Your research : 98 Results for առաջ

Entries' title containing առաջ : 179 Results

Definitions containing the research առաջ : 842 Results

Մանանայ, ի, ից

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։


Մանաւանդ

conj. adv.

more, rather, better;
—, -զի, —թէ, above all, chiefly, principally, especially.

• ՆՀԲ «լն. μαλλον, μάλιστϰ, μενοονγε, լտ. magis, imo, որպէս և ante, իտալ. avanti, է յառաջ... և գահաւանդ, դա-րաւանդ, սարաւանդ, բարձրաւանդակ, իբր՝ և անդր, կամ յառաջ մատուցեալ ինչ»։ Հիւնք. օն անդր ձևից։


Մանուշակ

cf. Մանիշակ.

• ՓՈԽ.-Քրդ. (Տէրսիմի բարբառ) մանիշակ «մանուշակ» (Հայաստան 1917, թ. 90), ուա mámušak. «մանուշակ», որի մէջ երկրորդ ռնգականը վերածուել է առաջինին։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

• ՆՀԲ նուեր «նուեր, նուանք, հարսեր» ձևից։ Windisch. 23 ազգակից է դնում հյ. նու, սանս. snusā, լտ. nurus ռառե-րին։ Վերի ձևերի հետ կապեց առաջին անգամ Տէրվ. Նախալ. 163, յետոյ Bug. ge, Btrg. 37 և IF 445, 449։ Տէրվ. դը-նում է հնխ. yantar>հյ. *նատար> *Բատր>նալր>ներ։ Bugge դնում է *yineter>*նետեր>*նեյր>նէր։ Հիւբշ. Arm. Gram. 478 անապահով է գըտ-նում այս մեկնութիւնը, որովհետև հայը հասցնում է մինչև *neteri-նախաձևը. որ նախաձայնի կողմից համաձայն չի գտնում միւսներին։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 հնխ. *eineter-ից՝ նախաձայնի անկումով։ Հիւնք. նոր բառից։ Ռ. Սեբ. Սչ. Տիգ. նէր (Խրբ. սեռ. նիրօչ), Ասլ. նէ՛ր, Հճ. Զթ. նեյ (սեռ. նիւյիւչ), Սվեդ. նիրդըգէն (որ է ներ-տիկին), բայց նաև նիր։ Նոր բառեր են ներուկ, ներանք։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

• ԳՒՌ.-Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նիսան

s.

the first month of the Hebrews, Nisan (March).

• «եբրայական առաջին ամիսը՝ որ սկսում է գարնանային հասարակածից» ՍԳր. Կոչ. 280. Փիլ. ել. ա. 1. Բրս. մրկ. Լծ. պրպմ. 611, որ և նիսեան «մարտ» Մագ. թղ. 135։


Նման, ից

adj. v. imp. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

• ԳՒՌ.-1. Երև. Կր. Հւր. Մկ. Ջղ. Սչ. Վն. հփ. նման, Ագլ. նմուն, Զթ. նօմօն, նօմոն, Գոր. Ղրբ. Շմ. մնան, Ախց. Խրբ. Մրղ. Ջղ. (գիւղերը), Սլմ. լման, Հմշ. լմօն, Մշ. նմա-նագ. -2. Ջղ. Սչ. Վն. նմանել, Ագլ. նմա՛նիլ, Խրբ. լմանիլ, Մրղ. Ննխ. լմանէլ, Ասլ. Պլ. Պրտ. Ռ. Սեբ. ըլմանիլ, Ալշ. Տիգ. ըլմընիլ, Հմշ. լմօնուշ, Զթ. ըյմանիլ, ըրմանիլ.-3. Ախց. Շմ. աննման, Զթ. աննօմօն, աննօմոն, Մրղ. Ռ. անլըման, Խրբ. Պլ. ալլըման, Հմշ. օնլըմօն. առաջինները նշանակում են «ան-նման, գեղեցիկ», յաճախ. հեգնաբար գոր. ծածուած, որից և վերջինը նշանակում է «այ-լանդակ»։-Նոր բառեր են՝ նմանուկ, հայր-նմանակ, մայրնմանակ։ -Հետաքրքրական մի ձև է Վն. մանիլ, Մշ. մmնիլ «նմանիլ». որ կարող է ներկայացնել բառի պարզական ձևը՝ առանց ni-նախդիրի յաւելման, բայց աւեւե հաւանաբար յառաջացած է նախա-ձայնի անկումով։


Նշդարի, րւոյ, րեաց

s. bot.

s. bot. yoke-elm, horn-beam.

• . անստոյգ ծառ. մեկնուած է «նո-ճի, սօսի, որթի նեցուկ ևն» Փիլ. լիւս. էջ 169. ասւում է նաև նշդարենի Յայսմ. յունիս 13. Նար տաղ. 464. Տաղ. առաջին տառի տար-բերութեամբ՝ ճշդար Լծ. փիլ. ճշդարենի Վկ. արև. էջ 235 (ոչ-ոսկեդարեան). Ոսկ. ճառք 879 Յայսմ. Ճառընտ.-երկու ձևերից մին կամ միւսը սխալ։


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

• = Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։


Նոր, ոց

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• = Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։

• Նախ ԳԴ համեմատեց պրս. նէվ հո-մանիշի հետ։ Rask, Nonnulla (1832), էջ 25 ֆինն. nuor բառի հետ։ Ինճիճեան, Հնախ. Գ. 18 (1835) պրս. յն. և լտ. ձևերը դնում է հայերէնից։ ՆՀԲ ուղիղ ձևերի հետ դնում է նաև եբր. նաար, յն. ϰαινός, թրք. yeni «նոր»։ Ծանօթ ձևե-րի հետ համեմատում են Windisrh 23 Müller SWAW 38, 589 և 41, 12, Justi, Zendsp. 168, Տէրվ. Նախալ. 91, Երկ-րագունտ 1883, 19 ևն։ Տէրվ. կարծում է թէ մեր բառի ր ձայնը գալիս է միւսների v-ից և այս ձայնափոխութեան համար համեմատում է մեղր-մեղու, բարձր-բարձու ձևերը։ Հիւնք. նոր<լտ. nurus յն. ἐγϰαινίζω բառի նախամասն ἐγ-ից է դնում։ Patrubány ՀԱ 1908, 188 են-թադրում է երկու հյ. ձև՝ նոր և *նոգ, որոնց միացմամբ յառաջացել է նորոգ։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նպատակ, աց

s. fig.

aim, butt, level, end;
premium, prize;
object, goal, end, scope, view, purpose, design, intent;
կէտ —ի, aim;
ուղղել ի —ն, to take aim at, to aim, to level at, to point;
հարկանել ի —ն, to hit the mark;
to attain one's end;
առնուլ կամ յափշտակել զ—ն, to obtain the premium, to win the prize.

• Lae. Ges. Abhd. 66 սանս. ni-pāta-։ Այս բառը նշանակում է «ընկնել, առաջն ընկնել, ծնրադրել, վրան վազել, յար-ձակիլ» ևն. այս իմաստները համաձայն չեն մեր բառի իմաստին, թէև երկու ձևերը իրար հաապատասխան են ձայ-նապէս։ Այս պատճառով Lag. Arm. Stud. § 1659 և Հիւբշ. 207 մերժում են Մեր բառն իրանեան փոխառութեան երևոյթն ունի և ենթադրում է պհլ. *ni, pātak ձևը, որ սակայն այլուստ չի ա-պացուցւում։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 292 զնդ. nivat «արձակել, նետ» + պրս. gāh «տեղ»։


Նքողակ

s.

lake, small lake.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Ոսկ. ղկ. (տպ. Ոսկ. պօղ. Բ. էջ 627). «Ե՛լ յինէն, տե՛ր, զի մի՛ արքս հանդերձ նաւաւս ընկղմեսցուք. քանզի նոյն ինքն և նքողակ։ մտանել ի նաւս բռնադատի (ամենայն ձը-կամբք)»։ ՆՀԲ մեկնում է «ծովակ, լճակ, եթէ չկայցէ սխալ գրչի», ԱԲ «ծովակ, լճակ. 2 ձկները»։ Առաջին իմաստը աւելի է յարմար։


Շաբաթ, ու

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

• , ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

• Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-


Շահ, ից, ուց

s.

profit, interest, fruit, gain, lucre;
advantage, good, benefit, utility, emolument;
interest, usury;
— օգտի or օգտութեան, utility;
սէր —ու, love of lucre;
ի — օգտի իւրեանց, for their advantage;
for the benefit of them;
ոչ առ ի — ինչ օգտի բարբառիմ, be sure I speak disinterestedly;
ի —ս հարկանիլ, —ու զհետ լինել, կրթիլ, մտանել, to become avaricious, to be greedy of gain;
— բերել, to be profitable, to profit, to produce gains;
բառնալ զ— ուրուք, to clip a person's profits or gains;
ի — ածել, to invest, to put out at interest, cf. Շահեցուցանեմ;
some dance;
—ս առնել, to dance;
shah;
— պարսից, Shah or king of Persia.

• «խաղ, պար». մէկ անգամ ունի Մծբ. 241. «Խաղացին վերտեցին և շահս արարին առաջի որթագլխոյն»։ Զգօնի վկայութեպն մէջ ասորի բնագրում (հրտր. Graffin, էջ 747) գտնում ենք ըստ համեմատութեան Վևեննա յի միաբան Պ. էսապալեանի (անձնական) «տօն կատարեցին»=շահս արարին։


Շահապ

cf. Շահապետ.

• = Սասանեան պհլ. *šahrap ձևից, որի հինն էր արշակունեան պհլ. *šatiap. այս բառը գալիս է հպրս. *xšaϑrapā «գաւառա-պետ» բառից, որ կազմուած է հպրս. xšaϑ. ra=զնդ. xšaϑra «թագաւորութիւն, երկիր, գաւառ» և զնդ. հպրս. pā «պահել, պահպա-նեւ» բառերից. հմմտ. սանս. kšatrapa-ձևըր Հպրս. *xšaϑrapā-ձևի մօտ կային նաև xšaϑ. rapāvā (որ աւանդուած է բևեռագիր արձա-նագրութեանց մէջ) և ենթադրեալ *xšaϑrapa-na-. առաջինից է տառադարձուած յն. ἐkατ-ὄάπης (KZ 33, 215), երրորդից են եբր. [hebrew word] axasdarpənīm Եզր. ը. 36, Եսթ. գ. 12, ը. 9, թ. 3 և արամ. [other alphabet] axašdarpənīn, axašdarpənayyā Դան. գ. 2, 3, 27, զ. 2-8։ Պհլ. ձևից է տառադարձուած յն. οατράπης, σατράπαι, որի միջոցով են հյ սատրապ, լտ. satrapes և ասոր. [syriac word] [other alphabet] satrāpā։-Հիւբշ. 208, 513։


Շահատակ

cf. Նահատակ.

• «ախոյեան, առաջին յարձակո-ղը, յառաջամարտիկ». առանձին չէ գործած-ուած. բայց սրանից են շահատակել «հա-մարձակ արշաւել, յարձակիլ» Գ. մակ. դ. Չ։ Խոր. շահատակիւն Նաւում. գ. 2. շահա-տակարար Թէոդ. կուս. շահատակութիւն Խոր. շահատակումն Մագ.։


Շահոքրամ

s. bot.

s. bot. clove, pink, carnation.

• = Բառիս առաջին մասը կարող է լինե պրս. šāh «թագաւոր» բառը, որով բարռուած են շատ բուսանուններ. ինչ. լահպալուտ, շահպրակ, շահպանաճ ևն. իսկ երկրորդը ան-յայտ է. ամբողջը պարսկական փոխառու-թիւն պէտք է լինի, որ իրանեանում կորել էր Հիւբշ. 272։


Շաղաշուտ

s. adj.

vagabond, good-for-nothing, wretch, scamp, blackguard, scoundrel;
dissolute, shameless, unblushing, brazen-faced.

• «անմիտ, խենթուկ» Ոսկ. մ. բ. 12 Բուր. որից շաղաշտութիւն «անառակու-թիւն» Բուզ. 109 (տպ. շաղաշատութիւն, ըստ ՆՀԲ շաղաշտութիւն). -առաջին վկայութեան մէջ գրուած է շաղաշոյտ, որ պէտք է ուղղել շաղաշուտ, ինչպէս ունի Բուզ. և ինչպէս երե-ւում է շաղաշտութիւն ածանցից։ Տե՛ս նաև դղշուտ բառը։-Ըստ իս -ուտ մասնիկ է. բա-ռիս արմատն է *շաղաշ։


Ոյժ, ուժոյ, ուժի

s. adv.

force, strength, power, vigour, energy, virtue, valour;
effort;
weight;
յուժոյ, strongly, vigorously;
— տալ, to force, to make efforts;
to give power, to authorize, to favour;
— առնուլ, to gather strength;
նոր — առնուլ, to gain new strength, to recover one's strength;
յուժի լինել, to be in full vigour, in the prime of strength;
անկանել յուժոյ, to feel one's strength failing, to lose strength, to become weakened or enervated;
cf. Թափեմ.

• ՆՀԲ «լծ. առոյգ, իշխ-, յն. իսխի՛ս և լտ. վիս, վի՛կօռ ևն, թրք. կիւճ, խըզ, հըզ, եբր. օզ ևն». իսկ միազօր բառի տակ լծ. յն. ուսի՛ա։ Առաջին անռամ Windisch. 25 համեմատում է սանս. ձևի հետ, որից յետոյ Böttich. ZDMG 1850,


Ոստիկան, աց

s.

governor, prefect;
inspector, surveyor, commissary;
minister.

• ՆՀԲ լծ. թրք. իւսթէ՝ իւսթտէ տուրան, ուսթատ, ուստա։ Peterm. De ostikanii arabicis, Berolini 1840, հյ. թրգմ. Երե-ւակ 1859, էջ 15 մեկնում է հյ. ոստ «ճիւղ, բլուր» կամ ոստան «մայրաքա-ղաք» բառերով, բայց առաջինի իմաս-տը յարմար չէ. երկրորդը պիտի տար ոստանական, ուստի դնում է թռո. իւոտ «վերին, բարձր» արմատից, որից նաև


Ով

int.

o ! oh ! ho ! ah ! ha ! alas !
ով աստուած իմ, o my God !
ով աղետիցս, what a pity !
cf. Աղէտ;
ով սքանչելեացս, what a wonder ! wonderful !
ով, զիարդ վեհ է ազգասիրութիւն, ah ! what a noble sentiment is patriotism !
ով ժամանակ ով բարք, o tempora ! o mores ! oh times ! oh manners ! to what a depth of corruption have our manners come ! in what an age we live !
ով ո, փախերուք յերկրէ հիւսիսոյ, ho, ho, flee from the land of the north !
.

• = Բնիկ հայ բառ. ո՞ բառի կրկնակն է. նախապէս ո՞ գործածւում էր բաղաձաւնև մօտ (ինչ. ո՞ կարէ). ձայնաւորի մօտ՝ ներ-դաշնակութեան համար յառաջացել է վ ձայ-նը և այսպէսով ձևացել է ով ձևը. (ինչ. ո՞վ իցէ). յետնաբար երկու ձևերը շփոթուելով իրար խառնուեցան, մինչև որ պարզական ո ձևը բոլորովին ջնջուեցաւ՝ տեղի տալով ով-ին. այսպէս արդի գրականում և բոյրդ բարբառներում։ Ղարաբաղի բարբառն է մի-այն՝ որ գրաբարի ամենահին օրէնքը պա-հում է դեռ՝ գործածելով ձայնաւորի մօտ հո՞ւվ, բաղաձայնի մօտ և անկախ՝ հո՞ւ. ինչ. հո՞ւվ ա, հո՞ւվ ասից, հո՞ւ քէզավ, հու վէր «ո՛վ որ», հո՞ւ «ո՞վ»։-Ո ձևը (բայց ոչ ան-կախաբար) պահուած է նաև Ննխ. գիւղերը՝ վօ՜ գինա «ո՞վ գիտնայ, չգիտեմ» դարձուա-ծի մէջ։ Ըստ այսմ ով բառի վ ձայնը իր հա-մազօրը չունի ցեղակից ձևերի մէջ, որոնց վրայ տե՛ս Ո։


Որդի, դւոց

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

• ՓՈԽ.-Յոյն պատմիչներից Կոստանդին Պերփերոժէն կայսրը իր Պատմութեան մէջ երկու անգամ յիշում է հունգարացոց նախ-նական անունը՝ Zαβαρτοιάσφαλοι (կարդա՛ Սավարտիա՛սփալի)։ J. Türy հունգարացի գիտունը Századok թերթում (1897, էջ 317-403) աշխատում է ցոյց տալ թէ յոյն բառի առաջին մասն է հյ. Սևորդի, իսկ երկրորդը՝ յն. ἀσφαλεῖς «արի, ամուր»։ Ըստ նոյն հե-ղինակի՝ Սևորդիները Մաճառ ազգի նախնիոն են, հաստատուած էին Պարսկաստանում և երկար ժամանակ անկախ մնալուց յետոյ՝ Հայոց իշխանութեան հպատակեցան. 921-ին Կոստանդին կայսեր դէմ պատերազմի դուրս եկան (տե՛ս ՀԱ 1898, 88ա)։ Թօփչեան, Po-litische und Kirchengeschichte Arm. 1905, էջ 201 նոյն Սևորդիներին է կցում Կոստ. Պերփերոժէնի βερβότιοι ձևը (De Cerem. aulae Byzant. II, 48, 687) և արաբ պատմիչ Մասուդիի [arabic word] siyāvardī ձևը։ Ըստ Մասուդիի սրանք հայ էին և քաջ ժողովուրդ. նշանաւոր էր յատկապէս մի տեսակ պատե-з-րազմական կացին, որ իրենց անունով կոչ-ւում էր [arabic word] ︎ assāvardiyya։


Որեար, երոյ, եարոյ

s.

people, men, folks, persons;
աւագ —, nobility, noblemen, gentlemen.

• 334 սումեր. uր «որ, մարդ» և հյ. որ։ Karst, Յուշարձան 403 սումեր. eri «մարդ», 408 սումեր. ur «մաոռ»։ Պա-տահական պիտի լինի վրաց. ერი երի, ჭერი հերի «ժողովուրդ», որ դնում է Ա-ճառ. Արրտ. 1910, 181 և որ չի ընռու-նում Ա. Շահնազարեան, Արրտ. 1910, 572։ (Վերջինս ասում է թէ որեար գոր-ծածւում է միայն ազնուականների հա-մառ. ճիշտ չէ այս. հմմտ. Ծն. լդ. 21, 22, Սարգ. բ. յհ. Անկ. գիրք առաք. 306, բոլորն էլ սովորական մարդոց համար գործածուած. առաջին երկուսի դէմ էլ յն. ἀνϑρωποι, հմմտ. մանաւանը ծառա-յորեար բառը, որ ցոյց է տալիս թէ ծա-ռաների համար էլ կարելի է որեար ա-սել)։ Grammont MSL 20, 224 ցեղա-կից է դնում որ յարաբերականին։ Ղա-փանցեան, Նոր ուղի 1929 յնվ. էջ 339 որ «իշխան, տէր»։


Մրրիկ, մրրկաց

s.

tempest, storm, foul weather;
— ծովու, squall, gust of wind, high wind;
— հողմոյ, blast, hurricane, whirlwind, tornado;
— ծխոյ, dense smoke, cloud of smoke;
— բոցոյ, volume of flames.

• , ի-ա հլ. «ծուխ կամ գոլորշի». այս իմաստով հմմտ. Մն. ժթ. 28 «և ետես և ահա ելանէր բոց երկրին իբրև մրրիկ հնո-ցի»=յն. ὥοεὶ ἀτμὶς ϰαμίνον «իբրև գոլորշի հնոցի». (այլուր ծուխ. հմմտ. Ել. ժթ. 18. Եւ ելանէր ծուխ նորա իբրև զծուխ հնոցի=յն. ὥοεὶ ϰαπνός ϰαμίνου)։-Այս իմաստից է յա-ռաջանում «մէգ, մշուշ, ամպ» նշանակութիւ-նը. հմմտ. Սարգ. բ. պետր. դ. էջ 454, որ մեկնելով բ. պետր. բ. 17 «Այսպիսևոն ևն աղբևրք անջրդիք և մէգք վարեալք ի մրրկէ» (իմա՛ փոթորկից քշուած ամպեր, անգլ. clouds that are carried with a tempest, յն. ձπὸ λαίλαπος ἐλαυνόμεναι) հատուածը, գո-րում է. «Աղբեր նմանեցուցանէ՝ որ զջուր ո։ ունիցի և մրրկի սաստկապէս վարեցելոյ ի հողմոյ՝ որ զցօղ երբեք յերկիր ոչ ցօղէ, այլ զոր օրինակ աղբիւր անջրդի ոչինչ օգտէ ծա-րաւելոց, և ոչ մրրիկ առանց ցօղոյ՝ ծարա-ւուտ երկրի»։ Սրանց մէջ մրրիկ նշանակում է «ամպ»։ -Երրորդ նշանակութիւնն է «փոթո-րիկ, ալեկոծութիւն» ՍԳը. որից մրրկիլ. ՍԳր. մրրկել Բ. մկ. ժբ. 22. մրրկածին Ագաթ. մրրկածուփ Նար. կուս. մրրկախառն Մծր. ևն։ -Կայ վերջապէս մրրիկ մսոյ «եփուող մսի փրփուրը, քափ» Վրք. հց. ա. 701 (նո-րագիւտ բառ)։ -Մրրիկ բառի առաջին և եր-րորդ նշանակութիւնները մեկնելով Սարգ. յկ. ժ. էջ 146 ա՝ գրում է. «Մրրիկ ասէ զայն որ յետ պարզոյ և ջերին ժամանակի յան-կարծակի երևի ի խստութենէ ամպոց և ի սաստկութենէ հողմոց և յամենայն կողմանց մութ և խաւար գործէ արգելեալ զճառա-գայթս արեգականն... և կամ դարձեալ մրրիկ ասէ զբորբոքումն հնոցին»։


Մօր, ից

s.

dirt, mud, mire, slime;
puddle, pool, fen, marsh, bog.

Առաջին, անգամ Néumann ZKM։ ււ 242, համեմատեց գերմ. moor. «ճահիճ» բարէ հետ։ Տէրվ. Կախալ. 98 համէմա-«ς k. ❇., marè,, գղԲ։ marlsšarϰs, պրց. Murβ-ab ձևերի հետ և բոլորք վիասին, դնում է հնխ, mar, քմեռնիլ» պրմատէ տակ։-Հիւնք, մայր բառի զեր ռականից է հանում։ Քիւփէլեպն, Բազմ, 1910, 153 մեռանիլ բայից։ Petersson


Մօրու, ի, ից, ոց

s.

step mother.

• Klaproth, Asia polygl. էջ 99 սլ. bo-roda. լտ. barba, գերմ. Bart «միռուս» բառերի հետ, իսկ էջ 346 թիբեթ. ma-ra։-ՆՀԲ յն. μεῖρας «միրուս» (այս-պիսի ձև չգիտեն սակայն ո՛չ Bailly և ո՛չ Sophocles. կայ միայն μεῖρας «աղ-ջիկ. յետնաբար՝ տղայ»)։ Lag. Arm. Stud. § 1539 սանս. çmaçru, որով և ինքն է առաջին ուղիղ մեկնողր։ Հիւնք, մուր, մուրկ բառերից։ Հացունի. Պատմ. տարազի 327 պրս. մույ «մազ»+րուխ «այտ» բառերիցll


Յագ, ոյ

s. adj. adv.

cf. Յագուրդ;
satiated, sated, glutted, cloyed, full;
—, ց-, to satiety, to one's fill, to the full;
ց— ուտել եւ ըմպել, to eat and drink one's bellyful.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sāw-արմատից սրա պարզական ձևն էր հնխ. sā-, sə-«կըշ-տառնեւ». որի ժառանգներն են յն. ἀο<ἀfω «կշտանալ», ἀατος «անկուշտ», ἀδην «ցյագ, բաւական», ἀμεναι «կշտացնել», ռնգականի ներմուծումով՝ վեդ. a-sinváh, á-sinvan «անկուշտ», t աճականով՝ լտ. satis «բաւա-կան», satur «յագեցած», լիթ. sotùs, գոթ. soϑ, saϑs «կուշտ», հբգ. sat, գերմ. satt «կուշտ», հիռլ. saith «յագուրդ», sathech «կշտացած». նոյնը u աճականով դարձել է *Su, որի վրայ աւելանալով նոյն t աճակա-նը՝ հսլ. sytu, ռուս. cытъ, լեհ. syty «լա-գեցած, կուշտ» (Pokorny 2, 444, Boisacз 2, 13, Walde 680, Ernout-Meillet 857. Trautmann 250)։ Հայերէնը յառաջանում է նոյն պարզական sā-արմատի աճած sau-, saw-ձևից w>գ սովորական ձայնափոխու-թեամբ և յ նախդրի յաւելումով, որ յետոյ, միացել է բառին, այնպէս որ կարելի է եղած ասել ցյագ։


Որոգայթ, ից

s.

snare, trap, net, springe;
ambush, ambuscade;
cf. Լարեմ;
անկանել յ—, to fall into a snare;
cf. Ըմբռնիմ;
լարել զ— եւ ի նոյն հարկանիլ, շաղիլ, to fall into one's own snares;
— դնել ումեք բանիւք, to convict a person by his own words.

• ՆՀԲ «որով գայթէ ոք»։ Տէրվ. Նա-խալ. 49, 107 հնխ. yargh «խեղդեւ» արմատից։ Bugge, Beitr. 25-26 ա-սում է թէ կապ չունի հսաքս. wurgil «չուան», հբգ. wurgen «խեղդել», հս։ vrùza «կապել», լիթ. werszti «կապ-կպել» բառերի հետ՝ որոնք հաւեռենև մէջ պահանջում են ձ. այլ կցւում է լն, βρόχος «որոգայթ, չուան» բառի հետ՝ իբր հնխ. goroghəth-ձևից, որ բուն պիտի նշանակէր «կոկորդ». հմմտ. յն. βρόχϑος, լտ. gurges, gurgitis «կոկորդ»։ Մէնէվիշեան ՀԱ 1890, 54 մեկնում է որ-ո-գայթ «ոտք գայթեցնող». որ «ոտք» նշանակութեամբ մի հին բառ է, որ ունին նաև ար-ա-հետ և ար-ա-գիլ։ (Այս մեկնութիւնը շատ դժուար է գըտ-նում ինքը ՀԱ 1898, 253)։ Հիւնք. յն άράχνη «սարդ, սարդոստայն» բառիզ՝ =այթ մասնիկով։ Սարգիսեան, Բիւր. 1898, 484 իբր հոր-ո-գայթ «հորի մէջ գայթեցնող». որ նախամեսրոպեան մի բառ է՝ «խորութիւն» նշանակութեամբ, որից կազմուած են նաև հոր, խոր, ձոր. ծործոր։ Patrubány ՀԱ 1908. as որո-+գայթ բառերից. առաջինն է լտ. rārus «նոսր, ցանցառ», rēte «ցանց», իսկ երկրորդը՝ գամ բայի գոյականն է։


Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։

• «ուլունքի նման մի խեցեմորթ, որ գետափներումն է գտնւում». ունի միայն ՀՀԲ. աւանդուած է միջին հայերէնում օրոճ ձևով (տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. porcelai-ne բառի տակ). գտնում ենք նաև գաւառա-կաններում. ինչ. երուճ Ասլ., օրոճիկ Բլ. Մկ. Մշ. Նբ., օրօճ Խտջ. Ջղ. Սլմ. (հմմտ. Նորայր. Բանաս. 1901, 127). յետին հեղինակներից գիտէ բառս Սալաձ. տող 62 (Բանաս. 1901, 92)։ Որոճ նշանակում է նաև «մի տեսակ բոյս, genista, genêt (տե՛ս Արթինեան, Ա-ծաշնչի տունկերը, էջ 27-33), genista al-bida W var. armeniaca Stach» (Տիրա-ցուեան, Contributo § 224)։ Այս նշանա-կութիւնը յառաջացած է նմանութեամբ բոյ-սի որոճիկի նման ծաղիկների, «որոնք գրե-թէ լերկ անտերև ծղօտներու վերև անկոթ փունջեր կը կազմեն»։ Բառս բոյսի նշանա-կութեամբ գործածում է Բժշ. «զայն որոճն՝ որ ի Մսրայ կուգայ» ըստ ՀԲուս. § 3258, որ և յիշում է թէ բառը այս երկրորդ նշանակու-թեամբ պահում են մինչև այժմ Ջուղայեցիք (կասկածելի1) և Պոնտացիք։ Բոյսի իմաս-տով ունի Վրդ. անեց. 18. «Առ բարդութիւն որայի և հասկին. ի ցնծաբեր որոճդ և ի յիշումն կենաց հացին»։ (Ըստ Արթինեան՝ անդ՝ որոն բոյսը գործածւում էր արաբպ-կան բժշկութեան մէջ, այժմ էլ հանում են նրանից spartéine կոչուած դեղը, որ սրտի կանոնաւորիչ է)։


Ու

conj.

and.

• փոխառեալ համարել պհլ. u, պազ. ս. պրս. u հոմանիշից, բայց ութուտասն ևն (մանաւանդ իբրու) ձևերի մէջ գո-յութիւնը հակառակ է փոխառութեան։ Ճիշտ չէ նոյնպէս կարծել (ինչպէս ա-սում է Meillet, Le renouvellement des conjonctions, տե՛ս Annuaire de I'Fco-le pratique des Hautes-Etudes, 1915, էջ 16) թէ ու յառաջացած է հայոց մէջ եւ ձևից, որովհետև այսպիսի մի ձալ-նափոխութիւն չի կարելի բացատրել և ո՛չ մի ձևով։


Ութ, ից

adj.

eight;
ութիցս քսան, eightscore;
յամի տեառն հազար — հարիւր եօթանասուն եւ —, in the year of our Lord eighteen hundred and seventy eight.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. ok'tō ձևից, որի երկակին է ok'tou. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] ašlá, [other alphabet] aštáu, զնդ. ❇» ášta, պհլ. [arabic word] htšt, պրս. [arabic word] hašt, քրդ. hešt, աֆղան. ata, օսս. ast', թո-խար. okat, քուչ. okt, յն. ὄϰτώ (որից գնչ. octo, ofto, ochto, hto), լտ. octō, իտալ. otto. ֆրանս. huit, հիռլ. ocht, կիմր. wyth, ն. կորն. eath, բրըտ. eiz, հհիւս. átta, անգսք. eahta, անգլ. eight, գոթ. ahtau, հբգ. ahto, մբգ. ahte, գերմ. acht, հոլլ. acht, լիթ. astuni լեթթ. astuóni, հսլ. osmi, ռուս. воcемь, ալբան. tete ևն. բոլորն էլ «ութ» նշանակութեամբ (Pokorny 1, 172, Walde 536, Boisacq 696, Trautmann 15, Ernout-Meillet 663 Kluge 5, Horn § 1095)։ Հնխ. ok'tōu լինելով երկակի, հետևում է թէ հընդ-եւրոպացոց հաշուարկութիւնը չորսի վրայ էր. հաշւում էին իւրաքանչիւր ձեռքի չորս մա-տերը՝ առանց բթամատի։ Սրանից էլ հե-տևցնում են ոմանք՝ որ ok'tōu բառը ծառում է ak-«սուր, ծայր» արմատից, իբր թէ ձեռ-քի մատների սուր ծայրերն ի նկատի առնե-լով, բայց այս բացատրութիւնը այլևս ըն-ռունելի չի համարւում։ Հայերէնի մէջ հնխ. ok'to ձևը հնխ. septm «եօթը» բառի նմա-նողութեամբ դարձել է (դեռ նախահայ շըր-ջանում) optō, որից յառաջացել է հյ. ութ (հմմտ. svoрno>քուն, opi>ու «և» ևն)։ Նոյնպիսի ձևափոխութիւն են կրել նաև ել. όրτώ և ռում. opt «ութ»։-Հիւբշ. էջ 483։


Ուխտ, ից

s.

vow;
wish, desire, prayer;
compact, covenant, agreement;
alliance, pact, treaty;
order, congregation, community;
clergy, churchmen;
pilgrimage;
— աղի, everlasting covenant;
—ք եւ դաշինք, conditional promise, alliance;
մատեան —ի, Holy Writ, the Bible;
տապանակ —ի, the ark of the Covenant;
հին եւ նոր —, the Old and the New Testaments;
— հաւատացելոց, Christians;
— եկեղեցւոյ, մանկունք —ի, clergy;
— կանանց, nunnery;
—ի տեղիք, holy places, sanctuaries, relics;
պարզ, հրապարակական, անլուծանելի —, simple, solemn, indissoluble vow;
անխորհուրդ, անխոհեմ —, indiscreet, imprudent vow;
— դնել, to make a vow, vows;
— դնել ողջախոհութեան, to make a vow of chastity;
—ս կռել հրապարակաւ, to make a solemn treaty;
— դնել or յ— մտանել ընդ ումեք, to make a treaty, or an alliance with any one, to be in treaty for;
կնքել — հաշտութեան, — հաստատութեան առնել, to make peace;
կալ յ—ին, to remain faithful to one's vow;
կատարել զ—ն, to accomplish one's vow;
անցանել զ—իւ, ջրել զ—ն, ապախտ առնել զ— իւր, to break or violate one's vow;
տնօրինել զ—ն, to dispense with or exempt from a vow;
—իւք խնդրել, to desire ardently, to long for eagerly;
երթալ յ—ս, to go on a pilgrimage;
զ—ս իմ կատարեցից, I will accomplish my vow.

• , ի հլ. «հաստատ խօսք, հաստատ առաջադրութիւն, դաշն, իրար մէջ կապուած պայման» ՍԳր. Եփր. համաբ. 187. «վանք. 38-488


Ուղտ, ուց

s.

camel;
մատակ —, she-camel;
տաճիկ —, dromedary;
զ—ու զձայն ածել, to bellow like a camel.

• = Ասուր. udru, uduru «երկսապատ ուղտ» բառից, որ գործածուած է միայն յգ. [other alphabet] u-du-rī (կամ նաև udurē, udre) ձևով։ Ասուրական արձանագրութեանց մէջ յիշուած է եռոև դրսից բերուած և Ասորեստանում մեծացրած անասուն։ Առաջին անգամ այս անասունս բերել է Թագլաթպալասար Ա (1108-1080 ն. Ք.)։ Յիշատակուած են նաև Եփրատի ա-փին Hindān քաղաքից, Guzan կամ Gulzan երկրից, Mēsu երկրից և Մարաստանից բեր-ուած ուղտեր (Delitzsch, Assyrisches Hand. worterbuch. էջ 30 և Strassmaier, Alphabe-tisches Verzeich. d. Assyr. u. Akkad. Wor-ter. էջ 339)։ Ըստ այսմ ասորեստանեան բա-ռը ծագում է իրան. uštra «ուղտ» բառից

• (հմմտ. պրս. [arabic word] uštur, [arabic word] sutur. հպրս. uša-, պհլ. uštr (Stackelberg WZKM 17 (1903), էջ 50), զնդ. [arabic word] ustra. սանս. [other alphabet] uštra-, բոհեմ. ušra). որի ստուգաբանութիւնը տե՛ս Pokorny 1 24a և 308։ Բայց թերևս կար ասուր. աւելի յար-մարաւոր մի ձև՝ յառաջացած uštra-ից (իբր *ultra)։ Նկատելի է որ ասուրերէնում ա-տամնականի մօտ գտնուած § դառնում էև հմմտ. maltītu փխ. maštītu «խմիչք» (De-litzsch անդ, էջ 695), Kaldu փխ. Kasdu (եբր. [hebrew word] kasdīm) «Քաղդէացի»։ Ա-ռաջին պարագային պէտք է ենթադրել udru >*udr>*urd>ուղտ ձևափոխութիւնը, իսկ երկրորդին՝ պարզապէս r-ի անկումով՝ *ult>ուղտ։ Աւելի յարմարաւոր ձև է ասուր. uldu «ուոտ», որ տե՛ս Muss-Arnolt. Ass Handwb. 42բ։

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 հյ. ոխոտ բառից (ուղտը ոխակալ է)։ Klaproth. Mémoires 1, 436 գրում է սխալմամբ ուզտ և կցում է սանս. ouzza ձևի հետ! Peterm. 29 սանս. uštra։ Pott, Kurd Studien ZKM 4, 12 կարդում է նուն. պէս ուզտ և կցում է սանս. բառին։ Böttich. ZDMG 1850, 359, Arica 65, 59 սանս. ոնռ. պրս. աֆղան. ձևերի հետ։ Lag. Urgesch. 755 համարում է թէ š ձայնը ընկած և tr դարձած է ղտ։ Pic-tet 1, 385 նոյնպէս ուզտ ձևով է։ Müller SWAW 38, 574, Justi, Zenasp. 71 ևն սանս. և զնդ. ձևերի հետ։ Lag Arm Stud. § 1760 փոխառութիւն է համա-րում մի անծանօթ լեզուից և համեմա-տում է ռոթ. ulbandus, ս. գերմ. olvend բառերի հետ։ Boрp, Gram. Comp. 1, 399 սանս. uštra ձևից՝ r դառնալով ղ Տէրվ. Երկրագունտ 1884, 100-1Ո1 սանս. uštra ևն։ Հիւնք. ուխտ բառից։ Riabinin MSL 10, 15 դրաւ առաջին անգամ ասուր. udru բառից (նոյնը կրկնում է Scheftelowitz BВ 29. 69)։ Meillet, Esquisse 109 համարում է իրան. uštra բառի ասուրական ձևից փոխառեալ։ (Այս առթիւ Autran, Su-mer. et ind. II1 ասում է թէ š>Լ ձայ-


Ունայն, ից

adj. adv. s.

empty, void;
vain, useless;
in vain, vainly;
vacuum, void, vacuity.

• -Բնիկ հայ բառ՝ կազմուած -այն մաս-նիկով (հմմտ. միայն, գիշերայն), հնխ. un-արմատից. ցեղակիցներն են սանս. īná. «պակաս», զնդ. una-, ūna-, uyamna-«ան-բաւական, պակասաւոր», պամիր. va-nao «դատարկութիւն», պրս. vang «զուրկ) աղքատ», յն. εύνις «զրկուած», լտ. vanus «ունայն, թափուր», գոթ. wans, հիսլ. vanr, անգսք. von, հբգ. wan «զուրկ, թափուր, պակասաւոր», անգլ. want «կարօտ լինեւ-պէտք ունենալ, պակասիլ, փափագիլ» (Boi. sacq 296, Walde 806, Ernout-Meillet 1027 Pokorny 1, 108)։ Հնխ. արմատը դրւում է eu-, euā-, դերբայական ձևով enano-հա-յերէնը կարող է յառաջանալ un-, ūn-կամ նաև eun-, oun-ձևերից. (վերջին երկուսը պիտի տային *ոյն-, ածանցման մէջ ուն-որից ունայն)։-Հիւբշ. 484։


Ունգ, ընգոյ, ընգոց

s.

chaff, straws, trifle.

• ՆՀԲ լծ. թրք. եօնկա, ուն, եօն։ Lag. IIrgesch. 803 սանս. panka։ Petersson KZ 47, 267-8 կցում է հբգ. sanga, մբգ. sange, գերմ. Sange, Sangel, անգլ. գւռ. sangle «հասկեփունջ» և յն, ἄχορον «յարդ» բառերին, բոլորը միա-սին հանելով հնխ. songh-, sngh. ար-մատից։ (Կրկնում է Pokorny 2, 510, առանց կասկածի)։ -Այս մեկնութիւնը սխալ է. «փոշի» և «հասկ» բոլորովին տարբեր բաներ են. սխալը յառաջանում է նրանից, որ Petersson կարծում է թէ հյ. ունգ նշանակում է նաև «bundle of straw in which some grains of corn remain-յարդի կապոց, որի մէջ ցորե. նի հատիկներ էլ են մնացած»։


Ունկի, կւոյ

s.

ounce.

• = Յն. ούγϰία հոմանիշից, որ իր հերթին փոխառեալ է լտ. uncia բառից. այս էլ ծա-գում է *oincia «միութիւն» բառից (առաջացել է ունկի, միջնադարեան եւրոպականից ունծայ, ասորականից նուկի, որ իբրև զուտ ժողովրդական ձև մինչև այսօր էլ կենդանի է։-Հիւբշ. 369։


Ունկն, կան

s.

ear;
ունկունք, handle;
cf. Ականջ;
— դնել, մատուցանել, to give one's ear to, to lend an ear to, to listen, to hearken, to be attentive;
խօսել յունկանէ, to speak in one's ear;
to whisper;
— արկանել, to obey;
չդնել յունկան, to disobey;
զոր լուայք յունկանէ, what has been confided to your year;
եհաս յ— նորա, it reached even his ears;
— դիք, listen! attention !
cf. Թմբուկ.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ōsn-կամ usn-ձևից. սրա ցեղակիցներն են զնդ. uši «եր-կու ականջները. 2. խելք, հասկացողութիւն» (որից էլ պրս. [arabic word] hōš «խելք, միտք»> հյ. փոխառութեամբ ուշ), յն. οῦς, դոր. ὥς, լտ. auris (որ է <*ausis, որ շատ լաւ եռե-ւում է aus-cultō «լսել»>ֆրանս. écouter «լսել» բայի մէջ), գոթ. ausō, հբգ. ora գերմ. Ohr, հոլլ. oor, հհիւս. eyra, անգսք. éare, անգլ. ear, լիթ. ausis, լեթթ. auss. հպրուս. ausins, հսլ. ucho (սեռ. ušese, երկ. սši), չեխ. ucho, uši, ռուս. уϰо, уաи, հիռլ. áu, o, ալբան. veš, բոլորն էլ «ականջ» նշա-նակութեամբ (Pokorny 1, 18, Trautmann 19, Boisacq 731, Walde 76, Ernout-Meillet 88-9, Kluge 355)։ Նախաձևն էր հնխ. aus, us, ōus, ōs, որ թերևս ծագում է նախնական au «լսել» արմատից։ Հայերէնի մէջ արմա-տը աճելով n ռնգականով՝ դարձել է նախ osn-կամ usn-, որ տուել է ուն-(նոյնպիսի աճում ցոյց է տալիս նաև յն. ούατος <*aus-n-t). և յետոյ աւելանալով -կն մասը (իբրև մասնի՞կ. հմմտ. մուկն, ձուկն, արմուկն, և կամ յառաջացած ակն բառի նմանութեամբ՝ ըստ Meillet ZАPh 1, 147),, ստացուել է ունկն, իբր ու-ն-կն։-Հիւբշ. 484։


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

• ՆՀԲ լծ. թրք. uǰ «ծայր»։ Հիւնք. ունչ բառից։ Patrubány SA 1, 189 ուն ներ-կայացնում է գերմ. un-ter «տակը» բա-ռի առաջին մասը, իսկ ջ մասնիկ է՝ նմանութեամբ մէջ բառի։ Նոյն ՀԱ 1908, 151 լտ. inferus, սանս. adhamás, զնդ. aδarō «ստորին» բառերի հետ։ Karst, Յուշարձան 425 թթր. qon-maq «իջևա-նիլ», koyun «տակը»։


Ուռ, ոց

s.

vine-branch;
branch;
cf. Ուռենի;
yew, yew-tree;
— վարսագեղ, vine-branch with foliage and fruit.

• Հիւնք. ուռճանալ բայից է հանում ուռ, որից էլ ուռի, իբրև անպտուղ և միայն ուռ բերող ծառ։ Karolides, Γλωσ. συγϰρ. 78 կապադովկ. veria «խաղողի բարու-նակ, ուռ որթոյ»։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaēti, պրս. bid հոմանիշների հետ։ Patrubánv ՀԱ 1903, 381 հնխ. osro, եռր երկրորդական ձև ozdo>ոստ բառի։ Karst, Յուշարձան 422 ուռնուլ բայի հետ՝ չաղաթ. ur «ուռոյցք», uruk «ծիլ»։ Petersson KZ 47, 256 հնխ. orso-ձե-ւից, որի հետ հմմտ. յն. ἂρριχος, ἂροιγος, άροιϰος «կողով». արմատն է ers։ ors-«փափուկ ճկուն ճիւղերով հիւսել», որի աճականից յառաջացած ձևեր են լիթ. rέzდis «կողով», rezgù «հիւսել», սանս ráǰǰu «չուան», լտ. restis «չուան» ևն։ նոյնը կրկնում է Pokorny 2, 374 հնխ. гezg-«հիւսել, ոլորել» արմատի տակ։ ճկուն ճիւղ»։ Նոր բառեր են ուռիկ «նորածիլ ճիւղ ուռենու», ուռխոտ, ուռուց «ուռենիների անտառ», ուռօրհնէք «ծառզարդար», ուռի «մի տեսակ խնձոր»։-Ղրբ. ունի նաև հե-տևեալ ձևերը. հօռ «խուրձ ևն կապելու հա-մար ուռենու ճիւղերը ոլորելով շինուած կապ. 2. ողնաշար», հօռ անէլ «ոլորել, ճըմ-լել», հօռ դառնալ «կոտրիլ», հօռացու «հռռ շինելու յարմար ճիւղ»։

• . անստոյգ նշանակութեամբ բառ. հա-ւանաբար նշանակում է «բարձ կամ սպասի վերաբերեալ մի բան». ունի միայն Կղնկտ. հրտր. Էմինի, էջ 81, Շահն. Ա. 204. «Եւ գործեալ ճաշ մեծապէս ամենայն մեծամե-ծաց... և ըստ գահու նախապատիւ արարեալ բաժակաւ և ուռով առաջի իւր՝ զամենայն ոք մեծարեալ ցուցանէր»։ Այստեղից առնելով Օրբել. հրտր. Էմինի, էջ 20՝ «Ըստ նախադա-սութեան նախապատիւ արարեալ բաժակօք և ուռովք առաջի իւր՝ զիւրաքանչիւր ոք նախա-մեծար ցուցանէ»։-


Ուռն, ռան, ուռունք, ռանց

s. fig. mar.

hammer;
cf. Սեպ;
oppressor;
հարուած ուռան, hammer blow;
կոփիւն ուռանց, hammering;
— հարկանել, to hammer;
— դարբնոցի, sledgehammer or forge hammer;
— մեծ, sledge;
— ճօճան, tilt hammer, tail hammer;
— ճակատաւոր, front hammer, largest forge hammer;
— վերացման, lift hammer;
— շոգեշարժական, steam hammer;
— ժայռահերձ, pounding hammer;
— ատամնաւոր, claw hammer or fid hammer;
— ձեռաց, hand hammer, up-hand hammer.

• ՆՀԲ լծ. հյ. ուրագ, թրք. ur, vur «զա՛րկ, հա՛ր»։ Lag. Urgesch. 284 սանս. par արմատին է կցում։ Տէրվ. Altarm. 76 վէր, վիրաւոր ևն ձևերի հետ՝ սանս. vadh «զարնել, սպանել», vadha «հարուած, վիրաւորում», զնդ. vadarə «զէնք» ևն բառերին է կցում։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vaeδa հոմանիշի հետ։ Հեւնք. ուռի բառից։ Lidén, Arm. Stud 53 հիռլ. ordd, գաէլ. ord, կիմր. gordd, հկորն. հբրըտ. ord, նբրըտ. orz. horz «մուրճ» բառերի հետ. կելտաևան նա-ևաձևը դնում է *ordo-, հայկականը *urdn, որից՝ միջին բաղաձայնի անկու-մով ուռն։ Նոյնը Per Persson IF 35 *08. Կրկնում է Petersson KZ 47. 259. Karst, Յուշարձան 422 թթր. ur, vur «զարնել»։ Бepидзe, სიტლვის კონაGIl. 1912, էջ 43 վրաց. գւռ. (Իմեր. և Ռա-չին.) ურატა ուրատա «փոքր մուրճ» բա-ռի հետ։ կեն զիս ի քո տեսուն։ Թերևս թուռնայ կամ դուռնայ. որ է թրք. [arabic word] turna, [arabic word] turna «կռունկ» (Будaговъ, Cpaвн. cлов. 1, 746). հենց բնագիրն էլ ունի «Աչերդ ուռնայի նը-ման», ուր դ-ի անկումը կարող է յառաջա-ցած լինել նախորդ դ-ի պատճառովս


Շամբուշ

adj. fig.

foolish, mad;
extravagant, absurd;
carried away by passion, furious, maniac, mad for, dotingly fond of, lovestricken;
lewd, libidinous.

• = Իրանեան փոխառութիւն է. բարդուած է շամբ+ուշ բառերից. առաջինն է իրան. šam «խելագար» (հմմտ. պրս. ❇ šam «խե-լացնոր, յիմարած, խենթ», [arabic word] šamīdan «ուշաթափիլ, երկնչիլ», ❇šamida «խենթ, մտազնոր, ուշաթափեալ»), երկրորդը ուշ< զնդ. uši, պհլ. hos «խելք, միտք», որի վրայ տե՛ս առանձին։ Ըստ այսմ մեր բառի ռուն ձևն է շամուշ (որից շամշիլ, շամշանք ևն) և թարմատար բ-ի յաւելումով՝ լամբուշ։-Հիւբշ. 310։


Շապիկ, պկաց

s.

shirt, linen;
— քահանայական, alb;
— սարկաւագաց, դպրաց, rochet, surplice;
dalmatic, tunic;
— կանանց, chemise, shift.

• ԳՒՌ.-Սլմ. շապիկ', Շմ. շmպիգ՝ (եկեղե-ցու), Ախց. Կր. Ջղ. լապիք, Մկ. Վն. շա-պիք (սեռ. շապկի), Ագլ. շա՛փիկ1, Ալշ. Հմշ. Մշ. Սչ. շաբիգ, Տիգ. շmբիգ, Երև. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շաբիք, Հճ. շmբիք, Խրբ. քաբիք (սեռ. շաբգի), Մրղ. շապրիկ1, Զթ. շաբրք, Ասլ. ըէբիգ, շէբի*, Սվեդ. շmբmք (վերջին-ներիս մէջ ք ձայնը յառաջացել է վարտիք բառի նմանութեամբ)։ Նոր բառեր են շապկ-ընկեր, ըապկացու, շապկահան, շապկանց, շապկահին, շապկիկ։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շատ, ից

adj. adv. v. imp.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

Առաջին անգամ ԳԴ համեմատեց պրս. šad «ջուր յորդ և բազում» ձևի հետ։ ՆՀԲ լծ. լտ. sat, satis «բաւական», հյ, լիթ, կաթն, թրք. sud «կաթ», եբր. շատ, սատ «ստին», որպէս լտ. uber է «ստին» և «առատ», շատիլ՝ լծ. լտ. satior «յա-գիլ»։ Müiller SWAW 78, 425, 430 և 84 (1877), 229 նոյն է դնում զնդ. šāiti, հին պրս. šiyāti. վերջինս ըստ Müller-ի պէտք չէ թարգմանել «ուրախ», այլ հա. մաձայն հայերէնի «առատ»։ Վերի ձե-ւով մեկնեց Lag. Arm. Stud. § 1681։ Մորթման ZDMG 26, 541, 578 և 31. 413 բևեռ. šida, šadai «բազում, շատ»։ Հիւնք. շատ «բազում»=պրս. šad «ու-րախ», sad «հարիւր, բազում», յն. έϰατόν «հարիւր, բազում», οάττω «լնուլ, լը-ցուցանել», իսկ շատ «բաւական»=լտ. sat, satis.-Patrubány ՀԱ 1907, 305 հնխ. k'uo «ուռչիլ» արմատից, որի վրա տես աճել։ Էսգեթ, Արրտ. 1915, 785 արաբ. [arabic word] šadd «սաստկութիւն»։


Շատրուան, աց

s.

tent, pavilion, marquee.

• = Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։


Շատրուան

s.

water-spout, fountain, jet.

• = Պհլ. šāturvān «ննջասենեակ?», պրս. [arabic word] šādurvān կամ նաև šadravan, sādirvān, sadurbān, šādrabān, sādyān, šārvān «մեծ վարագոյր կամ գորգ՝ որ ար-քայական օթեակի առաջն են քաշում. 2. բարձ»։-Հիւբշ. 212։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շեղջ, ից

s.

heap, mass, pile, stock, hoard, accumulation;
— ցորենոյ, stack, rick;
— խոտոյ, hay-cock, mow;
— — or —ս —ս, cf. Շեղջաշեղջ;
— կուտել, կուտել —ս —ս, to heap up, to pile up.

• Հիւնք. զեղչել բայից։ Աճառ. Հյ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 94 իբր նո-րագիւտ բառ է դնում Տիմոթ. կուզ, էջ 222. գործածուած շեղջ բառը՝ «դագաղ» նշանակութեամբ։ Բայց Հ. Պ. Ֆ. (ՀԱ 1910, 30) ցոյց է տալիս, որ այս բանը թարգմանչի մէկ սխալն է, որ յառաջա-ցած է յն. σορός «դագաղ» բառը σωρός «շեղջ» կարդալով։ Սրանով նորագիւտ շեղջ «դագաղ» բառը ջնջւում է։ Peters-son, LDA 1915, 7։ 1916, 40 (ըստ Po-korny 1, 367) հնխ. k'eu-«ուռչիլ» ար-մատից է հանում. հմմտ. հիսլ. hvāll «կլոր բլուր», շվեդ. գւռ. hvālm «խոտի դէզ» ևն։


Շերտ, ից

s.

splinter of wood, chip, lath, strip, slip, part, morsel;
— պտղոց, slice, bit, piece;
— տակառաց, barrel-stave;
— կերպասու, strip of fine linen;
— ընդ — ստեղանցն, through the balustrade.

• Kiggs, Քերակ. էջ 61 անգլ. shred «մանրել, կտրտել» բառի հետ։-Տէրվ. նախալ. 112 հնխ. skard «ճեղքել» ար. մատից. հմմտ. գոթ. skreitan։ Հիւնք. շուրթն բառից։ Bugge KZ 32, 57 հա-մարում է շրջուած *շետր ձևից և կցում է յն. *σχέδη (որից լատ. scheda) σγεδαριον «գրքոյկ, թերթ, տախտակ». σϰεδάννυμι «ցրուել, ցանցնել» բառերին։ թէ շերտ ձևին նման ուրիշ մի խումբ բառերի համեմատութիւնը։ Այլսպէց՝ ❇) յն. σχέδη «տախտակ, թերթ», որ ա-ւանդուած է յետնաբար, փոխառեալ է ընդհակառակը լտ. scheda բառից. այս էլ յառաջանում է յն. σγίδη բառից, որ պատկանում է σχίζω բային (Pokornv 2, 558, Walde 684), որի համա-պատասխանն է հյ. զտել։ 2) յն. οϰεδάννυμι «ցրուել, σϰί́δναμαι «ցրուել, տարածել» նշանակութեամբ յարմար չեն շերտ բառին։ 2) Աւելի յարմար ևն նշանակութեամբ յն. σγίζω «ճեղ-քել», σγίζα «փայտի կտոր», šσγίδας «ճեղքուած փայտ», գերմ. Scheit «փալ-տի մեծ կտոր» ևն, բայց ձայնապէս ան. յարմար են (ծագում են հնխ. sk'hid ձևից, որ է հյ. ցտել)։ 4) Եթե ընդունինք թէ հյ. շ