Your research : 56 Results for այդ

Դէպ, դիպի, դիպում

adj. prep. adv.

fit, proper, suitable, decent, convenient;
accident, case, incident, hazard, chance;
ի — լինել, to suit, to be proper or fit;
ի — ժամանակի, in due time;
— լինել, to chance, to happen, to fall out accidentally;
ի — գալ՝ ելանել՝ պատահել, to agree, to suit, to be convenient;
to succeed, to happen;
ի — է, it is hecoming, necessary;
— է, it is possible;
— թուիլ, to appear suitable;
եթէ — տացէ, if by chance;
— եղեւ ընձ, it has happened to me;
— եղեւ ի միում աւուրց, it happened one day;
towards, with respect to, in the place where;
to the side of;
— եւ —, very suitable;
properly;
—ու —, fixedly, attentively;
— նկատել, to look at with surprise or astonishment.

• , ի-ա հլ. «պատահմունք, դիպուած։ ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. մ. բ. 16. Եփր. ա. տիմ. Ագաթ. Եզն. Մծբ., «յարմար, պատշաճ» ՍԳը. Ոսկ. մ. ա. 23 և Ես. Կոչ. Եզն., «դէպի, նրա կողմը» Եզն., որից՝ դէպ լինի «կպատահի» ԱԳը, ի դէպ, Ոսկ. յհ. բ. 6, ի դէպ է Գծ. ժը. 14, Եւս. քր. Ոսկ. մ. բ. 12. Եզն., ի դէպ գալ Բ. պետ. բ. 25, ի դէպ ելանել «յարմարիլ» Եզն. Սեբեր., դէպևդէպ կամ դէպուդէպ Ոսկ. յհ. ա. 24. Կոչ. 21, դէպուղիղ Գծ. ժզ. II, դիւրադէպ Փիլ., ել., ինքնադէպ Ոսկ. ես., յանկարծադէպ Ոսկ., բարեդէպ Սարգ. յկ., դիպուն «յարմար, պատշաճ» Ա. մակ. դ. 46. ժա. 37. Բուղ. Սեբեր., դիպան «դէմը, առջե-վը» Կոստ. երզն. 140, դիպան ելանել կամ առ դիպան պատահել «դէմը՝ առաջը դուրս գալ» Բուզ., ընդ դիպան «առջևի կողմը, երե-սը» (օր. արձանագրութեան) Սուտ-Սեբ. էջ 1 (ըստ ՀԱ, 1912, 347-8), դիպաւորութիւն Ոսկ. ա. տիմ., դիպիլ ՍԳր. Ոսկ. ես. Եւս. քր. և պտմ., դիպեցուցանել Եփր. օրին. և հա-մաբ. Փարպ., դիպող Առակ. ժե. 23. Դան. ժգ. 15. Եւս. քր., դիպուած Ժող. բ. 14, 15 դիպուկ «յարմար, պատեհ» Մին. համդ. 122, հանդէպ ՍԳր. Եւս. քր. Եզն., հանդիպիլ ՍԳը, հանդիպութիւն Վեցօր., անիդէպ (նորագիւտ ռառ) «անպատեհ» Լծ. պրպմ. 623 ևն։-Տա-րօրինակ մի ձև է եղջիւրահանդեալ Պղատ. օրին. 308 (այսպէս տպ. իսկ ըստ ՆՀԲ եղջիւ-րահանդիպեալ), որ թարգմանուած է բնագրի ϰερασβύλος «կարծր, անեփելի» բառից (տե՛ս բնագիրը, Platonis opera, Paris, 1883 հտ. Բ, էջ 419). յոյն բառը կազմուած է ϰέρος «եղջիւր»+ βαλλω «նետել, արձակել». ուստի հանդիպեալ կամ հանդեալ կա՛մ սխալ թարգ-մանութիւն է և կա՛մ հայերէն մի նոր բառ՝ այդ նշանակութեամբ։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• , ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։


Նաւասարդ, ի

s.

the first month of the ancient Armenian calendar, (August).

• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է. «Նաւասարդ, նոր ասի, այսինքն ըս-կիզբն տարւոյ կամ ա՛րդ է ժամանակ նաւելոյ...» և համարում է Հայկի առա-ջին որդու անունը։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Նոր, այսինքն սկիզբն տարւոյ» միանգամայն Հայկի որդիներից մէկը և վերջապէս «Նաւասարդի զնաւարկութիւն ասէ, յորժամ հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց»։ Նոյնպէս Տաթև. հարց. 200 «Նոր ասի, այսինքն սկիզբն տար-ւոյ. և դարձեալ՝ այժմ է եղանակ նա-ւելոյ ի վերայ Ովկիանու»։ Ստեփ. լեհ. համարում է յանուն Նաբոնասարայ տո-մարագէտ արքայի Բաբելացւոց։ Ին-ճիճեան, Հնախ. Գ. 18 նաւաստ աւարտ, այսինքն «նաւելը վերջացաւ» (իբր թէ ի յիշատակ ջրհեղեղի. հմմտ. Մն. ը, 13. «Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն՝ նուազեաց ջուրն յերեսաց երկրի և եբաց Նոյ զձեղուն տապա-նին». այդ օրը դարձաւ նոր տարի, որ և մնաց հայոց մէջ՝ մինչև այժմ կեն-դանի. իրար վրայ ջուր ցանելը և աղաւ-նի թռցնելը Նոյեան յիշատակներ են)։ ՆՀԲ նոր այս արդ կամ արտ. և կամ որպէս պրս. նէվ էսիր, այս է «նոր ժա-մանակ կամ եղանակ»։ Brosset JAs. 1832, էջ 528-9 այս և աղուան. նավա-սարդոս թուին նշանակել «վերանորո-գում», իբր nou zardi, բայց որովհետև հոռի և սահմի վրացերէն են, ուստի այս-տեղ էլ պէտք է տեսնել վրաց. երթի «մէկ» բառը (ուզում է ասել (նաւաս)-երթի)։ Ազգասէր 1846, л 53, էջ 1 նաւ հաս արդ։ Böttich. Rudim. 14 լիւդ. ὄάρδις, սանս. çarad, զնդ. sarəδa, սիւն-կեղ. σάρος ձևերի հետ։ Ուղիղ են մեկ-նում Bottich. ZDMG 1850, 359, 181, Arica 26, 86, Lag. Urgesch. 1074, Mül-ler SWAW 41, էջ 154, Justi, Zendsp. 292, Հիւբշ. KZ 23, 403, Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 294), Տէրվ. Altarm. 46 ևն։ Sayce, The cun. inscr. of Van (1882), էջ 487 -սարդ համարում


Կատու, աց

s.

cat, puss;
— արու, tom-cat;
— էգ, she-cat;
— ոչ մալեալ, he-cat;
ձագ —ի, kitten, young cat;
— քաջ մկնորս, a good mouser;
— վայրի, cat-o-mountain;
նուալ՝ մլաւել —ի, to mew, to caterwaul;
մլաւիւն —ի, mewing;
երաժշտութիւն —աց, caterwauling;
ցնկնիլ —ի, to kitten, to bring forth kittens.

• = Աշխարհիս գրեթէ ամէն կողմը տարա-ձուած մի բառ է. հմմտ. յն. ϰάττα, նյն. ϰάτα, γάτα, լատ. cattus, մլատ. catus, հֆրանս. cat, ֆրանս. chat, իտալ. gatto, սպան. gato, անգլ. cat, հբգ. chazzá, գերմ. Katze, հոլլ. kat, katte, շվէդ. katt, katta. հսլ. kotuka, բուլգ. kotka, ռուս. котъ, кошкa, ուկր. kit, լիթ. katé, լեթթ. kak'e, հպրուս. catto ևն. այս բոլորը հնդևրոպա-կան լեզուների մէջ։ Միւս լեզուախմբերից աւնենք՝ արաբ. [arabic word] gitt, ասոր. ❇ qattu, ն. առոր. katu, ֆինն. kissa, katti, էստն. kas, kat, վօթ. katti, վեպս. kaši, լիվ. kasi, լապոն. katto, gatto, չերեմիս. koti, վոտյակ kotsis, սիրյ. kas, վօգուլ. kadi, kiskä., օստւաև. ka-ti, մորդվին։ kata, թրք. kedi ևն։ Հին դա-սական աշխարհը ընտանի կատու չէր ճա-նաչում և չգիտենք թէ այս բոլորը ի՛նչ ճամ-բով յառաջացած ու տարածուած են (Meillet, Esq. latine 277)։ Նախապէս գիտունները կարծում էին թէ կատուի հայրենիքը Եգիպ-տոսն է, որտեղից բերուել է Եւրոպա և այդ-տեղից էլ տարածուել ամէն կողմ. հմմտ. նուբիական kadis և արաբ. qitt (վերջինը ժԴ դարից աւանդւած)։ Արդի լեզուաբաններից ոմանք այն կարծիքն ունին թէ կատուն հնդևրոպական բառ է. բուն արմատն է հնխ. qat, որ նշանակում է «ցնկնել». հմմտ. ռուս. котитьcя «ցնկնել», գւռ. котъка «դառնուկ», սերբ. kot «թուխս», kotiti «ցընկ-նել», լտ. catulus «ձագուկ և յատկապէս շան լակոտ», հիսլ. haδna «ուլ», մբգ. ha-tele և միռլ. cadla, cadhle «այծ»։ Այս ար-մատից է ծագել հնխ. qatos, որ նախապէս նշանակում էր ընդհանրապէս «ընտանի և ենռանեների ձագ», իսկ յետոյ զանազան լեզուների մէջ յատկացուեց մի որոշ ա-նասունի ձագին։ Առաջին անգամ կելտա-կան լեզուաճիւղում ստացաւ «կատու» նշա-նակութիւնը. հմմտ. գալլ. cattos, միռլ. catt, Գերմաններին, Սլաւներին, մտաւ Արևելք և տարածուեցաւ ամէն կողմ։ Այս կարծիքը սակայն ամէնքից ընդունուած չէ և կան տարբեր ենթադրութիւններ (Հմմտ Hehn, Kulturpflanzen6 452, 477, 589, Pictet I ❇81, A. Ahlquist, Die Kulturwörter der westfinn. Spr. Տէրվ. Երկրագունտ 1894, էջ 100, Thurneysen, Keltoromanisches, էջ 62, Reallexicon 412, Walde 141, Berne-ker 590, Trautmann 120, Kluge 246, Po-korny 1, էջ 338-9 ևն)։ Հայերէնի մէջ կա-տու բառը գործածուած է յետ-ոսկեդարեան շրջանին. (Ոսկեդարում ընտանի կատուն կոչւում էր կուզ). և յայտնի չէ թէ ո՞ր լե-զուից է փոխառեալ։ Մեր բառին ամենամօ-տիկ ձևերն են լատինը և ասորին. և հաւա-նական է որ հայ ձևը փոխառեալ է ասորե-րէնից և մեզնից էլ տարածուած է ամբողջ կովկասեան լեզուների մէջ։-Հիւբշ. էջ 307։


Առաջ, ոյ

adj.

front, head;
arm, division, branch;
—ք գետոյ, arm of a river;
յ—ոյ or յ—ոյ կողմանէ, before, in front, at the head of;
զ—ս ունել, առնուլ, to obviate, to be beforehand, to prevent, cf. Սկսանել;
— նաւու, head, prow, how of a ship;
— զօրաց, division of forces;
ընդ առաջ գնալ ելանել, to go to meet.

• ՓՈԽ.-Ցոյները և ռումինացիք ունին ար-ցիվո՛ւրիօն (άρτζιβούριον), արցի՛վուրցի (άρτζίβουρτζι), արթէզֆօռթէզ ևն ձևով բա-ռեր, որոնք փոխառեալ և յարմարեալ են մեր Առաջաւորաց Պահոց անունից, որի վրայ այ-լակերպ առասպելներ են պատմում։ Առաս-պելի հնագոյն վիճակը գտնում ենք Ճառ ընդ-դէմ Հայոց խորագրով յունարէն ընդարձակ մի գրուածքի մէջ, որ վերագրւում է ԺԱ-ԺԲ դարից Սահակ անուն մի հայ կաթուղիկոսի, բայց հաւանօրէն Եւտեմիոսի (ԺԲ դարից) կամ Կալլիստոսի (ԺԴ դարից) խարդախու-թիւնն է (տպ. Migne, Patr. gr. հտ. 132)։ Այս Ճառի մէջ մի առանձին գլուխ կայ՝ որի վերնագիրն է Γερί τῆς σατανιϰῆς νηστείας τοῦ αρτζιβουρίον (Յաղագս դիւական պահոց արցիվուրի, Ա. գլ. ժդ)։ Ահա թէ ի՛նչ է պատմւում յիշեալ գլխում. «Սարգիս անու-նով մէկը, Հայոց մոլորութեան վարդապետ, մի շուն ունէր արցիվուր անունով։ Սակայն այս բառը նշանակում է «առջևից գնացող» (առաջաւոր)։ Սարգիսը սատանայի ազդեցու-թեամբ այս շունը գործ էր ածում իբրև իր ռաւստեան աւետաբեր և յայտարար, ամէն անգամ՝ երբ մի գիւղ, մի քաղաք կամ մի ուրիշ տեղ երթար, ուր իր մոլորութեան ժան-տախտից բռնուած աշակերտներ էին բնա-կում։ Երբ սրանք տեսնում էին շանը, յա-ջորդ օրը թափորով մի քանի մղոն տեղ ընդ առաջ էին գնում իրենց վարդապետին։ Մի անգամ՝ երբ շանը սովորական պաշտօնով մի տեղ ուղարկեց, գայլերը ճանապարհին պատառեցին նրան։ Սարգիսը երկրորդ օրը գնալով նոյն տեղը և տեսնելով որ ոչ ոք իրեն ընդ առաջ չի եկել, ինչպէս սովորութիւն էր, սաստիկ բարկացաւ։ Երբ քաղաք մտնելով ի-հասած, մարդիկ ուղարկեց փնտռելու համար և գտնուած ոսկորներից գուշակելով թէ գայ-լերն են կերել, հրամայեց ամենայն Հայոց՝ որ ամէն տարի, սահմանեալ օրեր, նրա մահուան համար ծոմ պահեն ու մեծ սուգ բռնեն. և այս պասը կոչեց արցիվուրց պաս»։-Նոյն առաս-պելը գտնում ենք նաև Աֆթիմիոս Սեկտատի-նոսի Զէն կատարեալ գրքում. Նիկեֆորոս Կալսթասի Պատմութեան և Աթէնքի Միլե-տիոս արքեպիսկոպոսի Եկեղեցական պատ-մութեան մէջ, որ Ջենատիոս Սքոլարիոս սար-կաւագի ձեռքով համառօտուելով տպուած է նախ Զմիւռնիա (1861) և յետոյ արաբերէն թարգմանութեամբ՝ Երուսաղէմ (1867), այն ժամանակի յունաց Երուսաղէմի պատրիարք Կիւրեղի հրամանով։ Սրա իններորդ գլխի թարգմանութիւնն ունի Երուսաղէմի Սիօն ամ-սագիրը (Չ տարի, 1871, մայիս, թիւ 5, էջ 100), ուր մեր բառը դարձել է յն. արթէզֆոո-թէզ կամ արթէզֆոռ։ Առասպելի մի ուրիշ ձևն ունին ռումինա-ցիք, որոնց մէջ բառը դարձել է արցիվուրցի։ Ռումին առասպելի մէջ արցիվուրցի է կոչւում մի հայ աւագերէցի շունը։ Աւագերէցը անտա-ռով անցնելիս մոլորուել և այդ շան միջոցով կարողացել է գտնել ճանապարհը։ Հայերը աւդ շունը սրբերի կարգն են դասել և ի պա-տիւ նրա՝ Ս. Սարգսի բարեկենդանին պաս են պահում և Զատկի թաթախման երեկոյին էլ նրան նուիրուած մի տօն են կատարում (տե՛ս Պ. քհ. Մամիկոնեան, Ռումանահայոց ներկան և ապագան, Կալաց 1895, էջ 44-45)։


Գայթ

s. adj. adv.

slip, slide;
scandal;
obstacle, stumbling;
fart;
—ս արձակել, to fart, to break wind;
գայթ ի գայթ, գայթ ի գայթի, hesitating, uncertain, inconstant;
irresolutely, remissly, in stumbling.

• «ոտքը գայթիլը՝ սահիլը, սխալուիլ կամ մոլորիլ, որոգայթ» Փիլ. ել. Վրդն. սղ. Երզն. մտթ. 310, որից գայթի ի գայթի «թոյլ, անհաստատ» Գ. մակ. բ. 16, գայթ ի գայթ Յհ. իմ. Երև. Կանոն. էջ 262, 264, գայթ «փորի քամի, փուքս» Վրդն. առ. 114, գայթիլ «սայթաքիլ, սահիլ իյնալ, սխալիլ, մոլորուիլ» Սիր. ժգ. 29, ժդ. 1, իա. 8, լդ. 20. Մծբ., գայթումն Փիլ., գայթոտ «սխալական» Կա-նոն. էջ 74. Լմբ. սղ. Սարգ. յկ. բ. էջ 23. «սա-հուն, լպրծուն» Առ որս. անգայթ «հաստա-տուն» Փարպ. Փիլ. իմաստ. դիւրագայր Խոսր. պտրգ. 11. Վրդն. ղևտ. Լմբ. սղ., գայ-թանք «սխալ, յանցանք. 2. գողութիւն» Կղնկտ. (հրտր. Էմ. էջ 66-67, Շահն. Ա. 185)=Կանոն. (սխալ է դնել «գումար. ինչք». տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Ա. էջ 10, Բ. էջ 285)։ Այս արմատից է նաև որոգայթ, որի վրայ տե՛ս առանձին։-2. Դայթ ձևից յառաջացած է ըմև. ԳէԹ «վնաս, յանցանք», որ մի քանի անգամ գըտ-նում եմ գործածուած յետին գրականութեան մէջ, ինչ. «Մայրն՝ յորժամ գէթ առնէ մանու-կըն իւր, հարկանէ. այլ սիրտ նորա թախծի ընդ գանն» Տաթև. ձմ. հե. «Զի լաւ էր ինձ ընդ միոյ երեք տալ և ոչ թէ անկանել յայս-պիսի գեդ և յամօթ» Յայսմ. դեկտ. 10, «Եւ քէզ ասեմ, օ՛ձ խորագէտ, որ ուսուցեր զկինն տգէտ, թեպէտ յանցանք էր այդ և գէթ, բայց ո՛։ ի քէն, այլ ի չարէդ» Ադամ. էջ 93։ Սրա-նից կազմուած է գիթվոր «մեղապարտ, յան-ցաւոր». հմմտ. «Որպէս վախեցար դու ի ձայնէ փողոյն իմոյ՝ որ չես ինձ վնասակար, նոյնպէս և ես զարհուրիմ ի ձայնէ փողոյն՝ ոս կոչէ զիս ի դատաստան. զի գիթվոր եմ ԱԱստուծոյ, սևերես և պարտական». յետին մի գրուածք՝ հրտր. ЗВО, 11, 75. Որ դիթուոր լի-նի և սպանանեն... թագաւորք և իշխանք վասն այն են կացուցեալ, որ զգիթուորն հարցանեն և օրինացն Աստուծոյ վրէժխնդիր լինին» Տաթև. ամ. 35. «Գիթվորն մտեալ յե. կեղեցի՝ ազատ են». Տաթև. հարց. 392։-3. Գայթ արմատի ձայնդարձն է ԳԻԹ. (կամ գութ), առանձին անգործածական, որից ծա-գում են գթել «սահիլ, սայթաքիլ, ընկնիլ, մոլորիլ» Սգր., «սխալիլ (գողութիւն անել)» Վրք. հց. Բ. 337, գթել կամ գթեցուցանել «սայթաքեցնել, գայթակղեցնել, կործանել, մոլորեցնել» ի գիրս Խոսր. Վրք. հց. Յայսմ. նար. Լմբ. ատ., բազմագթելի «դիւրագայթ» Նար., անգթելի Փիլ. լին. Պիտ., դիւրագթե-լութիւն Ոսկ. յհ. ա. 2 (իսկ գթուցանել «թու-լացնել» ևն ձևերի վրայ տե՛ս կթոտ)։-4. Առաջին գայթ արմատը բարդելով գիլ (գլո-րիլ, գիղ, գել, գալար) բառի հետ ձևանում է-ԳԱՅԹԱԴՂԻԼ (կամ գայթակղիլ) «գլորիլ ընկնել, մոլորիլ, սխալիլ» ՍԳր., «փախչելով մի տեղ ապաստանիլ» Բուզ. Գ. ժը. Կիր. 126 (ըստ Հ. Գ. Այտնեանց, Բազմ. 1914, 257). ո-րից գայթագղութիւն ՍԳր., գայթագղանք Սե-բեր., գայթագղակից Եւագր., գայթագղեցու-ցանել ՍԳր., ղիւրագայթակղ Լմբ. սղ.։-Նիւ-թական «ոտքը սահիլ» իմաստը. գեղեցիկ կերպով ցոյց են տալիս հետևեալ վկայութիւն-ները՝ «Մի՛ ելաներ ի վերայ սառին ծովուդ, զի կօշիկ քո գայթագղեցուցանէ զքեզ» Եփր. թակղէր» Յայսմ. մրտ. 16։ Հմմտ. նաև Ոսկ. եփես. 770՝ «Ի վերայ ձեռաց առցեն զքեզ և մի՛ գայթակղեսցի զքարի ոտն քո», որի ղէմ Մտթ. դ. 6 ունինք՝ «Ի վերայ ձեռաց բարձցեն ղքեզ, զի մի երբեք հարցես զքարի զոտն քո», սրանից էլ դուրս է գալիս գայթակղիլ «ոտքը քարի զարևուիլ»։


Entries' title containing այդ : 9 Results

Definitions containing the research այդ : 48 Results