Entries' title containing պ : 4936 Results

Պատճառանք, նաց

s.

cause, motive;
pretext, excuse, cloak, colour;
—նօք, under pretence of;
վասն որո՞յ, վասն որո՞ց or յի՞նչ —նաց, why ? for what cause ?
ամբարտաւանութեան —նօք, on account of pride;
զբօսանաց —նաւ, for walking;
պէսպէս —նօք, under different pretexts;
բառնալ զ—նս, to take away the pretext.

NBHL (11)

πρόφασις, ἕμφασις praetextus, species. Պատճառք ճարտարեալք, սնոտիք. պատրուակ. արտաքին երեւոյթ. պեհանէ, մահանա.

Գնայր Հեղէոդրոս, պատճառանօք՝ իբրեւ սորին ասորւոցն եւ տաճկաստանի քաղաքացն զաշակերտութեամբ շրջել։ Պատճառանօք յերկարել զաղօթս։ Պատճառանօք՝ որպէս թէ առաջոյ կողմանէ զխարիսխն ձգելոյ իցեն։ Եթէ պատճառանօք, եւ եթէ ճշմարտութեամբ. (՟Բ. Մակ. ՟Գ. 8։ Մրկ. ՟Ժ՟Բ. 40։ Գծ. ՟Ի՟Է. 30։ Փիլ. ՟Ա. 18։)

Կողմնեցուցեալ ի մահիճսն քնոյ պատճառանօք. (Մամիկ.։)

ՊԱՏՃԱՌԱՆՔ. αἱτία causa. Որպիսի եւ իցէ պատճառ. սէպէպ.

Անկեալ կիսամահ՝ վասն որոյ պատճառանաց (ա՜յլ ձ. վասն որոց պատճառաց) մեռանէր՝ յայտ առնէր։ Վասն այսր պատճառանաց աղաչեցի, եւ այլն. (Իմ. ՟Ժ՟Ը. 18։ Գծ. ՟Ի՟Ը. 20։)

Վասն այսպիսի ինչ պատճառանաց (այսինքն անցից անցելոց). (Եւս. քր. ՟Ա։)

Բայց թէ յի՞նչ պատճառանաց գալուստ նոցա այսր, ո՜չ գիտեմ. (Խոր. ՟Բ. 54։)

Որ կատարեալն են սիրով նորա, բարձրագոյն են նոքա ի պատճառանաց օրինաց (իբր ի խտրանաց, կամ յերկիւղէ) Եփր. (ղեւտ.։)

Գտանի եւ յեզականն, Պատճառանաւ, որպէս նխ. Ի պատճառս. աղագաւ.

Իբրեւ զբօսանաց պատճառանաւ (այլ ձ. պատճառաւ). (՟Բ. Մակ. ՟Դ. 46։)

Մեծարանաց պատճառանաւ առ ինքն կոչէր. (Բուզ. ՟Ե. 3։)


Պատճառաւոր

adj.

caused, occasioned;
created, done, made;
guilty, culpable.

NBHL (10)

αἱτιατός ex caussa procedens, productus, effectus. Ունօղ զպատճառ. պատճառեալ. մանաւանդ՝ եզականն, արարած.

Նախախնամութիւն աստուածպետութեանն յամենայն պատճառաւորացս է օրհնաբանելի. (Դիոն. ածայ. ստէպ։)

Թողեալ զպատճառն՝ պատճառաւորացն պաշտօն մատուցանիցեն. (Եզնիկ.։)

Միայն առիթ պատճառաւորացն. (Նար. ՟Ղ՟Գ։)

Զպատճառէն Աստուծոյ, եւ զպատճառաւորացս գոյեղինաց. (Վրդն. ծն.։)

ՊԱՏՃԱՌԱՒՈՐ. αἵτιος reus. Տուօղ պատճառս կամ զառիթ. վնասաւոր. յանցաւոր.

Տրտմեալ հարցանէին՝ վասն մեղաց, յոր պատճառաւոր չէին. (Բրսղ. մրկ.։)

Արարեալ զնա, ասէ, յանդիման, ոչ ինչ գտի զնա պատճառաւոր. (Ոսկ. գծ.։)

Որ թէպէտ եւ պատճառաւոր գտանիցի, սակայն ոչ տան զնա անդրէն յաքսորս դարձուցանել. (Վրք. ոսկ.։)

Զամենայն պատճառաւորս ինչ (համարեալս) չարչարէր դառնագոյն. (Վրք. հց. ձ։)


Պատճառաւորիմ

vn.

to take for motive.

NBHL (1)

(Ադամ) ի ծառոյն պատճառաւորեալ յանկումն անյարիր. (Նար. ՟Ղ՟Գ։ 1)


Պատճառեմ, եցի

vn.

to cause, to do, to occasion, to make, to produce;
to pretend, to seek pretexts, to take as an excuse, to allege;
to dissemble, to feint;
— զանգիտութիւն, to play the simpleton.

NBHL (14)

ՊԱՏՃԱՌԵՄ ՊԱՏՃԱՌԻՄ. προφασίζω praetextum vel occasionem quaero. Պատճառ կցկցեալ. պատճառանս խնդրել, գտանել, ի մէջ բերել.

Ի պատճառել զպատճառս մեղաց։ Պատճառի իմն նա առ իս. (Սղմ. ՟Ճ՟Խ. 4։ ՟Դ. Թագ. 7։)

Որ զբազմաստուածեան պաշտամունսն մուծին, վկայեն եւ պատճառեն այսպէս. (Եզնիկ.։)

Պատճառեցին ըղձութիւնս, իբր թէ դիքն անդէն կամին զբնակիլն։ Ենանոս պատճառի արքայի, եթէ փրկանս խոստացաւ եւ այլն։ Որում ոչ հաւանեալ Մանաճիհր՝ պատճառէ զարքայ. (Խոր. ՟Բ. 13. 23։ ՟Գ. 7։)

Պատճառի զպատճառս մեղաց. (Բրս. գոհ.։)

Արդ զի՞նչ պատճառիս ո՜վ թշուառական, զի հատի զպատճառս քո. (Ոսկ. ապաշխ.։)

Մի՜ զընկերն պատճառեսցես։ Ամաչէր պատմել, եւ պատճառէր ինչ. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ժ՟Թ։)

ՊԱՏՃԱՌԵԼ. իլ. προσποιέομαι simulo, affecto, adjungo. Ձեւացուցանել. կցկցել. յօդել. կերպարանիլ. ձեւանալ.

Այլակերպեաց առաջի նորա զերեսս իւր, եւ պատճառեցաւ յաւուր յայնմիկ (որպէս թէ զայսահարութիւն)։ Եւ նա պատճառէր հեռագոյն եւս ուրեք երթալ. (՟Ա. Թագ. ՟Ի՟Ա. 13։ Ղկ. ՟Ի՟Դ. 28։)

Ամենայն որ այլազգ ինչ իցէ, եւ զճշմարտութիւն պատճառեսցի, յանդիմանեսցի. (Դիոն. թղթ.։)

Ես կամօք պատճառեցայ զանգիտութիւն. (Սեբեր. ՟Բ։)

Ոմանք ասէին՝ թէ անզգայ է. իսկ կէսքն՝ թէ ոչ, այլ պատճառէ՝ զի ապրեսցի. (Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Դ.։)

Իսկ ՊԱՏՃԱՌԵԼ, իլ, որպէս Ներգործել, առթել, եւ յառաջ գալ ի պատճառէ իմեքէ, ոճ է յետնոց. զորպէս,

Գոյնն պատճառեալ ի նմանէ. (Ի գիրս առաքին.։ 1)


Պատճառիմ, եցայ

vn.

cf. Պատճառեմ.


Պատճեան

s.

double, copy, duplicate, transcript, minute;
letter, writing, edict, decree.


Պատճէն, ից

cf. Պատճեան.

Etymologies (3)

• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։

• = Պհլ. *patčē̄n ձևից, որ ծագում է հպրս. *patičayana-ձևից. բուն նշանակութիւնն է «հակընթերցումն» (հմմտ. յն. ἀντίγραφον «ընդօրինակութիւն, արտագրութիւն»)։ Թէև պհլ. *patčen աւանդուած չէ, բայց կայ նպհլ. [other alphabet] pačen «ամբողջական ընդօ-րինակութիւն», որից hampačen «կատարե-լապէս ընդօրինակեալ»։ Հին պհլ. ձևից են փոխառեալ հյ. պատճէն, արամ. [hebrew word] naršeγen, եբր. [hebrew word] paϑšeγen, ասոր. [syriac word] ❇ paršaγnā «ընդօրինակութիւն, օրինակ, պատճէն», իսկ նոր պհլ. ձևից են հյ. պաճէն, վրաց. ბაჭენისი պաճենիսի «ընդօրինակութիւն, պատճէն»։ Հյ. պատ-հեան, պաճեան ծագած են սխալ ենթադրու-թեամբ պատճենի ևն ձևերից. իսկ պաճիկ, պատճիկ անծանօթ են։-Հիւբշ. 224։

• քեմատում La Croze (ըստ Lag. Ur-gesch. 1031 և Բազմ. 1897, էջ 8), Lil-demeister ZKM 1842, 209, Böttich. Horae Aram. 42, 100, Rudim. 47, 164, ուր նաև ասորի ձևն ու սանս. ças ար-մատն են յիշուած։ Հիւնք. հանում է պատճառ բառից։ Ուղիղ մեկնեց Mül-ler WZKM 6, էջ 264-5։ Նոյնը նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 110։

NBHL (7)

Պատճէն հրովարտակացն կամ հրովարտակին։ Պատճէն գրոյն, կամ բանից։ Զգիրս զայս գրել ի տախտակս պղնձիս, եւ զպատճէնս նոցա դնել ի գանձ։ Եւ առ նոսա գրեցի պատճենիւդ այդուիկ. (Եսթ. ՟Դ. 8։ ՟Ը. 13։ եւ ՟Ա. Մակ. ստէպ։ ՟Բ. Մակ. ՟Թ. 25։)

Պատճէն հրովարտակին՝ որ գրեալ էր յԱբգար արքայէառ Յիսուս։ Պատճէն զայսր թղթոյ տո՜ւք տանել այլում եկեղեցեացն։ Ի պատճենից անտի հրովարտակացն իմոց. (Եւս. պտմ.։)

Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս եւ ի հայոց աշխարհն. (Եղիշ. ՟Ա։)

Ձեռն ի գործ հրամայեաց արկանել պատճենին պատասխանւոյ. (Զենոբ.։)

Առաքեաց նմա թուղթ գաղտուկ, որ է պատճեանն (կամ որ ունէր պատճեան) օրինակ զայս. (Պտմ. աղեքս.։)

Զայս պատճէն տառի. (Նար. մծբ. այսինքն զայս գրութիւն ներբողի։)

Թարգմանեալ ի նմանէ քսան եւ ութ պատճեան (գլուխ բանի), եւ տասն՝ որ ի գրի առ իս կայր. (Մամիկ.։)


Պատճիկ

cf. Պատճեան.

NBHL (1)

Աբիդենոս զպատճիկ քաղդէացւոց թագաւորութեանն հանգոյն բազմավիպին առընթեր եդեալ։ Պաճիկ հրովարտակին մինչեւ ցայժմ շրջի. (Եւս. քր. ՟Ա. ՟Բ։)


Պատմաբան, ից

s.

tale-teller;
cf. Պատմիչ.

NBHL (3)

Պատմօղ բանիւ. պատմիչ.

Որ նորայն էին պատմաբանքն՝ աւետարանագիրքն. (Սկեւռ. ի լմբ.։)

Երկինք՝ փառացն Աստուծոյ լինին պատմաբանք. (Նար. կուս.։)


Պատմաբանեմ, եցի

va.

cf. Պատմեմ.

NBHL (6)

Պատմել. պատմագրել. ճառել.

Յետոյ կրեցին՝ զոր ինչ առաջին եւ երկրորդ գիրքն պատմաբանեն. (Նախ. ՟գ. մակ.։)

Զոր եւ յառաջիկայսդ պատմաբանէ. (Ոսկ. գծ.։)

Զոր ոչ միտք զօրեն իմանալ, եւ ոչ լեզու պատմաբանել. (Ճ. ՟Ժ.։)

Զոր նախագուշակ տեսութեամբ պատմաբանեալ ասէր։ Պատմաբանեսցուք զմեծասքանչ ողորմութիւն նորա. (Խոսր. ժմ. եւ Խոսր. պտրգ.։)

Ընդ ծով եւ ընդ ցամաք մինչեւ ի ծագս աշխարհի պատմաբանի՜ ամենայաղթ զօրութիւն խաչեցելոյն. (Գէ. ես.։)


Պատմաբանութիւն, ութեան

s.

narration, history, historical account.

NBHL (2)

Պատմաբանութեամբ ըղձական ճառիւք կրիցն սարսափելեաց. (Նար. ՟Ղ. որպէս եւ Նար. խչ. եւ Նար. առաք.։)

Առաջի Աստուծոյ՝ մահուն նորա յիշատակ եւ պատմաբանութիւն. (Լմբ. պտրգ.։ 1)


Պատմագիր, գրաց

s.

historiographer, historian;
— մատեան, book of history.

NBHL (5)

ἰστοριογράφος, ἰστορικός historiographus, historicus. Գրօղ զպատմութիւն. վիպագիր. պատմիչ. թէվարիխճի.

Յոյնք էին պատմագիրքն։ Փերեկիդէս պատմագիր։ Հեղանիկոս պատմագիր. (եւ այլն։ Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ. ստէպ։)

Զյունացն միայն յիշեցաք պատմագիրս։ Նմանագոյնք արդեօք եբրայեցւոյն պատմագրաց. (եւ այլն. Խոր. ՟Ա. ստէպ։)

ՊԱՏՄԱԳԻՐ. ա. Պատմագրական. պատմական.

Ջան յանձին կալեալ մտանել ի պատմագիր մատենիցս խորութիւն. (Ագաթ.։)


Պատմագրական, ի, աց

adj.

historical.


Պատմագրեմ, եցի

va.

to write history.

NBHL (5)

ἰστορέω narro, refero, scriptis mando. Գրել զպատմութիւն. ճառել գրով.

Պատմագրեաց զգործս Շապհոյ եւ Յուլիանու. (Խոր. ՟Բ. 67։)

Զանդանօր գործեցեալսն ի ժամանակին իւրեանց պատմագրէին. (Ճ. ՟Ա.։)

Նաւեաց (Պղատոն ի Սիկիլիա), զի պատմագրեսցէ զհուրն որ ի յետնէ ելանէ. իմա՛, զի տեսցէ. որպէս դնի ի լտ. քանզի նոյն բայ յն. նշանակէ եւ տեսանել. (որպէս թարգմանի եւ ի Գաղ. ՟Ա. 18)։

Աղքատութիւն զիս ոչ ինչ պատմագրէ ի չար. իմա՛, ոչ տայ չարիս խօսել կամ գրել զինէն։


Պատմագրող

cf. Պատմագիր.

NBHL (2)

Յաւուրս Անտոնինոսի վերջնոյ երեւեցաւ պատմագրող. (Խոր. ՟Բ. 63։)

Տե՜ս զստուգութիւն պատմագրողիս. (Ոսկ. գծ.։)


Պատմագրութիւն, ութեան

s.

historiography, history.

NBHL (3)

ἰστοριογραφία, ἰστορία historia. Գրութիւն պատմութեանց, պատմագրելն. եւ Պատմութիւն գրեալ.

Հի՞մ եւ զգործեցեալսն ի Քրիստոսէ պատմագրութեամբ մեզ ետուն աւետարանագիր սուրբ հարքն. (Յհ. իմ. ատ.։)

Բազումս ի ձեռն սակաւուց պատմէ պատմագրութիւնն, Նիւս. (կազմ.։)


Պատմական, ի, աց

adj. gr.

historical, narrative;
— հոլով, narrative case.


Պատմակից

adj.

relating or writing the same history or annals.

NBHL (2)

Զնոյն պատմօղ. ձայնակից. կուսակից.

Զի պատմակից նորա էիր, ընդ նմա բաժին քո յաւիտեան. (Ճ. ՟Ժ.։)


Պատմարան

s.

memoirs, annals.

NBHL (2)

Յիշատակարան պատմութեանց. պատմագիրք.

Բերին զմեծ գրոց պատմարանն, որ այսպէս պատմեաց. (Ոսկիփոր.։)


Պատմեմ, եցի

va.

to narrate, to relate, to recount, to recite, to tell, to report, to expose, to debit an account, to say by retail;
to publish, to manifest, to announce;
երկինք պատմեն զփառս աստուծոյ, the heavens proclaim the glory of God.

NBHL (2)

ἰστορέω, ἑξηγέομαι, διηγέομαι narro, enarro, expono, recenseo ἁναγγέλλω, ἁπαγγέλλω, δηλόω nuncio, denuncio, manifesto. Ճառել՝ բանիւ եւ գրով. ազդել. յայտնել. ծանուցանել, հռչակել. նագլ՝ իֆատէ՝ պէյան էթմէք, խապէր վէրմէք.

Պատմեն գիրք թագաւորութեանն։ Աստի սկիզբն արասցուք բանցիդ՝ պատմել խոստացելոց։ Պատմեցէ՜ք ինձ։ Պատմեաց ծառայն Իսահակայ զամենայն զխօսսն։ Պատմեաց տակառապետն զերազն իւր Յովսէփայ։ Պատմեցէ՜ք ի հեթանոսս զգործս նորա։ Պատմեցից զամենայն սքանչելիս քո։ Երկինք պատմեն զփառս Աստուծոյ։ Ետես զնա, եւ պատմեաց զնմանէ։ Վասն պատերազմացն պատմէին հեթանոսքն։ Ո՞ պատմեաց քեզ՝ թէ մերկ ես։ Ել պատմեաց երկուց եղբարց իւրոց արտաքոյ։ Պատմեցաւ Աբրաամու։ Պատմեսցեն զիրաւունս քո Յակոբայ։ Պատմէին բանքս այսոքիկ.եւ այլն։


Պատմիչ, չի, չաց

s.

historian, narrator;
interpreter;
— վարուց, biographer, cf. Կենսագիր.

NBHL (4)

καταγγελλεύς nunciator, delator. Այն որ պատմէ, կամ ճառէ, ծանուցանէ.

Օտարոտի իմն դից թուի պատմիչ լինելոյ. (Գործ. ՟Ժ՟Է. 18։)

Եզր քահանայ եւ պատմիչ օրինացն Տեառն. (՟Ա. Եզր. ՟Ը. եւ ՟Թ. ստէպ։)

Զպատմիչս օրինացն սրբոց (սատակէր հերովդէս). (Եւս. քր. ՟Բ։)


Պատմող

s.

narrator, historian;
— լինել, to relate, to tell, to announce.

NBHL (2)

Սիրելի՝ որպէս ինձ պատմողիս՝ եղիցի եւ քեզ ընթերցողիդ. (Խոր. ՟Ա. 31։)

Փութացարո՜ւք հետեւեալ՝ պատմող լինել Պետրոսի եւ Յովհաննու սիրելւոյ. (Շար.։)


Պատմութիւն, ութեան

s.

history;
narration, recital, account;
tale;
explanation, exposition;
— վարուց, biography;
cf. Կենսագրութիւն;
— արտաքնոց, profane history;
— սուրբ գրոց, Sacred History;
գիրք or յիշատակք պատմութեանց, Stromatum;
կարգել զ—, cf. Պատմագրեմ;
ի — արկանել, cf. Պատմեմ.

NBHL (7)

ἰστορία historia διήγησις, διήγημα narratio, enarratio. Բան պատմեալ՝ բերանով կամ գրով. ազդումն լրոյ. զրոյցք. ճառ. թարիխ, նագլ.

Գրեալ է ի գիրս պատմութեանց թագաւորաց Իսրայէլի։ Լուաւ Գեդէոն զպատմութիւն երազոյն, եւ զմեկնութիւն նորա։ Տաց զսա յառակ եւ ի պատմութիւն յամենայն ազգս։ Որդի՜ մարդոյ, պատմեա՜ պատմութիւն, եւ խօսեա՜ց առակ առ տունդ Իսրայէլի։ Վերստին կարգել զպատմութիւնն վասն իրացն հաստատելոց ի մեզ.եւ այլն։

Ոչ է պատմութիւն ճշմարիտ՝ առանց ժամանակագրութեան. (Խոր. ՟Բ. 79։)

Արդ ոչ կամիս դու իմանալ այդպէս, գոյ եւ այլ պատմութիւն. (Ոսկ. ՟բ. կոր.։)

Պատասխանի, թէ վասն է՞ր ասես զիս բարի. եւ պատմութիւն բանին։ Յանդիմանութիւն անուսումնութեան է ասացեալդ, եւ ո՜չ աստուածաբանութեան պատմութիւն։ Ըստ պատմութեան յեղանակի (այսինքն բացատրական եղանակաւ)։ Պատմութիւն ուղիղ հաւատոյ. (Կիւրղ. գանձ.։)

Զիւր ցաւսն ի պատմութիւն արկանէ. (Իսիւք.։)

ԳԻՐՔ կամ ՅԻՇԱՏԱԿՔ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ՝ կոչին առ Եւս. պտմ. ՟Զ. 14. գիրք ճառից Կղեմայ Աղեքսանդրացւոյ, մակագրեալ ըստ յն. τροματέων stromatum. իբր յաճախապատում, կամ սփիւռք աղխամաղխից։


Պատմուճակ, աց

s.

wardrobe keeper;
վանք or տուն —աց, wardrobe.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պատմուճանների մեռակացու, հանդերձապետ» Դ. թագ. իբ. 14. Նոռագիւտ բ. մնաց. լդ. 22. որիզ տուն կամ վանք պատմուճակաց «հանդերձատուն, ուր արքունի թագն էին դնում» Բուզ. ե. 6 (էջ 209 երեք անգամ)։

• = Պհլ. *patmočak հոմանիշ ձևից, որ ա-ւանդուած չէ. կազմուած է pat և ak մաս-նիկներով՝ mōč=զնդ. և սանս. muč̌ ար-մատից. հմմտ. մուճակ և պատմուճան բա-ռերի տակ յիշուած ձևերը։-Հիւբշ. 225։

• ՀՀԲ, ՆՀԲ և Հիւնք. հանում են պատ-մուճան բառից։

NBHL (4)

ἰματιοφύλαξ vestium custos. Վերակացու պատմուճանաց. հանդերձապետ.

Առ Ողդա մարգարէ կին սելլովմայ՝ որդւոյ Թեկուայ որդւոյ արասայ պատմուճակի. (՟Դ. Թագ. ՟Ի՟Բ. 14։)

ՏՈՒՆ կամ ՎԱՆՔ ՊԱՏՄՈՒՃԱԿԱՑ. ἰματιοφυλάκιον vestiarium. Պահարան եւ տեղի պատմուճանաց եւ սպասուց.

Մուծին զնա ի ներքս ի տուն պատմուճակացն՝ կապեալ ձեռս յետս, այսինքն ուր թագ արքունի դնէին ... եւ անդէն ի վանսն պատմուճակացն փողոտեցին զնա. (Բուզ. ՟Ե. 6։ 2)


Պատմուճան, աց

s.

stole, long vest, garment, tunic, cassock;
գեղեցիկ —ք, fine clothes;
թխատեսակ —, dress coat;
— հանդարձից or փոխանակաւ, a suit of new clothes.

NBHL (3)

χιτών tunica στολή stola, vestis oblonga ἰματισμός, ἕνδυμα vestimentum, indumentum. Հանդերձ երկայն. զգեստ կտաւի կամ փառաւոր, մանաւանդ պարեգօտ. կապայ, լաթ, հագուստ.

Արար նմա պատմուճան ծաղկեայ։ Որդւոցն ահարոնի արասցե՜ս պատմուճանս, եւ կամարս։ Զգեցոյց նոցա զպատմուճանսն, եւ ած ընդ մէջ նոցա զկամարսն։ Պատառեալ զպատմուճան իւր։ Ի վերայ պատմուճանի իմոյ վիճակս արկանէին։ Իսկ զպատմուճանն՝ քանզի էր առանց կարանի, ասեն ցմիմեանս, մի՜ պատառեսցուք զայդ։ Երկիւղիւդ՝ ատել եւ զպատմուճանն՝ որ ի մարմնոյն իցէ աղտեղեալ։ Պատմուճանն ազնիւ որդւոյ իւրոյ երիցու։ Սրբեցարո՜ւք եւ փոխեցէ՜ք զպատմուճանս ձեր։ Ամենեցուն ետ կրկին պատմուճանս։ Հինգ պատմուճանս փոխանակաւ.եւ այլն։

Կրկին պատմուճանս. յն. կրկին χλαίνα (լծ. ընդ խլայ). aena, palla. որպէս վերարկու. ճիւպպէ, ֆէրրաճէ։


Պատմուճանակիր

s.

portmanteau.


Պատմուճանապատառ լինիմ

sv.

to tear one's clothes.

NBHL (2)

ՊԱՏՄՈՒՃԱՆԱՊԱՏԱՌ ԼԻՆԵԼ. Պատառել զպատմուճան.

Ամենայն արարածք անզգայք՝ քրձազգածք եղեալ եւ պատմուճանապատառք՝ զերեր հարեալ տատանին. (Սանահն.։)


Պատմուճանասփած առնեմ

sv.

to dress, to clothe.

NBHL (1)

Առանց վերարկուի էի, եւ պատմուճանասփած արարէք զիս. (Զքր. կթ.։)


Պատմուճանեալ

adj.

clothed, dressed.


Պատնէշ, նիշի, նէշի, աւ, իւ, նիշաց

s.

rampart, intrenchment, barricade, stockade, barrier, bastion, bulwark;
պաշարման, circumvallation, contravallation, siege, blockade;
պատել — պաշարմամբ, to besiege;
դնել — շուրջ զքաղաքաւ, to invest a city;
— ածել, արկանել, կանգնել, պատել, to intrench, to throw up intrenchments, to intrench or fortify oneself, to surround with ramparts or trenches, to barricade, to palisade;
to fortify with bastions.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «պատ, պարիսպ» ՍԳր. րրից շրջապատնիշել Եղիշ. առ լեհ. պատնէշ պաշարումն Բ. մկ. ժգ. 19. Յհ. կթ. ցցա-պատնէշ Յհ. պտմ. առ լեհ.։

• ՆՀԲ «որպէս պատօղ կամ պատեալ նիշ... Վրաց. պատնէ՛զի»։ Տէրվ. Մա-սիս 1881 ապրիլ 28 անշուշտ պրս. եռ-խառութիւն։ Հիւնք. պատ «որմ» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 315 զնդ. naitinisurətar «յենարան»։ Pictet, բ. տա. Բ. 254 կցում է պրս. bastan «ևա-պել», bast «պատ», քրդ. bedeu «պա-րիսպ» բառերի հետ.

• ՓՈԽ.-Վրազ. ბატნემი պատնեշի «աատ-նէշ, պատնէշաւոր տեղ, մարտկոց» Գ. թագ. ի. 12, ուր հայ թարգմանութիւնն էլ նոյն բառն ունի։ (Չուբինով, էջ 1008 սխալմամբ տպել է მატნეზი պատնեզի, ինչպէս որ էջ 1105 სა3ატნეზო սապատնեզո «окопныи»)։

NBHL (9)

χάραξ, χαρακοβολία , χαράκωσις, τάφρος, σκόλοψ vallum, agger, circumvalatio, sepes, fossatum, sudes. (որպէս պատօղ կամ պատեալ նիշ) որ եւ Որմ արգելք. Մահարձան. Խից. Առժամանակեայ որմ պատերազմական. շրջապատ ձողաբարձ. հողաբլուր. խրամ հատեալ, եւ գերանօք եւս պատեալ. թապեա, շարամբօլ, մէթէրիս, չարգըֆէլէք. վր. պատնէ՛զի.

Մտանել յերեսաց քոց ի պատնէշ։ Պատիցէ զնա (զքաղաքն), եւ շինիցէ ի վերայ նորա պատնէշս մեծամեծս։ Փակեցից զճանապարհս նորա պատնիշօք։ Հովուեսցեն զասորեստանեայն սրով, եւ զերկիրն Նեբրովթայ ի պատնիշի իւրում.եւ այլն։

Արմաւեննին ի վերայ ծայրիցն զօրէն պատնիշի՝ փուշս շուրջ զպըտղովն արկեալ, որպէս զի անկռուելի օդագնացացն դարանակալութեան պահեսցի. (Պիտ.։)

Պատնէշիւ պատել պաշարել. (Յհ. կթ.։)

Պատնէշ, որ է պարիսպ առ պարսպին. (Գէ. ես.։)

Ածից զքեւ պատնէշ։ Արկանել պատնէշ։ Փոս փորեսցէ, եւ պատնէշ կանգնեսցէ։ Պատեսցե՜ս շուրջ զնովաւ պատնէշ.եւ այլն։

Փոսս հատանէր, պատնէշս կանգնէր. (Եղիշ. ՟Ե։)

ՊԱՏՆԷՇ. ա. որպէս Պատնիշական.

Պատնէշ պաշարմամբ պատէր զամրոցն։ Ի բաց գնալ ի պատնէշ պաշարմանէն. (Յհ. կթ.։)


Պատնիշափակ

s.

intrenchment;
dam;
dyke;
turnpike.


Պատնջան, ի

s.

egg-plant, melongena, mad-apple;
melougena frixa.


Պատշաճ, ից

adj. s. adv.

suitable, pertinent, proper, seemly, decorous, becoming, convenient, congruous, fit, decent, conformable, analogous, proportioned;
just, reasonable;
—ք, decency, decorum, propriety, conveniency;
— ըստ —ի or —ից, conveniently, duly, a propos, pertinently, decently, seemly, seasonably;
— է, պարտ աւ — է, it is proper, suitable, right, it becomes;
չէ —, it is not seemly or befitting;
ըստ ոչ —ի, unseasonable;
լնուլ զպարտս —ից, to behave with propriety, decorum, good breeding or politeness.

Etymologies (4)

• , ի հլ. «յարմար, վայելուչ» Բ մկ. զ. 24. Ոսկ. մ. ա. 1, գ. 29. որից պարտ և պատշաճ Բ. մկ. դ. 19, թ. 12. պատշան է՝ չէ Եւս. քր. Եզն. ըստ պատշաճի Ա. պետ. ա 6. Ագաթ. պատշաճական Ոսկ. մտթ. և ես. Սեբեր. պատշաճել, պատշաճիլ ՍԳր. Ոսկ. Սեբեր. Ագաթ. պատշաճող Երեմ. իբ. 14 պատշաճութիւն Սեբեր. Ոսկ. մ. ա. 13. Եւս. քր. անպատշաճ Եզն. գեղապատշաճ Խոր. անպատշաճապէս (նորագիւտ բառ) Լմր մատ. էջ 51. պատշաճօրէն (նոր բառ) ևն։

• = Պհլ. patsač ձևից, որ կազմուած է pat-մասնիկով sač արմատից, իբր զնդ. paiti--sac, հպրս. pati-sac, սանս. prati-sač, հմմտ. պհլ. u︎» sačītan «յարմարիլ, արժանի լինել», ❇ ︎ sačak «արժանի, վայել, յարմար», պրս. ❇ sazidan «զար-դարուիլ, վայելել, իրեն պատշաճիլ, յարմա-րիլ» (որից գւռ. սազիլ), ❇ sazā, ❇ sazāvār «արժանի, վայել, պատշաճ»։ Հմմտ. նաև սոգդ. patsāxt-«կարգաւորեալ»։-Պհլ patsac դարձել է նախ հյ. *պատսաճ, որի մէջ ս ձայնը ազդւելով շչական ճ-ից՝ եղել է յետոյ պատշաճ։ Նոյն ձայնական երևոյթն ևն ոոյց տալիս աստիճան-աշտիճան, սո-ճի-շոճի, աստուճ-աշտուճ ևն։-Հիւբշ. 225?

• ՆՀԲ «որ ինչ պարտ է և շատ»։ Mül ler SWAW 42, 255 զնդ. sačaiti և պրս. sazad ձևերի հետ է համեմատում։ Նոյ-նը Justi, Zendsp. 291 զնդ. sač արմա-տի տակ։ Lag. Ges. Abhd. 300 հպրս. patis «ընդդէմ» նախդիրով հյ. աճ, աճիլ արմատից։ Հիւբշ. 225 մերժում է այս և կասկածով է նայում վերի ուղիղ մեկնութեան, որովհետև պհլ. *patsac ձևի դէմ սպասում է հյ. ըստ օրինի *պատսաճ։ (Ս ձայնը շ-ի վերածելու համար մեր տուած մեկնութիւնը չէ մտածած)։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 206 պրս. [arabic word] bāyistan «պատ-

• շաճ լինել»։ Meillet MSL 10, 80 յիշուք է զնդ. hačainte, որի վրայ տես հաճիլ։ Salemann, Manich. Stud. ЗAH 8 (1908), էջ 113 պհլ. ❇ pasacak= մանիք. պհլ. [hebrew word] pasačag «պատ-րաստ» բառի հետ է համեմատում։ Մերժում է Meillet JAs. 1909 (13), 314 և մեր բառի վերջի մասը (շաճ) նոյն է դնում հաճիլ բայի հետ։

NBHL (25)

Ամենայն կայանք նոցա պատշաճք, ամենայն ուրեք գտանիցեն կերակուր. (Գէ. ես.։)

κατήκον, ἤκον, δέον, προσῆκον, προσῆκων, καταλλήλος conveniens, debitus, accommodatus, congruus, quod par est, vel oportet, velut officium. Պատեհ. պատկան. յանկաւոր. յարմար. արժան. իրաւացի. վայելուչ. որ ինչ պարտ է եւ շատ.

Անդամօք երկար, եւ ընդ իրեարս պատշաճ։ Պատշաճ վարկաւ ո՜չ ամենեցուն առ իւր կալ ի Մծբին։ Արգելում զընթացս բանին յոչ պատշաճէն. (Խոր. ՟Բ. 5. 7. 61։)

Գտանիցեմք զպէտս դեղոցն պատշաճից։ Չառնէ ինչ պակաս ի պատշաճիցն, որ յուղղութիւն ածիցեն։ Որք ոչ զպատշաճ կարծիսն ունէին վասն նորա. (Ոսկ. մ. ՟Ա. 1։ ՟Գ. 29։ եւ Ոսկ. յհ. ՟Ա. 29։)

Զրկմամբ ի պատշաճիցն նոցա բարութեանց՝ չարք ասին։ Այլայլումն ի պատշաճէ նոցա հրեշտակավայելուչ կատարելութենէ։ Զգեցուցանեն հանդերձս՝ կատարեցելոյն պատշաճս. (Դիոն. ածայ. եւ Դիոն. եկեղ.։)

Ի տեղւոջ պատշաճի. (Ճ. ՟Ա.։)

Օգնական լինիցին գոյիցն ամենեցուն ի գործս պատշաճս. (Վրք. հց. ՟Ա։)

Բազում անգամ ի պատշաճիցն վրիպեն. (Ածաբ. ժղ.։)

Զպատշաճն իմ յառաջագոյն՝ անպատշաճ վարկեալ զկնի։ Թողլով զպատշաճն ըստ իս՝ յանպատշաճագոյնն իմ ընկղմեցան խորհուրդս. (Արշ.։ Յհ. իմ. երեւ.։)

Ոչ մեղկէ, այլ ի սահման պատշաճին պահէ։ Պատճառ պատշաճից անպատկառ ճգնութեանց. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. կուս.։) (որք բերին եւ ի յաջորդ նշ։)

ՊԱՏՇԱՃ. գ. որպէս Պատշաճաւորութիւն. դիպողութիւն. յարմարութիւն.

Որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս. (՟Ա. Պետ. ՟Ա. 6։) (Ուր զպատշաճն առնու Սարգիս իբրեւ ածական բառիս՝ իրաց։)

Ըստ պատգամին պատշաճի ոչ կարէր ունել յանձին (զառաջարկութիւն մենամարտութեան). (Ագաթ.։)

Առանձինն բանիցն պատշաճիւք (այսինքն նիւթական առմամբ բառից), զզօրութիւն մտացն խարխլել. (Կիւրղ. ծն.։)

ՊԱՏՇԱՃ. մ. ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻՑ. Ըստ արժանւոյն. որպէս արժանն է. պատշաճաբար. ըստ պիտոյից.

Բարւոք եւ պատշաճ ասացան առաջին բանքն. (Իսիւք.։)

Պարտ է յոյժ մտածութեամբ փորձել, առ ո՞ր իւրաքանչիւր ոք պատշաճ ունի (զինքն). (Բրս. հց.։)

Անձնեայքն եւ բարեձեւ ըստ պատշաճի։ Ըստ պատշաճի ջերմապէս ապաշխարեսցէ։ Ըստ պատշաճի վիճակել զիշխանս եւ զդատաւորս. (Խոր. ՟Բ. 54։ Վրք. հց. ՟Բ։ Մխ. առակ.։)

Զոր գիտեմ հանդիպել ըստ ոչ պատշաճի. (Ածաբ. ժղ.։)

Հաւատասցեն ըստ իւրաքանչիւր պատշաճից։ Տե՜ս ո՜րպէս ըստ պիտոյիցն եւ ըստ պատշնճիցն միշտ տնօրինէ զվարդապետութիւնսն. (Սեբեր. ՟Գ։ Նանայ. ՟Ե։)

Ոչ էր պարտ եւ պատշաճ. (՟Բ. Մակ. ՟Դ. 19։)

Ինձ անկ է հայրենի իշխանութիւնն ... (եւ միւսն) ասէր. ինձ պատշաճ է. (Եւս. քր. ՟Ա։)

Յոչինչ դառնալ եւ դարձուցանել չէ պատշաճ. (Եզնիկ.։)

Ցուցանէ եթէ ի վերայ Յովբայ պատշաճ են ասացեալքն. (Իսիւք.։)

Զիա՞րդ մարթ ու պատշաճ էր ի վերայ այլոց աղօթս առնել, որ ինքն ջուրբքն չեւ էր սրբեալ. (Կոչ. ՟Գ։)


Պատշաճաբար

adv.

properly, suitably, decorously, decently, with propriety.

NBHL (5)

προσηκόντως, καταλλήλως convenienter, ut decet. որ եւ ՊԱՏՇԱՃԱՊԷՍ. Ըստ պատշաճի.

Առ ի նոցանէ պատշաճաբար՝ միջնորդութեամբ պաշտօնէցին՝ ուսի՛ր։ Պատշաճաբար նոցա պատճառքովք, բանալ զնոսա. (Դիոն. թղթ.։)

Ոչ աշխատի պատշաճաբար։ Ոչ պատշաճաբար ապաշխարեալ է քո դեռեւս. (Վրք. հց. ՟Բ. եւ ՟Ը։)

Կամ ա. որպէս Պատշաճական.

Ետես զպատշաճաբար յաջողուածս արքային սմբատայ. (Յհ. կթ.։)


Պատշաճական, ի, աց

adj.

cf. Պատշաճ.

NBHL (7)

Այ պատշաճական կարծիս ունէր զնմանէ ի մտի։ Զրկեալ է ի ճշմարիտ վերարկուէն, եւ յիւրոց պատշաճական փառացն մերկացեալ։ Ամենայն կեանք նոցա պատշաճականք լինիցին, ամենայն ուրեք գտանիցեն կերակուրս։ Զվնասն պահանջիցեն պատշաճական ամբաստանութեամբք. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ես.։)

Տես՛ցուք եւ վկայութիւն ինչ սմին պատշաճական. (Սեբեր. ՟Գ։)

Յանդիմանութիւնս պատշաճականս, ձաղանս պատեհագոյնս։ Պատշաճական մասունս չափոց ազդողականաց՝ հինգ զգայութեանց։ Պատշաճականաւ թուով պանծանաց պայծառացուցեալ. (Նար. ՟Ի՟Է. ՟Խ՟Զ. եւ Նար. առաք.։)

Զամենայն պատշաճական պարտսն յերկրէ որ ինձ անկ էր՝ լցի կայսեր. (Ճ. ՟Բ.)

Ի կերակրոց ինչ հիւթական, որչափ մարմնոյ պատշաճական. (Շ. խոստ.։)

Բաժանի տնօրինականն ի համեստական, ի պատշաճական, ի տնտեսական. զի համեստականն է արգէլուլ զըստ վեհագունին. եւ պատշաճականն՝ չափաւորել ըստ ճոխութեան, եւ այլն. (Տօնակ.։)

Լուսաւորեա՛ երուսաղէմ. յառաջագոյն խրատէ պատշաճական գտանել առ լոյսն. (Ոսկ. ես.) այսինքն յարմար եւ պատրաստ գտանիլ։


Պատշաճաւոր, ի, աց

adj.

cf. Պատշաճ.

NBHL (7)

cf. ՊԱՏՇԱՃ. որպէս προσῆκων, -ούσα, -ον conveniens, debitus εὕκαιρος opportunus εὕλογος consentaneus.

Պատշաճաւոր իմաստութեամբ ետ պատասխանի։ Զպատշաճաւոր բանն ասաց։ Ապացոյց ինչ պատշաճաւոր։ Պատշաճաւոր է ասելն. (Ոսկ. յհ. ՟Ա. 9։ Վրք. հց. ՟Ծ՟Դ։ Սկեւռ. ես.։ Վրդն. ծն.։)

Դիտելով ժամ ինչ պատշաճաւոր։ Ընտրէ ըզնիւթ պատշաճաւոր. (Նիւս. Թէոդոր.։ Շ. խոստ.։)

Մի՛փորձելով փորձէք տեսանել ինչ պատշաճաւոր իւրաքանչիւր ոք ի ձէնջ յանձնէ. (Ածազգ. ՟Դ։)

ՊԱՏՇԱՃԱՒՈՐ. Պատկանեալ որպէս մերձաւոր. իր մարդիկը.

Եթէ քո ծառայ սրտմտութեամբ զտէր իւր սպանցէ, պատշաճաւորացն սպանելոյն ըստ կամաց իւրեանց ըմբռնեալ զսպանողն՝ արտասցեն զի՞նչ եւ կամեսցին. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ի վերայ հասցեն պատշաճաւորքն մեռելոյն ... հրամայիցէ այն իսկ՝ որ պատշաճաւորն է. (անդ։ 1)


Պատշաճեմ, եցի

va.

to render convenient, to make fit, to adapt, to adjust, to suit, to apply;
to proportion;
to appropriate.

NBHL (11)

Զգալուստ որդւոյն իւրոյ յայնմ ժամանակի պատշաճեաց, յորում գիտէր՝ թէ օգուտ լինելոց է. (Եզնիկ.։)

Ի կոյսն պատշաճիցեմք զայն՝ թէ ի տանէ եւ յազգէ դաւթի։ Զամենայն ինչ նմա պատշաճէ. (Ոսկ. մ. ՟Ա. 2։ եւ Ոսկ. եբր. ՟Գ։)

Ըստ փառաց նորա պատշաճէ զբանս իւր։ Ակնածութեա՞ն բանս պատշաճես, որ վասն տեսչութեան նորա ասացեալ՝ ի քակտումն պատուո՞յ նորա առնուս. (Իսիւք.։ Սեբեր. ՟Թ։)

Զերեքլուսեան սրբութեան զերգս՝ միոյ տէրութեան ի պաշտօն պատշաճեն. (Պիսիդ.։)

Եւ մեզ ամենեցուն պողոտայ եւ շաւիղս պատշաճեաց՝ թեւապարիլ ընդ առաջ նորա. (Զքր. կթ.։)

Ի սուրբ կոյսն մարիամ գոլով (այսինքն գալով) բանին՝ ընդ նմին ի ներքս եկն եւ հոգին, եւ բանն հոգւովն ստեղծ եւ պատշաճեցոյց ինքեան մարմին. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Ի մի վայր եկեալս ի հասարակութիւնն աղի եւ պատարագաց, որ զսէր յարմարեցուցանէ եւ պատշաճեցուցանէ հաստատագոյն. (Փիլ. ել. ՟Ա. 3։)

Զմերն լուսաւորիչ պահեալ՝պատշաճեցուցանէր իւրում ժամանակին. (Խոսր.։)

Յառաջիկայն պատճառս զբանսն պատշաճեցուցեալ։ Ոչ է պարտ զայս ամենայն ասացեալս պատշաճեցուցանել աստուծոյ. (Աթ. համբ.։)

Ըստ ժամանակին եւ ըստ կարողութեան լսողացն զբանն պատշաճեցուցին. (Վահր. հմբ.։)

Եթէ իցեն որբք, պատշաճեցուցանեն զնոսա ամուսնութեան այլք. (Մխ. դտ.։)


Պատշաճեցուցանեմ, ուցի

va.

cf. Պատշաճեմ.

NBHL (11)

Զգալուստ որդւոյն իւրոյ յայնմ ժամանակի պատշաճեաց, յորում գիտէր՝ թէ օգուտ լինելոց է. (Եզնիկ.։)

Ի կոյսն պատշաճիցեմք զայն՝ թէ ի տանէ եւ յազգէ դաւթի։ Զամենայն ինչ նմա պատշաճէ. (Ոսկ. մ. ՟Ա. 2։ եւ Ոսկ. եբր. ՟Գ։)

Ըստ փառաց նորա պատշաճէ զբանս իւր։ Ակնածութեա՞ն բանս պատշաճես, որ վասն տեսչութեան նորա ասացեալ՝ ի քակտումն պատուո՞յ նորա առնուս. (Իսիւք.։ Սեբեր. ՟Թ։)

Զերեքլուսեան սրբութեան զերգս՝ միոյ տէրութեան ի պաշտօն պատշաճեն. (Պիսիդ.։)

Եւ մեզ ամենեցուն պողոտայ եւ շաւիղս պատշաճեաց՝ թեւապարիլ ընդ առաջ նորա. (Զքր. կթ.։)

Ի սուրբ կոյսն մարիամ գոլով (այսինքն գալով) բանին՝ ընդ նմին ի ներքս եկն եւ հոգին, եւ բանն հոգւովն ստեղծ եւ պատշաճեցոյց ինքեան մարմին. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Ի մի վայր եկեալս ի հասարակութիւնն աղի եւ պատարագաց, որ զսէր յարմարեցուցանէ եւ պատշաճեցուցանէ հաստատագոյն. (Փիլ. ել. ՟Ա. 3։)

Զմերն լուսաւորիչ պահեալ՝պատշաճեցուցանէր իւրում ժամանակին. (Խոսր.։)

Յառաջիկայն պատճառս զբանսն պատշաճեցուցեալ։ Ոչ է պարտ զայս ամենայն ասացեալս պատշաճեցուցանել աստուծոյ. (Աթ. համբ.։)

Ըստ ժամանակին եւ ըստ կարողութեան լսողացն զբանն պատշաճեցուցին. (Վահր. հմբ.։)

Եթէ իցեն որբք, պատշաճեցուցանեն զնոսա ամուսնութեան այլք. (Մխ. դտ.։ 1)


Պատշաճիմ, եցայ

vn.

to be suitable or conformable, to suit, to agree;
to belong, to pertain, to coincide, to match;
to concern, to regard.

NBHL (11)

ἀρμόζομαι, συναρμολογούμαι, συμβιβάζω adaptor, coaptor եւ καθήκει convenit. Յարմարիլ. ի դէպ գալ. կարգիլ. հաստի.

Ի տեառնէ պատշաճի կին առն։ Ամենայն շինուածն յոգեալ եւ պատշաճեալ. (Առակ. ՟Ծ՟Թ. 14։ Եփես. ՟Բ. 21։)

Ես էի առ նմա պատշաճեալ։ Բնութիւնք պատշաճեալք. (Առակ. ՟Ը. 30։ Իմ. ՟Ծ՟Բ. 17։)

Վասն այսորիկ պատշաճեցան բանքս այս ի բանս կարգի առակաց, թէ իբրեւ զսէդն տրդատ. (Ագաթ.։)

Առոյգ ամենայնիւ ըստ իրեարս պատշաճեալ. (Խոր. ՟Ա. 28։)

Բայց ոչ այս պատշաճի ի վերայ յովբայ. (Իսիւք.։)

Շրջելն չպատշաճի հոգւոյն սրբոյ. (Կիւրղ. ծն.։)

Ադամ զպտուղն կամա՞ւ եկեր, եթէ յայ այնպէս պատշաճեցաւ. (Մագ. ՟Է։)

Բու առ արծիւ (ասէ). դու տուընջեան քաջամարտիկ ես, եւ ես գիշերոյ. պատշաճիմք ի խնամութիւն. (Մխ. առակ.։)

Վասն ձեր իսկ եղեւ երկիր, եւ վասն ձերոյ բնակութեան պատշաճեցաւ ի կերակրել եւ ի դարմանել. (Ոսկ. ես.։)

Իւրաքանչիւր ոք յոր ինչ պատշաճեցաւ, այնմ պիտանացու է. (Կիւրղ. ծն.։)


Պատշաճող

adj.

suitable, fit;
symmetrical.

NBHL (2)

σύμμετρος commensuratus, proportionatus. պատշաճ, պատշաճեալ. համեմատ. զուգաչափ.

Շինեցեր քեզ տուն պատշաճող. (Երեմ. ՟Ի՟Բ. 14։)


Պատշաճողութիւն, ութեան

s.

suitableness, congruity, conformity;
decorum, decency;
relation, analogy, proportion, symmetry.

NBHL (6)

τὸ εὕχαρι . որպէս Վայելչութիւն. բարեյարմարութիւն. գեղեցկութիւն.

Բազմութիւն պատրեալ վասն պատշաճողութեան գործոյն. (Իմ. ՟Ծ՟Դ. 20։)

Առնէ նաւակատիս՝ աստուածային գոգցես պատշաճողութեամբ. (Յհ. կթ.։)

Կամ պատշաճութիւն. դիպողութիւն յարմարութիւն.

Ըստ ժամանակին պատշաճողութեանն. (Նանայ.։)

Այլաբանեսցուք պատեհ պատշաճողութեամբ. (Նար. խչ.։)


Պատշաճութիւն, ութեան

s.

cf. Պատշաճողութիւն;
building, construction.

NBHL (12)

ἑπιτηδείοτης, ἀρμός aptitudo, opportunitas, commoditas. Յարմարութիւն. աջողութիւն. արժանիք. դեպք. հանգամանք.

Մի ոք բռնազբօսութիւն կարծիցէ, այլ ճշմարիտ պատշաճութիւն։ Ի պատշաճութիւն իմաստիցն հայել. (Սեբեր. ՟Գ։ Նիւս. երգ.։)

Յուրաքանչիւր տեղիս ըստ պատշատութեան վերակոչին անուանքն. (Նանայ.։)

Ըստ պատշատութեան եւ վայելչաբար կարգաց տնօրէնութեան. (Կիւրղ. ղկ.։)

Զգետնեաց գիւրաւ (քրիստոս զսատանայ) ըստ իւրում պատշաճութեան. (Ոսկ. մ. ՟Ա. 13։)

Ուսուցանել մարդկան զձեւս քաղաքաց. զմեհենաց պատշաճութիւնս. (Եւս. քր. ՟Ա։)

Իբրեւ ծուխ իմն ի պատշաճութիւն որմոյ մուծեալ. (Նիւս. կազմ.։)

Ոչ միայն զնիւթսն ած ի մեջ, այլ եւ զկերպարանսն եւ զպատշաճութիւնն. (Ոսկ. եւ Գէ. ես.։)

Կամ որպէս վայելչութիւն. բարեձեւութիւն. համեստութիւն. εὑσχημοσύνη honestas.

Նոքա վասն մարդկեղէն պատշաճութեան ազգի ազգի հնարս հնարէին. եւ դուք վասն երկնից չցուցանիցէ՞ք ինչ այնպիսի փոյթ յանձին. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)

ՊԱՏՇԱՏՈՒԹԵԱՄԲ իբր մ. Ըստ պատշաճի.

Վասն պատշաճութեամբ առ իւրաքանչիւր ոք մերձենալոյ. (Նախ. ՟ա. տիմ.։)


Պատշաճումն, ման

s.

orientation, finding the cardinal points.

NBHL (1)

Ասա՛ ինձ ճշմարտութեամբ զամենայն գործս քո, եւ ես ըստ սոցին պատշաճման (կամ պատշաճմանց) ածից եւ զդեղն. (Վրք. հց. ՟Դ։)


Պատշգամ, ից

s.

side chamber;
projecture, balcony, verandah, belvedere, terrace;
porch.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «վերնայարևի սեն եակ, դահլիճ, դստիկոն, շէնքի վերի յարևեռ դուրս կարկառեալ մաս» ՍԳր. Մծբ. Կոչ. 389. Եփր. ծն. էջ 44. որից պատշգամ դրաց «նախադուռ, գաւիթ» Փիլ. նխ. պատշգամեալ Արծր. գրուած է նաև պատշկամ, պատըշ-գամբ, պատշկամբ, պաշտգամ, պաշտկամբ. վերջինս «եկեղեցու բեմ» նշանակութեամբ ունև Լմբ. մատ. էջ 205 (տե՛ս իմ Հալ. նռռ բառեր հին մատ. Բ. 122) և այս իմաստով պէտք է առնել նաև պաշտկամ Թղթ. դաշ 27։ Նոր գրականի մէջ ընդունուած է պա-տրշգամ «balcon կամ շահնիշիր» (արևմտև-ան բարբառ), պատշգամբ (արևելեան բար-բառ)։

• = Պհլ. *patskamb ձևից, որ թէև չէ ա-ւանդուած, բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] paskam (որ և piskam, baškam, bišskam, pačkam, pičkam) «տուն բարձրա-ւանդակ. 2. տուն՝ որ շուրջանակի պատու-հանս ունիցի՝ ուռկանակերպ վանդակագոր-ծեալ», սոգդ. ptsknpy (կարդա՛ patšikám-be) «տանիքից դուրս կարկառեալ մասը, քիւ». կազմուած է pat-նախդիրով՝ škamb= զնդ. *skəmba «սիւն» բառից, որ ծագում է զնդ. skamb «յենուիլ, կռթնիլ» արմատից, իբր հպրս. *patiškamba-հմմտ. նոյն ար-մատից fra-մասնիկով՝ զնդ. [arabic word] fra-skəmba-«նախասենեակ, սիւնագարդ սրահ» և սանս. [other alphabet] skambhá «յենա-րան)։-Հիւբշ. 225։

• Lag. Btrg. bktr. Lex. 50 պատշ-մա-սը նոյն է դնում պրս. pēš, հպրս. patis-ձևերի հետ։ Տէրվ. Մասիս 1881 աառ. 28, 1882 մայ. 24 և Նախալ. 89 պրս. pačkam, paškam։ Նոյնը նաև Պատև. Maтep. I. 14։ Müller wZKM 8, 272

• զնդ. *paiti-škəmba։ Հիւնք. պրս. պէն-քէմ, բիշքեմ, բիջքեմ։ Սոմունճեան, Բազմ. 1893, 534 պատ+ պրս. շիքէմ «փոր»։ Salemann ИАН 1913, էջ 1130 սոգդ. ձևի հետ։

NBHL (7)

եւ ահա երկու պատշգամք ի ներքոյ սրահին. (Եզեկ. ՟Խ. 44։ Տե՛ս եւ ՟Խ՟Ա. 10. 11։ ՟Խ՟Բ. 4 = 13։ ՟Խ՟Զ. 19. 23։)

Եւ ի պատշգամն, եւ անց ընդ վանդակապատսն, եւ փակեաց զդուրս վերնատանն. (Դատ. ՟Գ. 23։)

Համարեալ էին նոցա գետնանկողինքն իբրեւ զնկարեալ պատշկամս. (Եղիշ. ՟Է։)

Եղիսէ ի պատշգամի անդ կնոջն շողոմայեցւոյ բնակէր. (Մծբ. ՟Ղ։)

Զեւտիքոսն՝ որ անկաւ ծանրացեալ ի քնոյ իւրոյ՝ ի պատուհանէն յերեքկինն պատշկամբէ անտի. (յն. յերրորդ գստիկոնէ). (Կոչ. ՟Ծ՟Է։)

Ոչ զդանիել ապականեցին առիւծքն ի դբի անդ, զի պահեցին զնտ աղօթք իւր՝ որ ի պատշգամի անդ. (Եփր. ծն.) այսինքն ի պատուհանի վերնատան։

Առ թագաւորին խորհուրդն հասանել ոչ կարացեալք. բայց մինչեւ ի պատշգամ գրաց հազիւ հազիւ հասեալք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Պատշգամբ

cf. Պատշգամ.

NBHL (7)

եւ ահա երկու պատշգամք ի ներքոյ սրահին. (Եզեկ. ՟Խ. 44։ Տե՛ս եւ ՟Խ՟Ա. 10. 11։ ՟Խ՟Բ. 4 = 13։ ՟Խ՟Զ. 19. 23։)

Եւ ի պատշգամն, եւ անց ընդ վանդակապատսն, եւ փակեաց զդուրս վերնատանն. (Դատ. ՟Գ. 23։)

Համարեալ էին նոցա գետնանկողինքն իբրեւ զնկարեալ պատշկամս. (Եղիշ. ՟Է։)

Եղիսէ ի պատշգամի անդ կնոջն շողոմայեցւոյ բնակէր. (Մծբ. ՟Ղ։)

Զեւտիքոսն՝ որ անկաւ ծանրացեալ ի քնոյ իւրոյ՝ ի պատուհանէն յերեքկինն պատշկամբէ անտի. (յն. յերրորդ գստիկոնէ). (Կոչ. ՟Ծ՟Է։)

Ոչ զդանիել ապականեցին առիւծքն ի դբի անդ, զի պահեցին զնտ աղօթք իւր՝ որ ի պատշգամի անդ. (Եփր. ծն.) այսինքն ի պատուհանի վերնատան։

Առ թագաւորին խորհուրդն հասանել ոչ կարացեալք. բայց մինչեւ ի պատշգամ գրաց հազիւ հազիւ հասեալք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Պատշկամ

s.

cf. Պատշգամ.


Պատշկամբ, աց

cf. Պատշգամ.


Պատշգամեալ

adj.

terraced.

NBHL (2)

Իբրու պատշգամբաւ զարդարեալ.

Շինեաց եւ ի վերայ ամրական քարանձաւին յելս եւ ի մուտս կոյս՝ տունս խրախիցս ոսկեզօծս պատըշգամեալ, յաւելլով ի յառաջագոյն ի հօրէ նորա դերանկէն շինեալ. (Արծր. ՟Դ։)


Պատշէկ

s.

ray, brightness.

NBHL (2)

Քանզի ճաճանչ է աստուծոյ զօրութեան, եւ ծագումն ճշմարիտ փառաց ի լս. (հին ձ. դնի պատշէկ, կամ պատշէն) (որպէս ճաճանչ)։

Իբրեւ պատշէն իմն եւ ճանաչ անեղին զօրութեան կաթեցեալ յարարածս։


Պատշէն

s.

cf. Պատշէկ.

NBHL (2)

Քանզի ճաճանչ է աստուծոյ զօրութեան, եւ ծագումն ճշմարիտ փառաց ի լս. (հին ձ. դնի պատշէկ, կամ պատշէն) (որպէս ճաճանչ)։

Իբրեւ պատշէն իմն եւ ճանաչ անեղին զօրութեան կաթեցեալ յարարածս։


Definitions containing the research պ : 10000 Results

Ատամացեմ, եցի

va.

to bite.

NBHL (2)

Առ երկունսն զսպասեական ատամացեն. (Ոսկ. մ. ՟Ա 18։)

Որպէս որ երկնէն՝ ոչ առ ատելոթեան ինչ ատամացէ զսպասաւորն, այլ առ կարեացն աղետի. (Կիւրղ. թագ.։)


Ատամնառութիւն, ութեան

s.

setting on edge.

NBHL (1)

Յազոխանալ հարցն՝ ատամնառութիւնն պէսպէս բարկութեամբ՝ որդեացն պատահեսցի. (Վրք. ոսկ.։)


Ատամնացի

adv.

with the teeth.

NBHL (1)

Երանի՛ թէ իբր զհմակեր գազան ատամնացի զմիմեանց միս ոչ ծախէաք. (Խոսր. պտրգ.։)


Ատեան, տենից

s.

tribunal, court, audience, auditory, assembly of judges, seat, bar;
magistrate;
senate;
յ— մատնել, to call before a tribunal or council;
գումարել զ—, to convoke, to call together an assembly.

NBHL (15)

Տեղի կամ ժողովարան դատաստանի. բեմ. հրապարակ. դատաստան. եւ Նոյն ինքն ժողովն դատողաց. բազմութիւն ժողովելոց. ... Որպէս յն. κριτήριον tribunal եւ judicium

Ատեան նստաւ եւ դպրութիւնք բացան։ Ատեան նստցի։ Դարձա՛յք անդրէն յատեան։ Զկամար աթոռոցն ուր դատէր ի կամարի ատենին։ Ոչ էք արժանի անարգ ատենից. եւ այլն։

Որպէս συνέδριον concessio, consitium

Հան զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի, զամենեսեան անարգէ։ Եթէ հարկանես զանզգամ ի մէջ ատենի։ Այր երկխօս յայտնէ զխորհուրդս յատենի։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Պարտաւոր լիցի յատենի։ Մատնեսցեն զձեզ յատեան։ Քահանայապետքն եւ ամենայն ատեանն։ Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան։ Հրամայեցին նոցա արտաքս քան զատեանն ելանել։ Կոչեցին միաբան զատեանն։ Ածեալ զնոսա կացուցին յատեանն։ Գնացին խնդալով յերեսաց ատենին։ Զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւ, եւ այլն։

Որպէս βῆμα tribunal, suggestus

Մինչ նստէր յատենին (պիղատոս)։ Նստէր յատենի (հերովդէս)։ Ածէին զնա յատեանս։ Մերժեաց զնոսա յատենէ անտի։ Հարկանէին առաջի ատենին։ Յատենի կայսր հասեալ կամ։ Ամենեքին կալոց եմք առաջի ատենին Քրիստոսի. եւ այլն։

Սոցին հանգոյն եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Լցեալ էր ամենայն ատեանն արամբք. (Փարպ.)

Յատենից ի բանտից եւ յամենայն տառապանաց զանձն ազատիցէ։ (Ոսկ.մ. ՟Ա 16։)

Հրամայեաց ի վաղիւն ատեան մեծ լինել։ Արձակեցին զատեանն. (Փարպ.։)

Ատեան կազմել։ Ատեան գործեալ հրապարակակոյտ ամբոխիւ. (Յհ. կթ.։ ՟Ա. Ճ։)

Յառաջնում ատենին ոչ ոք ինձ ի թիկունս եկաց. (՟Բ. Տիմ. ՟Դ 16.) ն. պատասխանատուութիւն.

Եղեւ հարցումդ այդ ատենաւ ի դրանն առաջի հազարապետին արեաց. (Փարպ.։)

Միաբան յատեանն ելանեն խաչիւ եւ աւետարանաւ, խնկօք եւ մոմեղինօք։ Յատեան ելանեն խաչիւ եւ աւետարանաւ եւ մոմեղինօք եւ ամենայն զարդուք մինչեւ ասի հայր գթածն. եւ ելանեն նոյն զգեստիւն ի դուրս, եւ այլն. (Տօնաց. ստէպ։)

ԱՏԵԱՆ ՀՈՂՄՈՑ. կա՛մ է Դէպ ժամանակ, որպէս ռմկ. ատեն. (յորմէ Ատենահաս). կամ Գումարումն, սաստկութիւն, յաջողութիւն.


Ատելի, լւոյ, լեաց

adj.

hateful, odious;
tiresome, disagreeable, unpleasant;
that bears hatred, malevolent.

NBHL (1)

Առհասարակ ատելի են Աստուծոյ՝ ամպարշտեալն, եւ ամպարշտութիւն իւր. (Իմ ՟Ժ՟Դ 9։)


Ատելութիւն, ութեան

s.

hate, aversion, horrour, rancour, enmity, dislike.

NBHL (1)

Բերեալ ատելութիւն նախարարացն հայոց ընդ թագաւորին իւրեանց. (Փարպ.։)


Ատեմ, եցի

va.

to hate, to abhor, to detest;
to become tired of, to take a dislike to.

NBHL (1)

Ած մեր սէր է. եւ արդ ընդէ՞ր արդեօք որք սիրոյ եմք, այնպէս ատեմք եւ ատիմք. (Առ որս. ՟Ժ՟Ե։)


Ատենաբանեմ, եցի

vn.

to harangue, to speak in public, to declaim.

NBHL (3)

Որպէս սուրբն ոնեսիմոս ի վկայութեան իւր հանդէս զսոյն ի նախատինս կռապաշտութեան ատենաբանեաց. (Լմբ. իմաստ.։)

Եւ Պօղոս ատենաբանէր, ձեր բանս այս փրկութեան առաքեցաւ։ Ի դատելն պօղոսի, եւ յատենաբանելն. (Լմբ. առակ. եւ Լմբ. յանառակն։)

Դարձեալ պետրոս՝ որպէս ի սկզբանն՝ ատենաբանէ. (Ոսկ. գծ.։)


Ատենական, ի, աց

adj. s.

that belongs to courts of justice, judicial;
public, oratorical;
orator;
magistrate;
judge;
practitioner.

NBHL (3)

δικαστικός forensis, δημόσιος oublicus Որ ինչ անկ է ատենի. եւ հանդիսական. հրապարակական.

Ի տեսարանի, եւ յատենական նահատակութիւնս։ Յատենական բանտի կապեալ երկու ամս. (Պղատ. օրին. ՟Թ։)

Ատենական խօսք. (Վերնագր. Լմբ. ատ.) որպէս Ժողովական. synodalis


Ատոքատեսիլ

adj.

cf. Ատոք;
— հասկք, yel low ear (of corn).

NBHL (2)

Ատոք տեսլեամբ. Ատոքատեսսիլ պտուղք.

(Փարպ.։ ՃՃ.։)


Ատոքացուցանեմ, ուցի

va.

to fill, to make full or fat.

NBHL (2)

Ատոքացո՛ բարերարութեամբ քով, պարարտացո՛ սիրւով. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Որպէս կորդ երկիր, զի ատոքացուցանէ զսէզն. (Լմբ. ովս.։)


Ատոքութիւն, ութեան

s.

fulness, abundance, fertility, ripeness.

NBHL (3)

Ատոքն գոլ. ատոքանալն. հոծութիւն. լիութիւն. պարարտութիւն.

Մատուսցէ զատոքութեանն բերրի զպտուղ ցուցանիցեն. (Ագաթ.։)

Պտղաբոյծ ատոքութիւն։ Վտիտք ատոքութեամբ. (Փարպ.։)


Ատտիկեցի

cf. Ատտիկական.

NBHL (1)

Ատտիկեցի եւ ողբերգական առասպել ասես, ո՛վ վեհագոյն. (Պղատ. մինովս.։)


Ատրաշէկ

adj.

fiery, ardent, burning, red-hot, inflamed.

NBHL (1)

Ոսկէճաճանչն, եւ հրաձեւն եւ ատրաշէկն, եւ պատուականն խոհականութիւն. (Փիլ. այլաբ.։)


Արագաբանութիւն, ութեան

s.

quickness of speech, verbosity;
facility of expression.

NBHL (1)

Համառօտասիրութիւն, արագաբանութիւն։ Զարագաբանութիւն միշտ պատուել դիտեմ. (Խոր. ՟Ա 31։ Յհ. կթ.։)


Արագագիր, գրի, աց

adj.

that writes quick.

NBHL (1)

Արագադիր դպիր. (Սղ. ՟Խ՟Դ 2։)


Արագագոյն

adj.

very quick, quicker.

NBHL (1)

Արագագոյն ի ձեռն մտերմաց պատմէ եղբօրն զնենգութիւնն. (Խոր. ՟Ա 28։)


Արագազ, ից

s.

toil, net to catch animals;
cf. Ցանց;
cf. Վարմ.


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

NBHL (1)

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արագալուր

adj.

that hears, understands easily or readily;
that has fine ears.

NBHL (1)

Մեր յանցանացն հեղգալուր լինիմք, եւ նոցայոցն արագալուր. (Լմբ. պտրգ.։)


Արագախաղաց

adj.

that moves, stirs quick.


Արագախօս

adj.

that speaks rapidly.

NBHL (1)

Նոցայոցն (յանցանաց) որոց ոչինչ կտրեմք օգտել, արագախօս լինիմք. (Լմբ. պտրգ.։)


Արագամիտ

adj.

acute, ingenious, witty, clever.

NBHL (3)

Արագամիտ, եւ պատրատական ի լսել. (Ոսկ. ղկ.։)

Ոչ անգիտանայ ամենայն իրօք արագամիտ լսօղն. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ.)

Եւ այսպէս տեղեկանան արագամիտք. (Տօնակ.։)


Արագաշարժ

adj.

that moves quick, light, active, nimble, quick, dexterous.

NBHL (1)

Արագաշա՛րժք լիցուք յառաքինութիւնս. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ.)


Արագաքայլ

adj.

that walks fast, quick, nimble.

NBHL (1)

Արագաքայլ արշաւանօք անցեալ դնացից ընդ շարադրածս անցնիւր պատմագրաց. (Արծր. ՟Ա. 8։)


Արագեմ, եցի

vn.

to hurry ones self, to hasten, to be diligent.

NBHL (1)

ταχύνω, -ομαι accelero, σπεύδω festino, propero որ եւ ԵՐԱԳԵԼ (լծ. յառաջանալ) Փութալ. աճապարել. վաղվաղել. արտորալ.


Արագեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to accelerate, to dispatch.

NBHL (1)

Որպէս ծարաւին արագեցուցանէ զմերձակայսն, թէ արագեցէ՛ք ջուր տալ. (Խոսր.։)


Արագընթաց

adj.

that runs quick, swift.

NBHL (1)

Կոչեն ի պատերազմ զքաջս եւ զարագընթացս. (Ոսկ. յհ. ՟Ա 13։)


Արագութիւն, ութեան

s.

celerity, velocity, acceleration, rapidity, nimbleness, swiftness, speed.

NBHL (2)

Կորուսանեն զբնական ունակութիւնս արագութեան։ Զոյգ ահա եւ արագութեամբն հանդիպին. (Պիտ.։)

Պատկառանացն ծաղիկ ի բաց կողոպտի բանիցն արագութեամբ. (Առ որս. ՟Ա։)


Արագուսումն, ման

adj.

who learns quickly.

NBHL (1)

Իբրու զի խօթ եւ պղերգ եւ հեղդ էր, արագ եւ արագուսումն եղեւ. (փիլ. լին։)


Արածեմ, եցի

va.

to graze, to pasture, to keep, to take care of;
— զհողմս, to cherish vain hopes, to build castles in the air.

NBHL (6)

(որպէս թէ առ ածել, յարօտ ածել. լծ. եւ եբր. րաա. արբ. րայ) βόσκω, νέμω, ποιμαίνω pasco Հովուել ի դաշտի. առաջնորդել անասնոց յարօտս եւ ի ճարակս. արծել.

Արածեցից զխաչինս քո Ո՞ւր արածիցեն։ Միթէ հովիւք զանձի՞նս արածեն. ո՞չ հովիւք զխաչինս արածեն։ Արածեա՛ զուլս քո. եւ այլն։ (Որպէս եւ նմանութեամբ ասի.)

Ծածկեաց զամենայն մարդիկն ախտն փութապէս անվրէպ՝ որպէս հուր զտունս արածելով. (Նիւս. ի սքանչ.։)

Զապականութիւն՝ որ տակաւին արածէր զմարմին նորա։ Թէ ի դնել սպասուցն մերձեսցի մուկն, եւ արածեսցէ ի նշխարոյն. (Կանոն.։)

Նմանութեամբ ասի, ԱՐԱԾԵԼ ԶՀՈՂՄՍ, կամ ԶՈՐԿՈՐՍՏՈՒԹԻՒՆ, կամ ԶԲՈԶՍ, իբրու Հետամուտ լինել. զհետ երթալ. զրահետ վարիլ. որպէս անասունք թափառին ի ճարակս։ (Առակ. ՟Ի 12։ ՟Ի՟Ը 7։ ՟Ի՟Թ 3։)

Որպէս եւ (Լմբ. սղ.։)


Արամբի, բւոյ, բեաց

adj. s.

married woman;
— առնել, to impregnate, to violate.

NBHL (1)

ինքն ստեղծանէ զպատկերս մարդկան յորովայնի արամբոց. (ՃՃ.։)


Արատաւոր, աց

adj.

vitious, faulty.

NBHL (2)

μωμητός, ἁκάθαρτος maculatus, reprehensibilis, impurus, ἑπίκηρος fatalibus morbis obnoxius Այն՝ յորում իցէ արատ ինչ. ախտաւոր. պակասաւոր, եւ անմաքուր. պարսաւելի.

Մի՛ յոք հեպել արատաւոր, եւ մի՛ ունել չար մերձաւոր. (Շ. այբուբ. ՟Գ։)


Արատաւորութիւն, ութեան

s.

stain, contamination;
vice, defect, imperfection;
deficiency.

NBHL (1)

Այս է առաւելութիւն արատաւորութեան իւրեանց. (Սարգ. ՟բ. պետ. ՟Դ։)


Արատեմ, եցի

va.

to spot, to stain, to soil, to spoil, to blot, to vitiate, to contaminate.

NBHL (3)

Ընդէ՞ր ոչ ասէ զպատճառս ախտին. զի մի՛ արատեսցէ ինչ զարդարն. (Ոսկ. ես.։)

Մի՛ եւ մի՛ իւիք տայցէք պատճառս, զի մի՛ արատեսցի պաշտօնն. (՟Բ. Կոր. ՟Զ 3։)

Որպէս ի մարմնում տեղի որ արատի, անպիտանայ. (Խոսր.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

NBHL (4)

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)

Զարտրով զարդեամբ պատաղեցան. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ 1։)

Թողլով զիւրաքանչիւր արարս, եւ գիւղս, եւ զդաստակերտս։ Դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս՝ իշխեցէ՛ք. (Խոր. ՟Գ 42։ եւ Փարպ.։)


Արարած, ոց

s.

creature, created being;
creation;
generation;
work, deed, action.

NBHL (5)

Արարած բնութիւն. (Սեբեր. ՟Է։ Շ. ամ. չար.։ Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Սակաւ մարդիկ կարեն ասել ըստ արժանի գովութեանն յայրն եւ ի նորա արարած. (Փարպ.։)

ԱՐԱՐԱԾՔ. որ եւ ասի ԱՐԱՐԱԾ ԳԻՐՔ. որպէս Գիրք արարածոց. որ եւ ԳԻՐՔ ԾՆՆԴՈՑ կամ ԾՆՈՒՆԴՔ ասի. քանզի եւ ի յն. շփոթին ձայնքս եղանուի, եւ ղեննեսիս ծնունդ. γένεσις genesis, generationis liber cf. ԼԻՆԵԼՈՒԹԻՒՆ.

Զանուն գրոցն առաջին՝ Արարածք եւ ծնունդք կոչեաց. (Սարգ. ՟բ. պետ. յռջբ։ Վրդն. պտմ. եւ այլն։)

Արարած գիրք մեծ մարգարէին. (Փարպ.։)


Արարիչ, չի, չաց

s.

creator;
author.

NBHL (6)

ποιητής, κτιστής, δημιουργός factor, creator, fabricator, opifex Ստեղծիչ. հաստիչ. գոյացուցիչ յոչնչէ. եւ Որ միանգամ առնէ ինչ տիրաբար. յօրինիչ. կազմիչ. կերտող. շինող։ Տիրապէս զԱստուծոյ ասի. որ եւ ըստ հոմաձայնութեան յունին՝ ՍՏԱՑԻՉ.

Որոյ ճարատարապետ եւ արարիչ Աստուած է. իբր կազմիչ, շինիչ. (Եբր. ՟Ժ՟Ա 10։)

Միթէ ասիցէ՞ արարածն ցարարիչն, թէ ոչ իմաստութեամբ արարեր զիս. (Ես. ՟Ի՟Թ 16. իբր կազմակերպիչ, ձեւացուցիչ։)

Զսիմոն (մոգ) զհայր եւ զարարիչ ամենայն չարեաց. (Եւս. պտմ. ՟Բ 13։)

Ըստ յն. ποιητής poeta Իբր բանաստեղծ. որ եւ ՊՈՒԵՏԷՍ, ՊՈՒԵՏԻԿՈՍ. Որպէս եւ ի մեզ Քերթողն է կերտող.

Այն որ նուագաւոր մատանց արարիչն եղեւ քաջն պինդարոս. (Փիլ. նխ. ՟բ.։)


Արարուած

s.

action;
work, deed;
an act of theatre.

NBHL (2)

Իմաստս այս իմ, եւ ջանս, եւ արարուած։ Լուեալ մեր զայդ ամենայն նենգաւոր իրս քո եւ զարարուածս։ Ընդդիմացեալ արեացարարուածի։ Կամք ձեր եւ արարուած կարի մեծ է. (Փարպ.։)

Շփոթի երբեմն ընդ Որակութիւն. ποιότης որպէս թէ ընթեռնլով ποίησις . cf. ՔԵՐԹՈՒԹԻՒՆ.


Արարչագործ

s.

creator.

NBHL (1)

Ոչ էն, գոյացուցիչ պատճա՛ռ, արարչագործ էից գոյացութեան. (Դիոն. ածայ.։)


Արարչագործեմ, եցի

va.

to create.

NBHL (1)

δημιουργέω creo, facio Արարչաբար գործել. ստեղծանել. առնել յոչնչէ. հաստել. ճարտարապետել.


Արարչագործութիւն, ութեան

s.

creation.

NBHL (4)

Արարչակից է. վասն զի հասարակաց երրորդութեան է արարչագործութիւն. (Խոսր. պտրգ.։)

Կամ ի թանձրացեալն, որպէս Արարած.

Հրեշտակականքն արարչագործութիւնք որպէս ճաճանչք ինչ են Աստուծոյ բարերութեան. (Մաքս. ի դիոն.։)

Գոլն մեզ աստուածայնապէս անճառելի արարչագործութեամբ. (Դիոն. եկեղ. ՟Բ։)


Արարչական, ի, աց

adj.

that belongs to the creator;
that creates;
efficient, plastic.

NBHL (7)

ποιητικός, δημιουργικός creativus;
creator, -trix;
operativus Սեպհական արարչի. աստուածական. աստուածային. աստուածավայելուչ. Աստուծոյ.

Զօրութիւնք (Աստուծոյ), մին արարչական, եւ միւսն արքունական։ Որ առ աստուածութեան զօրութիւնք են, արարչականին եւ արքունականին. (Փիլ. ստէպ։)

Ձեռք առ հնարագիտութիւնսն հպելով՝ արարչականք անանունին. (Յհ. իմ. ատ.։)

Ունի զայն՝ որ երկիւղին է արարչական. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Ապստամբ զօրութիւնք՝ իբրեւ արարչականք չարութեանն, եւ մեզ աւանդիչք. (Ածաբ. ծն. Ուստի)

ԱՐԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՃԱՌ. Արարօղ կամ արարողական պատճառ. սկիզբն որ առնէ. որ եւ ասի ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌ, որպէս եւ ԱՌԱՋԻՆ ՊԱՏՃԱՌ. որ է Աստուած միայն.

Առաջին արաչական պատճառն՝ ո՛չ յումեքէ եւ նա եղեւ. պա թէ ոչ՝ ոչ առաջին է եղելոց արարչական պատճառ. Փիլ. նխ. ՟ա.։)


Արարչակից, կցի, կցաց

adj.

associate in the creation.

NBHL (3)

συνδημιουργήσας, συνδημιουργός socius creationis, συγκτίζων simul creans Արարիչ ի միասին. համագործ. որպէս որդի եւ հոգի Սուրբ միով արարչական կարողութեամբ ընդ հօր։ (Ագաթ.։ եւ Շար. ստեպ։)

Փառակցի եւ արարչակցի. (Նար. ՟Լ՟Գ։ Իսկ Եզնիկ հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.)

Իսկ (Եզնիկ.) հեգնելով զմիհր եւ զարհմն պարսից՝ գրէ.


Արարչաւանդ

cf. Արարչատուր.

NBHL (2)

Արարչաւանդ պայման։ Կազմուածոց արարչաւանդիցն գլխաւորաց։ Արարչաւանդ լուծ. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ղ՟Բ. եւ Նար. կուս.։)

Ոչ զօրեցի տանել այսմ արարչաւանդ պարգեւացս. (Ուռպ.։)


Արարչութիւն, ութեան

s.

creation.

NBHL (3)

Իբր ի թանձրացեալն, Աստուած. կամ որպէս Աստուածութիւն.

Սէր արարչութեան ստիպեաց զինքն՝ առնել զարարածս։ Արար ընտրողս արարչութեան (այսինքն ճշմարտին Աստուծոյ). (ՅՃԽ։)

Ընդէ՞ր Մովսէս պղնձի օձ կազմէ, ոչ հրաման տուեալ նմա յաղագս որակութեան արարչութեան. (Փիլ. այլաբ.։)


Արաց

s.

sixth ancient month of the Armenians.

NBHL (1)

Մետասաներորդ ամսեանն, որ է ինքն արաց. իմա՛ ըստ եբր. սէպաթ, որ է մետասաներորդ ի նիսանէ. (Զքր. ՟Ա 7։)


Արբանեակ, նեկաց

s. ast.

footman, groom, waiter;
servant;
— մոլորակի, satellite.

NBHL (4)

πρύτανης administrator, ὐπουργός minister, προαγωγός perductor, ἁκόλοωθος pedissequus, ὐπήκοος subditus Յարբունս հասել սպասաւոր ժիր. որ եւ կոչի մանուկ, պատանեակ. համբակ. սպասեակ. ծառայ. պաշտօնեայ. որպիսի եւ է սպասահարկու. գործօնեայ. գործակալ. գործակից. կամարար. կամակատար. մատակարար. հպատակ. հետեւօղ. առիթ. միջնորդ.

Զարբանեակս յառաջ քան զիշխանն նազելի եւ պարկեշտ համարին. (Փիլ. ՟ժ. բան.։)

Փորձէր, եւ արբանեկաւ վարէր. (Ածաբ. ի կիպը։)

Ոչ ընդ արբանեակսն, այլ ընդ վարիչն պարտին զարմանալ։ Զհրեշտակս՝ արբանեակս գիտեմք յօգնականութիւն մարդկան. (Եզնիկ.։)


Արբանեկեմ, եցի

vn.

to serve;
— ցանկութեանց, to be the slave of one's passions.

NBHL (5)

ὐπηρετέω ministro, ὐπουργέω, -γω inservio, subministro Ծառայել. սպաս տանել. սպասաւորել. հետեւել.

Արբանեկել նոցա եւ սպասաւորել ի կապանսն. (Փարպ.։)

Մատակարարել. բաշխել. պաշտել.

Արբանեկել զպիտոյս, կամ զբարեացն սպասաւորութիւն. (ՅՃԽ. ՟Դ։ Պիտ.։)

Ախոնդիքն զիա՞րդ զայսպիսի ներգործութիւն տեւէ եւ տոկայ արբանեկել. (Մագ. ՟Ծ՟Է։)


Արբեալ

adj.

drunk, inebriated, intoxicated;
գան —, whipped, beaten with a stick.