», ինչպէս պահանջում է և ստուռառանու-թիւնը, բայց գործածութեան տեղը պահան-ջում է «խմել»։ Մենք դրինք երկու իմաս-տով էլ։

ԳՒՌ (dialectal) Պարսկերէնից նոր փոխառութիւն է Ջղ. դօլ «դոյլ». -նոր փոխառութիւններ են նմանապէս Խրբ. դ'օլ, Ասլ. դէօ՜լ (որ և դուլիկ Բ.) «դոյլի ձևով՝ մէջը պարապ դդում, որ գործածում են իբր ջուրի կամ գինիի աման, նաև լողալ սովորելու համար»։


Դոն, ից

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։

«մի տեսակ ճարտարապետաևան զարդ է». նորագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ գործածուած Զքր. սարկ. Գ. 13-14 (երկուսն էլ յոգնակի). «Սալաթոռքն փո-րածու նկար, թէ՛ չորս թևքն, թէ չորեքին փուզեքն (=պրս. [arabic word] pūz «շրջանակ բերանոյ, բերան կենդանեաց»), թէ ներքոյ գտակին. իսկ զամենայն դոնսն տափակ և ի պարանոց կաթուղիկէին մետասան սիւնք. եւ ի վերայ տանեացն երկոտասան սիւն և ի մեռաւ սեան զըն զգտակն դոնքն բոլոր»։-Զաքարիան շատ ընդարձակ նկարագրում է այստեղ Յով-հաննավանքի շինութիւնը։ Կարդալով այս նկարագրութիւնը մեր յայտնի ճարտարապետ ակադեմիկոս Ա. Թամանեանը գտաւ, որ յի-շեալ դոնը կարող է նշանակել սիւների միա-ցումը վերևից, ինչ որ արդի ճարտարապետու-թեան մէջ կոչւում է արխիտրավ կամ արխի-վօլտ։-Ուրեմն վերի դոնն է փոխաբ.։-Աճ.


Դուր, դրոյ

s.

carpenters tool, plane;
auger;
— պայտառաց, butteris, horse-picker.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հողի չա՞փ է». մէկ անգամ գտնում եմ գործածուած Օրբել. 157 «Սահմանք Դա-րատափոյ այս են, որ յիւր ձեռնագրիդ գրած են, և Աղբնոյն շինին առաջև էր երեք դուր երկիր»։-Թերևս և նշանակում է «հարթ, տափարակ» և այն ժամանակ միանում է դիւր բառի հետ։


Դրախտ, ից, աց

s.

paradise;
garden, orchard;
— կորուսեալ, Paradise Lost.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. պազենդ. [other alphabet] ︎ draxt «ծառ». պրս. [arabic word] diraxt «ծառ», բելուճ. dračk. drāč, քրդ. derext «ծառ»։ Իրանեանից է փոխառեալ նաև արամ. drht' «գերեզմանի առաջ շինուած պարտեզ», որ գործածուած է Սարդիկէի լիւդերէն և արամերէն երկլե-զուան արձանագրութեան մէջ (Meillet, KEA, 7(1927), 315)։-Հիւբշ. 145։


Դրուժ

cf. Դրժանք. cf. Դրժող.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նենգութիւն, խարդախութիւն. 2. նենգող, խարդախ». այս իմաստներով նշա-նակում է ԱԲ, բայց մատենագրութեան մէ» առանձին չէ գործածուած, այլ բարդութեանս և ածանցմանց մէջ. այսպէս՝ ուխտադրուժ Երեմ. գ. 7, 10. Հռ. ա. 31. Ոսկ. հռ. Փարպ., տիրադրուժ Եզն. Կորիւն. Բուզ., բարեդրուժ Ոսկ. հռովմ. Բ. տիմ., դրժել (<*դրուժել, «խաբել, դաւաճանել, ուխտը մերժել» Փիլ. լին. Յհ. կթ., դրժողութիւն Խոր. Յհ. իմ. պաւլ., դրժութիւն Պիտ., դրժումն Փիլ., դըր-ժադաւ Յհ. կթ., դաւադրժող Յհ. կթ. գրուած է նաև շրջեալ -ժր-ձևով. ինչ. դժրել Փարպ., դժրանք Իգն. Նիւս. երգ., դժրութիւն Ոսկ. ա-նոմ. դ. (իսկ Զգօնի դժրամիտ, դժրեալ ձևե-րը (էջ 284-5) ասորի բնագրին համաձայն պէտք է ուղղել դժուարամիտ, դժուարել՝ ըստ Վարդանեան, ՀԱ, 1914, 120)։-Նոր գրա-կանում՝ երդմնադրուժ, խոստմնադրուժ ևն.-հմմտ. նաև դրուժ «դև», դրուժան և դրաժել բառերը։


Դրօշակ, աց

s.

hem, skirt, streamer, pennant;
flag;
banner, ensign, standard, colour;
cf. Դրօշ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ջնդ. *drafšaka-, որ գործածուած է միայն drafšakavaiti բառի մէջ. այս րառը գործածուած է իբրև վերադիր՝ pusā-«պր-սակ, թագ» բառի. ըստ Darmesteter նշանա-կում է «avec des bandelettes rulsselan-tes», ըստ Bartlolomae, 772՝ «mit Bándern geschmuckt», որ համապատասխանում է «ի վերջաւորս փողփողեալս» դարձուածին։ Ծագում է զնդ. drafša-«դրօշակ» բառից։


Եբիճաղ

s.

hooded cloak

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ լծ. աղաբողոն, ՋԲ համարում է «բառ այլազգական» և անշուշտ ուզում է հասկանալ թրք. [arabic word] yapunǰa, արևել. թրք. [arabic word] yapunǰi «անձրևի և ցուրտի դէմ պաշտպանուելու յատուկ մազեղէն մի տեսակ հաստ վերարկու»։ Այս բառը շատ տարածուած է Արևելքի ժողովուրդների մէջ, բայց ո՛չ ձևով բո-լորովին նոյն է մեր եբիճաղի հետ և ոչ էլ յարմարում է «կրօնաւորի վերարկու» նշանակութեան։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 340 դնում է թրք. եաբընճաք ձե-ւով, որ աւելի յարմար է, բայց բառա-րաններում չի գտնւում. չգիտէ նաև Будaговъ, II, էջ 320։


Եզն, զին, զանց

s. ast. bot.

ox;
Taurus;
եզին ագի, mullein;
եզին աչք, camomile;
cf. Եզնակն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ձևի հետ, բայց նաև ukšan, զնդ. vac-ša։-Boрp, Gram. comp. I. 398 սանս. ukšan, գոթ. auhsin, հբգ. ohsin, գեռմ. Ochs «եզ» ընտանիքի հետ (բայց այս համեմատութեան մէջ բացի ն-ից ուրիշ նման բան չկայ, որովհետև ո՛չ u տա-յիս է ե և ո՛չ էլ kš լինում է զ)։-Justi, Zendsn. 60 նորից է դնում սանս. ιk-šan, զնդ. uxšan, Müller, SWAW, 78, 425 ոնռ, azi «կով»՝ ն մասնիկով։ Այծ մեկնութիւնը մերժում է Lag. Arm Stud § 680։ Tomaschek, Deutsche Litteraturzeit, 1883, էջ 1254 և Bugge, KZ, 32, 83 համարում են կովկասեան փոխառութիւն. հմմտ. թուշ. ase, չեչէն. esi. սեռ. ēsih «հորթ», ուտ. uz «եզ», uzur «եզներ», կայ. դիդ. uns, us, iš աոճ. az «եզ», տաբաս. unza, ավար. oc. կիւր. jac, կազիկում. nic, հիւրկան. unc, լեզգ. os, is, վոտյ. aš, սիրյ. us, օստյակ. uges, ափխազ. ac* ևն ևե։ Այս բոլորը մերժելով Meillet, MSL, 10, 278, վերկանգնում է Lagarde-ի և Müller-ի նախկին մեկնութիւնը, սանս. ahi և զնդ. azi, որոնք ձայնական տե-սակէտով էլ ուղիղ է գտնում։ Հիւբշ. IF, Anz. 10, 47 չի ընդունում այս մեկնու-թիւնը, պատճառաբանելով թէ սանս. ձևը անստոյգ է, իսկ զնդ. բառը իբրև վերադիր է գործածուած «կով» բառին՝ «կաթնտու» կամ ուրիշ մերձաւոր մի նշանակութեամբ։ lensen, Hitt. u. Arm. 80, 109 հաթ. sin=հյ. եզին։ Հայ ժողո-վըրդական մի ստուգաբանութիւն է յի-շում Յ. Մ. Տուտուխեան, Արևելք, 1888 ապրիլ 27, որի համեմատ՝ Աստուած, իբր թէ Ադամի անկումից յետոյ մի հրեշտակ ուղարկեց, որ նրան հողա-գործութիւն սովորեցնէ. երբ հրեշտակը ևւռոհում էր թէ կենդանիներից ո՛րին է ւծելու արօրին, նրանցից մին «ե՛ս, ե՛ս» աղաղակեց, և անունը մնաց «եզ»։ Հիւնք. զենուլ բայից։ Patrubány, SA, 1, 188 իբր «բեռնաբարձ»՝ թերևս կցելի յն. ὄχλος «բեռնաւորումն» բառին, հնխ. eg'hos կամ og'hos ձևից, իսկ KZ,


Եզրեղի

s.

laurel;
եզրեղոյ պտուղ, laurel's berry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Արթինեան, Աստուածաշունչի տուն-կերը, էջ 150 նոյն է համարում եբր. [hebrew word] ezrāh, որ ըստ Gesenius (1910, էջ 21բ) նշանակում է «բնիկ, տեղացի» և Սղ. լէ. 35 գործածուած է անմշակ, ինքնաբոյս տունկի համար. իսկ ըստ Արթինեանի՝ նոր մեկնիչների կողմից համարուած է «դափնի, laurier» և անգլիական թարգմանութեան մէջ էլ դրուած է «bay-tree»։


Եթեր, աց

s. chim.

ether;
heaven;
ether;
— ծծմբական, sulphuric -;
— քացախական, mpyreumatic acetic spirit.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. ա. ի-ա հլ. «երկնքի վարի մասը, ամպերից վեր եղած օդի խաւը» Վեցօր. էջ 20 (սեռ. եթերայ), 48, 50, 57 (սեռ. եթերաց. սակայն որովհետև յոգնակի չէ, ուստի կար-դա՛ եթերայ), 172 (սեռ. եթերաց), Եղիշ. հրց. 57. Արիստ. աշխ. Պղատ. տիմ. Շիր. (հրտր. Պատկ. էջ 47), Կիւրղ. ղկ. (արդի գրակա-նում «օդից դուրս եղած տարածութիւնը և այդ տարածութիւնը լցնող անյայտ նիւթը. 2. մի տեսակ քիմիական մարմին»), որից՝ ե-թերական էր ընդ եղբ. 47. Աթան. Բենիկ. Տոմար., եթերաճեմ Նար. յովէդ., եթերային Արիստ. աշխ. Մաքս. դիոն., եթերեան Գնձ. եթերընթաց Գնձ., եթերանման ԱԲ ևն. լտ. aether, վրաց. ვთერი եթերի, գերմ aether, ֆրանս. éther, ռուս. зфиоъ ևն։-Հիւբշ. 347։


Եկաւոր, աց

adj.

that comes, foreign.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ծղի, բազուկ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. 69 «Ապա թէ գլխացաւութիւն խիստ լի-նի, զերկու զեկաւորսն՝ որ է ծղին՝ կապէ՛»։ (Այս մասին տե՛ս նաև Seidel, § 190, որ Գաղիանոսի մօտ էլ գտնում է ծայրերի կա-պումով գլխացաւի դարմանման եղանակը)։


Եղար, աց

s.

spouse, wife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մէկի կինը, жeнa, wife, weib». երկու անգամ գործածում է Պիտ. ուրիշ վր-կայութիւն չկայ։


Եղուչ

s.

hinderance, obstacle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արգելք». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Ոսկ. եփես. 819 «Եթէ փոս ինչ փորեալ իցէ և եղեգամբ և հողով ծածկեալ և ի վերոյ երկիրն հաստա-տուն թուիցի աչացն, ո՞չ ապաքէն ոտինն գործ իցէ որոնել և ճանաչել եթէ տեղի տայ-ցէ՞ և եթէ ոչ, ունիցի՞ եղուչ ինչ, եթէ ոչ ու-նիցի»։


Եղտիւր, տերաց

cf. Աղտիւր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

յն. αρδν «թրջել, ոռոգել» ե սանս. ar-drá-«խոնաւ, թարմ» բառերին, իբր թե եղտևր<*երտեր <*erdevr, որ կարելի է համեմատել ἀρδω ձևի հետ։ Հիւբշ. էջ 415 ընդունում է կասկածով և մտածուձ 4, որ հյ. եղտիւր բառի մէջ ե կարող է n-ի պատճառով աւելացուած լինել, ո-րով արմատը կլինի *ղտևր <*րտևր < *drevr (հմմտ. աղբիւր <*bhrevr) և արանով հեռանում է ἅρδω ձևից։ Երբ բառը ունինք թէ՛ եղտիւր և թէ՛ աղտիւր ձևով՝ անտարակոյս է, որ ե յաւելուած է։ Scheftelowitz, BВ, 29, 28 աղտ բառից Petersson, KZ, 47, 250-252 մերժե-լով Bugge-ի մեկնութիւնը՝ կցում է յն. πλάδος «թացութիւն», πλαδαρίς «խո-նաւ, թաց» բառերին, իբրև հնխ. *pld-որից աղտ «կեղտ» և -իւր մասնիկով աղտիւր կամ եղտիւր։


Եռանդ

s. adv. two days ago, day before yesterday.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«րահման». նորագիւտ բար, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած արձա-նագրութեանց մէջ. «Զկկուաշէն իւր եռան-դեամբ» (Արձ. 1230 թ. Վիմ. տար. 73), «Կարմիրքարն իւր ամէն եռանդովն» (Արձ. 1239 թ. Վիմ. տար. 81)։


Եռմոս

s.

melody, song.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Երախ

s.

mouth, muzzle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ոոմ. յէրախա, Ալշ. Մշ. Տփ. էրէ-խա, Հջղ. Հւր. Շմ. արախա, Երև. ըրէ՛խա, Ջղ. չարախա, Ղրբ. ըրա՛խա, Մղր. ըրա՛խէ, Գոր. րա՛խա, Ագլ. ըրխօ՜, Հճ. էյէխօ։-Նոր բառեր են՝ երախասէր, երեխամայր, երե-խավարի, երեխատէր, երեխեկ, երեխութիւն «մի տեսակ մահացու հիւանդութիւն»։ +ԵՐԱԽԱՅՐԻ (հնապէս գործածւում էր ա-նեզաբար. սեռ. -րեաց, գրծ. -րեօք) «առա-ջին պտուղ, կանուխ հասած բերք» Եզեկ. խե-6, ի. 40, բ. օր. ժը. 1. Փիլ. քհ. յետնաբար՝ եզակի գործածութեամբ ունի Յայսմ. գրուած է նաև երեխայրի Դիօն. գ. 38, որից նախե-րախայրիք Փիլ. քհ.։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ որ դնում է պրս. արէնկ ձևի հետ։ Böttich. ZDMG, 18S0. 354, Arica, 78, 289 ևն համեմա-տում են սանս. պրս. ևն ձևերի հետ։ Հիւնք. =ԳԴ։ Մագ. թղ. 51 «Ի ձի երաշխ արինադոյն հև-ծեալ». -ուրիշ տեղ չէ գործածուած։


Երբ

s. adv.

time, moment, hour;
when, in what time;
— եւ է, no matter when;
-? առ -? when? ց-? մինչեւ յ— ? or ց-? how long ? — իցէ՝ զի, please God! o! when shall I be! when will it be that!

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ո՞ր ժամանակ» ՍԳը., «երբեմն, մերթ» Ոսկ. յհ. ա. 19, «քանի որ, որովհե-տև» Բրս. մրկ. Լմբ. պտրգ. «երբոր, ո՛ր ժա-մանակ որ» Նեղոս. (հնագոյն հայերէնում այսպիսի անկանոն գործածութեան հետքեր՝ փոխանակ յորժամ, իբրև՝ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. 68). յետնաբար հոլովուած է ի կամ եայ հոլովմունքով՝ իբր գոյական՝ «ժա-մանակ, ատեն» նշանակութեամբ. այսպէս՝ երբին Արիստ. ստորոգ., զերբն Փիլ. այլաբ., երբի Նար., յերբեա՞ց հետէ «երբի՞ց ի վեր, ո՞ր ժամանակից ի վեր» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 114։-Սրանից են ծագում առ ե՞τր «ե՞րբ» Ել. ր. 9, ցե՞րբ, յե՞րբ «մինչև ե՞րբ» ՍԳր. Կոչ., ե՞րբ իցէ զի «ե՛րբ կլինի որ» Սղ. խ. 6. Յոբ. է. 4. Եղիշ., երբեմն ՍԳր., էր եր-բեմն ժմ., յերբեմն երբեմն ժամանախ «մերթ ընդ մերթ» Լմբ. պտրգ. երբէք, կամ ուղղագոյն գրչութեամբ՝ երբեք ՍԳր. Եզն. Սեբեր., երբեք երբեք Վեցօր. Եզն., երբեք ուրեք Սեբեր., ոչ երբեք ՍԳր., երբեմնի, եր-բեմնակի (նոր գրականի մէջ)։


Երէ, ոց

s.

deer, fawn-coloured animals;
game;
venison.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։


Երէզ, րիզաց

adj. s.

desert, uncultivated;
sandy plains.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «քարոտ, կոշտ, խոպան» Փիլ. այլաբ. 116. Պիտ., «քարքարուտ տեղ, ապառաժուտք» Մխ. ապար. Մագ., որից երիզուտ Յհ. կթ. Պիտ. սրանից է կազմուած նաև երիզավէմք «ապառաժ քարեր». նորա-գիւտ բառ, որ գտնում եմ գործածուած Այ-ռիվ. 21բ. աղաւաղեալ ձևով. «Փոխեցան ի գլուխ դաշտակին, ի մէջ Իրիզա վիմացն՝ առ եզերբ գետոյ»։


Երիզ, ոյ

s.

band, bandage, ligature, fillet, string.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. «երկար և նեղ կտաւի շերտ՝ իբր կապ» Բրս. գոհ., որից՝ երիզապինդ Յհ, ժա. 44. երիզապնդեալ Մամբր., երիզապըն-դեայ Նար. բայց երիզ նշանակում էր նաև «բարակ ազնիւ կտաւ, որ ծանրագին գահոյք-ների երեսն էին քաշում». այս իմաստով ա-ռանձին չկայ գործածուած, բայց սրանից է կազմուած երիզապատ «վրան կամ երեսը բարակ կտաւ քաշած» Առակ. ե. 16 Ոսկ. ե-փես. Մծբ.։-Նոր գրականում երիզ նշանա-կում է «մի տեսակ շատ նեղ ժապաւէն՝ որ հագուստի եզերքն են կարում»։-Երիզ բառը հին մատենագրութեան մէջ արմատական ձևով աւանդուած չէ. ունինք միայն վերոյի-ռեաւ ածանցները և մէկ անգամ էլ գրծ. երի-զովք ձևը. բնական է որ հայերէնի ձայնա-փոխութեան օրէնքների համաձայն՝ սրան-ցից պետք էր ենթադրել *երէզ ուղղականը, ինչպէս ունի ՋԲ. բայց ՆՀԲ անուշադրու-թեամբ դրած է *երիզ, և այս սխալը բառա-րանների միջոցով ամէն տեղ տարածուած է։


Երիտասարդ, աց

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *rētaksard «երիտասարդական տարիքով» բառից, որ գրականութեան մէջ աւանդուած չէ. կազմուած է պհլ. retak «ե-իիտասարդ, պատանի» և sard «տարի» բա-ռերից, որոնք գործածուած են պահլաւական գրականութեան մէջ և որոնց հետ նոյն են պազենդ. rēdak «տղայ, պատանի», պրս. [arabic word] ︎ rēdak «անմօրուս երիտասարդ» և զնդ. sarəda-, պրս. [arabic word] sal «տարի»։-Հիւբշ. 148։


Թաթ, ից

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Müller Arm. VI սանս tati, յն τἀσις «տարածում»։ Հիւնք. պրս. dādan «տալ» բառից. Justi, Dict. Kurde քրդ. tā «անասունի հետք» բառի հետ։


Թաղի

s. bot.

felt cloak;
cf. Թաղ;
cf. Կաճ;
wild artichoke.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անյայտ իմաստով. ունի Բժշ. Հև աևեալ հատուածում. «Կարմիր թաղի տապկէ ջրով, օծնէ նօդով (=նաւթով) և խարկէ ըզ-դուրս եկածն». ՀԲուս. § 761. -թուի թէ թա-դիքն է։


Թարկ

s.

talc.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ադամանդի երեսները». նորագիւտ բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գոռծած-ուած Առաք. պտմ. 461 «Ալմաստն... վեց թարկ է. յոր կողմն շրջես երեք թարկ կու երևնայ»։ Նշանակում է նաև «պարսկական գլխարկի երեսները կամ շերտերը» և այս ի-մաստով գործածուած է 1513 թուի մի յիշա-տաևարանի մէջ՝ հրտր. REA I. էջ 96 «Թար-կըս ունի ժբ». հմմտ. Հացունի, Պատմ. տա-րազի, ուր էջ 279 ասւում է, թէ իրօք պարս-կական գլխարկը ունէր 12 շերտ։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Ընիկ հայ բառ. ծագում է *թա <հնխ. ta «հալիլ, լուծուիլ» արմատից, որից նաև թանալ «թրջել». ըստ այսմ թան նշանաևում է բուն «թաց ուտելիք». հմմտ. գւռ. թացան «ընդհանուր անուն կաթնեղէն բաների. ինչ. սեր, մածուն, կարագ, թան ևն. 2. հացի հէտ ուտելու որևէ մի բան, խաթըխ»։ Աւելի ըն-դարձակ տես թանալ։-Աճ.

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Տէր-վիշ. Նախալ. 45 և 128, որոնք միացրին թանալ բառին։ Karolides, Γλωσσ. συγϰρ. 99 կապադովկ. táni «մածնաթան», յն. ϑήσϑαι. ϑηλαζω, սանս. dhayami, հբգ. dadhi «մածուն», պրս. duγ «մած-նաթան» բառերի հետ։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Աճառ. MSL 20, 161։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Արբ. Գոր. Երև. Խն. Խտջ. Խրբ. Կյ. Կս. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Կս. Ննխ. Շմ. Պր. Սեբ. Սլմ. Վն. Տփ. թան, Ասլ. թան, թպ, Տիգ. թmն, Հճ. Հմշ. թօն, բոլորն էլ «կաթի կամ մածնի թան» նշանակու-թեամբ. իսկ Ակն. Ոզմ. թան «ապուր», Ջղ. թան և Ագլ. թուն «մածուն»։ Նոր բառեր են թանաբանջար, թանագող, թանաթաթախ. թանաթթու, թանալի, թանապուր, թանաջուր, թանխիւս, թանխաշ, թանէշք կամ թանիչք, թանքաշ, բազկթան, մածնաթան ևն։


Թանաք, ի, աւ

s.

ink;
սեաւ թանաք, black ink;
կարմիր թանաք, red-ink;
cf. Կարմրագեղ;
կապոյտ թանաք, blue-ink;
թանաք տպագրութեան, printing-ink;
թանաք ճենաց, Indian or China ink;
անեղծ թանաք, indelible, indestructible ink;
համակիր, ծածկագիր թանաք, sympathetic, invisible, secret ink;
թանաք նշանագրութեան, marking-ink;
արատ, բիծ թանաքի, ink-spot, ink-stain;
արատել թանաքաւ, to ink;
մրճոտիլ, աղտեղիլ թանաքաւ, to be inked all over;
պոյտն, շիշ թանաքի, ink-pot, ink-bottle;
աման թանաքի, ink-horn, inkstand;
cf. Կաղամար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. ի, ըստ ՆՀԲ-ի ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «թանաք, մելան» Սե-բեր. Ճառընտ. Ուռհ. Մխ. ապար. որից թա-նաքաման. թանաքոտ, թանաքոտել (նոր բա-ռեր). այս բոլոր ձևերը այժմ գործածաևան ևն միայն արևելեան գրականում, իսկ արև-մըտեան գրականը գործածում է յունարէնից փոխ. մելան և կաղամար։


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ևամ ԹԱՆԳ «մեծագին, սուղ» Տա-Ռև. ձմ. ճը. ամ. 109, Ուռհ. (առ Ստ. Լեհ.︎ «ծանրաշարժ» Բռ. ստեփ. լեհ. որից թանկու-թիւն «թանկ լինելը» Շիր. հացաթանգութիւն Մխ. այրիվ. 84. թանգարան «գանձարան» Յհ. կթ.-նոր գրականում արևելեան բառ-բառը միայն գործածում է թանկ կամ թանգ «մեծարժէք», որից թանկանալ, թանկազնել, բանկութիւն, թանկարժէք, թանկնոց կամ թանկանոց, բայց արևմտեան բարբառն էլ ունի թանգարան, թանգարանապետ, թանգա-րանական (միշտ գրուած գ-ով, թէև թանևա-գին գրւում է կ-ով)։

= Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։


Թատր, տերց, տերաց

s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ϑέατρον «թատրոն, թատերասրահ, ներկայացուած խաղը, հանդիսատեսների բազմութիւնը». ծագում է შέα «տեսիլ, երե-ւոյթ» բառից։ Յոյն բառը փոխառութեամբ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. լտ. theatrum, դերմ. Theater. ֆրանս. théátre, ռուս. тeaтръ, վրաց. თეატრი թեատրի, թրք. [arabic word] teyatro և յատկապէս ասոր. [other alphabet] tatra։ Հայերէնի ուսումնական թէատրոն ձևը յունարէնից, իսկ ժողովրդա-կան թատր ձևը ասորերէնից է և աւելի հին փոխառութիւն քան առաջինը։-Հիւբշ. 350։


Թարախ, ոյ, ոց, ի, աց

s.

matter, sanies, corrupted matter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա հլ. «շարաւ, վահր» Յոբ. բ. 8, է. 5. որից թարախալից Ոսկ. մ. բ. 3. թարախիլ Նաւում. գ. 19. թարախածոր Խոր. արծր. Վրդն. պտմ. թարախածուծ Յհ. իմ զաւլ. թարախեցուցանել Սարգ։


*Թարխ

s.

sketch, essay.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«նախագիծ օրինակ, ուրուական գաղափար նկարուց և քանդակաց. ébauche». իբր մհյ. բառ ունի Նորայր, Բառ. ֆր. 428ա. մինչդեռ ՆՀԲ դրած է գաւառական բառերի յաւելուածում։


Թարմատար, աց

adj. gr.

vain, frivolous, useless;
vile, abject, inferior;
superadded, false, factitious, artificial;
expletive.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «անպիտան, ան-պէտք, աւելորդ բան». բառիս համար ՆՀԲ երկու հին վկայութիւն ունի. «Այս սկիզբն է աղանդոյն Մարկիոնայ. թո՛ղ զայլ բազում թարմատարսն» Եզն. էջ 250. «Ոչ երբեք ուրեք եղեալ է և ոչ երբեք ի պատերազմի՝ թարմա-տար (կամ թարամատար) հրեշտակաց ինչ կալ և կապս» Բուզ. էջ 90.-յետիններից Պղատ. տիմ. Արիստ. աշխ. Ճառընտ. =Վրք. և վկ. Ա. 453. Նար. ունին «անարգ, վատ-թար, անպիտան» նշանակութեամբ. -Թը. քեր. թարմատար է կոչում աւելորդ և իբրև զարդ գործածուած բառերը։


Թափ, ոյ, ու, ից, ուց

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ըստ ՆՀԲ ո, ու, ի հլ. բայց առանց վկայութեան) «յատակ, խորք, տակը» Առակ. թ. 18. Լստ. իգ. «դանակի պատեան» (այս իմաստով գործածւում է անեզաբար) Օրբել. 31 (Եւ նորա հանեալ ի թափուցն զփոքրիկ դանակիկն իւր, եցոյց և ասէ. -տե՛ս և տա-կը գւռ.). «բախման ուժը, զարկերակի ուժգ-նութիւնը» Շնորհ. ա. յհ. «առնական ուժ» Սմբ. դատ. 127. այս հիմնական նշանակու-թիւններից են ծագում՝ 1. թափ անցանել Ա-գաթ. Բուզ. ընդ թափ անցանել Արիստ. աշխ. զթափ անցանել Շնորհ. թափ անկանել Յհ. կթ. թափ մտանել Փարպ. (բոլորն էլ նշանա-կում են «թափանցել»). թափ հանել Բուզ. բափ հասուցանել Փարպ. ընդ թափ անցու-ցանել Շնորհ. «մխել, խրել, թափանցել տալ». թափ տալ «մղել, մխել, ուժ տալ» Ագաթ, թրաթափ «սուսերամարտութիւն» Հաւաք. 13 (նորագիւտ բառ). թափն ընդ թափն կամ թափնթափ «թափանցելով» Վստկ. թափանց առնել Ճառընտ. թափանց ածել Գիւտ առ վչ. թափանցանց «ներս մտած, խորը մտնող. թափանցող» ՍԳր. թափանցանց լինել, բերիլ, ելանել «թափանցել» Փիլ. Յհ. իմ. ատ. թա-փանցիկ Մամբր. Խոսր. թափանցել Դիոն. երկն. թափանցեակ Վրդն. ել. զառիթափ «զառիվայր» Գ. թագ. է. 29. Եզեկ. խը. 1. Վեցօր. յանկարծաթափ Ագաթ. թափոտ «ա-րագ» (նորագիւտ բառ) Յայսմ. մրտ. 19 (Խլէ թափոտ և հանէ երագընթաց արշաւմամբ). անթափանց, անթափանցելի, թափանցկու-թիւն (նոր գրականի մէջ). 2. թափ առնուլ «ման գալ, պտտիլ, յածիլ» Խոր. թափառիլ Երեմ. լա. 22. Սիր. թ. 7. Եզն. թափառ Վա-նակ. հց. թափառանք Ոսկ. ես. թափառոտ Մծբ. թափառական ՍԳր. (գրուած թափառ-նական՝ յիշատ. 1409 թ. հրտր. Արրտ. 1913, 752). թափառականութիւն Եւս. քր. թափաո-թափառաշրջիկ (նոր գրականում). 3. թափել՝ բազմաթիւ և զանազանեալ իմաստներով, այսպէս՝ «հեղուլ, պարպել, լցնել (մե հե-ղուկ, բաժակ, զօրք ևն). 2. ազատել (քաղա-քը կամ մի անձ՝ մահից, վտանգից, գերու-թիւնից). 3. յափշտակել, կողոպտել. 4. աւե-լացնել, յարել (մի խօսք). 5. երթալ, հասնիլ (մի երկիր). 6. պանդխտիլ», բոլորն էլ հին և ընտիր. ոճով ասում են-թափել զոգի «հե-ծել, սիրտը մաշիլ», թափել զգինի «հարբե-ցութիւնից սթափիլ» ՍԳր. թափել զանձն«խո-նարհիլ» Անան. Նար. թափել ի խելաց կամ ի մտաց «խելառիլ» Կլիմաք. Կանոն. թափուր «պարապ» ՍԳր. Եփր. եբր. 213 (մասնիկի համար հմմտ. թաքթաքուր). թափիչ «շոր լուացող, տոփանող (կեղտերը մաքրող, թա-փող)» ՍԳր. «տոփան» Մագ. Խոր. աշխ. թա-փան «սրբան, որտեղից կղկղանքն է թափ-ւում» Վրդն. ծն. «քաղիրթ» Տաթև. ձմ. կa ճժա («ներքնատունն՝ թափանն և միջնա-տունն՝ քաղիրթն և վերնատունն՝ ստամոքսն» ուրեմն և «աղիք»). անթափ «նոր» (կապեր-տի համար ասուած) Մտթ. թ. 18. Մրկ. բ. 21. դեղաթափ Մեսր. եր. Մեծոփ. սրտաթափ «ահաբեկ». Բ. մակ. ժբ. 22. Եփր. աւետ. 333. դժուարաթափ Արիստ. որակ. դիւրաթափ Ոսկ. Բ. կոր եռանդնաթափ Եւագր. գերետ թափ Օրբել. գրաւաթափ Յհ. կթ. ընչաթափ Ոսկ. ես. մտթ. և գաղ. ընչաթափել Սիր. ժգ. 8. թերաթափ Մանդ. հողաթափ ՍԳր. մար-դաթափ «մարդկանցից թափուր» Եփր. թզ. նետաթափ Կիւրղ. դատ. ոգեթափ Եփր. ա-ւետ. 333.-կրկնութեամբ՝ 4. թօթափել < փխ. *թափթափել «թափթփել, ձգել, փոշին մաքրել» ՍԳր. Եփր. ել. եբր. յետնաբար ու-նի նաև այլազան նշանակութիւններ. աա-պէս՝ «մի քաղաք երկրաշարժով կործանել, սուրը շարժել, մէկի ստացուածքը առնել, դողալ, մէկի ձեռքից ազատիլ» ևն, որոնք բո-լոր համաձայն են թափել բառի նշանակու-թեանց. հին գործածութեամբ է նաև «աչքը թարթել, քթթել, բանալ-գոցել» ՍԳր. Ոսկ. Կո-ռեւն. նոյն իմաստն ունի դարձեալ՝ 5. թար-թափել՝ որ թափ արմատի մի ուրիշ կրկնա-կանն է (տե՛ս վերը թարթափ). 6. սթափել «թափել, պարպել» Ես. ծա. 17. «խոնարհիլ» Դամասկ. (գրուած նաև ըսթափել). սթափիլ «ուշաբերիլ, գինուց խելքը գլուխը գալ» ՍԳր. Ոսկ. «ջուրը թափուիլ» Մագ. թղ. 206. սթա-փանք Ոսկ. ես. 44 (Մթին գիշերի՝ լոյս խա-րույկի սթափանք են). սթափութեամբ «շու-տով, շտապով» Փարպ. բ. լէ.-կազմուած են ս մասնիկով՝ փոխանակ զ-ի, յաջորդ թ ձայ-նի պատճառաւ։


Թափուտ

cf. Դագաղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Թեթեւ, աց, ոց

adj. s. adv.

light;
active, nimble;
slender;
venial;
frivolous;
ease, leisure;
— ոտիւք, light-foot;
light-footed, nimble;
— ձեռն՝ վէրք՝ քուն, light hand;
slight wound;
light sleep;
— սուրճ՝ չայ՝ գինի, կերակուր, light wine;
weak tea;
slight repast;
weak coffee;
—ս յանցանել, to commit slight faults;
—ս կացուցանել, to lighten, to facilitate;
— լինել առ երդումն, to take an oath lightly or inconsiderately;
— ինչ թուիցի ձեզ ? — ինչ իցէ յաչս ձեր ? does that seem to you a light thing ? — եղեւ նմա յաշխատութենէ, he rested from his labours;
—, —ս, —ով, quickly, lightly, easily

· Calfa

Etymologies (1) · Adjarian

արմատից, որ առանձին չէ գործածուած։


Թել, ոց

s. mus.

thread, filament;
fibre;
— ոսկի, արծաթի, երկաթի, gold or silver thread;
iron or metal-wire;
հատանել —ս —ս, to reduce to filaments;
to atomize;
զ—ն յօրինել, to weave thread by thread;
to adorn symmetrically;
—ք բանից, պատմութեան, the thread of a discourse or story;
հատանել զ— բանին, to break the thread of one's argument;
— կենաց, the thread of life;
հատանել զ— կենաց, to cut the thread of life, to cut off one's days. chord.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ պէտք է լի նի պրս. [arabic word] tēlā̄ «լար, առասան», որի ծա-գումը անյայտ է. (չի յիշում Horn)։ Հաստա-տապէս հայերէնից է թրք. [arabic word] tel «թել, դերձան. 2. լար. թոկ, չուան. 3. նեարդ». ո-ճով ասում են telčekmek (բառացի «թել քաշել») «հեռագրել» (ըստ այսմ նաև Պլ, թիլ քաշել՝ նոյն նշ.), tel qərlaq «սխալիլ» (բառացի «թել կոտրել»)։ Նոյն բառից են կազմուած թրք. [arabic word] telli «թելաւոր. 2. մի տեսակ կերպաս», [arabic word] tellenmek «ձարձ-րիլ, կերպասի թելերը դուրս գալ», [arabic word] tel-pece «նորահարսի ոսկեթել քօղ»։ Թուր-քերէնի միջոցով մեր բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մէջ. այսպէս՝ քրդ. [arabic word] tel «մետաղեայ թել. fil ϑ'archal», t'el «հե-ռագիր» (տե՛ս Աճառ. MSL 16, 368), խրվաթ, teli, սերբ. telani, նյն. τέλι «թել», ալբան. tel, բուլգար. telove, teljosana «թել», լեհ. tele), telet, tylet «մի տեսակ թանկագին կերպաս», delix, deliura, delutka «նոյն կերպասով շինուած զգեստ», գնչ. tellis-bori «նորահարս (որ դեռ կրում է ոսկեթել քօղը)»։ Բայց ուղղակի հայերէնից է բոշ. թել «թել, taden» (Finck. Die Sprache der Arm. Ziqeu-ner, ЗАН, 1907, էջ 123)։-Ըստ Kraelitz-Greifenhorst-, ի WZKM 27(1913), էջ 131 (=ՀԱ 1913, 446) թրք. բառը ուշ ժամանա-կի փոխառութիւն է և ըստ Radloff-ի բառա-րանի գտնւում է միայն Օսմանեան, Ատրր-պատականի և Խրիմի բարբառներում, այ-սինքն ճիշտ այնպիսի տեղեր, ուր կար հոծ հայ բնակչութիւն։ Փոխառութիւնը նոր լինե-լու ապացոյց է համարում այն՝ որ [arabic word] Luγet-i axteri հնագոյն թրք. բա-ոարանը չգիտէ այս բառը. նոյնպէս Վիեննա-յի կայսերական գրադարանի ձեռագիր թրք. բառարանը (1540 թուից) չունի. և առաջին անգամ յիշւում է Մենինսկու բառարանում (Meninski, Thes. ling. orient. Վիեննա 1680, հտ. I, էջ 1356)։ Այս հաշւով օսմ. tel բառին չպէտք է կցել արևել. թրք. [arabic word] tal, որ գործածւում է երկար ու բարակ բաների հատը նշանակելու համար. ինչ. bir tal muy «մի թել մազ», այսինքն «մի հատ մազ», bir tal oq «մէկ հատիկ նետ» (հմմտ. նոյն զործածութիւնը Պլ. թել մը մազ, թել մը դեր-ձան կամ նուզականով՝ թելիկ մը մազ, թելիկ մը դերձան). [arabic word] tal tal «խառնիխուռն, խճճուած» (մարդու մազի կամ ձիու բաշի համար գործածուած). (այս բոլոր ձևերը նշա-նակում է R. B. Shaw, A sketch). չաղաթ. [arabic word] tal՝ գործածուած նոյն ոճով. օր [arabic word] bir tal yiγaǰ «մէկ հատ ծառ» (տե՛ս Vambery, CagataischeSprachstudien)։ Զա-ղաթայերէն գործածւում է նաև [arabic word] tar նոյն նշանակութեամբ, որ թերևս պրս. [arabic word] tār «մետաքսի թել, նուագարանի լար» բառից է փոխառեալ։-Հայերէնից է տառադարձուած։ ըստ Մառ, Վրդն. առ. I. էջ 48, Աղուեսագրքի մէջ արաբ. [arabic word] til «լար»։ Թուրքերենի մի-ջոցով է փոխառեալ Ասորիքի գւռ. արաբ. [arabic word] tilat «կանեփէ կոպիտ չուան» (որ տե՛ս անդ)։


Թեպեկ

s.

monkey, ape.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կապիկ». ունի միայն ԱԲ, որ և տալիս է թեբեկ ընթերցուածը. մի անգամ մի-այն գտնում եմ գործածուած Ոսկ. ճառք 789 «Թեպեկի վասն է՞ր երկիր պագանէին» (յոյն բնագիրն ունի «կապկի», որով և ճըշտ-ւում է ռառիս իմաստը)։-Կերևի թէ սրա հետ նոյն է թոբէկ «գիշատիչ մի անասուն», որ նույնպէս մի անգամ գործածուած է Մխ. առակ. ճժա.-«Թոբէկ թախանձէր զոզնի, թէ զորդիդ քո սան առից... մերկացո՛ զնա, զի դիւրին իցէ ի գգուել. և իբրև ետ զնա, սկսաւ ուտել»։ (Այս բառը ՆՀԲ գրում է թոբէկ, ԱԲ թոբեկ, ՓԲ թոփէկ)։


Զմելին, ի, աւ

s.

pen-knife.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «գրիչ տաշելու փոքր դանակ» Երեմ. լզ. 23. գործածուած է գրծ. զմելինաւ ձևով, որի դէմ այլ ձեռ. ունի զմիլ-նաւ (այն է ուղ. *զմիլին ձևից)։ Նոյն բառի տեղ Մխ. երեմ. գրում է զմիղնաւ, որ ենթա-գրում է ուղ. *զմիղին։ Ուրիշ օրինակ չկայ։ Կենդանի է բառս արևմտեան գրականի մէջ (արևելեանը չունի. փոխարէնը գործածում է գրչահատ) զմելի ձևով (սովորական հնչու-մըն է զըմելի). բայց ոմանք գործածում ևն զմելին ձևը։ (Բառ. երեմ. ա. տպ. 212, բ. տպ. 304 և յաւել. 553 դնում է մելին, միլն, գրծ. միլնաւ ձևերը, որոնք բոլոր սխալ են)։


Զրեւանդ, ի

s.

hot. birth-wort, snakeroot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պրս. և արաբ. [arabic word] zarāvand «զրեւանդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615. բոյսի նկարագրութիւնը և գործածութիւնը տե՛ս Seidel Մխ. հեր. § 394)։ Սրանցից փո-խառեալ է նաև վրաց. ზარავანდი զարավան-ղի, որ Չուբինով 513 մեկնում է «ռուս. кир-козонь կամ nxиновникъ» (երկուսն էլ ըստ Аннеиковъ-ի բուսաբանական բառարանի «aristolochia clematitis L»)։-Հիւբշ. IF 19, 458։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրանեան փոխառութիւն է հմմտ. զնդ. ❇ zavarə «ուժ, զօրութիւն», հպոս. *zayar-? պհլ. պազենդ. [other alphabet] zōr «ուժ, զօ-րութիւն», պրս. [arabic word] zōr «ուժ, զօրութիւն, կարողութիւն, բռնութիւն», zōrāvar «ուժեղ. զօրաւոր»։ Այս բառի բուն ծագումը անյայտ է. բայց հմմտ. զնդ. zavah «ոյժ, զօրութիւն», ինչ. zavarə aojasča «զորութիւն և ուժ» (Horn § 674 bis և Bartholomae 1689)։-Մեր բառը ենթադրում է *zawr ձևը, որ գըտ-նըւում է հին պրս. *zavar-և պհլ. zor ձևերի միջև։ -Իրանեան բառը փոխառութեամբ տարածուած է նաև Հնդկաստան, Կովևաս և մինչև Բալքանները. օր. քրդ. աֆղան. բե-լուճ. zor «ուժ, զօրութիւն», զազա zor «ու-ժեղ», հինդուստ. zor «ուժ, կորով, կարողու-թիւն», zorawur «զօրաւոր», գնչ. zor «ուժ կարողութիւն», zoralo «զօրաւոր», ուտ. զօր «ուժ», թուշ. ზორა զօրա «զօրաւոր», արևել թրք. կամ չաղաթայ. zor «ուժ, բռնութիւն, զօրեղ, զօրաւոր», zorlamaq «ստիպել, մի բան բռնի անել, բռնադատել», օսմ. zor «ռժուառ. ոռնութիւն», zorlu «բռնի, խիստ», բուլգար, zor, ալբան. čorre, corro, միջին ռում. zore. նյն. čοε, Հόρι, արաբ. [arabic word] τur «ուժ, բռնութիւն, խելք, իմաստութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 152։


Էրէ

cf. Երէ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Մկ. Մշ. Վն. գործածում են երուն-թռչուն, երունք-թռչունք «բոլոր թռչունները» կրկնականը, որի մէջ երունք (հնչւում է է-րունք) Յայսմաւուրքի յոգնակին է՝ երէ բա-ռից։


Իւղ, ոյ

s.

oil olive-oil;
butter;
ointment, salve, ungnent;
pomatum;
essence, essential oil;
perfume;
—ք անուշունք, անուշից, perfumery;
— օծութեան, extreme unction;
holy oil;
chrism;
— ողորմութեան, alms, charity;
օծանել զերեսս անոյշ —ով, to anoint one's face with precious ointment;
առնուլ զհոտ —ոյ, to smell of oil;
զտել զ—, to clarify oil;
խանութ —ոյ, oil-shop;
հնձան —ոյ, oil-press;
վաճառականութիւն —ոյ, the oil-trade;
շիշ —ոյ, oil-bottle, or cruet;
— սեղանոց, salad-oil.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

lurk-orient. Paris 1870), Կաշգարի և Եար-խանդի բարբառով՝ [arabic word] ︎ yaγ «ճարպ, իւղ», [arabic word] ︎ yaγlanmaq «գիրանալ», [arabic word] уaγlamaq «իւղոտել», [arabic word] yaγləq «իւղ սրբելու շոր» (տե՛ս R. B. Shaw, A Sketch of tbe turki language as spoken in eastern Turkistan, Kashghar and Varkand, Calcut-ta 1880), չաղաթ. ❇ կամ [arabic word] ︎ yāγ «իւղ, ճաոա», [arabic word] yaγlik «ճաշից յետոյ ձեռք սրբելու թաշկինակ» (տե՛ս Vambery, caga-taische Sprachstudien, Leipzig 1867). ույ-գուր. [arabic word] ︎ уax, կիրգիզ. [arabic word] ǰau (այս լեզուի մէջ բառասկզբի y դառնում է միշտ ǰ. ինչ. պրս. yabān «աւերակ, անշէն» և yar «բարե-կամ, սիրելի»>կիրգիզ. ❇ jaban., [arabic word] jar), ալթայ. yu, կարագաս dyaz, կոյբալ. tyak, սոյոթ. tyax, կանդակով tyag, եաքուդ. aga «իւղ, ճարպ»։ (Պատահական նմանու-թիւն ունի չին. [other alphabet] yu2 «իւղ, պարարտու-թիւն, կարագ»)։-Այս բոլոր բառերը ժԳ դա-րուն՝ թաթարական տիրապետութեան ժամա-նակ՝ անցել են թաթարներին։ Հայերը կարա-գի պատրաստութեան համար առանձին մի ձև ունին. փոխանակ կաթից կամ սերից հանելու կարագը, ձձումով կամ խնոցիով մածունից են հանում։ Թաթարները Հալաս-տանի մէջ սովորելով հայերից կարագի պատրաստութեան այս եղանակը, տարին և տարածեցին Թաթարիստանում, նիւթի հետ բառն էլ փոխ առնելով։ Իւղի բնիկ թաթարա-կան բառերն են՝ թաթար. šalγan, կոյբալ-կարագաս. salgan, արևել. թրք. tosum, մոն-գոլ. [hebrew word] tosun «կարագ, իւղ», եա-կուտ. səa կամ sāl, չուվաշ. sǰu, չաղաթ. may «իւղ, ճարպ», maxlik «իւղոտ», may-lamaq «կեղտոտել», ույգուր. mayunmaq «կեղտոտիլ», խըրղըզ. mayluq «թաշկինակ անձեռոց», հունգար. vay «կարագ» ևն։ Vam-bery (Etymologisches Worterbuch der Turko-tatarischen Sprachen, Leipz. 1878) հայերէն ձևին ծանօթ չլինելով՝ չէ կարոռա-ցել ուղիղ մեկնութիւն տալ յիշեալ թաթարա-կան ձևերին.-էջ 109, ❇ 120 jag, ag դրել է իբրև բնիկ բառ, իսկ էջ 213, N 231 դրել է maǰ, jagh արմատը և այս երկուսը ուզում է իրար կապել հունգար. vaǰ «կարագ» բառի միջնորդութեամբ, առանց մտածելու թէ may և yaγ ձևերը միևնոյն լեզուի մէջ և միև-նոյն ժամանակ գտնւում են կողք կողքի և հետևաբար չեն կարող իրարից յառաջացած լինել։-Օսմանեան թուրքերէնից փոխ առ-նուած ւենելով՝ անուղղակի մեզանից են փո-խառեալ սերբ. jag «իւղ, ճարպ», jaglek «թաշկինակ», քրդ. [arabic word] ︎ yaγ «կարագ», kere-yaγi «կարագ-եղ», լազ. yaγi «իւղ», վրաս. იაღლუ իաղլու «մի տեսակ խմորեղէն, аладья», იაღლავამი իաղլավաշի «իւղով ու խմորով շինուած խառնուրդ՝ որ վէրքի վրայ են դնում կամ ուռեցքի» (հյ. իւղալա-ւաշ ձևից)։-Սակայն ուղղակի հյ. իւղ ձևից է վրաց. იუღი իուղի «իւղ» (ըստ Մառ, Teкe-ть и paзcк. IV յաւել.)։


Լազուարթ

s.

lapis lazuli.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պրս. [arabic word] lāžvard «գոճազմ քարը». այս քարը յատուկ է Պարսկաստանի, ուր գըլ-խաւոր հանքերը գտնւում են Բադախշանում. այստեղից տարածուել է արևելք և արև-մուտք, նախ մտնելով Հնդկաստան, եղել է lā-ǰavarta, rāǰāvarta, յետոյ անցել է արաբնե-րին և նրանց միջոցով մտել է բազմաթիւ լե-զուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] lāǰvard կամ [arabic word] lāǰvard «գոճազմ», lāǰyardī «երկնագոյն կապուտակ», թրք. laǰiverd «լուրթ գոյն, մանիշակագոյն», քրդ. laǰverd «կապտագոյն», ստ. լատ. lazulum, lazurīus. lazur "գոճազմ», azurrum, azura, azolum «լաջուարթ գոյնը», ստ. յն. λαζοῦριον, նյն. λαζούριος, λαζουβερδι, իտալ. lapislazzolo «գոճազմ», azurro «երկնագոյն», ֆրանս. la-bis-lazuli «գոճազմ», azur «կապտագոյն», սպան. պորտ. azul «կապտագոյն», գերմ. Lasur, ռուս. лазурь «գոճազմ և բաց կա-պոյտ ներկ» ևն։-Հիւբշ. 267։


*Լաթ

cf. Ձորձ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ակն. Խրբ. Ննխ. Պլ. Սչ. Վն. լաթ, Հճ. լօթ «քուրջ», լադ'դ'եյ «հագուստ» (իբր եզակի գործածուած), Սեբ. լաթ, Ղրբ. լանթ, Ղզ. լանձի «պատառոտուած շոր»։


Լամբ, աց

s. mech.

ring, circle, hoop, handle;
buckle, staple;
axle-bearing.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«օղակ՝ որի միջից անցկացնելով ձո-ղը՝ բեռն են վերցնում» Ել. իե. 27. Վրդն. ել. որից լամբաւոր կամ լամպաւոր «օղակաւոր» (նորագիւտ բառ) նորագիւտ Բ. մնառ. ե. 8-9. լամբել «վրան առնել, բառնալ, շալա-կել» Կոչ. 10. լամբիլ «տարածուիլ, ամէն կողմ բռնել, գրաւել» Կոչ. 173. օղալամբ Ել. լ. 5. նոր գրականում լամբակ «կոճակամայր, կոճակը անցկացնելու ծակը»։