Definitions containing the research ծ : 10000 results

Որոշութիւն, ութեան

s.

cf. Որոշումն.

· Calfa

NBHL (6)

Աստուածայնոցն քահանայապետից այսպէս է հպելի յորոշողութիւնսն. (Դիոն. եկեղ.։)

Այսմ ամենայնի որոշողութիւն խորհրդոցն է գլուխ եւ կատարած. եւ անհնար է լինել որոշողութեան, եթէ ոչ նախ զերկրագործութիւնն նորա արասցես. (Վրք. հց. ՟Բ։)

Ածեալ զմտաւ զայսպիսի որոշողութիւն։ Ի միոյ միոյ որոշողութեամբ պարգեւի։ Ասել որոշողութեամբ. (Փարպ.։)

Գոյացութիւն մի յորոշողութիւն յերկուս հատանի, ի հուր եւ ի լոյս. (Վրդն. ծն.։)

Գիտութիւն հանճարեղ որոշութեան. (Մծբ. ՟Ժ՟Զ։)

Հատած եւ մեկնած որոշութեան. (Փիլ. լին. ՟Ա. 64։)


Որոշումն, ման

s.

distinction, division, separation;
decision, definition, determination, resolution;
difference;
segregation;
—ումն յեկեղեցւոյ, excommunication;
չորս որոշմունք տարւոյն, the four seasons of the year;
—ումն առնել, to come to a decision, to make up one's mind.

· Calfa

NBHL (3)

Ի չորս որոշմունս (այսինքն յեղանակս) փոփխել տարւոյն, որպէս եւ աստուած կարգեաց. (Ագաթ.։)

Մեկուսութիւն եւ ոչ մի է, եւ ո՛չ որոշումն հօր եւ որդւոյ։ Ոչ որոշումն աստուածութեանն յայտնեալ (յաւանդման հոգւոյն քրիստոսի), այլ մեռելութիւն մարմնոյ նշանակեալ. աստուածութեանն ո՛չ ի թաղման մարմնոյն մեկուսեալ, եւ կամ ի հոգւոյն ի դժոխս որոշեալ. (Աթ. ՟Գ. ՟Դ։)

Արիոս աղաչէր լուծանել զնա յորոշմանէն (եկեղեցւոյ՝ նզովիւք). (Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ա.։ որպէս ռմկ. աֆօրօ՛զ. ի յն. եւ այլն։)


Որոշտեմ, եցի

va.

to destroy, to do away with.

· Calfa

NBHL (1)

Չարաչար որոշել, քակել, եղծանել. ի բաց մերժել.


Որոջակ

cf. Որոջիկ.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որոջիկ

s.

lambkin.

· Calfa

NBHL (1)

Ընչեղին էին խաշինք բազումք, իսկ աղքատին որոջիկ մի։ Ունէր մեծանունն հօտս եւ անդեայս բազում ... իսկ աղքատին էր որոջիկ մի. (Բրս. ապաշխ.։ Ոսկ. ապաշխ. ՟Բ։)


Որովայնամոլ, աց

s.

gastromaniac.

· Calfa

NBHL (2)

Որոյ թագաւոր մանուկ, եւ իշխանք որովայնամոլք. (Ածաբ. ժղ.։)

Որովայնամոլք աստուածացուցանեն զորովայնս իւրեանց. (Բրս. հց.։)


Որովայնապաշտ

s.

gastrolater, belly-god.

· Calfa

NBHL (2)

Սողուն ասէ զորովայնապաշտս եւ զմածնուլն ընդ երկիր. (Մեկն. ծն.։)

γαστρίδουλος, κοιλιόδουλος ventris servus, ventri deditus. Պաշտօնեայ որովայնի. ծառայ որկորոյ.


Որովայնապարար, աց

adj.

pampering one's belly, addicted to intemperance, gluttonous, guzzling;
— լինել, to pamper oneself, to be a greedy-gut, to be given to over feeding, to gormandizing or to gluttony.

· Calfa

NBHL (1)

Որովայնապարար բուռն հեշտութեան ախտից մոլութեան։ Որովայնապարար եւ անհանճար բարուցն. (Նար. մծբ.։ Լծ. կոչ.։)


Որովայնասէր

adj.

thinking only of eating, gluttonous.

· Calfa

NBHL (1)

cf. ՈՐՈՎԱՅՆԱՊԱՇՏ. ըստ յն. որովայնածառայ.


Որովայնացուցանեմ, ուցի

va.

to form a vase with a large belly;
to make a very large or capacious vase.

· Calfa

NBHL (2)

ՈՐՈՎԱՅՆԱՑՈՒՑԱՆԵԼ. Ի ձեւ որովայնի կամ փորոյ կազմել ընդունարան մեծ.

Երկու գունդս օդեղէնս մածոյց, որովայնացոյց, բերանացոյց, եւ զհամատարած լոյսն էարկ ի նոսա. (Վրդն. ծն.։)


Որովհետեւ

conj.

since, as, whereas, because.

· Calfa

NBHL (1)

Մեռայց այսուհետեւ, որովհետեւ տեսի զերեսս քո։ Եւ արդ զի՞նչ արարից, որովհետեւ կորացոյց իսրայէլ զպարանոց իւր։ Որովհետեւ եցոյց քեզ աստուած զայդ ամենայն, չիք այր իմաստնագոյն եւ խորհրդական քան զքեզ։ Որովհետեւ արարէք միում յեղբարցս այսւցիկ փոքրկանց, ինձ արարէք։ Իսկ որովհետեւ զայս աւետիս ունիմք սի՛րելիք, արբեսցուք զանձինս մեր։ Արդ որովհետեւ մանկունք հաղորդեցին արեան եւ մարմնոյ.եւ այլն։


Որոտ

s. adj.

thunder;
որոտ ընդ որոտ, cf. Որոտագոչ.

· Calfa

NBHL (3)

Որոտն՝ հոգին, որ ետ զաւետարանն՝ պատմել զմեծասքանչ զօրութիւն աստուծոյ. (Մխ. երեմ.։)

Յանկարծակի եղեւ որոտ, եւ կայծակունք, եւ անձրեւ սաստիկ. (Հ=Յ. հոկտ. Հ=Յ. նոյ.։ Տէր Իսրայէլ. փետր.։)

Եղեն կայծակունք եւ շանթք եւ որոտք։ Եղեն որոտք եւ կայծակունք եւ անձրեւք. (Վրք. հց. ՟Ի՟Զ։ Հ=Յ. օգոստ. ՟Ը.։)


Որոտամ, ացի

vn.

to thunder, to rumble, to roar;
to detonate;
—ացող կազ, explosive gas.

· Calfa

NBHL (3)

Տէր ել յերկինս, եւ որոտաց։ Որոտաց տէր մեծաւ բարբառով ի վերայ այլազգեաց։ Տէր յերկնից որոտաց։ Որոտայցէ ձայնիւ բարձրութեան իւրոյ։ Որոտասցէ հզօրն սքանչելի բարբառով իւրով։ Եթէ բարբա՞ռ հանգոյն նմա որոտայցես.եւ այլն։

Լւոյս ջախջախելոյ մի՛ սաստիկս որոտասցես։ Երկնաւոր շնորհօք հոգւոյն որոտացեալ ի վերուստ աստուածային ամպովք։ (Հոգին սուրբ) որոտաց յաւետարանս. (Նար. ՟Կ՟Զ. եւ Նար. յովէդ.։)

Զորգիսն որոտման, որք զհոգեւորսն որոտացին. (Ածաբ. պենտեկ.։)


Որոտընդոստ

adj. adv.

thundering;
frequently thundering;
suddenly rumbling.

· Calfa

NBHL (2)

Զի անպատկառ լիցի ի մեծի աւուրն որոտընդոստ. (Մաշտ.։)

Որոտընդոստ վերաբերիք, յանկարծակի վերերեւիք. (Շ. եդես.։)


Որոտումն, ման

s.

thunder;
cf. Թնդիւն.

· Calfa

NBHL (2)

Զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ։ Շարժմամբ եւ որոտմամբ եւ մեծաձայն բարբառով։ Եգ նոցա անուանս բաներեգէս, որ է որդիք որոտման. (Յոբ. ՟Ի՟Դ. 16։ Ես. ՟Ի՟Թ. 6։ Մրկ. ՟Գ. 17։)

Իմաստութիւն ոչ լռէ. եւ եթէ լռէ, մեծամեծ որոտումն առնէ, եւ զօրութիւն կատարեալ ի լռութեանն. (Համամ առակ.։)


Որորան, աց

cf. Որոց.

· Calfa

NBHL (2)

որ եւ ՈՐՐԱՆ, ՈՐՈՐՈՑ, ՈՐՈՑ, ՕՐՈՑ, ՕՐՈՐԱՆ. (որպէս թէ երերան, կամ օրօր երգով քնարան) Ննջարան նորածին տղայոց՝ շարժուն, որոյ երերմամբ ի քուն երթայ մանուկն.

Որորէր գգուէր զորորանն (աշխարհի այն ինչ ստեղծելոյ կամ նորոգելոյ, զծածանուտ ջուրս). (Վրդն. ծն.։)


Որորեմ, եցի

va.

to cradle, to rock, to lull to sleep.

· Calfa

NBHL (1)

Նոյն հոգի տեառն ի վերայ նոյն ջրոյն որորէր գգուէր զորորանն՝ առ ի միւսանգամ կենդանութիւն մարդկան եւ անասնոց. (Վրդն. ծն.։)


Որչափ, ից, փիք, փոյք

cf. Որչափոյք.

· Calfa

NBHL (9)

Ո՛րչափ ինչ փոյթ գործեաց ի ձեզ կամ աղերս։ Տալով տացես նմա փոխ, ո՛րչափ եւ խնդրիցէ ի կարօտութեան իւրում.եւ այլն։

Պիթագորաս, ո՞րչափ իցէ կենցաղոյս չափ, հարցեալ յումեմնէ, սուղ ինչ երեւեալ՝ ծածկեցաւ. (Պիտ.։)

Ո՛րչափ քաղաքաց աստուած ոչ, այղ մահկանացու ոք իշխեսցէ, ոչ իցէ սոցա դադարումն ի չարեաց։ Օրինաց տեսակք այնչափ գոլ ասեն ոմանք, որչափ քաղաքավարութեանց իսկ են. (Պղատ. օրին. ՟Դ։)

Պարտ է զմտաւ ածել զազգսն՝ որ առաջի եղեն, թէ ո՞րչափոյք էին. (Եւս. քր. ՟Ա։)

Ո՛չ այնչափ փառաւոր առնէին զնա ծիրանիքն, որչափ մեղացն աղտ ամաչեցուցանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 1։)

Ի վերայ իմ ողբս առից մշտայարմար, որչափ ի կենցաղումս ծփեալ իբրեւ զանկենդան կեամ. (Մագ. ՟Ժ՟Դ։)

Որչափ ծնեալ էր զիս մայր իմ, այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ. (Տէր Իսրայէլ. մարտ. ՟Ի.։)

Եթէ առ անբան աշխարհս այսպէս հոգ տանի աստուած, ո՞րչափ եւս առաւել առ բանաւոր աշխարհ մարդս. (Եղիշ. ՟Բ։)

Զի թէ ծառայ թագաւորի լինել պատիւ է, ո՞րչափ եւս աստուծոյ. (Գէ. ես.։)


Որչափոյք, ոյց

adj.

how much, how many, how;
as much as;
որչա՞փ եւս, որչա՞փ եւս առաւել, how much more ?
որչա՞փ անգամ, how many times ?
որչա՞փ ժամանակ, how long ?
— յիսն է, as much as in me lies, my best;
— կարեմ, as much as I can;
— հնար է, as much as possible;
— եւ մեծատուն իցէ, however rich he may be;
այնչափ յարգեմ զնա — զքեզ, I esteem him as much as I do you;
եւ — յառաջ մատչէր, in proportion as he advanced;
զորս — ոք հաւաստագոյն քննեսցէ, the more one sifts or investigates them, the more one;
— ի կենցաղումս կեամ, while I breathe this moral breath;
յ—ից զրկեցեր զանձն քո բարութեանց, of how much you have deprived yourself !
— ծնեալ էր զիս մայր իմ՝ այսպէս հանգիստ եւ անոյշ քուն ոչ է եղեալ, never since my birth did I sleep so well;
— մարդիկ, նոյնչափ կարծիք, as many men, as many minds.

· Calfa


Որպակ

cf. Որպէս.

· Calfa

NBHL (1)

Տեսակ, հի՛կէն, մարդ. եւ տարբերութիւն, ո՛րպակ, բանական. եւ յատուկ, հի՛բար, ծիծաղական. (Պորփ.։)


Որպէս

adv. int.

as, the same as, like, almost, according to, conformably, how;
when;
how ! what ! indeed !
— զի, in order that, that, to the end that, so that;
because, for;
— թէ, as if, as though;
— զիարդ եւ իցէ, at all events, no matter what happens;
— զիարդ եւ կամք իցեն, however they may wish, in whatever way one may wish it;
մարդոյ — խոտոյ են աւուրք իւր, the days of man are like grass;
որպէս, որպէս զի, — առանց քննելոյ են դատաստանք նորա, how unsearchable are His judgments !
—, մեռա՜ւ ուրեմն, what! he is dead!.

· Calfa

NBHL (12)

Արդարքն որպէս զարմաւենիս ծաղկեսցին։ Համարեցաք որպէս զոչխար ի սպանումն.եւ այլն։

Քրիստոս՝ ե՛ւ որպէս զմարդ ընդունի զհոգին սուրբ, ե՛ւ որպէս աստուած տայ զնա. (Մաքս. ի դիոն.։)

Եղէ ես որպէս մարդ առանց օգնականի։ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր։ Առաջնորդեցեր որպէս խաշին՝ ժողովրդեան քոյ։ Հաստատեցեր զոտս իմ որպէս զեղջերուի։ Ելցէ որպէս ի ճարպոյ պարարտութենէ, եւ այլն։ Տէր տէր, ես որպէս մարդ մեղայ քեզ, եւ դու որպէս աստուած ողորմեա՛ ինձ. (Վրք. հց. ՟Դ։)

Որպէս ընդ մարդոյ մարտուցեալ, եւ որպէս յաստուծոյ յաղթահարեալ. (Վրք. սեղբ.։)

Ո՛չ այնչափ ապականէ հուր զայգիս, որպէս անիրաւութիւն զաղքատս։ Որպէս պատիւն մեծ, (նոյնպէս) եւ պատիժքն սաստիկք. (Գէ. ես.։)

Կարծիցի ոմանց, որպէս, յունացն հեթանոսաց, եւ արանցն մոգուց, եւ հերձուածողաց. (Եզնիկ.։)

Ի նմանէն խնդրեսցես դու, որպէս ուղղեսցին ճանապարհք քո։ Բարձր արարեր զիս ի դրանց ի մահուանէ, որպէս պատմեցից զամենայն օրհնութիւնս քո։ Որպէս սաղմոս ասասցեն քեզ փառք իմ։ Որպէս արդար եղիցես ի բանս քո։ Բարի է ինձ, զի խոնարհ արարեր զիս, որպէս ուսայց զարդարութիւնս քո։ Խնդրեաց ի նոցանէ թուղթս, որպէս՝ թէ զոք գտցէ, կապեալս ածցէ.եւ այլն։

Առնեն, որպէս զի փառաւորեսցին։ Որպէս զի եղիցի ողորմութիւնն քո ի ծածուկ։ Որպէս զի եկեսցէ ի վերայ ձեր ամենայն արիւն։ Որպէս զի մի՛ լիցի նմա ժամանակ ինչ յամել յասիա.եւ այլն։

Այսպէս է արքայութիւն աստուծոյ, որպէս՝ զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր։ Որպէս զի թէ՝ որ տնկեաց զունկն, ինքն ո՞չ լուիցէ։ Որպէս զի նշաւակ եղէ ես բազմաց. եւ այլն։

Դողացուցանէր. որպէս զի փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց։ Տէրն ինքնին օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք։ Որպէս զի բարեկամացեալ էր նորա ընդ հերանայ հոնի. (Եղիշ. ՟Բ. ՟Ե. ՟Է։)

Որպէ՜ս զի բազում արարեր զողորմութիւն քո աստուած։ Որպէ՛ս զի ահեղ են գործք քո։ Որպէ՛ս զի մեծ են գործ քո տէր։ Որպէ՛ս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո.եւ այլն։

Զի ո՛րպէս եւ է՝ ծանիցուք զանճառելին. (Բրս. ապաշխ.) յն. ὀπωσδήποτε utcumque.


Որպիսի, սւոյ, սեաց

adj.

what;
such that;
— ինչ, as, such as, for instance;
— ինչ իցէ ողջոյնս այս, what manner of salutation this might be!
գիտես — ինչ տօնքն էին, you know what those festivals were;
— եւ իցէ, whatever, whatsoever.

· Calfa

NBHL (3)

Նեղութիւն մեծ, որպիսի ոչ եղեւ։ Որպիսիք եմք բանիւք թղթոցդ ի հեռուստ, նոյնպիսիք եւ ի մօտոյ արդեամբք։ Գուցէ եկեալ, ո՛չ որպիսիս կամիցիմն՝ գտանիցեմ զձեզ։ Որպիսի՛ք ոք երբեմն էին։ Անդէն մոռացաւ, թէ որպիսի՛ ոք էր։ Որպիսի՞ ինչ են կեանք ձեր։ Տեսէ՛ք, որպիսի՛ ոք էր սա, որում եւ աբրահամ տասանորդս ետ.եւ այլն։

Փաղառութիւն. որպիսի՛, կտր, գութ։ Երկար փաղառութիւն. որպիսի՛, մո՜վսէ՜ս։ Ածանցական. որպիսի՛, երկրային. (Թր. քեր.։)

Բանականք են (պէտք). որպիսի՛ ինչ. Զառաքինութեանն զոտս քրտամբք եւ աշխատութեամբք պղատոն ասաց բուսանել։ Եւ գործականք. որպիսի՛ ինչ պիթագորաս, եւ այլն։ Եւ խառնք. որպիսի՛ ինչ, դիոդինէս եւ այլն. (Պիտ.։)


Որպիսութիւն, ութեան

s.

quality, condition, state.

· Calfa

NBHL (4)

Առանց որպիսութեան (յն. ἅποιος . անորակ). (Ածաբ. պենտեկ.։ եւ Շար.։)

Ոչ օրինակաւ ձեւացեալ, եւ ոչ որպիսութեամբ ծանուցեալ. (Նար. ՟Լ՟Դ։)

Ցուցանէ նմա եւ զդիցն որպիսութիւն, թէ ոչ աստուածք, այլ՝ մարդիկ լեալ մահկանացուք. (Սարկ. լուս.։)

Զանվայելչագոյնս ի ներքս ածէ զորպիսութիւնս. (Յհ. իմ. երեւ.։)


Որջանամ, ացայ

vn. fig.

to hide in a hole, to go to earth, to crouch or squat in a kennel;
to nestle, to creep into, to hide oneself.

· Calfa

NBHL (4)

Եթէ ոք գազան իցէ, մի՛ որջասցի յանտառս չարագործութեամբ. (Առ որս. ՟Է։)

Որպէս ծակք իմն են եւ բոյնք՝ աչք, ի սոսա որջացեալք են երեսք (այսինքն տեսանելիք), ա՛յլ բոյնք ականջք, ի սոսա որջացեալ են լսելիք. այլ իմն մեծ յօդաւոր ձայնին գործի որջացեալ է ի բերանի՝ լեզու։ (Թունաբերաց) ի տունսն որջանալ առաւել է սուտ. (Փիլ. լին. ՟Բ. 3։ եւ Փիլ. լիւս.։)

Վասն այսորիկ աստուած ի մարմնում, որպէս զի սպանցէ զորջացեալն ի նմա (զմահ). (Բրս. ծն.։)

Ծածկաբար ի նմա որջացաւ մահուն զօրութիւն։ Ի բնութեան տիրապէս որջացեալ մահն՝ այնուհետեւ մահկանացու զնա գործէր. (Նանայ.։)


Որջարան

s.

hiding-corner, lurking-place;
cf. Որջ.

· Calfa

NBHL (1)

Գռոթ տուեալ յանձն իւր որջարանաց. (Արծր. ՟Դ. 11։)


Որսաբանեմ, եցի

va.

to spy into or surprise a person's sentiments, to draw a person out, to cause a person to give involuntary evidence.

· Calfa

NBHL (1)

λεξιθηρέω verba aucupor, capto. Բանս որսալ ի բերանոյ կամ ի գրուածոյ այլոց. բանորսակ լինել իմաստակութեամբ.


Որսական, ի, աց

adj. s.

hunting;
cf. Որսորդ;
շուն —, hound, greyhound;
բազէ —, trained hawk;
թռչուն —, bird of prey;
ձի —, hunter.

· Calfa

NBHL (2)

Որպէս զստոյգ եւ զքաջ որսորդս ... այսպէս մարդկանն որսականն (աստուած, եւ քարոզք իւր)։ Ռընգունք՝ շանց որսականաց. (Փիլ. յովն. եւ Փիլ. իմաստն.։)

Մարդկան որսողն եկն ի ծովակն, զի զորսականս ձկանցն որսայցէ։ Ձեռաց որսականացն իսկ ոչ անսային (ձկունք), այլ ինքեանք զինքեանս իսկ ձգէին ի նաւն. (Ոսկ. ղկ.։)


Որսամ, ացայ, ացի

va. fig.

to chase, to hunt, to go a hunting or shooting, to shoot;
to try or endeavour to win or to seduce, to wrap up or involve in snares, to surprise, to entrap;
— հաւս, to fowl;
cf. Ձուկն;
աղուէս —, to hunt a fox;
— զհոգիս, to prey upon souls;
— զոք, to catch or entrap a person, to insnare;
to captivate, to win;
to entice, to attract, to allure, to flatter;
— զսիրտ ուրուք, to gain a person's heart;
— զոք բանիւ, to win a person with fair speech;
— ինչ բանս ի բերանոյ ուրուք, to entangle a person in his own words;
— զյաջողութիւն աւուրց, to watch the propitious moment or favourable occasion;
— փառս կամ պատիւս, to go in search of honour or glory.

· Calfa

NBHL (3)

Որսա՛ ինձ որս։ Որսացաւ ինձ որս։ Որսայցե՞ս առիւծուց կերակուր։ Որսալով որսացան զիս իբրեւ հաւորսք թշնամիք իմ։ Որսացան զանձն արդարոյ։ Զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ. (Երթամ ձուկն որսալ. եւ այլն։)

Որսացաւ զյանցանս նախ յադամ, որսաց զնա դարձեալ յեւայ. (Եփր. ծն.։)

ներգործական բայ չէզոքական բայ θηρεύω, ἁγρεύω , ζωγρέω, ἀλιεύω venor, capio, capto, aucupor, piscor. Որս ըմբռնել. զբռամբ ածել զորսն՝ իրօք կամ նմանութեամբ. թակարդել. ուռկանել. յանկուցանել, հրապուրել, ձգել. բռնել


Որսանք, նաց

s. fig.

chase, hunting;
hunting or fishing implements;
trap, trick.

· Calfa

NBHL (1)

Որս. որսալն. եւ Գործի որսալոյ. որպէս յն. θήρατρον, -ρα instrumentum venatorium.


Որսափոխ լինիմ

sv.

to charge the hunting-field, or the fishing-place.

· Calfa

NBHL (1)

Զուռկանս առեալ փութային երթալ յայնկոյս ծովուն՝ որսափոխ լինելով. (Ճ. ՟Ա.։)


Որսող

s. fig.

hunter;
devil.

· Calfa

NBHL (2)

Արդար յորսացող փրծանի. (Առակ. ՟Ժ՟Ա. 8։)

Եթէ յորսողէն զերծուսցես, փրկիչ ես։ Յորոգայթ մահու յորսողին անկայ։ Զերծո՛ զիս յորոգայթէ որսողին։ Պահես՛ յորսողէն. (Նար. ՟Հ՟Զ։ Ժմ.։ Շար.։ Տաղ.։)


Որսորդ, աց

s.

hunter, huntsman, venator;
— ձկանց, fisher, fisherman, piscator;
կին —, huntress;
— բանից, a pryer into other person's thoughts.

· Calfa

NBHL (1)

Նա էր սկայ որսորդ առաջի տեառն աստուծոյ։ Իբրեւ զվարմ ձգեալ ի գլուխ գահաւանդի, զոր որսորդք յո՛րս հաստատեցին։ Եթէ անկանիցի՞ թռչուն ի յերկիր առանց որսորդի։ Կացցեն ի նմա որսորդք, ձգանք ուռկանաց առանձինն եղիցին։ Արարից զձեզ որսորդս մարդկան.եւ այլն։


Որսորդախաբ

adj.

deceiving a hunter or angler.

· Calfa

NBHL (1)

Կաքաւ նենգաւոր է, եւ խորամանկ, եւ նախանձոտ, եւ հնարագէտ, եւ որսորդախաբ է. (Վեցօր. ՟Ը. (յն. նենգաւ գործակից որսորդաց յորսս))


Որսորդական, ի, աց

adj. s.

cf. Որսական;
—ն, the chase, the hunting art.

· Calfa

NBHL (3)

Հայկ քամահէ զորսորդականն քամայ. (Արծր. ՟Ա. 2։)

Որսորդականս իրի ախորժակ։ Հանդէս որսորդական գործոյն. (Պիտ.։)

Եւ ի թռչունս՝ զարծիւ եւ զայլս որսորդական։ Բայց որ զուռկան գործոյն ունին որսորդական. (Երզն. ոտ. երկն.։)


Որսորդութիւն, ութեան

s.

hunting;
shooting;
cf. Որս.

· Calfa

NBHL (2)

Հալածեա՛ զդարանակալ առիւծն յորսորդութենէ կորստեան անձին իմոյ. (Սարկ. աղ.։)

θήρευμα venatio. Արհեստ եւ գործ որսորդի. որսալն. որսանք.


Որցեմ, եցի

va.

to enrapture, to ravish.

· Calfa

NBHL (2)

(լծ. եւ յն. օ՛րսօ ). ὅρσω, ὅρω, -ομαι Ի վեր յարուցանել, ի բաց ոստուցանել. կր. ի վեր վաղել, յառնել.

Ի պարծանս գովեստից ազգիս մերոյ միտք իմ որցեալ զիս բերէ դեգերիլ ի ներբողումն։ Ի մեղադրութենէ աստուածայնոյն եւ մարդկայնոյն արտաքս զինքն որցեալ՝ տայր վաղվաղակի զխնդիրն. (Յհ. կթ.։)


Որքան

cf. Որչափ.

· Calfa

NBHL (8)

Տե՛ս, ի ձեռն ո՛րքան իրաց հաւանեցուցանէ զնա. (Ոսկ. գծ.։)

Ո՛րքան է զօրութիւն քո, արա՛. (կամ ո՛րչափ ի կարի քում իցէ, գործեսջի՛ր) (Ժղ. ՟Թ. 10։)

Շնչէ՝ ո՛ւր կամի, յո՛րժամ, եւ ո՛րքան. (Ածաբ. պենտեկ.։ եւ Շար.։)

Ահա (տե՛ս), ո՛րքան հոգին սուրբ յամենայն աստուածեղէն գիրս ճանաչի. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Ո՞րքան ներես, ո՞րպէս լռեսցես։ Ո՛վ ո՞րքան մեծ է ի քեզդ աւարտեալ խորհուրդ՝ սրբուհի. (Նար. ՟Ժ՟Զ. եւ Նար. կուս.։)

Ո՛րքան էր արեգակն, էր ընդ նմա լոյսն, եւ է ծնունդ նորա. (Լծ. ածաբ.։)

Որքան ոք զհուր ախտիցն բորբոքեալ ունի ի սրտի, հայհոյէ նա զաստուած. (Բրսղ. մրկ.։)

Որքան յօժարութեան այրւոյն այնորիկ էր, վախճանեցան մանկունքն. բայց որքան աստուծոյ մարդասիրութեանն, կենդանիք էին. (Ճ. ՟Ժ.։)


Որքանիցս անգամ

sn.

how many times.

· Calfa

NBHL (1)

Հաւատա՛, որքանի՛ կարեմ, ոչ ծուլամ. (Վրք. հց. ձ։)


Որքանութիւն, ութեան

s.

quantity.

· Calfa

NBHL (4)

Առանց որքանութեան. (Ածաբ. պենտեկ.։ եւ Շար. (յն. անքանակ))

Համարէի զորքանութիւն (ծովու նախ քան զտեսանելն) լինել զօրէն լճաց ինչ. (Պիտ.։)

Որքանութիւն անսահման։ Անդր քան զորքանութիւն կշռութեան։ Ամենայն անբաւութեանց դու ես որքանութիւն։ Գիտացեալ զսակն որքանութեանց հողածին բնութեանս. (Նար.։)

Ծածկեաց զորքանութիւն փառաց։ Գիտես եւ վասն այնորիկ զքո պատուհասիցդ որքանութիւն. (Լմբ. համբ. եւ Լմբ. պտրգ.։)


Ութամեան

adj.

cf. Ութեմեան.

· Calfa

NBHL (1)

Եգիտ անդ այր մի ... ութամեան (կամ ութեմեան) դնէր ի մահիճս անդամալոյծ. (Գծ. ՟Թ. 33։)


Ութեմեան

adj.

octennial.

· Calfa

NBHL (1)

Եգիտ անդ այր մի ... ութամեան (կամ ութեմեան) դնէր ի մահիճս անդամալոյծ. (Գծ. ՟Թ. 33։)


Ութաշտիճանեայ

adj.

having eight steps or stairs;
of eight degrees or orders.

· Calfa

NBHL (1)

Զվերին ութաշտիճանեայ երկնագումար զպարսն, զոր մեծն պօղոս շարադասէ. (Մամբր.։)


Ութեակ

cf. Ութերեակ.

· Calfa

NBHL (2)

Այսպէս խորհրդածեալ քառասնեակս թիւ, ութ հնգեակս, եւ հինգ ութեակս։ Յութեակն արժանի լինին անճառ վայելչութեանցն (յարութեան մարմնոց). (Սիսիան.։)

Ութերեկին աւուր մեծին։ Ութերեակ աւուրքի։ Վասն ութերեկի աներեակ աւուրն. (Արիստակ. մկրտ.։ Կամրջ.։ Երզն. մտթ.։)


Ութերեակ, եկաց

adj.

eight, octonary;
eighth;
the number eight;
eight days.

· Calfa

NBHL (2)

Այսպէս խորհրդածեալ քառասնեակս թիւ, ութ հնգեակս, եւ հինգ ութեակս։ Յութեակն արժանի լինին անճառ վայելչութեանցն (յարութեան մարմնոց). (Սիսիան.։)

Ութերեկին աւուր մեծին։ Ութերեակ աւուրքի։ Վասն ութերեկի աներեակ աւուրն. (Արիստակ. մկրտ.։ Կամրջ.։ Երզն. մտթ.։)


Ութօրեայ, րէից

adj.

of eight days.

· Calfa


Ութօրէք, էից

s.

octave.

· Calfa


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (6)

Հողմ մեծ ուժգին։ Մեծ եւ ուժգին աղաղակաւ։ Ուժգին գոչմամբ.եւ այլն։

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Ուժգին ճառս հրատարակեալ լինի զհերակլեայ. (Նոննոս.։ Իսկ Թր. քեր. Ուժգին դնի իբր ածական բաղդատական։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

ՈՒԺԳԻՆ. ՈՒԺԳԻՆՍ մ. κραταιῶς, εὑτόνως, ἑπι πολύ, μάλα, σφοδρῶς fortiter, vehementer, intense, frequenter, valde, nimis. Յոյժ. սաստի՛կ. կարի՛. բռնի. քա՛ջ. մեծապէս. սաստկութեամբ. ուժով, եւ իժով, սաստկութենով, զօռով.


Ուժգնաբար

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (2)

Ուժգնաբար ներգործել։ Նետս ձգել կամ արձակել ուժգնաբար. (Նիւս. թէոդոր.։ Իսիւք.։ Վրք. հց.։)

Ուժգնաբար աստուած ի վերայ զյանդիմանութիւնն։ Լան մեծապէս, եւ կոծին ուժգնաբար. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։ Ճ. ՟Գ.։)


Ուժգնագոյն

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (2)

Անձրեւ եթէ ուժգնագոյն իցէ։ Ուժգնագոյն բանիւք վարի, եւ այր աւազակաց կոչէ զնա։ Ուժգնագոյն ալիք, կամ գործ, անիրաւութիւն. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։ Ճ. ՟Գ.։ Պիտ.։)

Ոչ եթէ վարկպարազի տարակուսանօք, այլ յոյժ ուժգնագունիւք եւ դժուարալուծիւք. (Անյաղթ պորփ.։)


Ուժգնակի

cf. Ուժգին.

· Calfa

NBHL (1)

Քանդել ուժգնակի։ Վերծանեսցուք զդամբանականն ուժգնակի։ Ուժգնակի արձակել ձայն։ Ուժգնակի հնչեալ լինին փողոցն ձայնք։ Ուժգնակի շնչէին։ Հողմն ուժգնակի շնչեցեալ. (Պրպմ.։ Թր. քեր.։ Մագ. ՟Ա.։ Յհ. իմ. ատ.։ Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)