Definitions containing the research լ : 10000 results

Անաշխարհիկ

adj.

banished or driven from his country;
captive, enslaved;
strange, foreign.

· Calfa

NBHL (10)

Հանեալն ի քաղաքակցութենէ. գերի վարեալ յօտար աշխարհ. վտարանդի, ստրուկ. ἁνδράποδον, mancipium.

Գալ դնել զորդիսն իսրայէլացւոց յանաշխարհիկս իւրեանց. (՟Ա. Մակ. ՟Գ. 4.) այժմու յն. ի կորուստ. ἁπώλεια , այլ ըստ մեզ՝ ἁπολίτης, qui civis esse desiit.

Որ չէ այս աշխարհ, այլ՝ վերին հանդերձեալն. ախրէթ.

Որ չէ ի նոյն աշխարհէ կամ գաւառէ. տարաշխարհիկ. օտարական. նժդեհ. պանդուխտ. դրսեցի. տաշրալը, եճնեպի, զարիպ, եապանճը.

Անաշխարհիկ գոլով՝ կարգեցաւ ի դասս զինուորաց. (Վրք. ոսկ.։)

Անաշխարհիկս կոչեաց զնոսա՝ ասելով, դուք չէք յաշխարհէ աստի ըստ իս. (Ոսկիփոր.։)

Զորս եւ կապեալս եւս ածին բազում լլկութեամբ եւ չարչարանօք իբրեւ զանաշխարհիկս. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)

Կին եւ որդիք այնպիսւոյն անաշխարհիկք եղեալ՝ յարքունիս երթիցեն։ Ուստերք եւ դստերք իւրեանց յանաշխարհիկս գրեցան. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Հրաժարեալն յաշխարհէ. միայնակեաց.

Մի՛ ապականեսցեն զնոյն խորհուրդք չարք՝ առնելով աշխարհականս զանաշխարհիկսն. (Կլիմաք.։)


Անաչառ

adj. adv.

impartial, showing no respect of persons, upright, disinterested, just, fair, righteous, exact;
strict, austere, severe, rigid, rigorous;
cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (1)

ἁπροσωπολήπτης, ἁδέκαστος, non accipiens personam vel munus, ἁπότομος, severus. Որ ոչն աչառէ. անակնառու. որ չառնու ակն. անկաշառ. արդարակորով. անխտիր. անխնայ. հատու. կտրուկ. խադըր կէօնիւլ պագմազ.


Անաչառաբար

adv.

impartially, without respect of persons, justly;
rigorously, strictly, austerely.

· Calfa

NBHL (4)

ԱՆԱՉԱՌ ԱՆԱՉԱՌԱԲԱՐ. Առանց աչառանաց. առանց ակնառութեան. անխտիր. անխնայ. սաստիկ. որ եւ ԱՆԱՉԱՌՈՒԹԵԱՄԲ. խադր կեօնիւլ պագմայարագ.

Իրաւունք Արարչին անաչառ վարելով առ ամենեսեան. (Յհ. կթ.։)

Անաչառ տանջել, ծառայեցուցանել. (ՃՃ.։) (Սարգ.։)

Անաչառաբար կշտամբել. (Նար. ԼԱ։)


Անաչառապէս

adv.

cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (1)

Անաչառապէս ճարակի յայրել եւ յապականել. (Յհ. կթ.։)


Անաչառութիւն, ութեան

s.

impartiality, disinterestedness, uprightness, justness, sincerity;
strictness, rigour, austerity, severity.

· Calfa

NBHL (11)

Տեսանե՞ս զանաչառելի դատաստան կնոջն, զի յեղելոցն ընտրէր զնախահօրն եւ զՔրիստոսին. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Արդարադատ եւ անաչառու։ Հրամայեմք անաչառու լսել. (Մագ. ԺԴ. ԾԹ։)

Ոչ աչառելն. չառնուլն ակն մարդոյ. անխտրութիւն. անվրէպ արդարադատութիւն.

Անաչառութեամբ սիրել զմեծամեծս եւ զփոքունս. (Եղիշ. ՟Ը։)

Տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ։ Հաւասարապէս անաչառութեամբ ընկալցին ի քէն մասն երանութեան. (Նար. ԾԷ. ՟Զ։)

Բուռն հարեալ զանաչառութեան գաւազանէ. (Լմբ. ատ.։)

Կամ խստութիւն ի դատելն. չխնայելն. սէրթլիք, քէսքինլիք, իւնֆ.

Վրէժ առնուլ անաչառութեամբ. (Եղիշ. ՟Ե։)

Մի խստութեամբ եւ անաչառութեամբ, այլ մեղմով ի կարգ ածել. (Կանոն.։)

Կամեցաւ զմեծատունսն երկեցուցանել՝ մի՛ անաչառութեամբ իբրու զտկարս վարկանել զաղքատսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Շարժեն ի բարկութիւն, անաչառութիւն զնոյն ասելով. (Լմբ. սղ.։)


Անաչեայ

adj.

blind;
without eyes;
blinded.

· Calfa

NBHL (3)

Դու հաւատա՞ս, զանաչեայն յեղեալ աչացուն հարցանէր Տէրն, յՈրդի Աստուծոյ. (Խոսրովիկ.։)

Անձն աստուածատեսակ եղեալ՝ յանմատոյց լուսոյն ճառագայթս ձեռնարկէ անաչեայ ձեռնարկութեամբ. (Դիոն. ածայ.։)

Անաչեայ մաքրութիւն մտաց։ Գերալիր արարեալ զանաչեայսն իմացութիւնս. (Մաքս. ի Դիոն.։)


Անապական, ի, աց

adj.

incorruptible;
pure, chaste, inviolate.

· Calfa

NBHL (12)

ἅφθαρτος, ἁδιάφθαρτος, incorruptibilis, incorruptus, integer, inviolatus. Որ ոչն ապականի. անեղծ. անվթար. անարատ. անմահ. անփուտ. մաքուր. անվնաս. պօզուլմազ. եօրսելենմէմիշ. խալիս. սազ, լա՛ եէզալ.

Անեղն եւ անապականն եւ մշտնջենաւորն Աստուած։ Անապականն յանապական տան միշտ կայ մնայ։ Կենագործեալք անապականիդ։ Անապականք, եւ ոչ մահկանացուք։ Գրաւական կենդանութեանս անապական է. (Նար.։)

Յանապականութեանն տեղւոջ հանդերձեալ էր մնալ անապական. (Շ. թղթ.։)

Ոչ ոք տանջեալ՝ անապական. հակառակք ուրեմն ոչ են անապականք։ Էութիւն՝ որ ոչ տանջի, անապական է բնութեամբ ... Անապական բարին՝ ոչ ինքն ապականէ զոք, եւ ոչ ցանկայ ընդ ապականութեան ուրուք. (Անյաղթ եւ Շ. յամենայն չար.։)

Անապական կոյս, որովայն, տաճար, հարսանիք, առագաստ. (Շար. եւ այլն։)

Անապական պարգեւք, գեղ կերպարանաց, պսակ, մեծութիւն, օդք, անձրեւ, լոյս. (Ագաթ.։ Պիտ.։ Եղիշ.։ Նար.։ Շար.։)

Որ զսիրելիս քո զերիս մանկունսն անապականս պահեցեր ի հրոյն. (Շար.։)

Աղբերացն անապական. (Շար. եւ այլն։)

ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ասի Քրիստոսի՝ ի սուրբ խորհրդեան եւ յերկինս, զի է այժմ ի փառաւորեալ վիճակի. իսկ ըստ նախկին վիճակի յերկրի՝ որպէս անփուտ ի գերեզմանին, որպէս անախտ, կամ հեռի յանգոսնելի կամ ի հարկեցուցիչ կրից. զի զամենայն կամաւ կրեաց։

Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս. (Պտրգ.։)

Ետ զմարմին իւր զերկնաւոր՝ զանապական եւ զհոգեւոր։ Զանապական զաստուածազգեաց մարմինն. (Շար. եւ այլն։)

Մեռեալն եկն արտաքս անապական. (Շար.։)


Անապականութիւն, ութեան

s.

incorruption;
purity, chastity.

· Calfa

NBHL (3)

ἁφθαρσία, incorruptibilitas Վիճակ անապական. անեղծութիւն, անմահութիւն. անախտութիւն. անարատութիւն. իֆսատ օլունմազլըգ.

Ընկալայ ընդ հրաշալի անապականութեանն՝ այսրէն ի հող զլուծումն. (Պիտ.։)

Յանապականութենէ յապականութիւն ածեալ լինի վատթարն. (Փիլ.։)


Անապաշաւ

adj. adv. impenitent, hardened, obdurated.

· Calfa

NBHL (5)

Յանապաշաւ բարս մնալով. (Համամ առակ.։)

Անապաշաւ սիրտ կալան. (Կոչ. ՟Ը։)

Դողումն մահու է յանապաշաւ յանցանաց եկեալ. (Կլիմաք.։)

Անապաշաւ մեռանել. (Վրդն. սղ.։)

Անապաշաւ եւ գորովագոյն խանդաղատանօք ի տածելն պատրաստականք. (Պիտ.։)


Անապաշխար, ի, ից

adj. adv. cf. Անապաշաւ.

· Calfa

NBHL (8)

Չապաշխարօղ. անզեղջ. անապաշաւ. անդարձ. ծրդեալ մեղօք. թէօպէսիզ.

Որ գալոցն են ի վերայ անապաշխարիցն (տպ. անապաշխարողաց). (Յճխ. ԺԹ։)

Բարկութիւնն եկեալ ի վերայ անապաշխարիցն։ Անապաշխար՝ մեղօք լինին. (Շ. մտթ. եւ Յիսուս որդի.։)

Նոքա յաղթականք իցեն իբր ապաշխարեալն քան զանապաշխարն. (Նար. ՟Զ։)

Երիս վա՛յ ասելով հոգւոյն եւ մտաց եւ մարմնոյն անապաշխար անձանց. (Լծ. կոչ.։)

Առանց ապաշխարելոյ կամ զղջանալոյ. խստասրտութեամբ.

Այն ինչ՝ ընդ որ ոք չապաշխարէ. անթողլի. աններելի.

Բազում եւ անապաշխար չար գործեալ էր. (Փարպ.։)


Անապաշխարութիւն, ութեան

s.

impenitence, obduracy.

· Calfa

NBHL (1)

Չապաշխարելն. անզղջութիւն. յամառութիւն ի մեղս.


Անապատակեաց

cf. Անապատաբնակ.

· Calfa

NBHL (1)

Մենակեաց անապատակեաց լեառնական. (Բուզ. ՟Զ. 6։)


Անապատական, ի, աց

adj. s. solitary, eremitical;
hermit, anchorite.

· Calfa

NBHL (6)

ἑρημίτης, ἑρημικός, solitarius, eremita. Գտեալ կամ սնեալ յանապատի, եւ յանշէն վայրս. վայրենի. եւ որ ինչ ա՛նկ է անապատի. եէպանի. սահրանիշին.

Առանձնակեաց յանապատի ճգնաւոր. որ եւ ԱՆԱՊԱՏԱՒՈՐ, ԱՆԱՊԱՏԱԿԵԱՑ. ապտալ, զահիտ, րուհպան.

Են՝ որ լեռնասէրք՝ անապատական բարոյս. (Վեցօր. ՟Ը։)

Զանապատական առաքինեաց զվարս տպաւորեալ. (Փարպ.։)

Անապատականաց առաջնորդ. (Վրք. հց. ՟Ի՟Զ. եւ այլն։)

Անապատական կրօնք, վարք, լռութիւն. (Փարպ.։ Վրք. հց.։ եւ Լմբ.։ Ոսկ. լուս.։)


Անապատանամ, ացայ

vn.

to become a desert, to be deserted;
to fall, to decay.

· Calfa

NBHL (11)

Զրկիլ. որբանալ. հեռի գտանիլ. ամայանալ. օտարանալ. ազատանալ. մահրում գալմագ, թէրք օլունմագ, խալի գալմագ. ἑρημόομαι, deseror, orbor.

Իբրեւ անապատ աւերակ եւ ամայի լինել. յաւեր դառնալ. վերան՝ խարապ օլմագ.

Անապատանալ քաղաքացն Իսրայէլի. (Նար. ԾԲ։)

Պարարեցաւ սրտից երկիրս մսեղէն՝ անապատացեալ մարդկան. (Ագաթ.։)

Եւ անապատաբնակ լինել. առանձնանալ.

Ընդ Եղիայի ի Կարմեղոս լերինդ անապատացեալ. (Արշ.։)

Որք անապատացեալ են ի ծնողաց։ Անապատացեալ ի գործոց բարեաց. (Բրս. հց. եւ Բրս. կրօն.։)

Ի բնական նախախնամութեանց անապատացեալ էր. (ՃՃ.։)

Հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո զանապատացեալս ի գերակայ բնութենէն ի ստորին նուաստութիւնս. (Յհ. իմ. եկեղ.։)

Անապատացեալ ի զբաղանաց աշխարհիս. (Լմբ. սղ.։)

Անապատացեալք յախտից. (Փիլ. այլաբ.։)


Անապատասէր

adj.

loving solitude, or retired situations, retired, solitary.

· Calfa

NBHL (3)

Անապատասէր, որ յախտից եւ ի չարութեանց ի բաց խուսէ, (ա՛յլ ձ. անապատ ասէ)։ Զտատրակն, քանզի անապատասէր է կենդանիդ. (Փիլ. լին.։)

Բնակութիւն ջայլամանց, զի անապատասէր է թռչունդ։ Անապատասէր թռչնոց լինել դադար. (Մխ. երեմ.։)

Ըստ ցանկութեան անձին անապատասէր կենացն զվայրսն գտեալ. (Ասող. ՟Գ. 32։)


Անապատացուցանեմ, ուցի

va.

to cause to be deserted, to lay waste, to unpeople.

· Calfa

NBHL (4)

Անապատացուցանել կամելով զաշխարհս Հայոց. (Ասող. ՟Գ. 7։)

Ասէ Սոփոնիաս. անապատացուցից զճանապարհս նոցա՝ ամենեւին ոչ գնալ. (Առ որս. ՟Ժ՟Ա. (Իսկ Սոփ. ՟գ. 6, աւերեցից)։)

Անապատացուցանել զԵրուսաղէմ. (Բրս. չար.։)

ἑξερημόω, desertum facio. Առնել անապատ կամ յանապատ. աւերակ եւ ամայի կացուցանել. խարապ էթմէք.


Անապատաւոր, աց

cf. Անապատական.

· Calfa

NBHL (1)

Յաշխարհի գոլով՝ եւ իբրեւ զանապատաւորս ընդ կարգս աշխարհի անցանէր. (Յհ. կթ.։)


Անապաւէն

adj.

without refuge, destitute, unprotected.

· Calfa

NBHL (2)

Տեսանելով զանձինս անապաւէնս. (Արշ.։)

Անապաւէն տանջեալ։ Անապաւէն մոլար. (Նար. ԻԶ։)


Անառակ, աց

adj.

dissolute, debauched, libertine, licentious, wanton, lewd;
prodigal, profuse.

· Calfa

NBHL (9)

( ի հյ. առակ. եւ թ. առ, ըրզ) անամօթ. անպատկառ. անարգել. վատնիչ ընչից. զեղխ եւ շռայլ. առսըզ. էտէպսիզ. եօսմա. շէհվէթլի. միւսրիֆ. ἁκόλαστος, luxuriosus.

Անառակ է, պոռնիկ է, այլ քրիստոնեայ է. (Խոր. ՟Գ. 63։)

Զտուն հայրենի անցուցեալ (էր) անառակ սեղանով. (Ոսկիփոր.։)

Եւ անօրէն. անկարգ. խառնակ. ἅθεσμος, ἅτακτος, lege carens, ordinis expers, եօլսուզ, գարըշըգ, իզամսըզ, օրանսըզ.

Անառակ մոլորութեամբ զգածեալք. (՟Բ. Պետ. ՟Գ. 17։)

Ծով ծփմամբ եւ անառակ բախմամբ հողմոց մոլեալ վայրենաբար. (Պիսիդ.։)

Անառակ որովայնամոլութեամբ. (Պիտ.։)

Ոմանք շամբուշք եւ փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտ.։ Իսկ յասել անդ.)

Զայս մի ըստ միոջէ թուել զանառակն կորուստ (պատուոյ, իշխանութեան, եւ ընտանեաց) ոչ է հարկաւոր. մարթ է իմանալ որպէս անօրինակ, մեծ յոյժ։


Անառակաբար

adv.

dissolutely, lewdly, wantonly;
prodigally, lavishly.

· Calfa

NBHL (4)

Պաշարեալ զանառն Դարիւնս. (Արծր. ՟Բ. 3. 8։)

Անամօթ լրբութեամբ. անառակութեամբ. անկարգաբար.

Կեալ, կամ հայիլ անառակաբար. (ՃՃ.։ Վրք. հց.։)

Սաստել անառակաբար. (Պրպմ. ԼԷ։)


Անառակիմ, եցայ

vn.

to be dissolute, to be debauched, to be a libertine;
to be prodigal or lavish.

· Calfa

NBHL (5)

Անամօթիլ. առսըզլանմագ.

Ընդ անառակեալսն եւ զսպեալս. (Նար. ԼԲ։)

Իբրեւ զմանուկ ոք վերացուցեալ ի համբոյր, եւ յանառակելն՝ զարկուցանէ զգետնի. (Վրդն. սղ.։)

Եւ զեղխիլ.

Ոչ անառակիլ ի կերակուրս եւ յըմպելիս. (Եփր. քրզ.։)


Անառակութիւն, ութեան

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

· Calfa

NBHL (4)

ἁσωτία, luxuria, κῶμος, comessatio Անառակ ընթացք. անկարգութիւն. եւ զեղխութիւն. շուայտութիւն. կերուխում, մսխողութիւն. նէֆսանիլիք, շէհվէթ.

Կեայր անառակութեամբ։ Եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան։ Մի՛ անառակութեամբք, արբեցութեամբք։ Արբեցութիւնք, անառակութիւնք։ Գինեհարութեամբք, անառակութեամբ։ Զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ամուսնութեանց անառակութիւն (յն. անկարգութիւն). (Ղկ.։ Տիտ.։ Հռ.։ Գաղ.։ ՟Ա. Պետ.։ Իմ. ԺԴ. 23. 26։)

Նոցին նմանեալք՝ զնոյն անառակութիւնս անխտիր գործեսցեն. (Եզնիկ.։)

Զերեւելիս կարծէաք Արարիչ, եւ գործէաք զամենայն անառակութիւնս. (Եղիշ. ՟Ը։)


Անառաջնորդ

adj.

without a guide or chief, indirected.

· Calfa

NBHL (6)

Առանց առաջնորդի մնացեալ. անգլուխ. անտերունչ.

Յետ մահուն Յուսկայ անառաջնորդ լինէր երկիրս Հայոց։ Անառաջնորդք եղեալ՝ իբրեւ զկոյրս մոլորեցան. (Բուզ. ՟Գ. 3։)

Հի՞մ լքեր զիս իբրեւ անառաջնորդ. (Ճ. ՟Գ.։)

Սողոսկեալք ի չարն՝ մնացին անառաջնորդք. (Լմբ. առակ.։)

Առաքէ յաշխարհս Հայոց՝ իբր անառաջնորդ զսա վարկուցեալ։ Դժուարին վարկուցեալ զանառաջնորդն լիներ. (Խոր. ՟Գ. 10. 48։)

Ո՛չ խառնիխուռն, եւ ոչ անառաջնորդ այս լինէր. (Խոր. ՟Ա. 31։)


Անառիկ

adj.

impregnable, inexpugnable

· Calfa

NBHL (2)

Որովք եւ տապանակին անառիկ լինել ասէ. Արշ.։ Անառիկ ամրութեամբ, կամ զգուշութեան։ Ի մէջ անառիկ ամրացեալ խաղաղութեան. (Պիտ.։)

ԱՆԱՌԻԿ որ եւ ԱՆԱՌ. ἁκαταγώνιστος, inexpugnabilis. Զոր չէ մարթ առնուլ պատերազմաւ. անմարտնչելի. անվանելի. ամենայնիւ ամրացեալ. ալընմազ, թեսխիրի միւմքին օլմայան.


Անասնաբար

adv.

brutally, coarsely.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ միանգամ առ ի կերակուրս անասնաբար է, եւ յըմպելիս։ Անասնաբար ընդ անասունս հաւասարել. (Փիլ.։)


Անասնաբարոյ, ից

adj.

brutal, rude, ill-mannered.

· Calfa

NBHL (4)

κτηνώδης, -ες, belluinus, -um;
pecudi similis, brutus
Նմանեալն բարոյից անասնոց. ունօղ զբարս անբանից. եւ անբանական. հայվանի.

Առաւել անասնաբարոյք են քան զգազանս չարս. (Ոսկ. յհ.։)

Ի ձեռս բժշկացն (եւեթ) զյոյսն ունել, եւ ի նոցանէ զառողջութիւն՝ անասնաբարոյ է. (Բրս. հց.։)

Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն. (Պիտ.։)


Անասնաբոյծ

adj.

that rears, breeds animals or cattle.

· Calfa

NBHL (2)

Պաճարատեսք եւ անասնաբոյծք են քան զայլս. (Փիլ. քհ.։)

ζωοτρόφων, -ος, animalia nutriens, pecuarius. Որ բուծանէ զանասունս. հայվան պէսլեյէն.


Անասնագէտ

adj.

guilty of an unnatural crime with a beast, bestial.

· Calfa

NBHL (1)

Որ խառնակի ընդ անասնոյ. անասնամոլ. անասնազանց, անասնապիղծ. հայվանըլա տալաշան.


Անասնագիտութիւն, ութեան

s.

unnatural knowledge of a beast, bestiality.

· Calfa

NBHL (2)

Խառնակումն մարդոյ ընդ անասնոյ՝ ընդդէմ բնութեան. անասնամոլութիւն. անասնազանցութիւն.

Արուամոլութիւն եւ անասնագիտութիւն. (Կիր. ՟ը. խհ.։)


Անասնագոյն

adj.

more brutal or coarse.

· Calfa

NBHL (1)

Անասնագոյն էր քան զամենայն անասունս. (յն. լոկ, անասուն էր). (Կոչ. ՟Բ. 13։)


Անասնազոհութիւն, ութեան

s.

cf. Անասնազետութիւն.

· Calfa

NBHL (1)

Անասնազենութեամբն կարծէին զԱստուած հաշտեցուցանել. (Լմբ. սղ.։)


Անասնական, ի, աց

cf. Անասնախառն.

· Calfa

NBHL (3)

Բանական, ե՛ւ անասնական։ Անասնական զգայութիւնք. (Փիլ.։)

Անասնական անարգելութիւն, կամ խառնակութիւն, յարձակումն, ախտք. (Պիտ.։)

Ոչ ըստ անասնական գառինն որ յԵգիպտոսն երբեմն էր պատարագեալ. (Կիւր. Ղկ.։)


Անասնակերպ

adj.

having the form of a beast, brutish.

· Calfa

NBHL (1)

Անասնակերպս եւ այլասեռս ծնցին. (ՃՃ.։)


Անասնաձեւ

cf. Անասնակերպ.

· Calfa

NBHL (1)

Անասնակերպս եւ այլասեռս ծնցին. (ՃՃ.։)


Անասնամիտ

adj.

having the understanding of a brute, stupid, dull.

· Calfa


Անասնային

cf. Անասնական.

· Calfa

NBHL (1)

Անասնայինն լծակցութեամբ. (Նար. ՀԵ։)


Անասնանամ, ացայ

vn.

to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.

· Calfa

NBHL (5)

ἁποκτήνομαι, obbrutesco. Նմանել կամ հաւասարիլ անասնոց անբանից. հայվանա պէնզէմեք.

Դէպ լինի՝ զի եւ բա՛նս անասնանայ ի ձեռն առ անասունն միտելոյ. (Նիւս. կազմ. Ի։)

Ոչ միայն փափկասիրութեամբն անասնացան, այլեւ անմտութեամբն. (Լմբ. սղ.։)

Ոչ եւս խոտով ճարակեցուցանէ, որ է անասնացեալ մարդոց կերակուր. (Նար. երգ.։)

Մի՛ անասնանալ ախտիւք։ Ծովահեղձ արար զանասնացեալ եւ զգազանացեալ ազգս մարդական։ Խաչիւ եւ եկեղեցեաւ փրկեաց զանասնացեալ եւ զգազանամիտ ազգս մարդկան. (Տօնական.։)


Անասնասնոյց

adj.

cf. Անասնաբոյծ.

· Calfa


Անասնիկ

s.

a small beast;
animalcule;
a lean beast.

· Calfa

NBHL (3)

Անասուն փոքրիկ կամ տառապեալ՝ ստացուած աղքատի ուրուք. հայվանճըգ.

Զիա՛րդ այնպէս դիւրաւ թոյլ ետուն լուծանել զիւրեանց անասնիկն. (Տօնական.։)

Զգօնացոյց եւ զանասնիկն՝ մեղմաբար սպասաւորել նմա. (Երզն. մտթ.։)


Անասնութիւն, ութեան

s.

nature of the brute creation;
brutality, bestiality.

· Calfa

NBHL (1)

ἁλογία. rationis privatio, brutalitas. Անասնային բնութիւն կամ բարք. անբանութիւն. գազանութիւն. հայվանլըգ.


Անասուն, սնոյ, սնոց

adj. s.

irrational;
animal, brute.

· Calfa

NBHL (9)

Զգազանս, եւ զանասունս։ Ամենայն անասնոց, եւ ամենայն թռչնոց երկնից, եւ ամենայն գազանաց վայրի։ Մեծատուն յոյժ՝ անասնով եւ արծաթով։ Արդարն ողորմի անասնոյ իւրում։ Որոց անասնոց մատչէր արիւնն։ Իբրեւ զանխօս անասունս. եւ այլն։

Եղեւ նորա անասուն ոչխարի եւ արջառոյ։ Մարդ եւ անասուն, խաշն եւ արջառ եւ այլն։

Ի բանականութեանն ընդ անասունս դասակարգեալ. (Նար. ԻԳ։)

Իբրեւ զանբան անասունս ի գերութիւն վարէին։ Իբրեւ անբան անասուն՝ ժանեօք մանրեալ ուտէին. (Յհ. կթ.։)

Ամենայն եղեալք խօսնոց եւ անասնոց. (Փարպ.։)

Ունայնացեալ ի բոլոր ստացուածոց՝ ասնոց եւ անասնոց. (Յհ. կթ.։)

Ի տեսիլ նմանութեան անասուն խոտակեր կենդանեաց։ Իշխան անասուն կենդանեաց։ Անասուն կենդանիքն. (Ագաթ.։ Սահմ.։ Պիտ. եւ այլն։)

Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)

Գոյ եւ ի մեզ անասուն մասն՝ բոլոր հողեղէն բնութեան մարմնոյս. (Եղիշ. դտ.։)


Անաստառ

adj.

without lining.

· Calfa

NBHL (1)

Նկանն լինէր այսպէս. սալ ջեռուցանէին, յորոյ վերայ զճարպն թացեալ անաստառ անդ դնէին, եւ ապա մաղմաղ ի վերայ արկանէին. (Կիւրղ. թագ.։)


Անաստուած, ից

adj.

atheistic, atheist;
ungodly, irreligious.

· Calfa

NBHL (4)

ἅθεος, atheus. Որ չընդունի Աստուած զոք. եւ ուրացօղ ճշմարտին Աստուծոյ. պաշտօնեայ սուտ աստուածոց եւ աղանդոց. անպարիշտ. նախիւտա, տինսիզ, միւհլիտ, մէզհեպսիզ, փութփերեսթ.

Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)

Անաստուած մտածմունք։ Մոլեգնութիւն անաստուած. (Նար.։)

Անաստուած ցաւք (մոլորութեան). (Վրք. հց.։)


Անաստուածութիւն, ութեան

s.

atheism;
ungodliness, irreligion.

· Calfa

NBHL (4)

ἁθεότης, ἁθεία, atheismus, impietas in deum. Ուրանալն զԱստուած՝ գոնէ գործովք հեթանոսութեան. օտարութիւն յԱստուծոյ. ամպարշտութիւն. տինսիզլիք, իլհատ, քեաֆիրլիք.

Աղբիւր ամենայն անիրաւութեանց անաստուածութիւն է. (Փիլ. ՟ժ. բան.։)

Մի՛ դարձեալ զբարեմտութիւնս մեր՝ անաստուածութեանդ առնիցես սկիզբն. (Առ որս. ՟Է։)

Կարճել կամելով զնոցա անաստուածութեանն յանդգնութիւն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Անաստուածպաշտութիւն, ութեան

s.

idolatry.

· Calfa

NBHL (2)

Նոյն ընդ անաստուածութիւն՝ լայնաբար առեալ. կռապաշտութիւն. ամպարշտութիւն. փութփերէսթլիք, տինսիզլիք, քեաֆիրլիք.

Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)


Անատակ

adj.

impotent, imbecile, feeble.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ համարել զինքն անզօր եւ անատակ առ ի պահել զսրբութիւնն. (Վրք. հց. ՟Բ։)


Անարատ, ից

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

· Calfa

NBHL (14)

ԱՆԱՐԱՏ. Որպէս թարգմանութիւն յն. ձայնիս ամիանդօն. ἁμίαντον (զոր տեսեր ի վերոյ իբր ա. ἁμίαντος ), Քար՝ ուստի ելանէ նիւթ նման բամբակի կամ վշոյ՝ անարատ կալով եւ ի մէջ հրոյ.

Որոջ անարատ։ Գառինս անարատս։ Ոչխար կամ խոյ անարատ։ Արու կամ էգ անարատ։ Ընտրել ի մէջ անարատին եւ արատաւորին։ Մանկունս անարատս գեղեցիկս երեսօք. եւ այլն։

Երանեալ է ամուլն անարատ, որ ոչ գիտաց զանկողինս յանցանաց։ Եկի ի մարմին անարատ. (Իմ. ՟Գ. 13։ ՟Ը. 20։)

Հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լե՛ր անարատ առաջի Տեառն։ Ո՞ ոք իցէ մարդ՝ որ եղեւ անարատ։ Այր անարատ։ Կեանք անարատ։ Գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։ Ըստ արդարութեան օրինացն լեալ անարատ։ Հաստատել զսիրտս ձեր անարատս ի սրբութիւն։ Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդն տեղի ոչ խնդրէր։ Գիտեմ, զի անարատ զիս ոչ թողուցուս։ Յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։ Անարա՛տ արա զիս ի հալածչաց իմոց. եւ այլն։

Անարատ կրօնիւք։ Անարատ վարուք. (Պիտ.։ Շար.։ Ժմ. եւ այլն։)

Անարատ ասելովն, յարատոյ՝ որ ըստ հոգւոյ եւ մարմնոյ իցեն, մաքուր լինել հրամայէ. (Շ. ընդհ.։)

Ի մաքրոց եւ անարատոց ... Անարատովք. (Փիլ.։)

Անարատ բազուկ, կող, լոյս, խորհուրդ. եւ այլն։ (Շար.։)

Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել։ Զայս պատուիրեա՛, զի անարատք իցեն։ Պահել քեզ զպատուիրանն անբիծ անարատ. եւ այլն։ cf. ՈՂՋ ԱՆԱՐԱՏ։

Կամ անկասկած. անշփոթ. առանց ընդ բանս ինչ ածելոյ. աներկբայ. շիւպհեսիզ.

Անարա՛տ կալ զմիտս քո, զի մարդասէր է Աստուած. (Կոչ. ՟Բ։)

Հաւատա՛, զի ի կապադովկացւոցն ոչ ոք թագաւորեաց. անարա՛տ կալ զմտածութիւն քո. (Վրք. հց. ԺԹ։)

Է բնութիւն մարմնոյ՝ զոր կոչեն անարատ. որ ի բոց անկեալ կալով կայծանալ թուի. արտաքս առեալ ի հրոյն՝ որպէս ջրով փայլեալ՝ մաքրագոյն լինի. (Բրս. պհ. ՟Ա։)

Կամ անթերի. անպակաս. ամբողջ ըստ մարմնոյ կամ ըստ հոգւոյ. ողջանդամ, եւ ողջամիտ. զայրի միւլէմմէս, թէմամ. ἁνεπίληπτος.


Անարատաբար

adv.

holily, inviolably.

· Calfa

NBHL (5)

ԱՆԱՐԱՏԱԲԱՐ ԱՆԱՐԱՏԱՊԷՍ ἁμωμήτως, ἁχράντως, ἁμέμπτως, immaculate, impollute, inculpate. Անարատութեամբ. մաքրապէս. սրբաբար. անստգիւտ. լէքէսիզ, թէմիզ փաք.

Անարատաբար մտեալ. (Դիոն.։)

Մատուցաւ անարատապէս կամաց բարձրելոյն։ Անարատապէս առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)

Անարատապէս քաղաքավարիլ ի մարմնի. (Արիստակ.։)

Անարատապէս ունել միտս. (Մեկն. ղեւտ.։)


Անարատութիւն, ութեան

s.

purity, uprightness, integrity, entire state.

· Calfa

NBHL (3)

Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.

Սկզբնարար կուսից անարատութեան։ Յանարատութիւն զիս պատրաստեսցես։ Վնասեալ է հաստուածոցն անարատութիւն. (Նար.։)

Յամենայն ճանապարհս ձեր ածի զձեզ պահեալս անարատութեամբ. (Ագաթ.։)


Անարար, աց

adj.

increate.

· Calfa

NBHL (7)

ἅκτιστος. increatus. Ոչ արարեալ. անստեղծ. անեղ. ինքնագոյ. չստեղծուած, չեղած. եարատըլմամըշ, օլմամըշ, զայրի մախլուգ.

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ Ուստի լեալ իսկ երեւի (այս ինքն տեսանի) հիւղն, եւ ոչ անարար. (Եզնիկ.։)

Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Ի սկզբանէ իսկ ունէր զոսկին, այլ յանձեւութենէ եկն ի ձեւ, եւ յանարարէ արարեալ. (ՃՃ.։)

Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)

Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)

Որպէս ἁποίητος, non factus arte, անկազմ. անկերպարան. անպատրաստ, անշուք. չի շտկած. աղեկ մը չի ձեւացած. թեքմիլ օլմամըշ, նա թեմամ.