Definitions containing the research լի : 10000 Results

Անյուսագոյն

adj.

more or very desperate.

· Calfa

NBHL (1)

Իբր Անյուսալի. կարի անյոյս ինչ.


Անյուսանամ, ացայ

vn.

to despair.

· Calfa

NBHL (4)

Անյոյս լինել. լքանիլ. թերահաւատիլ. չյուսալ.

Ոչ ինչ յոյս ծննդեան յերկաքանչիւրսն խորհրդածեալ լինէր, այլ ամենայն ուստեք անյուսացեալք. (Կիւրղ. ղկ.։)

Անյուսալի համարել, եւ լինել.

Այլ ոչ անյուսացեալք երբէք յիւրաքանչիւրն լինին օգտութենէ. (Պիտ.) հայի ի ՟Ա նշ. չ. այսինքն ոչ անյոյս լինին։


Անյուսութիւն, ութեան

s.

despair.

· Calfa

NBHL (4)

ἁπόγνωσις, ἁνελπιστία. abjectio spei, desperatio. Յուսահատութիւն. թերութիւն յուսոյ. լքումն. իւմիտսիզլիք.

Ի տարակուսանս եւ յանյուսութիւն ազգ մարդկան հատեալ լինի. (Խոր. ՟Ա. 3։)

Եթէ զբազմութիւն գթութեանն աստուծոյ թուել հնար է, անյուսութիւն լինիցի. (Բրս. հց.։)

Եհատ ասէ իբրեւ զծառ, զմահուն անյուսութիւն ցուցանելով. (Արշ.) իմա՛ զանյուսալի գոլն յաստիս առ կենդանութիւն։


Անյօդ

adj.

inarticulate;
not joined, simple.

· Calfa

NBHL (1)

Որ չէ յօդեալ ի մասանց. պարզ անմարմին. իմանալի.


Անյօժար

adj.

without desire, — wish or inclination;
involuntary, forced.

· Calfa

NBHL (1)

Ոչ յօժարելի. չկամեցեալ.


Աննախանձ

adj. adv.

not envious;
liberal, generous;
without envy;
generously, abundantly.

· Calfa

NBHL (3)

cf. ԱՆՆԱԽԱՆՁԱԲԱՐ ԱՆՆԱԽԱՆՁԱՊԷՍ. ἁφθόνως. absque invidia եւ copiose, largiter. Առանց նախանձելոյ կամ խնայելոյ. առատապէս. լիով. անաչառապէս.

Աննախանձ լինել՝ առանց գրգռութեան. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Բ։)

առաւել, ըստ յն. ոճոյ, Առատ. ոչ ճշդող. ոչ խնայօղ. եւ ոչ ճշդեալ. ոչ կծկեալ. լիասիրտ. անխնայ առատաձեռնութեամբ. ճէօմէրտ, գընամազ, էսիրկէնմէզ.


Աննիազ

adj.

not indigent;
opulent

· Calfa

NBHL (2)

ἁπροσδεής. nulla re indigens, ἁνέκληπτος, nunquam deficiens, perennis. Անկարօտ. եւ Աննուազ. անպակասելի.

Աննիազ յամենայնէ, լի ամենայնիւ։ Որ աննիազդ ես յամենայնի. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 35։ ՟Գ. Մակ. ՟Բ. 5։)


Աննիրհ

adj.

sleepless, watchful.

· Calfa

NBHL (2)

Քուն աննիրհ, եւ կուրութիւն բարի, ի մի՛ կարասցէ տեսանել զմեր առաքինութիւնս. (Կլիմաք.։)

Աննիրհելի ակն կամ պահապան։ Աննիրհելի դիտմամբ։ Աննիրհելի փառաբանողաց։ Զուարթունք աննիրհելիք. (Նար.։)


Աննիւթ, ից

adj.

immaterial.

· Calfa

NBHL (2)

αὑλός. materiei expers, immaterialis. Անմասն ի նիւթոյ. անմարմին. իմանալի.

Որ խառնի յաղօթելն ընդ բազումսն երգակցութեամբ՝ ոչ կարէ աննիւթ աղօթել. (Կլիմաք.։)


Աննկարագիր

adj.

indescribable.

· Calfa

NBHL (2)

ԱՆՆԿԱՐԱԳԻՐ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ. Ոյր չիք կամ լինի նկարագիր, եւ պատկեր համանման. աննման. անզուգական. նմանը չունեցօղ.

Որդի աննկարագիր։ Աննկարագրելի բնութիւն. (ՃՃ.։)


Աննման, ից

adj.

unlike, dissimilar, different;
not uniform;
incomparable.

· Calfa

NBHL (1)

ἁνόμοιος. dissimilis, absimilis, dispar. Որ չէ նման այլում. այլազան. տարբեր. զանազանեալ տեսլեամբ կամ որակաւ. պէնզէմէզ, մուխթէլիֆ.


Աննմանութիւն, ութեան

s.

unlikeness, dissimilitude, difference;
unsuitableness, disproportion.

· Calfa

NBHL (1)

ἁνομοιότης. dissimilitudo. Աննման գոլն. պակասութիւն նմանութեան. տարբերութիւն. անհամեմատութիւն. եւ Աննմանելի կամ անզուգական իսկութիւն. պէնզէմէզլիք, իխթիլաֆ.


Աննշան, ից

adj.

without mark, without sign, without character;
ignoble, unknown, obscure;
— վարել կեանս, to leave retired.

· Calfa

NBHL (3)

Աննշան առ տիպս է անտեղի տալին (այսինքն կարծրն). (Նիւս. կազմ.։)

ἅσημος, ἁσήμαντος. cuisignum, seu nota nonest impressa, nonsignatus. Ուր չկայցէ կամ չլինիցի նշան, կամ նիշ ինչ որոշիչ, եւ կամ դրոշմ գծեալ որոշելի. նիշանսըզ.

իբր Աննշանաւոր. ἅσημος, ἁπαρασήμαντος, εὑτελής. non insignis, ignobilis, vilis. Ոչ երեւելի. անծանօթ. ոչ հռչակաւոր. չհանդիսացեալ. անշուք.


Աննշոյլ

adj.

without lustre, dull, gloomy, dark.

· Calfa

NBHL (1)

Անմասն ի նշուլից լուսոյ. անլոյս. աղջամղջին. cf. ԱՆԲԱՑ.


Աննուազ

adj.

inexhaustible.

· Calfa

NBHL (2)

ԱՆՆՈՒԱԶ որ եւ ԱՆՆԻԱԶ. ἁμείωτος. non imminutus, de quo nihil imminui potest. Որ ոչ նուազի, եւ որում ոչինչ նուազի. անպակասելի. անսպառ. անթերի. անկարօտ.

Աննուազ լիութեամբ. (Պետ.։)


Աննուաղ

adj.

inextinguishable.

· Calfa

NBHL (2)

Արեգակն աննուաղելի. (Ճ. ՟Ա.։)

Մշտավառ ճրագ էր աննուաղելի. (Ոսկիփոր.։)


Աննուաճ

cf. Աննկուն.

· Calfa

NBHL (1)

Որ ոչ նուաճի. անսանձ. անմեղկելի. անզուսպ. զապթսըզ.


Աննուէր, ուիրաց

adj.

without offering;
implacable, inexorable, cruel.

· Calfa

NBHL (2)

Խոտորումն է աննուէրն լինել, եւ յոյժ խոտորումն է ի յափշտակութենէ ընծայեալ յինքեան աստուծոյ. (Ոսկ. հռ.։)

Անողոքելի ի ձեռն նուիրաց կամ աղաչանաց. անհամբոյր. անաղք. անամոք. անգութ. անհաշտ. ἅσπονδος. implacabilis.


Անշահ, ից

adj.

unprofitable, useless, vain.

· Calfa

NBHL (2)

Սնափառի պահք անվարձ, եւ աղօթք անշահ. (Կլիմաք.։)

Տարակուսելոց եւ անշահից ի քահանայից՝ յաղագս կերակրոց ոչ անքատս լինել. (Փիլ. քհ.։)


Անշահութիւն, ութեան

s.

unprofitableness, uselessness.

· Calfa

NBHL (2)

τὸ ἁνωφελές, ἁκερδές, ἁνότητον, ἁχρηστία. inutilitas, res lucro carens. Անպիտանութիւն. չունելն զշահ կամ զօգուտ. ֆայտէսիզլիք.

Արհամարհութիւն լինէր առաջին պատուիրանին վասն նորին տկարութեան եւ անշահութեան. (Եբր. ՟Է. 8։)


Անշարադիր

adj.

uncompounded, simple.

· Calfa

NBHL (1)

Ստեղծ նա զիմանալիսն պարզս եւ անշարադիրս բնութեամբ. (Վահր. ի ծաղկ.։)


Անշարժ, ից

adj.

immovable, fixed, stable, firm;
not commutable;
real, not personal.

· Calfa

NBHL (3)

Անշարժ լինել կամ պահիլ արդարութեան, թագաւորութեան, եկեղեցւոյ. եւ այլն. (Ագաթ.։ Խոր. ՟Ա. 7։) (Շար.։)

Աշխարհն հաստատուն լիցի, եւ անշարժ ի նմանէն. այսինքն մի՛ օտարասցի յիւրմէ. (Բուզ. ՟Բ. 34։)

ἁκίνητος, ἁνήλατος, ἁσάλευτος. immobilis, immotus, immutabilis. Որ ոչ շարժի ի տեղւոջէն կամ ի վիճակէն. անսասան. անդրդուելի. կայուն. հաստատուն. անփոփոխ. անվրդով. դէփրէնմէզ. հարեքէթսիզ. cf. (Ել. ՟Ժ՟Գ. 16։ ՟Ի՟Է. 15։ Օր. ՟Զ. 8։ ՟Ժ՟Ա. 18։ Յով. ՟Խ՟Ա. 15։ Գծ. ՟Ի՟Է. 41։ Եբր. ՟Ժ՟Բ. 48։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 58։)


Անշարժութիւն, ութեան

s.

immobility, immovableness, stability, firmness.

· Calfa

NBHL (1)

ἁκινησία. immobilitas. Անշարժ գոլ. հաստատութիւն անդրդուելի. անփոփոխութիւն.


Անշեղ

adj.

not oblique, straight, direct.

· Calfa

NBHL (1)

Անայլայլելի անմահութիւն, եւ անշեղ եւ անխոտոր մշտաշարժութիւնն։ Անշեղս ի վատթարն կոյս. (Դիոն. ածայ.։)


Անշէն

adj.

uninhabited, desert.

· Calfa

NBHL (2)

Բլուր հողոյ անշէն յաւիտեան։ Անշէն լիցի տուն նորա։ Ի տունս անշէնս։ Անապատ անշէն. (Յես. ՟Ը. 28։ Յոբ. ՟Ը. 14։ ՟Ժ՟Ե. 28։ Իմ. ՟Ժ՟Ա. 2։)

Եւ լինիցի՞ այդպիսի հանգիստ ի դաշտի անշէնս. (Վրք. հց. ՟Ժ՟Ա.)


Անշէջ

adj.

inextinguishable.

· Calfa

NBHL (1)

ἅσβεστος. inextingubiis. Անշիջանելի. անշիջական. որ ոչ շիջանի. մշտավառ. մշտաբորբոք. չմարելու. սէօնմէզ.


Անշնորհ, աց

adj.

ill-favoured, disfigured, deformed;
ungracious, ungraceful, unpleasant;
unfortunate, unlucky;
ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (3)

Անշնորհ սնափառութեամբ ցնդին յարտասուս. (Կլիմաք.։)

Կշտամբէ զանշնորհն լինել նոցա, եւ առանց ողորմութեան. (Շ. յկ. ՟Ծ՟Թ։)

Անշնորհ առնէր զտալիսն եւ զբերելիսն կարասոյն. (Բուզ. ՟Դ. 10։)


Անշնորհակալ, ի, աց

adj.

ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (5)

ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼԻ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼՈՒ. ἁχάριστος. ingratus, ἁγνώμων, improbus. Անշնորհ ըստ բ. նշ. որ ոչն լինի շնորհակալ. ապաշնորհ. ապերախտ. ոչ գոհացօղ. աներախտագէտ։

Յոյս անշնորհակալին իբրեւ զսառն ձմերայնոյ հալեսցի. (Իմ. ՟Ժ՟Զ. 29։)

Թողուլ անշնորհակալաց ընտանեացն զիւրեանց իւնչսն։ Անշնորհակալ լինել աստուծոյ. (Բրս. հց.։)

Զանշնորհակալի եւ գարշելեաց հրէիցն զհատու զյանդգնութիւնն. (Կիւրղ. ի կոյսն.։)

Զպարգեւս աստուածոցն անշնորհակալի համարիս. (Ճ. ՟Ա.։)


Անշնչանամ, ացայ

vn.

to expire, to die;
to commit suicide by suffocation.

· Calfa

NBHL (1)

ἁψυχέω. exanimor. Պակասիլ ի շնչոյ. նուաղիլ. նուդգու դութուլմագ. եւ Հանել զոգի. մեռանիլ. ճանընը թէսլիմ էթմէք.


Անշշուկ

adj.

dumb with amazement, astonished, surprised;
— լինել, to be astonished, to wonder;
— լռութիւն, utter or profound silence.

· Calfa


Անշուշտ

adj. adv.

incontestable, sure, certain, assured, infallible;
assuredly, incontestably, certainly.

· Calfa

NBHL (2)

Զի անշուշտ լիցի արդարութիւն հաւատոցն։ Զի անշուշտ լիցի կենաց աւետիք. (Ագաթ.։)

Այդ այդպէս է անշուշտ. (Գծ. ՟Ժ՟Թ. 36.) (յն. անդիմախօսելի)։


Անշփոթ, ից

adj. adv. without confusion;
unperplexed, not embarrassed;
tranquil.

· Calfa

NBHL (5)

ԱՆՇՓՈԹ գրի եւ ԱՆՇՓՈՅԹ, եւ ԱՆԸՇՓՈԹ. ἁσύγχυτος, ἁσύμφυρτος. inconfusus, non confusus. Ոչ շփոթեալ. ոչ խառնակեալ. անայլայլելի. ոչ կորուսեալ զիւր բնութիւն կամ զյատկութիւն.

Անշփոթ լինել զամենայն աւուրս կենաց մերոց. (Ճշ.։)

Անշփոթ միութիւն։ Վասն անշփոթ եւ անայլայլելին գոլոյ. (Շ. թղթ.։)

Աստուած ոչ անշփոթ աղօթս ի հնազանդելոցն պահանջէ պահանջէ. հրեշտակք միայն են անկողոպտելիք. (Կլիմաք.։)

Եւս եւ Անապական. անշաղախ. անփորձ յառնէ. (գուցէ իբր անշփելի. անհպելի). եւ կամ Չունօղ ամօթալի ինչ.


Անշքանամ, ացայ

vn.

to become vile, to grow despicable;
to grow ugly, to fade.

· Calfa

NBHL (1)

Անշուք լինել. նուաստանալ. եւ Կորուսանել զգեղ. անշքեղանալ.


Անշքութիւն, ութեան

s.

awkwardness, deformity, ugliness.

· Calfa

NBHL (2)

ἁδοξία. dedecus, ignominia, vilitas. Անշուքն լինել. անփառութիւն. նուաստութիւն (իրաց, եւ անձին). նուաստակերպութիւն. հագարէթ, սէֆիլլիք.

Զի՞նչ աւելի անշքութիւն քան զայն կայցէ. յորժամ աստուած մարդ երեւեսցի, եւ տէրն ի ծառայի կերպարանս. (Ոսկ. ես.։)


Անոխակալութիւն, ութեան

s.

absence of maliciousness, freedom from revenge or hatred.

· Calfa

NBHL (1)

Խելամուտ լիցուք անոխակալութեան նորա. (Իմ. ՟Բ. 19։)


Անողորմ, ից

adj. adv.

unpitying, imcompassionate, inhuman, barbarous, cruel, brutal. cf. Անողորմաբար.

· Calfa

NBHL (1)

Կամ Անարժան ողորմութեան. աններելի.


Անողորմաբար

adv.

cruelly, barbarously, atrociously;
— չարչարել, to tyrannize.

· Calfa

NBHL (1)

Պատառեաց զկողս նորա անողորմ. (Հ. կիլիկ.։)


Անողոք

adj.

implacable, severe, inflexible, inexorable.

· Calfa

NBHL (6)

ԱՆՈՂՈՔ ԱՆՈՂՈՔԵԼԻ. Որ ոչ ողոքի աղաչանօք. անամոքելի. անմեղկելի. խիստ. որ կակղնալ չի գիտեր.

Թշուառական, ծառայելով բազմաց եւ անհաշտ եւ խիստ եւ անողոք տերանց. (Փիլ. լին.։)

Անողոք աններելի սրտմտութեամբ։ Անողոքելի քինուցն ոխակալութեամբ. (Պիտ.։)

Կերչացն կոյաք անողոքելիք։ Անողոքելի պարսաւիչ. (Նար. ՟Կ՟Թ. ՟Ձ՟Ը։)

Անողոքելի տանջեալս. (անդ. ՟Հ՟Ա.) իմա՛, առանց կարելոյ ողոքել։

Անողոքելի սլացմամբ. (՟Ձ՟Զ.) իբր աննահանջելի։


Անոյժ

adj.

without force, feeble.

· Calfa

NBHL (1)

Անոյժ եւ անհաստատ լիցի ձեռնադրութիւն. (Կանոն.։)


Անոստ

adj.

without branches;
that does not rise or stir.

· Calfa

NBHL (1)

ԱՆՈՍՏ որ եւ ԱՆՈՇՏ. իբր Անընդոստ. որ ոչ ի վեր ոստնու, կամ ոչ ի վեր վազէ. անշարժ. խիստ. դիմակաց. անմեղկելի. որպէս յն. ἁνήλατος. contumax, inobediens, non emollitus.


Անորակ

adj.

without quality or accident.

· Calfa

NBHL (1)

ἅποιος (որ եւ անարար). carens qualitate, qualitatis expers. Ոյր չիք որակ. որ չէ երբեմն այսպիսի՝ եւ երբեմն այնպիսի, այլ միշտ նոյն եւ նոյնպիսի. անփոփոխ. անյեղլի. անմասն ի զգալի գունոյ եւ ի ձեւոյ.


Անորդիմ, եցայ

vn.

to remain without children, to lose one's children.

· Calfa

NBHL (1)

Մի՛ գուցէ անորդեցայց յերկոցունց ի ձէնջ ի միում աւուր. (Փիլ. լին.։)


Անորդութիւն, ութեան

s.

cf. Անզաւակութիւն.

· Calfa

NBHL (1)

Զանորդութիւն իւր լցուցանելով սառայ ի ձեռն նաժշտին, ոչ իրաւացոյց զառն տուն անորդութեամբ բառնալ թողուլ։ Քան զանորդութիւն եւ զանսէրութիւն ոգւոց ոչինչ ոք այլ չար գուցէ. եւ այս է անուսումնութիւն եւ անխրատութիւն. (Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)


Անորիշ

adj.

inseparable, indivisible.

· Calfa

NBHL (4)

Ձայն անորիշ եւ անզանազան ըստ ինքեան նշանակելումն. (Փիլ. լին. ՟Դ. 210։)

Անորիշ յիրերաց եւ անբաժանելի. (Պիտ.։)

Եւ ἁχώριστος. inseparabilis. Չզատուցեալ. անբաժան. անմեկնելի. անքակ. այրըլմազ.

Բանն աստուած միացեալ ի մարմնի անորիշ եւ անփոլի. (Տօնակ.։)


Անորոշ, ի, ից

adj. adv.

undetermined, indefinite, uncertain;
vague, indistinct, confused;
inarticulate;
contingent;
Անորոշաբար.

· Calfa

NBHL (3)

Նշանակք բարւոյ եւ չարի եւ անորոշի. զանազանի սեմն՝ բարւոյ, եւ քամն՝ չարի, եւ յաբեթն՝ անորոշի. (Փիլ. լին.։)

Որպէս Անմեկնելի. անանջատ.

Ոչ բաժանեմ զքեզ անբաժանելիդ, ոչ որոշեմ զքեզ անորոշդ. (Ոսկ. նոր կիր.։)


Անորոշութիւն, ութեան

s.

indecision, indetermination.

· Calfa

NBHL (1)

Անորոշութեամբ նշանակի (այսինքն բառին) ամենայն ինչ ցուցեալ լինի մարդկայինն. (Նիւս. կազմ.։)


Անուաձեւ, ի

adj.

in the shape of a wheel.

· Calfa

NBHL (1)

ԱՆՈՒԱՁԵՒ. τροχαντήρ. genus tormenti circumactum. Ազգ տանջանարանի հոլովելի իբրեւ զանիւ.


Անուանակիր

adj.

that bears the name of another.

· Calfa

NBHL (3)

Յեսու անուանակիր եղեալ յիսուսի։ (Մանուէլի կայեսր) թագաւորին երկնաւորի յերկրի անուանակրի. (Շ. բարձր. եւ Շ. թղթ.։)

Զանուանակիրն շինեաց աստուծոյ՝ տաճար։ Զնսեմանուն վայրսն կեդարու՝ զանուանակիր կոչմանն իսմայէլի. (Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Անօթ ընտրութեան անուանեալ, անուանակիր յաշխրահի իւրոյ սքանչելի անուանն առնէ. (Կորիւն.։)


Անուանակցիմ, եցայ

vn.

to share the same name.

· Calfa

NBHL (1)

Անուանակից լինել.


Անուանակցութիւն, ութեան

s.

cf. Անուանակրութիւն.

· Calfa

NBHL (2)

ὀμονυμία, συνωνυμία, προσηγορία. homonymia, nominis communitas. Անուանակիրն լինել. կցորդութիւն նոյն անուան. համանունութիւն.

Ոչ միայն անուանակցութեան, այլեւ գործակցութեան ճշմարիտն էմմանուէլի արժանաւորիլ ձեզ։ Զանուանակցութիւնդ ոչ միայն օրինակաւ կոչել, այլեւ արդեամբք. (Շ. թղթ.։)