pure, unmixed, neat, unadulterated.
· Calfa
Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiальι 1. 6 պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, ան և ա կրկնակ բացասականներով։ Հիւնք. յն. ἀναβαϰχεύω «Բաքոսից ներշնչուիլ»։ Ոմանք ուզում են մեկնել ապականիլ բա-ռից, իբր թէ ան-ապակ «չապակա-նուած». ռայզ այս մեկնութիւնը սխալ է, որովհետև ապականիլ բայի արմատը ապակ չէ։
weak, feeble, unmanly, timid, pusillanimous, cowardly;
gigantic, enormous, monstrous.
· Calfa
ՆՀԲ լծ. թրք. իրի, հա՛մ իրի «խոշոր»։ Տէրվ. Altarm. 85 անարի «հսկայ» և ա-նարի «երկչոտ» բառերը նոյն համարե-լով՝ դնում է զնդ. anarya, ինչպէս որ արի «քաջ» = զնդ. airya, որով երեք բա-ռերն էլ հաւասարապէս Արեաց անունից ծագած են լինում։ Հիւբշ. 25-26 թէև Անարի ազգի անունը զնդ. anairya-ձևին է կցում, բայց սխալուելով ՆՀԲ-ից, ա-նարի «երկչոտ» և անարի «վիթխարի» բառերը հայերէն այր բառից ծագած է համարում անխտիր։
course.
· Calfa
, արմատ, որ հների մօտ առանձին գործածուած չէ. յետնաբար միայն կայ Գր. տղ. յեմ. Մարթին. որից արշաւել «յարձա-կելու համար վրան վազել» ՍԳր. Ագաթ. Վե-ցօր. արշաւիլ Եզն. Ոսկ. ես. Եփր. ծն. արշա-ւանք ՍԳր. Կոչ. Սեբեր. Ագաթ. ձիոյ արշա-ւանք «մէկ ասպարէզ» Ագաթ. արշաւահան-դէս Մծբ. յարշաւանի (կարդա՛ արշաւակի) Վեցօր. 129. արշաւասոյր Ագաթ. ձիարշաւ Մեսր. եր. Արծր. Գնձ. քաջարշաւ Խոր. կա-ռարշաւ Պիտ. ծովարշաւ ԱԲ. գրչագրի սխալ է շաւակի Բուզ. 182, որ պէտք է կարդալ արշաւակի։ Նոր բառեր են արշաւախումբ, սրարօաւ. նաւարշաւ, քառարշաւ ևն։
field, piece of arable land, soil.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. არტავარი արտավարի «եօթը փթանոց չափ» (փոխառեալ է հյ. ար-տավար բառից, որ ծագում է արտ և վարել բառերից). քրդ. ard, ārd, erd, hhard «հող, դաշտ, արտ». հմմտ. Ալշ. Մշ. յարդ ձևը՝ ո-ոից ուղղակի քրդ. hhard. (սխալւում է Justi, Dict. Kurde, էջ 5, որ այս բառերը համա-ռում է արաբ. ard, arz ձևից)։
cf. Արփի.
· Calfa
ՆՀԲ արև բառից. (այսպէս նաև Ալիշան, Հին հաւատք, էջ 85), Lagarde, Ur-gesch. 797 օսս. arw «երկինք» բառի հետ։ Մերժում է Հիւբշ. Arm St. էջ 18, որովհետև օսս. arw պատկանում է զնդ. awra «ամպ» բառին։ Tomaschek. Die álten Thraker, II. 52-3 սանս. rupa «գեղեցկութիւն» ևն։ Bugge KZ 32, 66 համեմատում է արև բառի հետ, օրէնք դնելով որ հյ. v ձայնը r-ից յետոյ դառ-նում է փ. ինչ. երևիլ-երփն։ Հիւբշ. 424 սխալ է գտնում այս մեկնութիւնն էլ։ Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 159 արփող մեկնում է առ+փող, այսինքն այն ժամը, երբ քաղաքի դռները կող-պում էին փողահարութեամբ։ Schef-telovitz BВ 29, 35 երին բառի հետ հնխ. prepso, յն. πρέπω «երևիմ»։ Pe-dersen. Հալ. դր. լեզ. էջ 34 արփի=լտ. apricus «արևոտ» և կամ հյ. երփն?Peters. son LUA 1916, 33-4 (ըստ Pokorny 2, 499) երփին բառի հետ միասին հա-նում է հնխ. ser, sor «կարմիր» արմա-տից. հմմտ. լեթթ. särts «երեսը կար-միր», լտ. sorbum «սին պտուղը», լիթ. serpes «դեղին ներկ տուող մի խոտ» ևն։
king;
prince, monarch, potentate, sovereign;
արքայից —, king of kings, emperor;
կեցցէ՛ —, God save the King! long live the King!
· Calfa
. ե հյ. «թագաւոր» ՍԳր. որից ար-քայագունդ Բուզ. Ագաթ. արքայատուր Ա-գաթ. Կորիւն. օձարքայիկ Կող. 155. արքա-յութիւն ՍԳր. Եւս. պտմ. Ագաթ. արքայորդի Դ. թագ. ժա. 12. Ոսկ. մ. ա. 6. աւելորդ բար-դութիւն է թագարքայ «թագով պսակուած արքայ», որ թէև գործածուած չէ, բայց նրա-նից է թագարքայածին «թագաւորից ծնուած» (նորագիւտ բառ) Պարակ. շար. էջ 21։ Բառիս բուն պարղական արմատն է արք, որ թէև գրաբարի մէջ առանձին գործածուած չէ, բայց կայ մի խումբ բարդութեանց մէջ. այս-պէս՝ արքունի ՍԳր. Ագաթ. Ոսկ. մ. բ. 8. առքունիք ՍԳր. Ագաթ. Սեբեր. արքունուստ, որ և յարքունուստ ՍԳր. Ագաթ. արքունատուր Ագաթ. Կորիւն. արքունական Յկ. բ. 8. Եւս քր. Ագաթ. Կորիւն. Գեղարքունի՝ տեղական յատուկ անուն ևն։ Եթէ գրչի սխալ չեն, հին են նմանապէս՝ արքական «արքայական» Եւս. քր. ա. 232. արքազունք «արքայազունք» Ագաթ. յետին են՝ արքապատկեր Ոսկ. գաղ. արքեան «արօայական» Ճառընտ. արքակո-րոյս Կեչառ. յաղէքս. արքակաղին Գաղիան. արքի, արքին, արքինի, արքենի «լաւ ուրճա-ցած, ազնիւ (բոյս)» Վստկ. 15, 19, 20, 35. արքիանալ, արքինանալ «բոյսի ուռճանալ. ազնուանալ» Վստկ. 23. արքինացնել «ազ-նուառնեւ» Վստկ. 16. հմմտ. արքայենի պը-տուղ «ընտիր պտուղ» Ոսկ. յհ. ա. 45 (այս-պէս ըստ ՆՀԲ. իսկ ըստ տպ. էջ 484 արքենի), արքունի գինի «ընտիր գինի» Ոսկ. մ. բ. 28. (պարսկերէնում ամէն ինչ՝ որ մեծ է, ընտիր և ազնիւ, կոչւում է [arabic word] š̌āh «արքայ». ինչ. šah-anǰīr «ընտիր թուզ», šahi-guharān «ընտիր գոհար», šāhluk «ընտիր սալոր», šāhbāl «մեծ փետուր», šah-ballud «շագա-նակ», šāhbuy «ընտիր անուշահոտութիւն», šahrāh «մեծ փողոց» ևն ևն)։ Նոր բառեր են փոխարքայ, արքայամորի, արքայիկ «ռաւա-ռաեան թագաւոր», արքայավայել, արքայա-ձուկ, արքայախնձոր, արքայադուստր ևն։
ԳՒՌ (dialectal) Գրականից փոխառեալ է արքայու-թիւն «երկնից արքայութիւն» նշանակու-թեամբ, որ ամէն տեղ կայ զանազան առտա-սանութեամբ. ինչ. Պլ. արքայություն, Ղրբ. որքըվօ՜թուն ևն։ Բնիկ գաւառական է Ակն Խրբ. արքենի «յաղթանդամ» (հմմտ. վերը արքենի Վստկ.)։-Կովկասահայ բարբառնե-րը գիտեն նաև արք «իշխանութիւն» ձևով մի բառ (Տփ. արք, Ղրբ. mրք, Երև. էրք, էլք), որ գործածական է հետևեալ ոճերի մէջ. Ու-րիշի վրայ ի՞նչ էրք ունիս «ինչո՞ւ իշխանու-թիւն ես բանացնում ուրիշի վրայ». էրք բա-նացնել «մէկի վրայ բռնութիւն գործ դնել, իշխանաբար վարուիլ, ճոխանալ», Որքով գալ «իշխանութիւն բանեցնել», Նրա վրայ արք ունէ «գերազանց է, կարող է նրան հրա-մայել, իրաւունք ունի»։ Այս բառը իմ Գաւա-ռական բառարանում, էջ 156ա համարել եմ արքայ բառի արմատը։ Չարաչար սխալ։ Բա-ռըս օտար փոխառութիւն է թուրք-թաթարա-կան լեզուներից. հմմտ. մանչուր. ❇ erki «բռնութիւն, ինքնակամութիւն, ] յան-դուգն համարձակութիւն, անսան [other alphabet] ձա-թիւն, ծնողքի պաշապանութեան վրայ յոյս դնելով՝ տղայոց յանդուգն արարքները» (տե՛ս Зaxаровъ, Ilолныи маньчжурскo-oyccк. cловарь, C. Ieт. 1875, էջ 87բ)։
small market town, borough, village.
· Calfa
Brosset JAs. 14(1834), էջ 36ე-4n։ համեմատում է բառս հյ. վանք, սանս. vani և վրաց. վանի բառերի հետ։ ՆՀԲ վան արմատից, որից նաև իջավան, օթեւան։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ Եւրոպա 1849, էջ 200։ Lagarde, Ges. Abhd. 149 ասոր. [hebrew word] avan, իբր երկուսն էլ van «բնակիլ» արմատից։-Lag. Urgesch. 909 զնդ. aonya «ա-նագ» բառի հետ՝ սրա նշանակութիւնը սխալ հասկանալով։ Haug GGA 1854, 250 զնդ. *avaāhanəm բառի հետ՝ ás «նստիլ» արմատից։ Մորթման ZDMG 31, 421 նոյն ընդ հյ. վան, սանս. vas «րնակիլ», որից āvasana «քաղաք». հպրս. āvahana, շօշական բևեռ. uvanis «քաղաք», գերմ. wohnen «բնակիլ». ասոր. avan (որ փոխառեալ է դնում), խալդ. [other alphabet] . որ կարդում է van կամ avan «քաղաք»։ Հիւնք. յն. αυονή «ցա-մաքութիւն»։ Müller WZKM 8. 183-1 պհլ. μ «պալատ», թալմուդ. [hebrew word] avnā «իջևան», արմատը aw, հմմտ. յն αυλή, լտ. aula «բակ»։ Աւետիսեան ՀԱ 1907, 281 ագանիմ բառի հետ։ Մառ տե՛ս Վան։ Պատահական նմանութիւն ունին սանս. avani «երկիր, հող», քրդ.
deposit;
consignment;
tradition;
offer;
յ— տալ, դնել յ—ի, to consign, to deposit.
· Calfa
-Պրս. [arabic word] avand «գահ, աթոռ, պաշ-տօն» (թախթ ու մէսնէդ) ըստ Բուրհա՛նի Կատի, Բուրհա՛նի Ջամի (էջ 13) և ֆարհա՛ն-գի Ջիհանգիրի բառարանների։ Չի գտնւում Գէորգ Դպրի բառարանում։ Սրանից է կաղ-մուած Պարսիզ [arabic word] Nihāvand քաղաքի անունը (տե՛ս Blochet, Liste géogr. էջ 2), որ ժողովուրդը սխալ ստուգաբանու-թեամբ մեկնում է «Նոյի գահ» (այս ստուգա-բանութիւնը յիշում է Կամուս, թրք. թրգմ. Ա. ZՈ1 և մերժելով մեկնում է «մեծ քաղաք»)։ -Աճ.
door
· Calfa
Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, բայց սխալ-մամբ համարելով պարսկերէն, որին հե-տևում է նաև ԱԲ։
cf. Կողամայր.
· Calfa
«կողամայր ձուկը». ունի միայն ԱԲ, իսկ ՆՀԲ թէև ա-ռանձին մոռանում է յիշել, բայց կողամայր բառի տակ դնում է հետևեալ վկայութեամբ, «Ձուկն անքիլոս, որ կոչի կողամայր, որո-վայնս ոչ ունելով, բայց միայն գլուխս և մերկ կողերս. ուստի կոտորատեալ տնկէ և առնէ զաւակս» Վրդն. ծն։ Այս տեղից առ-նելով Յայսմ. մըտ. 21՝ սխալմամբ գրում է. «Չուկն անթիլոս, որ կոչի կողամայր, ո-րովայն ոչ ունի...»։
s. bot. rye.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառեալ եմ կարծում ասօր. [arabic word] dešrā կամ ❇ daušrā «ave-na», որ ասորերէնի մէջ մենակ մնացած մի բառ է և մեկնութիւն չունի. Brockelmann, Lex. syr. 79բ բառիս համար իբր վկայու-թիւն գրած է միայն Hoffmann, Syrisch-arabische glossen, իսկ բառիս վրայ խոսել է Lów, Aramá̄ische Pflanzennamen N 81. ասորին կարող է հայերէն որևէ գրաւոր աղբիւրից տառադարձուած լինել՝ ա տառը սխալմամբ կարդալով տ։
intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.
· Calfa
, ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սո-վորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։
insolent, pert, bold, audacious;
—ս, insolently, pertly.
· Calfa
ՆՀԲ ապ և առ (չառօղ զխրատ) կամ ապ և թրք. ar «ամօթ» (իբր անառաև. ա-նամօթ)։ Պատկ. Maтepiалы I. 7 պհլ. arārūn «անմաքուր, անկարգ, անբնա-ևան, կեղծ, սխալ, չար» բառի հետ, որ մերժում է Հիւբշ. 104։ Փորթուգալ փա-շա, Եղիշե 235 պազենդ. [arabic word] avarun, որ նախորդի հետ նոյն էս
cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.
· Calfa
ՆՀԲ «ի ձայնէս մակ, այսինքն ի վերայ, կամ որպէս անիմայ»։ Հիւնք. ապ բա-ցասականով իմանալ բայից. (այս մեկ-նութիւնը սխալ է, որովհետև իմանալ բայը ածանցների վերջում դառնում է եմայ, իմաց, իմաստ, բայց ո՛չ բնաւ իմակ)։
red, of a fiery colour.
· Calfa
ի հլ. (ըստ ՀՀԲ ո հլ. որ սխալ է) «հրագոյն, հրափայլ, հրացայտ» Կոչ. 375. Գոր. և Շմ. 70. Վրք. հց. Մագ. Յհ. կթ., որից ատրագունակ նոյն նշ. ԱԲ. ըստ ՀԲուս. § 187 ատրագոյն նշանակում է նաև «adonide ծաղիկը, flor Adonis» (առնելով Ստ. Շէհրի-մանեանի հաւաքածոյից բայց ո՞ր ժամա-նակի բառ է)։
pistol.
· Calfa
Ուղիղ մեկնութիւնը տուաւ Տէրվիշեան, մի առանձին յօդուածի մէջ, որ տպուած է Մատիս 1882, փետր. 27. թ. 3124 և Լեզու 1887, էջ 124։ Սակայն Տէրվիշեա-նի սխալն այն է, որ օրինակ առնելոմ մնուճակ, ռոճիկ, տաճիկ, տահլիճ, վա-ճառ, արճին բառերը՝ որոնք պարսկերէ-նռւմ ունին z, կարծում է թէ պրս. z-ի դէմ միշտ գտնւում է հյ. ճ և ըստ այսմ մեևնում է ատրճանակ = պհլ. ataršǰa-nak կամ aturjanak։ Բայց այսպիսի պհլ. ձևեր չկան և պահլաւերէնը նոյն արմատը ունի zan-ձևով։ Այս պատ-կան մի ձևից՝ իրօք կամ ենթադրու-թեամբ այն անձի՝ որ առաջին անգամ ստեղծել է մեր ատրճանակ բառը նոր գրականում։-Հիւնք. մեկնում է բառս «թելադրուած ատրուշան-ից կամ թրգմ. բառիս հրացան» (ցան=ճան)։
male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.
· Calfa
= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.
straggler, marauder;
inroad, incursion;
— ծովու, corsair, pirate, sea-robber;
— առնել՝ դնել՝ տալ՝ արձակել՝ սփռել, to go marauding, to infest, cf. Ասպատակել, cf. Արշաւել.
· Calfa
, ի-ա հլ. «ձիով արշաւանք կամ յարձակում. 2. ձիով արշաւող, յարձա-կուող» ՍԳր. Եւս. քր. Բուզ. դ. 58. Ոսկ. ես. ոճով ասւում է ասպատակ գծել, տալ, սըփ-ռել, արձակել, առնել «արշաւել». նոյն ար-մատից են ասպատակաւոր Յոբ. ա. 17. Եդիշ. ասպատակել ՍԳր. ասպատակի կամ յաս-պատակի «արշաւակի» Վեցօր. 153, 16Ո դիւրասպատակ ԱԲ. նոր բառեր են ծովաս-պատակ, ձիասպատակ։ Ըստ ԱԲ կայ և աս-պատ «ասպատակ», որ անշուշտ մի յետին ձև է, ուր ակ սխալմամբ նուազական կար-ծուելով՝ ջնջուած է։
equerry, knight, squire, cavalier.
· Calfa
Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն
God, the Supreme Being.
· Calfa
հին և ընտիր բառ, որից ունինք մի քանի հարիւր ածանցներ. հնագոյններից յիշենք հետևեալները. աստուածառարռառ Ագաթ. Վեցօր. Կորիւն. աստուածաբեր Կո-րիւն Ագաթ. աստուածագէտ Ոսկ. Ագաթ. աս-տուածագիր Բուզ. աստուածախուი Եռն աս-տուածախօս Սեբեր. Ագաթ. աստուածախօ-նել Ոսկ. ա. տիմ. աստուածահար կոչ. աս-տուածանշան Եւս. քր. աստուածեղէն ՍԳր. Իւեռ ձն. Բուր. աստուածական Ագաթ. Եզն. Ոսկ. ես. անաստուած Եփես. բ. 12. Կոչ. բազ-մաստուածեան Եզն. Սեբեր. երեքաստուա-ծեան Սեբեր. չաստուած ՍԳր. Եզն. Սեբեր. յետին են աստուածունի «աստուածային» ևնևր հաւ. 315. աստուածարել, աստուածա-րեալ ևն՝ ար մասնիկով. հմմտ. մեծ-ար-ել, հրաժ-ար-իլ։-Մեր քերականութիւնները սո-վորեցնում են թէ Աստուած բառը նշանակե-բով «ճշմարիտ Աստուածը», հոլովւում է Աս-տուծոյ, յԱստուծոյ, Աստուծով, իսկ «չաս. ռուած» նշանակութեամբ հոլովւում է աո-տուածոյ, աստուածոց, աստուածով ևն (տե՛ս Բագրատունի, Քերակ. զարգաց. էջ 24), բայց այս կանոնը սխալ է։ Ստոյգն այն է, որ ա-ռաջին նշանակութեամբ բառս երբեք ամ. բողջովին չէ գրուած մեր ձեռագրերի մէջ, այլ միշտ պատուվ՝ Ած, Այ, յԱյ, Ավ։ Օրինակի համար կրկնագիր Ագաթանգեղոսի մէջ ած, ოծն. ιծ, զածս պատահում է 10 անգամ, իսկ բարդութեանց մէջ 20 անգամ և միշտ գրուած է ած. սեռական այ՝ 20 անգամ. բա-ցառական յայ՝ 3 անգամ. ընդամէնը 53 ան-գամ և միշտ պատուով (տե՛ս իմ յօդուածը ՀԱ 1913, էջ 4)։ Այսպիսի համառօտագրու-թիւններով ի հարկէ կարելի չէ իմանալ բառի ճիշտ ընթերցումը. բայց կարելի էլ չէ առանց պատճառի պնդել թէ հին հնչումն էր Աստու-ծոյ։ Ընդհակառակը՝ յոգնակի հոլովները, չաստուածոյ սեռականը, անաստուած, ան-աստուածի, անաստուածիւ ձևերը և հայերէ-նի ընդհանուր ձայնափոխութեան օրէնքները ցոյց են տալիս թէ հին հայերէնի մէջ աստու-ծոյ ձևով մի բառ չէր կարող գոյութիւն ունե-նալ և թէ աստուած՝ ամէն նշանակութեամբ էլ հոլովւում էր աստուածոյ, աստուածով ևն. Մեր ձեռագրերում կան արդէն մի քանի դէպ-քեր, որոնք վերի կանոնին հակառակ են. այս-պէս՝ էջմիածնի Կարինեան թ. 526 ձեռագրի (ՋՉ=1457 թուից) մագաղաթեայ պահպա-նաևում գտնում ենք աստուծոյն ամբողջա-կան գրութիւնը (Գրծ. ե. 43, որ տպագրում աստուածոյն է. Մ. վրդ. Մաքսուդեանց ՀԱ 1913, 312). կրկնագիր Ագաթանգեղոսում՝ էջ 52բ գրուած է աստուծոց և 30 ա աստու-ծոցն (Աճառ. ՀԱ 1913, էջ 4). բայց երեք պա-րագային էլ խօսքը չաստուածների վրայ է և հետևաբար՝ ըստ ենթադրեալ կանոնի՝ պիտի լինէր աստուածոյ, աստուածոց։-Աստուծոյ, ձևը միջին հայերէն է, որ կանոնասորապէս յառաջացած է հնագոյն *աստուածոյ սեռա-կանից, միջին ա-ի անկման օրէնքը հաստա-տուելուց յետոյ. *աստուածոյ ձևը տառացի գրուած չլինելով անհետացել է և ժողովրդա-իսկ հնագոյն բնագրերի մէջ։ (Այս գաղափա-րը յայտնած և պաշտպանած է Meillet. վեր-ջին անգամ տե՛ս իր Altarmenisches Fle-mentarbuch1913, էջ 20. Հիւբշման ևս համա-ձայն է նրան (անձնական). միայն Pedersen ծում է թէ աստուծոյ հին հայերէնի յատուկ մի ձև է և յառաջացած է երաժշտական շեշ-տի պատճառով *աստուածոյ նախաձևից։ Բայց այս պարագային ինչո՛ւ «չաստուած» նշանակութեամբ մնաց աստուածոյ։
smalled
· Calfa
ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն
cf. Առատուկ.
· Calfa
ՆՀԲ նոյն ընդ առասան, իտալ. ritta։ Սխալ է առատոկ ձևը՝ որ տալիս է ՓԲ։ Պատահական նմանութիւն ունի պրս. [arabic word] rada «կամնաս սյլ. և է տախտակն
fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.
· Calfa
. ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,
stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.
· Calfa
«նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։
vest;
waistcoat;
flannel waistcoat;
night waistcoat;
bodice;
cloak, mantle;
tunic.
· Calfa
, ի-ա հլ. «պատմուճան, վերար-կու» ՍԳր. Եփր. ծն. էջ 51. Լաստ. որից բան-կոնակ «խեղճուկ հագուստ» Եւագր. 126. Վրդն. ծն. Տօնակ. նոր գրականում ընդու-նուած է բաճկոնակ «շապիկի վրայից հագ-նելու կարճ ու անթև հագուստը, ֆր. gilet, ռուս. жилeтъ, թրք. yelek», իսկ բաճկոն «բաճկոնակի վրայից հագնելու թևաւոր հա-գուստը. ռուս. пиджакь»։ Հնապէս էլ բաճ-կոնը շապիկի վրայից հագնելու զգեստն էր. հմմտ. Մտթ. ե. 40 «Եւ որ կամիցի ոք դա-տել և առնուլ զշապիկն քո, թո՛ղ ի նա և զբաճկոն քո»։ Սրա բացատրութիւնը տալով Երզն. մտթ. 125 գրում է. «Տեսակ բանիս թուի ինձ սխալ գոլ ի թարգմանչաց կամ ի գրչաց. քանզի բաճկոն վերինն է և շապիք ներքինն, որպէս ասէ Ղուկաս թէ՝ Եւ որ հա-նէ ի քէն զբաճկոն քո, մի՛ արգելուր ի նմա-նե և զշապիկս»։ Նկատողութիւնը ճիշտ է, բայց իրողութիւն այն է, որ մեր Հայրերը թարգմանել են ճիշտ այն՝ ինչ որ գտել են յունարէնում. ϰαὶ τῶ ϑέλοντί σοι ϰριϑῇναι ϰαὶ τὸν γιτῶνά (տակի հագուստ) σου λαβεῖν, ἂφες αύτώ ϰαὶ τὸ ἰμάτιον (վրայի հագուստ)։
arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.
· Calfa
, ի-ա հլ. «թև» ՍԳր. նմանու-թեամբ «զօրութիւն, իշխանութիւն» Յոբ. խ. 4. «բանակի թև» Վեցօր. ը. 174. «ճիւղ, ոստ» Եզեկ. ը. 27. «արմաւի ողկոյզ» Վրք. հց. Ա. 176. «որթատունկի ճիւղ» Բուզ. 99. ոռեռ բազկակից «աջակից, օգնական» Ագաթ. բազկատարած Ագաթ. Կորիւն. բազկանոց «ապարանջան» Գնձ. բազկարձակ «ճիւղա-ւէտ» Ագաթ. բազկացի «թևով» Քեր. Երզն. և Նչ. երկայնաբազուկ Եւս. քր. հաստաբա-զուկ Խոր. բազկել «համառօտել, կարճել» Բ. մկ. բ. 29. «կոտորել, ջարդել, սպանել» Յհ. կաթ. 361, 380 (սխալ հետևողութեամբ յն. βραγίων «կարճագոյն, համառօտագոյն» բառի, որ պատահաբար նման է βραχίων «թև, բաղուկ» բառին), նոր բառեր են բազկաթոռ, բազկերակ ևն։-Այս արմատի՛ց է արդեօք նաև բազկել «պատմել» Բառ. երեմ. էջ 44։
-Պհլ. bazuk «թև» բառից, որ աւանդ-ւած է սխալագիր bāzih գրչութեամբ։ Այս բառի հետ նոյն են զնդ. bāzu-սանս. [other alphabet] bahu, պրս. [arabic word] bāzū, աֆղան. bā-zu, քրդ. bazink, bask, զազա bazin, բե-լուճ. bāzk «թև», օսս. bazug «թևի վերի մասը, թև» (Horn § 167)։-Արիական այս ձևերին ցեղակից են դրւում յն. πῆχος, πά-χος «արմուկ, նախաբազուկ», թոխար. po-kem «բազուկ», հհիւս. bógr, անգսք. bóz, հբգ. buog «յօդ, կցուածք, ուս» (Boisaq 781), որոնք նախորդների հետ միասին երե-վան են հանում հնխ. bhāg'hu-։ Կարելի է կարծել, որ հյ. բազուկ լինի բնիկ՝ լառա-ջացած հնխ. bhāg'hu-ձևից. հնխ. g'h>հլ. զ ունինք դեզ, լիզել, մոզի, ոզճի և տիզ բառերի մէջ. -ուկ մասնիկի համար էլ հմմա-արմուկն, աղմուկ։ Այս առթիւ եղած քննու-թիւնները տե՛ս Հիւբշ. Arm. Stud. էջ 21, որ վարանում է բառը բնի՞կ թէ փոխառեալ ոնդունելու մէջ. հմմտ. նաև Lagarde, Arm. Stud. § 323, Meillet MSL 7, 58, Pokorny 2, 130, որոնք փոխառութիւն են համա-րում։ Այսպէս է ընդունում վերջապէս նաև Հիւբշ. 114։
cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.
· Calfa
, ի-ա հլ. (կայնաև ռ հլ. որ յետ-նաբար աւելի է տարածուած. հմմտ. բաժա-կոյ Եփր. համաբ. 210) «գաւաթ, ըմպա-նակ», փոխաբերաբար «2. գինի կամ ըմպե-լիք, որ բաժակի մէջ է լցուած. Յ. չարչարան-քի, վշտի, ուրախութեան, սիրոյ և փրկու-թեան նշան. 4. ծաղկի պարունակը» ՍԳր. Վեցօր. 94։ Որից բաժակիկ Մանդ. բաժա-կեան «մէկ բաժակ պարունակութեամբ» Պտմ. աղեքս. բաժակել «բոյսի շուրջը փոս բանալ՝ ջրելու համար» Փիլ. լին. էջ 12 և յովն. 610. Պիտ. Սարկ. քհ. բաժակակալ (որից հա-մառօտուած բաժակալ) Եղիշ. հրաբաժակ Ագաթ. բաժակագող ԱԲ. բաժակաման ԱԲ. գրուած է նաև բարժակ Վրք. հց. Նանայ 377. (հմմտ. բաժանել և բարժանել) և սխալ ստուգաբանութեամբ՝ բաժանակ Մխ. երեմ. (իբր թէ բաժանել բառից հանելով)։ Նոր գրականում ունինք բաժակաճառ, բաժակա-ձև, բաժակահարութիւն ևն։
Հներից Վարդան վրդ.՝ Սաղմոսաց մեկ-նութեան մէջ, գլ. ճժե., էջ 385 համա-րում է բառս յառաջացած բաժանել բա-ւից. «Բաժակ՝ աման գինւոյ, բաժանիչ ասի»։ (Այսպէս մտածելով է, որ Մխ. ե-րեմ. գրում է բաժանակ և ո՛չ իբր սխալ
stray, misled;
dissipated, absent.
· Calfa
. անստոյգ իմաստով բառ է. հնա-գոյն գործածութիւնը և հարազատ նշանակու-թիւնը «մոլորիլ, շեղուիլ, ծռիլ, խոտորիլ» երևում է աղամողիլ բայից՝ հետևեալ օրինակ-ներում «Չուղղորդ ճանապարհն գնայցեն և չաղամողիցեն առ անտեղեկութեան. ի մտաց այլուր աղամողելոյ» Ոսկ. մ. ա. 6. 13. -երկ-րորդ՝ «ցրուիլ, զնդիլ». «Բազում հետք ևն առամողեալք յամենայն կողմանս-Վեցօր. թ. 190 «Մի՛ ոք այսուհետև լի-ցի յարդ և մի՛ այսր անդր աղամո-ղեալ իբրև զունդ». Ոսկ. մ. ա. 11։ Այս ի-մաստն ունենալու է նաև աղամողումն «ցըր-ւումն» «Յարդգողի ծիր, ոմանք կարծեն գոլ լուսոյ աղամողումն, զոր աստեղքն փայլա-կեն». Փիլ. նխ. բ. էջ 101. որի հետ հմմտ. Շիր. էջ 47. «Սորին հրոյ սակի է զոր ցոլմունք աս-տեղաց անուանեմք. քանզի առ ի յոյժ բախ-մանց շրջագայ պարունակացդ շարժելով զյարմարական գնացս՝ երևումն լինի վերին լուսոյն... և ի յաղամողել լուսոյն է առ փայ-լատակիւն՝ առ ի ցրուել ուժգնութեան օդոյն»։ նաև Շիր. էջ 66 աղամողել հրոյ «ցրւումն հրոյ»։ Յետին հեղինակները սակայն գործա-ծռւմ են զանազան իմաստներով. այսպէս՝ Փիլ. այլաբ. էջ 165 օձի շարժումների մասին խօսելով ասում է. բազմաման և շաղապատ, և աղամող բազմապատիկ, որպէս օձին շար-ժումն։ Այստեղ կարող էինք աղամող բառն ըստ հին նշանակութեան դնել «ծուռու մուռ», ռայց յն. բնագիրն ունի «խատուտիկ, գոյնըզ-գոյն», և ըստ այսմ Նչ. եզեկ. մեկնում է «բազմագունի, աղամող՝ ըստ Ակիւղասայ». Հին բռ. մեկնում է «գելաթիւր կամ անդարձ» (ուզում է ասել «շատ ոլորուն»)։ ՀՀԲ, որից և ՓԲ. մեկնում են աղամողել «մթնել, սևանալ». որ յայտնապէս սխալ է։ ՆՀԲ աղամող «խա-տուտիկ», աղամողիլ «այլայլիլ, այլափոխիլ, այլագունիլ, ծածանիլ, խառնակիլ. 2. խոտո-րիլ, մոլորիլ, տատանիլ, ցնդիլ», աղամողումն (լուսոյ) «տատանումն»։
excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Քրդ. [arabic word] axpīn «պարար թիւն, ժեխ», axpin dain «աղբել, հողը պարարտացնել», թրք. գւռ. Կր. աղբ (Բիւր. 1898, 626), Սեբ. Տր. axpun «աղբուն, արտի համաո պատրաստուած աղբ, պարարտու-թիւն», axpunlamak «աղբունել, արտը աղ-բով՝ պարարտացնել» (Յուշարձ. 328). այս բոլորի համար հմմտ. յատկապէս գւռ. աղբ (ախփ) «մտոխրախառն կղկղանք արտաքնոց-ներում», աղբուն «արտերը պարարտացնելու համաո պատրաստուած աղբ», աղբունել «ար-տո պարարտացնելու համար աղբ փռել»։ Սխալւում է Krālitz-Greifenhorst ՀԱ 191։ 260՝ որը կարծում է թէ թրք. axpun յառա-ջացած է հյ. աղբ-ն որոշեալ ձևի վրայից։ բար աղբեր (ուղ.) և աղբիւր։ Ածանցման մէջ մտնում է երեք ձևով. 1. աղբեր-ինչ. աղբե-րակն ՍԳր. Ոսկ. ես. աղբերանալ Խոր. աղբե-րահոս Շար. 2. աղբիւր-. ինչ. աղբիւրակն, աորիւրանալ, աղբիւրահոս. 3. աղբևր-. ինչ. աղբևրուկն, աղբերացուցանել, աղբևրանալ. սրանց մէջ հնագոյնն է աղբեր-ձևով կազմու-թիւնը. միաները յետնաբար այլափոխեալ գրչութիւններ են։ Հետաքրքրական ձև է աղբ-րըհար «հարբուխ» (Թորոսեան, Տետրակ հմռ. բառարանի, 1794, էջ 19)։
now ! now then ! come on !
· Calfa
Peterm. 29, 34, 25 յն. άγε, լտ. age «օ՛ն, բե՛րի մէջ»։ Այսպէս նաև Հիւնք։ Այս մեկնութիւնը թէև շատ ճշմարտա-նման, բայց սխալ է γ-g-ղ ձայնա-փոխութեան պատճառաւ, որ անկարելի է։ Եթէ մեր բառը յունարէնից փոխա-ռութիւն լինէր, պիտի ունենար *ագէ ձևը, իսկ եթէ բնիկ հայ լինէր և յոյն ձևին ցեղակից՝ պիտի ունենար *ած ձևը։ Նկատելի է նաև թէ Ս. Գրքում բառս շատ անգամ համապատասխա-նում է յն. բնագրի μή ϰαὶ, ἀλλά, γαρ ձևերին. մինչդեռ եթէ յունարէնից փո-խառութիւն լինէր, ամէն անգամ ἀγε ձևի դեմ դրուած պիտի գտնէինք։ Այս պատճառաւ ահա Lagarde, Տէրվիշեան և Հիւբշման չեն ընդունած այս մեկ-նութիւնը։ Ըստ Տէրվ. Նախալ. 63 բառս հյ. աղաղակ, աղմուկ, յն. ἀλαλά, սանս. ār «օրհնել», are «աղէ՝» ռա-ռերի հետ գալիս է հնխ. ar արմատից։
brick;
tile.
· Calfa
, ո հլ. «թուղլա, քարփուճ» ՍԳր. Ա-ռաթ. Եւս. քր. որից աղիւսադուռն Երեմ. խգ. Չ. աղիւսաթիւ Ելք. ե. 19. աղիւսեալ Ոսկ. ա-ղիւսարկ «աղիւսաշինութիւն» ՍԳր. Ոսկ. ա-ղիւսակ «աղիւսի կտոր. 2. ցուցակ» Փիլ. Գնձ. (Կովկասում սխալմամբ դարձել է աղիւսեակ). աղիւսակերտ, աղիւսապատ (նոր բառեր)։
ՓՈԽ (borrowing) Հայերէնից հին ժամանակ փոխա-ռեալ է վրաց. აღიზი ալիզի «աղիւս», որ ներկայացնում է մեր ղ-ի հնագոյն արտա-սանութիւնը։ Յետին շրջանում, այսինքն ղ տառը խ-ի մօտ հնչումն ստանալուց յետոյ, մեզանից փոխ է առնուած պրս. [arabic word] āxīz «աղիւս»։ Սխալւում են այն բոլոր քննիչները՝ որոնք կարծում են թէ հայերէն բառը պարս-ևերէնից է փոխառեալ. պարսկերէն x ձայնից անկարելի է ստանալ հյ. ղ (=l), բայց հա-յերէն ղ (=γ) կարող էր ղառնալ պրս. x
buckle, ring;
button;
lock;
baggage, equipage;
goods and chattels.
· Calfa
. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։
kingfisher;
halcyon.
· Calfa
(սեռ.-ի) «մի տեսակ ծովային թռչուն, ծոված, alcedo hispida, alcedo smyrnensis L» Վեցօր. 169, 170. աղկիոնիդաս աւուրք (յն. αλϰυονίοες ήμεροι, ǰours alcyoniques) «ձմեռային արե-վադարձից 7 օր առաջ և 7 օր յետոյ եղած շրջանը, երբ ծովը խաղաղ է լինում և աղ-կիոնը բոյն է շինում» Վեցօր. 170 (զանա-ղան սխալ գրչութիւններով՝ որ տե՛ս Վար-դանեան ՀԱ 1922, 653)։
desert, uninhabited, deserted, uninhabitable, solitary, uncultivated, desolate.
· Calfa
ՓՈԽ (borrowing) Վրաց. ამაო ամառ «ի զուր, պա-րապ, սնոտի, սուտ, սխալ, անհիմն», ამა ամաոդ «ի զուր» (այս իմաստի հետ նոյն է Մագ. ամացի «ի զուր»). ამაოება ամառեբա ռունայնութիւն», ამაოხრებელი ամառխրեբե-լի «աւերիչ» (որ է «ամայի դարձնող»)։ Մառ Tekcm. и Paз. VI, физиол. 1904, էջ xxxI յիշում է վրաց. ამავოა ամավոյ ձևը։
provision;
cf. Համբար.
· Calfa
«շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։
great coat, riding-coat or hood, cloak.
· Calfa
ՆՀԲ լծ. յն. εμάτιον «զգեստ»։ Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lagarde, Arm. Stud. § 84։ Հիւնք. քղամիդ-ից։ Բառը նախապէս միայն Յես. է. 21 վկայու-թիւնից յայտնի լինելով՝ կարծում էին թէ Ս. Գրքի ասորական թարգմանաւ-թեան հետքերից է, ըստ որում ասո-րականումն էլ նոյն տեղը գրուած է amela։ Հիւբշ. Ուսումն. փոխ. բառից, թրգմ. Տաշեան 1894, էջ 14 ծանօթ լի-նելով միայն ասորերեն բառի առաջին ձևին և հայերէնի հետ անհամաձայն գտնելով՝ կարծում է թէ ամղան յու-նաձև ❇μλαν հայցականից է։ Բայց Arm. Gram. 300 հրաժարած այս կառ-ծիքից՝ հյ. բառը սրբագրում է ամղայ, իբրև հասարակ գրչագրական սխալ։ Նմանաաէս Վարդանեան, Բառաք. դիտ. Բ. 13 (=ՀԱ 1913, 557) ամղանի ն տա-ռը մօտի մի թուականի (ամղան մի Յես. է. 21) մ-ից յառաջացած է կար-ծում։ Այս բոլոր ենթադրութիւնները ան-միջապէս կջնջուին, երբ նկատի ու-նենանք այժմ Ոսկեբերանի երկու նոր վկայութիւնները, ասորերէնի երկրորդ āmlōn ձևը և յաջորդ՝
consort, husband;
wife, spouse.
· Calfa
նիլ արմատից)։ Lagarde, Urgesch. Arm. 535 սանս. paç «համաձայնիլ» առմատին է կզում։ Evald, KZ 6, 12 և Müller SWAW 38, 583 ամ=sam(կից) + սանս. vas «բնակիլ»։ Müller, Orient und Occident 3, 347 զնդ. ham-vas = սանս. sam-+vaç «համամիտ, համա-խորհուրդ»։ Lagarde, Baktr. Lex 14 պրս. [arabic word] āmusni (այսպէս նաև Պատկ. Marep. I 7, Հիւնք. և Թիրեա-քեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 192, Արիահայ բռ. էջ 25). բայց Lagarde ենքը Arm. Stud. § 85 մերժում է։ (Այս պարսիկ բառը գրւում է āmusnī, asni, asi. նշանակութիւնը ԳԴ հետևեալ ձե-վով է բացատրում. «ի Պարսիկս ընդ միով արամբ կանայք երկու կամ երեք՝ զիրեարս ասի կոչեն»։ Այս նշանակու-թիւնը յարմար չէ մեր բառին և հե-աևաբար նմանութիւնը պատահական է)։ Bugge, Lyk. Stud. 1, 56 իբր հնխ. səm-euk'inā «համաբնակ, ընակակիռ». հմմտ. սանս. ökas «բնակութիւն» և լիւկ. eus «բնակիչ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 191 ուսանիմ բայի հետ։ Ճիշտ մեկնութիւնը տուաւ Meillet, նախ MSL 9, 50 (հաղորդեց Հայկ Պէրպէրեան. նամակ 21 փետր. 1933) և յետոյ BSL 95, 8, Ernout-Meillet 1100։ Նոյնն են ակնարկում նաև Bugge և Pedersen, տե՛ս վերը։ Այս մասին տե՛ս նաև Ben-veniste BSL, հտ. 35. ж 104, էջ 104։ ԱՄՈՒՏ «լուծ, joug». գիտէ միայն Քա-ջունի, հտ. Գ. էջ 8 բ. նման մի բառ չկայ պարսկերէնում կամ արաբերէնում (չունին ԳԴ և Կամուս). ամոլ բառի սխալ մի ընթերցուա-ծը չէ՞ արդեօք (և կամ խամութ ըստ Աղասի Չթչեանի)։
solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened.
—, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.
· Calfa
ՆՀԲ լծ. թրք. (իմա՛ արաբ.) մամուր «շէն», էմին «ապահով»։ Bö̈tticher ZDMG. 1850, 350 սանս. amura «ան-սխալ», որ չընդունեց ինքը Lagarde. Arm. Stud. § 86։ Justi, Zendsn. ռնո. և սանս. amavant «զօրեղ» բառի հետ ևաս-կածով։ Էմին, Քերակ. էջ 37 ան-ուր։ Հիւնք. էջ 114 որմ բառից, իսկ էջ 237 սրմն բառից։ Մառ ЗВО 5, 320 ամուլ բառի հետ զնդ. apuϑra «անորդի» ձեւին է կցում, իսկ ИАН 1916, 237 հաւատ, հաւան. հաւաստի բառերի հետ դնում է յաբեթական sam արմատից, որից նաև վրաց. մծամս «հաւատամ»։
megrim.
· Calfa
(սեռ.-ի) «համարելը, մի բանի տեղ դնելը». մէկ անգամ ունի Եզն. էջ 287 «Եթէ յայն միտս ուխտաւորք էին, ապա. և կուսութիւնն չէր յանգարի կուսութեան» (այ-նինքն «ի համարի, ի կարգի». աշխ. կուսու-թեան հաշւում չէր, կուսութեան տեղ չէր կա-րող դրուել. հմմտ. Եզն. 286, Եւ ոչ ուխտա-ւորութիւնն. նոցա յուխտաւորութիւն համա-ոէր). որից անգարել «համարել, սեպել» Սեբ 138. անգարիլ «համարուիլ, սեպուիլ» Շիր. 16, 18։-Սխալ է ՋԲ անգար «վայելչութեւն».
there, yonder, in that place;
— ի ներքս, therein, within;
ի վեր —, there above, yonder above;
— ի վայր, down there, below;
— ... աստ, then... and now;
աստ եւ —, here and there.
· Calfa
Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-
field;
fallow, soil;
—ք, the fields, country.
· Calfa
Pictet ը. տպ. հտ. գ. էջ 112 սանս. anta «վերջ, սահման», հբգ. ente «վերջ». արմոր. añt «ակօս» բառերի հետ։ Ան-դաստան բառը Müller 3(1889), 149 կցում է պհլ. *andastān. բառին, որ է հպրս. ardastāna «Hochbau» ըստ Spie. gel, բայց «ամառանոց» ըստ Müller. (Bartholomae, Altir. wörtb. 133 սխալ է գտնում այս բացատրութիւնը և մեկ-
statue;
bust;
— վիթխարի, colossus.
· Calfa
(րտյ, րեաց) «արձան» Ոսկ. ես. և յհ. Կոչ. 101, 402. Եւս. պտմ. 104. Խոր. Եղիշ. մատն. 249. էլ. արիստ. 65 (յգ. սեռ. անո-բոց). Պիտ. որից անդրիագործ Ագաթ. անդ-րիաստեղծ Նիւս. բն. կրճատմամբ անդրագիր «արձանագրուած» Նար. խչ. կիսանդրի (նոր գրականի մէջ)։ Բառիս երկրորդ ձևն է անդ-րիանդ (գրուած նաև անդրիանտ, սխալ գրչու-թեամբ անդրիատ), ի-ա հլ. «արձան» Եւս. քր. բ. 268. Դամասկ. Նոննոս. որից անդ-րիանտագործ Ոսկ. մ. գ. 6։
cf. Անութ.
· Calfa
, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։
arm-pit.
· Calfa
, ի, ռ հլ. «թևի տակի փոսը, խօլթուխ» Բ. մկ. ժբ. 40. Երեմ. լը. 12. Բուզ. գ. 18. այս հին օրինակների վրայ կարելի է աւելացնել այժմ՝ «Խեցիս ջեռու-ցեալ յանթոն դնէին» Եփր. Վկ. արև. 30 «Գունդս կապարիս հրամայեալ է ջեռուցանել և դնել յանթս ձեր, մինչև ծակեսցի փոր ձեր» (Գոր. և Շմոն, էջ 70)։ Ածանցեալ ձևերն են՝ անթել «թևի տակն առնել» Կանոն. անթմէջ «անութի մէջտեղը» ԱԲ. ընդանթական «թևի տակի» Բժշ. անութքա, անութքայ «թևի կամ վզի տակ ուռեցք» Գաղիան. անթանոց «ու-սընդանութ կապուած ոսկու շարք կամ յան-ջագեղ կամար» Հին բռ. ընթանոց «ղենջակ» Ոսկ. ես. անթանոցիկ «թևի տակ դրած փոք-րիկ խուրձ ցորեն» Յոբ. իդ. 19. անթատակ «թևի տակը» Ոսկիփ. Աբր. կրետ. 84. նոյն բառը գրւում է անթ և անդ ձևերով (վերջին ձևով է Զքր. սարկ. բ. 52). Վարդանեան ՀԱ 1922, 280 սխալ գրչութիւն է համարում անթ, որ սակայն արդարանում է գւռ. ձևե-րով. նոր գրականում ընդունուած է միայն անութ, որից անթացուպ «խեղանդամի թևի տակ գաւազան», ուսընդանութ (իբր մէ՛կ բառ) «կրծքի վրայ խաչմերուկ»։
magpie, pie.
· Calfa
(որ և անձեղ, անձեղն) «կաչա-ղակի նման մի թռչուն է» Գաղիան. Մխ. ա-ռակ. «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն է» Մանրուս. (Արրտ. 257-8).-իսկ Կոչ. ժզ. և Եփր. խր. 224 անծեղք բառը գրչա-գրական սխալ է, որ պէտք է ուղղել անգեղք (յն. γον)։
to clothe or dress oneself, to wear, to put on;
to take lodgings, to pass the night, to sojourn, to dwell;
to stay;
— զրահս, to put on a breastplate or cuirass.
· Calfa
բառերին, Սխալ համեմատութեան պատ-ճառն այն է, որ այս բառերը գրում է câtu, câdar, որով č դառնում է գ։ Տերվ. Նախալ. 66 նոյնպես մեր երկու ռառեռո համեմատում է լտ. Induō, զնտ. aoϑra ձևերի հետ։ Հիւնք. հանում է այզ բառից՝ նոյնպէս «ըստ կրկին նշանակութեան»։ Վերի ձևով մեկնեց նախ Bugge, Btrg. 14։ -Karst, Յու-շարձան էջ 402 տգոյցք=սումեր. ag', ák «օղակ, կեռ», էջ 416՝ ազանել, ա-զոյցρ= մոնգոլ. xaga «զոցել», xagalgu «դուռ». xaga-lta «դղեակ», թունգուզ. ka «գոցել»։
palm, hollow of the hand;
brick.
hard.
· Calfa
«բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։
s. pl. cf. Ալաւսունք.
· Calfa
«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։
s. pl. the pleiades or pleiads;
cf. Բազմաստեղք.
· Calfa
«բազմաս-տեղք, բոյլք համաստեղութիւնը» Հին բռ. Ճառընտ. Վրք. և վկ. ա. 682. -երկու ձևերից մին սխալ գրչութիւն է։
cf. Աղխ. Ah ! Alas !
· Calfa
. ի հլ. «փականք. 2. օղակ. 3. կահ-կարասիք, ունեցած-չունեցածը. վաճաս-քի բեռներ. 4. ճամբորդների բազմութիւն, ամբոխ» ՍԳր. Ագաթ. «5. ցեղ, զարմ, ժողո-վուրդ» Սամ. անեց. 42 (Մեռանի Հայկ յանձն առնելով զաղխն՝ Արամանեկայ). «6. մարմնի յօդ» Մագ. որից աղխել, ախել «կողպել» Դատ. գ. 6. Ագաթ. աղխիլ «կողպուիլ» Բ. թագ. գ. 34. (տե՛ս և ախաղել Ոսկ. բ. տիմ. 241), ախեալ «փակուած, կողպուած, կոյս» (Ս. Կոյսի համար ասուած՝ ի կուսական ար-զանդէ և յախեալ մօրէ) Յհ. իմ. խոստ. 2 աղխամաղխ (կրկնութեամբ և մ յաւելուա-ծով. հմմտ. արհամարհ) «հակ հուկ ապրանք, բազմութիւն ընչից» ՍԳր. աղխազուր «կոշտ» (գրուած նաև ալխազուր) Խոր. աղխատրոյզ (կամ ախատրոյզ, աղխատրոյժ) «աւազակ» Յհ. կթ. ախատրուզել «կողոպտել» Պտմ. առ Լհ. բազմաղխաղխ «բազմախուսն» Սեբեր. գ. (ինչպէս պէտք է կարդալ ըստ Հիւնք. էջ 182՝ ձեռագիրների բազմախաղաղ ընթեր-ցուածը). «Որք զայսպիսի ինչ բանս և զանուանս և զկարգս ընդ միմեանս խառ-նեալ չզատանիցեն ի միմեանց, բազ-մաղխաղխ ինչ նիւթոց ընդ միմեանս խառնելոց նման են... գտանիցես այ-նուհետև զբազմաղխաղխ նիւթս ընդ մի-մեանս խառնեալ». աղխաղխակոյտ «բեռան հակերի պէս դիզուած» Մծբ. ը (երկիցս), Կոչ, ժղ. Ասող. Գ. խբ. Անան. ժմնկ. էջ 18 (առա-ջինների մէջ գրուած խաղաղակոյտ, վերջին երկուսի մէջ խաղխաղակոյտ. բոլորն էլ ոս-կորների դիզուած կոյտի համար է ասուած. ՆՀԲ մեկնում է «խաղաղ անշարժ մնացած կոյտ», որ յարմար իմաստ չէ. ըստ իս պէտք է ուղղել աղխաղխակոյտ). ճարտարաղխ Ոսկ. Ես. (անստոյգ և սխալ գրչութիւն). աղխաղ-խել «դիզել, կուտել, խռկել» Բ. մակ. ժա. 4. Ոսկ. Վեցօր. 129. աղխեալ գանձ (ուղղել աղ-խաղխեալ գանձ «դիզուած գանձ»՝ ըստ Նո-րայր, Հայկ. բառաքն. էջ 57) Սեբ. էջ 40։ ՆՀԲ լծ. տճկ. հալխա, հալվա «օղակ»։