Entries' title containing ր : 10000 results

Ապրեցուցիչ, չի, չաց

adj.

that saves, preserves, delivers.

· Calfa

NBHL (2)

Ոչ ես մատնիչ, այլ ապրեցուցիչ։ Ապրեցուցիչ, դարմանիչ. (Նար. ՟Ձ՟Բ. եւ ՟Ի՟Է։)

Եւ ծնար զնա մարմնով ապրեցուցիչ՝ աստուածածին. (Շար.։)


Ապրիլ, ի

s.

April.

· Calfa

Etymologies (6) · Adjarian

կամ նաև ապրիէլ (սեռ. ի) «հռովմէական տոմարի չորրորդ ամիսը» Լնան. շիր. 19, Արշ. Շնորհ. թղթ. Յայսմ. նոր գրականում գործածական է միայն ապ-րիլ ձևը։

-āն άτοἰλις կամ ἀπρίλιος բառից, որ ծա-գում է լտ. aprilis ձևից. բուն նշանակում է «երկրորդ», իբրև մարտից յետոյ երկրորդ ամիսը, ինչպէս ունինք quintilis (հինգե-րորդ) «յուլիս», sextilis (վեցերորդ) «օղոս-տոս». հմմտ. սանս. ápara-, հպրս. զնդ. apara-«վերջինը, երկրորդը», գոթ. afar «յետոյ», լատինի նախաձևը *aporo-s։ Լա-տինական տոմարի տարածման հետ այս բառն էլ անցաւ բազմաթիւ լեղուների. յի-շենք ի մէջ այլոց ֆրանս. avril, զերմ, april, իտալ, aprile, վրաց. აბრილი ապրի-լի, ռուս. aпрeль ևն ևն (Walde 52--53)։-Հիւրշ. 367։

Տաթև. հարց. 201 համարում է ծագած մի իմաստասէրի անունից։ Ուղիղ մեկ-նից ՀՀԲ։ Ըստ Benveniste Bsl д. a3 էջ 68-74 լտ. aprilis չէ՛ թէ ծադում է *aporo-s «երկրորդ» բառից, որ չէր կարող գոյութիւն ունենալ, այլ *apru ձևից, որ ետրուսկերէնի մէջ գործածա-կան էր՝ իբր կրճատում Aφροδiτη «Ասա-րիկ» աստուածուհու անուան (այլուր ❇αοω)։ Ինչպէս մարտ և մայիս, նոյն-պէս և ապրիլ նուիրուած էին աստուած-ների անուան.

ԳՒՌ (dialectal) Ախց. Պլ. աբրիլ, Ղրբ. ապրէլ ևն։

ՓՈԽ (borrowing) Հայերէնից փոխառութեամբ կայ գւռ. թրք. Ակն. abrel, Կր. abril (Բիւր. 1898, 626). հայերէնից փոխառութեան ապացոյց է b ձայնը։

«կեալ» տե՛ս Ապուր։

NBHL (1)

ԱՊՐԻԼ որ եւ գրի ԱՊՐԻԷԼ, ի. Ամիս հռովմայեցւոց չորրորդ ի յունվարէ, կամ երկրորդ ի մարտէ. (Արշ.։ Շ. թղթ.։ Հ=Յ. եւ այլն։)


Ապրիէլ

cf. Ապրիլ.

· Calfa

NBHL (1)

ԱՊՐԻԼ որ եւ գրի ԱՊՐԻԷԼ, ի. Ամիս հռովմայեցւոց չորրորդ ի յունվարէ, կամ երկրորդ ի մարտէ. (Արշ.։ Շ. թղթ.։ Հ=Յ. եւ այլն։)


Ապրիմ, եցայ

vn.

to live;
to obtain freedom, to escape, to fly.

· Calfa

NBHL (10)

σώζομαι, διασώζομαι, ἁνασώζομαι , ἑκφεύγω. salvor, servor, vivo եւ այլն. որ եւ ԱՊՐԵՄ. չ. (ի ձայնէս Ապուր, ապրանք, եւ այլն։) Զերծանիլ. ճողոպրիլ, ազատիլ. փրկիլ. կենդանի պահիլ՝ մնալ. կեալ. ապրիլ, խալըսիլ.

Ապրեցան ի հրոյն հնոցէ, կամ ի սրոյ, ի մահուանէ, ի ծովէ։ Եւ ապրեալք՝ յայնժամ գիտացաք, եւ այլն։ Ապրեսջիք ի ձեռաց թշնամեաց, կամ ապրեսցուք յանօրինաց։ Ապրեցարուք յազգէ աստի խոտորելոյ. եւ այլն։ Տէր, եթէ ննջեաց, ապա ապրի. եւ այլն։

Բազում այն էր՝ որ ապրեցանն, քան որ եթէ մեռանն. (Եղիշ. ՟Զ։)

Քաջաբար կեցայք, որ ապրեցայքդ. (Փարպ.։)

Դու ասէ կամիս զապրիլն (մեր), եւ նոքա զսպանանելն. (Լմբ. սղ.։)

Իմաստասիրութիւն է խոկումն մահու յապրիլ կենդանոյն։ Տղայք ծնանելով վեցամսայք եւ ութամսայք ոչ ապրին, իսկ եօթնամսայքն ապրին. (Սահմ. ՟Ը. ՟Ժ՟Դ։)

Չքնաղ ապրեցեալ. (Նար. ՟Հ՟Ա. ՟Հ՟Ե։)

Ընդ ապրեցելոցն ի հնոցին. (Շար.։)

Պահիլ՝ մնալ (բանից կամ իրաց).

Իսկ այս ապրի եւ լինի ի մերում տրամախոհութեանս։ Այսպիսիս ի մերում մտածութեան ապրի. (Անյաղթ պորփ.։)


Ապրիշում, շմի, շմոյ

s.

silk;
cf. Մետաքս.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

«մետաքս» կղկնտ. Միխ. ա-սոր. Գնձ. (գրուած նաև ապրշում). փոխա-բերական իմաստով է ապիրշում «ծառի վրայ մազանման մամուռ» Վստկ. 79. որից ապրիշմի «մետաքսեայ» Նար. տաղ. 473 ապրիշմագործ «մետաքս շինող (շերամ)» Պիսիդ. Վեցօր. տող 1293. ապրշմեղէն Թղթ. դաշ. 17. ապրիշմեղէն Յայսմ. նոյ" 8 (որ և պրիսմեղէն Մաշտ. ջահկ. պրիսմէն Սմբ. դատ. 21). ապրիշիմագործութիւն Մխ. ալ-րիվ. էջ 45։ Արդի գրականում ընդունուած է միայն արևելեանի մէջ աբրշում ձևով, իսկ արևմտեանը չէ ընդունած իբր ռամիկ (գործ է ածում նրա փոխարէն մետաքս)

= Պհլ. *aprēšum, պրս. [arabic word] abrešum, abrešam, աֆղան. wrešam «մետարս», պարս-կերէնից փոխառեալ են բելուճ. abrēsam. քրդ. avrīšim, ebrisim, armus, hewirmūs վրաց. մինգր. աբրեշումի, սվան. ինգիլ. աբրե-շում, թուշ. արրշուլ, ուտ. արբեշշում, խին. արվաշում, ասոր. [syriac word] abrīsum, արաբ. [arabic word] ibνīsum, թրք. ebrusūm, զնչ. ibi-šim, նյն. μπւρσίμι, սերբ. imbrišim ևն։ Հին իրանեան ձևը ենթադրւում է *aparē. šum, *uparešum, *uparēšma, որ պատ-կանում է պրս. rišten «մանել» և կամ սանս. kšāuma «ոլորած մետաքս» արմա-տին (Horn § 65)։-Հիւբշ. 107։

ԳՒՌ (dialectal) Ջո. աբրիշում, Ախց. Կր. Տփ աբրէշում, Երև. աբրշում, Ղրբ. mբրիւ՛շիւմ, Վն. արպշում, Մկ. mռպշում, Մրղ. աբուո-շում, Ալշ. աբըռշում, Սլմ. արփըշում, Գոր. ոբրիւ՛շիւմ, Ագլ. ըպրէ՛շում, Ակն. Պլ. էբիւ-շիւմ (թուրքերէնից նոր փոխառութեամբ)։

NBHL (4)

ԱՊՐԻՇՈՒՄ կամ ԱՊՐՇՈՒՄ ռմկ. էպիւրշիւմ. Թել մետաքսեայ. մետաքս. գործ շերամ որդանն. cf. ԱՊՐԴՈՒՄ. σηρικός sericum

Գտանին ի նոսա նաւթ եւ աղ, ապրիշում եւ բամբակ. (Մովս. կաղնկտ.։)

Արուեստ ապրիշում գործելոյ. (Միխ. ասոր.։)

Յապրիշում թելոց՝ կոյս քեզ քօղանաց. (Գանձ.։)


Ապրուստ

s.

livelihood, subsistence, maintenance, provision.

· Calfa

NBHL (8)

cf. ԱՊՐԱՆՔ, իբրու Ապրումն. զերծումն. փրկութիւն.

Հնչումն տաշելոց փայտիցն առ նոյիւ՝ յապրումն հաւատարիմ առնն։ Ապրուստ ի տուն աստուծոյ։ Խնդրեցին զապրուստ ի սրոյ քաջամարտիկ ախոյեանէն. (Արծր. ՟Դ. 11։)

Ի հաշտութիւն աստուծոյ, եւ ի յապրուստ մեր ի բարկութենէն՝ որ գալոցն է. (Տօնակ.։)

Ջանան զապրուստս անձանց փրկութեան։ Անվնաս խնամով զապրուստ ներգործեալ. (Ագաթ.։ Անան. եկեղ.։ (որք հային եւ ի յաջորդ նշ)։)

Իբր ապրանաց. կերակուր. հանդերձ. ապրուստ.

Չորիւքն դիւրաւ զապրուստ անձանց մարթի վճարել։ Շտեմարանել առ ի յապրուստ կենցաղական կարգաց. (Յհ. կթ.։)

Գտանել զապրուստ իւրեանց. (Անան. եկեղ։)

Ապրուստ կերակրոյ. (Նար. ՟Լ՟Ե։)


Ապրսամ

s.

cf. Բաղսամոն.

· Calfa

NBHL (1)

Զաղանդ բառնայ զերակղացւոյն, որ ապրսամ եղով եւ ջրով ասեն միշտ մկրտիլ։ Հերակլանոսք լուանան ապրսամ իւղով եւ ջրով. (Տօնակ.։) (Ոսկիփոր.։)


Ապօրինաւոր, աց

adj.

illegal, illicit, unlawful.

· Calfa


Աջահամբոյր, բուրի

s.

kissing of the hand;
homage;
compliments.

· Calfa


Առագաստանուէր

adj.

given to the nuptial couch.

· Calfa

NBHL (2)

Նուիրեալ յառագաստ փեսային (քրիստոսի).

Առագաստանուէր հարսն. (Նար. խչ.։)


Առադրեմ, եցի

va.

to attribute, to ascribe;
to prefix, to put before;
to set, to apply, to put, to join, to add;
to establish, to appoint, to make.

· Calfa

NBHL (8)

προστίθημι, παρατίθημι, προσποιέω. appono, adjicio, addo, trado. Առընթեր կամ մերձ դնել. յաւելուլ. ի վերայ բերել. եւ Աւանդել գրով, ճառել առաւել քան զոր գտանի ցարդ.

Առնել, կացուցանել. իբր ἑπεργάζομαι, καθίστημι. efficio, constituo.

Բազումս եւ յոլովք ոչ գոն կատարեալք. վասն այդորիկ առադրեցաք (զձայնքս՝) զբազումս եւ յոլովս, վասն զի, եւ այլն։ Առադրեսցուք ի սահմանն եւ զնոյն նշանակ. (Սահմ. ՟Դ. ՟Ը. ՟Ժ՟Ա։)

Լռել ապա մանաւանդ յաղագս այսոցիկ, եւ ոչինչ առադրել պարտ է. (Աթ. ՟Ժ՟Բ։)

Բազումս եւ ամենազանս առադրեաց բանս աստուածային գիրն. (Նիւս. կազմ.։)

Իւրոյ ճշմարտութեանն ի հաւատ զկանխաւ դաւանութիւնսն ի հօրէ քրիստոսի՝ առադրէ. (Շ. ՟ա. յհ. ՟Ժ՟Է։)

Զօշաքաղութիւնն ի բազում իրս առադրի. այսինքն մերձ դնի, սպրդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Ա։)

Զվերակացուս խորանին՝ քակտիչս եւ քայքայիչս առադրէր։ Հպարտս առադրէ գիտութիւնն. (Լմբ. ատ.։)


Առադրութիւն, ութեան

s.

apposition, addition;
proposition.

· Calfa


Առդրութիւն, ութեան

s.

cf. Առադրութիւն.

· Calfa

NBHL (2)

πρόσθεσις. appositio, adjectio, additio. որ եւ ԱՌԱԴՐՈՒԹԻՒՆ. Առընթեր դրութիւն. յարադրութիւն. յաւելուած. եւ Ստորոգեալն ենթակայի.

Լինի որպէս ի վերայ նոցա գոլն եւ ոչ գոլն՝ առդրութիւն։ Կարելն եւ ներընդունելն՝ առդրութիւն (կամ առադրութիւն) որոշելով. (Պերիարմ.։)


Առաթուր՞՞՞առնել

sv.

cf. Առաթուր՞՞՞կոխել.

· Calfa


Առաթուր՞՞՞կոխել

sv.

to tranple under foot.

· Calfa


Առաթուր՞՞՞հարկանել

sv.

cf. Առաթուր՞՞՞կոխել.

· Calfa

NBHL (7)

ԱՌԱԹՈՒՐ կամ ԱՌ ԱԹՈՒՐ. որ եւ ԸՆԴ ԱԹՈՒՐ որպէս թէ Առ ոտս իւր, ընդ ոտիւք. վարի ընդ բայս Կոխել, հարկանել եւ այլն. կոխկռտել, ոտքի տակ առնել. καταπατέω, λακτέω. conculco, cale ferio. եւ այլն.

Կոխեցին զնա առաթուր։ Առ աթուր կոխեալս անհնարին գազանացն։ Զբազումս ի նոցանէ առ աթուր հարեալ. (՟Դ. Թագ. ՟Թ. 33։ ՟Գ. Մակ. ՟Ե. 23։ ՟Զ. 15։)

Առ աթուր կոխան անէին զգէտս քո. (Եզեկ. ՟Լ՟Բ. 2։)

Երիվարք զբազումս առաթուր հարեալ սատակէին։ Որպէս առաթուր հարեալ՝ վարէ (ի բաց). (Ագթ։) (Պիտ.։)

Ոտամբք եւս առաթուր հարեալ մերժէիր. (Ոսկ. մ. ՟Բ. 25. 26։)

Կերպարանն աստուծոյ թշնամանի՝ առաթուր անկեալ չարին. (Լծ. ածաբ.։)

Յաղթելով ընդ աթուր (կամ ընդ առաթուր) հարկանէին. (Փիլ. իմաստն.։)


Առակագիր

adj.

that writes proverbs or moral fables.

· Calfa

NBHL (2)

παροιμιαστής. auctor proverbiorum. Գրօղն զգիրս առակաց, սողոմոն.

Ուր եւ առակագիրն ասէր, թէ եղն սիրոյ եւ այլն. (Ոսկ. ես.։)


Առակագրութիւն, ութեան

s.

book of proverbs or moral fables;
the act of writing fables.

· Calfa

NBHL (3)

Գրութիւն առակաց. եւ Առակ գրեալ.

Բանապաճոյճ առակագրութիւն։ Հենգնաւոր առակագրութիւն. (Նար. ՟Խ՟Ը. ՟Ղ՟Գ։)

Մեկնիչք հին եւ նոր կտակարանաց, եւ որ ի նոսին առակագրութեանց. (Լմբ. իմաստ.։)


Առակարկու, աց

adj.

who propounds enigmas;
who talks in proverbs.

· Calfa

NBHL (5)

Վասն այնորիկ ասեն ամենայն առակարկուք. (Թուոց. ՟Ի՟Ա. 27։)

Այսոքիկ առակարկուացն. (Առ որս. ՟Գ։)

Խորագէտ, լի երկրաւոր իմաստութեամբ, առասպելախօս, եւ առակարկու. (Ղեւոնդ. ՟Ժ։)

Իբր զվիժած՝ անգրելի կոչման, ըստ առակարկուին (սողոմոնի). (Նար. ՟Ի։)

αἱνιγματιστής, παροιμιοστής. aenigmatum, vel parabolae studiosus. Որ առակս ի մէջ արկանէ, կամ ի կիր արկանէ. առակախօս.


Առակաւոր, ի, աց

adj.

cf. Առակական.

· Calfa

NBHL (6)

παραβολικός, αἱνιγματώδης. parabolicus, aenigmaticus. Առակական. ուր կայցէ առակ կամ օրինակ ինչ. խորհրդաւոր։ նմանաբանական. այլաբանական.

Ի ձեռն առակաւոր նշանացս այսոցիկ յայտնութիւնք ճառիցդ որ լինին. (Փիլ. նխ. ՟բ.։)

Առակաւոր բան. (Ոսկ. յհ. ՟Ա. 33. ստէպ։ Խոր. հռիփս.։ Նար. ՟Լ՟Թ։)

Առակաւոր բանաստեղծութիւն, կամ զոհք. (Նար. ՟Ղ՟Գ. եւ Նար. խչ.։)

իբր Առակ եւ զրոյց եղեալ. խայտառակ. կամ անկեալ ընդ վատանութեամբ եւ մեղադրանօք.

Յա՛նձն առ ասեն եւ դու լինել վասն մեր առակաւորս նզովս. (Փարպ.։)


Առակրունսն

cf. Առակռունք.

· Calfa


Առակօրինակի

adj.

mysterious;
— հրաման, վարդապետութիւնք հաւատոյ, eminent, sublime, mysterious dogma.

· Calfa

NBHL (2)

Յոյժ խորին եւ բարձր է առաքեալս այս, եւ բազմօք լի է առակօրինակ հրամանօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

ԱՌԱԿՕՐԻՆԱԿ ՀՐԱՄԱՆ. Իբր Խորհուրդ կամ վարդապետութիւն հաւատոյ. δόγμα. dogma.


Առանձնաշնորհութիւն, ութեան

s.

prerogative, privilege, exemption, immunity.

· Calfa

NBHL (2)

προνομία. privilegium, praerogativa. Առանձին իմ շնորհ, կամ բարերարութիւն, կամ բարեմասնութիւն. յառաջամասնութիւն.

Զամենայն տուրսն, զառանձնաշնորհութիւնսն, զոր մեծն կոստանդիանոս տուեալ էր. (Մարթին.։)


Առանձնասէր

adj.

that loves the solitude.

· Calfa


Առանձնաւորիմ, եցայ

vn.

to be appropriate.

· Calfa

NBHL (3)

ὐφίσταμαι, subsisto, substo. Ենթակայանալ. անձնաւորիլ. որպէս նեստորականք տային եւ մարդկային բնութեան քրիստոսի ուրոյն ենթակայութիւն կամ անձն, վասն որոյ եւ ասէինառ սուրբն կիւրեղ.

Եթէ ոչ առանձնաւորեցաւ մարդոյս բնութիւն, ո՞ւր է համագոյութիւնն (ընդ մեզ). եթէ ոչ առանձնաւորեցաւ գոյութիւնն, ո՞ւր է բնութիւնս մեր. եւ այլն. (Պրպմ. ՟Խ՟Ա։)

Իւրաքանչիւր առանձնաւորեալքն ի տեսակին՝ դէմ անուանի. (Յհ. իմ. երեւ.։)


Առանձնաւորութիւն, ութեան

s.

singularity;
propriety.

· Calfa

NBHL (17)

Եւ է առանձնաւորութիւն բնութեանն վերնոյ՝ անչարչարութիւն։ Ընդ միաւորութեան տնօրինականի՝ բնութեանցն առանձնաւորութիւնք ի ձեռն բիւրուց բանից տեսանի մեզ. եւ այլն. (Պրպմ. ՟Ի՟Զ. ՟Լ՟Ե։)

Սրբավայելուչս առանձնաւորութիւնս իւրաքանչիւրումն երկնայնոցն զարդու. (Դիոն. երկն.։)

Զառանձնաւորութիւն դասակարգութեանցն. (Սարգ. վերջ։)

Սարկաւագն վարդապետութեամբ քարոզութեանն զիւրն առանձնաւորութիւն աստիճանի եցոյց. (Լմբ. պտրգ.։)

Մարմինն վայր ցանկութեան է. յորմէ իբրու յաղբերէ վիժին ցանկութեանցն եւ այլոցն ախտից առանձնաւորութիւնք. (Փիլ. լին.։)

Գոյնն եւ քանիութիւնն, եւ այլքն յայսպիսեաց առանձնաւորութեանցն. (Նիւս. կազմ.։)

Նկարագիր է եւ նմանութիւն առանձնաւորութեան նորա. (Կիւրղ. գանձ.։)

Զառանձնաւորութիւնսն որոշեմք, բայց զաստուածութիւն միաւորեմք։ Երիս առանձնաւորութիւնս, աստուածութիւն մի. (Առ որս. ՟Բ. եւ ՟Զ։)

Որոշեալ զառանձնաւորութիւնսն՝ ասէ, որ ետես զիս, ետես զհայր իմ. զի մի՛ ասիցէ ոք, թէ եւ հայր ինքն իսկ է որդի։ Ծանիցես զառանձնաւորութեանցն որոշումն. (Ոսկ. յհ. ՟Բ. 28. 32։)

Որոշմամբ ի զանազան առանձնաւորութիւնս. (Զքր. կթ.։)

Սուրբ երրորդութեանն զերկրպագութիւնն մատուցանէին (եւ ի հնումն), թէեւ առանձնաւորութեանցն անծնօթ հանդիպէին։ Երրեակ ըստ առանձնաւորութեանն, որոշեալ դիմօք, եւ միաւորեալ աստուածութեամբն. (Խոսր. պտրգ.։)

Անջատաբար զառանձնաւորութիւնս պաշտել (այսինքն դաւանել), եւ միաւորապէս երկրպագել էութեանն. (Պիսիդ.։)

Ես եւ հայր իմ մի եմք, ոչ ըստ դիմաց եւ առանձնաւորութեան զմին ասէր գոլ, այլ ըստ բնութեան։ Զերիս դէմսն եւ զերիս առանձնաւորութիւնսն, զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգի։ Հօր ծնօղ գոլ, որդւոյ՝ ծնունդ, իսկ հոգւոյ ելումն. եւ նոյն սա է առանձնաւորութիւն. զի որով իւիք նշանակեսցի դէմն, նոյն եւ առանձնաւորութիւն (այսինքն ծանօթական յատկութիւն) նմին եղիցի. (Յհ. իմ. երեւ.։)

Զիւրաքանչիւրոցն զառանձնաւորութիւն եւ զյատկական կիրսն առաջի դնել՝ զանձնաւորութիւնն հաստատելոյ վասն էէ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ա։)

ἱδιότης. proprietas. Յատկութիւն. առանձնական բան բնութեան կամ անձին կամ իրաց. զանազանութիւն, կամ բան զանազանիչ. տարբերութիւն.

ὐπόστασις. hypostasis, personalitas. Ենթակայութիւն առնչական, որ եւ Անձնաւորութիւն. եւ Ծանօթութիւն յայտարար յատկութեան իւրաքանչիւր անձին. ինքնութիւն. իսկութիւն.

Յերիսն ըստ անձնաւորութեան եւ դիմաց, եւ ի մին ըստ բնութեան եւ առանձնաւորութեան. (Շ. հրեշտ.։)


Առապար, աց

adj. s.

stony, rugged, craggy, uneven, rough;
rugged or rough road.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «քարուտ կամ դժուա-րուտ տեղ» ՍԳր. Եփր. աւետ. 274. որից ա-ռապարին «քարոտ տեղեր բսնող (ծառ)» Վեցօր. 103. առապարաձոր, առապարասէր Փարպ.։

ՆՀԲ «որ և յեբր. և ըստ ոմանց ի յն. գրի առապա, առավա, գուցէ որպէս զկող-մանս Աաառաժ Արաբիոյ. տե՛ս և աւիր կամ առաւիր». յետոյ Փիլ. լին. դ 111 մի ձեռագրի մէջ յառապարի և մի ուրիշ ձեռագրի մէջ էլ առ յապարի գտնելով, ապար համարում է ապառաժ և առա-պար բառերի արմատը։ Հիւնք. ճանա-պարճ բառից։ Սարգսեան տե՛ս արա-հետ բառի տակ։

NBHL (10)

Եդի նմա կայանս զառապարս։ Հասեալ ի վերայ առապար լերին. (Յոբ. ՟Լ՟Թ. 6։ ՟Խ՟Ա. 15։)

Իբրեւ զի առապար է յոյժ անխրատից. (Սիր. ՟Զ. 21։)

Առապարքն ի դաշտս, կամ ի հարթ ճանապարհս. (Ես. խ. 4։ Ղկ. ՟Գ. 5։)

Բանջար կուտակեայ ... յառապարէն քաղեալ. (Պտմ. աղեխս։)

Մօրից թափառեալ շրջէր, եւ առապարաց։ Զօշական առապարաւն. (Խոր. ՟Բ. 21։ ՟Գ. 9։)

Առապար դժնեայ. (Եղիշ. ՟Ը։)

Իբրեւ զերիզուտ վայրս առապարաց։ Առապար դաշտավայր. (Յհ. կթ.։)

Յառապար տեղիս անկանէին. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

Գլխիվայր իբր ծառք եղեալ յառապարի. (Փիլ. լին. ՟Դ. 111.) ա՛յլ ձ. առ յապարի. (որպէս թէ արմատ բառիս իցէ ԱՊԱՐ. որ եւ լինի արմատ ԱՊԱՌԱԺ ձայնին)։

τραχύς. asper, ἁκρότομος, praeruptus, rupes. Տեղի երիզուտ՝ քարուտ՝ ապառաժուտ, դժուարուտ. խիստ. անկոխ. անհարթ, եւ խորտաբորտ.


Առապարին

cf. Առապար.

· Calfa

NBHL (2)

Որ լինի յառապար տեղիս.

Կէսքն (ի ծառոց) անգործք, ընդվայրասնունդք, առապարինք. (Վեցօր. ՟Ե։)


Առաջագիր

adj.

placed before, set before, proposed.

· Calfa


Առաջադրեմ, եցի

va.

to set before, to place before, to propose;
to intend, to design.

· Calfa

NBHL (2)

Առաջի դնել, իբր յայտ առնել. հրատարակել. իսկ ԱՌԱՋԱԴՐԵԱԼ, իբր Առաջիկայ. cf. ՅԱՌԱՋԱԴՐԵՄ.

Զհրամանն առաջի դնել հրամայեցին, եւ առաջադրեցաւ ի տաճարին. (Ճ. ՟Ա.։)


Առաջադրութիւն, ութեան

s.

proposition, object;
purpose, resolution.

· Calfa

NBHL (13)

πρόθεσις. propositio. որ եւ ԱՌԱՋԱՒՈՐՔ. Առաջի դրութիւն կամ մատուցումն նուիրաց, եւ նուիրեալն ընծայ.

Ի վերայ հացին առաջադրութեան։ Ծխել առաջի նորա խունկս եւ առաջադրութիւնս։ Սեղան առաջադրութեան. (՟Ա. Մնաց. ՟Թ. 32։ ՟Բ. Մնաց. ՟Բ. 4։ ՟Ի՟Թ. 18։)

Ընկա՛լ առ ի մէնջ զառաջադրութիւնս զայս. (Պտրգ.։)

իբր Յառաջադրութիւն. դիտաւորութիւն. դիտեալ ինչ. նպատակ.

Թերեւս հասեալ առաջադրութեան, յոր թեւակոխեացն անիրաւութիւն. (Փիլ. լին. ՟Բ. 71։)

Իրք առաջի եդեալք, կամ կարգաւորութիւն նոցին.

Եւ է տեսանել յամենեցունցն ընթրիս զէրէոցն բազմութիւն, եւ զնոցուն գլխոց կարգմանց զառաջադրութիւն. (Փարպ.։)

Իւղոյն բարեբաշխ բացատրութեամբ ի մասունս եօթանց առաջադրութեանց գնդիցն վառելոց. (Նար. ՟Ղ՟Գ։)

Առաջարկութիւն, յորդոր. եւ Բան առաջարկեալ.

Եկն երբեմն հայր մակարիոս ի լեառն նիտրիոյ առաջադրութեամբ աբբայ պամբոսի. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)

Մանաւանդ զի առաջադրութիւնս ո՛չ եթէ վարդապետութիւն է, այլ օրինադրութիւն. (Լմբ. պտրգ.։)

Յառաջոյ դրութիւն. նախադասութիւն.

Նախադրութիւնդ առաջադրութիւն ասի. (Թր. քեր.։) cf. ՅԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ։


Առաջարկեմ, եցի

va.

to propose, to offer;
to propose for consideration.

· Calfa


Առաջարկութիւն, ութեան

s.

proposition, proposal, project, question;
establishment, introduction, motion;
arrangement;
theme;
problem;
discourse;
—ք, premises.

· Calfa

NBHL (27)

πρόβλημα. propositio. Առաջի արկանելն, կամ դնելն, կամ բերելն.

Առաջի դրութիւն. արտադրութիւն արտաքսմամբ. προβολή. projectio.

Հոգաբարձացն առաջարկութեամբ զցոյցս յուսոյն՝ գթացեալ ողորմեցար. (Նար. ՟Լ՟Ե։)

Գոհութիւն աստուծոյ, եւ խաղաղութեան բանից առաջարկութիւն. (Լմբ. սղ.։)

Դիտաւորութիւն. եդեալն ի մտի. եդեալն առաջի առ առնել, կամ առ ընտրութիւն կամ ի հաստատութիւն.

Զիւր առաջարկութիւն ոչ մոռացեալ արարչին. (Փիլ. լին. ՟Բ. 15։)

Զառաջարկութիւնն փորձեցաւ գործով կատարել։ Զի զչար կամացն առաջարկութիւն դիւրաւ կարասցէ կատարել. (Պիտ.։)

Կարի լաւ եւ պիտանացու է առաջարկութիւնս այս (կուսութեան). (Իգն.։)

Ձկտել առ թագաւորդ հոռոմոց, եւ առաջարկութիւն կաթողիկոսի պահանջել. (Ժող. հռոմկլ.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ)։)

Յառաջ տանելն. յառաջատութիւն. ձեռնարկումն եւ կատարումն. գործադրութիւն. յառաջադիմութիւն.

Առաջարկութիւն գործոյ կամ գործոց, կամ իրաց. (Եղիշ. ՟Գ. ՟Ե։)

Խորհրդոյն եւ իրաց, կամ կանոնին առաջարկութիւն. (Փարպ.։)

Զբոլոր անօրէնութեանցն կատարել զառաջարկութիւն։ Կամացն միայն պէտք են յօժարութեան առ ի յառաջարկութիւն գործոյն գալ. (Պիտ.։)

Շնորհօք նորին ամենայն ոք զընթացս առաջարկութեան ըստ բարւոյ մասին աւարտէ. (Խոսր.։)

Կամ Գործ. գործառնութիւն. բուռն հարեալ ինչ առաջիկայ.

Առաջարկութիւնս իմ ոչ է մեկնութիւն. (Կամրջ.։)

Զայժմուս տեսանեմք զառաջարկութիւն սքանչելի։ Կարօղ է զառաջարկութիւնս տնօրինել ի բարի. (Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.։)

Ի բոլոր տնօրինական առաջարկութիւնս. այսինքն ի տնտեսական արարս. (Մագ. ՟Խ՟Է։)

πρόβλημα, πρότασις. propositio, quaestio, objectio, enunciatio. Առարկուած. խնդիր. ձեռնարկութիւն. սկիզբն. առած. առեղծուած.

Առաջարկութիւն բերէ ի փորձ. եթէ ամենայն ի բարւոյ է, ուստի՞ է չար, եւ ուստի՞ եղեն հրեշտակք դեւք. (Մաքս. ի դիոն.։)

Առաջարկութիւն քրիստոսամարտիցդ։ Լեզուագարի յաւէտ ձեր առաջարկութիւնդ. (Կիւրղ. գանձ.) ուր եւ ստէպ գրի՝ Յառաջարկութիւն։

Սուտ արդեօք է առաջարկութիւնն, որ ասէ. (Նիւս. բն. ՟Լ՟Դ։)

Կամ ըստ տրամաբանից՝ Նախադասութիւն, յորմէ լինի հանել զեզրակացութիւն.

Կարծիք հանդերձ պատճառաւ՝ եզրակացութիւն է առաջարկութեանց. ո՛րգոն, Հոգին՝ ինքնաշարժ, ինքնաշարժն՝ մշտաշարժ. մշտաշարժն անմահ է. այսինքն հոգի՝ անմահ. (Սահմ. ՟Ժ՟Գ։)

Բան՝ ոչ յառաջբերական, եւ ո՛չ խոհական, ո՛չ հատումն յանախտ բնութենէն, եւ ոչ առաջարկութիւն, այլ՝ որդի ինքնակատար. (Աթ. ՟Զ։)

Արկանելիք զառաջեաւ. սփածանելի, ծածկոյթ.

(Նախաստեղծք) առանց ծածկութի եւ առաջարկութեան. (Ածաբ. ծն.։)


Առաջաւոր, աց

adj.

proposed;
precedent, prior, first;
—ք, first-fruits.

· Calfa

NBHL (14)

Յաւուրս հնձոց յառաջաւոր՝ ի սկզբան հնձոց գարեաց. (՟Բ. Թագ. ՟Ի՟Ա։ 9։)

Զառաջաւորս ցորենոյ բերցուք առ քահանայսն։ Զռոճիկսն ղեւտացւոցն, եւ զառաջաւորս քահանայիցն. (Նեեմ. ՟Ժ. 37։ ՟Ժ՟Գ. 5։) cf. ԶԱՌԱՋԱՒՈՐ.

Եղիցին ի հաց յիշատակի առաջաւոր տեառն։ Ի վերայ առաջաւորի սեղանոյն (այսինքն սեղանոյ եդելոյ առաջի տեառն). (Ղեւտ. ՟Ի՟Դ. 7։ Թուոց. ՟Դ. 7։) cf. ԶԱՌԱՋԱՒՈՐ.

Կամ Առաջակաց. գլխաւոր.

Առաջաւորք եւ պատուականք ի դրան արքունի։ Որ պատուական էր եւ առաջաւոր էր ի պաղատ նորա. (Ճ. ՟Ա.։)

Կամ Յառաջընթաց. սուրհանդակ.

Առաջաւոր եւ կարապետ թագաւորի զգալուստ թագաւորի նշանակէ. (Կամրջ.։)

Սովին նմանութեամբ ասի ԱՌԱՋԱՒՈՐ ՊԱՀՔ՝ կամ ՊԱՀՔ ԱՌԱՋԱՒՈՐԱՑ, իբր կանխեալ քան զաղուհացս, կամ քան զյիշատա նինուէացւոց, եւ քան զտօն սրբոյն սարգսի. կամ Առաջին պահք ի հայս առ լուսաւորչիւ եւ այլն.

Կոչին առաջաւորք, զի յառաջաւոր է տէրունական պահոցն։

Առաջաւորացն պահս զգալուստ թագաւորական պահոցն նշանակէ. (Եփր. քրզ.։)

Այս առաջին պահք եդաւ յաւուրս սրբոյն գրիգորի ... զոր եւ առաջաւորք կոչեմք. (Զենոբ.։)

Առաջաւոր պահոցն կատարումն. (Կանոն.։)

Նախ զառաջաւոր պահքն կարգէ ի մաքրութիւն հինգ զգայութեանց նոցա. (Տօնակ.։) (Ճոխագոյն, Շ. թղթ.։ եւ Կամրջ.։)

ἁπαρχή, πρωτογέννημα. primitiae. Առաջնապտուղ. երախայրիք. նուէրք.


Առաջաւորութիւն, ութեան

s.

proposition, proposal;
first-fruits.

· Calfa

NBHL (5)

πρόθεσις. propositio, ἁπαρχή, primitiae. Առաջի դրութիւն. իբր նուէր. եւ Առաջին պտուղ նուիրեալ։ cf. ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ.

Եւ ի վերայ նորա զհացն առաջաւորութեան. (՟Բ. Մնաց. ՟Դ. 19։)

Տո՛ւք ցնոսա զարծաթ եւ զոսի եւ զսպաս առաջաւորութեան տանն աստուծոյ. (՟Բ. Եզր. ՟Ը. 25։)

Պանծալի անուամբք իշխանութեան եւ առաջաւորութեան ծածկելով ազւազակութիւնն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Եւ ἠγεμονία, ducatus, imperium. Առաջնորդութիւն. պետութիւն.


Առաջընթեր

adj.

present.

· Calfa


Առաջներորդ, աց

adj.

first.

· Calfa

NBHL (2)

Որ լաւ եւս ասի՝ Առաջին. առաջնորդ.

Յամին առաջներորդի (կամ առաջնորդի) բաղտասարայ. (Դան. ՟Է. 1։)


Առաջնորդ, աց

s.

author, creator;
captain, chief, conductor, guide, escort, director, guardian, rector;
ordinary principal, provost, overseer, prelate, superior, father;
— կարգել, to set over.

· Calfa

NBHL (31)

ἠγεμών, ἠγούμενος, ἁρχηγός, προηγούμενος, προεστώς. dux, princeps, praeses, rector, praepositus, praefectus եւ այլն. Առաջինն կամ գլխաւորն յամենայն տնտեսութիւն քաղաքական եւ եկեղեցական. վարիչ. ուղղիչ. թագաւոր. իշխան. վերակացու. հեղինակ. եպիսկոպոս. վանահայր. պարագլուխ. զօրագլուխ. եւ այլն։

ἁρχιγετής, ἑξηγετής. author, expositor, interpres. Նախկին մատենագիր, շարագիր. մեկնիչ. պատմիչ. օրէնսուսոյց.

Յամին առաջնորդի դարեհի։ Յամին երեսներորդի եւ առաջնորդի, եւ այլն. (Դան. ՟Թ. 1։ ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 42։ ՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 23։)

Նոխազ՝ առաջնորդ հօտի։ Կոյրք են՝ կուրաց առաջնորդ. (Առակ. ՟Լ. 31։ Մտթ. ՟Ժ՟Ե. 14. եւ այլն։)

Տեսանողականքն աչէք՝ չունին պէտս առաջնորդի. (Նար. ՟Ծ՟Թ։)

Տեղեակ առաջնորդօք գալ, կամ փախչել. (Փարպ.։)

Առաջնորդ կենաց ... առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս քո։ Առաջնորդ եղեն մեզ ուղիղ գնացիւք ի շաւիղս արքայութեան երկնից։ Նախաշաւիղ եւ առաջնորդ կենացն յաւիտենից՝ ո՛վ սուրբ վկայք. (Ժմ.։)

Անկաւ ի վերայ նորա մէգ եւ խաւար, եւ շրջեալ խնդրէր առաջնորդս. (Գծ. ՟Ժ՟Գ. 11։)

Զաստուած՝ զհայրն, եւ զիշխան առաջնորդն աշխարհի. (Փիլ. ՟ժ. բան.։) որ եւ ասի ԱՌԱՋՆՈՐԴԱՊԵՏ։

Տացէ զքեզ պատուիրանաւ առաջնորդ ի վերայ իսրայէլի։ Իշխանք յուդայ առաջնորդք նորա։ Դու ես մեր առաջնորդ փոխանակ յուդայի։ Առաջնորդ ի վերայ ամենայն զօրացն։ Առաջնորդ նազովրացւոց հերձուածոյն. եւ այլն։

Առ եզեկիայիւ հրէից առաջնորդաւ։ Ընդ պարսիկ առաջնորդաւ վարիլ. (Խոր. ՟Ա. 22։)

Ի դամասկասցւոց առաջնորդէն փախուցեալ. (Պրպմ. ՟Բ։)

Առաջնորդովք եւ գրովք սրբովք ազգի ազգի ուղղութիւնս ցուցեալ. (Խոսր.։)

Մեծա առաջնորդաց. (Նար. մծբ.։)

Մի՛ ոք յեղբարց տրտնջող լիցի զառաջնորդէ իւրմէ. (Շ. ընդհ.։)

Մի՛ ինչ զառաջնորդին զտնօրէնութիւնն քուզել. (Բրս. հց.։)

Առաջնորդքն մեր եղեն խորհրդազգածք. (Դիոն. եկեղ.։)

Ըստ առաջնորդին իւրոյ աւանդութեան՝ աստուծոյ եւ աստուածայնոցն հպել։ Ի գիր հանել զնա, եւ զառաջնորդն նորա։ Ընձեռեն առաջնորդի ընծայման. (Դիոն. եկեղ. ՟Բ։)

ἁνάδοχως. susceptor, fidejussor. Կնքահայր. որ ընդունի զոք ի սուրբ աւազանէ.

Որ առաջնորդ եղեւ այնց դպրութեանց. (՟Բ. Մակ. ՟Բ. 32։)

Ոչ գտցի առաջնորդ ազգի անօրինի. իսկ պահէ զօրէնս, երանելի է. (Առակ. ՟Ի՟Թ. 18։)

Իմաստութեան առաջնորդ։ Առաջնորդ բանին. (Իմ. ՟Է. 15։ Գծ. ՟Ժ՟Դ. 11։)

Առաջնորդ առաքինութեանն մաքսաւորք եւ ձկնորսք. (Ոսկ. մ. ՟Ա. 1։)

Առաջնորդ գտեալ յոգնապատիւ կարգաց. (Յհ. կթ.։)

Առաջնորդ խաղաղութեան. (Նար. ՟Ձ՟Գ։)

Զառաջնորդ կենացն սպանէք. (Գծ. ՟Գ. 15։)

Առաջնորդ կորստեան աշխարհիս լինէր. (Փարպ.։)

Առաջնորդ լինել հիքութեանց, կամ ձաղանաց, եւ այլն. (Պիտ.։)

Եւ իբրեւ Միտք առաջնորդական.

Յիշխանական առաջնորդին ի բանականի յոգւոջն. (Փիլ. լին. ՟Ա. 6։)

ὀδηγής, ἠγούμενος, ἁρχηγός, δημαγογός. dux, princeps, rector. եւ այլն. Սկզբնապատճառ, վարդապետ, ուսուցիչ. կամ յառաջ վարօղ եւ առիթ յո՛ր եւ է բանի. եւ բերան ժողովրդեան.


Առաջնորդական, ի, աց

adj.

belonging to a prelate;
that conducts, that regulates.

· Calfa

NBHL (17)

Առաջնորդական հանդէս, կամ պսակ, կամ իր եւ կոչումն. (Յհ. կթ.։ Նար. կուս.։ Շ. ատեն.։)

Եւ Առաջնորդօղ. ունօղ զզօրութիւն առաջնորդելոյ.

Առաջնորդական աջ արարչին. (Պիտ.։)

Առաջնորդական քո ցուպ. (Մագ. ՟Ի՟Թ։)

Իբր նախաշաւիղ առաջնորդական յանտարակոյսն յարկ հրաւիրեաց. (Նար. մծբ.։)

Հոգի ուղիղ առաջնորդական. (Ածաբ. պենտեկ.։ եւ) (Շար.։)

Արեգակն, զոր ոմանք առաջնորդական ասացին գոլ. (Փիլ. նխ. ՟բ.։)

Հանճարն առաջնորդական խափանեցաւ. (Նար. ՟Ի՟Դ։)

Իշխանական առաջնորդականն ի ներքս ի դրաստին է (յոգւոջ)։ Այժմ ի մարմնիս իմում իշխանական առաջնորդականն ըստ գոյացութեան է, իսկ ըստ զօրութեան յիտալիա, կամ ի սիկիլիա. (Փիլ. այլաբ.։)

Սրտի (այսինքն մտաց) մաքրութիւն՝ ի մեզ առաջնորդականիս. (Նիւս. կուս. ՟Դ։)

Որ զառաջնորդական միտս լուսաւորէ։ Իմաստութիւնն զառաջնորդական միտս ստացեալ ունի. (Յճխ. ՟Գ. եւ ՟Է։)

ՅԱռաջնորդական միտս նոցա տպաւորեալ. (Շար.։)

Միտքն՝ որ է առաջնորդական հոգւոյն. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։)

Զառաջնորդականին իմոյ կախեալ զպարանոցէ. (Յհ. իմ. ատ.։)

Որոց կուրացեալ է առաջնորդականն. (Խոսր.։)

ἠγουμενικός principalis, τὸ ἠγεμονικόν. princeps Սեպհական առաջնորդաց եւ առաջնորդութեան.

Առաւել սեպհականեալ մակդիր մտաց, որ է որպէս առաջնորդ բանական հոգւոյն. յն. ἠγεμονικόν. որ եւ ԱՌԱՋՆԱԿԱՆ, եւ ԻՇԽԱՆԱԿԱՆ ասի.


Առաջնորդապետ

s.

chief of authors or prelates.

· Calfa

NBHL (3)

Գլխաւոր պետ եւ առաջնորդ.

Վայելչաբար նուիրեալ եւ ընծայեցուցեալ առաջնորդապետին աստուծոյ։ Կրտսերագոյնն՝ նորա երիցագունին իշխան է եւ առաջնորդապետ. (Փիլ. լին. ՟Դ։)

Ի մերոց առաջնորդապետաց եւ վերակացուաց իմաստասիրութեան՝ ի պղատոնէ ասեմ, եւ յարիստոտէլէ. (Անյաղթ պորփ.։)


Առաջնորդասիրութիւն, ութեան

s.

immoderate thirst of dignity or power.

· Calfa

NBHL (2)

φιλοπρωτεία. primi loci cupiditas. Սէր առաջնորդութեան.

Բազում ցանկութեամբ առաջնորդասիրութեամբ ետ զանձն իւր (մոնտանոս) ճանապարհ լինել թշնամւոյ. (Եւս. պտմ. ՟Ե. 16։)


Առաջնորդարան, աց

s.

residence of a prelate, — presbyter or ordinary.

· Calfa


Առաջնորդեմ, եցի

vn.

to Conduct, to lead, to guide, to command, to head, to rule, to govern, to direct, to escort, to accompany.

· Calfa

NBHL (18)

ὀδηγέω, ἠγέομαι, κυβερνάω. duco, conduco, rego, guberno. Լինել առաջնորդ ուղեցոյց. տանել ընդ ճանապարհ. ուղղել. վարել. յաջողել. առաջի երթալ.

Առաջնորդեա՛ ժողովրդեանն այնմիկ ի տեղին՝ յոր ասացի քեզ։ Առաջնորդեաց արդարոյն ի շաւիղս։ Առաջնորդեաց նոցա ընդ ճանապարհ սքանչելի։ Աստղն առաջնորդեաց նոցա։ Առաջնորդեսցէ մեզ աստուած փրկիչ մեր։ Ո՛ տէր փրկեա, ո՛ տէր առաջնորդեա՛։ Յուդա մի յերկոտասանիցն առաջնորդէր նոցա, եւ այլն։

Կամ որպէս յն. Ղեկավարել.

Առաջնորդեն ամբարիշտք նենգութեանց. (Առակ. ՟Ժ՟Բ. 5։)

Երկու ծերք՝ դատաւորք, որք համարէին առաջնորդել ժողովրդեանն. (Դան. ՟Ժ՟Գ. 5։)

Կամ իբր Հովուել.

Արածէր զնոսա. յանմեղութիւն ձեռաց իւրոց առաջնորդէր նոցա. (Սղ.։ ՟Հ՟Է. 72։)

Եւ մանաւանդ՝ Վերակացու եւ իշխան լինել. վարել զիշխանութիւն. առաջին լինել ի տնտեսութեան, եւ այլն.

Ե՛լ դու, եւ ամենայն ժողովուրդ քո՝ որում դուդ առաջնորդես. (Ել. ՟Ժ՟Ա. 8։)

Սիմոն ոմն առաջնորդէր տոհմին իւրոյ։ Առաջնորդէր յովնաթան իբրեւ ի բերանոյ նեէմայ, եւ այլքն զկնի կցէին. (՟Բ. Մակ. ՟Գ. 4. եւ ՟Ա. 23։ ) Սոյնպէս եւ յայլ գիրս։

Ուսուցանել, ցուցանել զճանապարհ. եւ Տանել ընդ ճանապարհ. վարել.

Ծառայ աստուծոյ, առաջնորդեա՛ ինձ զճանապարհս փրկութեան։ Առաջնորդեա՛ ինձ տէր զնեղ եւ զնուրբ ճանապարհ. (Վրք. հց. ձ։ Եփր. աղօթք.։)

Շքով եւ պատուով առաջնորդէր նոցա զերկայնութիւն ճանապարհին անդրէն յերկիրն հայոց. (Եղիշ. ՟Բ։)

Հովուել զհովուեալս, եւ առաջնորդել զառաջնորդեալս. (Մաշտ.։)

Ոչ ոք գոյր, որ առաջնորդէր նոցա զքահանայապետութիւնն. (Բուզ. ՟Գ. 15։)

Առաջնորդեցայց ի լուսաւորացն։ Առաջնորդելով ի գլխաւորագունէ ումեմնէ. (Պիտ.։)

Այրուձին հայոց ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին. (Եղիշ. ՟Ա։)

Որք փախչին յեգիպտոսէ, առաջնորդեսցի նոցա սեամբ լուսոյ. (Նեղոս.։)


Առաջնորդութիւն, ութեան

s.

conduct, command, governance, direction;
provost-ship, prelature.

· Calfa

NBHL (18)

κυβέρνησις. gubernatio, προστασία, praefectura, πρωτεῖον, primatus, եւ այլն. Իշխանութիւն առաջնորդական. վերակացութիւն. ղեկավարութիւն. հրամանատարութիւն. զօրավարութիւն. առաջինն գոլ յիմիք կարգի. գլխաւորութիւն. եպիսկոպոսութիւն. վարդապետութիւն. (եւ իբր ի թանձրացեալն՝ Առաջնորդ).

Ջեռուցանէր զնոսա (սիւն ամպոյն) ի ցրտոյ սառնամանեացն ի գիշերապահութեան առաջնորդութեանն. (Ագաթ.։)

Զբարերար տէրն ընդ մե տեսանեմք յառաջնորդութիւն. (Եղիշ. ՟Ե։)

Լուսաւորականաւն նորա (հրեշտակի) առաջնորդութեամբ ի սրբազան տեսութիւնն աստուծոյ վերադրիլ. (Դիոն. երկն.։)

Մկրտութիւնն յովհաննու լինէր առաջնորդութիւն հանդերձեալ հաւատոյն. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)

Ի խրատ եւ յառաջնորդութիւն վերին զօրացն. (Յճխ. ՟Դ։)

Յորդորօղ յանսխալ առաջնորդութիւն հաւատոյն։ Այսպէս ի յառաջնորդութենէ բանիս երեւեցան փարթամութիւնք. (Պիտ.։)

ἠγεμονία, χειραγωγία, προοδοποιεῖν. conductio, manuductio, viam parare. եւ այլն. Առաջնորդելն, եւ իլն. ուղղելն, հորդելն զճանապարհ, յառաջ վարումն. իբր ձեռամբացի տանելն ի ճանապարհ կամ ի գործ ինչ. յաջողումն. հրահանգք.

Զի այսպէս լինիցի մեզ առաջնորդութիւն սիրոյն աստուծոյ. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Ամենայն յօրինուածք (բարեխառնութեան) երկրի ի բարւոք առաջնորդութենէ վերին բնութեանցն լինին. (Վեցօր. ՟Գ։)

Որ հանճարեղն է, զառաջնորդութիւն ստասցի։ Առաջնորդութեամբ մղի պատերազմ։ Որոց ոչ գոյ առաջնորդութիւն, թօթափին իբրեւ զտերեւ։ Յանձն առ յովնաթան զառաջնորդութիւն։ Այց առնել հրէից առաջնորդութեամբ եզրի. եւ այլն։

Յովհաննէս տեղի տայր քրիստոսի գլխաւորութեանն եւ առաջնորդութեանն։ Մե՛ծ է առաջնորդութիւն եկեղեցեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։ ՟Բ. 14։)

Սա ի բազում իրս վերակացու առաջնորդութեամբ առաքեալ ի սանատրկոյ։ Միաբանեալ եւ նոցա առաջնորդութեամբ ներսեհի. (Խոր. ՟Բ. 34։ ՟Գ. 29։)

Զառաջնորդութիւնս հասարակաց ստանան. (Պիտ.։)

Որ կալաւ զառաջնորդութիւնն ամս վեց. (Յհ. կթ.։)

Արծաթսիրութիւնն վնասակար է առ թագաւորս եւ դատաւորս. բայց առաւել առ հոգեւոր առաջնորդութիւնս. (Շ. ընդհանր.։)

Ամենայն վարժապետաց նորայն եդեալ լինէր առաջնորդութիւն. (Պիտ. (ուր կայ եւ ՟Ա նշ)։)

Կարող է վերանալ ելանել (մարդն). եւ ի սքանչելի առաջնորդութիւնս (աստուծոյ). (Վեցօր. ՟Զ։)


Առասպելագիր

cf. Առասպելաբան.

· Calfa

NBHL (2)

Եւ զայլոց աստեղաց զիւրաքանչիւր ուրուք ղանուացն կոչմունս առասպելագրացն ընձեռեցին. (Փիլ. ՟ժ. բան.։)

μυθογράφος. fabularum scriptor. Գրօղ զառասպելս.


Առասպելարկու, աց

cf. Առասպելաբան.

· Calfa

NBHL (2)

Որ առասպելս արկանէ. առասպելապատում. առասպելագիր.

Առասպելարկուք զնեղոս գետոյ ասեն մեղր խառն ընդ ջրոյ բղխե զմետասան օր. (Եւս. քր. ՟Ա։)


Առասպելօրէն

adv.

fabulously.

· Calfa

NBHL (1)

Զգաղափարսն առնլի է բարոյապէս եւ առասպելօրէն. (Մխ. առակ. ՟Ի՟Ե։)


Առատաբեր

adj.

fruitful, abundant, fertile.

· Calfa

NBHL (5)

εὕφορος, εὑθυνῶν. fertilis, ferax. Առատ բերօղ, կամ բերիւք. բերրի. պտղատու. յուռթի. բարեբեր.

Առատաբեր այգի, կամ անդաստանք, բուրաստանք. (Նիւս. երգ.։ Մամբր.։) (Պիտ.։)

Խոյ առատաբեր ասրոյ. (Վեցօր. ՟Զ։)

Կամ Բերեալ առատութեամբ.

Առատաբեր ընծայիւք եւ պաղատանօք։ Առատաբեր զարմտիս առաքինութեանն պտղոյ ընծայեցին. (Պիտ.։)


Առատաբերութիւն, ութեան

s.

abudance, fertility, abundance.

· Calfa

NBHL (4)

Առատութիւն բերօ. եւ առատ պտղաբերութիւն.

Բուսոցն պտղածնութիւն, պտղոց առատաբերութիւն. (Փիլ. նխ. ՟ա.։)

Առեալ զառատաբերութիւն ամենայն իրաց. (Ճ. ՟Ա.։)

Առատաբերութիւն երկրի. (Փարպ.։)


Առատաձիր

adj.

who gives liberally;
that is given adundantly, abundant, copious.

· Calfa

NBHL (11)

Որ առատ ձիրս բաշխէ. առատապարգեւ. առատատուր. առատաշնորհ.

Առատաձիր տէր. (Յիսուս որդի.։)

Ամենազօրիդ, առատաձրի. (Սկեւռ. աղ.։)

Տրտնջօղ զառատաձիր տանուտեառնէն. (Լծ. ածաբ.։)

Առատաձիր ի պարգեւս. (Յհ. կթ.։)

Արգելում այժմ զիմ առատաձիր լեզու եւ բան. (Մագ. կ։)

Եւ Առատապէս ձրեալ, պարգեւեալ.

Առատաձիր պարգեւօք. (Յհ. կթ.։ Յիսուս որդի.։ Գէ. ես.։ Սկեւռ. ես.։) (Բենիկ.։)

Առատաձիր գանձուց բաշխումն. (որ լինի եւ մ. բաշխման) (Մագ. ՟Ժ՟Դ։)

Իբր Առատաբար. առատաձեռնութեամբ.

Առատաձիր բաշխէ պարգեւս. (Սկեւռ. ես.։)


Definitions containing the research ր : 10000 results

Ունայնաջան

cf. Զրաջան.

· Calfa

NBHL (1)

Յետ բազում ունայնաջան եւ զրավաստակ լինելոյն յաղօթս ապաւինէին. (Ճ. ՟Ը.։)


Ունայնավաստակ

cf. Զրավաստակ.

· Calfa

NBHL (1)

Զտիւս ե՛ւս իբրեւ զգիշերս ունայնավաստակ եղէց։ Մի լիցի ունայնավաստակ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. գաղ.։)


Ունիմ, կալայ, կալ

vn.

to have;
to take, to hold, to possess, to occupy, to enjoy;
to take, to stop, to retain;
to seize upon, to become master of, to subject, to subdue;
to contain, to enclose;
to carry, to support, to sustain;
to relate to, to refer to;
to be able, to know how;
— առ, իբրեւ, to esteem, to repute, to take for, to look upon as, to regard as;
— զտեղի, to stand instead of, to supply the place of;
— զոք, to stop one, to seize;
— զգուշութիւն, to take care, to watch;
— ի մտի, to form a design or project, to propose to oneself, to think to;
to retain;
զառաջս —, to oppose, to resist, to impede, to hinder;
to stand or go before;
զդէմ —, to make head against, to face, to resist, to oppose, to fight;
— առ իւր զխորհուրդս, to keep another's secret;
— զտունն, to maintain the honour of the house;
պինդ — զխոստովանութիւն, to keep the faith;
ի վայր — զբարկութիւն, to refrain from anger, to control one's anger;
գութ — զմէնջ, to have pity on us;
— զաղանդ, զուսումն, to follow the doctrine, to be of the sect of;
ոչ առ սուտս ունիմ զձեզ, I do not take you for liars;
զանձինս առ իմաստունս ունէին, they thought themselves wise;
իբրեւ զմարգարէ ունէին զնա, they looked on him as a prophet;
սրտմտութիւն կալաւ զնա, he was enraged;
զի՞նչ ունիս առնել, what have you to do ?
կալ զնա զեղջերացն, take it by the horns;
հրամայեցին նմա — զգլուխ բազմականին, they gave him the highest place at the feast;
տենդն կալաւ զնա, the fever has seized him, he has caught a fever;
ունիմ ի վենետիկ քսան եւ չորս ամ, I stayed twenty-four years in Venice;
ահ կալաւ զիս, fear seized me;
ի բանի մի ունիք, never mind, do not care for that;
— ունէին իւղ՝ այլ, they had indeed oil, but;
խօսել կալաւ, he began to speak;
կալարուք զկիրճս ջրոցն, seize the canals;
դիպող պատասխանեօք ունի զբերանս նոցա, he silences them with opportune replies;
խօսիլ ոչ ունիմ, ոչ ունիմ ասել, I cannot speak, I do not know how to speak.

· Calfa

NBHL (33)

ἕχω habeo. (Արմատն է Ոյն. լծ. ընդ ոյժ. եւ Կալ. լծ ընդ գոլ) Կայ իմ, կամ յիս, գոյ մեր. են իմ սեպհական այս իչն իրք. եւ Ստանալ. ժառանգել. եւ Կրել՝ տանել յինքեան. ունենալ, կա՛յ.

Վաճառեաց զամենայն՝ զոր ինչ ունէր։ Իբրեւ ոչինչ ունիցիմք, եւ զամենայն ինչ ունիմք։ Ունիմք մեք հայր զաբրահամ։ Ես կերակուր ունիմ ուտել։ Որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ։ Թողուցուք՝ եթէ ունիցիք ինչ (ի սրտի) զումեքէ։ Զսէրն աստուծոյ ոչ ունիք։ Որ ունի հարսն, նա է փեսայ։ Ոչ է արժան ունել քեզ զկին եղբօր քոյ։ Ընդ իս խաղաղութիւն ունիցիք. յաշխարհի աստ նեղութիւն ունիցիք.եւ այլն։

Յաղագս ունելոյ։ Ունելդ ըստ յոլով եղանակս ասի. կա՛մ իբրեւ ունակութիւն եւ տրամադրութիւն, կամ ըստ այլոյ իմն որակութեան, կամ որպէս քանակ, եւ այլն. (Արիստ. ստորոգ.։)

Եկա՛յք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա։ Ամօթով զյետին տեղին ունել։ Մինչ ի միջոյ բարձցի՝ որ այժմդ ունի։ Հաստատո՛ւն ունիցիմք։ Պի՛նդ կալցուք։ Զառաջս ունել։ Կա՛ զգիր քո։ Ելէ՛ք կալէ՛ք զանցս լեռնային կողմանն.եւ այլն։

Խնդրէին զնա ունել։ Հրաման ետ սաւուղ ունել զդաւիթ եւ զարս նորա։ Միթէ ո՞չ ունիցի (զանկեալն), եւ յարուցանիցէ զնա։ Կալաւ զձեռանէ նորա։ Խնդրէին զնա ունել։ Զի նենգութեամբ կալցին զյիսուս։ Եւ նոցա աչք կալեալ էին (բռնուած էին) առ ի չճանաչելոյ զնա.եւ այլն։

Կալաւ զհերաց նորա։ Բերէ՛ք ի ձկանց այտի՝ զոր դուքդ կալարուք այժմիկ։ Ձեռն նորա ունէր զգարշապարէն եսաւայ։ Կալան զանցս յորդանանու, կամ ջրոցն.եւ այլն։

Համարեցաւ զնա, եթէ գինի կալաւ զխելս նորա. (Եփր. թագ.։)

Հրամայեցին նմա ունել զգլուխ բազմականին». այսինքն նստիլ ի վեր. (Եղիշ. ՟Ը։)

Ուսցուք ի վայր ունել զբարկութիւն». այսինքն նուաճել. (Ոսկ. յհ. ՟Բ. 2։)

Դիպօղ պատասխանեօք ունի զբերանս նոցա». այսինքն ըմբերանէ. (Իգն.։)

Ի բանի մի՛ ունիք. այսինքն մի՛ ծանր թուեսցի. բանի տեղ մի՛ դնէք. (Կիւրիոն առ աբր.։)

Ունէր պսակ ի փշոց։ Որ ունիցի զհանդերձսն պայծառս։ Երիս խանս նաշհոյ ունէի ի գլուխ իմ։ Կալաւ զվարսից գլխոյ նորա. եւ այլն։ Սոցին հանգոյն եւ յայլ գիրս։

ՈՒՆԻՄ. Կարել. մարթել. ի դէպ է. եւ Հանդերձեալ է, առաջի՛ կայ.

Նաեւ ոչ շնչական ունիմ անուանիլ։ Ոչ ունիս չարանալ իսկութեամբ բարիդ. (Նար. ՟Ի՟Ա. ՟Լ՟Գ։)

Ասել ոչ ունիմ։ Խօսել ոչ ունիմ. (Վրք. հց. եւ այլն.)

Զինչ ունիք առ այս՝ զրպարտութիւն բաջաղել. (Լմբ. համբ.։)

Մկրտութիւն մի ունիմ մկրտել. (Ղկ. ՟Ժ՟Բ. 50։)

Ընդ մօտոյ ունիմք տեսանել զճշմարիտ վկայսն քրիստոսի. (Եղիշ. ՟Ը.)

Երթալ ունիս, մինչեւ ուրանօր արժանն ցէ երթալ. (Յհ. իմ. երեւ.։)

ՈՒՆԵԼ ԱՌ կամ ԻԲՐԵՒ, եւ այլն. ἕχω habeo եւ այլն. Համարել. առդնել. սեպել.

Մի՛ առ արդարս ունիր զանձն քո առաջի տեառն». յն. մի՛ արդարացուցանէր. (Սիր. ՟Ե. 5։)

Զանձինս առ իմաստունս, կամ առ արդարս ունէին։ Զայնպիսիսն առ պատուականս ուիջիք։ Իբրեւ զմարգարէ ունէին զնա, եւ այլն։ Զծերս ի նոցանէ առ հարս ունէր. (Եղիշ. ՟Ը։)

Ոչ առ սուտս ունիմ զձեզ. (Խոր. ՟Գ. 63։)

Զիս ունին՝ առ որ չեմ (այսինքն բարի համացին, որպիսի չեմ)։ Եթէ ոք ունիցի զինքն վատթար քան զընկերն, ոչ սրամտեսցի այնպիսին. (Նար. ՟Ի՟Է։ Վրք. հց. ՟Բ։)

Միածին՝ այնպէս ունի առ հայր, որպէս առ միտս բան։ Երեւմանն՝ զի այսպէս ասացից (այսինքն ծագման որդւոյ եւ հոգւոյն սրբոյ), եւ կամ առ իրեարս ունելոյն զանազանութիւնն՝ զանազան նոցա եւ զկոչմունսն արար. (Առ որս. ՟Ե. եւ ՟Զ։)

Զայսպիսի կարգ եւ զբնութիւն ունելով հոգւոյն առ որդին, որպէս ունի որդի առ հայր. (Աթ. ի հոգին սուրբ.։)

Կամ ըստ կարգի իրացն, եւ կամ ըստ այլազգ ունելոյ հոգին առ որդի. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ. (որ է խորին տեսութիւն բղխման հոգւոյն սրբոյ։))

Ոչ ինչ ունի առ յոբ (բանս՝) որ ի կարգիս կայ. (Վանակ. յոբ.։)

Ունել ունէր պարծանս, այլ ոչ առ աստուած. (Եբր. ՟Թ. 1։)

ՈՒՆԻՄ. κατέχω detineo, obtineo. Առնուլ. տիրել. առնել, տէր ըլլալ.

ՈՒՆԻՄ. συνέχω contineo, comprehendo ἑπέχω inhibeo, cohibeo κρατέω, ἑγκρατέω teneo եւ այլն. Ըմբռնել. բուռն հարկանել. պինդ ունել. պահել. արգելուլ. կալուլ. բռնել.

ՈՒՆԻՄ. φορέω, αἵρω, βαστάζω fero, tollo, porto. Կրել կամ տանել. ի վեր ունել. բարձեա ունել.

ՈՒՆԵԼ ԱՌ ԻՐԵԱՐՍ. σχέσις relatio. Յարաբերիլ. առնչութիւն. հայեցուած ծագման՝ ծննդեամբ կամ բղխմամբ.


Ունողութիւն, ութեան

s.

possession;
power, authority;
շուրջ —, circuit, circumference.

· Calfa

NBHL (4)

Զսիրոյն ունողութիւն հասարակ յամենեսին լինել արժան է. (Բրս. ճգն.։)

Սիրոյն ունողութիւն։ Առանց սիրոյն ունողութեան. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Հինգ հարիւր չափուց ասպարիզաց մերձ՝ շուրջ ունողութեամբ (այսինքն շրջապատաւ) (Խոր.աշխարհ.։)

Տաց քեզ զհեթանոսսն ի ժառանգութիւն, եւ յունողութիւն քեզ զծագս երկրի. (Ղեւոնդ.։)


Ուշակալ

adj.

cf. Մտադիր.

· Calfa

NBHL (2)

Զուշակալն եւ զմտադիր ի կրօնսն ձգէր։ Մտադիրս եւ ուշակալս առնէ։ Զանցեալսն կիրթ ի միտս ունիցին, եւ առ հանդերձեալսն ուշակալուք գտանիցին. (Ոսկ. մ. ՟Ա։ 17. ՟Բ. 26. 28։)

ՈՒՇԱԿԱԼ ՈՒՇԱԿԱԼՈՒ. προσέχων, προσεκτηκώς, προσεκτηκώτερος attentus, attentior. Որ ուշ ունի. միտ դնօղ. զգուշաւոր դիտօղ.


Ուշակալու

adj.

cf. Մտադիր.

· Calfa

NBHL (2)

ՈՒՇԱԿԱԼ ՈՒՇԱԿԱԼՈՒ. Որ ուշ ունի. միտ դնօղ. զգուշաւոր դիտօղ.

Զուշակալն եւ զմտադիր ի կրօնսն ձգէր։ Մտադիրս եւ ուշակալս առնէ։ Զանցեալսն կիրթ ի միտս ունիցին, եւ առ հանդերձեալսն ուշակալուք գտանիցին. (Ոսկ. մ. ՟Ա։ 17. ՟Բ. 26. 28։)


Ուշատու

adj.

cf. Մտադիր.

· Calfa

NBHL (2)

Ուշադիր. փո՛յթ. գուն գործօղ. խելք տուօղ՝ ջանացօղ.

Առաքեալ ասաց, օգնականք եւ ուշատու եմք ուրախութեան ձերոյ. (Մծբ. ՟Ժ՟Թ։)


Ուշեղ, աց

adj.

of good memory;
intelligent;
արտաշէս —, Artaxerxes Mnemon.

· Calfa

NBHL (3)

Արտաշէս ուշեղ (որ եւ մնեմոն). (Եւս. քր.։)

Ժողովեալ մանկունս ընտրեալս՝ ուշեղս. (Խոր. ՟Գ. 54։)

μνήμων memor, bona memoria praeditus, memoriosus, ingeniosus. պ. հուշմէնտ, հուշտար, հուշէար. Զօրաւոր ուշով՝ յիշողականաւ եւ խելօք. յարմար յուսումն. ճարտար. մտաբաց. խելքը բաց, աղէկ յիշողութեան տէր.


Ուռճալի

adj.

cf. Ուռճալիր.

· Calfa

NBHL (3)

Անօթ ընտիր, եւ ուռճալի լուսով լցեալ. (Անան. ի պետր.։)

Որպէս լուսին, մինչ ի լուսալիրն լինել եւ ուռճալիր. (Փիլ. լին. ՟Բ. 33։)

Լուսովն զամենայն ասեն զաշխարհս ել ուռճալրացեալ. (Նիւս. կազմ.։)


Ուռուցիկ

adj. fig.

swelled out, puffed up, bloated, turgent;
swelling, puffing;
proud, fastuous, pompous;
— հողմն, tempestuous or stormy wind, gust;
— ոճ, turgid, inflated or fustian style;
— հերք, wavy hair.

· Calfa

NBHL (6)

Բռնութիւնք ուռուցիկ հողմոց. (Արիստ. աշխ.։)

Իբրեւ զուռուցիկ փքոյ (կամ բքոյ) շփոթեալ. (Յհ. կթ.։)

Քացախուտ վարք չարութեան, եւ ուռուցիկ փքացումն թեթեւամտութեան. (Խոսր.։)

Դադար ուռուցիկ ախտի. (Երզն. մտթ.։)

Եւ ընդէ՞ր զոպայիւ. քանզի խիտ է եւ ուռուցիկ (յն. փափուկ). (Ոսկ. եբր. ՟Ժ՟Զ։)

ՈՒՌՈՒՑԻԿ որ եւ ՈՒՌՈՒՑՈՒԿ. Ուռուցեալ. այտուցեալ. ըստ յն. եւ մրրկեալ. փոթորկային. ... եւ Փափուկ. ... τυφωνικός procellosus եւ ἀπαλός tener, mollis.


Ուսանիմ, սայ, սիր, սեալ

vn.

to learn, to study, to read;
to be instructed;
to exercise oneself in;
— զդասն, to learn, to study one's lesson;
— ի բերան, to con over, to study by heart;
cf. Թոշակ.

· Calfa

NBHL (7)

Ուսջի՛ք զնոսա։ Ուսցիս երկնչել ի տեառնէ։ Ուսարո՛ւք զբարիս գործել։ Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի՛ ուսանիք։ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։ Զիա՞րդ զգիրս գիտէ սա, զի ուսեալ բնաւ չիք։ Եղիցին ամենեքեան ուսեալք յաստուծոյ (յն. ուսուցեալք). եւ այլն։

Կարգեաց աստուած զաշխարհս որպէս դպրոց, զի ուսցին արարածք զխնամս արարչին. (Յճխ. ՟Զ։)

Ուսանէր ի նոցանէ զհնարագիտութիւն յաղթութեանն. (Եղիշ. ՟Զ։)

Ի լեզուս նոցա ուսեալք (տպ. վարժեալք). (Սարգ. յկ. ՟Ա։)

Փող հարկանէին. անտի ուսէ՛ք զգալ պատերազմին։ Զի թէ բանիցն ոչ հաւատայք մարգարէից, յաւերածոյն ուսի՛ք երուսաղէմի. (Մխ. երեմ.։)

Ուսի՛ք միանձունք միշտ զխոնարհութիւն. (Նեղոս.։)

μανθάνω disco, didici. ի յն. διδάσκομαι . որ եւ ՎԱՐԴԱՊԵՏԻԼ. Ուշիւ առնուլ ի միտ. զուշն լնուլ. սերտել ի միտ. իրագէտ՝ հմուտ՝ փորձ լինել. վարժիլ ի գիրս. կրթիլ. յարուեստ. սորվիլ, սովրիլ.


Ուսումն, ման

s.

study, lecture, teaching, instruction;
doctrine, science;
religion, sect;
ուսման ձեւ, affectation, studied effort, endeavours;
առ ուսմանէ, by instruction;
նուիրել յ— զժամանակն, to consecrate all one's time to study;
cf. Թեւակոխեմ.

· Calfa

NBHL (7)

Դու իսկ ուսուցեր նոցա ուսումն՝ տիրել ի վերայ քո։ Արձանագիր, ի կատարած զառանցելոց ժամանակաց առ ուսմանէ (կամ ուսմէ)։ Զուսումն մանկութեան։ Ոչ եթէ մարդկեղէն ուսմամբ։ Յուսմունս պէսպէսս.եւ այլն։

Ի բա՛ց լիցի չար վարդապետին եւ չար ուսմունքն. (Յճխ. ՟Ի՟Բ։)

Բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդկանն։ Հանդէս առնէր ամենայն ուսմանց։ Կալցին զուսումն վարդապետութեան մոգաց. (Եղիշ. ՟Բ։)

Ուսուցանել առ հասարակ զբնաւս՝ զարս եւ զկանայս՝ զուսմունս մոգուցն. (Փարպ.։)

Մերթ՝ Ուսուցանելն. վարդապետելն.

Նստէր յերուսեղէմ յուսումն». այսինքն յուսուցանել զժողովուրդն. (Եփր. ՟ա. մնաց.։)

μάθημα, διδαχή, διδασκαλία dottrina, disciplina. Ուսանելն. ուսողութիւն. տեղեկութիւն. հմտութիւն. գիտութիւն. արուեստ. կրթութիւն. սովորութիւն. վարդապետութիւն. կրօնք. դեն. աղանդ.


Ութեակ

cf. Ութերեակ.

· Calfa

NBHL (6)

Այսպէս խորհրդածեալ քառասնեակս թիւ, ութ հնգեակս, եւ հինգ ութեակս։ Յութեակն արժանի լինին անճառ վայելչութեանցն (յարութեան մարմնոց). (Սիսիան.։)

Եօթն՝ կենցաղս չարչարանք է մեզ իւրաքանչիւր. (մինչեւ ժամանեսցուք յութեակն, որ է արքայութեանն հանգիստ. Տօնակ.։)

Խորհուրդքն ի նմա ութերեակք ... առ ութերեակն ճախրել զխորհուրդն առ քրիստոսի յարութեանն օր. (Յհ. իմ. եկեղ.։)

Յարութեանն հաղորդ լիցուք՝ փոխել յեօթներեկէն ի նոր ութերեակն. (Արշ.։)

Ութերեկին աւուր մեծին։ Ութերեակ աւուրքի։ Վասն ութերեկի աներեակ աւուրն. (Արիստակ. մկրտ.։ Կամրջ.։ Երզն. մտթ.։)

ՈՒԹԵԱԿ եւ ՈՒԹԵՐԵԱԿ. ὀ ὁκτώ, ὅγδοος, -ον, ὁγδοάς octo, octavus, -um;
numerus octonarius. Ութ եւ ութերորդ. ութ թիւըն.


Ուժգին

adj. adv.

strong, great;
violent, impetuous, vehement;
—, —ս, strongly, vigorously, violently, vehemently;
—ս գանել, to beat violently, unmercifully;
— առնուլ, to take by force;
—ս ակնարկել, to eye disdainfully, to regard ferociously;
—ս ընթանալ, to be swift-footed, to run swiftly.

· Calfa

NBHL (12)

Են իմ երկու զուարակք ուժգինք եւ չարք. (Ճ. ՟Ա.։)

Զկենդանի ուժգին մարմին (այսինքն մարմնով՝) սովորեցաք ասել վիթխարի. եւ այլք՝ անճոռնի, կէսք՝ անհեթեթ. (Վանակ. յոբ.։)

Մարտնչել ընդդէմ նոցա ուժգին զինու՝ որ ոչ յաղթահարի. (Եւս. պտմ.։)

Որ ի վաստակոցն ծնանի պտուղ, ոչ տայ թոյլ ուժգին լինել աշխատանացն։ Ուժգին տանջանս պատրաստեմք անձանց մերոց։ Այսու զնա ուժգին գործէր, եւ քաջալերէր վասն հաւատոցն։ Ուժգին ծառայիցն բազմութիւն. (Ոսկ. յհ.։)

Սաստիկ կազմութեամբ եւ ուժգին աղխիւք. (Փարպ.։)

Ուժգին ճառս հրատարակեալ լինի զհերակլեայ. (Նոննոս.։ Իսկ Թր. քեր. Ուժգին դնի իբր ածական բաղդատական։)

(Փողով) ազդեսցես ուժգին։ Զայրացեալ ուժգին։ Ի տեղւոջ միոջ ուժգին ամրացեալ. (Յես. ՟Զ. 8։ Նեեմ. ՟Դ. 1։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 18։)

Եւ զայս առնէր առ ի ցուցանել, թէ նոցին սպանութիւնն ուժգին էր. (Ոսկ. գծ.։)

Ուժգին գանեաց զնոսա (բանիւք)։ Քարշել ուժգին ընդ քարաժեռ կոպճուտ տեղիս։ Որպէս եւ զիս եհար ուժգին. (Ոսկ.։ Փարպ.։ Շար.։)

Ի կողահերձ սայրասուր սլաքէ ուժգին բախմանէ։ Ուժգին լլկանօք։ Ուժգինս հնչեցեալ։ Ուժգինս ակնարկես։ Ուժգինս ընթանալ. (Նար.։)

ἱσχυρός, κραταιός fortis, robustus σφοδρός , σφοδρότερος vehemens, -ntior;
gravis, nimius πολύς multus συχνός, πυκνός creber, frequens. Ուր կայցէ ոյժ իմն պնդութեան, եւ առաւելութիւն յիմիք կարգի. զօրաւոր սաստիկ. յոյժ մեծ. շատ եւ բո՛ւռն. պնդագոյն. տոկուն. ամեհի. խիստ. պինտ, կտրուկ, ծանտր.

ՈՒԺԳԻՆ. ՈՒԺԳԻՆՍ մ. κραταιῶς, εὑτόνως, ἑπι πολύ, μάλα, σφοδρῶς fortiter, vehementer, intense, frequenter, valde, nimis. Յոյժ. սաստի՛կ. կարի՛. բռնի. քա՛ջ. մեծապէս. սաստկութեամբ. ուժով, եւ իժով, սաստկութենով, զօռով.


Հաշտիմ, եցայ

vn. fig.

to be reconciled, to agree, to make peace, to become friends;
մերձ էր արեւն ի —, the sun was about to set.

· Calfa

NBHL (3)

Ե՛րթ նախ հաշտեա՛ց ընդ եղբօր քում։ Հաշտեցարո՛ւք ընդ աստուծոյ. եւ այլն։ (Տե՛ս եւ ի կր. բայիդ ՀԱՇՏԵՄ։)

Նմանութեամբ, Մտանել արեւու, իբրու հանդարտել յինքեան.

Մերձ էր արեւն ի հաշտել. (Վրք. հց. ձ։)


Հապալասի

cf. Մրտենի.

· Calfa

NBHL (2)

Ազգ մանր ձիթապտղոյ։ Իսկ ՀԱՊԱԼԱՍԻ, կամ ՀԱՊԱԼՍԻ, ձիթենի՝ որ բերէ պտուղ մանր.

Հապալաս՝ մանր լինի. եւ վասն այն հապալաս ասեն զինքն։ Հապալաս վայրի։ Զհապալաս ի պարզուտ ածես, եւ զգինին այնով պարզես, լաւցնէ զգինին. (Վստկ. ստէպ։)


Հառաչանք, նաց

s. adv.

sighs;
groans, lamentation, weeping;
մեծ, խոր —նս արձակել, to fetch deep or heavy sighs, to sigh heavily;
հեղձամղձուկ զ—նսն առնել, to stifle one's sighs;
— հեղձամղձուկ զնա առնէին, his sighings stifled his utterance;
—նօք, with a sigh;
—նօք ի խորոց սրտէ ասաց, after profoundly sighing he said.

· Calfa

NBHL (4)

στέναγμα, στεναγμός suspiratio, suspirium, gemitus. Հառաչ. հառաչումն. հեծութիւն. հեծեծանք. յոգւոց հանութիւն. բողոք անձկութեան սրտի. անձկանք.

Ձայն հառաչանաց՝ հեծութիւն սրտի։ Ի հառաչանս կողկողանաց այսր հեծութեան Հեծութեան ձայնի՝ մեծի հառաչանացս. (Նար.։)

Հառաչանօք եւ արտասուօք. (Խոսր.։)

Զայրեաց հառաչանս. (Մանդ. ՟Ժ՟Զ։)


Հառաչեմ, եցի

vn.

to sigh;
ի խորոց սրտէ, to sigh deeply;
— զանլռելի զհեծութիւն, to groan incessantly;
— առ խաղաղութիւն, to sigh for peace.

· Calfa

NBHL (9)

եւ ն. ՀԱՌԱՉԵՄ որ եւ ՀԱՉԵԼ. στενάζω suspiro, ingemisco. Նոյն եւ Հեծել. հեծեծել. յոգւոց հանել կամ ելանել. անձկալ. բողոքել ի սրտէ. մնջել. ախ ընել.

Հեծեմ հառաչեմ, եւ ոչ ոք է՝ որ մխիթարէ զիս. (Ողբ. ՟Ա. 21։)

Ի վերայ գերեզմանի ողբս ասելով ողորմելի հառաչեմ. (Խոր. ՟Գ. 68։)

Հառաչէաք արտասուօք ի յանողորմ տառապանսն. (Լմբ. ատ.։)

Հյց. խնդ. իբր Ողբալ.

Հառաչեսցուք զապականեալ մեղօք մարմինս մեր. (Սարգ. ՟ա. պետր. ՟Ժ։)

Իսկ (Շար.)

Հառաչեցի զանլռելի զհեծութիւն առ բարեգութն աստուած. իմա՛ ըստ ՟Ա նշ. անլռելի հեծութեամբ։

Այլ կրկին իմաստք միանան յասելն, (Սարգ. յկ. ՟Է։)


Հասանեմ, հասի

vn.

to arrive at, to attain, to reach;
to catch, to take, to surprise;
to get, to obtain, to gain;
to be destined, allotted or obliged to;
to ripen, to become ripe;
to understand;
— ի վերայ, to comprehend, to conceive, to understand, to apprehend, to catch at;
to penetrate, to break into;
յեղակարծում, յանակնկալս ի վերայ —, to surprise, to catch;
to overtake, to come on like a thunderclap;
— ի պաշտօն, to obtain, to get hold of a place or post;
ի պատիւ —, to rise to dignities, to be promoted to high rank;
— զքաղաքաւ, to assault the city;
— ի վերայ իրաց աշխարհին, to assume the direction of, to take in hand public affairs;
— ի ցամաք, to disembark, to land, to arrive;
— վիրաց, to draw to a head, to gather;
եթէ զնա ոչ —նէ ինձ տեսանել, if I should not happen to see him;
թէեւ մեռանել ինձ —նիցէ ընդ քեզ, even were I to die with thee;
—նէ քեզ դարձեալ մարգարէանալ, you must prophesy anew;
գուցէ —նիցէ քեզ անձրեւ, lest the rain should surprise you;
ծերացեալ հասեալ յարս, old, among the elders;
հասեալ ժամ, present.

· Calfa

NBHL (25)

ՀԱՍԱՆԵՄ որ եւ ՀԱՍԱՆԻՄ. ռմկ. հասնիլ. παραγίνομαι , φθάνω, ἁφικνέομαι, προσέρχομαι pervenio, advenio ἑφάπτομαι, ἑφίστημι supervenio եւ այլն. Ժամանել. եկաւորել ի դէմ եդեալ տեղի, կամ ի դիտեալ ժամանակ. գալ ի վերայ. իջանել. հանգչել.

ՀԱՍԱՆԵԼ որ եւ Ի ՎԵՐԱՅ ՀԱՍԱՆԵԼ. καταλαμβάνω intelligo, comprehendo γινώσκω novi. որ եւ ՀԱՍՈՒ ԼԻՆԵԼ. Վերահասու լինել. (ուստի Հասկանալ) հասկընալ, տեղեկանալ, գիտնալ.

ՀԱՍԱՆԵԼ. ՀԱՍԵԱԼ. ἁκμάζω maturesco πέπειρος, ὤριμος maturus, tempestivus. Ի հաս գալ, այսինքն հասունանալ պտղոց եւ արմտեաց.

Հասանել յերկնից յերկիր. ի վերայ երուսաղէմի. ի վերայ իմ, նորա։ Հասանել առ նա. ի տարեկանս. ի մի վայր։ Հասցես զքաղաքաւս։ Հասանեն սահմանքն ի գլուխ լերինն։ Հասանիցեն ձեզ չարիք, կամ ումեք մեղք մահապարտութեան։ Հասի յառնուլ զքաղաքս։ Հա՛ս ի վերայ։ Հասանիցէ՞ ի վերայ քո բանս իմ, եթէ ոչ։ Ի վերայ զօրաւորաց զօրաւոր քննութիւն հասանէ։ Եհաս ժամ, կամ ժամանակ, որ, եւ այլն։ Հասանել յառաւօտ, յերեկոյ, ի ծերութիւն. եւ այլն։

ՀԱՍԱՆԵԼ Գտանել զխնդրելին. ստանալ. զբռամբ ածել. հանդիպել.

Ինձ գալ հասանել յիշխանութիւն։ Ծերացեալ հասեալ յարս։ Հասեալ էր նմա վիճակ պաշտամանս այսորիկ։ Կերիցէ զմասնն հասեալ։ Ինքն կամի հասանել ի վերայ իրաց աշխարհի (այսինքն տիրել).եւ այլն։

Միհրան սնեալ, հասեալ յարս՝ սիրեաց զվիրս. (Պտմ. վր.։)

Հասանել խնդրոյն, քաւութեան, թողութեան, փառաց, բարւոյ, արդարութեան, կամ տանջանաց, ապականութեան. (եւ այլն։ Արծր.։ Նար.։ Սարգ.։ Շ. թղթ.։ Իգն.։ Անյաղթ բարձր. եւ այլն։)

Զի յողորմելն ինձ աղքատին, ողորմութեան հասից քոյին. (Յիսուս որդի.։)

Հասեալք ի խոր աղքատութիւնս (այսինքն անկեալք)։ Ի հասանել կարօտութեանն (այսինքն ի վերայ գալ). (Յհ. կթ.։ Պիտ.։)

Հասանէ նմա առաջիկայիցս յայտնութիւն. (Խոր. ՟Ա. 24։ (որ եւ հայի ի յաջորդ նշ։))

Հասանէ քեզ դարձեալ մարգարէանալ։ Եհաս նմա թագաւորել։ Մեռանել հասանիցէ։ Ի կղզի ինչ հասանէ մեզ անկանել, եւ այլն։ Որպիսի՛ մեզ հասցէ հատուցանել գոհութիւնս. (Անյաղթ բարձր.։)

Յորժամ ըստ բնութեան ինչ բարբառել հասանէր. (Յհ. իմ. երեւ.։)

Տո՛ւր ինձ բաժին՝ որ հասանէ ի ստացուածոց քոց. (Ոսկ. յանառակն.։)

Զժամանակ ինչ աւերել հասանէր քաղաքին. (Եւս. քր. ՟Ա։)

Թէեւ յարքայութիւնն մտանիցեմ, եւ զնա ոչ հասանէ տեսանել, քան զգեհենն չար համարէի. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ճշմարտութեամբ հասեալ եմ, զի եւ այլն։ Ի վերայ հասեալք, թէ եւ այլն։ Ի վերայ հասի, թէ եւ այլն։ Հասանել՝ թէ զի՛նչ է լայնութիւն։ Բանից սրտից նոցա ոչ հասանէք։ Ի վերայ հասանէր խորհրդոց։ Հասէր ի վերայ խնամոյ մարդասիրութեան նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ։ Ոչ քննեցէք, եւ ոչ յիրաւանց վերայ հասէք.եւ այլն։

Ոչ կարացեալ հասանել իրացն։ Կէսքն հասին ճշմարտութեանն։ Ճշդիւ գտակաւ հասանել համարոյ ժամանակացն. (Փիլ. ՟ժ. բան.։ Եզնիկ.։ Եւս. քր.։)

Հասի ի վերայ մտաց քոց։ Ճշմարտիւ ի վերայ հասաք, եթէ զսէրն մեր հաստատուն պահեցեր. (Աթ.։ Խոր. ՟Գ. 17։)

Հասեալ են հունձք. (Մրկ. ՟Դ. 29. որ է իբր կր։)

Ունէր երիս ողկոյզս հասեալս։ Հասեալ է խաղողդ. (Ծն. խ. 10։ Յայտ. ՟Ժ՟Դ. 18։)

Երթիցես ի գերեզման իբրեւ զցորեան հասեալ ի ժամանակի հնձեալ. (Յոբ. ՟Խ. 26։)

Եթէ ոչ տօթ ջեռուցանէր զանդաստանս, պտուղք ոչ հասանէին. (Եզնիկ.։)

Գարին հասեալ պարարեալ էր. (Եփր. ել.։)

Բանջարքն ոչ դեռաբոյսք, այլ հասեալք. (Շիր. զատիկ.։)


Հասկ, աց, ոց

s.

ear or head of corn, of barley;
ոսկեփայլ —ք, golden ears;
—ս արձակել, to shoot into ears, to ear;
to spire;
քաղել —, to glean.

· Calfa

NBHL (3)

Եօթն հասկ ի միում փնջի։ Իբրեւ զհասկ ինքնին անկեալ ի ցօղնոյ։ Քաղեսցես ձեռօք քովք զհասկն։ Սկսան հասկ կորզել եւ ուտել.եւ այլն։

Հասկիցն կարմրազգեստ շքեղութեամբ։ Հասկիցն աճեցելոց. (Պիտ.։ Կիւրղ. գանձ.։)

στάχυς spica. պ. սուք. Գլուխ կամ կատար ցօղնոյ, յորում են բազմութիւնք հասունեւ ատոք ցորենոյ, գարւոյ, եւ այլն.


Հասուն

adj.

ripe, mature, grown up;
wise, prudent, judicious;
— հասակ, ripe or advanced age;
— այր, man of mature age, a discreet sober-minded man;
— օրիորդ, marriageable young lady;
— խորհուրդ, միտք, mature judgment;
— խաղաւարտ, ripe imposthume;
— գործել, to ripen, to make ripe, to mature, to bring to maturity.

· Calfa

NBHL (11)

ἑν ἠλικίᾳ եւ այլն. τέλειος, δυνατός aetate adultus, potens, perfectus. Իբրու Ի չափ կամ յարբունս հասեալ. առոյգ. զօրաւոր։ ձեռնհաս. բաւական.

Որդիք եւ եղբարք հասունք. (՟Ա. Մնաց. ՟Ի՟Զ. 9։)

Հասուն արանց. (Ոսկ. մ. ՟Ա. 9։)

Զհասունն սեղանակից առնէի, եւ անկատարիցն ստնտուս կոչէի, եւ սնուցանէի. (Վանակ. յոբ.։)

Մեռան առաջինքն, որոց իբրեւ հասնոց տուան օրէնքն. (Նախ. օրին.։)

Զի հասարակաց կազմեցեալ բուսոց ... ի ստեղծօղդ վերաբերեալ առ նոյն նիւթս կենաց հասուն ներգործէ. (Նար. ՟Ղ՟Գ։)

Բազումք յետոյ ապաշխարեցին ... որոմն էին, եւ ապա եղեն ցորեան հասուն. (Ոսկ. մ. ՟Բ. 4։)

Յորժամ ծառն զպտուղն ատոք եւ հասուն ի ծայրսն ունիցի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Ը։)

Որպէս զողկոյզ հասուն ի հնձանս, եւ իբրեւ զցորեան մաքուր յըշտեմարանս. (Հ. ապր. ՟Ժ՟Զ.։)

Նման է հասուն խաղողոյ. (Վրք. հց. ձ։)

Խակ մանկտոյն զհասունս ետ բարբառել. (Մեկն. ղեւտ.։ որ հայի ի ՟Ա նշ։)


Հասուցանեմ, ուցի

va.

to cause to arrive, reach or attain;
to bring, to refer;
to cook, to dress, to get ready, to prepare;
to ripen, to mature;
հասոյց ինձ անբաւ աշխատութիան այս բառգիրք, this dictionary has cost much labour.

· Calfa

NBHL (15)

ἅγω, διάγω, ἄπτω, ἁναφέρω, ἁποδίδωμι adduco, introduco, admoveo, reddo եւ այլն. Տալ հասանել. ժաման կացուցանել. տանել, ածել, բերել, ի դէմ եդեալ վայր, կամ նպատակ, կամ առ ոմն, եւ առ իմն. հասցընել.

ՀԱՍՈՒՑԱՆԵԼ. πέσσω pinso, elisco ποιέω facio եւ այլն. որպէս Հասուն եփուն առնել. եփել.

Ածել հասուցանել յերկիրն հրէաստանի։ Հասուցանիցէ զնա առ հայր իւր։ Ի մեծութիւնս յաւագութիւնս հասուցանել։ Զփառս նոցա յանարգութիւն հասուցից.եւ այլն։

Աշխատութիւն հասուցանել մարդկան։ Զօրս ի ձեռն հասուցանել։ Ի նեղ մեծ զամուրն հասուցանէր։ Ցաւս յայլոց մարմինս տանջանօք հասուցանէր։ Սաստիկ հարուածս ի վերայ թշնամեացն հասուցանէր։ Ի տեառնէ զարժանի տանջանս ի վերայ չարագործին հասուցելոյ (այսինքն հասուցանելով տեառն, կամ հասուցանելով ըստ յն, ի կողմանէ տեառն։) Անմարդի զերուսաղէմ հրէից հասուցանել (յն. առնել, կամ կացուցանել). եւ այլն։

Զսահմանս ի հինսն մեր հասուցանէր յեզերս. (Խոր. ՟Ա. 23։)

Վասն յառաւօտ լոյսս հասուցանելոյ գոհասցուք. (Խոսր.։)

Յանքոյթ նաւահանգիստն զնաւն եկեղեցւոյ հասուցանել. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)

Աստղն հասոյց զմոգսն առ արեգակնն. (Շ. մտթ.։)

Որոգայթս մահու կամ կապանաց նմա մարթասցէ հասուցանել. (Յհ. կթ.։)

Առ որթ մի մատաղ, եւ փութացոյց հասուցանել։ Որ ինչ հասուցանելոց էք, հասուցէ՛ք։ Հասոյց զնոսա, եւ կերան։ Հասուցանիցեն զզենլիս։ Հինգ ոչխար հասուցեալ.եւ այլն։

Ջեռուցանել, եւ զկերակուրն հասուցանել. (Սարգ. յկ. ՟Ը։)

Ջերմութեամբն իւրով հասուցանէ զկերակուր, մարդկան եւ անասնոց. (Եղիշ. ՟Ը։)

Երկինք հասուցանէ զպտուղս բուսոց եւ տնկոց. (Յճխ. ՟Է։)

Զոմանս հասուցանէ ի պտղո. (Լմբ. պտրգ.։)

Զկարակումն մօրից ցամաքէ, եւ զտհաս պտուղս հասուցանէ. (Նար. ՟Ձ՟Գ։)


Հաստատեմ, եցի

va.

to affirm, to sustain;
to prop, to confirm, to consolidate;
to fortify, to comfort, to invigorate, to strengthen, to encourage;
to restore, to mend, to revive, to refresh;
to assure, to guarantee, to attest, to certify, to witness, to approve, to corroborate;
to legalize, to ratify;
to institute, to found, to erect, to create, to make;
— անդրէն, to reestablish;
— զերեսս, զձեռն, զմիտս, to set out, to start, to proceed, to move on;
to deliberate, to resolve, to purpose;
to conduct or comport oneself, to act;
to threaten;
— զառաղջութիւն, to recover, improve or restore health;
—եալ էր ի խորհրդեան, he was resolute and decided in action.

· Calfa

NBHL (22)

στερεόω, στερίζω, ἴστημι, ἑφίστημι, βεβαιόω stabilio, consolido, colloco, statuo, firmo, constituo, roboro πήγνυμι pango եւ այլն. Հաստատ զետեղել. դնել,. կանգնել. պնդել. ամրացուցանել. կացուցանել. որոշել. կարգել. սահմանել. կազդուրել. զօրացուցանել.

Հաստատել զտապանակն ի մէջ խորանին. զտաճար բնակութեան ի միջի մերում։ Սանդուխք հաստատեալ յերկրի ... եւ տէր հաստատեալ կայր ի նմա։ Հաստատեմ զուխտ իմ ընդ ձեզ։ Հաստատեցին բան։ Հաստատեաց զմեզ ընդ իւր ի բարեկամս եւ ի թիկունս։ Հաստատեցին նմա ազատութիւն։ Հաստատեցաւ ագարակն այն աբրահամու։ Որդւոյ իւրում հաստատեսցէ զնա։ Ոչ լինիցի հաճոյ յաչս տեառն իւրոյ՝ որում հաստատեցան։ Հաստատել զսիրտ հացիւ, կամ հացի զսիրտ։ Կերաւ, եւ հաստատեցաւ այնու ոգի նորա։ Իբրեւ հաստատեցաւ մանուկն, եւ այլն։

Հաստատեա՛ ի մտի քում զամենայն զոր ես ցուցից քեզ։ Հաստատեսցի բան մեր ի սրտի քում։ Մի՛ հաստատեր զակն քո ի նա.եւ այլն։

Որոյ ձեռք հաստատեցին զամենայն զօրս երկնից։ Ո՞չ մի աստուած հաստատեաց զձեզ։ Աստուած հաստատեաց զմարդն յանեղծութեան։ Հաստատեաց զաշխարհ յանկերպարան նիւթոյ։ Բանիւ տեառն երկինք հաստատեցան.եւ այլն։

ՀԱՍՏԱՏԵԼ ԶԵՐԵՍՍ, կամ ԶՁԵՌՆ, կամ ԶՄԻՏՍ, է Որոշել երթալ՝ կամ առնել ինչ, մանաւանդ սպառնալեօք։ Տե՛ս (Եզեկ. ՟Զ. 12։ ՟Ժ՟Դ. 8։ ՟Ժ՟Ե. 7։ ՟Ի՟Ա. 2։ ՟Ա. Մնաց. ՟Ժ՟Ը. 3։ Ել. ՟Է. 3։ Սղ. ՟Լ՟Է. 2։)

ՀԱՍՏԱՏԻԼ որպէս Յենուլ՝ իրօք կամ նմանութեամբ.

Յամուրն ... զինուն պատրաստութիւն հաստատեալ կային. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 27։)

Որ հաստատի ի ստութիւն, նա զհողմս արածէ. (Առակ. ՟Թ. 12։)

Զերծեալք ի չարեաց՝ հաստատեսցին ի քեզ տէր. (Իմ. ՟Ժ՟Բ. 2։)

Ի քեզ հաստատեցայ ես յարգանդէ. (Սղ. ՟Հ։)

ՀԱՍՏԱՏԵԼ իլ. բազմապատիկ ոճով վարի յամենայն գիրս.

Գրեա՛ զտեսիլդ ի տախտակի, եւ ի գիրս հաստատեա՛։ Արձան հաստատեա՛ միշտ անկործան՝ սբոյդ առաջի. (Կորիւն.։ Նար.։)

Զստուերականն ելից, եւ զճշմարտութիւնն հաստատեաց. (Շ. մտթ.։)

Հաւանեալք ճշմարտութեանն՝ հաստատեմք զնոյն այսպէս. (Լմբ. պտրգ.։)

Ոչ եթէ հաստատեցաք ստուգութեամբ։ Հաստատել զիւրեանց կարծիս. (Իգն.։)

Շինէր զեկեղեցիս, եւ հաստատէր քահանայս. (ՃՃ.։)

Գիտաց զնենգութիւն խորամանկութեան նորա, եւ ոչ կամեցաւ հաստատել զլսելիս իւր. (Մծբ. ՟Զ։)

Յայտնեսցէ զսէրն նոցա, որով հաստատեցան առ նա. (Իգն.։)

Հովիւ հանճարեղ հաստատեցաւ յեկեղեցին նազիազու. (Վրք. ածաբ.։)

Այսպիսի իցեն ախտիցն ալիքն, որ թէ նստիս նոցա գեր ի վերոյ, հաստատեցար հմուր ղեկավար կենցաղոյս. (Մաշկ.։)

Ի հաւասարակողից եռանգիւնից հաստատեցաւ. (Նիւս. կազմ.։)

Որ ի պատկեր արարդին քո հաստատեցար. (Վեցօր. ՟Ը։)


Հաստատութիւն, ութեան

s. chem. adv.

stability, firmness, solidity, fixedness, consistence;
constancy, resolution;
strengthening, consolidation, confirmation;
prop, stay, support, base;
affirmation, assertion, acknowledgment, authorization, certifying, approbation, ratification;
solidification;
— երկնից, the firmament;
— մտաց, constancy, firmness of purpose;
— առնուլ, to be vouched for, of a certainty, to prove true, to be confirmed, attested, certified;
հաստատութեամբ, cf. Հաստատ;
հաստատութեամբ եդեալ էր ի մտի, he was resolved, he has taken a resolution, he decided to.

· Calfa

NBHL (10)

στάσις, βεβαίωσις, στήρυγμα , κραταίωσις, ὐπόστασις statio, confirmatio, firmitas, fulcimentum, subsistentia, substantia եւ այլն. Հաստատ կամ հաստատունն գոլ. հաստատելն եւ հաստատիլն՝ ըստ ամենայն առման. եւ Հաստատուն ինչ. հաստարան, նեցուկ. ամրութիւն. սերտութիւն. զօրութիւն. ստուգութիւն. ապացոյց.

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ. στερέωμα firmamentum. Հաստատուն միջոց տարածութեան որ յօդս եւ յերկինս.

ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՄԲ իբր մ. βεβαίως, ἁσφαλῶς, ἱσχυρῶς firmiter, diligenter, fortiter, vehementer. Հաստատապէս. հաւաստեաւ. փութով պնդութեան։ ՟(Ա. Մակ. ՟Բ. 27։ ՟Ժ՟Դ. 34։ Առակ. ՟Ի՟Բ. 3։ ՟Լ՟Ա. 17։ Իմ. ՟Ժ՟Ը. 6։ Եւս. քր. եւ այլն։)

Հաստատութիւն խաղաղութեան։ Ընկեցին ի բաց զհաստատութիւնս իւրեանց եւ զդաշինս։ Ամենայն հաստատութեամբ ետու հրաման։ Հաստատութեամբ զօրութեամբ իմոյ։ Ո՞վ եկաց ի հաստատութեան տեառն։ Բեկանեմ զհաստատութիւն հացի։ Թագաւոր հանճարեղ՝ հաստատութիւն ժողովրդոց։ Հաստատութիւն իմ եւ ապաւէն իմ դու ես։ Ետուր նմա օգնական զեւայ, հաստատութիւն նմա զկինն նորա։ Եհաս թագաւորն յիրացն հաստատութեան վերայ.եւ այլն։

Որպէս եւ յայլս գիրս ասի.

Հաստատութիւն հաւատոյ, բանից, մտաց, ոգւոյ, խորհրդոց, կամ նորոյ խորհրդոյս, եւ եկեղեցւոյ. եւ այլն։

Արար աստուած զհաստատութիւն։ Եւ կոչեաց աստուած զհաստատութիւնն երկին։ Եդ զնոսա ի հաստատութեան երկնից.եւ այլն։

Երկինք, եւ երկիր, եւ որ ի միջոցիս են հաստատութիւնք. (Շիր.։)

Ջուրն որ ի վերոյ երկնից՝ կոչի հաստատութիւն. (Ճշ.։)

Հաստատութիւն՝ թուի թէ զներքին երկինսդ ասէ, յորս լուսաւորքդ են. (Նչ. եզեկ.։)


Հաստատուն, տնոց

adj. adv.

firm, solid, stable, fixed;
certain, sure, positive;
immovable, constant;
permanent, persevering;
determined;
s. geom. solid;
cf. Հաստատ;
— կերակուր, solid food.

· Calfa

NBHL (18)

Խամրելով յառաջ քան զհաստատուն ծաղկել։ Փիլ. (բագն.։)

Հաստատուն հիմ կամ խարիսխ, եւ աւետիք, միտք, եւ այլն։ Որպէս նորատունկ հաստատուն են ի մանկութենէ իւրեանց. (Սղ. ՟Ճ՟Խ՟Գ. 12։)

Զդէմս քո արարի հաստատուն. (Եզեկ. ՟Գ. 8։)

Հաստատուն անկիւն։ Հաստատուն բոլոր. (Պղատ. տիմ.։)

Ետ յոյս հաստատուն. Հաստատուն՝ ասէ, որ է անսուտ. (Խոսր.։)

Զի գնաց քրիստոս առ մեռեալս, հաստատո՛ւն է. (Լմբ. պտրգ.։)

Գիտաց զառ ի նոցանէ հաստատուն նենգագործութիւնն. (Արծր.։)

Հաստատուն վկայիւք. (Շ. ընդհանր.։)

Իբրեւ հաստատուն էր համարեալ ամենայն աշխարհին. (Եղիշ. ՟Ը։)

Որ ոչ աստուծոյ միայն չվայելէր, այլեւ ոչ մարդոյ հաստատնոյ. (Սեբեր. ՟Թ։)

Օրէն է հաստատուն վարդապետի։ Որդիք հաստատուն հարց. (Ոսկ. յհ. ՟Ա. եւ 1. 20։)

Մի՛ գւցէ որում օրինացն են հաստատուն, նոցին եւ ծառայութիւն առնել ցանկան. (Փարպ.։)

Գծոյ, երեւման, եւ հաստատնոյ։ Հաստատուն, երկայնութեան եւ լայնութեան խորութիւն առեալ։ Գիծն ըստ երկակին, եւ երեւութիւն ըստ եռակին. իսկ հաստատնոյն ըստ քառակին։ Երրեակն հաստատուն մարմնոյ. զի եռակի հաստատունն բաժանելի է. (Փիլ. ՟ժ. բան.։ եւ Փիլ. ել. եւ Փիլ. այլաբ.։)

Հաստատուն պահել զիրաւունս կամ զօրէնս. (՟Բ. Մակ. ՟Ժ. 12։ ՟Գ. Մակ. ՟Գ. 38։)

βέβαιος, ἰδρυμένος, ἁσφαλής firmus, securus ἱσχυρός fortis. (ի Հաստ. Հաստատ) Ունակ հաստատութեան. սերտ. պինդ. անշարժ. անդրդուելի. անքոյթ. տոկուն. զօրաւոր.

ՀԱՍՏԱՏՈՒՆ՝ ըստ երկրաչափութեան. στερός solidus.

ՀԱՍՏԱՏՈՒՆ. ἁληθής, ἁκριβής, πιστός verus, constans, fidelis. Հաւաստի. ստոյգ. ճշմարիտ. անտարակուսելի. արժանահաւատ. բարի. հաւատարիմ (բան, եւ անձն).

ՀԱՍՏԱՏՈՒՆ. գ.ա. στερεόν solidum. որ եւ ՀԱՍՏԱՏԱՉԱՓ. Մարմին երկրաչափական, որ ունի երկայնութիւն, լայնութիւն, եւ խորութիւն. (լծ. հյ. ստուար)


Հաստեմ, եցի

va.

to create, to produce, to make;
to strengthen, to confirm, to consolidate;
— զոք ի բարիս, to confirm in the right way.

· Calfa

NBHL (9)

Հաստատել. պնդել. յեցուցանել. մածուցանել. արմատացուանել. եւ Ստեղծանել, առնել. արձանագրել. (արմատն Հաստ, եւ Աստի՛. զոր տեսցես)

Զայն օր ողորմութեան հաստէին. (՟Բ. Մակ. ՟Ը. 27։)

Օրհնութիւնն աստուծոյ ի վերայ իմ հաստէր. (Պիտ.։)

Յորում տաճարի կայր եռոտանի հաստեալ. (Նոննոս.։)

Ցուպ, յոր անկեալն ադամ հաստի. (Շ. ոտ. բարձր.։)

(Կուռք) հաստեալք են ի մարդկանէ. (Ագաթ.։)

Ոչ բերանով ընդ հող հաստելի։ Յանէից գոյաւորութիւն լուսոյ հաստեսցես։ Կամայականն յանձնառութեամբ հաստեցի. (Նար. ՟Դ. ՟Ժ՟Ը. ՟Հ՟Բ։)

Միով օրինակաւ ասէ ո՛չ հաստի կանոն եկեղեցւոյ. (Լծ. ածաբ.։)

Եթէ էր հաստեալ կապեալ մտացն ադամայ ի պատուէր արարչին, ոչ լինէր մարմին նորա լուծեալ յօդելոյ անտի. (Եփր. ծն.։)


Հատանեմ, հատի

va.

to cut, to cut off, to break;
to carve, to cut;
to divide, to separate;
to retrench, to diminish, to curtail;
to castrate;
to resolve, to decide, to determine;
to cross, to traverse, to pass;
to stop, to interrupt;
— գծից զմիմեանս, to cross one another;
— զծով, to plough, cross or traverse the sea;
— զծով եւ զցամաք, to run over, to over-run or scour both sea and land;
— ճանապարհ, to open, to pave away or road;
to progress towards, to bend one's steps to, to traverse, to travel;
— անցանել, to cross, to traverse, to pass, to travel over or through, to go over;
— ի ստենէ, to wean;
— զծառս, to fell, to cut down;
to clear;
դատ —, to sentence, to judge, to decide;
ական —, to mine, to dig, to hollow;
— զգլուխ, to cut off the head, to behead, to decapitate;
— զանդամս, to cut off limbs, to amputate;
— յարքունիս, to confiscate, to forfeit;
— ի կենաց, to slay, to deprive of life, to kill;
— զանձն ի փափկութիւն, to give oneself up to effeminacy;
ի վատութիւն —, to make a coward of;
— զծարաւ, to quench, to slake the thirst;
— զանձն յիմեքէ, to abstain, to keep from, to refrain, to forbear, to deprive or debar oneself of, to do without, to dispense with;
ակօս —, to plough, to furrow;
— գունդ մի, to detach, to form a detachment;
— լուսոյ զգիշեր, to drive away darkness;
— զբոց հրոյ, to spark, to sparkle, to emit sparks;
— զբանակն, to fray a way, to pass through, to cross;
— զգրիչ, to make a penpop;
գետն զդաշտն —նէ, the river traverses the plain.

· Calfa

NBHL (57)

τέμνω, ἁποτέμνω, ἑκκόπτω , ἁποκόπτω եւ այլն. abscindo, rescindo, seco, scindo, aufero եւ այլն. Հատ կամ կոտոր կամ կէս կամ պակաս առնել. կտրել. կտրատել. կրճատել. կարճել. բաժանել ի բոլորէ, կամ ի մասունս, կամ ի մէջ. ի բաց բառնալ.

Հատան գոյնք թագաւորին. (Դան. ՟Ե. 6։)

Հատաւ ամենեւին հաց ի քաղաքէն. (Երեմ. ՟Լ՟Է. 20։)

Եւ զդրամոյ, որպէս Դրոշմել. ստակ կոխել.

Հատանել զտտուն հանդերձի, զլար կրին, զձեռն, զգլուխ, եւ այլն։ Կամ նմանութեամբ.

Եհատ իբրեւ զծառ զյոյս իմ։ Հատաւ յոյս մեր։ Փրկեալ զհատեալս. ի յուսոյ, եւ այլն։

Հատանել զչարիսն, կամ զմեղացն պատճառս փարիսեցւոց, կամ զպատճառս արտասուաց. (Եզնիկ.։ Սարգ.։ Մծբ.։)

Հատանել զծուլութիւն, կամ զզօրութիւն, կամ զ՝ի վերայ դիմելն։ Ի բաց հատանել զաւելորդ պարծումն, կամ զխորամանկացն տաճանմունս. (Ոսկ. եբր. եւ Ոսկ. յհ.։)

Հատանել ի կենաց, կամ ի մեղաց. (Արծր.։)

Որպէս Համառօտել, ասի

Կարճառօտ հատանել զպատմութիւն, զգիր, զբան. (Ոսկ. մտթ.։ Մագ. ստէպ։)

Բանն հակիրճ հատեալ։ Համառօտ հատեալ բանիւ անցանէ. (Նիւս.։ Նանայ.։)

Համառօտ զժամանակաց հատանէ. (Եւս. քր.։)

ՀԱՏԱՆԵԼ ՀԱՏԱՆԻԼ. որպէս Պակասեցուցանել. պակասիլ. դադարել. պակսեցընել, պակսիլ, դադարիլ. եւ Սպառել, իլ. յորմէ ռմկ. հատցընել, հատնիլ.

Մի՛ յաւելուցուք ինչ ի բանն, եւ մի՛ հատանիցէք ի նմանէ։ Զսակ աղիւսարկին արկէ՛ք ի վերայ նոցա, մի՛ հատանիցէք ինչ անտի։ Զքաղցր արեւդ յաչացդ հատանէի։ Գաւառս բազումս հատէք զիմոյ տէրութեան։ Հատեալ քուն յաչաց իմոց.եւ այլն։

Ոչ յասողէն հատանի (բանն), զի անհատ բնութիւն է. (Սարգ.։)

Եհատ ի նմանէ զկերակուր նորա. (Մծբ. ՟Դ։)

Սպանաւ յիւրոցն, եւ հատաւ տունն յէուայ. (Նախ. ՟դ. թագ.։)

Եթէ հայրենի ազգն հատեալ է. (Մխ. դտ.։)

Յամենայն կողմանց իսկ հատեալ էին իրքն, եւ գտանիւր ինչ ոչ. (Եւս. պտմ. ՟Գ. 6։)

Աղբերն հոսումն ոչ հատանի. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Ուր հարսանիքն էին ... գինեակն եւս հատաւ. (Սեբեր. ՟Ը։)

Հատան ճանապարհք նոցա. յն. անապատացան, այսինքն անկոխ եղեն. (Ես. ՟Լ՟Գ. 8։)

ՀԱՏԱՆԵԼ. որպէս Պատառել. բաժանել. փորել, եւ Հերձուլ, ձեղքել, անցանել. ճանապարհ բանալ, հորդել, առնել.

Զորմն հատեալ՝ ելցէ. (Եզեկ. ՟Ժ՟Բ. 12։)

Ի փոսն՝ զոր հատին, լնուն։ Հատեալ զգերեզմանս՝ լցին զնոսա անդ։ Խորս մտաց ձերոց հատէ՛ք ակօսս. (Փարպ.։ Մամիկ.։ Ոսկ. ի մելիտ.։)

Բաշխեա՛ զգոյս մեր աղքատաց՝ ընդ երկուս հատեալ. (Պտմ. վր.։)

Հատեալ զցանկ հզօրին. (Նար. ՟Ծ՟Ա։)

Հատ զպարիսպն երուսաղէմի ի դրանէ եփրեմի մինչեւ ի դուռն անկեանցն. (՟Դ. Թագ. ՟Ժ՟Դ. 13։)

Հատին զբանակն այլազգեաց։ Առ ընդ իւր եօթն հարիւր այր սուսերաձիգս՝ հատանել երթալ առ արքայն եդոմայ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Գ. 16։ ՟Դ. Թագ. ՟Գ. 26։)

Հատանել անցանել զայն ճանապարհս. յն. լոկ, հատանել. (Ոսկ. մ. ՟Ա. 2։)

Ա՛յլ ճանապարհ իւր հատանէ։ Հատանելով անձանց ճանապարհ, որ տանի ի գեհեն. (Ոսկ. յհ.։)

Յորձանաձիգ յարձակմանն հատանէ անցանէ բանն։ Հատաք անցաք զանդնդալից ծովուն զլայնութիւնն. (Ոսկ. ես.։)

Հա՛տ զծով եւ զցամաք վասն եղբօրն փրկութեան. (Մանդ. ՟Գ։)

Զխորս ծովուն հատանել անցանել։ Այնքան վայրս հատեալ. (Իգն.։)

ՀԱՏԱՆԵԼ, որպէս Որոշել. սակ արկանել. սահմանել. ընտրել.

Հատցէ նմա քահանայն գին։ Անձանց նոցա գինս հատանէր. (Ղեւտ. ՟Ի՟Է. 8։ ՟Բ. Մակ. ՟Ը. 14։)

Համարս հատանէին ի նմանէ. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Հատին ի վերայ աշխարհիս հայոց հարկս հինգ հարիւրդահեկան. (Ղեւոնդ.։)

Սահմանս հատանէ նմա. (Խոր. ՟Ա. 13։)

Զօր հատանէր, այրեւձի առնէր. (՟Ա. Մակ. ՟Դ. 28։ որ եւ ասի ԶՕՐԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ։)

Վճիռն հատու ՟Հ ամին. (Վրդն. պտմ.։)

Զդատավճիռն չարեացն՝ զոր հատ վաղվաղակի։ Հատին արդարութեամբ, եւ ասեն։ Հատանեն ինքեանք ի վերայ անձանց իւրեանց, եւ ասեն։ Եփր. (յես. եւ Եփր. համաբ.։)

ՀԱՏԱՆԵԼ, իլ. ասի զհանքանց, որպէս Պարզել հանել.

Ի լերանց նորա հատանիցես պղինձ. (Օր. ՟Ը. 9։)

Զբովսն՝ ուստի ոսկին եւ արծաթն հատանի. (՟Ա. Մակ. ՟Ը. 3։ Խոր. աշխարհ.։)

ՀԱՏԱՆԻԼ որպէս Ցայտել լուսոյ. ցոլանալ. թօթափիլ. եւ որպէս Ի դուրս բերիլ այլոց իրաց, ծաւալիլ.

Փայլատակունք հատան ի նմանէ։ Իբրեւ ի փայլատականց բոցք հատանէին. (Սղ. ՟Ժ՟Է. 10։ ՟Ա. Մակ. ՟Զ. 36։ Ծն. ՟Ժ՟Ե. 17։)

Նշոյլք իբրեւ ի լուսոյ հատանէին ի նմանէ. (Վրք. բրս.։)

Իբրեւ զկարկուտ հատեալ յամպոց. (Յհ. իմ. երեւ.։)

Հնչիւն բարբառոյ հատանի ի նոցանէ. (Վեցօր. ՟Գ։)

ՀԱՏԱՆԵՄ ՀԱՏԱՆԻՄ. որպէս Համայն տանել, կամ հանել տանել. Յօտար կարծիս, եւ յիրս անարժանս ձգել, ձգիլ. բերիլ. յարիլ, համակել. զառածանել, իլ. անկղիտանալ. տալ զանձն. քաշքըշել, գէշի տանիլ, գէշ ըլլալ. կամ ըստ յն. համարել. արտաքս ածել. առնել. լինել, եւ այլն.

Մի՛ ի վատութիւն ինչ եւ զմեր ազգս հատանիցես. (՟Բ. Մակ. ՟Է. 16։)

Մի՛ ոք զիս առ անզգամս հատանիցէ. (Եփր. ՟բ. կոր.։)

Զդիսն եւս անգոսնել, եւ յանպիտանութիւն հատանել. (Եւս. քր.։)

Չկարիցես պահել, գոնեա ի փափկութիւնս մի՛ հատանիցես զանձն։ Դու ի ծաղր եւ ի խաղ հատեալ ես։ Հատանիլ ի չարութիւնս, կամ ի յոռութիւնս, կամ յանառակութիւնս, կամ ի պղերգութիւն, կամ ի զարդարանս. (Ոսկ. ստէպ։)

Այգիս տնկել, ի գինեվաճառս հատանել (այսինքն՝ իլ)։ Ի վաճառս հատանել, եւ ի շահս հարկանել. (Սարգ. յուդ. ՟Բ։)


Հատուած, ոց, ից

s. geom.

cut, shape, fashion;
section, division;
part, portion;
bit, piece, fragment;
retrenchment, separation;
emigration, transmigration, colony;
article, head, point;
segment;
—ք կոնի, conics;
առաջանիւթ — օրագիր, leading article;
— գնալ ուրեք, to emigrate;
գրել —, to write an article;
— տալ բանին, to interrupt, to break in upon.

· Calfa

NBHL (18)

Ձեռք կախեալ յարմկանցն ... մերձեցոյց ի հատուածս ձեռացն. (Խոր. առ արծր.։)

Ասիա մեծագոյն է քան զայլ հատուածսդ (երկրի). (Խոր. աշխարհ.։)

Հատուածք շերտից։ Հատուած բանի։ Հատուածի բանի։ Զերիս հատուածս առանձնաւորականս (հաւատոյ, յուսոյ, սիրոյ, կամ երից անձանց)։ Մի երրորդութիւն կատարեալ ի դիմաց երից անորոշելի հատուածոց. (Նար. մծբ. եւ ՟Ի՟Ը. կ. ՟Ժ. ՟Խ՟Դ։)

Յերիս հատուածս որոշեալ են ամենայն ժամանակք. (Իգն.։)

Զկինն ի կողէն արար հատուած. (Շ. այբուբ.։)

Ետես անդ հատուածս տապարի. (ՃՃ.։)

Ի խորս կամի տալ զհատուածսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 7։)

Ի կենաց ծառոյն հատուած գեղեցիկ մեզ շնորհեցար (սուրբ խաչ). (Տաղ.։)

Յերկիրն եգիհտացւոց հատուած փախստեայ լինէր. (՟Բ. Մակ. ՟Թ. 29։)

ՀԱՏՈՒԱԾ τομή, διαίρεσις sectio, incisio, divisio, distinctio . որ եւ ՀԱՏԱԾ. ՀԱՏՈՐ. ՀԱՏՈՒՄՆ. Բաժանումն, որոշումն, զանազանութիւն. կամ զատուցեալ, կամ զանազանեալ ինչ. բաժին. մասն. կոտոր. շերտ. կտրուածք. կտոր.

ՀԱՏՈՒԱԾ. գ. ἁποικεία colonia. Զատումն յազգէ եւ յաշխարհէ. փախուստ. գաղթ, եւ գաղթական. տարաբնակ. եւ տարաբնակութիւն. գլուխ քաշել՝ զատուիլ երթալը, եւ գացօղ մարդը կամ մարդիկը.

Ելեալ երթայր հատուածի պատճառաւ. (Ագաթ.։)

Յունաց թափել յաշխարհէն հատուածիւ։ Ասէ զպեղեգացւոց հատուածից յունաց՝ երթեալ եւ այլն։ Հատուածք երթեալ։ Եղբօր ընդ նմին հատուած եկելոյ. (Եւս. քր. ՟Ա։)

Վասն հատուածին վնդայ՝ անուանեաց վանանդ։ Ի սիսականէն արդարեւ հատուած։ հատուած գնացեալ վարդգէս։ Հատուածի պատճառաւ փախստական լինի յարտաշրէ։ Դէմ եդեալ գնացին առ շապուհ հատուած. (Խոր.։)

Հատուած եղեալ ի նմանէ՝ անկանի առ կեսար. (Յհ. կթ.։)

Ստուգեաց զպատճառ հատուածին. (Արծր.։)

ՀԱՏՈՒԱԾ. որպէս Ուրոյն եւ ինքնագլուխ վաստակ, եւ կամ հատումն գնոյ. սակարկութիւն բոլորական՝ կամ միանգամայն.

Արուեստաւորք ամենայն՝ ըստ որո՛ւմ եւ իցէ արուեստի, եթէ՛ հատուածով գործիցեն, եւ եթէ մարմնով. (Մխ. դտ.։)


Հատուցանեմ, ուցի

vn.

to render, to restore, to give back;
to pay, to discharge, to acquit;
to disburse, to lay out;
to recompense, to satisfy, to make amends, to compensate, to indemnify;
to cut;
— ի ստենէ, to wean, to take from the breast;
— զփոխարէնն, to render like for like, to requite;
— զվնասն, to make up for, to indemnify for;
— չար փոխանակ բարւոյ, չար — երախտեաց, to render evil for good;
— զմեղս հարանց՝ որդւոյ, to revenge the sins of the fathers upon the children;
—ցեր ինձ բարիս, եւ ես —ցի քեզ չարիս, I have rendered you evil for good;
աստուած հատուսցէ քեզ ի բարիս, may God reward you;
cf. Հատուցումն.

· Calfa

NBHL (21)

ἁποδίδωμι, ἁνταποδίδωμι , ἁσοτίω, ἁμύνω reddo, rependo, retribuo, ulciscor. Անդրէն տալ. փոխարինել. վճարել. կշռել նովին չափով. առնել ինչ ումեք. կատարել. վերառաքել. մատուցանել. տալ. աւանդել. ընծայել. եւ Վրէժ առնուլ, կամ լուծանել. լծ. թ. էտա էթմէք

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ Ի ՍՏԵՆԷ. ἁπογαλακτίζω ablacto. կաթէ ծըծէ կտրել.

Հատո՛ ինձ զոր պատիս։ Հատուցեր ինձ բարիս, եւ ես հատուցի քեզ չարիս։ Հատուցանել ումեք չար փոխանակ բարեաց, կամ փոխանակ ընդ բարւոյ. զմեղս հարանց որդւոց. ըստ յանցանացն զգլուխն. զուխտս. զաղօթս. թողութիւնս եւ այլն։

Հատուսցէ քեզ ի բարիս։ Ետես, թէ չէ զհարկն ի դուրս հատուցանելոյ. (ռմկ. վճարելու պէս չէ. այսինքն չիկրնար վճարել )։ Զսոյն հատուցումն հատուսջի՛ր դու նմա։ Ինքն տէր հատուցանէ նմա զհատուցումն։ Հատոյց նոցա բազկաւ իւրով. եւ այլն։

Եթէ հատուցեր (նեղչին), համարեա՛ թէ ոչ հատուցեր նմա չար, այլ քեզ. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Ոչ միայն զանձանց, այլեւ զհնազանդելոց հատուսցեն պատիժս պատուհասի. (Խոսր.։)

Զփոխարէնս դանիէլի առն աստուծոյ հատոյց. (Խոր. ՟Գ. 22. (իմա՛ ելոյծ զվրէժ)։)

Հատուցանել զծառայութիւն, զշնորհակալութիւն, գոհութիւնս, զփառս. (Խոր.։ Խոսր.։ Անյաղթ բարձր.։ Յճխ. ՟Ժ)

Սակս որոց հարցանեմս, հատուսցես ինձ բան (այսինքն տո՛ւր պատասխանի)։ Հատո՛ ինձ բան եւ սակս այգւոյն. (Աթ.։)

Այժմ խնդրեցելոյն զճահ եւ զյարմարական պատճառսն հատուցանելի է. (Փիլ. լին.։)

Վայե՛լ է զդրուատեացն յերկարագոյնս հատուցանել զճարտասանութիւնս. (Արծր.։)

Ընկա՛լ զոգիս մեր ի հոտ անուշից. եւ զայս ասացեալ՝ հատուցին զոգինս. (ՃՃ.։)

Հատոյց զամենասուրբ հոգին իբրեւ զխունկ անոյշ ի ձեռն միածնին իւրոյ. (Տօնակ.։)

Զզեւս խոստովանին՝ զհօրն իւր (կռոնոսի) զերկաւորիսն հատուցանել. (Պղատ. եւթիփռոն.։)

ՀԱՏՈՒՑԱՆԵԼ τέμνω seco ἁποσπάω avello, depello. Հատանել. կտրել. կորզել. զատուցանել. կտրել.

Խակագոյն համարեցաւ ի մօրէն հատուցանել իսկ անդէն զծնունդսն. (Փիլ. լին. ՟Բ. 8։)

Հատո՛ զչարաչար հեծութիւնս. (Նար. ՟Ղ՟Ա։)

Հատոյց ի բերանոյ իւրմէ զամենայն ցանկութիւնս կերակրոց. (Վրք. ոսկ.։)

Որ յաղթեաց ախտիցն, զհոգս հատոյց. (Կլիմաք.։)

Մինչեւ ելցէ անդր մանուկս, յորժամ հատուցից զսա ի ստենէ. (՟Ա. Թագ. ՟Ա. 22։)

Աճեաց մանուկն, եւ հատուցաւ ի ստենէ։ Որպէս մանուկ հատուցեալ ի ստենէ մօր իւրոյ։ Հատուցելոն ի ստենէ. (Ծն. ՟Ի՟Ա. 8։ Սղ. ՟Ժ՟Զ. 2։ Ես. ՟Ի՟Ը. 9։)


Հատուցումն, ման

s.

restitution;
payment, reimbursement;
remuneration, recompense;
compensation, gift, offering, fine, amends;
cutting;
— վնասուց, damages, indemnity, reparation;
— փոխարինի, compensation;
exchange, any thing given in return;
ի —, in payment;
in return;
օր —ցման, the Last Judgment;
— առնել, to reward, to requite, to recompense;
to make amends for;
հատուցանել ումեք զ—, to give tit for tat, to make a return for, to requite;
to avenge, to punish;
հատուցանել զ—ի թշնամիս, to revenge oneself on one's enemies.

· Calfa

NBHL (12)

ἁπόδομα, ἁνταπόδομα retributio, redditio. Հատուցանելն, եւ հատուցանիլն. փոխարէն. տրիրտուր. վճարումն, եւ վճարք. գործ. վարձ. պատիժ. վրէժխնդրութիւն. դատաստան.

ՀԱՏՈՒՑՈՒՄՆ. ἁπόσπασμα avulsio. Հատումն. կորզումն. ի բաց բարձումն.

Հատո՛ զհատուցումն նոցա նոցին։ Հատուցանիցէ մեզ հատուցումն զամենայն չարեացն՝ զոր անցուցաք տեառն։ Եթէ ըստ հատուցման ձերին նորա հատուցէք նմա։ Զարժանն վրիժուց հատուցումն անդրէն յանձն իւր ընկալեալ.եւ այլն։

Վարձուց հատուցումն։ Ըստ իւրաքանչիւր վաստակոց զիւրաքանչիւր հատուցմունս. (Ագաթ.։)

Ամենայնի լինիցի հատուցումն՝ խորհրդոց եւ բանից եւ գործոց. (Յճխ. ՟Ժ։)

Յաւուրն հատուցման. (Վրք. ոսկ. եւ այլն։)

Ի փոխարէն հատուցմունս հարիւրաւորս հաստուսցէ նոցա պարգեւատուին առատութիւնն. (Ղեւոնդ.։)

Կամ δόσις, δόμα donum, munus. Տուրք. ընծայ. (լծ. թ. հէտիյէ).

Զատուսցէ ահարոն զղեւտացիսն ի հատուցումն առաջի տեառն յորդւոցն իսրայէլի։ Տացես զնոսա հատուցո՛ւմն առաջի տեառն. զի հատուցումն հատուցեալ են նոքա ինձ ի միջոյ որդւոցն իսրայէլի. եւ այլն։ (Թուոց. ՟Ը. 11։ եւ ՟Գ. 9։)

Լիաձեռն զխայրեաց հատուցումն. (Պիտ.։)

Հանդէպ հատուցմանս բեմի. (Նար. ՟Ղ՟Բ. (ուր լինին նուէրք աղօթից, եւ այլն։))

Իբրեւ զականս շափիղայ ի հատուցման իւրեանց. (Ողբ. ՟Դ. 7։)


Հաց, ից

s.

bread;
food, victuals, livelihood;
meal, repast, table;
— առաջաւորութեան, առաջադրութեան or երեսաց, show-bread;
— կենաց, երկնաւոր —, the bread of life;
the Eucharist;
— սգոյ, նեղութեան, the bread of pain, of affliction;
թարմ, կակուղ, քաջեփ or կսկուծ, ջերմ —, new, soft, well baked, hot bread;
օթեկ՝ գահ or քարտու, կարծր, անեփ —, stale, hard, half-baked bread;
սպիտակ, սեաւ or թուխ —, white, brown bread;
տան, հացագործի —, household, baker's bread;
— համեմաւոր, gingerbread;
անխմոր —, unleavened bread;
գետնոյ —, hog's-wort, sow-bread;
կեղեւ —ի (կողինձ), bread-crust;
ներքին կամ վերին կեղեւ, under-crust or upper-crust;
միջուկ —ի, crumb;
շերտ —ի կոգեզանդ, slice of bread and butter;
կոտոր —ի, a morsel of bread;
փշրանք —ի, crumbs;
— յարգանակի, sopped bread, panado;
— խորովեալ, toast, slice of toast;
քրտամբք երեսաց իւրոց գտանել զ— իւր, to get one's bread by the sweat of one's brow;
— թրել, գործել, to make, to bake bread;
— ունել, to have bread;
առանց —ի լինել, not to have bread to eat;
չոր — ուտել, to eat dry bread;
թանալ զ— իւր արտասուօք, to eat the bread of affliction;
—ի բերան վարձու գործել, to serve for his bread;
ի — կոչել զոք, to invite to dinner;
— մեծ գործել, to give a grand dinner;
հաղորդլ ընդ ումեք —իւ, to eat with one;
արկանել —, to serve up;
to give to eat;
— կտրել, բեկանել, բրդել, to cut or break bread;
to crumble, to crum;
կեղեւել զ—, to cut off the crust, to chip it off;
հատանել զ— քաղցելոց, to keep the bread from the hungry;
անարժան է —ին զոր ուտէ, he is not worth his salt.

· Calfa

NBHL (17)

ՀԱՑ ասի լայնաբար եւ ամենայն Կերակուր. ճաշ. ընթրիք. սեղան. σιτίον, σίτον, πέμμα cibus, cibarium եւ այլն.

ἅρτος panis. (լծ. հյ. Հայս. եւ արաբ. խուպզ ) Զանգուած ալեր եւ ջրոյ եփեալ, խմորուն կամ բաղարջ. եբր. լէխմ.

Քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո։ Եհան հաց եւ գինի։ Հաց ուտելոյ, եւ հանդերձ զգենլոյ։ Հաց հաստատէ զսիրտ մարդոյ։ Կերիցեն ի հացից անտի։ Ի հացից անտի հօր իւրոյ կերիցէ։ Հացիւք սրբովք. (եւ այլն. (թո՛ղ զի ի յն. ստէպ դնի յոքնակի, այլ ի մեզ թարգմանեալ է եզակի։))

Կերա՛յք յիմոց հացից՝ իմաստութիւնն քաղցելոց հրաման տայ. (Նիւս. կազմ.։)

Հաց սգոյ. (իբր հոգեհաց. Երեմ. ՟Ժ՟Զ. 7։)

Հաց կենաց։ Երկնաւոր հաց. (Շար.) այն է կենարար մարմինն քրիստոսի, կամ սուրբ հաղորդութիւնն։

Ո՛վ որ վասն մեր հաց եղեր, եւ այլն. (Լմբ.։) cf. ՀԱՑԱՆԱՄ։

ՀԱՑ ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԵԱՆ, կամ ԱՌԱՋԱԴՐՈՒԹԵԱՆ, կամ ԵՐԵՍԱՑ. որ էր ի հնումն օրինակ սուրբ հաղորդութեան. cf. ԱՌԱՋԱՒՈՐՈՒԹԻՒՆ, եւ այլն։

Խնդրեաց հաց ուտել. եւ եդին առաջի նորա հաց, եւ եկեր. (՟Բ. Թագ. ՟Ժ՟Բ. 20։)

Արկէ՛ք հաց. յն. դի՛ք առաջի հացս. (Ծն. ՟Խ՟Գ. 31։)

Հաց դատարկութեան ոչ եկեր. (Առակ. ՟Լ՟Ա. 27։)

Ի հաղորդել ընդ նոսա հացիւ. յն. աղակից լինել, այսինքն հացակից. (Գծ. ՟Ա. 4։)

Իբրու առատ ոք, եւ քաջ, որ ի հաց կոչիցէ. (Նիւս. կազմ.։)

Հաց մեծ գործեալ էր ... եւ սեղան յօրինեալ. (Ճ. ՟Ա.։)

Անդէն իսկ ի հացին քարշեն զալիսն արգամայ (Խոր.՟Բ. 48։)

ՀԱՑ Ի ԲԵՐԱՆ. որպէս ռմկ. պօղազ թօգլուղունա.

Մշակքն մեծավաստակք ի գործել զանդաստանս քո հաց ի բերան վարձու. (Եփր. պհ.։)


Հացանոց

cf. Հացարարոց.

· Calfa

NBHL (2)

Հացարարոց. տուն հացագործի.

Փուռն հացանոցի։ Ի ծխոյ հացանոցի. (Վրք. հց. ՟Է. եւ ՟Ժ՟Ե։)


Հաւանիմ, եցայ

vn.

to be persuaded, convinced;
to acquiesce, to hear, to consent, to agree, to condescend;
to accept, to admit, to approve;
չ-, to disapprove;
որպէս —եալ եմ, as I believe, as I think;
որ լռէ՝ —ի, silence gives consent;
—իմ, —իմ ընդ այս, I agree to it.

· Calfa

NBHL (9)

πείθομαι, πείσομαι persuadeor, confido συνθέλω consentio եւ այլն. (Արմատն է Այո՛. հա՛. թ. էվվէթ. լծ. ընդ Հաւատ. եւ Դաւան. եւ այլն) Հաւան լինել. ի հաւան գալ. անսալ. հաւատս ընծայել. համոզիլ. ամոքիլ. յօժարիլ. հաճիլ. անսալ. լաւ վարկանիլ. ընտրել. յանձն առնուլ. զիջանիլ. կամակից կամ համախոհ լինել. հաւնիլ, տեղիք տալ.

Բառ անստոյգ՝ իբր յն. ἅρρην այսինքն Արու.

Ո՞ր մատակ առիւծ զիւր հաւանին ուտէ. (Ոսկ. ի յհ. մկ.։)

Հաւանին տեսլեամբն, թէ բարւոք են երեւելիքս։ Ստիպեաց զնա առնուլ, եւ ոչ հաւանեցաւ։ Հաւանեցան նմա։ Որ ընդ նմայն հաւանեալ էին։ Մի՛ հաւանիցիս նմա, եւ մի՛ լուիցես նմա։ Հաւանեալ մեզ՝ լե՛ր ընդ մեզ։ Մի՛ հաւանիցիս ընդ անիրաւի լինել վկայ անիրաւ։ Ճշմարտութեանն չհաւանել, եւ այլն։ Ես՝ ո՛վ արք աթենացիք, համբուրելով սիրեմ զձեզ, բայց հաւանիմ աստուծոյ մանաւանդ՝ քան եթէ զձեզ. (Պղատ. սոկր.։)

Հաւանել միմեանց երկիւղիւ տեառն։ Հաւանեալ ամենեցուն ի կամս առաջնորդին։ Զառաջնորդն դիւաց հանդերձ իւր հաւանելովքն. (Յճխ. ՟Ի՟Գ. եւ ՟Ժ։)

Կարճառօտ հատանել հաւանեցայ. (Մագ.։)

Հաւանօղ լինել հրամանացն աստուծոյ. (Փիլ. իմաստն.։)

Որ աստուծոյ հաւանի, առաւել նա լուիցէ նմա. (Պիտ. ի Հոմերոսէ։)

Մեծաց բարութեանց պատճառք հաւանելեացն.


Հաւանութիւն, ութեան

s.

persuasion, consent, agreement, acquiescence;
approbation, suffrage;
միաշունչ, միաբան հաւանութեամբ, unanimously, by common accord or agreement, in concert, by a common or unanimous consent, jointly;
by mutual agreement;
ի հասարակ հաւանութենէ, by common consent;
— բերել, to consent, to accord, to agree;
ձեռն տալ հաւանութեան, to consent to, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
առանց քոյն հաւանութեան, without your consent.

· Calfa

NBHL (13)

ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ πειθώ, πεῖσις, αἴρεσις , εὕνοια, ὀμόνοια, γνώμη, βουλή persuasio, electio, benevolentia, consensus, sententia, consilium եւ այլն. որ եւ ՀԱՒԱՆ. Հաճութիւն. ձայնակցութիւն. համակամութիւն. անսացողութիւն. հպատակութիւն.

Ածել կամ ալ ի հաւանութիւն. (՟Գ. Մակ. ՟Է. 2։ Եղիշ. ՟Գ. Խոր. ՟Գ. 12։)

Հասարակաց կամ միով հաւանութեամբ։ Ի հասարակաց հաւանութենէ։ Հաւանութիւն միաբանութեան կամ հարազատութեան.եւ այլն։

Հաւանութիւն եւ հնազանդութիւն։ Հաւանութիւն խրատուց եւ կարգաց, կամ աստուծոյ պատուիրանին. (Յճխ. ՟Է. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Գ։)

Քաղցր հաւանութեամբ, եւ հեզ հանդարտութեամբ. (Եղիշ. միանձն.։)

Հաւանութիւն բերել առ արարչական զօրութիւնն։ Կոխեցին զանհնազանդութիւնն հլու հաւանութեամբ. (Պիտ.։)

ՀԱՒԱՆՈՒԹԻՒՆ. Թելադրութիւն, բան հաւանեցուցիչ. ցոյց. ապացոյց. համոզումն. հաւանեցուցանելն ասողին, եւ հաւանելն լսողին.

Յետ այսր ամենայնի հաւանութեանց յամառեալ. (Եզնիկ.։)

Զայս ամենայն հաւանութիւնս գրեցի քեզ վասն հրոյ։ Ընկա՛լ դու զայս հաւանութիւն։ Տաց քեզ սակաւ հաւանութիւնս. (Մծբ. ստէպ։)

Անդուստ (ի մարգարէից) տայ նմա հաւանութիւն. (Շ. մտթ.։)

Ոչինչ կարօտիմք նորոգ բան ի պէտս հաւանութեան ի մէջ ածել. (Լմբ. յանառակն։)

Որ զանազան իմաստիւք հաւանութիւն տան քեզ այսոցիկ. այսինքն տան հաւանել. (Սարգ. ՟ա. պետր. ՟Դ։)

Ոչ միայն ճարտասանականն է հաւանութեան արարչական. այսինքն համոզիչ. (Սահմ. ՟Դ։)


Խաբեայ, բէից

adj. s.

deceitful, fraudulent, fallacious;
false, treacherous, knavish, crafty, full of imposture, roguish, cunning, villainous, rascally;
fleeting, transitory;
sharper, swindler;
hypocrite, dissembler;
bait, lure, decoy;
— ի խաղու, cheat, sharper, trickster;
խաբեայ կերպարանք, mask.

· Calfa

NBHL (4)

Լուսոյ խաբեայ, եւ փորձիչն. (Ածաբ. մկրտ.) (ի Ճ. ՟Գ. խաբեբայ)։

Բազում չարչարանօք ի հալածչաց եւ ի խաբէից անտի, զոր համբերէր պօղոս. (Եփր. ՟գ. կոր.։)

Զգուշացուցանէ ի խաբէից՝ իմանալ զարժանն. (Ոսկ. գաղ.։)

Զխորամանկութիւն եւ զողոքանս խաբէիցն. (Յճխ. ՟Ժ՟Ա։)


Խաժամուժ

adj.

low, vulgar, plebeian;
— or — ամբոխ՝ մարդիկ, the mob, the rabble, the populace.

· Calfa

NBHL (3)

ὅχλος (լծ. թ. հալգ ). turba. (որպէս թէ խուժմուժ, կամ խապա սապա) Խուռն կամ հասարակ ամբոխ մարդկան. խառնիճաղանճ. ռամիկ. խոսկական. հասարակ.

Այլ այն խաժամուժ ամբոխն, որ ոդ գիտեն զօրէնս. (Յհ. ՟Ե. 48։)

Զոմանս հովիւս վասն առաջնորդութեան խաժամուժ մարդկան. (Եփր. եփես.։)


Խախտեմ, եցի

va.

to remove, to displace, to dislodge;
to move, to change;
to shake, to cause to totter;
to ruin;
to refute, to confute;
to emigrate;
— զոսկերս, to dislocate, to disjoint, to put out of joint;
— բանիւք, to tease, to annoy, to torment with idle gossip.

· Calfa

NBHL (7)

σαθρόω putrefacio, corrumpo ἁνασκευάζω labefacto ἁνατρέπω , ἑντρέπω subverto, everto ἁκυρόω irritum reddo եւ այլն. Խախուտ կացուցանել. շարժլել. դրդուեցուցանել. խարխալել. խաթարել. լուծանել. քակտել. շարժել կամ հանել ի տեղւոջէն. վեր ի վայր առնել. ի դերեւ հանել.

Խախտեցին խորտակեցին զորդիսն իսրայէլի։ Խախտէք զիս բանիւք։ Խռովեցուցին զձեզ բանիւք՝ խախտել զանձինս ձեր։ Խախտեցաւ երկիր յերեսաց նորա։ Խախտեցան եւ գնացին։ Տառապեալդ եւ խախտեալդ։ Ժամանակ խախտողաց քոց։ Խախտեցար ի տեղւոջէ քումմէ։ Խախտիցեմ զքեզ գնալ ընդ մեզ։ Ոչ եւս խախտացից զժողովուրդ իմ լիսրայէլ յերկրէ՝ զոր ետու նոցա։ Զկտակն յառաջագոյն հաստատեալ ոչ կարեն խախտել.եւ այլն։

Բազում ինչ է՝ որ խախտէ զմիտս. (Ոսկ. ես.։)

Բայց ի շինուածոց մծբին քաղաքին, զի ի շարժմանէ խախտեալ քակեաց. (Խոր. ՟Բ. 33։ Խելք շրթանցն եզերաց) (նաւուն) խախտեալ ոստեաւ։ Կամուրջ խախտեցեալ. (Նար. ՟Ի՟Ե. 48։)

Զկուսութիւն մօրն ոչ խախտեաց. (Սարգ. յկ. ՟Դ։)

Ելոյծ զօրէնսն, եւ խախտեաց զկրօնսն։ Դարձեալ զմիւս բան առաքելոյ, զոր ուղիղ ասացեալ է, խախտեն. (Եզնիկ.։)

Խախտել զիմացուածս նոցա, կամ զնոսա, կամ զամենեսեան, կամ զամենայն. (Ոսկ. յհ. ՟Բ. 27. 29. 32։ ուր եւ 31. խախտելիք, իբր խախտօղք։)


Խախտումն, ման

s.

destruction;
displacing, removal;
emigration;
— ոսկերաց, dislocation, luxation.

· Calfa

NBHL (4)

Խախտելն, իլն. որպէս քակտումն, եղծումն.

Այսքանում վայելուչ կարգի հասուցանել խախտումն. (Պիտ.։)

Եւ որպէս հանումն ի տեղւոջէն.

Լուեալ կոստանդիոս թագաւորն զխախտումն ոսկերաց (այսինքն նշխարաց) հօր իւրոյ՝ բարկացաւ. (ՃՃ.։)


Խահամոք

cf. Խահակեր.

· Calfa

NBHL (2)

μάγειρος coquus. որ գրի եւ ԽԱԽԱՄՈՔ. Ամոքիչխահից. խահարար. խոհակեր՝ հանդերձ խորակաց. կերակուր եփօղ. (լտ. գօ՛քուուս. գերմ. գօխ)

Աղ՝ խորտիկ. զորս խահամոքքն համեմեն զոպայիւ։ Կամակ եւ ախորժելի արարեալ զօրէն խահամոքի։ Խահամոքաց եւ կամ հացագործաց աւելագործութիւնք. (Փիլ. տեսական. եւ Փիլ. լիւս.։)


Խաղալիք, լեաց

s. anat.

plaything, toy, knick-knack, trinket;
trifle, trash, thing of nought;
game, play;
touch, feeling;
վաճառող —լեաց, toy-man;
մի ժամավաճառ լինիր ի —լիս, do not waste your time with trifles. joint, articulation, socket.

· Calfa

NBHL (10)

Ոչ խնծորք դելփիականք խաղալիք. (Ածաբ. ի կիպր։)

Որպէս խաղալեօք զմանուկ՝ այսուիկ զմեզ խաբեալ. (Խոսր։)

Խաբմունք յիմարութեան, եւ խաղալիք տղայականք. (Նար. ԾԵ։)

Կատականք եղեաք հեթանոսաց, խաղալիք դիւաց. (Ոսկ. եբր. ԻԳ։)

Այսմիկ խաղալեաց սկիզբն, զի բնութեամբ վազել սովորեալ է ամենայն կենդանի. իսկ մարդկայինս ծնաւ զկաքաւսն. եւ ի միմեանց իսկ հաղորդեալ՝ յորժամ ի միասին եկեսցեն, ինքեանք գրեթէ (մանկունք) վերստին գտանեն։ Սակաւ ինչ առնել օրինադրեն զխաղալիսն ինչ, զ՝ի հուր գզելն, եւ բազումս այլս այսպիսիս անկատար գործեալս. (Պղատ. օրին. Բ. Է. Զ։ Իսկ անդ. Ը.)

Զերիվարական խաղալիսն բացատրեսցուք. այժմու յն. παιδεία, կրթութիւն։ Կայ եւ ի Գաղիանոսի.

Աթիրմա. խաղալիկ. ἅθυρμα ludus puerilis, oblectamentum

ἅρθρον, articulus. Յօդուածք անդամոց առ ի շարժիլ եւ խաղալ ըստ պիտելոյն. խաղերը. օյնագ.

Ամենայն մարմինն յօդեալ եւ պատշաճեալ ամենայն խաղալեօք տարբերութեան։ Ամենայն մարմինն յօդիւք եւ խաղալեօք տարբերեալ. (Եփես. Դ. 16։ Կողոս. Բ. 19։)

Ոչ խաղալեաց շարժականութիւն. (Նար. ՀԵ։)


Խաղաղութիւն, ութեան

s.

peace;
calm, tranquillity, quiet, rest, repose;
pacification, conciliation;
— ընդ ձեզ, peace be with you;
— ոգւոյ, մտաց, peace of mind;
այր խաղաղութեան, angel or messenger of peace;
քաղցր՝ խորին՝ անդորր —, perfect peace, profound tranquillity, sweet repose;
— առնել, to make peace;
կեալ ի խաղաղութեան, to live in peace;
առնել — ընդ ումեք, to make one's peace with;
խաղաղութեամբ լինել ընդ ումեք, to be at peace with;
վայելել ի խոր՝ յանվրդով խաղաղութեան, to enjoy profound peace;
to live in comfort;
աղմկել զ—, to disturb, to break the peace;
աղաչել, խօսել ի -՝ ի հաշտութիւն խաղաղութեան, to sue for peace;
մերժել զբան խաղաղութեան, to refuse terms of peace, to reject means for reconciliation, to be opposed to conciliatory measures;
խաղաղութեամբ, peaceably, peacefully, in peace;
արարտասուահայց խաղաղութիւն, խաղաղութիւն ըղձիւք ըղձացեալ, the longed for peace;
խաղաղութիւն է ինձ, I am happy and contented;
խաղաղութիւն պարգեւեսցէ նմա Տէր, God rest his soul;
peace to his soul;
ե՛րթ ի խաղաղութիւն, երթայք խաղաղութեամբ, go in peace;
God be with you;
մնա՛, մնայք խաղաղութեամբ, goodbye! adieu!

· Calfa

NBHL (11)

Έιρήνη, γαλήνη. Pax, tranquillitas. ἡσυχία. quies. Խաղաղ եւ անխռով գոլն. հանդարտութիւն. անհողմութիւն. անդորրութիւն. ապահովութիւն. հանգիստ. ողջութիւն. առողջութիւն. լռութիւն. դադարումն. էմինլիք. հուզուր. ասուտելիք. սուլհ. սելամէթ. սազլըգ. ըռահաթլըգ.

Ալէկոծութիւն ծփանացն ի խոր խաղաղութիւն. (Նար. ԼԲ։)

Ուր հոգւոյ եւ մարմնոյ վիշտ ոչ իցէ, անդ է ճշմարիտ խաղաղութիւն. (Ի գիրս խոսր։)

Ի խռովութեան գործել խոր խաղաղութիւն. (Պիտ։)

Երթիցես առ հարս քո խաղաղութեամբ. (Ծն. ԺԵ. 15։)

Արդ արձակես զծառայ քո տէր ի խաղաղութիւն։ Երթ կամ երթայք ի խաղաղութիւն։ Դարձայց կամ դարձցիս խաղաղութեամբ. եւ այլն։

Έιρήνη. Pax. հաշտութիւն. պարըշ, պարըշըգ, սուլհ, ալդի.

Խաղաղութեան. Ստէպ դնի ի մեզ վայելչապէս, ուր յն. է խաղաղական, եւ լտ. խաղաղարական. Έιρηνιχὁς. Pacifivus.

Արք խաղաղութեան. (Ծն. ԽԲ. 11. 19. 31. 33. 34։ Աբդ. 7։)

Բան կամ խորհուրդ խաղաղութեան. (Օր. Բ. 26։ Ի. 11։ Աւակ. Ե. 14։ Միք. Է. 8։ Զաք. Զ. 13։ Ը. 16։ Ա. մկ. Ա. 31։)

Պտուղ խաղաղութեան. (Եբր. ԺԲ. 11. եւ այլն։)


Խաղամ, ացի

vn. fig.

to play, to sport, to amuse oneself;
to jump, to leap, to dance, to gambol, to frolic, to frisk about;
to ridicule, to mock, to deride;
to jest, to joke, to play the fool;
to move, to walk, to go, to depart;
to go away, to march, to start on a journey;
to take the field;
to rush at, to swoop down on;
to gush out, to spout forth, to spirt;
խաղասցէ ի վերայ քո Հոգի Տեառն, the spirit of the Lord shall fall upon you;
ամպք զամպօք ելեւել խաղային, the clouds were gathering round;
— ընդ միմեանս, to fall in love with, to be smitten with love;
— զոմամբ, to make game of, to deride, to jeer, to insult;
մուտ եւ ելս —, to go in and out, to frequent;
ընդ ամուրս խաղալով —, to laugh, to scorn, to scoff at fortresses;
— ի պատերազմ, — ի վերայ մարտիւ պատերազմի, to move against, to advance to the attack, to rush to battle;
— բանակին, to decamp;
to change quarters;
յառաջ —, — գնալ, to march, to advance;
յետս —, to retrograde, to retreat;
տիգաւ աչաց — ի վերայ ուրուք, to scowl at, to menace with threatening looks, to frown;
— բանիւք ի վերայ, to apostrophize, to rail at or against some one, to revile, to burst into bitter invectives, to inveigh against;
— գթոց, to pity, to have compassion on;
— ի սնոտիս, to trifle, to waste one's time on trivial occupations.

· Calfa

NBHL (25)

παίζω ludo προσπαίζω alludo, illudo κινοῦμαι moveor. Ի խաղս զուարճութեան պարապիլ. պարել. կաքաւել. օյնամագ.

ἁφάλλομαι, ἑξάλλομαι, ἑνάλλομαι. Desilio, exsilio, insilio, insulto, irruo, եւ այլն. ի վեր եւ ի վերայ վազել, յարձակիլ. արշաւել, գրոհ տալ. չու առնել՝ երթալ. զեղանիլ. յառաջել. սալմագ. սալը վերմէք, եիւրիւմէք, սիւրսալ էթմէք.

Ἐμπαίζω. illudo. իբրու խաղալիկ առնել, եւ խաղ առնել. եւ այն՝ չարչարելով, կամ արհամարհելով. օյնամագ, օյնաթմագ, զէֆքլէնմէք, էօրսէլէմէք.

Խաղայր ընդ իսահակայ որդւոյ իւրում։ Խաղայր ընդ ռեբեկայ կնոջ իւրում։ Յարեան ի խաղալ։ Կոչեցէք զսամփսոն, եւ խաղասցէ (կամ խաղ արասցէ) առաջի մեր. եւ խաղային նովաւ։ Յարիցեն մանկտիդ, եւ խաղասցեն առաջի մեր (սկզբնամարտութեամբ)։ Դաւիթ եւ որդիքն իսրայէլի խաղային առաջի տապանակին տեառն տաւղօք. եւ այլն։ Անօթս պատուականս տան (մանկանց) առ ի խաղալ. (Վրք. հց. ԻԶ։)

Արք առաքինիք խաղային նովաւ իբրեւ ձագու. (Սարգ. Ա. պ. ԺԲ։)

Σϰιρτάω, Salto, tripudio. Ἐφάλλομαι, insilio. Խայտալ. կայտռել. ոստնուլ. Ճախրել. եռալ զեռալ. շարժլիլ. վըխտաշ. գայնամագ, սըլըրամագ.

Խաղային մանկունքն ի նմա (յարգանդի ռեբեկայ). (Ծն. ԻԵ. 22։)

Խաղաց մանուկն յորովայնի նորա։ Խաղաց ցնծալով մանուկս յորովայնի իմում. (Ղկ. Ա. 41. 45։)

Խաղաց հոգի տեառն ի վերայ նորա. եւ այլն։

Ամենայն թռչնոց՝ որ յօդս խաղայցեն։ Աղաւնեաց համագունդ երամ երամ խաղալոյ. (Վեցօր. Ը։ Եզնիկ։)

Խաղալն ինքնաբերական դիւտք որովայնի՝ բոտոտք ճապուկք շարժողականք. (Նար. կթ։)

Յերկիր անկեալ դիաթաւալ խաղային. (Եղիշ. Զ։)

Դեւքն ոչ իշխէին մերձենալ, այլ զմիմեամբք խաղային. (Աթ. անտ։)

Խաղաց իբրեւ զգրուիճ։ Իբրեւ զմարախ խաղաց. (Նաւում. Գ. 17։)

Ի շողսն խաղայցէ մանրամաղ փոշին։ Ակն կամ միս խաղայցէ. (Ագաթ։ Եզնիկ։)

Խաղացեալ էք ի վերայ բարեկամի ձերոյ։ Նետք հինից նորա խաղացին ի վերայ իմ։ Տիգօք (կամ տիգաւ) աչաց խաղաց ի վերայ իմ. (Յոբ. Զ. 27։ եւ ԺԶ. 10։)

Ի խաղալն նոցա յարեւելից՝ գտին դաշտ մի։ Յորժամ խաղայցէ բանակն։ Խաղայցէ ի վերայ նորա մարտիւ պատերազմին։ Խաղաց գնաց։ Խաղացին գնացին. եւ այլն։ Կամ իջին անձրեւք խաղացին գետք։ Գետք խաղասցեն յարենէ նորա. եւ այլն։

Խաղացին ի մէջ նոցա դեսպանք (երթ եւ եկելով). (Արծր. Բ. 3։)

Ամենեցուն առ հասարակ ի սպասաւորութիւն խաղալ. (Փիլ. Ժ. բան։)

Ապա գործն զկնի բանին խաղայր. (Եւս. պտմ. Ը. 17։)

Որչափ խաղացի ես ընդ եգիպտացիսդ։ Խաղաց նոքօք (աստուած եգիպտացւովք)։ Խոցոտիցեն զիս, եւ խաղայցեն զինեւ, կամ ինեւ։ Վիշապն՝ զոր ստեղծեր՝ խաղալ նովաւ։ Բռնաւորք խաղալիկք նորա, եւ ինքն ընդ ամենայն ամուրս խաղալով խաղեսցէ։ Զարս հզօրս՝ որ խաղացին ընդ հրոյ. եւ այլն։

Պատմեսջիք յորդնս որդւոց յորդիս որդւոց ձերոց՝ որչափ խաղ խաղացի ընդ եգիպտացիսն. (Սեբեր. Ը։)

Գտանի եւ կր.

Նա որ կարծէր զինքն հաւասար լինել աստուծոյ, այժմ ի ձեռն մանկան տղայոյ խաղացաւ. (Աթ. անտ.)

Հա՛յր, կասկածեմ ի բորենւոյն, եւ ծերն խաղալով ասէ. եթէ եկեսցէ ի վերայ քո. կապեա զնա, եւ աստուած այսր. (Վրք. հց. ձ։)


Խաղացումն, ման

s.

cf. Խաղացք;
խաղացմունք շնորհաց, inspiration of the Divine Spirit.

· Calfa

NBHL (5)

Խաղցաք. շարժումն. ընթացք. գնացք. հոսումն. զեղումն.

Ի խաղացման, եւ ի դադարման։ Խաղացումն յորձանից գետոց։ Խաղացմունք գետոյ։ Գերազանցեալ քան զջրոցն յառաջադեմ խաղացմունս. (Պիտ.։)

Զանսպառ խաղացմունս աստուածայնոցն ի քեզ շնորհաց. (Խոր. ՟Ա. 1։)

Ի սուրբ հոգւոյն քաղցր խաղացմունք. (Փարպ.։)

Լքին զճանապարհս հետոց խաղացմանց։ Զխաղացումն ժամանակացս յայտնեն. (Նար. խչ. եւ Նար. մծբ.։)


Խաղացուցանեմ, ուցի

va.

to cause to move, to march, to transfer, to transport, to carry away;
to advance, to drive forward, to push on;
to pour out, to spirt;
cf. Թաւալգլոր.

· Calfa

NBHL (6)

μεταίρω, ἑξαίρω, ἁπάγω, ἑπανάγω, ἑκπεράω transfero, aufero, abdfuco, proveho, traduco. տալ խաղալ տեղւոջէ ի տեղի. փոխադրել. փոխել. վարել. անցուցանել.

Խաղացուցանել զամենայն ինչս, կամ զամենայն աւար քաղաքին. զորդիսն իսրայէլի. Զամենայնազգս հրէիցն. զայլ քորսն ժաղավրդեանն. եւ այլն։ Կապեաց եւ խաղացոյց զերանելին։ Զհրէայսն խաղացուցանեն ի գերութիւն։ Զդաւիթ առ ամիրապետն խաղացուցեալ. (Եղիշ. ՟Է։ Խոր. ՟Գ. 35։ Յհ. կթ.։)

Խաղացո՛ (զնաւն) ի խորն. (Ղկ. ՟Ե. 4։)

Ել հողմ ի տեառնէ, եւ խաղացոյց յայսկոյս զլորամարգին ի ծովէն. (Թուոց. ՟Ժ՟Ա. 31։)

Յանդնդոց երկրի ջուրս խաղացոյց. (Նար. մծբ.։)

Ըմպել զջուրն կենաց խաղացուցանօղն ի կեանս յաւիտենից. (Պրոկղ. ոսկ.։)


Խայթուած, ոց

s.

sting, prick, insect-bite;
bite;
— վիրաբուժական, puncture.

· Calfa

NBHL (6)

ԽԱՅԹՈՒԱԾ ԽԱՅԹՈՒՄՆ. δῆγμα morsus πληγή, πλήγμα ictus, plaga. Խայթողութիւն. եւ Խածուած. հարուծ.

Զխայթուած վերին. (Նար. ՟Ի՟Է։ Շար.։)

Առ մեղս ծածուկ խայթուածովքն սատարութիւնս. (Լմբ. պտրգ.։)

Զպղնձի օձն, որ էր ժողովրդեանն ի մահաբեր խայթմանէն բժշկութիւն. (Նիւս. երգ.։)

Ի խայթմանէ կամաւոր օձին. (Շ. ընդհ.։)

Խայթմանց խածուծոց մահաբերին բերանոյ ժանեաց. (Նար. ՟Դ։)


Խայտապիսակ

cf. Խայտախարիւ.

· Calfa

NBHL (3)

Զերիս գազանս նկարեալս դնէր զաւազանսն. Համօրէն խայտապիսակ ծնանէին. (Աթ. կամ Զքր. կթ. խչ.։) (ա՛յլ ձ. խայտասպիտակս)։

Ամենայն ոչխար որ ... Խայտապիսակ իցէ, այն յակոբու եղիցի. (Եփր. աւետար.։)

Ի բազմանալ խայտապիսակացն. (Վրդն. ծն.։)


Խանդակաթ

adj. adv.

tender, compassionate, full of tenderness, affectionate, loving, warmly attached, dotingly fond;
affecting, moving, touching, piteous;
tenderly, affectionately, lovingly;
— սիրել, to love dearly, to be passionately fond of;
— սէր, tender love, fondness.

· Calfa

NBHL (8)

Ուր իցէ կաթումն խանդի՝ ըղձի՝ եռանդան սրտի. ըղձակաթ. խանդաղակաթ. եռացեալ, կամ հարեալ կամ խանձեալ սիրով. անձկացեալ գթով կամ կարօտով. (վարի եւ ընդ բայի)

Խանդակաթ եմ ես սիրով. յն. խոցեալ եմ. (Երգ. ՟Բ. 5։)

Ջերմեռանդն փափագմամբ խանդակաթ եմ ի սէր նորա. (Խոսր.։)

Խանդակաթ լիցի առ գութ անախտ սիրելութեան հոգւոց մերոց. (Անան. եկեղ։)

Գոչէ առ նա խանձակաթ սիրով։ Խանդակաթ սիրովն փղձկի յարտասուս։ Խանդակաթ ոգւով գոհութիւն ի բարձրունս առաքեմ. (Խոր. հռիփս.։ Լմբ. սղ.) եւ վերափոխ։ Տո՛ւր ինձ սիրոյդ աստուածային՝ լինել խնդրող խանդակաթին. (Յիսուս որդի.։)

ըղձակաթ գոլով. կարօտագին.

Միայն խանձակաթ առ սա հպեսցիս. (Լմբ. պտրգ.։)

Խանդակաթմեռանի՝ ոչ հասեալ խնդրոյն. (Արծր.։)


Խանդաղատիմ, եցայ

vn.

to melt to tenderness, to be moved with compassion, to have pity;
to entreat, to beseech, to supplicate, to implore;
խանդաղատէր սիրտ նորա, he was deeply moved;
խանդաղատեցաւ զնովաւ, he took compassion on him;
— ընդ, to be moved to pity by.

· Calfa

NBHL (7)

Խանձիւ կամ տոչորմամբ աղեաց գթալ. ի գութ շարժիլ. խորովիլ. ճմլիլ սրտի. խնայել. աղեխարշիլ.

Խանդաղատեցաւ զնովաւ դուստրն փարաւոնի։ Յողորմ գութ խանդաղատեալ հարք եւ մարք. (Ել. ՟Բ. 6։ ՟Գ. Մակ. ՟Ե. 27։)

Որով խանդաղատէին սիրտք նոցա ի բանից անտի նորա. (Իգն.։)

Եւ Ողորմագին պաղատիլ. աղերս արկանել. ի գութ շարժել. թախանձել.

Ոմն աղաչէ, եւ ոմն աղաչի. ոմն խանդաղատի, եւ զոմն ի խանդաղատանս ածէ. (Մամբր.։)

Աղքատն ի դուրս դուրս կառաչէ դեգերեալ, եւ խանդաղատի. (Մանդ. ՟Ը։)

Առ ջերմեռանդն սրտին սիրոյ կոչելով որպէս առանձնական. (Խոսր.։)


Խանձեմ, եցի

va.

to roast, to broil, to toast, to scorch, to singe, to burn;
to set fire to, to kindle;
— զպատերազմ, to inflame to war, to kindle the flames of war;
— զհուր ապստամբութեան, to stir up the fire of rebellion.

· Calfa

NBHL (7)

Կիզուլ. այրել. տոչորել. խանձատել. խանձողել. խարել. խանծել, էրէլ.

Խանձեաց զստացուածս եգիպտոսի ի մէջ կարկտին. (Ագաթ.։)

Խանձեալս մրեալս. (Կորիւն.։)

Մազ գլխոյ նոցա չէր խանձեալ. (Վրդն. դան.։)

Սոխի սխտորի ծայրքն խանձես, որչափ պահես չիկանանչանայ. (Վստկ.։)

կամ Կծանել ջերմութեամբ. արեւուն կճելը.

Յորժամ լինիցի ծագումն՝ զառաջինսն խանձելով, զառօրեայ անձրեւածումն նշանակէ։ Իսկ յորժամ ի մուտս զյետոյսն խանձիցէ՝ զերկունս կարմրացուցանելով, զառօրեայ պարզոց յայտ առնէ. (Շիր.։)


Խաչ, ի

s. fig.

cross;
crucifix;
cross, sorrows, tribulation;
սուրբ —, the Cross, the Holy Rood;
ի — հանել, կախել զ—է, to crucify;
ի — ելանել, to be crucified;
— առնել, հանել, to make the sign of the cross, to cross one's self.

· Calfa

NBHL (16)

σταυρός crux. (յորմէ այլազգ. հաչ, խաճ. որպէս թէ խէչ, նեցուկ բարձօղ. որպէս եւ յն. ստաւռօ՛ս, է կանգնեալ փայտ կամ ցից) ... Փայտ պատուհասի՝ եռաթեւ կամ քառաթեւ, ուղղորդ կամ խոտորնական. զզորօրինակ T. +. X. ուր բեւեռէին կամ կախէին զմահապարտս. եւ զայսպիսի նահատական մահ կրեաց վսն մեր անպարտական գառն աստուծոյ. եւ յայնմ հետէ խաչն եղեւ հարծանք քրիստոնէից։ Եւ լայնաբար Խաչ անուանին ամենայն վիշտք եւ չարչարանք՝ մանաւանդյանձն եռեալք ի սէր փրկչին.

Ի ԽԱՉ ՀԱՆԵԼ. այսինքն Խաչել. σταυρόω crucifigo. տե՛ս (Մտթ.։ Մրկ.։ ՂԿ։ Յհ. ստէպ։ Գաղ. ՟ե. 24։)

Հա՛ն զդա ի խաչ։ Ի խաչ հան զդա։ Եւ հանին զնա ի խաչ։ Ի խաչ ելանել քրիստոսի։ Պարծիլ ի խաչն։ Առցէ զխաչ իւր, եւ եկեսցէ զկնի իմ, եւ այլն։ Ընդ փայտ խաչին բեւեռեցին զմատունսն որ գրեաց ի տախտակին։ Սուրբ խաչ օգնական հաւատացելոց. (եւ այլն. Շար.։)

Խաչ տեղի չարչարանաց տէրունեան մարմնոյն. (Շ. բարձր.։)

Փոխեաց զձեռսն ի նմանութիւն խաչի, եւ եդ ի վերայ կրսերոյն. (Կիւրղ. ծն.։)

Ցուպք՝ ի ձեռին, խաչք իւրեանց ի վերայ ուսոց իւրեանց. (Եփր. ել.։)

Փոխանակ կաթին եւ մեղու տղայոց՝ բեւեռք եւ խաչ կատարելոց. (Եփր. համաբ.։)

ԽԱՉ. Սուրբ նշան կամ օրինակխաչափայտին քրիստոսի կազմեալ յորմէ՛ եւ է նիւթոյ.

Սուրբ խաչիւս եւ սուրբ աւետարանովս. (Ժմ.։)

Խաչն ի ջուրն իջանելն, զի խաչիւն խաչեալն մկրտի. Զխաչն մկրտութիւն քրիստոս ասաց. (Տօնակ.։)

Ի ԽԱՉ ԵԼԱՆԵԼ. այսինքն Խաչիլ։ (Մտթ. ՟իզ. 2։ Մկր. ՟ժե. 15։ 8կ. ՟իդ. 7։ Յհ. ՟ժբ. 16։ ՟ա. 13։ ՟բ. 2։ Գաղ. ՟գ. 1։ ՟զ. 14։)

ԽԱՉ ԱՌՆԵԼ կամ ՀԱՆԵԼ. առնել զնշան խաչի. խաչակնքել. խաչիւ տեառնագրել.

Խաչ տրարեալ ձեռամբն ընդ ամենայն անձն իւր։ Կալեալ զլեզուէն՝ խաչ եհան. (ՃՃ.։)

Խաչ ի յերեսն հանել. (Ոսկիփոր.։)

Իսկ (Եփր. ՟բ. կոր.)

Վասն մեր մեղս արար զնա, այսինքն խաչ արար զմարմին նորա. իմա՛, ի մահ խաչի մատնեաց որպէս զզոհ վասն քաւութեան մեղաց։