Definitions containing the research եւ : 10000 results

Անձնակորոյս

cf. Անձնակործան.

· Calfa

NBHL (1)

Պատրող է կենցաղոյս ալէկոծութիւնն, եւ անձնակորոյս՝ ախտքն. (Վրք. հց. ՟Գ։)


Անձնահաճ

adj.

presumptuous, vain.

· Calfa

NBHL (3)

Այնպիսին ժպիրհ եւ անձնահաճ եւ անհաւատ է։ Անձնահաճն յանդիմանի նոյն ինքն եւ անհնազանդ. (Բրս. հց.։)

Եղեւ այր քաջ, անձնահաճ եւ հպարտ. (Խոր. ՟Բ. 48։)

ԱՆՁՆԱՀԱՃ կամ ԱՆՁՆՀԱՃ. որ եւ ԱՆՁՆԱՀԱՃՈՅ, ԱՆՁՆՀԱՃՈՅ. αὑτάρεσκος. sibi nimis placens. Ինքնահաճ. ինքնահաճոյ. ինքնահաւան (ոք, կամ գործ նորա). քիւսթահ, մազրուր.


Անձնահաճութիւն, ութեան

s.

presumption, pride, vanity.

· Calfa

NBHL (1)

Վտանգ առաջին եւ մեծագոյն՝ անձնհաճութիւն. (Խոսր. պտրգ.։)


Անձնահամբոյր

adj.

unanimous, consentaneous.

· Calfa

NBHL (1)

Ուր իցէ համբոյր հոգեւոր. հոգեկցորդ. մտերիմ եւ ներքին.


Անձնամատն

adj.

that betrays himself;
— լինել, to betray one's self.

· Calfa

NBHL (1)

Մատնիչ անձին իւրոյ ի ձեռս օտարաց. վնասակար անձին եւ այլոց. ինքնակամ օտարացեալ. αὑτόμολος. transfuga.


Անձնանախատ

adj.

that reproaches himself.

· Calfa

NBHL (2)

ὡνείδισας ψυχήν. improperans animamsuam. Որ նախատինս դնէ անձին իւրում. ոտնհարու հոգւոյ եւ մարմնոյ իւրոյ.

Որ նախատեաց զանձն իւր ի մահ. այս ինքն զի խրոխտացաւ եւ ընկեց զանձն իւր ի մահ։ (Եփրեմ.)


Անձնապահ, աց

adj. s.

on guard, cautions;
royal guard, body-guard;
— լինել, to be cautious, to be on guard.

· Calfa

NBHL (1)

Յորմէ եւ դու անձնապա՛հ լինիջիր. (՟Բ. Տիմ. ՟Դ. 15։ յն. զքեզ պահեա՛։)


Անձնապահապետ

s.

the commander or captain of the guard.

· Calfa

NBHL (1)

Եւ որպէս խնամակալ անձին իւրում եւեթ. ինքնատէր. ինքնագլուխ.


Անձնապանծ

adj.

boastful, full of vanity;
— լինել, to be extolled.

· Calfa

NBHL (1)

Պանծացեալ յանձն իւր. եւ որ ինչ է պանծալի անձին. փառացի. շքեղ.


Անձնասէր

adj.

selfish, self-interested;
guilty of egotism;
mild, courteous.

· Calfa

NBHL (3)

Մի՛ ոք եղիցի անձնասէր, եւ մի՛ առանց համարձակութեան. (Ածաբ. ի մակաբ.։)

Հպարտ եւ անձնասէր. (Խոր. ՟Ա. 13։)

φίλαυτος. sui ipsi amori cedens, φιλόψυχος, huus vitae cupidus. Որ սիրէ զանձն իւր յանչափս. խնդրօղ զանձինն, եւ ոչ զընկերին. կենցաղասէր. քէնտինի՝ քէնտի ֆաիտէսինիսեվիճի.


Անձնասիրութիւն, ութեան

s.

selfishness, self-love;
egotism.

· Calfa

NBHL (4)

Չարեացն է անաստուածութիւնն եւ անձնասիրութիւնն կառավար. (Յճխ. ՟Ե։)

Անձնասիրութեանն թշնամի իմաստունն է, սիրելով զարժանիսն սիրոյ՝ զարդարութիւն եւ զճշմարտութիւն. (Փիլ. լին.։)

Զի մի՛ անձնսիրութեամբն եւ զիրաւունսն եւս կորուսանիցէ. (Ոսկ. մ. ՟Ա. 16։)

ԱՆՁՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ գրի եւ ԱՆՁՆՍԻՐՈՒԹԻՒՆ. φιλαυτία. amor proprius. Սէր անձին. ինքնասիրութիւն. խնդրելն զշահ անձին, եւ ոչ զընկերին, կամ զփառս Աստուծոյ.


Անձնասպան, աց

adj. s.

that has committed suicide;
self-murderer.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ անձնասպան դատապարտեցայ. (Ոսկ. ծն.։)


Անձնասպանութիւն, ութեան

s.

suicide, self-murder.

· Calfa

NBHL (1)

որ եւ ԱՆՁՆԱՄԱՀՈՒԹԻՒՆ.


Անխորհուրդ

adj. adv.

inconsiderate, rash, imprudent;
cf. Անխորհրդաբար.

· Calfa

NBHL (8)

Բանախօսութեան անխորհուրդն եւ անկցորդն։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս։ Ծածկեալ յանխորհրդոցն եւ յանփորձից։ Անխորհրդոց սովորութիւն է՝ ո՛չ արձան եւ ո՛չ յիշատակարանթոյլ տալ մնալ բարեացն. (Փիլ.։)

Անխորհուրդ եւ թեթեւամիտ մարդոց. (Փարպ.։)

Անխորհուրդ, եւ առատատուր. (Շիր.։)

Մի՛ ոք զայս վայրապար եւ անխորհուրդ վարկանել. (Արշ.։)

Ոչ նորոգ եղեւ սկիզբն ձերոյ փրկութեան իբրեւ փոքու ինչ եւ անխորհուրդ իրի. (Սարգ. ՟ա. պետ. ՟Բ։)

Մի՛ ոք վայրապար եւ անխորհուրդ համարեսցի զքահանայական զգեստ. (Շ. ընդհ.։)

Որք զդրախտին զանճառս եւ զանխորհուրդս գիտացին. (Նիւս. կազմ.։)

Ոչ իբրեւ զանգէտս գործեցաք անխորհուրդս զայնպիսի մեծ եւ ահաւոր խորհուրդ. (Փարպ.։)


Անխորհրդաբար

adv.

imprudently, inconsiderately, without riflection.

· Calfa

NBHL (3)

Անխորհրդաբար եւ առանց յառաջագոյն ինչ իմանալոյ գործել. (Փիլ. նխ. ՟ա.։)

Անխորհրդաբար դարձեալ յաւարն՝ թուլացան ի հետոց նոցա. (Ղեւոնդ.։)

Անխորհրդաբար արկանէ յանձուկ եւ ի նեղուց վայրս. (Յհ. կթ.։)


Անխորհրդածութիւն, ութեան

s.

thoughtlessness.

· Calfa

NBHL (1)

Եւ այս անխորհրդածութիւնս ծնունդ է կոյր մտաց, որ միայն զառժամայսն իմանայ, եւ զառաջակայսն ոչ տեսանէ. (Եղիշ. խաչել.։)


Անխորհրդութիւն, ութեան

s.

inconsiderateness, rashness, temerity.

· Calfa

NBHL (3)

Ոչ անխորհրդութեամբ եւ ոչ ըստ պատահի՝ անարժանից դատաստանս դնեն. (Փիլ. նխ. ՟ա.։)

Ուստի անխորհրդութիւն, անմտութիւն, եւ մահ ժամանեալ. (Համամ առակ.։)

Անկան անխորհրդութեամբ։ Անխորհրդութեամբ մերով եւ ծուլութեամբ ոչ վայելեցաք ի վայելչութեան դրախտին ... Յետ իմանալոյ զիւր անխորհրդութիւնն չկարէր իւրովի ելանել. (Վրդն. սղ. եւ Երգ.։)


Անխորշ

adj.

without a bay.

· Calfa

NBHL (3)

Որ չխորշի. եւ առանց խորշելոյ, համարձակ. անպատկառ. չէքինմեյրեէք.

Մի՛ անխորշք եւ առանց երկիւղի առ այս մատիցուք. (Խոսր.։)

Անպատկառ եւ անխորշ կացի յերեսացդ Աստուծոյ. (Բենիկ.։)


Անխորշելի, լւոյ, լեաց

adj.

inevitable.

· Calfa

NBHL (1)

Տե՛ս զանակնածելի թշնամանսն, եւ զանխորշելի չարութիւնսն. (Նանայ.։)


Անխոց

adj.

invulnerable.

· Calfa

NBHL (1)

ԱՆԽՈՑ ԱՆԽՈՑՈՏԵԼԻ Անվէր. եւ առանց խոցոտելոյ. եարասըզ.


Անխուճապ

adj.

intrepid, calm.

· Calfa

NBHL (1)

Ոչ խուճապեալ. անվրդով. անխռով. հանդարտ. խաղաղ, եւ խաղաղութեամբ. աչալրջութեամբ. (լծ. եւ թ. հիճապսըզ առանց ակնածութեան)


Անխռով

adj. adv.

unruffled, calm, peaceable;
Անխռովաբար.

· Calfa

NBHL (2)

Անեղանելի բնութեան եւ անխռովի. (Փիլ. լին.։)

Պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ գիշերի. (Ժմ. որ լինի եւ մ։)


Անխռովաբար

adv.

Without perturbation.

· Calfa

NBHL (2)

Սիրով եւ անխռով զամենեսեան յուղարկել. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Ի կապանացն արձակեցաւ, եւ անխռով ի տունն իւր դարձեւ. (Լմբ. գր. պապ.։)


Անխտիր, տրի, տրից, տրաց

adj. adv. indifferent;
indiscreet.

· Calfa

NBHL (6)

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Եւ ոչ խորշելի խտրանօք, ոչ խղճելի. եւ անզանազան. անտարբեր.

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Անխտիր

adv.

indifferently;
indiscreetly.

· Calfa

NBHL (6)

Զտէր թողին՝ անխտիր լինել ի պոռնկութիւն։ Անխտիր եղեւ ամենայն ազգ որդւոցն Իսրայէլի, խառնակեցան ընդ հեթանոսս. (Ովս. ՟Դ. 10։ ՟Ա. Եզր. 69։)

Անխտիրն համանգամայն զոգւոցն գեղ ապականեաց։ Մեղանք երկիւղածին, եւ անխտրին. (Բրս. հց.։)

Որպէս զանփորձ անխտիր՝ դատապարտիմ։ Անխտիր եղեալ ի մեղս։ Անխտիր համարձակութեամբ. (Լմբ. պտրգ. եւ Սղ.։)

Եւ ոչ խորշելի խտրանօք, ոչ խղճելի. եւ անզանազան. անտարբեր.

Կերիցեն անխտիր, եւ մի՛ խոտորեսցեն, որպէս եւ ծնեալքն յանասնոց անտի անխտիր են. (Մխ. դտ.։)

Մի եւ նոյն է՝ անխտիր անուամբ անուանեալ։ Մի՛ վասն անխտիր անուանցդ եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)


Անխտրաբար

adv.

cf. Անխտիր.

· Calfa

NBHL (6)

Մտցեն ի նոսա անխտիր, եւ պղծեսցեն զնոսա։ Յամենայն տեղիս պաշտամանց անխտիր համարձակ մտանեմ. (Եզեկ. ՟Է. 22։ ՟Գ. Մակ. ՟Ա. 9։)

Զէշս եւ զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին. (Եղիշ. ՟Գ։)

Զմատնչաց եւ զխաչահանուաց գործ գործեն կամ տգիտաբար կամ անխտրաբար. (Խոսր. պտրգ.։)

Ընկալեալ զսերմն բարի յանխտիր սերմանողէն։ Անխտիր սփռօղ. (Սկեւռ. լմբ.։)

Երբեմն լեզուաւ տային զողջոյնն, եւ երբեմն գրով անխտրաբար. (Սարգ. յկ. ՟Ա։)

Ի վերայ բոլոր աստուածպետութեանն բոլորման է առնլի եւ անխտրապէս. (Դիոն. ածայ.։)


Անխտրոց

adj.

without interval or intermedium.

· Calfa

NBHL (1)

Սփիռ տարածանէր լիասահման եւ անխտրոց։ Անխտրոց՝ ընդ Քրիստոսի գոյք փառաւորեալք. (Նար. յիշ. եւ Նար. առաք.։)


Անխտրութիւն, ութեան

s.

indifference;
indiscretion.

· Calfa

NBHL (2)

Մահուանն բոցոյ՝ հասարակաց եւ անխտրութեամբ ճարակեալ զամենեսեան. (Լմբ. սղ.։)

Եսն եւ հայր ասել՝ զանխտրութիւն՝ անուանցն յայտ արար. (Սեբեր. ՟Է.) ընթերցի՛ր ըստ յն. զխտրութիւն τὸ διάφορον։


Անխրամատելի

cf. Անխրամ.

· Calfa

NBHL (2)

Զոր չէ մարթ խրամատել կամ պատառել ճեղքել, եւ անցանել.

Իբրեւ զպարիսպ պղնձի՝ անխրամատելի ի թշնամեաց. (Արծր. ՟Ե. 2։)


Անխրատ, ից

adj.

undisciplined, irregular, licentious, incorrigible.

· Calfa

NBHL (4)

Անխրա՛տք դի՛ք ի սիրտս ձեր։ Ոչ սիրէ անխրատն զյանդիմանիչ իւր։ Բերան անխրատից տեղեկանայ չարեաց։ Ոչ ուրախ լինի հայր ի վերայ որդւոց անխրատի։ Անխրատից պատահէ մահ։ Անձինք անխրատք մոլորեցան։ Ազգք անխրատք։ Պատրաստին անխրատից տանջանք։ Ի տուժել անխրատի եւ այն։

Յաղագս անխրատիցն եւ ծուլիցն. (Շ. ընդհ.։)

ἁπαίδευτος, ἁκόλαστος. ineruditus, indisciplinatus. Որ չէ խրատեալ բանիւ կամ գանիւ. անիմաստ. անհրահանգ. անկիրթ եւ ստահակ. խեռ. անսաստ. թալիմսիզ. ճահիլ. եարամազ.

Ստեղծին յիմար եւ անխրատ խնդիրս ի մոլորութիւն բազմաց. (Աթ. ՟Բ։)


Անխրատութիւն, ութեան

s.

indocility;
irregularity, licentiousness;
incorrigibleness.

· Calfa

NBHL (2)

Անուսումնութիւն եւ անխրատութիւն. (Փիլ. լին.։)

Անխրատութիւն է այս։ Բազում եւ այսուիկ, ո՛վ աստուածամարտք, զանխրատութիւն ունել գտանիցիք. (Կիւրղ. գանձ.։)


Անխօս, ից

adj.

dumb;
irrational.

· Calfa

NBHL (6)

ἅλογος. irrationalis, ratione et loquela carens. Ոյր չիք խօսք կամ բարբառ. անբան. անասուն. եւ անշունչ. ոչ խելք՝ ոչ լեզու ունեցօղ.

Իբրեւ զանխօս անասունս. (՟Բ. Պետ. ՟Բ. 12։ Յուդ. 10։)

Արեգակն եւ լուսին, որք անխօսքն եւ անմռունչ են. (Եզնիկ.։)

Եւ լռեալ ի խօսելոյ. որ եւ ըստ յն. անգործ լեզու.

Եղեւ անխօս որպէս զորոջ առաջի կտրչի. (Շ. թղթ.։)

Եւ կոյս՝ չեւ խօսեցեալ առն.


Անխօսութիւն, ութեան

s.

dumbness;
irrationality.

· Calfa

NBHL (1)

Նոքա բնութեամբ ունին զանխօսութիւն, եւ սոքա ինքեանք զանձինս արարին անասունս. (Ոսկ. ես.։)


Անխօսուն, սնոց

cf. Անխօս.

· Calfa

NBHL (2)

Արձակեցեր ի վերայ նոցա զբազմութիւն անխօսուն անասնոց։ Իբրեւ անխօսուն մանկանց դատաստան ընդ խաղ արձակեցեր։ Զէշն անխօսուն. (Իմ. ՟Ի՟Ա. 16։ ՟Ժ՟Բ. 25։ ՟Բ. Պետ. ՟Բ. 16։)

Զխօսունս եւ զանխօսունս. (Եզնիկ.։)


Անծախ

adj.

inconsumable;
incombustible.

· Calfa

NBHL (9)

Անծախ լինելոց են գանձք նոցա։ Զայն մեծութիւն խնդրեսցուք, եւ զանծախ ընչաւէտութիւնն. (Ոսկ. մ. ՟Ա. 20։ ՟Բ. 22։)

Անծերանալի եւ անծախ պարգեւաց առիթ լինել. (Արծր. ՟Գ. 2։)

Քաղաքս ի քումմէ մտանելոյդ՝ անծախ եւ անվնաս մնասցէ. (Փիլ. յովն.։)

Անծախ բարեպարգեւութիւն. (Խոսր.։)

Առաքեսցե՛ս զառատ հոգին, որ է անծախ ի պարգեւին. (Յիսուս որդի.։)

Զանծախ առաքինութիւնսն լիով կատարեն, եւ դանկ մի աղքատին ոչ կարկառեն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Աստ անինչ եւ անծախ լինել յաւելորդս. (Ոսկ. կողոս.։)

Զհաց մեր զանծախն եւ զհանապազորդն տո՛ւր մեզ. (Լմբ. պտրգ.։)

որ եւ ռմկ. անծախք. առանց ծախուց ընչից եղեալն. խարճսըզ. մասրաֆսըզ. ἁδάπανος. sine impensa.


Անծախական

cf. Անծախ.

· Calfa

NBHL (1)

Ջեռնուին եւ նոքա անծախական հրովն. (Եղիշ. ՟Բ։)


Անծախաբար

adv.

without being consumed.

· Calfa

NBHL (2)

Առանց ծախեալ լինելոյ. որ եւ ԱՆԾԱԽԱՊԷՍ. անվատնելի օրինակաւ. անսպառութեամբ, եւ առատապէս.

Անծախաբար բաշխէ զպարգեւս շնորհի իւրոյ. (Նանայ.։)


Անծաղիկ

adj.

that does not flower or blossom.

· Calfa

NBHL (2)

Ի ծառոց կէսքն ծաղկաբերք, եւ կէսքն անծաղիկք. (Վեցօր. ՟Ե։)

Ձմերանի՝ անծաղիկն եւ թառամեալն գոլ. (Նիւս. երգ.։)


Անծանօթ, ից

adj. adv.

ignorant;
unknown;
foreign;
ignoble, obscure;
յանծանօթս, ignorantly, unwittingly;
incognito, without being known;
յանծանոթս — լինել, to be in disguise;
to feign or counterfeit.

· Calfa

NBHL (9)

Սամուէլ նախ անծանօթ էր Աստուծոյ։ Իշխանք նոցա անծանօթ եղեն ի նմանէ։ Իբրեւ անծանօթք, եւ ծանուցեալք. (՟Ա. Թագ. ՟Գ. 7։ Գծ. ՟Ժ՟Գ. 27։ ՟Բ. Կոր. ՟Զ. 9։)

Զամենայն տեսօղսն առ նա դարձուցանէր՝ զանգէտսն (կամ զգիտակս) եւ զանծանօթսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 11։)

Անծանօթ խնամոցն Աստուծոյ։ Զիա՞րդ ոչ պահելովն զպատուիրանն՝ անծանօթ է ի նմանէ (այս ինքն ոչ ճանաչէ զԱստուած) (Սարգ. յկ. ՟Բ. եւ Սարգ. ՟ա. յկ. ՟Բ։)

որ եւ ԱՆԾԱՆ. ἅγνωστος, ignotus, ἁγνοούμενος, non notus. Ոչ ծանուցեալ. օտար. անգիտելի. անյայտ. թաքուն. աննշան. եւ անիմանալի. անհաս. չճանչցուած. թանըլմազ. նամալիւմ.

Ես ծանուցեալ եմ ինձ, եւ ոչ անծանօթ յինէն. (Շ. թղթ.։)

Պատկառեալ է դէմք իմ, եւ անծանօթ (պահեալ) ի պարտապանաց. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Անարժանք եւ անծանօթք յազգէ տոհմկաց. (Փարպ.։)

Հայրենի անծանօթ ծոցոյն։ Զանծանօթն Հօր էութիւն. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

ἁγνοῶν. ignorans. Ոչ ճանաչօղ. չեւեւս ծանօթ. անգէտ. անտեղեակ. չճանչցօղ. թանըմազ. Ուստի ԱՆԾԱՆՕԹ ԼԻՆԵԼ, անգիտանալ. ἁγνοέω. ignoro.


Անծանօթանամ, ացայ

vn.

to be unknown;
to be disguised.

· Calfa

NBHL (7)

Անծանօթ մնալ կամ ձեւանալ. անգիտելի լինել, եւ օտարանալ. թանըլմամագ.

Անծանօթանալոյն եւ դժուարալուր լուտանացն բան. (Պիտ.։)

Ո՞րպէս ընդ ճանաչելն զճշմարտութիւնն՝ եւ անծանօթացաք. (Լմբ. համբ.։)

Զբնութիւնն անծանօթացաւ, եւ զգութ փակեաց ի նմանէ. (Սկեւռ. աղ.։)

Մի՛ անծանօթանալ մեզ ոգւոյն (բժշկութեան ի մեղաց)։ Ամենեքեան անծանօթանային միմեանց ի բանսարկութիւն վնասամտութենէ. (Բրս. հց. եւ Բրս. ի գորդ.։)

Զբարկութիւնն ա՛րկ ի վերայ հեթանոսաց, եւ որ բնաւին անծանօթանան քեզ. (Մխ. երեմ.։)

չճանաչել. մոռանալ. եւ չկամիլ ճանաչել. ἁπογινώσκω.


Անծառ

adj.

treeless.

· Calfa

NBHL (1)

Ուր չկայցէ ծառ կամ տունկ երեւելի եւ պտղաբեր.


Անծառայ

adj.

free;
without servants.

· Calfa

NBHL (2)

Ըստ բնութեամբ անծառայ գոլոյ հոգւոյն, եւ անըմբռնելի։ Անծառայ իմն, եւ յամենայն նուաստութենէ ազատ. (Դիոն. երկն.։)

Ձանձրացուցանէին բազմածառայքն զանծառայիցն զտուրսն, խնդրելով հանապազ զմիս այլեւայլ որսոց. (Փարպ.։)


Անծառայական, ի, աց

adj.

that is not servile, free.

· Calfa

NBHL (2)

ԶԵսայեայ զազատախօս բարբառ, եւ զանծառայական միտսն։ Կացին մնացին հաստատուն յանծառայական միտսն ազատաբար. (Ոսկ. ես.։)

Զմիտս ազատս եւ անծառայելիս. (Փիլ. լին.։)


Անծասքելի

cf. Անծամ.

· Calfa

NBHL (1)

Զանծասքելին ժանեացն ճճեաց զշնորհի հոգւոյն ծածկոյթ՝ որք սառուցեալք են՝ զգեցուցանէր. (Սկեւռ. լմբ.։)


Անծեղ, ի, աց

s.

magpie, pie.

· Calfa

NBHL (1)

ԱՆԾԵՂ կամ ԱՆՁԵՂ Թռչուն նման կկուի, կամ կաչաղակի, ի չափ աղաւնոյ, սպիտակափետուր սեւախառն, երկայն տտամբ. սագսըղան, կամ իպիպիկ գուշու։ Գաղիան.։ Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Բ։ Իսկ (Կոչ. ՟Ժ՟Զ։) եւ Եփր. խր. գրի ԱՆԾԵՂՔ՝ որպէս անգեղք կամ անկեղք։ γῦψ. vultur.


Անծեր

adj.

not subject to the effects of age, perpetual, durable.

· Calfa

NBHL (2)

Զանծեր եւ զանթառամ կեանս ստանալ։ Կեանք անծեր եւ անմահագոյն. (Փիլ. լին.։)

Պսակն յանծերականս եւ յանմահս եւ յանսպառս եւ այլն. (Ոսկ. մ. գ. 18։)


Անծերանալի

cf. Անծեր.

· Calfa

NBHL (5)

Որպէս զհին աւուրց, որպէս զանծերանալի, որպէս զանայլայլելի։ Անծերանալի եւ երանականն կատարումն. (Դիոն.։)

Յանծերանալին եւ յանմահն կեանս։ Սակաւ մի աշխատիս, եւ անծերանալի է ուրախութիւնն. (Ոսկ. ՟ա. յհ.։)

Ի կեանսն յաւիտենից, եւ յանծերանալի համաբնակութիւնսն. (Թէոդոր. կուս.։)

Պայծառութեամբ պանծալի, զօրութեամբ անծերանալի եւ անապական. (Արիստ. աշխ.։)

ἅγηρος, ἁγήραος. insenescibilis, senii expers. Որ ոչն ծերանայ եւ ո՛չ հնանայ. յաւերժական. մշտնջենաւոր. անփոփոխ. անեղծ. անանց. յաւիտենական.


Անծին, ծնի

adj.

unbegotten, unborn;
barren, steril.

· Calfa

NBHL (8)

Վէմ անծին եւ ապառաժ՝ ստեամբք վտակաց ջուրց արբուցանէ զծարաւիս. (Սարկ. աղ.։)

Վէմն անծին եւ անպտուղ։ Զի եւ գուբն անծին է։ Արգանդ անծին. (Գէ. ես.։)

Որ փոքր մի յառաջ այրի, արդ հարսնացեալ. եւ որ անծին, արդ բազմածին. (Սկեւռ. ես.։)

Խոստովանիմք զՀօր յատկութիւն առանձնաւորութեանն՝ անծին եւ անսկիզբն։ Ոմն անծին է, եւ ոմն ծնունդ. (Շ. թղթ.։)

Մի՛ երկու աստուածս անծինս կարծիցես. այլ զի որդին միանգամայն ընդ ծնանելն՝ ամենեցուն տէր էր։ Զի մի՛ իբրեւ լուիցես՝ թէ ի սկզբանէ, եւ անծին եւս համարիցիս զնա. (Ոսկ. մ. ՟Բ. 13. եւ Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Որպէս աղտ եւ վիժած զանծինն եւ անկենդանի եւ անլոյս անկումն ունի յերկրի. Դիոն. եկեղ. ՟Գ։ (Թո՛ղ զի եւ Ադամ եւ Եւայ՝ անծին կամ անեղ ասին, իբր ոչ հասարակ ծննդեամբ գոյացեալք։)

ԶՀայրն եւ զԱրարիչ զանեղանելին զանծինն Աստուած. (Փիլ. լին.։)

իբր անեղ եւ անսկիզբն կամ անժամանակ, հասարակ երեցունց աստուածային անձանց. մանաւանդ ըստ հոմաձայնութեան յունին. ἁγένητος. nonfactus, increatus որ գրի նաեւ ἁγέννητος. non natus.


Անծնելութիւն, ութեան

s.

unborn state.

· Calfa

NBHL (8)

Ո՛չ Հայր ի բաց կացեալ է յանծնելութենէն, վասն զի ծնաւ. եւ ո՛չ Որդի ի ծնանելոյն. քանզի յոչ ծնիցելոյն է. (իսկ եւնոմեանք) զանծնելութիւնն եւ զծնելութիւնն՝ բնութիւն Աստուծոյ դնեն։ Եթէ անծնելութիւնն բնութիւն է Աստուծոյ, ծնելութիւնն ոչ բնութիւն։ Ասա՛ դու զանծնելութիւնն Հօր, եւ ես զծնելութիւնն Որդւոյ բնախօսեցից քեզ. եւ այլն. (Ածաբ. մկրտ. եւ Ածաբ. առ որս. ՟Գ. ՟Զ։)

Ոմն է անծնելութիւն, եւ ոմն ծնունդ. (Կիւրղ. գանձ.։)

Ուղիղ դաւանութիւն է՝ զծնելութիւն եւ զանծնելութիւն ո՛չ բնութիւն ասել, այլ ի մի բնութեանն յատկութիւնք առանձնաւորութեանցն. (Վահր. երրորդ.։)

Զանծնելութիւն ասեմ (Հօր), եւ ծնելութիւն (Որդւոյ), եւ ելողութիւն (Հոգւոյն). (Սանահն.։)

Յաղագս անծնելութեան եւ ծնելութեան, անեղութեան եւ եղելութեան։ Կամ պարզապէս անծնելութիւն թարգմանի փոխանակ անեղութեան, յասելն (Կիւրղ. գանձ. ՟Ե.)

ἁγεννησία. ingeitum esse, ingenitura. Անծնեալ կամ անծին գոլն. որ է յատկութիւն Աստուծոյ Հօր, որպէս ծնելութիւնն յատկութիւն է Որդւոյ. եւ զի եւնոմեան աղանդաւորք զիսկութիւն Աստուծոյ դնէին յանծնելութեան, նովին ուրանային զԱստուածութիւն Որդւոյ ծնելոյ, եւ Հոգւոյն բղխելոյ.

իբր անեղութիւն՝ հասարակ երից Անձանց Աստուածութեան. առաւել վասն հոմաձայնութեան յունին, որ անխտիր գրի երբեմն. τὸ ἁγέννητον. non factum esse, կամ τὸ ἁγέννητον. non natum esse. վասն որոյ եւ կրկին թարգմանութեամբ ասի, (Կիւրղ. գանձ. ՟Ա.)

Ամենայն՝ որ ինչ յանծնելութենէն ծնանի, անծնելութիւն է. եւ զի ծնաւ Որդի յանծնելութենէն Հօր (այս ինքն յանեղ Հօրէ), անծնելութիւն ուրեմն է եւ նա, եւ ծնողին մշտնջենաւորակից։ Անծնելութիւն է էութիւն Հօր, անծնելութիւն ուրեմն է եւ ի Նմանէ յառաջ եկեալն։ (cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ, cf. ԱՐԱՐԱԾՔ, եւ cf. ԾՆՈՒՆԴՔ. որք անխտիր ասին վասն առաջին մատենին Մովսէսի. զի ի յն. գրի γένεσις , կամ γέννησις , իբր վ creatio, եւ generatio վասն որոյ բազում արթնութեամբ պիտի արկանել ի բանս հարց, եւ ի թարգմանութիւնս՝ համեմատութեամբ բնագրաց։)


Անծնութիւն, ութեան

s.

barrenness;
cf. Անծնելութիւն.

· Calfa

NBHL (2)

cf. ԱՆԾՆՆԴՈՒԹԻՒՆ. եւ երբեմն՝ որպէս սին եւ ունայն ծնունդ ապականեալ. ըստ յն. հողմային. ἁνεμιαῖος.

Զձուս քարբից փշրելով, նեխութիւն եւ անծնութիւն յանդիմանիցեմք. (Առ որս. ՟Ժ՟Դ։)