Definitions containing the research ծ : 10000 results

Նորահաս, ից

adj.

arrived lately;
precocious, early, premature;
unexpected, sudden;
young, fresh.

· Calfa

NBHL (1)

Նոր հասեալ. նորեկ. եւ Նորոգ հասունացեալ. կանխահաս. նորատունկ. առոյգ. եւ Վաղահաս. յանկարծահաս. եւ Նորահասակ.


Նորահասակ

adj.

young, tender.

· Calfa

NBHL (2)

Նորահասակ մանկանցն խօսել ետ, եւ ծերք եւ տղայք ի միասին երգեցին։ Նորահասակ աղջկունք։ Ընտրեալ զգեղեցիկսն եւ զնորահասակսն։ Պարտ եւ արժան է նորահասակացն խնդրելով եւ բարւոք յօժարութեամբ զառաքինութեան զկրօնս յինքն բերել. (Տօնակ.։ Ճ. ՟Ա.։ Ասող. ՟Բ. 2։)

νεοήλιξ, ἠλικία νεαζούσα juvenis, juvenilis aetatis. Մանկահասակ. ծաղկահասակ. առոյգ. տղայ. երիտասարդ.


Նորահարսն, սին, սանց

s.

new-married, bride.

· Calfa

NBHL (1)

Ոչ ընդ հեշտութեանցն կապեցաւ նորահարսին, եւ ոչ ի ստացուածոցս ագարակի պատաղեցաւ. (Սկեւռ. ի լմբ.։)


Նորահաւատ, ից

adj. s.

newly converted;
neophyte, proselyte.

· Calfa

NBHL (3)

Մատաղատունկ աստ ո՛չ զմանկութենէ ասէ, այլ զնորահաւատէն. մի՛ ասէ զնորահաւատսն յաւագ ինչ իշխանութիւն ածիցէք. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Դառնել առ տիկինն զնորահաւատսն ասէ. (Մեկն. ծն.։)

Եւ Նորընծայ ի կրօնաւորութեան.


Նորահնար

adj.

newly invented, modern, fashionable.

· Calfa

NBHL (1)

Նորոգ հանրեալ. նորագիւտ. նորագործ. նորաձեւ.


Նորահրաշ, ի, ից

adj.

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (2)

Կենդանի ոմն նորահարշ։ Նորահրաշ եւ գերապայծառ է տօնս. (Խոր. ՟Բ. 33։ եւ Խոր. հռիփս.։)

Նորահրաշ ցնծութեամբ. (Պետր. սիւն.։)


Նորաձայն

adj.

strange, unheard of, innovated, invented or published lately;
false, erroneous.

· Calfa

NBHL (1)

Խոտորեալ ի պղծոց, եւ ի նորաձայն բանից. (՟Ա. Տիմ. ՟Զ. 20։)


Նորաձայնութիւն, ութեան

s.

novelty, innovation;
strangeness.

· Calfa

NBHL (1)

Որք զճշմարտութիւն հերքել ձեռնարկեցին զքարոզութեան, իւրեանց հերձուածովքն զնորաձայնութիւն ծնան. (Ոսկիփոր.։)


Նորաձեւեմ, եցի

va.

to innovate, to introduce any novelty or innovation, fashion or mode.

· Calfa

NBHL (4)

Եւ եթէ ինչ նորաձեւել յանուանսն յաղագս յայտնութեան լիցի. (Ածաբ. յայտն.։)

Այսօր յերկրի նոր երկինք նորաձեւեալ բանն աստուած զորովայն կուսին։ Նորաձեւեալ շաւիղս նոր. (Ճ. ՟Գ.։)

Ընկալեալ զհոգի եւ զմարմին, եւ նորաձեւեալ զխառնուած բնութեանցն անճառապէս կատարեալ աստուածութեամբն. (Զքր. կթ.։)

καινοτομέω novi aliquid in medium profero, innovo. Նորաձեւս առնել. նորանոր իրս գործել. նորակերտել. այլափոխել.


Նորաձեւութիւն, ութեան

s.

innovation;
mode, fashion;
—ք, fancy articles.

· Calfa

NBHL (1)

Մերթ՝ Նորակերտութիւն. նոր յօրինուած՝ կազմութիւն.


Նորամարզ

cf. Նորավարժ.

· Calfa

NBHL (1)

Է սա ընծայ՝ սուղ իմն եւ փաստ, նորամարզիցն՝ որ ի ջահաստ. (Կրպտ. ոտ.։)


Նորամուտ

adj. s.

newly entered, young;
novice;
—ք, innovation;
—ս նորոգել, to introduce innovations or novelties.

· Calfa

NBHL (2)

Նոր մտեալն ի վիճակ ինչ. նորընծայ.

Բազում ինչ նորամուտս նորոգէին, ոչ սակաւ ինչ նորս մուծանէին, նորամուտ իսկ մուծանէին. (Ոսկ. մ. ՟Բ. 26։)


Նորամսութիւն, ութեան

s.

the fir st day of a month.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ի քաղաքաց (հեթանոսաց) տօնս առնեն միանգամ յամսեան յըստ աստուածն նորամսութեան թուելով։ Ի միում (այսինքն յառաջին աւուր) ամսեանն պակասեաց ջուր յերկրէ. նորամսութիւն՝ պակասութիւն լինի ջրոյն։ Զտօնսն թուէ, զնորամսութիւն, զոր փողովք նշանակեն. (Փիլ.։)


Նորայ, ոց

cf. Նորային.

· Calfa

NBHL (1)

Ոչ նա կարօտի մերոց ծաղկանց, այլ մեք նորայնոցն։ Նորայնովքն կամօք էքս զհաստատութիւն ունին։ Ոչ հաղորդ լինելով իւիք նորայնոյն բնութեան։ Ի նորայնոցն առեալ զնիւթ մերոցս գովասանութեանց. (Նիւս. երգ.։ Կիւրղ. գանձ.։ Պրոկղ. յոսկ.։)


Նորային, յնոյ, յնոց

pron.

one's own, his or her own.

· Calfa

NBHL (1)

Ոչ նա կարօտի մերոց ծաղկանց, այլ մեք նորայնոցն։ Նորայնովքն կամօք էքս զհաստատութիւն ունին։ Ոչ հաղորդ լինելով իւիք նորայնոյն բնութեան։ Ի նորայնոցն առեալ զնիւթ մերոցս դովաստութեանց. (Նիւս. երգ։ Կիւրղ. գանձ։ Պրոկղ. յոսկ։)


Նորանամ, ացայ

vn.

to become new, to be renewed;
—նայ լուսին, it is new moon.

· Calfa

NBHL (1)

ՆՈՐԱՆԱԼ ԼՈՒՍՆԻ. Նոր ծնանիլ լուսին. նորիլ.


Նորանկար

adj.

newly painted.

· Calfa

NBHL (2)

Նորոգ նկարեալ գծագրեալ՝ դրոշմեալ. եւ Հրաշանկար.

Եզր ասի զամենայն աստուածեղէն գիրս վերստին յիշել, եւ աւանդել հրէիցն նորանկար եբրայեցւոց նշանադրօք. (Եւս. քր. ՟Ա.) (այսինքն ի ձեւ տառից քաղդէացւոց, փոքր ինչ տարբեր ի մովսիսականէն՝ որ կայր առ սամարացիս)։


Նորանշան

adj.

prodigious, marvelous, astonishing, surprising, wonderful;
unheard of, extraordinary, incredible, paradoxical, phenomenal, monstrous;
— ինչ, phenomenon, prodigy, paradox.

· Calfa

NBHL (6)

Նորանշան մահ։ Նորանշան արասցէ տէր զհարուածս քո։ Նորանշան ինչ ցուցցէ տէր։ Ոչ ինչ նորանշան զարհուրեցուցանէր։ Որ ինչ նորանշան սքանչելի էր.եւ այլն։

Զարմանալի եւ նորանշան։ Նորանշան է բանս։ Նորակերտ նորանշան չնաշխարհիկ գործ։ Ծնունդ նորանշան. (Ոսկ. մտթ.։ Եւս. քր. ՟Ա։ Ճ. ՟Գ.։)

Զարարածն (զստեղծումն մարդոյ) նորանշան ընծայեցուցանէ, թէ ստեղծ որպէս ձեռօք, եւ փչեաց կենդանի՝ որպէս թէ բերանով. (Եզնիկ.։)

Համայն հիացեալ եմ մեծապէս՝ զնորանշանդ ի քեզ տեսանելով ձեւացութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Նորանշան գործ, կամ պատիւ, կամ պատուհաս, կամ թագաւոր. (Իգն.։ Յհ. կթ.։ Լաստ.։ Գանձ.։)

παράδοξος, παραδοξότατος, ξένος inopinatus, inexpectatus, admirabilis, peregrinus, alienus τερατῶδης monstruosus φάσμα spectrum. Նորահրաշ. նորասքանչ. հրաշափառ, անսովոր եւ օտար. անկարծելի. այլանդակ. ահաւոր կամ զարմացուցիչ. նոր իմն.


Նորանշոյլ

adj.

furnished with new light or glory, shining anew;
ընդ այգն —, at early dawn, at the first dawning of aurora.

· Calfa


Նորաշէն

adj.

new-built.

· Calfa

NBHL (1)

Հաստատունքն եւ նորաշէնքն թերեւս ի միոջէ իսկ որոտմանէ կործանիցին. (Ոսկ. ՟ա. տիմ.։)


Նորապարգեւ

adj.

recently accorded, granted or given.

· Calfa

NBHL (1)

Նորապարգեւ շնորհ աստուածութեան։ Աշակերտքն աւետարանիչք նորապարգեւ (կամ նորապարգեւք) կտակարանաց. (Ագաթ.։)


Նորասէր

adj. s.

fond of novelty or news, modish, fashionable;
fashionist.

· Calfa

NBHL (1)

Հայր ուրախ առնէ զոչ յուղացեալսն ագարակօք, կամ լծօք եզանց, եւ կամ նորասէր կնաւ. (Արշ.։)


Նորասնունդ

adj.

newly fed, young, tender.

· Calfa

NBHL (2)

Հալածելով ի փարախէ նորասնունդ քո բանաւոր ոչխարաց. (Ոսկ. լս.։)

Տու՛ր շնորհ այժմ շինուածոյ նորասնունդ որդւոց Սիոնի. (Երզն. լս.։)


Նորասքանչ

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (1)

Նորասքանչ յապառնիսն յաշխարհի թողուլ յիշատակ։ Ո՞ ոչ զարմանայցէ ընդ նորասքանչ լուսաւոր պայծառութիւն։ Նորասքանչ տեսութեամբ ցուցաւ աղաւնին (ի) Յորդանան ի վերայ աստուածն բանի։ Նորասքանչ նշանագործութեանցն գիտութիւն. (Պիտ.։)


Նորատիք

adj.

of tender age, young.

· Calfa

NBHL (1)

Դաւիթ գեղեցկածաղիկ մանուկն, եւ նորատիք արքայն. (Ասող. ՟Գ. 30։)


Նորատունկ, տնկոց

adj. s. fig.

newly planted;
young, small plant;
neophyte.

· Calfa

NBHL (2)

Ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ։ Որդիք քո որպէս նորատունկ ձիթենւոյ։ Որոց ուստերք իւրեանց որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց։ Մարդն Յուդայ նորատունկ սիրելի։ Պահել զնորատունկ գործոց ձեռաց իւրեանց ի փառս. (Յոբ.։ Սղ.։ Ես.։)

Իրաւապէս նորատունկ կարծեսցի. (Կանոն.։)


Նորարար

adj.

renewing, re-creating;
newly done.

· Calfa

NBHL (4)

Որ նոր առնէ. նորոգիչ. սքանչելագործ.

Նորարարն աստուած նոր արասցէ զամենեսեան ներքոյ եւ արտաքոյ. (Վանակ. տարեմտ.։)

Կամ Նոր արարեալ ինչ. նորաստեղծ. եւ կամ նոր արարք.

Ածեալ զնորարարսն առ նորաստեղծն՝ նմա նոցա անուանս հրամայէր դնել. (Եզնիկ.։)


Նորացոյց

cf. Նորանշան.

· Calfa

NBHL (1)

Այս (կործանումն աշտարակի) նոցա նորացոյց ամբարշտութեանցն խափան լինէր. (Ագաթ.։)


Նորացուցանեմ, ուցի

va.

to make new, to renew, to renovate.

· Calfa

NBHL (1)

καινόω, ἁνανεόω innovo, renovo. Տալ նորանալ. նոր առնել. նորագործել. նորակերտել. նորոգել.


Նորափառ, աց

adj. s.

vain, vain-glorious, vaunting;
heterodox, heretic.

· Calfa

NBHL (1)

Զբարկութիւն տրտմականին, եւ զնորափառ պիղծ հպարտին. (Յիսուս որդի.։)


Նորափառութիւն, ութեան

s.

vain-glory, vanity;
heterodoxy, heresy.

· Calfa

NBHL (1)

Մի՛ տգեղութիւն անմաքրութեան նորափառութեան խաւարեցուսցէ զպայծառ մարգարիտն աստուածխօսութեան. կամ է սնափառութիւն, եւ կամ այլափառութիւն ի վարդապետութեան։


Նորափետուր

adj. fig.

moulted, new-feathered;
made young again, renewed, revived;
— զարդարիլ, to moult, to get new-feathers, to put on new plumage;
to grow young again, to be revived.

· Calfa

NBHL (3)

Նորոգեսցին զօրութեամբ, նորափետուր զարդարեսցին իբրեւ զարծիւս. (Ես. ՟Խ. 31։)

Հոգեւորական սուրբ մկրտութեամբ զարդարեցեր նոքօք զտիեզերս ի զգեստս լուսափայլ եւ նորափետուրս։ Որ նորափետուր բանիւ զարդարեալ պայծառազգեցան եկեղեցիք հայաստանեայց. (Շար.։)

πτεροφυής alatus ἀπαλός tener. կամ բայիւ πτεροφυέω alas produco, plumesco. Որոյ փետուրքն են նորաբոյս, կամ նորոգեալ. այն ինչ թեւաբուսեալ. նոր փետրւորած, թեւաւորած.


Նորափոր

adj.

newly dug;
engraved.

· Calfa

NBHL (1)

Աստուածապէս յարուցեալ ի նորափոր ի վիմէն։ Նորափոր գերեզմանն. (Շար.։ Տօնակ.։)


Նորեկ, աց

adj. fig.

new-come, newly arrived;
newly converted;
— հարսն, bride, new-married;
— եղբայր, novice;
— ի հաւատս, neophyte.

· Calfa

NBHL (2)

Նորեկ հարսունք, կամ ծիծռունք. (Եղիշ. ՟Ը։)

νέηλυς qui nuper admodum advenit, novicius, convena, candidatus, novellus. Նոր եկեալն եւ մտեալն ի վիճակ ինչ. նորընծայ. նոր.


Նորի, րւոյ, րեաց

adj. s.

premature, precocious;
—ք, first-fruits, premices;
օր նորեաց, first-fruit's day.

· Calfa

NBHL (1)

νέον novum. Նորաբոյս եւ նորահաս արմտիք տարւոյ. դեռ նոր հասած բերքը.


Նորոգ

cf. Նոր.

· Calfa

NBHL (2)

Նորոգ գիտութիւն միածնին առ հայր (այսինքն նորահրաշ եւ անվրէպ)։ Գիտութիւն ասէ աստ զնորոգ բանիւք ուսոյց զնա։ Նորոգ ուսմամբ։ Զնորոգ գիտութիւն գրոց՝ զոր ունէր, ծանոյց։ Պիտո՛յ են մեզ միտք արթունք, եւ հոգք նորոգք. (Ոսկ. յհ. ՟Ա. ստէպ։)

πρόσφατος, καινότερος recens, recentior. Նոր. նորագոյն. այն ինչ զառաջինն եղեալ, կամ յառաջին վիճակ վերածեալ. դեռ նոր, նորանց եղած.


Նորոգապէս

adv.

cf. Նոր.

· Calfa

NBHL (3)

Արարածք նորա եմք ստեղծեալ նորոգապէս ի ձեռն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. (Եփր. եփես.։)

Նորոգապէս յարդարել զպատերազմ, կամ պայծառանալ, կամ ընդունել զպատիժ. (Ասող.։ Յհ. կթ.։ Խոսրովիկ.։)

ՆՈՐՈԳԱՊԷՍ. ἁκριβῶς, ἁκριβέστερον, μετὰ ἁκριβείας accurate, diligenter. Ստուգագոյնս. հաւաստեաւ. անվրէպ. մեծաւ խնամով.


Նորոգատուր

cf. Նորատուր.

· Calfa

NBHL (2)

Նորոգատուր շնորհք, կամ ուսմունք, կամ հոգի. (Ագաթ.։ Լծ. ածաբ.։ Յիշատ. ոսկ. յհ.։)

Եւ յայսպիսի նորոգատուր թագաւորութեանն բարձրացուցանէր զազգս Թորգոմեան։ Որ վերստին զձեզ ծնաւ նորոգատուր բանիւն կենդանականաւ ի կեանսն կենդանի. (Յհ. կթ.։)


Նորոգեմ, եցի

va. fig.

mend, to do up, to repair, to restore to the first condition or state, to put in good or better condition;
to regenerate, to reform;
to renew, to renovate, to revive, to re-establish;
— զնկար, to restore a picture.

· Calfa

NBHL (4)

Նորոգես զերեսս երկրի։ Հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում։ Որ առնէ զամենայն եւ նորոգէ, եւ դարձուցանէ յայգ զստուերս մահու։ Նորոգել զուխտ հաշտութեան ընդ նոսա։ Նորոգեսցի որպէս արծուոյ մանկութիւն քո։ Ցաւք իմ նորոգեցան յիս։ Նորոգեցարու՛ք ի նորոգութիւն մտաց ձերոց։ Ի նոյն պատկեր նորոգիմք փառաց ի փառս.եւ այլն։

Մարգարէն աստուածեղէն հոգւով բարբառի, եւ յիւրմէ ինչ որ նորոգէ (կամ նո՛ր ոգէ. յն. առբերէ). (Ոսկ. ես.։)

Այն՝ որ ոչն նորոգի ի գիտութեան իւրում. (Եփր. ծն.։)

Ոչ նորոգի, զի ոչ հնանայ. ոչ մանկանայ, զի ոչ ծերանայ. (Եղիշ. ՟Ե։)


Նորոգութիւն, ութեան

s.

cf. Նորոգումն.

· Calfa

NBHL (1)

Լիցի ինձ ի ծնունդ նորոգութեան վերստին ի հոգւոյն սրբոյ. (Եղիշ. ՟Ը։)


Նորոգումն, ման

s.

renewing, renovation, restoration, reparation, mending;
reform, reformation;
new birth, regeneration;
growing young again;
cf. Տոմար.

· Calfa

NBHL (1)

Լիցի ինձ ի ծնունդ նորոգութեան վերստին ի հոգւոյն սրբոյ. (Եղիշ. ՟Ը։)


Նորուս

cf. Նորուսումն.

· Calfa

NBHL (3)

Եւ միայն արդ եւս ի վախճան ժամանակաց՝ նորուսք դուք եւ նորա ծանք գտայք ճշմարտութեանն. (Թէոդոր. մայրագ.։)

Ոչ է պարտ զհեթանոսաց զնորատունկս եւ զնորուսմունսն առժամայն ածել յեպիսկոպոսութիւն. (Կանոն.։)

Իբրեւ զյաւանակ մի անվարժ նորուսումն. (Նախ. գծ.։)


Նորուսումն, ման

s. adj. new-student or scholar.

· Calfa

NBHL (3)

Եւ միայն արդ եւս ի վախճան ժամանակաց՝ նորուսք դուք եւ նորա ծանք գտայք ճշմարտութեանն. (Թէոդոր. մայրագ.։)

Ոչ է պարտ զհեթանոսաց զնորատունկս եւ զնորուսմունսն առժամայն ածել յեպիսկոպոսութիւն. (Կանոն.։)

Իբրեւ զյաւանակ մի անվարժ նորուսումն. (Նախ. գծ.։)


Նորօրէն

adv. adj.

in a new, unheard of or extraordinary manner, prodigiously;
unheard of, extraordinary.

· Calfa

NBHL (1)

Նորօրէն անձրեւեալ հրածին ամպովք ըստ նորագիւտ հրոյ ցանկութեանն. (Գր. հր.։)


Նոցային

s.

their.

· Calfa

NBHL (3)

Զնոցայոցն բաշխմանց պարզուիւն առ իւրեանց տարբերութիւնսն բազմացուցանեն. (Դիոն. ածայ.։)

Պարծիմք ազգակցօքն, նոցայոքն բերկրիմք արամբք, զզօրացուցիչն փառաւորեմք. (Սարկ. պատկ.։)

Ոչ իւրովք ձեռօքն միայն գործէ, այլեւ նոցայովքն։ Զնոցայսն խորհէին։ Յետ նոցայցն ազգաց սկիզբն։ Յաղագս նոցայցն յաճախ յաջողութեանց։ Ձեռնտու նոցայցն լինելով խաղաղութեան դեղին եւ քաղաքաց։ Տօնակից լինիմք նոցայնցն փոխատրելով ուրախական կրից։ Իմանալ տիրապէս զնոցայնցն (կամ զնոցայցն) իմանալի բնութեանց կարգաւորութիւնս. (Պրպմ.։ Իսիւք.։ Փիլ.։ Պիտ.։ Շ. հրեշտ.։)


Նուագայարդար, ից

s.

musical composer;
song-writer;
lyric poet.

· Calfa

NBHL (1)

μελοποιός qui mele scribit, lyricus poeta, modulator. Յարդարիչ նուագաց, յօրինիչ տաղից եղանակաց. քերթող նուագածու.


Նուագարան, աց

s.

musical instrument;
music-book or song-book;
— փչողական, բերանաւոր, լեզուակաւոր, wind, mouth, reed instruments.

· Calfa

NBHL (2)

Երգեն զսաղմոսս նուագարանօք երգոցն, քնարօք եւ սրնգօք եւ ծնծղայիւք. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ե. 16։ Տե՛ս եւ ՟Ժ՟Զ. 5։ ՟Ի՟Գ. 5։ ՟Բ. Մնաց. է. ՟Ի՟Գ. ՟Ի՟Թ. ՟Լ. ՟Լ՟Դ։ Դան. ՟Գ. 7. 10։ ՟Ա. Եզր. ՟Դ։ 63։ ՟Բ. 2. 59. եւ այլն։)

ὅργανον instrumentum musicum ψαλτήριον psalterium τὰ μουσικά musicalia. Գործի կամ գործարան նուագաց եւ երաժշտաց, ընդհանուր եւ մասնաւոր. երգիոն. սաղմոսարան. սրինգ, եւ այլն. սազ.


Նուագաւոր, աց

adj.

musical, harmonious, cadencer, melodious.

· Calfa

NBHL (1)

Որպէս երաժշտական ոք զթուլացելովք աղեօք քնարին բախեալ զկտընտոցն՝ ոչ ի ճահ նուագաւոր ածէ զմատնն. յն. ոչ ըստ թուոյ յառաջ ածէ զնուագն. (Նիւս. կազմ.։)


Նուագեմ, եցի

va.

to sing;
to give out the tune, to strike up;
to play on a musical instrument, to execute, to perform;
— ընդ ումեք, to accompany;
— սրնդաւ, to play the flute.

· Calfa

NBHL (1)

պ. նիւախդէն, նիվազիտէն. Երգել եւ հարկանել զնուագարանս. եղանակել. սաղմոսել ձայնիւ եւ գործեօք. դասապետել. որպէս յն. երգել. ᾅδω cano, canto.


Նուազական, ի, աց

adj.

diminutive, decreasing;
— պատկեր, negative picture.

· Calfa

NBHL (1)

Եւ որ եւ՛ս է նուազական առակեալ սարդն, եւ ոստայն նորա դիւրեղծ. (Համամ առակ.։)