Your research : 311 Results for ուր

Entries' title containing ուր : 633 Results

Definitions containing the research ուր : 2268 Results

Քուք, քքոյ

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

• Տէրվ. Altarm. 16 բուն նշանակու-թիւնը դնում է «բուրդ գզելու գործիք» և համարում է կրճատ կրկնութիւն սանս. kaš «քերել, քսել» արմատից. հմմտ. հյ. քոշքել և յն. ϰωρος «եղիճ»։ Հիւնք. քուքալ բայից։


Քսակ, աց

s.

purse, little bag, satchel;
pack, packet;
— արծաթոյ, purse, flat-purse, money-bag, billcase, portfolio;
— հասարակաց ունել, to have the same, or a common purse.

• = Պհլ. *kisak ձևից, որ հաստատում են նաև բելուճ. k'īsaγ «քսակ, գրպան», պրս. [arabic word] kisa, քրդ. kisa, kisik,։ kisk, kis «քսակ»։ Պհլ. բառն էլ փոխառեալ է սեմա-կանից. հմմտ։ ասոր. [syriac word] kisā, ասուր kīsu. kišu, եբր. [hebrew word] kis, արաբ. [arabic word] kis «քսակ, պարկ»։ Իսկ իրանեանից են փո-խառեալ թրք. kise, kese, վրաց. ჭიხა քիսա, კესა քեսա, չէրքէզ. kis, բուլգ. kisija, ուկր. kvsa, ռուս. киcá, լեհ. kiesa, լիթ. kieska, գնչ. kisi «քսակ» (Berneker 502)։-Հիւբշ. 258։


Քսիւփիէ

s.

xiphias, sword-fish.

• = Յն. ζιφίας «թրաձուկ», ռր ռալիս է հἰτος «թուր» բառից։-Հիւբշ. 389։


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

• «բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։


Քրքանք

s.

cf. Քրքիջ.

• «ծիծաղ» Փարպ. արմատն է քրք-, որից քրքել «ուրախացնել» Ոսկ. պօղ. ա. 169, նաև քրքիջ «ծաղր, ծիծաղ» Ոսկ. մտթ. և եբր. Վրք. ոսկ. քրքջել «համարձակ ծիծաղիլ» Ոսկ. մտթ. կող։ և եբր. քրքնջալ «ծիծաղիլ» Բրս. մրկ. 258. քրքինջ Բրս. մրկ. 258։ Սրանց հետ նոյն է Ղրբ. քրքզալ «ծև-ծաղիլ, վրան խնդալ». հմմտ. դարձեալ քրքուիլ և քքուիլ բառերի տակ ատուածները, որոնց միջոցով քրքանք, քրքել հասնում է քուք արմատին, իբր


Քրքիր

adj.

ploughed, soft, friable.

• ԳՒՌ.-Ալշ. Ջդ. Սչ. քրքրել, Ախց. Երև Կր. Ննխ. Պլ. Սեբ. քրքրէլ, Ագլ. Խրբ. Շմ. Սվեդ. Տփ. քրքրիլ, Ասլ. քրքրէլ, Սլմ. Վն. ք'ըրք'ըրել, Մկ. ք'ըրք'ըրիլ, Մրղ. քռքռէլ, Մշ. քրկրել, Հճ. քmյքmյէլ «քանդել, քայ-քայել, շինուած կամ դիզուած մի բան եղ-ծել, աւրել, քակել»։ Իբր ած. ունինք Բ. քրքիր, Ատ. քիրքիր, Խրբ. քրքուր կամ քըր-քրուկ «փխրուն, կակուղ, կակուղիկ», Ննխ. քրքիր «անկարգ, թափթփած»։ Նոր բառեր են քրքրման, քրքրմնի, քրիկքրիկ, քրքը-րուան։


*Քցիմ

s.

flaw, aguail.

• «եղունգի կողքից դուրս եկած ա-ւելորդ ծիլ». ունի միայն ԱԲ. չկայ հնից վկայութիւն։


Քօշ, ից

s.

he-goat, buck.

• . ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։

• = Ասոր. [syriac word] kewšā «խոյ, ոչխար», որ բնիկ սեմական բառ է. հմմտ. արաբ. [arabic word] kabš «մատաղ խոյ», եբր. [hebrew word] kebes կամ [hebrew word] keseb «գառնուկ», ասուր. kabsu «գառն»։-Հիւբշ. 320։


Քամ, ոյ

s.

juice;
gravy;
jelly.

• «օամուք, քամուածք» Վստկ. «հե-ղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250. որից ՍԳր. Եզն. «ծծել, մինչև յատակը կամ ցմր-րուր խմել» ՍԳր. Վեցօր. քամուք, քամուած Արծր. Վրդն. ել. Բրս. մրկ. արիւնաքամ Վրդն. լուս. համաքամուած Մագ. նաև փխբ. թերաքամ «կիտովին բացուած (աուր, թուր, դուռ ևն)» Ոսկ. և Երզն. մտթ. 367. թերա-քամեալ «կիսովին պատեանի մէջ մտոռաձ (սուր)» Բ. թգ. ի. 8։-Ըստ իս այս նոյն բառն է քամի «գետ», որ մէկ անգամ գոր-ծածել է Խորենացու աշխ. հրտր. Սուքր. 30. ռեւ ամենայն քամի լերանց Հայոց ի Դկլաի իջանէ»։ Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ ա-նունները ՀԱ 1905, 123 ա, ծան. 3 (արտա-տպ. էջ 160) բառը գտնում է յիշուած Սի-պական, էջ 4, տող 15 և համարում է ան-ծանօթ ձև։ Անշուշտ նոյն է վերոյիշեալ քամ «հեղեղի մնացորդը» Տաթև. ամ. 250 բառի հետ և նշանակում է «լեռների ջրային քամուածքը»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. qm-«ճմռել, տեղ-մել, խցկել, արգիլել» արմատից, որի ժա-ռանգներից յիշատակելի են լիթ. kamuoti «ճմռել, խցկել», լեթթ. kamuot «չարչա-րել, տանջել», լիթ. kemšu, kimsti և լեթթ. k'emsu, k'imst «խցկել, ճխտել». միա ա-ւելի հեռաւոր ձևերի յիշատակութիւնը տե՛ս Pokorny 1, 388 հնխ. qem-«ճմռել, արգիլել» արմատի տակ։-Հյ. թերաքամ բառի երկ-րորդ մասը յատկապէս այս վերջին նշանա-կութիւնից է բղխում. ապա թէ ոչ «ջուրը քա-մել» և «թուրը պատեանը խցկել» իրարից բխող գաղափարներ չեն։


Քաշկէն

s.

barley-bread.

• «գարեհաց». Եղիշ. ը. էջ 112. ուրիշ վկայութիւն չկայ։


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phol-ձևից, որի այլ. ժառանգներն են լիթ. pulu, pնlti, լեթթ. oulu, pult, հբգ. fallan, անգսք. feallan, հիսլ. falla, անգլ. fall, նբգ. fallen «ընկնել. ցած ընկնել», einfallen «փուլ գալ», հբգ. falla, գերմ. Falle, հոլլ. val, անգսք. fealle «թակարդ», թերևս նաև հպրուս. aupallai «գտնել» (Pokorny 2, 103, Walde 268, Trautmann 229, Kluge 129)։ Ըստ Meillet, Esq. 80 այստեղ է պատկանում նաև յն. σφáλλω «տապալել, վայր ձգել», որ ուրիշներ դնում են սխալ բառի հետ. վերջին անռամ կրկնում է նոյնը Ernout-Meillet 313, որի հետ կասկածով նաև լտ. fallo «խաբել, խուսափիլ»։-Հիւբշ. 501։


Փուխր

adj.

friable, crumbling.

• «կակուղ, փափուկ, դիւրափշուր» Վստկ. վերջաձայնի անկումով նաև փուխ Մաքս. դիոն. Վստկ. 54. 162. որից փխրել «փշրել, փոշիի վերածել, քայքայել» Ոսկ, Փիլիպ. թ. Ագաթ. Փիլ. ել. բ. 41, «խորո-վել, խանձել, խարկել» Եզեկ. իդ. 10, Ղևտ. բ. 14, իգ. 14, փխրան «փշրուք» Փարպ. Երզն. մտթ. 491. Ուխտ. բ. 113. Լծ. ածաբ. դիւրափուխր Երզն. մտթ. 543. դիւրափխրե-լի Նար. փխրուն (նոր բառ)։

• =Կովկասեան ծագումով բառ է թւում հմմտ. վրաց. უեუნა փխունա «փշրել, կոտ-րատել», ფხეკაփխեկա «ջնջել, քերիչով քե-րել», უხურა փխուրա «ջնջել, խլել, քան-դել», ვხვრა փխվրա «արմատից խլել, աւե-ել», მოუხვრა մոփխվրա «արմատից պո-կել», საφხეკი սափխեկի «քերիչ», უნვიერი իխվիերի «փխրուն», որոնց պարզ արմատն է փխ. մասնիկ է ր, ինչպէս և ն, կ։-Աճ.

• ՆՀԲ թւում է կցել փշրել բառին։ Տէրվ. Նախալ. 93 փշրել բառի հետ հնխ. pis կամ սրանից ածանցուած pisk արմատից։ Bugge IF 1, 457 յն. φωλω «փշրել, մանրել» բառին ցեղակից։ Այս վերջինը բոլորովին անապահով է համարում Հիւբշ. 501։ Հիւնք. յն. φρὸγω «բոհրել» բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 98 փշուր բառի հետ։ Մառ ЗВO 25 (1921), 36 խալդ. ipxulie, վրաց. փխունա, փխվա։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հճ. Մկ. Սլմ. Վն. Տփ. փուխր, Սվեդ. փիւխր, Ախց. Ակն. Խրբ. Ջղ, Ննխ. Սեբ. փուխ, Մշ. փուրխ, Մրղ. փուռխ «կակուղ, փխրուն».-Պլ. կայ միայն բար-դութեամբ փուխսիրտ «բարեսիրտ» և սիր-տը փուխ «սիրտը կակուղ». ուրիշ գործա-ծութիւն չունի.-նոյնից են Մշ. փրխուն, փրխիգ «փուխը», թրքախօս հայերից Այն, փխրել կամ փրխել «փխրուիլ» (Բիւր. 1900, 685), կրճատ կրկնութեամբ՝ փխուխ Վն. «կակուղ, փափուկ»։


Փունդ

cf. Կաղապար.

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։


Փուտ, փտոյ

adj. s.

rotten, putrid, spoiled;
rottenness, corruption, putrefaction;
— ատամանց, caries, cariosity;
cf. Ատամն.

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «նե-խութիւն, մարմնի կամ ուրիշ մի բանի փտած մասը» Ոսկ. Վեցօր. Սեբեր. «փտած, նեխած, ևճառած». Յոբ. խ. 18. Առ որս. Գէ. ես. ռան հարազատ (սերունդ)» Իմ. դ. 3. որից փտել, փտիլ «ապականիլ, փճացնել, նեխիլ» Յոբ. խ. 7, ժթ. 20, ժզ. 8, Սղ. լէ. 6. Ոսկ. ես. փտութիւն Նիւս. բն. Նար. փտանալ Սիրաք ժդ. 20. անփուտ ՍԳր. անփտելի Երզն. մտթ. վաղափուտ Պիտ. դժուարափուտ Փիլ. ել. փտախտ (նոր բառ)։

• ՓՈԽ.-Վրաց. ფუტურო փուտուրո «ծառի փտութիւն, մէջի դատարկոչթիւնը», დაუუ-ტუროება դափուտուրոեբա «ծառի փտիլը». დაუუტηროებული դափուտուրոեբուլի «փը-տած ծառ», օրդ. [arabic word] petut «փտութիւն» (ըստ Justi, Dict. Kurde 74), որ է գւո. փտոտ։


Փուք, փքոց

s. fig.

breath, wind;
intestinal gas, fart, wind, flatulency, windiness;
swelling, puffiness;
turgidness, bombast;
— հպարտութեան, gust or fit of pride;
անձայն —, noiseless fart, fizzle, foist;
—ս արձակել, հանել —ս, to fart, to let a fart, to break wind;
(անձայն) to fizzle, to foist;
— արձակող, farter;
fizzler, foister.

• , ո հլ. «փչած շունչը, փուքսից դուրս եկած օդը» Յոբ. է. 7. Սեբեր. Եզն. «հպարտութիւնից ուռիլը» Լմբ. ատ. Ներս. մոկ. «փորի քամի» Բրս. մրկ. 28. Յայսմ որից փուքք (անեզական) «կրակը հրահրե-լու գործիք, քէօրիւկ» Յոբ. լբ. 19. Երեմ. զ. 29. Ետ. ծդ. 16. «նուագելու տիկ» Սեբեր. «ընդեղէնի կճեպ», Բժշ. փքալ, փքանալ, «ուռիլ, տկռիլ» (հպարտութիւնից) Բ. մկ. թ. 4. Ագաթ. «փուք արձակել» Մանդ. փըք-նուլ Փիլ. լին. փքռիլ «ուռչիլ» (թթուած խմո-րի համար ասուած) Տարօն. Ա. § 96, էջ 196, «ուռիլ» Ձիաբուծութիւն (Ձեռ. Թաւրիզի, էջ 110). փքուն, փքոց (նոր բառեր), փքո-ցուռոյց Ագաթ.։

• ՓՈԽ.-Վրաց. ღუკვა փուքվա, დაუუკვა դափուքվա «մի բանի մէջ հաւաքուած օդը դուրս հանել», უუჭხი փուքսի «փուքս գործի-քը» (հյ. փուքս հայցական ձևից)։


Քած, ից

s. adj.

bitch;
Scylla;
female.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. ի) «էգ շուն» Նոնն. 46. Տաթև. ամ. 22. գործածուած է նաև ուրիշ անատունների հա-մար. ինչ. իշու քած Վրդն. առ. 119. գայլի քած Առաևք որոմպ. ա. քած ինձ (իբր ած. «էգ ինձ») Բռ. ստեփ. լեհ. որից քածբոր «մի տեսակ բորոտութիւն» Վստկ. 223 (գըր-ուած քածպոր)։


Քածաւարոտ, աց

adj. s.

castrated;
eunuch.

• «կռտած, ներքինացեաւ». մէկ անգամ ունի Ղևտ. իբ. 24. նոյն բառը Տաթև. հարց. 371 գրում է քածաւարի և մեկնում է «այլամազն խառնեալ», այտինքն «բուրդը խառնիխուռն գոյներ ոմնեցող ա-նասուն»,

• համարելով՝ իր կողմից շինում է նաև քածաւարել «արուն կռտել, ներքինաց-նել» ձևը, որ այլուր չեմ գտած։ Տէրվ. Altarm. 75-76 քած «ձուանք կամ վարոց» (=սանս. skand «ցայտել, ցրուել»)+ւար «կտրել, ջարդել» (= սանս. vadhri «ներքինացնել»)+-ոտ մասնիկ։ Հիւնք. խաւարծի բառից՝ -ոտ մասնիկով։ Հիւբշ. 398 պէտք չէ, ասում է, սրա մէջ քած բառը փնտռել։ Peder-sen. Հայ. դր. լեզ. 218 -ոտ մատնիկով քած և վարել բառերից։


Քակ, ք

adj. s.

unsewed, ripped, disjointed, separated;
separation.

• Տէրվ. Altarm. 19 և Նախալ. 46 հնխ. ška արմատի ածանց skak-ձևից. հմմտ. հյ. քայքայել, սանս. chā, զնդ. skā «կտրել, բաժանել», յն. «χάω «ճեղ-քել»։ Հիւնք. քակոր բառից։ Pedersen. Հայ. դր. լեզ. 73 յն. ϰαϰός «վատ», լտ. cacare «աղբել» և հյ. քակոր բառերի հետ։ Scheftelovitz BВ 28, 307 գերմ. srhwach=հբգ. swach «թոյլ» բառի հետ (մերժում է Pokorny 2, 527)։ Meillet MSL 15, 340 բաժանելով քա-կոր բառից՝ ուզում է կցել թերևս փռիւգ. ϰανονν և լն. ϰαϰός «վատ» բառերին, Karst, Յուշարձան 416 մոնգոլ. xagul, բուրեատ. xugut, kukul ևն «կոտրել, խորտակել»։


Քակոր, ոյ

s.

animal excrement, ordure;
— արջառոյ, cow-dung, manure.

• Müller SWAW 41, 7 սանտ çakrt «կղկղանք» բառի հետ։ Justi, Zendsp. 77 զնդ. kaxvarəδa «կախարդ», աֆղ. kakar «կեղտոտ, պիղծ»։ Lag. Beitr. bktr. Lex. 29 գշ-կուր հոմանիշի կուր մասի հետ նոյն է դնում քա-կոր բա-ռի վերջին մասը։ Տէրվ. Altarm. 17 -որ դնում է մասնիկ, իսկ քակ-=աանս. chag-ana «չոր աթար», chagana «ա-թարէ կրակ»։ Հիւնք. պրս. kaki և հյ. քաք ձևերի հետ։ Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 154 սանս. ča-

• ԳՒՌ.-Սլմ. քակոռ, Մրղ. քակօռ, Վն. բակոռ, Մկ. ք'ակուր, Ղրբ. քա՛քուռ, Ղրդ. քա՛քուռնը «թիթէն, հասարակ աթար», որից քաքուռահոտ «թրիքի այրածի հոտ»։


Քաղ, ից

s. bot.

he-goat, goat;
weedings;
— հանել, cf. Քաղահան առնեմ.

• «ընտրելով պոկել հանել, հաւա-քել». արմատ որ այս իմաստով առանձին գործածուած չէ. կայ միայն քաղ «մշակու-թեան անպէտ և վնասակար խոտ, որ քա-դում ❇և դէն են քցում» Եփր. աւետ. 275. Տաթև. ձմ. ղբ. որից քաղհանել «անպէտ խոտերը պոկել հանել» Ոսկ. մ. բ. 19. «ի-րեն հաճոյ եղածը հանել, ընտրութիւն ա-նել» Եզն. քաղահան «անպէտ խոտերը ջո-կելու գործողութիւնը» Բուզ. Յճխ. քաղահեղ-ձոյց «վնասակար խոտերի մէջ խեղդուած» Ոսկ. և Գէ. ես. ընդհանուր իմաստից են բը-խում քաղել «ընտրել, մէջից ջոկելով առնել, կթել, հաւաքել (խոտ, հունձք, փշրանք, ոջիլ ևն)» ՍԳր. Եփր. բ. կոր. Եւս. պտմ. «ցտծ-րից վերև հետզհետէ նեղացնելով շինել (շէնքը)» Ծն. զ. 16 (այս բառի բացատրու-թիւնը տալիս է Տաթև. ձմ. ճժա «Քաղելով ռռռծեյն այն է որ ժե կանգուն հասասար բարձրացոյց... և ժե նրբացոյց ի մի կան-գուն)». քաղուածոյք «հատընտիր» Եա. պտմ. ծաղկաքաղ Վեցօր. Մանդ. վիշապաքաղ Ա-գաթ. սերմնաքաղ Գծ. ժէ. 18. Վեցօր. պրտ-ղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. ճռաքաղ ՍԳր. ձկնաքաղ Վեցօր. պատառաքաղ Խոր. փայտաքաղ Եփր. ծն. էջ 53, յես. հասկա-քաղ Միք. է. 1. Ես. ժէ. 5. կրկտաքաղ Ոսկ. բ. կոր. բանաքաղ. Եզն. Մծբ. խորշաքաղ Ոսկ. ա. տիմ. զինաքաղ Օրբել. զօշաքաղ ՍԳր. ևն։-Քաղել բառի համար «խորհրդա-ձել» իմաստն է ենթադրել տալիս Տաթև. ձմ. ա, երբ գրում է. «Քաղոց՝ զքննութիւն հօր և որդւոյ և հոգւսյն սրբոյ, ասէ, ընդ մի-մեանս առ ի ստեղծանել զմարդն ըստ պատ-կերի»։

• ԳՒՌ.-Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Սլմ. Սչ. քաղել, Վն. ք'աղել, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մրղ. Ռ. Սեբ. քաղէլ, Ասլ. քաղէ՝լ, Ագլ. Գոր. Զթ. Խրբ. Շմ. Տիգ. Տփ. քաղիլ, Հմշ. քաղուշ, Սկ. ք'առիլ, Սվեղ. ք'mղիլ.-Նոր բառեր են քաղ-հան, քաղհանաւոր, քաղհանիչք, քաղհանել (>քաղհնել, որից քախնել Մշ. Ռ. «քաղհանք անեւ». Արր. «մանրամասն որոնել», ինչ. յն. σϰαλεύω), քաղատեղ, քաղոտել, քաղոց. քաղօն, քաղքաղել.-Սչ. քաղել, քաղվել ըս. տացել է ընդհանուր իմաստ, իբր «հաւա-քել, հաւաքուիլ», ինչպէս մարդիկ, դրամ ևն.-կարևոր բառ է քաղլակ «քթոց», որ և քաղալակ Ագլ. Երև. Ղրբ. =մհյ. քաղելակ (Նորայր, Բառ. ֆր. 143 ա)։


Գոմէզ, գոմիզոյ

• , ռ հլ. (որ և գումէզ) «կովի մէզ». մէկ անգամ միայն գործածուած է Եղիշ. Բ. էջ 40 «Ձեռք առանց գոմիզոյ (այլ ձ. գումի-զի) մի՛ լուասցին»։ (Զրադաշտական կրօնի մէջ կովի մէզը սուրբ կամ ախտահանե։ Էս և հաւատացեալները նրանով էին լուանում ի-րենց ձեռքերը)։-Սեռ. գումիզի ձևի վրայից սխալմամբ ենթադրուած է ուղղական գումիզ ՆՀԲ և ԱԲ. որ սակայն եթէ իրօք գոյութիւն ու-նեցած լինէր, պիտի տար սեռ. *գումզի և ոչ թէ գումիզի։-Ոմանք՝ ծանօթ չլինելով գռա-դաշտական սովորութեան և առաջնորդուելով Եղիշէի «ձեռք... մի՛ լուասցին» բառերից, են-թադրել են թէ գումէզ մի տեսակ մաքրիչ խոտ է. այսպէս՝ Հին բռ. մեկնում է «օշնան, օճառախոտ», Ստ. Ռոշքեան համառուս է «bubonium, կղմուխ կամ aster atticus, աչուկ բոյսը» (ըստ ՀԲուս. § 516), նոյնը ըն-դունում է նաև Արթինեան, Աւետաբեր, 1913, էջ 688.-Մեկն. բառից Վարդան դրոց, Ձեռ. թ. 200 Bibl. nat. «Գոմէզ խոտ է, ղոր գիրք աճառ լուալեաց ասեն» (ըստ Արթինեան, Ա-ւետաբեր, անդ)։ Սրանք բոլորը սխալ են և ա-ռաջնորդում են մեզ այն տարօրինակ գաղա-փարին, որ իբր թէ քրիստոնեայ հայերը հա-սարակ ջրով միայն լուացւում էին և օշնանը արգիլուած էր մեզ, մինչդեռ պարսիկները պարզ ջրով չէին լուացւում, այլ միշտ և մի-այն օշնանով։


Գրգլի, լիք, լեաց

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։

• ԳՒՌ.-Երև. գլգլիլ «հագուստի մաշուիլ, կտրտուիլ, քուրջ դառնալը»։


Եւեթ

• ՆՀԲ «ի բառիցս և, եթէ. լծ. գէթ կամ գեթ»։ Lag. Arm. Stud. § 740 զնդ. ai-wiϑyō «դուրս, հեռո՛ւ»։-Տէրվ. տե՛ս գէթ բառի տակ։ Հիւնք. և թէ։ Pedersen, Յուց. դեր. 60 և եթէ ձևից։


Թոհ եւ Բոհ

• . գրուած նաև թոխ և բոխ. առնուած է ասորական Աստուածաշնչի Ծն. ա. 2 համարից, որ մեր թարգմանութեան մէջ թարգմանուած է «աներեւոյթ և անպատ-րաստ»։ Եփր. ծն. էջ 2-3 մեկնելու համար այս դարձուածը՝ գրում է. «Երկիր, ասէ, էր թոհ և բոհ. յայտ արար՝ թէ անպատրաստ էր ցայնժամ և ամայի... երկիր, ասէ, թոհ և բոհ. յոյնն ասէ, աներևոյթ և անպատրաստ... այլ հեբրայեցին փոխանակ այնր՝ զի (ասորին) ասէ թոխ և բոխ, խոր և խաւար ասէ»։ Սրա-նից առնելով Վրդն. ծն. մեկնում է. «Ոմանք ի խաւարէ և յանդնդոց ասեն եղեալ զաշ-խարհս, զոր թոհ և բոհ ասացին, որ է խոր և խաւար»։ Այս երկուսից դուրս բառս գործա-ծուած է մի քանի անկախ տեղեր էլ. այսպէս Առծռ. ա. 10 «ամայի, անմարդաբնակ» նշա-նակութեամբ (Ի խոխոմս ձորոյն ի թոխ և ի բոխ երկրին՝ անբնակ մարդկան). որից կազ-մուած է բոխասեր կամ բոխասէր «դժուար-անցանելի» Նանայ. յռջ։-Հին բռ. մեկնում և քմահաճօրէն «թոհ և բոհ. անկազմ, աներև ւոյթ կամ անպիտան. բոհ, թոհ, բորբ, խա-ւար. բոխ՝ աւերակ»։-Նոր գրականում (արև-մըտեան բարբառ) թոհ և բոհ, մանաւանդ թոհուբոհ գործածւում է «քաօսային վիճակ, կատարեալ խառնաշփոթութիւն» նշանակու-թեամբ։


Այթիռ, Յայթիռս կալ

• (գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։


Անթեմ, ի

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։


Ասորեակ, եկի, կաց

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Արդ, ուց

• -Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։


Քերովբէ, ից

cf. Քերովբիմ.

• = Ասոր. ❇ krōwā, kərōwa, յգ. krō-wē կամ յն. χεροῦβ, յգ. γερουβεἰμ, γερουβιμ ձևերից, որոնք փոխառեալ են եբր. [hebrew word] kərūb. յգ. [hebrew word] kərū̄bim «քերովբէ» բառից։ Քրիստոնէութեան միջոցով տարա-ծուած է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. յա. Aherub. cherubim, cherubin, ֆրանս. chê-rubin, արաբ. ︎ karrubī ևն։ Բուն ծագումը անստոյգ է, հաւանաբար կապ-ւում է ասուր. karābu, kāribu, karabu [other alphabet] «խոնարհիլ, յար-գել, օրհնել, աղօթել, աղաչել» բային (Strassmaier, Alphab. Verzeich. 525 և Delitsch, Assyr. Handwb. 350)։-Հիւբշ. 320։


Քթան

s.

flax, linen.

• ԳՒՌ.-Հնից կան Խրբ. Ննխ. Պլ. քթան, Մկ. ք'ըթան, Ախց. քթան, Ասլ. քթա, Մշ. քտան, իսկ նոր փոխառութեամբ թուրքե-րէնից կամ պարսկերէնից՝ Երև. Ղրբ. Ջղ. Տփ. քաթան, Սեբ. քmթmն, Շմ. ք'mթmն, Ագլ. քա՛թուն, Սվեդ. ք'mթթուն։


Քթեթ

s.

flaxen cord.

• «ետաւէ հասարակ զգեստ» Վրդ. պտմ. հրտր. Վենետ. էջ 158 (իսկ հրտր. Էմ. էջ 208 քթէթ) (Մէշում քթեթ կարեմ խիստ գէշ և խիստ փոքր իրք, լուր այնչափ որ խունկ դնես եկեղեցւոյն). Սմբ. ռատ. 52. «հասարակ շորի կտոր» Վստկ. 40, 76, 119, 3z-4ვ 131. Մխ. բժշ. 146 (մէջը դեղ քամելու հա-մար)։

• ԳՒՌ.-Երև. քթէթ «հարսի հալաւ» (նոյնը նաև Գոր. Գնձ.), Սվ. քթէթ և Սվեդ. քթիթ օշորի հնացած անպետք կտոր, քուրջ»։ Նոր բառեր են քթեթգլուխ, քթեթօրհնէք։


Խաքան, ի

• = Պհլ. *xākan, պրս. [arabic word] xaqan «թա-գաւոր», որ փոխառեալ է թրք. ❇ xā qān «կայսր, թագաւոր», արևել. թրք. ❇ xaqān «շահնշահ, մանաւանդ Չինաց թա-զաւորը» բառից. սրանից են տառադար-ձուած նաև արաբ. ❇ xaqān, յն. χαγανος «Աւարների, Հոների և Թուրքերի խա-նը» (Sophocles 1158), մ. լատ. caganus. chaganus, chacanus «Աւարների իշխանը», հպ. chaganū, ռուս. каганъ «խազարների թագաւորը» (Berneker 468) ևն։-Հիւբշ. 159։


Խոստովան

• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։


Խորհ

• (յետնաբար ռ, ի հլ.) «խորհուրդ, մտածութիւն, միտք» Յճխ. Ոսկիփ. Վրդն. առ. 127. Տօնակ. որից խորհիլ «մտածել» ՍԳր. «հոգ տանիլ» ՍԳր. «մտադրուիլ» ՍԳր. Մծբ. «մէկի հետ խորհուրդ անել» ՍԳր. «կարծել» Աթ. խորհուրդ ՍԳր. Վեցօր. Ա-գաթ. Եզն. Բուզ. (յգ. խորհրդանի Մագ. մեծ են. էջ 28, 43). խորհրդաբար Ոսկ. յհ. ա. 31, բ. 1. խորհրդածութիւն Ոսկ. յհ. ա. 27. խորհրդակալ Ագաթ. խորհրդական ՍԳր. Եզն. Ոսկ. Կոչ. խորհրդակիր Եւադր. մտախորճ ՍԳր. Ոսկ. Բուզ. Ագաթ. համախորհ Ոսկ. փիլ. իրաւախորհ Եզն. բարեխորհել Կորիւն. բա. րեխորհուրդ Բուզ. երկխորհուրդ Եւագր. զրա-խորհուրդ Գ. մակ. զ. 9. լայնախորհուրդ Մծբ. նոր բառեր են՝ խորհրդաժողով, խորհրդակ-ցական, խորհրդանշան, խորհրդարանական ևն։ Առմատիս երկրորդ ձևն է խոՒ, որ կազ-մուած է ր-ի անկումով. առանձին գործա-ծուած կայ միայն խոհ «գիտուն» Հին բռ. ո-րից խոհիլ «մտածել» Տիմոթ. կուզ, էջ 9, 35, 116. իրաւախոհ ՍԳր. Ոսկ. Ա. կոր. ան-խոհ «անմիտ» Տիմոթ. կուզ, էջ 314. մտա-Խոհ Ծն. զ. 6. Բ. մակ. ժդ. 8. Ոսկ. մ. ա. 15. ողջախոհ Փարպ. ողջախոհութիւն Ոսկ. յհ. ա. 35. բղջախոհ Պիտ. Կղնկտ. գրուած նաև խոխ՝ ինչ. համախոխ Անան. ժմնկ. 51. հ5. բառասկիզբը գտնուած օրինակները բո-լոր յետոսկեդարեան շրջանին են պատկա-նում. այսպէս՝ խոհական, խոհականութիւն խոհեմ, խոհուն ևն՝ Փարպ. Խոր. Պիտ. ևն. (մէկ անգամ միայն կայ խոհեմ «խորա-մանկ» Կիւրղ. ծն.)։ Սրանից հետևում է՝ որ խոհ բառի մէջ ր-ի անկումը սկսած է հա-զիւ ոսկեդարի վերջը և այն էլ նախապէս ռառավերջում, որից անցել է և բառասկիզբը։

• Justi, Zendsp. 79 զնդ. kar «մտա-ծել, խորհիլ» արմատից? Հիւնք. պոս. խահիտէն (իմա՛ [arabic word] xvahidan) «կամենալ, խնդրել»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 57 սանս. kratu, զնդ. xratu և հյ. խրատ բառերի հետ՝ իբրև հնխ. շրջեալ *qhortu արմատից։ Patrubány ՀԱ 1910, 118 խոր բառից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 խոկ բառից։ Karst, Յուշարձան 428 թթր. ot, oǰ, oi «միտք, խորհուրդ, խորհիլ»։

• ՒԻՌ.-Ջղ. խորուրդ՝, Ալշ. Մշ. խօրուրդ՝, Ախց. Երև. Կր. Ննխ. խօրուրթ, Տփ. խօրուրթ, խօխուրթ, Մրղ. խօրխուրդ, Սլմ. խորխուրթ, Ոզմ. խորխութ «գաղտնի խորհրդակցութիւն»։ Արևմտեան գրեթէ բոլոր Հայոց բարբառների մէջ կայ բառս՝ թաղական և այլ խորհուրդ-ների համար. բայց բոլորն էլ գրականից փո-խառեալ։ Հմմտ. նաև Սեբ. անխօրուրթ «չմը-տածող»։ Բայական ձևով կայ միայն Ակն. խօյհրիլ. խօյհիլ։

• ՓՈԽ.-Ուտ. խօրուրթ «խորհուրդ»։


Խտիղ

• , ո հլ. «մարմաջ, խտխտալը, ցան-կութեան գրգիռ». ունի միայն ԱԲ. մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Եփր. եփես 151 («Մերձենայ առ մեզ և ի խտղով». եթէ չէ ուղղելի խտտղով, ինչպէս կայ անդ՝ մի քիչ յետոյ)։ Որից ակնախտիղ Պիտ. Արծր. Օրբել. խտղել Եփր. Թուոց, էջ 250. խտղի «ախորժելի, հեշտալի» Նար. տաղ. 465 (չու-նի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ).-նոյն արմատը տ սաստկականով զօրացած՝ խտղտել Սիր. խգ. 20. Եզն. Եւս. պտմ. Ոսկ. փիլ. խտղտանք Տօնակ. Արծր. նար. Լաստ. խտղտումն Եւս. պտմ. Եփր. ծն. էջ 43, 44. խտղտեցուցանել Լմբ. առակ. խտղտելի «հեշտասէր, անառակ. 2. ախորժելի, հեշտալի» ԱԲ.-երկրորդ սաստկականով՝ խտղտկիլ «գրգռուիլ» Մագ. թղ. 140։ Սրանցից դուրս՝ կրկին՝ տ-ով ու-նինք խտտիղ Եփր. եփես. 151. խտտղել Մծբ. Ոսկ. ա. թես. գ. էջ 439 և մ. ա. 23. խտտղանք Յհ. կթ. խտտղումն Եղիշ. խաչել. սաստկականով՝ խտտղտիլ ԱԲ. խտտղոտել Մծբ. հմմտ. նաև ակնախտիտ Ճառոնտ։


Ծամ, աց, ուց

• ԳՒՌ.-Ալշ. Գոր. Երև. Ղրբ. Մշ. Մրղ. Շմ Ոռմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ծամ, Ագլ. ծում, ո-րոնք նշանակում են «մազ». իսկ Մկ. ծամ «մազերի կապ»։-Նոր բառեր են ծամակը, տուր, ծամաւոր, ծամերլուայ, ծամթել, ծամ-կեր, ծամկոթ, ծամքօղ, ծամուկ, ծամկապ, ծամթեռ։


Ծխնի

• (-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։


Կայ, Կայք, ից

• ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։

• Նախ ԳԴ պրս. [arabic word] gāh բառի հետ համեմատում է հլ. կայ, կայանք։ Jus-ti, Zendsp. 300 սանս. sthā, զնռ. stā հոմանիշներին է կցում, որոնք ո՛չ մի նմանութիւն չունին։ Մորթման ZDMG 26, 543 բևեռ. kaiuk, 577 և 689 kias-du, kacidu ձևերի դէմ է դնում կալ. կացեալ։ Meillet MSL 8, 279 յն. βέβαιος «հաստատուն» բառի հետ. որ կրկնաւոր է համարում։ Հիւնք. գալ բառից կալ, իբր թրք. qalmaq «մնալ». կայ և կաց դնում է կամ շաղկապից և կացուրդ «հանդէտ» կցել բայից։-Scheftelowitz BВ 29, 15 սանս. ga «երթալ» և յն. βάσις «քայլք» ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 227 սանս. agam, յն. ἔβην և հյ. եկն բայե-


Կինաբառիս

• «մի տե-սակ կարմիր ներկ» Խոր. աշխ. 597. ուրիշ վկայութիւն չկայ.-ՀՀԲ ունի նաև տինա-բառիս ձևը, որ սխալ ընթերցուած չպէտք է համարել, այլ տե՛ս տակր։


Կծիկ, կծկի ou կծկան

• նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։


Կուղբ, Կղբոց

• = Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։


Կսկուծ

• «չոր, կարծր (հաց)» Կիւրղ. թգ, ուրիշ վկայութիւն չկայ։

• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։


Հիր

• . անստոյգ նշանակութեամբ բառ. գոր-ծածուած է երեք անգամ հետևեալ ձևով. Զգեցեալ հիրս և կարմիրս. Եզեկ. իգ. 6 (յոյ-նը երկու բառի տեղ միայն ὅαxίνϑινω «յակնթագոյն»). Հիր և կարմիր և կապու-տակ և երփն երփն նարօտուց. Եզեկ. իէ. 24 (յն. այս բոլորի դէմ միայն ύάϰινϑον «ա-կինթ». բայց այլ ձձ. աւեւառնում են ϰαι πορρυραν «և պորփիւր»). Ագուցի զքեզ հիր և կարմիր. Եփր. աւետ. 305 (առնուած է Եզեկ. ժզ. 10 համարից, որ մեր թարգմա-նութեան մէջ այսպէս է. Ագուցի քեզ զերկ-նագոյնն. =յն. ὸάϰινϑον «յակինթ»)։-Որովհետև գործածուած է կարմիր և կապոյտ բառերի հետ, ուստի և գոյնի անուն է, և յատկապէս կարմրից ու կապոյտից տարբեր մի գոյն։ Եւ որովհետև յունարէնում համա-պատասխան ձևն է միշտ «յակնթագոյն», որ և վերջին օրինակում թարգմանուած է նաև երկնագոյն, ուստի պէտք է ընդունիլ, թէ հիր նշանակում է «յակնթագոյն, որ է երկնա-գոյն կապուտակ»։ Հնագոյն հայերէնում զա-նազանում էին ուրեմն կապոյտի երկու որոշ տեսակները, այն է՝ կապոյտ «cинiи, լեղա-կի գոյն», հիր «րοлуσoй, երկնագոյն»։


Հոյլ

• բառից։ Scheftelowitz BВ 29, 33 հյ. լի, յն. πολύς, զնդ. pouru-«լի», հբգ. fole «ժողովուրդ» ևն բառերի հետ՝ հնխ. pelē-«լնուլ» արմատից։ Այս մեկնու-թիւնը յիշում են Walde 592 և Pokor-ny 2, 63, կասկածում է Meillet (անձ-նական)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 86 թերևս նոյն ընդ հոլով։ Karst. Յուշար-ձան 421 թրք. küllü «ամբողջ» (որ դըժ-ռախտաբար արաբերէն է)։ Petersson KZ 47, 276 լեթթ. pնlis, púle «դէզ, հոտ». ռուս. pulja, ուկր. pul'a «գըն-դակ» բառերի հետ։


*Հոս

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


*Ճենճ

• ԳՒՌ.-Ախց. Կր. ճէնճ, Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. ճենջ, Երև. ճէնջ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. ջէնջ, Մրղ. Ոզմ. ճինջ (Ոզմ. նշ. «ճարպ»), Ննխ. Տիգ. ջինջ (Տիգ. նշ. «արգանակ, մսի ջուր»)։ -Ճենճեր բառի հետ է կապւում ἐղ. ճնջեռ «մսի պարարտութիւն»։-Նոր բառեր են ճեն-հած, ճենճել, ճենճոտ (Զթ. ջէօնջիւդ), ճեն-ճոտիւ. ճենճեմոմ, ճենճեռոտացնել «խար-կել», ճենճռտալ «խարկուելով ճենճի հոտ տալ», ճենճռտան «կիզիչ տաք», որոնք և ճնճռտալ, ճնճռստալ, ճնճռնահոտ, ճնճռաց-նել, ճնջռթան։


Ճիտ, Ճտի

• = Արաբ. [arabic word] ǰīd «վիզ, պարանոց, և յատկապէս՝ մանեակ կախելու մասը» (տե՛ս Կամուսի թուրքերէն թարգմանութիւնը՝ Ա. 593)։


*Ճոթ

• =Թթր. [arabic word] jīt, [arabic word] կամ [arabic word] čit «ծայր, եզերք, սահման. 2. կտորեղէն, չիթ, միտկալ» (Будaговъ 1, 503). որից փո-խառեալ են նաև ուտ. čot «եզերք, ջուրք», əotluγ «ծայր, վերջ», վրաց. ჭოთი ճոթի, ოთმუთი ճոթմութի «շորեղէն, չիթ» (Մառ. Kрит. и мелкiя ст. 1903, էջ 67)։-Աճ.

• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


Մակ, Մակա

• Lag. Arm. Stud. § 1406 ուզում է միացնել նախորդ մած «կպչիլ ևն» ար-մատին։ Bugge KZ 32, 85 տուել է վե-րի մեկնութիւնը։ Patrubány SA I. 17 հունգ. maga-s «բարձր» բառի հե՞տ։ Karst, Յուշարձան 406 սումեր. mag' «գերագոյն», mug' «վրայ», 421 թթր. maq «բարձր», ույգուր. maq-ut-mak «բարձրացնել»։