s. adv.

fear, dread, fright, terror;
— արկանել, to frighten, to terrify, to intimidate;
— յահի լինել՝ զահի հարկանիլ, to fear, to be seized with alarm;
առ ահի, for fear, lest;
ահ ընդ ահ, with fear, with a timid air.

φόβος timor, metus Երկիւղ՝ մանաւանդ սաստիկ. սոսկումն. սարսումն. վախ. գօրգու, խավֆ, պաք, վէհմ.

Յահէ նորա խռովեցան։ Ահիւ եւ խնդութեամբ բազմաւ։ Անկաւ ահ ի վերայ նորա։ Եղեւ ահ ի վերայ ամենեցուն՝ որ լսէին զայս։ Լի եղեն ահիւ։ Ահ կալաւ զամենեսին։ Ահ պատեաց զնա։ Ահիւ մեծաւ տագնապէին։ Աշակերտ Յիսուսի ի ծածուկ վասն ահին հրէից։ Ահ եւ երկիւղ եւ սոսկումն մարմնոյ։ Յահ եւ յերկիւղ եւ ի դողումն. եւ այլն։

Երկիւղս եւ ահս մատուցանեն։ Տրտմութեամբք, ահիւք։ Ահիւք եւ պարգեւօք. (Փիլ.։)

Առ սիրով եւ ահիւ դիցն։ Եւ ձեզ ահ լիցի այս, եւ երկիւղ ի մահուանէ։ Որ կացեալ են յահի քում. (Ագաթ.։)

Ահք ներքնոց։ Անապակ ահիւք. (Եղիշ.։ Պիտ.։)

Ահ երկիւղի։ Ահս պակուցանօղս ի վերայ նորա հեղուին. (Յհ. կթ.։)

Յահագին ահիցն յայն ակնածելով։ Յորոց յահիցն սարսեալ. (Անան. եկեղ։)

Ահիւ զահն արտաքս հանէր. (Ոսկ. յհ.։)

Յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւնն մարմնոյ։ Զահ եւ զերկիւղ մարդոյն արկեալ է արարչին ի վերայ գազանաց. (Եղիշ. ՟Բ։ Եզնիկ.։)

Դողումն. τρόμος tremor դող. դիթրէյիշ. դիթրէմէ.

Տալ զահ եւ զերկիւղ քո առաջի ամենայն ազգաց։ Զահի հարեալ էին. (Օր. ՟Բ. 25։ Մրկ. ՟Ժ՟Զ. 8։)

Պակուցումն. հիացումն. ապշութիւն. արհաւիրք. ἕξστασις exstasis, terror, stupor. հեյրան. սերկէրտանլըգ. ույուշմագ.

Անկաւ ահ տեառն ի վերայ ամենայն ժողովրդեանն ... Եղեւ ահ ի տեառնէ։ Եղիցի ահ մեծ ի տեառնէ ի վերայ նոցա։ Ահ մեծ անկաւ ի վերայ նոցա. (Ա. Թագ.։ Զքր.։ Դան.։)

Երկիւղալի ինչ. ահաւորութիւն. սպառնալիք. չարիք.

Յերեւելն իւրում արդարոցն՝ զահ իւր յինքն ամփոփէր. (Ագաթ.։)

Յաներեւութից ոմանց՝ ահից զօրութիւն ընդոստուցանօղ մարդկան։ Գործեցին նմա ահս ապիրատս, եւ աշխարհաւեր կործանումն. (Յհ. կթ.։)

Յոր ոչ ինչ երկրաւոր ահք ազդել կարասցեն. (Խոսր.։)

ԱՀ ԱՐԿԱՆԵԼ. ἑκφοβέω exterreo Երկեցուցանել. զարհուրեցուցանել. վախցնել. գօրգութմագ.

Ահ ինչ արկանել ձեզ թղթովքս. (Բ. Կոր. ՟Ժ. 9։)

Ետուն զահ իւրեանց ի վերայ երկրին կենդանութեան։ (Եզեկ. ՟Լ՟Բ. 26.)

Ահ արկանել սրբոցն, կամ ամենայն քրիստոնէութեան. (Եղիշ. ՟Ը։)

Ահս պակուցանօղս զմիմեամբք արկանէին. (Խոր. ՟Ա. 10։)

ԱՀ ԱՌՆԵԼ. Նոյն ընդ վ.

Ահ առնելոյ իսկ էր. (Ճ. ՟Բ.։)

ԶԱՀԻ ՀԱՐԿԱՆԻՄ. Տե՛ս ի տառն ՟Զ։

ԱՌ ԱՀԻ. իբր մ. Առ երկիւղի. յերկիւղէն. վախէն, վախնալէն. գօրգուպ. գօրգուսունտան.

Առ ահին աղաղակեցին. (Մտթ. ՟Ժ՟Դ. 26։)

Առ յոյժ ահին ոչ կարէին ընտրել զիւրեանցն եւ զօտարացն. (Պիտ.։)

Առ ահի սրտիս ասէ՝ զայն գործեցի. (Յհ. կթ.։)

ԱՀԻՒ. φρικτῶς horribiliter Ահաւորութեամբ. արհաւրօք.

Ահիւ եւ տագնապաւ հասցէ ի վերայ ձեր. (Իմ. ՟Զ. 5։)

ԱՀ ԸՆԴ ԱՀ. մ. ὐφειμένως submisse Զանգիտելով. զգուշեաւ. մեղմով. վախվխելով, քաշուելով. գօրգարագ. չէքինէրէք.

Եւ ոչ այնուհետեւ ահ ընդ ահ խօսէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)

• , ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։

• ԳԴ պրս. [arabic word] huy «ա՛հ» բացագանչու-թիւնից դնում է հյ. ա՛հ և գոյականաբար ահ «վախ», նոյնը նաև Հիւնք, Տէրվ. Նախլ. 84. սանս. tras, զնդ. tarəs, հպրս. tars, պրս. tursīdan, լտ. terrere, յն. τρεῖν «վախենալ» բառերի հետ՝ հնխ. tars. tras արմատից, իբր արհ, որից թե-թևացած՝ ահ։ Թիրեաքեան Սարնամակ ծան. 41, վախ, պախ և պակ հոմանիշ-ների հետ, իսկ Բազմ. 1912, էջ 269 վախ բառից թեթևացած։ Pedersen, Հայ. գր. ւեզ. 56 սանս. քti-«յարձակում», հսլ. rati «կռիւ» բառերի հետ. հմմտ. մահ։ 3. Գ. Մ., Պտմ. գրակ. էջ 16 ահիաարա-նոց բառի մէջ ահի=սանս. ահի «օձ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ահ, Ագլ. Հճ. օհ, Զթ. օհ, ոհ, Ակն. այհ, Խրբ. այ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. ախ. այս բոլորը աւելի «Աստուծոյ ահը» բա-ցատրութեան մէջ են գործածում։ Արհ ձևը պահում է Եւդ. արհուրելի «զարհուրելի»։ Ա-ռանձին ոճերով գործածւում են ահ անել, ահ ոօել, սիրտը ահ ընկնել, ահ տալ ևն։ Նոր գաւառական բառեր են ահալի, ահակալել, ահաճար ահահորիլ (արտասանուած ախա-խորիլ), ահազոր, ահնթփիլ, զահնդիլ, զա-հահորիլ, զարզանդ, զարհուր ևն։ Հետաքըր-քըրական է գւռ. ահառիլ «սոսկալ» իր զանա-զան ձևերով. -ահռիլ, ահռուիլ, ահմռիլ, ոհ-մըռիլ, ոհմիլ, հմռիլ, զահմռիլ, զահրուիլ։

• ՓՈԽ.-Մեզանից է վրաց. զարի «վախ, սոսկում». ծագում է հյ. արհ ձևի *զարհ սաստկականից. մեր կորցրած ր ձայնը վրա-ցականում դեռ պահւում է։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աբբահայր, հօր

Աբրահամ, մու, աւ

Ագահ, ի, աց

Ագահաբար

Ագահամիտ

Ագահանամ, ացայ

Ագահեմ, եցի

Ագահութիւն, ութեան

Ազգահամար, աց

Ազգահատութիւն, ութեան

Ազգահաւ, ի, ուց

Աժդահակ, կայ

Ախորժահամ

Ախտահալած, ից

Ածխահանք, նաց

Ակահ

Ականահատ, աց

Ակմբահոյլ

Ակնահաճոյ

Ակնահարեմ, եցի

Voir tout