Your research : 23 Results for արի

Entries' title containing արի : 326 Results

Definitions containing the research արի : 1353 Results

Մաքի, քւոյ, քեաց

s.

ewe, sheep.

• ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• «հայկական տոմարի եօթնե-րորդ ամիսը, որ անշարժ տոմարով համա-պատասխանում է փետրուար ամսուան» Կո-րիւն. Խոր. Կաղանկտ. (երեքն էլ սեռ. մեհե-կանի ձևով. ուղղականը չէ գործածուած) ունինք նաև մեհեկի (ուղ. *մեհեակ) Յհ. կթ. մահեկի (ուղ. *մահեակ) Վանակ. տարեմ.։


Մեղծ, ի

s. adj. fig.

soot, smut;
adj. fig. prodigal, libertine, licentious.

• . անստոյգ բառ. ՀՀԲ և ՋԲ մեևնամ են «ձանձախարիթ, մուր». ՆՀԲ չունի. իսկ ԱԲ մեկնում է «անառակ». որից յոլովա-մեղծ «մրոտ» Նար. խը, էջ 121 (տպ. լոլո-վամեղձ. այսպէս նաև տպ. Պօլիս 1850, էլ 137. իսկ Աւետիքեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 241 ունի յոլովամեղծ)։


Մետաքս, ից, աց

s.

silk;
անգործ —, raw silk;
գործարան —ի, silk-manufactory.

• = Յն. μέταςα հոմանիշից, հմմտ. նաև ասոր. [syriac word] ︎ mitaksā, արաբ. [arabic word] midqas (Կամուս, թրք. թրգմ. Բ. 292), [arabic word] dimqas (անդ, էջ 378), [arabic word] diqmas (էջ 239). [arabic word] dimaqs կամ dimqas (էջ 241) (շրջուած *midaqs -ից), լազ. մետաքսի, մետաքսէ, մեքտասի, ռում. mätasá. վերջին երկուսը ծագում են յունարէնից, բայց յայտնի չէ յոյնի և ասո-րու ծագումը, որովհետև անծանօթ է մե-տաքսի էլ բուն հայրենիքը։ Մատենագրու-թեան մէջ յոյն բառը ծանօթ է Դ դարից, իսկ ասորի և արաբ բառերը՝ Զ դարից.-Հիւբշ. 394։


Հոյն, հունի

s.

cornel, cornelian cherry;
cornel-tree.

• Պատահական նմանութիւն ունի ման-ջուր. ❇ una «մի տեսակ կար-միր ու քաղցր պտուղներով թուփ է՝ բարբարիսի նման»։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

• «հայկական տոմարի երկրորդ ա-միսը» Ագաթ. Եփր. ղևտ. էջ 225. համաբ. էջ 19. Արծր.։


Հով, ոյ

adj. s.

cool, fresh, bracing;
cool, coolness, freshness;
*cf. Հողմ;
folds caused by the wind draping;
—, տեղիք —ոց, —ոց գետին, cool, shady places;
country residence;
ի — ելանել, to go into the country, to breathe the fresh air of the country.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pou-«փչել, փչիւն» արմատից, որի վրայ տե՛ս հև, հոգ և հոգի։ Նախնական «փչիւն» գաղափարից «ցուրտ, հով» գաղափարին անցնելու օրինակ են՝ զնդ. ao-ta-, սանս. ūdhar, oman-, լիթթ. aūksts, իռլ. uar ևն, որոնք բոլոր նշանա-կում են «ցուրտ կամ ցրտութիւն», բայց ծա-գում են հնխ. auē-«փչել» արմատից (Po-korny 1, 222)։ Կարելի է սակայն ընդունիլ, թէ հով հին հայերէնի մէջ էլ ունէր «քամի» իմաստը, որ պահում են մինչև այժմ զանա-զան գաւառականներ։-Աճ.


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• , ի-ա հլ. «ոչխար արածացնող» ՍԳր. Ոսկ. Բ. տիմ. փոխաբերաբար «առաջ-նորդ, վարիչ, եպիսկոպոս, կրօնաւոր» Եւս-պտմ. որից հովուել ՍԳր. հովուական Ա. թագ. ժէ. 40. հովուապետ Ա. պետ. ե. 4. հովուութիւն Զաք. ժա. 15. Եւս. քր. Եփր. աւետ. հովուակից Խոր. Ղևոնդ. հովուաբիր «մատիտեղ բոյսը» Բժշ. հովուերգութիւն, հովուերգակ, հովուերգական (նոր բառեր) ևն։

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

• , ո հլ. «հոտ» ՍԳր. լայնաբար կամ փոխաբերաբար «դոյզն նշմարանք, հետք» (այսպէս՝ պատերազմի, ջրի հոտ ևն) ՍԳը. Կոչ. Եփր. ծն. որից հոտիլ «նեխիլ և նեխու-մից գարշ հոտ արձակել» Յհ. ժա. 39. Ոսկ. մ. բ. 9 և յհ. ա. 24. հոտարան «բուրաստան» Խոր. հոտեղ Վրդն. դան. հոտևան Երզն. ոտ. անուշահոտ Ագաթ. Եզն. չարահոտ Ոսկ. ա-տեմ. ռ. ժանտահոտ Եզն. Ոսկ. յհ. բ. 27. ժահահոտ Նիւս. ըն. խանձրահոտ Ագաթ. զազրահոտութիւն Իսիւք. դիւտհոտ Անան. եկեղ. դառնահոտ Խոր. գիշահոտ Մամիկ, շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. գարշա-հոտ Բրս. մրկ. գեհենահոտ Վրդն. պտմ. հո-տառութիւն (նոր բառ) ևն։ Արմատի կըր-կրնուած ձևն են ներկայացնում հոտոտիլ ՍԳր. Ագաթ. հոտոտել Օր. դ. 25. Տոբ. զ. 19. հոտոտալ Մխ. երեմ. Վրդն. ծն. հոտոտելիք Ա. կոր. ժբ. 17. Ագաթ. բազմահոտոտ Վրդն. սղ. յարահոտոտ Վրդն. երգ։-Հոտ և բոյր բառերի իմաստի զանազանութեան վրայ տե՛ս Փէչիկեան, Բազմ. 1925, էջ 139-140։ Գրաբարի մէջ բուրել յատուկ է թէ՛ լաւ և թէ վատ հոտի համար, մինչդեռ աշխարհաբա-րում միայն լաւ հոտի համար է. իսկ հոտիլ թէ՛ գրաբարում և թէ ժողովրդական զանա-զան բարբառներում յատուկ է միայն վատ հոտի. Պօլսի բարբադում թէ՛ լաւ և թէ վատ հոտի. օր. Գէշ կհոտի. Վարդը անուշ կհոտի։


Հու

s.

purulent blood.

• «շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• , ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Հպատակ, աց

s. adj.

subject;
vassal, serf;
dependent, inferior, subordinate, obedient, obsequious;
attentive, careful;
— լինել, to be attentive;
— կալ, to be obedient, to obey, cf. Հպատակեմ.

• պէս յն. ὸποταϰτιϰός «ստորադա-սաևան»։ Lag. Beitr. bktr. Lex. 34 զնդ. hupāta «լաւ պահպանեալ»։ Մորթ-ման ZDMG 26, 605 բևեռ. abidadubi։ Տէրվ. Նախալ. 119 հուպ արմատից։ Հիւնք. հիւպատոս կամ յն. ὸποταγή «հպատակութիւն» բառից։ Müller WZ-KM 6, 266 յն. ὸπόταϰτος կամ ὸποταγή։ Հիւբշ. 180 կասկածում է Lagarde-ի մեկնութեան վրայ, որովհետև պհլ. ձե-ւին անծանօթ էր։ Թիրեաքեան, Արիա-հայ բռ. 245 գտնելով պհլ. բառը, հաս-տատւում է վերի մեկնութիւնը։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

• , ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։

• Lag. Btrg. bktr. Lex. 27 կցում է զնդ. fraša-«հրաշալի» բառին։ (Այս բառի իմաստն է սակայն «յառաջ», որից զնդ. frasō̄kərəiti «նորոգութիւն, յարութիւն մեռելոց» (պհլ. fraskart, փարսի frašegart, հմմտ. հյ. հրաշա-կերտ), զնդ. frašocarətar «նորոգիչ մարդկութեան» (հմմտ. հյ. հրաշաճար-տար) ևն. այսպէսով հայերէնը և զեն-դերէնը նշանակութեան տարբերութեան պատճառով անջատւում են իրարից)։ Justi, Zendsp. 202 յիշում է միայն հրաշակերտ ձևը=frasōkərəiti։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 173 և Arm. Gram 183 մերժում է բոլորն էլ։ Müller WZ-KM 10, էջ 277 ենթադրում է, որ հայե-րը նախ զնդ. frašokərəiti>հրաշակերտ բառը փոխ առին, որ մօտաւոր նշանա-կութիւն ունի, և յետոյ նրա վրայից ձևակերպեցին «հրաշք» նոր նշանակու-թիւնը։ Հիւնք. հրեշտակ բառից։ Պատա-հական նմանութիւն ունի սոգդ. fraxšn «նշան» (BSL 3, 104), որ պիտի տար հյ. *հրաշխ։


Հրաւէր, ւիրաց

s.

invitation;
սիրալիր —, courteous -;
— հարսանեաց, յուղարկաւորութեան, եւ այլն —, to a wedding, to a funeral;
— տալ, to invite, to bid;
մերժել զ—ն, to decline an invitation.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կոչ, կոչումն, կոչունք» Նխ. ել. Սարկ. Նար. (Ոսկեդարից չէ աւանդուած. հմմտ. ՀԱ 1914, 329. բայց կայ Ոսե. ես 351 «Ոչ երկիւղ գեհենին, ոչ հրոյն սպառնալիք, ոչ տանջանացն հրաւէրք», ուր իմաստը մի քիչ տարբեր է. միջ. հյ. հաւէր Անսիզք 9). որից հրաւիրել ՍԳր. Եփր. համաբ. հրաւի-րատու Շար. անհրաւէր Ոսկ. պօղ. Ա. էջ 233 243. Եփր. Գ. 254. փեսահրաւէր Զգօն 373. հրաւիրումն Յհ. կթ. Խոսր. երկնահրաւէր Գնձ. կենսահրաւէր Տօնակ. կոչնահրաւէր Գնձ. համահրաւէր Պետր. սիւն. հրաւիրա-թուղթ, հրաւիրատոմս (նոր բառեր) ևն։ Նոր մասնիկներով աճած ձևեր են՝ հրաւիրակ Երեմ. լա. 6. Վեցօր. 177. Փարպ. հրաւիրան Հռ. ը. 28. Կոչ.։


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• «հայկական տարւայ վերջին ա-միսը, որ ըստ անշարժ տոմարի սկսւում է յուլիսի 7-ից» Փարպ. Եղիշ. Ասող. գրուած է նաև հրորտից. երկուսն էլ յոգն. սեռական ձևով են և ծագում են նախաւոր ուղ. *հրոտ կամ *'հրորտ ձևից, որ չէ գործածուած։


*Հրուշակ

s.

helva, a sweet meat.

• «ալիւրով և շաքարով (կամ թէ ռուպով և կամ մեղրով) և իւղով պատրաս-տըւած ուտելիք. տճկ. հալվա». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. հնից աւանդուած չէ և կայ միայն նոր գաւառականներում։ Բառիս վկայութիւ-նը գտնում եմ այժմ Նաղաշ Յովնաթանի տաղերում, հրտր. Չօպանեան, Փարիզ 1910, էջ 92. «Ջենէք թազայ գառն ու շիշակ եփէք եղաձու և հարուշակ»։ (Հրատարակիչր սխալ-մամբ ուզում է ուղղել հարիսայ)։


Հօրան, աց

s.

flock or herd of animals;
— լինել, to jump, skip or leap for joy, to bound with joy.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «այծի, ուլի կամ նաև ոչխարի հօտ, երամակ» Երգ. դ. 1. Փիլ. քհ. 194. Պիտ. Նար. 114. Մխ. առակ. «փարախ» Փիլ. Օրբել. հրտր. Էմ. էջ 175. զրուած է նաև հո-րան Մագ. թղ. 121։-Այս բառից է ըստ ՆՀԲ հօրան լինել «ուրախանալ, խայտալ, այծի պէս ցատկռտել» Ոսկ. եբր. իգ. 526, որ Վարդանեան ՀԱ 1914, 327 սրբագրում է յօ-րան և կցում յօրանալ «յղփանալ, լիանալ» բային։

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ան հաւա-քական մասնիկով՝ *հաւր>*հօր արմատա-կանից, որ առանձին չէ գործածուած։ Այս *հաւր ձևը գալիս է հնխ. *pā̄-tro-ից, որ կազմուած է հնխ. pā-«պահել, արածացնել» արմատից, -tro-մասնիկով. (մասնիկի հա-մար հմմտ. արօր<*aratro-, աղօրի<*ala-tro-). pā-արմատը գործածական է յատկա-պէս հօտի և հովիւի համար. հմմտ. սանս. pāti «պահել, պահպանել», paçu-pa «նախ-րապան», avi-pā̄lá «ոչխարի հովիւ», go-pala «կովարած», լտ. pā̄icō, pāvī «կովերն արա-ծացնել»։ Նոյն արմատի աւելի հեռաւոր ժա-ռանգներն են յն. πῶυ, պրս. pāda «հօտ». ինչպէս նաև հյ. հօտ՝ որ աճած է d-ով (Wal-de 564 Boisacq 409, Ernout-Meillet 702, Pokorny 1, 347 և 2, 72)։

• Հիւնք. յն. χορός «պարողների ևն խումբ» բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ, 30 լտ. caper «այծ», հհիւս. hafr «քօշ», իռլ. caera «ոչխար» բառերի հետ. հա-յերէնի մէջ -ան ընդունում է մասնիկ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 26։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 254 զնդ. ūra «հօտ» բառից։ Վերի մեկ-նութեան պատճառով պատահական պէտք է համարել արաբ. ❇ haur «ոչ-խարի կամ այծի հօտ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 155)։


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

• ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog


Ձախ, ոյ, ու

adj. s.

left;
sinister;
left-handed;
left, left hand or side;
ի —մէ, on or to the left;
գիտել կամ չգիտել զաջ ե զ—, to know or not to know the right hand from the left.

• , ու, ռ հլ. (բց. ի ձախմէ) «ձախ։ ՍԳր. Ագաթ. Մծբ. որից ձախակողմն ՍԳր. ձախլել «խօսքի միտքը ծուռ հասկանալ» Սարգ. հանգ. (լ-ի համար հմմտ. աշխ. ձախ-լիկ «ձախով գործող»). ձախանալ «վատա-նալ, գործը վատ գնալ» Վրդն. աւետ. ձախող Եւս. պտմ. Եփր. թգ. ձախողանք Եփր. ծն. ձախողիլ Բուզ. Ոսկ. ես. ձախողութիւն, ձա-խորդ (նոր բառեր), ձախորդութիւն Արիստ. առաք. վերջինները բխում են այն ընդհա-նուր նախապաշարմունքից, որով ձախը հա-մարւում է անյաջողութեան, իսկ աջը յաջո-ղութեան նշան. հմմտ. յաջող, յաջողիլ, լա-ջողակ, գւռ. գործը աջ երթալ «յաջողիլ», գործը ձախ երթալ «չյաջողիլ, անյաջողու-թեան մատնուիլ»։

• = Մեկնութիւնը անծանօթ է։ Հնդևրոպա-կան լեզուների մէջ «ձախ» բառը ենթարկ-ուած էր tabou-ի և այս պատճառով է որ այս գաղափարի համար չկայ նրանց մէջ մի և ընդհանուր ձև։ Գլխաւորապէս երեք անջատ խմբակներ կան. 1. սանս. savvā-, զնդ, haoya-, հսլ. šuyi.-2. հսլ. lëvu, յն. λαιός, լտ. laevos.-3. յն. σϰαιόῦ, լտ. scaevos և լիթ. kairē? սրանցից ջոկ կան նաև մասնա-ւոր ձևեր և դարձուածներ, որոնք ցոյց են տալիս թէ ինչպէս ամէն մի լեզու աշխատել է ուղղակի չարտասանել այս բառը և կողմ-նակի միջոցներով անուանել. ինչ. լն. εύώνυμος, άριστερός, զնդ. vairyāsiara-ևն. այսպիսի կղզիացեալ մի ձև է նաև հյ. ձախ (տե՛ս Meillet, Interdictions de vocabulai-re, էջ 18)։


Ձար, ի

s.

hair;
horse-hair;
mane;
czar.

• , ի հլ. «մազ, մազեղէն» Մագ. Վստկ. Չ3. «ձարմաղ» Տաթև. ամ. 348 (ձարով մա-ղեմք զալերս). որից ձարաձև «մազակերպ» Մագ. թղ. 137. ձարի «մազոտ, թաւ» Կոչ. 327. ձարմաղ «ձիու մազով շինուած բարակ մաղ» ԱԲ. ձարխոտ «մի տեսակ բոյս, ca-pillus Veneris L, հերք Աստղկան կամ adi-antum» Բժշ. (այսպէս Seidel 162, իսկ ըստ Տիրացուեան, Contributo § 517 erigeron ac, re L), դիւաձար կամ գետնի ձար «ձարխոտ» Բժշ. (ըստ Տիրացուեան, անդ. § 8 asple-nium trichomanes L)։

• ՓՈԽ.-Լազ. ծարի «ձիու պոչի մազ. 2. բաշով շինուած ցանց». վրաց. ზარი զա-րի, მარი ❇ ձարի «բազէ որսալու ցանց», გაწარი գածարի «թռչուն բռներու ցանց»։-


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēd.s-ձևից. հմմտ. զնդ. zaδah-«յետոյք, սրբան», սանս. had, hadati «բնական կարիքը հոգալ», յն. γόδανς. «յետոյք, նստոյ տեղի», γέζω «բնական պէտքը հոգալ» (ածանցման մէջ = ϰενοδα), ալբան. δjes «աղբել», քրդ. [arabic word] zutik «սրբան» (Pokorny 1, 571. Boisacq 1052)։-Հիւբշ. 470։


Ձիգ

s. adj. adv.

shooting, act of shooting;
texture;
stretched, well tight;
extended, vast;
long, prolix;
long, a long while or time;
ի — արկանել, to prolong, to protract, to lengthen;
to flag, to droop;
— դնել, to bend the bow;
— արշաւել or զհետ մտանել, to run or pursue far;
ամիսս —ս, for months together.

• «պիրկ» Ոսկ. ես. «ամուր, պինդ» Ճառընտ. «երկար» Շիր. Խոր. Արծր. «հիւս-ուածք, զդեստ» Ոսկ. մ. բ. 27, «արօրի մա-ներից մէկը, արօրձող» Սեբեր. «նեարդ» Պի-սիդ. Վեցօր. տող 695. «նետ, սլաք» Ոսկ, պօղ. Ա. 935. որից կազմուած են ձիգ դնել ռնետաձիգ լինել» Երեմ. ծ. 14. ի ձիգ ար-կանել «երկարաձգել» Ոսկ. մ. բ. 27. ձգել «տարածել, քաշել, երկարել, պարզել, նե-տել ևն» ՍԳր. Ագաթ. «դէպի մէկ կողմ դի-մել, երթալ» (ճիշտ ինչպէս Պլ. երկննալ, քաշուիլ. օր. Քիչ մը սա կողմը երկննանք, Քաշուեցան գացին) Ել. ը. 28. Դատ. ի. 31, Ժող. ա. 5, 6. Եզն. 189. Բուզ. 141 (այս նոր իմաստը երևան հանեց Հ. Գ. Գայեմքեար-եան, Մասիս 1900, 403). ձգիչ Վեցօր. ձգա-րան «լար» Նար. ձգանք ՍԳր. Ոսկ. եբր. ա-կօսաձիգ Ագաթ. քաջաձիգ Ասող. նետաձիգ ՍԳր. Փարպ. հրձիգ ՍԳր.. Եւս. քր. բռնաձիգ Փիլ. Պիտ. խոնարհաձիգ Ագաթ. գեղեցկաձիգ Փարպ. գաղտնաձիգ Մանդ. խառանաձիգ Գ. մակ. դ. 7. բացաձիգ Մծբ. Վեցօր. լիաձիգ Սղ. հէ. 9. երկայնաձիգ Ոսկ. ես. Վեցօր. Եւս. քր. ձեռնձգութիւն Ոսկ. ես. ևն։ Նոր բառեր են՝ ձգափոկ, ձգակապ, ձգախէժ, առաձիգ, առաձգական, հրաձգարան, ձգողութիւն, ձգո-ղականութիւն։-Նոյն արմատից՝ կրևնու-թեամբ՝ ձգձգել Երեմ. ժե. 10. Ոսկ. մ. բ. 18. Եւագր.։-Աճած տ մասնիկով՝ ձգտել Ոսկ. յհ. ա. 11, 12. բ. 39. Կոչ. ձգտեզու-ցանել ՍԳր. Եւս. պտմ. Եփր. ծն, Ագաթ. ձգտիլ «երկարիլ, քաշուիլ» ՍԳր. Եւս. պտմ Եփր. ծն. «յօրանջելով ճապկտիլ» Ոսկ. Եզն, Վեցօր. «փափագիլ, ըղձալ» Բառ. երեմ. էջ 190. ձգտալ Ոսկիփ. ձգտումն Նաւում. բ. 10. -տ-ի ազդեցութեամբ դարձել է նաև ձկտել ևն։


Ձիր, ձրից

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

• = Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

• մեռանի, բոյսք չորանան և ծառք մեր-կանան. և ջուրք սառուցեալ պաղին և երկիրս դադարի ի ծննդոց»։ Նոյնը դար-ձեալ Տաթև. հարց. 197։ Ուղիղ մեկնեց նախ Brosset JAs. 1834. 383 ևն՝ համե-մատելով սանս. լտ. յն. և պրս. ձևերի հետ. ռռոնց կցում է նաև վրաց. զամ-թարի։ Ինճիճեան, Հնախ. Գ. 25 հինը ձմառն՝ իբր ամառն բառից։ ՆՀԲ յիշում է սանս. և ռուս. ձևերը։ Ուղիղ է մեկ-նում Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 445, Գ. Կ.. Արշալ. արտ. 1843, [arabic word] 130 մեկնում է ձիւներն։ Windisch. 13 ձիւն բառի ածանցն է համարում։ Boрp, Abhd. d. Ak. d. Wiss. z. Berlin, 1846, էջ 324 hima «ձիւն» + rtu «եղանակ» >ոն ձևերից, իբր սանս. himartu>ձը-մեոն, հմմտ. նաև լիռլ. geimhrith, geimhreadh, geimhre։ Ծանօթ ձևերի հետ ուղիղ համեմատում են Gosche 42, Böttich. ZDMG 1850, 357, Arica 79, 308, Տէրվ. Altarm. 102, Նախալ. 8։ ևն։ Lag. Urgesch. 875 ամառն և ձմեոն կազմուած է դնում ռն մասնիկով, որ գտնում է նաև լատինում։ Pictet 1 90 պրս. ziǰ «ձիւն»։ Հիւնք. յն. լտ. ձևերը և պրս. զէմհէրիր, սէրմա։ Հալաճեան, Արևելք թ. 1893 նոյ" 10 մեռանել ռա-յից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 259 պրս. ❇ žamhari «կարի ցուրտ» բառից։ Պատահական են ափ. խազ. աձրնրա, ա՛ձըյն «ձմեդ»։


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

• -Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.


Ձոյլ, ձուլոյ

adj. s.

smelted, cast, founded;
massive, heavy;
pure, fine;
font, cast;
mass, ingot, wedge;
weight, heaviness.

• ԳՒՌ.-Մշ. ծուլ (ասւում է միայն արծաթի և արիւնի համար)։


Մազդեզն, զանց

s. adj.

s. adj. Mazdeisnan, follower of Zoroaster;
օրէնք, դեն -զանց, mazdeism.

• = Պհլ. (արձանագրութեանց մէջ) maz-dēsn կամ mazdayasn «մազդեզն», պհլ. ❇ ❇ ︎ den-i-māzdesnān (կամ māzdaуasnan) «դէն մազդեզանց կամ մազդեզական», պազ. dīn-i veh-i mazday-asnān «բարի դենն մազդեզանց». յն. տա-ռադարձութեամբ՝ Mαoδooνoь (սեռ. հոլով), փարսի mazdayasn. հնագոյն ձևն է զնդ. ❇ māzdayasna-«մազ-դեզն, զրադաշտական», māzdayasnī-«մազ-ռեռաևան». daēna māzdayasniš «դենն մազդեզական». բուն նշանակութիւնն է «Մազդային (Արամազդին) պաշտող»։-Հիւբշ. 190։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• «կպած, կից, իրաբ միացրած» Ել. իը. 25. Ոսկ. եփես. 821. «խիտ, հոծ, թանձր» Վեցօր. 60, 172. որից մածանիլ կամ մած նուլ «կպիլ, կպչիլ, փակչիլ, թանձրանալ, կաթը մակարդուիլ» ՍԳր. Ոսկ. Թես. Եփր. բ. մնաց. «յարիլ, միանալ (այրը կնոջ հետ)» Երզն. մտթ. էջ 399. մածչիլ Պիսիդ. վեցօր. 1651, մածանել Նար. մածուցանել «կպցնել, միացնել, մակարդել (կաթ, պանիր ևն)» ՍԳր. զմածիլ «սաստիկ կպչիլ» ԱԲ. մածումն նեւս. բն. մածան «կպչուն» Տօնակ. մած-ուած Պիտ. տախտակամած ՍԳր. թանձրա-մած Ոսև. ես. և ա. Թես. թ. խաւարամած Ագաթ. ջրամած Ագաթ. հեղեղամած Ագաթ. դանդաղամած Բ. մկ. ա. 20. մառախլամած Մձռ. ստուերամած Ագաթ. գետնամածեալ Շար. ծխամած Ճառընտ. կրամած Ճառընտ. խճամած Նչ. եզեկ. հրամած Բենիև ձեռնա-մած Պտրգ. մածուն Ոսկիփ. Մագ. և Երզն. քեր. (վերջինիս համար հմմտ. Մածուցեր զիս իբրև զպանիր. Յոբ. ժ. 10. Մածաւ որ-պէս կաթն սիրտ նոցա. Սղմ. Ճժը. 70. առո-masidan «մակարդել» և māst «մածուն», թրք. yoγurmaq «շաղախել, շաղուել» և yoγurt «մածուն», ֆրանս. cailler «մակառ-դել, թանձրացնել» և lait caillé «մածուն»), մածուցիկ (նոր բառ) ևն։


Մակ

cf. Մակա.

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Մահր, ի

cf. Տուայր.

• = Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մաղ, ից, աց

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

• Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նա-խալ. 98 կցում է մալել, մղեղ (=իբր մղմեղ), մլաղաց, մամուլ (<*մալմուլl ձևերին. արմատը իբր մալ, միլ, մուլ. հմմտ. ռոթ. malan, յն. μὸλλω, լտ. mւμ lere, լիթ. malti «աղալ, մանրել» և պրս. mālīdan «ոլորել»։ Նոյնը նաև Müller, Armen. Vl։ -Bugge, Beitr. 25 յն. ἰμαλιά́ «ալիւրի աւելցուկը», լտ. simi-la «շարմաղան ալիւր» բառերի հետ հնխ. simali-ձևից, որ կազմուած է -mal-մասնիկով si-«մաղել» արմա-տից. հմմտ. լիթ. sijóǰu «մաղել», հսլ. sito «մաղ»։ Հիւնք. մղեղ բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 268 զնդ. maγa «ծակ» բառից։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

• , ի հլ. «սկաւառակ. ափսէ, մասնաւորապէս տաճարի կամ եկեղեցու սե-ղանի ափսէն» նորագիւտ Ա. մնաց. իը. 17. Եւագր. 337. Ճառընտ. Մաշտ. գրուած է նաև մաղազմայ Ճառընտ. Սոկր. 615. Ոսկիփ մաղազմի Սիրաք. լդ. 17. մաղազման փ. Սոկր. 615. մաղզման (բց. ի մաղզմանէն) Յայսմ. ապր. 19, Աթան. էջ 493. մղրզմայ Պատրգ. 481. նաև մողոզմայ «գինու գաւաթ» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 59 (իսկ հրտր. Շահն. էջ 174 մաղզմայս, մողմողայս)։ Արդի եկե-ղեցական լեզւով մաղզման «այն տափակ արծաթեայ փոքր ափսէն է, որ սկիհի բե-րանն է դրւում իբր կափարիչ»։


Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• «թևի մեծ երակը, բազկերակ, ռառևերակ». այս իմաստով գտնում եմ հե-տևեալ վկայութեանց մէջ. «Աղօթքն նման է մաճասին՝ որ է ի բազուկն. որչափ մաճասն կուտայ՝ նշան է թէ կենդանի է մարդն... և թէ դադարի, նշան է թէ մեռեալ է հոգին, ճանաչի թէ կենդանի է մարդն, յորժամ մա-ճասն հարկանէ». Տաթև. ձմ. հթ և ճծը. գըր-ուած է մէճաս Տաթև. հարց. 244.-նշանա-կում է նաև «բազուկ, դաստակ», ինչպէս ցոյց են տալիս հետևեալ վկայութիւնները. «երակ մաճասային» Մխ. բժշ. էջ 1. «մա-ճասին երակն» Մխ. բժշ. էջ 9, 10 ևն. գրուած է նաև միճաս Մխ. բժշ. էջ 32։


Մաճար, աց

s.

wine made of sour grapes.

• ՓՈԽ.-Վրաց. მაჭარი մաճարի «քաղցու, շիրա»։


Մայիս, ի

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• «Հռովմէական տոմարի հինգե-րորդ ամիսը» Յայսմ. Տոմար.։

• ԳՒՌ.-Ամէն տեղ կայ մայիս ձևով. Ղրբ. մա՛հիս.-նոյն է և Շիր. մայիս «ոչխարի փորհարինք, որ մայիս ամսուայ թարմ խո-տը ուտելուց է յառաջանում»։


Մայռ, ի

s.

vein.

• (սեռ. ի) «երակ». մէկ անգամ գոր-ծածում է Եզն. «Ի բարիոք երակէն նորա բարւոք որդին եղև և ի չար մայռէն նորա չարն»։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։


Մանր, նու, նունք, նունց

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

• (-նու, -նունք, -նունց) «մանր, փոքրիկ, պստիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ա. կոր. որից մանրել ՍԳր. մանրուած Ա-մովս. թ. 9. մանրիկ ՍԳր. Ագաթ. Կոչ. ման-ռամանր Եփր. ա. կոր. մանրապատում Ա-գաթ. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մանրախին Յոբ. ը. 17. Կոչ. մանրախոտկ Ագաթ. ման-րակծծի Ոսկ. բ. տիմ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. մանրավաճառ Զքր. սարկ. Ա. 20 (չունի ԱԲ) ևն։ Գրուած է նաև գւռ. ձևերով՝ մանտր, մանտրունք Կիր. պտմ. մանորուն Կոստ. երզն. 110. սխալ գրչութեամբ ման-նոաւր Սուտ-Շաահ. էջ 3։ Նըր բառեր են ման-րանկար, մանրանկարիչ, մանրանկարչական, մանրանկարչութիւն, մանրամասնութիւն, մանրամասնօրէն, մանրատար. մանրէ ման. րազնին, մանրադէտ, մանրադիտական. մանրավէպ, մանրաճճի ևն։


Նենգ, ի, աւ, իւ

s. adj.

fraud, artifice, stratagem, wile, craft, guile, cunning;
cf. Նենգաւոր.

• նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. Urg. 604, Muller SWAW 42, 258 պրս. [arabic word] nang «նախատինք» բառին են կցում, որ ո՛չ ձևով է համաձայն մեր բառին և ոչ էլ նշանակութեամբ (պհլ. nang «ա-մօթ, նախատինք»)։ Հիւնք. հենգն բա-ռից։ Հիւբշ. 203 մերժում է պրս. nang։ Թեռեաքեան, Արիահայ բռ. 269 -մանգ (խորամանգ) բառից է հանում։


Նեպուկ, աց

s.

milliped, wood-louse.

• nepa, nepas «կարիճ, խեչափառ», որ


Նժար, ից

s.

balance-scale.

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• , ի-ա հլ. «դռան ետևր ձգուած սող-նակը. 2. գերանները կամ սիւները իրար կա-պելու համար խոտորնակի ձգուած գերան կամ ձող» ՍԳր. Եփր. դտ. 343. «մեծ և ծանր բաներ շարժելու լծակ, լոմ» Յայսմ. փետ՛ 14. Նիւս. կազմ. Երզն. մտթ. «ձողաձև կամ գերանաձև լոյս՝ որ երևում է ամպերում» Արիստ. աշխ. «իբրև բանտ ծառայող քարա-հանք. latomia» Փիլ. նխ. բ. 48. «սանդի. տոռ, հաւանգդաստա» Նոնն. 31. որից նգա-բեկել «փայտով կամ երկաթով մխտել, ցըն-ցել, խախտել» Ոսկ. հերոդ. նգել «տեղից խախտել» Նիւս. կազմ. Վրդն. ծն. «ճխտել, թխմել» (օր. բարձը բերանը թխմել) Մամիկ 45. նգախարխար Պտմ. աղէքս. Խոր. կարծ-րանիգ Եղիշ. թղմ. 297. երկաթանիգ Ճառ-ընտ. պղնձանիգ Գ. թգ. դ. 13։


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

• «քուն, թեթև քուն» Սղ. ճլա. 4. Առակ. զ. 4. որից ննջել «քնել» ՍԳր. «մտա-նել առ կին» ՍԳր. «դադարիլ, հանդարտիլ» Եփր. օրին. «մեռնիլ, վախճանիլ» ՍԳր. Ոսկ ննջեամ «քնեմ» Եփր. աւետ. ննջեզեաւ «մե-ռել, մեռեալ» ՍԳր. ննջեցուցանել ՍԳր. Եփր. թգ. դժուարանինջ Պղատ. օրին. քաղցրանինշ Արծր. ննջարան, ննջասենեակ (նոր բառեր), անննջելի (երեք ն միայար) «չքնող» ԱԲ։


Նսիհ

cf. Նսեհ.

• «բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։


Նիւթ, ոց

s.

matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.

• ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։


Նկար, ուց

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։

• ԳՒՌ.-Երև. նկար, Մշ. նգար. -ասում են մանի նգար՝ շատ գեղեցիկ է (նմանում է նկարի