Definitions containing the research մի : 10000 results

Աշխարումն, ման

s.

complaint, lamentation.

· Calfa

NBHL (1)

Յաշխարումն նոցա մի՛ մտանիցես. (Երեմ. ՟Ժ՟Զ. 5.) յն. հաւաքումն, ակումբ. որպէս թէ աշխարհումն կամ աշխարհաժողով բազմութիւն՝ ի խնջոյս կամ ի լալիւն. որպէս եւ յարի զկնի. որպէս եւ յարի զկնի. եւ ի կոծ նոցա մի՛ երթիցես. եւ այլն։


Աշտանակեմ, եցի

vn.

to be on horse-back, to ride, to mount a horse;
to break in a horse.

· Calfa

NBHL (1)

Ի մանկութեան կամակար աշտանակեալ։ Զմիոյ ուրումն զձին կալեալ՝ արիաբար աշտանակէր. (Խոր. ՟Բ. 76. 79։)


Աշտարակագործութիւն, ութեան

s.

construction of a tower.

· Calfa

NBHL (1)

Յոյնք ի յաւանայ, որ էր մի յառաջնորդաց աշտարակագործութեանն։ Զամենայն եղեալս յաշտարակագործութենէն մինչեւ առ մեզ։ Ի ժամանակի աշտարակագործութեանն մի լեզու ի բազումս բաժանեցաւ. (Եզնիկ.։ Խոր. ՟Ա. 6։ Ոսկ. ՟ա. կոր.։)


Աշտէ, ի, ից

cf. Աշտեայ.

· Calfa

NBHL (1)

Բարձեալ աշտեայս հանապազակիր ի պատրաստութիւն գազանացն՝ որ ի մայրիսն։ Եհար միով աշտէիւն ընդ միջոց թիկանցն։ Եւ են ստացեալ զէնս աշտեայ հանապազ կրելով ընդ ինքեանս. (Արծր. ՟Բ. 7։)


Աչալուրջ

adj.

alert, sprightly, vigilant, active, gay;
circumspect.

· Calfa

NBHL (1)

Գալ այսր համարձակութեամբ սրտիւ, եւ աչալուրջ երեսօք։ Այնպէս արժանի լիցուք կալ յաշխարհիս, զի եւ անդ եւս աչալուրջ առ միմեանս բնակիցեմք։ Աչալուրջ համարձակութեամբ տեսանել զտէրն կարասցուք. (Ոսկ. եփես. ՟Գ. ՟Ի.։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 11։) յորս միշտ յն. է լոկ, համարձակութեամբ կամ վստահութեամբ.


Աչալրջութիւն, ութեան

s.

vigilance, circumspection;
frankness;
spirit.

· Calfa

NBHL (1)

Պարծանօք եւ աչալրջութեամբ կաս առ նմա։ Աչալրջութեամբ կացցուք առաջի ահաւոր բեմին. (Սարգ. յկ. ՟դ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ։)


Աչամէջք

s. pl. space between the two eyes.

· Calfa


Աչառանք

s.

cf. Աչառութիւն.

· Calfa

NBHL (1)

Յառաջ քան զհազար ամ մարգարէիցն, ո՛յր միտք առ իւր իցեն, եթէ աչառանս համարիցի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)


Աչառեմ, եցի

vn.

to have respect to the appearance of persons.

· Calfa


Աչառու, աց

adj.

that respects the appearance of persons, partial.

· Calfa

NBHL (1)

Կամ է թեթեւամիտ, կամ կաշառակուրծ, կամ աչառոտ. (Լմբ. առակ.։)


Աչառութիւն, ութեան

s.

respect of persons, partiality.

· Calfa

NBHL (1)

Ամենայն երկրաւոր իշխանութիւն ի փրկութիւն յաստուծոյ տնօրինեալ եդաւ, զի աչառութեամբ նոցա զարհուրեալ մարդիկ՝ մի՛ իբրեւ զձկունս կլցեն զմիմեանս. (Շ. ՟ա. պետ. ՟Գ։)


Աչարձակութիւն, ութեան

s.

look of love, longing eye, amorous glance, lust.

· Calfa

NBHL (1)

Ցանկութիւն միշտ անքուն կայ, ի բաղձանս եւեթ աչարձակ, ի յափշտակութիւն եւայն. (Անյաղթ հց. իմ.։)


Աչացաւ

adj. s.

that has bad eyes;
ophthalmy.

· Calfa

NBHL (2)

Ժանգ ջրոյն կարմիր եւ սպիտակ. եւ մինջեւ ցայսօր օգնէ աչացաւաց. (Խոր. պտմ. հռիփս.։)

Կին մի աչացաւ լեալ՝ խաւարեցաւ լոյսն. (Հ=Յ. հոկտ. ՟Ժ՟Զ.։)


Աչեր

s. pl. cf. Աչք.

· Calfa

NBHL (1)

Կոյս մի կայր աղուոր աչեր. (Շ. յառակս.։)


Աչոց, ցաց

s.

cf. Ակնոց.

· Calfa

NBHL (1)

Աչոցք կազմին, զի սաստկագոյնս տեսցէ՝ որ զտկար տեսութիւն ունի. (Աշխ. առ ստեփ. Լեհ.։)


Աչք, աչաց

s. pl. eyes, sight, look;
աչս արկանել՝ արձակել, to cast eyes upon, to desire;
ըստ աչս դատել, to judge by first sight;
յաչս դնել, to despise;
առ աչս հայել, to pay respect to persons;
յաչաց հանել, to render odious;
յաչաց ելանել, to be in disgrace, to lose the good graces of any one;
առ աչօք, fantastical, fanciful, chimerical;
visibly;
առ աչօք ինչ՝ տեսիլ՝ երեւոյթ, spectre, phantom, ghost, vision, illusion;
կալ աչաց, to become blind, cf. Կուրանամ;
աչս առնուլ, cf. Աչառեմ;
թերաբաց —, half-closed eyes;
յաչս դնել, to be bold, to brave, to defy;
— յարտասուս, tears in the eyes, weeping;
զաչս ի վայր արկանել, to lower the eyes;
ցաւ աչաց, cf. Աչացաւ, cf. Աչացաւութիւն.

· Calfa

NBHL (6)

ԱՌ ԱՉՕՔ. κατὰ φαντασίαν կամ δόκησιν կամ ὅναρ, secundum imaginationem, fict specie, opinione կամ specie tantum. Լոկ երեւութիւ յաչս. երեւութացեալ. կարծեօք, եւ յերազի. ուրուական. աչքին երեւնալով, երեւակայութեամբ միայն.

ԱՉՔ ասի նմանութեամբ եւ Տեսութիւն հոգւոյ, ճանաչումն, կամ միտք առաջնորդական. առաջնորդութիւն, այցելու, եւ այցելութիւն. աչալուրջ. աչալրջութիւն. կամք, հաճոյք. եւ այլն.

Յաչս բերել, կամ կերպացուցանել. այսինքն ի միտս. (Նար. ՟Հ՟Գ. եւ ՟Ի՟Թ։)

ՅԱՉՍ. (յորմէ կազմի բառդ ԱՌԱՋԻ) իբր Յանդիման աչաց, մարմնոյ, կամ հոգւոյ, եւ կամաց, հաճոյից եւ այլն. ռմկ. առջեւը. որ եւ իբր Առ համեմատութեամբ, առ նովաւ,

Եթէ աղքատ ոք է, եթէ մեծատուն, մի՛ առ աչս նոցա հայել. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Զի մի՛ առ աչս երեւեսցին՝ տնօրէնութիւնքըն մարդկային. (Շ. խոստ.։)


Ապաբանութիւն, ութեան

s.

eulogy, praise.

· Calfa


Ապաժաման

adj.

that comes or happens too late, tardy;
out of season.

· Calfa

NBHL (1)

Զօրական մի վատթար եւ ապաժաման (սեմէի)։ Ապաժաման քան զհեթանոսս գտանիցիմք։ Եւ չու մի՛ ապաժաման քան զնոսա գտանիցիս։ Յամօթ առնէ, եւ ապաժաման առ ամենեսեան։ Ապաժաման գտանիցի (մեծութիւնն առաջի առաքինութեան). (Ոսկ. մ. ՟Ա. 3. 18. 23։)


Ապախուրեմ, եցի

va.

to take off one's hat.

· Calfa

NBHL (1)

Զգլուխս ձեր մի՛ ապախուրէք, եւ զհանդերձս ձեր մի՛ պատառէք։ Զգլուխ իւր մի՛ ապախուրեսցէ. (Ղեւտ. ՟Ժ. 6։ ՟Ի՟Ա. 10։)


Ապախտաւոր, աց

adj.

ungrateful.

· Calfa


Ապախտաւորութիւն, ութեան

s.

ingratitude.

· Calfa

NBHL (2)

Յայսչափ ապախտաւորութիւն եկին, զի ոչ միայն զշնորհակալութիւնն հատանել, այլ եւ զշնորհօղն իւրեանց ոչ գիտել. (Փիլ. յովն.։)

Ի կշտամբութիւն եւ յամբաստանութիւն նոցա լինիցին իրք, թէ ե՛ւս ի նմին ապախտաւորութեան կայցեն. (Ոսկ. մ. ՟Ա. 25։)


Ապակագործ, աց

s.

glassmaker;
glazier.

· Calfa

NBHL (1)

Հրէի միոյ ապակագործի նստաւ երանելին սիմէօն հանդէպ դրացն ընդ այլ աղքատսն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Ապակագործութիւն, ութեան

s.

art of making glass;
glass-house, glass-works, glass-trade;
glazing, glazier's work.

· Calfa


Ապականացու, աց

adj.

corruptible.

· Calfa

NBHL (1)

Մահկանացու եւ ապականացու էառ մարմին. (Կիւրղ. գանձ.) իմա՛ որպէս յն., որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. φθαρτός , որ զանանգոսնելի կիրս ի մէջ բերէ. իսկ Անապական ասի՝ որպէս յն. ἁδιάφθαρτος իբր ազատ յանգոսնելի կրից, եւ ի փտութենէ մարմնոյն ի գերեզմանի։ cf. ԱՆԱՊԱԿԱՆ։


Ապականիչ, չի, չաց

adj.

corruptive, contagious, infectious.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ընդդիմակքն՝ միմեանց ապականիչք. (Նիւս. ամենայն չար.։)


Ապակեղէն, ղինի, նաց

cf. Ապակեայ.

· Calfa

NBHL (1)

Հոգւոյն աչօք երեւութացեալ իբր ընդ ապակեղ թաղանթ զիմանալի հուր աստուածութեանն՝ պահեաց եւ յեսու յերիս քառասունս, երկու ընդ մովսեսի, եւ մի յետ. (Տօնակ.։)


Ապաշաւ

s.

repentance, regret;
remorse;
penitence, compunction, contrition;
— առնուլ, զեղջ եւ — լինել, to repent, to feel regret, cf. Ապաշաւեմ.

· Calfa

NBHL (1)

Ոչ էառ զզեղջ եւ զապաշաւ ի միտս իւր. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ապաշաւանք

s.

cf. Ապաշաւ.

· Calfa

NBHL (1)

Զապաշխարութիւն եւ զապաշաւանս (յն. մի բառ) ի վար արկեալ՝ խոստովանեսցէ զխոտորումն յեղման. (Փիլ. այլաբ.։)


Ապաշաւեմ, եցի

va.

to regret, to repent of, to lament.

· Calfa

NBHL (3)

μετανοέω. poenitet me. Ապաշաւ առնուլ. յապաշաւս լինել. ապաշաւանս կրել. փոխել զմիտս. դառնալ. ցաւիլ. զղջալ. ապաշխարել. լալ. աւաղել. եւ ստրջանալ. փոշիմանել, ափսոսալ. փիւշման օլմագ. աճըմագ. թէօվպէյէ կէլմէք.

Հրեշտաք ապաշաւեսցեն զանձն իմ. (Մամիկ.։)

Քաւ լիցի ախայել ապաշաւել (յն. մի բայ) յանձն իմ. (՟Ա. Մակ. ՟Ժ. 5։)


Ապաշխարութիւն, ութեան

s.

repentance, penitence;
mortification.

· Calfa

NBHL (2)

Ապաշխարութիւն՝ ապաշաւելն միայն է զանցեալ գործս վատթարութեանն. պտուղ ապաշխարութեան անկեղծ բարեգործութիւնն է. Շ. մտթ.։

Արկանեն միւսանգամ ընդ ապաշխարութեամբ. (Եզնիկ.։)


Ապաշնորհ, աց

adj.

ungrateful;
vain;
vile, disagreeable.

· Calfa


Ապառաժ, ից

s. adj.

rock;
rocky, rugged, hilly, stony;
—ն Արաբիա, stony Arabia.

· Calfa

NBHL (1)

Հարկանէր զապառաժ եւ զանտաշելի զկարծրութիւն վիմին. (Զքր. կթ.։)


Ապառաժուտ

adj.

rugged, rough, stony, rocky.

· Calfa

NBHL (1)

Ի վերայ ապառաժուտ վիմին հաստատնոյ. (Եփր. համաբ.։)


Ապառնի, նեաց

s. adj. gr.

futurity;
future;
— ժամանակ բայից, future tense.

· Calfa

NBHL (3)

Ոչ միայն ի ներկայումս, այլ եւ յապառնիսն։ Յապառնիսն՝ յաշխարհի թողուլ յիշատակ։ Զապառնեացն օգուտս ցուցանէ. (Պիտ.։)

Մինն աստեացս, եւ միւսն ապառնեացն։ Պտմել յապառնիսն։ Աստ եւ ի հանդերձեալն ապառնի. եւ այլն. (նար։)

Ըստ քերականաց՝ մի յերից բաժանմանց ժամանակի բային.


Ապառում

adj. adv.

insolent, pert, bold, audacious;
—ս, insolently, pertly.

· Calfa


Ապաստանիմ, եցայ

vn.

cf. Ապաստան լինել.

· Calfa

NBHL (1)

Տեսակ լրութեան մեծ լուսաւորացդ տարերականաց ի քոյդ ապաստանեալ տիրական ծագումն՝ միանան. (Նար. խչ.) իմա՛ համարձակեալ յանդիման երեւիլ։


Ապատ

cf. Շէն.

· Calfa

NBHL (1)

Յապատս եւ յանապատս միայնանոցս շինէին. (Եղիշ. ՟Գ։)


Ապատոհմ

adj.

ignoble, obscure, low, plebeian.

· Calfa

NBHL (1)

Յապատոհմիկ իսկ կնոջէ. (Պիտ.։)


Ապարահանոց

s.

privy.

· Calfa

NBHL (1)

Արտաքնոց. ճեմիշ. լուալիք. Այս բառ կայ ի լուսանցս աստուածաշնչից ի վերայ բառին Լուալիք, որ ի (՟Դ. Թագ. ՟Ժ. 27։)


Ապարասանութիւն, ութեան

s.

insolence, effrontery, impudence, licentiousness.

· Calfa

NBHL (2)

Զբազմութիւնն՝ ապարասանութեան լծթնկէց լինելոյ (յն. մի բառ՝) թաթկոյթ արարեալ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զի մի՛ գերազանցութիւն պատուոյն բարձրացուսցէ զմարդն յապարասանութիւն. (Պրպմ. ձ։)


Ապացոյց, ցուցից

s.

index, sign, mark;
example, model;
proof, argument, reason, evidence, testimony;
demonstration;
յայտնի —, evident proof.

· Calfa

NBHL (1)

Ապացոյց առցուք ասացելոցս՝ եւ զոր ի մեզ մարդս։ Բուռն եհար զբազկաց իւրոց. ապացուցաւս յայտ առնէ, թէ մարմին է մարդս, եւ բազուկ՝ եղբայրն հարազատ։ Ճշմարիտ ապացուցիւս երեւելի առնէ զասացեալն. (Լմբ. ատ. եւ Լմբ. ժող. եւ Լմբ. սղ. եւ այլն։)


Ապաւանդակ, աց

s.

cord, string, line.

· Calfa

NBHL (1)

Մի՛ շարժեսցին ցիցք խորանի նորա, եւ մի՛ խզեսցին ապաւանդակք նորա։ Երկայնեա՛ զապաւանդակս քո, հաստատեա՛ զցիցս քո։ (Ես. ՟Լ՟Դ. 20։ ՟Ժ՟Դ. 2։)


Ապաւառ, աց

s.

excrement.

· Calfa

NBHL (1)

Զոր ի միում աւուր որպէս զխռիւ կիզեցին, յեօթն ամիս զապաւառ մարմնոցն ապա կարացին ամփոփել. (Լմբ. զքր.։)


Ապաւինիմ, եցայ

vn.

to trust, to confide, to rely;
to take refuge, to take shelter.

· Calfa

NBHL (1)

Յո՛ր եւ կամիս ի նաւահանգիստդ ապաւինեցի՛ր. (ՃՃ.։)


Ապաքէն

conj. adv.

then, therefore;
perhaps;
already;
in effect, in fact, indeed, truly, really;
— ցապաք, nevertheless, however, yet, notwithstanding.

· Calfa

NBHL (2)

Ապաքէն ասիցէք առ իս զառակս զայս։ Արդ զի՞նչ լինիցի. ապաքէն լսեն եթէ անկեալ ես։ Ապաքէն մարդիկ՝ որ ինչ ի վեր է քան զինքեանս, յայն երդնուն։ Որ շատ խօսի, ապաքէն ըստ նմին եւ լսիցէ։ Ապաքէն հայեցար ընդ ծառայ իմ յոբ. եւ այլն։ cf. Ո՞Չ ԱՊԱՔԷՆ.

Եթէ մի էր ամենեցունց հասարակ սեռ էակն, փաղանունաբար ապաքէն ամենայնք էակքն ստորոգէին. (Պորփ.։)


Ապաքինացուցանեմ, ուցի

va.

to cure, to restore to health;
to take away, to cause to cease.

· Calfa


Ապաքինեմ, եցի

va.

cf. Ապաքինացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Ապաքինեալ ընդ նմին զխաւար մեղաց. (Նար. ՟Լ՟Դ։)


Ապերախտ, ից

adj.

ungrateful.

· Calfa

NBHL (1)

Ապերախտք առ նորա երախտիսն եղաք։ Լե՛ր մի յինունցն ապերախտից, այլ տասներորդին նմանեա՛ց. (Խոսր.։)


Ապիկար

adj.

impotent, weak, feeble.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ ի նաւի գոլով՝ յապիկար եւ յանզօր մարմին. (Տօնակ.։)


Ապիրատ, ից

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

· Calfa

NBHL (2)

Օրինաւորքն արդար, եւ անօրէնքն՝ ապիրատք. (Պղատ. մինովս.։)

Վասն իշխանացն ոչ խոստովանէին, զի մի՛ ապիրատք եղիցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)