misfortune, misery, evil, calamity, disaster;
ո՜վ աղետիցս, alas! oh how unfortunate I am !
Աղեաց գալարումն. գորով. գութ. ցաւակցութիւն. սրտցաւութիւն. սրտի ցաւ, կսկիծ. աճը. ելէմ.
Ոչ ունին աղէտ յաղիս իւրեանց. (Վրք. հց. ՟Բ։)
Մանուկն տանջէր բրօք, եւ մայրն առաւելապէս աղէտօք գորովոյն. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)
Աւելորդ աղէտ ազգասիրութեան։ Ծանիցուք զգութ աղէտից Քրիստոսի. (Ոսկիփոր.։)
Ճմլեցուցանեն զաղէտս կարեացն սրտին. (Նար. ՟Ի՟Զ։)
Ցաւ սրտի յանձին. կիրք եւ դառնութիւն ցաւոց. վիշտ. տառապանք. նեղութիւն եւ անձկութիւն ոգւոյ՝ հանդերձ տրտմութեամբ կամ ատելութեամբ. ցաւ, սրտնեղութիւն. աճը. միհնեթ. հալ.
Այնչափ աղէտ տարակուսի էր ի վերայ վշտացն։ Անհնարին վերջին աղէտքն (յն. ատելութիւնն) քան զառաջին սէրն. (Գ. Մակ. ՟Դ. 4։ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Գ. 15։)
Աղէտ վշտաց. Երկունք աղիտից։ Ճնշեալ հեղձամղձուկ նեղութեամբ աղիտից. (Պիտ.։)
Տղայք աղէտիւք հրաժարեցին ի ծնողաց. (Յհ. կթ.։)
Ոչ բան ունէի, որով եւ զցաւոցն աղէտ պատմէի։ Վիշտք աղէտից, խէթք մտաց. (Նար.։)
ԱՂԷՏՍ ՎԱՐԵԼ. որպէս կրել աղէտս ինչ, վշտանալ. տխրիլ.
Աղէտս վարեալ Աղեքսանդրի՝ թէ զի՛նչ իցէ նշանակս, յղեալ կոչեաց նշանալոյծս. (Պտմ. աղեքս.։)
Ցաւալի անցք, արկածք, պատահարք. թշուառութիւն. փորձանք, ձուն, դար. տերտ. պէլա.
Զդառն մահուն ճաշակեն աղէտս։ Իբրեւ ի մահաբեր ինչ աղիտէ սրացեալ։ Անտանելի աղետիւք կրեն հիքութիւն։ Սոսկալի դորայովդ աղետից տեսութեամբ. (Պիտ.։)
Պատմէ զանցս կրից մարդոյն ի ձեռն Յոբայ աղիտիցն։ Կոծել զանցս անհնարին աղէտիցն. (Արշ. ՟Ժ՟Զ։ Յհ. կթ.։)
Ի հասանել աղետին՝ առեալ եւ թաղեայ եւ այլն. (Խոր. ՟Բ. 77։)
Անհնարին չարիք, վնաս. ոճիր. ապիրատութիւն. զէն, չարութիւն. զարաց. ֆէսատ.
Օտարոտի մի եկեալ յայլոյ տուն՝ զայնչափ մեծամեծ աղէտս գործեաց ի նմա. (Եզնիկ.։)
Ամենազան աղիտիւք տառապեցուցանէ զանձինս բնակչացն։ Բովանդակ աղետիցն առիթ եւ վնասակարութեանց։ Զսա ոչինչ կարաց ի յանդգնութեանցն բուժել աղիտից. (Պիտ.։)
Իմ իսկ լուեալ է զայդպիսի աղէտս ամօթալեաց. (Խոր. ՟Գ. 61։)
Ըստ յն. ասի, նոխազերգութիւն. τραγῳδία tragoedia
Ոչ սակաւ ինչ աղէտք յայնժամ ի Բեթղահէմ եւ յամենայն սահմանս նորա հասին. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)
Որոյ ընդդէմ կալով հրէիցն՝ մեծանայր աղէտն. (Նախ. ՟գ. մակ.։)
Իսկ Երզն. քեր.
Աղէտն ի քէն եղեւ չարեաց. դնի իբր միջարկ. ո՛վ աղետիցս։
cf. ԱՂԷՏԱՒՈՐ.
Աղէ՛տ տարակոյս ապականութեան. (Եփր. ել.։)
• , ի հլ. (կայ նաև յգ. գրծ. աղէ-տօք) «գութ» Վրք. հց. Նար. «սրտի ցաւ, վիշտ» ՍԳր. «մեծ չարիք, փօրձանք» Եզն. Ոսկ. բարդութեան և ածանցման մէջ մըտ-նում է աղէտ, աղետ, աղիտ-ձևերով. օր. աղետական «գթալի» Ճառընտ. աղետակոծ «ողբալի» Պտմ. աղ. աղէտաբեր, աղետա-բեր կամ աղիտաբեր «ցաւալի» Պիտ. Զքր. ևաթ. Արծր. աղէտանալ «խղճալ» Խոսր. (որի աւելի յետին ձևն է աղետալ «խղճալ, հոգալ» Կոստ. երզն. 147), աղէտաւոր կամ աղետաւոր «ցաւալի» Լաստ. Վրդն. սղ. ա-ղիտարար «մարդու գլխին փորձանք բերող» Ոսկ. մ. բ. 15 և Փիլիպ. թ. բազմաղէս «շատ գթոտ» Ոսկիփ. չարաղէտ «դառն. ան-տանելի» Մանդ. Պիտ. ոճով ասւում է ա-ղէտս վարել «տխրիլ» Պտմ. աղ. աղաւա ղեալ ձև է. Բառ երեմ. աղադաբերին (էջ 10), աղեթաբերին (էջ 11), որոնք մեկնում է հա-ւասարապէս «պատգամ կամ թուղթս կամ ռութս»։ Նոր գրականում աղէտ գործածւում է միայն «մեծ փորձանք» նշանակութեամբ, ո-րից աղէտալի։ Միւս նշանակութիւնները կապում են բառիս հետ աղատել «դառն ող-բալ», որ տե՛ս վերը։
• ՀՀԲ, ՆՀԲ և ՋԲ աղիք բառից։ Հիւնք. աղօթք բառից։