Definitions containing the research չկայ : 310 results

Խոռապետ, աց

s.

prime minister.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Թիրեաքեան, Արիահայ բռ. 183 պրս. [arabic word] xūr, [arabic word] xura «վեհութիւն, վսե-մութիւն» բառից։ Վարդանեան ՀԱ 1924, 68 հասեանում է «ախոռապետ» և նռան է կցում խոռակալ հոմանիշը ինչպէս կարդում է Բուզանդի սորակալ բառը. այսպէսով խոռ դառնում է ախոռ բառի մէկ ուրիշ ձևը. բայց այսպիսի ձև չկայ ո՛չ հայերէնի մէջ և ո՛չ էլ իրանեան որևէ լեզուի մէջ. Նահապետեան, Բազմ. 1924, 199 շահխորապետ հասկանում է «ար-քունի դպրապետ»՝ կապելով խուրի բառին, որ տե՛ս։


Խոց, ից, ոց

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Հճ. Մշ. Ջղ. Վն. խոց, Երև. Խրբ. Հմշ. Շմ. Պլ. խօց, Ախց. խօցօտ (չկայ խօց), Սեբ. խէօց, Ասլ. խէօ՞ց, խէօ՞ս, Մկ. Ոզմ. Տփ. խուց, Մրղ. խուից, Զթ. խիւց.-իսկ Սչ. խօ-ցել և Ննխ. խօցէլ «խօսքով վիրաւորել».-խոստել ձևից են Ակն. Պլ. խօսդէլ, Զթ. խուս-տուկ «կծու ցաւ», խիսդգիլ «խոստել»,-նոր բառեր են խոցաւոր «սգաւոր», խոցոտիլ, խոստկոտիլ, խոստկահար, նաև խոց «փտու-թեան նշաններ պտուղների վրայ»։-Այմ վերջինի հետ կապ չունի խեց Երև. «խաղո-զի և այլ պտուղների հասնելու նշան երևելը» (Ամատ. Հալոզ բառ ու բան, էջ 275), որ պէտք է հասկանալ խէծ<խայծ (տե՛ս այս բառը)։ Խրբ. խօսդուգ «փորի ևն ցաւ», բա-յական ձևով Խրբ. խոսդալ, Սչ. խօսդ'ել։


Խուղբ

s.

filth, sweepings, dirt.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ դրած է խաղբ «թակարդ, չուան» բառի տակ։ ՋԲ դնում է խաղբ «ցնցո-տի»։ Առաջին անգամ ԱԲ ուղղում է վե-րի ձևով։ Նոյնը նաև Նորայր, Հայկ. բառաք. էջ 4։ Petersson 43 (1925), էջ 77 խլէզ «մողէս» դնում է խլինք բա-ռի հետ. (հմմտ. մողէս բառի ծագումը ըստ Lidén). սրանց արմատը խիլ՝ նոյն է խիղ «կեղտոտ» (չկայ այսպէս բառ) և խուղբ «կեղտ» բառերի հետ, որոնց հետ հմմտ. սերբ. häla «կեղտ». սանս. cikhalla «ճահիճ». սրա հետ էլ նոյն է խուխ=օսս. xului, xulǰi «գիջութիւն». որ թերևս հայերէնից է փոխառեալ։


Խուց, խցի

s.

chamber;
cell.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեռ. -ի) «փոքր սենեակ» Վրք. հց. Սարգ. որից խցարգել Կանոն. խցաւոր Վրք. հց. խառնախուց Ոսկ. մ. բ. 3. խցիկ Բուզ. Ոսկ. Եղիշ. միանձ. էջ 159։-ՆՀԲ խուց բառին տալիս է նաև «սենեակ արքունի, տուն գանձուց, շտեմարան» նշանակութիւնը, որի համար իբր վկայութիւն է դնում Եղիշ. խաչել. «Շնորհեաց ո՛չ միայն զմասն պար-գևին, այլ զամենայն զբուն հայրենի խցիւն յանմատոյց զօրութենէն». (Վենետ. 1859 տպագրութեան մէջ այս վկայութիւնը չկայ)։ Ոսկ. մտթ. Ա. էջ 112 «Ոչինչ պատուաևան տեսանէին անդ, այլ զմսուրն և զխուց» հա-տուածի մէջ խուց ուղղելի է խուղ (ըստ Վար-դանեան ՀԱ 1913, 300)։


Թեփ, ոց

s.

bran;
— ձկանց, scale;
— գլխոյ, scurf of the head, dandruff;
քերել զ—ս ձկան, to scale.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Վրաց. თებო թեբո «գլխի թեփ». (բուն վրացական բառն է კერტლი քերտլի. հայերէնից փոխառեալ լինելու ապացոյց է այն՝ որ բառս բոլորովին առանձին մնացած մի ձև է և ո՛չ մի ածանց չունի. վերջաձայն -ո (փխ. -ի) ներկայացնում է հայերէնի ո բունը)։-Թերևս հյ. թեփուկ ձևից է տճկ. [arabic word] kepek «ցորենի թեփ» (նախաձայն k յառա-ջացած վերջաձայնի նմանութեամբ). Будa-говь չունի այս բառը, որից երևում է որ ընդհանուր ալթայական բառ չէ։ Սակայն թրք. -թթր. ❇ kebek ձևն ունի արդէն Էբն-ի Բատուտա, հտ. Բ. էջ 392 (գրուած է b, իմա p, որովհետև արաբերէն լեզւում չկայ p ձայնը)։


Թոժիւն

s.

young one, little one;
— արջոյ, bear's cub;
cf. Կորիւն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«արջի ձագ» Եզն. էջ 69. ուրիշ վկայութիւն չկայ։


Թոնձ

s.

shell-fish.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հաւալուսն, փորահաւ, pélican». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. 140. ուրիշ վկա-յութիւն չկայ։ Սակայն Փարպ. էջ 10 կայ թանձր թռչունը, որ անշուշտ պէտք է ուղղել թանձ կամ թոնձ և հասկանալ նոյնը։


Կարիտոս

cf. Պինասպաս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ փոքր խեցեմորթ. պզինասպաս». մէկ անգամ ունի Վեցօր. է (էջ 152) «Ոչ զի քան զկարիտոս և զմենդոս մեծամեծք են»։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։


Կաւատ, ից

s.

ruffian, pander, pimp, go-between;
կին —, procuress, bawd, go-between.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի-ա հլ. «բոզի միջնորդ». Շնորհ. առ. 65, ընդհ. տպ. եմ. էջ 82. Լմբ. առակ։ Յայսմ. որից կաւատութիւն «բոզի միջնոր-դութիւն». (այս բառը մէկ անգամ գործա-ձուած է Ոսկ. մ. բ. 12 «Եւ այնչափ կաւա-տութեան բանս և գործս անամօթութեան զործեն». յունարեն բնագիրն ունի՝ τοσαντην μελέτην ἀναισχυντίας ποιούμεναι (այնչափ բանս անամօթութեան գործեն)։ Որովհետև կաւատութիւն բառը իբրև արա-բական փոխառութիւն չէր կարող գտնուիլ Ոսկեդարում, և բնագրի մէջ էլ արդէն նրա համապատասխանը չկայ, ուստի հետևում է թէ Ոսկեբերանի վերի հատուածի մէջ յե-տին յաւելուած է՝ ըստ Հիւոշման ZDMG 46, 261, հյ. թրգմ. Ուս. փոխառ. բառից. էջ 59)։ Յետնադարեան շրջանին ունինք գրուած ղաւատ Կոստ. երզն. 158։


Հաղիկա

s.

alica.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թեփից և կեղևից մաքրուած հնտեղէն». Եփր. երաշտ. 304 (Ցամաք է մի-այն ընտրել զմաքրագոյնն ի հաղիկա կամ ի ծնունդս ցորենոյ»։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կենդոնառ

s.

rag, tatter.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցնցոտիներով կարկատած զգեստ, հին շոր» Վրք. հց. Բ. 56 (բ. խմբա-գրութիւնն ունի պատառատուն քուրձ). ուրիշ վկայութիւն չկայ։


Կենդրովն, ի

cf. Կենդրոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բոլորակի միջին կէտը» Եւկղիդ. ասւում է նաև կեն-դրոն, կենտրոն, կեդրոն. արդի գրականում՝ արևելեան բարբառը գրում է կենտրոն, արև-մըտեանը՝ կեդրոն. որից կեդրոնական, կեդ-րոնավայր, կեդրոնատեղի, կեդրոնաձիգ, կեդրոնախոյս, արտակեդրոն, կեդրոնանալ, կեդրոնացում, ապակեդրոնազում, ապակեդ-րոնացական ևն նոր բառերը։ (ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ՝ նշանակում են նաև «խթան». բայց այս նշանակութիւնը յատուկ է միայն յունարէնին և չկայ հայերէնում ինչպէս որ ՋԲ էլ չի նշանակած)։


Կայ, ք, ից

s. adj.

posture, position, standing still;
stage, pause, rest, stop, halt;
dwelling, lodge, seat;
situation, state;
conduct, customs;
being, substance existing, existent;
զ— առնուլ, to stop, to pause, to halt, to rest, to cease;
կալ յուղիղ —ի, to remain in uprightness;
ոչ լինիցի — թաթից ոտից քոց, neither shall the sole of thy foot have rest;
կաց ի —ի քում, stand upright !

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ի հլ. (մանաւանդ անեզաբար գոր-ձածուած) «կայան, կեցած տեղը, տեղ, վի-ճակ» ՍԳր. Եզն. Ոսկ. որից կայան «ևենա-լիք տեղ» ՍԳր. «բնակարան, գտնուած տե-ղը» Վեցօր. «հաստատուն» Ագաթ. կայա-նալ Փիլ. կայանանալ Շիր. կայանաւոր Ա-գաթ. կայարան Գնձ. կայեան Ոսկ. ես. Ա-գաթ. կայուն Փիլ. Պիտ. մշտակայ Շիր. յարակայ Փիլ. կայկայիլ Խոր. =կակայիլ Արծր. հրտր. Պատկ. էջ 289. չկայ «անցա-ւոր» Ոսկ. փիլ. արևկայ «արև եղած օր» Վե-ցօր. 187. լուսնակայ Եզն. պարզկայ Վստկ. ոտնկայ Նաւում. գ. 11. Բուզ. գ. 2. մերձա-կայ Ոսկ. յհ. բ. 35. մօտակայ Ոսկ. մ. ռ. 12. Եփր. ծն. նաւակայք Նիւս. կազմ. ջրկայ Մծբ. բացակայ Նիւս. կազմ. ներկայ Ոսկ. եբր? Յհ. իմ ատ. ենթակայ Փիլ. երևակա-յել Սահմ. գերակայ Պիտ. դիմակայ Յհ. կթ. հետաքրքրական բառ է կայական՝ որ «կի-սահեղուկ» իմաստով ունի Վրդն. սղ. ճր. էջ 370 (Յորդ իբրև զջուր և կայական իբրև զձէթ). հեռակայ, կայարանապետ, կիսակա-յարան (նոր բառեր) ևն։ Բառիս երկրորդ արմատաձևն է կաց, որից կաց մնաց Ա. մակ. ե. 53 կամ կաց և մնաց «յետևը մնա-ցածները» Եղիշ. կացուցանել ՍԳր. «Հաս-տատել, ապացուցանել» Ուխտ. բ. 100. կա-ցուրղ «հանդէս, տօն», Սեբեր. 92. «մի տե-սակ հոգևոր երգ» Գնձ. Տաղ. (ըստ Մ. Աբե-ղեան, Արրտ. 1912, 732 տարբեր է կցուր-դից. կցուրդները հին ժամանակ Սաղմոսնե-րից յետոյ և նրանց կից երգուող փոքրիկ հոգևոր երգեր էին, մեծ մասամբ շինուած Ս. Գրքի պատրաստ խօսքերով. իսկ կա-ვուրդները սրանցից անկախ յօրինուած ամ. բողջ տօնական երգեր էին). կացրդական «տօնական» Պիտ. որ և կացարդական Մագ. (ըստ Մէնէվիշեան ՀԱ 1911, 668). կացրղիլ «հաւաքուիլ» Պիտ. պայծառակացուրդ «մե-ծահանդէս» Պիտ. կացարան Նար. կացոց Յհ. կթ. կացուն Ագաթ. կամակացոյց Մծբ. ընդդիմակաց Թուոց ժ. 9, Եզն. Ոսկ. ես. վե-րակացու ՍԳր. Կոչ. մշտնջենակաց Վեցօր. մօտակաց Ոսկ. ես. և մ. ա. 15. Կիւրղ. թգ, թագաւորակաց Կորիւն. ինքնակազութիւն Եզն. ևն. երկուսի զուտ արմատն է կա-, ո-րից բայական ձևով կալ «կենալ, կանգնիլ. 2. երևան գալ. 3. լինել. 4. ապրիլ. 5. դա-դարիլ, վերջանալ. 6. սպասել» ՍԳր. Եզն. Կոչ. Ագաթ. կալ ի վերայ «հասկանալ, վե-րահասու լինել» Ոսկ. մ. ա. 6. «վերակացու լինել» ՍԳր. հակառակ կամ ընդդեմ կալ «դէմ կենալ» ՍԳր. դիմակալ ՍԳր. ներկալ Փիլ. այլաբ. ենթականալ Ճառընտ. ևն։ Զար-մանալի ձև ունի յոտնկելեաց «ոտքի վրայ ուղիղ կանգնած» Ոսկ. Եփես. 927. Ա. թագ. իր. 20։


Կանդ, ից

s.

male eagle.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «արու արծիւ» Մագ. քեր. 240 և Երզն. քեր։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կանեփ, ի

cf. Կանափ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) ъՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 190հ. 23։ ալբան. kanep (իմա՛ kanəp) և Ղ. Աղա-յեան, Աղբիւր 1889, էջ 6 վրաց. կանափի հայերէնից փոխառեալ են դնում։ Առաջինի համար առանձին պատճառ չկայ, երկրորդը թերևս վերջաձայնի պատճառով։


Կանթ, ի

s.

handle;
— պտղոց, pedicle, stalk.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«կոթ (որևէ ամանի)» Երզն. քեր. ւրիշ վկայութիւն չկայ հնից։


Կաշի, շւոյ

s.

hide, skin, leather.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՓՈԽ (borrowing) Scheftelowitz BВ 69, 70 հայե-րէն կաշի «պղինձ» բառից փոխառեալ է համարում ասուր. kimaš «պղինձ» և աւելի հեռու՝ սանս. tamsa «բրոնզ», պալի kamso «մետաղ, բրոնզ», հպրուս. kassoje «արոյր» և Ցելեբեան թերակղզու հր-արևմտեան Bu-gier-ների լեզուով՝ gessa «մետաղ, բրոնզ»։ -Դժբախտաբար չկայ հայ. կաշի «պղինձ» ձևով մի բառ և չգիտեմ թէ ի՛նչ թիւրիմա-ցութեան արդիւնք է։


Կասդրիոս

ast.

s. zool. beaver, castor;
Castor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սխալմամբ գրուած նաև կտորոց, կոթորոս ևն) «կուղբ, ջրշուն» Եպիփ. բարոյ։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կասսիոպէ

s.

Cassiope.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Մեծ Արօին հանդիպակաց մի համաստեղութիւն է W տառի կամ ընկած աթոռի ձևով» Շիր. ուրիշ վկայութիւն չկայ։


Կասկ, ի

s.

pearl barley;
malt;
chestnut.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«շագանակ». գործածել է Թրվմաս վրդ. (ըստ ՀԲուս. § 1336). գտնում ենք նաև մի հին ձեռագրի մէջ՝ հետևեալ ձևով. «Կաս-կըն պտուղ ինչ է բժշկական, անուն կաս-տանայ» (տե՛ս Եւագր. 7)՝ որից կասկենի «շագանակենի» Մխ. առակ։ Ուրիշ վկայու-թիւն չկայ։


Կասկամ, ի

s. ornith. owl, owlet.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ռուիճակ, մի տեսակ բու». Մխ. առակ. նոյն է կասուկամ Տաղ. (Կասուկամն կախուել ընդ ծառն ի վար, Յաչիցն արիւն կու կաթկթայր, Կու կանչէր հազար զինա-հար, Մէկ մի չերթայր առնոյր ի վար։ Ա-մատ. Հայ. բառ ու բան, էջ 322ա)։ Ուրիշ վկայութիւն չկայ։


Կարգ, աց

s. adv.

order, rank, rule, class, series, arrangement, disposition;
turn, succession, sequel, train, concatenation;
rank, state, condition;
religious order, institution, congregation;
orders, ordination;
hierarchy;
rank, line, battle-array;
stratum, layer, bed;
կարգաւ, ըստ —ի, — ըստ կարգէ, — ըստ կարգի, in order, orderly, regularly, systematically, by turns;
one after another, each in his turn, successively;
արտաքոյ —ի, extraordinary;
— բնութեան, order of nature;
—ք ուղղութեան, the laws of probity;
դաշնակեալ կարգք, harmony;
— կանանց, the menses;
— բանից, train, style;
անդրէն ի — բանին ի վեր ելանել, to return to one's subject, to take up a discourse anew;
դնել ի կարգի, ի — արկանել՝ ածել, to put or set in order, to set to rights, to order, to arrange, to settle, to regulate, to dispose;
to enumerate, to run over;
խանգարել, վրդովել զ—, to trouble, to disturb, to disarrange (the order);
զանձն ի —ի ունել, ի — գալ, to regulate oneself, to become discreet, orderly, methodical;
ի — անկանիլ, to prepare, to dispose oneself;
ի — անկեալ պատմել, to relate or narrate methodically;
դնել ի վերայ —, to impose penitence;
ի — աշխարհի մտանել, to get married;
եւ որ ի —ին, and so forth.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Muller, Kuhns ս. Schleich. Btrg. 5. 141 սանս. varga «կարգ» բառի հետ։ (Սրա հետ է կցւում լտ. volgus, vul-gus «ժողովուրդ», որով հայերէնի հետ համեմատութիւնը ձայնապէս բոլորոժ վին հեռանում է)։ Եազըճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varga «կարգ»։ Հիւնք. կարճ բառից։ Արշէզ, ՀԱ 1896, 268 եբր. [hebrew word] aug «կարգ» բառից (որ Gesenius-ի բառարանի մէջ գոյութիւն չունի. չկայ նաև [hebrew word] arg ձևով)։ Patrubány ՀԱ 1908, 85 դնելով <*գարկ, կցում է սանս. várgas բա-ռին, որից բաժանում է լտ. vulgus։


Չքնաղ, ից

adj.

rare, curious, admirable, charming, superb, excellent.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՀՀԲ «չիք ի նա աղտ»։ ՆՀԲ «չիք այլ որպէս զնա» (ուրեմն իմանում է չիք-նա-այղ՝)։ Տէրվ. Altarm. 3, Նախալ. 119 չիք «չկայ» ձևից (բայց առանց ռա-ցատրութեան է թողնում -նաղ վերջա-ւորութիւնը)։-Հիւնք. էջ 349 աչք և ա-ղաւնի բառերից։


Պակ

s.

female jewelry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ կանացի զարդ» Վրդն. ել. ուրիշ վկայութիւն չկայ. (Հին բռ. մեկ-նում է «պսակ», Քաջունի՝ Գ. էջ 198 «bi-ǰou-գոհար»)։


Պայ, ից

s.

fairy, elf.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Հիւնք. պայիկ=պրս. պիուք բառից։ որ է [arabic word] biyūk «հարսն». հմմտ. յա-ւերժահարսն. կրճատեալ ձևով պայ։ Ե. եպս. Դուրեան, Մասիս 1900, 436 յտ. pan «սրինգը հնարող առասպելական էակը»։ Գալէմքեարեան, անդ 475 արի-ական pāti «պահապան» ձևից։ Ալիշան, Հին հաւ. 185 վարդապայ կցում է հնդ. վարտապա՛յ ձայնարկութեան հետ։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 310 պարիկ բառի՞ց։ Mariès, REA 3, 7 յօդուածից առթիւ խօսելով՝ ՀԱ, 1927, էջ 767-72, հաստատում է պայն ձևը և գտնում է որ հակառակ օրինակները արժէք չունին. այսպէս պայ Ոսկ. պօղ. Ա. 602 յետին նորամուծութիւն է, որ չկայ յունարէ-նում, մարդապայ սրբագրում է մար-դասպան, իսկ ՆՀԲ-ի պայիկ բառի գո-յութիւնը ժխտում է։


Սակր, կեր, կերբ, կրով

s.

hatchet, axe;
cf. Սակեր.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ր հլ. (հյց. սակերս, գըծ. սակե-րօք) «արքունի հրովարտակ» Ճառընտ. Կո-րիւն. (առաջինը ունի ուղ. սակր, երկրորղը սակերս, սակերօք ձևերով. սրանցից ՆՀԲ, ՋԲ և ԱԲ հանում են սակեր ուղղականը՝ իբր հին ձև, մինչդեռ սակր դնում են իբր յե-տին ձև։ Ըստ իս այսպիսի խտրութիւն դնե-լու պէտք չկայ. սակերս, սակերօք կարող են կանոնաւորապէս ծագիլ սակր բառից որին համաձայն է նաև յոյնը։ ՆՀԲ դրել է սակեր՝ համաձայնեցնելու համար լտ. ձևի հետ, բայց հայր ուղղակի լատիներէնից չէ)


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։


Սենգելոս

s.

chancellor.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. συγϰελλος «եպիսկոպոսական կամ աբբայական ձեռնասուն, կրօնական տե-սուչ» (Sophocles 1020), որից նաև լտ. sуn-cellus. ըստ այսմ հայերէնի մէջ ուղիղ ձևն է սինգելոս (ν տառի յետին ի աոտասանաւ-թեամբ), ինչպէս ունի Ուռհայեցին. տառերի շփոթութեամբ ձևացած է սենգելոս (ե փխ. ի), իսկ սիւնկեղոս հին գիտական տառա-դարձութիւնն է, որ չկայ տպագրեալում։ Յոյն բառը ծագում է σνν-մասնիկով ϰἐλλα «խուց» բառից և նշանակում է բուն «խցակից»։-Հիւբշ. էջ 378։


Պիտուս

s.

pine, pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թեղօշի ծառը, pinus». մէկ անգամ ունի Վեցօր. ը. 186. ուրիշ օր. չկայ։


Պոդիրի

s.

gown, long robe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«պճղնաւոր, մինչև ոտքերը իջ-նող երկար հագուստ» Դամասկ. ուրիշ վկա-յութիւն չկայ։


Պոմպիլոս

s. zool. pompilus, nautilus, a species of remora.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի տեսակ ձուկ» Փիլ. լիւս. էջ 155. ուրիշ վկայութիւն չկայս


Պրիստէ

cf. Պրիոն.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«սղոցաձուկ» Վանակ. յոբ. ուրիշ վկայութիւն չկայ։


Ջոխ

s.

cudgel, club.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«գաւազան, փայտ, բիր» Վրք. հս. ա. 694. ուրիշ վկայութիւն չկայ։


Վականակ, աց

adj.

in season, ripe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«լաւ հասած, հասուն» (ցորենի համար ատուած). մէկ անգամ ունի Երեմ. ծա. 33. «Տուն բաբելացւոց որպէս զօրան վականակ կասցի»։ Այս բառը մեկնելով Մխ. մեկն. երեմ. գրում է. «Այսինքն օրան ջախջախ դիւրակաս», ուր ըստ ՆՀԲ հետևել է Ղևոնդի (գլ. է, էջ 22) հետևեալ բացատրու-թեան. «Իբրև զօրան վականակ (հին տպ. համարուած է աղաւաղեալ բառ և դուրս ձը-գուած. նոր տպ. վանակ) փխրեալ, զոր առ ռտն կոխեալ խոզից»։ Այս երեքից դուրս ուրիշ վկայութիւն չկայ։


Վիրգ

s.

club, staff;
pebble, stone.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Իրան. *virg ձևից փոխառեալ. այս բա-ռը չէ աւանդուած իրանեան որևէ բարբա-ռում. չկայ նաև ուրիշ որևէ լեզուի մէջ, ռա-ցի սլաւականից. հմմտ. հսլ. vrúgջ, vüvrù-gջ, vuvrèšti, հռուս. vüvereci, սլով. vfžem, vrèči, հչեխ. vyvrhu, vyvrci, ուկր. verèčy, verháty «գցել, նետել, արձակել», որոնց բո-լորի նախաձևն է uirgō «նետել (քար ևն)»։ Ըստ Trautmann 361 թէև բառս մինչև այժմ չէ գտնուած ուրիշ հնդևրոպական լեզուի մէջ, բայց սլաւականի er, or, r ձայնդարձը ցոյց է տալիս նրա խոր հնութիւնը։ Հայերէնը իր նախաձայնի պատճառաւ չի կարող իբր բնիկ յառաջացած լինել հնխ. uirg' արմատից և մատնանիշ է անում իրան. virg ձևը։-Աճ.


Տաբեռնի

s. adj.

tavern;
overloaded.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«խանութ, կրպակ, պանդոկ» Ճառընտ. ուր դրուած է յգ. սեռ. տաբեռնեաց ձևով. ուրիշ վկայութիւն չկայ։ Նոյն բառն է նաև կապեռնեայ «հասարակաց տուն», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Սարգ. բ. պետր. դ. (բ տպ. էջ 452). «Պոռնիկք անուանին կանայք, որք ի կապեռնեայսն նստին և հաւասարաբար ընդ ամենայն արս պոռնկել կամին»։ Այս ձևափոխութիւնը լա-ռաջացել է շփոթելով բառը կապեղայ հոմա-նիշի հետ, ինչպէս որ Սարգսի առաջին տպագրութեան մէջ էլ արդէն նոյն տեղը (էջ 577) գտնում ենք ի կապելայսն։-Բառ. ե-րեմ. էջ 156 գիտէ կապեռնեայս «պոռնկա-նոց, բոզանոց»։


Տալ, ից

s.

sister-in-law (husband's sister).

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայ-ութեան) «ամուսնու քոյրը» Երզն. քեր. ու-րիշ վկայութիւն չկայ։


Տախտապար, ի — արկանել

adj.

stretched on the earth;
ի տախտապար արկանել, cf. Տախտապարեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«փռել, գետնի վրայ պառկեց-նել». առանձին չէ գործածուած. գտնւում է միայն տախտապարել Եզեկ. լբ. 4 և ի տախ-տապար արկանել Ճառընտ.= Պտմ. ամաս. 69 ձևերի մէջ. ուրիշ գործածութիւն և վկա-յութիւն չկայ։


Տաղախ, ոյ

s. chem.

cement;
mortar.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«ցեխ, շաղախ» Նէեմ. դ. 17. Նչ. եզեկ. ուրիշ վկայութիւն չկայ։


Սիւնհոդոս, աց

s.

synod.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Ասոր. ❇ sunhodos, որ և [syriac word] ︎ sunodos ձևից (կէտադրեալ չլինելով ընթերցանութիւնը անորոշ է), որ իր հերթին փոխառեալ է յն. σύνοδος «ժողով, մա-նաւանո ռիտական կամ եկեղեցական ժողով» բառից։ Սրանից են նաև լտ. sуnodus, ֆը-րանս. գերմ. Sуnode, վրաց. სინოდი սինոդի, ռուս. cииодь (որից և արևելեան գրաևանև մէջ՝ սինօդ «էջմիածնի Սինօդը»), և մինչև իսկ քրդ. ❇ sinodus (Justi, Dict. Kurde 246)։ Հայերէնը ուղղակի յունարէնից չէ՝ հ ձայնի պատճառաւ, որ չկայ յունարէ-նում, բայց գտնւում է ասորերէնում։ (Այս հ ო ձայնը Յակոբ Եդեսացին (+708) պա-տուիրում է չգրել՝ համաձայն յունարէնի Brockelm. Lex. syr. 231ա)։ Յառաջացած է անշուշտ յն. բառը ստուգաբանելով σύν «կից» +ὄδός «ճանապարհ» բառերից. հմմտ. Կնիք հաւ. էջ 58 «Սիւնհոդոս, որ է ժողով, որ թարգմանի զուգաճանապարհք», նաև Յհ. իմ. խոստ. 12 «Սիւնհոդոս ժողովոյն, որ անուա-նի զուգաճանապարհ»։


Սմպատակ

s.

basalt;
cf. Փորձաքար.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(սեր.-ի) «փորձաքար, տճկ մէհէնկ թաշի» Բրս. գոհ. ուրիշ վկայութիւն չկայ։


Վան

s.

repulse;
cf. Վանք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

Brosset JAs. 1834., 369 ևն հյ. աւան, տանս. vani, վրաց. vani բառերի հեա-ՆՀԲ լծ. աւան, յորմէ և Վան քաղաք։ Böttich. Wurzelfor. 8 արմատը դնում է wan։ Lag. Urgesch. 22 vas «բնակիլ» արմատից։ Pictet 2, 240 սանս. vana ռանտառ»։ Մորթման, ZDMG 31, 421 ռանս vas «ոնակիլ», āvasana «քաղաք» բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 107 սանս. vas, զնդ. vanh, գոթ. visan, vas ձևերի հետ՝ հնխ. vas «բնակիլ» արմատի տակ։ Սրուանձտեանց, Համով հոտով 1884, 63 քաղաք համարելով օտար՝ բուն հայերէ-նը դնում է վան։ Հիւնք. վանել բայից։ Müller WZKM 9 (1895), 299 ասում է թէ սխալւում է Հիւբշման, երբ վան դնում է հպրս. wahana=սանս. vasana «բնակութիւն». պէտք է դնել սանս. va-na-«անտառ», իբր «վանականի տեղ»։ Ըստ այսմ ուղիղ մեկնեց նախ Հիւբշման, բայց ո՞րտեղ. չկայ Arm. Gram.։ ՀԱ 1897 նոյ. (կողի վրայ) պրս. ban «պարտէզ, արտորայ» բառից փոխառ-եալ. հմմտ. նաև գերմ. wohnen «բնա-կիլ»։ Մառ ЗВO 22, 67 իբր յաբեթա-կան բառ՝ կցում է հյ. աւան, բան «գործ», երկրորդ սիւնակի լեզւով hu-man «քաղաք», վրաց. ubani «գիւղ, հրապարակ», bani «կտուր», dabani, dabay «գիւղ» բառերին։ Իբրև իրան-եան փոխառութիւն է ընդունում Meillet REA 9 (1929), 133։ Պատահական նը-մանութիւն ունին չերքէզ. wunə «տուն», արաբ. [arabic word] va'm «ապաստարան» (Կա-մուս, թրք. թրգմ. Գ. 717), [arabic word] vank «բնակիլ, հաստատուիլ» (անդ. 121) և ափխազ. aγnə «տուն», որ -'apaя, Oбъ


Սապենէթ

cf. Պրակսաւթոյք.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«Անվաւեր գիրք Գործոս առա քելոց» Գնձ. ուրիշ վկայութիւն չկայ. այլուր սովորաբար պրակսաւաթայք, որ տե՛ս։


Սոս, ից

s.

sossus, space of sixty years.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

, ի հլ. «60 տարուայ մի շրջան՝ ըստ քաղդէական հաշուի» Եւս. քր. ա. 11. Արծռ. հրտր. Պատկ. էջ 21. Սամ. անեց. 12. ուրիշ վկայութիւն չկայ։


Սուգ, սգոյ

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սուտ, ստոց

adj. s. adv.

false, untrue, lying, deceitful, fallacious;
falsehood, untruth, story, lie, fib;
falsely;
թեթեւ —, white lie;
innocent falsehood;
— երդումն, perjury, false oath;
— վկայ, false witness;
— քրիստոսք, false christs, antichrists;
ամենեւին —, absolutely false;
— խօսել, ասել, to tell untruths, to lie;
— առնել or ի — հանել, to contradict most flatly, to give the lie to, to shew the falsehood of, to deny, to gainsay, cf. Ստացուցանեմ;
ի — հանել զկայսրն, to deny the accusation made before the emperor;
եդաք — զյոյսն մեր, we trusted in lies.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ՆՀԲ ստոյգ բառի հակառակն է. սրա-նից յն. φευδής Տէրվ. Altarm. 6 և Նա-խալ. 115 յունարէնի հետ հնխ. spud արմատից։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 25 (կրկնում է Brugmann Grdr. 2 1, 511), որ չի ընդունում Հիւբշ. 492, առարկելով թէ այսպիսի ձայնա-փոխութեան ուրիշ օրինակ չկայ։ Հիւնք սուտ հանում է ստուեր բառից, իսկ սուտակասպաս դնում է սուտան «ռա-րը»+յն. ἀσπαζομαι «ողջունել, մեծա-րել»։ Վերի մեկնութիւնը հաստատում է


Տաշտակ

s.

chalice for offering libations;
libatorium.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «գաւաթ, բաժակ» Տօ-նակ. ուրիշ վկայութիւն չկայ։


Դարաստան, աց

s.

garden;
orchard, place planted with trees.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Պհլ. *dārisfān=պրս. [arabic word] *dāris, tān «ծառաստան» կորած ձևից, որ կազ-մուած է պհլ. dar, պրս. [arabic word] dār «փայտ (ծառ)» և stān բառերից. հմմտ. պրս. gulis-tān «վարդանոց», diraxtislān «ծառան-տան» ևն։ Ածանցումը չի կարող հայերէնի մէջ կատարուած լինել, որովհետև հայերէնի մէջ չկայ դար «ծառ» բառը. այլ ամբողջը պատրաստ փոխառեալ է իրանեանից։-Հիւբշ. 137։


Դարման, ոց, ից

s.

cure, dressing;
culture;
remedy, reparation;
refreshment;
provender, provision, victuals;
subsistence, nourishment, maintenance;
— տամ, cf. Դարմանեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Պահուած է «1. դեղ, ճար» և 2. «լարդ» իմաստով. -առաջին իմաստով են՝ Երև. Տփ. դարման, Ախց. Մշ. Ջղ. դ'արման, Ալշ. Մկ. Վն. դmրման, Հմշ. դէրմօն, իսկ երկրորդ իմաստով են՝ Ննխ. Տփ. դարման, Ալշ. Ախց. Երև. Կր. Մշ. դ'արման, Ոզմ. դ'mր-ման, Ագլ. դm՛րմmն, Մկ. տmրման, Գոր Շմ. Սլմ. տmրմmն, Ղրբ. տե՛րման, Մրղ. տmռմmն, Հմշ. տարմօն։ Նկատելի է սրանց մէջ յատկապէս նախաձայնի տարբերութիւ-նը. «դեղ» իմաստով դ, իսկ «յարդ» իմաս-տով դ՝ կամ տ. սրանից հետևում է, որ դար-ման «դեղ» նոր փոխառութիւն է գաւառա-կաններում, իսկ դարման «յարդ» բնիկ է։ Նոր բառեր են՝ դարմանագող «յարդգող, ծիր կաթին», դարմանանոց «յարդանոց», դար-մանել «ձիին յարդ տալ»։ Բառի այս նշանա-կութեան հնագոյն վկայութիւնները հետև եալներն են. «Իբրև ոչ գտաւ խար երիվարաց զօրուն բազմութեան դարման կերակրոյ մին-չև ի մէջգիշեր» Ագաթ. § 42 (Meillet, JAs. 1910, 465 դարման կերակրոյ բառերը հա-մարում է յետին միջարկութիւն, իբրև բառա-տրութիւն խար երիվարաց բառերի. յունարէ-նում այս միջարկութիւնը չկայ).-«Ի խոտոյ է դարման չորքոտանեաց» Վեցօր. 83.-«Որ ռարօտն արմոջ նախ ինքեանք ուտէին... և զմնացեալն յինքեանց զընդ գետինս հարեալ-սըն զդարմանսն... թողուին հօտին» Նար. երգ. 330.-«Եւ զդարման երիվարացն, զոր ընկենոյր» Ուխտ. Ա. էջ 82։ Այս իմաստից է նաև դարմանոց «յարդանոց» Անկ. գիրք ա-ռաք. 125, 127։