Definitions containing the research սորա : 321 results

Պատագրոս

cf. Պոտագրոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Կայթ, ից

s.

basket, pannier;
cf. Կայթիւն;
—ք դրուատեաց, rounds of applause, plaudits;
—ս հարկանել, տալ cf. Կայթեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

րայականն ու միւս թարգմանութիւննե-րը կայթի տեղ ունին «հարիւր ողկոյզ, հարիւր կապոց»։ Սրանից հետևցնելով Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 100 կայթ մեկնում է «շար ողկուզաց չորա-ցեալ խաղողոյ կամ չամչու»։ ՆՀԲ «իբրև արմատ կթելոյ՝ է կթոց, քթոց»։ Հիւնք. հանում է կաթն բառից։ Մանան-դեան, Կշիռները յեվ չափերը, էջ 88 և 90 գտնում է որ Դիոնիսիոս Թելմա-հարցու ասորական ժամանակագրու-թյան մէջ «գինու մեծ չափը անվանված և kailtè. չափի այս անունը... համա-պատասխան ե հայերեն կայթին... կայլտեյի կշռորդը կստացվի՝ 408x x25=10 կիլ. 200 գր.»։ Ասորի բառն է kailtā «չափ», որ իգականն է kaila «չափ» բառի։ Ըստ ձևի կարելի չէ հա-մեմատել հայ բառի հետ, որովհետև պիտի տար հյ. *քայղթայ կամ *քեղթայ (միայն ք նախաձայնով)։


Կանոն, աց

s. arith.

rule, regulation;
order, method, law, ordinance, precept, statute, regimen;
model, example;
canon;
հանրական —, as a general rule;
ըստ —ի, according to rule;
strictly, regularly;
ըստ —աց, canonically;
— լինել, to serve as a rule or precept;
պահել, լուծանել զ—, to keep, to break the rules or regulations;
— երից, rule of three, proportion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, ϰανών (ϰανόνος) բառից, որ նշա-նակում է «եղէգի ցօղուն» և հետզհետէ նոյն նախնական իմաստից բխելով՝ «որևէ ուղիղ փայտ կամ ձող, փայտէ քանոն, ուդիղ գիծ, վանդակի ճաղ, սահմանագիծ, օրինակ, ձև, օրէնք (և յատկապէս եկեղեցական օ-րէնք), կանոն, ցուցակ»։ Յոյն բառը ծագում է ϰννα (< լտ. canna) «եղէգ» բառից, իսկ սա էլ ասորաբաբելական kanu ձևի մի-ջոցով սումեր-ակկադ. gin «եղէգ» բա-ռից (Boisacq, էջ 406)։ Փոխառութեամբ անցել է շատ լեզուների. ինչպէս՝ լտ. čanon, հպլ. kanonū, արաբ. [arabic word] qānūn «օ-րէնք», թրք. qanun «օրէնք, ոստիևան» վրաց. კანონი կանոնի «եկեղեցական կա-նոն, յանցաւորների վրայ դրուած ապաշ-խարանք» ևն։ Նշանակութեան կողմից շատ զարգացում է կրած սլաւական լեզուների մէջ. հմտ. ռուս. канбнъ «առաւօտեան ևամ երեկոյեան եկեղեցական արարողութեանց երգերը և աղօթքները», кануиъ «երեկո-յեան ժամերգութիւն, նախատօնակ, ընո-հանրապէս նախորդ օրը (нaкauунe), մե-ռելոց հոգեհանգիստ, այս առթիւ պատրաս-տուած գանազան ուտելեղէններ, մեղրով գաթայ, տօնական մեղրաջուր կամ գարեջուր ևն» (Berneker 481)։-Հիւբշ. 355։


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Թերևս ասորաբաբելական աշխարհից փոխառեալ մի բառ է. հմմտ. սումեր. kus «կաշի, մորթ», արաբ. [arabic word] qaš'՝ «հին մուշտակ. 2. կաշիէ վրան. 3. կաշիէ ակումբ, ակումբ մաշկեայ, կաշեայ անկողին կամ նփռոց. 4. չորացեալ տիկ ջրոյ. 5. չոր կա-շի», [arabic word] qaš'a «մուշտակի կտոր». [arabic word] qašā'a «մի կտոր չորացած կաշի», [arabic word] qaš'a «չոր մորթ», որոնց արմատն է [arabic word] qaš՝ «մի բան չորանալ, չոփ-չոր դառնալ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 647)։ Փոխառութեան հարցը կապուած է անշուշտ կաշեգործութեան պատմութեան հետ. հմմտ. նաև հյ. մաշկ և մորթ բառերը։-Աճ.


Կասկարայ, ից

s.

gridiron;
trivet, tripod;
խորովել՝ եփել ի վերայ —ի, to broil, to grill, to cook upon the gridiron;
միս ի —է, broiled meat.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասորական փոխառութիւն է, ինչպէս ցոյց է տալիս -այ վերջաւորութիւնը. բայց առոռերէնում այս նշանակութեամբ գոր-ծածուած չէ. կայ միայն [syriac word] ︎ kaskara «կողով», որ բնիկ սեմական բառ չէ և նոյն-պէս փոխառեալ է մի ուրիշ լեզուից։ «Կաս-կարայ» և «կողով» իմաստները տարբեր չեն իրարից և երկուսն էլ բխում են «հիւսկէն» գաղափարից. (կասկարան իր առաջին ձևով այն երկաթի հիւսկէն ցանցն է, որ դրւում է կրակի վրայ). հմմտ. լտ. craticula «կաս-կարայ», որ ծագում է cratis «հիւսկէն» բա-ռից. հյ. վանդակ, որ նշանակում է «ցանց, կասկարայ, կողով»։-Յայտնի չէ թէ ասո-րի բառը կապ ունի՞ յն. ἔ́σγάοα «վառարան, խարոյկ, կասկարայ» բառի հետ, որից փո-խառեալ են թալմ. [hebrew word] asqala և թրք. օ [arabic word] əsqara (ռմկ. ըսխարա) «կաս-կարայ»։ (Յն. բառը ըստ Boisacq 290 բնիկ հնդևրոպական է և կցւում է հսլ. iskra, ռուս. иcкрa, լեհ. skra «կայծ» բառերին։ Berneker 433 չի ընդունում այս համեմա-տութիւնը)։-Հիւբշ. 306։


Սաղմոս, աց

s.

psalm;
psalm-book, psalter;
— ասել, to recite or sing psalms;
to play on the harp, to sound the lyre;
cf. Ծայր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հներից Լմբ. սղ. յռջ. մեկնում է. «Այլ թէ ընդէ՞ր է սաղմոս անուն սորա. ւորժամ ի յունականէն զանուանս զօ-րութեան քննեմք՝ ուսանիմք. քանզի փսալմոս թարգմանի առ ի մերս փո-ղովք»։ Վրդն. սղ. ճծա, էջ 514 աւելի նմանութեամբ մեկնում է «Սառմոսա-րան, որ է աման և կազմարան բնու-թեանս յարգանդի մօր» (իբր սաղմ ռա-ռից)։ Տաթև. ամ. 153՝ Սաղմոսն երգ լսի։ Նորերից ուղիղ մեկնեց նախ Schrö-der, Thes. 47, նոյնը նաև ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Պարկէն, ենից

s.

trench, moat, ditch.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *pārken ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց նոյնն են հաստատում նորագիւտ մանիք. պհլ. [hebrew word] pargīn (Salemann ЗAH 8(1908), 109), պրս. [arabic word] ︎pārgīn կամ, [arabic word] pārgī «նշանակէ զայն փոսն, զոր առնեն ի խոհանոցս և ի բաղանիս, զի աղտեղի ջուրք անդր երթիցեն. 2. անձրևաջուր, որ իցէ ժո-ղովեալ ի փոսորակ տեղիս». [arabic word] bārgīn «տեղի ուր ժողովեալ իցէ անձրևաջուր»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] oarqīnā «քաղաքը շրջապատող փոսր» (Brockelm. Lex. syr. 292), «աղտեղութեւն թափելու փոս» (Noldeke), արաբ. [arabic word] ︎ lāriqīn «ջրամբար»։-Հիւբշ. 228։


Պերետուտ

s.

inspector, visitor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ յն. περιείδων կամ ὸπερτίδωνι Brockelmann, Ուս. փոխ. բառից 94 վե-րի ձևով։ Մառ ЗВО 7, 324 ձևի տաս-բերութեան պատճառաւ կարծում է ոս բառս ասորական ճամբով է րառաջա-ցել, ուր ձայնաւորների բացակայու-թեան պատճառով կարելի էր նաև այս-պէս կարդալ։


Սոր, ոց

s. mech.

hole, bore, opening, orifice, mouth;
den, lair, cave, cavern;
mill-trough;
*mill-hopper;
*boulders, large pebbles.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ո հլ. «ծակ, խոռոչ, ծերպ, թռչունի բոյն՝ ծակի մէջ շինուած, գազանի որջը, սո-ղունի ծակ» Ես. բ. 19. Երեմ. խը. 28. Բուզ. որից սորամուտ Ագաթ. Կորիւն. Փրպ. սոր-սոր «ծերպ, խոռոչ» Կլիմաք. Յայսմ. սորել «ծակը մտնել» Երեմ. դ. 29. «ծորիլ. վազել, իբր նեղ ծակից հոսիլ» Եղիշ. Վրք. հց. «աչ-քը տկարանալ, ծիւրիլ» ՍԳր. սորեցուցանել «աչքերը տկարացնել» Ղևտ. իզ. 16. «հո-սեցնել, վաղեցնել» Վրդն. սղ. և ել. Երզն. մտթ. սորսորել «վխտալ, ցրուիլ, դուրս վա-զել» Բ. մկ. թ. 9. Բուզ. 163. սահանասոր Անան. եկեղ.։

ԳՒՌ (dialectal) Վն. սոր «ցորենի անընդհատ հո-սիլը ջաղացքի կրիճակից», Ղզ. սօր տալ «փեթակի ծակից մեղուների անընըհառ դուրս գալը». ունինք նաև Խրբ. սռալ «ինք-նիրան հոսելով ցած թափուիլ» (օր. սարի վրայից հողերն ու քարերը). հմմտ. սորալ՝ նոյն նշանակութեամբ Քուչ. 52. «Այդ ո՞վ է երդիքս եկել, որ օտար հողն կու սորայ»։


Խմոր, ոյ, ով

s. fig.

leaven, ferment;
sect.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Կազմուած է -որ մասնիկով խում պարզ արմատից. ա՛յս են հաստատում անխում «անխմոր, բաղարջ» և խմեալ «խմորուած» նորագիւտ բառերը՝ ոբոնք գործածուած են նորագիւտ Ա. մնաց. իգ. 29 «Եւ ի վերայ հացին՝ որ առաջի դնեն, և ի վերայ նաշհին պատարագացն, և ի վերայ յանխումն ման-գառան և ի վերայ խմեալ տապակելոցն»։ Հյ. խում «խմորուիլը» փոխառեալ է ասոր. [syriac word] xma' «թթուիլ, խմորուիլ» արմատից. յատկապէս նորագիւտ խմեալ ձևի համաաա-տասխանն է ասոր. [syriac word] ︎ xəmi՝ իսկ ան-խում՝ ասոր. [syriac word] la xəmī'։ Ասորա-կան բառը բնիկ սեմական է և ընդհանուր է նաև միւս սեմական լեզուներին. հմմտ. հրէական արամ. [hebrew word] xm՝ «թթուիլ», եբր. [hebrew word] xms «թթուիլ», xomes «քա-ցախ», արաբ. [arabic word] hamδ «թթուիլ» եզիպտ. խպտ. hemse «քացախ»։


Ծնծղայ, ից

s.

cymbal;
cithern.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նախ Schröder, Thesaur. 45 ոռաւ եբր. ձևից։ Նոյնը յիշում է նաև ՆՀԲ։-Lag. Arm. Stud. § 1059 ասորականից։ Հիւնք. ցնցել բայից։


Խնձոր, ոյ

s. bot. apple;
apple-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Կայ ասոր. [syriac word] xazzura, արամ. [hebrew word] xazzūr «խնձոր». սրանց նախաձևն t *xanzūrā, xanzūr. բնիկ ասորական չեն, որովհետև չեն գտնւում ուրիշ սեմական լե-զուների մէջ, ուստի փոխառեալ են հալերէ-նից։ Այսպէս են ընդունում Lag. Arm. Stud. § 993 և Հիւբշ. 305։-Կովկասեան լեզուներն էլ ունին մեր բառին մասամբ նմանող ձևեր. բայց որովհետև նմանութիւնը կատարեալ չէ, ուստի համարում ենք պատահական. այս-պէս՝ վար. խինչ, խինզ, կաբ. հինչէ, հինզէ, կայ. ինցէ, էնչ, ինչ, հինցի, ակու. էնչ, ինց, խիւր. ինց, անդ. ինցի, ուտ. էշ, կիւր. իչ, չեչէն. ազ ևն, բոլորն էլ «խնձոր» նշանակու-թեամբ։ Հմմտ. Patrubány SA 2, 32։-Տե՛ս և հազոր, հազորան բառը։


Վերտ

adj. s.

mail, made of mail, of chains, meshed, linked, woven;
coat of mail;
network;
զրահք —ք, cuirass, hauberk;
շապիկս —ս զգենուլ, to wear a coat of mail.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շղթայի պէս հիւսուած (զրահ)» Ա. թագ. ժէ. 5. Խոր. բ. 85. որից վերտել «շար-իւիլ» Մծբ. 241, «... զնմանութիւն որթու, ո-րում սովոր էին երկիրպագանել յԵգիպտոս. և մեծախումբ ժողովօք խաղացին վերտեցին և շահս արարին առաջի որթագլխոյն»։ Ասո-րին (հրտր. Graffin, էջ 741) ըստ համեմա-տութեան Վիեննայի միաբան Պ. էսապալեա-նի (անձնական) ունի «որում սովոր էին եր-կիր պագանել յԵգիպտոս. և մարտեան (կամ աղմկեցին) և տօն կատարեցին առաջի որթու զոր արարին»։ Ասորականի համեմատութիւ-նը կասկածելի է դարձնում մեր բառի նշա-նակութիւնը։ Վերտիլ «պանծալ, հպարտա-նալ» Եզն. 109. Փարպ. վերտաւորել «զօրաց-նել, ամրացնել» ԱԲ. կրկնավերտ «ևոևնա-հիւս» Մաշտ. սքեմ. Վրք. հց. Ճառընտ. կաս-կածական է վերտ առեալ «պտտկած, ոլո-րած» Մագ. որովհետև կարող է նաև կար-դացուիլ վերտառեալ. իսկ վերտևամուտ Սեբ. ժը. 67 (որից վերտմուտ Սիմ. ապար. 97) պէտք է ուղղել վերտ և ամուր՝ ըստ Աճառ. Արրտ. 1911, 230։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։


Փիլիսոփոս, աց

cf. Փիլիսոփայ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. φίλόσοφος «իմաստասէր» բառիռ. որ գալիս է φίλω «սիրել» և σόφος «իմաս-տուն» բառերից. ըստ այսմ թարգմանուած է հյ. իմաստասէր. հմմտ. նաև փիլիսոփայ, որ յառաջացած է ասորերէնից փոխառու-թեամբ, ինչպէս ցոյց է տալիս ասորական =այ վերջաւորութիւնը։ Յն. բառը փոխառու-թեամբ անցած է ամէն կողմ. կայ նաև ա-րաբ. [arabic word] faylasūi, որ մինչև անգամ ա-րաբական արմատների կարգն է անցած։-Հիւբշ. 386։


Տեղ, ոյ, աց

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Փոխառեալ է ասորականից. հմմտ. ա-սոր. [arabic word] talā «ցօղ», [arabic word] taltā «թացու-թիւն, խոնաւութիւն», արամ. [hebrew word] tallā, եբր. [hebrew word] tal «ցօղ, անձրև», եթովպ. [hebrew word] tal «ցօղ», արաբ. [arabic word] tall «ցօղ կամ ռա-րակ անձրև. 2. բարակ անձրև տեղալ» (Ge. senius17, 276, Կամուս, թրք. թրգմ. Գ. 277, Brockelm. Lex. syr. 133)։ Հայերէնի տաղ ձևը աւելի համապատասխան է սեմականին, բայց ե-ի համար հմմտ. տերև, կեղև, սեռն։-Աճ.


Տղայ, ոց

s. fig.

infant, baby, child;
stripling, youth, lad;
simple-minded, innocent;
novice, ignorant;
— մանուկ, little child.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Ուղիղ մեկնեց նախ La Croze, ըստ Lag. Arm. Stud. § 2229, որից յետոյ նոյնը Müller SWAW 41, 13 և Spiegel Bvs 4, 462։ Canini, Et. étym. I86 եբր. tula, սանտ. tala։ Հիւնք. կտղանք բառից։ Bugge, Lуk. Stud. 1, 78 լիւկ. tidei և ետր. clan «որդի» հայերէնի հետ միասին փոխառութիւն է դնում ասորա-կանից։ Գազանճեան, Տարեց. Պապիկե-անի 1905, էջ 125 և Արև. մամ. 1907, 934-5 տճկ. չաղա «մանուկ»։-Տղաց-կան բառի ստուգաբանութեան մասին խօսում է Գ. Անդրէասեան, Արևելք 1898 հոկտ. 19 և մեկնում է «տղայառու + ական»։


Քասղեւ

s.

Chisleu, the ninth month of the Hebrews.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Եբր. [hebrew word] kislēv հոմանիշն է, որ յն. χασ(ε)λε տառադարձութեան միջոցով ան-ցել է մեզ. եբրայական բառն էլ ծագում է ասուր. [other alphabet] ki-ši-li-mu կամ [other alphabet] k-is-li-mu «97? ասորաբաբելական ամիսը» բառից (Delitzsch, Assyr. Handwb. 344, Strassmaier, Alphab. Verz. 547)։-Աճ.


Թոհ եւ Բոհ

Etymologies (1) · Adjarian

. գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Խոստովան

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։


Մաշարայ

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ և ՆՀԲ դնում են մաշել բայից։ ՆՀԲ յիշում է նաև յն. μαρασμός, իտալ. marcia, լատ. macies, macoz «հիւծու-թիւն»։-Պատկ. Maтep. I. I1 պրս. ձևի հետ՝ իբր ասորականից։