Your research : 6 Results for որակ

Entries' title containing որակ : 154 Results

Definitions containing the research որակ : 338 Results

Պաղ, ից

s. adj.

frost, ice;
sleet;
cold, icy, glacial, freezing;
հալիլ, լուծանիլ —ին, to thaw, to melt, to liquefy;
— ձուլել, to freeze, to ice.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. պաղ, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բաղ, Տիգ. բmղ, Զթ. բօղ, բող, Հճ. բօղ, Սվեդ. բիւղ. -այս բառերը նշանա-կում են «սառոյց» (Երև. Վն.), «ցուրտ» (Պլ ևն), «սառն» (Ախց. Կր.)։ Նոր բառեր են պաղապուր, պաղսիրտ, պաղբերնիլ, պաղե-րես, պաղեանց, պաղպրակ, պաղլիկ, պաղ-լիճ, պաղլորակ, պաղուլակ, պաղլուլակ, պաղկեկ, պաղշկիլ, պաղշտկիլ, պաղուկ պաղսրտիլ։-Գւռ. պաղիլ նշանակում է նաև «աչքը անթարթ նայիլ» և այս իմաստով նը-ման է թրք. ❇ donuqlanmaq (Կամուս, թրք. թրգմ. Ա. 818) հոմանիշի կազմութեան, որ նոյնպէս ծագում է don ռսառոյց» բառից, իսկ donuq «խունացած»։


Պաղատ

cf. Պաղատանք.

• ՆՀԲ «թախանձել յաղեաց վասն աղե-տից»։ Աճառ. Արրտ. 1911, 418 համե-մատում է լազ. պալակար, օպալակա-րու «խնդրել, աղաչել» բառի հետ։ Այժմ սակայն գտնում եմ որ սոյն լազ ձևռ փոխառեալ է նյն. παραϰαλω «աղաչել, պաղատիլ» ձևից (p-λ>l-r սովորական շրջմամբ), որով ո՛չ մի կապ չունի հա-լերէնի հետ։


*Պայտ, ից

s.

iron, horse-shoe.

• , ի հլ. «ձիերի կամ այլ կենդանինե-րի ոտքի տակ գամուած երկաթը, լուսին, նալ». ունին միայն ՀՀԲ և ՋԲ իբր գւռ. բառ. սովորական է արդի գրականում։


Պան, ից

s. bot.

round loaf, bread;
honeycomb;
hen-bane.

• = Յն. πάνις «հաց», որ փոխառեալ է լտ. panis (>ֆրանս. pain) «հաց» բառից։ Շատ կարևոր են մեր բառի փոխառութեան հան-գամանքները. պան յունարէնից կազմուաձ կեղծ կամ գիտական տառադարձութիւն չէ, որովհետև՝ նախ մինչև այժմ էլ կենդանի է բարբառներում, երկրորդ՝ ըստ Sophocles 836 յն. πανις քիչ գործածական մի ձև է և բնաւ չի գտնւում Ս. Գրքի յոյն թարգմանու-թեան մէջ։ (Ստուգեցի որ այն բոլոր դէպքե-րում, ուր հյ. օրինակն ունի պան, յոյնը դնում է αρτος սովորական ձևը)։ Այս բոլո-ռիզ կարելի է հետևցնել, թէ հյ. պան յունա-րէնից չէ՛ փոխ առնուած, այլ ուղղակի լա-տիներենից։


Պապ, ի, ու, աց

s.

grand-father, grand-sire, granddad;
pope, pontiff.

• = Առաջին իմաստով փոխառեալ է պհլ. pāp ձևից (Հիւբշ. Pers. Stud. էջ 175), հմմտ. պհլ. ❇ pāpak «հայրիկ» (նաև յատուկ անուն արական, ինչպէս հյ. Հալ-րիկ), պրս. [arabic word] bāb «հայր» (գալիս է *pab ձևից՝ նախաձայնը ազդուելով վերջաձայ-նից), [arabic word] bābā «հայր, մեծ հայր», bābak «հայրիկ», քրդ. bab, baw, հինդուստ. bakīi «իշխան, տէր, պարոն»։ Երկրորդ իմաստով փոխառեալ է յունարէնից. հմմտ. յն. πаππας, πάππος. παπας «հայր», լտ. papa, papas, pap-pas «հայր, հոգևորական, պապ», գոթ. papa «հայր. 2. եպիսկոպոս», գերմ. Papst և ֆրանս. pape «Հռովմի պապը», մինչև ան-ամ չին. [other alphabet] pá'-pa' «հայրիկ».


Չամիչ, մչոյ, մչի

s.

raisins;
cf. Շիւ.

• , ո հլ. «չորացրած խաղող» ՍԳր. որից չամչեայ Ա. թգ. լ. 12. Բ. թգ. ժզ. 1. չամչեղէն Ովս. գ. 1. չամչախունկ «չոր զու կի, մարեմայ խունկ» Բժշ. չամչռել «չամիչի նման չորանալ, չամչիլ» (նորագիւտ բառ) Վստկ. 187. չամչարակ «compote, խօշաֆ» (նորակերտ բառ)։


Չոր, ոց

adj.

dry;
dried, arid, parched, dead;
— հաց, dry bread;
— ճաշակել, to fast on lenten diet.

• (ո, ի հլ. յետնաբար) «չոր, ոչ-թաց» ՍԳր. Եւս. քր. փխբ. «լոկ, միայն» Մաշտ. ջահկ. (չոր պատարագ), «կարծր։ կոշտ» Գր. սքանչ. ծն. քս. (Ո՛չ մահիճ և ո՛չ անկողին, այլ ի չոր մսուր եդեալ. ՀԱ 1912, 475. հմմտ. Ղրբ. անկողինը չոր է՝ կարծր տիմ. ժդ. չորակեաց Յայսմ. չորակեր Կա-նոն. Տօնակ. չորաճաշակ Ուռհ. դիւրաչոր Ոսկ. սղ. խորշակաչոր Վրդն. սղ. շքաչոր Վստկ. չորուտ «անբեր (երկիր, հող)» Եփր. տուղի չոր, չորացրած պտուղ», որի վրայ տե՛ս առանձին։


Սառն, ռին, ռանց

s. adj.

ice, frost;
glazed frost;
crystal;
frozen;
հատոր սառանց, piece or block of ice.

• ԳՒՌ.-Ջղ. սառն, Գոր. Ղրբ. սա՛ռնը, Ե. րև. սա՛ռը, Տփ. սա՛րը, Ագլ. սօ՛ռնը «սա-12-2045 ռը, պաղ, ցուրտ».-բայական ձևով՝ Ջղ. սառել, Գոր. Ղրբ. Շմ. սառչիլ, Երև. սա՛ռչէլ, Տփ. սա՛րիլ, սա՛րչիլ, Ագլ. սռռօ՛նիլ (որից սռռա՛հած «տառած»),-Ախց. սառուց. -նոր բառեր են սառցակոլոլ, սառցակ ընկնել, նառցաջուր, սառցատուն.-հմմտ. նաև սուռ Մշ. «ցուրտ», Գնձ. «փայլուն պաղլորակ» (Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 154. 249).-Մշ. գիտէ նաև սառնամանի ձևը։


Սատր, տեր

s.

stater, didrachm (money and weight).

• «բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։


Սատր, ի, ոյ

s.

thin silken crape;
napery;
seat, sofa, settee, settle.

• «բազմոց, գահաւորակ» Մաշտ. «պաստառ կամ կապերտ» Գէ. ես. (միայն իբր բացատրութիւն լուսանցքի վրայ գըր-ուած՝ «Ոռաէս ւոստայնս կապերտ ինչ գոր-ծեալ մերձ առ ի կարել» հատուածի դէմ). այս նշանակութեամբ է նաև Անսիզք 45 (Պացին, սատր, սաւան)։ Այս բոլորի տեղ ԱԲ ունի «1. կտաւ. 2. սեղանի սփռոց. 3. նստարան»։


Սարակ

s.

mare, brood mare;
small height, upland, hill.

• = Արամ. [hebrew word] sārak «թագաւորական պաշտօնեայ, նախարար» (որ ըստ Gese-nius17 918 ոմանք բնիկ սեմական են համա-րում, ուրիշներ պարսկերէնից փոխառեալ)։ Նշանակութեան տարբերութեան համար հմմտ. լտ. minister «ծառայ, նախարար»։-Աճ.


Սեղան, ոց

s. s. geom.

table, board;
meal, food, table;
altar;
banker's counter;
աւագ —, grand, high altar;
— գրելոյ, writing-table;
— խոհակերոցի, kitchen-table;
dresser;
— մարմարեայ, marble-table;
— գործոյ, work-table;
սփռոց —ոյ, table-cloth;
անօթք, սպասք —ոյ, plates and dishes;
պատառաքաղ, դանակ, դրգալ —ոյ, table-fork, table-knife, table-spoon;
զրոյցք ի —ի, table-talk;
— յարդարել, ուղղել, դնել, to lay out a table, to spread the table;
— ուղղել, to erect or place an altar or Communion-table;
բեզմել ի —, to sit down to table;
ծառայել —ոյ, to wait at table;
ի —ի լինել, to be at table;
ելանել ի —ոյ, to rise from table;
բառնալ զ—, to take away, to clear the table;
ծախք —ոյ, table-expenses;
cf. Կողապտեմ;
cf. Ճաշ;
cf. Պատիւ;
s. geom. trapezium.

• ՆՀԲ պրս. ջիլան (իմա՛ [arabic word] slān «թագաւորական սեղան», որից են ար-ևել. թրք. [arabic word] šilan «սուլթանների և էմիրների սեղան, հասարակաց ճաշ», օրդ. šilan «խնջոյք, պատրաստուած սեղան, սեղանի վրայ դրուած բաժին-ները»), եբր. շօլխան։ La Croze (առ


Սեռ, ից

s. gr.

kind, species, race, generation;
nature, complexion;
*height;
gender;
— եւ տեսակ, the genus and the species;
մարդկային —, mankind;
հայկական —, the Armenian nation.

• , ի հլ. «ազգ, ցեղ, տոհմ» Փիլ. Շար. Մագ. Յայտ. իբ. 16. «ըստ տրամաբանից՝ առաջինն ի հինգ ընդհանրից» Պորփ. Արիստ. ստորոգ. «ըստ քերականաց՝ անունների ա-րական, իգական կամ չեզոք լինելը և բայերի ներգործական, կրաւորական կամ չեզոք լի-նելը» Թր. քեր. որից սեռական, սեռային, նեռաբար, սեռակոտոր, սեռանալ, եռասեռե-ան, կիսասեռ, յոգնասեռ ևն, բոլորն էլ յե-տին։


Վահան, աց

s. mech.

shield, pavice, buckler;
cf. Կումբ;
բառնալիք —ի, handle of a shield;
հաւատոյ, օրինաց —, shield, defender of the faith, or the law;
lid, cover.

• = Իրանեան փոխառութիւն պէտք է լինի. հմմտ. զնդ. ❇ կvərəϑra-«վահան», օսս. vart' «վահան», սանս. [other alphabet] vartra-«թումբ, պատնէշ», որոնք ծագում են զնդ. ❇ var «ծածկել», սանս. [other alphabet] var «ծածկել, բռնել, կասեցնել, պաշտպանել, արգիլել» բայիս (Bartholomae, Altr. Wört. 1421)։ Զնդ. բառը պիտի ունենար համապատասխան հպրս. *vrϑra-, հպհլ. *varhra-ձևերը, որոնց հետ հյ. բառը համաձայնեցնելու հա-մար պէտք է ենթադրել, -an մասնիկով՝ հպհլ. *varhran, որից հյ. *վարհան և ր-ի սովորական անկումով՝ վահան։ Ձևի կող-մից հմմտ. զնդ. Vərəϑraγna->հյ. Վահագն։ Վեդ. vrtra-և զնդ. vərəϑraγna բառերի վրայ մի առանձին մենագրութիւն հրատա-րակեցին Benveniste և Renou, Paris 1934 ուր. հյ. վահան բառն էլ մեկնուած է այն-պէս՝ ինչպէս մենք, այս մեկնութիւնը ընդու-նոմմ է նաև Meillet BSI հտ. 35. л 105. էջ 31։ -


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

• , ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։


Պրետոր, աց

s.

praetor;
praetorium, judgment seat or hall;
General's tent.

• «նախագահ դատաւոր Հռովմա-յեցոց. 2. խորհրդարան, տեղի ատենի» Վրք. հց. բ. 322. նոյն է նաև պռետոր «փռևւա-նորդ առաքելոց» Թղթ. դաշ. 24. որից պռե-տորական Սռկր. էջ 419։


Պօզ

cf. Պօզլախ.

• = Պրս. ❇ bοz, թրք. ❇οz, [arabic word] bozlaq «գորշ, գորշասպիտակ», չաղաթ. boz «գորշ», արևել. թրք. boz «կապուտակի մօտ գոյն, սպիտակորակ կապոյտ», քրդ. boz «գորշ» (բոլորն էլ ձիու համար ասուած)։-Հիւբշ. 278։


Ջերի

ast.

stag.

• «մի մոլորակի անուն». մէկ անգամ ունի Մեկն. ծն. «Լուծ՝ հող, և ջերի՝ ջուր, որ է այծ... ծպաւոր՝ օդ, փառազնոտ՝ հուր»։ Ըստ ՆՀԲ կոչւում է նաև եղջերու, ուստի վե-րի բառն էլ թերևս պէտք է կարդալ եղջե-բու. նախաւոր և բառի նախատառը պատ-ճառ է եղած շփոթութեան։


Յունուար, ի

cf. Յունվար.

• Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Նադրուն

s.

natron, nitre;
— աղ, saltpeter.

• «բորակ, հալ-բորակ» Վստկ. 21 (գրուած նատրուն), 31 (գրուած նադրուն). Բժշ.

• = Արաբ. [arabic word] natrūn, որ կարող է կար-դացուիլ նաև ntrūn «բորակ, հայբորակ». ժողովրդական լեզուի մէջ եղած է [arabic word] latrūn (Կամուս, թրք. թրգմ։ Բ. էջ 125). ծագում է յն. νίτρον հոմանիշից, որ և աս-ւում է λίτρον. սրանցից են նաև լտ. nitrum, գերմ. Natron, ֆրանս. nitre, natrum ևն. բոլորի նախնականը համարւում է եգիպտ. ntr, որից ասուր. nitiru, ասոր. netrā, եբր. neter (Boisacq 671, Seidel Մխ. հեր. էջ 168)։-Հիւբշ. IF Anz. 10, 43։


Նաւակատիք, տեաց

s.

inauguration, dedication, consecration;
feast, festival, rejoicing;
cf. Խթումն;
առնել զ—իս շինուածոյ, to inaugurate a building;
—իս առնել սեղանոյն, to dedicate or consecrate an altar.

• Հները՝ իբրև օտար բա՞ռ՝ թարգմա-նում են «նորոգութիւն կամ ուրախու-թիւն». այսպէս՝ «Նաւակատիք նորոգու-թիւն թարգմանի կամ ուրախութիւն. Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի, Ի. զի նաւակատիս անուանէ, զնորոգութիւն բնութեանս մերոյ յայտնէ». (Տօնակ, ըստ Ածաբ. ի նոր կիր. և Շար.)-«Նա-ւակատիսն նորոգումն թարգմանի». (Տաթև. ամ. 477).-«Իսկ նաւակատիս՝ տօն ուրախութեան կամ նորոգումն թարգմանի». (Տաթև. ձմ. ճլդ. և հարց. 509)։ -«Նաւակատիքն նորոգութիւն թարգմանի». (Օրբ. հակաճռ. է. 96)։-Ինճիճեան, Եղանակ Բիւզ. 1819, 150 հյ. նաւ (ըստ յն. լտ. նաւ «այն մասն եկե-ղեցւոյ՝ ուր կայ ժողովուրդն») և կատ-արել բառերից և կամ նախակայ-տիռք կամ նախախայրիք, նախահատիկ, նորախայրիք, նորահատիկ։ ԳԴ պրս. [arabic word] navgān «նաւակատիք, այսինքն հանդէս տօնի՝ վասն կատարման շի-նուածոյ տաճարի ևն»։ Ինճիճեան, Հը-նախ. Գ. 18 հյ. նոր բառից՝ որ լինում է բարդութեան մէջ նաւ։ ՆՀԲ «որպէս նորակերտիք, նոր կերտել, ըստ պրս. hav kardan, navgān, զի և ըստ յն. ասի εγϰαίνια «ներնորութիւն»։ Հ. Ա. Բագրատունի, Զարգաց. քեր. 686 և 691 պրս. nav «նոր» և հյ. կատարել բա-ռեռից։ Մորթման ZDMG 26, 574 բևեռ. nulus։ Հիւբշ. ZDMG 35 (1881), էջ 664 առաջին մասը դնում է պրս. nav, իսկ երկրորդ մասը անյայտ։ Տէրվիշ. Մա-սիս 1882 հոկտ. 5 և Լեզու 121 նշա-նակում է բուն «նորոգ կատարումն» և գալիս է նաւա «նոր»+կատ (արմատ կատ-ար-ել բայի. հմմտ. մեծ-ար-ել, զարդ-ար-ել) ձևերից։ Հիւբշ. Arm. Gram. 202 կազմուած ի մասնիկով պհյ. *navakat-<զնդ. *navakata-ձևից, որ գալիս է nava-«նոր» և զնդ. kata-, պհլ. kat, katak, պրս. kad, kada «տուն» բա-


Մղձուկ, ձկի

s.

heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.

• «շունչը կտրուիլ՝ խեղդուիլը» Բռ. ստեփ. լեհ. «խեղդող» Ադամ. 312. հների մօտ առանձին չէ գործածուած, բայց սրանից են հեղձամղձուկ Ագաթ. Վեցօր. մղձկել «խեղդել, խիստ նեղել» Ոսկ. մ. ա. 15. մղձը-մղձկուտ Վրդն. ծն. Պտմ. վրաց. էջ 80. Մխ. այրիվ. էջ 43 (տպ. մղծկուտ). կայ և մղընծ-կըտալ Բանք աղ. 183, 192.-«սև» նշանա-կութեամբ է գործածուած Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 17. «Զմղձկութիւն ծխոյն ի սպիտա-կութիւն շուշանի շրջեցեր»։ Բուն արմատն է մուղձ, ինչպէս ցոյց է տալիս հեղձամուղձ Կիր. էջ 176 (չունի ԱԲ) և այս արմատից են կազմուած մղձաւանջ «cauchemar» և մղձա-ժէտ «մղձաւանջ ունեցող» նորակերտ բա-ռերը։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։


Մաշարայ, ից

s.

flower or seed beds, garden-plot, parterre.

• ՀՀԲ և ՆՀԲ դնում են մաշել բայից։ ՆՀԲ յիշում է նաև յն. μαρασμός, իտալ. marcia, լատ. macies, macoz «հիւծու-թիւն»։-Պատկ. Maтep. I. I1 պրս. ձևի հետ՝ իբր ասորականից։


Մատն, տին, տանց

s. mus. fig. va. vn.

finger;
finger's breadth, inch;
tune, air, strain;
բոյթ —, thumb;
ցուցական —, forefinger;
միջին —, middle finger;
մատանւոյ —, ring-finger;
փոքր —, little finger;
մատունք ոտից, toe;
յօդք մատանց, knuckles, finger joints;
մատունք նուագարանաց, keys, keyboard, stop;
մատունք սանդղոց, steps, stairs;
մատունք որթոյ, shoots, branches or tendrils of a vine;
— աստուծոյ, the finger or hand of God;
ծայրակտուր մատամբք, with maimed fingers;
ուսոյց զմատունս իմ ի պատերազմ, he taught my hands to war;
ի ծայր մատանց, at the finger's ends;
ծայր մատանց ոտից, tiptoe;
ճարճատել զմատունս, to crack one's fingers;
—ն առնել, to point at one;
to denounce;
to defame, to laugh at, to scorn;
վաստակել մատամբք, to live by one's labour;
ի մատունս գնալ, to walk on one's toes, to walk tiptoe;
յոտն ի — յառնել, to stand tiptoe;
մոռացկոտաց զ— կապել, to resolvedly to forget, to make a memorandum;
մատամբ ցուցանել, to point at with the finger, to indicate;
ծայրիւ միայն մատին ճաշակել, to taste, to taste slightly;
դնել մատունս ի վերայ բերանոյ, to place a finger on the lips, to keep silence, to be benumbed;
— անձին իւրոյ գործել, to kill oneself, to commit suicide, to make away with oneself;
— լինել իւրեանց արծաթոյն, to lavish, to waste, to squander;
արգելուլ, ըմբռնիլ մատին ի դռնամէջս, to jamb one's finger in a door;
cf. Ճիւղ;
betraying;
— լինել, եղանիլ, to give or addict oneself to, to surrender, to give in;
— լինել, to betray;
— լինել անձին or անձամբ անձին, to betray oneself, or one's own cause, to do oneself an injury;
— առնել, — եւ տուր լինել, to betray;
to be betrayed.

• , ն հլ. (-տին, -տամբ, -տունք, -տանց) «ձեռքի կամ ոտքի մատ» ՍԳր. փխբ. «սանդուխի աստիճան, երաժշտական եղանակ, մի մատնաչափ» ՍԳր. Ոսկ. «խա-ղողի որթի ճիւղերը» Վստկ. Անկ. գիրք հին կտ. 316. ածանցման մէջ մտնում է հետևեալ 4 ձևերով. -ՄԱՏՆ. ինչ. մատնանշան Կորիւն. մատնացոյց Եփր. ծն. կամ մատնցոյց Գ. մակ. զ. 22. Յոբ. լդ. 26. Եփր. ել. մատնա-հատ Կաղնկտ. մատնէք «սիւնի վրայի մատ մատ ակօսները» Գ. թագ. է. 15. մատնա-շուրթն Բժշ. մատնոց Յայսմ. երկմատնի, երեքմատնի ԱԹ. հնգմատնեան Այն. վերլ. սանդղամատն «սանդուխի ոտքը» Վրդն. ա-ւետ. Մագ. և Երզն. քեր. վարդամատն Նոնն, Յայսմ. շալակամատն «պայուսակի մէկ աչ-որ» Կիւրղ. թգ. մատնանիշ, մատնանշել, մատնեմատ (նոր բառեր).-ՄԱՏԱՆ-, ինչ. մատանել «կնքել» Սարգ. Վրդ. ատմ. մա-տանի ՍԳր. մատանահար «մատանիով կնիք» Երզն. խրատ.-ՄԱՏԻՆ-, ինչ. մատինայօրին «Աստուծոյ մատով յօրինուած» Տաղ. -ՄԱՏ-ինչ. մատհրաման «յորդորական կամ հրա-մայական (մակբայ)» Երզն. և Նչ. քեր. երկ-մատենի Եղիշ. երեց. հարսնմատ «նունու-ֆար» Գաղիան.-Նոյն արմատից են ձևա. ցած նաև մատն «մատնութիւն» Ոսկ. ես. 84, մատն առնել «այպանել, նշաւակել» Սիր իթ. 35 (հմմտ. գւռ. մատի վրայ առնել), մատն գործել «սպանութեան միջամուխ լի-նել» Նանայ. մատն լինել «մատնել, ուրի-ռի ձեռքը յանձնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. և բ. մատն և տուր լինել «մատնել» Ոսկ. մ. բ. 6. ի մատանակ կամ ի մատնեակ արկանել «բռնել, մատնել, ձեռքը գցել» Սեբեր. 66. Ոսկ. մ. գ. էջ 125. մատնել ՍԳր. մատնիչ ՍԳր. մատնութիւն Իմ. ժէ. 11. 14. մատնտու «մատնիչ» Գ. մակ. գ. 16. անձնամատն Ա. թագ. ի. 30. տիրամատնիչ Բուզ. աշխարհա-մատն Երզն. լուս.։


Մարախ, ոց

s.

locust;
grass-hopper;
մարախ քաղցր —, cf. Մատուտակ.

• «ջայլամն» կը նշանակէ, թարգմանած է «մարախ»։ Չունիմ ես հոս դիւրութիւն քննելու թէ Ակիւղասայ օրինակագրին մէջ ի՛նչ ձայնով գրուած է այս. եթէ մարախ ձայնն ունի, կ'երևի թէ պէտք չէ զայն շփոթել սովորական մարախի հետ, որ «մորեխ կամ չէքիրկէ» կը նը-շանակէ, զի կրնայ այն յառաջ եկած ըլ-լալ սանս. մարաքա բառէն՝ որ «բազէ» կը նշանակէ։ Ըսել թէ «Ակիւղաս զնէեսա մարախ թարգմանեց» կը նշանակէ Ա-կիւղաս զնէեսայն բազէ հասկացաւ ու թարգմանեց։ Մարաքա ստուգաբանօրէն «սպանիչ, կորուսիչ» նշանակելովը, կրր-նայ յարմարիլ թէ՛ բազէի բնութեան և թէ ապականիչ մարախ միջատին»։ Մա-րախ բառի նշանակութեան վրայ ուրիշ-ներ էլ են կասկած յայտնած, յատկա-պէս տարօրինակ գտնելով որ Յովհ, Մկրտիչը մարախ միջատը կերած լի-նի. այս մասին տե՛ս Աւգերեան, Լիակ, վրք. սրբոց Ա. 33։ Բ. էքսէրճեան էլ ունի մի առանձին տետրակ «Մարա՞խ թէ մարուխ» վերնագրով (Պօլիս 1887), ուր ցոյց տալով թէ Յովհ. Մկըրտ-չի կերածը մարուխ էր, ասում է թէ Ա-ւետարանի մարախ բառը նշանակում է նաև «մատուտակ»։ Սրան է պատաս-խանում Տէրվ. Լեզու, 1887, էջ 62 և ցոյց է տալիս որ Աւետարանի մարախ բառը միայն «մորեխ» կարող է նշանակել, քանի որ դրուած է յոյն բնագրի ἀϰρίς բառի դէմ, որ միայն «մորեխ» նշանա-կութիւնն ունի։ Նման մի թիւրիմացու-թիւն տեղի է ունեցած հին սլաւերէնում, ուր Մտթ. գ. 4 յառաջացել է հսլ. brēdu «մորեխ» անգոյ բառը, փոխանակ ab-rèdi «կանաչեղէն» (տե՛ս Berneker 84)։ Պատահական նմանութիւն ունի յն. βροσϰος «անթև մորեխ» (Boisacq 135)։ *ԻՌ.-Ասլ. մարախ, Ախց. Գոր. Երև. Ղրբ.


Մարգիզ, աց

s.

marquis, marquess;
marquee.

• = Հֆրանս. marchis բառից, որ իշխանա-կան մի աստիճան է՝ դուքսի և կոմսի մէջ-տեղ. ծագում է գերմ. Marka, ֆրանս. mar-che բառից, որով նշանակւում էին «կայսրու-թեան սահմանակից զինւորական ցաւառնե-րը»։ Նոյն են ֆրանս. marquis, իտալ. mar-chese. յն. μαρϰήσιος։-Հիւբշ. 390։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• = Պհլ. [arabic word] marz «ծայրագաւառ» (Bartholomae, Altir. Wört. 1153) ձևից. հմմտ. զնդ.» e︎ xmarəza-նոյն նշ., առս- [arabic word] marz «գետին, երկիր, սահման» (կայ նաև [arabic word] marǰ, Horn § 974)։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] marzā, մոար. მაზრა մազրա «դաւառ»։ Իրանեան բառի հնխ. ցեղակիցներն են լտ. margo «եզերք», գոթ. marka «սահման», հբգ. mar-ca, marcha «սահման, շրջան», անգսք, mearr «սահման, գաւառ», հիսլ. mork «ան-տառ» (բայց Dan-mork «Դանիացոց երկի-րը, Դանիա, Տանիմարքա»), հիռլ. mruig, bruig, կիմր. կորն. բրըտ. bro «գաւառ», գալլ. brogae «ագարակ», հշվէդ. brink «ե-զերք, երկիր», գերմ. Mark «սահման, եր-կիր, գաւառ»։ Գերմանականից են եռեւառ-եալ հֆրանս. marche «սահման», իտալ. marca, ֆրանս. marche «կայսրութեան սահ մանի վրայ գտունած զինւորական գաւառ-ները», որից յետ փոխ առնուած անգլ. march (Kluge 319)։ Այս բոլորի նախաձևն է հնխ. mergl-(Boisacq 52, Walde 465, Po-korny 2, 283), որ բնիկ հալ լինեւու աառա-գային պիտի տար *մերծ ձևը։-Հիւբշ. 193։

• «եռուի կամ զինւորական վարծու-թիւն». արմատ առանձին անգործածական, որից կազմուած են մարզել «վարժել, կռուի կրթել, վարժեցնել» Փիլ. Ղևոնդ. մարզումն Պիտ. մարզիչ Բ. մակ. դ. 14. մարզողական Սկևռ. լմբ. մարզիկ «զինւոր» Եղիշ. էջ 11 (որ և մարձիկ), մարզիկ գունդ Ա. մակ. ժա-38 (չունի ՆՀԲ). մարզանք Ոսկ. ղկ. մարօա--րան «մրցարան, կռուելու կամ զինւորական վարժութեան տեղ» Պիտ. Կաղանկտ. ման-կամարզ Ոսկ. մրգը. Բրս. պհ. Պիտառ նո-րամարզ Կրպտ. ոտ. մարմնամարզ (նոր բառ)։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• , ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

• . ի-ա հլ. «ճարտասան, ճարտա-ոախօս» Եւս. քր. Փարպ. Խոր. որից հռետո-րաբան Կորիւն. հռետորութիւն Եւս. պտմ. հռետորական Փարպ. գրուած է նաև ռետոր Ժմ. յն. հեռետոր Պղատ. սոկր. 37, 38. յետին ձև է հռետուորիլ «ճարտասան դառնալ» Հին քեր. հմմտ. նաև հռիտորայ։


Հռոգ, ի, իւ

s.

salary;
bursary.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ռոճիկ, թոշակ» Սեբ. 89, 138, Անան. գիտ. 21. Յհ. կթ. 357. Ասող. 124. Լաստ. ժը. (տպ. 1844, էջ 80), Ղևոնդ ժ. էջ 33, ժե. էջ 99. Օրբել. հրտր. Էմ. էջ 322. գրուած նաև հռոք Տաթև ձմ. կդ. խռոկ Գիրք թղ. 518. Արծր. հրտր. Պատկ. էջ 90. լետ-նադարեան հայերէնի մէջ աւելի սովորական և ժողովրդին աւելի հասկանալի բառ էր քան թոշակ. այնպէս որ Մխ. Գօշի Դատաս-տանագրքում, հրտր. Բաստ. էջ 82, թոշակ բառի դէմ, իբրև բացատրութիւն, լուսանցքի վրայ գրուած է հռոգ։ Որից հռոգակեր Վրդն. դան. ե. էջ 256, հռոգել Ուռհ. էջ 21, հռոգ-վոր «ռոճիկով աշխատող անձ» Սմբ. դատ. էջ 28, 192։


Հրամանատար, աց

s.

commander.

• , ի-ա հլ. «իշխանաւոր. հազարապետ, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7 և ես. -որից հրամանատարութիւն Բուզ. հնագոյն ձևն է հրամատար ՍԳր. Բուզ. Եղիշ. որ ժողովրդական ստուգաբանութեամբ տե-ղի է տուած նորակերտ հրամանատար (իբր հրաման տանող) ձևին. վերջինը արդի գրա-կանի միակ ընդունած ձևն է և նշանակում է «զօրաբանակի գլխաւորը»։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

• , ի հլ. (գործածուած սովորաբար անեզական) «սքանչելիք, գերբնական գործ» Անյ. բարձր. Պրպմ. Նար. «հրէշային, այ-լանդակ գործ» Խոսր. Վրք. հց. որից հրաշա-դէտ Զաք. գ. 8. հրաշազան Ոսկ. ես. հրա-շակերտ Յոբ. դ.. 12. ե. 9. լդ. 24. Եւս. օր. արմատական ձևը Ոսկեդարում չէ գործա-ծուած (այս իմաստով ասւում է նշան, ար-ուեստ, սքանչելիք, զօրութիւն). ունինք սա-կայն մի քանի ածանցներ. ընդհակառակը շատ սովորական է յետինների մօտ, ուր ու-նինք նաև բազմաթիւ ածանցներ. ինչ. հրա-շանկար Յհ. կթ. հրաշափառ Արիստ. աշխ. Կիւրղ. գնձ. հրաշանալ Խոսր. գեղեցկահրաշ Պիտ. գերահրաշ Մագ. Ճառընտ. (կասկածե-լի է Ագաթ.), եռահրաշ Սիսիան. երկնահրաշ Անան. եկեղ.։


Ձանձախարիթ

s. adj.

soot;
fuliginous, sooty, pitchy.

• = ասոր. [syriac word] zəxorīϑā «coccum, որդան կարմիր», որից փոխառեալ է՝ թարգ-մանութեան ժամանակ՝ հայ տառադարձու-թեամբ։ Ասորի բաքի համեմատութիւնը ցոյց է տալիս, որ Ս. Գրքի մէջ էլ բառս հեն ա-սորական թարգմանությունից է մնացած և նշանակում է «որդան կարմրի ներկը կամ գոյնը»։ Ասորի բառը ըստ Jensen՝ առնուած t բաբել. in zaxuritu «կարմիր գինի» ձևից։ Հալերէնի մէջ ասոր. zəxōrīϑā ձևի դէմ սպասւում էր *ձախարիթ. անստոյգ է մնում ձան-մասը։-Հիւբշ. IF 19, 478։


Ձիւթ, ոյ, ով

s.

pitch, tar;
— ծամելի, mastic.

• = Արամ. [hebrew word] ziftā, ասոր. [syriac word] zeftā, եբր. [hebrew word] zefet, եթովպ. [other alphabet] zčft, արաբ. (ինչպէս նաև պրս.) [arabic word] ︎ zift (նաև [arabic word] sift ըստ Կամուս, թրք. թրգմ. Ա. 307), խպտ. lam-čapt (որոնցից նաև թրք. քրդ. zift) «ձիւթ»։ Թէ ո՛րն է այս բո-լորի նախնական աղբիւրը, յայտնի չէ։ Սի-այն թէ հայերէնը դնել պէտք է սեմականից. որովհետև պրս. z բառասկզբում չի տալիս հյ. á, իսկ ասորական z դառնում է երբեմն ձ, ինչպէս են ձէթ, ձանձախարիթ։-Հիւբշ. 185 և 310։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

• (յգ. ձմերունք, սեռ. ձմերայնոյ, գըծ. ձմերայնով, ներգ. ձմերայնի. յետին են սեռ. ձմերան, յգ. սեռ. ձմերանց) «ձմեռ» ՍԳր. «բուք. փոթորիկ, ալեկոծութիւն» Ոսկ, մ. ա. 24. Եփր. բ. տիմ. ածանցման մէջ մտնում է ձմեռն և ձմեր-ձևով. ինչ. ձմեռ-նասուն Ագաթ. ձմերական Եւս. քր. ձմերա-յին Սեբեր. ձմեռնանինջ «ձմեռը քուն մը-տած» (արջ) Վրդ. առ. 15. ձմերանոց Ագաթ. ձմերատուն Երեմ. լզ. 22. ձմերել Ա. կոր ժզ. 6. Գծ. իե. 12. Եւս. քր. ձմերոց Ագաթ. Եզն. կարաձմեռն Վեցօր. 186, Կոչ. 309. Ոսկ. մ. ա. 12. սխալ գրչութիւններ են ձմեռային, ձմեռանոց, ձմերնական, ձմերնային և նման ձևերը։ (Արդի լեզւում առաջին երկուսը սո-վորական դարձան)։ Առանձին տե՛ս ձմե-բուկ։


Ձոր, ոց

s.

valley, vale, dale;
bed of a torrent.

• , ո հլ. «ցած հովիտ, ծործոր, լեռների ստորոտում հեղեղատի անցք» ՍԳր. որից ձորակ Ա. մակ. ժ. 82. Ագաթ. ձորալիր Ես. լ. 28. ձորաձև Խոր. ձորագաւառ Եղիշ. ձո-րամուտ Զենոբ. խորաձոր Ես. ծէ. 5, Ոսկ. ես. մ. և. ա. թեո. եօթնաձոր Ես. ժբ. 15. լեռնաձոր Զքր. կթ. քարաձոր Յկ. կարն. 14, 48։


Մազ, ոց

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

• Klaproth, Asia polygl. էջ 101 պրս. [arabic word] muy, լեթթ. և լիվ. matti «մազ»։ ՆՀԲ «որպէս թէ մած ի մորթն»։ Lag. Arm. Stud. § 1401 սեմական է կար-ծում։ Հիւնք. համարում է շրջուած ծամ բառից։ Հիւբշ. 310 դնում է ասորական փոխառութեանց շարքը և համեմատում ասոր. [syriac word] mezzē «բարակ մազեր»


Մաթեմատիկոս, աց

s.

mathematician.

• «ուսումնական, ուսող» Եւս. քր. բ. արդի գրականում սովորական են մաթեմատիկա «ուսողութիւն, ւափագի-տական գիտութիւնները», մաթեմատիկոս «ուսողագէտ, չափագէտ», մաթեմատիկական «ուսղղական» ևն։


Մակ

cf. Մակա.

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Մական, ի, աց

s.

stick.

• , ի-ա հլ. «գաւազան, ցուպ» Նիւս. կազմ. Փիլ. սամփս. Եղիշ. դտ. որից մակա-նել «ծեծել» Թէոդ. մայրագ. մականաբար «փայտանման» Փիլ. իմաստ. մականական Խոր. մականակիր Մամիկ. մականախաղ «ջիրիդ» (նոր բառ). արդի գրականում մա-կան նշանակում է «թագաւորական գաւա-զան, գայիսոն»։


Մաղզմայ, ից

s.

patine;
plate, dish.

• Հիւնք. բարդուած յն. μάγις «պնակ նուիրական ալեբ Դելփեայ» և μάγμα «հայս» բառերից։ Հիւբշ. Arm. Gram 196 կասկածով համարում է պարսկերէ-նից փոխառեալ. հմմտ. պրս. mul «գի-նի»։ Յ. Վ. Յակոբեան, Բիւզանդիոն թ. 743 արաբ. ասէմ, ասմէթ «հացի պա-տառ», ասամաթ «փշրանք, աշտուճ», մասէմէ «հացի փշրանաց աման»։ Ըստ իս ասորական փոխառութիւն պէտք է լինի, ինչ որ lzm արմատից, ինչպէս ցոյց են տալիս բառի ընդհանուր ձևը և -այ վերջաւորութիւնը։ Սակայն Brockel-mann-ի ասորերէն բառարանում յար-մար մի ձև չգտայ. միակ բառը. որ քիչ թէ շատ յարմարւում է. [syriac word] mašā «արոյրէ մեծ ափսէ» ձևն է, որ սակայն լիովին չի ծածկում մեր ձևը։


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «վզի զարդ՝ ոսկի օղ կամ շղթայ» ՍԳր. որից մանեկաձև Պիտ. Վրդ. երգ. մանեկաձևութիւն Առ. որս. մա-նեկաւոր Մծբ. Վրք. հց. օղամանեակ ՍԳր քառամանեակ ՍԳր.-բառս նշանակում է նաև «նաւահանգիստ», ինչպէս ցոյց է տա-լիս Վրդն. երգ. էջ 90. «Ջնաւահանգիստս ի ծովեզերացս սովոր են մաճեակ կոչել, որ արդ մինա ասեն». թերևս բոլորակ ձևի նը, մանութեամբ այսպէս կոչուած լինի։


Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

• = Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. lé́nətēr ձևին. սրա ժառանգներն են սանս. yátar-յն. հոմեր. ἔνάτηρ, յգ. ἔνατερες, չափի հա-մար գրուածεἰνατέρες, փոքր ասիական ἔνατρι, փռիւգ. (հյց.) ιανατερά, լտ. janitrīcēs, հսլ. ǰetry, սերբ. jètrva, հլեհ. jatry. ռուս ятровъ, ուկր. jatrivka, բուլգար. etúrva. յիթ. jénte, inte, gentē, ženté լեթթ. jentere, étere, ētala «եղբօր կին» (Walde 373, Ber-neker 456, Trautmann 107. Boisaca 250 Frnout-Meillet 447, Pokorny 1, 207)։ Այս բոլորից հետևցնում են հնխ. iénəter. հայե-ոէնը հանւում է *ené́teri-ձևից, որ տալիս է *ինե՛յեր>*նե՛յեր>*նեյր>նէր, որ և հայե-իէնի հնագոյն ձևն է, յետոյ վերածուած ներ (ր-ի մօտ դնելով սովորական ե ձայնաւորը և ո՛չ է)։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

• = Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նիստ, նստի

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

• , ո հլ. «նստուածք, դիրք, զետեղ-ման ձև» Օր. ժա. 30. Ոսկ. գաղ. Եփր. թգ. «կայան, աթոռանիստ քաղաք» Ագաթ. «ստազուածք, կալուած» Եզեկ. խե. 7. խը. 21. որից նստիլ «նստիլ, բազմիլ, հանգչիլ» ՍԳր. Եփր. ել. յես. «բնական պէտքը հոգալ» Դատ. ռ. 24. նստել «կծկել, ամփոփել, փոք-ռացնել» Սեբեր. նստոյ տեղի «յետոյք» Ա. գաթ. Եւս. պտմ. երկայնանիստ Խոր. թագա-ւորանիստ Եղիշ. Խոր. զօրանիստ Բուզ. լայ-նանիստ Ագաթ. Վեցօր. գեղեցկանիստ Փարպ. Խռռ. յռանիստ Մծբ. ստուերանիստ Ագաթ. գահանստիլ Ճառընտ. մեծանիստ Վեցօր. նաւանոտտեան Փիլ. նստակլոր «սև բզէզ» (նորագիւտ բառ) Նոր վկ. էջ 317.-զ նախ-դիրով՝ զնստագոյն «աւելի ցած» ՍԳր. զնըս-տուկ «ցած» Եփր. վկ. արև. 38. զնստուցա-նել Գ. մակ. գ. 13. Ոսկ. Եզն. ևն։ Սխալ ձև է նստիք «գահաւորակ» Ոսկ. եփես. ի., որ ըստ լաւագոյն օրինակի՝ պէտք է կարդալ նստի «նստում է» (տես Հիւնք. էջ 92 և ՀԱ 1911, 175)։


Նոր, ոց

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• , ո հլ. «նոր» ՍԳր. Եզն. Ոսկ. որից գալիս են բազմաթիւ ածանցներ. յիշենք հնա-գոյններից՝ նորաբեր Ագաթ. նորագին Ոսկ. ա. տիմ. նորագիւտ Ագաթ. Կորիւն. նորածին Եւս. պտմ. նորակերտ Ոսկ. ես. Եւս. քր. նո-րաձև Սեբեր. Ոսկ. նորանոր Բ. մակ. թ. 6 նորեկ Եւագր. Կոչ. 215. նորի «երախայրի ատուղ» Թուոց իը. 26. Յես. ե. 11. -ոգ մաս-նիկով աճած է նորոգ ՍԳր. Եզն. Ոսկ. որից նորոգել ՍԳր. Ոսկ. Եփր. ծն. և թգ. նորոգա-պէս Բ. մկ. ժդ. 36. Եփր. եփես. Եւս. պտմ. Կռչ. Ոսկ. լուսանորոգ Նար. կենդանանորոգ Նար. յիշ. հոգենորոգ Նար. խչ. հրաշանորոգ Նար. խչ.-նոր բառեր են՝ նորաւանդ, նորա-ծիլ, նորաբանութիւն, նորմուծութիւն, նորա-վէպ, նորափեսայ, նորալուր ևն։ Կարևոր բառ է նորք «նորատունկ այգի», որ յետոյ դառել է յատուկ անուն (ընդարձակ տե՛ս Աւդալբէռ-եան, Տեղեկ. ինստիտ. Բ. էջ 55)։


Նուկի

cf. Ունկի.

• տե՛ս Ունկի, որի ասորական ձե-ւիցն է փոխառեալ։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).