Your research : 1 result for կախարդ

Կախարդ, աց exact entry

s.

charmer, enchanter, sorcerer, wizard, conjurer, magician.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «հմայող, վհուկ» ՍԳր. որից կախարդել Օր. ժը. 11. կախարդանք Օր. ժը. 12. Նաւում. գ. 4. Եզն. կախարդինք Եփր. վկ. արև. 150-3. Ագաթ. կախարդու-թիւն ՍԳր. Ոսկ. յհ. ա. I. կախարդական Պիտ. դիւակախարդ Կանոն. դիւթակախարդ Կանոն. կախարդակից (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 194. -կախարդ, վհուկ, դիւթ և հմայ հոմանիշների տարբերութեան վրայ տե՛ս Տաթև. հարց. 388։

= Իրանեանից փոխառեալ բառ, որի պրս. ձևը աւանդուած չէ. հմմտ. ոնդ. kaxvaraδa-«կախարդ», իգ. kaxvarəiδī «վհուկ, կա-խարդ կին»։ Բուն նշանակութիւնը համար-ւում է «սև գոյնով սոսկալի մարդ կամ ժո-ղովուրդ՝ որ պարապում է կախարդութեամբ, գնչու, չինկանա» և այս իմաստով հմմտ. հբգ. swarz, գերմ. Schwarz, գոթ. swarts, հհիւս. svartr, անգսք. sweart, անգլ. swart, հոլլ. zwart «սև» բառերի հետ (Bartholo-mae, Altir. Wört. 462, Walde 726 Kluoe 444, Pokorny, 2, 535)։-Հիւբշ. էջ 162։

ԳՒՌ (dialectal) Մշ. կախարդ՝, Երև. Կր. Մկ. Սւմ կախարթ, Սչ. գախարդ՝, Պլ. գախարթ, Խրբ. դախառդ'. թրքախօս հայերից կախարդ Ատն. (Արևելք, 1888 նոյ. 8-9). Պօլսում նշանակում է նաև «զլուխը առջևը կախած» (օր. Ի՞նչ կախարդ-կախարդ նստեր ես. Կա-խարդ երեսներ). Ռ. գախարթ «խաբեբայ»։


Entries' title containing կախարդ : 8 results

Կախարդագիտութիւն, ութեան

s.

fairy or magic art or power, witchcraft, demonology.

· Calfa

NBHL (2)

φοητεία praestigiae, incantamentum. Ուսումն կամ տղանդ կախարդական. կախարդութիւն.

Զանազանի մոգականն ի կախարդութեան, եւ կախարդագիտութիւն ի դեղագիտութեան. (Նոննոս.։)


Կախարդական, ի, աց

adj.

pertaining to sorcery or witchcraft, magical, cabalistic.

· Calfa

NBHL (1)

Որ ինչ անկ է կախարդաց եւ կախարդութեան. խաբէական. կեղծ. պատիր. խարդախ. հրապուրիչ.


Կախարդանք, նաց

s.

bewitchment, enchantment.

· Calfa

NBHL (4)

ἑπαιοιδή incantamentum φάρμακον, -κιον veneficium, medicamentum. Գործ կախարդութեան. խարդավանք. բժժանք. չարարուեստ հնարք. թովչութիւն. հրապոյրք.

Հաւահարց լինիցի, եւ կախարդիցէ կախարդանօք։ Վաճառէր զտոհմս կախարդանօք իւրովք. (Օր. ՟Ժ՟Ը. 12։ Նաւում. ՟Գ. 4։)

Գիր, կամ աղանդ կախարդանաց. (Եզնիկ.։ Ճ. ՟Ա.։)

Մի կախարդանօք զձերդ աղանդեալ որսայցէ զգայարանս. (Պիտ.։ ռմկ. աչք խաբել։)


Կախարդասար, աց

adj.

practising sorcery, addicted to cabalistic practices;
magical;
գիրք —աց, conjuring books.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «կախարդ» Գծ. բ. 19. Շիր. Երզն. մտթ. 468. «կախարդա-կան» Ագաթ. § 203, Փարպ. ճշ. 204ա։

= Իրանեանից փոխառեալ բառ, որ ո՛չ մի իրանական լեզւում աւանդուած չէ. ենթա-դրում է զնդ. *kaxvarəδasarah-, որ կազ-մուած է զնդ. *kaxvarəδa-«կախարդ» և sarah-=պհլ. պրս. sar «գլուխ» բառերից, իբրև «գլուխ կախարդաց». հմմտ հյ. աղան-դասար «աղանդապետ, աղանդաւորների գլուխ»։-Հիւբշ. 236։

ՆՀԲ «իբր կախարդանս արարօղ կամ կախարդասարաս և կամ գիտակ կա-խարդութեան սարօք իւրովք»։ Հիւնք. բարդուած պրս. sar բառով՝ համեմատ պրս. dīvsar «խեռ, վատթար, ժանտ» ձևի։

NBHL (2)

(իբր կախարդանս արարօղ, կամ կախարդասարաս, եւ կամ գիտակ կախարդութեան սարօք իւրովք, այս ինքն ամենայն հանգամանօք) վարի իբր Կախարդ, եւ կախարդական. յն. τὰ περιέργα πράσας curiosa faciens.

Բազումք ի կախարդասարացն։ Մարդիկ կախարդասարք. (Գծ. ՟Բ. 19։ Շջր։ Լմբ. իմ.։ Երզն. մտթ.։)


Կախարդեմ, եցի

va.

to charm, to bewitch, to enchant, to fascinate;
to flatter, to allure.

· Calfa

NBHL (5)

Կախարդիցէ կախարդանօք. (Օր. ՟Ժ՟Ը. 11։)

Զոր համարեցան կախարդել զսա կանանց. (Խոր. ՟Բ. 58։)

Բջջանօք ինչ յուռթից կախարդել. (Նար. ՟Կ՟Զ։)

Գինարբու հացկերութեամբ կախարդեալ։ Կախարդել արտօսրահոս ողորմելի գեղձմամբք. (Պիտ.։)

Մի՛ պատրեսցուք ի հեշտալեացս. որք կախարդեն զզգայութիւնս. (Սարգ. յկ. ՟Ե։)


Կախարդիչ

s.

bewitcher, enchanter, magician.

· Calfa


Կախարդութիւն, ութեան

s.

charm, enchantment, spell, fascination, sorcery, magic, witchcraft, theurgy.

· Calfa

NBHL (5)

φαρμακεία, φάρμακον veneficium, fascinatio ἑπαιοιδία incantatio γοητεία praestigiae μαντεία divinatio. Կախարդական արուեստ, գործ, եւ գործիք. կախարդանք. խարդավանք. պատրանք. մոգութիւն. հմայութիւն, թովչութիւն, վհկութիւն, դիւթութիւն. դեղատուութիւն. բժժանք. Տե՛ս (Ել. ՟Է. 11. 22։ ՟Ը. 7. 18։ Ես. ՟Խ՟Է. 9. 12։ Իմ. ՟Ժ՟Բ. 4։ ՟Ժ՟Ը. 13։ Միք. ՟Է. 11։ ՟Դ. Թագ. ՟Բ. 22։)

Զի թէ նմանեաւ իւրիք գործեցեալ լինէին կախարդութեանցն իրք արդեօք պատրեալ հաւանէին. (Պիտ.։)

Պիւթագորաս բազում ազգս կախարդութեամբ յուզեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

Զանազանի մոգականն ի կախարդութենէ. զի մոգութիւն է մակակոչութիւն բարեգործ (կարծեցեալ) դիւաց. իսկ կախարդութիւն մակակոչութիւն դիւաց չարագործաց. (Նոննոս.։)

Այնպիսի տեսի ես երբեմն զկախարդութիւն հաւու դիւրահնարի. Ճարտարութիւն. վարպետութիւն ուսուալ։


Definitions containing the research կախարդ : 173 results

Ծրար, ից

s.

packet;
package;
roll;
envelope, cover;
bag of money;
—ք կախարդաց, fascination, talisman;
cf. Թուղթ.

· Calfa

NBHL (1)

Որպէս զծրարսն կիպրիանոսի (կախարդականս) առ ի պատիր յուստինեայ կուսին. (Խոր. առ արծր.։)


Աղանդ, ոց, աց

s.

sect, false doctrine;
school, doctrine;
magic, charm, enchantment, sorcery.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո, ի-ա, յետնաբար նաև նաև ի հլ. «սուտ կրօն» ՍԳր. Սեբեր. Եզն. Ագաթ. «2. աղանդաւորների խումբը» Գծ. Ագաթ. Եզն. «Զկախարդանք» Նար. Վրք. հց. «4. մաքուր և ճշմարիտ կրօն» Տիմոթ. կուզ, էջ 255 (Ար-համարհեցան հարանցն աղանդք, առաքելա-կան աւանդութիւնք անարգեցան)։ Որից աղանդաւոր Եզն. աղանդագործ Ոսկ. ա-ղանդամիտ Եզն. չարաղանդ Յհ. իմ. քաղ-դէաղանդ Փիլ. իմաստ. այլաղանդ Ոսկ. եբր. 477. Եփր. համաբ. 27. անաղանդ հաւատք «մաքուր կրօն» Երզն. մտթ. 373. աղանդու-թիւն Ոսկ. Բուզ. աղանդել «աղանդ հնարել, կախարդել» Պիտ. Կանոն. «պատմել, քարո-զել» Տիմոթ. կուզ 164 (Երանելին Կիւրիղղոս ամենայն ուրեք մի որդի, մի Տէր աղանդէ). աղանդինք «կախարդական բաներ» Յայսմ. Ճառընտ. աղանդասար Երզն. մտ. (ինչպէս կախարդասար՝ կազմուած սար բառով, որ Հիւբշ. 236 համարում է պրս. [arabic word] sar «գը-լուխ», իբր «աղանդապետ»)։

NBHL (2)

ԱՂԱՆԴ, ԱՂԱՆԴՔ. իբր աղանդիք, աղանդինք. կախարդանք. դիւթական հնարք. բժժանք.

Խայտառակիչ կախարդաց, գտիչ աղանդից. (Նար. ՟Ղ՟Գ։)


Դիւթ, ից

s.

charmer, enchanter, sorcerer, magician.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «վը-հուկ, կախարդ» Բ. մնաց. լե. 19. Ոսկ. ես. Կոչ. 270, «դիւթական, կախարդական» Եփր. ծն., որից՝ դիւթել ՍԳր. Կոչ. Եփր. գ. կոր. Եւս. պտմ., դիւթութիւն ՍԳր. Ոսկ. ա. թես. գ, դիւ-թական Իմ. ժէ. 7, ալիւրադիւթ Մխ. երեմ. Վահր. յայտ., գարեդիւթ Մխ. երեմ. Տօնակ., խտրողադիւթ Մանդ. էջ 197, չարադիւթ Մանդ., դիւթիչ (արդի գրականում)։

NBHL (1)

Ի դիւթաց եւ ի կախարդաց։ Ի դիւթից, եւ այլն. (Լմբ.։)


Իղձ, ըղձից

s.

desire, wish, will;
prayer;
avidity, eagerness;
magician, sorcerer, foreteller of events;
guessing, divination, prophecy;
— լինել, to wish for, to envy, to covet, to desire eagerly, to burn with envy, with impatience, cf. Փափագեմ;
— առնել, cf. Աղօթեմ;
լնուլ զիղձս իւր, to satisfy one's desire, one's curiosity.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «փափագ, բաղձանք» Պիտ. Ե-ղիշ. Խոր. «աղօթք» Արիստ. աշխ. «հմայող, վհուկ, կախարդ» Ա. թագ. զ. 2. Միք. գ. 7. Դան. բ. 27. Եւս. քր. որից իղձ լինել «սաս-տիկ փափագիլ» Եղիշ. ըղձիկ լինել ԱԲ. ըղ-ձալ, ըղձանալ «փափագիլ, աղօթել» Եբր. զ. I1. Գծ. իէ. 29. Ոսկ. ես. «հմայել» Եզեկ. ժգ, 23, իբ. 28. ըղձապատում «կախարդ, վհուկ» Չաք. ժ. 2. Երեմ. կթ. թ. ըղձական «կախար-դական» Ոսկ. ես. ըղձութիւն «փափագ» Նար. Մշկ. «հմայութիւն» Սգր. ըղձակերտ «սրբա-զան, պատուական» Հռ. ժե. 16. նախիղձիկք Եւս. քր. նախաձայնի յապաւումով ունինք նաև ղձալ, ղձանալ, ղձալի, ղձութիւն, ղձու-մըն ևն գրչութիւնները՝ զանազան ձեռագրե-րում։

NBHL (1)

Բայց յըղձից եւ ի կախարդութենէ որ մարց առ մանկունս. (Շ. բարձր.։)


Կունդ

adj.

bald, hairless.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։

NBHL (1)

Կին մի կախարդ եւ կունդ՝ չարագործացն բարի առնէր, եւ բծեգործացն պատուհաս. (Ոսկիփոր.։)


Կիւս

s.

soothsayer, conjurer, enchanter.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. (յետնաբար ո հլ.) «կախարդ. վհուկ, կախարդանք» Երեմ. իէ. 9. Ոսկ. ա տիմ. էջ 28, Լաբուբ. 33 (սեռ. կիւսոց). որ և կևս Մանդ. էջ 193. սրանից կիւսահմայ Զաք. գ. 8. Վրդն. ել. կիւսահմայութիւն (գրուած նաև կիսահմայութիւն. շփոթուաձ կէս-կիսա-ձևի հետ). կիւսակերտող Մագ։

ՆՀԲ լծ. յն. γόης, γοητεία «ևիւս»։ Pictet KZ 5, 43 սանս. jāyus եռ։ geasa ևն։ Հիւնք. յն. γοη «հաւահը-մայ կախարդ»։ Ալիշան, Հին հաւ. էջ 377 յն. կոէս, տլ. koes, koies «Սամո-թրակեան կղզեաց քուրմք» և Ամերի-կեանց Kivosa դիք։ Շ. վրդ. Սահակեան ՀԱ 1911, 336 հանում է Սեբաստիոյ գւռ. կիս «բուռ» բառից, իբր «ձեռնա-հմայութիւն». (այս մեկնութիւնը սխալ է, որովհետև նախ իմաստը տարբեր է, երկրորդ՝ կիս<կիցք պիտի տար *կցա-հմայ ձևը)։

NBHL (3)

լծ. յն. ղօ՛իս, ղօիդի՛ա. γόης, γοητεία incantator, praestigiator եւ incantamentum, praestigiae. Հմայօղ. կախարդ. եւ Հմայք. կախարդութիւն. ... որ եւ ՎՀՈՒԿ. ՎՀԿՈՒԹԻՒՆ.

Մի՛ լսէք ... կիւսւց ձերոց, եւ հաւամայից ձերոց, եւ կախարդաց ձերոց Երեմ. (՟Ի՟Է. 9։)

Դիւթութեան կիւսոյ (կամ կիւսւոյ)։ Կիւսոյ հմայից կախարդութեան. (Մագ. ՟Ի՟Դ. եւ Մագ. ոտ. խչ.։)


Յուռութ, ռթի, ռթից

s.

cf. Յուռթուլունք.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «սովորաբար անեզական է.-Մանդ. ունի նաև ո հլ.) «կախարդանք, բժժանք» Բուզ. ե. 48. Ոսկ. կող. ը. Եզն. ո-րից յուռթել «կախարդել, հմայել» Ոսկ. կող. ը. և ես. Կոչ. Մանդ. յուռթիչ «կախարդ» Ոսկ. կող. յուռթութիւն Նոնն. յուռթուլունք կամ յուռութուլունք Բ. մակ. ժբ. 40. գրուած է նաև ուռութ, ուռթել Մանդ. ջուրուռթոյզ, ջուրուռթէք Կանոն. սխալ ձևեր են յռութ ԱԲ ւ յուռթ Կանոն. (ածանցներից ենթադրուած)։

ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։

NBHL (2)

ՅՈՒՌՈՒԹ, մանաւանդ ՅՈՒՌՈՒԹՔ. ἑπίδεσμος ligamen ἑπῳδή incantamentum եւ այլն. (լծ. եւ յն. իէռօ՛թիս. սրբազանեալ ըստ հեթանոսաց) Հմայք. բժժանք. կախարդութիւն. թովչութիւն. կարդացմունք՝ կապք եւ ծրարք վհկաց եւ դիւթից.

Ոչ գոյր նմա յաջողակ յուռութ կախարդանացն, յոր յուսայրն։ Ի բամբասելն զկուսութիւն իմ՝ յուռթի բժժանօք. (Բուզ. ՟Ե. 48։ Լմբ. համբ.։)


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։

= Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։

NBHL (1)

μάγος magus, praestigiator, incantator. յն. լտ. մա՛ղօս, մակուս. պ. մուզ. յոք. մու՛զան. ար. մէճիւս, մէճիւսի, միւնէճճիմ. վր. մոգու, մոգվի. Մարգարէ հեթանոսաց. սուտ գուշակ. հմայօղ. քաղդեայ. գէտ. աստեղագէտ. օրէնսգէտ ըստ դենից. քուրմ. կրակապաշտ. եւ Դիւթ. կախարդ.


Թիլ, թլի

s.

suburb, village.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «բլուր, հողաբլուր». յետին ժամանակի բառ, որ մի քանի անգամ ունին Միխ. ասոր, Սամ. անեց. և Մխ. այրիվ. այս-պէս. «Սա (Շամիրամ) արար զհողակոյտ բլուրսդ, զոր կոչեն թիլս» (Միխ. ասոր. տպ. Երուսաղէմ, էջ 35). «Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք զտաք պատճառ թլացացդ...» (պատմում է թէ Ասռուծու հրամանով մեհեանները կործա-նուեցան, կուռքերը գետնի տակ անցան և նրանց վրայ բլուրներ ձևացան). մինչև ցայսօր դևք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ (Այսպէս ըստ ՆՀԲ-ի օրինակի. Երուսաղէմի տիպը՝ էջ 35 չատ տարբեր է և ունի թիլս, թլացդ, թլօքդ ձևերը, փոխանակ ռամկական թլեր, թլացացդ։ առ թլովդ հոլովների). «Շամիրամ կին Նինոսի շինեաց թլեր, բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց այլք վասն թլերոյդ ասեն թէ... զէա-խարդութիւնսն առ թլօքն առնեն» Սաւ անեց. 16.-«Շինեաց Շամիրամ... և արար հողաբլուրս ի վերայ նոցա, զոր թիլս անուա-նեն» Մխ. այրիվ. 46։

ՆՀԲ չունենալով Անեցին և Այրիվանե-զին, ո՛չ էլ Միխ. ասորու առաջին օրի-նակը և սխալելով սրա դևք, կախարդք ևն բառերից, ինչպէս և թլսմեր, տլըս-մերք «կախարդանք, յուռութք» բառերի պատահական նմանութիւնից, ստեղծում է անգոյ թլեր, ոյ կամ թիլ, թլոյ և թլաց1, ցաց ձևերը՝ «թըբլըսըմ, յուռութք» նշա-նակութեամբ։ Այսպէս է նաև ՋԲ։-Իսկ ԱԲ թէև ունի թիլ «հողաբլուր» նշանակու-թիւնը, բայց կրկնում է նաև ՆՀԲ-ի թիլ. թլացք ձևերը։ Սրանցից դուրս ՆՀԲ և ՋԲ դնում են թիլ «աւան, գիւղ», հանելով Թիլ տեղական յատուկ անունից։ԱԲ իրա-ւամբ ջնջած է այս։ Աղաբէգեան, Բիւզ. 1903, л 1943 դնում է «շիրիմ, տա-աան». վերջին անգամ Վարդանեան ՀԱ 1921, 640 ասոր. tēlā ձևից։ Վերի մեկնութիւնը Արմատական բառարանիս ձեռագրից առնելով հրատարակեց Աճե-մեան ՀԱ 1922, 592։

NBHL (2)

ԹԻԼ, թլոյ. ԹԼԵՐ կամ ԹԻԼ. որ եւ ԹԼԱՑՔ. գրի եւ ՏԼԸՍՄԵՐ. Բառ ռմկ. թըլըսըմ, թըլըսըմլար. Նշանակ սնոտի պաշտաման եւ կախարդանաց, բախտի, եւ այլն.

Շամիրամ շինեաց թլեր բլուր ի հողոյ կուտեալ ամրոց. բայց մեք գտաք պատճառ թլացացդ ... մինչեւ ցայսօր դեւք կախարդք առ թլովդ գործելով զարուեստս իւրեանց։ Հլսմերք պղնձիք։ Ապողոնիոս տուանեցի շինեաց թլսմեր բազում դիւական զօրութեամբ. (Միխ. ասոր.։)


Կապ, ոց, ից

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (յետնաբար նաև ի, ի-ա հլ. սակայն կայ գրծ. կապօք Կորիւն. Վեցօր) «կապ, կապանք», նմանութեամբ «սիրոյ կապ, դաշինք, գրի կապ, վանկ. հեգ» ՍԳր. Կորիւն. «կախարդանք, հմայութիւն» Ոսկիփ. «տտիպ, փոթոթահամ» Ոսկիփ. որից կա-պել ՍԳր. Եզն. Ոսկ. Սեբեր. Մծբ. Եփր. կա-տակցել Ոսկ. յհ. կապանք ՍԳր. Ագաթ. կա-պեալ ՍԳր. կապարան «բանտ» Ոսկ. տիմ կապանարան «բանտ» Յհ. կթ. կապան «դարբանդ, լեռների մէջ կիրճ, կապարան» (իբրև թրգմ. պրս. band, darband հոմանի-շից) Խոր. Երզն. քեր. Մարթին. (ըստ Խտջ. կապանն է ծայռերի միջից կտրած ճամ-բայ). կապակռիւ Մծբ. կապակոտոր Բուզ. կապանաւոր Կորիւն. Ագաթ. բազմակապ Վեցօր. երկաթակապ Գ. մակ. դ. 8. թազա-կապ Մծբ. լեզուակապ Մանդ. ծնկակապ Վեցօր. շաղկապել Պղատ. օրին. Նիւս. բն. շղթայակապ Արծր. գրակապ եօթնազր. նշա-նակում է նաև «շէնք շինել, կառուցանել» կամ պարզապէս «շինել, գործել, հիւսել» և այս իմաստներից են կազմուած կամարա-կապ ՍԳր. երկաթակապ Խոր. հոյակապ ՍԳր. ականակապ Ել. լա. 5. Երգ. գ. 10. կտաւակապութիւն Մամբր. (կապանջ (кa-naнч) «պուխաւ, цenь» (Կ. Սարաֆեան, Բանայի ռիտութ. Սանկտպետ. 1788, էջ 67) թուի գաւառական կամ նորակերտ բառ)։

NBHL (2)

ՁԵՌՍ Ի ԿԱՊ։ ԿԱՊ 2 ԿԱՊ, ԿԱՊՔ. առաւել ռմկ. որպէս Ծրար կամ հմայք կախարդութեան.

Թէ կապ ոք արասցէ ի վերայ նոր փեսայի, անհաղորդ մեռցի։ Առնու թուղթ կամ դեղ ինչ, կամ ծրար, եւ կապք ի կախարդէն. (Ոսկիփոր.։)


Պարտանք

s.

charm, talisman.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կախարդական հմայեակ, յու-ռութք». մէկ անգամ ունի Մանդ. իր. «Ամե-նայն յուռութք և պարտանք դիւթի և թովչի և հարցկի՝ սուտ են և եղկելի»։

ՆՀԲ մեկնում է իբր «պարտակ, պա-տըրուակ կամ ծրար (կախարդական)»։

NBHL (1)

Պարտակ. պատրուակ. կամ ծրար (կախարդական).


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. յետնաբար) «կախարդ (այր կամ կին)» Ոսկ. մ. բ. 4. Կանոն. Նար. 146. Նար. լծ. սխալ գրուած ջամուկ Լաստ. իգ (տ. Նորայր, Հայկ. բառաք. էջ 19)։

-Պհլ. ǰātūk «կախարդ, վհուկ» բառից. սրա հին ձևն է yātuk, այն է զնդ. ❇ yatu-«կախարդ», սանս. [other alphabet] yatú-«կա-խարդութիւն. 2. կախարդութեան դևր». աւե-լի նոր ձևերն են պազ. jadu, պրս. [arabic word] jādū, որից փոխառեալ են քրդ. jadu, թրք. ǰādə «չար պառաւ կին», բուլգար. džadad-žiǰa։-Հիւբշ. 232։

NBHL (3)

Վասն չար դիւակախարդաց ջատկաց (այլ ձ. դիւթակախարդաց ջատակաց). (Կանոն.։)

Ջատուկ. խաբող եւ կախարդական անուն է. (Լծ. նար.։)

(լծ. թ. պ. ճատու, ճադիւ ). γόης praestigiator, incantator, -trix;
saga, strix. Կիւս. կախարդ. դիւթ. վհուկ. խաբեպատիր (այր կամ կին).


Վհուկ, հկաց

s.

conjurer, sorcerer, wizard, magician;
prophetess, pythoness, witch, sorceress.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «կախարդ, հմայող» ՍԳր. որից վհկութիւն Խոր. վհկահարցու(կ) Մծբ. գրուած է նաև վոնուկ Ոսկ. ես. 105, 106, 107, Լաբուբ. 33. Նորագիւտ Ա. մնաց. ժ. 13. Գէ. ես. («որովայնակոչ» նշանակու-թեամբ) Մագ. թղ. 139. հմմտ. Ոսկ. ես. 106 кՀի՛նչ ինչ վոհուկն իցէ. պարտ է ասել դև իմն չար է, որ յորովայնէ կանանց խօսի»։

NBHL (1)

Զհետ վհկաց մի՛ երթայցէք։ Այր կամ կին, որ լինիցի վհուկ կամ գէտ, մահու մեռցի։ Կախարդիցէ կախարդանօք, եւ վհուկ եւ նշանագէտ լինիցի առ ի զմեռեալս հարցանելոյ։ Եբարձ զվհուկս եւ զգէտս յերկրէ։ Խնդրեցէ՛ք ինձ կին մի վհուկ։ Դիւթեա՛ դու նաձ վհկաւդ (իբրու վհկութեամբդ)։ Զվհուկս եւ զգետնակոչս, եւ այլն։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Խենդ

cf. Յիմար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Մառեար աղաւ. 1863, 202 ուղիղ ձե-ւը համարում է խենթ, բայց ստուգա-բանում է խինդ բառով, իբր «շատ խըն-դացող»։ Այսպէս է նաև Հիւնք։ Patru-bány SA 1, 191 լատ. cantare «երգել, կախարդական բաներ ասել». խենթ բա-ռի բուն իմաստը դնում է «կախարդ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 88 հյ. շեթ «խենթ» և վրաց. խետեբա «յի-մարացնել»։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։

NBHL (2)

Կոչեցէք զգէտս եւ զմոգս եւ զկախարդս եւ զքաղդեայս՝ պատմել թագաւորին զերազ իւր։ Մտին առաջի իմ գէտք եւ մոգք եւ իղձք եւ քաղդեայք։ Ի վերայ գիտաց եւ մոգուց եւ քաղդէից. (Դան. ՟Բ. ՟Դ. ՟Ե։)

χαλδαῖος chaldaeus, astrologus ἑπαοιδός, ἑπῳδός incantator. գրի եւ ՔԱՂԴԷ, ՔԱՒԴԵԱՅ. ՔՕԴԷ. Քաղդէացի. աստեղաբաշխ. աստեղագէտ, աստղահմայ. ախտար. գուշակ. կախարդ.


Քուեայ, էի, էից, եայց

s.

cube, die;
suffrage, vote, ball, ballot;
տուփ քուէից, urn, ballot-box;
տուփ քուէիւք, by an unanimous vote;
— արկանել, տալ ձգել, to vote, to ballot, to come to the vote, to poll.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. (գրուած նաև քուայ, քւայ, քւեայ, քւէ) «կախարդի հմա-յական քար» Ովս. դ. 12. Բուզ. ե. 43. Կա-նոն. «խաղալու վէգ» Ածաբ. աղք. Պղատ. օրին. «խորանարդ» Փիլ. Ճառընտ. Շիր. որից քուահարցութիւն Մանդ. քուական Փիլ. լին. քուէարկել, քուէարկութիւն, քուէ-տուփ (նոր բառեր)։

NBHL (1)

Իջանէր ի հմայս քաղդէութեան, զքուէս հարցանէր. Ճանաչել կարասցուք զդիւթ քուէիցն զկախարդն. (Բուզ. ՟Ե. 43։)


Այլ, այլոյ, այլում, յայլմէ

adj.

another, other;
different, unlike;
some;
—ով ճանապարհաւ, by another way;
—ով օրինակաւ, in another manner;
—ոք, another;
եւ ոչ — ոք, even another;
յայլմէ կողմանէ, another side, the other side;
— է ասել եւ — գործել, it is one thing to say, another to do;
եւ այլն, —ովքն հանդերձ, and so on;
— ընդ այլոյ, one for another, pellmell;
— յայլմէ լինել, to lose one's presence of mind, to be overcome by joy or fear;
ոչ — իւիք, in no other way;
— ընդ —ոյ ասել, to say equivocally, ambiguously.

· Calfa

NBHL (1)

Ա՛յլ օրինակաւ բժշկի պոռնիկն, եւ ա՛յլ մահապարտն, եւ ա՛յլ կախարդն. (Վրք. հց. Դ։)


Այլ, Այլ արդ

conj.

but, yet, still, however;
only, but;
now, then.

· Calfa

NBHL (1)

Ա՛յլ օրինակաւ բժշկի պոռնիկն, եւ ա՛յլ մահապարտն, եւ ա՛յլ կախարդն. (Վրք. հց. Դ։)


Այլ

adv.

besides, moreover, more.

· Calfa

NBHL (1)

Ա՛յլ օրինակաւ բժշկի պոռնիկն, եւ ա՛յլ մահապարտն, եւ ա՛յլ կախարդն. (Վրք. հց. Դ։)


Արուագիտութիւն, ութեան

s.

sodomy.

· Calfa

NBHL (1)

Վասն կախարդութեան, արուագիտութեան, եւ սպանութեան. (Ածազգ. ՟Ը։)


Արուեստգիտութիւն, ութեան

s.

cf. Արուեստագիտութիւն.

· Calfa

NBHL (1)

Ոչ կեղծաւորութեամբ, եւ մարդկեղէն արուեստգիութեամբ։ Արուեստգիտութիւն բժշկութեան դիպեցաւ ամօթղեած տանջանացն (տեռատեսին) ... Երեւեցաւ թէ ո՛րչափ առաւել են հաւատք քան զարուեստգիտութիւն։ Զի ամաչիցեն կախարդքն այնոքիկ՝ որ կարծեցին կալ ընդդէմ մովսիսի արուեստգիտութեամբն իւրեանց. (Եփր. ՟բ. կոր. եւ Եփր. համաբ. եւ Եփր. ծն.։)


Անվաճառ

adj.

unsaleable.

· Calfa

NBHL (1)

Սիմոն կախարդն զանվաճառ շնորհսն հոգւոյն վաճառաւ արծաթոյ գնել կամէր. (Կոչ. ՟Ղ։)


Անցաւ

adj. adv.

healthy, free from pain;
insensible;
without pain.

· Calfa

NBHL (1)

Ցո՛յց զոք ի կախարդաց, որ անցաւ եւ անմահ եղեւ. (Մանդ. ՟Ի՟Զ։)


Աշտարակաշէն

adj.

cf. Աշտարակագործ.

· Calfa

NBHL (1)

Նեբրովթ սկայն կախարդութեամբ զբոլորս հրապուրէր ազինս աշտարակաշէն առնել. (Կաղանկտ.։) (եթէ իմասցիս, առնել զնոսա, յայնժամ լինի՝ շինօղ աշտարակի։)


Ապաշխարեմ, եցի

va.

to repent of, to regret.

· Calfa

NBHL (1)

Ապաշխարել զվնասս, կամ զյանցանս, կամ զկախարդութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Մանդ. ՟Ժ՟Ե։ Եղիշ. ՟Ը.)


Արագ, ունք, ագք

adj. adv.

quick, prompt, dexterous, nimble;
rapid, swift;
expeditious;
frequent;
quickly, promptly, adroitly, swiftly, speedily;
արագ արագ, very quickly, very soon, cf. Անյապաղ.

· Calfa

NBHL (1)

Եղէց վկայ արագ ի վերայ կախարդաց. (Մազ. ՟Գ 5։)


Ասղանի, անւոյ, անեաց

s.

needleful, thread, string;
անցուցանել զ— ընդ ծակ ասղան, to thread a needle.

· Calfa

NBHL (1)

Խաչն անարգեալ է, եւ ասղանիքն կախարդաց պատուականք. (Ոսկ. կող. ՟Ը. յն. գրուածք.)


Ապրեցուցանեմ, ուցի

va.

to deliver, to set at liberty;
to save, to preserve.

· Calfa

NBHL (1)

Ապրեցոյց զիսրայէլ ի ձեռաց եգիպտացւոց։ Ապրեցո՛ զիս ի կաւոյ, կամ ի մարդոյ չարէ։ Ապրեցուսցէ զիս ի անապարհիս յայսմիկ։ Զկախարդս մի՛ ապրեցուցանիցէք։ Սպանանիցեն զիս, եւ զքեզ ապրեցուցանիցեն։ Հարցե՛ս զամաղէկ, եւ մի՛ ապրեցուցանիցես ի նմանէ։ Ապրեցո՛ զիս տէր արքայ. ուստի՞ (այսինքն ի՞ւ) ապրեցուցից զքեզ, ի կալո՞յ, թէ ի հնձանէ. եւ այլն։


Աղանդաւոր, ի, աց

s.

sectary;
magician, enchanter, sorcerer.

· Calfa


Աղանդեմ, եցի

va.

to seduce, to deceive, to lead into error, to teach a false doctrine.

· Calfa

NBHL (2)

Կախարդել, եւ մոլորեցուցանել. պատրել իբր կախարդանօք. կախարդի պէս որսալ, աչք խաբել. արհըրլէմէք. պազլամագ. այարթմագ.

Մի՛ կախարդանօք զձերդ աղանդեալ որսայցէ զգայարանս. (Պիտ.։)


Աղանդինք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

· Calfa

NBHL (2)

ԱՂԱՆԴԻՆՔ որ եւ ասի ԱՂԱՆԴՔ, ԱՂԱՆԴՈՒԹԻՒՆ. այս ինքն կախարդութիւն. դիւթութիւն. հմայք. պիւյիւճիւլիւք. պիւյիւ. ֆալ. սըհր.

Ոչ աղանդինս գիտեմք, եւ ոչ կախարդութիւնս. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Ը.։)


Աղանդիք

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

· Calfa


Աղանդութիւն, ութեան

s.

formule of a sect;
amulet, phylactery;
heresy.

· Calfa

NBHL (1)

իբր կախարդութիւն, կիւսութիւն. γοητεία praestigiae, incantamentum


Ամայացուցանեմ, ուցի

va.

to devastate, to deprive, to spoil.

· Calfa

NBHL (1)

Եզեկիաս բարեպարիշտ՝ ամայացոյց ի կախարդացն զԵրուսաղէմ. (Ոսկ. ես. եւ Գէ. ես.։)


Ազգակից, կցի, կցաց

s. adj.

parent, compatriot;
national, of the same nation;
allied to, near, like, similar, analogous.

· Calfa


Բարբանջ, ից

s.

idle tales, nonsense, tiresome repetitions, silly story, prating, gossip, dotage

· Calfa

NBHL (1)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.


Բարբաջ, ից

cf. Բարբանջ.

· Calfa

NBHL (1)

ԲԱՐԲԱՆՋ ԲԱՐԲԱՋ. φλυαρία nugae, τερκρέια garriendi subtilitas, garritas Բաջաղանք որպէս պառաւանց. շչիւն որպէս կախարդաց. ընդ վայր բարբառումն որպէս պապաջումն. շաղփաղփութիւն. ցնորք. աղճատանք. բանդագուշանք. առասպելք.


Բժժանք, նաց

s. pl. talisman, amulet, phylactery.

· Calfa

NBHL (4)

ἵαμα sanatio, remedium, ἁλεξιφάρμακον, περίαμμα amuletum, ligamen որ եւ ԲԺԻԺ. Սուտ դեղ բժշկութեան. կախարդանք. ծրարք եւ արարք վհկաց ի սուտ կարծիս բուժելոյ զախտս, կամ պահելոյ ի պատահարաց. է՛ որ տխմարական, եւ գործ սնապաշտութեան, եւ է՛ որ դիւթական եւ դիւական. հա մայիլ.

Եթէ բժժանօք ինչ յուռթից կախարդել խորամանկեսցէ. (Նար. ՟Կ՟Զ։)

Ի բամբասելն զկուսութիւն իմ յուռթի բժժանօք. այսինքն իբր կախարդական դեղովք կամ հնարիւք լեալ. (Լմբ. համբ.։)

Պատրաստեաց կերակուր բժժանօք կախարդութեամբ։ Ճ. (՟Ա.։)


Բոցաշնչութիւն, ութեան

s.

act of sending out flames.

· Calfa

NBHL (1)

Զողոքական բոցաշնչութիւն ձգօղ կախարդին. այսինքն զպատիր ազդմունս դիւին. (Նար. ՟Ղ՟Ա։)


Դժուարամահ

cf. Դժուարամեռ.

· Calfa

NBHL (1)

Ազգ քրիստոնէից դժուարամահ են եւ վիճող։ Չարիմա՛ց եւ դժուարամահ, զիա՞րդ կախարդեցեր զջուրս ծովուն. (Ճ. ՟Ա.։)


Դիցապաշտ, ից

adj. s. idolatrous, idolator

· Calfa

NBHL (1)

Դիցապաշտ կախարդութիւն, կամ մոլորութիւնք. (Ագաթ.։ Շար.։)


Դիւահմայութիւն, ութեան

s.

sorcery, magic.

· Calfa

NBHL (1)

Դիւական. հմայք. կախարդութիւն.


Դիւապաշտ, ից

adj. s. that worships the devil.

· Calfa

NBHL (1)

Դիւապաշտ աղանդ, կամ կախարդութիւն. (Շ. թղթ.։ Գէ. ես.։)


Դիւթական, ի, աց

adj.

magical, enchanted.

· Calfa


Դիւթեմ, եցի

va.

to charm, to enchant, to conjure, to fascinate.

· Calfa

NBHL (2)

Դիւթեն եւ կախարդեն. (Լմբ. իմ.։)

Որ լոկ դիւթեն, եւ ոչ կախարդեն, իշխանութիւն լիցի քահանային խանձել եւ մրել. (Կանոն.։)


Դիւթութիւն, ութեան

s.

charm, incantation, enchantment, witchcraft, sorcery, magic, theurgy.

· Calfa


Դիւրահնար

adj.

very easy, or possible.

· Calfa

NBHL (1)

Դիւրահնար կենդանի մարդ։ Այնպիսի տեսի ես երբեմն զկախարդութիւն հաւու դիւրահնար. (Բրս. վաշխ.։)


Դիւցապաշտ

cf. Դիցապաշտ.

· Calfa

NBHL (1)

Կամին դիւցապաշտ կախարդութեամբ զարհուրեցուցանել զիս իբրեւ զայլս. (Կաղանկտ.։)


Զազիր, զրաց

adj.

ugly, deformed, slovenly;
dirty, filthy, indecent, impure, lewd, obscene.

· Calfa