Entries' title containing լ : 4925 results

Մալումն, ման

s.

castration.

· Calfa


Մախիզեալ

adj.

filthy, impure, abominable.

· Calfa

NBHL (2)

Մախիզ գտեալ. վատթարացեալ.

Զի մի՛ մախիզեալ եւ ծիւրեալ մեղկեսցիս. (Մագ. ՟Ժ՟Զ։)


Մակալեզու

adj.

epiglottis.

· Calfa

NBHL (2)

Ձայն է բացակատարումն գանչեցելոյ ի մեզ հագագի... եւ տեսակ արարելոյ լեզուաւ եւ մակալեզուաւ. (Սահմ. ԺԱ։)

ἑπιγλωττός, σσός lingula, lingua minor, membrana gutturis. որ եւ ԶԱՆԳԻԿ. Վերագիր լեզուակ ի ներքսակողմն առաստաղի բերանոյն՝ իբրեւ բացարան եւ փակարան կոկորդի. լեզուակ. տիլճիք.


Մակացեալ, ցող, ցու

adj.

learned, skilled, erudite.

· Calfa

NBHL (2)

Որպէս Մակ կացեալ. այսինքն հասու կամ վերահասու եղեալ.

Յունականին ներհուն եղեալ, յոգնիմաստիցն մակացեալ. (Շ. վիպ.։)


Մահալոյծ

adj.

destroying or overcoming death.

· Calfa

NBHL (1)

Վերջին եւ մահալոյծ եւ կենսառաք ձայն։ Վերջնումն այնմիկ ապականահալած եւ մահալուծօղ գիշերին երթեալ հանդիպանամ. (Յհ. իմ. ատեն.։)


Մահակից լինիմ

vn.

to die with another, to share death with another.

· Calfa

NBHL (3)

Ցանկային մահակից լինել քաջ նահատակացն։ Մի՛ երկիցուք մահակից լինել քրիստոսի. (Եղիշ. ՟Ե։ Նոյնպէս եւ Արշ. ՟Ի՟Է։ Նար. երգ.։)

Որպէս թէ ընդ ադամայ ողբակից եղե, եւ ընդ աբէլի մահակից. (Ոսկ. եբր. ՟Ի՟Զ։)

ՄԱՀԱԿԻՑ ԼԻՆԵԼ. συνθνήσκω commorior. Կցորդ լինել մահու. ի միասին մեռանել.


Մահակուլ լինիմ

vn.

to be swallowed up by death.

· Calfa

NBHL (3)

ՄԱՀԱԿՈՒԼ ԼԻՆԵԼ. Կլանիլ ի մահուանէ. ընկլնուլ ի խորս մահու.

Մարդկայինս բնութեան կառք յահագնահայեաց վիհ կորստեան գահավիժեալ՝ մահակուլ եւս բնաւին կամէր լինել. (Լծ. եւագր.։)

Ոչ ըստ յոնանու ի ձկանէն, այլ լրմամբ հոգւոյն (լեալ) մահակուլ՝ որ յադամայ ի դժոխս. (Կիր. պտմ.։)


Մահացեալ

adj.

dead;
mortified.

· Calfa


Մահճակալ, աց

adj. s.

bed-rid;
bedstead.

· Calfa


Մաղձալից

s.

bilious.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՄԱՂՁԱԿԱՆ. Լցեալ մաղձիւ.

Իբրեւ զմաղձալից հիւանդ. (Մխ. ապար.։)


Մաղձընկալ

s.

choledochus.

· Calfa

NBHL (2)

Արիւնն մաքրի ի ձեռն փայծաղանն՝ զմրուրն քարշելով յինքն. իսկ մաղձընկալ ամանոյն՝ զդաժանն մնացեալ ի հիւթսն կերակրոյն. (Նիւս. բն.։)

χολήδοχος, κύστις bilis exceptor, vesica quae bilem accipit. որ եւ ՄԱՂՁԱԺՈՂՈՎ, եւ ՄԱՂՁԱՏԱՐ. իսկ գ. ՄԱՂՁԸՆԿԱԼ ԱՄԱՆ, այսինքն Աման լեղւոյ, կամ լեղին՝ ընդունարան մաղձոյ.


Մաճակալ

s.

plough-man.

· Calfa

NBHL (6)

Եւ այլազգիք մաճակալք եւ այգեգործք քո։ Զի՞նչ իմաստնանայ այր մաճակալ. (Ես. ՟Կ՟Ա. 5։ Սիր. ՟Լ՟Ը. 26։)

Ոչ երբէք տեսեալ է հովիւ, որ եթող զխաշն իւր, եւ եղեւ մաճակալ. (Մծբ. ՟Ժ։)

Եւ ոչ արօր կշիռ ինչ գործէ առանց մաճակալի. (Նար. ՟Ծ՟Դ։)

Բուռըն հարի զմաճոյ բանին, բայց ոչ նըման մաճակալին. (Յիսուս որդի.։)

Զսէրն ամենայն ոգւոց, զոր սերմանեաց ի նոսա պատուիրանն այն, որ ինքն է մաճակալ սիրոյ. (Եփր. համաբ.։)

κρατῶν ἁράτρου qui tenet aratrum ἁροτήρ arator. Հերկօղ, որ կալեալ ունի զմաճն որպէս ղեկավար.


Մաճակալութիւն, ութեան

s.

ploughing.

· Calfa

NBHL (1)

Գործ մաճակալի. ղեկավարութիւն մաճոյ. արօրագրութիւն։ (Պիտառ.։)


Մամլակ, ի

s.

a vice;
— ձեռաց, hand-vice.

· Calfa


Մամուլ, մլոց

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

(ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։

= Բնիկ հայ բառ. կրկնուած է մուլ ձայն-դարձից, որի վրայ մանրամասն տես մալ։

Meillet MSL 10, 280, որ Հիւբշ. IF Anz. 10, 46 մերժում է՝ նշանակութեանց տարբերութեան պատճառով։ Հիւնք. էջ 37 ամուլ բառից, իսկ էջ 50 ճմլել բա-յից։

«չուան» տե՛ս Մալուխ։

«իմամ» տե՛ս Մալում։

«cholera, զեղխումն». այսպէս ունի Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 74բ։

NBHL (8)

Դնել զգլուխ նորա ի հիւսանց մամուլս։ Արարին զանիւն որպէս հիւսնական մամուլս՝ յամենայն կողմանց սրով կապեալս։ Ճնշի իբրեւ ի մամուլս. (Ագաթ.։ Ճ. ՟Ե.։ Շիր.։)

κοχλίας cochlea. Մեքենայ ճմլելոյ ի մէջ երկուց տախտակաց՝ դարձուածով ընդ միջին սիւն ոլորակեալ իբր ելանելի շրջանակաւ.

Ի մամուլ գրոց զոգիս յեռցուք (յն. կենդրոն)։ Պահօք եւ աղօթիւք կալ ի մամուլս գրոց, եւ ի խրատ գիտնոց. (Եւագր. ՟Ժ։ Տօնակ.։)

ՄԱՄՈՒԼ ԱՌԱԳԱՍՏԻ. իբր Մալուխ. չուան.

Մինչեւ ի կտրել զմամուլս առագաստին. (Ճ. ՟Գ.։)

որպէս Բառ այլազգական. իմամ եւ իւլամէ. կարդացօղք այլազգեաց.

Որոց մամո՛ւլս անուանէին. (Շ. եդես.։)

Որ եւ ի Մխ. առակ. գրի Մալում։


Մայրոլորտ

s.

surrounded by wood.

· Calfa


Մանելիք

s.

distaff.

· Calfa

NBHL (2)

Գործի մանելոյ. որպէս աղեկատ, իլ, սարօք իւրովք. տե՛ս եւ Մարմնենի.

Զայս ասաց մարիամ, եւ առ ի ձեռն զմանելիս իւր. (Հ. ապր. ՟Է.։)


Մանկակալ, աց

s.

wet-nurse;
nurse, nursemaid.

· Calfa

NBHL (4)

Եղիցին թագաւորք դայեակք (այսինքն դաստիարակք) քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. (Ես. ՟Խ՟Թ. 23։)

Եղեւ ծնանել գրիգորի ի շփոթմանն, որոյ մանկակալ լեալ սոփի կեսարացի. (Վրդն. լուս.։)

Էր մանկակալ եւ սնուցիչ դաւթի։ Էինսնուցիչք եւ մանկակալք թագաւորին. (Ուռհ.։ Մեսր. երէց.։)

Մանկակալ (աղեքսանդրի) լեւոնիդէս լակոնացի։ Զեւքսիս՝ որ էր ի ժամուն յայնմիկ մանկակալ նորա. (Կեչառ. աղեքս.։)


Մանկակորոյս լինիմ

sv.

to miscarry, to abort.

· Calfa


Մանկամոլ, ից

adj.

sodomite, pederast.

· Calfa

NBHL (3)

Էր կարծիս առ աթենացիսն, եթէ մանկամոլ էր սոկրատէս՝ վասն ընտրելոյ զգեղեցկակերպսն (յաշակերտութիւն). (Նոննոս.։)

Հարկէք զմեզ՝ ստայօդ ոչէիցն, եւ ապականագործ մանկամոլիցն (դից ձերոց) երկիրպագանել. (Ճ. ՟Ա.։)

παιδομανής qui puerorum improbo amore insanit. Մոլեալ տռփանօք ի մանկունս. մանկատռիփ. արուամոլ.


Մանկամոլութիւն, ութեան

s.

pederasty, sodomy.

· Calfa

NBHL (2)

Դառնային յանմաքուր խառնակութիւն կանանց, եւ մանկամոլութեանց. (Նոննոս.։)

παιδομανία puerorum insanus amor. Մոլիլն տռփանօք ի մանկունս. մանկատռփութիւն. արուամոլութիւն. սոդոմականն մեղք ընդդէմ բնութեան.


Մանկլաւիկ

s.

court-page, courtier.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«սենեկապան արքայի, ար-քունի սպասաւոր» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 77 (իբր օտար բառ գրում է և մեկնում «Մանկլաւիկքն, որք են սենեկապանք ար-քայի և մօտակայք»). աւելի ուղիղ ձևն է մանգլաւիտ Նար. խչ. 380 (դրուած է սեռ. մանգլաւտի ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. մանգլաւտ, որ սխալ է)։

= Յն. μαγϰλαβιτης «կաշեփոկով զինեալ մարդ (կայսեր իբր պահապան)» բառից, որ ծագում է μαγϰλάβιον բառից. սրա վրայ տես մանկլաւ։-Հիւբշ. 363։

ՆՀԲ հտ. Բ. էջ 205 գ «որպէս մանուկ լաւիկ», բայց էջ 1057բ տալիս է ուղիռ մեկնութիւնը։ Նոյնը Պատկ. Maтepiаль l, 3։ Ուղուրիկեան (տես ԳԲ, էջ 893 և 1405) լտ. manus «ձեռք» + clava «մահակ» (իբր ձեռքը մի լախտ կրող արքունի սենեկապան)։

NBHL (3)

Որպէս մանուկ լաւիկ. լաւկեկ մանչ. նոյն թուի եւ ՄԱՆԳԼԱՒՏ. տե՛ս եւ ՄԱՆԿՏԱՒԱԳ. Սենեկապան արքայի. սպասաւոր յարքունիս.

Կաշառեաց զմանկլաւիկքն, որք են սենեկապանք արքայի, եւ մօտակացք. (Վրդն. պտմ.։)

Ի ձեռն նորին մեծին մանկլաւտի (յարքունիս). (Նար. խչ.։)


Մանուածաւալ

adj.

winding, tortuous, meandering, sinuous;
— շրջան, zigzag;
crankles.

· Calfa

NBHL (2)

Կա՛մ է նոյն թնդ վերնոն՝ իբր մանուածածաւալ, եւ կամ է Մանրածաւալ. մանր մանր ծաւալեալ ծածանմամբ.

Ջուր մանուածոյ ծիծաղ ծաւալ, կարկաջահոս ուխինահոս, ծայթինասէր մանուածաւալ՝ շրջանապտոյտ մանր աւազին. (Նար. տաղ.։)


Մանրաթել, ից

s.

flament;
fibril.

· Calfa


Մանրածաւալ

adj.

undulated, undulating.

· Calfa

NBHL (2)

Մանր մանր աքեօք ծաւալեալ, ծածանեալ.

Ջուր մանրածաւալ. (Գանձ.։)


Մանրաքայլ

adj. adv.

short paced;
with small paces or steps, slowly.

· Calfa

NBHL (2)

Մանր կամ փոքր քայլիւք.

Կենդանիք ի գնացսն է՛ զի բացարձակ քայլեն, եւ է՛ զի մանրաքայլս. (Երզն. քեր.։)


Մանրելի, լւոյ, լեաց

adj.

triturable.

· Calfa


Հոյլք, հուլից

s.

assembly, company, party, troop, band;
— երէոց, herd, drove;
— թռչնոց, flight;
— մեղուաց, swarm.

· Calfa


Հոյլ ի հոյլ

adv.

in troops, by companies;
in crowds;
ծաղկունք հոյլ ի հոյլ դեռափթիթք, a thousand new-budding flowers.

· Calfa


Հոսելի մեքենայ

sn.

winnowing machine.

· Calfa


Հոտոտելիք, լեաց

s.

the smell, the sense of smelling, nose.

· Calfa

NBHL (6)

ՀՈՏՈՏԵԼԻՔ ὅσφρησις odoratus, nares, nasus. որ եւ ՀՈՏՈՏԵԼՈՒԹԻՒՆ, ՀՈՏՈՏԱՒՈՐՈՒԹԻՒՆ. Զգայութիւն կամ զգայարան հոտոտելոյ. ըռնգունք. ունչք. քիթ.

Եթէ ամենայն լսելիք էին, ո՞ւր էին հոտոտելիք. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Բ. 17։)

Հոտոտելիք՝ հոտոցն են զգայութիւնք. (Յճխ. ՟Ի։)

Բերան խորտկաց (ծառայէ), հոտոտելիք՝ հոտոց. (Ագաթ.։)

Սրբեցեր զլսելիս մեր, սրբեա՛ եւ զհոտոտելիս մեր հատանելով. (Եղիշ. ՟Ը։)

Զաստուած փառաւորեսցէ եւ հոտոտելիք՝ յընդունել զհոտ անուշութեան իմանալի եւ զգալի աստուածային պարգեւացն. (Խոսր.։)


Հռչակելի, լւոյ

adj.

praiseworthy, commendable, laudable.

· Calfa

NBHL (5)

Արժանի հռչակելոյ. հռչակաւոր. հռչակեալ. գովելի.

Հռչակելին սոկրատէս, կամ անուն, կամ առաքինութիւն։ Հռչակելի զարմանագործութեամբ, կամ գովութեամբ։ Զյոյժ հռչակելին ճարտասանաց զդիմոսթենէս. (Պիտ.։)

Զհռչակելին զայն նշան. (Յհ. իմ. պաւլ.։)

Զթագաւորակերպ պատանին զհռչակելին ալեքսիանոս. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Հռչակելի գեղեցկութեամբ. (Ճ. ՟Ա.։)


Հսկայաքայլ

adj. fig.

adb. with giant strides;
— ընթանալ, to walk or advance -;
— յառաջադիմել, to make rapid progress;
— great improvement.

· Calfa


Հրաժարելի, լւոյ, լեաց

adj.

unbecoming, indecent;
prohibited, forbidden.

· Calfa

NBHL (3)

Ո՛չ յօժարելի. խորշելի. մերժելի. արգելեալ.

Մեզ հրաժարելիք, նոցա մեծարելիք։ Զիա՞րդ ի հրաժարելին ինձ ձեռնամխեցից։ Ոչ խառնակիլ ի հրաժարելիսն. (Յհ. իմ. պաւլ.։ Նար. կ.։ Սարգ. ՟ա. պ.։)

Թո՛ղ եթէ ի հրաժարելեացն, եւ որ ոչ հաճոյք են աստուծոյ։ Ի հրաժարելեացն առնել (ինչ) կամ ասել. (Բրս. հց.։)


Հրաժարեալ

adj.

that has resigned;
deceased;
cf. Հրաժարեմ.

· Calfa


Հրալից

adj.

full of fire, ardent, burning.

· Calfa

NBHL (7)

Անձրեւ հրալի. (Վրդն. ծն.։)

Հորվ լցեալ կամ լի. որ ունի յինքեան զհուր. եւ Հրախուռն, կամ հրագոյն. հրակերպ.

Ծաղր առնէ զշարժումն հրալից. (Յոբ. ՟Ի՟Ա. 20. յն. հրազգեաց կամ հրակիր։)

Սիւն գործեալ ի հրալից վիմին. (Շար.։)

Ջահ վառեալ սուրբ սերովբէն՝ կայր ի սպասու հրալից վիմին. այսինքն վերեզմանին քրիստոսի. (Շ. տաղ.։)

Եռանդնակայծակ հրալից արիւնոտ. (Թէոդոր. խչ.։)

Ա՛ռ զհրալից սկտեղս, եւ տա՛ր մօրն քո. (Եփր. ի յհ. մկ.։)


Հրալուսածնական, ի, աց

adj. chem. pyrophosphoric.

· Calfa


Հրալուցիկ առնեմ

sv.

to consume with fire.

· Calfa

NBHL (2)

ՀՐԱԼՈՒՑԻԿ կամ ՀՐԱԼՈՒՑԻՔ ԱՌՆԵԼ. հրո՛վ լուցանել. այրել.

Մատուցանէին զջուրն առ ի յանդիմանութիւն, եւ զմեղապարտսն հրալուցք առնէին. (Ոսկիփոր.։)


Հրածնեալ

adj. chem. pyrogenic.

· Calfa


Հրահալ, աց

s.

metal;
—ք, metals.

· Calfa


Հրահալելի, լւոյ, լեաց

adj.

metallic.

· Calfa

NBHL (4)

Հրով հալելի եւ ձուլելի. եւ այնպիսի նիւթք, որ եւ Մետաղք։ Հանք, Հրահալք, Հանածոյք ասին.

Հանգոյն հրահալելի նիւթոցն, ոսկւոյն, պղնձոյն. (Լմբ. իմ.։)

Ոսկի, եւ կամ այլ ի հրահալելեաց ի հուր արկեալ ... բարձան ի նմանէ՝ որպէս ի հրահալելի նիւթոց ժանգ ի ձեռն հրոյն. (Շ. թղթ.։)

Յարծաթոյ, ի կլայեկաց, եւ յայսպիսեաց հրահալելեաց։ Պատկերն՝ որ ի հրահալելիս գոյր, այսինքն է ի դրամն եւ ի փողն կայր. (Մարթին.։)


Հրահալոց

s.

crucible.

· Calfa

NBHL (2)

Հալոց հրոյ.

Մի՛ ի քուայսն անիմանալի հրահալոցացն փորձեր զփրկեալս արեամբ քո. (Բենիկ.։)


Հրամանաբեկ լինիմ

vn.

to perish miserably.

· Calfa

NBHL (2)

(լինել) Չարաչար օրհասաւ մեռանիլ.

Ի վերայ տանեացն աստուածահար եղեալ՝ հրամանաբեկ լինէր, եւ կործանեալ յերկիր՝ յոգւոցն ցամաքէր. (Կոչ. ՟Զ։)


Հրամանազանց լինիմ

vn.

to break an order, to transgress.

· Calfa

NBHL (2)

ՀՐԱՄԱՆԱԶԱՆՑ ԼԻՆԵԼ. Անցանել կամ զանց առնել հրամանաւ.

Որ հրամանազանց լինի թագաւորին. (Հց. աթ. կիւրղ.։)


Հրանշոյլ

adj.

fire-flashing, sparkling, luminous, gleaming.

· Calfa

NBHL (2)

Որոյ նշոյլն է որպէս հրոյ. հրափայլ. հրացայտ.

Հրանշոյլ եւ անշէջ բոցով տոչորեաց. (Նար. խչ.։)


Հրաշաբուսեալ

adj.

born or produced in a wonderful manner.

· Calfa

NBHL (2)

Հրաշալի օրինակաւ բուսեալ, կամ ի վեր երեւեալ.

Յորովայնի կուսին կայծակ իմն անդուստ նոյնակերպ հրաշաբուսեալ. (Խոր. վրդվռ.։)


Հրաշալի, լւոյ, լեաց

adj.

wonderful, marvelous, worthy of admiration, surprising, amazing.

· Calfa

NBHL (11)

Ամենասրբուհի՛ գերագոյ եւ հրաշալի։ Հրաշալի բարբառք։ Հրաշալի յարութիւն։ Հրաշալի նախահարք։ Հրաշալի ճգնութեամբ. (Շար.։)

Վասն զկապ սիրոյ հրաշալւոյն անխզելի պահելոյ։ Հրաշալի արուեստիւ հելլեն գրչութեամբ. (Խոր. ՟Բ. 6։ ՟Գ. 53։)

Նշան հրաշալի ի դէմս առաքելոյն արքայն տեսանէր. (Յհ. կթ.։)

Որպէս հրաշալին ասէ յոհան. (Յհ. իմ. երեւ.։)

Առաքեալք աղօթիւք հանդիսացան, մարգարէքն հրաշալիք ցուցան. (Խոսր.։)

Հրաշալի դաս, կամ գեղեցկութիւն, բարեփառութիւն, տեսութիւն, բարշ. (Պիտ.։)

Հանդերձեցեր զհրաշալիսն. (Նար. ՟Ձ՟Բ։)

Սքանչելագործութեանն օրինակք, եւ հրաշալիքն ամենայն. (Ոսկ. յհ. ՟Բ. 31։)

Որ ի մէջ երկնի եւ երկրի են հրաշալիք։ Համակ ի հրաշալեացն ցուցաւ պատերազմականս իրագործութիւն։ Անդէն իսկ ի ծնանելն՝ հրաշալեօք իմն գոգցես յինքեան զեկուցանէր համօրէն զփրկութիւն եւ զազատութիւն ազգին. (Պիտ.։)

Չարք հրաշալի մահուամբ կորիցեն. (Վանակ. յոբ.։)

θαυμάσιος, θαυμαστός mirus, mirificus, miraculosus, stupendus. Սքանչելի. արժանի հրաշանալոյ, եւ հրաշիւք լի. սխրալի. գերագոյն. աննման. վսեմ. եւ Անակնունելի. խիստ զարմանալի, խելքէ վեր.


Հրաշանազելի, լւոյ, լեաց

adj.

very pretty, charming, fair.

· Calfa

NBHL (2)

Պարկեշտագեղ. սքանչելաշուք. կարի պանծալի.

Ուրա՛խ լեր մարիամ հրաշանազելի կոյս. (Աթ. ի կոյսն.։)


Հրաշատեսիլ

adj.

cf. Սքանչելատեսիլ.

· Calfa

NBHL (9)

Զլոյսն զյստակն եւ զհրաշատն էարկ յաման արեգական. (Վրդն. ծն.։)

Եւ ըզհրաշատ լոյսըն պայծառ եւ պարզական, արկեալ յանօթըն լուսատու արեւական. (Երզն. ոտ. երկն.։)

Տեսօղ հրաշալեաց.

Հրաշատեսն եզեկիէլ. (Նչ. եզեկ.։ Տօնակ.։ Հ. կիլիկ.։)

Կամ Հրաշալի տեսլեամբ.

Հրաշատես եւ զարմանալի փառօք. (Ճ. ՟Ը.։)

որ եւ ՀՐԱՇԱՏԵՍԱԿ. ՀՐԱՇԱՏԵՍ. Հրաշալի տեսլեամբ. հրաշագեղ.

Հրաշատեսիլ հրակերպիցն. (Նար. ՟Ձ՟Ա։)

Մի՛ զայդպիսի հրաշատեսիլ տիպ պատկերաց տար յապականութիւն մահու։ Զկերպարանս հրաշատեսիլս. (Ճ. ՟Ա.։)


Հրաշափայլ

adj.

very resplendent, very brilliant, most luminous.

· Calfa

NBHL (2)

Գերափայլ. պայծառ փայլմամբ.

Սուրբ եւ հրաշափայլ կերպարանաւն. (Ոսկ. ի մելիտ.։)


Definitions containing the research լ : 10000 results

Կասկածաւոր

adj.

suspicious, distrustful, diffident, doubtful;
— լինել ումեք, to become suspicious of.

· Calfa

NBHL (2)

Ուր գուցէ կասկած. կասկածելի. երկիւղալի. խիթալի. զգուշալի.

Հաստատագոյն լինել ի կասկածաւոր պատգամացն. (Արծր. ՟Դ. 4։)


Կասկածոտ, աց

adj.

suspicious, mistrustful, distrustful, umbrageous;
apprehensive, uncertain, irresolute;
ի միտս —ս լինել վասն, to suspect, to want confidence in, to be suspicious of.

· Calfa

NBHL (1)

Կասկածօղ, եւ կասկածելի.


Կատականք, նաց

s.

pleasantry, jesting, foolery;
mockery, jeering, jeer, scoff, taunting;
opprobrium;
ծաղր եւ այպն կատականաց առնել, to laugh, to scoff or jeer at, to cover with ridicule;
— լինել or — ծաղր եւ այպն կատականաց լինել, to make oneself ridiculous, to render oneself an object of derision;
to be the sport or laughing-stock of.

· Calfa

NBHL (4)

Լինել ի կատականս։ Ի ծաղր եւ ի կատականս։ Ի նախատինս եւ ի կատականս։ Առնել կամ լինել ծաղր եւ այպն կատականաց. (Երեմ.։ Եզեկ.։ Յոբ.։ Սղ.։)

Կատականք եղեաք հոթանոսաց, խաղալիք դիւաց. (Ոսկ. եբր.։)

Կատականօք այպն արարեալ. (Արծր. ՟Գ. 7։)

γέλως, χλεύασμα, χλευασμός, μυκτηρισμός risus, derisus, jocus, subsannatio, irrisio. Կատակ. կատակելն, իլն. ծաղր. այպանք. այպն.


Կատակերգութիւն, ութեան

s.

comedy;
— յօրինել, to write -;
— խաղալ, հանդիսացուցանել, to act a play, to represent plays;
— իմն է, it is but a farce.

· Calfa

NBHL (2)

Հագներգութիւն, փանդեռներգութիւն, եւ կատակերգութիւն։ Կատագերգութեանցն գեղեցկագոյնքն առանց ծիծաղանաց են։ Քերթողի կատակերգութեանգ ոչ իցէ պարտ զոչ եւ մի ոք ի քաղաքացեացն կատակերգել. (Պղատ. օրին. ՟Բ. ՟Է. ՟Ժ՟Ա։)

Երգս լկտութեան եւի կատակերգութիւնս առաւել հեշտանամք քան ի սերովբէական բարեբանութեան. (Սարգ. ՟ա. պետ. ՟Թ։)


Կատարած, ից, աց

s.

end, extremity, term;
accomplishment, consummation;
end, close, expiration;
effect;
destiny;
ածել ի —, ի — հասուցանել, to conduct to the end, to put the finishing touch, to accomplish, to perfect;
նորանշան կալաւ նա —, strange was his destiny;
մինչեւ ի — աշխարհի, to the end of time, when time shall be no longer;
այլ չեւ է —, but the end is not yet.

· Calfa

NBHL (3)

Լայն ճանապարհս, միով կատարածաւ յանգեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

τέλος finis ἕσχατον ultimum πέρας terminus, ora. Կատարուած. կատարումն. լրումն. գլխաւորումն. վճարումն. սպառուած. աւարտ. եզր. վախճան. վերջ. ծագ. ծայր. լմըննալը, վերջը.

Կատարած օրինացն քրիստոսի է։ Սկիզբն եւ կատարած, առաջին եւ վերջին։ Ոչ սկիզբն աւուրց, եւ ոչ կատարած կենաց։ Յետ կատարածի աւուրցն՝ հրաման ետ թագաւորն ածել զնոսա։ Ի սկզբանէ մինչ զկատարած։ Ի կատարած (յն. εἱς τὸ τέλος , որ եւ Ի ՍՊԱՌ )։ Ի կատարած՝ զամօթ դաւոյն ժառանգեր։ Յետին կատարած համարեցան։ Նստեր՝ տեսանել զկատարածն։ Չեւ է կատարած։ Ապա եկեսցէ կատարած։ Հունձքն կատարած աշխարհիս է.


Կատարումն, ման

s.

accomplishment, completion, consummation;
execution, realization;
perfection;
end, term, conclusion;
end, death;
consecration;
initiation;
— առնուլ, to be accomplished, finished;
to improve;
— տալ, ի — ածել, to finish, to terminate, to achieve;
to improve, to perfect;
cf. Ծագ.

· Calfa

NBHL (10)

Եղիցի կատարումն ասացելոցս նմա ի տեառնէ։ Թողեալ զբան սկզբանն քրիստոսի՝ ի կատարումն եկեսցուք։ Իսկզբանէ տարւոյն մինչեւ ցկատարումն տարւոյն։ Ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւոցն փրկութիւն.եւ այլն։

Աստ է կատարումն ամենայն բանին։ Ի կատարման հասակին։ Կատարումն եւ վախճան ունին ամենայն տրտմականքն։ Նոյն ժամայն գործն զկատարումն առնոյր։ Գալ ի կատարումն սննդեամբն։ Կատարումն շինուածոյ, գրոց եւ այլն. (Ոսկ. յհ.։ ՃՃ.։ Յճխ. եւ այլն։)

Ի կատարումն ածել զպատրաստուիթիւն տան քոյ. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Թ. 19։)

Երակահատութեան ասիցէ զառողջութիւն գոլ կատարումն, զի սակս նորա եղանի. (Անյաղթ վերլծ. արիստ.։)

Եւ եղեւ կատարումն սրբոց վկայիցն եւ այլն. (ՃՃ.։)

Կատարումն առաքելոցն։ Զտեղիս կատարմանցն. (Խոր. ՟Բ. 31. 72։)

կատարումն զլրումն ամենայն բարութեանց ասէ։ Մի ոք հայեցեալ ի գայթոտ եւ ի դիւրավնասելի բնութիւնս յուսահատ լիցի յանձինն կատարմանէ. (Սարգ. յկ. ՟Բ։)

Առցես զճարպն, եւ զերին աջոյ. զի այն է կատարումն։ Զխոյն կատարման։ Ի մսոյ զոհին կատարման։ Մինչեւ յօրն լրման աւուրց կատարմանն ձերոյ (այսինքն օծութեան կամ ձեռնադրութեան). եւ այլն. (Ել. ՟Ի՟Թ. 22=34։ Ղեւտ. ՟Է. 37։ ՟Ը. 22 - 33։)

τελείωσις perfectio συντέλεια consummatio. Կատարելն եւ իլն. կատարած. լրումն. բովանդակումն. վախճան.

ԿԱՏԱՐՈՒՄՆ. τελειότης perfectio. Կատարումն (կամ կատարելութիւն) ուղղոց առաջնորդեսցէ նոցա. (Առակ. ՟ժա. 3։)


Կատարուն

cf. Կատարեալ.

· Calfa

NBHL (4)

Կատարուն, եւ անկարօտ ամենայն կատարելութեան։ Կատարո՛ւն է յանկատարացն՝ որպէս կատարողապետ.իսկ անկատար ի կատարունսն՝ որպէս գերակատար. (Դիոն.։)

Որ զյաւելուած ինչ ոք ընդունիցի, անկատար եղիցի (ի բնէ) եւ ոչ կատարուն. (Կիւրղ. գանձ.։)

Լցեալ աստուածեղէն զօրութեամբ, եւ կատարուն. (Շ. բարձր.։)

τέλειος perfectus. Կատարեալ. լրացեալ. ունակ կատարելութեան. լիակատար.


Կարասի, սւոյ, սեաց

s.

moveables, furniture, baggage, equipage;
implements, utensils;
wealth, riches, money;
goods & chattels;
գիր —սւոյ, inventory;
հարեալ ի —սւոջ, covetous, miserly, niggardly.

· Calfa

NBHL (7)

Անինչ եւ առանց կարասվոյ լինել։ Մեծատունք՝ որ ի կարասւոջն հարեալ են ( այսինքն ընչասերք)։ Կարասի վասն այնորիկ ասի, զի ի կիր ոք արկանիցէ եւ զի ի պէտս ոք ծախիցէ։ Կարասոյ վնաս առաւել սովոր է զայրացուցանել զմարդիկ. (Ոսկ. եւ Փիլիպ.։)

Սկսաւ պատրել զոմանս կարասեաւ։ Չպատրի մեռեալ ի կարասւոյ. (Եղիշ. ՟Գ. ՟Ը։)

Ծառայել ձեզ ոչ միայն կարասոյ ծախիւք։ Կորնչին ամենեւին տամբք եւ կարասեաւ. (Փարպ.։)

Տուժեսցի նա տեառն կարասւոյն. (Եփր. ել.։)

Եթէ կարասեաւ, եւ եթէ մահուամբ թափել ի թշնամեաց. (Նար. երգ.։)

Գնեսցո՛ւք զմարդասիրութիւն աստուծոյ կարասեաւ (այսինքն ողորմութեամբ յընչից). քանզի քրիստոս վաճառէ զարքայութիւն ընդ կարասոյ. (Հ. կիլիկ.։)

Տացէ ընկերի իւրում արծաթ, կամ այլ ինչ կարասի զիւր յաւանդ։ Աւասիկ թագուցեալ է ընդ կարասեաւ։ Ընկեցին զկարասին որ էր ի նաւին՝ ի ծով անդր։ Զկարասին ընկեցիկ առնէին։ Ետուն զգիր կարասւոյն (յն. մի բառ, νόμισμα , նոմոս, վճիռ. decretum ) յիշխանս կողմանց։ Զամենայն զկահ եւ զկարասի նոցա գերեցին։ Ամենայն կահիւ կարասեաւ իւրեանց կորեան։ Կահիւ եւ կարասով (բանակին). եւ այլն։


Կարգաթող

adj. s.

unfrocked;
apostate;
— լինել, to throw off the cowl, to renounce holy orders.

· Calfa

NBHL (2)

Որ ի բաց թողու լքանէ զկարգ սրբազան.

Նոր կամ երկրորդ յուլիանոս եղեալ՝ կարգաթող լիներ. (Մարթին.։)


Չորեքօրեայ, էի, ից

adj. adv. med.

of four days;
the fourth day;
— տենդ, quartan, quart ague;
— տենդ թեթեւ, slight quartan-ague;
— տենդ սաստիկ, very bad quartan-ague;
չորեքօրէիւք պահել, to fast four days;
կերեկրիլ զչորեքաւուրբք միանգամ, to eat once in four days.

· Calfa

NBHL (7)

Կերակրէր՝ երբեմն զերկու աւուրբ, եւ երբեմն զչորեքաւուրբք միանգամ։ Թո՛յլ տուր ե՛ղբայր. (եւ չորեքօրիւք) (այս ինքն չորեքօրէիւք) պահեցի. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

Եգիտ զնա չորեքօրեայ ի գերեզմանի։ Արդ հոտեալ իցէ, քանզի չորեքօրեայ է. (Յհ. ՟Ժ՟Ա. 17. 39։)

Զչորեքօրեայ զմեռեալն ... կոչեցեր ի թաղմանէ։ Աստուածաբար կոչեաց զմեռեալ չորեքօրեայն ի թաղմանէ։ Գտին կենդանացեալ զչորեքօրեայ զմեռեալն. (Շար.։)

Զգործ յարութեան չորեքօրէին տեսանելով՝ սքանչացան յոյժ. (Ճ. ՟Գ.։)

Քառապատիկ շրջաբերութեամբ ժամանակի մաքրելով՝ չորեքօրեայ ջերմութիւնք (այս ինքն տենդս) գործեն. (Պղատ. տիմ.։)

Կերակրէր՝ երբեմն զերկու աւուրբ, եւ երբեմն զչորեքաւուրբք միանգամ։ Թո՛յլ տուր ե՛ղբայր. եւ չորեքօրիւք (այս ինքն չորեքօրէիւք) պահեցի. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Ա։)

τετρήμερος quatriduanus τεταρταῖος quartanus. Որ ինչ հայի ի միջոյ չորից աւուրց. եղեալն ի չորից աւուրց հետէ, եւ ի միջոցի նոյն չափ աւուրց, կամ յաւուրն չորրորդի. չորս օրւան.


Չորք, րից

adj.

four;
— անգամ, four times;
ի չորս գնալ, to go upon all fours;
բարձեալ ի չորից, borne by four men;
որ օր — էին ամսոյն, on the fourth, on the fourth of the month.

· Calfa

NBHL (7)

Ի չորս առաջս։ Ամս հարիւր երեսուն եւ չորս։ Չորք թագաւորք։ Ի չորից կանգնոց։ Որ օր չորք էին ամսոյն (ըստ եբր. ուր յն. է՝ չորրորդ). եւ այլն։

Վախճանէր առ չորիւք որդւովք». այսինքն թողեալ զչորս զաւակս. (Եւս. քր. ՟Ա։)

Առաջնորդք նախանձու .. ի յայտնի եպիսկոպոսաց չորս. (ա՛յլ ձ. չորիս) (Վրք. ոսկ.։)

(Հարկանէ) չո՛րս երի՛ս անգամ ի կողմանսն չորեսին։ (-Ժբ թիւն) կէս ունելով զվեցեակն. եւ չո՛րս զերիսն, եւ երեք (անգամ) զչորսն, եւ մի զերկոտասանն. (Յհ. իմ. եկեղ.։)

Յարուցեալ աղեքսանդրոս ի գահոյիցն՝ շիջոյց զճրագն, եւ ի դուրս ելեալ՝ ի չո՛րս գնայր առ գետովն. (ա՛յլ ձ. չորեքյափք գնայր) (Պտմ. աղեքս.։)

Իբրեւ զմանուկս մատաղս եմք, որք ի չորից զեռան, եւ գնալ յոտից ոչ կարեն. (Կլիմաք.։)

եւ նախդրիւ՝ զչորս կամ չորս. ի չորս. ընդ չորս (լծ. եւ նոյն ընդ Քառք. որպէս եւ ընդ պրս. չէհար, չահար, չառ ). τέσσαρες, τέτταρες quatuor չորս. Թիւ՝ միով աւելի քան զերիս. երկիցս երկու.


Չու, ոց

s.

way, road;
journey, travel, voyage;
departure;
decamping;
removal, removing;
march, marching;
campaign;
expedition;
— առնել, ի — անկանել, to begin a journey, to set out, to start, to go away, to leave, to remove;
— առնել զօրաց, to decamp, to break up the camp, to march.

· Calfa

NBHL (9)

Գրեաց Մովսէս զչուս նոցա եւ զբանակետղս իւրեանց։ Յամենայն ի չուս իւրեանց. (Թուոց. ՟Լ՟Գ. 2։ Ել. ՟Խ. 36։)

Ի չուի փողով յարեաց բանակն սպարապետն միայն արեաց իշխէ մտանել. (Փարպ.։)

Եւ այսպէս աշտիճանօք ելիցն եւ չուոց յանապատէն գալ յերկիր վտակաց իւրոց. (Արշ.։)

Ի բա՛ց վարեա զչուն շրջագայութեան, որ ի սուգս խորագոյնս եկեսցէ. (Կլիմաք.։)

Չու արարեալ աբրամու, եկն բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի։ Չու արար վաղվաղակի ի կողմանս անտիոքայ։ Չու առնէր խաղայր գնայր հեղիոդորոս կամ անտիոքոս։ Չու դարձի առնել (այսինքն դառնալ). (Ծն. ՟Ժ՟Գ. 18։ ՟Ա. Մակ. ՟Զ. 63։ ՟Բ. Մակ. ՟Գ. 8։ եւ ՟Բ. 2։ ՟Գ. Մակ. ՟Բ. 12։)

Ամենայն ախիւ իւրեանց չու արարեալ, յուղի անկեալ. (Ագաթ.։)

Ի չու անկեալ՝ առաքէ գաղտագնաց հատեւակս. (Խոր. ՟Բ. 81։)

ἅπαρσις, πορεία, ἁναζύγη discessio, discessus, profectio, iter, castrum motio, expeditio. Արմատ Չուելոյ. Ելք ի տեղւոջէն իւրովքն հանդերձ, եւ երթ այլուր. ուղեւորութիւն. շարժումն բանակի կամ վրանաւորաց. կէօչ.

Ընդ ամենայն չուս ճանապարհին». (՟Ա. Մակ. ՟Ե. 63.) յն. լոկ՝ ճանապարհ. ὀδός via.


Չպէտ

adj.

useless, good for nothing, vile, bad, worthless;
—ս առնել, not to care for or about, to do without, to dispense with, not to mind, to neglect, to pass over, to omit.

· Calfa

NBHL (3)

(Յարեաց աշխարհին) լինի հրամուշկ չպէտ, եւ ոչ ազնիւ. (Խոր. աշխարհ.։)

ՉՊԷՏՔ գ. Անհոգութիւն. ուստի ՉՊԷՏՍ ԱՌՆԵԼ, Անպէտ եւ աւելորդ համարել. չառնել ինչ փոյթ. անտես առնել.

Սպառնացաւ դժգմնելով՝ եւ ասէ. զի՞նչ զմտաւ ածելով՝ այսպէս չպէտս արարեր վասն մեր հոգալ. (ՃՃ.։)


Չտես, աց

adj.

blind to, conniving at;
ընդ — առնել, —անելոյն առնել, close the eyes to, to pass over, to wink at.

· Calfa

NBHL (2)

Անտես, որ ոչն տեսանէ. իբր ոչ տեսօղ. չտեսնօղ, չտեսնելու պէս.

(Մեղուցեալն) ի տեսողացն երկնչի, ի չտեսացն զանգիտէ. (Մաշկ.։)


Չքաւորիմ, եցայ

vn.

to grow poor, to become needy, to want, to be in need, in extreme want, without resources, in straitened circumstances;
ոչ չքաւորէր անենազօր ձեռն քո արձակել, it was not difficult for Thy Almighty hand to send.

· Calfa

NBHL (8)

Չքաւորեալ եղբայր քո վաճառեսցի։ Սկսաւ ինքն չքաւորել. (Ղեւտ. ՟Ի՟Բ. 47։ Ղկ. ՟Ժ՟Ե. 14։)

Ոչ չքաւորէր ամենազօր ձեռն քո՝ արձակել ի վերայ նոցա գազանս. (Իմաստ. ՟Ժ՟Ա. 18։)

Ապա թէ այլ ուստեք կամիցիս ճշմարտագոյնս զնոյն ուսանել, սակայն եւ ոչ զայն չքաւորեսցուք ցուցանել. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Վասն զի իմ չքաւորեալ գոլով ի բոլորից արգասեաց բարեմասնութեանց. (Սկեւռ. աղ.։)

Բազումք ի յունաց՝ որ զընտրութիւնն այսպիսի ինչ իրաց ուսանել փութային, չքաւորեցան, եւ յանքնինս անկան. (Կիւրղ. ղեւտ.։)

Եւ ռմկ. ոճով, որպէս Զքանալ. աներեւութանալ. պակասիլ.

Երերնայ աստղն ի յունիսի ՟Ժ օրն. եւ սկսանի ինքն չքաւորիլ ի նոյեմբերի երեք օրն. (Վստկ. ՟Ժ՟Բ։)

ἁπορέω, -ομαι inopiam patior, indigeo, deficio. Չքաւոր լինել. աղքատանալ. ցականիլ. կարօտիլ. եւ Տկարանալ. չկարել. յետնիլ. վերջանալ.


Չքաւորութիւն, ութեան

s.

want of necessary things, indigence, necessity, dearth, beggary, misery, poverty;
penury;
privation;
— գանձուց, embarrassed state of the finances;
չքաւորութեամբ կեալ, to live in straitened circumstances, in poverty;
ի չքաւորութեան կայ, he is in great want, he is very poor.

· Calfa

NBHL (4)

Այլ նա ի չքաւորութենէ իւրմէ՝ զամենայն զոր ինչ ունէր՝ արկ գոյիւ չափ զկեանս իւր. (Մրկ. ՟Ժ՟Բ. 44։)

Մեծութիւն լինել զյղփութիւնն սահմանէր, եւ աղքատութիւն՝ զամենեւիմբ զչքաւորութիւնն՝ որ առ կեանս է հարկաւոր. (Բրս. հց.։)

Վասն չքաւորութեան ոք որդւոյ՝ առնիցէ ատելութիւն ընդ ամուսնոյ. (Մանդ. ցանկ.։)

ἁπορία penuria, inopia, defectus ἑκτημοσύνη paupertas. Չքաւորիլն, եւ չքաւոր գոլն. աղքատութիւն. պակասութիւն գոյից, եւ այլոց իրաց.


Չքմեղ

adj. s.

innocent, inculpable;
—ք, excuse, justification;
ի —ս առնել, to excuse;
ի չքմեղս լինել, ի չքմեղիկս լինել, to excuse or justify oneself, to dissemble;
to hide or conceal oneself.

· Calfa

NBHL (4)

Ի ՉՔՄԵՂՍ. Ի ՉՔՄԵՂԻԿՍ. Որպէս թէ չիք մեղ ինչ իւր. անպարտ եւ անմեղ ցուցանելով զանձն.

Լուծեալ զնա ի կենացս, իբրեւ զչքմեղս իմն տարեալ թաղէին զնա. (Յհ. կթ.։)

(Արշակ՝ յետ թաղելոյ զգնէլ) ի չքմեղիկս (կամ ի չքմեղս) եղեալ՝ կոծ մեծ առնէ. (Խոր. ՟Գ. 23։)

Ոչ հանապազ ըստ առաւելութեան կամաց էր ցուցանել նշանս. քանզի պարտ էր երբէք եւ ի չքմեղս լինել». (Ոսկ. մ. ՟Բ. 2.) յն. λανθάνειν . ծածկիլ, կամ զանխլանալ։


Պակասեմ, եցի

vn. ast.

to fail;
to want, to be wanting in, to lack, to run short;
to lessen, to grow less, to diminish, to cease;
to weaken, to swoon;
to die;
— լուսնի, wane —եալ ի մտաց, mad, foolish;
—եալ են ոգիք նոցա, they are exhausted, worn out;
—եցին աչք իմ յարտասուաց, my eyes are weary with weeping;
մի թէ —եցա՞յք իմիք, have you perhaps wanted for any thing ?
զի՞նչ այլ —սէր ինձ ի բարեբաստութիւն, what was wanting to my happiness ? to be eclipsed.

· Calfa

NBHL (9)

Ոչ ինչ պակասի ի նոցանէ։ Պակասեալ էր ի Սառայէ լինել ի կանանց օրինի։ Պակասեալ Աբրաամու՝ մեռաւ։ Պակասեաց արծաթ։ Պակասեցին ռոճիկք, ջուրք, կեանք իմ։ Պակասեսցին որպէս ծուխ՝ զի պակասէ.եւ այլն։

Մարթի եւ ի ծովէ ալեաց պակասել, եւ ոչ մարդկան ի վշտաց եւ ի հոգոց պակասել. (Ոսկ. մ. ՟Բ. 6։)

Պակասին մեղք եւ մեղաւորք յերկրէ ի նորանալ ամենայն երկնի եւ երկրի. (Վրդն. դան.։)

ՊԱԿԱՍԵԼ. որպէս Նուաղիլ լուսաւորաց. խաւարիլ. ստուերանալ. բռնուիլ.

Զիա՞րդ հնար էր պակասել արեգականն ի լրման լուսնին ... բայց այս վասն չարչարանաց արարչին հրաշագործեցաւ. (Մեկն. ղկ.։)

Պակասեալ սպառեալ են ոգիք նոցա։ Պակասեալ էին նոքա ի ծարաւոյ. (Յուդթ. ՟Է. 16։ ՟Ը. 9։)

Սկսաւ պակասել վահան. (Մամիկ.։)

ՊԱԿԱՍԵՄ կամ ՊԱԿԱՍԻՄ. ἑκλείπω, παρεκλείπω , ἑπιλείπομαι deficio ἑλαττόομαι, ελασσοῦμαι minuor, diminuor ὐστερέω indigeo եւ այլն. որ եւ ՊԱԿԱՍ ԵՄ, ես, է. Պակաս գտանիլ. նուազիլ. կասիլ. դադարել. տկարանալ. չբաւել. չգտանիլ. եւ Կարօտիլ. պակսիլ. էքսիլմեք.

Կամ Նուաղիլ սրտի. լքանիլ. թալանալ. մարմրիլ. ὁλιγοψυχέω anima deficio, pusillo sum animo.


Պակասութիւն, ութեան

s. ast.

want, failure, diminution, decrease;
deficiency;
fault, imperfection;
blemish, defect;
dearth, penury;
— լուսնի, wane;
eclipse.

· Calfa

NBHL (9)

Եղիցի յաւուր յայնմիկ պակասութիւն փառացն Յակովբայ։ Տեղի, յորում ոչ գոյ պակասութիւն ամենայն բանի։ Պակասութիւն եւ կարօտութիւն մեծ. (Ես. ՟Ժ՟Է. 14։ Դտ. ՟Ժ՟Ը. 10։ Տոբ. ՟Դ. 14։ Տե՛ս եւ Դտ. ՟Ժ՟Թ. 19. 20։ Սղ. ՟Լ՟Գ. 10։ ՟Ա. Կոր. ՟Ժ՟Զ. 17. եւ այլն։)

Ոչինչ ի սովորութենէն պակասութիւն առնել սպասուցն. (Փիլ. քհ.։)

Ունակութիւն եւ պակասութիւն (ասի) առ նոյն ինքն։ Պակասութիւն իմն է կուրութիւն. իսկ կոյրն գոլ՝ է պակասիլ, ոչ է պակասութիւն. (Արիստ. հակակ.։)

Պակասութիւն է հեռաւորութիւն պատուականին՝ յորում բնաւորեցաւն գոլ. (Անյաղթ ստորոգ.։)

ՊԱԿԱՍՈՒԹԻՒՆ. որպէս Նուազութիւն լուսաւորաց. խաւարումն. բռնուիլը. թութուլմասը.

Արտաքոյ քան զբնութիւնն՝ արեգական պակասութիւնն (յաւուր խաչելութեան) Մեկն. (ղկ.։)

Կամ Նուազիլն լուսնի յետ լրմանն.

Յընծայութեան կամ ի պակասութեան լուսնի լլկելով. (Երզն. մտթ.։)

ἕκλειψις defectus, defectio ἑλάττωσις diminutio. մանաւանդ ὐστέρημα indigentia, penuria. եւ ըստ փիլիսոփայից՝ στέρησις privatio. Պակաս գոլն. թերութիւն. անկատարութիւն. նուազութիւն. չունելն. չքաւորութիւն. ստերջութիւն. յետնութիւն. պակսութիւն. էքսիքլիք, թագսիրաթ.


Պահեմ, եցի

va.

to preserve, to keep, to maintain;
to guard, to watch over;
to preserve, to guarantee;
to keep, to observe;
to hide, to keep secret, to conceal;
to abstain from, to fast;
լռութիւն, — to keep silence;
— զանձն յիմեքէ, to refrain, to forbear, to avoid;
նմա պահեալ կայ or է, it is reserved or destined for him to;
cf. Խոստումն.

· Calfa

NBHL (11)

Գործել զնա եւ պահել. Պահել զճանապարհն ծառոյն կենաց. կամ զճանապարհ Տեառն։ Պահել զհրամանս, զօրէնս, զխրատ, զբանս, զարդարութիւն։ Արածեցից զխաշինս քո եւ պահեցից։ Կերակուրք ի քաղաքս պահեսցին։ Պահէին զքաղաքն։ Ամենայն պահպանութեամբ պահեա՛ զսիրտ քո։ Պահեսցէ զքեզ ի կնոջէ օտարէ եւ չարէ։ Արդարութիւն պահէ զանմեղս։ Պահեաց զտունս Իսրայէլի յԵգիպտոս։ Ծանեաւ զարդարն, եւ պահեաց զնա անարատ Աստուծոյ։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Եւ արքն՝ որ պահէին զնա։ Պահել զպատուիրանս։ Հրեշտակաց իւրոց պատուիրեալ է պահել զքեզ. եւ այլն։

Պարտ է զմի աստուածութիւնն պահել, եւ զերիս դէմսն խոստովանել. (Առ որս. ՟Բ։)

Զգուշութեամբ հրամայէր պահել զսուրբսն։ Մեզ կան պահին ի սկզբանէ պատրաստութեամբն. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Ասի եւ այս ի սուրբ արանց, եթէ ծուլիցն եւ հեղգագունիցն հրեշտակքն շատ աշխատին ի պահելն զնոսա. (Վրդն. դան.։)

Այլ հայէր նա ուղիղ ննջեցելոցն պահեալ՝ զշնորհս պարգեւաց. իմա՛ պահեալ կամ համբարեալ գոլ։

Պա՛րտ է զկտակագիրն ի ներքոյ կնքոյ մատանւոյ պահել. (Մխ. դտ.։)

Լացին առաջի տեառն, եւ պահեցին յաւուր յայնմիկ։ Թաղեցին զնոսա, եւ պահեցին զեօթն օր։ Կոծեցան եւ պահեցին։ Զի՞ է զի պահեցաք մեք, եւ դու ոչ տեսեր։ Ի հակառակութիւնս եւ ի կռիւս պահէք։ Յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք։ Պահեմ երկիցս ի շաբաթու.եւ այլն։

Պահեալ լինէին պահս աւուրս ՟Ի՟Զ. (Ագաթ.։)

Առնուին պահս պահել, եւ խնդրել յԱստուծոյ, զի փրկեսցէ զնոսա. (Բուզ. ՟Գ. 7։ 1)

(ի բառէս Պահ) φυλάσσω, -ττω, ἑπιφυλάττω , διαφυλάττω custodio φρουρέω praesidio teneo τηρέω, διατηρέω, σωτηρέω servo, observo, conservo σκεπάζω tego, operio συνέχω contineo. Պահ ունել. զգուշութեամբ պահպանել. սպաս ունել. հովանի լինել. եւ Պինդ ունել. արգելուլ. ի ներքս փակել. եւ թագուցանել. մթերել, եւ այլն, բազմապատիկ առմամբ. սագլամագ.

ՊԱՀԵՄ. (ի բառէս Պահք) νηστεύω abstineo եւ jejuno. որ եւ ասի՝ ՊԱՀԵԼ ՊԱՀՍ. Ժուժկալել ի կերակրոց՝ մանաւանդ ի պարարտաց. եւս առաւել պահել զծոմ. պաք կամ պաս՝ ծոմ բռնել, մէկ ժում ուտել .... եբր. ծիւմ. (իսկ պահս պահել, ծիւմ. ծոմ)


Պահեստ, ից

s. adj.

reserve;
keeping;
deposit, consignment;
maintenance, keep;
sequestration;
placed or kept in reserve;
— հօտք խաշանց, fattened sheep;
դնել ի —ի, to put in reserve, to reserve;
դնել ի —, to deposit, to consign;
to put in prison;
կալ or լինել ի — or ի —ի, to be in custody, in arrest, in prison.

· Calfa

NBHL (7)

Մատենագրել (Մովսէսի) ի պահեստն յաւիտեանցն՝ որ գալոց են. (Ագաթ.։)

Դիցես զնա (այսինքն զսափոր մանանային) առաջի Աստուծոյ ի պահեստ։ Դի՛ր զգաւազանդ Ահարոնի առաջի վկայութեանցն ի պահեստ։ Ետու ձեզ զպահեստ պտղոց իմոց։ Եղիցի ժողովրդեան իմոյ ի պահեստ ջուր սրսկման. (Ել. ՟Ժ՟Զ. 33։ Թուոց. ՟Ժ՟Է. 10։ ՟Ժ՟Ը. 8։ ՟Ժ՟Թ. 9։)

Զխաշինս պահեստի իմոյ. (Զաք. ՟Ժ՟Ա. 11. յն. պահեալս ինձ։)

ՊԱՀԵՍՏ. ա. Պահեալ. պահծու.

Եւ զայն պահեստ ի մէնջ զտաճարն նոցա հրձիգ առնել (յն. անկոխ). (՟Գ. Մակ. ՟Ե. 23։)

Ոչ խնդրել տունս գեղեցկաշէնս, եւ ոչ պահեստս եւ կամ շրջագայունս հօտս խաշանց. այսինքն առտնին բուծեալս. (Վրք. հց. ՟Գ։ 2)

ՊԱՀԵՍՏ որ եւ ՊԱՀՈՒՍՏ. διατήρησις, φυλακή conservatio, custodia. եւ բայիւ παρατίθημι appono, commendo. Պահումն. պահելն եւ իլն զգուշութեամբ եւ Իրն պահելի կամ պահեալ. մթերք. աւանդ.


Պահպանակ, աց

s.

guard, defender, protector;
armour, cuirass;
preservative;
phylactery;
— զէնք, defensive armour;
— լանջաց, breast-plate;
— բազկաց, armlet, bracelet, leather gauntlet;
— բարձից, greaves, legpiece;
վերտ —, mail, coat of mail;
ջղեայ եւ կաշեայ —, leather-cuirass, buff jerkin.

· Calfa

NBHL (6)

Որ ինչ պահպանէ յարտաքին վնասուց. մանաւանդ զրահք, լանջապանակք, բազպանք եւ սռնապանք սպառազինաց.

Տախտակս պղնձիս՝ թիկանց եւ լանջաց, եւ պահպանակս բարձից եւ բազկաց։ Որ ի նոցայցն պահպանակացն եւ զինուցն փայլմունք եւ շողիւնք։ Վառեալ վերտ պահպանակօք՝ ուր ոչ գծէին նետք։ Ի ջղեայ եւ ի կաշեայ պահպանակաց զգեստուն. (Խոր. ՟Ա. 10. 23։ ՟Բ. 82։ ՟Գ. 37։)

Եթէ պահպանական վստահութեան զանձն ուրուք լքցէ։ Պահպանակդ երկրպագելի (սուրբ խաչդ) ի զգայարան սրտիս միասցի. (Նար. ՟Գ. եւ ՟Կ՟Ե։)

Կացուցանէ լեգէոնս պահպանակ թիկնոցաց։ Ի պահպանակացն բարձիցն եւ բազկաց. (Յհ. կթ.։)

Սա եւ ողջոց պահպանակ, փափկացելոց՝ ողջախոհութեան հեշտութիւն բաշխի. (Բրս. գոհ.։)

Գիր ունելով եւ պահպանակս հմայականս։ Առնել հմայեակս եւ պահպանակս. (Կանոն.։)


Պահք, հոց

s.

abstinence;
fast;
մեծ, քառասնորդական —, Lent;
օր պահոց, fish-day, fast-day;
պահս պահել, to abstain from meat;
to fast.

· Calfa

NBHL (6)

Կարգեցին պահս։ Քարոզեաց պահս։ Խոնարհ առնէի պահօք զանձն իմ։ Ծունկք իմ տկարացան ի պահոց։ Պահեաց Դաւիթ պահս։ Մի թէ՛ պա՞հս պահիցէք ինձ.եւ այլն։

Զի՞նչ օգուտ իցէ ի պահոցն, յորժամ սիրտն չարեօք լի իցէ. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Եթէ չիք սրբութիւն սրտի, պահք չեն ընդունելի. (Մծբ. ՟Գ։)

Ոխակալացն պիղծ են պահսն. (Ճ. ՟Ժ.։)

Ոչ կամէր ուտել, ասելով՝ թէ պահք եմ. (Ի գիրս առաքին.։)

νηστεία jejunium, abstinentia. (ա՛յլ է եւ Պահ, ու) Ժուժկալութիւն ի կերակրոց՝ եթէ ի պարարտաց, եւ եթէ յորպիսեաց եւ իցէ զօրն ողջոյն. պաք, պաս. բէրհիզ, բէհրիզ, օրուճ. եբր. ծիւմ. ասոր. ծաւմ. յորմէ ծոմ.


Պաճուճեմ, եցի

va.

to deck, to attire, to embellish, to adorn, to beautify, to decorate, to bedizen, to bedeck;
to paint, to plaster;
to dissemble, to feign, to disguise;
to give oneself airs;
— զմարմին, to embalm;
—եալ, cf. Պաճուճազարդ;
— առասպելք, cunningly devised fables;
— կերակուր, skilfully dressed meats.

· Calfa

NBHL (10)

Առ որս բանիւ են պաճուճեալ՝ բանքս. (Առ որս. ՟Ա։)

Որչափ ինչ պաճուճեցին որդիքն Իսրայէլի, բայց ոչ այնպէս ինչ զտեառնէ իւրեանց։ Ի հանդերձս ոսկէհուռն զարդարեալ եւ պաճուճեալ։ Տքնութիւն նորա առ ի պաճուճել ի կատարման նորա։ Պաճուճեալ զգեստուք զարդ։ Ոչ եթէ պաճուճեալ ինչ առասպելաց զհետ երթեալ. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Է. 9։ Սղ. ՟Խ՟Դ. 10։ Սիր. ՟Լ՟Ը. 31։ ՟Ա. Պետ. ՟Գ. 3։ ՟Բ. Պետ. ՟Ա. 16։)

Մի՛ հայիցիս՝ պաճուճեալ խոնարհութիւնն։ Ծառայ էր, եւ զինքն ծառայութեամբն ազատ անձին իւրում պաճուճէր. (Կոչ. ՟Զ։)

Պաճուճեցէ՛ք զորդւոյ իմոյ սիրեցեալ անդամս։ Պաճուճիս պէսպէս հանդերձիւք եւ մատանեօք։ Այնպիսին պաճուճեսցի՝ որ ի բոզանոցսն ջերանին. (Ոսկ. ղկ. յհ. եբր։)

Զդիակն Բէլայ պաճուճեալ իմն ասէ դեղովք՝ հրամայէ Հայկ տանել ի հարք. (Խոր. ՟Ա. 10։)

Ամենավայելուչ գեղեցկութեամբ գարնանայինս իմն զարդարեալ պաճուճի ժամանակ. (Պիտ.։)

Զարդարեալ պաճուճեաց զտիեզերս զանազան ծառովք եւ տնկովք։ Զերանգ երանգ ծառսն պաճուճեաց ոստովք եւ տերեւովք։ Յովսէփ զարդարեալ պաճուճեաց զմարմինն տէրունական. (Զքր. կթ.։)

ՊԱՃՈՒՃԻԼ. որպէս Պերճանալ. ճոխանալ. պարծիլ.

Թէպէտեւ յոյժ իցեն բանականագոյն, եւ ամենեւին պաճուճեալք. (Պղատ. օրին. ՟Գ։ 1)

καλλοπίζω faciem elegantem et venustum reddo, ostento κοσμέω orno ἁμφιάζω induo πλάττω fingo եւ այլն. Գունագեղել պէսպէս զարդուք, եւ արտաքին իրօք. գեղերեսել. պճնել. սեթեւեթել. յօրինել. զարդարել. յօդել, պատրուակել. ճիճի պիճի բան մը ընել, սազել, շինծու զարդարանքով աղուոր երեւցնել. լծ. թ. պէզէմէք


Պաշարապինդ

adj.

well provisioned or furnished;
— առնել, to victual, to provide, to store, to stock, to equip;
— լնուլ, to stock or furnish with all sorts of provisions.

· Calfa

NBHL (3)

Պաշարօք ամրացեալ. ունելով թոշակ բաւական.

Պաշարապինդ ելանել ի մարմնոյս. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)

Պաշարապինդ արարեալ զնոսա (զաղքատս) ըստ իւրեանց պիտոյից. (Վրք. հց. ձ։ 2)


Պաշարումն, ման

s.

siege, investment, blockade, surrounding, occupancy;
— մտաց, anxiety, preoccupation;
դնել զոտս ի պաշարման, to fetter, to put into irons, to shackle;
ի — եւ յարգել արկանել, to besiege, to lay siege to, to invest.

· Calfa

NBHL (4)

Յորժամ գայցէ նեղութիւն եւ պաշարումն։ Եդիր զոտս իմ ի պաշարման (յն. յարգելս)։ Եկն քաղաքն ի պաշարումն։ Լի՛ց քեզ ջուր պաշարման։ Պաշարումն առաքեաց ի հեթանոսս։ Ի նեղութեան եւ ի պաշարման։ Վասն բերդիցն պաշարման. եւ այլն։

Ի պաշարումն եւ յարգել արկանել զնոսա։ Չլինէր Գամագիտ պաշարմանն. (Եւս. քր. ՟Ա։)

Վհատեալ՝ ընկղմեալ ի մտաց պաշարմունս. (Ճ. ՟Ժ.։)

πολιορκία obsessio, obsidio κώλυμα impedimentum. Պաշարելն, եւ իլն.


Պաշտումն, ման

s.

worship, adoration;
service;
— առնուլ, to be served or ministered to.

· Calfa

NBHL (7)

Արժանաւորապէս պաշտմամբ պատուեալ. (Նար. ՟Հ՟Ե։)

Հանգուցեալ եղիցին հոգւով՝ պաշտմամբ հաճութեանն. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Այն ինչ լինէր նոցա ի պաշտմանէն հանգչել։ Կանգնեցան եւ կացին ի սովորական պաշտմանն։ Զսպաս պաշտմանն դու տարար. (Եղիշ. ՟Ը։)

Մշտնջենաւոր պաշտմամբ կատարէր զկանոնն։ Զնոցայն խայտառակելով զպաշտմունս (կամ պաշտամունս). (Խոր. ՟Գ. 49. եւ 65։)

Անկանիք ասէ ի պաշտմանէ ... ոչ թոյլ տայ ձեզ պաշտել զնա զոհիւք։ Մաշին դողմամբ պաշտմունք վիշապին. (Ոսկ. յհ. ՟Բ. 7։ եւ Ոսկ. ի նեռն.։)

Արքունական պատուով, եւ պաշտմամբ լաւագունիւ առ ի նմանէ մեծարեցայ. (Յհ. կթ.։)

λατρεία, λειτουργία, θεραπεία cultus, liturgia, officium, ministerium. Պաշտելն, ըստ ամենայն առման. պաշտելութիւն. cf. ՊԱՇՏՕՆ, տաման.


Պաշտօն, տամանց

s.

worship, adoration, latria, religion;
service, office, ministry;
ceremony, mystery;
service, office;
employment, function, duty, post, place;
— աստուածային, divine worship;
— կռոց, idolatry, the worship of idols;
սնոտի —, superstition;
— ննջեցելոց, burial service;
burial;
— բարի, piety, religion, fear of God;
հասարակաց պաշտամունք, public functions;
—, պաշտամունք, Olympic or public games;
ի պաշտամանէ, by profession;
պաշտօնեայ հասարակաց պաշտամանց, the Minister of Public worship;
— առնել, to pay one's court to, to court, to flatter;
— առնուլ, to be honoured or adored, to be ministered to;
— հարկանել, տանել, to serve;
ի պաշտաման կալ, to be in the ministry;
պաշտել զ—, to exercise one's trade or calling;
— տանել, to serve, to worship, to adore;
ի — առնուլ, to adore;
— մատուցանել, to worship, to perform a service agreeable to God;
աստուածական առնուլ —, to cause oneself to be adored like a god;
ի — մտանել, to enter a person's service;
— կատարել, to fulfil a function;
կորուսանել զ—, to lose one's place;
ունել, ժառանգել զ— ուրուք, to take a person's place, to replace one;
— կատարել վասն հոգւոյ ուրուք, to celebrate a mass for the repose of a person's soul;
—ս երգոց կատարել, to sing psalms, to praise;
— ինչ առնելով, — ինչ առնելոյ վասն, through respect, for regard, by adulation.

· Calfa

NBHL (19)

Պահեսջի՛ք զպաշտօնդ զայդ։ Զի՞նչ է պաշտօնս այս ձեզ ... զոհ զատկի Տեառն է այս։ Զսեղան ողջակիզացն, եւ զամենայն զկահ պաշտամանն։ Հրաման ետ Մովսիսի կազմել զպաշտօնն ղեւտացւոցն։ Պաշտել զպաշտօն Տեառն առաջի նորա ... պատարագօք մերովք։ Սրբեցան ղեւտացիքն ... եւ ապա մտին պաշտել զպաշտօն իւրեանց ի խորանին վկայութեան.եւ այլն։

Ղեւտացիքն կատարէին զպաշտօնսն իւրեանց յարտաքին խորանն. (Եղիշ. խաչել.։)

Պաշտօն՝ ոչ միայն փառաբանութիւնն Աստուծոյ է, այլեւ բովանդակ նորա ծառայութիւնն. (Խոսր.։)

Ի պաշտաման կալ. (Գծ. ՟Ժ՟Գ. 2։ Եբր. ՟Ժ. 11։)

Բանաւորաց հրամանաւ՝ կարգէին ի պաշտօն դրօշեալքն։ Ինքն (մարդն) լաւ է քան զպաշտամունս իւր (զկուռսն)։ Իբրեւ կերաւ, պայթեաց վիշապն. եւ ասէ (Դանիէլ), տեսէ՛ք զպաշտամունսդ։ Խնդիրս ինչ վասն իւրեանց պաշտաման ունէին ընդ նմա. եւ այլն։

Թողուլ ետ մեզ Սարգիս զաստուածսն մեր եւ զպաշտօնս մեր. (Ճ. ՟Ժ.։)

Եթէ պաշտօն, ըստ պաշտամանն։ Զպաշտօնն իմ փառաւոր առնեմ։ Վիճակ պաշտամանս։ Արհամարհեալ լինէին ի պաշտամանն հանապազորդ այրիք նոցա.եւ այլն։

Բայց թէ ներես սրտիս իմոյ սիրելութեան, եւ տաս կամօք ըզքեզ ձեռացըս պաշտաման (ի թաղել զքեզ). (Լմբ. տաղ.։)

Առ իւրեանցն պաշտօնս վարելով պաշտօնայիւք. (Պղատ. օրին. ՟Զ։)

Յարուցեալ արկին պաշտօն (սաղմոսերգութեան) մինչեւ ցառաւօտն։ Երբեմն արկեալ մեր պաշտօն։ Ես յորժամ արկանեմ պաշտօն։ Եւ քո խորհուրդք ո՞ւր էին յորժամ զպաշտօնն արկաք. (Վրք. հց. ձ։)

Ոչ սպասեցին հասանելոյ սովոյն. այլ յառաջագոյն առաքեցին զՊօղոս եւ զԲառնաբաս, զի պաշտօն արասցեն Հրէաստանեացն. (Ոսկ. գծ.։)

Չեմ արժանի պաշտօն առնլոյ, այլ հարկանելոյ. (Եզնիկ.։)

Զի մի՛ կարծիցես՝ պաշտօն առնելով աշակերտին ստեղծանել այսպիսի ինչ զվարդապետէն։ Զմիւսն ոչ կամեցան յաւելուլ. քանզի պաշտօն իմն առնէին թագաւորին (Հերովդի)։

Զի մի՛ ոք այնպէս համարիցի, եթէ պաշտօն ինչ առնելով այնպէս յարգիցէ։ Ոչ պաշտօն ինչ առնելով, եւ ոչ ի ցոյցս ինչ գրեցին զոր գրեցին։ Ոչ միշտ պարտ իցէ պաշտօն ինչ առնելոյ վասն խօսել, մանաւանդ թէ ոչ երբէք. (Ոսկ. մ. ՟Ա. 4. 6. 11։ ՟Բ. 5։ եւ եփես. ՟Զ։)

Որպէս եւ λειτουργικός , որ է պաշտօնական, թարգմանի ի մեզ՝ Պաշտաման. տե՛ս Ել. ՟Լ՟Ա. 9։ ՟Լ՟Թ. 1. 41։ Թուոց. ՟Դ. 12։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Դ. 14։ Եւ λειτουργέω

Գտանի եւ՝ պաշտօնս, զպաշտօնս. որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ, տման. s. ՊԱՇՏՕՆ որ եւ ՊԱՇՏՈՒՄՆ. λατρεία, σεβασμός, θρησκεία cultus religiosus, veneratio, adoratio λειτουργία , θεραπεία ministerium, officium, servitus, famulatus, obsequium, religio եւ այլն։ Բարեկրօն ծառայութիւն կամ սպասահարկութիւն Աստուծոյ, աստուածպաշտութիւն. պաշտելն զԱստուած երկրպագութեամբ եւ պատարագօք եւ աղօթիւք. կրօնք. կարգ. հանդէս արարողութեանց. եւ ամենայն սպասաւորութիւն կարգեալ ի պաշտօն Աստուծոյ. սէճտէ, իթաաթ, իպատէթ, խզմէթ, զիմմէթ. մանսըպ, փայէ. եբր. ապօտան.

ՊԱՇՏՕՆ. διακονία diaconatus, ministerium ὐπηρέτημα officium եւ այլն. Սարկաւագութիւն. սպասաւորութիւն. սպաս. ժամերգութիւն. եւ ամենայն ծառայութիւն մատուցեալ Աստուծոյ կամ մարդկան.

Պաշտօն առնուլ. (Մտթ. ՟Ի. 28։ Մրկ. ՟Ժ. 45.) իմա՛ ըստ յն. սպասաւորիլ, պաշտիլ. διακονηθήναι . որպէս եւ Պաշտօն հարկանել, է սպասաւորել.

ՊԱՇՏՕՆ. Գործ հաճոյական. հաճոյք. շնորհուկք. մարդահաճութիւն. χάρις gratia. եւ բայիւ χαρίζομαι, κολακεύω adulor. խաթըր, կեօնիւլ սայմասը՝ պագմասը, գըլընմագ.


Ջրահեղձ

adj.

drowned;
— առմել, to drown;
— լինել (ակամայ), to be drowned;
(կամաւոր) to drown oneself.

· Calfa

NBHL (4)

ՋՐԱՀԵՂՁ ՋՐԱՀԵՂՁԻԿ ՋՐԱՀԵՂՁՈՅՑ. Ջրով կամ ի ջուր հեղձեալ , հեղձուցեալ, եւ հեղձուցիչ. որպէս եւ բայիւ՝ է ջրով հեղձուցանել կամ հեղձնուլ. ջրի մեջ խղդել՝ խղդուիլ.

Յետջրահեղձն լինելոյ շնչականացն. (Յհ. կթ.։)

Զհեղեղամած մարդիկ ջրահեղձոյց դարին յօրինակ առեալ. (Ագաթ.։)

Ջրահեղձոյց զտղայսն առնէր։ Փարաւովն ջուրց վիշապ կոչի յաղագս ջրահեղձոյց զմանկունսն առնելոյ. (Արշ.։)


Ջրասոյզ

adj.

plunged into water, immersed;
drowned;
— զանգակ, diving-bell;
— առնել, to plunge into water, to sink, to submerge;
— լինել, to be submerged, drowned.

· Calfa

NBHL (2)

Սուզեալ ընկլուզեալ ի ջուր։ Իսկ բայիւ է ընկղմել. ընկղմել.

Ջրասոյզ եղեալ կործանեցան։ Ջրասույզ եղեալ՝ անյայտ լինէր. (Զենոբ.։ Վանակ. տարեմտ.։)


Ջրգողութիւն, ութեան

s.

dropsy;
— որովայնի, ascites, common dropsy;
— գլխոյ, hydrocephalus;
- աչաց, hydrophthalmia;
— պորաց, hydrophalus;
— սրտակրանաց, hydrocardy;
— փամփշափ, hydrocele;
— կրծից, hydrothorax;
— ականջաց, hydrotite.

· Calfa

NBHL (2)

Անհնարին ջրգողւթեամբ զգածեալ։ Մահկանացու ջրգողութեամբ անկեալ վախճանեցաւ. (Եւս. քր. ՟Բ։)

ὔδερος, ὔδρωψ, ὐδερίασις hydrops, hydropisis, aqua intercus. որպէս թէ գողութիւն ջրոյ. Ախտ՝ որ գոյաւորէ ընդ մորթով զջուր օտար, ուռուցանէ զհիւանդն իբրեւ զտիկ, եւ տայ պասքիլ ի ծարաւոյ.


Ջրեղէն, ղինի, նաց

adj.

watery, aqueous;
— լերինք, billows, waves.

· Calfa

NBHL (2)

Ջրեղէնհաստատեաց ի վերուստ զերկինս։ Ջրեղէն խորանանման հաստատութեան երկրի։ Ձգեցեր զջրեղէն կամարն ի հաստատութիւն երկնից։ ի Վերայ կամարացն այլ ջրեղէն կամար երկնագոյն. (Կոլ. ՟Թ. Ագաթ.։ Ճշ.։ Ճ. ՟Բ.։)

Օդեղէն ամուրս։ ի մէջ անհաստատ անդնդապտոյտ ջրեղէն լերանց. (Նար. յովէդ.։ Տօնակ.։)


Սակաւ, ու, ուց

adj. adv.

few in number, inconsiderable, moderate, small, slender;
"somewhat, less;
—, առ —, little by little, by degrees, by little and little, insensibly;
— անգամ, — երբեք, rarely, seldom;
ոչ —, many, much, not less;
— ինչ, —ս, առ — մի, few, not very, somewhat, rather, a little, cf. Փոքր մի, cf. Փոքր ինչ, cf. Խուն մի;
առ — մի, ի — ժամանակի, յետ —ուց, shortly, in a short time, for a moment;
յետ — միոյ, shortly after;
—ուք, with few attendants;
in few words, briefly, in short;
ոչ —ք ի նոցանէ, many of them;
ճաշակեցի — մի մեղր, I ate some or a little honey;
մարթի եւ ի —էն՝ — տալ, a little may be offered even of a little;
cf. Շատանամ."

· Calfa

NBHL (16)

Սակաւ մի ջուր կամ մեղր։ Աւորք սակաւք։ Մնասջիք թուով սակաւք։ Բաժանեսցեն ի մէջ բազմաց, եւ սակաւուց։ Ժողովեցին՝ որ շատ, եւ եւ որ սակաւ. որոյ շատն էր, ոչ յաւելաւ, եւ որոյ սակաւն էր, ոչ պակասեաց։ Սակա՞ւք իցեն (բնակիչկքն), եթէ բազումք։ Եւ յուդա ընդ առաջ նորա սակաւուք։ Եւ թէ սակաւ իցէ, յաւելից քեզ դոյնչափ։ Եւ անդ լինէր ոչ սակաւ ջան եւ վտանգ. եւ այլն։

Մարթին եւ ի սակաւէն սակաւ տալ. (Եփր. աղք.։)

Ուստի սակաւ մի կասկած ունէր, անտի աներկիւղ հաստատէր։ Փոխանակ սակաւ աշխատութեանս մեր բազմապատիկ հանգիստ ունելոց եմք։ Դադարեալ աւուրս ինչ սակաւս։ Մի ի սակաւում այսմ ժամանակի զանվախճանելի զփառսն չափեր. (Եղիշ. ՟Ա. ՟Ը. Խոր. ՟Ա. 14։ Նար. ՟Հ՟Ը.)

Յառաւել սիրոյն զձեզ սակաւ սիրիցեմ։ Սակաւս քան զոր մեղարն տանջեցար։ Սակաւուք գրեցի Ձեզ.եւ այլն։

Այսորիկ ցայսքան ասացեալ ըստ խորհրդոյ սակաւ Մի շատէ բաւականասցի. (Տօնակ.։)

Զոր ի սակաւուց (այսինքն ի կարճոյ, կամ սակաւուք) պարզաբանեսցուք ի պէտս լսողաց. (Ճ. ՟Ա.։)

Որոյ ոչ եւս առ սակաւ մի թերացեալ էր ի սիրոյն քրիստոսի. (Եղիշ. ՟Գ։)

Մի՛ զամենայն միանգամայն խնդրեր ուսանել, այլ մեղմով եւ սակաւ սակաւ. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Սակաւ սակաւ ջեռեալ եղիփազու. (Իսիւք.։)

Սակաւ սակաւ ընտանեցեալ յիսուսի՝ զիրսն պատմեցին. (Երզն. մտթ.։)

Պարտ եւ արժան էր առ սակաւ սակաւ մերձեցուցանել զնոսա յառաջինսն։ Առ սակաւ սակաւ ընտելասցին։ Առ սակաւ սակաւ յայտնեցին. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

Թէպէտ ոչ ի բարձրագոյնսն հասանէին, սակայն առ սակաւ սակաւ յառաջադէմ լինէին. (Երզն. մտթ.։)

Ի ձեռն այսոցիկ ամենայնի իբր դրան բացելոյ՝ ըստ սակաւ սակաւ մտանէ ի բանն, որ վասն յարութեանն. (Ոսկ. յհ. ՟Բ. 40։)

ՅԵՏ ՍԱԿԱՒ ՄԻՈՅ, կամ ՍԱԿԱՒՈՒ ՄԻՈՅ, եւ այլն. cf. ՅԵՏ։

Վատառողջ օդն միշտ շնչելովն վնասէ զսակատն. (Ի գիրս առաքին.։ 13)

ՍԱԿԱՒ. ՍԱԿԱՒ ԻՆՉ կամ ՍԱԿԱՒԻ ՄԻ. ՍԱԿԱՒՍ. ՍԱԿԱՒՈՒՔ. եւ այլն. իբր մ. ὁλίγον, -γα paullo, parum, modicum, paululum, parumper. քիչ մը


Սակաւախօս

adj.

cf. Սակաւաբան;
— լինել, to speak but little, to be taciturn.

· Calfa

NBHL (1)

Խոնարհեցուսցէ զինքն առ ի սակաւախօս լինել, եւ ցածրախօս. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Սակաւակեաց, կեցաց

adj.

shortliving;
— լինել, to be short-lived.

· Calfa

NBHL (2)

Օրհնեալ է ծնունդ կանանց սակաւակեաց։ Յոբ. (՟Ժ՟Ա. 3։ ՟Ժ՟Դ. 1։)

Աստուծոյ եւ հրեշտակաց սակաւակեացն ազգակից լինիցի. (Լծ. փիլ.։)


Սահիմ, եցայ

vn.

to slip, to slide, to glide;
to flow, to be flowing, to run out, to pass over, to roll or glide on;
to be agitated, to hurry along or away, to err, to wander, to yield to;
— ի վերայ սառի, to skate;
— ի մտաց, to slip from, to escape the memory;
սահեալ անցանել, to run, to elapse, to glide away;
սահեալ աստղ, shooting star;
սահեցաւ, he slipped, his foot or feet slipped.

· Calfa

NBHL (7)

Իբրեւ զնաւ սահեալ ի վերայ ջուրց կուտակելոց։ Սահեալ ի ներքոյ երկնից։ Սահեսցին փոփոխեսցին. (Իմ. ՟Ե. 10։ Յոբ. ՟Բ. 2։ Սղ. ՟Ճ՟Ը. 9։)

Իսկ իմ անցեալ սահեալ ի վերայ յուզակ ալեացն։ Նաւեալք՝ ի վերայ խորոցն սահեցան. (Ագաթ.։)

Եւ զեղբայրն՝ թէեւ սուղ ինչ յանցանիցէ, սահի շրջի, եւ յամենեցունց լսելիս արկանէ. (Մանդ. ՟Ժ։)

Որք յարեւմտեան կողմանսդ սահեալք նշեհութեամբ. (Շ. ընդհանր.։)

Չտեսանելով զմնացականսն, այլ զսահելիս եւ զանցաւորս. (Բրսղ. մրկ.։)

Վայրապար թողումք սահել ի մտաց. (Ոսկ. մ. ՟Ա. 5։)

διέρχομαι, διαπορεύομαι, περιφέρομαι , σαλεύομαι transeo, dimoveor, agitor ῤέω fluo ἑκρέω effluo. Քերել անցանել. յածիլ, թափառիլ, շարժլիլ. տարուբերիլ. տատանիլ. յուղիլ. ծփիլ. հոսիլ. յորդիլ. վազել անցնիլ.


Սահմանադրեմ, եցի

va.

to fix the boundaries;
to constitute, to order, to regulate, to establish, to determine, to decide;
—դրեալ կէտ, the appointed day or time.

· Calfa

NBHL (3)

Զոր ներքնաչարեալքդ սահմանադրեն գոհաբանութիւնք. (Նար. ՟Լ՟Դ։)

Եկեալ հասանէին ի սահմանադրեալ կէտ պայմանի մկրտութեանն. (Ճ. ՟Ա.։)

ὀροτίθημι determino, constituo. Սահման դնել. որոշել. կարգաւորել. կարգել. օրինադրել. սահմանել.


Սահմանական, ի, աց

adj. gr.

bordering upon, adjacent to;
definitive;
indicative;
բանիւ —աւ կապել, to excommunicate.

· Calfa

NBHL (5)

Եղիցի անունն սահմանական։ Զի թէ սահմանական գոլ ախորժեսցին զանեղութիւնն անուն։ Ոչ ուրեմն է սահմանական բանիւ համարի զմարդն քար գոլ. (Խոսրովիկ.։)

Զաւետարանական իշխանութիւնն ի գործ առեալ, եւ բանիւ սահմանականաւ կապեալ զիշխանն. (Յհ. կթ.։)

Խոնարհութիւնք են հինգ. Սահմանական, աներեւույթ, հրամայական, ըղձական, ստորադասական։ Սահմանական ներգործական բայից. կոփեմ, կոփես, կոփէ. կոփէի, կոփեցի եւ այլն. (Թր. քեր.։)

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ὀριζόμενος terminatus, finem habens. որպէս Սահմանաւոր. հունաւոր. չափաւոր, ժամանակեայ. վերջանալի.

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ. ὀριστικός, -κή, -κόν finitivus, indicativus. Ըստ քերականաց՝ է այն եղանակ կամ խոնարհումն բայի, որով նշանակի գլխաւոր որոշումն հանգամանաց ամանակին.


Սահուկ

cf. Լպիրծ.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. իբր Լպրծուտ. (զի եւ սահիլն ռամկօրէն եւեթ նշանակէ լպրծիլ, գայթել. սայթաքել).


Սաղամանդրայ, ից

cf. Սալամանդր.

· Calfa

NBHL (4)

Սաղամանդրացն պատմութիւն. սաղամանդրն կենդանի ինչ է, մեծութեամբ է այնչափ՝ քան զոր կովածուծն կոչեն, եւ կամ որպէս փոքր ցամաքային կոկորդելոս. եւ է կենդանին այն ցուրտ բնութեամբ գերագոյն քան զբան. իբր զի ի հուր մտանելով նորա՝ շիջանիլ բոցոյն, եւ նման ոչ այրել. (Նոննոս.։)

Սաղամանդր կենդանի ոչ վնասի ի հրոյ, այլ շիջուցանէ զհուր. (Բրսղ. մրկ.։)

Մինն հուր կերակրի ի յետնա կղզին սիւկիլիայ, եւ ոչ ծախի. որոյ անուն է սալամանդրա. (Լմբ. իմ.։)

ՍԱՂԱՄԱՆԴՐ կամ ՍԱԼԱՄԱՆԴՐ եւ ՍԱՂԱՄԱՆԴՐԱՅ. Նոյն եւ յն. լտ. σαλαμάνδρα salamandra. թ. սէմինտէր ... Ազգ սողնոյ՝ որպէս զմողէզ կամ զկովագիաց. որ ասի տոկալ ի մէջ հրոյ առ ժամանակ մի.


Պարզաբար

adv.

simply;
clearly, explicitly;
sincerely;
— ասել, in a word, in short, in fine;
— ասացից, frankly, to be plain with, openly, ingenuously, without reserve.

· Calfa

NBHL (16)

ἀπλῶς simpliciter. Պարզ գոլով. պարզութեամբ կամ առանց բաղադրութեան.

Մտեալ ի սենեակ կուսին արգանդի պարզաբար (աստուածուբանութեամբ եւեթ). (ելեալ անտի յոգաւորաբար (բաղադրութեամբ՝ մարդկութեամբ հանդերձ). Նար. ՟Լ՟Դ։)

Ահա պարզաբար ասացեալ դիւատար լուսաւորութիւն յականջս ամեցունց։ Եւ եթէ պարտ է պարզաբար ասէլ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը։)

ՊԱՐԶԱԲԱՐ. Սոսկապէս. լոկ.

Սուրբ հոգին ո՛չ սոսկ եւ պարզաբար հոգի (ասի), այլ՝ իւր ինքեան զնա գոլ ասէ աստուած. ((զի ասի հոգի Աստուծոյ). Աթ. ՟Ժ՟Բ։)

Զատ միայն որդւոյ անուամբ յորջորէ, իսկ վասն այլոցն ամենեցունցն պարզաբար ասէ՝ թէ ծնաւ. (Խոր. ՟Ա. 3։)

Արդ են ծայրքն պարզաբար ասացեալ չար եւ անուամբ եւ իրօք. իսկ մէջն ոչ պարզաբար եւ ոչ նոյնպէս. այլ ի միմեանց ընկալեալ, եւ շարամանեալ ընդ միմեանս. (Յհ. իմ. երեւ.։)

Ոչ սեռ եւ ոչ տեսակ պարզաբար ասին (այլ յարաբերութեմբ առ բազմութիւն). (Պորփ.։)

որք զգրեալսն պարզաբար առնուին (այսինքն ըստ բառից եւեթ). (Լմբ. յայտն.։)

Ոչինչ բան պարզաբար կայ ամբարեալ յաստուածաշունչ գիրս. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Ոչ պարզաբար սահմանեցաւ, այլ ստուգապէս քննեցաւ նախկին. (Սոկր. ՟Ա. 9։)

Եւ ոչ զձայնն պարզաբար կարէր թողուլ։ Ճ. (՟Ժ.։)

Հրամայէ նմա պարզաբար հաւատով լուծանել զկոշիկսն յոտիցն. (Արշ.։)

ՊԱՐԶԱԲԱՐ. ԵՒ ՊԱՐԶԱԲԱՐ. ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՊԱՐԶԱԲԱՐ. ՊԱՐԶԱԲԱՐ ԱՍԵԼ. ἀπλῶς simpliciter ἀπαξαπλῶς simul, universe, omnino, in summa. Միով բանիւ. միանգամայն ասելով. հուսկ յետոյ. մեկ խօսքով.

Բայց միանգամայն պարզաբար ոչ յումեքէ ո՛չ բանն շարժի, եւ ոչ կարծիքն։ Եւ միանգամայն պարզաբար, որոց վայելումն ցանկալի ըստ ախտիցն կեանք, յայսորիկ մեզ ժուժկալութիւնն հարկաւոր է. (Արիստ. գոյաց.։ Բրս. հց.։)

պարզաբար ասել, թէ ամենայն մասունք առաքինութեան յանձին քում ցուցեալ արտայայեսցի։ Եւ պարզաբար ասել, իւրաքանչիւր մարդիկ եւ այլն. (Ճ. ՟Ա.։ Լմբ. ժղ.։)


Պարզախօս, աց

adj.

speaking clearly, distinctly, explicit, intelligible, clear;
— լինել, to speak clearly.

· Calfa

NBHL (4)

Զլեզուսեդ պարզախօսս (իմաստութիւն). (Իմ. ՟Ժ. 21։)

Պարզախօս լիցին լեզուք ծանրախօսաց. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

Պարզախօս լինել. Պարզ եւ բարւոք խօսել.

Լոկ պարզախոս լինել զյունարէնն. (Կոչ. ՟Ժ՟Է։ 1)


Պարծանք, նաց

s.

vaunt, boast, show, ostentation, pride;
glory, splendour;
decorum, honour;
—նս տալ անձին վասն, to pique or plume oneself on, to glory in;
—նս համարիլ, to be proud of, to be boasted or vaunted of, to make it one's boast to.

· Calfa

NBHL (2)

Նա է պարծանք քո, եւ նոյն աստուած քո։ Քո է տէր պարծանք եւ յաղթութիւն։ Օրհնեմք զանուն պարծանացդ քույ։ Պսակ պարծանաց ծերութիւն։ պարծանք որդւոց հարք իւեանց։ Յամօթ լերուք ի պարծանաց ձերոց։ Արասցէ զերուսաղէմ ի պարծանս ի վերայ երկրի, Եւն։ Դուք էիք մեր պարծանք (կամ պարծանս) առ թշնամիսն ճշմարտութեան։ Այն ամենայն՝ մարմնոյ պարծանք էին։ Զորս մեծ պարծանս համարէին. (Եղիշ.։)

καύχημα, καύχησις, γαυρίαμα, κόμπος gloriatio, jactatio, jactantia, ostentatio. Պարծիլն, եւ նիւթ պարծելոյ. պարծանք. շքեղութիւն. պերճութիւն. եւ յարգանք. եւ Մեծաբանութիւն.


Պարծիմ, եցայ

vn.

to glory, to vaunt, to boast, to brag, to hector, to praise oneself;
to put oneself forward, to aim at winning distinction, to preach up oneself, to make a merit of, to affect haughty airs, to play the braggart, to swagger, to be vain-glorious, proud or vain of;
պանծացեալ —, to pride oneself, to look big, to be proud of;
պարծիմ գոլ, I have the honour to be...

· Calfa

NBHL (7)

Մի՛ պարծիք, եւ մի խօսիք զամբարտաւանս։ Մի՛ պարծեսցի կորն իբրեւ զուղիղն։ Գուցէ պարծիցի իսրաէլ ի վերայ իմ, եւ ասիցէ՝ թէ ձեռն իմ փրկեաց զիս։ Այսպէս ասէ տէր. մի՛ պարծեսցի իմաստունն յիմաստութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի հզօրն ի զօրութիւն իւր, եւ մի՛ պարծեսցի մեծն ի մեծութիւն իւր. այլ յայն պարծեսցի՝ որ պարծիցին, իմանալ եւ ճանաչել զիս, եւ այլն։

Ուրախացնել ի գինիս՝ պարծէր. (Խոր. ՟Գ. 23։)

Սատանայ՝ որ ինեւ խրոխտացեալ պարծէր, ինեւ կորացեալ ամաչեսցէ. (Եղիշ. ՟Ը։)

հարսնացեալ կոյսն անարատ պարծեալ վերագոչէ. (Զքր. կթ. յեկեղ.։)

Նա դարձեալ զայս պարծի եւ խրոխտանայ. (Իսիւք.։)

Արի՛ պետրէ, զեն եւ կե՛ր, եւ նորա զօրինացն պարծեալ, եթէ խառնակ ինչ եւ անսուրբ ոչ եմուտ ի բերան իմ. (Եփր. մակաբ.։)

καυχάομαι, ἑγκαυχάομαι , κατακαυχάομαι glorior, jacto. Պանծալ . նազիլ անձնագով լինել. պերճանալ. ճոխանալ. մեծաբանել. վստահանալ ընդ բարիս եւ ընդ փառս՝ անձին (որ է չար), կամ Աստուծոյ (որ է բարի). պարծենալ.


Պարոյր

s.

turn, gyre, round, circle;
helix, spire, spiral;
show, crowd;
—ք, eating and drinking, feasting;
— առնուլ, to turn, to redound, to draw back.

· Calfa

NBHL (2)

(Ծով) ալեօք կուտակելովք հասեալ ի ծագ եւ ի գիծ սահմանացն ... յայտնապէս թողու զնշան՝ պարոյր առեալ զիւրեւ զսահմանս քաղաքին. (Կոչ. ՟Թ։)

Զարս իգացեալս եւ չկանայս հպտեալս ի կաքաւս՝ ի հարսանիս իջուցանել, եւ զամենայն պրոյրս սատանայականս ի տունս գումարել. (Ոսկ. կող. ՟Ծ՟Բ։)


Պարպատումն, ման

s.

filling up, overflowing;
rupture, bursting, rent, tear;
crash;
ուտել զ— որովայնի, to eat to bursting, to burst with eating.

· Calfa

NBHL (4)

ՊԱՐՊԱՏԻՒՆ ՊԱՐՊԱՏՈՒՄՆ. Պարպատելն. չարաչար խճողումն. ծայրալիր զեղումն. եւ ճայթիւն.

Այլ պարպատմամբ որովայնին լուծի զկանոն սուրբ օրինին. (Յս. որդի.։)

Ջրաչարչար պարպատմամբ եւ ուռուցմամբ վտանգեցաւ սուրբ որովայն նորա. (Վրդն. լուս.։ յորմէ եւ Երզն. ի Շար.։)

Ի յոյժ պարպատմանէ լրութեան յերակսն զիւր հիւթսն համոցն մաղձոյն սերսանելով. (Նիւս. կազմ.։)


Պարսաւադիր

adj. s.

blaming, carping, critical, criticizing, fault-finding;
censor, critic, fault-finder, Zoilus;
— լինել, cf. Պարսաւեմ;
— կայ զամենայնէ, he finds fault with everything.

· Calfa

NBHL (1)

κατήγορος accusator. Որ դնէ պարսաւանս այլում. չարախօս.


Պարսաւանք, նաց

s.

cf. Պարսաւ;
—նս դնել, ընդ —նօք ածել, cf. Պարսաւեմ;
—նս տալ ի փառս իւր, to sully one's reputation.

· Calfa

NBHL (11)

Որում ոչ կարացեալ այնպիսի վատթարութեան եւ պարսաւանաց տանել, եւ այլն. (Խոր. ՟Գ. 25։)

Տարցին զպարսաւանացն առ փոքր ինչ զբամբասանս յիրաւի։ Զանջինջ պարսաւանացն տարցի մրցանակ։ Որ աձսքան գլխաւորագոյն պարսաւանօք զյաղթանակն էառ չարեաց. (Պիտ.։)

Ունի եւ որ ըստ բնութեան է համագամ ցանկութիւն՝ բազում անդամ պարսաւանս, յորժամ անչափ եւ առանց յագելոյ վարեսցի ոք նաւավ։ Ոտիւք կամ այլով մասամբ խեղ իցէ մարմնոյն, եւ կամ պարսաւանս ինչ ընկալցի. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. քհ.։)

Կեղծաւորքն պարսաւասէր եղեալ, դատեն զեղբարսն, ծածկելով զինքեանցն պարսաւանք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՊԱՐՍԱՒԱՆՍ ԴՆԵԼ. cf. Պարսաւել

Որ պարսաւանս դնէ անխնամութեան, ի խնամոց ըստ գտանէ. (Փիլ. նխ. ՟ա.։)

Եւ ինձ մի՛ ոք պարսաւանս գիցէ, որ ի հեռուստ ածեալ նուաճեցի զբանս՝ առաջիկայ ստացս. (Նիւս. կազմ.։)

Չունէին այլ ինչ, որով պարսաւանս գիցեն նմա. (Իգն.։)

ԸՆԴ ՊԱՐՍԱՒԱՆՕՔ ԱԾԵԼ, cf. պարսաւել.

(Սամարուհին) յորժամ պատճառս ետ նմա՝ հրեայ կոչելով զնա՝ եւ ընդ պարսաւանօք էած, (յիսուս) ի բաց հատանելով զըմբոստանալն, ասէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

ψόγος, μέμψις, μῶμος, δυσφημία vituperium, reprehensio, probrum, convitium. Պարսաւ. պարսաւելն եւ պարսաւիլն. չարախօսութիւն. չարահամբաւութիւն. նախատինք. անարգանք. թշնամանք.


Պարսպապահ, աց

s.

guard, rounds;
— լինել, to guard the wails or fortifications.

· Calfa

NBHL (2)

Յետ պարսպելոյն՝ հզօրագոյն մեղուն պահպանապետ եւ պարսպապահ կարգեալ լինի. (Փիլ. լիւս.։)

Պարսպապահ լինել՝ արտաքոյ գիշերօթեալք. (Փիլ. բագն.։)


Պարտական, ի, աց

s. adj.

debtor;
indebted;
bond. responsible, obliged;
culpable, guilty;
due, fit, convenient;
— առնել, to cause to run into debt;
to oblige;
— լինել, to remain debtor, to run into debt;
to be obliged or subject;
ինքն եղիցի անձին իւրում —, his blood shall be on his own head.

· Calfa

NBHL (6)

Պարտական (կամ պարտապան) իսկ են նոցա։ Պարտական է զամենայն օրէնսն կատարել. (Հռ. ՟Ծ՟Է. 27։ Գաղ. ՟Է. 3։)

Չէ ընդ վայր՝ ասեցեալն, բերան գոհացօղ՝ պարտական ունի զաստուած. (Խոսր.։)

Մահու պարտական լիցի։ Մի ոք լիցի ի միջի քում պարտական արեան։ Ինքն եղիցի անձին իւրում պարտական ... մեք լիցուք պարտականք։ Պարտական լիցի դատաստանի։ Պարտական եղիցի մարմնոյ եւ արեանն տեառն. (Ծն. ՟Ի՟Զ. 11։ Օր. ՟Ծ՟Բ. 10։ Յես. ՟Բ. 19։ Մտթ. ՟Է. 21։ ՟Ա. Կոր. ՟Ծ՟Ա. 27։)

Սեղանազերծք են՝ զպարտական Աստուծոյ փառատրութիւնս յինքեանս յափշտակելով. (Բրս. հց.։)

ὁφειλέτης debitor. եւ բայիւ ὁφείλω debeo. Անկեալ ընդ պարտեօք, որպէս պարտապան.

ՊԱՐՏԱԿԱՆ. յն. եւ լտ. ոճով. ὁφειλόμενος, -νη, -νον, προσῆκων, -ουσα, -ον debitus, -a, -um. որպէս Պարտ եղեալ ինչ. Պարտուպատշաճ. վայելչական