Entries' title containing յ : 6192 Results

Պայծառազարդ

adj.

superbly ornamented, magnificent, splendid, superb.

NBHL (6)

Պայծառ զարդարեալ. վայելչապանծ. գեղեցիկ.

Խորանք պայծառազարդք. (Մանդ. ՟Ի՟Գ։)

Զգեցուցանէ հանդերձ պայծառազարդս. (Թէոփիլ. պհ.։)

Խարիսխ պայծառազարդ Քրիստոսի հաւատոյն. (Ճ. ՟Գ.։)

Կազմել սեղան պայծառազարդ քրիստոսասիրաց եւ ընթերցասիրաց. (Ճ. ՟Ե.։)

Տեսեալ պայծառազարդ հասակ մանկութեանն՝ զարմանայր. (Արծր. ՟Ե. 3։)


Պայծառազարդեմ, եցի

va.

to adorn with elegance.

NBHL (2)

Պայծառ զարդարեալ. վայելչազարդ առնել.

Իբր զծառսն տեառն՝ առատապէս պայծառազարդեաց. (Նար. խչ.։)


Պայծառազարդութիւն, ութեան

s.

splendid ornament, embellishment, magnificence, glory.

NBHL (4)

Պայծառ զարդ. շքեղութիւն. եւ Պայծառազարդելն.

Բոլոր հրաշիցն պայծառազարդութիւնք. (Անան. եկեղ։)

Պատմէ ... զեկեղեցւոյ պայծառազարդութիւն խաչիւն եւ սեղանով, մարմնով եւ արեամբն տեառն. (Նար. երգ.։)

Տեսանե՞ս զճշմարտութեանն Աստուծոյ պայծառազարդութիւն. (Լմբ. պտրգ.։)


Պայծառազգեաց, գեցից

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious.

NBHL (7)

λαμπροφόρος splendidam seu candidam vestem (vel formam) gerens, candidatus. Զգեցեալն պայծառս կամ զպայծառութիւն. սպիտակազգեաց. պայծառ. եւ Ի զգեստս պայծառս.

Անդ սիւնք եկեղեցւոյ պայծառազգեաց վառեալ՝ աստուածածագ հրոյն բորբոքմամբ միացեալք ի լոյսն անշիջանելի եւ սուրբ։ Պայծառազգեաց պսակեալք լուսով փառացն Քրիստոսի՝ ընդ սրբոց առաքելոցն եւ մարգարէիցն պարս. (Խոր. վրդվռ.։)

Վասն անթիւ բազմութեան հեթանոսաց պայծառազգեցից առաջի Աստուծոյ. (Նախ. յայտն.։)

Որ պայծառազգեաց վայելչութեամբ պսակեաց զսուրբն Հռիփսիմէ եւ զԳայիանէ. (Շար.։)

ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ ԼԻՆԻՄ, ՊԱՅԾԱՌԱԶԳԵՆՈՒՄ. λευχειμονέω albis induor, laetitiam prae me fero. Պայծառս զգենուլ. պայծառազգեստիլ. պայծառանալ.

Ի ներքս մտէք յանարատ հարսնարանն, պայծառազգեաց լեալք մաքուր եւ անաղտ իմաստիւք. (Նիւս. երգ.։)

Որք նորափետուր բանիւ զարդարեալք՝ պայծառազգեցան եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյն Սահակայ. (Շար.։)


Պայծառազգեստ

adj.

dressed splendidly, wearing brilliant garments;
luminous, glorious;
cf. Պայծառազգեաց.

NBHL (10)

Վայելչացեալք եւ ի զարդուցն կազմուածս, եւ պայծառազգեստք ի փայլող զինուցն մաքրութենէ։ Պայծառազգեստ սպիտակութիւն։ Պայծառազգեստ վարսաւորութեամբ ծաղկին հրճուել. (Պիտ.։)

Պայծառազգեստք եւ սպիտակափայլք ըստ պատահման արծաթոյ. (Նար. առաք.։)

Պայծառազգեստ վայելչութեամբ սպասաւորել սրբութեանցն. (Շ. ընդհանր.։)

Փողփողելով ի վերջաւոր պայծառազգեստ եւ պճնաւոր. (Շ. եդես.։)

Առաքեաց զնա ի զգեստս պայծառազգեստ (կամ պայծառագեղս) թագաւորութեանն. (Եփր. թագ.։)

Զարդարեցաք զսա սպասիւք պայծառազգեստիւք. (Յիշատ.։)

Պայծառազգեստ պսակեալ արփիափայլ հրաշիւք. (Խոր. վրդվռ.։)

Լուսաւորեա՛ պայծառազգեստ՝ քղանցիւք ոսկեղինօքն զառագաստ քո զարդարել. (Գանձ.։)

Մեք կողոպտէաք, սա զմերկս պայծառազգեստ զարդարէր. (Եղիշ. երէց.։)

Պարակից դուք եղէք յայսմ աւուր վերին զօրաց պայծառազգեստից սրբոց հրեշտակաց. (Տաղ.։)


Պայծառազգեստ լինիմ

sv.

cf. Պայծառազգեստիմ.


Պայծառազգենում, ցայ

vn.

cf. Պայծառազգեստիմ.

NBHL (3)

ՊԱՅԾԱՌԱԶԳԵԱՑ ԼԻՆԻՄ. ՊԱՅԾԱՌԱԶԳԵՆՈՒՄ. λευχειμονέω albis induor, laetitiam prae me fero. Պայծառս զգենուլ. պայծառազգեստիլ. պայծառանալ.

Ի ներքս մտէք յանարատ հարսնարանն, պայծառազգեաց լեալք մաքուր եւ անաղտ իմաստիւք. (Նիւս. երգ.։)

Որք նորափետուր բանիւ զարդարեալք՝ պայծառազգեցան եկեղեցիք Հայաստանեայց ի ձեռն սրբոյն Սահակայ. (Շար.։)


Պայծառազգեստիմ, եցայ

vn.

to dress oneself splendidly, to wear superb apparel, to bedizen or bedeck oneself elegantly.

NBHL (4)

Պայծառս զգենուլ. պայծառազգեաց լինել.

Այժմ երկին ի վերուստ պայծառազգեստեալ. (Խոր. վրդվռ.։)

Որք ի հեթանոսաց պայծառազգեստեալք կային առաջի Աստուծոյ. (Լմբ. յայտն.։)

Որով տիեզերք պայծառազգեստեցան արեգակնակերպ ճառագայթիւք. (Գանձ.։)


Պայծառազգեստութիւն, ութեան

s.

luxury in dress.

NBHL (5)

ՊԱՅԾԱՌԱԶԳԵՍՏՈՒԹԻՒՆ ՊԱՅԾԱՌԱԶԳԵՑՈՒԹԻՒՆ. λαμπροφορεία splendidae vel candidae vestis gestatio, facium gestatio. Պայծառազգեստն լինել. պայծառութիւն. ջահազդեցութիւն, կամ ջահակրութիւն.

Եղիցին նոցա երկինք նոր՝ պայծառազգեստութեամբ. (Յճխ. ՟Ի՟Գ։)

Տալ սմա շնորհս սրտի պայծառազգեստութեան. (Մաշտ.։)

Ի կերակուրս, յըմպելիս, ի պարաւորութիւնս եւ ի պայծառազգեստութիւնս. (Սարգ. ՟բ. պ. ՟Ա։)

Գեղեցիկ էր եւ երէկ մեզ պայծառազգեցութիւնն եւ լուսաւորութիւն (ճրագալուցի զատկին). (Ածաբ. պասք ՟Բ։)


Պայծառաթեւ

adj.

brilliant-winged, superbly feathered.

NBHL (2)

Որոյ թեւքն են պայծառ, գեղեցիկ, պսպղուն.

Սիրամարգ պայծառաթեւ. (Վեցօր. ՟Ը։)


Պայծառալոյս

adj.

very luminous, glittering, dazzling, refulgent.

NBHL (2)

Այժմ արեգակն պայծառալոյս ի վերինն հասեալ կամար. (Խոր. վրդվռ.։)

Իբրեւ զարեգակն ի մէջ աստեղաց պայծառալոյս ցուցանի (սուրբ կոյսն) ի դասս սրբոց. (Ճ. ՟Ժ.։)


Պայծառախօս

adj.

clear speaking;
eloquent.

NBHL (2)

Պայծառ ի խօսս. պերճախօս.

Պայծառախօսն Յոհան՝ Ոսկիբերան ասացաւ. (Վրդն. լուս.։)


Պայծառակերպիմ, եցայ

vn.

cf. Պայծառանամ.


Պայծառակերպութիւն, ութեան

s.

Transfiguration.

NBHL (5)

Պայծառակերպիլն. պայծառութիւն կերպարանաց. մանաւանդ Այլակերպութիւնն Քրիստոսի ի Թաբոր. καταμόρφωσις transfiguratio.

Այսոքիւք տօնիս նկարագրի պայծառակերպութիւն։ Յոյնք զսա Պայծառակերպութեան եւ Պսակաց կոչեն տօն, եւ հայք Վարդավառ։ Յիրաւի վարդավառ զսա ձայնէ եկեղեցի, եւ պայծառակերպութեան եւ պսակաց տօն. (Խոր. վրդվռ.։)

Այսօր զահագին քո զմիւսանգամ ցուցեր զպայծառակերպութիւնդ ի թաբորական լերին. (Գանձ.։)

Անճառելեացն հրաշից պայծառակերպութիւնք, եւ սքանչելի յօրինուածք. (Անան. եկեղ։)

Դասաւորեա՛ պայծառացեալ ընդ սուրբս քո ... դասակարգեա՛ պճնազարդեալ պայծառակերպութիւն. (Խոսր.։)


Պայծառակերտ

adj.

magnificently built, superb.

NBHL (3)

Պայծառ կերտեալ. գեղեցկաշէն.

Ուր եւ շինեացն զպայծառակերտ քաւարանն սուրբ. (Յհ. կթ.։)

Ի շինութիւն պայծառակերտ քաւարանաց. (Ուռպ.։)


Պայծառակշիռ

adj.

well-matched, very resembling.

NBHL (1)

Գեղատախտակն՝ պայծառակշիռ՝ հասակաչափ՝ զգեղ երեսաց յանդիման ցուցանէին. (Ագաթ. յորմէ եւ Սանահն.։)


Պայծառահրաշ

adj.

wonderful, amazing.

NBHL (1)

Պայծառահրաշ լուսով եւ փայլումն գալստեանն Քրիստոսի զհաւատացելովքս փարի. (ՃՃ.։)


Պայծառանամ, ացայ

vn. fig.

to brighten, to become clear;
to shine, to glitter, to sparkle, to be resplendent;
to shine, to render oneself illustrious, to flourish, to signalize or distinguish oneself, to be remarked, to become a person of note.

NBHL (7)

ἁναλάμπω, καλλοπίζομαι reluceo, splendeo, exornor, claresco, floresco, glorior. Պայծառ լինել. լուսափայլել. շքեղանալ. պերճանալ. պճնիլ. երեւելի լինել. փառաւորիլ. պարծիլ.

Ի ժամանակի այցելութեան իւրեանց պայծառասցին. (Իմաստ. ՟Գ. 7։)

Յօրինէր կազմէր ամենայն զարդու իւրով, եւ պայծառանայր առաւել յոյժ. (Յուդթ. ՟Ժ. 4։)

Կղեմէս Աղեքսանդրայ երէց եւ պանտենոս փիլիսոփոս ստոյիկեան ի մերմէ ոճոյս՝ պայծառանային։ Աղեքսանդրոս ի դաւանութեան պայծառացաւ. (Եւս. քր. ՟Բ։)

Սուրբ հարքն երկոքումբքս այսոքիւք բարեփառութեան ղամպարօք փայլեալք պայծառանային. (Յհ. իմ. երեւ.։)

Դնեմք առաջի պայծառացելոց ոգւով՝ զլուսափայլ բանից ճառագայթ. (Շ. ընդհանր.։)

Պայծառասցին լապտերք հոգւոց մերոց։ Պայծառացեալ ի կամարս լուսեղէնս։ Պայծառացի՛ր եկեղեցի Աստուծոյ ընդ ճգնութիւն սրբոց վկայից. (եւ այլն. Շար.։)


Պայծառանշան

adj.

glorious, illustrious.

NBHL (2)

Պայծառ նշանօք. կամ Նշանաւոր յոյժ.

Այնպէս բարձրապատիւ եւ պայծառանշան առաքեցաւ (Պօղոս) ի Տեառնէ. (Ագաթ.։)


Պայծառաշինութիւն, ութեան

s.

sumptuous building.

NBHL (2)

Պայծառ շինութիւն, կամ շինուած.

Տաճարին պայծառաշինութիւնն գողացեալ լինէր. (Գանձ.։)


Պայծառապէս

adv.

splendidly, gloriously, pompously, magnificently.

NBHL (5)

Պայծառ եւ պանծալի օրինակաւ. փառօք. շքով. վայելչապէս.

Առաքէ ի Հայս պայծառապէս զՏիրան թագով պսակեալ։ Ուր պայծառապէս իսկ բորբոքի ջահ սրբութեան զգուշացելոցն յարթնութեան. (Յհ. կթ.։)

Իսկ իշխանն զգեցեալ զհանդերձս իւր՝ շրջէր ի քաղաքին պայծառապէս. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Թագաւորն քո զինեսցի պայծառապէս. (Լմբ. ովս.։)

Պայծառապէս զարդարէ զնա (այսինքն զեկեղեցին). (Ուռպ.։)


Պայծառապսակ

adj.

crowned splendidly, wearing a brilliant crown.

NBHL (2)

Որ ունի զպայծառ պսակ. պայծառացեալ թագիւ, կամ ինքնակալութեամբ.

Մատուցեալ ի յօգոստաբնակ պայծառապսակ պատկառատեսակն պաղատ՝ զինուորէր. (Նար. խչ.։)


Պայծառավայելուչ

adj.

very fine, magnificent.

NBHL (2)

Պայծառ վայելչութեամբ. սպիտակափայլ.

Պայծառավայելուչ սպիտակ են զգեստք իւրեանց. (Մծբ. ՟Ի՟Թ։)


Պայծառատեսիլ

adj.

of a shining aspect, luminous, brilliant.

NBHL (3)

Պայծառ տեսլեամբ. փառացի. շքեղ.

Սպասս վայելուչս՝ գունագոյնս՝ պայծառատեսիլս. (Կորիւն.։)

Անմահութեան փառացն ցանկացի՛ր. այն է պայծառատեսիլ եւ լուսաւոր. (Ոսկ. յհ. ՟Ա. 41։)


Պայծառացուցանեմ, ուցի

va. fig.

to clear, to brighten, to render brilliant, to give splendour;
to cause to shine, to render illustrious, to distinguish, to celebrate;
— զբանս, to render clear, to explain, to dilucidate.

NBHL (7)

λαμπρύνω, φαιδρεύω clarifico, illustro, exorno. Տալ պայծառանալ. փայլեցուցանել. լուսաւորել. վայելչացուցանել. զարդարել. փայլեցնել, շէնցընել, փառաւորցընել.

Որ զժողովս ոչ ընչիւք, այլ սքանչելեօք զանազանութեան պայծառացուցանես. (Եւագր. ՟Խ։)

Զկերակրոցն վայելումն պահք պայծառացուցանեն. (Բրս. պհ.։)

Պայծառացուցանելով զբանս իւր՝ ասէ. (Իսիւք.։)

Պայծառացուցեր սուրբ զեկեղեցի։ Պայծառացո՛ զմանկունս քո յօրհնաբանութիւն ծագողին զշող լուսոյ. (Շար.։)

Պայծառացո՛ ընդ սուրբս քո. (Ժմ.։)

Զհոգւոյ բարետոհմութիւն պայծառացուցանել։ Զսէրն Քրիստոսի պայծառացուցանէ յորդւոց սորա հոգիս. (Լմբ. պտրգ. եւ ստէպ։)


Պայծառափայլ

adj.

shining, sparkling, glittering.

NBHL (4)

Պայծառ փայլեալ. լուսափայլեալ.

Պսակ պայծառափայլ՝ վարուց իմաստութեան. (Նար. կուս.։)

Վասն յերեսաց արժանատես եւ պայծառափայլ գոլոյ՝ զԲառնաբաս (Արամազդ կոչէին). (Ոսկ. գծ.։)

Զիմացուածս պայծառափայլ բանականաց. (Վրդն. ծն.։)


Պայծառափող

s.

clarinet.


Պայծառերանգ

adj.

bright coloured.

NBHL (3)

Պայծառերանգ նիւթով զգեստաւորեալ պճնազարդէր. (Ասող. ՟Բ. 2։)

Նաեւ ծաղկօք զարդարողին, պայծառերանգ պճնեալ զարդին. (Յիշատ.։)

Պայծառ երանգօք կամ գունով. փողփողեալ.


Պայծառերես

adj.

of a bright countenance, gay, cheerful, sprightly.

NBHL (2)

Պայծառ դիմօք. ըստ յն. ոճոյ՝ եւ աչօք.

Հրաչեայ սա կոչի վասն առաւել պայծառերես եւ բոցակնագոյն իմն լինելոյ. (Խոր. ՟Ա. 21։ 1)


Պայծառութիւն, ութեան

s.

clearness, light, brightness, splendour;
lustre, brilliancy, magnificence, glory, celebrity, renown;
magnitude;
vivacity, serenity;
limpidness, purity.

NBHL (8)

λαμπρότης, φαιδρότης, διαυγία , ἕλλαμψις candor, splendor, fulgor, claritas. Պայծառ գոլն, եւ պայծառանալն. լուսափայլութիւն. լոյս. փայլումն. յստակութիւն. շքեղութիւն. վայելչութիւն.

Զանցանէր պաղծառութեամբ զթագաւորաբնակ արքունեօքն։ Մարդոյ լոկոյ անհնարին է զայսպիսի պայծառութիւն լուսոյ զգենուլ. (Եղիշ. ՟Գ. եւ ՟Ը։)

Եւ այնպէս գոյացան պայծառութիւնքն երկրորդք՝ սպասաւորօվք առաջնոյ պայծառութեանն. (Ածաբ. ծն.։)

Մին ի միոջէ աստուածութենէն լինիցի պայծառութիւնն միաւորութեամբ բաժանեալն, եւ միաւորեալ բաժանմամբ։ Զքարանց բազմապատկութիւնս եւ զպայծառութիւնս։ Մաքուր պայծառութիւն եւ այլն. (Առ որս. ՟Է։)

Անհաստատ են պայծառութիւնքս, եւ աշխատութիւնքս վշտագինք։ Զիմաստութիւն նորա առանց ամենայն երկբայութեան ցուցանեն պայծառութիւնք արարածոցս. (Իսիւք.։)

Ընդ քեզ է սկիզբն զօրութեան, պայծառութիւն սրբոց քոց, յարգանդէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ. (Ղեւոնդ.։)

Այսօր եւ հրեշտակք ուրախանան ընդ պայծառութիւն քո սուրբ եկեղեցւոյ. (Շար.։)

Զեկեղեցւոյ պայծառութենէ մի՛ անփոյթ առնէք։ Որ եւ ընդ բնաւ աշխարհս մեծազարդ պայծառութեամբ զարդարեալ լինէին եկեղեցիք. (Շ. ընդհանր.։)


Պայղակենութիւն, ութեան

s.

sect of the Paulicians.

NBHL (2)

Պղտորութիւն. չար. վատթարութիւն. կուրութիւն աղանդոյ պղծագործ պաւղիկեանց.

Նախկին մծղնէութեան պայղակենութեան խեշերանք. (Յհ. իմ. պաւլ.։)


Պայղակումն, ման

s.

dazzling, hallucination.

NBHL (2)

Շլացութիւն որպէս յերեսաց փայլակման. բլշակնութիւն, մթագնութիւն. կամ փայլիւն շլացուցիչ.

Ո՛չ ըստ չափոյ երեւեցելոյն, այլ ըստ տեսողացն կուրութիւն գործէ. որպէս ուրեմն պայղակումնն Պօղոսի աչացն։ Զամենայն փառս նորա առ Պօղոս եղելոյ զպայղակմանն ուսի՛ր. որ զպայղակումնն ոչ եբեր, զիա՞րդ զփառսն բերիցէ զանչափս. (Բրս. թղթ.։ 3)


Պայման, աց

s. adv.

condition, nature, state, quality, circumstance;
condition, term, measure, rule, limitation, close;
part, article, proposition, transaction;
stipulation, agreement, treaty, bargain, compact, pact;
— անհրաժեշտ, condition, sine qua non;
— ժամանակի, appointment, assignation;
— կենաց, condition, state, circumstance;
— նամակ, original draft of a treaty or contract;
հայցուածոյ —աւ, in an interrogatory manner;
—աւ, upon condition, on terms;
— դնել, to place or impose conditions, to make a contract, to contract, to bind oneself by contract;
cf. Ժամանակակէտ.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «դաշն, դաշինք, ոճ, ձև, կերպ» ՍԳր. Եւս. քր. Կիւրղ. ծն. Ոսկ. մ. ա. 19 և յհ. ա. 27. որից պայմանաւոր Ա-գաթ. Վեցօր. պայմանել Խոր. Վրք. հց. տա-րապայման Բուզ. անպայման Ագաթ. յետ. նաբար գրուած է ըստ մհյ. պոման Զքր. կթ. Ուխտ. Բ. 86. Մխ. դտ. Մեսր. եր. Մարթին. Անսիզք 9, 13, 15, 47. պոմանել Կանոն. բարդութեամբ՝ պոմնթուխթ «պայմանա-թուղթ» Անտիզք 75։ Նոր բառեր են պայմա-նագիր, պայմանաժամ, պայմանադրու-թիւն, պայմանական, պայմանատրուիլ, նա-խապայման։ -Նոր գրականում (արևելեան բարբառ) անպայման ստացել է «անպատ-ճառ, անշուշտ» իմաստը (ազդեցութեամբ ռուս. бeзуcловнo ձևի), մինչդեռ հին նշա-նաևութիւնն է «չափից դուրս, չափազանց» (անպայման սքանչելի Ագաթ.), իսկ արև-

• = Պազ. paimān «չափ, սահման, խոս-տում, դաշինք, համաձայնութիւն, դաշնա-դրութիւն», պրս. [arabic word] paimān «պայման, ուխտ, դաշինք», [arabic word] paymāna «մի չափ է. 2. գինու մեծ կթղայ», պհլ. ❇ pat-mān, [arabic word] patmānak «դաշինք. համաձայնութիւն, չափ, աստիճան» ❇ [other alphabet] ápatmān «անպայման=չափազանց, ան-չափ»։ Իրանեանից են փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] faymān «պայման» (Կամուս, թրք. թրզմ. Գ. 532), արևել. թրք. [arabic word] paуman կամ [arabic word] paymanah «մի տեսակ չափ»։ Իրանեան ձևերը ծագում են paiti-մասնիկով՝ mā «չափել» արմատից. ըստ այսմ պրս. [arabic word] paymūdan, պհլ. pat-māyend, քրդ. piwán «չափել» (Horn § 363), որոնց հետ հմմտ. սանս. mana «չափ», յն. μέτρον (որից մետր) «չափ», լտ. mētior «չափել», ռուս. мepa «չափ» ևն։-Հիւբշ. 230։

• ԳԴ (յետոյ ՆՀԲ) դնում են պրս. փէյ-ման ձևից։ Böttich. ZDMG 1850, 360 սանս. pratimāna։ Նոյն, Arica 80, 344 սրա հետ նաև պրս. ձևը։ Lag. Urgesch, 139 պրս.-ից փոխառեալ է դնում։ Mül-ler SWAW 38, 555 յիշում է նաև եբր. [hebrew word] (patmān?) ձևը, որ չունի Ge-senius։ Մորթման ZDMG 26, 526 բևեռ. pini «պայման» և 544 vidimana «պայ-ման»։ Նորայր, Կորիւն վրդ. էջ 275 ան-պայման դնում է պրս. փէյմուտէն «չա-փել» բայից։

• ՓՈԽ.-Վրաց. 3აემანი պաեմանի «պայ-մանաժամ», მაემნობა պաեմնոբա «պայ-մանաժամ որոշել», უჭაემანო ուպաեմանո «անորոշ»։

NBHL (16)

պ. փէյման. σύγκρισις conjectura, conditio σύνταξις coordinatio τάξις ordo τρόπος modus ἔξεις vires προθεσμία ἠμέρα կամ ὤρα praestitutum tempus, statuta hora եւ այլն. Ուխտ. դաշն. սակ. խոստումն. կարգ. օրէնք. կանոն եւ եղանակ եւ չափ իրաց եւ բանից. հանգամանք. եւ ժամադրեալ սահման. ոճ. ձեւ. ահտ, շարթ.

Ըստ պայմանի իւրում առնիցեն (զզատիկն)։ Նուէրք իւրեանց ըստ պայմանի իւրեանց։

Ըստ թուոյ նոցա եւ ըստ պայմանի իւրեանց։ Այս էր պայման խորանին վկայութեան։ Պահեսջիք զքահանայութիւն ձեր ըստ ամենայն պայմանի սեղանոյն։ Մի պայման, եւ մի չափ, եւ մի օրինակ ամենեցուն (մեքենովթացն)։ Արտաքոյ բնակութենէ ի տալ (կամ տար) պայման հրամանին տարապարտուց մեռանել (չիք ի յն) Թուոց. (՟Թ. 3։ ՟Ի՟Թ. 6. 24 = 37։ Ել. ՟Լ՟Ը. 21։ Թուոց. ՟Ժ՟Ը. 7։ ՟Գ. Թագ. ՟Է. 37։ ՟Գ. Մակ. ՟Դ. 14. եւ այլն։)

Աղքատ առողջ, եւ զօրաւոր պայմանաւ (յն. զօրութեամբ). (Սիր. ՟Ը. 14։)

Ուխտ պայմանի հաստատեսցեն։ Խնդրելով պայման ուխտի։ Մի՛ արդեօք պայմանին ստիցէ։ Զայս պայման ուխտի գրեալ, եւ խաչ հաստատեալ, կնքեսցես. (Խոր. ՟Բ. 8. 32. 86։ եւ ՟Գ. 48։)

Սահմանաց եւ բաժնից պայմանս ուսուցանել (այսինքն զչափս). (Եւս. քր. ՟Ա։)

Պայման արար, թէ ես յորժամ գամ, արձակեմ ի կապանացն. (Փարպ.։)

Յաւուր պայմանի հատուցման իւրոյ՝ զոր եդ՝ ի ձեռս մեր տացէ զվճար փոխոյն. (Շ. ընդհանր.։)

Թողուլ զբանիցն զառանձինն պայմանն, եւ զմիտս լեզուին թարգմանել. (Կիւրղ. ծն.։)

Զճշմարտութիւն նոցա (շարժման աստեղաց) առ ձեռն պայման Պտղոմէի յանդիման կացուցանէ. (Շիր.։)

Հարցուածոյ պայմանաւ զբանն առաջի դնէ։ Զպայման ծննդեանն (բանին ի հօրէ) ոչ գիտեմք. (Սարգ. յկ. ՟Թ. եւ Սարգ. ՟ա. յհ. ՟Ա։)

Խնդրեմ զմիտսն քո, եւ զիրացն որ գործիցի՝ զպայման ... Ածէ այնուհետեւ ի գեղեցիկ պայման աղօթիցն։ (Մեղաւորի) տայ ժամանակ եւ պայման պատասխանւոյ. (Ոսկ. մ. ՟Ա. 19։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 27։)

Յորդեգրութեան պայման վերացան. (Լմբ. սղ.։)

Դիտէր զժամանակակէտ պայմանն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

ՊԱՅՄԱՆ ՆԱՄԱԿ. Նամակ գրեալ պայմանաւ. յետկար, կամ բուն պատճէն ուխտին.

Պայման նամակն՝ որ հայերէն գրով էր՝ յապստամբութեանն կորեաւ։ Զպայման նամակն իսկ գտանիցէք գրով ձերով. (Աբր. կթ. առ Կիւրիոն.։)


Պայմանագիր

s.

contract, covenant.


Պայմանագրութիւն, ութեան

s.

agreement, convention.


Պայմանաժամ, ու

s.

delay.


Պայմանական, ի, աց

adj.

conditional.


Պայմանաւոր

cf. Պայմանական.

NBHL (4)

Որ ինչ ունի զպայման. ուխտական. վճռական. սահմանեալ. օրինաւոր. թէական.

Կարգ լուսաւորութեան, կանոնք պայմանաւորք (վճռեալք ի ժող. Նիկիոյ). (Ագաթ.։)

Պայմանաւոր չափով բաժանին բաշխին (ջուրք) ընդ ամենայն կողմանս. (Վեցօր. ՟Դ։)

(Յիսուս ի վերջին ընթրիսն) այսպիսի անբաւ բարերարութեամբ պայմանաւոր խօսս արարեալ ըստ նոցա տկարութեանն. (Արշ.։)


Պայմանեմ, եցի

va.

to agree, to conclude a treaty, to stipulate, to contract;
to article;
to qualify, to limit.

NBHL (3)

Պայման առնել, դնել, դաշնաւորիլ. ուխտել. սէօզ գօմագ, փէյլէմէք.

Արք քաջք տաւրացիք, որոց զոգիս ի բաց եդեալ՝ Երուանդեայ պայմանեալ՝ սպանանել զԱրտաշէս. (Խոր. ՟Բ. 43։)

Պայմանեալ էր արմաւ, եւ տուեալ էր գրաւ. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)


Պայուասիկ

s.

fifty pounds.

NBHL (2)

Բառ անստոյգ, որպէս կշիռ ինչ դրամոյ.

Սատեր՝ ՟Դ. դրամակշիռ. եւ պայուասիկն՝ ՟Ծ. լիտր. որ է ՟Ռ. սատեր. (Շիր. կշռ. չափ.։)


Պայուսակ, աց

s.

bag, pouch;
— որսոյ, game-bag;
— ուղեւորաց, cloak-bag;
— կշռոց նենգութեան, bag of false weights.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պարկ, քսակ, մա-խաղ» Միք. զ. 11. Յհ. կթ. Երզն. մտթ. որի հետ նոյն են ապաւասիկ կամ պայուսակ Ոսկ. մտթ. պայուասիկ «դրամական մի կշիռ կամ չափ, 50 լիտր» (ճիշտ հաշւով 16 kil 320 gr. ըստ Մանանդեան, Կշիռները, էջ 41) Շիր. Սեբ. 147 (սխալմամբ գրուած է պալ-ռասիկ տպ. Պօլիս, էջ 231). Բռ. երեմ. 264 գրում է պայսուկ և էջ 270 պաւակս. արդի գրականում կայ միայն պայուսակ «չանթա»։ («Քսակ» և «դրամական չափ» նշանակու-թեանց նոյնութեան համար հմմտ. թրք. [arabic word] kise «քսակ. 2. հինգ հարիւր ղրուշի գումար»)։

• -Պհլ. *payūsak ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. պրս. օ [arabic word] payūza, օ [arabic word] paivaža «շապիկ և նման նմին լայն հան-դերձք»։ Իրանեանից փոխառեալ է նաև ա-սոր. [syriac word] payūsag կամ payvasaα «վզնոց, ցանց» (Brockelm. Lex. syr 271ա)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ. Lag Ges. Abhd. 74 և Arm. Stud. § 1805, որ կասկածում է պրս. payūza ձևի վրայ. սխալ է գտնում կապել իրանեան բառը ուս ձևի հետ։ Müller WZKM 10, 356 իբր բնիկ հա՞յ սանս. wasti-, լտ. vesica «քսակ» բառերի հետ։ Karolides տես փայծաղն։ Պատահական նմանու-թիւն ունին լատ. bisaccium, նյն. βισάϰϰι իտալ. bisaccia, լեհ. bisagi, ուկր. be-Sáhy, բուլգ. bisági «վերարկուի գըր-պան», ֆրանս. besace «երկաչեայ պա-ւուսակ», որոնք ծագում են լտ. bis «կրկին» և saccus «պարկ, քսակ» բա-ռերից (Berneker 57)։

NBHL (3)

Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք (պիտի ըստ յն. կշռովք) անօրէնն, եւ պայուսակաւ կշռոց նենգութեան. (Միք. ՟Զ. 11։)

Պայուսակօք երիւք գանձս լցեալ. (Յհ. կթ.։)

Է՞ր վասն զպայուսակն յիշեաց. (Երզն. մտթ.։)


Պայռիք, ռեաց

s.

notch of an arrow.

NBHL (2)

γλυφίς incisura et crena sagittae. Ստորին ճեղքուած եւ փետուր նետի՝ յեցեալն ի լար աղեղան.

Ձախն բուռն հարկանէ զաղեղանէն, իսկ աջն զլարն յինքն ձգէ՝ ընդ նմին ձգելով հանդերձ պայռեօք զնետն, եւ յառաջ կարկառմամբ ձախու ձեռինն առ նպատակն ուղղէ. (Նիւս. երգ.։)


*Պայտ, ից

s.

iron, horse-shoe.

Etymologies (2)

• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։

• Արդեօք յաջորդից ենթադրուած բռա-կան ձև' է. գաւառականների մէջ այս-պիսի բառ ծանօթ չէ։


Պայտար, ի, աց

s.

horse-shoer, shoeing-smith, farrier.

Etymologies (3)

• , որ և պայթար, բայտար, փայ-տար «կենդանիների ոտքին պայտ զարնող արհեստաւոր կամ ձիու բժիշկ» Վրդ. առ. 57. Ոսկիփ.։

• = Արաբ. [arabic word] baytār նոյն նշ. որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 769 գալիս է [arabic word] batr «պատառել, ճեղքել» արմատից, այսպէս կոչուած՝ պայտարի սմբակը ճեղքելու պատ-ճառաւ։ Սրանից են նաև թրք. քրդ. baytar, վրաց. ბაითალი բայթալի՝ նոյն նշանակու-թեամբ։

• ՀՀԲ և սրան հետևելով ՓԲ՝ մեկնում են պայտ առնող և այս վախճանի հա-մար էլ գրում են պայտառ։ Այսպէս նաև արդի գրողներից ոմանք։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, նոյնը յետոյ Հիւնք.։

NBHL (2)

Բառ ռմկ. որ եւ գրի ՊԱՅԹԱՐ, եւ ըստ պ. բայտար. նալպանտ.

Ես ի սկզբանէ մսագործ էի, եւ արդ ո՞ արար զիս պայթար (կամ զիս բայտար ո՞ արար). (Ոսկիփոր.։ 1)


Պայտարութիւն, ութեան

s.

farriery.


Պայտեմ, եցի

va.

to shoe.


Պայքար, աց

s.

debate, dispute, quarrel, strife, controversy;
գալ, մատչիլ, մտանել ի — ընդ ումեք, to open a question or controversy, to debate, to dispute.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «կռիւ, վէճ» Բուզ. Եզն Եղիշ. «իրար հետ դատուիլը» Կանոն, էջ 64. որից պայքարել Մծբ. կամ պայքարիլ Եղիշ. Յհ. կթ. յետին ձևեր են փայքար Արձ. 901 թուից (Վիմ. տար. էջ 5), Օրբել. հրտր. Էմի-նի, էջ 131, փայկար Ոսկ. եփես. 876, փայ-քարիլ կամ փակարիլ Եղիշ. ը. էջ 123.-Բուզ. էջ 60 ցանկում գրուած է երկու անգամ փայքար, որոնցից մէկը էջ 98 վերնագրում դարձել է յանդիմանութիւն և միւսը պայ-քար։

• = Նպհլ. paykār ձևից. հմմտ. պրս. [arabic word] paikār կամ paigār «կռիւ, մարտ, պատե-րազմ», պազ. պհլ. [other alphabet] l patkār «վէճ. կռիւ, հակառակութիւն, պայքար», զնդ. *pai-tikāra (Horn § 360), որ կազմուած է paiti-մասնիկով kar «գործել» արմատից. հմմտ. զնդ. [other alphabet] paiti. akəra-naot «հակառակը գործեց, հակառակուեց» (Bartholomae, Altir. Wört. 447 բառիս ե-մաստը անյայտ է թողնում)։-Հիւբշ. 220։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ. յետոյ ՆՀԲ Böttich. ZDMG 1850, 360, Arica 80. 343, Spiegel, Huzw. Gram. 187, Տէրվ. Altarm. 70 ևն։

NBHL (6)

պ. բէյքեար. Կռիւ. կագ. վէճ. յոյզք խնդրոց. գավկա, նիզա.

Թո՛ղ ընդ նոսա (եւ ընդ մեզ) պայքար յանդիմանութեան հակառակութեան լիցի՝ ա՛րքայ. (Բուզ. ՟Դ. 8։)

Ընդ պարսից քէշին գտօղս՝ ապաւինեալ ի շնորհսն Աստուծոյ՝ մատիցուք ի պայքար. (Եզնիկ.։)

Ընկերաբար գայիր ի պայքար։ Այսչափ երկայնաբան լինել ընդ ձեզ պայքարու։ Ոչ ինչ մտանեմ ես ի պայքար ընդ քեզ վասն բնութեան արարածոցս։ Ընդ աթենացիսն վիճէին պայքարաւ. (Եղիշ. ՟Բ. ՟Ը. եւ Եղիշ. յառաք.։)

Մինչդեռ ի պայքարին եւ ի տուգանին իցեն։ Եթէ պայքար ինչ իցէ ի մէջ եղբարցն, հաշիւ դիցեն. (Կանոն.։)

Ի պայքար բանից զոք արկանել. (Արծր. ՟Գ. 5։)


Պայքարեմ, եցի

vn.

to create strife, contests or law-suits, to litigate, to question, to dispute;
to struggle hard, to fight, to battle.

NBHL (4)

ՊԱՅՔԱՐԵՄ ՊԱՅՔԱՐԻՄ. Ի պայքար մտանել. կագել. մաքառիլ.

Պայքարես ի մաքառմանդ քում. (Մծբ. ՟Ժ՟Գ։)

Երկայնմտութեամբ պայքարեցաւ ընդ նոսա. (Եղիշ. ՟Ը։)

Համագունդ ընդ միմեանս հարեալ ի հակառակութիւն եւ ի կռիւ պայքարէին. (Յհ. կթ.։)


Պայքարիմ, եցայ

vn.

cf. Պայքարեմ.


Պայքարումն, ման

s.

cf. Պայքար.


Definitions containing the research յ : 10000 Results

Ադեն, ի

s.

cf. Ադին.

Etymologies (2)

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.

NBHL (1)

cf. ԱԴԻՆ, որ եւ Եդեմ. Տեղի դրախտին Ադամայ։ եբր. ատին, էտէն. այս ինքն փափկութիւն։


Ադին, այ

s.

Eden, paradise.

Etymologies (2)

• , ա հլ. «դրախտ, ե-դեմ» Եփր. Եղիշ. ը. էջ 116. Նար. որից ադե-նաբուղխ, ադինաբուխ Անան. եկեղ. Թէոդ. մայրագ. Երզն. լուս. ադինասարաս (չունի ԱԲ) Առաք. պտմ. 39. ադենային Գր. տղ. ադենական Շար. ևն։

• = ասոր. [syriac word] 'əδen, որ է եբր. [hebrew word] 'ēδen, արաբ. [arabic word] 'adn «եդեմ, դրախտ», ասուր. idinu «դաշտ»։ Արմատը (*dn) նշանակում է «փափկութիւն, փափկանալ». այս պատ-ճառով ասւում է հյ. գրգարան «դրախտ» և յաճախ դրախտ փափկութեան։ Նոյն բառի յունական ձևից է տառադարձուած եդեմ, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 300.

NBHL (1)

cf. ԱԴԵՆ, cf. ԱԴԻՆ, որ եւ Եդեմ. Տեղի դրախտին Ադամայ։ եբր. ատին, էտէն. այս ինքն փափկութիւն։


Ազազուն

adj.

dry, arid, dead;
lean, slender, wasted away.

Etymologies (1)

• «ատամք, ակռաներ». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 6։

NBHL (2)

λεπτός, ξηρός, tenuis, minutus, aridus, siccus Չոր. ցամաք. սին. վտիտ. արուգ. գօս. գուրու, արըգ. կամ Նուազ. դոյզն. ճռզած, ազ, զայիք, ուվագ.

Ոստ ազազուն։ Տերեւ ազազուն։ Նշխար հնոյն՝ նախնեացն առաքինութեանց սերմն դոյզն եւ ազազուն. (Փիլ. լին. ՟Բ։)


Ազատ, ի, աց, ից

adj. adv.

free, independent;
freed, affranchised, redeemed, quit, ransomed;
large, vast;
noble;
— Մասիս, the great Ararat;
— առնել cf. Ազատեմ;
— կացուցանել;
to dispense, to exempt;
cf. Ազատաբար.

Etymologies (5)

• , ի-ա հլ. յետնաբար նաև ի հլ. «ազնուական (իբրև հակառակը՝ շինական, ծառայ բառերի). 2. անկախ, ինքնիշխան, ազատուած, արձակ» ՍԳր. Եզն. որից ազա-տել ՍԳր. ազատեցուցանել Յհ. ը. 36, Գաղ. դ. 31. ազատանալ Հռ. զ. 20. Ագաթ. Եզն. Ոսկ. մտթ. ազատաբերան «համարձակա-խօս» Կոչ. 192. ազատախօս Ոսկ. ես. ազա-տութիւն ՍԳր. Ագաթ. Բուզ. անազատ, Ոսկ. մտթ. անազատիկ Ոսկ. մ. ա. 20. ազատա-գունդ Ագաթ. Բուզ. ե. 1. ազատակոյտ Ագաթ. ձերբազատ Մխ. դտ. ազատանի Բուզ. ազա-տազն «ազատազգի» (նորագիւտ բառ) Փոնց. 115. ազատասէր, ազատասիրութիւն, ազա-տամարտ (նոր գրականի մէջ)։ Նոյնից է նաև ազատքեղ (բոյսը) «լտ. petroselinum, տճկ. մաւտանօս, պրս. ջէվհէրի, ռուս. neтрущ-ка» Գաղիան. որ կազմուած է ազատ և քեղ բառերից (վերջինս ունի և քեղ-ա-կարոս). իբր ազատ՝ վայրի քեղ (Տէրվ. Altarm. էջ 81)։

• = պհլ. āzat «ազատ, ազնուական», āzá-tān «ազատանի», պրս. [arabic word] āzād «ազատ», [arabic word] āzāda=հյ. ազատակ, զնդ. āzāta, որ րածուած է նաև բազմաթիւ ուրիշ լեզունե-րում. ինչ. քրդ. azad, āzā, զազա. azád, թրք. [arabic word] azad «արձակ», azadlama «ազա-տագրեալ», չերք. azad, օստյաք. āsad, չաղաթայ. [arabic word] azade «ազնուական, նուրս». վրաց. ազատի «ազատ», ազատոբա «ազա-տութիւն», գաազատեբա «ազատել», թուշ. ազատ և թուրքերէնի միջոցով՝ բուլգար. սերբ. azat, նյն. ἀζάτος, ἀζάτιϰος. -Հիւբշ. 91։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց ԳԴ, լե-տոյ ՆՀԲ, Peterm. 22 ևն։ Էմին, ռուս.

• թրգմ. Ասողիկի, 1864, էջ 254 (ար-տատպ. Истор. М.Хорен. 1893, էջ 304) ազ «ազն, ազգ»+զատ < պրս. zad բառերից։-Ազատ է նաև Մա-սիս լեռան ածականը. Յազատն ի վեր ի Մասիս. (վիպաս. երգ). այս վերա-դիրը բացատրելու համար տրուած են զանազան մեկնութիւններ, ՆՀԲ հաս-կանում է «արձակ, ընդարձակ, բարձր», Մ. Թաղիադեանց, Ճանապարհորդ. ի Հայս. Կալկաթա 1847, Ա. 168, «մայր ասատեալ յերկանց ծննդեան իւրոյ.. արգանդ լեալ նորածին սերնդոց զարմիս մարդկութեան»։ Աստղիկ Արևելեան, 1855, թ. 1, էջ 10, «այս ածականը Նո-յի ան գագաթը տապանը մնալով ազա-տելէն է»։ Կոստանեանց, Հայ հեթ. գր. 1879, էջ 17, «մեզ այնպէս է երե-վում թէ ազատ=զնդ. уazata «պաշտելի բառն է» ևն։ Այս բոլորը անտեղի մեկ-նութիւններ են. ազատ Մասիս նշանա-կում է «ազնուականն, ազատազգին ։

• ՓՈԽ.-Ըստ Bugge հայերէնից են եռաա-ռեալ գոթ. azētizō =յն. εύϰοπώτερον «հեշ-տագոյն», azêtaba=յն. ήδέως «սիրով», Բ. Կոր. ժա. 19 (մեր թրգմ. մտադիւր), Ատիմ. և, 6 յն. ή σπαταλῶσα (հայ թրգմ. գիրգ այ-րին)=գոթ. sō wizōndei in azētjam.-Bugge ցոյց է տալիս, թէ այս բառեոռ ա-րիշ գերմանացեղ բարբառներում չկան, տրուած ստուգաբանութիւններն էլ գղհա-ցուցիչ չեն, ուստի ենթադրում է թէ գոթ, azēts «դիւրաւ» փոխառեալ է հյ. ազատ ձևից։ Այս բառի մեջ ա-երը երկար էին, ինչպէս ցոյց է տալիս իրանականը. գոթա-կան լեզուն t ձայնից առաջ a չունէր, ուս-տի վերածեց e՝ պահելով երկարութիւնը, իսկ առաջին a-ն դարձաւ կարճ, որովհետև շեշտից առաջ գտնուելով՝ արդէն հայերէ-նում կարճ էր հնչւում։ (Այս բոլորը տե՛ս IF 5, 168-80, թրգմ. ՀԱ 1895, էջ 229,,-Իբր հայերէն բառ յիշում է Կոստանդին Պերփերոժէն. ὅνϰατα τὴν τῶν'Ἀρμενίων διάλεϰ-τον ἀζατον ἐϰάλουν «զոր հայերէն բարբառով ազատ կոչեն» (տե՛ս Du Cange 31)։

NBHL (21)

ἑλεύθερος, liber, εὑγενής, nobilis, generosus. Նոյն եւ պրսկ. տճկ. ազատ, էզատ, ազատէ։ Անկախ զայլմէ, որպէս որ չէ ընդ այլով իբրեւ ծառայ. տէր անձին. անձնիշխան.

Մարդս ազատ ի սկզբանէ ստեղծաւ, իսկ ծառայ մեղքն արար. (Համամ առակ.։)

Ազատ թողեալ ի կամս անձանց իւրեանց։ Անձնիշխան եւ ազատ ունելով յինքեան կամս. (Եղիշ. ՟Բ։ Պիտ.։)

Չի՛ք խտիր, ո՛չ ծառայի, եւ ո՛չ ազատի։ Առ ծերս եւ առ ազատս քաղաքին։ Որդի ազատի. (Գաղ. ՟Գ. 27։ ՟Գ. Թագ. ՟Ի՟Ա. 8։ Իմ. ՟Ժ. 17։)

Ծառայի իմաստնոյ ազատք ի սպասու կայցեն. (Սիր. ՟Ժ. 28։)

Ազատից եւ ծառայից. (Ճառընտ.։)

Զտէրն ազատ, եւ զստրուկն ծառայածին. (Նար. ՟Ղ՟Գ։)

Ոչ ազատ փափկացեալ շք զգեղջուկ վշտացեալ։ Բազմութիւն ազատաց եւ շինականաց։ Ըստ ազատաց կարգի։ Բազում եւ այլ ազատ մարդիկ, զոր ոստանիկս անուանէին. (Եղիշ.։)

Հանդերձ ազատօքն վանանդայ։ Զոմանս ի պատուական ազատաց։ Զայլս եւս ազատ կանայս. (Յհ. կթ.։)

Ո՛վ երանելի տէր Վահան ընտրեալ յազատաց. (Շար.։)

Զերծ յօտար կապոյ, ի հարկաց, ի պարտեաց, ի բռնութենէ, եւ այլն. խէլաս.

Ի սուրբ եկեղեցւոյն՝ որ էր ազատ ... դու ընդ հարկաւ եդիր։ Զեկեղեցի եւ զվանք ազատ գրեաց։ Ազատք ի հարկէ. (Եղիշ. ՟Բ։)

Ազատ ի տաժանելի աշխատութեանց։ Ազատ ի մեղաց։ Ազատք յամենայն ախտաւոր կրից։ Ազատ յամենայն ախտից. (Լմբ. պտրգ.։ Յճխ. ՟Ժ՟Գ։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

Ազատ առաքինութեամբ յանարատ սրբութիւնն փափաքանօք միացուցանէ. (Յճխ. ՟Գ։)

Քաջ արանց է յազատ եւ յընդարձակ դաշտի կռուել։ Յազատն ի վեր ի մասիս. (Խոր. ՟Գ. 28։ ՟Բ. 58։)

Ասել նախ մեղմ ձայնիւ, միւսանգամ աղաղակեն ազատ ձայնիւ, բա՛ց մեզ, Տէ՛ր. (Ճառընտ.։)

Այլ ոչ ազատ ի մեղադրանաց բազումք. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ե։)

Ի ցասմանէ եւ ի ցանկանալոյ ի վեր եւ ազատ է Աստուած. (Եզնիկ.։)

ԱԶԱՏ ԱՌՆԵԼ. Ազատել. թողուլ յազատութիւն. ազատ էթմէք.

Եւ այնպէս ազատ զմիտս իմ առնէ ի բոլոր երկիւղէ կարծեաց. (Յհ. կթ.։)

ԱԶԱՏ ԳԵՏ. Տե՛ս ի բռ. յտկ. ան։


Ազբն, բին

s.

weft, woof, warp.

Etymologies (2)

• (-ին, -ամբ) «գործելիք կտաւի սկզբի ծոպերը՝ թելերը» Դատ. ժզ. 13, 14, Եփր. դտ. 343. յգ. ազբունս Պիսիդ. տող 273. գրուած է ասբն Փիլ. ել. 526, ասպն Վրք. և վկ. ա. 516։ Որից ազբախումբ «բազմա-խուռն» Բուզ. 86, ազբոց «ջուլհակի սանտր», Ոսկ. Եփես. 806 (չունի ՆՀԲ), ազբնագող «ազբով հմայող» ԱԲ։

• ասփ, Զթ. ասբիլ «ազբերը ձգել». նոր բառեր ևն ազբասանտր, ազբափայտ, ազբել, ազ-բող, ազբաթել, ազբաճպատ։

NBHL (3)

δίασμα, licium Ծոպ՝ որ լինի սկիզբն կտաւոյ ոստայնանկաց. մասն կտաւոյն կից ընդ ծոպս. ռմկ. եւս ազբ, ասպ. սաչագ։ Ասի ռմկ. եւ ըստ ոմանց՝ նաեւ զսանտրաձեւ հիւսից՝ ընդ որ անցանեն առէջքն. քէօճիւ, քիւճիւ.

Եթէ անկցես զեօթանեսին գիսակս գլխոյ իմոյ ընդ ազբին ... Էառ զեօթանեսին գիսակս գլխոյ նորա հանդերձ ազբամբն ... Կորզեաց զցիցսն հանդերձ ոստայնիւն եւ ազբամբն յորմոյ անտի. (Դտ. ՟Ժ՟Զ։)

Ազբամբ զնոյն յարմարեալ պատմուճան. (Լմբ. սղ. ՟Ճ՟Լ՟Ե։)


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

Etymologies (3)

• . ն հլ. (-ղին, ինք, անց) «ազգ, սե-րունդ, ցեղ», ՍԳր. որից դիւցազն (յգ. դիւցա-զունք) Եզն. Եւս. քր. հսկայազն Եփր. յես. և թգ. համազն Խոր. Յհ, իմ. զհամազունսն Ոսկ. մ. բ. 34. հայկազն Խոր. Մագ. կամ կազնի՞ «երկու տեսակ» Ճառընտ. թագազն Նար. Տօնակ. ծառայազունք Սեբեր. ազնիւ «լաւ ազգից, ընտիր տեսակի, նուիրական» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. «թանկ, սուղ» Վրք. հց. բ. 19. իբրև ձայնարկութիւն «կեցցե՛ս, ապ-րի՛ս, քա՛ջ ե» Մտթ. իե. 21, 23. Ղկ. ԺԹ. 17 (հմմտ. յն. εῦ, ευγε «կեցցե՛ս», εύγενης «ազնուածնունդ, ազնիւ»), ազնուական ՍԳր. Ոսկ. եւս. քր. չազնուութիւն Ոսկ. մ. ա. 21. նոր ձևով և ն-ի կրճատումով՝ դիւցազեան Մագ. հայկազեանք Խոր. հռիփ. Յհ. կթ. Հների մօտ ազն բառի եզակի գործածութիւ-նը անսովոր է։ Նոր գրական բառեր են ազ-նուամեծար, ազնուաշուք, ազնուափայլ, ազ-նուապետութիւն, ազնուապետական, անազ-նիւ, գերազնիւ ևն։

• ՆՀԲ եբր. զան, զենիմ։ Տէրվ. Altarm. 35 յն. γένος, լտ. gens, genuinus, հյ. զա-նազան բառերի հետ, իսկ Մասիս 1882 օգ'՛ 18 զն, զան = ծնիլ արմատից։ Bugge, Etrusl.. u. Arm. 79 ցեղակից յն. ἔ́υνος բառին. Bugge, Lvk. stud 1, 55 կցում է լիւկ. admma բառին, հայերէնի մէջ զ ծագում է հնխ. dh-ից. Ադոնց, Aрмен. вьəm. Юст. 392 իրան. zana «ծնունդ» բառից։ Հիւնք. զանա-զան բառից։ Patrubány IF 13, 124-3 և ՀԱ 1903, 151 եզն բառի հետ՝ իբր յն. ὄσγος «ճիւղ», պհլ. azg «ճիւղ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 ազգ բա-ռից։ Ենսէն, Hilt. u. Arm. էջ 11, 109, 200 հաթ. sin=azin «ժողովուրռ». սեռ. sna, իսկ ՀԱ 1904, 271 sn կամ azni-ազնիւ։ Աճառ. ՀԱ 1905, 346 համարում է անձն բառի կրկնակը, անձն մասնա-ւոր, իսկ ազն հաւաքական իմաստով. նձ> ձայնափոխութեան համար հմմտ. կորիզ և կողինձ, զիս<*զիզ<*զինձ-Թւում է թէ պատահական նմանութիւն ունի մանիք. ❇ ažwn «որդի», ИИАН 1907, 537։

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։

NBHL (4)

Երկիր պագցեն նմա ամենայն տոհմք ազանց։ Օրհնեցէ՛ք զՏէր ամենայն ազինք. (Սղ. ՟Ի՟Ա. ՟Ճ՟Ժ՟Զ։)

Յանձն առնելով զբովանդակ ազնն՝ արմենակայ որդւոյ իւրոյ։ Որ հայոց ազինս հաւատոց եղեն առիթ։ Իսրայէլեանն ազին։ Ազինն Յակոբայ ... Ի ժողովս ազանց ... Ազինք զանազան ազգաց։ Բազմաց ազանց հայր՝ Աբրահամ. (Խոր.։ Յհ. իմ.։ Նար.։ Պիտ.։)

Սեռ եւ տեսակ կենդանեաց՝ մանաւանդ բանաւորաց. մարդիկ եւ հրեշտակք. հոյլ. ժողով, ճինս, նէվ, գըսմ

Ի մարդկային ազնէ։ Ի կանանց ազանցն կերպից։ Ազինք աւազակաց։ Մաքրակրօնից ազանց միանձանց։ Աստուածազարդ ազինք գնդից։ Վերակացութեամբ երջանկացն ազանց ընտրելոց (հրեշտակաց). (Նար.։)


Ազոխ, ից

s.

sour grapes.

Etymologies (3)

• = ձևով նոյն է պրս. [arabic word] azux «մէջը փուտ և դատարկ ընկոյզ» բառի հետ. բայց իմաստով յարմար չէ. իրանեան բառը ևառռո էր սակայն թերևս նախապէս աւելի ընդհա-նուր իմաստ ունենալ. այդ պարագային հայ բառը փոխառեալ պիտի լինէր պարսկերէնից։

• Թիրեաքեան, Պատկեր Ա 191 թուի հա-նել պրս. [arabic word] azāx «որթյօտ» բառից։ Հիւնք. պրս. āzux ձևից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 17 նոյն ընդ ածուխ= պրս. ❇ asux «չվառած, չեփած»։

• ԳՒՌ.-Հճ. ազոխ, Խրբ. ազօխ, Տիգ. mցուխ, Զթ. mզիւխ կամ mծիւխ. իսկ Արբ. ազօխ նշանակում է թէ՛ ազոխ և թէ՛ որևիցև խակ պտուղ.-Բիւթ. լայնաբար «խաղողի սարփինայ», Ակն. «մատղաշ, երիտա-սարդ».-Ազոխ կտրիլ Սեբ. «շատ թթուիլ» (խմորը ևն)։

NBHL (6)

ὅμφαχ, uva immatura vel acerba Բեր որթոյ տհաս եւ թթու, խակն խաղողոյ. գօռուգ.

Ազոխ ատամանց վնասակար է։ Բովանդակեսցի ծաղիկն եւ ազոխն։ Որ ուտիցէ զազոխն, նորին ատամունքն առցին. եւ այլն. (Առակ.։ Ես.։ Եր։ Եզեկ.։)

Փոփոխումն յազոխէն խաղող գործէ. (Փիլ. լիւս.։)

Խակագոյն ազոխիցն անտիոցն. (Մագ. ՟Ժ՟Զ։)

վայրի որթոյ. πολύπη որ եւ դդում վայրենի. cucurbita agrestis vel colycunthis sylvestris

Եգիտ որթ յանդին, եւ քաղեաց ի նմանէ ազոխ լի շալակաւ. (Դ. ԹԳ. ՟Դ. 39։)


Ալ, ի

s.

cf. Ալի.

Etymologies (4)

• , յգ. ալք «ծննդկաններին թշնամի՝ այլանդակ կերպարանքով մի չար ոգի» Տա-թև. ամ. 574. հարց. 150. Ախտարք. որ և ալի Ադամ. 37 (դևք, սատանայ, քաջք և ա-լին),

• =պրս.❇ al «ախտ ինչ սատակիչ, որ պատահի կնոջ, որ նորոգ ծնեալ իցէ զմանուկ իւր. և այս դիպի նմա յօրէ ծննդեան մինչև ցօրն եօթներորդ». մեր մէջ, թերևս և պար-սից մէջ, չար ախտը անձնաւորուած է իբրև չար ոգի. հմմտ. փարսի al «այլանդակ կանացի կերպարանքով առասպելական մի հրեշ»։-Հիւբշ. 262։

• ԳՒՌ.-Շատ տեղ պահուած է ալք ձևով. տե՛ս Բիւր. 1898, 296-7 և 1899, 70 Աբե-ղեան, Arm. Volksgl. 118, Աճառ. Գւռ. բառ. 53։ Ագլ. օլ. Ննխ. ալէհար ըլալ «յանկարծա-կան մի բանից սաստիկ վախենալ» (հաղոր-դեց Ա. Զամինեան, նամակ 1927 յունիս 13). բառը ցոյց է տալիս, որ արմատն է ալ և ո՛չ ալք։ Նոյն արմատից են նաև ալոց-գալոց Մշ. «փորձանք, պատահար», ալոց-գալոց լինել «յանկարծ կորչիլ, անհետանալ. 2. յանկար-ծական մի փորձանքի ժամանակ գլուխը կոր-ցընել», ալոց աշխարհ (կամ երկիր) Սեբ. «հեռավոր անծանօթ երկիր»։

• ՓՈԽ.-Կպդվկ. յն. ἅλης «ծննդկան կանանց և նորածին մանուկներին վնասող մի չար ոգի», ἀλοῦς «մութ գիշերները թափառող և մասռկանց վնասող մի չար ոգի» (Karoli-des KA, συγϰρ, 136-8), ուտ. հալ «ալք. քաջք», հալբաֆտի «դիւահար»։ Քրդ. ալթ «նոյն նշ.» (Ալիշան, Հին հաւ. 226). վրաց. ալի «անտառի ոգի»։

NBHL (2)

կամ ԱԼԻ. Սեռն. լիսեռն. առանցք անուոյ, աղօրեաց. կամ ճախարակ։ (Իսկ յն. ἅλη է թափառումնս որպէս եւ ἁλέω աղալ)

Ալի հոլովելով՝ ոչ փոխէ զտեղին. ինքն յինքեան շրջելով՝ ոչ մատչի ի բաց. նոյն օրինակ եւ երկին պատի յինքեան՝ ոչ տեղափոխութեամբ. (Փիլ. ել. ՟Բ. 55։)


Ալի, լւոյ, լոյ

s.

axle;
millstone;
pulley;
phantom.

Etymologies (2)

• «առանցք, երկանաքար կամ ճախա-րակ». մէկ անգամ գործածուած է Փիլ. ել 509. «Ալի հոլովելով՝ ոչ փոխէ զտեղին. ինքն յինքեան շրջելով՝ ոչ մատչի ի բաց. նոյն օ-իինակ և երկին պատի յինքեան, ոչ տեղա-փոխութեամբ»։

• Այս վկայութեան մէջ ալի անշուշտ ուղ-ղական է. բայց ՆՀԲ կարծում է, որ կա-րող է նաև սեռական լինել, ուստի և նշանակում է ալ, սեռ. ալի, կամ ալի, սեռ. ալւոյ։ ՋԲ ունի միայն ալի ձևը։ Պէտք է կարծել, թէ ՆՀԲ-ի ենթադրած ալ ձևը ճիշտ չէ։-Բառիս մեկնութեան հա-մար ՆՀԲ յիշում է յն. ἀλη «թափա-ռումն» և αλέω «աղալ»։

NBHL (4)

Յեզերս՝ սպիտակացեալ ալի ցուցանել։ Զծովու զահադին ալի։ Ես եզէց ալի;
եւ հեղձուցանեմ զնա։ Վերանայր ալի առ ալի։ Գնաց լուանալ ի ծովն, եւ հարեալ ալոյն՝ առ զսկին ի ձեռանէ ծառային.
(Պիտ։ Մագ. Ե։ Եփր. յհ. մկր։ Ճ. Ա։ Վրք հց։)

Իբրու թէ ալի ինչ ի ներքոյ եզերացն բեկեալ տարածեցաւ. (Բրս. բարկ։)

Ալի ծովու, եւ ալի մարդոյ. (Երզն. քեր.)

Զերիտասարդսն իբրեւ յալւոյ ծերս զգաստագոյնս ցուցցուք. (Ոսկ. մ. բ. 24։)


Ալոջ, ի, աց

s. zool.

she-kid.

Etymologies (1)

• Հիւնք. որոջ հոմանիշից։ Lidén, Stud. 25 լտ. alo, հհիւս. ala, գոթ. alan, հիռլ. alim «սնուցանել» բառերի հետ, իբր բը-նիկ հայ, հնխ. al արմատից (տե՛ս Ա-լիկ), կազմուած -ոջ մասնիկով։ Karst, Յուշարձ. 406 ուլ բառի հետ միասին կցում է սումեր. lu «գառն» ձևին։

NBHL (2)

χίμαιρα capra, capella Ուլ էգ. էգ այծ մատաղ. չէփիճ. չէփիւղ.

Ալոջ անարատ։ Էգ յօդեաց որոջ, կամ ալոջ մի յայծեաց։ Ալոջ մի տարեւոր. (Ղեւտ. ՟Դ. 28։ ՟Ե. 6։ Թուոց. ՟Ժ՟Ե. 27։)


Ալք, ալուց, ալից

s. pl.

cf. Ալուց.

Etymologies (2)

• -«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.

• Որ ժպրհի ձգտիլ՝ սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուխքն անալի... Հիւնք. ալիք բառից։ Ալիշան, Հին հաւ. 222 ռեոմ. գոթ. hell «դժոխք», հհիւս. Հէլ «դժոխոց դիցուհին», Karst, Յուշ. 417 տճկ. alčaq «ցած», alt «տակը»։

NBHL (4)

μυχός, ἅδυτον penetrale, intimus locus, recessus, adytm, profundum Ներքին եւ խորագոյն վայրք անմատչելիք. խորք. խորշք. խոր տեղ. տէրին եէր, էնտէրուն, քեօշէ պուճագ.

Զերկրի ներքին ալսն. որ մինչ յանդունդս եւ ի ներքին ալս ոգւոցն։ Յաղագս անմարմնոցն խօսելով նշանակօք, յորժամ ըստ ներքին ալիցն զտապանակն աստուածաբանէր։ Թունաբերքն (ճճիք) եւ ի նոյն ինքն յալս տաճարաց դարանամուտք են. (Փիլ.։)

Ձգէ զտկարութիւն հոգւոյ իմոյ յալս խաւարի եւ ի մահ մշտնջենական. (Սարկ. աղ.։)

Նուրբ է եւ թափանցիկ, մինչ զի ի ներքին ալս մտանել զօրէ։ Իբր գոռոզն այն դնէր զաթոռն յամպս, անկաւ ի ներքին ալս որպէս փայլակն. (Երզն. մտթ.։)


Ալքիմիա

s.

alchemy.

Etymologies (1)

• «տարրաբանութիւն կամ բնա-յուծութիւն», մանաւանդ «ոսկի շինելու ա-րուեստը» Առաք. 243. այժմ գործածական է միայն քիմիա՝ առաջին իմաստով։

NBHL (2)

cf. ՔԻՄԻԱ. (որ են նոր եւ այլազգական բառք)

Ոչ միայն սէրն է ոսկի, այլ եւ ալքիմիա, որ զայլս ոսկի առնէ. (Առաք. 243։)


Ախ, ի, ից

s. int.

cf. Աղխ. Ah ! Alas !

Etymologies (4)

• . ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։

• Հիւնք. խաղ բառից։ Bugge, Beitr. 36 յն. ἀρϰὲω «արգիլել», ὰρϰος «պահպա-

• նութիւն», լտ. areco «արգելք հանեւ». լիթ. rakinu «կողպել», raktas «բանա-լի» ևն բառերի հետ՝ հնխ. arkh-նախա-ձևից։ Petersson KZ 47, 284 խ մասնի-կով՝ ոլորել և աղեղն բառերի հետ։ Մառ, Оcнов. таблицы, էջ 6 և ЗВО 22 62 «տուն» նախիմաստով կցում է եբր. [hebrew word] ahel «վրան, տուն», արաբ. [arabic word] ︎ ahl «ընտանիք», վրաց. სახღი սախլի «տուն, ընտանիք», լազ. մինգ. օխօրի «տուն» բառերի հետ՝ յաբեթական sxl-hxl արմատից։ Պատահական նմանու-թիւն ունի արաբ. [arabic word] aγlaqq «դու-առ փակել»։

• ԳՒՌ.-Ախց. Հմշ. Մշ. ախ «դռան փա-կանք», Ակն. Խրբ. Հմշ. ախէլ «դուռը փակել», Սեբ. ախլը «գոց, կողպուած». հմմտ. նաև ախլանք Բզ. Բն. Եւդ. Կիւր. Զն. Սեբ. «դուռը կողպելու համար վրան անցուած շղթան», ախիկ Ակն. «դռան կողպէք», ախլել Սեբ. Չն. «դուռը կողպել՝ շղթան դնելով»։ Գրաբարում բառիս ուղղագրութիւնը անորոշ է (ա՞ղխ թե ախ). նոր գրականում միայն աղխ ձևը հա-մարւում է ուղիղ. գաւառականների ախլը, ախլանք, ախլել ձևերի լ ձայնը թերևս շարու-նակութիւնն է հին ղ ձայնի։

NBHL (4)

Կանամբք եւ որդուովք եւ ամենայն ախիւ իւրեանց։ Գնայ ընտանեօք եւ ախիւ առ կայսր։ Չու արարեալ սաստիկ կազմութեամբ, եւ ուժգին ախիւք. (Ագաթ։ Յհ. կթ։ Փարպ։)

այս ինքն աղխ, որպէս Յօդ մարմնոյ. յօդուած. օյնագ.

Զանդամոցն պատկանաւոր ախից ընդ միմեանս յօդումն. (Մագ. Զ։)

Եւ աւաղականն (մակբայ). ա՛խ, ու՛խ, ո՛հ, ի՛շ, վա՛հ. (Թր. քեր. հյ։)


Ախազ

s.

ermine.

Etymologies (1)

• «սպիտակ աքիս» Քաղ. առ լեհ. Ու-րիշ տեղից անյայտ է։

NBHL (1)

Նմանին ողջախոհք ախազաց, որք թողուն զինքեանս ըմբռնիլ յորսորդաց՝ քան թէ շաղախիլ. (Քաղ. առ լեհ.)


Ախաւեղագէս

s.

hanging cornice.

Etymologies (2)

• (սեռ. -ի) «խոյակ, սիւնա-գլուխ» Երեմ. ծբ. 22 (երեք անգամ), Ոսկ. մ. բ. 25, Փիլիպ. 465, գրուած է նաև ահաւե լագէս, խաւեղագէս, աղաւաղագէս, աղխա-ղեագէս (Անկ. գիրք հին կտ. էջ 214), հաւե-ղագէս Ոսկ. եփես. էջ 781։ = անշուշտ բարդուած է ախաւեղ և գէս բառերից, որովհետև այսքան երկար մի բառ չի կարող արմատ լինել։ Առաջինը՝ որ հաւա-նաբար «սիւն» նշանակութիւնն ունի, աւ-լուստ իսպառ անծանօթ է։ Երկրորդը՝ ըստ Թորոմանեանի (անձնական), հյ. գէս «մազ, վարս» բառն է. ախաւեղագէսը ներկայաց-նում է սեան խոյակից վեր՝ թակաղաղի տակ գտնուած մասը, որ աստիճանաձև է լի-նում և կարող է վարսաւոր ձևեր էլ ստանալ։ Ըստ իս գէս՝ յն. γεῖσος, γέῖσσος, γεῖσσο» բառն է, որ նշանակում է «դուրս եր-կարած մաս, քիւ, ցիւ, corniche» և Երեմ. ծբ. 22 երեք անգամ գործածուած է՝ հենց ախաւեղագէս բառի դէմ։-Աճ.

• ՀՀԲ և ՆՀԲ աղխ և գէս բառերից։ φԲ (խաւեղագէս բառի տակ) խաւիղ «բու-ռաստան» և գէս «մազ» բառերից։ Թոր. նեան, Հատընտիր. Ա՛. 212 մեկնում է «վրայէ վրայ շատ ծալք ունեցող»։

NBHL (3)

գրի եւ ԱՀԱՒԱՂԱԳԷՍ. γεῖσος suggrunda, gisus, epistylium, ornamentum Գլուխ սեան իբր գիսաւոր աղխիւք. խոյակ. վերնախարիսխ. տե՛ս եւ ՔՈՎԹԱՐ. սընգլուխ. տիրէք պաշը՝ սաչաղը, սէրսիւթուն.

Սեանցն ... ախաւեղագէսքն նոցա պղնձիք. եւ բարձրութիւն միոյ ախաւեղագիսին ի հինգ կանգնոյ. եւ վանդակապատք եւ նռնաձեւք ի վերայ ախաւեղագիսին. (Երեմ. ՟Ծ՟Բ. 21։)

Սիւնս ախաւեղագէսս խոյակօք. յն. սեանց գլուխս։ (Ոսկ. մ. ՟Բ. 25.)


Ախմար, ի, աց

adj.

cf. Տխմար.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «տխմար» Տիմոթ. կուզ. էջ 330. Յհ. իմ. Պիտ. Փիլ. Մագ. որից ախ-մարութիւն Փիլ. Պիտ. Մագ. ախմարաբար Երզն. մտթ. ախմարագոյն Փիլ. Պիտ. գրուած նաև աղմար ԱԲ. աղամար ԱԲ, որից աղա-մարութիւն «տխմարութիւն» Խոր. ա. 3։ Այս բառի մի քանի ոսկեդարեան վկայութեանց մէջ գործածութիւնը յետսամուտ է համարում Վարդանեան ՀԱ 1921, 110 (Բառաք. դիտ. Գ. էջ 9) և ուղղում է տխմար։

• ՆՀԲ մեկնում է արաբ. ղումր, լգ. աղ-մար։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 38

• պհլ. a-hamār «անհամար, անհաշիւ. անզգոյշ» բառից։ Պատկ. Драг. камнн 65 արաբ. ❇ ahmar «յիմար» բառի հետ։ Տե՛ս և տխմար.

NBHL (4)

որ եւ ՏԽՄԱՐ. ἱδιώτης, σκαιός, εὑήθης. idiota, rudis, imperitus Տգէտ. ռամիկ. գռեհիկ. անուսումն. թանձրամիտ. պարզամիտ. տղայամիտ. ահմագ. գապա. պէօն. արաբ. եզ. ղումր, յոքն. աղմար.

Որ ոչն էր ախմար գիտութեամբ։ Ախմարաց է ձեռնարկութիւնս։ Ըմբռնել զախմարս եւ պարզամիտս ի մարդկանէ։ Փոփոխմամբ խաբէութեանն զրկեն զանձինս ախմարաց։ Ըստ ախմարացն կարծեաց։ Որով տուաք՝ ո՛չ թէ գիտնոց, այլ ախմարաց եւ տղայոց. (Առ որս. ՟Է։ Անյաղթ ստորոգ.։ Յհ. իմ. պաւլ.։ Պիտ.։ Լմբ. պտրգ.։ Շ. եդես.։)

Ախմար եւ տղայական բարք։ Շամբուշ եւ ախմար ինձ թուի՝ կեանս անմահ ի մահկանացուս (յայս աշխարհ) գտանել։ Այո արդարեւ յիրաւի, եւ ոչ ախմար կամ անգիտաբար։ (Փիլ. նխ. ՟ա.։ Մագ. ՟Ի՟Զ։)

Զօրութիւն անհասանելի խորհըրդոյն յաղթէ ախմար եւ տկար մտաց իմոց. (Եպիփ. ծն.։)


Ախոռ, ոյ

s.

stall, stable.

Etymologies (4)

• «ձիու կամ էշի ախոռ» Սեբ. է։ 68, 95. Վրք. հց. (ՆՀԲ դնում է ո հլ. բայց չունի վկայութիւն). որից ախոռապետ Բուզ. ախոռապան Մարթին. տե՛ս և շահախոռա-պետ։

• = պրս. [arabic word] axūr «ախոռ», պհլ. āxvar «ախոռ», axvar i storān «գոմ», քրդ. ❇ axū̄r «ախոռ, մսուր», աֆղան. āxōr, որոնք գալիս են ղնդ. *āxvarəna ձևից և այս էլ ծագում է xvar «ուտել, խմել» արմատից a մասնիկով, ըստ այսմ ախոռ բուն նշա-նակում է «ուտել-խմելու տեղ»։ Իրանեան-ներից փոխառեալ են նաև ասոր. [arabic word] axur, չաղաթայ. axor «մսուր», արևել. թրք, ❇ ὄxór «ձիու ախոռ», օսմ. [arabic word] axor axər, ahər «ախոռ» (և սրա միջոցով նյն. αχούρι, բուլգար. yahər, yaər, ohər, avər, սերբ. hahar, har), վրաց. ախորի, ախուրի «ախոռ», թալմուդ. [hebrew word] «ախոռապետ»։ -Հիւբշ. 93։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Lag. և այլն։

• ԳՒՌ.-Սլմ. ախոռ, Ախց. Ակն. Խրբ. Կր. Շմ. Ջղ. Ռ. Սեբ. Տիգ. ախօռ, Երև. ա՛խօռ, Հճ. ախոր, Մշ. յախոռ, Գոր. Ղրբ. ա՛խուռ, Մրղ. Տփ. ախուր, Զթ. mխէօռ, Ասլ. ախ-վէօր, Ագլ. ա՛հուռ, իսկ Պլ. ախըռ՝ նոր փո-Մրղ. տեղական թուրքերէնի ազդեցութեան տակ՝ իմաստի փոքր փոփոխութեամբ դարձել է «մսուր». այսպէս է հասկանում նաև Բառ երեմ. էջ 216, որ մեկնում է մսուր «ախոռ»։

NBHL (2)

Նոյն եւ տճկ. ախուր, ահըր. σταθμός stabulum Կայարան կամ գոմ գրաստուց.

Որ ոք կամի, դիւրաւ մտանէ յախոռս դոցա, եւ լուծեալ տանի զյաւանակս. (Վրք. հց. ՟Ե։)


Ախտարմոլ, Ախտամախ

s.

astrologer, one who professes judiciary astrology, magician, sorcerer.

Etymologies (3)

• կամ նաև ախտարմող, ախ-տարմաղ, ախտարմախ, ի-ա հլ. «աստղերը դիտելով գուշակութիւն անող». երկու անգամ միայն գործածուած է. մին՝ Խոր. բ. 67 և միւսը՝ Շիր. բոլորն էլ սխալ գրչութիւններ են և աէտք է ուղղել ախտարմար,

• = պհլ. axtarmār «աստեղագէտ, աստղա-բաշխ», որի հետ հմմտ. պրս. axtar-šumār, sitāra-šumār, պհլ. starušmar և հյ. աստե-ղանշմար. բոլորն էլ կազմուած axtár, sitā-тa. աստղ բառից և զնդ. mar=սանս. smar, պհլ. ušmurtan, պրս. šumurdan=հι. հա-մարել բայից. նոյն արմատից է նաև հյ, ճշ-մար։ Ուրեմն բուն իմաստն է «աստղերը հաշւող»։-Հիւբշ. 94։

• ՆՀԲ մոլեալ յախտարս։ Ուղիղ մեկնեց նախ Պատկ. Maтepiaль 1, 7։ Հիւնք. ախտար-մոգ=պրս. mōγ բառերից։

NBHL (3)

գրի եւ ԱԽՏԱՐՄՈՂ. եւ ԱԽՏԱՐՄԱՂ. Մոլեալ յախտարս. զակատեալ զհետ փիլիսոփայութեան ախտարակաց եւ աստեղագիտաց. աստղահմայ. մոգ. քաղդեայ. միւնէճճիմ.

Անտեղի է մեզ այժմ երկրորդել զառասպելսն, եւ ախտարմոլացն (կամ ախտարմողացն կամ ախտարմաղացն) յառաջասացումն, որ են քօդեայք. (Խոր. ՟Բ. 67։)

Ոմանք ի հեթանոսաց պարուց ընդ մեզ վիճին, թէ գոն մարդիկ ախտարմաղք (կամ ախտարմախք), որ զլուսին իջուցանեն յերկիր. (Շիր.։)


Ածուխ, ածխոյ

s.

coal;
charcoal.

Etymologies (3)

• (ո հլ. ըստ ՆՀԲ) «քօմուր» Ագաթ. որից ածխակէզ «հրակէզ» Արծր. բ. 1. ած-խանալ «ածուխ կամ մոխիր դառնալ» Փիլ, յովն. 602 (ձեռ. ածղանալ). այս օրինակնե-րում ածուխ նշանակում է «մոխիր կամ կը-րակ»։ Վերջին նշանակութեամբ պէտք է հաս-կանալ նաև Բուզ. Գ. ի. «Տեսէք ածուղ, որով երկաթ շողացուսցուք... բերին ածուղ, որով խարէին զաչսն Տիրանայ»։ Ածուխ բառը Ողբ. եդ. 8 գործածուած է «մուր»իմաստով. «Թխա-ցան քան զածուխ տեսիլք իւրեանց (յն. άა-βόλην, որ է մուր)»։ Նոր գրականում և բար-բառներում գործածական է միայն «ածուխ» ևմաստով, որից քարածուխ, հանքածուխ, փայտածուխ, ածխագործ, ածխանոց, ածխա-վաճառ, ածխավաճառանոց, բնածուխ, ած-խահանք, ածխաթթու, ածխակոյտ, ածխային ևն։ Բառի հնագոյն ձևն է ածուղ, ինչպէս կայ գործածուած չորս անգամ Բուզ. Գ. ի և այ-լուր. ղ ձայնը գտնուելով բառի վերջում և թերևս ազդուելով ծուխ բառից՝ դարձել է յետոյ խ. այսպէս է ընդունում նաև Հիւբշ. Die altarm. Ortsnamen, 395 ծան.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։

• ԳՒՌ.-Ռ. աձուխ, Գոր. Ղրբ. ա՛նձուր. ❇x անձող, Նբ. անձոխ, Երև. ա՛նձօղ, Շմ. հան-ձուղ, անձող ձևն ունի արդէն էֆիմ. 258։ Նոր բառերն են ածխաթանաք, ածխակոթ «երտ»։ Արրտ. 1911, 419)։ Հյ. ածուղ ձևին նման է հնչում ուտ. ծիլ «վառ ածուխ, պող», որ փո-խառութի՛ւն է արդեօք, թէ հին կովկասեան մի բառ։

NBHL (4)

ἅνθραξ carbo, ἁσβόλη fuligo Ըստ կրկին թարգմանութեանցս յայլ լեզուս՝ ուղիղ գրի ի Հին բռ.

Ածուխ. գործելի, կամ մուր։ եւ ըստ յետնոյս (տճկ. իս) է բանն. (Ողբ. ՟Դ. 8.)

Թխացան քան զածուխ տեսիլք իւրեանց։ Այլ ըստ նախկին նշանակութեան է Փայտ կամաւ խանձողեալ եւ փոխեալ ի նիւթ սեաւ յոյժ ի պէտս տոկուն կրակի. գործելի.

Ածուխ՝ սեաւ է քան զստուեր եւ որ այլ ինչ սեւութիւնք իցեն։ Իբրեւ զածուխ սեւացեալ ... Իբրեւ զածուխ սեւացուցեալ զնոսա. (Յճխ. ՟Զ։) (Ագաթ.։)


Ակահ

adj.

having a knowledge of, well versed.

Etymologies (2)

• = պրս. [arabic word] agāh, պազ. agah, պհլ. akas «գիտուն, հմուտ». ծագում են զնդ. kas, սանս. kāç «նայիլ, նկատել» արմա-տից. հմմտ. նաև օսսեթ. khaçun, khäçun, թրք. agšah «տեղեակ», չաղաթ. agah «ուշադիր»։-Հիւբշ. 94։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ ՆՀԲ, Müller SWAW 42, 250 ևն։

NBHL (4)

Չիցե՞ս ակահ (յն. ո՞չ գիտես), ամարայնւոյ ժամանակ եկն եկաս ի վերայ։ Այնմ չէք ինչ ակահ, քանզի չէիք մօտ։ Խորհրդոց տնտեսութեան չէին ակահ. (Ոսկ. մ. ՟Բ. 17։ եւ Ոսկ. գաղ.։ եւ Ոսկ. ես.։)

Ե՛ւ Աստուծոյ զօրութեանցն ակահ լինիցին, եւ իւրեանց խնամոյն՝ որ առ ի նմանէ. (յն. ուսցին, կամ ի միտ առցեն). (Սեբեր. ՟Թ։)

Խորհրդոց խաչին եւ յարութեանն ոչ եղեւ ակահ. (Երզն. մտթ.։)

Ակահ այն որ չեղեւ, նըկահ եկաց իւրըն բանին. (Մագ. ոտ.։)


Ակառն

s.

citadel, castle, fortress.

Etymologies (2)

• «բերդ, ամրոց» Ա. մկ. թ. 52, 53, 4. 6. որից ակառանք (միայն սեռ. ակառանց) «ռեոռաևանները» Ա. մակ. ժդ. 7, Բ. մակ. 4ե. 31. ուրիշ տեղ գործածուած չէ։

• = յն. ἀϰρα «դղեակ» բառից, որից փոխա-ռեալ են նաև ասոր. [arabic word] aqrā, արաբ. [arabic word] 'aqr, [arabic word] 'aqār «կալուած», վրաց. ակրա, ակարա «սարաւանդ»։ Յոյն բառի իսկական նշանակութիւնն է «ծայր», յետոյ «գագաթ, լեռան բարձունք», որից էլ «դղեակ կամ ռերդ». հմմտ. նոյն արմատից ἀϰρόπολις «միջնաբերդ, բուն՝ ծայրաքաղաք»։ Հայերէնի մէջ ն վերջաւորութիւնը յօդ է. ինչ. ձուկն, ջերմն ևն։-Հիւբշ. 339։

NBHL (2)

Բառ յն. ἅκρα arx, summitas Բերդ. ամրոց. վերնակողմն քաղաքի ի բարձու. գալէ, հիսար.

Ամրացուցին զքաղաքն Բեթսորայ, եւ զակառն։ Եդ զնոսա յակառն Երուսաղէմի ի պահեստ։ Զպատանդսն՝ որ էին յակառն. (Ա. Մակ. ՟Թ. 52. 53։ ՟Ժ. 6։)


Ակատ, ի

s.

agate;
boat, skiff.

Etymologies (3)

• «թանկագին քար է» Ել. իը. 19, լթ. 12. Եզեկ. իը 13. Ոսկիփ. յետնաբար ագաթէս, ագադէս Տոմար. յակաթ նորագիւտ Յալտ. իա. 20։ = յն. ἀχάτης նոյն նշ., որ կարծւում է թէ իր անունը ստացել է Սիկիլիոյ Աքատէս գե-տից՝ ուր այս քարից շատ էր գտնւում (Բառ. Ա. «րոց, էջ 18)։ Յունարէնից փոխառեալ են նաև լտ. achates, գերմ. Achat, ֆր. agate «ակատ»։ Հայերէնը պիտի լինէր ուղիղ տա-ռադարձութեամբ *աքատ, բայց t-ի տեղ ունինք կ, ինչպէս որ ֆրանսերէն բառն էլ նման փոփոխութեամբ ունի g.-Հիւբշ. 339։

• «սակաւ». գիտէ միայն Բառ. եռեմ. էջ 9, որ և էջ 96 դնում է հյց. զակատ «զփոքր»։

• «մակոյկ, նաւակ». միայն Նար.

NBHL (5)

որպէս յն. ἁκάτιον, ἅκατος navicula, cymba Փոքրիկ եւ անշուք նաւակ. կուր. մակոյկ. գայըգ, սանկալ.

cf. ԱԳԱԹԷՍ. որպէս յն. ἁχάτης achates Ակն պատուական՝ պէսպէս գունով, կամ խառն երանգօք. Ֆրէնկի րագամ, այնի հուր, այնիւհիրր, չէղմիկիւրպէ այս ինքն կատուի աչք.

Գոճազմ, եւ ակատ, եւ սուտակ։ Զամենայն ականս պատուականս ... զակատն եւ այլն. (Ել. ԻԸ. 19։ Եզեկ. ԻԸ. 13։)

Ակատն նման է յակնթի՝ տեսլեամբ կապուտակ՝ շուրջ սպիտակ ունելով նման կճոյ. եւ է որ առիւծագոյն է. (Ոսկիփոր.։)

Իմաստունքն ասեն, թէ կայ ակն մի՝ որ ագաթէս կոչի. ի մի կողմանէն երեւի եօթն պատկեր կուսի գեղեցիկ, եւ ի միւս այլ կողմն պատկեր թագաւորի. (Տօմար.: (Տե՛ս եւ ի ծան. Թեսաւրոսի):)


Ակիշ, ակշի

s.

hook, hasp;
a sort of iron shovel.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «կեռ, երկաթի ճանկ՝ կրակ խառնելու համար ևն» Վստկ. 213 3կ. ղրիմ. Յայսմ. սեպտ. 25 (գրծ. աքշով). բոլորն էլ յետին։

• Նախ Lag. Ges. Abhd. 204 պրս. aιაὶ akanj ձևերի հետ, որ Arm. Stud. § 6 սխալ է գտնում։ Ուղիղ մեկնեց Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գր. Ա. 192, որից նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244։ Այս համեմատութիւնը մերժում է Հիւբշ. էջ xx ծան. չվստահելով պարսիկ ձևի ստուգութեան վրայ։ Սխաււում են Գազանճեան, Պալեան և Մխիթարեան, երբ ենթադրում են թէ թրք. eyiš, egis հոմանիշ ձևերը հայերէնից են փոխա-ռեալ (տե՛ս Բիւրակն 1898, էջ 450, 712, 789 և Յուշարձ. 328). այս ձևերը ծա-գում են ուղղակի պարսկերէնից, նոյն-իսկ թերևս մեր բառը թուրքերէնից լի-նի։ Սագրզեան ՀԱ 1909, 335 (օղակ բառի հետ) և Karst, Յուշարձ. 402 (ա-գոյցք բառի հետ) կցում են սումեր. ag', ak «օղակ, կեռ» բառին։

NBHL (3)

Գործի երկաթի ճանկաւոր ի պէտս դնելոյ եւ հանելոյ ինչ ի թոնրէ. լինի եւ իբր ի ձեւ թիոյ կամ թաթի, վասն որոյ եւ այն ռմկ. թաթակիշ ասի. էկիշ, էյիշ, չէնկէլ.

Ակիշ մի տաքցո՛։ Երկաթն ի խոփս, ի մանկաղս, ի կեռս, եւ յակիշս. (Վստկ. յԻսրայէլէ։ Յկ. ղրիմ.։)

Ակշօք զերեսն քերթեցին։ Երկաթի հրացեալ ակշօք խարել զլեզուն։ Ակշօք կորզեցին զատամունս նորա. (Հ=Յ. եւ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ի՟Ա.։ Տէր Իսրայէլ. մայ. ՟Ժ՟Ը.։ Տէր Իսրայէլ. յուլ. ՟Ժ՟Զ.։)


Ակութ

s.

hearth, fire side.

Etymologies (3)

• «կերակուր եփելու վառարան». մի մի անգամ գործածուած է Վրդն. ել. Կանոն և Յայսմ. ապր. 23 (էառ զիս յակութէ անտի)։

• ԳՒՌ.-Ջղ. աքութ «վառարան, օջաղ»։ Բառ. երեմ. էջ. 140 ակութ ձևով յիշում է խարոյկ բառի բացատրութեան մէջ. որից երևում է որ իր ժամանակ բառը յայտնի և սովորական ձև էր։ Փամբակ՝ ակութ «փոքրիկ թոնիր, որի վրայ կերակուր են եփում, հաց թխում կամ քուրսի դնում» (հաղորդեց Ստ. Զօրեան). նոյնը նաև Շամախի (տե՛ս Շիր-վանզադէ, «Քաոս»)։

• ՓՈԽ.-Վրաց. ակութա «խոհանոցի փուռ, վառարան»։ Վրացերէնում այս բառը ստու-ռառանուած չէ և Չուբինովը համարում է հայերէնից փոխառեալ։

NBHL (2)

Կրակետղ, ուր պահի կրակ մասնաւոր յեփել ինչ. օճագ. աթեզթան.

Մտանելով ի թոնիր, ի թուայ, յակութ՝ որ ասի ի հայս։ Թէ ի թոնդրուք, կամ մերձ առ ակութ գտանիցի. (Վրդն. ել.։ Կանոն.։)


Ակումբ, ակմբի, ից

s.

circle, assembly, company;
banquet, feast;
mattress, canopy-bed, sofa;
— առնուլ՝ բոլորել, to assemble, to sit in a circle;
to feast together.

Etymologies (3)

• , ի հլ. «սեղան, բազմական» Բուզ. դ. 4. «հանդիսականների խումբ կամ բազմու-թիւն» Եղիշ. Շնորհ. Նար. որից ակումբ առ-նուլ «խումբ կազմել» Լմբ. ակումբ մաշկեայ «մենդար, վրան նստելուփոսթ, մորթի» Յու-դիթ ժբ. 15. ակմբահոյլ Թէոդ. խչ. ակմբիլ «հաւաքուիլ» Եղիշ. խր. եռակմբանոց «երեք բազմոցով ճաշասեղան կամ սեղանատուն (ըստ հռովմէական սովորութեան), triclini-um» Փիլ. տեսակ. բազմակմբանոց «շատ բազմոցներով կամ նստարաններով սեղանա-տուն» ԱԲ։ Բառի հիմնական նշանակութիւնն է «նստիլ», որ սակայն գործածւած չէ. ա-կումբ մաշկեայ այն մաշկի կամ մորթի կտորն է, որի վրայ նստում էին (ինչպէս հիմայ մահ-մետականները՝ աղօթելու ժամանակ). ա-կումբ «ժողով. բազմութիւն» բառի համար հմմտ. ֆրանս. séance (seoir «նստիլ» բա-յից), ռուս. заcыданie (cидыть «նստիլ» բայից), հյ. նիստ (ժողովի), նիստ գումա-րուիլ, նստից բացակայիլ ևն։ Նոր գրակա-նում ակումբ նշանակում է «կլուբ» (օր. գրա-կան ակումբ, Հայոց ակումբ ևն), որի փոխա-րէն գործածւում է նաև ակմբանոց։

• «ընկողմանիլ», յն. ϰυπτω «ծռիլ, հակիլ» բառերին ցեղակից։ Հիւնք. ումպ, ըմպել ռառից։ Գազանճեան, Արև. մամուլ 1902 74 ա մասնիկով խումբ բառից։ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 228 լտ. accubare. accumbere «բազմիլ, ընկող-մանիլ» բառից փոխառեալ։-Եռակմբա-նոց և բազմակմբանոց բառերը ԱԲ կարծած է ըմպել արմատից և ըստ այսմ գրում է եռակըմպանոց, բազմա-կըմպանոց «իրեք կամ շատ նըս-տարանով տեղ՝ ուտելու, իւմեւռւ». սխալը ուղղում է նախ Նորայր, Բառ. ֆրանս. (triclinium), յետոյ Թէոդիկ և վերջին անգամ մանրամասն՝ Ուղուրի-կեան, Ամէն. տարեց. 1909, էջ 226-8.

• ՓՈԽ.-Վրաց. ակումի «ժողովուրդ, բազ-մութիւն. դէզ, կոյտ, խումբ». մարգալիտիս ակումի «մարգարտի շարք». բ-ի համար հմմտ. պատշգամ-պատշգամբ, սալամ (թըռ-չունը)-սալամբ, ևն։

NBHL (8)

Խումբ հանդիսական. ժողով ուրախութեան կամ սգոյ. բազմութիւն բոլորեալ. պար. բազմական. ակում օրուան ժողովուրդ, ակում տեղի հանդէս. մեճլիս, ճէմիյէթ.

Պէսպէս դասք պաշտօնէիցն յակումբ հանդիսի շուրջ զնովաւ դասակցեալ։ Քերովբէքն ակումբ կային. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Զ։ եւ Շ. եդես.։)

Բազմեալ իմ ի գլուխս պարու ակմբից դասու՝ այնր երախանաց։ Մատուցին ընծայեցին շուրջ զնովաւ ակումբ զբուրումն խնկոց ջահիւք վառելովք. (Նար. ՟Ի՟Զ. եւ Նար. խչ.։)

Հրեշտակք ակումբ առեալ եղանակեն։ Ակումբ առեալ շուրջ զ՜ավ (զԱստուածավ՞՞) Ակումբ առեալ ի սպասու կան։ Զերգս օրհնութեան եղանակեալ՝ քաղցր ձայնիւ, ակումբ առեալ. (Լմբ. համբ.։ Մաքս. ի դիոն.։ Ոսկիփոր.։ Շար.։)

ԱԿՈՒՄԲ ՄԱՇԿԵԱՅ. κῴδιον pellis villosa Մաշկեղէն օթոց կամ սփռոց բազմելոյ, եւ ի պէտս սեղանոյ. փօստ. փէօստեքի. սէտջատէ.

Արկ նմա բազմական ի գետնի զակումբն մաշկեայ. (Յուդթ. ՟Ժ՟Բ. 15։)

Աթոռ աստուծոյ (սուրբ կոյս), սրովբէական ձայնիւ. (Տաղ.։)

Ակումբ առեալ զքեւ երկնային զօրացն՝ ահիւ սարսափմամբ ծածկեն զդէմս իւրեանց. (Նար. տաղ եկեղ.։)


Ակօս, ից, աց

s.

furrow;
— ձգել, to make a furrow, to plough.

Etymologies (1)

• ՀՀԲ թւում է թէ կապում է յն. αυλας հոմանիշին։ Տէրվ. Altarm. 27 սանս. karšu, զնդ. karša «ակօս» բառերի հետ։ Հիւնք. աղիւս-ից։ Ղափանցեան, տեղեկ. ինստիտ. 2, 79 կասուլ «կամնել» բայից։

NBHL (3)

αὕλαξ sulcus Առու եւ ածու հերկոյ. հետք արօրոյ բացեալ խոփով. էվլէք.

Անհնար է ումեք միով եզամբ ակօս ի դաշտի ձգել. (Սարգ. յկ. ՟Է։)

Հերկեմք զանդաստան մտաց՝ սրբութեան ակօսիւ։ Ի նոսա յեցեալ՝ զշաւիղ ակօսի աղօթիցս կատարէ. (Լմբ. սղ.։)


Ա՜հ

int.

oh! ha!

Etymologies (4)

• , ի հլ. «վախ, սարսափ» ՍԳր. Ագաթ. Եզն. որից ահաբեկ «սոսկալի», Ոսկ. գաղ. ա-հագին «սարսափելի. 2. «շատ մեծ» ՍԳր. Ա-գաթ. Եզն. Ոսկ. Վեցօր. ահարկու ՍԳր. ա-հաւոր ՍԳր. Ագաթ. ահեղ ՍԳր. ահել կամ յահել «վախեցնել» Ոսկ. բ. կոր. ա-հեալ «սարսափած» Ագաթ. Պտրգ. 226. չահագին Ոսկ. մ. ա. 20. զ սաստ-կականով զահանդիլ Մագ. թղ. 236. նոր գրականում ահաբեկիչ, ահագնադղորդ, ա-հազանգ, ահեղասաստ։ Առանձին հոլովական մի ձև է զահի, որից զահի հարկանիլ «սար-ւաել» ՍԳր.։ Ահ ունի նաև երկու ուրիշ ձև 1. ահիւ, որ գործածուած է յետին շրջանում ահիպարանոց Յհ. կթ. էջ 201, 324, ահիա-սարսափ Շ. բարձր. ձևերի մէջ. և 2. արհ, որ գտնում ենք արհական «սարսափելի» Ոսկ. ես. արհաւիրք «սարսափ, ուրուական տեսիլ» ՍԳր. Ոսկ. Ագաթ. արհուրանք ԱԲ բառերի մէջ. սրանից զ սաստկականով զարհ, որից զարհուրիլ «սարսափիլ, շատ վախենալ» ՍԳր. զարհուրանք ՍԳր. զարհուրեցուցանել ՍԳր. հեղգազարհուր Արիստ. առաք. կայ և զար-հաւրատեսակ Նար. -այս ձևերը կազմուած են կրկնութեամբ, ձայնաւորի փոփոխու-թեամբ և հ-ի անկումով. արհաւիր՝ ւ յաւե-լուածով (հմմտ. ծեթևեթ, սեթևեթ) և արմա-տական ա վերածելով ի, իբր արհաւիր =*ար-հաւարհ. իսկ զարհուրիլ<զարհ-ուրհ-իլ (ա վերածուած ու)։ Հնագոյն և նախնական ձևն է արհ, ինչպէս ցոյց է տալիս նաև վրացերէ-նր. ր-ի անկումր սովորական է հայերէնում. հմմտ. զոհ<զորհ, խոհ<խորհիլ ևն։

• ԳԴ պրս. [arabic word] huy «ա՛հ» բացագանչու-թիւնից դնում է հյ. ա՛հ և գոյականաբար ահ «վախ», նոյնը նաև Հիւնք, Տէրվ. Նախլ. 84. սանս. tras, զնդ. tarəs, հպրս. tars, պրս. tursīdan, լտ. terrere, յն. τρεῖν «վախենալ» բառերի հետ՝ հնխ. tars. tras արմատից, իբր արհ, որից թե-թևացած՝ ահ։ Թիրեաքեան Սարնամակ ծան. 41, վախ, պախ և պակ հոմանիշ-ների հետ, իսկ Բազմ. 1912, էջ 269 վախ բառից թեթևացած։ Pedersen, Հայ. գր. ւեզ. 56 սանս. քti-«յարձակում», հսլ. rati «կռիւ» բառերի հետ. հմմտ. մահ։ 3. Գ. Մ., Պտմ. գրակ. էջ 16 ահիաարա-նոց բառի մէջ ահի=սանս. ահի «օձ»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Ղրբ. Մշ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ահ, Ագլ. Հճ. օհ, Զթ. օհ, ոհ, Ակն. այհ, Խրբ. այ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. ախ. այս բոլորը աւելի «Աստուծոյ ահը» բա-ցատրութեան մէջ են գործածում։ Արհ ձևը պահում է Եւդ. արհուրելի «զարհուրելի»։ Ա-ռանձին ոճերով գործածւում են ահ անել, ահ ոօել, սիրտը ահ ընկնել, ահ տալ ևն։ Նոր գաւառական բառեր են ահալի, ահակալել, ահաճար ահահորիլ (արտասանուած ախա-խորիլ), ահազոր, ահնթփիլ, զահնդիլ, զա-հահորիլ, զարզանդ, զարհուր ևն։ Հետաքըր-քըրական է գւռ. ահառիլ «սոսկալ» իր զանա-զան ձևերով. -ահռիլ, ահռուիլ, ահմռիլ, ոհ-մըռիլ, ոհմիլ, հմռիլ, զահմռիլ, զահրուիլ։

• ՓՈԽ.-Մեզանից է վրաց. զարի «վախ, սոսկում». ծագում է հյ. արհ ձևի *զարհ սաստկականից. մեր կորցրած ր ձայնը վրա-ցականում դեռ պահւում է։

NBHL (20)

Յահէ նորա խռովեցան։ Ահիւ եւ խնդութեամբ բազմաւ։ Անկաւ ահ ի վերայ նորա։ Եղեւ ահ ի վերայ ամենեցուն՝ որ լսէին զայս։ Լի եղեն ահիւ։ Ահ կալաւ զամենեսին։ Ահ պատեաց զնա։ Ահիւ մեծաւ տագնապէին։ Աշակերտ Յիսուսի ի ծածուկ վասն ահին հրէից։ Ահ եւ երկիւղ եւ սոսկումն մարմնոյ։ Յահ եւ յերկիւղ եւ ի դողումն. եւ այլն։

Առ սիրով եւ ահիւ դիցն։ Եւ ձեզ ահ լիցի այս, եւ երկիւղ ի մահուանէ։ Որ կացեալ են յահի քում. (Ագաթ.։)

Ահ երկիւղի։ Ահս պակուցանօղս ի վերայ նորա հեղուին. (Յհ. կթ.։)

Յահագին ահիցն յայն ակնածելով։ Յորոց յահիցն սարսեալ. (Անան. եկեղ։)

Ահիւ զահն արտաքս հանէր. (Ոսկ. յհ.։)

Յոյժ ընդ ահիւ անկեալ է բնութիւնն մարմնոյ։ Զահ եւ զերկիւղ մարդոյն արկեալ է արարչին ի վերայ գազանաց. (Եղիշ. ՟Բ։ Եզնիկ.։)

Դողումն. τρόμος tremor դող. դիթրէյիշ. դիթրէմէ.

Տալ զահ եւ զերկիւղ քո առաջի ամենայն ազգաց։ Զահի հարեալ էին. (Օր. ՟Բ. 25։ Մրկ. ՟Ժ՟Զ. 8։)

Պակուցումն. հիացումն. ապշութիւն. արհաւիրք. ἕξστασις exstasis, terror, stupor. հեյրան. սերկէրտանլըգ. ույուշմագ.

Անկաւ ահ տեառն ի վերայ ամենայն ժողովրդեանն ... Եղեւ ահ ի տեառնէ։ Եղիցի ահ մեծ ի տեառնէ ի վերայ նոցա։ Ահ մեծ անկաւ ի վերայ նոցա. (Ա. Թագ.։ Զքր.։ Դան.։)

Յերեւելն իւրում արդարոցն՝ զահ իւր յինքն ամփոփէր. (Ագաթ.։)

Ետուն զահ իւրեանց ի վերայ երկրին կենդանութեան։ (Եզեկ. ՟Լ՟Բ. 26.)

Ահ արկանել սրբոցն, կամ ամենայն քրիստոնէութեան. (Եղիշ. ՟Ը։)

ԱՀ ԱՌՆԵԼ. Նոյն ընդ վ.

Ահ առնելոյ իսկ էր. (Ճ. ՟Բ.։)

ԱՌ ԱՀԻ. իբր մ. Առ երկիւղի. յերկիւղէն. վախէն, վախնալէն. գօրգուպ. գօրգուսունտան.

Առ յոյժ ահին ոչ կարէին ընտրել զիւրեանցն եւ զօտարացն. (Պիտ.։)

Առ ահի սրտիս ասէ՝ զայն գործեցի. (Յհ. կթ.։)

Ահիւ եւ տագնապաւ հասցէ ի վերայ ձեր. (Իմ. ՟Զ. 5։)

Եւ ոչ այնուհետեւ ահ ընդ ահ խօսէր. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Աղ, ի, ից, ոց

s.

salt;
— ուխտի, ուխատզի, — կնքեալ, sign of true friendship;
— եւ հաց, commensality, love;
— առնուլ, — եւ հաց ուտել, to eat in company, to be social, to be convivial.

Etymologies (6)

• , ի հլ. «աղ» ՍԳր. Բուզ. Ոսկ. որից աղաջուր Սիր. Ոսկ. աղահում «աղի և հում» Յհ. կթ. 329. աղի ՍԳր. անաղ Շնորհ. ընդհ. կամ լ ձայնով՝ անալի «առանց աղի» Ոսկիփ. Առաք. լծ. սահմ. 234. շրջմամբ՝ ալանահամ «անլի» անդ՝ 288. աղուճակ «աղի փայլուն կտոր» Ոսկ. ես. աղկեր «աղած ձուկ» Եպիփ. յղ. ակ. յաղել «աղով համեմել» ՍԳր. Ա-գաթ. Եփր. ծն. աղահար «աղած» (չունի ԱԲ) Տարօն. էջ 278 (Զիմս աղահար օրհ-նել և ուտել). աղահատ «աղի, շօռ» Նուշր. 81 (չունի ԱԲ). «Ի յաղահատ տեղիք սերմ մի՛ բանէք»։-2. աղի նշանակում է նաև «կծու», որից աղութիւն «կծութիւն» Վեցօր. փխբ. «սրտառուչ». ինչ. «Աղի ողբով զաղէտսն նու-ագէին» Ոսկ. ես. «Ելաց աղի ողբովք» Լմբ. առկ. «Ջաղի աղէտս ողբոցն» Անան. նեն. ռ-րից աղի և ողորմ Ոսկ. մ. բ. 8. Եբր. իգ. կամ միացեալ աղիողորմ «սրտառուչ» Մամբր. Նար. Սրգ.-3. կրկնութեամբ աղաղ «մորթ աղելը» Կանոն. աղաղել «մորթ աղել, ռա-բաղել» Կանոն. աղաղոց «մորթ աղելու ա-ման» Կանոն.-4. աղ՝ իբր նշան բարեկա-մութեան՝ Բուզ. դ. 53, որից աղ ուխտի, ուխտ աղի ՍԳր. Եփր. մն. աղ առնուլ «բարեկամա-նալ» Ոսկ. մ. բ. 7. աղ և հաց ուտել «բա-րեկամանալ սեղանի վրայ» Եղիշ. Ոսկ, աղուփոխ «բարեկամութիւնը նենգող» Եփր. ել. էջ 185.-5. իբր նշան խեղճուկ կե-րակուրի, որից աղիկ Ոսկ. ա. տիմ. (Ի չորաբեկ սեղան մատչին, ոմն հացիկ և աղիկ, և ոմանք իւղիկ ևս յաւելուն). աղուհաց «սակաւապէտ կերակուր» Ոսկիփ. աղուհացք «մեծ պահք», որ և աղհացք, աղցք Արշ. Ճշ. Տօնաց. ժմ. 170. Սամ. անեց. շար. 168. Ճառընտ. (հմմտ. Ննխ. ախացք). նաև աղու-հացք «բաղարջակերք» Եփր. վկ. արև. աղ-ցըմի («յաղուհացսն մի՛ ասեր» ձևից համա-ռօտուած) Շար. Տօնաց. աղապէտ «diδte» Խոսր. Լծ. նար. Բժշ. կամ աղպէտ Վստկ.-6. իբր նշան ապականութեան, որից աղարտ վարել՝ իբր թէ արտը աղ վարելով՝ «քանդել, կործանել, փճացնել» Դատ. թ. 45. աղարտել «նախատել, այպանել, փճացնել» ՍԳր. Ոսկ. Եփր. ա. կոր. 69. աղարտութիւն Սեբեր. ա-նաղարտաբար (նորագիւտ բառ) Պրպմ. 8։. -7. իբր նշան համի կամ քաղցրութեան, փափ-կութեան, սիրունութեան, որից աղու «քաղցր, անոյշ» Խոր. Պիտ. Կար. կամ փոխաբերաբար «կեղծաւոր, քծնող, նենգամիտ» Ոսկ. մ. ա. 4. Պիտ. (-ու մասնիկի համար հմմտ. կծու, թը-թու, հատու), աղուամազ «բարակ և նուրբ մազ» Ղևտ. ժգ. 30. աղուանալ «նենգաւորիլ» Եզն. աղուաջ (սխալ գրչութեամբ կամ յետին՝ աղաւաշ, աղվաշ, աղաշ, աւաղաշ) «յիմար, խենթուկ» Մանդ. Վրք. հց. ա։ 394. Մաշկ. (-ուաշ մասնիկի համար հմմտ. թթուաշ), ա-ղուշ-մաղուշ «սիրունիկ» Քուչ. 59. աղուոր ննորհ. առակ. Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 50, 51. աղուորութիւն Տաթև. հրց. 250. աղէկ (<*աղու-եակ). Անկ. գիրք հին կտ. Ա. 174. Տաթև. հրց. 239. Մտթ. ևագր. 124. (-որ մաս-նիկի համար հմմտ. հատոր, բեկոր, արուո-րագոյն «կտրիճ, զօրաւոր»), աղածրի կամ աղարծի «փափուկ, մատղաշ» Գ. մակ. զ. 12 (մասնիկի համար հմմտ. թաւարծի, թաւած-րի, խաւարծի). աղեբար «անուշութեամբ, հանռարտ կերպով» Ոսկ. ճառք 480. աղալեզու կամ աղաւալեզու «կեղծաւոր քաղցրախօս» Մանդ. 121 (Ճառընտ. սրա տեղ գրում է ա-ղուաշ լեզու) և էջ 123 (մի քիչ յետոյ ինքը մեենում է թէ՝ «ցոփոգեացն և աղաւալեզուա-ցըն... ոչ ոք հաւատայ. զի ամենայն ոք ի մտացն հաստատութիւն և յառաքինութիւն հայի, և ոչ յընդվայրած լեզուին աղութիւն»). ալախօսիկ՝ իբր «աղուախօս, քաղցրախօս» Ուռհ. 216. (աղ բառի այս առումը ունի նաև արաբ. [arabic word] malih «աղի. 2. գեղեցիկ», որի համար էլ Այտնեան, Քնն. քեր. 335 կարծած է թէ աղուոր բառը թարգմանութիւն է արա-բականից՝ իբր յաղեալ, աղիւ համեմեալ).-8. ոչխարների՝ աղը շատ սիրելուց՝ նմանու-թեամբ առնուած է նաև երկնաւոր հօտի հա-մար, իբր «փարախ, մակաղատեղ» նշանա-կութեամբ. ինչ. «Դիմեցին ի մահ իբրև խա-շինք սուրբքյաղն երկնաւոր» Եղիշ. «Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր» Ճառընտ. «Այլ որպէս հօտ հոմուապետին՝ լաղն երկնային գրոհ տայր» Շնորհ. եդես. «Ի քրովբէից աղի հան-գուցար» Նար. կուս. 416. ոճով՝ աղաձայն առ-նել «ոչխարները աղի կապել» Ճառընտ.-Չ. առ ոռոծածուած կայ նաև ուրիշ իմաստնե-րով. այսպէս՝ աղաթաթաւ «մեղքի մէջ թա. թախուած» Ագաթ. § 149. աղութիւն «խօսքի աղեգոյն «աւելի աղօտ»։ Սրանց մէջ աղ ըմ-բըռնուած է իբրև աղտ, աղօտ, արեև (սաս տիկ). սակայն այս իմաստները այլուր գո-յութիւն չունին. աղաթաթաւ կայ Ագաթանգե-ղոսի միայն մէկ օրինակում և նոր տպ. ունի Վեղսաթաթաւ, որով աղաթաթաւ ձևը ջնջւում է։-Աղ բառի միւս ձևերն են աղծ, աղտ, որ տե՛ս առանձին։

• = Հնխ. sald, սեռ. salnés. հմմտ. յն. ἄλς, լտ. sal (ֆրանս. sel, իտալ. sale, ռում. sare), հսլ. soli, ռուս. cоль, գոթ. salt հիսլ. salann. ևիմր. halan, գերմ. salz, անգլ. salt, շվ. նորվ. salt, դան. salz, soole, քուչ. sālyi չեխ. sūl, սերբ. só, հպրուս. sal, հոլլ. zout «աղ». լիթաւներն ու ալբանացիք չունին այս արմատը և «աղ» գաղափարը բացատրում են մի բառով՝ որ նշանակում է «փոշի ցանել, ցրուել»։ Թեև լիթաւները չունին այս բառը, բայց նոյն արմատից են կազմուած լիթ. sal-düs, լեթթ. salds «քաղցր, անուշ», լիթ. salu, salaū, salti «քաղցրանալ». saldinti «քաղցրացնել», ինչպես ունինք հյ. աղու «քաղցր» և հսլ. sladъkъ, ուկր. solódkyǰ. ռուս. cладкiи «քաղցր» (նախնական իմաս-տը «աղած»). տե՛ս Pokorny 2, 452, Walde 671, Trautmann 248-9, Ernout-Meillet 847, Boisacq 47։ Հնդևրոպականներից աղը (նիւթն ու բառը միասին) անցավ ֆիննական ժողովուրդներին. հմմտ. հունգ. só, ֆինն. suola, վօտ. soela, էստն. sool, լիվ. suol, վեպս. sola, վօտյ. slal, չերեմիս. šanzal, ւապպ. salte, մորդվ. sal, սիրյ. sol, sov, վօգուլ. seh, օսթյակ. sol', sal ևն։ Աղ բառի ընդհանուր լեզուների մէջ առած ձևերի քըն-նութեան, աղի ծագման և պատմութեան, աշ-խարհագրական անունների մէջ գործածու-թեան մասին մի գեղեցիկ մենագրութիւն ունի Victor Hehn. Das Salz, eine Kulturhistori-sche Studie, տպ. Berlin, 1873, էջ 74։-Հիւբշ. 414։

• Schroder, Thesaur. 46 աղի բարը ոնում է թրք. aǰə «լեղի» բառից։ ՆՀԲ ննալի=յն. ἀναλος, իսկ աղ 8-րդ ա-ռումով, իբր «փարախ»=պրս. աղիյլ և յն. ἀγέλη «փարախ, հօտ», որից առ-նում է և Հիւնք.։ (Բայց əγəl «փարախ»

• պարսկերէն չէ, այլ զուտ թրք. հմմտ. ույղուր. ︎ aγəl)։ -Աղ բառը ուղիղ մեկնեցին [hebrew word] Peterm. 29,. Windisch 17 ևն։ Տէրվ. ❇, Մասիս 1882 յունիս 7, ж 3205 յաղել դնում է բուն հաղել, իբր աւելի ճիշտ պահած նախնական ձևը (հնխ. s>հյ. հ)։-Bugge, Lуk. Stud. 1, 13 հյ. աղ բառը գտնում է Կարիոյ Aλινδα տեռանուան մէջ։-Պատահական նմանութիւն ունին աղ բառի հետ՝ կով-կասեան լեզուներից ուտ. էլ, խիննալուղ ղա, կիւրին, ռուտուլ, ցախուր, տաբաս-սարան. քէլ, ագուլ. կmլ, գալ, բուդուխ. ջէք. կաալ, բոլորն էլ «աղ» իմաստով-հյ. աղուճակ բառի հետ պրս. ❇ a'ūcak «ծովային սատափանման մի խեցե-մորթ».-աղու բառի հետ արաբ. [arabic word] halv «աղու, անուշ», որից halva «հրու-շակ»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ակն. Ասլ. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ոզմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տփ. աղ, Տիգ. mղ, Զթ. օղ, ող, Հճ. օղ։-Անալի բառը ու-նին՝ Շմ. անալի, Ագլ. Գոր. Ղրբ. նա՛լի, Խրբ. Կր. Հճ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սլմ. անլի, Հմշ. օնլի, Զթ. անլը, Սչ. ալլի, աղէգ «ա-ղէկ, լավ». Տիգ. mլլի, mնmղ, Ակն. օլլի. Երև. ալանի, Ջղ. յալանի, Ննխ. Վն. Տփ. ալ-նի, Մրղ. աննը.-միւս հետաքրքրական ձե-վերից յիշենք Խտջ. աղամազ «աղուամազ». Տարէնտէ աղվաշ «մազերը, մօրուքը, յօն-քերը և թարթիչները բնականից սպիտակ, շատ բաց դեղին գոյնով. 2. որ արևին չի կարող նայիլ, աչքերը թոյլ. 3. անհեռատես, ոչ-շրջահայեաց», Խրբ. աղգէգ «գեղեցիկ» (միւսներից Մկ. աղէկ, Մրղ. աղէկ', Մշ. Ննխ. Պլ. Սեբ. աղէգ, Ագլ. ա՛ղիկ. «լավ»), Տփ. աղի «գեղեցիկ»։ Նոր բառերից յիշելու արժանի են աղցան, աղցանել, աղլէզ, աղ-մուր, աղշոր, աղալի, աղաղոց «զզուելի», աղադրի, աղերես ևն։

• ՓՈԽ.-Հլ. աղու բառից է վրաց. գաալո-վեբա «քաղցրանալ, անուշ համ ստանալ», արմատը ալով, վրաց. მიაღნება միալնե-բա «փաղաքշել» (հյ. աղու ձևից), ուտ. ախցիմա (աղցմի ձևից) «զատիկ», քալա ախցիմա «մեծ պաս»։

NBHL (17)

ἅλας, ἄλς sal Նիւթ սպիտակ՝ ծովային եւ ցամաքային՝ դառնահամ, եւ համեմիչ, եւ պահպանիչ ի նեխութենէ. դուզ, միհլ, նեմեկ.

Ամենայն պատարագ զոհից ձերոց աղիւ տեառն յաղեսցի։ Ել յականս ջրոցն, եւ արկ անդ աղ։ Ուտիցի՞ հաց առանց աղի։ Դուք էք աղ երկրի։ Բարւոք է աղ. եւ եթէ աղն անհամեսցի, ի՞ւ համեմեսցի։ Իբրեւ աղիւ համեմեալ լիցի. եւ այլն։

Այլ եղեւ նա անհամելոց։ Մասն է աղ՝ հրոյ, միանգամայն եւ ի ջուր մածեալ ... Ունի աղն բնութեամբ եւ զհրոյ ջերմութիւն. (Եղիշ. ՟Ը. եւ Եղիշ. յես.։)

Աղս տեսակաւ, այլ ոչ համեղութեամբ. (Նար. ՟Լ՟Թ։)

Աղ ի ջրոյ գոյանայ. իսկ եթէ մերձեսցի ի ջուր, հալի եւ կորնչի։ Սատակիչ որդանցն է աղ, եւ մերժօղ ժահահոտութեան. (Վրք. հց. ՟Բ. ՟Գ։)

Ձայնեալ կոչեաց յաղն երկնաւոր։ Դիմեցին ի մահ իբրեւ խաշինք սուրբք յաղն երկնաւոր. (ՃՃ.։ Եղիշ. ՟Գ։)

Այլ որպէս հօտ հովուապետին՝ յաղն երկնային գըրոհ տային. (Շ. եդես.։)

Մի՛ պակասեցուցանէք զաղ ուխտին։ Ուխտ աղի է առաջի տեառն։ Ետ զթագաւորութիւնն Իսրայէլի Դաւթի եւ որդւոց նորա ուխտ աղի. (Ղեւտ. ՟Բ. 13։ Թուոց. ՟Ժ՟Զ. 19։ ՟Բ. Մնաց. ՟Ժ՟Գ. 5։)

Տէր ետ զթագաւորութիւնն Դաւթի եւ որդւոց նորա իբրեւ աղ ուխտի, այս ինքն ուխտիւն ճշմարիտ սիրոյ. (Եփր. մն.։)

Արար նմա հաւատարմութիւն յոյժ գրով, եւ կնքեալ աղիւ ըստ սովորութեանն իւրեանց երդումն։ Ետ բերել ըստ օրինացն հաւատարիմ երդմանց թագաւորութեանն Պարսից՝ աղ կնքել վարազ նկարագիր մատանեաւ. (Արծր. ՟Բ. 3։ Բուզ. ՟Դ. 53։)

ԱՂ ԱՌՆՈՒԼ. ԱՂ ԵՒ ՀԱՑ ՈՒՏԵԼ. ԱՂ ԵՒ ՀԱՑ, ի. Սեղանակից լինել. հաղորդիլ սեղանոյ, հացակից լինել, որպէս նշանակ անքակտելի սիրոյ. դուզ էքմէք եօշտաշը օլմագ.

Աւազակք յորժամ ընդ միմեանս աղ առնուցուն, մոռանան զբարսն. (Ոսկ. մ. ՟Բ. 7։)

Իմ զի աղ եւ հաց կերեալ է յաշխարհին ձերում, գութ եւ սէր ունիմ առ աշխարհն. (Եղիշ. ՟Ը։)

Աղ եւ հաց սեղանոյ զաւազակս ի հաւանութիւն ածէ ընդդէմ թշնամեաց։ Աւազակքն գիտեն պահել զդաշինս աղ եւ հացի։ Աղի եւ հացի եւ սեղանոյ կցորդ եղաք. (Ոսկ. եփես. ՟Ի։ Ոսկ. մ. ՟Բ. 23։ Ոսկ. յհ. ՟Ա. 13։)

Մի՛ սրբեսցին, այլ՝ յաղ մատնեսցին. յն. յաղս. լտ. յաղի վայրս։ (Եզեկ. ՟Խ՟Ե. 11.)

Գտանի եւ յոքնականն՝ Աղք, աղոց. որպէս Համառութիւն, կամ Համեղութիւն.

Աղն քաջայարմար գոլով հաղորդութեան այնմիկ, որ առ բերանոյն զգայութիւն աղոց ըստ համեմատութեան օրինի (սիրելի եղեւ ի նուէր դից). (Պղատ. տիմ.։)


Աղագ, ի, աւ

s.

reason, cause, account, sake.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «ճանապարհ». մէկ ան-գամ ունի Ոսկ. փիլիպ. 411. «Արատիցի որմ, խրամատիցի և ամենեցուն աղագ լի-նի» (այգու պատի համար է ասում, որ քանդուելով՝ ամէնքի ազատ անցուդարձի ճանապարհ է դառնում), երկրորդաբար նը-շանակում է «հնարք, կերպ, միջոց» Պետ-Յհ. կթ. Մագ. Երզն. քեր. բոլորն էլ յետին, սակայն հին և ընտիր են սրա հոլովեալ ձե-վերը. գրծ. աղագաւ «պատճառով» Ոսկ. լհ. և Գղ. «համար, վասն» Ոսկ. մ. Եւս. քր. յա-ղագս (նխ. հյց. կամ ներգ.) «համար, վասն» ՍԳր. (յետնաբար գրուած յաղակս Անկ. գիրք նոր կտ. էջ 360, 364, 367, 371, 375). երկուսն էլ գործածուած իբր նախա-դրութիւն։ Աղագ բառի մէկ ուրիշ ձևն է ե-ղագ «ճամբայ» Ոսկ. Եփես. 808 և ես. «մի-ջոց, հնար» Ագաթ. կայ նաև եղանգ ձեւր՝ որ գիտէ միայն ԱԲ. բոլորի նախնական նը-շանակութիւնն է «ճամբայ». հմմտ. տճկ. [arabic word] yol «ճամբայ» և երկրորդաբար «հնար, միջոց, կերպ, եղանակ». կամ նաև աշխար-հաբարի մէջ ճամբայ «հնար, միջոց». ինչ. «Ստակ վաստկելու ճամբան չգիտէ. ըսէ որ ճամբայ մը մտմտանք և բերել տանք»։

• ՆՀԲ գնում է լծ. հյ. ուղի և արաբ. ի-լաճ «դեղ, դարման»։ Հիւնք. յն. ἐλεγ-γος, ἐλεγζις, «պատճառ, ապացոյց»։ Մառ, Гpaм. др. aрм. էջ 31 հյ. առաջ բառից աղաւաղուած, այնպէս, ինչպէս քարադր-քաղադր։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 339 թրք. yol, yolaq «ճամբայ, միջոց»։

• ԳՒՌ-Աղար բառը շատ գաւառականնե-րում կայ աղաք ձևով (ինչ. Երև. Լ. Լհ. Ղզ. Ղրբ. Ղրդ. Սր. Տփ.) և նշանակում է «առջևը». Աղագս մի՛ կանգնիր Նրա աղագիցը փախչում էր. նշանակում է նաև «առաջ, նախապէս». Աղագ այստեղ մեծ քաղաք է եղել։ Սրանից են աղագանալ «մեծ պաշտօնի հասնիլ». ա-ղագկտրուկի տալ «մէկի առաջը կտրելով անցնիլ», աղագուց «կանխաւ» և զանազան ոճեր՝ աղագ բառով կազմուած։

• ՓՈԽ.-Վրաց. ալագի «տեղ», երբեմն նաև «ճամբայ, շաւիղ». Գանմզադենիթ գզանի ուփլիսանի, դա ծրփել-հղ'ոււէնիթ ալագանի միսնի «պատրաստ արարէք զճանապարհ տեառն և ուղիղ արարէք զշաւիղս նորա». Մրկ. ա. 3. ափխազ. ալագօ «ճամբայ»։-Կայ նաև չէրքէզ. ogogu «ճամբայ», որ անշուշտ պատահական նմանութիւն ունի։

NBHL (18)

Սեռ եռակի ասի. ըստ միոյ աղագի՝ ի ծննդենէ, ըստ այլ աղագի՝ ի տեղւոյ. ըստ երրորդ աղագի սեռ ասի, որ ի տեսակս բաժանի. (Դամասկ.։)

Յորժամ պարտ էր զայրանալ՝ մինչ պատուհասեալք էին, ոչ այնպիսի աղագաւ վարէին առ նա։ Մարմնականն՝ հոգեւորական աղագաւն հոգեւորական լինիցի։ Ըստ էական բնութեանն աղագաւ։ (Ոսկ. յհ. ՟Ա։)

Նմին իրի՝ աղագաւ մեծաւ ջանան զիմաստնագոյնսն գտանել հնարիւք. (Պիտ.։)

Կեղծաւորական սիրով աղագս ելից հնարել խոկային։ Խնդրէր ի նմանէ զխորհուրդս աղագս ելից։ Ելի կամ հետի աղագս գտանել. (Արծր. ՟Գ. 12։ ՟Ե. 3։ Յհ. կթ. ստէպ։)

Որով աղագաւ եւ անցեալ հայցէր պատասխանիս. (Պիտ.։)

Այսու աղագաւ անխրատս եւ անհրահանգս մնան. (Շ. ընդհ.։)

Յայն աղագս զմեզ զուր դատիք. (Եղիշ. ՟Ը։)

Վասն այնր աղագաւ յոյժ աշխատի. (Վրք. հց. ՟Բ։)

Վասն ո՞յր աղագաւ ինքն ո՛չ մկրտէր։ Ո՛չ վասն աշակերտս գրաւելոյ աղագաւ. (Ոսկ. յհ. եւ Ոսկ. գղ.։)

ԱՂԱԳԱՒ. յետադաս քան զխնդիրն. ի հյ. եւ յն. περί causa, gratia, ἔνεκα propter, ob, de. Ի պատճառս. ի սակս. վասն. յաղագս. պատճառով, համար. իչին. եօթիւրիւ. սէպէտի իլէ.

Կարգի իմն աղագաւ յարեաց զնոսա յառակն. (Ոսկ. մ. ՟Բ. 22։)

Քաղդէացւոց իմաստութեանն աղագաւ այսչափ ինչ. (Եւս. քր. ՟Ա։)

Բարւոյ աղագաւ են ամենայն։ Վախճան, որպէս՝ որոյ աղագաւ. (Դիոն. ածայ.։)

Պատրանաց աղագաւ։ Կոչեցաւ Նիկանովը այնորիկ աղագաւ. (Խոր. ՟Ա. եւ ՟Բ։)

Նորին աղագաւ։ Որոյ աղագաւ։ Սորին վարկեալ աղագաւ։ Դուզնաքեայ ինչ հիքացելոցն աղագաւ հանդերձիցն. (Պիտ.։)

Ոչ ետուն զփոքրն, այնր աղագաւ ոչ առնուն զմեծն. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ձեր աղագաւ տանջեցայ. ձեր աղագաւ ի վերայ փայտին քացախ արբի. (Վրք. հց. ձ։)

Մի՛ ինչ պատճառս տալ հակառակորդին ի հայհոյութեան աղագս (կամ հայհոյութեան աղագաւ). (Ա. Տիմ. ՟Ե. 14։)


Աղախին, խնոյ, խնով, աւ, նայք, նայց, նանց, նաց, նովք, նեայք, նեայց, նեօք

s.

maid-servant, housekeeper;
female slave;
nursery-maid, child's maid.

Etymologies (2)

• «կին ծառայ» ՍԳր. սովորաբար ո հլ. բայց ունինք նաև մի քանի տարբեր հո-լովաձևեր. այսպէս՝ ի-ա հլ. աղախնաց Բ. եզր. բ. 65. Յովէլ բ. 29. յաղախնաց Տոբ. ը. 14. աղախնանց Գծ. բ. 18. աղախնայց ՍԳը-աղախնեայս Եղիշ. աղախնօք Փարպ. աղախ-նեաց Եփր. ծն. որից աղախնութիւն Ել. իա. 7. Եւս. քր. աղախնորդի Կոչ. աղախնել կամ տարօրինակ մի ձևով՝ աղախնայել «ծառայել» Ճառընտ.։

• Հիւնք. աղագին բառից. «զի ի Թրակիա ընդ աղի փոխանակէին զգերիս»։ Մառ ЗВO 22, 67 իբրև «տնային» կցում է աղխ բառին, որի նախնական նշանակու-թիւնը համարում է «տուն»։

NBHL (8)

δούλη, θεράπαινα, παιδίσκη, οἱκέτις ancilla, serva, famula Նաժիշտ. աղջիկ կամ կին սպասաւոր ի տան՝ արծաթագին կամ վարձուոր. հալայըգ, խալայիգ, պեսլէմէ, ճարիյէ.

Ագար՝ աղախին Սարայի։ Եղեն նորա ծառայք եւ աղախնայք։ Վաճառիջիք ի ծառայս եւ յաղախնայս։ Մինչեւ ցանդրանիկ աղախնոյն։ Ի վերայ աղախնաց (կամ աղախնանց) իմոց։ Ծառայից եւ աղախնայց։ Հոլանեցաւ առաջի աղախնանց. եւ այլն։

Զծառայս եւ զաղախնեայս արքունի. (Եղիշ.։)

Ծառայիւք եւ աղախնեօք. (Փարպ.։)

Թէ յաղախնեաց (կամ յաղախնաց) ոք. (Նար.։)

Որպէս աղախնաց յայրատացելոց ամբոխիւք՝ լռութիւն լինի, տիկնոջ ուրուք ողջախոհի մերձ գոլով. (Բրս. հայեաց.։)

Ի յարգանս մեծի ուրուք՝ տիկինն կամ կին ազատ կոչէ զանձն աղախին, կամ այլ ոք զդուստր իւր եւ կամ զկին, եւ զմայր.

Խօսեսցի աղախին քո յականջս քո. եւ լուիցես բանից աղախնոյ քո։ Ահաւասիկ կամ աղախին Տեառն։ Կեցո՛ զորդի աղախնոյ քո. եւ այլն։


Անձրուկ

s.

anchovy.

Etymologies (2)

• «շատ մանր մի ձուկ է». մէկ ան-գամ ունի Աշխ. լգ. առ Ստեփ. լեհ։ ՆՀԲ հա-մարում է «տճկ. անշա, խամսի պալըգ», ինչպէս ընդունուած է այժմ էլ արև մտեան գրականում։

• ՆՋԲ հանում է անձրև բառից, «իբր ի փրփրոյ անձրևաց ծնեալ»։ Պատահա-կան նմանութիւն ունին իտալ. acciuga, ֆրանս. anchois, լազ. անճարիա, անճը.-վարիա՝ ձկների անունները։

NBHL (2)

Որպէս տճկ. անշա, խամսի պալըգ. Ազգ մանրիկ ձկանց, իբր ի փրփրոյ անձրեւաց ծնեալ. յն. աֆի՛ա, լտ. աբուա

Անձրուկք, որք երամովին լողան, են յոյժ մանունք. (Աշխ. ՟Լ՟Գ. առ ստեփ. լեհ։)


Անճարակ

cf. Անճար.

Etymologies (2)

• «մկնականջ խոտը, mуosotis» Բժշ. ունի միայն ՀԲուս. § 116։

• Ուղիղ մեկնեց Աճառ. (անտիպ). նոյնո անկախաբար Նորայր ՀԱ 1924, 79։

NBHL (3)

Անճարակ գտեալ յելս հնարից։ Կիրք երկանց անճարակ ճեպոյ։ Անճարակ վիրացն. (Նար. ՟Բ. ՟Ի՟Զ. ՟Ղ՟Գ։)

Եւ զի կայի դեռ յանճարկին՝ ի մէջ մեծի պատերազմին. (Գր. տղ. յերուսաղէմ.։)

Պա՛րտ է բժշկին անճարակ՝ որ գիտենայ զչորս ժամանակսն ... Զի անճարակ՝ բժշկին կարիք ունի նոցա գիտութիւն. (Մխ. բժիշկ.։)


Անճոռնի

adj.

gigantic, enormous, monstrous;
grotesque, extravagant, absurd, ridiculous, unseemly.

Etymologies (2)

• (նւոյ, նեաց) «անհեթեթ մեծու-թեամբ, խոշոր» Եզն. Կիւրղ. թգ. որից անճոո-նացեալ Վրդն. սղ։ Արդի գրականում նշանա-կում է «տգեղ, տձև», որ գրաբարում չկայ։

• ԳՒՌ.-Ջղ. անճոռնի, Ախց. Երև. Շմ. ան-հօռնի, Ակն. Ասլ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. անջօռնի «տգեղ, այլանդակ». որից անճոռնուիլ Տիգ. «խեղկատակ ձևեր առնել, խայտառակ դառ-նալ»։ Նոյն բառն է ճաւռնիկ (իմա՛ ճոոնիկ) «res grandis et excedens» (ըստ Kivola, Բառ. հայոց2, էջ 241)։

NBHL (5)

Անհեթեթ ըստ հասակի. վիթխարի, յաղթանդամ. անարի. մեծ յոյժ. ստուար. եւ ահաւոր. հանդալ. տզման. հեյպեթլի.

Անճոռնի հասակաւ, կամ անճոռնի մարդիկ։ Հսկայիցն անճոռնեաց. (Պիտ.։ Վրդն. պտմ.։)

Զօձ ցամաքային անճոռնի վիշապ անուանեն. (Եզնիկ.։)

(Կէտք) յաղագս անճոռնի եւ թանձր մարմնոյ. (Արծր. ՟Գ. 7։)

Ճողոպրելով յանճոռնեացն, եւ ի ճոռոմիցն ճակատէ. (Մագ. ՟Դ։)


Անութ, նթի, նթոյ, թոց

s.

arm-pit.

Etymologies (3)

• , ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։

• Bugge KZ 32, 2 դնում է հնագոյն ասնութ ձևից, որ կազմուած է հա-մարում ասն+ութ. առաջինը՝ ասն=յն։ ἄζων, սանս. ákša, լտ. axis, հսլ. osi հբգ. ahsa «առանցք»<հնխ. ak'sō̄n նշանակութեան փոփոխութեան համար հմմտ. լտ. axilla, հբգ. uohsana «ան-թատակ». երկրորդը՝ ութ, մասնիկ է. հմմտ. ագանութ (77 եբր. բառ է). ո-մօթ, անօթ, Հիւնք. խանութ-ից։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ. ❇ ibt «անութ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 454)։

• ԳՒՌ.-Ակն. Հճ. Հմշ. օնթ, Մկ. Վն. հիւնթ. բառիս նշանակութիւնը գրաբարից մի քիչ տարբեր է. այսպէս՝ Ախց. Զթ. Հմշ. «գիրկը», Հճ. «կապոց, տրցակ», Մկ. Զն. Տր. «թևտակ, երկու բազուկների կամ մէկ թևի ու իրանի միջև առնուած մի բանի քա-նակութիւնը», Ակն. «մի կուրծք բեռ, լանջքի վրայ առած բեռան քանակութիւնը», Մրշ. «ուս, կռնակ», իսկ միայն Վն. «թևի տակը»։ Նոր ձևեր են Ալշ. յանտէտակ. Մշ. յանդ'է-տակ, Վն. ընթատակ, Մկ. հընթըտակ, Հմշ. օնթդագ «թևի տակը», Վն. հնթել «թևի տակ դնել», Հմշ. օնթուլ «տղան գիրկը նստեց-նել», Զթ. անթիլ «գրկել», Ակն. օնթիլ «յա-փըշտակել, մի բան ամբողջովին խլել ու փախչիլ, կրծքի վրայ բեռնաւորուիլ», Խտջ. անթել «անթով կամ գրկով չափել, ռմկ. խուլաճլամիշ ընել»։

NBHL (11)

μασχάλη. axilla, subularis situs. Գրի եւ ԱՆԹ, կամ ԱՆԴ, ի, անթք, անդք, առաւել իբր ռմկ. Ներքոյ կողմն թեւոց կամ բազկաց մարդոյ. թեւին տակը. գօլթուգ, պաղալ.

Ուս ընդ անութ ունէին. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 40. (յն. ընդ պատմուճանօք)։)

Դի՛ր զհին կապերտսդ եւ զբուրդսդ ընդ անթովք ձեռաց քոց. (Երեմ. ՟Լ՟Ը. 12. (յն. ընդ չուանօք)։)

Դիպեցուցանէ յանութ աջակողմանն. (Խոր. ՟Բ. 82։)

Մէն մի յանթի հարեալք. (Բուզ. ՟Գ. 18։)

Եհան յանթէ իւրմէ. (Վրք. հց. ձ։)

Այրեցին հրով եւ զանթս նոցա. (Հ=Յ. յունիս. ՟Ի.։)

Ի ներքոյ անթի (կամ անդի) իւրոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Դնել յանթս նորա, կամ յանթս կողից նորա. (ՃՃ.։)

Բազուկն զարկք առնու, եւ ուռենայ ի յանդքն. (Մխ. բժիշկ.։)

Հարկանէին զերկիւղս փայտիցն ի ներքոյ անթիցն. (Ղեւոնդ.։)


Անուր, անրոց

s.

iron collar (of a pillory);
collar;
ring.

Etymologies (2)

• , ո հլ. «օղակ» ՍԳը. որեռ անրա-պատ, անրափակեալ «անուրով պատած՝ փակած» Բենիկ. ծանրանուր Տօնակ. ան-րակ «վզի առաջի օղականման ոսկորները» Յոբ. լա. 22 (գրուած նաև անդրակ, ուր նր>նդր ձայնափոխութեան համար հմմա ծանր> ծանդը, մանը>մանդը ևն), կազ-մուած թարգմանաբար յն. ϰλείς բառից. որ նշանակում է «նիգ, սողնակ, կեռ, ձար-մանդ, վզի անրակ»։

• Ինճիճեան, Եղան. Բիւզ. 1820, էջ 211 ան բացասականով ո՛ւր բառից, «քան-զի անուրն գոլով պարունակաձև բոլո-րեալ, անուր ասի, իբր զի չիք նշանա-կել ի նմա, թէ ո՛ւր է սկիզբն նորա և ո՛ւր աւարտ նորա»։ Տէրվ. Altarm. 84 զնդ. agra, յն. ἀγχω «խեղդել», իբր նախահայ *անգուր ձևից։ Հիւնք. լտ. anulus։ Bugge KZ 32, 3 լտ. anus, anulus (annulus) «օղակ» և հիռլ. ainne, յետնաբար fāinne. բայց այս համեմատութիւնը ուղիղ չէ, որովհետև լտ. anus բառի նախնականն է ane-no-ըստ Walde 49։ Petersson KZ 47, 285-6 մերժելով Bugge-ի մեկնութիւ-նը դնում է հնխ. snū-ro-«կապ» ձևից, որ ծագում է հնխ. snēu-«թել ոլորել» արմատից, որի ժառանգները տե՛ս նոյն-արմատ նեարդ բառի տակ։ Մերժում է Pokorny 2, 696, ըստ որում «օղակ» և «կապ» տարբեր գաղափարներ են։ Պատահական նմանութիւն ունին ա-րաբ. պրս. քրդ. [arabic word] nir, ասոր. ❇ nirā «եզան ւուծ»։

NBHL (7)

κλοιός, κρίκος. vinculum, collare. Մանեակ կամ օղ ի փայտէ եւ յերկաթոյ՝ ի նուաճել զպարանոց մարդոյ կամ անասնոյ, որպէս եւ անցուցեալն ընդ քիթս. եւ Գործի տանջանաց. աղխ. եւ Ճարմանդ։ Իսկ նմանութեամբ՝ Լուծ ծառայութեան, ծանրութիւն, եւ այլն. հալգա. թասմա.

Անուրս փայտեղէնս խորտակեցեր, եւ արարից ընդ այնր անուրս երկաթիս։ Դիցէ զանուր երկաթի ի պարանոցի քում։ Լուծ անրոյ նորա յաջողեսցի. (Երեմ. ԾԵ. 13։ Օր. ԻԸ. 48։ Դան. Ը. 25։)

Կամեցաւ ծիծաղել վասն անրոյն (կամ անուրոյն) զոր ունէր. (Ճ. Ա.։)

Մի՛ անուր յաւելուր կարկամեալ թիկանցս. (Նար. ԺԷ։)

Անուր՝ ծանրօղ վզին, որ ոչ կարէ ի վեր հայել. (Լծ. նար.։)

Թողացուցանէ զանուր հարկաց։ Զանուր լծոյ ծառայութեան. (Յհ. կթ.։)

(Աստուած յաստուծոյ), անուր յանուրէ։ Անուրն գայ ի բեթղահէմ. (Զքր. կթ.։)


Անջատ

adj.

separated, divided, disjoint.

Etymologies (2)

• (յետնաբար ի հլ.) «զատուած, բաժնւած» Վեցօր. Ոսկ. Կողոս. որից անջա-տանել կամ անջատել «բաժնել, զատել» ՍԳր. Ագաթ. անջատեցուցանել Եփր. թգ. անջատումն Ողբ. ա. 7. անանջատ Փիլ. տա-րանջատական Յհ. իմ. պաւլ. դիւրանջատա-կան ԱԲ։

• ՆՀԲ յիշում է պրս. [arabic word] anjīdan «դուրս քաշել, մանրել, ածելիով կըտ-րատել», բայց մեր բառը մեկնում է հյ. համ կամ ըն մասնիկով+ զատ «ջոկ»։ ՓԲ հանում է ինչ որ ջատ «կից» բառից՝ ան բացասականով։ Հիւնք. պրս. էնճիյտէն բառից՝ որ ո՛չ ձևով և ո՛չ նը-շանակութեամբ նման է մեր բառին։ Թիրեաքեան, Արիահայ բառ. 39 պրս. էնճիյտէն-ից, իսկ էջ 159 պրս. [arabic word] ǰudā «զատ» բառից։

NBHL (5)

(ի Համ կամ Ըն, Զատ) διηρήμενος, διαίρετος, ἁπεσπάσμενος, ἁπεσχίσμενος. divisus, amotus եւ այլն. Ի բաց զատեալ, որոշեալ, բաժանեալ. զատանելի. բաժանելի. հեռի. մեկուսի. այրը, մէֆրուգ.

Նայեսցի ընդ ծիծառն անջատ եւ միանձն. (Վեցօր. ՟Ը։)

Չախորժէ ամուրի տեսանել զորդին իբրեւ անջատ ինչ ի մարմնոյ՝ անսատար (կամ անկատար) յորդէծնութենէն. (Ոսկ. կողոս.։)

Բաղկացոյց ի միջի այնմ՝ որ անջատ է՝ ի սոցանէ, եւ այնմ որ ըստ մարմնոյ բարժանելի է. (Պղատ. տիմ.։)

Կայ պրս. էնճիտէն, իբր պատառել.


Անջրպետ, աց, ից

s.

intermedium, space, interval, interstice;
partition, boundary.

Etymologies (2)

• , ի, ի-ա, ո հլ. «երկու բան իրա-րից բաժանող միջոցը» ՍԳր. Ոսկ. Եբր. Կոչ. Եզն. Վեցօր. «արգելք, խոչընդոտ», Եղիշ. Յհ. կթ. «տարբերութիւն, խտրութիւն», Սարգ «անջրպետող, բաժանող (իբր ած.)» Նար. «անջրպետուած, բաժանուած» Նար. Քեր. քերթ., որից անջրպետել ՍԳր. անջրպետու-թիւն ՍԳր. Սեբեր. Եւս. քր. Կոչ. Ոսկ. մ. ա. 15. անանջրպետ Շար. Նար. ևն։

• ՀՀԲ անջատել բառից։ ՆՀԲ լծ. արաբ. ճէվպէթ «միջոց»։ Հիւնք. պրս. էնճիյր-ռէն «ծակել»։

NBHL (13)

(լծ. արաբ. ճէվպէթ, միջոց) διάστημα, διοριζόν , θριγκός, μεταξύ. intervallum, distantia, disterminans septum, vallum, maeria, medium. Խտրոց. միջոց. պատուար. ցանկ. հեռաւորութիւն. անկեալ ինչ ընդ մէջ որպէս որոշիչ, բաժանիչ, հեռացուցիչ, արգելիչ. արա, պէօլմէ, արալըգ, եսնալըգ, մապէյն.

Որպէս ի մէջ մասանց շինուածոց. Պատուարք երեք, եւ անջրպետք առ անջրպետոք երեքկին։ Անջրպետ ի մէջ որմոց տաճարին, զի մի՛ մերձենայցեն յորմն տաճարին։ Լայնութիւն որմոյն անջրպետի հինգ կանգուն։ Ընդդէմ անջրպետոյն. եւ այլն. (՟Գ. Թագ. ՟Է. 4։ Եզեկ. ՟Խ՟Ա. եւ ՟Խ՟Բ։)

Եւ ի մէջ այլոց իրաց.

Երեկ (այսինքն երեկոյն) զմիջին անջրպետն հասեալ ընկալաւ, ոչ յանկումն տունջեան, եւ ոչ գիշերոյ սկիզբն. (Փիլ. լին.։)

Այլ ինչ էր անջրպետ ընդ մէջ երկոցուն (աստուծոյ, եւ հիւղեի). (Եզնիկ.։)

Զայն՝ որ ոչ է յայսմ աղօթից, այլ անջրպետաւ որոշեալ. (Ի գիրս խոսր.։)

Ոչինչ անջրպետ ի մէջ արկեալ նախկի այցելութեանն. (Յհ. կթ.։)

Զոր միութիւն քրիստոնէից խրատեցաք հեթանոսաց ընդդէմ ցանկ արկանել, զայն միմեանց անջրպետ ձգեմք։ Անջրպետ ձգել զթշնամութիւնն։ Զխռովութիւնն անջրպետ սիրոյն ձգել։ Յայս զբաղանացս անջրպետ լինի նմա բազում անգամ սատանայ. (Լմբ. ատ.) եւ (Լմբ. պտրգ.) եւ (Լմբ. սղ.։)

Անջրպետ ի մէջ կռոցն արկանելոյ վասն ասէ զմին։ Զսրբութիւնն առանձնակի հոգւոյն տալով, անջրպետ ի մէջ արկանելոյ է արարչական հոգւոյն եւ արարածի. (Սարգ. յկ. ՟Է։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Խրամատեալ զցանկն անջրպետ՝ սրոյ սրովբէին։ Ընդարձակ միջոցաւ յաւէտ անջրպետ նշուլիւքն ծածկի ի նոցունց. (Նար. խչ. եւ Նար. կուս.։)

Յօրինեցեր զխորանն անջրպետ քեզ ի բնակութիւն. (Գանձրն.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

(Աստուած առ ի մէնջ) յաւէտ անջրպետ, եւ յագիս մեր միշտ. (Նար. գանձ եկեղ.։)

Հայր եւ հոգի առընթերակաց, եւ ոչ անջրպետք. (Քեր. քերթ.։)


Անծեղ, ի, աց

s.

magpie, pie.

Etymologies (1)

• (որ և անձեղ, անձեղն) «կաչա-ղակի նման մի թռչուն է» Գաղիան. Մխ. ա-ռակ. «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն է» Մանրուս. (Արրտ. 257-8).-իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. 224 անծեղք բառը գրչա-գրական սխալ է, որ պէտք է ուղղել անգեղք (յն. γον)։

NBHL (1)

ԱՆԾԵՂ կամ ԱՆՁԵՂ Թռչուն նման կկուի, կամ կաչաղակի, ի չափ աղաւնոյ, սպիտակափետուր սեւախառն, երկայն տտամբ. սագսըղան, կամ իպիպիկ գուշու։ Գաղիան.։ Մխ. առակ. ՟Ճ՟Լ՟Բ։ Իսկ (Կոչ. ՟Ժ՟Զ։) եւ Եփր. խր. գրի ԱՆԾԵՂՔ՝ որպէս անգեղք կամ անկեղք։ γῦψ. vultur.


Անկիւն, կեան, կեանց

s.

"angle;
corner, nook;
— ճանապարհի, turning of the road;
բութ —, obtus-angled, obtus-angular;
սուր — acute-angled;
— հատանել, cf. Ական հատանել."

Etymologies (2)

• «աթոռի կամ բազկաթոռի Բև». երկու անգամ միայն գործածուած է Բ. մնաց. թ. 18 «Եւ վեց աստիճանք էին աթոռոյն կա-պեալք ոսկւով և անկիւնք (յն. ἀγϰῶνες) աստի և անտի յաթոռն նստելոյ. և երկու առևծք կային առ ոտս անկեանցն (յն. αγϰώνας)»։

• = Յն. բնագրի ἀγϰών «թև, արմուկ» բառն է, որ ուղղակի տառադարձուած է. ըստ այսմ մեր բառի հին ձևն էր *անկոն կամ անկովն, որ յետոյ շփոթուելով անկիւն բառի հետ՝ այս ձևն է ստացել. հմմտ. անակիւղ < ἀνάϰωλος։ -ճ.

NBHL (10)

ԱՆԿԻՒՆ գրի եւ ԱՆԳԻՒՆ.(լծ. լտ. անկուլուս. յն. ղօնի՛ա, ղօ՛նիօս. պ. խիւնկ, փիւնճ. ռմկ. գունջ). քէօշէ. պուճագ. զավիյէ. γωνία. angulus. Տեղի՝ յոր յանգին անձկութեամբ երկոքին կողմանք շինուածոց. եւ ըստ երկրաչափից՝ խոտորնակ բերումն կամ անկումն երկուց գծից ի մի կէտ աւարտման։ Լայնաբար՝ կողմն ինչ առանձին. գոգ. խորշ. ծայր. ծագ. յամենայն լեզուս պէսպէս առմամբ.

Երկու սիւնս արասցես յանկիւնս խորանին։ Արար եւ զեղջիւրս նորա ի վերայ չորեցունց անկեանց իւրոց։ Յանկիւնէն մինչեւ ի դուռն։ Եղեւ գլուխ անկեան։ Յանկիւնս տան քոյ։ Առ անկեամբ գնացից տան նորա։ Առ ամենայն անկեան դարանակալ լինի։ Յանկիւնս հրապարակաց։ Ոչ եթէ յանկեան ուրեք գործեալ իցէ այս. եւ այլն։

Զի՞նչ իցեն անկիւնք սեղանոյն, եթէ ոչ զխաչն նշանակէ, որ եւ անկիւնս ցուցանէ չորս. բուն, անկիւնն՝ կատարն ի վեր ուղղեալ. աջ անկիւնն, ահեակ անկիւնն. (Ագաթ.։)

Ջահաւորեալ ի չորս անկիւնս աշխարհի. (Անյաղթ բարձր.։)

Չորք անկիւնք (այս ինքն աշխարհս ամենայն) լուան զփրկութիւն. (Եփր. ել.։)

Իբր արմուկն կամ թեւ աթոռոյ. ἁγκών.

Անկիւնք աստի եւ անտի յաթոռն նստելոյ. (՟Բ. Մնաց. ՟Թ. 18։)

ՎԷՄ ԱՆԿԵԱՆ. ըստ յն. անկիւնական. γωνιαῖος. angularis.

ԱՆԿԻՒՆ ՀԱՏԱՆԵԼ. cf. ԱԿԱՆ ՀԱՏԱՆԵԼ. յն. զորմն հատանել.

Անկիւն հատեր, այլ զգանձս իմ ոչ կարացեր գերել. (Ճ. ՟Ժ.։)


Անհեդեդ

adj. adv.

unfit, inept, foolish, absurd, fantastical, whimsical, grotesque, ridiculous, extravagant, silly, ill-shaped, ill-contrived, awkward;
—ս absurdly, fantastically, ridiculously, awkwardly.

Etymologies (2)

• «այլանդակ. տձև. անճոռնի, անկարգ» Ոսկ. Եզն. Բուզ. ո-րից անհեդեդութիւն (կամ անհեթեթութիւն) Եզն. ուղիղ գրչութիւնը անստոյգ է դեռ, թէև նոր գրական լեզուն ընդունել է. միայն ան-հեթեթ ձևը։

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։

NBHL (6)

ԱՆՀԵԴԵԴ ԱՆՀԵԹԵԹ Ուր չիք հեթեթանք. անշուք. անկազմ. անձեւ. այլանդակ. խոշոր. անճոռնի. անհնարին. անկարգ. անշնորհք, անճոռնի. պիչիմսիզ. հանդալ. պէթ. եօլսուզ. συρφετώδης. incompositus, ἁσχήμων. indecorus, turpis եւ այլն.

Մարմին այլանդակ եւ անհեթեթ. (ՃՃ.։)

Ազգ սկայից անհեդեդք. (Խոր. ՟Ա. 8։)

Շղթայս ստուարագոյնս եւ անհեդեդս. (Փարպ.։)

ԱՆՀԵԴԵԴ. ԱՆՀԵԴԵԴՍ. մ. Անվայել օրինակաւ. անկարգաբար.

Իբրեւ զուղտս ի գարգափս յարուցեալս անհեդեդ։ Անհեդեդս իմն աղաղակեն. (Ոսկ. կող. եւ Ոսկ. մ. ա. 19։)


Անագ, ի, ոյ

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

Etymologies (4)

• , ի-ա հլ. յետնաբար ռ հլ. «կլայեկ» ՍԳր. Ագաթ. որից անագեայ Զքր. դ. 10. նոր բառից են անագել ՋԲ. անագազօծ, անագա-զօծել, անագապղինձ, անագագործ։

• = Ասուր. anāku «անագ», սումեր. ni-ig-wi. na-ag-ga, an-na, em, an, հին սումեր. *anag, ասոր. [arabic word] anxa «անագ, կապար» (բացարձակ ձևը ānax), եբր. [other alphabet] anāx «կապար», մանդ. [hebrew word] ankā «անագ», ա-րաբ. [arabic word] ánuk «կապար», որ և «անագ, կլա-յեկ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. գ. 72), եթովպ. nā'k. սեմականներից փոխառեալ են սանս. naga «անագ, կապար», հին ֆրանս aloanoc, alhonoch «կապար», allenec, alnec «անագ» (իբր արաբ. al-anuk, ըստ Marcel Devic, Dict. étym. des mots fr. d' origine ocientale. Paris 1876)։ Մեր բառի բուն փոխա-տու աղբիւրը յայտնի չէ, բայց ինձ թւում է թէ ասորեստանցիներից և սումերներից է անցել. ըստ որում ձևով և նշանակութեամբ նրանց է նման ամէնից աւելի։-Հիւբշ. 300։

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։

• ԳՒՌ.-Չի գործածւում. այժմ կայ միայն կլեկ և թուրքերէնից փոխառութեամբ խա-լայ։-Արև. մամուլ 1895, էջ 764 այս բառից է դնում անգտել Մն. «հայհոյել», մանաւանդ «սաստիկ հայհոյել», իբր թրգմ. տճկ. qalay-laman «անագով զօծել. 2. փխբ. սաստիկ հալհոյել»։

NBHL (7)

արաբ. էնիւգ. κασσίτερος stannum Հրահալելի սպիտակ փայլուն՝ անարգ քան զարծաթ, եւ ազնիւ քան զկապար. կլայեկ. եբր. պէտիլ (իսկ անախ՝ եբր. եւ օնխօ՝ ասոր. է կապար)

Բաց յոսկւոյ եւ յարծաթոյ, ի կապարոյ եւ յանագէ։ Անագ եւ կապար եւ արծաթ։ Զանագ եւ զկապար. (Թուոց. ԼԱ. 22։ Եզեկ. ԻԲ. 18։ ԻԵ. 12։)

Իբրեւ զանագ ի մէջ հրոյ ծախեալ սպառեցաւ. (Ագաթ.։)

Հուրն անագաւն զարծաթն յաղտոյն մաքրէ. (Լմբ. սղ.։)

Ծիրանագոյն իբրեւ զանագ (երփն երփն երեւեալ)։ Զմիմեամբք հոլովեալ զօրէն անագի. (Մագ. ԺԳ. Լ։)

Գոյն արծաթոյ եւ անագոյ տեսլեամբ ի բացուստ նմանին. (Կլիմաք.։)

Ասեն, եթէ հայելի ի պղնձոյ եւ յանագոյ լինի. (Եփր. յաւետար.։)


Անագան

adv. adj.

late, behindhand, tardily, long, slowly;
late, tardy;
long, slow, not ready, not prompt;
— ուրոմն, — երբէք, too late very late;
at latest, at the latest.

Etymologies (4)

• «ուշ մնացած, յետին (իբր ած.)» ԱԳո. «երեկոյ եղած, տարաժամ» (Վասն ա-նագան ժամուն) Գ. մակ. ե. 11. Կոչ. ժգ. «ե-րեկոյ» (անագանն ի վերայ հասանէր, կամե-ցան անդ ագանել զգիշերն) Ճառընտ.

• = Վրք. և վկ. ա. 329. «ուշ (իբր մկ.)» Ագաթ. Եզն. յետինների մօտ գլխաւորապէս, ինչպէս և ներկայ բոլոր գաւառականներում առհասարակ բառս այս վերջին նշանակու-թեամբ է։ Սովորաբար անհոլով է. յետինների մոտ ունենք սեռ. -ի. Անազանին ոչ ժամանե-ցի. Նար։ Որից անագանութիւն Վեցօր. անա-գանիմ ՍԳր. կամ անագանեմ Վեցօր. անա-գանավար «ուշ ցանուած» Եփր. ել. էջ 150, Կիւրղ. ել. անագանի «ուշ ժամանակ, երեկո-յեան դէմ» ՍԳր. Ոսկ. ևն։

• ՆՀԲ ո՛չ ագան, ո՛չ ընդ այգն։ Այսպէս նաև Մառ. Гpамм. др. aрм. яз. էջ 297։ Հիւնք. մեկնում է «արտաքոյ ժամու ա-գանելոյ»։ Տե՛ս նաև -ագան բառը։

• ԳՒՌ.-Մկ. հmնmկ'mն, Սչ. անգ'ան, Խրբ. անքան, Ալշ. Մշ. յանգան, Զթ. անգ'օն, Ոզմ. հանգაmն, Վն. mնկ'mն. բոլորն էլ «ուշ» նշա-նակութեամբ. Մարաշում նշանակում է «երե-կոյ» (Անգան ատեն ո՞ւր կերթաս)։ Գրաբարի անագանիլ ձևին համաձայն են անգննալ Խրբ. Վն. «ուշանալ, ուշ մնալ», Մրշ. «երեկոյ լինել, օրը տարաժամիլ» (Օրը անգնցաւ), Սչ. անգընվիլ «երկար տևել, ուշանալ» (Սեղանը պիտի անգնուի)։

NBHL (16)

ὅψιμος serotinus Ո՛չ ագան, ոչ ընդ այգն. ո՛չ կանուխ. յամր. յետին. ուշ, ուշ մնացօղ, ետքի.

Ցորեանն եւ հաճար ոչ հարան, զի անագան էին։ Տացէ զանձրեւ՝ զկանուխ եւ զանագան։ Իբրեւ զամպ անագան.եւ այլն։

Ցուցանել զհանդէս մտերմութեան ի կանուխս եւ յանագանս. (Յճխ. ՟Զ։)

Գիտացեալ զվաղ եւ զանագան կենցաղոյս զվախճան. (Փարպ.։)

Զկանուխն ոչ կապտեցի պտուղ, եւ անագանին ոչ ժամանեցի։ Ի կանուխն ժամանութիւն, եւ յանագանն յարաձգութիւն (ապագային). (Նար. ԿԸ. եւ խչ։)

Յանագանէն ի դոյզն շարժմանէ պտղաթափ լինելով. (Պիտ.)այս ինքն յանագան պատահարէ, կամ վասն անագան մնալոյն։

Տարաժամ, երեկոյ. մօտ ի ժամ ագանելոյ ընդ երեկս. ուշ ատեն, իրիկուան դէմ.

Անագանն ի վերայ հասանէր, կամեցան անդ ագանել զգիշերն. (ՃՃ.։)

ԱՆԱԳԱՆ. ԱՆԱԳԱՆ ՈՒՐԵՄՆ. ὁψέ sero, βραδέως tarde Յետ անցանելոյ ժամանակին. յետոյ ուրեմն. տե՛ս զկնի աւ ԱՆԱԳԱՆԻ՝ մանաւանդ որպէս ընդ երեկս. ո՛ւշ, ուշկեկ, ետքէն, է՛ն ետքը.

Եթէ՛ վաղ, եւ եթէ՛ անագան, սակայն քակտի մնացեալ մարմինն. (Ագաթ.։)

Ոչ կարի վաղ առնիցէ եւ ոչ յոյժ անագան. (Եզնիկ.։)

Կանխաւ նկատեալ զսոյնս՝ եւ ո՛չ անագան ապաշաւեցի. (Նար. ԼԹ։)

Գոնեա անագան եւ մեք զնոյն խոկասցո՛ւք։ Ստրջացի՛ր գոնէ անագան ի չարեացդ. (Լմբ. ատ. եւ Լմբ. համբ.։)

Գէթ անագան երբէք դիմեսցուք առ լոյսն մեր Քրիստոս։ Դարձցո՛ւք գոնէ անագան իմն առ Տէր պաղատանօք եւ ապաշխարութեամբ. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Անագան ուրեմն խոստովանեալ յայտնեցաւ. (Պիտ.։)

Յետ կամօք մեր գերելոյ ի հակառակութեանն խորխորատ՝ գերեցաք անագան ուրեմն եւ ըստ մարմնոյ. (Լմբ. ատ.։)


Անալութ, ի

cf. Ընձուղտ.

Etymologies (2)

• «ընձուղտ». մէկ անգամ գործա-ձուած է Օրին. ժդ. 5՝ հյց. զանալութ ձևով։ Այս բառը սխալմամբ ուղղական կարծելով Խոր. աշխ. գրում է. «Կենդանի ինչ նման զա-նալութոյ» (բայց նոր տպ. էջ 599 ունի յա-նալութ)։ Գուգարաց նահանգի արտադրու-թիւններն էլ յիշելիս՝ ասում է. «Լինի ի նմա անալութ և հաճար ծառ և սերկևիլ և տօսախ» (Խոր. աշխ. 610)։ Որովհետև Հայաստանում ընձուղտ չկայ, ուստի ՀԲուս. § 95 հետևցնում է թէ այս հատուածում անալութ նշանակում է ինչ-որ բոյս և կամ խանգարուած ձև է՝ փո-խանակ մի ուրիշ բուսանունի։ Իրօք էլ Վատի-կանեան ձեռագրի մէջ նոյն տեղում գտնում է «լինի ի նմա և անուշ խոտք ուտելիք» ըն-թերցուածը (տե՛ս ՀԲուս. յաւել. էջ 675)։ Բայց ամէն տարաձայնուխիւն կը վերանայ, եթէ ընդունինք, որ վերի հատուածներում անա-լութ նշանակում է ո՛չ թէ «ընձուղտ», այլ, ինչպէս ցոյց է տալիս Համշէնի բարբառը, «եղնիկ»։ Այս պարագային, Վատիկանեան ռնթերցուածը, ինչպէս արդէն երևում էլ է, անյաջող սրբագրութիւն կամ պարզ սխալա-գրութիւն է։ Աւելացնենք և այն, որ Օրին. ժդ. 5 յունարէն օրինակը ներկայացնում է երկու տարբեր խմբագրութիւն և թէև անալութ բառի դէմ՝ ընկնում է յն. «ընձուղտ» բայց կարելի է շարքերը փոխելով՝ դնել «եղնիկ»։

• ԳՒՌ.-Հմշ. օնլութ «եղնիկ». այս հազուա-գիւտ բառը ցոյց է տալիս՝ որ զանալութ պար-զապէս սխալմունք է։

NBHL (1)

ԱՆԱԼՈՒԹ որ եւ ԶԱՆԱԼՈՒԹ. cf. ԸՆՁՈՒՂՏ. καμηλοπάρδαλος. զիւրնափա, զիւրաֆէ. (Օրին. ԺԴ. 5։ Գաղիան.։ Խոր. աշխարհ։) ուր ասէ՝ գտանիլ ի Գուգարս, որպէս եւ յԵթէովպիա եւ ի հնդիկս։


Անանուխ, նխոյ

s.

mint.

Etymologies (4)

• . ո հլ. «նանու, դաղձի ընտա-նին» Մտթ. իգ. 23. Ղուկ. ժա. 42. յետին ձե-վերով՝ անուխ, աննուխ, անանեխ (ՀԲուս § 96), որից քարաննուխ «վայրի անանուխ» Վստկ. 191. հոռոմ աննուխ, սարի աննուխ Բժշ.։

• = Թուի փոխառեալ իրանականից. հմմտ. պրս. [arabic word] nānxāh կամ [arabic word] nānūxēh «հացհամեմ, արջնդեղ, սև սոնիճ. մի տե-սակ սև սերմ՝ որ հացի վրայ ցանելով ու-տում են». կազմուած է [arabic word] nān «հաց»+ x*ah «համեղ» բառերից, ճիշտ ինչպէս հյ, հացհամեմ։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] nān'ā (փոխանակ nā'nəā) «ա-նանուխ», [arabic word] nankuhg «անանուխ», յն, νανοῦχα «հացհամեմ» Du Cange, արաբ. [arabic word] na'na' «անանուխ», թրք. [arabic word] nane «անանուխ»։ Այս երկու բոյսերի (հացհամե-մի և անանուխի) յարաբերութեան վրայ տե՛ս Lów, Aram. Pflanzennamen, էջ 259 ևն. հմմտ. նաև պհլ. nānā nānukspram «անանուխ իբր հացհամեմ» (ըստ Justi))։-Հիւբշ. 96։

• Ուղիղ մեկնեց նախ Pott, Kurdischē Studien ZKM 7, 1850, էջ 143, յետոյ, Lagarde, Urgesch. Arm. 1854, 833, Arm. Stud. § 106 և էջ 166։ Հիւնք. մա-նանեխ-ից։

• ԳՒՌ.-Երև. Ջղ. անանուխ, Կր. Ռ. Սեբ. աննուխ, Ասլ. աննիւխ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. անուխ, Ալշ. անուխ, անեխ, Հմշ. օնլուխք, Առ. նա՛նուհ. նա՛նօհ. նա՛նու. բարդութեամբ ունինք Ոզմ. առվանանօխ, Մկ. mռվmնmնուխ (իբր առուի անանուխ), բայց նշանակում են «անջրդի տեղերում բուսնող վայրի անա-նուխ»։ Միւս բարբառներում գործ է ածւում թրք. նանա, նանէ։

NBHL (2)

ἠδύοσμον, mentha, menta. Բանջար անուշահոտ եւ համեղ, այլ կծու եւ ջերմ. որոյ վայրին կոչի դաղձ. անուխ, աննուխ. նանէ.

Տասանորդէք զանանուխ. (Մտթ. ԻԳ. 23։ Ղկ. ՟Ժ՟Ա. 42։) (Բժշկարան.) (կայ եւ ՋՐԻ ՆԱՆԷ. բունլինէ, պուտէնկ. եւ ՀՈՌՄԻ ՆԱՆԷ. մարսամէ


Անապակ, աւ

adj.

pure, unmixed, neat, unadulterated.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «անջուր, անխառն (գի-նի). լայնաբար՝ զուտ, մաքուր, անխառն (որ և է բան)» ՍԳր. «Եթէ զջուրն (հազարոյ) քա-մեալ անապակ ըմպիցէ ոք» Եզն. 67. «Անա-պակ մատուցանէր առնն» Բուզ. էջ 222։ Հմմտ. նաև Գիրք թղ. 478 «Մարդիկ սովոր են զգինի՝ որ անխառն են ի ջրոյ՝ անապական կոչել, իսկ զջրախառնն՝ ապականեալ ասեն»։ Ամ-պակ ձևն ունի Գիրք մոլութ. 155 ա. «Ջեր-մագոյն թիրակէս ամպակ գինւով»։

• = Պհլ. *anāpak ձևից, որ չէ աւանդուած. հմմտ. զնդ. anāpa «անջուր», սանս. anapā «անջուր», պրս. [arabic word] nab «զուտ, անխառն», գործածուած ամէն տեսակ բանի համար, բայց յատկապէս գինու համար. ևառմուած է an-բացասական մասնիկով՝ äpa «ջուր» բառից։-Հիւբշ. 97։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 656 պրս. [arabic word] nāb և զնդ. anāpa «անջուր» բառերի հետ։

• Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiальι 1. 6 պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, ան և ա կրկնակ բացասականներով։ Հիւնք. յն. ἀναβαϰχεύω «Բաքոսից ներշնչուիլ»։ Ոմանք ուզում են մեկնել ապականիլ բա-ռից, իբր թէ ան-ապակ «չապակա-նուած». ռայզ այս մեկնութիւնը սխալ է, որովհետև ապականիլ բայի արմատը ապակ չէ։

• ԳՒՌ.-Բուն իմաստով ունինք Տե. անա-պակ, Ակն. անբագ. այլուր տարբեր իմաստով ունինք հետևեալները. Կր. ամբակ, Ախց. ամ-պակ, Ռ. անբագ, Խրբ. Պլ. ամբագ «անհամ, անհիւթ, աննիւթ» (միս, ապուր կամ այլ ջրա-լի կերակուր). Ննխ. ամբագ «առանց հետը բան ուտելու» (օր.՝ ամբագ չայ խմել). Ասլ. ամբա*, Հմշ. օնբագ «ցամաք (հաց)», Տիգ. mմբmգ «առանց շաքարի (թէյ, սուրճ ևն)», Սեբ. ամբըբուգ, ըմբըբուգ «անիւղ, անհամ» (<անպակուկ ձևից, որի մէջ կ-ն նախորդպ-ի ազդեցութեամբ վերածուել է շրթնականի, ճիշտ ինչպէս բոկ եղած է բոկիկ>բոպիկ)։

NBHL (10)

Գինի անապակ՝ մեծ տրտմեցելոյս։ Անապակ գինեաւ սիրոյդ. (Նար. ԻԹ. ՂԳ։)

Բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս։ Բաժակ ի ձեռին Տեառն՝ գինի լի անապակ արկեալ։ Ա՛ռ զբաժակ գինւոյս անապակի այսորիկ։ Յանապակէ բարկութեան բաժակին։ Գաղտնացուցեալս անապակաւ. (Սղ. ԻԲ. 5։ ՀԴ. 9։ Երեմ. ԻԷ. 15։ Յայտ. ԺԴ. 10։ ՟Գ. Մակ. ՟Ե. 1։)

Սպրդեալ անապակն ի վերին որովայնին վայրս. (Պիտ.։)

Անապակ զմարմնոյ զօրութիւնսն թուղացուցանէ. (Փիլ. քհ. ՟Զ։)

Նմանութեամբ՝ որպիսի եւ իցէ անխառն կամ անմասն ի հակառակէ իմեքէ. զուտ. սոսկ. լոկ. պարզ՝ (բարի կամ չար, յոյժ ազնիւ, կամ կարի յոռի)

Սա նշան սեռն եւ անապակ Աստուծոյ առ մարդիկ սիրոյն. (Անյաղթ բարձր.։)

Ծորումն անապակ սիրոյ քո հեղցի։ Զանապակ ծորմանն. (Նար. ԻԵ. ԼԵ։)

Անապակ բարիք, կամ չարիք։ Անապակ չարութիւն կամ վայրագութիւն։ Անապակ ահիւք. (Պիտ.։)

Աշակերտել զայլ եւս գաւառս վրաց յանապակ լեզուէն. (Խոր. ՟Բ. 83։)

Այն օր՝ անապակ է յողորմութենէ արդար իրաւունքն Աստուծոյ. (Լմբ. սղ. ՃԹ։)


Անապատ, աց, ից

s. adj.

desert, hermitage, solitude;
solitary, uninhabited lonely, unfrequented.

Etymologies (3)

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ. «ամայի, անշէն, անբնակ (իբր ած.). 2. ամա-յի և անբնակ տեղ (իբր գոյ.) ՍԳր. Վեցօր. Ա-ռաթ. 3. զուրկ, անմասն» Փիլ. Մանդ. Մագ. «4. քաղաքից հեռու գտնուած վանք» Յիշատ. Վրք. հց. որից անապատական ՍԳր. Վեցօր. Եզն. անապատակեաց Բուզ. անապատացեալ Ագաթ. անապատասէր Կոչ. ևն։

• = Պհլ. anāpāt, պազենդ. anāwādān, պրս. [arabic word] nā ābād «անշէն, անբնակ», որոնք բացասական ձևերն են պհլ. apātān, աա-զենդ. awādān, պրս. [arabic word] ābād, [arabic word] ābā-dān «շէն, բնակեալ» բառերի. արմատը ապատ ունինք նաև առանձին, և մի խումբ ւատուկ անունների ծայրը. ինչ. Վաղարշա-պատ, Պերոզապատ ևն։-Հիւբշ. 97։

• ՀՀԲ ոչ պատեցեալ որմով։ ՆՀԲ պրս. ha äbād և՝ յն. ἀβατος «անկոխ, ան-գնաց»։ Spiegel, Gram. Huzy. էջ 188-189 ահլ. anāpat և պրս. nā ābād։ Տէր-վիշեան, Altarm. 94ვpa «ջուր» բառից. փոխառեալ է պրս. abād-ից, որ է սանս. apavant «չրարբի»։

NBHL (14)

(պրսչ նասպատ այս ինքն անշէն. յն. ա՛վադօս, այսինքն անկոխ, անգնալի). ἅβατος, invius. իսսիզ, վիրան.

Անապատ երկիր։ Անապատ է ի մարդոյ եւ յանասնոյ։ Եղեն յաւեր եւ յանապատ։ Մոլորեցոյց զնոսա յանապատի եւ ո՛չ ի ճանապարհի. (Երեմ. Սղ. եւ այլն։)

Յայնմ ծովէն՝ զոր ոչ կոխեցին նաւք, յանապատի ծովուն եւ ի ներքին կղզիսն ... Խառնել նաւ յնապատի նորա. (Վեցօր. ՟Է։)

Այլ առաւել՝ ἕρημος, ἑρημία, ἑρήμωσις, desertus. ամայի. վայրի. անբնակ. աւերակ. դաշտ աւազոյ. չէօլ, չէօլլիւք, պէրիյէ խարապ.

Գնաց յանապատ տեղի առանձինն։ Տեղիս անապատ է։ Յանապատ եղիցի երկիրն։ Եղիջիք յանապատ։ Պատկեր պղծութեան անապատի։ Անջրդի իբրեւ զանապատ։ Յանապատ անմարդի. եւ այլն։

Ի գիւղս, յանապատս, եւ ի պատս։ Ո՛չ զպատն յանապատ յեղափոխել. (Մագ. ԽԷ. Ծ։)

Իսկ ԳԱԶԱՆ ԱՆԱՊԱՏԻ, ըստ յն. վայրի. ἅγρου, (՟Բ. Թագ.։ ՟Դ. Թագ.։ Յոբ.։ Ես.։ Ովս.։)

ԱՆԱՊԱՏ. (հանդերձ խնդրով). ἕρημος, desertus, destitutus Լքեալ թողեալ. յետնեալ. զուրկ. անմասն. ամայի. թափուր. ազատ. թէրք օլունմուշ, մէթրուք, մահրում.

Փախեար յԱստուծոյ. զո՞ր վայր անապատ յԱստուծոյ գտանելոց էիր։ Անապատ մնացեալք ի կառավարէն։ Որբքն յօգնականութենէ են անապատ։ Յիմանալոյ անապատ ամայի (յն. մի բառ)։ Իմաստութեամբ՝ որ է ի մեծամեծացն անապատ ի չարեաց, յանուսումնութենէ եւ յանխրատութենէ. (Փիլ.։)

Անապատ ի սիրելւոյ, ամայի յօգնականաց. (Բրս. ընչ.։)

Անապա՛տ է ի սիրելեաց, հեռի յօգնականաց. (Մանդ.։)

Անապատ է յաշխարհական զբաղմանց։ Ի տերեւոցն եւ ի պտղոցն անապատք. (Շ. մտթ. եւ Շ. կթ.։)

Անապատ լեալ յառ ի նմանէ. փրկութենէն. (Արիստ. առաք.։)

ԱՆԱՊԱՏ ասին եւ վանք միաբանից՝ փոքր մի հեռի ի քաղաքէ։ (Յիշատ.։ Վրք. հց. եւ այլն։)


Անարի, րւոյ, րեաց

adj.

weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.

Etymologies (3)

• (-րւոյ, եաց) «չափազանց մեծ, անհեթեթ, անճոռնի, վիթխարի» Եզն. Բուզ. Վեցօր.

• -Նոյն է անարի «Արեաց ազգից դուրս, ոչ-արիական» բառի հետ և փոխառեալ է իրա-նականից. հմմտ. զնդ. anairya-, սանս. ana-гva-ահլ. anēr «ոչ-արիական, օտար»։ Ազ-գերը սովորութիւն ունին իրենցից դուրս գըտ-նուած ազգերին «վայրենի, բարբարոս, այ-լանդակ» համարելու և նրանց անունը այս նշանակութեամբ կամ ուրիշ վատ իմաստով իբր ածական գործածելու. հմմտ. հպյերէնում խուժիկ, խուժան, խուժադուժ, խաղտաւուր. խաղտալեգու, գաւառականներում *ուրդ թուրք, զազա, լազ, բոշա, յունարէն՝ բարբա-րոս, վրացերէն՝ քուրդի «գող», ղ'ազախի «ա-ւազակ» ևն։ Ըստ այսմ վերի ոսկեդարեան անարի «անճոռնի, անհեթեթ» բառը պէտք չէ շփոթել. յետոսկեդարեան անարի «տկար, երկչոտ» բառի հետ, որ արի «քաջ» բառի բա-ցասականն է։ Առաջինը յատուկ անունից է, երկրորդը՝ հասարակ անուն։

• ՆՀԲ լծ. թրք. իրի, հա՛մ իրի «խոշոր»։ Տէրվ. Altarm. 85 անարի «հսկայ» և ա-նարի «երկչոտ» բառերը նոյն համարե-լով՝ դնում է զնդ. anarya, ինչպէս որ արի «քաջ» = զնդ. airya, որով երեք բա-ռերն էլ հաւասարապէս Արեաց անունից ծագած են լինում։ Հիւբշ. 25-26 թէև Անարի ազգի անունը զնդ. anairya-ձևին է կցում, բայց սխալուելով ՆՀԲ-ից, ա-նարի «երկչոտ» և անարի «վիթխարի» բառերը հայերէն այր բառից ծագած է համարում անխտիր։

NBHL (10)

Անարի բարբարոսս քան զտիկինն հարաւային. (Նար. Բ։)

ἅνανδρος, non virilis, ignavus. Ոչ արի, անմասն յարիութենէ. երկչոտ. վատասիրտ. վատ. վախկոտ, անսիրտ. ճանսըզ, իւրէքսիզ, կեվշէք, գօրգագ, նամէրտ.

Ամբարհաւաճ միանգամայն եւ անարի։ Անարեացն վերաբերիցին թշուառութիւնք. (Պիտ.։)

Իմաստնոյն եւ արիացելոյն վաստակն անկանի ի ձեռս անարւոյն եւ անիմաստին. (Լմբ. ժղ.։)

Օտարազգի արտաքոյ պարսից՝ որ կոչէին Արիք. խուժադուժ. այլազգի. դրսեցի. էճնէպի.

Որ ի բարբարոսաց եւ յունաց, յարեաց եւ յանարեաց. (Եւս. քր. Բ։) (ըստ պրս. երան եւ տաներան։)

ԱՆԱՐԻ, րւոյ, րեաց. որպէս լծ. թ. իրի, իրի փարլէ, հա՛մ իրի) Անարգիլ. վիթխարի. անճոռնի. անհեթեթ. իֆրաթ պիւյիւք, տըզման.

Զվիշապ անարիք սանձեալ։ Անարի ոմն սկայ. (Խոր. Ա. 25։ Գ. 9։)

Զայնչափ այրն անհեթեթ զանարի. (Բուզ. Ե. 37։)

Որջ վիշապի անարւոյ. (ՃՃ.։)


Անգար, ի

s.

megrim.

Etymologies (2)

• (սեռ.-ի) «համարելը, մի բանի տեղ դնելը». մէկ անգամ ունի Եզն. էջ 287 «Եթէ յայն միտս ուխտաւորք էին, ապա. և կուսութիւնն չէր յանգարի կուսութեան» (այ-նինքն «ի համարի, ի կարգի». աշխ. կուսու-թեան հաշւում չէր, կուսութեան տեղ չէր կա-րող դրուել. հմմտ. Եզն. 286, Եւ ոչ ուխտա-ւորութիւնն. նոցա յուխտաւորութիւն համա-ոէր). որից անգարել «համարել, սեպել» Սեբ 138. անգարիլ «համարուիլ, սեպուիլ» Շիր. 16, 18։-Սխալ է ՋԲ անգար «վայելչութեւն».

• = Պհլ. angārtan «համարել, պատմել», պաղենդ. angārdan «ենթադրել, հաշուել, պատմել», angird «եզրակացութիւն, ամփո-փումն», angāra «համարելը, ենթադրութիւն» պրս. [arabic word] ︎ angaštan «կարծել, համարել». հրամ. [arabic word] ︎ angār «համարի՛ր, կարծի՛ր». angārānīdan «կարծեցուցանել, տալ համա-րել», angāra «համարան, մատեան գործոց պատմութիւն անցից անցելոց», angāridan «կարծել, վարկանիլ», angārda «պատմութիւն առասպել», իրանեանից փոխառեալ վրաց. ანგარიმი անգարիշի և թուշ. ანგრიმ ան-գրիշ «հաշիւ»։ Այս իրանեան բառերը ծագում են ham մասնիկով kar «անել, կատարել» արմատից. հմմտ. զնդ. hankārayēmi «գոր-ծադրել, լրացնել», hankərətay-«վերջաւո-րութիւն, վերջին հաշիւ» (Bartholomae, Al-tir. wört. 447 և 1770)։-Հիւբշ. 97։

NBHL (3)

ἠμικρανία, dolor circa medium caput, hemicrania. Ցաւ գլխոյ կիսով մասամբ, կամ ի կէսն գլխոյ. կէս գլխու ցաւ. պաշազրըսը. շէգիգէթ.

Այր ոմն ունէր ախտս ցաւոց, զոր անգար կոչեն, այս ինքն ցաւ որ է ի կէս գլխոյն. (Վրք. ոսկ. (ուր նոր ձ. անկար. տպ. Աբգար. որ են վրիպակ)։)

Եթէ յայն միտս ուխտաւոր էին, ապա եւ կուսութիւն չէր յանգարի կուսութեան. (Եզնիկ.) իմա՛, ի համարի. (այլ առ այժմ մնայ անստոյգ բառ. իսկ հին տպ. ըստ կարգի)։


Անգղ, գեղ, գեղց, եղաց

s.

vulture.

Etymologies (5)

• Böttich. Vergl. Arm. cons. ZDMG 1850, 366, Arica 54, Lagarde, Urgesch. Arm. 763 և Arm. Stud. § 114 սրա հետ են համեմատում սկիւթական ἀγλν «կարապ» բառը, որ աւանդում է Հեսի-քիոս. άγλν ό ϰϰνος წτή δν,βოν. Հև. հ.-արաբ. [arabic word] 'anqā «փիւնիկ հաւ»։ Շէֆ-թէլօվից BВ 29, 28 ղ համարում է մասնիկ։ Ադոնց REA VII 1(1927), էջ 187 միացնում է ἀγλο «կարապ ըստ Սկիւթացւոց» (Հեսիքիոս), յն. ἀγγελος «հրեշտակ», պրս. ἅγγερος «արքայական սուրհանդակ» (Հեսիք.-Սուիդաս) բառե-րի հետ։ Անգղաձև մի աստուած էր, որ յետոյ աստուածների սուրհանդակի պաշ-տօն ստացաւ։ Յիշելու արժանի է նաև լազ. անկե «անգղի գոյնով մի տեսակ թռչուն՝ որ ճանճ, թիթեռ ևն բռնում է. ուտում»։

• «ամանի, յատկապէս զամբիւղի ա-կանջ, կանթ, բռնելատեղ, ունկ» Վրք. հց. բ. 359. Վստկ. 134. յոգնակին է անգեղք, որից կարելի է հետևցնել նաև Եզ. անգեղ, ինչպէս անում են բառարանները։ Գրուած է նաև անկղ։

• = Պրս. [arabic word] ︎ angul, [arabic word] angūl, [arabic word] angēl, [arabic word] angula, [arabic word] angula, [arabic word] ángēla «օղակ՝ յոր անցանէ կոճակ, լամբակ կոճակամայը»։-Աճ.

• բառի տակ)։ Տէրվ. Նախալ. 59 հյ. ա-կանջ, ունկն, ունկունք, սանս. aǰ, anǰ «ծռել», լն. ὄγϰος «կոր, ճանկ», լտ. ūncus, angulus «անկիւն» (աւել ացրո՛ւ գնչ. anko, գերմ. angel «կարթ» ևն) բառերի հետ հնխ. ak «ծռիլ, կորանալ» արմատից։ Հիւնք. լտ. angulus «ան-կիւն»։

• ԳՒՌ.-Արբ. Զթ. Խրբ. Զն. անգ «ամանի ունկունք», Երև. անգ «պարկի ունկունք. ցո-րենի պարկի ծայրերը մի քանի օղակներ են կարում, նրանց միջից մի բարակ չուան են անց կացնում և ծայրերը միատեղ ժողովելով՝ կապում են, որպէսզի ցորենը դուրս չթա-փուի». այս իմաստը բոլորովին համապա-տասխան է պարսիկ բառի նշանակութեան։-Տարբեր ծագում ունին Կր. օնգ, իբր <ունկն, ունկունք և Երև. Տփ. անգ, որ է անկանել, ան-կուած, յանգ ձևի հետ նոյն։

NBHL (6)

ԱՆԳՂ. գրի եւ ԱՆԿՂ. γῦψς. Vultur. ագպապա. Թռչուն մեծ՝ գազանային՝ կորակտուց՝ շաղղակեր, որոյ այլ եւ այլ են տեսակք, բազմադիմի օրինակաւ նշանակեալ առ մատենագիրս. կայ եւ նմանն արծուոյ, որպէս եւ ոսկրկուլի.

Ըստ նմանութեան անգեղց ի վերայ մեռեալ գործոց անկանիս. (Իսիւք.։)

Արծիւ աստ, որպէս ի վեցօրեայն ցուցանէ սուրբն Բարսեղ, զանգղսն ասէ. (Լմբ. սղ. ՃԲ։)

Լցաւ տաճարն սեաւ անկեղօք. (Հ=Յ. յուլ. ԺԴ.։)

Սփիւրիդս ունէր, եւ դնէր զանգեղս նորա։ Չունիմ անգեղս սփիւրիդիցն իմոց։ Գնաց եհան յիւրոց սփիւրիդիցն զանգեղսն, եւ մատոյց եղբօր իւրոյ. (Վրք. հց. ձ։)

Ի գիրս վաստակոց գրի ԱՆԿՂ։ ԱՆԳՂ։ ԱնԳՂ կամ ԱՆԿՂ. որպէս ունկն կողովոյ. (լտ. ունկուլա) cf. ԱՆԳԵՂՔ.


Անդ

adv.

there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.

Etymologies (4)

• «արտ» ՍԳր. Ագաթ. (սովորաբար ո հլ. երբեմն ի հլ. ներգ. յանդի. այսպէս՝ Ս. Գրքում ունինք 21 անգամ ո հլ., 5 անգամ ի հլ., 21 անգամ էլ յանդի. անսովոր ձև է յգ. սեռ. անդւոց Նար. Մծբ. 449), որից անդաս-տան ՍԳր. անդապահ «արտի պահապան» Ճառընտ. անդել «մշակել» Վրք. հց. գրուած է նաև հանդ Վրք. հց. բ. 447։

• =Նոյն է յաջորդ անդ բառի հետ, որի վեր-ջին իմաստն է «տուն». հին նահապետական կեանքում տունն ու արտր իրարից անբաժան բաներ էին. այսօր էլ «տուն-տեղ» ձևը նման մի երևույթ է ցոյց տալիս գաւառականներում. Ղրբ. հmնդmվmր, որ իրապէս անդ «արտ»+ վարել բառերից է կազմուած, ո՛չ միայն նշա-նակում է «հող, կալուած», այլ և «տուն, տեղ, մէկի գտնուած. տեղը, կողմը», Մշ. հանռա-ւորէք՝ որ նոյնպէս հանդ «արտ» բառից. է, նշանակում է «տան ներսը, բակը ևն»։-Աճ.

• Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-

• ԳՒՌ.-Գոր. Երև. Կր. Տփ. հանդ, Ախց. հանտ, Ղրբ. հmնդ, Ջղ. պահուած է միայն անդ'էն դ'աշտէն «սարէն ձորէն, վերիվերոյ (խօսիլ)» դարձուածում։ Նոր բառեր են հանդավար «տուն-տեղ», հանդաբան, հանդատէր, հան-դաւորէք «տան ներսը, բակը ևն»։