Definitions containing the research գ : 10000 results

Անհիւթ

adj.

sapless, marrowless;
incorporeal, immaterial, spiritual.

· Calfa

NBHL (3)

Ուր պակասի հիւթ. անխոնաւ. անջրդի. չոր ցամաք. գուփ գուրու.

Յանհիւթ ապառաժ տեղին. (Ագաթ.։)

Անհիւթ հոգի. (ՃՃ.։)


Անհիւթական

cf. Անհիւթ.

· Calfa

NBHL (3)

Իբր աննիւթ. աննիւթական. անմարմին. հոգեղէն. ἁίλος. immaterialis.

Աստուած է անհիւթական. (Ագաթ.։)

Անհիւթականն հողանիւթ գոլով։ Բացեր զգանձն անհիւթական։ Անհիւթական ջուր. (Շար.։)


Անհմուտ

adj.

unpractised, untried, new, inexperienced, ignorant.

· Calfa

NBHL (2)

Որ չէ հմուտ կամ հմտացեալ. տխմար. ոչ խելամուտ. անտեղեակ. անընդել. չսորված. պիվուգուֆ. ἅπειρος. imperitus.

Առանց դպրութեան՝ եւ գրոց անհմուտ. (Ոսկ. յհ. ՟Ա. 3։)


Անհմտաբար

adv.

inexperienced, without ability, — knowledge of.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ անհմուտ. տխմարաբար. անգէտ մտօք.

Որք բաժանման անհմտաբար գոն. (Մագ. ՟Խ՟Զ։)


Անհմտութիւն, ութեան

s.

inexperience, unskilfnlness, ignorance.

· Calfa

NBHL (4)

ἁπειρία. imperitia. Անհմուտն գոլ. տգիտութիւն. տխմարութիւն. աճէմիլիք.

Հետեւեալ լինին անզգամութեան՝ անուսումնութիւն, անհմտութիւն. (Արիստ. առաք.։)

Այլ եւ զառակս մեկնեցից, որպէս զի մի՛ վնասեսցիս գերեցելովն՝ անհմտութեամբդ. (Ածաբ. մկրտ.։)

Որպէս վէմ յանհմտութենէ շինողաց յետս ձգեալ. (Երզն. մտթ.։)


Անհնազանդ, ից

adj.

disobedient, refractory, rebellious;
— լինել, to disobey.

· Calfa

NBHL (5)

ἁνήκοος, ἁπειθής. inobediens, immoriger, contumanx. Որ չէ հնազանդ, կամ չհնազանդի. անհլու. անլսօղ. անլուր. անհաւան. ստունգանօղ. միւդիւ օլմայան. իդաաթսըզ. սերքէշ. ասի. ինատճը.

Նշանակ որդւոցն անհնազանդից։ Որդի անհնազանդ ի կորուստ եղիցի։ Ամենեքեան անհնազանդք գնան կամակարութեամբ։ Սիրտ անհնազանդ եւ անհաւան։ Զսիրտ իւրեանց կարգեցին անհնազանդս։ Այր ոք անհնազանդ իցէ քեզ, եւ ոչ լսիցէ բանից քոց, եւ այլն։

Անհնազանդիցն արբուցին զկործանումն. (Ագաթ.։)

Թագաւորութիւն մի այսպիսի, որ դողացուցանէ զհնազանդս եւ զանհնազանդս. (Փարպ.։)

Որ անմարմին է, ազատ է, եւ անհնազանդ մարմնական կրից. (Սարգ. ՟Ա. ՅՀ. ՟Ա։)


Անհնազանդիմ, եցայ

vn.

to disobey, to rebel.

· Calfa

NBHL (1)

ἁπειθέω. non pareo, inobediens sum, παρακούω, non audio. Անհնազանդ լինել. չհնազանդիլ. ստունգանել. անհաւան լինել. հեստալ. անհաւանիլ. միւդիւ օլմամագ, իդաաթ էթմէմէք.


Անհնազանդութիւն, ութեան

s.

disobedience, transgression.

· Calfa

NBHL (3)

παρακοή, ἁθεσία, ἁπειθεία. inobedientia, praevaricatio, contumacia. Չհնազանդելն. չանսալն. անլսողութիւն. անհաւանութիւն. պատուիրանազանցութիւն. ստունգանումն. հեստութիւն. իդաաթսըզլըգ. ինատ.

Ի հնազանդութենէ միայն շահի զօգուտն, եւ յանհնազանդութենէ զվնաս. (Եզնիկ.։)

Զիմ անհնազանդութիւնն՝ ի՛ւր առնէ իբրեւ գլուխ ամենայն մարմնոյ. (Առ որս. ՟Ե։)


Անհնար, ից

adj.

impossible;
յանհնարս մտանել, to get embarrassed, to be entangled, to want resources, to be reduced to extremities, not to know what to do;
յանհնարիցն է, it is impossible.

· Calfa

NBHL (7)

ՅԱՆՀՆԱՐՍ ՄՏԱՆԵԼ. որ եւ ԱՆՀՆԱՐԱՆԱԼ, ԱՆՀՆԱՐԻԼ. ἁπορέω. haesito, nequeo, nescio quo me vertam. Յանհնարին վարանս անկանիլ. պաշարիլ մտօք. անճրկիլ, ընելիքը չգիտնալ.

Անհնար համարեցաւ կամ համարեցան օգուտ մատուցանել, կամ առնել գիր։ Անհնար է խաղաղութիւն առնուլ։ Զորս անհնար է ինձ իմանալ։ Անհնար է միանգամ մկրտելոցն։ Անհնար իցէ ստել Աստուծոյ։ Առանց հաւատոց անհնար է հաճոյ լինել Աստուծոյ. եւ այլն։

Կամ անլինելի. անհնարաւոր. անդարմանելի. կարի դժուարին. ճարը չիկայ, չըլլալոց. օլմայաճագ. ջարէսիզ. ἅπορος. valde difficilis, non pervius.

Ամենայն անհնարից հնարաւոր. (Ագաթ.։)

որ եւ ԱՆՀՆԱՐԻՆ. ἁδύνατος, -ον. impotens, impossibilis, -le. Որում չիք հնար. անկար. անկարելի. ուստի եւ ԱՆՀՆԱՐ Է. դիմազ. անմա՛րթ է. միւնքիւնսիւզ, գապիլսիզ.

ՅԱՆՀՆԱՐԻՑ. Որ ինչ է ի կարգէ անհնարից. անհնար. ἅπορος.

Պաճարանք եւ հանգամանք յանհնարից. (Փիլ. իմաստն.։)


Անհնարաւոր

adj.

impossible imaginary;
excessive, violent.

· Calfa

NBHL (2)

Յանհնարաւոր վտանգից. (Պիտ.։)

Ջրոց առաւելուլ անօգուտ, եւ նուազելն անհնարաւոր. (Խոր. ՟Գ. 68։)


Անհնարին

adj. adv. impossible;
extremely difficult;
insupportable, intolerable;
extreme, violent, excessive, enormous, horrible, terrible.

· Calfa

NBHL (14)

Անբերելի. անպայման եւ անպատում, ի չարի կամ ի բարւոյ մասին. δεινός. dirus, gravis եւ magnus, validus, vehemens եւ այլն. կամ ἑξαίσιος. inauspicatus, ingens, immensus, immanis, eximius եւ այլն. դժնդակ. չարաչար. ծանր. սաստիկ. մեծ. բազում. անչափ. եավուզ. աղըր. պէօյիւք. միւպալիյէ. չօգ. իֆրաթ, ազիմ. գաթը. քէսկին.

Որով ամենայն դժուարինքն դիւրինք են, եւ անհնարինքն հնարաւոր. (Ագաթ.։)

ἁδύνατον, impossibile. Անհնար. անկարելի. անլինելի. անդարմանելի. գապիլսիզ. ջարէսիզ. միւնքիւնսիւզ.

Սաստիկ զանհնարին զգիշերն. յն. անկարելի, իմա՛ զօրութեամբ՝ ի փարատել։

Որքան միանգամ յանհնարին եւ յանպաճարանս իրք կան առ մարդկան։ Անհնարին իմն աղաւնեաց բազմութիւնս տեսի. (Փիլ. իմաստն. եւ նխ. ՟Բ։)

Մութն անհնարին։ Անհնարին հարուածք, կամ տանջանք, ցաւք։ Անհնարին երկիւղիւ։ Անհնարին գազանօք։ Ցնորք անհնարին երազոց։ Անհնարին բարկութիւն գազանաց։ Անհնարին մահու կորիցեն։ Բեկումն անհնարին։ Պատերազմ անհնարին։ Անհնարին մեղք, կամ մոլորութիւն, անմտութիւն, թշնամութիւն, գազանութիւն, գոչիւն։ Անդունդք անհնարինք. եւ այլն։

Անհնարին թշնամանք, կամ պարտութիւնք, ողբք, վտանգ։ Վիրագ անհնարին։ Անհնարին աղէտք, խայտառականք, տրտմութիւն. կամ կոտորած, դառնութիւն, սպառնալիք, եւ այլն. (Ագաթ.։ Պիտ.։ Փարպ.։ Յհ. կթ.։)

Վիրապ՝ որ անհնարին էր խորութեամբ։ Յանհնարին ի խոր վիրապն։ Աշտարակ իմն բարձր անհնարին։ Անհնարին շատութիւնք. (Ագաթ.։)

Որոց (երկնաւորաց) գեղն անհնարին է. (Ոսկ.։)

Զանհնարին փայլումն ճառագայթիցն արգել. (Լաստ.։)

ԱՆՀՆԱՐԻՆ. ԱՆՀՆԱՐԻՆՍ. Կարի յոյժ, մեծապէս. ծանունս. չարաչար. δεινῶς, χαλεπῶς. graviter, vehementer, aegre. փէք. գաթը. շիտտէթ իլէ.

Անհնարին տրտմեցոյց զնա (գոյժն). (Փիլ. իմաստն.։)

Ի գլուխն անհնարի՛ն հարկանելով. (Ագաթ.։)

Անհնարին դժնդակ լինի երկրագործացն զգուշանալ. (Պիտ.։)


Անհնարութիւն, ութեան

s.

impossibility.

· Calfa

NBHL (2)

ἁδυναμία. impossibilitas, ἁπορία inopia consilii, difficultas, ἁμηχανία, haesitatio, τὰ δεινά, mala. Անհնար, կամ անհնարին գոլն. անհնարաւորութիւն, անկարութիւն. դժուարութիւն. չգտանիլն ելից իրաց. վարանք. եւ դժնդակութիւն.

Մերձ գոլով ձեռինդ Աստուծոյ՝ ոչ գոյ անհնարութիւն։ Եւ նա փակեալ է ընդ կարեօք հասարակաց անհնարութեան. (Նար. ՟Կ՟Թ. ՟Հ։)


Անհնութիւն, ութեան

s.

act of never growing old.

· Calfa

NBHL (1)

Անհին, եւ անհնանալի գոլն. միշտ նոր եւ նոյն մնալն.


Անհողմութիւն, ութեան

s.

want of wind, calm, serenity.

· Calfa

NBHL (1)

νηνεμία (իբր ἁνανεμία. ventis vacua tempestas, tranquillitas aeris. Առանց հողմոյ հանդարտութիւն օդոց. սիւտ իլիմանլըգ. մեշթէմ.


Անհովիւ

adj.

without shepherd, unattended.

· Calfa

NBHL (3)

Հօտ անհովիւ. (Մագ. ՟Ի՟Դ։)

Աշխարհ ամենայն անհովիւ. (Լմբ. պտրգ.։)

Անհովիւս եւ անխնամակալուս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)


Անհոտ

adj.

without smell.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ չունի հոտ զգալի, կամ չէ հոտեալ. հոտ չունեցօղ, չհոտած. գօգուսուզ.


Անհուն

adj.

not fordable;
unfathomable, immense.

· Calfa

NBHL (6)

Ոյր կամ ուր չիք հուն անցից. ընդ որ ոչ ոք կարէ անցանել՝ իրօք կամ մտօք. անկոխ. անեզր. անբաւ. ընդարձակ եւ լայն. անչափ. անթիւ. անսպառ. որ եւ ասի անհնարին. որպէս եւ հնարն՝ թ. հիւււնէր, է իբր հունարար, գտիչ անցից. կեչիդսիզ. ուճսուզ. նիհայէթսիզ. հատսըզ. ἅβατος. invius մանաւանդ ἅπηρος, infinitus, termino carens, ἁχανίς, vastus, immensus, եւ այլն.

Չարն է դատարկ եւ անկարգ եւ անհուն, խաւարչտին, եւ անգոյ։ Սեռականագոյնք եւ յատկագոյնքն ներ թուումն իմն են, այլ ո՛չ յանհնին. իսկ անհատքն՝ անհունք. (Պորփ.։)

Ըստ մերում գիտութեան անհունք են, այլ ոչ են յանհնին։ Անհնիցն ոչ գոյ մակացութիւն։ Անհունցն եւ ոչ գիտութիւն լինի. (Անյաղթ ի Պորփ.։)

Զջուր գետոյն զհզօրն եւ զյորդն՝ զանհուն զանհնարին. (Եփր. ծն.։)

Բազմութիւնք անհունք. (Ագաթ.։)

Յանհուն տանջանս զքեզ մատնէ, եւ յանհնիցն ոչժողովի շահից օգուտ. (Երզն. մտթ.։)


Անհուր

adj.

without fire;
that has no need of fire.

· Calfa


Անհպատակ

adj.

insubordinate;
not subject.

· Calfa

NBHL (1)

Բժիշկք հոգ տանելով բոլորումն, եւ ոչ փոքր ինչ թողուլ անարուեստ եւ անհպատակ. (Նիւս. բն.։)


Անհպարտ

adj.

not haughty, humble, unpretending.

· Calfa

NBHL (2)

Անհպարտս եւ անանձնգովս ուսուցանէ մեզ լինել։ Ազատ կինն զանպերճն զանհպարտն զանպարծն զարդ ունիցի. (Ոսկ. մտթ. եւ Եբր.։)

Պահել զհոգիդ քո սրբութեամբ, եւ անհպարտ խոնարհութեամբ. (Շ. այբուբ.։)


Անհպարտութիւն, ութեան

s.

freedom from pride, humility.

· Calfa

NBHL (2)

ἅτυφον. fastu alienum esse, humilitas. Խոնարհութիւն. ցածութիւն. պարկեշտութիւն ի բանս եւ ի զգեստս, եւ այլն.

Որ հեզութեամբ անհպարտութեան երկայնամտեալ՝ հանգչիս յանձինս սրբոց. (Նար. ղ։)


Անհպելի, լւոյ, լեաց

cf. Անհուպ.

· Calfa

NBHL (6)

որ եւ ԱՆՀՈՒՊ, ԱՆՀՊԱԿԱՆ. ἅψαυστος, ἁέπαφος. intangibilis, intactus. եւ այլն. Անմերձենալի. անմատոյց. անշօշափելի. արգելեալ կամ անհնարին ի հպիլ.

Ի վերայ բարձր բազմականի, եւ յանհպելեաց վերարկուաց։ Փորձէր զսուրբ զանձն (զհոգի Յուլիանեայ), եւ զանհպելի մարմինն. (Ածաբ. աղք. եւ Ածաբ. կիպր.։)

Զանհպելի կոյսն առ ինքն ձգելով։ Անհպելի գեղեցկութիւն. (Խոր. հռիփս.։)

Յանհպելին մերձենայր փայտ. (Թէոդոր. մայրագ.։)

Իմաստասիրաց անձինք անհպելիք եւ անմերձենալիք. (Մագ. ՟Լ։)

Վերջինքն հրեշտակք՝ անհպելիք գոլով վեհագունիցն. (Շ. հրեշտ.։)


Անհրաժեշտ

adj. adv.

inevitable, indispensable, necessary;
irrevocable;
indispensably, necessarily, inevitably, irrevocably.

· Calfa

NBHL (4)

Պարտ էր ի վերայ նոցա անհրաժեշտ կարօտութեանն գալ։ Անհրաժեշտ շառաչմամբք հալածեալք. (Իմ. ՟Ժ՟Զ. 4. 16։)

Որպէս պատահումն գունոյ յէութիւն մարմնոյ՝ անփոփոխ իմն եւ անհրաժեշտ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Այն ճգունք՝ բարեպաշտաց անհրաժեշտք են. (Նսիւք։)

որ եւ ԱՆՀՐԱԺԱՐԵԼԻ. ἁπαραίτητος inexorabilis, inevitabilis Ուստի չէ՛ մարթ կամ չէ պարտ հրաժեշտ տալ. անխուսափելի. հարկեցուցիչ. հարկաւոր. անփոփոխ. անհնարին. գաչընմազ. փէք իգթիզալը.


Անհրաման

adj.

without permission or licence.

· Calfa

NBHL (3)

Յանհրաման սեղանոյ անտի (կանգնելոյ). (Եղիշ. դտ.։)

Յարձակին յանհրամանն որպէս ի հրամայեալ, եւ ոչ հրաժարեցուցեալ. (Սարկ. հանգ.։)

Յանհրաման կարգել յեպիսկոպոսութիւն զմեծն Իսահակ. (Խոր. ՟Գ. 50։)


Անհրապոյր

adj.

that does not allure or seduce.

· Calfa

NBHL (2)

ԱՆՀՐԱՊՈՅՐ ԱՆՀՐԱՊՈՒՐԵԼԻ Որ ոչ ձգի ի հրապոյրս. որ ոչն հրապուրի. անողոքելի. անխաբ. անպատիր, եւ առանց պատրանաց. ալտանմազ.

Զի ստիպեսցեն զանհրապոյրն Գայիանէ. (Ագաթ.։)


Անհրաւէր

adj.

who invites nobody;
cf. Անկոչ.

· Calfa

NBHL (1)

Ոչ ողորմածք, եւ քարոզիչք խաղաղութեան, այլ անգութք եւ անհրաւէրք. (Եփր. ՟բ. տիմ.։)


Անձայն

adj.

without voice;
mute, without sound;
consonant.

· Calfa

NBHL (7)

Այնչափ ազգ ձայնից են յաշխարհի, եւ ոչինչ անձայն է. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Դ. 10։)

Զանձայն զանմռունչ կուռսն յարգէր. (՟Գ. Մակ. ՟Դ. 19։)

Անձայնից կամ անզգայից նմանօղ լինելով. (Նիւս. կուս.։)

Անձայն ասեմք զողբերգակն՝ որ վատաձայնն է. (Թր. քեր.։)

Իջցէ որպէս զանձրեւ ի վերայ գեղման՝ անձայն. (Իգն.։)

Անձայնք ինն, բգդ, պկտ, թփք. եւ անձայնք ասին, զի առաւել քան զայլսն են չարաձայնք. (Թր. քեր.։)

Գրաւորական ձայնի տառիցն՝ ե՛ն որ ձայնաւորք են, եւ են՝ որ կիսաձայնք, եւ են՝ որ անձայնք. ձայնաւորի նմանեաց միտքն, եւ կիսաձայնի՝ զգայութիւնս, եւ անձայնի՝ մարմինս. (Փիլ. լին. ՟Դ. 117։)


Անձայնութիւն, ութեան

s.

loss of voice;
aphony.

· Calfa

NBHL (4)

ἁφωνία, ἁφασία. privatio vocis, silentium, loquendi impotentia, stupor. Անձայն կամ անբարբառ գոլն. պակասութիւն ձայնի. եւ անխօսութիւն. լռութիւն. պապանձումն. եւ ապշութիւն. սէսսիզլիք. սիւքիւթ, տիլսիզլիք.

Պատուհասեցեր զծերունին անձայնութեամբ։ Այնպէս անկան, իբր զի անձայնութեամբ արգելուլ. (Ոսկ. յաւետիս. եւ Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Եւ ըստ քերականաց՝ իսպառ անձայն գտանիլն ոմանց ի բաղաձայն տառից.

Անձայն գիրն ունի այսպէս. քանզի անձայնութիւն սոցա ի ձայնաւորութենէ ոմանց իմացեալ եղեւ. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Անձանձիր

adj. adv.

indefatigable, diligent;
indefatigably, diligently.

· Calfa

NBHL (1)

Զգործս իւր գործեսցէ անձանձիր։ Անձանձիր պատերազմեցան. (Վրք. հց. ՟Բ. ՟Ի՟Բ։)


Անձանձրոյթ

cf. Անձանձիր.

· Calfa

NBHL (2)

Ստուգեսցո՛ւք զմեզ արդեամբք (սգաւոր սքեմաւ) յանձանձրոյթ սուգ. (Կլիմաք.։)

Անձանձրոյթ երկասիրելովն, կամ կալով ի սպասաւորութեան։ Անձանձրոյթ պշնուն զգիշերս ողջոյն. (Պիտ.։)


Անձաւախիտ

adj.

cavernous.

· Calfa


Անձեռն

adj.

handless;
without succour.

· Calfa

NBHL (1)

ἅχειρ, ἅχειρος, ἅχειρης. manibus carens, mancus. Որոյ ոչ գոն ձեռք. ձեռնատ. եւ անգործ ձեռօք. էլսիզ.


Անձեռնարկելի, լւոյ, լեաց

adj.

that cannot be taken in hand, extremely difficult;
untractable.

· Calfa

NBHL (5)

Ո՛չ է պարտ անհաս եւ անձեռնարկելի իրաց պատմօղ լինել։ Պարգեւս անձեռնարկելիս խոստանայր. (Լաստ. ՟Ի՟Ե։)

Բարկացողն՝ անձեռնարկելի խրատտուաց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Խոնարհութիւն շտեմարան անձեռնարկելի է գողոց. (Կլիմաք.։)

Ինձ յոքունց տարացոյց վկայս կացուցանել ո՛չ է անձեռնարկելի. (Մագ. ՟Ի՟Ա։)

Յոր ἁνεπιχείρητος, ἅληπτος. qui nequit assequi, qui non prehenditur. չէ մարթ ձեռն արկանել կամ հասուցանել. ոչ ածելի զբռամբ. անըմբռնելի. անհպելի, անհնարին. ել վուրուլմազ. տօգանըլմազ. դութուլմազ.


Անձեռնընդել

adj.

untameable, savage, wild

· Calfa

NBHL (2)

Զօրէն շանց վայրենեաց եւ անձեռնընդելից։ Յընդելեաց եւ յանձեռնընդելից յանասնոց յանբաւ կոյտս։ Զանցուցանելով եւ զվայրենագունօքն եւ զանձեռնընդելիւքն՝ զառիւծուք եւ զկոկորդիլոսիւք։ Վայրենեացն եւ անձեռնընդելեացն. (Փիլ.։)

Զանձեռնընդել չար գազանիդ։ Զանձեռնընդել վայրագիդ։ Ոչ միշտ վայրաբնակ լինելով՝ ընդ անձեռնընդելսն հաւասարէ։ Եւ յերկրէն անգամ առ ի ընդոստումն երկիւղի անձեռնընդելիցն յառնել. (Պիտ.։)


Անձեռնկալ

adj.

helpless, without succour.

· Calfa

NBHL (1)

Որ չունի զձեռնկալու. անօգնական. ձեռք բռնօղ մը չունեցած.


Անձեռնհաս

adj.

that cannot reach or accomplish, incapable, unskilful.

· Calfa

NBHL (5)

Տեսանէին անձեռնհաս զգանձն, եւ զինքեանս ի խոր աղքատութեան. (Սկեւռ. լմբ.։)

Անձեռնհաս տագնապ". իմա՛ անհնարաւոր։

Որոյ ձեռն ոչ հասանէ ի հոգալ զկարեւորս, կամ առնել ինչ. անբաւական. անկար. տկար. չատիկօղ.

Ինքեանք անձեռնհաս են, եւ վտանգեալք. (Փարպ.։)

Ոչ միում ումեք յայսցանէ անձեռնհաս է Աստուած. (Եւագր. ՟Ժ՟Գ։)


Անձեռոցիկ

s.

napkin.

· Calfa

NBHL (1)

Նուազականն վերնոյն. փէշկիրճիք. մաքրամաճըգ.


Անձեւ, ի, ից

adj.

unformed.

· Calfa

NBHL (3)

Տձեւ. տգեղ. անշուք. անշնորհ. անվայելուչ. անյարմար. անպատեհ. յոռի. պիչիմսիզ. եօրտամսըզ. պէդ. ἁσχήμονος. deformis, tuepis.

Անտեսիդ տեսիլ, եւ անձեւիդ կերպարան. (Շ. գանձ վրդվռ.։)

Նախաստեղծեալն լոյս անձեւ գոլով՝ ձեւացաւ ի չորրորդում աւուրն յարեգակն եւ ի լուսին եւ յաստեղս. (Մաքս.։)


Անձեւանամ, ացայ

vn.

to lose shape, to become deformed.

· Calfa

NBHL (2)

ԱՆՁԵՒԱՆԱԼ Տգեղանալ. անշքանալ, եւ տգեղ ինչ գործել. ἁσχημονέω. deformor, indecore perago.

Մերկացեալ յառաքինութեան զգեստուց, եւ անձեւացեալ ի մեղացն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Անձիր

adj.

unproductive, unfruitful;
ungrateful, unthankful.

· Calfa

NBHL (2)

ἁχάριστος. ingratus. Որ փոխան ձրից չառնէ ինչ հատուցումն գո՛նէ շնորհակալութեամբ. անճանաչօղ ձրից. ապաշնորհ. ապերախտ. էյլիք թանըմազ նամքեօր.

Յագահութեան բագին՝ չտեսանես թեւս թռչնոց խանձատեալս, եւ ո՛չ անձիր եւ ճենճեր ոխեալ, այլ զմարդկան մարմինս խորովեալս. (Ոսկ. եփես. ՟Ժ՟Ը.) իմա՛ ըստ յն. բուրումն անախորժ եւ ճենճեր ի վեր յորձանս իմն առեալ։


Անձխոտ

s. bot. fumitory.

· Calfa

NBHL (2)

որ եւ իբր ռմկ. (թերեւս ուղղագոյն,) ԱՆԾԽՈՏ. Բոյս դառնահամ, որ ի (Հին բռ.) գրի

Շահթառակ, շահթառտ. անձխոտ, եւ կանաչաց թագաւոր։ Ի բառս Գաղիան. եւ ի Բժշկարանս ՝ գրի նա եւ ԸՆՁԱԽՈՏ, ԸՆԾԱԽՈՏ. իմա՛ ո՛չ խոտ ընձու, այլ ՝ իբր խոտ ծխոյ կամ ծխոտ. համայն ծուխ. զի եւ յն. ասի καπνός եւ լտ. fumaria, fumus terrae. արաբ. եւ պրս. շահթէրիճ, շահթէրէ (թագաւոր խոտոց). բէնիրէ, բէնիսէ.


Անձկալի, լւոյ, լեաց

adj.

narrow;
desirable.

· Calfa

NBHL (3)

Անձկալի փափաքումն. (Մագ. ՟Ե։)

Անձկալի սրտիւ ակն ունել գալստեան Քրիստոսի յերկնից, (Մաշտ.։)

ἑπιπόθητος. desiderabilis, optatus. Արժանի անձկալոյ. կարօտով սիրելի. ցանկալի. բաղձալի. տենչալի. կարօտալի. կարօտով փափաքելի, սիրուն. արզուլայաճագ. միւրատ էտէճէք.


Անձկական, ի, աց

cf. Անձկալի.

· Calfa

NBHL (1)

Լայնական հնարք, անձկական պայման։ Որքան անձկականն գիծ առ լայնականն ծիր. (Նար. ՟Գ. եւ Մծբ.։) (Կարէ նշանակել եւ կարօտական, տենչողական։)


Անձկամ, ացի

vn.

to desire, to wish;
to aspire to, to sigh for, to long for.

· Calfa

NBHL (1)

Գթալն սրտին է, եւ անձկալն՝ հոգւոյն. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)


Անձկայրեաց

adj.

burning with desire, sighing after.

· Calfa

NBHL (1)

Բազում անձկայրեաց տրտմութեամբ, եւ ծանրաթախիծ հոգով (կամ ոգւով) պաշարեալ. (Բուզ. ՟Գ. 11։ եւ Կորիւն.։)


Անձկանամ, ացայ

vn.

to be narrow;
cf. Անձկամ.

· Calfa

NBHL (3)

ԱՆՁԿԱՆԱՄ որ եւ ԱՆՁԿԱԼ. ποθέω, ἑπιποθέω. desidero, concupisco. Անձուկ ունել կամ կրել. կարօտանալ. ցանկանալ. փափաքել. հասրէթ չէքմէք, արզուլամագ, միւրատ էթմէք.

Ի մեկնել նորա՝ անձկանայ առ նա։ Անձկացեալ եմ տեսանել զձեզ։ Անձկացեալ են առ ձեզ վասն առաւել շնորհացն Աստուծոյ՝ որ են ի ձեզ։ Անձկացեալ եմ առ ձեզ ամենեսին գթովքն Քրիստոսի Յիսուսի։ Ինքն իսկ յոյժ անձկացեալ է տեսանել. (Իմ. ՟Դ. 2։ Հռ. ՟Ա. 11։ ՟Բ. Կոր. ՟Թ. 14։ Փիլիպ. ՟Ա. 8։ ՟Բ. 26։)

Յորժամ յափշտակեսցէ զանձկացեալս իւր։ Այժմ տեսանես զՔրիստոս, առ որ անձկացեալն էիր. (Ագաթ.։)


Անձկացուցանեմ, ուցի

va.

to reduce to extremities, to force;
to narrow, to contract, to restringe.

· Calfa

NBHL (1)

Տալ անձկանալ. յանձկութիւն եւ ի նեղ արկանել. նեղել. ճնշել. նեղը ձգել. սըգըյասօգմագ.


Անձկութիւն, ութեան

s.

narrowness, contractedness;
pressure;
constraint;
anxiety, inquietude, chagrin, trouble, vexation, care, affliction, tribulation, anguish.

· Calfa

NBHL (7)

Պատուհանին անձկութիւն։ Արդարութեան արեգակնդ ի յանձկութիւն սրտիս մտցէ։ Յաւէտ անձկութեամբ ամփոփին։ Ամենանուազ անձկութեամբ լքեալ հրէութիւնն. (Նար.։)

Մանաւանդ՝ նեղութիւն սրտի յերեսաց նեղութեանց հասելոց. տագնապ. տառապանք. եիւրէք տառլըզը, սըգլէթ.

Յանձկութեան քում եւ ի նեղութեան քում, որով նեղեսցէ զքեզ թշնամին քո։ Նեղութիւն եւ անձկութիւն եւ մութ։ Ի նեղութեան եւ յանձկութեան։ Նեղութիւն եւ անձկութիւն ի վերայ ամենայն մարդոյ՝ որ գործէ զչար։ Նեղութի՞ւն, թէ անձկութիւն։ Զեղութիւն եւ զանձկութիւն գտի։ Յանջրդւոյ, յանձկութենէ, եւ ի թշուառութենէ. եւ այլն։

Նեղութիւն եւ անձկութիւն հասցէ նմա. (Յոբ. ՟Ժ՟Ե. 24.) յն. որ է հարկ, եւ վիշտ վտանգի։

Եթէ յայտնեսցի օրն իմ անձկութեան։ Հալածեա՛ զյուսահատ անձկութեան հոգւոյս մթութիւն։ Բա՛րձ զանձկութիւնն ընդ թշուառութեանցն. (Նար. ՟Ի՟Ե. ՟Խ. ՟Ղ՟Ա։)

Փեսային անձկութեամբ մաշիմ։ Անձկութեամբ սիրոյ քոյ յիշատակի։ Փափագ անձկութեան. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ղ՟Բ. ՟Ղ՟Ե։)

ԱՆՁԿՈՒԹԻՒՆ գրի եւ ԱՆԾԿՈՒԹԻՒՆ. στενοχωρία, συνοχή. angustia, coarctatio. Անձուկ գոլն. ամփոփումն. նեղութիւն տեղւոյ, եւ նուազութիւն իրաց. սակաւութիւն. տառլըգ.


Անձնադատ

adj.

that condemns himself.

· Calfa

NBHL (1)

Սխալեալ անձնադատ։ Անձնադատ գերի։ Ընկա՛լ զխոստովանութիւն անձնադատ բանիս. (Նար. ՟Գ. ՟Ի՟Ը. ՟Հ՟Ա։)


Անձնադիւր

cf. Անձնդիւր.

· Calfa

NBHL (1)

Մի՛ սովորեսցիս լինել անձնադիւր եւ փափկակեաց. (Յհ. գառն.։)