Your research : 667 Results for բնիկ

Գէշ, գիշոյ, գիշոց, գիշուց, գիշի

s. adj.

corpse, carrion, dead body;
bad, ill;
— արկանել, to devour or make beasts eat.

• , ո հլ. (նաև ի, ուց) «դի, ղիակ, շա-ղիղ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ., «բզիկ, բզկտուած մարմնի կտոր» (այս նշանակութեամբ ու-նինք միայն գէշ գէշ պատառիլ «բզիկ բզիկ՝ կտոր կտոր լինել» ոճը՝ Դան. ժդ. 41), որից լայնաբար «մի կոտրած բանի կտոր, կտոր-տանք» Ճառընտ., որից գէշագէշ «բզիկ բը-զիկ եղած» Բ. մակ. ժե. 33, գազանագէշ «գազանաբեկ» Գ. Մակ. զ. 24, հոգեգէշ Կա-նռն. Մաշև.. գիշակեր Եզն. Վեցօր. 161. Ոսկ. նին., գիշախանձ Կոչ., գիշատել Փարպ. Խոր., գիշել «պատառոտել» Մխ. դտ. Մագ., գիշա-գէշ Մանդ. ևն, որոնցից ենթադրուած է սխալմամբ գիշ «գէշ, դի» ձևը՝ Եփր. աւեա. Յետնաբար բառս ստացել է «յոռի, վատ, գէշ» նշանակութիւնը՝ ինչ. Վրդն. ծն. Սիւն. քեր. 208. Թլկր. 41. Մխ. բժշ. 140. իմաստի զարգացման իբրև միջնորդ հմմտ. գիշանոտ «դիակի հոտ ունեցող, ժանտահոտ» Մամիկ. Վստկ., գիշահոտութիւն «ժանտահոտութիւն» Վստկ.։ Բառիս համար մի նոր վկայութիւն ունի Մծբ. 384 «Եւ հազիւ մեծաւ աշխատութեամբ զերծանին ճիրանք նորա իբրև առիւծու, ի գիշէ իւրմէ». (ի հլ. բցռ. ի գիշէ. տպուած է ի գիլէ. ուղղում եմ ի գիշէ. ըստ որում ասորի բնագիրը (հրտր. Graffin, 704) ըստ համե-մատութեան Վիեննայի միաբան Պ. էսապա-լեանի (անձնական) ունի «ճիրանք նորա՝ որ-պէս առիւծու՝ (որ) ի վերայ որսին իւրոյ»)։ Գէշ «դիակ» իմաստից «գէշ, վատ» նշանա-կութեան անցման համար իբր գեղեցիկ միջ-նորդ է ծառայում Սվեդ. գ'իշ, որ նշանակում է «պիղծ, հոտած» և գործածւում է միայն շան կամ արծիւի միսը որակելու համար. այս օրինակով ասւում է նաև հոտը գիշ է «գի-շահոտ է», բայց առանց «վատ կամ տգեղ» իմաստի։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 94 զնդ. vaēša «փտիլ, ապականիլ» հբգ. wesanen «փտիլ, նեխիլ» բառերի հետ՝ կամ իբր բնիկ և կամ իրանական փոխառութիւն. իսկ գէշ «վատ» կապ չունի սրա հետ, այլ ծագում է գարշ բառից։


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

• = Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։


Ոսկր, կեր, աց

s.

bone;
տարաբուն —, process, apophysis;
— արմատոյ լեզուի, hyoides;
անանուն —, ossa innominata;
— ցայլից, os pectinis or pubis;
— սրբանի, os sacrum;
— կիտի, whale-bone;
— փղաց, ivory;
cf. Փղոսկր;
գերեզման ոսկերաց, charnel-house;
փոխարկութիւն յ—, ossification;
հաստատիչ խախտեալ ոսկերաց, bonesetter;
կցել զ—ն բեկեալ, to bonset;
փոխարկել յ—, to ossify;
հանել զոսկերս, to bone, to take out the bones;
գողացուցանել զոսկերս, to cause the bones to shake;
cf. Լեզու.

• = Բնիկ հայ բառ, որի ցեղակիցներն են սանս. ásthi ոնդ. ast, asti-«ոսկոր», ascu. «սրունք, ոլոք», պրս. ast, ustuxvan, պհլ. ast քրդ. hesti, hestik, esk, yesk, օսս. stag, štäq (Horn § 81, 85), յն. ὄστέον «ոսկոր». ὄστραϰον «խեցի», ὄσφός «զիստ, ազդը», կա-միս haštāi «ոսկոր. 2. դիմադրութեան ուժ» (BSL հտ. 38, л 99, էջ 139), լտ. os, oss, ossis, հլտ. ossu, ossua, ալբան. ašt, ašte, կիմր. ascorn, բրըտ. askourn (Pokorny 1, 186. Walde 548, Ernout-Meillet 628, Boi-sacq 723, Berneker 583)։ Ըստ Meillet MSL 23, 259-260 բառիս նախաձևն է es, որ իր չափազանց կարճութեան պատճառաւ ո՛չ մև լեզուի մէջ անվթար չէ պահուած. նոյն իսկ լատիներէնում բաղաձայնի կրկնութեամբ դարձել է oss։ Այս բառը, «լեզու» և «փայ-ծաղն» բառերի նման, մէկն է այն ժողովըը-դական ձևերից, որոնք ենթարկուած են շատ մեծ փոփոխութեանց՝ իւրաքանչիւր լեզուի մէջ։ Շատերի մէջ ստացել է ost-ձևը, որի վրայ աւելացել են նոր մասնիկներ. այսպէս յն. ὄσφός <*ost-bhū, կիմր. asgwrn, կորն. ascorn<*ost-cornu. Սլաւականը սկզբին ռրել է k յաւելուածը, որի ծագումը անյայտ է. այսպէս հսլ. kosti, ռուս. коcть, լեհ. kos'c ևն, ճիշտ ինչպէս «այծ» բառի ծայրին-koza (Meillet, Rev. des études slaves, 1925, էջ 9), որ և գտնւում է յունարէնում. ինչ. յն. ϰάπρος =լտ. aper, հբգ. ebur «վարազ»։ Հյ, ոսկր ենթադրում է *ostw-er նախաձևը (Meillet, Esq. 14, 28), որի մէջ w համա-պատասխանում է լտ. u-ին (ossu, ossua) և թերևս գտնւում է նաև յն. ὄστέον բառի մէջ, ուր ε և o ձայների միջև կար s կամ y կամ w։ Նախալեզուի stw ձայնախումբը տուած աիտի լինի հյ. սկ, ինչպէս ցոյց է տալիս նաև իսկ<հնխ. istwo-ձևից։-Հիւբշ. 482։


Տրամ

adj.

firm, solid, substantial, hard, resisting;
— երկիր, solid earth;
— գործել, to render firm.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dru-rā-mo «ա-մուր, կարծր» բառից, որ ծագում է հնխ. dru-«փայտ» բառից՝ -rā̄-և -mo-մաս-նիկներով և բուն նշանակում է «փայտի պէս ամուր»։ Փոխաբերութիւնը և ածանցու-մը ո՛չ թէ զուտ հայկական է, այլ ընդհա-նուր էր նոյն իսկ նախաշրջանին. հմմտ. սանս. dāruná-«կարծր, կոշտ, խիստ». dhru-va-(փխ. druvā-) «հաստատուն, ապահով, տևական», զնդ. drva-«հաստատուն, ա-ռռոջ». հպրս. duruva «առողջ», պրս. durušl «խիստ, կարծր, խոշոր», durust «ողջ, ամ-բողջ, առոյգ, առողջ, ստոյգ, դրուստ», յն. ὄροόν «ուժեղ» (Հեսիքիոս), լտ. durus (փխ. *druros) «կարծր», կելտ. dru-«յոյժ, ամենա-» (ինչ. Dru-talos «մեծաճակատ» Druides «Կելտական քրմերը»), հիռլ. derb «ապահով, վստահ», dron «հաստատ», միռլ. dir, կիմր. dūr «կարծր, ուժեղ. ա-պահով», կիմր. dur, բրըտ. dir «պողպատ» (վերջին չորս ձևերը լատինականից փոխա-ռեալ), անգսք. trum «հաստատ, ուժեղ, ա-ռողջ», tréowe «հավատարիմ», trεow «հաւա-տարմութիւն, ճշմարտութիւն, հաւատք». հսաքս. trio «հաստատուն, վստահելի», tri-uwi «հաւատարիմ», հհիւս. tru «վստահու-թիւն, հաւատք», գոթ. triggws «հաւատա-րիմ», հբգ. triuwa «հաւատարմութիւն», հուլ. trouw, նբգ. treu «հաւատարիմ», հհիւս. traust, հբգ. trost, նբգ. Trost, անգլ. trust «վստահութիւն, հաւատ», գոթ. trig-gwa «պայմանադրութիւն», որից փոխառու-թեամբ՝ իտալ. tregua և ֆրանս. trève «զի-նառադար», լիթ. drútas «հաստատուն, ու-ժեղ», հպրուս. druwis «հաւատք», druwīt «հաւատալ», հսլ. su-dravu, ռուս. здоро-вьи «առողջ» ևն, որոնք բոլոր նոյն հնխ. dru-


Ո՞

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. k*o-(կամ q'o-) հարցական և անորոշ դերանու-նից՝ նախաձայնի անկումով։ Այս արմատը տալիս է խիստ բազմաթիւ ածանցներ (դերա-նուններ, միջակ անուններ, մակբայներ), ո-րոնց թւումն ու բացատրութիւնը համեմա-տական քերականութեան գործն է։ Կարևո-րագոյններից յիշենք այստեղ՝ սանս. kah, kā «ո՞վ», զնդ. հպրս. ka-«ո՞վ», պրս. ❇ ki «ո՞վ», [arabic word] kay «ե՞րբ», [arabic word] či «ի՞նչ», [arabic word] čirā «ինչո՞ւ», [arabic word] kujā «ո՞ւր», [arabic word] kudām «ո՞րը», յն. πο-որից πόϑεν «ո՞րտեղից», πόϑι, ποῦ (յոն. ϰὸϑι, ϰοῦ) «ո՞ւր, ուր որ է». πօῖ«յո՛», πώς, յոն. ϰώς «ինչպէս», լտ. quis «ո՞վ, ո՞րը», quod «ի՞նչ», quo «յո՜», օսկ. ումբր. po-, հիռլ. co-te, ca-te «որ է», coich «որոյ», nech «ոչ ոք», կիմր. pan «երբ». ոռթ. has «ո՞վ», han «ե՞րբ», had «յո՞», գերմ. wer (հինը hwèr) «ո՞վ», was «ի՞նչ». wie «ի՞նչպէս», wo «ո՞ւր, յո՞», wann «ե՞րբ», wenn «եթէ», welch «ո՞րը», yeder «ո չ», անգլ. who «ո՞վ», լիթ. kás «ո՞վ». kadá «ե՞րբ», kuī «ո՞ւր, դէպի ո՞ւր», լեթթ. kas «ո՞վ, ի՞նչ», հպրուս. kas, հսլ. kú-to «ո՞վ», kü-do «ո՞ւր», ռուս. kmo (ուկր. chto) «ո՞վ», каждыи «իւրաքանչիւր» (հսլ. kъ-žьdo), колька, c-колькo «ո՞րքան», куna «յո՞», rдь (հսլ. къдe) «ո՞ւր», какъ «ինչ-պէ՞ս», коrда (=լիթ. кадá, հպրուս. kaden) «ե՞՛րբ», чeи «որի՞», ալբան. kε «եթէ», si «ինչպէ՞ս», ևն ևն։ Նոյն արմատի հնխ. k2i-k2u-ձևերի վրայ՝ տե՞ս ի, ուր (Pokorny 1, 519-523, Walde 635, Boisacq 799, Berne-ter 673-5, Trautmann 111)։-Հիւբշ. 481։


Երեր, ի

s. adj.

tremour, motion, agitation, vacillation;
wavering;
trembling;
— եւ տատան լինել, to wander up and down, to ramble, to rove, to stroll, to range;
յերերի կալ cf. Երերիմ.

• = Բնիկ հայ բառ՝ կրկնուած եր արմատից, որ պարզական ձևի տակ պահուած է գւռ. երկծալ և երուերտալ հոմանիշների մէջ։ Հնխ. պարզ արմատն է ter-, որ պահուած է մի-այն սանս. [other alphabet] tarala «վախից դողա-լով» բառի մէջ։ Այնուհետև ter-պարզական արմատը զանազան աճականներով աճելով դարձել է teres, terem, terep և կրճատ tres, trem, trep ևն։ Այս ձևերից լառաջանում ևն հետևեալ բառերը՝-1. tres-ձևից՝ սանս. trá-sati «դողալ», trastás «դողդոջուն», զնդ. təra-saiti «վախենալ», tarštan «վախկոտ», հպրս. tarsatiy «վախենալ», պհլ. tarsītan, պր.. [arabic word] tarsīdan, քրդ. tərsin, աֆղան. tarhē-dal, օսս. t'arsun, բելուճ. trusag «վախենալ» (Horn, § 384), յն. τρέω «վախենալ, դողալ։ սոսկալ», ἔτερσεν «վախեց», τρηρός, τρήρων «վախկոտ», ἀτσεστος «անվախ», լտ. terreo «վախեցնել», terror «սարսափ», միռլ. tar-rach «վախկոտ», հսլ. tresa «ցնցել», tresa sç «դողալ, ցնցուիլ», ռուս. трясти «ցնցել, տատանել, երերացնել, շարժել», трacеныи «երերալ», тpуcъ «շարժ, երկրաշարժ, մըր. րիկ, փոթորիկ, երկչոտ, վախկոտ», тpусить «վախենալ», սերբ. tius «երկրաշարժ», լիթ. triszu «դողալ», լեթթ. trisas «դող», trisêt «դողալ, երերալ». -2. trem-ձևից՝ յն. τρέμω «դողալ», τριμεῖν «դողալ», ταρμόσσω «սար-սափեցնել», τρόμος «դող», ἀτρέμας «ան-շարժ, հանդարտ, կամաց», ἀτρεμής «ան-դորր, խաղաղ», τρτμερός «վախից դողա-ցող, սոսկալի», լտ. tremo «դողալ», tremor «դող», tremulus «դողդոջ», լիթ. trimu, tri-maū, trimti «ցրտից դողալ», լեթթ. tremju, tremt «հալածել, փախցնել», tramš «վախկոտ (ձի)», գոթ. ϑramstei «մորեխ», հ. սաքս. thrimman «ցատկել», ալբան. tremp, trem «վախենալ», ուկր. tramt'ity «երերալ, դո-ղալ».-3. tren-ձևից՝ հսլ. trepetati «դողալ», լտ. trepido «վախից և կամ աճապարանքից աստին անդին երթալ գալ, արտորալ», trepidus «վախէն ու աճա-պարանքէն արտորացող, անհանգիստ», ֆր-րանս. inιrepide «աներկիւղ», հսաքս. thra. bōn «վեր վեր ցատկռտել», լիթ. trepti «ու-ոախութիւնից ոտքերը գետին զարնել», ռուս. тороneть «շփոթուիլ, վախենալ», тороnить «շտապեցնել», тороnкии «վախկոտ. շտա-պող» ևն (Walde, 776, 789, Boisacg, էջ 980, 982, 943, 984, Trautmann. 329, Pokorny, 1 760, Ernout-Meillet 1011)։-Հայերէն եր-ծագում է tres-ձևից և նրա հետ ունի ճիշտ ա՛յն ձայնական փոխյարաբերութիւնը, ինչ որ երեք <հնխ. treies։


Ծեր, ոց

adj. s.

old, aged, stricken or advanced in years;
old man, elder;
—ք ժողովրդեան, քաղաքին, the senate, seniors, elders;
the ancients;
եթէ —ն էր ուժեղ, կամ մանուկն էր ուշեղ, if young folks had experience, and old ones strength;
if youth knew & old age could.

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'er-«ծերութիւն, ծերանալ» արմատից, որի միւս ժառանգներն են՝ սանս. [other alphabet] jǰ կամ [other alphabet] jar «հնանալ, փճանալ, ծերանալ», [other alphabet] jarant «ծերու-նի, անկար», ǰirna «ծեր», jira-կամ ǰīrni «ծերութիւն». զնդ. ❇ zaurva «ծեր», ❇ zaurura «ծերութիւնից թուլա ցած», օսս. zärond, պրս. ❇ zar, աֆղան. zor «ծեր», յն. γέ́ρων (γέροντ-) «ծեր» γερας «աւագութեան պատիւ», γεραιύς «ծեր», γερουσια «ծերաժողով», γήραμα «ծե-րութիւն», γηρας «ծերութիւն», τηιαω «ծե-բանալ», γηράσϰω «ծերանալ, հասնիլ». γεργεριμοι «կաթուկ, շատ հասնելով ինք-նին ընկած պտուղ», γραῦς «պառաւ», հսլ. zirčti «հասնել (պտուղի)», su-zori «հա-ռուն». ռուս. зрeть «հասունանալ», зpeлыи «հասուն» ևն (Boisacq 145, Walde 352, Trautmann 372, և Horn § 655, Pokorny 1, 599)։ Այս արմատի գերմանական ժառանգ-ներն են 1 մասնիկով՝ հհիւս. Karl «ծեր մաոռ, ամուսնացած մարդ, ծառայ, սովո-րական մարդ, մարդ», անգսք. ceorl «հա-սարակ դասակարգի ազատ մարդ, ամու-սին», čeorlian «ամուսնանալ», հբգ. karol «ամուսին, սիրական, նշանած», անգլ. churl «գիւղացի, անտաշ մարդ», գերմ. Kerl «տղա-մարդ, կտրիճ» (Pokorny 1, 600)։ Այս ռա-ռը յետոյ դարձաւ յատուկ անուն Karl (ֆր. Charle) ձևով և Կարոլոս Մեծի (742-814) հռչակով՝ որ 789-806 թուերին Սլաւական ցեղերը նուաճել էր, «թագաւոր» իմաստով (շուրջ 800 թ.) անցավ սլաւական լե-զուներին. այսպէս՝ հսլ. kral'ъ, ռուս. ko-гolъ, բուլգ. kral', սերբ. králj, լեհ. król «թագաւոր»։ Սլաւական լեզուներից փոխա-ռեալ են հունգ. király, լիթ. karalius «թա-գաւոր», յն. ϰραιης «թագաւոր Բուլգարիոյ, Սերբիոյ», ալբան. kral', ռում. craīū, տճկ kəral, kəraliča «քրիստոնեայ պետութեանց թագաւոր»։ Այս սլաւ բառից կազմուեց չեխ լատին բառից ձևացաւ գերմ. Kuniglin «ճա-գար», որ ժողովրդական ստուգաբանու-թեամբ könig «թագաւոր» բառից կարծուե-լով՝ ձևափոխուեց և դարձաւ աւստ. kinigl-has, բաւար. konig-hase և սրանցից էլ թարգմանաբար ռուս. крбликъ «ճագար» (Kluge 251, 236, Berneker 572-3)։ Այս-պէսով «ծեր, լխակած պտուղ, Մեծն Կարո-լոս, թագաւոր և ճագար» միևնոյն աղբիւրի ծնունդը դարձան։ -Հիւբշ. 456։


Կին, կնոջ, կնաւ, կանամբ

s.

woman;
wife, spouse;
ազգ կանանց, womankind, women, the fair sex;
թշնամի կանանց, woman-hater;
cf. Կնատեաց;
— առնակին, married woman, wife;
մանկահասակ — գեղեցիկ, a young beauty;
— այրասիրտ, heroine, courageous woman, championess;
գեղեցիկ՝ նազելի՝ առաքինի՝ բարեպաշտ՝ ամօթխած՝ ողչջախոհ՝ հաւատարիմ —, pretty, charming, virtuous, pious, modest or bashful, chaste, faithful -;
տգեղ՝ սոսկալի՝ զարդասէր՝ թեթեւամիտ՝ կամագնաց՝ փոփոխամիտ՝ անհաւատարիմ՝ լկտի՝ տռփոտ —, ugly, frightful, coquette, giddy or volatile, capricious, fickle, faithless, immodest, lewd -;
հարկանիլ ի սէր կնոջ, to be enamoured, smitten, in love with a -;
— առնել՝ առնուլ, to take a, wife, to wed, to marry, to take in marriage;
— լինել ումեք, to get married, to be spouse of;
— ածել զդուստր ուրուք, to marry the daughter of;
կեալ ընդ կնոջ, to live with a —;
պատրել՝ մոլորեցուցանել զկին, to deceive or seduce a -;
բռնադատել, ապականել զ—, to force, to dishonour a -;
ծանր նստել կնոջ, to be with child, pregnant, in the family way;
եւ առ նմա մայր նորա — յերկրէն եգիպտացւոց, & her mother gave him an Egyptian wife;
եւ եղեւ ինձ —, & I took her to wife;
կամաց տուն cf. Կանանոց.

• «կնիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Մծբ. (հոլովւում է սեռ. կնոջ, բց. կնոջէ, գըծ կնաւ. միւս հոլովները տե՛ս վարը. անսովոր ևն կնոջաւ, կնոջով, կնոջանց). որից առնա-կին «ամուսնացած կին» ՍԳր. Ոսև. առնա-կնութիւն Սեբեր. անկին Ա. կոր. է. 32. Դատ. իա. 16. Եփր. ա. կոր. 63. բազմակը-նութիւն Մաշտ. իշխանակին Կորիւն. երկկին Կոչ. միակին կամ միակնի Կոչ. էջ 63. կնու թիւն ՍԳր. Եւս. քր. կնահան Ոսկ. մ. ա. 17. կնամոլ Խոր. կնամոլի Նխ. ել. կնասեր Փիլ.-կնոջ ձևից են կազմուած ետնաբար՝ կնոջածին, կնոջական, կնոջասէր Դամասկ. Վրք. հց.-կնոջ տկար և թուլակազմ բնու-թիւնից առնելով՝ կնամարդ, կնամարդի Փիլ, ևոր. կնատ «մեղկ, վատթար, գձուձ» Պիտ. Պրպմ. Յհ. կթ. կնատագոյն Ոսև. մ. բ. 9. կնատաձորձ «անպիտան լաթ» Ոսկ. մ. գ. 16. կնատութիւն «(կաւի) կակղութիւն, թու-լութիւն» Սեբեր. 67. կնատիլ Եղիշ. դտ. կնա-հանոյ (նոր բառ) ևն։ Արմատիս երկրորդ ձևն է կան-, որ գործածւում է միայն ա-ծանցներում. սրանից են կազմւում նաև կին բառի մի քանի հոլովները. այսպէս՝ եզ. գրծ. կանամբ, յգ. կանայք, կանանց, կանամբք (Եփր. ա. կոր. 63 ան-կանայցդ, Տիմ. կուզ, էջ 283 զկանայնսն). ըստ Meillet (անձնա-կան) սրանց նախաւոր ձևերն էին *կանաւ. կանաց, *կանաւք, որոնք յետոյ այր բառի հոլովների նմանութեամբ ստացան այս ձե-ւերը. հին մատենագրութեան մէջ պահուած է դեռ կանաց ձևը (օր. Եզն. էջ 178՝ երկու անգամ). Ս. Գիրքը գիտէ միայն կնաւ գոր-ծիականը (գործածուած 7 անգամ) և ո՛չ մէկ անգամ կանամբ. թէև կայ կանամբք (15 անգամ). ուրեմն աւելի հին է կանամբք, որի վրայից յետոյ կազմուած է կանամբ եզակին։ Այս կան-արմատականից ածան-ցեալ ձևեր են՝ կանամբի Ա. կոր. ե. 10, 33, կանանի Ագաթ. Բուզ. Ոսկ. ա. տիմ. էջ 72 (ըստ յաջող սրբագրութեան Նորայրի, Հայկ. Բառաք. էջ 43). կանանոց Փիլ. կանանցա-բարոյ Արծր. կանանցածին ՍԳր. կանանցա-կան Ոսկ. յհ. կանացի ՍԳր. Եւս. քր. կանա-ցաբար Եղիշ. կանանցահանղերձ Բուզ.։ = Բնիկ հայ բառ, որ իր երկու արմատա-կաններով և հոլովաձևերով հարազատօրէն


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։


Վեր, ի վեր

adv. fig. bot. adj.

above, upon, on, over;
on high, high, high up;
վեր ի վայր, ի վեր եւ ի վայր, up and down, high and down, upside down;
topsy turvy;
frequently;
ի վեր եւ ի խոնարհ, up and down, always, incessantly, at every moment, ever;
ի վեր անդր, above, up there;
ի վեր քան զամենայն, above all;
վեր ի վայր կործանել, to turn upside down, to turn topsy turvy, to upset, to overset;
վեր ի վայր շրջել, to turn over, to overthrow, to overturn;
to disorder, to disturb;
ի վեր մատչել, to go higher up, to ascend;
ի վեր ունել, to bear up, to support, to sustain, to prop;
ի վեր հանել, բերել, to elevate, to raise on high;
to discover, to manifest, to unmask, to unveil, to denounce, to disclose, to reveal;
ակն ի վեր տալ, to lift up one's eyes, to look up, to raise one's head;
ձի ի վեր առնուլ, to ride, to mount on horseback;
ի վեր գալ տնկոյն, to peep out heads, to pullulate and grow, to sprout, to bud;
ի վեր կացուցանել զսպանեալն, to raise from the dead, to bring to life again;
ի վեր քան զբան, ineffable;
inexplicable;
ի վեր է այս քան զկար զօրութեան իմոյ, that is beyond my power;
ի վեր քան զպայման մերասեր բնութեան, above humanity;
որպէս ի վեր անդր ասացաք, as we have already said;
վեր ի վերոյ, apparent, superficial, feigned, affected;
երկիր պագին նմա —, they feigned to worship him;
superficially, apparently, affectedly;
— ունելով գիտութիւն, without a thorough knowledge of, having a smattering of.

• Klaproth, As. pol. 106 ի վերայ= գերմ. uber, 101 վեր=իռլ. orϑa։ ԳԴ մեկնում է վեր, ի վերայ=պրս. bar, վե-րին=barin, վերնատուն=varϑān։ ՆՀԲ լծ. հյ. գեր, պրս. պէր, ֆէր, զէպէր, ւն-ύπὲր, լտ. super։ Peterm. 35 պրս. bar։ Wind. 7, 19, 41 հյ. գեր, սանս. unari յն. ὸπὲρ, գոթ. ufar, գերմ. uber։ Gosche 26 փռիւգ. ὄρου, սանս. upari, պրս. bar, abar։ Böttich. Arica 38 և Lag. Ur-gesch. 227 var արմատից (վերջինը՝ էջ 224 նաև վերին=սանս. varuna)։ Mül-ler SWAW 38, 586 վերանալ=յն. aεἰ-οειν< αfερ-ε-ειν, Մասեաց աղաւ. 1863, 144 կարծում է թէ ի վեր «հետէ, այն ժամանակից սկսած» նշանակութեամբ՝ թրք. պէրի, պէրու «ի վեր, հետէ» բառն է, ինչպէս որ Խրիմի և Նոր-Նախիջևանի հայերն էլ ունին վէրի փխ. տճկ. beri, այսպէս «Երկու օրէն վէրի. Անկից վէ-րի. Զինքը տեսածէս վէրի»։ (Այս մեկ-նութիւնը յայտնապէս սխալ է, որով-հետև նոյն ձևը հների մէջ էլ գտնում ենք գործածուած. հմմտ. Շնորհ. ա-պետ. ծե. Կանոն)։ Justi, Zendsp. 62 սանս. upari, պրս. bar, փռիւգ. ὄροῦ ձևերի հետ՝ զնդ. upairi բառի տակ։ Pictet 2, 298 վերարկու կցում է սանս. varutra, անգլ. wearing ևն բառերին։ Այվազեան, Ուղղագր. էջ 44 լծ. վեն։ Fick KZ 7, 365 մերժում է պհլ. a par, awar, որոնք պիտի տային հյ. վար, և մեր բառը իբր բնիկ հանում է հնխ. varsu ձևից, որի ժառանգներն են՝ սանս. váršman «բարձրութիւն, վերը, վերի-նը», váršīyas «բարձրագոյն, վերնա-գոյն», váršištha-«ամենաբարձրը, ա-մենավերինը», լիթ. virszùs «վերինը». հսլ. vruchü «գագաթ», հիռլ. ferr «լա-ւագոյն», փռիւգ. fόρου, ὄροῦ։ Հիւբշ. KZ 23, 34 և 48 յն. άfερ, αείρω «բարձրաց. նել», փռիւգ. ὄρου։ Lag. Arm. Stud. § 2124 պրս. bar, abar, war, զնդ. upai-ri, սանս. upari։ Մորթման ZDMG 26, 531 բևեռ. uri, euri «ի վերայ» և 526 vara «վրայ»։-Հիւբշ. ZDMG 36


Օձ, ից

s.

serpent, adder, snake;
— or — աւազակ, the devil;
— խարամանի, dipsas or dipsade;
— շչէ, the serpent hisses;
cf. Քաղցրութիւն.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ang*hi-ձևից ցեղակիցներից հմմտ. յն. άβεις (Հեսիք.), լտ. anguis, հպրուս. angis, լիթ. angis, լեթթ. uodze, հբգ. unc, հսլ. *9ži, ռուս. ужъ, լեհ. waž, իռլ. -ung (գտնւում է esc-ung «օձաձուկ» բառի մէջ, որ բարդուած է esր «լիճ» բառով և բուն նշանակում է «լճի օձ»)։ Այս բառերը նշանակում են «օձ կամ իժ» և կամ երկուսն էլ։ Նախալեզւում կար երկու իրար նման ձև՝ eg*hi-և ang*hi-. հայե-րէնում առաջինից ստացուել է իժ (


Հարց, ից

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (


Սկեսուր, սրաց

s.

mother-in-law;
cf. Կեսուր.

• = Բնիկ հայ բառ. նախալեզուն զանազա-նում էր իգական *suek'rú-«կեսուր» և արա-կան *suék'uro-«կեսրայր»։ Առաջինից են ծագում սանս. [other alphabet] çvaçrú-, պրս. օ,︎ xusūra, [arabic word] xusu, օ [arabic word] xusra «զո-քանչ», քրդ. xosī, xesu, xasru, աֆղան. xvaša. բելուճ. vasī, vase, vassō, սոգդ. γwsh, յն. έϰυτά, լտ. socrus, գոթ. svaihro, հբգ. swigar, նբգ. schwieger, անգսք. swe-ger, հհիւս. svōēra, հսլ. svekry, ռուս. ուռ svekry, գրակ. cвeкровь, կորն. hweger, կիմր. chwegr, ալբան. vjéhεfε «կեսուր»։ Երկրորդից են սանս. [other alphabet] çváçura, զնդ. ❇ xvasura, պրս. [arabic word] xusur, [arabic word] xusūr, քրդ. xazūr, xozīr, xaur, աֆղան. srar ռեւուճ. vasarik, յն. έϰυρός, լտ. socer, գոթ. svaihra, հբգ. swēhur, նբգ. schwaher, անոսօ. swēor, հսլ. svekru, ռուս. свëкоръ, լիթ. sēsuras, կորն. hwigeren, ալբան. vǰehεr «կեսրայր»։ Սրանցից ոմանք ուղղակի հա-մապատասխանում են հնխ. ձևերին, իսկ միւսները երկուսը իրար են խառնել. ոմանք էլ մի կամ միւս ձևը ջնջելով նոր ձևեր են հնարել. այսպէս օր. գերմ. «հայր» և «մայր» բառերի բարդութեամբ՝ Schwieger-mutter «կեսուր», schwieger-vater «կեսրայր». ի-տալ. suocera «կեսուր» և suocero «ևես-րայր». ֆրանս. beau-père «կեսրայր», belle-mère «կեսուր», անգլ. mother-in-law «կե-սուր», father-in-law «կեսրայր» ևն։ Հայե-րէնի մէջ արականը կորած է. (և յետոյ կազ-մւած կեսրայր «կեսրոջ այր» ձևը)։ Իգական հնխ. suek'rū-բառի մէջ՝ նախաձայնը ազ-դուելով երկրորդ վանկից՝ յառաջացել է նախ *k'uek'rū, ինչպէս ունին նաև սանս. և լիթ. ձևերը. այնուհետև *k'uek'rū-ձևը ազդուե-լով արական *suék'uro-ձևից, եղաւ *k'ue-k'urā (ինչպէս ունի նաև յն. έϰυρά) որից և ձևացաւ հյ. սկեսուր։-Հնխ. ձևերի արմատը համարւում է *sue-«ինքն, իւր» դերանունը (Pokorny 2, 521, Walde 719, Trautmann 295-6, Boisacq 235, Horn § 486-7, Ernout-Meillet 907-8 (շեշտում է այն հան-գամանքը որ նորահարսի համար աւելի կա-րևորը ամուսնու մայրն էր և ոչ հայրը. սրա համար է որ հայերէնի մէջ անաղարտ մնում է սկեսուր բառը, իսկ նրա վրայ շի-նուած է սկեսրայր բառը)։ Հայերէն բառի ձայնական կազմութեան վրայ քննութիւննե» տե՛ս Scheftelovitz BВ 28 290 և Lidén, Յուշարձան 383-4)։-Հիւբշ. 491։


Լիրբ, լրբից

adj.

impudent, insolent, impertinent, brazenfaced, bold;
immodest, indecent, shameless;
cynic.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. slibr-ձևիզ։ Այս բառի պարզական արմատն է slei-(կամ նաև lei-) «լպրծիլ, սահիլ»։ Ինչպես երևում է յն. λεῖος «յիղկ, հարթ» (<*lei-ue), լտ. levis «յիղկ, ողորկ, լերկ» (հնխ. leiuis) ձևերից։ Արմատը այնուհետև ստանալով զանազան աճականներ՝ արտադրեց շատ բազմաթիւ բա-ռեր. -այսպէս օրինակ -b-աճականով (այն է հնխ. slei-b-ձևից)՝ յն. ὸλιβrός «սահուն, լպրծուն», հբգ. slīfan «սահիլ, յղկել, սրել», slèffar «սահուն», մբգ. slipfen «սահիւ» šlipfig «սահուն», գերմ. schleifen «քաշել, սահիլ, յղկել», schleppen «քաշ տալ», պը-րուս. Schleife «սահնակ», հիսլ. sleipr «լը-պրրծուն». անգսք. tóslipan «կորնչիլ», հիռլ. slemun (<*slibno-) «լպրծուն», միռլ. slī-paim (<*slibno-) «շփել, յղկել», հկիմր. limnint «քերծել», կիմր. IIyfn (<*slibnos) «հարթ, ողորկ», llyfr cār «սայլի այն մասը որ հողին է քսւում» ևն։ Արմատի ձայնաւորը փոխելով՝ այն է հնխ. sleu-b-ձևից՝ անգսք. slupan «սահիլ», գոթ. sliupan, հբգ. sliofan «սահիլ, սողոսկիլ», լտ. lūbricus «սահուն, լպրծուն, յիղկ, անհաստատ, մեռև. անա-ռակ» ևն։-dh-աճականով՝ (այն է հնխ. klei-dh-կամ sli-dh-ձևից) լն, ὄλισϑανω «սահիլ», ὄλισϑηρός «լպրծուն», ὄλισδος «լպրծոտ տեղ», հբգ. slito, գերմ. schlitten, հհիւս. sleδi, մ. անգլ. slede «սահնակ», ան-գըսք. slidan «սահիլ», slidor «յիղկ, ողորկ, լպրծուն», լիթ. slidus «ողորկ, յիղկ, սա-հուն», slysti «սահիլ», լեթթ. slids «հառթ» Slidas «սահելու կօշիկ, patin», հսլ. ռուո-+дeлъ «հետք».-m-աճականով (հնխ. slei-m-ձևից)՝ յն. λειμών «թաց ու խոնաւ տեղ, մարգագետին», λιμήν «նաւահան-գիստ» (որից թրք. [arabic word] liman նոյն նշ. = ռմկ. իլիման), λίμνη «ճահիճ», լտ. limus «ցեխ», մբգ. slīm «լպրծուն, ցեխ, մա-ղաս, խուխ», հբգ. slimen «ողորկել, յղկել», անգլսք. slim «լպրծուն, ցեխ», գերմ. Sch-leim «թուք, մաղաս, խուխ», յն. λεἰμας = լտ. limax և ռուս. cлимакъ «շողուկ, խը-խունջ», լտ. līma (>իտալ. lima>ռմկ, լիմա) «խարտոց».-n-աճականով (հնխ. slei-n-ձևից)՝ հսլ. slina, ռուս. cлииа «թուք», լեթթ. sliē̄nas «թուք» և այլ բազմա-թիւ ձևեր (Walde 427, 430, 441, Trautm. 269, Boisacq 564-7, 697, Berneker 717)։ Հայերէնի մէջ հնխ. slibr-տուած է նախ լիպր, որից շրջմամբ լպիր և տ, ծ և շ ա-ճականներով՝ լպրտել, լպիրծ, լպիրշ.-նոյն *լիպր ձևից՝ տարբեր շրջմամբ է լիրբ, որի մեջ պ դարձել է բ, որովհետև -րպ-խումբը սովորական չէ հայերէնի ձայնաբանութեան մէջ։ (Ի հարկին կարելի է ենթադրել հնխ. šlibh-ro-, որից ուղղակի հյ. լիրբ, ինչպէս ունին հնխ. k'ubh-ro->սանս. cubhrá-=հյ. սուրբ)։ Իմաստի զարգացման համար հմմտ. լատ. lubricus «սահուն, լպրծուն. 2. անա-ռակ, մեղկ», ֆրանս. lubrique «զեղխ, անա-ռակ», հյ. լպրծիլ «սահիլ. 2. լրբանալ», Վն. ւպզտրուկ «սահուն, լպրծուն. 2. լիրբ, անե-րես», լպստալ «սահիլ»> լպստած «աներես» և նմաններ։ Տե՛ս Pokorny 2, 710, 391, Er-rout-Meillet 534։-Աճ.


Entries' title containing բնիկ : 1 Results

Definitions containing the research բնիկ : 4 Results