Definitions containing the research գ : 10000 results

Միակեցութիւն, ութեան

s.

cf. Միայնակեցութիւն.

· Calfa


Միակնի, կնոջ

adj. s.

married only once;
monogamist.

· Calfa

NBHL (1)

որպէս ռմկ. միակնիկ, կամ միակին. միոյ կնոջ այր լեալ. միանգամ եւեթ ամուսնացեալ. μονόγαμος unico matrimonio contentus.


Միակնութիւն, ութեան

s.

monogamy.

· Calfa

NBHL (2)

Իբր Միականի, կամ միաչեայ գոլն.

Պակաս քո ակամբդ՝ որ ասի մի. անցուցեր զմեզ քո միակնութեամբդ, որ առաւելեալ եմք քան զքեզ բազմակնութեամբ. (Նար. երգ.։)


Միակշիռ

adj.

equal, of the same weight, equipollent.

· Calfa

NBHL (4)

Այսու ամենայնիւ գտանի ծով միակշիռ, զի մի՛ լնուցու ի գետոցն՝ որ մտանեն ի նա։ Միով հաւասարութեամբ միակշիռ տեսանեն զծագել արեգականն։ Զհուրն եւ զլոյսն միակշիռ խառնուածովք խառնեաց արկ ի նա. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։ եւ Շիր.։)

Վասն այն միակշիռ մնան ջուրք ծովու, զի զոր մտելով գետոցն յաւելու՝ զայն ծծէ արեգակն. (Երզն. յղ. երկն.։)

Միանգամայն իսկ զճշմարտապէս եւ զմիագոյն եւ զմիակշիռն ասէ, թէ ես ի հայր, եւ հայր յիս. (Ագաթ.։)

ἱσόρροπος aequilibris ἵσος aequalis. Միօրինակ ըստ կշռութեան. զուգակշիռ. հաւասար. միաչափ. անվրէպ. անփոփոխ.


Միակողմանի

adj. adv.

paralytic, palsied, crippled;
one-sided;
from one part only.

· Calfa

NBHL (5)

Մարդոյ կարութիւնն երագ, եւ յարուցեալ ոչ կարէ ամենայն ջանիւ. (Լմբ. իմաստ.։)

Ո՛չ է անկ զծով ձգել ակօս. (Ուռպ.։)

Ձայնդ՝ հասարակաց է ջատագով հօր եւ որդւոյ. իսկ դու միակողմանի՝ սակս հօր միայն ասացեր. (Աթ. ՟Ը։)

Ամբաստանողին հանդերձ թշնամեօքն երթալ. որով միակողմանի գործ յիշմանցն առնեն։ Միակողմանի գործէին զյիշմունսն. (Սոկր. ՟Ա. 32։)

κυλλός (լծ. հյ. խեղ, եւ կաղ). mancus, claudus, curvus μονομερής unius oartis μονομερῶς ex una tantum parte. Որոյ մի կողմն կամ մասն է ի կայի իբր ողջ, իսկ միւսն կաղ կամ խեղ. կամ խանգարեալ. պակաս, թերի. անկատար. միադիմի.


Միակողմն

s.

one side;
դնել, թողուլ ի —, to put aside, to leave.

· Calfa


Միակրօն, ից

adj.

of the same religion, coreligionary;
of similar habits;
uniform, conformable.

· Calfa

NBHL (3)

Հոգւով միասնունդք միակրօնք ի կարգս աստուծոյ. (Ասող. ՟Գ. 17։)

(Փիլիսոփայք եւ բանք նոցա) ո՛չ միակրօնք եւ ոչ հանգիտապատում միմեանց երբէք գտանին. (Մագ. ՟Ե։)

μονότροπος unius modi, unius sensus συμπολιτευόμενος simul vivens, conversans, contubernalis. Որոց մի է կրօն՝ պաշտօն՝ կարգ՝ քաղաքավարութիւն. համակրօն, եւ կրօնակից. համաշունչ. միաբան. եւ Միօրինակ. համանման.


Միակրօնութիւն, ութեան

s.

professing the same religion, conformity in religion;
unanimity;
conformity, uniformity.

· Calfa

NBHL (3)

Եթէ հաւասարք իցեն ի հոգեւոր շնորհսն, բարւոք է միակրօնութիւնն. (Բրս. հց.։)

Ժառանգորդ յետ քրիստոսի է միակրօնութիւնն. (Եւագր. ՟Լ՟Ա։)

συνάσκηις, συνάθλησις exercitatio communis, concertatio. Միակրօնն գոլ (ըստ ամենայն առման). միաբան ճգնիլն. եւ Մի հաւատք.


Միակցորդ

adj.

conjoined, equal, partaking of.

· Calfa

NBHL (1)

Զուգակցորդ. հաւասարակից. անբաժան.


Միահաղ

cf. Միահաղոյն.

· Calfa

NBHL (2)

cf. ՄԻԱՀԱՂՈՅՆ. (ի Հաղ, իբր համ, կից. կամ ռմկ. հեղ, անգամ)

Սապէս եւ այլքն՝ որք միահաղ յարանունաբար զոմանց ասէին. (Անյաղթ արիստ. (իբր որք միանգամ, կամ միանգամայն։))


Միահաղոյն

adv.

all at once, together, altogether, quite, at once, entirely, collectively.

· Calfa

NBHL (5)

Զոր իմանալ եւ գիտել նոցա պարտ էր, միանգամ եւ միահաղոյն յոգիս իւրեանց հաստատէին. (Ոսկ. յհ. ՟Ա. 37։)

Միահաղոյն ածեալ լինէր քո զարքայութիւն քո. (Ագաթ.։)

Զչորեքհարիւր ամ ոչ կարացին զտփխիս թագաւորքն վրաց սեպհականել միահաղոյն՝ մինչեւ ցդաւիթ. (Պտմ. վր.։)

Զի եւ ոչ կարէին իսկ մարդիկ միահաղոյն բուռն հարկանել զսքանչելի գիտութենէ նորա. (Ղեւոնդ.։)

ἁθρόον, ἁθρόως confertim, universim, summatim, confestim, simul totus. Միանգամայն, եւ միահամուռ. բովանդակ ի միասին. խմբովին. եւ Անընդհատ. եւ Զոյգ ընդ. նոյն ժամայն. բոլորը մէկէն, միակտուր, մէկէնիմէն.


Միահամար

s. adj.

vote, suffrage;
even, equal, like;
summed up;
— դնել, to vote, to come to the vote;
չէ ընդ —, that is not the same thing.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՀԱՄԱՐ. ա. Միանգամայն համարեալ. ընդ ամենայն ի հաշիւ արկեալ.

Եկն ռստակէս՝ բերելով ընդ ինքեան զգիրն կանոնաց թուեալ միահամար կարգաւ տունս քսան. (Ոսկիփոր.։)


Միահամուռ

adv.

collectively, altogether, generally, all at once;
in all;
in a crowd, in a mass;
եւ զի — ասացից, to say briefly, in short.

· Calfa

NBHL (4)

Պատասխանի ետ ժողովուրդն միահամուռ, եւ ասեն։ Կոյրն, կաղն, յղին եւ ծնեալն միահամուռ ժողովուրդ մեծ։ Ձայն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց. (Ել. ՟Ժ՟Թ. 8։ Երեմ. ՟Լ՟Ա. 8։ Ես. ՟Ժ՟Գ. 4։)

Ամենեցուն միահամուռ սրբազանիցն։ Միահամուռ լրութեամբ բովանդակիչք։ Հրեշտակք միահամուռ կատարեն զամենայն զարգս։ Միահամուռ ասել, կամ փակել, կամ ունել. (Դիոն.։)

Հանդերձ միահամուռ զօրօքն։ Միահամուռ վայելիւք։ Ամբողջ եւ միահամուռ բարեգործութեանցն վարք. (Փարպ.։ Պիտ.։)

ὀμοθυμαδόν unanimiter συλλαλών, συνελόντι summatim συμπληροτικῶς complete. Համօրէն ի միասին. հանուրն միանգամայն. համանգամայն. ընդ ամենայն. առ հասարակ. միաբան. համագումար. միախուռն. ամմէնը միատեղ.


Միահանդերձ

cf. Մեկնահանդերձ.

· Calfa

NBHL (4)

Ունօղ կամ ունելով զմի եւեթ հանդերձ. միաձորձ. մէկ հագուստով.

Դանիէլ՝ միահանդերձ մաշկանափորտն։ Միահանդերձք՝ բոկագնացք. (Բուզ. ՟Դ. 14։ ՟Զ. 15։)

Միաձի միահանդերձ զինքն եւ զհասարակ գունդն վարատեալ փախստականութեամբ. (Յհ. կթ.։)

Բնակէր մեծաւ ճգնութեամբ՝ միահանդերձ եւ բոկոտն. (Կիր. պտմ.։)


Միահառաչ

adv.

with one voice;
in chorus.

· Calfa

NBHL (1)

Միահառաչ երգեն զմարգարէական օրհնութիւնսն. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ժ՟Դ։)


Միահարթ

adj.

even, flat, smooth, equal, levelled.

· Calfa

NBHL (1)

իբր ὀμαλῆς, ἵσος aequalis, par. Հարթ եւ հաւասար. զուգահաւասար. միաչափ ... միօրինակ. նոյն եւ նման. եւ Համապատիւ.


Միահաւան

adj. adv.

unanimous, of the same opinion;
unanimously.

· Calfa

NBHL (1)

Ո՛վ միահաւան պահապանք ազգի մարդկան. (Բրս. ՟խ. մկ.։)


Միահաւատ, ից

adj.

of the same religion, faith or belief.

· Calfa

NBHL (1)

Միախորհ՝ միահաւատ. (Ագաթ.։)


Միահեծան

adj.

monarchical, absolute, despotic;
— իշխան, absolute master, monarch;
— իշխանութիւն, absolute power, monarchy;
— ունել, to reign absolutely;
— առնել, to make universal.

· Calfa

NBHL (4)

Միահեծան տէրութեանն (աստուծոյ) իշխանութիւն։ Զմիահեծան բանն աստուածութեան. (յն. զվասն միահեծանութեան աստուծոյ զբան)։ Վասն աստուծոյ միահեծան իշխանութեանն. (Ագաթ.։ Կոչ. ՟Դ. ՟Ե. ՟Է։)

Խաղաղականաւն զամենայն երկիր գրաւեալ՝ միահեծան կալցի. (Պիտ.։)

Փոյթ եղեւ գրիգորի աստուածաբնի բազում ջանիւ միահեծան առնել զտօնին (զատկի) կատարումն ընդ ամենայն եկեղեցիս. (Տօնակ.։)

μονάρχης, μόναρχος monarcha, qui solus imperat եւ μοναρχικός monarchicus. Ունօղ զմի հեծան՝ այսինքն զգաւազան իշխանութեան ի վերայ բազում վայրաց կամ ազգաց. բացարձակ եւ ընդարձակ տէրութեամբ. ինքնակալ. միապե եւ Միապետական.


Միահետ

cf. Միայար.

· Calfa

NBHL (1)

ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...


Միահետի

cf. Միայար.

· Calfa

NBHL (1)

ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...


Միաձայն

adv.

with one voice, unanimously;
adj. gr. one-voweled.

· Calfa

NBHL (2)

Միաձայն բարբառով աղաղակեն։ Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս։ Միաձայն երգով ի մի հանդէս պարու տօնեսցուք քեզ. (Ժմ.։ Պտրգ.։ Լմբ. վերափոխ.։)

Որ հասարակաց զայս եւ միաձայն՝ մեզ ամենեցուն ուսուցեր աղօթել. (Պտրգ.։)


Միաձայնիմ, եցայ

vn.

cf. Ձայնակից լինիմ.

· Calfa

NBHL (4)

Միաձայնեալ՝ ասէին։ Միաձայնելով գովէին զքեզ։ Եւ նոցա միաձայնեալ՝ ասէին։ Միաձայնեալ եղեն մարդիկ ընդ հրեշտակս. (Շար.։)

Ընդ մեզ միաձայնեալ (հրեշտակք՝) օրհնեն. (Նար. երգ.։)

Դպիրքն միաձայնեալ երգեն զօրք զքրովբէիցն. (Պտրգ. աթ.։)

Զերկուց եւ զերից միաձայնելով յանուն քո. (Պտրգ.։)


Միաձայնութիւն, ութեան

s.

cf. Ձայնակցութիւն.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս զմիաձայնութիւն մարգարէին առ մարգարէ։ Անմարմնոց զինուորութիւնքն ընդ հողեղինացս միաձայնութեամբ ի մի բերելով զօրհնութիւնսն. (Ճ. ՟Գ.։)


Միաձեռն

adj.

one-handed.

· Calfa

NBHL (2)

ՄԻԱՁԵՌՆ որպէս Ձեռն ի ձեռն միանալով, մի սիրտ եւ մի ոգի եղեալ. միաբան.

Եղբարք ամենեքեան, յաղագս միաձեռն սրբոյ միաբանութեան. յն. ի ձեռն սիրոյն միաբանութեան. (Բրս. ՟խ. մկ.։)


Միաձեւ

adj.

uniform, equal.

· Calfa

NBHL (2)

Միաձեւ միանման յամենայնի բարք (այսինքն գոյաւորութիւն) ոգւոց. (Կոչ. ՟Դ։)

Եւ էին երկոտասան դրունք յերկոտասան մարգարտաց՝ միաձեւք. եւ իւրաքանչիւրոցն դրունքն եւ այլն։


Միաձի

adv.

with one horse.

· Calfa


Միաձոյլ

adj.

like one mass, of one piece, massive, cast, molten.

· Calfa


Միաձորձ

cf. Մեկնահանդերձ.

· Calfa

NBHL (1)

Ըստ լծորդին պակասութեան, որպէս միաձորձ. (Անյաղթ ստորոգ.։)


Միաճաշակ

adj.

indiscriminately eatable;
adv. adv. feeding but once a day.

· Calfa

NBHL (5)

Որ միանգամ ճաշակէ յաւուրն. եւ Միօրինակ ճաշակելի անխտիր.

Բազում կրօնաւորաց կարգեաց միաճաշակս. (Մամիկ.։)

Սա զձուկն, զձէթ, եւ զձու՝ միաճաշակ (լինել) կարգեաց. (Ոսկիփոր.։)

Եւ մ. Միագամ յաւուրն ճաշակելով. ծոմապահութեամբ. մէկ ժում ուտելով.

Են կարգաւոր առանձնականք, որ ՟Ծ՟Ե օր ծննդեանն քրիստոսի պահեն միաճաշակ. (Զքր. ծործոր.։)


Միամարտ

cf. Մենամարտ.

· Calfa

NBHL (4)

Պատրաստեաց զքեզ իբրու ճակատամարտիկ իմն միամարտ։ Ապողինար գայ հասանէ միամարտ ի վերայ աթենայ. (Մագ. ՟Ի՟Է. ՟Ծ՟Ա։)

Զօրական ոմն քաջամարտիկ ի թագաւորէ հարկաւորի ելանել նահատակ ընդ այլում թագաւորի միամարտի. (Մխ. առակ.։)

Կոստանդիանոս արքայ՝ մօնօմախն անուանեալ, այսինքն միամարտիկ. (Մագ. ՟Խ՟Ե։)

Կրկին անգամ միամարտիկն լինելոյ ընդ եփթաղեայ արքային։ Միամարտեալ (կամ մենամարտեալ) ընդ սպայակոյտ զօրուն. (Յհ. կթ.։)


Միամիտ, մտաց

adj.

simple-minded, ingenuous, simple, artless, innocent;
good-natured, silly, simple, foolish;
faithful, attached, loyal, true, devoted.

· Calfa

NBHL (9)

Խորագէտք իբրեւ զօձս եւ միամիտք իբրեւ զաղաւնիս. (Մտթ. ՟Ժ. 16։)

Պարզ մտօք, միամիտ սրտիւ. (Պտրգ.։)

Եթէ իցէ խորհրդակից միամիտ, մի՛ մեռցի. (Եփր. թագ.։)

Որովհետեւ ի սակաւուդ միամիտ գտար, մո՛ւտ յուրախութիւն տեառն քո. (Մաշկ.։)

Ներքինի ոչ միայն զարարեալն կոչել սովոր է գիրք, այլեւ որ ի տան թագաւորաց միամիտք իցեն. (Մխ. երեմ.։)

ՄԻԱՄԻՏ. Որ զմի կողմն իրաց խորհի, եւ ոչ զմիւսն. ծանծաղամիտ. տկար մտօք. ախմար. տգէտ. ռամիկ.

Եմուտ խորամանկն առ միամիտ անդր (ադոնիա առ բերսաբէէ). (Եփր. թագ.։)

Միամիտ եղբարցն մերոց ոչ տան թոյլ խորհել զայն ինչ, որ վերագոյն եւ մեծամեծքն են։ Զարմացուցանէ այսու գործով զանձինս միամիտս. (Եւս. պտմ. ՟Է. 23. 28։)

ἁκέραιος (անխառն), ἁκερεότερος sincerus, purus ἄπλους, ἀπλούτερος simples, simplicior, integer. Պարզ եւ անմեղ. աննենգ. անխարդախ.


Միամտական, ի, աց

cf. Միամիտ.

· Calfa

NBHL (1)

Զի ցուցցէ զբարերարութիւն միամտական աղաւնոյն սիրոյ. (Ագաթ.։)


Միամտեմ, եցի

vn.

cf. Միամտիմ.

· Calfa

NBHL (5)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Միամտանան ի բանն, եւ յորդորին ի գործ. (Վստկ. ՟Ա։)

Զմիամտելն առ թագաւորին արշակունւոյ. (Խոր. ՟Գ. 48։)

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)

Ո՛չ հաւատամ, եթէ գործովք ոչ տեսանիցեմ, եւ միամտիցիմ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. (որպէս ռմկ. խելքը պառկիլ, անտարակոյս ըլլալ։))


Միամտիմ, եցայ

vn.

to be candid, open, sincere, to behave sincerely;
to conduct oneself loyally or faithfully, to ascertain, to verify, to become assured, persuaded, to believe, to acquiesce, to agree, to consent.

· Calfa

NBHL (5)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Միամտանան ի բանն, եւ յորդորին ի գործ. (Վստկ. ՟Ա։)

Զմիամտելն առ թագաւորին արշակունւոյ. (Խոր. ՟Գ. 48։)

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)

Ո՛չ հաւատամ, եթէ գործովք ոչ տեսանիցեմ, եւ միամտիցիմ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. (որպէս ռմկ. խելքը պառկիլ, անտարակոյս ըլլալ։))


Միամտութիւն, ութեան

s.

plain-dealing, sincerity, innocence, ingenuousness, artlessness;
fidelity, faithfulness, loyalty;
simple-mindedness, simplicity, silliness, credulity;
միամտութեամբ, cf. Միամտաբար.

· Calfa

NBHL (3)

Միամտութեամբ սրտի, կամ սրտիւ։ Ի խորհուրդս միամտութեան իւրոյ փրկեցաւ։ Երթային միամտութեամբ. եւ ոչ գիտէին ամենեւին զզրոյցսն։ Լա՛ւ է տգիտի՝ որ գնայ միամտութեամբ իւրով, քան անզգամին՝ որ շաղաւաշուրթն իցէ։ Փոխանակ արդարութեան միամտութեան, զոր պահեցին նոքա առ մել։ Ոչ հատոյց նմա ըստ միամտութեան վաստակոց նորա. եւ այլն։

Առցեն զմիամտութիւնն զանվնաս եւ զսուրբ աղաւնոյն։ Յամենայն զօրութենէ քումմէ ծառայեցեր ինձ միամտութեամբ։ Միամտութեամբ հաւատաց ի նա. (Ագաթ.։)

ἁκεραιότης, ἁκεραιοσύνη, ἀπλότης , ἁφελότης sinceritas, simplicitas, integritas εὑγνωμοσύνη gratus animus ὀμόνοια concordia. Միամիտն գոլ (ըստ ամենայն նշ). պարզմտութիւն. անկեղծութիւն. ողջմտութիւն. աներկբայութիւն. եւ Մտերմութիւն. հաւատարմութիւն. համաշունչ եւ համամիտ գոլն. եւ Տխմարութիւն.


Միամօր, ոյ, ու

adj. s.

one only, only, only begotten;
only child.

· Calfa

NBHL (1)

Վասն միոյ դստեր միամօրոյ։ Սուգ միամօրոյ։ Կոծեսցեն իբրեւ ի վերայ սիրելւոյ եւ միամօրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 27։ Լմբ. ամովս. եւ Լմբ. զքր.։)


Միամօրութիւն, ութեան

s.

state of an only child, or of a destitute person.

· Calfa

NBHL (1)

τὸ μονογενές կամ ըստ հասարակ յն. ἠ μονογενής unica, unigena.եւ ըստ սիմաքոսի՝ μονότης solitudo. Միամօր կամ որպէս միամօր եւ անտերունչ գոլն. միակութիւն.


Միայար

adj. adv.

united, joined, attached, chained together;
continuous, continual;
immediate;
at a single stroke, at one bout, in a moment, immediately, at the same time;
— տողել, to join together, to link, to chain.

· Calfa

NBHL (4)

Զարեւագալին աղօթսն ի յառաւօտին յարեն, եւ միայար տողեն՝ միջոց ոչ առնելով. (ի գիրս Խոսր.։)

Այժմ տեսանէք միայար եւ ըստ կարգի, զորս երեք եւ չորք կրկին էր եդեալ. (Երզն. քեր. այս ինքն ի մի ձեւ եւ ի յարմարութիւն եդեալ առանց կրկնութեան։)

Իսկ (Ճ. ՟Է.) յասելն վասն գիւտի գրոյն ի սրբոյն մեսրոպայ.

Զցուցեալ նշանախեցսն հանդերձ միայարօքն ետ գրել հռուփանոսի. իմա՛, հանդերձ կարգաւորութեամբ եւ հանգամանօք՝ ըստ անսայթաքութեան տառից յունաց. ապա եթէ իմասցիս, հանդերձ բաղաձայնիւքն (որք միշտ յարին ի ձայնաւորսն), է կարծիք միխայէլի ասորւոյ փոխանցեալ առ քանի մի մատենագիրս հայոց, որպէս թէ ձայնաւորք միայն իցեն գիւտ մեսրոպայ. իսկ բաղաձայնքն գիւտ դանիէլի ասորւոյ։ Թո՛ղ զի եւ դանիէլեան նշանագիրքն չէին նորագիւտ, այլ ի հին դպրութեանց ի փոխ առեալք։


Միայարեմ, եցի

va.

to join, to annex, to unite, to connect.

· Calfa

NBHL (2)

Ի մի յարել. շարակարգել. շարադրել.

Զյիշատակ մարտիրոսացն միայարեալ ի գիր, որ ատոմագիրն անուանի. (Ասող. ՟Գ. 3։)


Միայարութիւն, ութեան

s.

conjunction, concatenation, train, contiguousness, continuance, succession.

· Calfa

NBHL (2)

Յօնացն միայարութեամբ յինքն ձգելով ի ձեռն կաթլոց զգիջութիւնն. եւ կաթիլն արտօսր ասի. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Գ։)

ἁποκολουθία consequentia συνάρτησις connexio, colligatio σύμπτωσις coincidentia, concursio. Զուգայարմարութիւն. եւ Կցումն. զօդումն. շաղկապումն.


Միայն, ոյ, ով

adj. adv.

only, sole, singular;
alone, lovely;
simple, plain;
solely, singly, singularly, simply;
solitarily;
— թէ, — զի, it being well understood that, on condition that, provided that, unless;
մի —, one only;
ոչ —, not only.

· Calfa

NBHL (7)

Ոչ է բարւոք մարդոյդ՝ միայն լինել։ Մնաց յակոբ միայն։ Չեմ միայն, զի հայր ընդ իս է։ Դու միայն օգնեա՛ ինձ միայնումս։ Նմա միայնոյ։ Միայն տեառն։ Քեզ միայն. (յն. միայնոյ տեառն. քեզ միայնոյ։) Նոցա միայն տուաւ երկիր։ Ի վերայ գզաթու միայնոյ (կամ միայն). եւ այլն։

Միայնոյ եկեսցեն յերկրպագութիւն արեգական. (Եղիշ. ՟Բ։)

Նա միայն էր մօրն (այս ինքն միամօր էր), եւ ոչ գոյր այլ ոք նմա մխիթար. (Իգն.։)

Որոց՝ կա՛մ միայնից, կամ յառաջ քան այլոցն՝ հարկաւոր էր հոգ տանել։ Միայնից սոցա ներել հարկ է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Միայն գտեր զմեզ ի բազում առաքինեացն մերոց. չե՛մք միայն. (Եղիշ. ՟Ը։)

Միայն թէ արժանի աւետարանին գնայցէք։ Միայն թէ զհամարձակութիւն, եւ այլն. (Փիլիպ. ՟Ա. 27։ Եբր. ՟Գ. 6. եւ 14։)

Կամ μονώτατος plane solus, unicus κατὰ μόνας, καταμόνας seorsum, privatim. Միայնակ. առանձինն. անձամբ՝ առանց ընկերի. ուրոյն. անօգնական. մինակուկ.


Միայնաբար

adv.

only, simply;
singularly.

· Calfa

NBHL (2)

Ոչ միայնաբար ըստ յոնանու ի ձկանէն (ելանէր կամ յառնէր), այլ լրմամբ հոգւոցն մահակուլ՝ որ յադամայ ի դժոխս. (Կիր. պտմ.։)

Ոչինչ է քան զանպէս միայնաբարն (գոլ՝) չար եւ անըմբեր. յն. միայնութիւնն. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)


Միայնակ

adj. adv.

only, sole;
quite alone.

· Calfa

NBHL (1)

Բազումք անուանեալք տիգրան, մի է եւ միայնակ ի հայկազանցս, որ զաժդահակ եսպան. (Խոր. ՟Ա. 30։)


Միայնակեաց, եցաց

s. adj.

cf. Միանձն;
monachal.

· Calfa

NBHL (6)

Երթեալ՝ լեռնակեաց, միայնակեաց, սորամուտ ծակախիթ եղեալ. (Ագաթ.։)

Բարձրագոյն կարգ քան զամենայն նուիրեցելոցն՝ միայնակեցացն զարդ է. (Դիոն. եկեղ.։)

Գունդք գունդք միայնակեցաց, եւ դասք դասք կուսանաց. (Կոչ. ՟Դ։)

Մարդ միայնակեաց, եւ միտք, միայնակեացք եւ այլն. (Եւագր. ՟Ժ՟Թ։)

Միայնակեաց կեանք, կամ կրօնք. (Բրս. հց.։ Ագաթ.։)

μονάζων (յորմէ Մոնոզոն). μοναχός , μοναστής monasticam vitam agens, degens;
solitarius, monachus. Որ միայն կեայ յանապատի. անապատաւոր. միայնաւոր. եւ Միանձն՝ հրաժարեալ յաշխարհէ, եւ առանձնացեալ ի սենեակ. կրօնաւոր. վանական. ճգնաւոր.


Միայնակեր

adj.

eating alone, without company.

· Calfa

NBHL (2)

Շունս եւ խոզս եւ գազանս միայնակերս. (Մանդ. ՟Ե։)

μονοφάγος, μονόσιτος solus et sine conviva comedens, neminem ad coenam invitato. Առանձինն կերօղ. որ չունի զսեղանակից. մակդիր գազանաց, եւ ագահաց.


Միայնակեցական, ի, աց

adj.

monachal monkish, coenobitical.

· Calfa

NBHL (3)

Ի միայնակեցական կարգ մտանէր. (Կորիւն.։)

Ուսուսցէ քեզ զկրօնս միայնակեցական կարգաւորութեան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Պայծառանան անապատք, եւ սուրբ ճգնազգեացք միայնակեցականպարուք. (Զքր. կթ.։)


Միայնակեցութիւն, ութեան

s.

monastic or solitary life, monachism.

· Calfa


Միայնամարտիկ

cf. Մենամարտիկ.

· Calfa


Միայնանամ, ացայ

vn.

cf. Մենանամ.

· Calfa

NBHL (6)

Ջուր՝ յորժամ ի հրոյ անջատի, եւ յօդոյ միայնանայ, հանդարտագոյն լինիցի. (Պղատ. տիմ.։)

Իբրեւ ագռաւ միայնացեալ թափուր։ Այրւոյս՝ որ մնացի միայնացեալս ի բազմաց. (Երեմ. ՟Գ. 2։ Բար. ՟Դ. 12։)

Միայնացեալ զուրայ՝ գայ առ արտայ յոչ կամաց։ Հռուփանոս, որ ի սամոս էր միայնացեալ. (Խոր. ՟Գ. 15. 53։)

Ոչ զայրին, եւ ոչ զհանգուցելոյ առնն միայնացեալ։ Միայնարան, յորում միայնանալով նոքա՝ զպարկեշտ եւ զնազելի վարուց զխորհուրդսն կատարեն. (Փիլ. քհ. ՟Թ. եւ Փիլ. տեսական.։)

Օրհնեալ ես փայտ սուրբ, միայնացելոց պարիսպ, ճգնաւորաց ժուժկալութիւն. (Անյաղթ բարձր.։)

ՄԻԱՅՆԱՑԵԱԼ, ցելոյ, ոց.՝ ա.գ. μοναχός monachus, solitarius. Միայնակեաց. միայնաւոր. կրօնաւոր. միանձն.