Entries' title containing յ : 6192 results

Կիսամսեայ

adj.

half-monthly.

· Calfa


Կիսայար

adj.

partly raised, half afoot, halt up.

· Calfa

NBHL (2)

Ընդ կործանեալս եւ յարուցեալս ... կանգնեցայց անդրէն կիսայր. (Նար. ՟Լ՟Բ։)

Իբր Կիսայարոյց. ըստ իմիք յարուցեալ. կէս մը ոտք ելած.


Կիսայր

cf. Կիսամարդ.

· Calfa

NBHL (3)

ἠμιάνηρ, ἠμιάνθρωπος semivir, semihomo. Կէս այր. անկատար մարդ. (որպէս ներքինի, եւ ճիվաղ՝ գազան մարդակերպ)

Զչարչար ախտացեալսն եւ զկիսայրսն. (Սանահն.։)

Ապտակեալ կամելով կուրացոյց. Քար արձաւեաց՝ կարծեցեալ կիսայր գոլ. (Նիւս. բն.։) cf. ԿԻՍԱՄԱՐԴ։


Կիսայրեաց

adj.

half burnt.

· Calfa

NBHL (4)

Կէս մի այրեցեալ. Կսակեզ. կէս մի այրեցեալ. կիսակեզ. կեսը էրած մրկած.

Քաղաք ձեր հրձիգք, զի կիսայրեաց թողան յայլազգեաց. (Ոսկ. ես.։)

Կոճղ կիսայրեաց. (Նար. ՟Հ՟Գ։)

Դատաւորն կիսայրեաց եղեւ, եւ աղաղակէր դառնապէս. (Հ=Յ. մարտ. ՟Ա.։)


Կիսագոյր

s.

half-sister.

· Calfa


Կիսեղբայր

s.

half-brother.

· Calfa


Կիսենթամնայ

s. gr. division.

· Calfa

NBHL (2)

Կէս կամ փոքրիկ ենթամնայ՝ դնելի ի վերջ տողին, ուր անկատար մնայ, բառն. զոր օրինակ. ա-ռա-ւօտ. առ-նել, ա-սել. ե-ղեւ. ճա-նա-պարհ եւ այլն։ Իսկ մեծ կամ կատարեալ ենթամնայն դնի ի ձեռագիրս՝ ի ներքոյ բարդ բառից, որոյ մասունքն են նշանական. զոր օրինակ, բարձ--ընտիր, նոր--ընծայ. եւ այլն։

Ի վերջո տողին պարտ է կիսենթամնայ դնել ի ներքոյ։ Օրինակ եւ ձեւ կիսենթամնային։ Կիսենթամնայս զտառսն ի հոգսն կցէ. որպէս կատարեալ ենթամնայն զկատարեալ բառսն. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)


Կիսօրեայ

adj.

dead prematurely.

· Calfa

NBHL (2)

կիսատ աւուրբք. ի կէսն աւուրց. յանրացեալ տիս. վաղամեռիկ.

Էր որ անզաւակ մնացին, եւ էր որ կիսօրեայ փոխեցան. (Ուռպ.։)


Կիւսահմայ, ից

cf. Կիւս.

· Calfa

NBHL (3)

τερατοσκόπος prodigiorum inspector. Որ հմայէ կիւսիւք, կամ դիմէ առ հմայօղս. նշանադէտ, կամ հրաշադէտ (որպէս դնի ի լս. հյ)

Զի արք (հրաշադէտք) կիւսահմայք են. (Զաք. ՟Գ. 8։)

Կիւսահմայք՝ նշանախնդիրք եւ հրաշադէտք են. (Վրդն. ել.։)


Կիւսահմայութիւն, ութեան

s.

demonology, black art.

· Calfa


Կլայ, ի

s.

castle, fortress, fort.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«բերդ, ամրոց» Յհ. որդի. Ուռհ. էջ 122). որից կլայէած «բերդ քաշած, բեր-դապատ» Ուռհ. էջ 264. նաև Հռոմկլայ կամ Կլայն Հռոմէական յատուկ անունը։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ. նոյնը յետոյ, Հիւբշ. ZDMG 36(1882), 131։

NBHL (5)

Բառ թ. ղալա, գալէ. այս ինքն Ամրոց. բերդ. ուստի Հռոմկլայ, կամ Կլայն հռոմէական.

Առին զքաղաքն բայց ի կլայէն։ Առին զկլայն. (Պտմ. վր.։)

Կայր ի քաղաքն ուռհայու երեք կլայ։ Հանդէպ կլայն։ Ի վերայ աւագ կլային։ Էր բերդապան ի վերին կլայն. (Ուռհ.։)

Եդ ի բանտի ի կլայն սսոյ. (Հեթմ. պտմ.։)

Ի յանառիկ ամրոյս հասեալ, հռոմայական կլայ յորջորջեալ. (Յս. որդի.։)


Կկզայօն

adj.

scowling, lowering, gloomy, sullen, austere.

· Calfa

NBHL (2)

Ոյր յօնքն են կկզեալ, կամ կոկոզացեալ. բարձրայօն. ընքուիները կծկած կամ լարած.

Ի մանկութենէ կրթեալ եւ թեքեալ ի ճոռոմ բանս կոկոզաբանից եւ կըկզայօնից փիլիսոփայից. (Վրդն. պտմ.։ եւ Ոսկիփոր.։)


Կղզային

adj.

insular.

· Calfa

NBHL (1)

Զուգեալ ըստ երկաքանչիւրոցն ոչ անօգուտ երթեւեկ բերիւքն, զցամաքայինսն բնակելոց հատուցումն. (Պիտ.։)


Կճայատակ

adj.

marble-paved.

· Calfa

NBHL (2)

Պահէ ի կճայատակ ճանապարհին զդնացս առանց աղտոյ։ Վէմ իմանան զտէրն, ի ձեռն որոյ հոգեւոր ճանապարհն կճայատակ լինի. (Նիւս. երգ.) յն. πεπλακιμένος stratus եւ այլն.

Որոյ յատակն է կճեայ. սայլատակ. քարայատակ.


Կճատալ յատակ

s.

marble-pavement.

· Calfa


Կճեայ

adj.

of marble, marble, marmorean.

· Calfa

NBHL (3)

λίθινος lapideus μαρμόρινος marmoreus. Որ է ի կճոյ. որոյ նիւթն է կիճ. մարմարիոնեայ. քարեղէն. մէրմէռէ, քարէ.

անդ էին թակոյկք կճեալք վեց. (կամ մարմարեայք). (Խոր. ՟Բ. 32։)

Զհրապարակն յատակեալ սպիտակ կեճայ եւ ի պայծառ տուն. (Լմբ. սղ.։)


Կճեայարկ

adj.

marble-roofed.

· Calfa

NBHL (2)

Որոյ յարկն կամ շինուածն է ի կճէ.

պղատոնական պաղպաջուն կճեայարկ տաճարացն լուսափայլն ձեղուն. (Անան. եկեղ։)


Կմբեայ

s.

umbo, the boss of a shield or buckler.

· Calfa

NBHL (2)

ὁμφαλώδης, ὅμφαλεις կամ ὁμφαλόεις umbelici modo, umbono munitus. (Արմատն երեւի Կումբ. յորմէ եւ կմբթ) որպէս Կմբեթայ. պորտաւոր. այսինքն ուռուցիկ ի ձեւ պորտոյ կամ փորոյ. որ եւ ԿՄԲԱՒՈՐ կամ ԿՄԲՐԱՒՈՐ. cf. ՈՍԿԻԿԸՄԲԵԱՅ.

Մեծապատառ իմն կմբեայ վահանացն փայլիցին. (Ոսկ. մ. ՟Գ. 10։)


Կմբեթեայ

cf. Կմբեայ.

· Calfa

NBHL (2)

Իբր կմբեթաւոր. մանաւանդ որպէս Կմբեթայ, զոր տեսցես.

Գեղարգունս շողացեալ, կմբեթայս վահանացն շրջանակեալս. (Ոսկ. եբր. ՟Զ։)


Կնդրկեայ

adj.

of oliban.

· Calfa

NBHL (2)

կազմեալ ի փայտից լիբանանու, որ թարգմանի կնդրուկ.

Կատարեաց զտաճարն ի փայտս կնդրկեալս. (Եփր. մն.։)


Կնձաձայն

adj.

affected, prim;
flattering, wheedling.

· Calfa

NBHL (2)

Ունօղ զձայն՝ կամ քծնօղ շան, կամ կնճաց՝ այսինքն խոզից.

Յրատ հայեցուածովքն, եւ կնձաձայն բարբառովն. (Մանդ. ՟Գ։)


Կնքահայր, հօր

s.

godfather, sponsor;
— լինել, to stand godfather.

· Calfa

NBHL (3)

հայր կնքոյ մկրտութեան. ընդունօղ զոք յաւազանէ, որ կոչի նորա սան. կնքահար. ինքեապապ.

Մի՛ յանհաւատից արանս կամ կանանց ... առցէ ոք կնքահայր՝ մանկանց մկրտելոց. (Շ. ընդհ.։ որպէս Կանոն. եւ Վրդն. պտմ.։)

Մեծն ի ծնունդս ականց՝ կնքահայրն յովաննէս. (Կանոն. եւ Եփր. խոստով.։)


Կնքահայրութիւն, ութեան

s.

the state of a godfather.

· Calfa

NBHL (2)

Լինելն կնքահայր. պաշտօն կնքահօր.

Պա՛րտ է հրաժարել ի կնքահայրութենէ այլազգեաց։ Մերձ կացեալ կնքահայրութեամբ. (Կանոն.։)


Կնքամայր, մօր

s.

godmother, sponsor;
— լինել, to stand -.

· Calfa

NBHL (2)

Կին կնքահօր, կամ գործակից կնքելոյ զերախայն. կնքամար, ինքեամար.

Մայր մարդոյն ո՛չ է մայր ընդհանուր բնութեանն, այսինքն մարդկութեանն, այլ՝ ումեմն. որպէս եւ կնքահայր այր, եւ կնքամայր կին լիցին. (Մարթին.։)


Կնքամայրութիւն, ութեան

s.

the state or office of a godmother.

· Calfa


Կշայ, ից

s.

pitch, bitumen.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «սև նաւթ, կպրաձիւթ» Վրդն. ծն. (երկու անգամ յիշուած).

ՀԲուս. § 1440 համարում է «եւե4 կամ ռետին», որի դէմ տե՛ս Նորայր ՀԱ 1921, 237։

NBHL (1)

Նաւթիւ ծեփեսցես, որ է նա ինքն կշայ։ (Շինէին զաշտարակն) խորովեալ հրով աղիւսօք, եւ կշայիւք ծեփօք. (Վրդն. ծն.։)


Կշռացոյց

s.

baroscope.

· Calfa


Կողամայր

s.

colia, or -s (fish).

· Calfa

NBHL (1)

Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որովայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս եւ մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ եւ առնէ զաւակս. (Վրդն. ծն.։)


Կողկողաձայն

cf. Կողկողագին.

· Calfa

NBHL (2)

Ուր իցէ ձայն կողկողանաց.

Ի կողկողաձայն եւ յանդադար փողոյն փրկեա՛ զնս տէր. (Ոսկիփոր.։)


Ճրագալոյց, լուցի

s.

candle-lighter, lighting-stick;
lighter, illuminator;
lighting of candles or lamps;
Christmas eve, Epiphany, Easter eve illuminations;
public illumination;
— առնել, to light a candle.

· Calfa

NBHL (7)

Մանաւանդ՝ Օր լուցման բազում ճրագաց. ըստ յն. օր լուսոց. ἠμέρα τῶν φώτων dies luminum, այն է նախատօնակ ծննդեան, եւ յայտնութեան, եւ զատկի.

Դուք էք ճրագալոյցք ճարպապարարտք. (Մծբ. ՟Ժ՟Թ։)

Աստուածայայտնութեան ճրագալուցին։ Ճրագալուցի սուրբ զատկի. (Տօնաց.։)

Պայծառազգեստութիւն եւ լուսաւորութիւն զճրագալուցէն ասէ։ Զանազանութեամբ օրինակէ զճրագալոյցն առ յարութիւն. (Լծ. ածաբ.։)

Յերեկոյ ճրագալուցին. (Արշ.։)

Զմեծի պասեքին զճրագալոյցն։ Զաստուածայայտնութեան ճրագալոյցն. (Կամրջ.։)

Ահա կեցո՛ զմեզ տէր եւ արդարացո՛ յայս ճրագալոյց աւուր շաբաթու. (Գանձ.։)


Մագաղաթեայ

adj.

of parchment;
կազմ —, parchment-binding.

· Calfa

NBHL (4)

Առաքէր թուղթս մագաղաթեայս. (Ես. ՟Ժ՟Ը. 2։ Ուստի՝ Գիրք մագաղաթեայ՝ է մատեան.)

Երկին իբրեւ զմագաղաթեայ գիրս գալարէր. (Յայտ. ՟Զ. 14։)

Ունէր գիրք մի մագաղաթեայ մեծագնի. (Վրք. հց. ձ։)

Զփիլոնն, եւ զմատեանսն (կամ զգիրսն) մագաղաթեայս բերջի՛ր ընդ քեզ. (Եփր. ՟բ. տիմ.։)


Մազեայ

adj.

woven or made of hair.

· Calfa

NBHL (2)

Փիլոն մազեայ հնացեալ։ Եգիտ մազեայ պարան։ Մազեայ եւ մաշկեղէն զգեստիւք. (Վրք. հց. ՟Է. ՟Ի՟Զ։)

Պարան մի մազէ. (Սամ.։ Կիր. եւ այլն։)


Մածաբոյս

s. bot. mistletoe.

· Calfa


Մածոյց

s.

gelatine, glue.

· Calfa


Մածուցային

adj.

gelatinous.

· Calfa


Մակբայ, ից

s.

adverb.

· Calfa

NBHL (3)

Յաղագս մակբայի։ Մակբա՛յ է մասն բանի անխաղաց, ստոր սայի ասացեալ կամ մա՛կասացեալ բայի։ Եւ մակբայիցս ոմանք պարզք են, եւ ոմանք ջոկադիրք. (Թր. քեր.։)

Իսկ մակբայդ կրկնաբայ ասի, կամ վերնաբայ ... (լաւ եւ յարի զկնի,) Մակբայ ի վերայ բայի ասացեալ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)

ἑπίρρημα adverbim. Բառ ի վերայ բայից դնելի՝ յառաջոյ կամ զկնի. մասն բանի՝ յայտնիչ հանգամանաց գործոյն.


Մակբայական, ի, աց

adj.

adverbial.

· Calfa


Մակբայօրէն

adv.

adverbially.

· Calfa


Մակերեւոյթ, ութի

s.

surface, superficies, area;
outside.

· Calfa

NBHL (1)

Եռականգնումն, կամ մակերեւութւոջն, կամ այսպիսեացն իմիք՝ ոչինչ նայնց է ներհական. (Արիստ. քանակ.։)


Մակոյկ, կուկի, կաւ

s.

skiff, wherry, bark, boat;
— նաւու, yawl;
հնդիկ —, canoe.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «նաւակ, կուր» Գծ. իէ 16. Փիլ. Խոր. որից մակուկաչու Շիր. քրոն. մակուկել Մագ. թղ. 145. նաւամակոյկ Փիլ. արդի գրականում մակուկաձև, մակուկավար, շոգեմակոյկ։

=Նոյն է ձևով պրս. [arabic word] makok «ոս-տայնանկի կկոց, մաքոք» բառի հետ. հմմտ. թակոյկ<պհլ. takōk>պրս. [arabic word] takōk։ «Կկոց» նշանակող բառերը յառաջանում են ռնաւաև» նշանակող ձևերից. օրինակ, գերմ. šchiff «նաւակ. 2. մաքոք», ռուս. цeлнокъ «նաւակ. 2. մաքոք», սերբ. čun «նաւակ» և č̌únak «մաքոք», ֆրանս. navette «մաքոք» <լտ. navis «նաւ» բառից, ևն։ Ըստ աւամ կարելի է ենթադրել, որ պրս. [arabic word] ma-kok «մաքոք» բառը նոյնպէս ծագում է պհյ. *makōk «նաւակ» բառից, որից և փոխառեալ է հյ. մակոյկ։-Պրս. makōk «ոստայնանկի կկոց» ձևից են փոխառեալ նաև թրք. me-kik, ն. ասոր. mak'úk՝, վրաց. მაჭო մաքո, հյ. գւռ. մաքոք, մքոք, մքուք, որոնք բոլոր նշանակում են «ոստայնանկի կկոց». այս-պէս նաև արաբ. [arabic word] makkuk «ըմպա-նակ (ըստ Будaговъ 2, 250 կկոցի ձևով ըմ-պանակ). 2. մի տեսակ չափ է», ասոր-❇ makūqā «ըմպանակ. 2. մի տե-սակ չափ»։-Հիւբշ. 191։

ՀՀԲ մակ «վրայ» բառից։-ՆՀԲ մա-գուգ (իմա՛ պրս. makōk) կամ մոյկ բառից։ Lag. Arm. Stud. § 1407 կը-ցում է պրս. makōk, արաբ. maknk և ասոր. makuqā բառերին։ Պատահական նմանութիւն ունի ասոր. [syriac word] mākutā «նաւ»։ Հմմտ. նաև Pedersen KZ 39, 378 և Berneker 167։ Պատա-հական նմանութիւն ունի ասուր. ma-čurru «նաւ, նաւակ» Muss-Arnolt. Ass Нandwb ვ4o.

NBHL (4)

Հազիւ կարացաք ըմբռնել զմակոյկն. (Գծ. ՟Ի՟Է. 16։)

Իբրու զանհաստատ եւ զաննեցուկ նաւոյ մակոյկն (կամ նաւամակոյկն)։ Լաւագոյն քան զմակոյկ՝ նաւաստին։ Ո՞ւր զմակոյկդ վարէք. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. յովն. եւ Փիլ. այլաբ.։)

Փոքր մակուկաւ. (Նախ. թղթ. կթղ.։ եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

σκάφη, σκάφος scapha, navigium, navis, vas cavum et oblongum. Նաւակ փոքրիկ ի ձեւ մագուգի կամ մուկի՝ մուճակի, այսինքն սանդալի ոտից. կուր.


Մահագոյժ

cf. Մահագուշակ.

· Calfa

NBHL (1)

Հրեշտակ մահագոյժ անհրաժեշտ վճռի. (Նար. ՟Կ՟Ա։)


Մահազեկոյց

cf. Մահագոյժ.

· Calfa

NBHL (1)

Զմահազեկոյց տապանին ազդումն անկենդանաւորն թնդման. (Նար. ՟Կ՟Զ։)


Մահաթոյն

adj.

venomous, poisonous, deadly, mortiferous.

· Calfa

NBHL (3)

Ունօղ յինքեան զթոյն մահու, կամ մահացուցիչ.

Զոր մահաթոյնն շնչէր վիշապ։ Մահաթոյն վիշապ օձին ջնջեալ ջախջախեցաւ գլուխ. (Խոր. հռիփս.։ Անան. եկեղ։)

Մահաթոյն դեղ. (Վրք. հց. ձ։)


Մահալոյծ

adj.

destroying or overcoming death.

· Calfa

NBHL (1)

Վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք ձայն։ Վերջնումն այնմիկ ապականահալած եւ մահալուծօղ գիշերին երթեալ հանդիպանամ. (Յհ. իմ. ատեն.։)


Մահահամբոյր

adj.

punishing with death.

· Calfa

NBHL (3)

Որ համբոյր տայ մահու. բարեկամ եւ առիթ մահու. մահացուցիչ.

Բժշկիլ զղջմամբ եւ ապաշխարութեամբ մահահամբոյր պատուհասէն. (Շ. ընդհանր.։)

Չհրաժարէր ի մահահամբոյր պատուհասողէն. (Գանձ.։)


Մահահանգոյն

adj.

deathlike.

· Calfa

NBHL (2)

Որ ինչ է հանգոյն կամ նման մահու. որպիսի է քունն.

Տո՛ւր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման. (Նար. ՟Ժ՟Բ։)


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։

Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։

NBHL (5)

ՄԱՂԶՄԱՅ կամ ՄԱՂԸԶՄԱՅ, կամ ՄԱՂԱԶՄԱՅ կամ ՄԱՂԱԶՄԻ. τραββίον , λοπάς, δίσκος catinus, patina λεκάνιον patella. Սկաւառակ սեղանոյ. եւս առաւել սուրբ սեղանոյ, յորոյ վերայ դնի պատուական մարմինն քրիստսի.

Հրամայեաց ոսկեղէն մաղզմայս բերել, եւ անոյշ գինւով զնշխարսն (գրիգորիսի) հրամայէր լուանալ. (Ճ. ՟Գ.։)

Օրհնութիւն սկհւոյ եւ մաղզմայի։ Զմաղզմայն եւ զսկիհն։ Հացն յաջոյ ձեռին մաղզմայիւ։ Դնեմք զհացն ի հիւսիս՝ մեզ ի ձախմէ՝ մաղըզմայիւն. զի խոնարհ է մաղըզմայն. (Մաշտ.։ Մխ. դտ.։ Վանակ. հց.։ Վրդն. աւետար.։)

Ի պատուական քարանց սկիհ եւ մաղազմայ. (Ճ. ՟Բ.։)

Ի վերայ սկհին եւ մաղազմային (կամ մաղըզմային). (Ոսկիփոր.։)


Մաղձագոյն

adj.

bile-coloured.

· Calfa

NBHL (2)

Որ ունի զգոյն մաղձի. մաղձային. χολῶδης fellens.

Արեամբ գոյն կարմիր ընկալաւ. եւ սեւոյն ընդ սմա խառնելով՝ մաղձագոյն. (Պղատ. տիմ.։)


Մաղձային անցք

sn. anat. choledochus.

· Calfa


Մաղձայոյզ, յուզի

adj.

bilious;
nauseous;
ill of the cholera.

· Calfa

NBHL (2)

Մաղձայոյզ ոք իցէ, եւ երթեալ դարձուցանել կամիցի զչար մաղձն (փսխելով). (Ոսկ. մ. ՟Ա. 18։)

Ցաւք տրտմութեան, եւ մաղձայուզի, եւ խիթք որովայնի. (Սիր. ՟Լ՟Դ. 23։)


Definitions containing the research յ : 10000 results

Բծիծ

s.

louse;
քաղել զ—ս, to louse, to free from lice.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ղրբ. պծէզնը «ծետուկի ճանճի գցած որդը», որից բայաձև պըծըզնէլ «ծե-տուկի ճանճի որդեր գցելը». ծագում է նա-խաւոր բծիծն ձևից։

«ծովի սոխ. լտ. scilla, ֆրանս. scille». ունի միայն ՀԲուս. § 355, առնելով Ստ. Ռոշքեանից. գտնում եմ նաև Վարդան Յունանեանի «Ձեռբածութիւն» աշխատու. թեան մէջ, տպ. 1671, էջ 316 բծեծ «վայրի կոճղէզաւոր մի բոյս»։

NBHL (1)

Ոջիլ ծնեալ ի բծից, կամ յաղտեղութեանց մարմնոյ.


Բղջախոհ, աց

adj.

luxurious, lascivious, lewd, lecherous.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«պղծասէր, ցանկասէր» Լմբ ժղ. Երզն. քեր. Գր. հր. Կաղկանտ. Ասող. յիշ. որից բղջախոհական Ճառընտ. բղջախո-հութիւն Շնորհ. ատ. Ոսկիփ. Լմբ. ժղ. Բռս-մրկ. Գր. հր. գրուած է նաև բողջախոհ Պիտ. բողջախոհութիւն Պիտ. Արծր.։

= Գրեթէ միշտ գործածուած է իբրև ող-ջախոհ բառի հակառակը, ուստի կարծւում է, որ կազմուած է այս բառից՝բ բացասական մասնիկով. այսպէս է նաև բառիս համապա-տասխանող յն. ἀσωτος «զեղխ, բղջախոհ, libertin» բառը, որ կազմուած է ժ բացասա-կանով σφζω «ողջ առողջ պահել, փրկեւ-ազատել» բայից (Bailly 2987)։ Բայց հայե-րէնի մէջ ո՛չբ բացասական գիտենք այլուր և ոչ էլ ո ձայնաւորի այսպիսի տարապարտ կորուստ։

Այս մեկնութիւնը տուել է նախ Աւետի-քեան, Քերակ. 1815, էջ 207. նոյնը ՆՀԲ, հտ. Ա. էջ 399 ա, որ իբրև օրինակ բ մասնիկի՝ յիշում է ոլոր-բոլոր, ողջ-ամ-բողջ, ուղխ-բուղխ, ողոք-բողոք, ուտ-բուտ, արի-բարի. բոլորն էլ կեղծ ու անճիշտ. իսկ բղջախոհ բառի տակ դը-նում է՝ «իբր ապողջախոհ, ոչ ողջախոհ կամ պղծախոհ»։ Ակինեան ՀԱ, 1930, 498 մեկնում է պղծախոհ>բղձախոհ ձևից՝ ձ վերածելով ջ. ինչպէս որ կայ գրականութիւն> քերականութիւն։ (Սխալ է. քերականութիւն կազմուած է քերել բայից և ո՛չ թէ այլափոխուած գրակա-նութիւն բառից)։

NBHL (3)

Ելից զբղջախոհ ախտին իւրոյ տրփանս. (Կաղանկտ.։)

Բողջախոհ զեղխութեամբն (գինւոյ). (Պիտ.։)

Կրեմ զփառս եւ զանարգանս ի բարէխոհ եւ ի բղջախոհ մարդկանէ. (Ասող. յիշատ.։)


Բնակ, աց

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ի-ա հլ. «բնակարան, բնակած տեղը» Շար. Նար. Մագ. Սհկ. կթ. արմաւ-«գերեզման, մեռելի թաղ» Ծն. իգ. 9. Կիւրղ. ծն. որից բնակիլ ՍԳր. Եփր. ղևտ. Եւս. քր. բնակիչ ՍԳր. Եւս. քր. բնակեցուցանել ՍԳր. Եւս. քր. բնակարան Նար. բնակութիւն ՍԳր. բնակունակ կայեանք «գերեզման» Պիտ. բնակակից Եզն. անբնակ Բուզ. եղեգնաբնակ Ագաթ. Փարպ. դիւաբնակ Կաղանկատ. ՅՀ. իմ. Ոսկ. գծ. հեռաբնակ Ագաթ. վրանաբնակիչ Դատ. ը. 1. մարդաբնակ Լաստ. Պիտառ. Սա-նահն. անմարդաբնակ Վրք. հց. լեռնաբնակ Չենոբ. երկնաբնակ Նար. առաք. բնակչու-թիւն, ազգաբնակութիւն (նոր բառեր). տար-բեր է բնակ «բնիկ», որ տե՛ս բուն բառի տակ։

= Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։

ՆՀԲ հանում է բուն բառից, կցելով բնակ «բնիկ» բառին։ Ուղիղ մեկնեց Lagarde, Symmicta 34, 92, որ կցում է պրս. buna և արաբ. bunak բառերին. բայց սա էլ նորից միացնում է բնակ «բնիկ» բառին։ Երկու արմատների զանազա-նութիւնը երևան հանեց նախ Հիւբշ.։

ԳՒՌ (dialectal) Ոզմ. բ'նակիլ, Հճ. բ'նագել, Զթ. բ'նագըլ, Երև. բ'նագվէլ, Ռ. փնագիլ, Սլմ. պնայվել, Ալշ. Խրբ. բ'նագռիլ, Տիգ. փնագ-ռիլ, Մկ. պնmկmրան։

ՓՈԽ (borrowing) Վրաց. დაბუნაგება դաբունագեբա «nогеnять. բնակեցնել» Չուբինով, էջ 352 բայց չկա պարզ բունագեբա ձևը։

NBHL (8)

Բնակն, եւ պանդուխտն. յեկաց եւ ի բնակաց երկրին. եկին եւ բնակի երկրին. բնակին եւ եկին. եւ այլն։

ԲՆԱԿ. գ. Բուն բնակութիւն կամ տեղի. բնակարան. յարկ.

Բնակ բարձրելոյն ոտից (եկեղեցի)։ Ծով՝ բոլոր էից գոգ, անքոյթ ծոց, եւ բնակ բանակի։ Նախ զբնակն, ապա զբազմեալն. (Նար.։)

ԲՆԱԿՔ. Սեպհականեալ բնակարան մեռելոյն. գերեզման. շիրիմ.

Տացէ ինձ զայրն կրկին ի ստացուած բնակաց. այսինքն շիրմի. (Ծն. ՟Ի՟Գ. 9։)

Ի վերայ դայեկաց բնակաց տոհմային քաղաքացւոց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Եւ ἕμμονος permanens, perseverans Բնաւորեալ, տարրացեալ. մնայուն. մնացական.

Այլ են ոմանք որ իբրեւ բնակ իմն համարէին (զսէր մարմնաւորաց) ... զի բազմաց ըստ բնութեան թուի. (Ոսկ. ես.։)


Բնդեռն

s.

cantharides.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ն հլ. (ռան, ռունք, ռանց) «աղբերում ապրող մի տեսակ սև բը-զէզ» Նիւս. Երգ. Մագ. թղ. 113. Վրդն. ծն. Սկևռ. աղ. 38. գրուած է նաև բնդերն Առաք. մու. փնդեռն Ոսկ. Եզեկ. Տօնակ. նոր գրա-կանում ընդունուած է միայն բնդեռ ձևով։ Ո-րից փնդեռնաքատակ «կեղտոտ բզէզի պէս» Յիշատ. պրպմ. էջ 515 (նորագիւտ բառ), կո-յադնդիռ «աղբի բզէզ» Ոսկ. մ. բ. 15, որ պէտք է կարդալ կոյաբնդիռ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. უუნდურა փունդուրա «մայիսեան բզէզ, hanneton», որ հաստա-տում է մեր փնդեռն ձևը։

NBHL (5)

ԲՆԴԵՌՆ կամ ԲՆԴԻՌՆ. κάνθαρος, κανθαρίς scarbeus, scarabelaphus Բզիզ աղտեղասէր՝ սեւագոյն. եւ այլ ճճիք նման նմին. բզէզ. գրի եւ ՓՆԴԵՌՆ, կամ ԲՆԴԵՐՆ.

Նոյն իւղ եթէ բնդռան առաջի դնիցի, բնդիռն ապականի։ Զօրէն բնդռան յանուշահոտութենէն ի բաց փախչէր. (Նիւս. երգ.։)

Ի գարշելի ժամահոտութիւնս զօրէն բնդռան բերայ ցանկութեամբ. (Սկեւռ. աղ.։)

Փնդռունք ի գունդս աղբոյն զինքեանս թաքուցանեն. (Եպիփ. ի յար. մեռ.։)

Խոզն ի տղմի, եւ բնդերն ի յաղբի հեշտանան. (Առաք. մոլ.։)


Բնիոն, ից

s.

mite, farthing, obole.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «խիստ փոքր մի դրամ է» Ղուկ. ժբ. 59. Ոսկ. ես. և ա. տիմ. էջ 119 (յգ. սեռ. բնիոնաց), 160. Եւս. պտմ. 428. Եւառռ. 182. Վրդն. աւետ. Սկևռ. աղ. 95. Երզն. մտթ. 243, 396. Սասն. 26. թւում է թէ այս դրամը փայտէ կամ կապարէ էր. հմմտ. Ոսկ. ես. 129 «Եւ դու զիա՞րդ կամի-ցիս, բիւր բնիովն փայտեայ կամ կապա-րեա՞յ գտանել, եթէ մի մարգարիտ պատուա-եան»։

Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 61 առում է. «Զբնիոն չգտաք այլուր ար-տաքոյ Աստուածաշունչ գրոց. նմին իրի և ստուռառանութիւն նորա ծածկեալ է ի մէնջ»։ (Դնում ենք վերևում Ս. Գրքից դուրս տասը վկայութիւն)։ Հիւնք. յն. πενης «աղքատ» և πενία «աղքատու-թիւն»։

NBHL (4)

λεπτόν minutus nummus Մանրագոյնն ի դրամս լումայ.

Ոչ ելանիցես անտի, մինչեւ հատուցանիցես զյետին բնիոնն. (Ղկ. ՟Ժ՟Բ. 59։)

Եւ դու զիա՞րդ կամիս, բիւր բնիոն փայտեայ կամ կապարեա՞յ գտանել, եթէ մի մարգարիտ պատուական. (Ոսկ. ես.։)

Բնիոնն այն է, որ զկշիռն շարժել կարէ. կէս գարւոյ կշռորդն. (Վրդն. աւետար.։)


Բոբ

s.

basket;
sack.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ռռոգ. օթոց, խալի». գործածուած է երեք անգամ հայ մատենագրութեան մէջ. «Եւ երթեալ յանդիման լինել թագաւորին ի մեծ անուանեալ դաստակերտին և ելեալ ար-տաքս ի դահլիճն, նստի ի Բոբ և ի Բահղակ» (Սեբէոս, հրտր. Պատկ. էջ 64, երկուսն էլ իբրև յատուկ անուն). «Զգեցուցեալ զնա (զմարմինն) եդ ի բոբի միում և ասր շատ ընդ նմա». «Ի բոբի միում եդեալ». Ճառընտ. = Վրք. և վկ. Բ. 377։

ՆՀԲ ունենալով միայն վերջին երկո վկայութիւնները՝ մեկնում է «կողով, զամբիւղ, սփրիդ, քուրձ, արկղ հիւսեալ յոստոց», ՋԲ «կողով, զամբիւղ կամ քուրձ», ԱԲ «կողով, տճկ. սէփէթ, զէմ. պիլ»։ Առաջին անգամ Եւրոպա Հանդէս Վիեննայի, 1852, էջ 123 աւելացնելով նաև Սեբէոսի վկայութիւնը. համեմա-տում է բառս իրանական ձևերի հետ և մեկնում է «ազնիւ գորգ, օթոց, տա-պաստակ»։ Նոյնը անկախաբար ունի Հիւբշ.։ Երկուսից էլ անտեղեաև Peters-son, Ar. u. Arm. Stud, էջ 48 հյ. բիբ բա-ռի հետ միասին կցում է այնպիսի բա-ռերի, որոնք «կլորակ» իմաստն ունին. ինչ. շվէտ. bopp «ստինք», babbe «փոքրիկ երեխայ», babba «միջատ». ռուս. вaвкa «կապոց» ևն։ Եւրոպայի և Հիւբշմանի ենթադրութիւնը գեղեցիկ կերպով հաստատում է՝

NBHL (1)

Կողով. զամբիւղ. սփրիդ. քուրձ. արկղ հիւսեալ յոստոց.


Բոբողոն

s.

buffalo.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գոմէշ». մէկ անգամ ունի Վրք. հց. Ա. 92 «Չոգաւ աղջիկն կթեաց բո-բողոն մի» (հյց. հոլով)։

-Յն. βουβνιος «գոմէշ» բառի հյց. βօύ-βαλον ձևից. յունարենից փոխառեալ են նաև ւա. būbalus. ռուս. буиволъ «գոմէշ» (Ber-neker 1, 116) ևն։-Հիւբշ. 344։

NBHL (1)

Բառ յն. βούβαλος, βούβαλις bubalus, -la cf. ԳՈՄԷՇ.


Բոզ, ից, աց

s.

whore, prostitute, strumpet, street-walker.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «անբարոյական կին, պոռնիկ» ՍԳր. Բուզ. Ոսկ. Եփես. որից բոզութիւն Մծբ. Ոսկ. մ. բ. 12. բոզահոմանի Ոսկ. մ. բ. 12. բոզանոց ՍԳր. Ոսկ. մտթ. կող. եբր. և ա. տիմ. Եւս. պտմ. Ագաթ. բոզորդի Եփր. համաբ. 31 և ել. բոզաւագ «բոզանոց պահող» (չունի ԱԲ) Յայսմ. յնվ. 3։

-Վրաց. ბოზი բոզի «բոզ», ბოზება բոզեբա «բոզութիւն», թուշ. բոզոբ «բոզու-թիւն, շնութիւն», լազ. bozo «աղջիկ, կուս-դուստր», bozoba «աղջիկնութիւն, կուսու-թիւն», bozomót'a «սիրուն, քաղցրիկ աղ-ջիկ»։ Որովհետև բառի հիմնական նշանա-կութիւնը՝ «աղջիկ, դուստր» պատկանում է լազերէնին, ուստի հայերէնը փոխառեալ է կովկասեաններից։-Ինչպէս պոռնիկ՝ լոյլ-ներից և կաւատ՝ արաբներից, նոյնպէս և բոզ՝ Կովկասից նիւթի հետ միասին մտել է Հայաստան։ Թէ «աղջիկ» նշանակող մի բառ կարող է յետոյ «բոզ» իմաստն ստանալ, հմմտ. հյ. աղիճ և աղջիկ. ֆր. fille «աղջիկ, դուստր», բայց Պարիզի ժողովրդական լե-զուով «բոզ», գերմ. dirne «օրիորդ, աղջիկ, 2. ռմկ. բոզ» ևն։-Աճ.

NBHL (8)

ἐταίρα, πόρνη meretrix, scortum Կին պոռնիկ, որոյ են հոմանիք կամ սեղեխք բազում. կոչի եւ ՎԱՐՁԿԱՆ.

Իբրեւ զբոզ մի քարշեցին զքոյրն մեր։ Մի՛ լինիցի բոզ ի դստերաց իսրայէլի, եւ մի՛ պոռնիկ յուստերաց Իսրայէլի։ Որ զբոզս արածէ, կորուսանէ զմեծութիւն.եւ այլն։

Բոզք լուացան յարեան նորա. ոմանք կամին իմանալ զփոկս կառաց, առեալ զբառդ եբր. զօնահ (այսինքն պոռնիկ, բոզ), որպէս յն. զօնա, գոտի։ (՟Գ. Թագ. ՟Խ՟Բ. 38.)

Որոց մարքն բոզ են, զճշմարիտն հայր ոչ գիտեն. (Փիլ. բագն.։)

Ռահաբ բոզ, եւ ոչ բոզ յօժարութեամբն. (Ածաբ. աղքատ.։)

Բազմաբոյծ բոզիւք կեայր։ Ըմպէին անդ գինի բոզօք եւ վարձակօք. (Ասող. ՟Գ. 12։ Բուզ. ՟Գ. 19։)

Բոզ է հեշտութիւնն. այսինքն մեղկիչ, հրապուրիչ. (Ճ. ՟Գ.։)

Բոզ հերձուածողքն, բոզ փառասէրքն, բոզ ամենայն լկտութեան հնարք. (Համամ առակ.։)


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

Այս մեկնութեամբ առաջին հեղինակն է Thomaschek SWAW 1893, 66, թրգմ. ՀԱ 1894, 18։ Աւելի յետոյ նոյնը Pe-tersson KZ 47(1916), 260 և վերջին անգամ Scheftelowitz KZ 53(1925), էջ 250։ ՆՀԲ լծ. ոլոր, յն. ὄλος «ամբողջ, բոլոր», թրք. ulu «մեծ», արաբ. kulli «ամբողջ։ Peterm. 17, 38, 183 յն. ὄλος։ Տէրվ. Նախալ. 106բ նախդիրով ոլորել բայից։-Հիւնք. հյ. ոլորել և յն. δλο-բառերից։ Thomaschek-ի մեկնոթիւնը տե՛ս բլուր բառի տակ։ Bugge Beitr 41 յն. πέτας «ծայր, վերջ, սահման»

ձևի միջոցով կցում է հյ. բլուր բառին և նրա ազգակիցներին, բայց KZ 32, 31 մեոժում է։ Patrubány SA 2, 25n տալիս է մի մեկնոթիւն (չունիմ ձեռ-քի տակ), որ ինքը մերժում է ՀԱ 1906, 345 և կցում է բառս բլուր ձե-ւին։-Pedersen, Հայ. դր. լեզ. 226 -որ մասնիկով բոյլ բառին։ Petersson KZ 42. 260 հհիւս. bolr, bulr «Լոճղ, մար-մին», bollr «կլոր մարմին», շվէդ. bol «խոշոր, ուժեղ», մբգ. bolle, անգլ. bowl «գնդակ» ևն։

ԳՒՌ (dialectal) Այշ. Մշ. բ'օլոր, Ախց. Երև. Խրբ. Սեբ. Սչ. բ'օլօր, Տփ. բօլօրք «շուրջը», Պլ. փօլօր «մի դահեկան, տաճկական ղրուշ» (ծածկալեզուով), փօլօրքը «շուրջը», Ռ. փօ-լօր «ամբողջ. 2. ծծկ. դահեկան», Տիգ. փօ-լ'օր «ամբողջ», փօլ'ուր «կլոր», Ջղ. բ'ուլոր «բոլոր», բ'ուլորվել «միտքը ամփոփել». ր'ա-լորվել «շրջան կազմել», Վն. պիւլոր, Ասլ. բ'էօլէօր, Զթ. բ'իւլիւր, բ'իւլիւյ, Մկ. պիւլիւր «շուրջը», Ղրբ. պիւ՛լլիւր, Շմ. պիւլէօ՛ր, Գոր. պիւ՛լէօր, Ոզմ. բ'էօլօվ «ամբողջ», Ղզ. պլիւ-րիկ «կլոր», Հմշ. պօլօյդիք «բոլորտիք»։-Ո ձայնաւորի ջնջմամբ և ր բաղաձայնը լ-ի վերածելով կազմուած են՝ Պլ. բլօրէլ «ոլո-րել», բլլէլ «փաթթ» (այսպէս ունի ար-դէն Առաք. պտմ. 455. արևմտեան գրականի մէջ էլ ընդունուած են պլորել, պլլել ձևերը). Ասլ. բըլլէ՝լ, Խրբ. բլօրիլ, Հճ. բ'իլլել, Զթ. բ'իլլիլ «ման գալ, շրջիլ» (որ և բլլուիլ, Զթ. բէօլլել Կս. հմմտ. Զթ. իլլիլ<ոլորել), Ատն. (թրքախօս հայոց լեզւով) բըլլէլլէմէք «փա-թաթե» (թրք. -լէմէք բայակերտ մասնի-րակ ամաններ», բոլորբովի, բոլորել «ծած. կել», բոլորեշուրջ, բոլորմնի, բոլրկիլ, բոլըր-տել, բոլորպատ ևն ևն։ Հմմտ. նաև Ջղ. բ'ուլ, Առլ. բիւլ, Ղրբ. պիւլ «խմորից կտրուած մի գունդ, որ մէկ հաց է դառնում»։

ՓՈԽ (borrowing) Բոշ. bələrel «դառնալ, յետ դառ-նաւ» (Finck. Die Sprache der Arm. 71-geuner ЗАH 1907, էջ 107)։ Վրաց. საბლუ-რი սաբլուրի «кpучeнныи какъ вepeвкa չուանի պէս ոլորած», შებოლოვება շերոլո-վերա «доканчивать աւարտել». առաջինը «կլոր, ոլորել» իմաստից, երկրորդը «ամ-բողջ» իմաստից, վերջինը պահում է հայե-րէնի արմատական բոլ ձևը, որ ունի նաև Ոսմ. բ'եօլօվ «ամբողջ»։

NBHL (25)

κύκλος orbis, circulus Շրջան. պտոյտը.

ὄλος totus, integer, cunctus, universus (լծ. հյ. ոլոր. յն. օլօս. թ. ուլու, քիւլլի) Որ ինչ պարադրէ կամ պարագրի ամենայն սարօք. բովանդակ. համայն. համօրէն. հանուր. ամենայն. համակ. ամբողջ.

Բոլորով սրտիւ իմով։ Ի բոլոր սրտէ իւրմէ։ Ի բոլոր սրտէ, եւ ի բոլոր անձնէ.եւ այլն։

Բոլոր կենացս է արուեստ առաքինութիւն։ Հաւատարիմ ի բոլորումն ի տանն նորա. (Փիլ. այլաբ.։)

Բարին ի միոյ եւ ի բոլոր պատճառէն է, իսկ չար ի բազմաց եւ ի բազմաց նուազութեանց. (Դիոն. ածայ.։)

Բոլոր տիեզերաց. ի բոլոր կողմանց. ի բոլորն վայրս. ի բոլորից ի կենդանեաց. բոլորիցն թուէր տեսողացն. ի բոլոր յուժոյ։ Զբոլորիւքն գերազանցեաց քերթուածովք. (Պիտ.։)

Բոլորումն տիրեսցէ թագաւորութեան։ Տիրել բոլորումս (կամ բոլորս) հայոց։ Բոլոր ամենայն նախարարաց. (Խոր.։)

Ամենայն բոլորն առաքինութեամբ. (Մագ.։)

Բոլորք առ իրաւագէտս ունին. այսինքն ամենեքին. (Եզնիկ.։)

Ոչ մասունս առանց բոլորի բաղկանան, եւ ոչ բոլոր առանց մասանց։ Զի մի՛ մասամբ բոլորն, այլ մասն բոլորիւն զարդարեսցի։ Ոչ զգինին ըմպէ արդարն, այլ զգինւոյն զմասն, ո՛չ զբոլորն. (Փիլ.։)

Եւ զայլ եւս վատթարութեան տեսակս, յորմէ բոլորն բաղկանայ. (Պիտ.։)

Յամենեցունց ի ներքոյ երկնից ի բոլոր անդր ժողովեցան. (Եփր. ծն.։)

Բոլոր, եւ յառաջաձիգ ձեւք. (Պղատ. տիմ.։)

Ի բոլորումն շարակցեալ գոյ սկիզբն եւ կատարումն։ Բոլոր գոլով եւ քառանկիւնի, եւ այլն. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Արա՛ ասէ նկարս, եւ այն եւս բոլոր է. եւ ոչ ունի սկիզբն, եւ ոչ կատարած։ Լեառնն մեծ՝ փոքր ձեւանալ թուի (ի հեռուստ), եւ բոլոր։ Բոլոր իրի ոչ սկիզբն գտանի, եւ ոչ կատարած, որպէս Աստուծոյ. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)

Լուսին զիւրն բոլոր՝ յամսեանն լինի կատարեալ. (Արիստ. աշխ.։)

Ոմն ի սոցանէ մեծագոյն, եւ ոմն նուազագոյն ընթանայ բոլոր ... Զամենայն բոլորսն սոցա շրջանակաւ դարձուցեալ. (Պղատ. տիմ.։)

Ի նօտոսացն, այն որ յաներեւան բոլորէն բերեալ, համամարտ է ապարքտիոյ. (Արիստ. աշխ.։)

որպէս Բոլոր գիր հնարեալ յետ երկաթագրի՝ նախ քան զնօտրն.

Ես Ղազար աբեղայս՝ բոլո՛ր գրեցի մինչեւ ի հոս. նօտր (այնուհետեւ) ուսայ, նօտր գրեցի. (Յիշատ. պտմ. վրդն.։)

ԲՈԼՈՐԻՒ, ով. ԲՈԼՈՐ ԲՈԼՈՐՈՎԻՆ. ὄλῳ δι’ ὄλον totum quantum est, totaliter Բոլոր մասամբք. ըստ բոլորին. ամենայն սարօք. ըստ ամենայնի. ամենայնիւ. բոլորապէս. բովանդակապէս. իսպառ.

Բոլոր զբոլորսն ասելով՝ յամօթ առնէ զհեղձուածողսն, որք միայն զհոգիսն ասացին ապրիլ, եւ ոչ զմարմինս. (Մաքս. ի դիոն.։)

Վառեալ եւ թաղիւ կաճեայ՝ բոլորով ամենեւիմբ պարածածկեալ՝ շահատակէր. (Խոր. ՟Գ. 9։)

Զբոլոր բոլորովք զոգիսն մաքրել։ Զբոլոր բոլորեքումբք զմիասն վայրենացուցեալ է, բարկութեամբք, ցանկութեամբք, եւ այլն։ Բոլոր բոլորովին իմանալի լուսով առլցեալ։ Բոլոր բոլորովին լի են բարեբաստութեամբ։ Բոլոր բոլորովին աչանալ։ Որք բոլորք բոլորովին են իմանալի հոգիք. (Փիլ.։)

Որ այսպէս բոլոր բոլորովին՝ բարեացն պարծանօք գտաւ աւարտեալ։ Որ այսպէս բոլոր բոլորովին ունի զքաջաբարութիւն. (Պիտ.։)


Բոհ

s.

slaver;
dark.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։

«շողիք, լորձունք». ունի միայն ՋԲ և սրանից էլ ԱԲ. չգիտէ ՆՀԲ. ենթադրուած է բոհբոհել կամ բոհբոխել բառից, որ մէև ան-գամ ունի Ագաթ. տպ. 1909, էջ 380 «Եւ թա-գաւորն խոզացեալ՝ մեծաձայն ճչէր, կան-չէր, խանչէր բոհբոհելով, փրփրացեալ» (áá-բոհբոհելով, բոհբոխելով, բոբոհելով, բո-խոհելով)։ ՆՀԲ այս բառը մեկնում է «խան-չել խոզի», իսկ ՋԲ «լորձունս կաթեցուցա-նել, որպէս առնեն վարազք և կատաղեալքն. կամ հանել զձայն խոզի բո՛հ բո՛ւհ». ԱԲ ու-նի միայն «շողիքը վազցնել», որ թերևս ուղ-ղագոյնն է, ինչպէս երևում է փրփրացեալ ձևից։

«նիւթ կամ թող». այսպէս ունի Բառ. երեմ. էջ 56. ինչ լինելը յայտնի չէ. բայց եթէ նշանակութիւնը կարդանք «հիւթ կամ թուք», բառը կնոյնանայ նախորդի հետ։

NBHL (3)

Բար եբր. պօհու. ասոր. պօհ. Իբր Անպատրաստ. ամայի. անկոխ. գրի եւ ԲՈԽ. եւ մեկնի յոմանց Խաւար. (իբր լծորդ ընդ բաւիղ)

Երկիր էր, ասէ, թոհ եւ բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ, եւ ամայի ... Թոհ եւ բոհ. յոյնն ասէ, աներեւոյթ եւ անպատրաստ. (Եփր. ծն.։)

Ի խոխոմս ձորոյն՝ ի թոխ եւ ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան. (Արծր. ՟Ա. 10։)


Բոհմունք

s. pl. threat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սպառնալիք, վախ, երկիւղ, սոսկում» Յհ. կթ. (երկու անգամ միայն ու-նի՝ հյց. բոհմունս, էջ 163 և սեռ. բռհմանց, էջ 421 ձևով. որից երևում է, որ ուղղականն է *բոհմունք, եզ. *բոհումն, արմատը բոհ?) գրուած է բահմունք Կոստ. Երզն. 163։

NBHL (2)

Ահագին ցասումն եւ սպառնալիք. սաստկութիւն ձայնից եւ իրաց.

Զբոհմունս կտտանաց ի վերայ նոցա սաստիկ զարհուրմամբք զարթուցանէին։ Վասն այսպիսւոյ իրիք բոհմանց պակասեալ ի բաց գնացի. (Յհ. կթ.։)


Բողոք, աց

s.

appeal;
complaint, recourse;
claim, lodging an appeal;
— արկանել բառնալ՝ հարկանել ունել cf. Բողոքեմ.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. (յետնաբար կայ նաև յգ. ևես. -առ) «բարձրաձայն գանգատ» ՍԳր. Փարպ. Եղիշ. ոճով ասւում է բողոք արկանել, բողոք հարկանել, բողոք բառնալ, բողոք ու-նել «բողոքել, բղաւելով գանգատիլ» ՍԳր. Փարպ. Եղիշ. որից բողոքել ՍԳր. Ագաթ. Եզն. բողոքիչ Նար. բողոքումն Պիտ. Նար. մարգարէաբողոք Անան. եկեղ. նորաձև նշա-նակութեամբ գտնում եմ բողոք «մունետիկ» և բողոքել «մունետիկի բարձրաձայն յայ-տարարելը». հմմտ. «Եթէ ոք գտանէ ինչս և քարոզն բողոքէ և գտողն խորէ... Եթէ բո-ղոքն ոչ բողոքէ և զտէր ընչիցն ոչ ճանաչի-ցէ... իսկ եթէ բողոքն բողոքէ և զտէր ընչիցն ճանաչիցէ...» Աթան. հրց. էջ 429։ Նոր գրա-կանին յատուկ բառեր են բողոքական, բո-ղոքագիր, բողոքարկու, բողոքատու, բողո-Քոլդր ևն։

Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 207 ողոք բառիցբ բացասականով։ ՆՀԲ սաստ-կականն ձայնիս ողոք. լծ. և յն. βօή «ճիչ, աղաղակ»։-Բ մասնիկով ողոքել բայից հանում են նաև էմին, Հայ. քե-րակ. 1846, էջ 38, Տէրվ. Նախալ. 63, Գազանճեան, Արևել. մամ. 1902, 76 և Հիւնք։-Տէրվ. Altarm. 10 յն. φη-μί և լտ. loqu-i «ասել, խօսիլ» բառերից բար-դուած՝ իբր կրկնական։-Հիւբշ. ZDMG 30, 774-9 քննադատելով այս վերջինը, առում է. «լեզուաբանութեան առաջին ռարն է»։-Meillet MSL 11, 391 իբր բնաձայն համեմատում է անգլսք. bel-lan «գոչել», հրգ. bellan «հաջել», հիսլ. be'ja «մռնչել», յն. φλοϊσβος «ժխոր». φλύος «շատախօսութիւն». φλύαρος «դա-տարկաբան, շատախօս», φλύας «խեղ-կատակութիւն» ևն ձևերի հետ։ (Boi-sacq 1032 և 1030 և Walde 301 այս բառերը կցում են յն. φλέω=լտ. fluo

«բղխիլ, հոսիլ» բառերին)։ Petersson, Ar. u. Arm. Stud. 75 հյ. բաղբանջել, հհիւս. belja «մռնչել», լիթ. bуlā«խօսք». հին պրուս. billīt «խօսիլ» բառերի հետ։

NBHL (9)

Սաստկականն ձայնիս Ողոք. (լծ.եւ յն. վօ՛ի). βοή, κραυγή , πρόκλησις clamor, vociferatio, compellatio, appellatio, lamentatio Գանգատ՝ աղաղակաւ. խնդիր իրաւանց. դատախազութիւն. վկայութիւն դնելն. ամբաստանութիւն. կականումն. ճիչ. ողբ.

ԲՈՂՈՔ ԱՐԿԱՆԵԼ, կամ ՀԱՐԿԱՆԵԼ, կամ ԲԱՌՆԱԼ, կամ ՈՒՆԵԼ, կամ ԿԱՐԴԱԼ. cf. ԲՈՂՈՔԵՄ. βοάω, κράζω, διαμαρτυρέω եւ այլն.

Կցեցաւ բողոք սահմանաց մովաբացւոյն ընդ բողոքս գաղիմացւոյն. (Ես. ՟Ժ՟Բ. 8։)

Բողոք հնձողացն եհաս յականջս տեառն զօրութեանց. (Յկ. ՟Ե. 4։)

Լուեալ այնպիսի բողոք։ Ուսուցիչ լեալ եմ բողոքոյն Պօղոսի։ Այլ ինձ հոգողապէս բողոքոյս հատուսցէ Քրիստոս։ Ասէին բազում անգամ համարձակապէս բողոքով։ Եւ ըստ բռնութեան չլսեալ բողոքոյն մերոյ. (Փարպ.։)

Մեծ է ձայնս գուժի, եւ անբերելի բողոքս աղաղակի։ Ոչ զգաստացայ ի բողոք գուժի՝ հրափորձական աւուրն ընտրութեան. (Նար.։)

Բողոք արկի առ ձեզ, եւ ո՛չ փրկեսցէք զիս ի ձեռաց նոցա։ Եւ մի՛ բողոք հարկանիցէ զքէն առ տէր։ Բողոք բարձին ասկաղոնացիքն։ Բողոք բարձցեն մարդիկ, եւ աղաղակեսցեն ամենայն բնակիչք երկրին։ Զի՞նչ իրաւունք կան իմ այսուհետեւ բողոք ունել միւսանգամ առ արքայ։ Բողոք կալան առաջի փարաւոնի։ Բողոք կալեալ առ քաջ արանցն։ Որդի՛ մարդոյ՝ բողոք կալ ժողովրդեանդ այդմիկ, թերեւս ի միտ առցեն.եւ այլն։

Առաւել եւս բողոք կալեալ առ արքայի։ Մինչեւ առ Շապուհ եւս ունել նոցա բողոք. (Խոր. ՟Բ. 59։ ՟Գ. 27։)

Բողոք ի դուռն կարդային, կամ կարդացին. (Եղիշ. ՟Է։)


Բոմբիւլոս

s.

silk-worm.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«շերամի որդը». մէկ անգամ ունի Վեցօր. ը. 176 «(Հնդիկ որդն) գայ լինի ի կերպարանս այլ իրի իմն՝ որ անուանեալ կոչի բոմբիւլոս»։

= Յն. βομβύλιος «շերամի որդ», որի հետ նոյն են βομβυλίς, βομβὸλιον ձևերը. հմմտ. նաև βομβύϰιον «շերամի խոզակ», βέμβος «շերամ, մետաքս».-փոխառեալ է ա-րևելքից, որի վրայ տե՛ս բամբակ բա-ռի տակ։-Յունարէնից է փոխառեալ լտ. bombylis «շերամի խոզակ»։ -Հիւբշ. 344։

Ուղիղ մեկնեց նախ ՀՀԲ, յետոյ ՆՀԲ ևն։

NBHL (2)

Բաջ յն. βομβύλιος, βομβύλιον, βομβύλη, βόμβυξ bombylis, bombys Շերամ որդն՝ յորմէ լինի մետաքս. իփէկի որդը.

Ի սկզբանն ասեն ի կերպարանս թրթրոյ երեւի փոքրիկ. եւ յետոյ ասեն գայ լինի ի կերպարանս այլ իրի իմն, որ անուանեալ կոչի բոմբիւլոս ... նիւթիչ է մետաքսին կերպասաւ. (Վեցօր. ՟Ը։)


Բոմբիւն

s.

sound, resound, detonation, crash, great noise, explosion;
echo;
—ս արձակել, to resound, to clap;
to crack.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«ահագին ձայն, անդունդնե-րից եկած դղրդիւն, արձագանգ» ՍԳր. Փարպ. «ծովի մռնչիւն» Գր. տղ. եմ. «թմբուկի ձայն» Լաստ. «քնարի տկար ձայն» Նիւս. կազմ. «դատարկ անիմաստ խօսք» (հմմտ. Պլ. ջուրի ձայն) Ոսկ. յհ. ա. 13 (Մի՛ իբրև բոմբիւն ինչ բանքս թուիցին). այս նշանա-կութիւնը չունի ՆՀԲ։ Նոյն բառն է բմբիւն «որոտումի ձայն» Տօնակ.։

=Բնաձայն բառ. արմատն է բոմբ. հմմտ. թմբիւն, ռմկ. զմփ զմփ, գիւմփ գիւմփ, գւռ. բոմբ ձէն «խրոխտ ձայն» (Ամատունի, Հա-յոց բառ ու բան, էջ 113). յն. βόμβος «խուլ աղմուկ որոտման, քամու, ականջի բզզոցի, երգի և այլն», βομβέω «բզզալ մեղուի, ճճի-ների, ականջի, մռնչել ծովի, գոռալ որոտ-ման», լտ. bombus «աղմուկ (մեղուի, ա-կանջի, ձիու ևն)» (տե՛ս Boisacq 126, Walde 94). բայց սրանք կապ չունին հայերէնի հետ։-Աճ.

ՆՀԲ և Հիւնք. լծորդ են դնում վերի յն. և լտ. ձևերի հետ։ Բնաձայն է համարում Աճառ. ՀԱ 1899, 204։

NBHL (3)

(լծ. յն) βόμβος bombus Հնչիւն, ձայն աննշան.

Բոմբիւնք սաստիկք, եւ ձայնք ահագինք յանդընդոց հնչէին. (Փարպ.։)

Նաեւ բոմբիւնք՝ որպէս ծովին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)


Բոնոսոս

cf. Բոնոս.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«վայրի ցուլ» Խոր. աշխ. 594. Վրդն. ծն. և ել. բար. 169. վրիպակով գրու-ած է բոնոս, բնինոս, բոնոնոս Յայսմ. մրտ. 22։

= Յն. βόνασος «վայրի ցուլ», որից փո-խառեալ է նաև լտ. bonasus։-Հիւբշ. 344

NBHL (3)

ԲՈՆՈՍ ԲՈՆՈՍՈՍ. Բառ յն. βόνασος Վայրի ցուլ, կամ էրէ վայրի՝ նման ցլու, բառաչօղ որպէս զեզն. եւ բաշաւոր որպէս զձի. իսկ եղջիւրքն գալարեալք ի վայր կոյս, որ ոչ լինին նմա ի պէտս զինու, որպէս կուն՝ այսինքն քակորն զոր ձգէ զհետ իւր ի փախչելն, եւ այրէ զորսորդս.

Լինի ի դաղմատիա գազան մի՝ որպէս զեզն, բոնոսոս անուն, որ զկոյն ձգէ որսականացն եւ այրէ. (Խոր. աշխարհ.։ Զնոյն երկրորդէ Վանականն. (այլ գրիչք վրիպակաւ ունին բնինոս, կամ բոնոնոս).)

Իբրեւ զբոնոսն՝ նման եզին, եւ այլն։ Են կենդանիք՝ որ ի ջրոյ ոչ ծախին, որպէս զեպենէսն ասեն, եւ զբոնոսոս գազանն. (Վրդն. ծն. եւ Վրդն. ել.։)


Բոռ, ոյ, ոց

s.

hornet, drone.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «իշամեղու, բորեխ, պիծակ» Վրք. հց. Բ. 184. Նեղոս 674. Մարթին. Պի-սիդ. Վեցօր. տող 970. Վստկ. 210. որին պէտք է միացնել նաև բրէտ, ի-ա հլ. «իշամեղու» Եւագր. 127, 128. Վեցօր. 175. Մխ. առկ. ա-ռաջինի հետ նոյն է բորեղ Յայսմ. ապր. 30 (գւռ. բոռեխ), երկրորդի հետ կրէ՞տ. շրթնա-կանի այսպիսի փոփոխութեան օրինակ լի-նի թերևս պիտի>գւռ. կիտի, տիկի (մասնիկ ապառնիի)։

= Հնխ. bhor-ձևից, որի կրկնաւորներն են ներկայացնում յն. πεμ-φρη-ὸων ւ«իշամե-ղու», սանս. bam-bhara-«մեղու», bham-bharali «ճանճ», լիթ. bimbalas. bimbilas «տիզ», լեթթ. bimbals, bambals «բզէզ» (Boisacq էջ 765, Walde 315, Pokorny 2, 161)։ Սանսկրիտի նախաձևն է հնխ. bhar հայերէնինը՝ հնխ. bhor, միւսների մէջ ար-մատը ցոյց է տալիս r-l փոխանակութիւ-նը, որ կրկնութեան ժամանակ դարձել է ռնգական։ Հյ. բոռեղ ձևի մեջ -եղ մասնի-կը համապատասխանում է սանս. -al մաս-նիկին։

Lagarde, Urgesch. 466, 467 բոռ միաց-նում է բրետ բառին, իսկ բրետ դնում է սանս. bhrānta։-Հիւնք. բոռ<բոր-բորիտ բառից և բրետ<յն. βροῦγος «մո-րեխ» բառից։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ Meillet MSL 11, 391։-Patrubány IF 14, 59 գոթ. basi «քոլի պտուղ», յն. φῆν «քերել»!

ԳՒՌ (dialectal) Երև. բօռ (որից բոռաճանճ), Ակն. բ'օռ-մէղու, Ալշ. Մշ. բօռեխ, Գնձ. պիւռ, Ղրբ. կէօռնը, պիւռնը «ձի ու տաւար խայթող մի տեսակ մեծ, սև ճանճ»։

NBHL (3)

Իշամեղու, կամ ազգ ինչ պիծակի չարաչար խայթիչ, եւ անգործ. cf. ԳՈՌԵԽ, cf. ԲԱԼՂԻՆՋ. Իբր յն. φῦκος, φυκίον fucus բորեխ.

Նման է նա արջառոյ, որ ի բոռոց կատաղեալ աստ եւ անդր ընթանայցէ. (Վրք. հց. ՟Ի՟Դ։)

Բոռոյ նման է, որ ուտէ զվաստակս այլոց. (Նեղոս.։)


Բոսոր

adj.

blood-colour.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։

= Եբր. [other alphabet] bāsərā բառն է, որ նշա-նակում է բուն «ամրապատ և անմատչելի տեղ» և յետոյ դարձել է եդոմայեցոց գլխա-ւոր քաղաքի անունը. «Իսկ այս ո՞վ է որ դի-մեալ գայ յեդովմայ. կարմրութիւն ձորձոց ուրոց ի Բոսորայ» (Ես. կգ. 1). մեր բառը տառադարձուած է յն. βοσό, ձևից։

Ուղիղ մեկնութիւնը գիտէ հներից Կոչ. 258. «Բոսորդ ի հեբրայեցւոց բարբա-ռոյ անտի թարգմանեալ կոչի ի մեր լե-զուս՝ մութ»։ Տաթև. ձմ. ճծա. մեկնում է «Եդոմն կարմիր երկիր թարգմանի և բոսորն նեղութիւն»։ ՆՀԲ եբր. պօս, պա-ձիր. լծ. ընդ թրք. պօզ, պաս, պօցում.-Karst, Յուշարձան 418 օսմ. boz, boza-rak «գորշ, գորշագոյն»։ Petersson KZ 47, 285 կցում է հյ. բոց բառին, իբր կազմուած -որ մասնիկով և համեմա-տում է լտ. focus «կրակ, վառարան» բառի հետ։

NBHL (5)

βοσόρ bosor Բառ եբր. պօս, պաձիր. (լծ. ընդ թ. պօզ) իբրու յատուկ անուն զանազան տեղեաց, եւ ստուգաբանեալ Կութք այգեաց, եւ հնձանահարութիւն. եւ որպէս կից ընդ եդոմ կամ ատօմ, առեալ որպէս կարմրագոյն, շառագոյն. գոյն արեան խաղողոյ. կարմիր մթին. ռմկ. պօզարագ, գըզըլ, գըրմըզը, շիրա ռէնկի.

Իսկ այս ո՞վ է որ դիմեալ գայ յեդովմայ, կարմրութիւն ձորձոց իւրոց ի բոսորայ. (եւ այլն. Ես. ՟Կ՟Գ. 1։)

Բոսորդ ի յեբրայեցւոց բարբառէն թարգմանեալ կոչի ի մեր լեզու՝ մութն. որդան կարմիր. քանզի բոսորն այնպիսի ինչ ունի առ եբրայեցիս մեկնութիւն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Նոքա են կոչեցեալք ի սպանդն զոհին բոսորայ դիականցն։ Ի թորմանէ բոսորայ՝ կայլակք կաթուածոց. (Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. մծբ.։)

Ո՞վ է սա թագաւոր փառաւոր դիմեալ յերկրէ, այսինքն յեդոմայ, շքեղ կարմրազարդ՝ յազդէ բոսորայ. (Լմբ. համբ.։)


Բով, ոյ, ուց

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո, ո՞ւ հլ. (յետնաբար կայ ի բովէ, բովաց) «մետաղ հալեցնելու փուռ» Առակ ժէ. 3. Ոսկ. ես. Եփր. ել. էջ 180. համաբ. էջ 255. «քուրայ, բութակ, փօթա» Իմ. գ. 6. Զաք. ժա. 13. «բուրվառ» Ասող. գ. իթ «կրակ» Բենիկ. «մետաղ հալեցնելու գործո-ղութիւնը Նեղոս. «մետաղի հանք» Ա. մակ. ր. 3. Խոր. Փիլ. նմանութեամբ «քննութիւն, փորձ» Ագաթ. Կորիւն. որից բովել (ունի մի-այն ՀՀԲ) «զհրահալս մաքրել. 2. ցորեն ևն խարկել, բոհրել» (իբր գաւառական բառ), որ և բովհրել «խարկել, աղանձել» Մխ. բժշ. 148։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhē̄-«խորովել առանձել, տաքացնել» արմատի bhō-ձևից (և կամ ս աճականով). հմմտ. հբգ. bāen, նբգ. bähen «հացը խորովել», հիսլ. baδ «շոգիով բաղանիք», հսաքս. bath, անգսք. beeϑ, հբգ. և նբգ. bad «բաղանիք», նորվ. bara «տաք ջրով մաքրել» (Pokorny 2, 187)։ Այս պարզ արմատը բացի հայկակա-նից ու գերմանականից ուրիշ տեղ պատա-հած չէ. աճած ձևով տե՛ս վերը բոկեղ։-Աճ

tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ջղ. բ'օվել, Տփ. բօվիլ, Երև. բ'օվէլ, Ղրբ. պօ՛վէլ, Շմ. պօվիլ, Սլմ. Վն. պէօվել, Մրղ. պէօվէլ, Մկ. պէօվիլ, Ննխ. բօհրէլ, բըհօրէլ, Պլ. Ռ. փօհրէլ, Ախց. բ'օֆ-րէլ, Հմշ. պօֆրուշ, Կր. բ'օրֆէլ։-Հմմտ. նաև բով Նբ. Խն., բովիկ Վն. «տաշտաձև մեծ ա-ման՝ որի մէջ աղանձ են բոհրում», բով Նբ. «երկաթէ բարակ թիթեղ՝ որի վրայ աղանձ են բովում. սաջ», բով անել, բովիկ անել Վն. «զորեն բոհրել, աղանձ շինել». նոր բառեր են բովուկ, բոհրուն, բոհրահոտ, բովուիլ, բովտուն, բովքար։

ՓՈԽ (borrowing) Գն, bov «փուռ (հացագործի, կրի ևն)»։ Paspati համեմատում է այս բառը հինդուստ. [arabic word] bap'h «շոգի» և սանս. pyuš «գոլ, տաքութիւն» բառերի հետ. բայց ակ-ներև է, որ ո՛չ ձևով և ո՛չ նշանակութեամբ կապ չունի նրանց հետ։

NBHL (12)

ԲՈՎ ԲՈՎՔ. κάμινος caminus, fornax Հնոց՝ ուր հալեն զհրահալելիս. փուռն, հալոց, քուրայ. օճագ, ֆուռուն.

Կամ χωνευτήριον conflatorium, fornax fusoris Վառարան եւ անօթ հալելոյ եւ ձուլելոյ. որ եւ տիրապէս Հալոց, Բութակ, Քուրայ.

ԲՈՎՔ. μέταλλον metallum, ut metalli fodina Մետաղք, տեղի մետաղաց. հանք. իբր վառարան՝ ուր ընդ երկրաւ գոյանան հրահալելիք զօրութեամբ արեգական. մատէն.

Որպէս փորձի ի բովս արծաթ եւ ոսկի, նոյնպէս ընտրէ զսիրտ Աստուած. (Առակ. ՟Ժ՟Է. 3։)

Զոր օրինակ ձուլեսցի արծաթ ի մէջ բովոց (կամ բովուց), այնպէս ձուլեսջիք ի միջին դորա։ Յորժամ ելանէ նա ի բովէ անտի հրոյն. (Եփր. համաբ.։)

Այն ինչ ելեալ իցէ ի բովոյ, եւ փայլիցէ. (Ոսկ. ես.։)

Յետ առաջին բովացն ... Իբրեւ բովովք ոմամբք զոգին պայծառացուցանել. (Նիւս. երգ.։)

Եւ կշռեցին զվարձս իմ երեսուն արծաթի. եւ ասէ ցիս տէր. ա՛րկ դու զայդ ի բովս, եւ քննեա՛թէ փո՞րձ իցէ ... եւ արկի ի տուն տեառն ի բովս. (Զաք. ՟Ժ՟Ա. 13։)

Մաքրել յարեգակնայինն բովս. (Մագ. ՟Հ՟Բ։)

ԲՈՎ, ԲՈՎՔ. որպէս Անօթ հրոյ. կրակարան. բուրվառ. եւ Կրակ.

Բառնայր զբով կրակին, որով զխունկն բուրացուցանէին. (Ասող. ՟Գ. 29։)

Այն՝ որ արծաթոյն բովքն են եւ ոսկւոյ, երկրի (այսինքն հողոյ) է վատթարագոյն մասն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բոտոտ, ից

s.

mow-worm;
moth, wood-fretter.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ճճի, փորի որդ, փայտի ցեց» Բարուք զ. 19, Վրք. հց. Բ. 623. Նար. կթ. էջ 177. որիզ բոտոտակեր «ճճեկեր» Բարուք. զ. 71. Ագաթ. բոտոտակերեալ Բարուք. զ. 11։

ՆՀԲ թուի հանել փտել բառից։ Հիւնք. փտել բառից։ Կայ արաբ. [arabic word] bahīlā, նուազականը [arabic word] butitia «ծառի որդ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 457)։ Բայց ըստ որում հայերէն բառը շատ հին է, ուստի նմանութիւնը պատահական է։ Այսպէս նաև ասորես. baltitu, ասոր. beltiϑā «փայտի որռ»։

ԳՒՌ (dialectal) Ռ. փօդօդ, Վն. պտէօտ «բոտոտ». որից բոտոտիլ, Ռ. Վն. «որդնոտիլ, ճճեկեր դառնալ», բոտ Վն. «ճճեկեր, մէջը որռ մտաճ (ծառ կամ փայտ)».-նո՞յն է նաև Մկ. մըն-դիւտ «ծառի որդ»։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] betut «ցեց, փալտի որդ». -այլ է վրաց. ბოტოტი բոտոտի «կա-խուած թանձր խլինք. rуcтая cоnля». ბთ-ტოტებიანი բոտոտեբիանի «խլնքոտ, conл-авыи» (Չուբինով 115)։

NBHL (3)

Որդն կամ ճճի՝ ծնունդ փտութեան եւ ապականութեան, որ ծնանի ի փորի, կամ ի փայտի. եւս եւ ցեց, եւ ուտիչ.որպէս յն. σκώληξ vermis եւ βρῶμα rodens (ut tinea) որդ, ճճի.

Որպէս բոտոտ, որ ուտէ զփայտ. (Վրք. հց. ձ։)

Գիւտք որովայնի՝ բոտոտք ճապուկք շարժողականք ... որդունք աղեաց ... անիծք ... զազրաթորմիք. (Նար. ՟Կ՟Թ։)


Բոր, ոյ

s.

leprosy, itch, scurf;
- գրաստուց, farcy.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բորոտութիւն, քոս» Սրճ. յար. էջ 282. Երզն. մտթ. Շնորհ. ընդհ. որից բորոտ «բորով հիւանդացած»՝ ՍԳր. բորոտութիւն ՍԳր. բորոտիլ ՍԳր. բորոտանալ Եփր. մնաց. բորութիւն Պրպմ. 48 (չէ մտած բառարան-ների մէջ. թերևս և վրիպակ է). քածբոր Վստկ. 223 (գրուած է բոր կամ քածպոր)։

= Իրան. *bor ձևից փոխառեալ, որի միակ ներկայացուցիչն է նորագիւտ սոգդ. βr'wk՝ (կարդա՛ *βarukə) «բորոտ»։-

Fwald, Sprachwiss. Abhnd. 2, 66 ա-րաբ. [arabic word] al-baras «բորոտութիւն» (որից սպան. albarazo, պորտ. alvaraz, հֆրանս. albara, albora) համեմատամ է մեր բորոտ բառի հետ։ Սրա դէմ է ռուոս գալիս Müller SWAW 41, 11 յիշեցնելով թէ հյ. բորոտ կազմուած է -ոտ մասնիկով բոր բառից և թէ արաϰ բերէն բառը գոյութիւն չունի առամե-րէնում. նոյն, Armen. VI լտ. fur-fur «թեփ (ցորենի, մորթի, գլխի)» բառի հետ։ Հիւնք. բորբորիտ կամ յն. φώρα «բորոտութիւն» և կամ լն. որբ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Gauthiot

MSL 19, 128։ Petersson KZ 47, 260 յն. φάρω «ճեղքել», φάρος «ակոս», φα-ρόω «հերկել», լտ. ferio «բաղխել, զար-նել», հսլ. borja, brati «կռուիլ» ևն բա-ռերի հետ, արմատակից հյ. բիր և բրեմ բառերին. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լտ. scabies «բոր, քոս», scaber «բորոտ» և scabo «քե-րել»։ Մառ ИАН 1919, էջ 395 նոյն ընդ քոր. իսկ էջ 405-406 վրաց. բո-բոտի, բրազի, արաբ. [arabic word] marīz «հի-ւանդ» և [arabic word] baras «բորոտութիւն» բառերին ցեղակից։

ԳՒՌ (dialectal) Ալշ. Ջղ. բ'որ, Ննխ. Պլ. բօր, Ախց. Կր. Սչ. բ'օր, Հմշ. պօր, Սեբ. բ'էօր, Զթ. բ'իւր, բ'իւր.-Ախց. Երև. Կր. բ'օրօտ, Ալշ. բ'օրոդ, Ննխ. Պլ. բօրօդ, Սչ. բ'օրօդ, Հմշ. պօրօդ, Ռ. փօրօդ, Ասլ. բ'էօրէօ*, Հճ. բ'ույոդ, Զթ. բ'իւ-րիւդ, բ'իյիդիլ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბოროტი բորոտի «չար, գէշ, վտանգաւոր, մոլի, անարդար, եղեռնաւոր», მებოროტება շեբորոտեբա, განბოროტება գանբորոտեբա «ձանձրանալ, բարկանալ, տը-կարանալ», ბოროტობა բորոտոբա,სიბოროტვ սիբորոտե «չարութիւն, չարագործութիւն», ბოროჯ-მანკამება բորոտ -մանքամեբա «մե-քենայութիւն, խարդաւանք», უბოროტი ու-բորոտի «ամենևին չարութիւն չանող, շատ բարի», թուշ. բորտոբ «գէշութիւն, կեղտո-տութիւն». այս բառերի նշանակութեան տար-բերութեան համար հմմտ. պրս. [arabic word] pis «բորոտ, կեղտոտ», թրք. pis «կեղտոտ, վատ», Վն. կռոտ «բորոտ. 2. գէշ, անպի-տան», լտ. scaber «բորոտ, քոսոտ. 2. կեղ-տոտ, անմաքուր. 3. չարաճճի»։ -Հայերէնից փոխառեալ է թւում նաև թաթար. [arabic word] bert «քոսոտ, բորոտ, փուճ, անպիտան» (Будa-говь 1, 251), որ թաթարական արմատներով ստուգաբանութիւն չունի։

NBHL (2)

ԲՈՐ λέπρα lepra որ եւ ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆ. Ազգ փոխադրական կեղոյ ի մորթ մարմնոյ մարդոյ՝ գոյացեալ յապականութենէ արեան, սաստիկ մարմաջեցուցիչ. բոր, քոսոտութիւն.

Զիւրն հոգւոյ ախտ ի նոսա փոփոխելով՝ որպէս զբոր. (Շ. ընդհ.։)


Բորակ, ի, աւ

s.

nitre, borax;
հանք —ի, vein of nitre.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած է նաև բուրակ, բաւրակ, բօրակ, բարակ) «մի տեսակ հան-քային նիւթ. լտ. nitrum» Երեմ. բ. 22. Ա-գաթ. 106. Եղիշ. հյր. մեր 199. Վրք. հց. Բ. 323. Ճառընտ. Մխ. դտ. Գաղիան, նոր բա-ռեր են հայբորակ, աղբորակ, բորակածին։

-Պհլ. *borak ձևից, որ չէ աւանդուած, բայց հմմտ. պրս. [arabic word] bōra «բորակ», որից փոխառեալ են ասոր. [syriac word] burqā, վրաց. ბორა բորա, ბორაკი բորակի, արաբ. [arabic word] bavraq, buraq, թրք. [arabic word] boraq, ֆրանս. անգլ. borax, սպան. borrax, borraǰ, իտալ. borrace, ռուս. боръ հոմանիշները։ Բորա-կը՝ ըստ Լէմանի՝ իններորդ դարում մտաւ Եւրոպա։-Հիւբշ. 122։

Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, յե-տոյ ՆՀԲ, Lag. Gesam. Abhd. 21 ևն, բոլորն էլ համեմատելով պրս. բառի հետ [other alphabet]

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] porak հայերէնից փո-խառութիւն պէտք է դնել նախաձայն ր-ի պատճառաւ՝ փոխանակ b։

NBHL (2)

ԲՈՐԱԿ νίτρον nitrum գրի եւ ԲՈՒՐԱԿ, ԲԱՒՐԱԿ, եւ ԲԱՐԱԿ. Հող հանքային՝ աղենման գունով եւ համով, մաքրիչ եւ կիզիչ. նատրուն, նըտրուն.

Հրաման ետ բերել աղ եւ բորակ, եւ բարկքացախ. (Ագաթ.։ Նոյնպէս ՃՃ. ստէպ. (զի այդոքիւք շփէին զվէրս վկայից առ առաւել կսկծեցուցանել)։)


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։

= Հնխ. bho-bhr-o ձևից, որ կրկնականն է bher, bhere, bheru, uhreu, bhereu «ե-ռալ, եփել, ծփալ» պարզական արմատի, որի միւս ժառանգներն են՝ լտ. ferveo, fer-bui, fervo, կիմր. berwi, բրըտ. bervein, berucin «եռալ, եփիլ», միռլ. berbaim «ե-փել», գոթ. հբգ. brinnan և գերմ. brennen «այրել, վառել» (ուրիշներ տե՛ս աղբիւր բառի տակ և [hebrew word] alde 225, 286, Ernout-Meillet 338, Kluze 72, Boisacq 1037, Po-korny 2, 167)։ Հայերէնի վերի ձևերը ցոյց ևն տաւես -O-ձայնդարձր, բայց գաւառա-կանների մէջ ունինք նաև -e-ձայնդարձը բերբել ձևով։

Հները բորբ բառի նշանակութիւնը մո-ռացել էին. յետնաբար հնարուեցան «խաւար, աղօտ, ծածկուած» նշանակու-թիւնները.-Հին. բռ. մեկնում է «բորբ. խաւար. Քողաբորբեալ. առագաստեալ». Քողաբորբ «քօղով ծածկուած» իմաս-տով ունի Ճառընտ. իսկ Թր. քեր. «-︎︎ չափով բառ» նշանակութեամբ. հմմտ. քողաղօտ ()։ Սրանցից է առնում Առաք. պտմ. 41 քողաբորբեալ «ծած-ևած, թագնուած»։ Բառ. երեմ. էջ 57 սխալմամբ գրում է բորգ (բառաշարքը պահանջում է բորբ) և մեկնում է «խա-ւար կամ հնոց կամ տխուր»։ ՀՀԲ մեկ-նում է բորբ «խաւար կամ մութն, կամ աղջամուղջ կամ մռայլ»։ ՆՀԲ բորբ «թուի արմատ բորբոք բառին, և անխը-տիր երևի նշանակել զյորդութիւն հրոյ և ծխոյ», բորբոք. լծ. հյ. բորբ և յն. πῦρ «հուր»։ ՋԲ մեկնում է «պայծառ, բազ-մալոյս. 2. տօթ, տապ. 3. խաւար, թան-ձըր խաւար». ԱԲ «ցաթած լոյս. 2. տա-ռութիւն, ջերմութիւն. Յ. մէգ, մութ, մշուշ. 4. առատ, յորդ». սրանցից դուրս ՓԲ դնում է նաև տարբեր մի բորբ. ի հլ.

«ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։

ԳՒՌ (dialectal) Երև. բ'օրփ տալ «կրակ տալ, բոր-բոքել, սիրտը կամ եռանդը արծարծել», բ'օր-փէլ, Ղրբ. պէ՛րփէլ «կրակը արծարծել» (յատկապէս «քղանցքով փչել»), նաև «դըր-դել, գրգռել», Ջղ. բ'որբո՛քել, Խրբ. Կր. բ'օր-բ'օքիլ, Ալշ. բ'օրբ'ընգել, Մշ. բ'օրբ'ըգել, Ոզմ. բ'էօրբըքիլ, Նբ. բ'օրբ'ընքել, Սլմ. պէօրպը-քել «կրակը հրահրել»։ Նոյն բառերն են բոր-բոնք Վն. «բորբոքում», բորբոնք զարնել Վն. «հրահրել», բորբոք ըլլալ Մն. «զայրանալ, սաստիկ բարկանալ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბორბოკი բորբոքի «զայ-րանալ, բարկանալ, յանդիմանել, քրթմըն-ջել»։

NBHL (2)

եւ գ. Թուի արմատ Բորբոք բառին, եւ անխտիր երեւի նշանակել զյորդութիւն հրոյ եւ ծխոյ. ուստի ծագեն Յորդաբորբ, եւ Խաւարաբորբ.

Գունդ բիւրեղ, որ գէղն կամ սպի ունի, ոչ կարէ հեղուլ բորբ շող լուսոյ. (Շիր.։)


Բորբոս, ի

s.

mould, mouldiness, mustiness;
ունել զհոտ —ի, to smell musty.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մգլածութիւն, քիւֆ» Գէ. ես. Ոս-կիփ. Մաշկ. Վրդ. պտմ. էջ 3 և ծն. որից բոր-բոսահամ Վստկ. բորբոսահոտութիւն Վստկ. էջ 3. բորբոսային Մխ. բժշ. բորբոսիլ Ճա-ռընտ. Ոսկիփ. Մաշկ. Երզն. մտթ. Վրդն. ել. անբորբոս, անբորբոսային Մխ. բժշ.։

ՆՀԲ լծ. բոր, բոյս, բորբոք։ Հիւնք. բու և բոտոտ բառերից։

ԳՒՌ (dialectal) Գ7Ռ -Ալշ. Մշ. բ'օրբ'ոս, Երև. բ'օրբ'օս, Պլ. փօրվ.օս, Պրտ. բ'սբ'օրօդ «բորբոսնած», Սեռ. բ'օրբ'էս, Տիգ. փօրփուս, Ոզմ. բ'էօրբէօս, Շմ. պիւրպէօսն. Մկ. պիւրպիւս, Ղրբ. փըր-փէշն. -բայական ձևով՝ Խրբ. բ'օրբ'սօդիլ, Ալշ. Մչ. բ'օրբ'rսնել, Ախց. Կր. բ'օրբսնիլ, Տփ. բօրփսնիլ, Ննխ. փօրփսնէլ (հինը բօր-բըսնէլ), Պլ. փօրփսնիլ, Տիգ. փօրփսիլ, Սլմ. Վն. պէօրպսնել, Ասլ. բ'սբ'րէօդիլ, Շմ. պիւր-պէօսնիլ, Ագլ. բըրբէ՛շնիլ, Ղրբ. փըրփէ՛շնիլ, Հճ. բ'mյբ'mսել։

NBHL (3)

(լծ. ընդ բոր, բոյս, եւ բորբոք). εὕρως mucor, situs, caries Գունագոյն աղուամազ եռացեալ ի հին հացս, եւ ի փտեալ պտուղս, ի խիւս ալերոյ, եւ յայլ փուտ իրս խոնաւուտս, ի քարինս, եւ այլն. որք եւ խոշորացուցիւ նկատեալք՝ են տիրապէս բոյսք մանրիկ. բորբոս.

Երրն ... զթարախն, զբորբոսն, եւ զփտութիւնն յայտ առնէ. (Գէ. ես.։)

Շարժեաց զբոյսս եւ զբանջարս, որոյ սկիզբն է բորբոս հողոյն։ Սկսանի նախ բորբոս ի հողն, եւ ապա արմատանայ, եւ այլն։ (Վրդն. պտմ. եւ Վրդն. ծն.։)


Բորկոնիմ

s.

thistle.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «մի տեսակ սուր փուշ» Դատ. ը. 7, 16 (այլ ձ. բորկունիմ, բարկէնիմ). ուրիշ տեղ չէ գործածուած կար-ծեմ նոյն բառն է բորքիմ «առիւծամորենի» Բառ. երեմ. էջ 57։

= Երր. [hebrew word] barqānīm. անստոյգ բառ, որ ոմանք մեկնում են «փուշ», ուրիշներ «կամնասայլ». Եօթանասնից թարզմանու-թեան մէջ բառը տառադարձոթեամր պա-հուած է յն. βαρϰηνίμ (այլ áá. βαρϰομμειν, βαραϰηνειμ, հայը անշուշտ βορϰονίμ կամ βօρ-ϰονεἰμ) ձևով (E. Sophocles, էջ 299). յու-նարենի՝վրայից էլ տառադարձուած է մերը։

NBHL (2)

βαρκηνείμ, βορκονείμ բառ եբր. պարէգանիմ Տեսակ ինչ սայրասուր փշոյ, կամ տատասկի.

Եւ ես քարշեցից զմարմինս ձեր փշովք անապատի, եւ բորկոնիմաւ (կամ բորկունիմաւ)։ Առ փուշս յանապատէ, եւ զբորկոնիմն, եւ քարշեաց նոքօք զարսն սոկ քովթայ. (Դատ. ՟Ը. 7. 16։)


Բութ, բթի

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

· Calfa

Etymologies (7) · Adjarian

«հաստ, գուլ, անհասկացող. 2. գուլ, ո՛չ-սուր. 3. ծանր, թաւ» Փիլ. Նիւս. ծն. Շնորհ. այբուբ. Երզն. քեր. «կէտառրու-թեան մէջ՝ նշանը» Թր. քեր. «90 աստիճա-նից մեծ անկիւն» Եւկղիդ. որից բթել Սիր. լ. 10. Վրք. և վկ. Ա. 370. բթիլ Ագաթ. Եղիշ. բթագոյն Փիլ. Պղատ. տիմ. բթահայեաց «ո՛չ-սրատես» Առաք. մոլ. բթացուցանել Շնորհ. ընդհ. Ոսկ. աւագ բշ. բթութիւն Նիւս. բն. Մագ. քեր. առանց սղումի՝ բութանկիւն Եւ-կըղիդ. նոր բառեր են՝ բթանալ, բթամիտ ևն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,

օրոփել»։ Karst, Յուշարձան 415 մոն-ղոլ. moxo, բուրիաթ. moko, թունգուզ. moko, մանչուր. mokto, motso, moǰo «բութ» և հյ. մունջ բառերի հետ. իսկ էջ 418 ալթայ. թաթար. but, bot, but (կլոր, թաւ մարմինների համար ասու-ած), չաղաթ. put «խրճիթ, սրունք», buta «կլորիկ թուփ, կոճղ», օսմ. buda-la «ապուշ», bodur «կարճահասակ» ևն։ Mladenov IF 38, 169 ալբան, butə «կակուղ, փափուկ, քնքոյշ», գոթ. ba-uθs, լիթ. bukús, նորվ. butt «բութ» բառերի հետ՝ հնխ. bhut ձևից։

ՓՈԽ (borrowing) Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), էջ 131 դնում է թրք. [arabic word] pat «հարթ», [arabic word] pat «տափակ, լայն», որից [arabic word] pat-buriin «տափաքիթ»։

«անստոյգ մի բոյս». մէկ անգամ յի-շել է Բժշ. առանց բացատրութեան, ըստ Հայ-բուսակ § 379։

ութակ «նուագարանի բանալի» տե՛ս բոյթ։ Թերևս նոյն է բութակ «մոյթ. նեռուև». որ յիշում է Բառ. երեմ. էջ 215։

NBHL (8)

ἁμβλύς obtusus, hebes Գուլ. պակասեալ ի սրութենէ կամ ի սայրից. նմանութեամբ՝ Թանձրամիտ. դանդաղ. ծանր, եւ մեղկ. վատ. գուլ. գիւնտ.

βαρύς (որ եւ Վառ ձայն, այսինքն ծանր). βαρεία ravis Ըստ քերականաց է մասն առոգանութեան, այսինքն ոլորակ հակադրեալ շեշտի՝ վայրաբերիչ ձայնի ծանրութեամբ. եւ նշան նորա՝ որ նոյնպէս կոչի բութ, է այս (՝).

ἁμβλύς obtusus Ըստ երկրաչափից՝ ասի անկիւնն այն՝ որ մեծ է կամ լայն եւ բա՛ց քան զուղիղ անկիւնն. կամ որոյ չափ առաւելու քան զ90 աստիճանս.

Եւ թէ մըտօքդ ես բութ եւ գուլ, ջանիւ զուսումն կե՛ր եւ կո՛ւլ. (Շ. այբուբ.։)

Հոտոտելիքն՝ լուսաւորագոյն եւ մաքրագոյն (այսինքն նո՛ւրբ) քան զճաշակելիս եւ զշօշափելիս, եւ բւոթ է եւ դժուարատեսիլ քան զտեսանելիս եւ զլսելիս. (Փիլ. լին.։)

Մեղկ ճառաբանութիւնն (այսինքն արտասանութիւնն) ասի բութ։ (Երզն. քեր.) որ հայի եւ ի յաջորդ նշ։ (Իսկ հոլովքդ՝ բութի, կամ բութին, ի բութանէ, բութամբ, են ի բառէս Բոյթ, կամ Բոյթն. Տե՛ս ի վեր անդր)։

Ոլորակք են երեք. շեշտ, բոյթ, պարոյկ. (Թր. քեր.։)

Եւ զբարբառոցն սաստկութիւնս ոլորմանցն՝ եօթն դէպ եղեւ գոլ. շեշտ, բութ, պարոյկ, թաւ, սոսկ, երկար, սուղ. (Փիլ. այլաբ.։)


Բութակ, աց

s.

thumb;
prop, support;
pin, peg;
coppel, crucible;
cork;
ring put on the thumb.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մետաղ հալեցնելու յատուկ հողէ աման, քուրայ» Ոսկիփ.։

-Արաբ. [arabic word] butaq «քուրայ», որ փո-խառեալ է պրս. [arabic word] bōta հոմանիշից. սրա-նեզ է նոյնպէս թրք. [arabic word] pota «քուրայ»։

Այս ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ԳԴ էջ 456 ա (պութէ բառի տակ)։ ՆՀԲ և ՋՐ դնում են ռմկ. բօթա։ Pictet 2, 263 պրս. բառի հետ։

NBHL (4)

(որպէս թէ բոյթ փոքրիկ). Սամիքն, կամ ծակ գործին, զոր ագուցեալ ի սեպս նուագարանաց, եւ պտոյաքեալ պնդեն կամ թուլացուցանեն զաղիս, կամ զթելս.

(Քնարահարն) առեալ զպղնձի բութակն ի ձեռն, եւ ձգէ ի ձեռին ի բոյթսն, եւ զթելսն պնդէ, եւ զյաւէտ ձիգսն թուլացուցանէ. (Յակ. ղրիմ.։)

որպէս ռմկ. բօթա. Քուրայ, այսինքն խեցեղէն անօթ՝ յորում հալեն զհրահալելիս.

Ժողովեա՛ զարծաթն եւ զժանգառն ի բութակ, եւ ա՛րկ ի ներքոյ խարոյկ մեղմագին։ Ա՛ռ զերկուս բութակս կաւակերտս, եւ դի՛ր ի վերայ հրոյ. (Ոսկիփոր.։)


Բուծ, բծաց, բծոց

s.

sucking lamb.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Հնխ. bhug'o-ձևից, որի միւս ժա-ռանգներն են սանս. bukka «բուծ», bukkā «այծ», զնդ. būza «ուլ», buzya-«այծեայ, այծի», պհլ. būǰ, պրս. ❇ buz «այծ, ուլ», ❇ buzīča «ուլ, այծիկ», ❇ buza «այծ-եղջիւր», աֆղան. wuz, buz «ուլ», vuza «այծ», հինդուստ. ❇ buz «այծ», քրդ. ❇ bizin «ալծ», լօրիստ. biz, զազա bəzeia, bəzyá «այծ», bəzyék «ուլիկ», գուժիկ. bise, սեմնանի boča «այծիկ», վախի buč, buc, եազգուլ. boe «հորթ», գնչ. buznó «բուծ», buzni «այծ», buznoró «ուլ», buzin «այծ», buzos «բուծ, ուլիկ», բելուճ. būz «այծ» (Horn § 213), գերմ. Bock, հրգ. boc, հոլլ. bok, անգլսք. bucca, հհիւս. bukkr, անգլ. buck, հիռլ. boc, bocc (փոխառութեամբ ֆրանս bouc) «նոխազ, արու այծ» (տե՛ս Kluge 64, Iokorny 2, 189)։-Հիւբշ. 430։

ՆՀԲ բուծանել բայից (որից նաև Հիւնք.)։ Ուղիղ մեկնեց նախ Lag. Urgesch. 733, որ համեմատում է պրս. և զնդ. ձևերի հետ։ Նոյնը կրկնում են Müller, Justi, Տէրվ. Նախալ. 97, 172 ևն։

ՓՈԽ (borrowing) Վրազ. ბუწი բուծի «մատղաշ, փոքրիկ գառնուկ». բառս հայերէնից մի-այն կարող է փոխառեալ լինել՝ վերջի ծ-ի պատճառով. թերևս նաև չեչէն. բուօժ, բօժ «ուլիկ»։

NBHL (3)

Եւ բուծ մի տարեւոր անարատ արասցէ յողջակէզ տեառն. (Եզեկ. ՟Խ՟Զ. 13։)

Անխտյեաց զանձն իւր յաշխատութենէ բծոց. (Եփր. ել.։)

Մաքի, որոջ, այծ, իգական ... իսկ չէզոքն (այսինքն հասարակ արուի եւ իգի՝) ալոջ, եւ բուծ. (Երզն. քեր.։)


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։

= Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։

ՆՀԲ բուծանել բառից («պատրոյգ բու-ծիչ ճրագի»)։ Ուղիղ մեկնութիւնը տու-աւ նախ Lagarde, Propet. Chald. 243, Hagiogr. Chald. 99։

NBHL (2)

ԲՈՒԾՆ կամ ԲՈՒԾԻՆ կամ ԲՈՒԾՈՒՆ. θρυάλλις ellychnium Պատրոյգ բուծիչ ճրագի, կամ լապտերի.

Ըստ օրինակի պատրուկ ճրագի, կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ. (Վեցօր. ՟Գ։)


Բուշտ, բշտի, տոյ

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «մէզի պարկը, միզային փամփուշտ» Պղատ. տիմ. 172. «պալար, ու-ռուցք» Կիր. պտմ. էջ 23. Միխ. ասոր. էջ 263, «պղպջակ» Առաք. մոլ. փոշտ «ձուանքի ներ-քին պարկը» Լծ. նիւս. (որից փոշտանկ «ա-ղեթափութիւն» Ոսկիփ. Լծ. նիւս. Յայսմ. հոկտ. 19. փոշտանկաւոր Բժշ.) փամփուշտ կամ փանփուշտ «միզային փամփուշտ, մէ-զի պարկը» Եզն. Շիր. Մագ. բաղաբուշտ կամ բաղափուշտ «մէզի փամփուշտ» Ոս-կիփ. Մարթին. (որ և գրուած փալաբուշտ Ջաթև. հարց. 242. փաղաբուշտ, փաղա-փուշտ, փալափուշտ). բշտիլ «ուռիլ» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 60. նոր գրականում փամփուշտ «հրացանի գնդակն ու վառօդը պարունակող ամանը. cartouche», որից փամփշտաւոր, փամփշտակալ, նաև միզա-փամփուշտ ևն։

Քննիչները առհասարակ միացրած չեն այս բոլորը։ ՆՀԲ՝ որ բոլորն իրար է միացնում, լծորդ է դնում նաև լտ. pustula «պղպջակ, բշտիկ», Bötticher, Arica 71, 167, Lagarde. Urgesch. 713, Beitr. bktr. Lex. 57 փամփուշտ և փի ոշտ բառերը համեմատում է սանս. pršta, զնդ. paršti, *paitiparšti, պրս. աֆղան. pušt «կռնակ» բառերի հետ։ Տէրվ. Altarm. 5 փոշտ կապում է փուք, փչել ևն բառերին, իսկ փամփուշտ դնում է փոշտ բառի սաստկականը՝ մ յաւելուածով։ Justi, Dict. Kurde, էջ 74 փոշտ բառի հետ համեմատում է քրդ. papeft «քարճիկ, միզային փամփուշտ». յն. πομφός «պալար, այտոյց», լտ. pa-pula «բշտիկ, ուռեցք», papilla «ըս-տինքի պտուկ», լիթ. pampalas «ուռած, գեր», pámti «ուռիլ, գիրանալ»։ Տէրվ, Նախալ. 92 վերջին երկու լիթ. ձևերը, հալ. փամփ-ուշտ, փապարել, թերևս

նաև փափուկ՝ դնում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Btrg. 20 փամփուշտ կցում է յն. πεμφός ձևին՝ իբր բնիկ հաւ։ Müller WZKM 6, 185 միացնում է փոշտ(անկ) և փամփուշտ։

ԳՒՌ (dialectal) Ախց. Կր. Մշ. Ջղ. բ'ուշտ, Խրբ. Սչ. բուշտ, Հմշ. պուշտ, Ննխ. փուշտ, Ագլ. բիւշտ, Շմ. պիւշտ, Ասլ. փիւշդ, բոլորն էլ նշանակում են «բշտիկ, ուռեցք», իսկ Տփ. բուշտ «փուչիկ, միզափամփուշտ»։-Բայաձև Ագլ. Տփ. բշտիլ, Ալշ. Ջղ. բ'շտել, Ննխ. բըշ-տէլ, փշտէլ, Երև. պշտէլ, փշտէլ, Պլ. բշդել, Սեբ. բ'շդել, Ռ. փշդիլ։-Նոր բառեր են բշտիկ, բշտռկիլ, բշտռտել, բշտեցնել, բշտբշտիլ, բշտբշտոտիլ, ալաբուշտ.-հե-տաքրքրական է յատկապէս՝ Մշ. փալամ-փուշտ «բաղափուշտ»։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბუმტი բուշտի «միզային փամփուշտ, ջրի պղպջակ», ბუმტუკი բուշ-տուկի «միզափամփուշտ», դաբուշտեբա «ու-ռեցք յառաջացնել». լազ. busti «միզափամ-փուշտ»։

NBHL (4)

ռմկ. բշտիկ. լտ. բուսդուլա, pustula φλύκταινα Խաղաւորտ, պալար. ուռոյցք. պղպջակ.

Ի ձեռն թոքոյն զըմպելին առ երիկամունսն ի բուշտն մղեալ. (Պղատ. տիմ.։)

Եղեւ մահտարաժամ. նախ ի մէջ ձեռացն (գուցէ՝ ցայլիցն) բուշտ երեւէր. եւ այն էր նշանն. (Միխ. ասոր.։)

Հպարտութիւնն նմանի բշտոյ լցեալ հողմով, որ դառնայ յոչինչ ընդ պայթնուլն. (Առաք. մոլ.։)


Բուռ, բռոյ, ով

s.

lime;
plaster;
varnish.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ծեփելու կիր կամ գաճ» Օր. իէ. 2. 4. Ոսկ. ես. 422. «նօթ, սլիկոն կոչուած կարմիր ներկը» Իմ. ժգ. 14. «ապիկի, ջնա-րակ, սըռ» Վրք. հց. որից բռել «կրով կամ գաճով ծեփել» ՍԳր. բռեայ «բուռով ծեփած» Երզն. մտթ. 456. բոքար «փոքր քար՝ ձեռքը առնելու չափ» Վրդն. առ. 89. բռածեփ «բու-ռով ծեփած» Ոսկ. ղկ. գրուած է փոր, ի հլ. Սարգ. ա. պետր. դ (էջ 246բ)։

=Բաբել. *būlu «կիր», ասուր. pūlu «կիր», որից փոխառեալ է նաև յն. πῶρος «փխաքար, tuf», πωρόω «պնդիլ, կարծրա-նալ»։

Հիւնք. սփռել բայից։ Վերի մեկնու-թիւնը տուաւ Jensen, Hitt. u. Arm. էջ 183, 212 և ՀԱ 1904, 273։

ՓՈԽ (borrowing) Արևել. թրք. (Kazzak-ի բարբա-ռով) [arabic word] bur «գաճ» (Shaw, A sketch), Կա-զանի թթր. [arabic word] bur «կաւիճ» (Будaговь 1, 274), թրք. գւռ. Եւդ. [arabic word] pur «բուռ, բռա-քար, բռաժայռ» (Գազանճեան, Յուշարձ. էջ 329)։

NBHL (4)

κονία calx Նիւթ բռելոյ, այսինքն ծեփելոյ. մանաւանդ սպիտակ ծեփոյ. զոր օրինակ կիր, գաճ.

Սպիտակութիւն բռոյ. (Սարկ. քհ.։)

Որպէս կաթին եւ ձեան եւ բռոյ եւ կրոյ սպիտակ լինելն. (Վրդն. քրզ.։)

Ծեփեաց բռով, եւ կարմրացոյց զգոյն նորա. (Իմ. ՟Ժ՟Գ. 14։)


Բուստ

s.

coral.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քարի նման ծովային մի բոյս. մարջան, corail» Բժշ. գրուած նաև պիստ. արդի գրականում գործածական է միայն ա-ռաջին ձևը։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Bötticher, Arica 74, 215 ևն։

NBHL (1)

ԲՈՒՍՏ կամ ՊԻՍՏ. բուսդէր, պիսդ, պուսսէդ, վիւսսէդ κοράλιον corallium. Գոհար ծովային՝ իբր բոյս քարացեալ. (Բժշկարան.։)


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

«ուտելիք, կերակուր» Սիր. լ. 25, լգ. 25. Եւագր. որից բտել «սնուցանել, պա-րարել» Եփր. վաշխ. Ոսկիփ. Վրդն. առ. 76. բտկան «լաւ սնուած, պարարտ» Վրդն. սղ. էջ 487. բտոց «սնուցում» Վրդ. առ. 23. խո-տաբուտ Բ. մակ. ե. 27. Եղիշ. Յհ. կթ. խըս-տաբուտ Եփր. պհ. խոզաբուտ Եփր. պհ. ըն-դաբուտ Բուզ. գրուած բութ «սնուցում» Վրդն. առ. 21. բութել «պարարտացնել (մորթելու համար)» Վրդ. առ. 21։

= Բոյծ արմատի երկրորդ ձևն է և նրա հետ միասին ծագում է հնխ. bhug արմա-տից. հայերէնի մէջ ծ-տ ձայնափոխութեան համար հմմտ. արտ <*արծ յծ, որ ցույց է տալիս նաև թէ ինչպէս ու և ոյ կարող են իրար փոխա-րինել։

ՆՀԲ լծ. ուտ, խոտ, բուծ կամ բոյծ։ Տէրվ. Նախալ. 97 սանս. bhuǰ, լատ. fungor և հյ. բուծանել բառերի հևտ հնխ. bhug արմատից։ Muller, Arm. VI յն. φυτόν «տունկ» բառի հետ։ Հիւնք. բուծանել բայից։

ԳՒՌ (dialectal) Բլ. բ'ուդ, բ'դել, Մկ. պիւտ «ըն-տանի կենդանիների ձմեռուայ ուտելիքի պաշարը. 2. ուրիշի անասունը իր մօտ պա-հելով կերակրել՝ որոշ վարձքի փոխարեն»։ Նոր բառեր են բաւոր «նախրապան», բտվարձ «նախրապանի վարձը»։

ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] ︎ put, [arabic word] puti «անա-սունների ձմեռուայ ուտելիքը»։

«պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.

= Ասոր. [syriac word] bud «եկեղեցական տե-սուչ», որ նոյնպէս մեր բառի նման իբրև յա-տուկ անուն էլ գործածուած է. այսպէս էր ոչւում Գալիլակ և Դիմնակ առակաց գրոց ասորի թարգմանիչր։

Բաստամեան, Մխ. դտ. 141 դնում է պարետ բառից, Brockelmann, Ուս. փոխ. բառից, թրգմ. Տաշեան, էջ 94 պերետուտ բառից սղուած է համարում։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Տաշեան, Վարդապետութիւն Առաքելոց, Վիեննա 1896, էջ 53։-Karst, Դատստն. Il. էջ 52=յն. βουτιστης «immersor» (իբր մը-կըրտող). բայց այս բառը չունին ո՛չ Bailly և ոչ Sophocles։

«լիրբ կամ աներկիւղ». ունի միայն Բր. երեմ. էջ 58։

NBHL (7)

(յորմէ Խոտաբուտ, Բտել, եւ այլն. լծ. ընդ ուտ, խոտ, բուծ կամ բոյծ.) ἕδεσμα, χόρτασμα esca, pabulum Ճարակ. ուտելիք կենդանեաց. կեր. կերակուր.

Զչորագոյն եւ զանողորկ բուտն յանձին ստացեալ. (Սոկր.։)

Բուտ եւ բիր եւ բեռն իշոյ. (Սիր. Լ. կամ ԼԳ. 25։)

Զբաժանումն առնել անխտիր, զկին յառնէ, եւ զայր ի կնոջէ. եւ զայլ բուտն՝ վասն դահեկան ի միոյ. այն է ապրուստ ի ձեռն կաշառոյ. (Զքր. ծործոր.։)

Օրինադրեցին (ի պահս) պարկեշտիցն զանաւելորդ բուտն ըստ մեր տկարութեանս, այլ ոչ փափկութիւն մարմնոյ. (Պիտառ.։)

Բառ անստոյգ եւ ռամկական. cf. ՀԻՊԵՐԷՏ.

Կամ քորեպիսկոպոսն, կամ պերէտուտն. եւ պերետուտ է, որ այժմ է բուտ. (Մխ. դտ.) (Իսկ Բուտամբք, տե՛ս ի բառն ԲՈՅՏՆ)։


Բուրգն, բրգանց

s.

pyramid;
tower.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ն հլ. (բրգան, բրգունք, բըր-գանց) «աշտարակ կամ նման բարձր շէնք» Ա. մակ. ժզ. 10. Եւս. քր. ա. 52. Խոր. Նար. խչ. «մի տեսակ կոթող, պիրամիդ» Ա. մակ ժգ. 28. «անօթիկ՝ յորում արկանին քուէք, ո-րով երերեալք անկանին ի թաւլին. (այսպէս կոչուած իր ձևի պատճառով). լտ. fritillus, ֆր. cornet Աշխ. Ստ. լեհ. վկայութիւննե-րը տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 300 ա), որից բրգաձև, բրգանման (նոր գրականի մէջ)։

= Ասոր. [syriac word] būrgā «աշտարակ», ո-րից փոխառեալ է նաև արաբ. ❇ burj «աշտարակ, կենդանակերպ». գտնւում է նաև ուրիշ շատ լեզուների մէջ, որոնք բոլոր իրարից են փոխ առած. այսպէս յն. πύργος «աշտարակ, աշտարականման շէնք, պա-րիսպ, պատնէշ», φύρϰος «պարիսպ» (ըստ Հեսիքիոսի), լտ. burgus «պարիսպ», գոթ. baurgs «քաղաք», հբգ. purc, burg «չորս կողմից պարիսպով պատած տեղ, դղեակ». անգսք. burh, հին հիւս. borg, գերմ. Bur-ger «քաղաքացի», Burg «դղեակ», նոր փո-խառութեամբ նաև սպան. borge, ռում. burdž, բուլգար. birg ևն։ Ծագմամբ այս բառը հնդևրոպական է և յառաջանում է հնխ. bherg'h-«բարձրանալ, բաբձը» ար-մատից, որի վրայ աւելի ընդարձակ տե՛ս բառնալ։ Հին հնդևրոպացոց քաղաքները ո՛չ թէ ընդարձակ ու մարդաշատ վայրեր էին, այլ ամուր բարձունքներ, ուր ապաստանում էին նեղութեան միջոցին (տե՛ս Walde 102, 311, Bo'sacq 829, Kluge 81)։ Հայերէն բառի փոխառութեան տեղը ստոյգ չէ, բայց, ինչպէս նշանակութեան նոյնութիւնից երե-վում է, պետք է ասորերէնից փոխառեալ լինի։ Յետին ժամանակներում երկրորդ ան-գամ փոխառեալ է բառս արաբերենից բուրջ կամ պուրճ ձևով, որ տե՛ս առանձին վարը -Հիւբշ. 392։

Առաջին անգամ ԳԴ դրաւ պրս. burj բառից։ ՆՀԲ դնում է յն. լտ. և թրք. ձևերը։ Peterm. 25 յն. πύργος։ Bottich. Rudimenta 15 թրակ. βρία «քաղաք» բառի հետ։ Մորթման ZDMG 31, 413 և 489 ևաւռ. burgaduni դնում է բուրո +տուն բառերից։ Այսպէս նաև բևե-ռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապտուլլահեան, Պօլիս 1872, էջ 4 պուրկատուն «բերդ», կազմուած պուրկ «բուրգ, յն. πῦργος, գերմ. Burg» և տուն բառերից։ Bugge, Lyk. Stud. 1. 34 հյ. բառը իբր բնիկ կապում է գոթ. baurgs «քաղաք», հիռլ. bri «լեռ», զնո-barəz=բարձր բառերի հետ. նոյնը գըտ-նում է նաև Γέργαμος, Γέργαμϰ ևն յա-տուկ անունների մէջ, որոնք դնում է լիւդ. prñn-«տուն, շինել» բառից։ -Սանտալճեան, L'idiome էջ 10, խալդ. burganani «տաճար» բառի հետ։ Schef-telovitz BВ 29, 68 ենթադրում է, որ բառը գերմանականից սեմականին և այստեղից էլ հայերէնին է անցած։

NBHL (4)

(որ եւ յն. լտ. բիւղօս, պուռկուս. թ. պիւրճ, պուռճ, պիւրիւճ ). πύργος (իբր հրաձեւ) burgus Աշտարակ. եւ Շինուած բարձր ի նմանութիւն աշտարակի.

Ընդ բրգունսն ի կողմանսն ազովտայ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Զ. 10։)

Ել ի վերայ բարձրաւանդակ բրգան միոջ. (Ճ. ՟Ա.։)

Կանգնեաց ի վերայ նորա բրգունս դէմ ընդդէմ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 28։)


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. «ձիւնի փոթորիկ» Ոսկ. տիտ. Խոր. Պիտ. Նար. որից բքայոյզ Վեզօռ. 116 բքացեալ Ագաթ. բքաբեր Խոր. Անան. եկեղ. Նար. բքագնաց Ճշ. բքալլուկ Յայսմ. բքա-խառն Վրդն. ծն. Տօմար, բքաչորդոր Յհ. կթ. ն։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhu-«փչել» ար-մատից, որ անշուշտ բնաձայն պետր է հա-մարել։ Այս արմատը երևում է նաև pou-. pū-, phu-, bu-ձևերով. օրինակները տե՛ս վերը՝ հեւ բառի տակ (Pokorny 79-81 և 114-118)։ Հայերէնի մէջ զանազանւում են pu-peu->հեւալ, թոu->փուք, փչել և bhu->բուք. միայն bu-չունի իր ներ-կայացուցիչը։ Վերջաձայն ք մասնիկի հա-մար հմմտ. հենց փուք, նշանակութեան զարգացման համար հմմտ. հիսլ. fjūk «ձե-ան փոթորիկ», fok «ձեան բուք», լեթթ, buga «ուժեղ քամի» (բոլորն էլ pu-ար-մատից՝ g աճականով)։-Աճ.

Տէրվ. Altarm. 32 լն. βνντης «փոթորիկ, հողմ», հյ. բչել, բչիւն, հսլ. боукати, боукъ ևն։ Հիւնք. բաւ, բաւական և բևեկն բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։

NBHL (2)

Զի մի՛ ոք ցանկանայցէ իշխանութեան, յորժամ հայիցի յայնպիսի բուք բամբասանացն. (Ոսկ. տիտ.։)

Եղիցի խաղաղութիւն հրամանաւ մեծիդ՝ ամենավարան բքոյս սասանման. (Նար. ՟Հ՟Ա։)


Բջիջ

cf. Բճիճ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. (գրուած է նաև բճիճ) «մեղրահացի ծակերը» Սկևռ. լմբ. Պիսիդ. Վեցօր. տող 1168. Ածաբ. նոր. կիր. և առ-որս. «թոքի ցնցուղը» Պղատ. տիմ. 146. նոր գրականում «cellule», որից մի խումբ գի-տական բառեր, ինչ. բջջային, բջջանիւթ ևն։

ՆՀԲ «որպէս թրք. պօռու «փող, շեփոր» և պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս և բջիջ (սրնգաձև) և բջել»։ Աճառ. ՀԱ 1899, 233բ կրկնաւոր է համարում։

NBHL (4)

Նմանութեամբ, որպէս Բերան թոքաց. խուչափող. կամ երակք թոքոց σήραγξ fissura, hiatus եւ fistula (Որպէս պօռու, եւ պօռալ ի ռմկ. են լծորդ, նոյնպէս եւ բջիջ (սրնգաձեւ), եւ բջել։)

Առնելով ի մաղսն զվեցանկիւնսն, եւ զընդդիմադրեալ բջիջսն անկանելով։ Մեղուացն մաղքն ստեղծանին յարմարեալ ի միմեանց վեցանկիւնի բջջօքն, եւ ընդդիմադարձութեամբքն. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)

Զքաղցրութիւն ճաշակաց բանի յիւրն հաւաքելով խոհական ի մտաց բճիճս. (Սկեւռ. լմբ.։)

Զթոքին տեսակն բնաւորեցին նախ իսկ կակուղ եւ առանց արեան, եւ ապա զբջիջքն, ներքոյ ունելով ծակոտեալ իբրեւ զմշտիկ (զսպունգ). (Պղատ. տիմ.։)


Բռշոպ

adj.

carried off by force;
tumultuous, troubled.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խռովայոյզ, խառնակ, շփոթ». մէկ անգամ ունի Բուզ. ե. 39. «գումառէ» զզօրսն իւր ըստ բռշոպ ժամանակին՝ որչափ և եկն ի ձեռն իւր»։

ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ և ՓԲ մեկնում են բուռն շոպեալ կամ բռնի շոպեալ։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 109 պրս. [arabic word] purāsōb «խռովայոյզ, շփոթալի». նշա-նակութեամբ չափազանց յարմար է սա. բայց նախաձայնը անյարմար։

NBHL (1)

Որպէս թէ Բուռն շոպեալ, սաստիկ բրդեալ. խռովայոյզ. խառնակ.


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

· Calfa

Etymologies (8) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «որիզ, բրինձ» Յայսմ. Գաղիան. Խոր. աշխ. որից բրնձաղաց «բրինձ աղաւու տեղ» Զքր. սարկ. Ա. 67, Գ. 34. բրնձահան նոյն նշ։ Զքր. Բ. 62. բրինձքամ «փլաւքա-միչ» Յիշատ. 1250 թ. (Ամատ. Հյ. բառ ա բան, էջ 120), բրնձափոշի (նոր բառ)։

= Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։

Ուղիղ մեկնեց նախ Schröder. Thəs 47, յետոյ ԳԴ, Böttich. Horae 31 ևն։

ԳՒՌ (dialectal) Ագլ. Տփ. բրինձ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. բ'րինձ, Ախց. բ'րինծ, Սչ. բ'ը-րինց, Ոզմ. բ'րէյնձ, Պլ. Ռ. Տիգ. փրինձ, Հմշ, Ղրբ. Մկ. Սլմ. Վն. պրինձ, Ննխ. բիրինձ, Մրղ. Շմ. պիրինձ, Ասլ. բ'րինձ, բ'րիզ։ Նոր բառեր են՝ բրնձապուր, բրնձնոց, բրնձխոտ բրնձալի, բրինձթութ կամ բրնձի ևն։

ՓՈԽ (borrowing) Վեռօաձայնի պատճառաւ հայերէ նից փոխառեալ պէտք է դնել ուտ. բիրինծ. խինն. պարինց։

«իշխան» Ուռհ. Գր. տղ. Միխ. այ-ռեմ. 78. Սմբ. դատ. 15. Վահր. ոտ. Հեթում պտմ. գրուած բրէնձ Սկևռ. պատ. 13. այժմ օնգուած է արևմտեան գրականում, բայց ա-րևելեանն ունի պրինց՝ նոր փոխառութեամբ ռուսերէնից կամ գերմաներէնից

«պղինձ» մհյ. բառ, որի վկայու-թիւնը տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 335։

= Թրք. [arabic word] ︎ pirinj «արոյր, անագա պղինձ»։-Աճ.

NBHL (3)

որ եւ ՈՐԻԶ. ὅρυζα, ὅριζον oriza իտ. rizo ար. արուզ. Սպիտակ արմտիք ջրարբի վայրաց. բրինծ. Գաղիան.

Ջամբէր նմա կերակուր, որ էր նմանութեամբ իբրեւ բրինձ. (Հ=Յ. մայ. ԻԶ.։)

Բառ լտ. բռինչէբս. princeps Իտ. principe այսինքն (Իշխան։ Ուռհ.։ Գր. տղ.։ Վահր. ոտ.։ Հէթում պտմ։)


Բրուտ, բրտի

s.

potter.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «հողէ աման շինող» ՍԳր. որից բրտարան «բրուտի գործարան» ԱԲ. բրտեայ «հողա-չէն» Զենոբ. էջ 33. բրտեղէն «խեցեղէն» ԱԲ։

ՆՀԲ բրել բառից (կաւագործ՝ որ ի բրա-ծէ հողոյ կազմէ անօթս)։ Հիւնք. բիրտ բառից (իբր ամանը բրտացնող, ամրաց-նող)։ Մառ ЗВО 25, 317 վրաց. բրուցա «ևոյր» բառի հետ։

ՓՈԽ (borrowing) Գւռ. թրք. Եւդ. Կր. [arabic word] purud «բրուտ». քրդ. բըրուտ «բրուտ». Պր ուի զm-վիյէ բըրուտէ քըռին (Գնեցին այնու զագա-րակն բրտի). Մտթ. իէ. 7. Ու տանր աուէ ժը զmվիյէ բրուտռա (Եւ ետուն զնա յագարակն բրտի). Մտթ. իէ. 10. Լը սէր հարի հէօքմաթէ բրուտէ թո՞ւննա (Եթէ ո՞չ ունիցի իշխանու-թիւն բրուտն կաւոյն). Հռովմ. թ. 21։

NBHL (2)

κεραμεύς figulus Կաւագործ, որ (ի բրածէ հողոյ) կազմէ անօթս խեցեղէնս.

Իբրեւ զկաւ բրտի, զոր բրուտն կոխէ։ Է՛ջ ի տուն բրտին։ Իբրեւ զբրուտդ զայդ։ Իբրեւ զկաւդ ի ձեռս բրտիդ։ Ձեռագործք որդւոց բրտի (կամ բրտից)։ Անօթ բրտի։ Ագարակ բրտի.եւ այլն։


Բօթ, ի, ոյ

s.

sorrowful news.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«գոյժ, վատ լուր» Եզեկ. իա. 7. Մամբր. 3Հ. կթ. Մաշկ. որից բօթաբեր Եփր թգ. Մամբր. Մաշկ. Ոսկիփ. բօթազրոյց Երզն. քեր. բօթալի Յայսմ. բօթալից Գնձ. բօթատու Յայսմ. յնվ. 26. Ներս. մոկ. բօթել «գուժել» և բօթիլ «գուժուիլ» Բրս. մրկ. 404։

Տէրվ. Նախալ. 66բ բացասականով՝ աւ արմատից. հմմտ. աւետել, աւաղ, լտ. ovare, յն. αῦω, սանս. av։ Հիւնք, փոթորիկ բառից։ Գաղանճեան, Արև. մամ. 1902, էջ 75բ մասնիկով աւետել բայից։

ՓՈԽ (borrowing) Վոաց. ბავთი բավթի «բօթ», მთ-ბავთე մոբավթե «բօթաբեր գուժկան», სა-ბავთო սաբավթո «ողբալի, ցավալի». სა-ბავთო ხმა սաբավթո խմա «ողբագին ձայն»։

NBHL (4)

ἁγγελία nuncium (sinistrum), rumor (malus) վր. ասի, եւ գրի բավթի. Լուր ձախօղ եւ տխուր. գոյժ. համբաւ չար եւ ցաւալի՝ զեղելոց եւ զլինելեաց. գէշ՝ սեւ՝ բօթ խապար. (իսկ փօթ՝ է կեղակարծ եւ խիթալի չարիք).

Բօթ լուայ, եւ գալոց է. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7։)

Քան զաւետիս՝ զբօթ սիրեմք լսել, մանաւանդ զայլոց՝ քան զանձանց. (Մամբր.։)

Լսեա՛ եւ այլն բօթ մահու. (Մաշկ.։)


Գաբ, ի

s. bot. rhubarb (the root);
muzzle, snout;
hook.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

«մի տեսակ բոյս. խաշնդեղ. rheum ri-bes» Բժշ., գրուած նաև գափ, որից գաբծիլ կամ գամբծիլ «գաբ բոյսի ծիլը» Գաղիան. Բժշ.։

Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. [arabic word] γaff «չորացած առւոյտի տերև», [arabic word] γāf «շատ համեղ պըտ-ղով մի տեսակ ծառ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 821)։

ԳՒՌ (dialectal) Մշ. գ'աբ՝, Վն. կ'ապ, Մկ. կ'mփ «խաւարծիլ բոյսի արմատը կամ տակի տե-րևները, որոնք ուտելի չեն». -այս նոյն բա-ռըն ունին նաև Ակն. Զթ. «խաւարծիլ», Բլ. Սս. «խաւարծիլի տակի տերևը» (Ազգ. հանդ. Ե. 21). Բն. «ճիւղ, որի վրայ փաթաթւում են ողկոյզն ու ընձիւղները», Խրբ. «ստեպղին, գազար» (տե՛ս Ծաղիկ, 1903, Ջ 21, 22). Երև. «մի տեսակ բոյս» (Աղբիւր, 1888, էջ 332)։-Բոյսի ընդարձակ նկարագիրը տա-լիս է Յ. Ալլահվէրտեան (Ուլնիա կամ Զէյ-թուն, էջ 181-2) հետևեալ ձևով. «Նառաձև և առ առաւելն կանգնաչափ բարձրութեամբ ե-ռագոյն (կարմիր, կանաչ և սպիտակ) և հաս-տաբազուկ թթուահամ բոյս մը, մի կամ եր-կու մեծ, թանձր և բոլորշի տերևօք, որ Զէյ-թունի և շրջակայ Պէրութ անուն լեռն կը բուսնի ապրիլ ամսոյ վերջերն և մայիսի սկիզբն. սորա միայն բագուկներն կ'ուտուի կեղևելով։ Յոյժ յարգի է ընդ հովանեաւ քուոյ, բուսեալն, զոր «սmլ իրկին գօր» և՛անուա-նեն, այսինքն սալ (տափակ) քարերու շուքին տակ բուսնող»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Ակն. gap «գաբ բոյսը»։

ԳՒՌ (dialectal) ԳԱԲ «կեռ, ճանկ». իբր միջին հյ. բառ ու-նի Նորայր, Բառ. ֆր. 327ա։ Նոյնը ունի Բառ. երեմ. էջ 59՝ մեկնելով «փայտեայ կեռ գործի ի գլուխ պարանոցի». դարձեալ նոյն է «կորակտուց երկաթ չուանի ջրհորոյ՝ յոր մուծանեն զդոյլն առ ի հանել ջուր». մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. էջ 770 ա։

ԳՒՌ (dialectal) Պահուած է գափ ձևով՝ Երև. Ղրբ. կեփ Գնձ. Ղզ. Ղրբ. «չուանի ծայրն ագուց. ուած փայտէ ճանկաձև կեռ՝ բեռ կապելու համար»։ Ըստ Նուպարեան, Բառ. ֆրանս. 243 «մէկ ծայրը սուր, միւսը տափակ բևեռ. patte-fiche»։

NBHL (2)

Ռավանդ, գաբին տակն. եւ այլ ասեն, խործուիլ չէ գաբ, ապա կունմանի ի գաբն, եւ իր ծլին մէջ փորոք, եւ ինքն զէտ սնպակ գունդ.

ԳԱԲ 2 ասի ռմկ. եւ Բերան գազանի, կամ գազանամիտ մարդոյ. իբրու յափշտակիչ։


Գագաթն, աթան, աթանց

s.

top of the head, skull, head;
height, summit, top, ridge, pinnacle, extremity, ond, brow.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ն հլ. (-թան, թունք, թանց) «գլխի վերի ծայրը. 2. գլխի գանկը՝ սկաւա-ռակր. 3. լեռան, ծառի ևն ծայրը, կատարը» ՍԳր., որից՝ գագաթնանալ «մինչև գագաթը բարձրանալ» Լաստ. ընթ., գագթնադաշն «ա-ռանց զարդի սաղաւարտ, որի գագաթը պարզ է» Մաշտ., գագաթնաւոր «բարձր» ԱԲ, բարձ-րագագաթն Խոր. Յհ. կթ։, հրագագաթն Ղե-վոնդ., քարագագաթն Խոր. Ասող., գագաթնա-կէտ, գագաթնահայեաց (նոր բառեր)։

= Բաբել. gaggadu, ասուր. [other alphabet] kakka-du «գլուխ, kopf, Haupt (Strassma-ier. Alphabetisches Verzeichniss der Assy-rlschen und Akkadischen Wörter, էջ 891 և Delitzsch. Assyrisches Handwörterbuch, էջ 592), երր. [hebrew word] qādqōd «գլխի մա-զածածկ մասը», սումեր. gaggud։ Հայերէ-նին աւելի յարմար է բաբել. gagadu ձևը. ռո հիշում է Muss-Arnolt, Ass. engl. Han-dwb. էջ 924ա։

ԳԴ կցում է պրս. [arabic word] čakād բառին, որ այստեղ գործ չունի և որ մեր ճակատ բառն է։ Riggs, Քերակ. 1856, էջ 60 եբր. kodkod ձևի հետ։ Հիւնք. պրս. ւեւքեատ և «յունական գաւառաբարբառ չաքաթի, նոյն նշանակութեամբ»։ Ուղիղ մեկնեց նախ Բ. Խալաթեան, ՀԱ, 1902 309, յետոյ Jensen, ՀԱ, 1904, 275 և Karst Յուշարձան, էջ 399։-Schefte-lowitz, BВ 28, 306 սանս. kakud, ka-kuda «լեռան զագաթ, դլխաւոր, պետ», պրս. čakād «ճակատ» բառերին ցեղա-կից։ (Այս բոլորը, ինչպես և լտ. ca-cumen «կատար, գագաթ, ծայր», որ ըստ Fick, I*, էջ 19 և Walde, էջ 105 նոյն սանսկրիտ բառին է կցւում, պա-աահական նմանութիւն ունին)։ Patru-bány, ՀԱ, 1908, 26 զոգ «զիրկ» բառի հետ միացնելով՝ կցում է այն ձևերին, որ տալիս է Lidén իբրև գոզ բառին ցեղակից (այս ձևերը տե՛ս զոզ բառի տակ)։

ԳՒՌ (dialectal) Սեբ. գ'ագ'աթ, Կր. գ'ագ'ադ՝, Ալշ, Մշ. գ'ագ'ատ, Զթ. գ'ագօթ, գ'ագոթ, Ոզմ. գ'.mգ'.mթ, Երև. գ'աքաթ, Մկ. Սլմ. Վն. կ.m-կ.mթ, Տիգ. քաքաթ, Շմ. կ.mկ.mտ, Ագլ. գե-*գմաթ. այս բոլորը նշանակում են «գագաթ». իսկ Ննխ. (գիւղերում) գ'ագ'ադ՝ «վէգի գլու-խը»։

NBHL (9)

κορυφή vertex Վերին ծագ գլխոյ մարդոյն, եւ այլոց կենդանեաց. գագաթ. դէքէ, չէքեատ.

Կամ κρανίον cranium, calvaria Սկաւառակ գլխոյ. գանկ. կառափն. պաշ լանաղը՝ թասը, գաքա քէլլէ. եբր. կուլկօլէթ. յորմէ գողգոթա, տեղի գագաթան, կամ կառափման.

Ի վերայ գագաթան փառաւորելոյն ի մէջ եղբարց. (Օրին. ՟Լ՟Գ. 16։)

Ոչ արասցեն ձեռք իմ խոյր գագաթան անարժանի. (Խոր. ՟Բ. 31։)

Զծերութիւն օձն ի բաց մերկանայ, զխորխն ի գագաթանէ գլխոյն մինչեւ ի տուտն մերկանալով. (Փիլ. լին. ՟Ա. 33։)

Մանրեաց զգագաթն աբիմելեքայ. (Դատ. ՟Թ. 53։ Տես եւ ՟Դ. Թագ. ՟Թ. 35։ Ղկ. ՟Ի՟Գ. 33։ Յհ. ՟Ծ՟Բ. 17։)

Նմանութեամբ՝ Կատար լերանց, բուսոց. եւ Վերին ծագ ամենայն իրաց. դէքէ.

Զգագաթն լերին. (Սարգ. ՟ա. յհ. յռջբ։)

Ի բարձրագոյն լերանց գագաթունս բնակելով. (Պղատ. օրին. ՟Գ։)


Գադիշ, դշի

s.

heap of sheaves or bundles of cut corn.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «խոտի՝ ցորենի դէզ» Հը-ռութ. գ. 7, նորագիւտ Ա. մնաց. իա. 20 (ընդ գադշիւն), Եփր. վկ. արև. էջ 26, 27 (երկու անգամ), Տօնակ. ուրիշ վկայութիւն չկայ։

= Ասոր. ❇ gədīša «խուրձերի դէզ, acervus manipulorum, stook» (Brock. 50 բ), որի հետ նոյն են եբր. [hebrew word] gaδiš «դէզ, բարդ, խուրձ», արաբ. [arabic word] kudsկամ [arabic word] kaddas «նոր հնձուած որաների դէզ»։ Բառը բնիկ սեմական է և ծագում է արամ. թալմ. [hebrew word] gdš «դիզել» արմատից. հմմտ. նաև արաբ. [arabic word] kudas «ձիւնի կոյտ». [arabic word] tadasa «դիզուած, շեղջակուտուած» (Կամուս, թրք. թրգմ. Բ, 282)։ Նոր փոխառութիւն է քրդ. [arabic word] gidis «դէզ, բարդ, խուրձ»։-Հիւբշ. 301։

Առաջին անգամ ՆՀԲ յիշում է եբր. կատիշ։ Lagarde, Keliqq. gr. Vorrede 22 ասոր. և երր. ձևերից փոխառեալ։

NBHL (2)

στοιβή acervus Դէզ. բարդ. խուրձ որայից. օրան. եւ Հունձք, կալ. եըզըն, քուտէ. ըստ եբր. հարմա, կատիշ.

Ժողովեցաւ որայն ի դադիշն. (Տօնակ.։)


Գազ, ի

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

· Calfa

Etymologies (9) · Adjarian

, ի հլ. «մի տեսակ լեռնային բոյս, որ ամբողջապէս փշերից է բաղկացած և լինում է ընտիր կպչան» (ըստ Արթինեան, Տունկե-րը, Ա, էջ 311 astragalus tragacantha, ըստ Տիրացուեան, Contributo alla flora, էջ 59 astragalus denslfolius Lam. (սխալ է՝ էջ 74 acanthalimon echinus Bge.) արևել. թրք. g'avan) Բուզ. ե. 4. Բժշ., որից գա-զիխէժ կամ գազիխիժ, որ նոյն փուշից վա-զած խէժն է. տճկ. քիթրե. Բժշ. Գաղիան. Վստկ. 82։ Պետք չէ շփոթել յաջորդի հետ։

ՆՀԲ դնում է «որ և այլազգերէն կէզ, խէս, խազ»։ Lag. Gesam. Abhd. 177 պրս. [arabic word] gaz, որ «մոշայ» բոյսն է և սրա հետ կապ չունի։ Ըստ Թիրեաքեան. Արիահայ բառ. 109 պրս. ❇ gaz «մա-նանայ» բառից։

ՓՈԽ (borrowing) Թրք. gez «մի տեսակ փուշ. spina hirci» (ըստ ՀԲուս. § 393, որ այուստ ծա-նօթ չէ ինձ. չունի նաև Будaговъ)։

«մոշի ծառը, մովայրի. tamarix» (որ գրուած է նաև կազ) Բժշ.։

= Պրս. [arabic word] gaz «մոշայ». ունի նաև հո-մանիշ ❇ kāz ձևը, որից գալիս է հյ. կազ գրչութիւնը, մինչդէռ առաջինը տալիս է գազ։ Նոյն է և բելուճ. gaz «մոշայ»։-Հիւբշ. 124։

«մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։

= Պրս. [arabic word] gaz, որից փոխառեալ են նաև քրդ. gez, չաղաթ. gez, kez, բոլորն էլ նոյն նշանակութեամբ։-Հիւբշ. 124։

ըստ Քաջունի, հտ. Գ, էջ 42 նշանա-կում է նաև «pie», բայց ֆրանս. pie ունի եր-կու իմաստ՝ «կաչաղակ» և «ճանճկէն ձի»։ Յայտնի չէ, թէ Քաջունին այս երկուսից ո՞րն է ակնարկում, չէ յիշուած անդ, հտ. Բ, էջ 330 կրկնակ pie բառերի տակ։

«menaille, աքցան». գիտէ միայն Քաջունի, հտ. Գ, էջ 42 և հտ. Բ, էջ 713. այ-լուստ անծանօթ։

NBHL (4)

. ԳԱԶԻ ԽԻԺ կամ ԽԷԺ կամ ԿՌԷԺ. τραγάκανθα (նոխազափուշ). tragacanthum, hyrcina spina, gummi adraganthum Ձիւթ փշուտ բուսոյ գազի՝ յարմատոյ նորին ճեղքելոյ. քիթրա, քիթրէ։ (Բժշկարան.։ Գաղիան.։)

ԳԱԶ որ եւ այլազգերէն՝ կէզ, խէս, խազ. որպէս Անուն փշոյ, գուցէ նոյն ընդ Ոքոզ, Ակքան. ըստ ոմանց եւ Կնիւն, կամ խոտ չոր.

Աստ արկեր զգազիւ գիրկս. բայց թէ ժողովել կարիցես, մեծ զարմանք իցեն. (Բուզ. Ե. 4։)

Գազին ծառն՝ յորժամ ի լեառն բուսնի, նազար ասեն. եւ յորժամ ածուենիքն, իսլկու. (Բժշկարան.։ Իսկ ի Հին բռ.)


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։

ՆՀԲ անորոշ կերպով պրս. [arabic word] ︎ջ. zīr «տաք մոխիր» բառից։ Նոյնո հաս-տատապէս Հիւնք.։ Bugge, KZ, 32, 34 յն. αὶϑαλος, αἰϑαλη «մոխիր» բառի հետ. հայերէնում գ ձայնը յետոյ է աւե-լացած։

NBHL (4)

ԳԱԶԱՂ գրի եւ ԳԱԶԱԽ. τέφρα, κόνις cinis, pulvis Մոխիր. աճիւն. քիւլ, խէզիյր, գազիր. որպէս եւ քէօզ ՝ է գազաղ ջերմ եւ կայծախառն.

Ոչ յանձն առնուլ զմոխիրն եւ զգազաղն ծեփել զերեսօքդ։ Ածուխ, եւ մոխիր, եւ գազաղ է. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Քան զգազաղ եւ զփոշի, զոր տարաւ մրրիկ, առաւել անյայտ եղեն. (Սարգ. յկ. ՟Բ։)

Զինչ է մարդ, գազաղ եւ փոշի։ Զայս՝ զոր տեսանէք՝ զդազախս. (Մաշկ.։)


Գազան, աց

s.

wild beast;
brute, animal, beast.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «վայրենի և գիշատիչ ա-նասուն, 2. փիղ, Յ. օձ, վիշապ» ՍԳր. Եւս. քր., «գոռոզ, գազանաբարոյ մարդ» Սարկ. քհ., «բարկ կամ թունդ (աղջուր, քացախ)» Վստկ. 186, 188, որից՝ գազանաբար Բ. մակ, 4. 35, ժբ. 15. Ես. ե. 29, Մծբ.. գաօանա-բարոյ Եզն., գազանաբեկ ՍԳր., գազանագէշ, Գ. մակ. զ. 24, գազանագոյն Եզն. Ոսկ. մ. բ. 3. 12, գազանակեաց Բ. մակ. ե. 27, գազա-նակերպ Ոսկ. մ. բ. 24, գազանակուր Մն. խդ. 28, գազանամարտ Ա. կոր. ժե. 32, Ոսկ. եբր., գազանամիտ Ագաթ. Ոսկ. ես., գազա-նանալ ՍԳր. Ոսկ. մ. բ. 14, Եփր. թգ., գա-կանիլ Ոսկ. մ. ա. 13, Եփես. բ., գազանել Ոսկ. մ. ա. 16, չարագազան Ոսկ. տիտ. և ես., կիսագազան Եպիփ. բարոյ., խառնագազան Փիլ., չգազան Կիւրղ. ղևտ., գազանազուսպ (նոր բառ) ևն։

Հներից Վրդն. ծն. հանում է գէզ «պա-տառուածք» բառից «Գազանք վասն աա-տառողութեան կոչին. գազանք՝ զի պա-տառողք են. գեզն պատռուած է»։ Այս-

պէս նաև Յայսմ. մրտ. 22 «Գազանք վա-սըն երկուց պատճառաց ասին. նախ զի պատառողք են և են ոմանք՝ որ պատ-ռուածոցն զեզ ասեն»։ Տաթև. ձմ. ճթ. և հարց. 216 «Գազան՝ կա՛մ զի գեղօղ են և պատառող, կա՛մ զանազան և ահագին կերպարանս ունին»։ Ըստ այսմ և ՀՀԲ մեկնում է գզան, գզող։ Brosset, JAS 1834 383 ևն վրաց. խեցի։ Lagarde, Urgesch. 658 սանս. vahni։ Muller, Kuhns u. Schleichers Btrg. 5, 139 սանս. vähana, զնդ. vazana, հմմտ. նաև զնդ. vaci «կով»։ Մ. Մսերեան, Ճռաքաղ, 1861, 330 «Թէ ի ժանեղըն մօտիցիս ի գազան, զըզ է զքեզ, զի ի բնմէ է զզան»։ Պատկ., Փորձ, 1880 մարտ, էջ 84՝ պրս. [arabic word] gazidan «կծել» բայի [arabic word] gazān «կծող» դեր-բայից։ Այսպէս նաև Հիւնք.։ Bugge, KZ, 32, 35 գ յաւելուածով յն. αὶϑων «կատաղի՞» բառի հետ և կամ գազախ «մոխիր» բառին ցեղակից։ Pedersen, Նպաստ, էջ 8՝ հյ. ան մասնիկով պրս. gaz-i-dan «խածնել» բառից։ Petersson, Ar u Arm. Stud. 69 օսս. γazun, qazin «խաղալ», լիթ. gaszbus «պա-րարտ, գէր», gasznus «սիրուն, տաք, գրգռիչ» բառերին ցեղակից է դնում. բայց ընդունում է նաև, որ այսպիսի մի բառ հեշտութեամբ կարող է փոა խառեալ լինել։

ԳՒՌ (dialectal) Տփ. գազան. Ալշ. Ախց. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Ջղ. Սեբ. Սչ. գ'ազան, Շմ. կազան, Ոզմ. գ'νmզան, Մկ. կmզան, Սլմ. Վն. կ.mզmն, Տիգ. քmզmն, Զթ. Հճ. գ'ազօն, Ղրբ. կէ՛զան (վերջինս «բորէնի» նշանակութեամբ. -Մշ. շատ անգամ գործածւում է «շուն» իմաստով. Ջղ. «շատ» Բլ. «մեծ», ինչ. գազան փող ունի. գազան քաղաք է)։-Ղրբ. կայ նաև կզնուիլ «բարկանալ», որ թուի թէ ծագում է հին գազանիլ «բարկանալ, կատաղիլ» ձևից. հմմտ. «Իբրև զխթան ինչ ի ներքս կայ ի մեզ ցասումնն, զի սատանայի ընդդէմ ատամու-նըս կրճտիցեմք. զի նմա գազանիցեմք» Ոսկ պօղ. համեմատութիւնը ուղիղ է թւում, որով-հետև հին կ, գ>Ղրբ. կ, բայց սրան հակա-ռակ է դուրս գալիս Ագլ. կզնվիլ, որ ցոյց է տալիս, թէ բառիս նախաձայնը հին հայերէ-նի մէջ էլ կ էր. ըստ որում Ագուլիսի բար-բառում հյ. գ, կ մնում են գ, կ։ Այս պատճա-ռով ահա ճիշտ չէ կզնուիլ=գազանիլ համե-մատութիւնը և պէտք է գտնել մի ուրիշ նա-խաձև՝ կ նախաձայնով։ Իրօք էլ կայ Երև. Իգդ. կծնուիլ «բարկանալ», ձևացած կայծ բառից (իբրև «տաքանալ»), որ տալիս է Ղրբ. և Ագլ. կանոնաւորապէս կզնվիլ։

NBHL (8)

θηρίον fera, belua Կենդանի վայրենի եւ պատառօղ. որ եւ ԷՐԷ. (լծ. լտ. ֆէրա) որպիսի են չորքոտանիք առանձնակեացք՝ դժնեայք, ճիրանաւորք, ժանեւորք, եւ կատաղիք յերէվայրիս. ճանվար, ճանավար. եէպան հայվանը.

Արկանէր զգազանօքն։ Զանձն իւր ի մէջ գազանացն թաքուցեալ ապրեցոյց. (Եղիշ. ՟Զ։)

Որպէս եւ զօձից, զվիշապ ձկանց, եւ այլն.

Օձն էր իմաստնագոյն քան զամենայն գազանս. (Ծն. ՟Գ. 1։)

Չորից յուշկապարիկ գազանաց։ Ազգի ազգի գազանս վիշապակերպս. (Եւս. քր, ՟Ա։)

Նմանութեամբ եւ զմարդոյ, իբր Գոռոզ, գազանաբարոյ.

Որ ոչ ումեք տուեալ յըստ աշխարհիս զօրաւարաց, կամ գազանաց ինքնակալաց. (Սարկ. քհ.։)

ԳԱԶԱՆ ԱՌՆԵԼ կամ ԼԻՆԵԼ. իբր ռմկ. ազղըն ընել կամ ըլլալ։ Վստկ. մղգ. յա։ cf. ԳԱԶԱՆԱՑՈՒՑԱՆԵԼ, ԳԱԶԱՆԱՆԱԼ։


Գազար

s. bot. carrot;
parsnip.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Պրս. [arabic word] gazar «ստեպղին, գազար». որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] ia-zar. ասոր. [other alphabet] gczārā (Brockelm. 54ա) ն. ասոր. gizara, քրդ. ❇ gizir, չաղաթայ (Խիվայի բարբառով) [arabic word] kešir, գնչ. ge-Ն2r. վերջինիս հետ Paspati համեմատում է սանս. garjara, հինդուստ. [arabic word] gaǰur, աֆ-ղան. gāzara, բոլորն էլ «գաղար» նշանա-կութեամբ։ -Հիւբշ. 273։

Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ էլ Böttich. Ar'ca 74, 202, Lagarde, Ur-gesch. 836 են։

ՓՈԽ (borrowing) Ուտ. μāzήr նոյն նշ..

NBHL (2)

արաբ. պրս. ճէզր, կէզր. Նոյն ընդ Ստեպղին. հավուճ. կամ ընդ Ճակնդեղ. չիւքիւնտիւր.

Գազար լուծանէ զորովայնն. (Բժշկարան.։)


Դիաթիկ

s.

testament, will.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«ետակ» Ասոր. դատ. 9. Մխ. դատ. (էջ 407 ծան. մէկ ձեռ. ունի տիատիք, իբրև բացատրութիւն կտակ բառի, իսկ բնա-գրում միայն կտակ), «մանկութեան աւետա-րան» Սամ. անեց. 77 (տպ. դիաթէկ). գրուած է նաև տիաթիկ Սկևռ. պատ. 82. Ասոր. դատ. 15. Վրդն. աւետ. Բրս. մրկ. 16, 435, որից անտիաթիկ «անկտակ» Անսիզք 21։

= Յն. διαϑήϰη «կտակ. 2. հին կամ նոր կտակարան». գալիս է τίϑμι «դնել» բայիղ՝ ბια-մասնիկով և բուն նշանակում է «տրա-մադրութիւն, կարգադրութիւն»։ Սրանից է փոխառեալ նաև վրաց. დიათიკა դիաթիկա «կտակ»։-Հիւբշ. 346։

NBHL (2)

Իշխանութիւն ունի առնել դիաթիկ։ Ի գրելն զդիաթիկն։ Առանց դիաթկի։ Դիաթկով. եւ այլն. (Մխ. դտ.։)

Բառ յն. տիաթի՛գի. διαθήκη testamentum Կտակ. անդարձագիր.


Դիակոն

s.

deacon.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Յն, διάϰονος «ծառայ, սպասաւոր. 2 սարկաւագ», որից փոխառեալ են նաև լտ. dlaconus, ֆրանս. diacre «սարկաւագ» ևն։ -Հիւրշ. 346։

Ուռիղ մեկնութեանը ծանօթ էր հնե-րից Լմբ. մատ. էջ 34՝ «Վեցերորդ դաս եկեղեցւոյ՝ դիակոնք, որ թարգմանին սպասաւորք, այսինքն սարկաւագունք»։ Ուղիղ մեկնեցին նորերից նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

Բառ յն. տիա՛գօնօն. διάκονος diaconus Պաշտօնեայ. սարկաւագ.

Դիակոնք, որ թարգմանին սպասաւորք, այսինքն սարկաւագունք. (Լմբ. եկեղ.։)


Դիկատոր

s.

dictator.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(կամ նաև դեկատոր), ի-ա հլ. այս բառը չորս անգամ ունի Եւս. քր. Ա. էջ 395-6, Բ, էջ 204, 206, որ և մեկնում է «դի-կատորք, որ են ճարտարախօսք». սրանից առնելով և միևնոյն մեկնութեամբ Սամ անեղ. 40, ուղիղ ձևն է դիկտատոր «հռռմմա-յեցոց մէջ ժամանակաւոր իշխանապետ», ինչպէս ունի Մխ. այրիվ. էջ 51 (մէկ անգամ). «Ռամկապետքն, դիկտատորքն, հիւպատքն մենչև ի Գայիոս Յուլիոս»։

= Յն, διϰτατωρ «հռովմայեցոց մէջ ժամա-նակաւոր իշխանապետ». փոխառեալ է լտ. dictator հոմանիշից, որ ծագում է dirtare «ասել, խօսիլ, հրամայել, ճառել, շարունակ խօսիլ» բայից և սրա համար է որ Եւսեբիոսի մօտ մեկնուած է «ճարտասան»։-Հիւբշ. 346.

NBHL (1)

ԴԻԿԱՏՈՐ կամ ԴԵԿԱՏՈՐ. լաւ եւս՝ ԴԻԿՏԱՏՈՐ. Բառ լտ. տիգդա՛դօռ. dictator δικτάτωρ Հրամանատար. իշխանապետ առժամանակեայ, թելադրօղ եւ կարգաւորիչ ժողովրդեան հռովմայեցւոց.


Դիմակ, աց

s.

facet;
face, visage, presence;
sort, manner, fashion;
mask;
—ս արկանել, to mask, to put a mask on the face;
բառնալ զ—, to unmask;
— —, several, in several ways or manners.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «կերպարանք, պատկեր կամ նկար» Ոսկ. պօղ. 910, 465. մատ. 10, 175, «աչք» Կոչ., «դիմակ, կեղծ երես» Ոսկ. պօղ. 299 (Չտեսանիցե՞ս զազգի ազգի դի-մակսն զոր դնեն երեսաց գուսանքն).-միւս օրինակները տե՛ս Տաշեան, Ուսումն դասա-կան հայերէն լեզուի, էջ 519, ծան. 1.-վերջի իմաստով է նաև արդի գրականի մէջ, ուր ու-նինք դիմակաւոր, անդիմակ, դիմակահանդէս նոր բառերը։

= Պհլ. dēmak «կերպարանք, ձև», յոգն. demagān (իմա՛ dēmakān), պրս. [arabic word] dīma «դէմք, կերպարանք». միւսները տե՛ս դէմք բառի տակ. այս բառը հայերէնի մէջ կազ-մուած չէ, որովհետև -ակ նուառաևան մաս-նիկ չէ այստեղ, այլ ամբողջը պատրաստ ի-րանեանից է։-Աճ.

NBHL (13)

Խօսի առ դիմակ ոք, եւ ասէ, ես, դու, նա։ Մակբայ անխաղաց ասի, առանց ուրուք դիմակի. (Երզն. քեր.։)

Մերովք իսկ դիմակօք ընկալեալ. այսինքն աչօք. (Կոչ.։)

Զճճեացն եւ զայլ եւս վատթարաց դիմակս առնէին պատկերս աստուծոյ։ Ի վերայ առաքելոցն դիմակք հրեղէն լեզուացն յայտնեցան. (Ոսկ. մ. ՟Ա. 1. 12։)

Առ ստուերին դիմակ (երեւոյթ)։ Ի դրութիւն դիմակացն քառակուսեան լծորդացն։ Դիմակ տեսակօք։ Դիմակս դիմակս կերպից կերպից. (Նար.։)

Կուսական, եւ մարմնական (այսինքն ամուսնացելոց) դիմակօք. (Ճ. ՟Գ.։)

Ամենայն դիմակօք լուծանելոց էր զմահու իշխանութիւն. (Տօնակ.։)

Քակտեցաւ տեսիլն, եւ յայտնեցան դիմակքն։ Հեռացեալ մերժիցի դիմակն կեղծաւորութեան. (Ոսկ. ղկ.։)

Չունէր այլ ինչ դիմակս դնել այսպիսի պիղծ բանից. (Սարգ. յուդ. ՟Բ։)

Յետ խաղուցն անցանելոյ, յետ կերպարանելոյն յաչս տեսողացն, յետ տաղաւարիս (թատրոնի), ապա քակտին դիմակքն, եւ երեւի ճշմարտութիւն. (Մաշկ.։)

Ընդդէմ, հակառակ, դիմակաց, ընդդիմակ. եւ Հանդիպահայեաց կողմն.

Որ ոչ միայն զինքն, այլ եւ զդիմակն հանդարտ առնէ. (Շ. ընդհանր.։)

Եւ որ ի յայս սէր է համակ, է աստուծոյ սիրոյն դիմակ. (Շ. այբուբ. ՟Ա։)

Ոչ կարացեալ դիմակ գոլ հրամանի արքային։ Յարեւելից դիմակի քարանձաւին. (Յհ. կթ.։)