Entries' title containing ց : 4881 Results

Մոլորեցուցիչ, չի, չաց

s.

seducer, suborner, perverter, deceiver, corrupter.

NBHL (4)

πλάνος seductor, plnis. Այն՝ որ մոլորեցուցանէ. cf. ՄՈԼԱՐ.

Յիշեցաք, զի մոլորեցուցիչն այն ասէր։ Բազում մոլորեցուցիչք ելին յաշխարհս։ Նա է մոլորեցուցիչ եւ նեռն. (Մտթ. ՟Ի՟Է. 63։ ՟Բ. Յհ. 7։)

Բարձայն ամենայն գայթագղութիւնք, որք միանգամ մոլորեցուցիչք էին մարդկան. եւ ի ներքս եմուտ ճշմարիտ աստուածածանօթութիւն. (Շ. բարձր.։)

Շրջանակք աստեղաց, որ կոչին մոլորեցուցիչք (որպէս թէ զընթացս իւրեանց)։ Ընդ աստեղսն չմոլորեցուցիչքն կոչին, հանապազորդ զնացս ունին, եւ այլն։ Վեցօր. (՟Ա. ՟Զ։ եւ Շիր.։)


Մոլուցք

cf. Մոլեգնուցք.

NBHL (1)

Իւրեանց աղտեղութեանցն պարար՝ առ մոլուցս անհնարին ցանկութեանց. (Ոսկ. ես.։)


Մոխրալից

adj.

full of ashes, ashy.

NBHL (3)

Լցեալ մոխրով. զանգեալ ընդ մոխիր. աղտեղի եւ անարգ.

Մոխրալից ատրուշանացն սովորութեանցն. (Արծր. ՟Ա. 14։)

Չբերել ընդ մեզ զթիւնաւոր՝ զմոխրալից՝ զպղծախառն ցանկութիւն. (Եպիփ. բարոյ.։)


Մոխրահեղձոյց առնեմ

sv.

to stifle, choke or suffocate with ashes.


Մոխրանոց, աց

s. fig.

ash-hole, ash-pit, ash-pan;
Persian fire-temple.

NBHL (2)

որ եւ ՄՈԽՐՈՑ. ՄՈԽՐԱՏՈՒՆ. Իբր Տեղի մոխրոյ, մոխրակոյտ. եւ անարգական հեգնութեամբ՝ Կրակատուն պարսից. ատրուշան.

Մտեալ ի տուն մոխրանոցին՝ զկրակն ասաց գոլ աստուած։ Երթեալ ի տուն մոխրանոցին։ Բազում տունս՝ մոխրանոցս շինեալ յաշխարհին սիւնեաց. (Փարպ.։)


Մոխրացան

adj.

sprinkled with ashes.

NBHL (4)

Որ ցանէ զմոխիր զիւր վերայ. եւ ուր ցանեալ իցէ մոխիր.

Կանանցն հերարձակաց՝ արիւնաշաղախ խզելոցն, եւ մոխրացանացն։ Հալածեցէ՛ք զարիւնահանսն եւ զմոխրացանսն. (Մանդ. ՟Ը։)

Զայտսն մոխրացանս (յն. մոխրեալս) իբրեւ զորմ գերեզմանաց բռելոց. (Ոսկ. մ. ՟Բ. 5։)

Ի վերայ հողմամաղ մոխրացան գետնոյ նկարագիրս դրոշմեալ. (Վեցօր.։)


Մոխրացուցանեմ, ուցի

va.

cf. Մոխրեմ.

NBHL (1)

Հուր եկի արկանել՝ ի մարմինս, զոր երկիր անուանեաց, զի մոխրացուսցէ զխորհուրդս մարմնոյ, եւ ծախեսցէ զխոտ, եւ այլն. (Մեկն. ղկ.։)


Մոխրոց, աց

cf. Մոխրանոց;
dunghill, dung heap, dunghole or dung pit.

NBHL (3)

Մոխրանոց. մոխրակոյտ. եւ Աղբիւսք.

Ի կրել արտաքս զաւելորչ թրքածս մոխրոցացն. (Փարպ.։)

Ի պարսպէն մինչեւ ի դուռն մոխրոցին։ Եւ զդուռն մոխրոցին կալաւ մեղքիա. (Նեեմ. ՟Գ. 13. 14։)


Մոռացկոտ, աց

adj.

forgetful, unmindful, liable to forget;
cf. Մատն.

NBHL (7)

Ստէպ մոռացօղ. դիւրամոռաց. մոռացական. չյիշօղ. անհոգ. անմտադիր.

Յիշողքն յիշեսցին, եւ մոռացկոտքն յայլում ժամանակի յիշեսցին. (Ճ. ՟Գ.։)

Մի՛ բնաւ մոռացկոտք լիցուք ի սաղմոսս եւ յօրհնութիւնս. (Եղիշ. հայր մեր.։)

Մի՛ թուեսցի քեզ հաշուել զիս կարի մոռացկոտ. (Փարպ.։)

Մարդիկ հանապազ յամենայն տկարք են, եւ պակասամիտք, եւ մոռացկոտք. (Ղեւոնդ.։)

Ոչ վայելուչ է լռութեամբ եւ մոռացկոտ մտօք անփոյթ առնել. (Արծր. ՟Բ. 6։)

Մոռացկոտ է բնութիւն մարդկան, եւ ոչ կարեն առանց գրոյ պահել զյիշատակս։ Որպէս այժմ մոռացկոտաց զմատն կապեն. (Երզն. քեր. եւ Երզն. մտթ.։)


Մոռացութիւն, ութեան

s.

cf. Մոռացումն.

NBHL (6)

Ոչ եղեւ նա լսօղ մոռացութեան, այլ առնելի գործոյն. (Յկ. ՟Ա. 25։)

ἑπιλησμονή, λήθη oblivio. Մոռացումն, եւ մոռացկոտութիւն.

Դեւն մոռացութեան յառաջ քան զգերութիւնն վազէ. (Եւագր. ՟Ժ։)

Դժուարահաւատալի լինէր ճշմարտութիւն յաղագս բազմաժամանակեայ մոռացութեանն. (Բրսղ. մրկ.։)

Մեղայ երախտեացդ մոռացութեան. (Նար. ՟Ի՟Է։)

Որք ճաշակեցին ի մոռացութենէ՝ ի մսոյ ի չորեքշաբաթու կամ յուրբաթու. (Կանոն.։)


Մոռացումն, ման

s.

forgetfulness, want of memory;
ի — գալ, անկանել, to fall into oblivion;
ի խորանկանել, ի մոռացմունս խորոց մատնիլ, to be buried in oblivion.

NBHL (16)

λήθη oblivio. Մոռանալն, եւ մոռացեալ լինելն. մոռանումն. մոռացութիւն. մոռացօնք.

Ընդէ՞ր ոչ արարեր մոռացումն անօրէնութեան իմոյ. (Յոբ. ՟Է. 21։)

Մոռացումն է՝ յիշման ի բաց ընկեցումն. (Նիւս. բն.։)

Մոռացման՝ միանգամայն եւ անզգայութեան պատճառ լինի. (Փիլ. քհ. ՟Զ։)

Աստուծոյ՝ մոռացումն ոչ է, այլ ձեւացուցանէ. (Մխ. երեմ.։)

Մի՛ զինէն մոռացումն եղիցի քեզ տէր. (Սարկ. աղ.։)

ՄՈՌԱՑՈՒՄՆ ԱՌՆԵԼ. Մոռանալ. եւ Մոռացուցանել.

Մոռացումն արար զպատուիրանսն աստուծոյ. (Եղիշ. յես.։)

Սփոփանօք լցուսցէ զձեզ, մոռացումն առնելով ծանր եւ մեծ վշտացդ. (Յհ. կթ.։)

Մոռացումն արարեալ մանուկ՝ ընկէց զինքն ի հուր. (Ճ. ՟Ա. իմա՛ թողեալն մոռացմամբ։)

Մոռացումն առնումք բազում ժամանակօքն զգործոց մերոց։ Մոռացումն զաշխատութեան առնուիր վասն եկելոյն ի վերայ քո հանգստին։ Մի՛ ի մոռացումն առցուք զարարիչն. (Իսիւք.։)

Քա՛ւ լիցի ինձ տալ ի մոռացումն՝ զոր ասէն, թէ որ սիրէ զկին եւ զորդիս եւ այլն. (Փարպ.։)

Ի ՄՈՌԱՑՈՒՄՆ ԱՆԿԱՆԻԼ կամ ԳԱԼ. Մոռանալ, եւ մոռացեալ լինել.

Զի մի՛ ի խոր մոռացումն անկանիցին. (Իմ. ՟Ժ՟Զ. 11։)

Ի մոռացումն եկն արդեօք (մեզ) յաղագս սենեքերիմայ. (Խոր. ՟Ա. 22։)

Ի մոռացումն անկաւ նա, եւ որ ի նմանէն են։ Ի մոռացումն եկեսցեն անէծքն՝ որ եդան ի վերայ մեր. (Իսիւք.։)


Մոռացումն առնել

sv.

cf. Մոռացուցանեմ.


Մոռացուցանեմ, ուցի

va.

to forget, to cause to forget, to cause to fall into neglect.

NBHL (4)

ἑπιλήθω, ἑπιλανθάνω oblivisci facio, oblivionem affero. Տալ մոռանալ. մոռցընել.

Մոռացոյց ինձ աստուած զամենայն զվիշտս. (Ծն. ՟Խ՟Ա. 51։)

Մոռացուսցէ նոցա զսովորութիւն. (Ագաթ.։ Ոսկ. մ. ՟Ա. 17։)

Զի մի՛ մոռացուցեալ թշնամւոյն, եւ այլն. (Իսիւք.։)


Մոռացօնք

s.

forgetfulness;
—նս առնել, ի —նս դարձուցանել, արկանել, to forget, to leave or bury in oblivion;
— լինել, գալն, to forget, to forget oneself, to put out of oneʼs memory;
ի —նս ածել, to cause to forget.

NBHL (14)

λήθη oblivio. Նոյն ընդ Մոռացումն. եւ ընդ բայի՝ որպէս Մոռանալ, մոռանիլ. (գրի առ յետինս եւ Մոռացունք)

Պղծիցի, եւ մոռացօնք լինիցին նմա. (Ղեւտ. ՟Ե. 3։)

Ուրանալն է զինքն՝ ամենեւիմս անցելոցն մոռացօնքն, եւ կամաց իւրոց մերժումն. (Բրս. հց.։)

Մոռացօնք են նոցա, զոր միայն յիշել արժան էր, կամովին արարեալ զայս մոռացօնս թշուառականքն. (Փիլ. ՟ժ. բան.։)

Յորժամ յաստուծոյ երախտիսն վայելեսցեն, մոռացօնս առնիցեն. քանզի սովոր են պարգեւք բարութեանց ածել զմեզ ի մոռացօնս. (Ոսկ. ես.։)

Կոյր է եւ զաչացու, ի մոռացօնս դարձուցեալ զսրբութիւն առաջնոց իւրոցն յանցանաց. (՟Բ. Պետ. ՟Ա. 9։)

Ի մոռացօնս դարձուցեալ զկենսաբեր աւետիսն յառաջադիրս. (Ագաթ.։)

Անցեալ դարձեալ ի մոռացօնս՝ զամենայն կարգեալսն տապալէր յետ նորա ելիցն յաշխարհէս. (Բուզ. ՟Ե. 31։)

Մոռացօնք եղեն նմա գալուստ որդւոյն աստուծոյ. (Եղիշ. ՟Դ։)

Ոչ գիտեմ զիա՛րդ նոցին գիտակացն այսոքիկ մոռացօնք եղեն (կամ են). (Նիւս. կուս.։)

Մոռացօնք տիրեալ են, կամ տիրեն։ Աստուծոյ՝ մոռացօնք ոչ է, այլ վասն անտես առնելոյն ասէ. (Խոսր.։)

Ի մոռացօնս եղեւ մեզ այս։ Ի մոռացօնս եղեւ սաղմոսական երգն. (Լաստ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Բ։)

Մի՛ մոռացօնս առներ գործելեաց իմոց ընդ քեզ երախտեաց՝ իմ անօրէնութեամբս. (Նար. երգ.։)

Բնաւ գիտես իսկ ոչ, թէ մեղար. քանզի մոռացօնս առնես ամենայնիւ (կամ ամենայնի). (Ոսկ. մ. ՟Ա. 3։)


Մորմոքեցուցանեմ, ուցի

va.

to give or cause great displeasure or regret, to afflict or grieve deeply, to pierce to the heart, to embitter, to harrow, to rend, to break the heart.

NBHL (5)

ՄՈՐՄՈՔԵՄ ՄՈՐՄՈՔԵՑՈՒՑԱՆԵՄ. Մարմաջեցուցանել. կսկծեցուցանել՝ զմարմին, կամ զսիրտ. որ եւ ԶԿԾԵՑՈՒՑԱՆԵԼ. մզմզացնել, խշխշացնել.

Խոցեն եւ մորմոքեն զհոգիս իմ. (Մարաթ.։)

Նկունք ճիրանք աղկաղկաց մնոցն մորմոքողաց զիս կեղեքեսցեն. (Նար. ՟Կ՟Ը։)

Անուշացոյց աղիւն ճշմարտութեան, այլեւ զբազումս մորմոքեցոյց, որք նեխութեամբ ապականեալք են. (Պրոկղ. ոսկ.։)

Զաբրահամ յիշելով՝ մորմոքեցուցանէ զնոսա. (Երզն. մտթ.։)


Մոցեմ, եցի

va.

to remove, to put or set aside, to separate;
— ի կաթին սովորութենէ, to wean.

NBHL (2)

ՄՈՑԵԼ. ἁφίστημι, -μαι amoveo, abscedo. Ի բաց հեռացուցանել, կամ հեռանալ. քեցել, իլ.

Զերնջոցն զորթսն անջրպետեալ քեցիցեն, զի ժամանակաւ ընդելուզանիցեն (իմա՛ ընդելացուսցեն) մոցել ի կաթինն սովորութենէ. (Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Մուրացեալ կեանք

sn.

a precarious life.


Մուրացած

adj.

begged, mendicated, borrowed;
alien, foreign;
pieced, patched up, mended.

NBHL (6)

ՄՈՒՐԱՑԱԾ ՄՈՒՐԱՑԱԾԻ ՄՈՒՐԱՑԱԾՈՅ. Մուրացեալ. ի փոխ առեալ. օտարին. եւ Կցկտուր. կարկատուն.

Մուրացածիւն, կամ մուրացածոյիւն այնուիկ գծագրութեամբ. (Փարպ.։ Խոր. ՟Գ. 52։)

Կարկատուն մուրացածի բանիւք. (Արծր. ՟Բ. 7։)

Գուբն՝ մուրացածոյ եւ եկամուտ զջուրն ունի. (Սեբեր. ՟Գ։)

Ինքեան ձայնիւ, եւ ոչ մուրացածոյ բարբառով. (Փարպ.։)

Ի բազմացն սակաւ ինչ բերաք ի մէջ մուրացածոյ բանիւք. (Ճ. ՟Ե.։)


Մուրացծի

adj.

cf. Մուրացած.


Մուրացածոյ, ից

adj.

cf. Մուրացած.

NBHL (6)

ՄՈՒՐԱՑԱԾ ՄՈՒՐԱՑԱԾԻ ՄՈՒՐԱՑԱԾՈՅ. Մուրացեալ. ի փոխ առեալ. օտարին. եւ Կցկտուր. կարկատուն.

Մուրացածիւն, կամ մուրացածոյիւն այնուիկ գծագրութեամբ. (Փարպ.։ Խոր. ՟Գ. 52։)

Կարկատուն մուրացածի բանիւք. (Արծր. ՟Բ. 7։)

Գուբն՝ մուրացածոյ եւ եկամուտ զջուրն ունի. (Սեբեր. ՟Գ։)

Ինքեան ձայնիւ, եւ ոչ մուրացածոյ բարբառով. (Փարպ.։)

Ի բազմացն սակաւ ինչ բերաք ի մէջ մուրացածոյ բանիւք. (Ճ. ՟Ե.։)


Մուրացածու

adj.

cf. Մուրացած.


Մուրացիկ, ցկաց

s. adj.

beggar, mendicant, supplicator;
begged, borrowed;
— շրջել, to go begging, to mump;
cf. Մուրանամ.

NBHL (8)

ՄՈՒՐԱՑԻԿ որ եւ ՄՈՒՐԻԿ, ՄՈՒՐԱԿԱՆ. Մուրօղ. դրանկ աղքատ. մուրացկան.

Մուրացիկ էր։ Կոյր՝ նստէր մուրացիկ. (Յհ. ՟Թ. 8։ Մրկ. ՟Ժ. 46։ Ղկ. ՟Ժ՟Ը. 36։)

Ոչ էր տեսանել մուրացիկ ի ժամանակին. (Սոկր. ՟Է. 22։)

Զարտաքին եկեալսն մուրացիկս. (Բրս. հց. ՟Ճ՟Ժ՟Թ։)

Մուրացիկ շրջեսցին, կամ շրջէր. (Յոբ. ՟Ի՟Է. 14։ Յհ. կթ.։)

Մուրացիկ շրջեսցին, կամ շրջէր. (Յոբ. ՟Ի՟Է. 14։ Յհ. կթ.։)

Քանզի մարդ արար զնոսա, եւ ոգի մուրացիկ ստեղծ զնոսա. (Իմ. ՟Ժ՟Ե. 16։)

Ոչ կարօտանային մուրացիկ իմն առնլոյ յայլոց ազգաց. (Յհ. կթ.։)


Մուրացկան

cf. Մուրական.

NBHL (1)

Տեսանե՞ս զհամարձակութիւն մուրացկանի առ արս դպիրս եւ փարիսեցիս. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Մուրց

s.

fist;
— առնել ընդ միմեանս, to box, to cuff, to fight with fists.

Etymologies (2)

• «կռուփ, բռունցք, բռնամարտու-թիւն» Պտմ. առ լեհ. Դրնղ. 346. որից ան-մուրց «ըմբշամարտութեան մէջ անվարժ» Իրեն. հերձ. էջ 182 (ՀԱ 1910, 2821 մուր. ցացի «բռնցի, կռփելով զարնելով» Մխ. ա-նեց. 35. Երզն. նչ. և Թր. քեր. Յհ. կթ. մրցիլ «կռուիլ, մենամարտիլ» Ա. կոր. թ. 26. Եւս. քր. մրցութիւն Եւս. քր. Ոսկ. Եզն. մրցա-մարտք Ոսև. եփես. ժգ. մրզանակ Ագաթ. մրցարան Յհ. կթ. մերկամրցանակ Նար. մը-սամրցութիւն Դիոն. թղթ. յոգնամրցիկ Մագ. անմրցելի, մրցանակաբաշխութիւն (նոր բա-ռեր)։

• Brosset JAs. 1834. 369 և Չուբինով վրաց. ბრძოლა բրձոլա «կռիւ, պատե-րազմ» բառի հետ են դնում։ ՆՀԲ «որ-պէս պրս. mušt «բռունցք»։ Peterm 63 մարտնչել բայից։ Müller SWAW 42, 255, որից Justi, Zendsp. 228 զնդ. ma-rənc «սպանել», պհլ. marōcinitan։ Հիւբշ. KZ 23, 29 աւելացնում է նաև յն. μάρναται «կռուիլ» և սանս. mrnāti «փշրել»։ Lag. Arm. Stud. § 1536 թերևս նոյն է բռունցք բառի հետ։ Հիւնք. 295 մարզել բայից։ Bugge, Lуk. Stud 1, 55 լիկ. mrbbene?

NBHL (2)

Արմատ Մրցելոյ. որպէս պ. միւշտ. ռմկ. մուշտա, էումրուգ. այսինքն Կռուփ. բուռն. եւ Բռնամարտութիւն.

Մուրց առնէին ընդ միմեանս. (Պտմ. առ լեհ.։)


Մուրցացի

adv.

with the fists, with fisticuffs.

NBHL (4)

Մրցելով. բռնամարտութեամբ. բռնցի. կռփահարութեամբ.

Մուրցացի, ծղացի, աքացի. (Թր. քեր.։)

Մուրցացի, մրցելն. հարկանելն չարաչար, կամ մուրցաց (մօրուաց) ըմբռնել եւ հարկանել. (Երզն. քեր. եւ Նչ. քեր.։)

Մուրցացի տանջել զպարանոց նորա եւ զկզակս։ Կոյս մի ընդ միւսոյ կուսի (այսինքն կողմն ընդ կողման) մուրցացի ընդհարեալ. (Յհ. կթ.։)


Մռայլեցուցանեմ, ուցի

va.

to darken, to obscure, to offuscate.

NBHL (2)

Մռայլ արկանել. նսեմացուցանել.

Որոյ տեսութիւն սաստկութեան լուսոյն մռայլեցուցեալ ծածկէր զարեգականն զլոյս. (Փարպ.։)


Մսալից

adj.

fleshy, brawny.


Մսամրցութիւն, ութեան

s.

rivalry in gluttony, emulation in voracity.

NBHL (2)

κραιπάλη crapula. Մսակերութիւն մրցմամբ ընդ սեղանակիցս. շուայտութիւն. զեղխութիւն.

Զի՞նչ խառնումն գինւոյն է, եւ դարձեալ թէ զի՞նչ յետ արբեցութեանն աստուծոյ մսամրցութիւնն. (Դիոն. թղթ.։)


Մսավաճառանոց, աց

s.

meat-market;
butcher's shop, butchery.

NBHL (2)

μάκελλον macellum Խանութ մսագործաց. սպանդանոց. տեղի վաճառելոյ զմիս.

Որ ինչ վաճառիցի ի մակեղոնի, որ է ի մսավաճառանոցի, կերիջի՛ք. (Եզնիկ.։)


Մտաբացութիւն, ութեան

s.

sharpness, shrewdness, sagacity.

NBHL (4)

Բացումն մտաց. եւ Արթնութիւն.

Վասն մտաբացութեան. (Վրք. հց. ձ։ եւ Եօթնագր.։)

Այն՝ որ գրի (Վրք. հց.) տպ. ըստ վերջին պարզ թարգմանութեան.

Վասն մտաբացութեան, իմա՛ ընթերցեալ փոխանակ բառիս յն. զայլ բառ որպէս. որպէս եւ ապաշխարութիւնն ասի ըստ յն. որպէս թէ փոխելն զմիտս.


Մտաբերեցուցանեմ, ուցի

va.

to cause to think;
to induce, to incite, to attract, to excite desire.

NBHL (2)

ՄՏԱԲԵՐԵՑՈՒՑԱՆԵԼ. Յօժարեցուցանել. ձկտեցուցանել. քարշել. ամբառնալ. αἵρω extollo.

Պատիւքն յանձնգովութիւն (կամ ի սնափառութիւն) մտաբերեցուցանեն. (Ոսկ. մ. ՟Բ. 15։)


Մաշկազգեցիկ

cf. Մաշկեազգեաց.

NBHL (1)

Հեղիաս մաշկազգեցիկ թաւարծին. (Վանակ. յուրախացիրն.։)


Մաշկեազգեաց

adj.

clothed with skins.

NBHL (2)

Որ զգեցեալ է զմաշկեայս կամ զմաշկեակ. մաշկազգեցիկ. մաշկահանդերձ. մաշկանափորտ.

Եւ էին ամենեքեան մաշկեազգեացք. գիտեն եւ ձեռակերտիկ արուեստի. (Եղիշ. երէց.։)


Մաշտոց, ի

s.

ritual, ceremonial.


Մասնակից, կցի, կցաց

adj.

sharing in, participating;
— լինել, to partake of, to be a party concerned, to take a share.

NBHL (5)

μεριστής particeps. Կցորդ մասին. հաղորդ, բաժանորդ.

Որով օրէնսդրին մասնակից գտայց սրբեցեալ։ Մասնակից շնորհընկալ՝ հայրական գթութեանն. (Նար. ՟Կ՟Ը. եւ Նար. կուս.։)

Մասնակից լինիցիմք պսակաց նոցին. (Ոսկ. յհ. ՟Ա. 36։)

Մասնակից լինի յուդայի իսկարիովտացւոյց. (Վրք. հց. ՟Բ։)

Ի սկզբանէ սրբոցն մասնակից արա՛ զիս։ Հատանեն ընդ մէջն, եւ մասնակից առնեն անհաւատիցն. (Յհ. գառն. աղ. եւ Յհ. գառն. խր.։)


Մասնակցութիւն, ութեան

s.

participation, share.

NBHL (4)

μετοχή participatio, communio. Հաղորդութիւն, հաղորդակցութիւն. կցորդութիւն.

Անպիտան աստուծոյ եւ սրբոցն մասնակցութեան։ Թէ ընդ արդարսն մասնակցութեան, յորոց զրկեցայ. (Նար. ՟Թ. ՟Ի՟Դ։)

Ի մերոց հարանցն մասնակցութենէ հեռանալ. (Վրդն. պտմ.։)

Յամենայն մասնակցութենէ մեղաց. (Ժմ.։)


Մատաղեցուցանեմ, ուցի

va.

to restore to youth, to make young again.

NBHL (2)

ՄԱՏԱՂԵՄ կամ ՄԱՏԱՂԵՑՈՒՑԱՆԵՄ. Փափկացուցանել, կակղել. կակղացուցանել.

Առաջին հարուածովքն մատաղելով մատաղեցոյց նա փարաւոն. (Եփր. ել.։)


Մատնանշան ծաղկեցուցանեմ, ուցի

va.

to write, to compose, to trace.

NBHL (1)

Յիշատակարանս առանձին մատնանշան ծաղկեցուցանել. (Կորիւն.։)


Մատնացոյց

adj. fig.

pointing at, indicating with the finger;
— առնել, լինել, to point at, to addict, to indicate;
to betray;
to deride, to scoff, to ridicule, to quiz, to make a laughing-stock of.

NBHL (8)

ՄԱՏՆԱՑՈՅՑ ԱՌՆԵԼ, եւ ԼԻՆԵԼ. Մատամբ ցուցանել. նշանակել. եւ Նշաւակել. մատով ցըցնել.

Ահա բառդ՝ ստուգութեան եւ մատնացոյց առնելոյ է։ Մատնացոյց առնէ զիւրսն խնդութեամբ էմմանուէլն, թէ ահա ես եւ մանկունք իմ. (Գէ. ես.։)

Ակնարկէին միմեանց, մատնացոյց առնէն զնա։ Գայ հոգին սուրբ ի նմանութիւն աղաւնոյ մատնացոյց առնելով զմկրտեալն. (Եփր. ծն.։ Ոսկ. ծն.։ Զքր. կթ. մկրտ.։)

Մատնացոյց առնէ, թէ այդ է ուղին. (Տօնակ.։)

Տարացուցիւ իբր մատնացոյց եղեալ մարգարէն խօսի ընդ բեթղահէմ. (Երզն. քեր.։)

Զաչս ի վեր համբարձեալ՝ ձեռամբ մատնացոյց լինէին. (Սիսիան.։)

Մատնացոյց առնեմք միմեանց, եւ ասեմք, ա՛յս այն անուն է, եւ այս ա՛յն. (Մաշկ.։)

Անառակութիւնն մատնացոյց առնէ զիս. (Ոսկ. ղկ.։)


Մատնափոխ խաղացոմն

s. mus.

fingering, playing on, touching.

NBHL (1)

Խօսիմք նուագարանքս քո, մատնափոխ խաղացմամբ փոխեալ զձայնս մարմնական յերգս հրեշտակաց. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)


Մատնոց, աց

s.

thimble.

NBHL (1)

Հրացուցին զդերձակաց մատնոցս, եւ արկին ի մատունս նորա. (Հ. տպ. ՟Դ։)


Մատնցոյց

adv.

cf. Մատնացոյց;
— նախատանօք, villainously, contumeliously, ignominiously.

NBHL (5)

Նոյն ընդ Մատնացոյց, որպէս մատամբ ցուցանօղ կամ ցուցեալ.

Մատնցոյց նախատանօք եկեալ հասեալ ի մահ. (յն. նախատալից եղեալ) (՟Գ. Մակ. ՟Զ. 22։)

Մատնցոյցք եղեն առաջի թշնամեաց իւրեանց. (Յոբ. ՟Լ՟Դ. 26. (յն. տեսիլ եղեն։))

Որ մատնցոյց առնեն (զպատրեալն). (Փիլ. լիւս.։)

Խոստովան եղեն եւ աստ յետ երից տանջանաց, եւ մատնցոյց արարին. (Եփր. ել.։)


Մատոյց, տուցի

s.

access, approach;
ascent, acclivity.

NBHL (2)

προσβάσις ascensio, accessus. Յառաջ մատչումն. դիմեցումն. ելք զառ ի վեր.

Իջանեն ի գաղգաղ, որ է հանդէպ մատուցին ոդոմիմայ. (Յես. ՟Ժ՟Ե. 7։)


Մատուցական, ի, աց

adj.

presentable.

NBHL (2)

Մատուցեալ. մատչօղ. մերձեալ.

Ո՛րպէս մարդ յաշխարհ գայցէ առժամագիւտ մատուցական՝ անմատոյց էականին նմանութեամբ. (Ագաթ.։)


Մատուցանելի, լիք, լեաց

adj.

offering, presenting;
cf. Մատուցական.

NBHL (3)

ՄԱՏՈՒՑԱՆԵԼԻՔ. προσφέρων, προσάγων . իբր Մատուցանօղ, կամ մատուցօղ.

Մի՛ լիցի ընդունելի մատուցանելեացն։ Ի մատուցանելեացն պատարագաց. (Ղեւտ. ՟Է. 18։ Մաղ. ՟Բ. 12։)

Մինչդեռ ի ձեռս մատուցանելեաց իցէ գիրն, պաղատանաց գիր կոչի. (Սեբեր. ՟Գ։)


Մատուցանեմ, ուցի

va.

to draw or bring near, to advance, to put forward;
to present, to offer, to dedicate;
to sacrifice;
ի մէջ —, to relate, to report.

NBHL (11)

προσφέρω, εἱσφέρω, ἁναφέρω, προσάγω affero, offero, adduco ἑγγίζω propinquo ἁνατίθημι devoveo θύω sacrifico եւ այլն. Տալ մատչել. մօտ կամ յառաջ բերել. մերձեցուցանել. մօտեցընել

Մատո՛ առ իս զդոսա, զի օրհնեցից զդոսա։ Մատո՛ այսր զորդին քո։ Մատուցանէին առ նա մանկտի։ Մատուցաւ առ նա դիւահար մի։ Իմոց բանից մատո՛ զունկն քո։ Մատուցին զթիւն արքայի զկորուսելոցն։ Մատուցէ՛ք առ իս եւ այլ աման, եւ այլն։ Որ առ ձեզ մատուցանիցի. այսինքն մատչիցի. (Ագաթ.։)

Թշնամին եթէ ոչ մատուցանի յանձն, ոչ կարէ մտանել. (Վրք. հց. ՟Բ։)

Մատո՛ ինչ, եւ կերայց յորսոյ քումմէ։ Մատուցէ՛ք զմեզ գինի, զի արբցուք։ Մատուցին նմա զընծայսն։ Զոհս եւ պատարագս մատուցանել։ Մատուցանիցէ պատարագ տեառն։ Մատուցէ՛ք տեառն պատարագս արդարութեան.եւ այլն։

Գոհութիւն եւ փառաբանութիւն, կամ փառս, կամ պաղատանս մատուցանեմք քեզ։ Մատուսցուք զաղօթս մեր, կամ զաղաչանս. (Ժմ.։ Շար. եւ այլն։)

Աւետիս մատուցանէին կանանցն, եւ կանայք առաքելոցն. (Նար. յովէդ.։)

Առ նորա անքննութիւնն ընծայութիւն անգիտութեան մատուցանելի է։ Զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան, անդադար մատուցանեն. (Եզնիկ.։)

Այսր հեծութեան, որ ի բոլորից շրթանց ընծայեալ քեզ մատուցանի։ Բարեբանեալ մարմնոյդ նուիրմամբ անմահապէս մատուցանիս։ Ի մեր հաշտութիւն միշտ մատուցանիս. (Նար. ՟Զ. եւ ՟Ծ՟Գ։)

Ինքն է՝ որ մատչի, եւ ինքն՝ որ մատուցանի (կամ նէ), եւ ինքն՝ որ ընդունի. ց. աթ. կիւրղ.։)

Դու ես որ մատուցանես եւ մատչիս. (Պտրգ.։)

Որ ինչ յաւետարանին ասացեալ է, ի հայր հանեմ. եւ որ ինչ ի հնումն, որդւոյ մատուցանեմ. (Սեբեր. ՟Ա։)


Մատուցարան

s.

altar, place of offering.

NBHL (2)

θυσιαστήριον ara, mensa, altare. Տեղի մատուցանելոյ զպատարագ. սեղան. խորան. ըստ յն. զոհարան.

Յիմանալի քո մատուցարանդ։ Յիմանալի իւր մատուցարանն. (Պտրգ.։)


Մատուցիչ

s.

cf. Մատուցող.


Մատուցող

s.

offerer;
sacrificer.

NBHL (4)

եւ ՄԱՏՈՒՑՈՂ. որ եւ ՄԱՏՈՒՑԱՆՈՂ. Որ մատուցանէն.

Եղիցի վկայութիւն ի վերայ ծածուկ եւ գեղեցիկ մտաց մատուցչին։ Ամենայն պատարագ կրկին դառնան առ մատուցիչն իւրեանց։ Սէր եւ գութ եւ աղօթք մատուցողացն. (Եփր. ել. Եփր. ղեւտ.։)

Զմատուցօղսս, եւ վասն որոց մատուցանի։ Եւ զմատուցողքս պահեա՛ սրբութեամբ, եւ այլն. (Պտրգ.։ Ժմ.։)

Յիշեա՛ եւ զպատարագիս մատուցանողս։ Պատարագին մատուցանողն՝ յայտ է, որ զխորհուրդն կատարէ. (Խոսր. պտրգ.։)


Մատուցումն, ման

s.

presentation, offering, oblation, offer;
celebration.

NBHL (2)

Մատուցանելն, իլն. ընծայումն.

Ձիթենին հրեշտընկալ եւ խաղաղասէր մատուցման իւրոցն շահից խնամարկեալ զստացողսն դարմանէ. (Պիտ.։)


Definitions containing the research ց : 10000 Results

Կործ

s.

overturning;
ի — or —ս լինել, to upset, to overturn.

Etymologies (3)

• «գլխիվայր շրջուիլ, տապալուիլ». այս արմատական ձևով գործածական է միայն միջին հայերէնում. այսպէս՝ ի կործ առնել կամ լինել «ամանը գլխիվայր շրջել կամ շրջուիլ» Կանոն. Գր. տղ. կործել նոյն նշ. Վստկ. 136, 172. Յայսմ. նոյ. 26, Նոր վկ. էջ 317։ Հին մատենագրութեան մէջ աւանդուած է միայն -ան մասնիկով աճած կործան ձևով. այսպէս՝ կործան «գլխիվայր տապալուած» Կոչ. Ոսկ. ես. Բուզ. կործա-նել «տապալել, փլցնել, քանդել, ջնջել» ՍԳր. Եւս. պտմ. «գլխիվայր շրջել, կործել» Դ. թագ. իա. 13 (Որպէս շիշ մի ջնջեալ, որ կործանիցի ի վերայ երեսաց իւրոց. յն. ϰαϑως ἀπαλεισεται ό ἀλαβαστοος ἀπαλεισόμε- [arabic word] ϰαὶ ϰαταστοσεται ἐπὶ ποόσωπον aίτιն եբր. «զոր ջնջիցէ ոք և դարձուսցէ»). կոր-ծանեցուցանել Ոսկ. յհ. ա. 8. կործանիչ Մծբ. Եփր. ծն. կործանումն ՍԳր. Եւս. պտմ. դիւակործան Կղնկտ. դիւրակործանելի Անյ. պորփ. բիւրակործան Նար. եգիպտակոր-ծան Նար. գնձ. երկրակործան Նար. ինքնա-կոծան Սկևռ. կործանարար (նոր բառ). ո-ճով ասւում է ի կոր կործանել Ոսկ. մ. և ևս. Մծբ. (հմմտ. ամօթալից կոր անկեալ նորագիւտ Բ. մն. լբ. 21)։

• Peterm. 62 լծ. հյ. կորուսանել։ Սէ» 1861, 158 լծ. գործ։ Հիւնք. կարծել բայից։ Meillet MSL 10, 278 -︎ ածան-ցիչով կազմուած կոր «կորչիլ» արմա-տեց. ბ-ի համար հմմտ. կեղծ և կե-ղ(ա-կարծ)։ Նոյնը նաև Pedersen, Հայ. դր. լեզ. 148։ Մառ ЗВO KIx, 070 լա-բեթական krs արմատից. հմմտ. վը. կերձոյ «կող, կողմ», գուերդի «կող, կողմ», մոգվերդի «ըմբշամարտիլ», գուր. մեգորդիա. հայերէն բառը նշա-նակում է բուն «կողին զարնել»։

• ԳՒՌ.-Երև. կօրծել, կօրծ անէլ «միւս կողմը շրջել (ամանը)» կօրծ լինել «շրջուիլ, տապալուիլ», Սլմ. կործել, Վն. կոռծել, Ալշ. Մշ. կօռձել, Պլ. Սեբ. գօրձել, Խրբ. գօրձիլ, Ոզմ. կուրծիլ, Մկ. կուռծիլ «ամանը գլխիվայր շրջել», Չն. գօրձիլ «ցած դլորուիլ, տապալուիլ», Չրս. գօրզվիլ «տրն, կած՝ կանգնեցրած մի բան գլխիվայր շըր. ջուիլ, ցած տապալուիլ», Ախց. Կր. կօրծա-նիլ, Տփ. կօրծան ըլիլ, կօրծանվիլ, Սչ. գօր-ձանել, Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գօրձանիլ, (Պլ. անցողական ձևը գորձանցունէլ), Զթ. գուլ-ձանիլ, գուրձանիլ, Ննխ. գօրձանվէլ։

NBHL (1)

Այլ ամանք զինչ եւ իցեն, եւ ի կործ լինիցին. (Կանոն.։)


Կորկ, ի, ոյ

s.

dirt-spot, dirt, filth, ordure;
caked filth attached to the long tails of oriental sheep.

Etymologies (4)

• «կպած մնացած կեղտ». մէկ անգամ ունի Լմբ. մատ. էջ 490 «Ասէ երանելիս եթէ հարկաւոր է այնոցիկ սրբկիկ լինել, այլ զի՞նչ կորկն և աղտն քսան տարոյ կամ աւելի հոն կայ ի վերայ սկոյն, և մեք չլուա-նամք և չսրբեմք»։ Նոր գրականում ոմանք գործածում են «ծխախոտի դեղին կեղտը. Բրք. զիֆիր» նշանակութեամբ։

• Հիւնք. գորգ բառից։ Bugge KZ 32 12 ասում է թէ գործ չունի քրդ. qur և կիւրին. qar, qurúš «կեղտ» բառերի հետ և համեմատում է յն. βόοβιμ-«կեղտ, աղբ» ձևի հետ. հայերէնի մէջ վերջավանկը ընկել է։ Scheftelovitz BВ 28, 303 պրս. karī, հանգլ. horh

• «աղտ», լիթ. kirnos «ճահիճ» բառերին ցեղակից։ Brugmann, Grdr2. I 619 դր-նում է Bugge-ի մեկնութիւնը, Boi-sacq 127 յիշում է թէ՛ Bugge-ի և թէ Scheftelowitz-ի մեկնութիւնը։ Pokórny I 429 հնխ. qers արմատի տակ յիշում է վերջինը. (սխալ է, որովհետև հնխ, qers-պիտի տար հյ. *քեռ)։ Petersson, Zwei sprache Aufsátre 60, Hetero-klisie 145-6, LUâ 1922, ❇ z 52 53 (չեմ տեսած) նորվ. korg, իսլ. korgr «դիրտ, մռուր», իսլ. krim «կեղտ» ևն բառերի հետ։ Չի ընդունում Pokorny 1, 645-50։

• ԳՒՌ.-Խտջ. գօրգ (<կորկ) նշանակում է «ոչխարի դմակի տակ հաւաքուած ռնտա-կերպ աղբի փոքր կտորտանք», որից կոր-կոտ «աղբոտ», կորկոտիլ «աղբով ծած. կուիլ»։ Ախց. կօկռօտ (իմա կորկ-ոտ) «շատ կեղտռա»։

NBHL (1)

Աղտ մածեալ, եւ մնացեալ.


Կորկոտ, ի ou ոյ

s.

decorticated wheat.

Etymologies (5)

• «թեփը հանած և կոտրտած ցորեն gruau», Գաղիան. (իբրև հոմանիշ է դնում յն. χόνόρος բառին, որ իրօք ի մէջ այլոց նշանակում է «կորկոտ, gruau», ըստ Bail-ly, Dict. gr.-lr. 215ա). Հալել. էջ 9 «կորկոտի չափ մանր ջարդած» Վստկ. 56, 113. որից գարեկորկօտ Վստկ. էջ 8. Մխ. բժշ. 50. կորկոտապուր «կորկոտով պատ-րաստուած մի տեսակ ապուր» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 130 (գտնւում է նաև արդի բարբառներում)։

• = Թուի բնիկ հայերէն բառ՝ հնխ. g2rod-արմատից, որ կրկնութեամբ տուել է նախ *կոկրոտ և տեղափոխութեամբ՝ կորկոտ. ինչպէս կարկուտ<*կակրուտ<հնխ. gža-g2rodo-. հմմտ. լիթ. grudžiu, grudau, grus. ti «սանդի մէջ գարին ծեծել՝ կորկոտ պատ-րաստելու համար», grudas «հատիկ», լեթթ grúžu, grudu «սանդում ծեծել», grouds «հատիկ», grūdenes «կորկոտ», graúds «հացահատիկ», հսլ. gruda «հողի կոշտ կտոր, գուղձ», ռուս. гpудa «դէզ», անգսք. grut «խոշոր ալիւր», հհիւս. grautr «խա-շած խիւս», հբգ. gruzzi, մբգ. gruz «հա-տիկ (ցորենի, աւազի)», հբգ. grioz «աւազ, խիճ», հիսլ. griōt «քարեր», հանգլ. grcot «աւազ», կիմր. gro «խիճ», նբգ. grutze «կորկոտ», հոլլ. qrut, gort «կորկոտ», գեր-մանականից փոխառութեամբ՝ ֆրանս. gruau «կորկոտ», և վերջապէս գերմ. gross, հոլլ, groot, անգլ. great, անգսք. great, հբգ. gróz ևն, որոնք նշանակում են «մեծ, խո-շոր» (Kluge 191-2, Berneker 357, Trautm. 99)։ Նշանակութեան կողմից այս բառերը բոլորովին համապատասխան են հայերէնին. ձևի կողմից բալթիկ-սլաւական խումբը տա-լիս է grud-, որ նոյնպէս յարմար է հայե-րէնին։ Բայց Walde 661 նոյն խմբին է կր-ցում նաև լտ. rudus(rodus) «քարի կտոր-տանք», և նախաձևը դնում է *ghreu-, gh-reu-d-, որ պահանջում է հյ. գ։ Այս դէպ-քում կա՛մ պէտք է ջնջել լատիներէնի հա-մեմատութիւնը (արդէն չէ՛ յիշում Traut-mann, իսկ Berneker կասկածով) և կամ ընդունել նախաձայնի աստիճանի փոփոխու-թիւն։ Pokorny 1, 648-50 նոյնպէս հա-մեմատուած բառերի նախաձևը դնում է հնխ. ghreu-d, որ չի տալիս հյ. կ, այլ գ. գեր-մանական ձևերն էլ չեն ընդունում g. լտ. rudus թէև յիշում է Pokorny 1, 649, բայց Ernout-Meillet 834 բոլորովին առանց ստուդաբանութեան է թողնում։ Եթէ հնարա-ւոր է կցել հայերէնը այս բառերին, անհրա-քեշտ է ենթադրել g2rod-նախաձևը։-Աճ.

• ՆՀԲ Գաղիանոսի ճիշտ մեկնութիւնը չէ հասկացած. կորկոտ բառը հանում t կրկուտ, կարկուտ ձևերից։ Patrubány ՀԱ 1908, 313 իբր կրկնական կցում է յն, χόνόρος, գերմ. grani, հսլ. grin-lan, անգլ. grini «աղալ» բառերին։

• ԳՒՌ.-Սլմ. կորկոտ, Ախց. Երև. Կր. Տփ. կօրկօտ, Ալշ. Մշ. կօրգոդ, Խրբ. Ննխ. Ռ. Սչ. գօրգօդ, Վն. կուրկոտ, Շմ. կուրկօտ, Ագլ. Գոր. Ղրբ. Մկ. Ոզմ. կուրկուտ, Սեբ. գօրգէդ. Հճ. գույգոդ, Ասլ. գէօրգէ՝օդ, գէօրգէ՝օ՝, Զթ. գիւյգիւդ. գիւրգիւդ, Սվեդ. գըրգիւդ, Մրղ. կարկատ, Տիգ. գօրգդիգ։ Նոր նշանակո.-թիւն են ստացած Ղրբ. «մսով ու կորկոտով եփուած մի կերակուր՝ որ նաւասարդին են պատրաստում», Մն. «ջրի մէջ մի բան հա-լեցրած ժամանակ՝ անհալ մնացած մանր փշուրները»։ Նոր բառեր են կորկոտալի, կորկոտխաշիլ, կորկոտծեծ, թերևս նաև կորկտուկ, կորկտինկ կոչուած բոյսերը։

• ՓՈԽ.-Վրաց. კორკოტი կորկոտի «կաթով եփուած ձաւար, հերիսայ», թրք. ❇ ︎ gorgot «հացով ապուր, Brotsuppe», որից էլ ըստ Miklosich՝ նյն. ϰουρϰοῦτι «հա-ցաթան, խաշու, bouillie, panade» (Karo-lides, I,. σνγϰρ. 211 գործածում է «խոշոր աղած ալիւր, սմըր» նշանակութեամբ). ռուս куркутъ, բուլգար. kurkut, gurgut «viati-cum, ճամբի պաշար», ուտ. korkot «կոր-կոտ»։

NBHL (1)

Կորկոտ, կամ ցորենի ալիւր, կամ կերակուր։


Կորկոտիճ

s.

speck, spot, speckle.

Etymologies (2)

• «մորթի վրայ գտնուած խալ. տուց, խայծ, բիծ». մէկ անգամ ունի Տօ-նակ. «Անասուն շիդիրոն կոչեցեալ. ագի սո-րա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս ղեղնագոյն»։ Երկրորդ անգամ գտնում ենք բառս Փիլ. լին. 205 «Կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկո.տ կամ կորկոտիձ». այստեղ բառիս իմաստը անծանօթ է, որով-հետև «կարկուտ» նշանակութեամբ նմանա-ձայն մի բառ չկայ եբրայեցերէնում։ Հեղի-նակը ուզում է մեկնել եբր. [hebrew word] Fā ran անապատի անունը՝ որի ստուգաբանու-թիւնը անծանօթ է։ Այս պարագային ան-շուշտ պատճառ չկայ կորկոտին բառին մի նոր իմաստ վերագրելու։

• ՆՀԲ առաջին իմաստով մեկնում է «որ ինչ նման է կորկոտի, մանը փշուրք, կիտուած, նիշ, սպի, կորկոտ, կորկոտի պէս պուտ պուտ». երկրորդ իմաստի համար դնում է «եբր. ֆառամ է փշրել, իսկ լտ. ֆառ՝ ցորեան կամ ըստ որում կեղևեալ՝ ձաւար և հերիսայ»։ Այսպէ-ռով՝ վերջ ի վերրջոյ կորկոտին բառը դառնում է «կորկոտ», ինչպէս ունին ՋԲ և ԱԲ. վերջինը մեկնում է կորկո-տին «մանրուք, նշան, կորկոտի պէս պուտ պուտ. 2. կարկուտ. 3. կորկոտ»։ Նորայր, Բառ. ֆրանս. էջ 615 ա դնում է «այտումն ի հիւսուածի կոպոց աչաց», նոյնը Կոյլաւ, Բառ. գերմ. 800բ «աչ-քի կոպին վրայ ուռեցք»։

NBHL (2)

կադէս մեկնի սուրբ. իսկ փառան՝ կարկուտ, կամ կորկոտիճ. (Փիլ. լին. ՟Գ. 36։) (եբր. ֆառամ, է փշրել. իսկ լտ. ֆառ, ցորեան. կամ ըստ որում կեղեւեալ՝ ձաւար, եւ հերիսայ. պուլղուր, քէշկէկ։)

Անասուն ղիդիրոն կոչեցեալ. ադի սորա փոքրիկ գոլով՝ ունի սակաւ կորկոտիճս դեղնագոյն. (Տօնակ.։)


Կորճ, ից

s. mus. adj.

griffin;
cf. Պասկուճ;
crotchet;
crooked, hooded;
cf. Փեճեկ.

Etymologies (6)

• «ընկոյզի կեղև». նորագիւտ բառ. որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Նոր վկ. էջ 317 «Պորեալ զընկոյլն, կործեցին կկորճն ի վերայ նորա»։ Իբրև մականուն նգռծածուած ունինք Հաւաք. էջ 40 «Թօ-մայ վարդապետին՝ մականուն կոռճով կո-չեցեալ» (այն է «կեղևով»)։

• «պասկուճ, կորակտուց գիշակեր մի թռչուն է» Օր. ժդ. 12։

• ՆՀԲ «որպէս կորունչ, կոր քիթ»։ Հիւնք. կիրճ բառից։

• ՓՈԽ.-Վրաց. ყურჭი ղ'ուրճի «մի տե-սակ թռչուն է. ցին»։

• «ծուր. թիւր. անհարթ». առանձին չէ գործածուած, այլ կայ միայն հետևեալ ածանոների մէջ.-կորճայ «խեցբեկ, աղա-ւաղ լեզու»։ Տօնակ. կորճալեզու Երզն. քեր. կորճաբառ Հին քեր. նաև բենկորն (Բ), t-կորն ( պեկորն (> և ձակորճ խազերի անունները, որոնք բ, է, պ, ձ գրերի տձև մի պատկերն են ներկայացնում։

• = Հայաստանի Կորճայք նահանգի անռւ. նից է կազմուած։ Այս նահանգի ժողովուր-դը պատկանում էր մի օտար ազգութեան և խօսում էր մի առանձին լեզու։ Սովորելով յետոյ հայերէն՝ բնականաբար խօսում էին ո չ-բոլորովին մաքուր լեզւով. ուստի և առնուեցին ծեքական լեզուի իբրև տիպար. հմմտ. «Եւ պարտ է գիտել եթէ ըստ մերու-մըս բարբառոյ նախագաղափարաւդ վարին Կորճայքդ միայն» (Անանուն մեկնիչ, էջ 147). «Բայց յայլ վայրս, որպէս Կորճայքդ, վարին կրականին ո՛չ հմտաբար, այլ ըստ սովորութեան» (Դաւիթ մեկնիչ, էջ 112). «Զբովանդակ զբառսն զեզերականս, որպէս զԿորճայն և զՏայեցին». (Ստեփ. սիւն. քե-րակ. 187)։ Իմաստի զարգացման համար հմմտ. խաղտալուր, խաղտախուղտ։

NBHL (1)

(որպէս թէ Կորունչ. կոր քիթ) γρύψ gryps, gryphus. Պասկուճ, ազգ կորակտուց եւ գիշակեր թռչնոյ՝ նման արծուոյ եւ անգեղ.


Կորնգան

s. bot.

origan.

Etymologies (4)

• (կամ նաև գրուած կորնկան) «առւոյտի նման մի խոտ է. onobrychis sa։ tiva=ֆրանս. sainfoin (ըստ Արթինեան, Տունկերը, էջ 8), melilotus officinalis Lam (ըստ Նորայր, որ և յիշում է Տիրացուեան, Contributo § 235)» Մխ. առակ. Նար. տաղ. 473, 474. որից իշկորնկան «hedysarum o-nobrvchis կամ isopyrum, իսկ ըստ Տիրա-ցուեան, Contributo § 417՝ origanum vul-gare L» Բժշ։

• ՆՀԲ կարծում է նաև որ թերևս ուղ-ղականը լինի *կորինկ, որից սեռ. կո-րընկան. (այս կասկածը փարատում են գաւառական ձևերը). համեմատում է յն. ορίγανον «զուիրակ» բառի հետ։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Մշ. կօրընգան, Վն. կո-րընգ'mն, Մկ. կօրընգ'mն, Ոզմ. կօրընգ'mն գուռընգ'mն, Ագլ. կրռընգուն, Ջղ. կո-րընգալ, Սլմ. ղօռընգ'ա (ըստ Ա. Աթա-յեան, Սալմաստ, էջ 19). վերջին ռնգա-կանից զուրկ կորնկա ձևն ունի և Կր. Ախց. կորընգա, որից

• ՓՈԽ.-Ախա ցխայի թրք. բարբառով γօ-lang'ar «կորնգան»։ Թրք. գւռ. Թորթումի լորնգան (տե՛ս Շիրակ 1905, 425)։

NBHL (2)

ԿՈՐՆԳԱՆ որ եւ ԻՇԿՈՐՆԿԱՆ. կամ Կորինկ, կորընկան. որպէս յն. օրի՛ղանոն. այն է ըստ հյ. Զուիրակ. կմ որպէս ռմկ. կորնկան, խոտ ինչ ցած՜

Եւ այն վեց բարդք կորնկանն՝ վեցօրեայ գործք աստուծոյ. (Նար. տաղ սայլի.։)


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

Etymologies (9)

• , ի, ո հլ. «կատու» Բարուք զ. 21. Կոչ. էջ 97, 270. Ոսկ. մ. ա. 8. «կատուի նման մի անասուն, որ նշանաւոր է հաւ խեղ-դելու մէջ. սամսար» Մամիկ. Վրդն. ել. ո-սից կզակն «կատուի աչք քարը» Պատկ. Драгоцен. камнн, էջ 72. կզաքիս (նոր բառ)։

• = Իրան. *kuz ձևից, որ չէ աւանռուած. բայց նոյնն են հաստատում իրանեանեց փոխառեալ ասոր. [syriac word] quza «կատու, կուզ», ասուր. kuza, qusa «martencat Lunx կղաքիս, լուսան» (Muss-Arnolt, Ass. Ha-ndwb 375բ) և նրանից ածանցուած քրդ. [arabic word] kuze «կուզ, կզաքիս», kuzá, kuzik «կուզ», զազա. quze «գորշուկ» ձևերը։-Հիւբշ. 308։

• Նախ ԳԴ կցում է պրս. կիւզ հոմանիչ ձևին, որ սակայն իր բուն բառառանում չկայ։ Justi, Dict. Kurde 349 քրդ. ku-že բառի դէմ յիշում է հյ. կուզ, կզնա-քիս, սանս. kaçika «գորշուկ»։ Վերի ձևով է Հիւբշ. ZDMG 36(1882). 131 և Armen. Gram. 308։

• «սապատող». առանձին չէ գործա-ծուած հին մատենագրութեան մէջ. կայ մի-այն յետնաբար Տաթև. հարց. 370, գաւառա-կաններում և արդի գրականում. որից կզու-թիւն Գէ. ես։

• = Պրս. [arabic word] kuz «ծռած, կուզ, սաաա-տող, ծերութիւնից կամ հիւանդութիւնից կքուած՝ երկուտակուած» բառից, որի հետ նոյն են պրս. ❇ kuz, ❇ kūza, սռոռ. kuz, աֆղան. kōz սանս. kubǰa-հո-մանիշները. պարսկերէնից են նաև քրդ. kuz «կուզ (ածական)», kuzek «կուզ (գոյա-կան)»։-Հիւբշ. 269։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, որ կցում է պրս. կիւզփիւշթ «սապատող» բառին։ Böttich. Rudimenta 43, 132 ասոր.

• qustā, պրս. kōž, իբրև kuc արմատից։ Նոյն, ZDMG 1850, 356 սնս. kubǰa, որին Arica 36 աւելացնում է աֆղան. koy, koz։ Lag. Urgesch. 938 դնում է սանս. ձևր։ Muller SWAW 38. 593 կուզ<կովզ<սանս. kubǰa։ Justi, Zen-dsp. 76 զնդ. kaozda «եզերք, ծայր» բառի տակս

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. կուզ «կուզի սապատը», Տափ-կուզ «կուզի սապատ», իսկ կուզօ, «կուզ. սապատող», Զթ. Խրբ. գուզ (ած.), Ննխ. Պլ. Սեբ. գուզ «սապատ», Ոզմ. կօզ «կուզ մաո-դը», Գոր. կօ՜զլիկ, Ննխ. գուզլիգ, Ղրբ. կո՛ւզլիգ՝, ղո՛ւզլէգ՝ «կուզ մարդ»։ Նոր բառեր են կուզ «ծառերի վրայ ուռեցք», կուզ անել, կուզն անել «ծածկուիլ, պահուիլ», կուզէ կուզ, կուզիկուզ, կուզիկ, կուզուզ, կուզուզիկ, կուզիկ-մուզիկ, կուզլան, կուզտան, կզտան «կարճահասակ», կուզուզալ «ծերութիւնից կամ ցաւից կուզ դառնալ, մէջքը ծռուիլ», կուզպարզ «մի գործ կատարելու համար բարձրանալ-իջնելը», կզիլ (Տիգ. գրզզիլ), կզուիլ, կզանալ «կէս մէջքից երկուտակ լի-նել, հակիլ», կզուանց «կռացած», կղուկ «ծռուած»։ Աւս ընդարձակ գործածութիւնը զանազան նորակերտ ածանցները և գրեթէ բոլոր բարբառներում գտնուելը ցոյց են տալիս՝ որ բառը հին և տարածուած մի ձև էր։

• ՓՈԽ.-Վրաց. კηზი կուզի «սապատ», յ-ზიანი կուզիանի «կուզ», კეზება կուզեբա «ծռիլ», მოკუზვა մոկուզվա «ծռել, կամա-րաձև դարձնել», დაკუზვა դակուզվա «ծը-ռիլ, հակիլ». այս իմաստները չգտնուելով իրանեանի մէջ՝ բոլոր վրացի ձևերը հայերէ-նից պէտք է փոխառեալ լինին։ Այսպէս է նաև թրք. գւռ. Կր. guzig «կուզիկ» (Բիւր. 1898, 627 և Foy, Mitteil. des seminars ։ Orient. Spr. Berlin 1904, էջ 213)։

NBHL (7)

ἱκτίς martes. Կենդանի՝ որ ունի զնմանութիւն ընդ աքիս, եւ ընդ կատու, բրդոտ տտամբ, հեղձուցիչ հաւուց. բնակէ յառաստաղս եւ յայ խորշս գաղանիս.

Պաշտեցին զկուզ եւ զկատու. (Վրդն. ել.։)

կզից եւ շանց եւս երկիրպագանեն։ Փոխանակ եգիպտացւոց կզից եւ շանց, եւ ազգի ազգի մոլորութեանց. (Կոչ. Զ. եւ ԺԳ։)

(Զեբիպտոս) զաղախինն կզոց, եւ զերկրպագու սոխոյ. (Ոսկ. մ. Ա. 8։)

ԿՈՒԶ 2. ըստ ռմկ. Սապատողն. յորմէ ԿԶՈՒԹԻՒՆ. զոր տեսցես։

ԿՈՒԶ 2 ըստ ռմկ. Սապատողն. յորմէ ԿԶՈՒԹԻՒՆ. զոր տեսցես։

Հաւբալքդ հանդարտիկ հանդարտիկ գուզ գուզ երթալով, եւ փոքր մի սակաւ ի բաց թռուցեալք, եւ այլն. (Փիլ. լիւս.։)


Կուժ, կժոց

s.

earthen-pitcher, jug, jar;
water-pot.

Etymologies (4)

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ջրի աման (խեցեղէն կամ փայ-տէ, մեծ կամ փոքր)» ՍԳր. որից կժաւոր Անյ. վերլ. արիստ. կիսակուժ Վստկ. 43, նշխարակուժ Կանոն. կժակարկաժ «մեծ դը-դում՝ որ իբրև գինու աման են գործածում» (նորագիւտ բառ) Մագ. թղ. 80։

• -Պհլ. *kuz «կուժ» ձևից, որ թէև չէ ա-ւանռուած, բայց նոյնն են հաստատում պրս. ❇ [arabic word] kūza «կուժ, սափոր», սոգդ. kuzϑtīk «կուժ», և իրանեանից փոխառեալ հետևեալ ձևերը. ասոր. (α kuza «մի տեսակ ջրա-ման, կուժ», արաբ. [arabic word] kuz «փոքր կուժ, փարչ», աֆղան. kuza «հողէ կտուցաւող ջրաման», վրաց. ჭუზი քուզի, քրդ. kuz, ku-zlk «ջրաման, սափոր», չաղաթ. ❇ ku-ze «կուժ», արևել. թրք. [arabic word] kóza «կուժ»։ -Հիւբշ. 173։

• Ուղիղ մեկնեց նախ Schröder, The-saur. 47 դնելով պրս. kuz բառից։ Նոյ-նը յետոյ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիուզէ։ ԳԴ պրս. kuza կամ [arabic word] nigažda «կուժ, ըմպանակ»։ ՆՀԲ առաբ. գուզ, պրս. գուզէ։ Böttich. Arica 75, 224, Lag. Urgesch. 938 պրս. kuza։ Չուբինով վրաց. კოჭობა կոճո-բա, კოჭობი կոճոբի «կուժ»։ Lag. Ges, Abhd. 55 պրս. kuzah և ասոր. արար kuz։ lusti. Zendsp. 91 զնդ. xavza «աման», պրս. kūzah, սանս. kubja։ Հիւնք. պրս. քիուժ, քիուշէ=կուժ, աշխ. կուշ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Շմ. Ջղ. Վն. Տփ. կուժ, Խրբ. Ռ. գուժ, Մրղ. Սլմ. կիւժ, Սվեդ. գէօժ, Ասլ. գիւժ, Գոր. Ղրբ. Մժ. կօժ, Ագլ. կէժ։ Նոր բառեր են կուժկոտրող. կուժկոտրիկ, կուժկոտրուկ, կիսկուժ, կըժ-տուն, կժփարչ. ունինք նաև կզիկ Վն. «հո-ղէ աման՝ ջրի համառ»։

NBHL (2)

արաբ. գուղ. պրս. գուղէ. βίκος (յորմէ ֆըլի ) ὐδρίσκη, καμψάκης, φακός urna, urceus, lagena, doliolum, hydriola, ampulla եւ այլն. Անօթ ջրոյ խեցեղէն կամ փայտեղէն, մեծ կամ փոքր. սափոր. դորակ. թեստի, պարտագ, գօղա.

Կուժն ու բըրուտըն կըռուեցան, կուժն ըզբըրուտն արար կալման. բրուտն էած կըժին սահման, զինքըն խեղեաց ւարար նըշան. (յակոբ) (Շ. առակք.։)


Կուլիբայ

s.

colyba, colyva, boiled grain.

Etymologies (4)

• (գրուած նաև կոլիվայ, եու լիպայ, կուլիփայ, կոլիբայ, կոլըմբայ, քու-լիպա, քուլըմբայ) «հատիկ, շաքարի փո-շիով խառն խաշած ցորեն, որ յոյները ռա-ժանում են հարևաններին իբրև հոգու հաց» Յայսմ. նոյ. 13 (Մեղրով կուլիփայ եկեր, այս է հատիկ). Երզն. մտթ. 447. Գնձ. «խա-շած ցորեն» Յայսմ. փետ. 17. (Ասէ սուրբն. կուլիփա կերիցեն... Զի՞նչ է կուլիփայն։ Ասէ սուրբն. եփած ցորեն, զի մեք յԵւխա-յիտայ՝ եփած ցորենոյն կուլիփա ասեմք)։

• -άն մἰνβα ϰόὶβα ϰόλβια, ϰὸλλνβα նոյն նշ. (Sophocles 675, որ ասում է թէ Փոքր Ասիոյ մէջ Euchaita բարբառում գոր-ծածական էր ϰόλβα, ϰόλβια ձևով). բառս գործածական է մինչև այժմ նոր յունարէ-նում, որից էլ փոխառեալ են թրք. օ❇ qoliva և Պօլսահայ ժողովրդական բարբա-ռով՝ գօլիվա (goliva), երկուսն էլ միայն յոյների համար գործածուած։ Յունարէնից են փոխառեալ նաև հսլ. kolivo, ռուս. кбли-вo, բուլգար. kolivo՝ նոյն նշ. (Berneker 547)։-Հիւբշ. 360։

• Ուռիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.

• ԳՒՌ.-Նոյն բառերն են կուլիբա Մշկ. «թարխանա», կովլա Կիւր. «խաշած ցորեն, հյրիե»։

NBHL (3)

Բաշխեա՛ նոցա կուլիբայ (կամ կոլիվայ)։ Զի՞նչ իցէ կուլիբայն, (կամ կոլիվայն). եփեալ ցորենոյն կուլիբայ (կամ կոլիվայ) կոչեմք. (Յայսմաւ.։ եւ Հ=Յ. փետր. ՟Ժ՟Է.։)

Կուլիպայ խարշեալ ցորենոյ. (Գանձ.։)

Իսկ ի նոր ձեռ. վարուց ոսկ. գրի.


Կուղ, ի

s.

plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.

Etymologies (3)

• «ծալք, ոլորք, հիւսք» Նար. էջ 182, Լմբ. ժղ. «ձկնորսի կարթին անցկացրած մա-զե լարը» Մխ. ապար. որից երեքկուղ «երեքը միասին ոլորուած (չուան)» Լմբ. որ և ե րեքկղի Ժող. դ. 12, չորեքկուղի Աբ. քառա-կըղեան Նար. խչ. 397։

• ՆՀԲ (ծալ բառի տակ) լծ. եբր. կալ։ Տէրվ. Altarm. 37 կուղ և քուղ դնում է հնխ. gu արմատից՝ համեմատելով սանս. guna «չուանի մի ոլորքը, լար, առասան» բառի հետ։ Bugge, Btrg 42 և IF 1, 457 հանում է հնագոյն *ku-vλ, tvuvλ ձևից, իբրև հնխ. *dwoplo-հմմտ. լտ. duplus, լիւկ. tbeplō, յն. δι-πλοῦς, հբգ. zwīfal. որով կուղ նշա-նակում է բուն «երկիցս», ինչպէս ու-նինք երկու, կր-կին՝ հնխ. dwō ձևից։ (Նոյնը ընդունում է Brugmann, Grdr 3 L 305)։ Scheftelowitz BВ 28, 308 լտ. gluo, անգսք. cleoven «ամփոփուիլ, կծկուիլ», յն. γλουτός «յետոյք» ևն բառերի հետ։ Նոյնը ընդունում են Wal-de 348 և Boisacq 151, բոլորը դնելով հնխ. gleu-արմատի տակ։ Մ. I. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 նգալլ. cul «նեղ», կորն. cul «նիհար», իռլ. cóil հբրըտ. culed «նիհարութիւն» ձևերի հետ։

• ԳՒՌ.-Ղզ. կուղ «տրեխի եզերքին քա-շուած փոկի երիզը». այլուր ունինք «սամիի փոկ» իմաստով. նոր բառեր են կղել Երև-Բլ. Խն. «չուանը ծալել», կղան Ղրբ. «կա-շեայ հաստ փոկ՝ որով գութանը կամ սայլը լուծին են կապում», կղացու Ղզ. «կաշիի կտոր, որով տրեխի համար երիզ են շի-նում»։

NBHL (2)

Ծալ. կրկնուած կամ ոլորք մասանց զիրերօք. հիւսք մանուած.

ընդ կուղս բարեացն՝ չարիս հիւսեմ. (Նար. ՟Հ՟Ա։)


Կուղբ, կղբոց

s.

beaver, castor.

Etymologies (2)

• = Ասոր. [syriac word] ︎ kulbā «շուն» բառից, որից և [syriac word] ︎ [syriac word] ︎ kəleb-yama «փոկ» (Brock. Lex. syr. էջ 158)։ Բառը ռնևև ❇և︎ մական է, որի միւս ցեղակիցներն են ա-սուր. kalbu, արաբ. [arabic word] kalb «շուն. նաև շնաձուկ», եբր. [hebrew word] keleb, եթովպ. [hebrew word] Արմատական բառարան-42 kalb «շուն»։ Հայ բառը յառաջացած պիտի լինի ասորի մի այնպիսի գաւառական ձևից, որ ունէր ու ձայնաւորը։-Աճ.

• ՆՀԲ լծ. թրք. քէլբ «շուն»։ Müller SWAW 48, 429 և 84 (1877) 218, WZKM 7. 281 սանս. babhru, vabhru «գորշ. 2. կուղբ», հսլ. bobru, լիթ. beb-rus, գերմ. Biber, պրս. [arabic word] kurbā «կատու»։ Տէրվ. Նախալ. 173 հնխ. bhabhru «կուղբ» բառից։ Հիւնո. ա-րաբ. քէլպ «շուն»։ Karst, Յուշարձան 415 մոնգոլ. xali-gun, կալմուկ. xal-gun, բուրեաթ. kalyun, թունգուզ. ka-lun, մանչու. xailun, xaixun «կուղբ, ջրշուն»։

NBHL (2)

ԿՈՒՂԲ (լծ. թ. քէլբ, այսինքն շուն). որ եւ ԿԱՍԴՐԻՈՍ. κάστωρ castor, lurda, fiber, beber. Ջրշուն. կենդանի ծովային եւ երկակենցաղ, լողակ սեւամորթ ի ձեւ շան.

Մեղադիր եղեն ոմանք կղբու, եթէ զիա՛րդ ի ջուր յաճախ դեգերիս. եւ ասաց, զի ոչ շատանան զերկուորիս առ կենօք առնուլ, այլեւ մահուամբ մերկ ի մորթոյ առնեն. (Մխ. առակ. ՟Ղ՟Զ։)


Կուղխ

adj.

gluttonous, greedy.

Etymologies (1)

• ՆՀԲ «որպէս թէ կուլք» (կլանել բա-յից է հանում)։

NBHL (1)

Կլեսկէս փիլիսոփոս կիւնիկոս՝ յուստինեայ փիլիսոփայի խարդախեաց զմարտիրոսութեան մահն. քանզի առ նավաւ կուզխ եւ չփիղիսոփոս երեւէր. (Եւս. քր. ՟Բ։)


Կումբ

s.

navel, umbo, nombril of a scutcheon, boss of a shield.

Etymologies (4)

• «ուռեցք, ուռած մաս». առմատ առանձին անգործածական, որից կազմուած են՝ կմբեայ «վահանի մէջտեղի ուռած մա-սը՝ պորտը, ombon» Ոսկ. մ. գ. էջ 66. Եբր 490 (տպ. կմբեթեայ). կմբրաւոր կամ կմըր-բաւոր (ուղղելի կմբաւոր) «պորտաւոր» Մխ. դտ. էջ 264. Սմբ. դատ. 87. ոսկիկմբեայ (կամ ոսկեկմբեայ, ոսկիկմբէ, ոսկեկնբե-այ) «մէջտեղը ոսկեղէն մի պորտ ունեցող» Բուզ. Ե. 32. Ոսկ. Եփես. 769 (տպ. ոսկի գմբէիւք). Հռովմ. 193 (տպ. ոսկի գմբէիցն) բոլորն էլ վահանին իբրև ածական։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. gumb-ձևից, որի ժառանգները գտնւում են միայն բալթիկ-սլաւական ընտանիքում. հմմտ. լեթթ. gum-ba «ուռեցք», լիթ. gu bas «աճած ուռուցք կամ բարձրութիւն որևէ գործարանաւոր մարմնի կամ նաև քարի վրայ», հսլ. ggba ռուս. ryóa, ուկր. huba, բուլգար. gъba, չեխ. houba, լեհ. gabka, սերբ. guba, որոնք բոլոր նշանակում են «սպունգ, սունկ», վերջինը նաև «բոր, բորոտութիւն, քոս», որից góbav «բորոտ»։ Այս բոլորի նախա-խաձևն է gumba-(Berneker 340, Traut-mann 101)-Pedersen ուզեցել է վերի ըն-տանիքին միացնել նաև յն. σφόγγος, հյ. սունկ, հբգ. swamb, գերմ. Sehwamm, վեր-ջինի նախաձևը դնելով sg (h) ombho-։ Po-korny 1, 574 յիշած բառերս դնում է հնխ. պարզական gem-«բռնել» արմատի տակ, բայց կասկածով (իբր շրթնային աճակա-նով)։ Այստեղ կարելի էր աւելացնել թերևս նաև նորվ. kump «գունդ, դուղձ», դան, kum-pe «ալիւրի գունդ», նորվ. kamp «վրան ուռուցքներով կլորիկ քար, լեռան գագաթ». հհիւս. kgppusteinn «կլորակ քար», անգլ. camp «գետնախնձորի կոյտ՝ յարդով ու հո-ռով ծածկուած՝ ձմեռուայ համար իբր պա-շար» ևն։-Աճ.

• ՆՀԲ կումբ արմատին է կցում կմբեթ, գմբեթ։ Սխալւում է ՓԲ, որ գրում է կմբայ «վահան» և կմբեայ «գոգաւոր»։ Lag. Ges. Abhand. 54, 23 միացնում է կամար բառին։ Scheftelovitz BВ 28, 308 անգսք. cumb «խոռոչ», մբգ. kumpf «աման», պրս. kumbed «գըմ-բեթ» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 42 ծան. հհիւս. kuf-óttr «կլոր, գնտա-ձև», նիսլ. kufur «ծայրը կլորաձև» ևն։

• ԳՒՌ-Բլ. գըմբ «մարդու, մանաւանո նռ-րահաս եզան, գոմէշի պարանոցի վրայ ե-ղած թմբաձև ուռած մասը» (հաղորդեր Ա. Մովսիսեան, նամակ 1933 մարտ)։

NBHL (1)

Արմատ բառիցս Կմբեայ, ոսկեկմբեայ. եւ Կումբէթ։


Կունդ

adj.

bald, hairless.

Etymologies (10)

• «ծառի կամ փայտի կոճղ». հնից չէ՛ աւանդուած, բայց կայ նոր բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ կոնդ Ախց. Ախք. «գերան», կոնդ Բբ. Խտջ. «տանիքի գերան», կոնդ, կենդ, Ղրբ. «խաղի կեռ գա-ւազան», կոնդ Կղզ. Մշկ. «ծառի ճիւղ», կոնդ Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «գերան». մի քիչ աւելի հնից ունինք կունո «մահա-պարտի վիզը կամ ոտքը կապելու կոճղ» Հքր. սարկ. Բ. 3, 4. «Եւ ապա բերեալ կունդ՝ եդ ի պարանոցն և կախեաց ի բարձր որմէ.. և ջարդեաց զկունդն». Բ. 41. «Դնել կունդ ի պարանոցն» ևն։

• = Պրս. [arabic word] kund կամ [arabic word] kunda «ևոճո՝ ւոր անցուցանեն զոտս յանցաւո-րաց». (հմմտ. նաև յն. ϰοντός «գաւազան մահաև», որ անշուշտ պատահական նմա-նութիւն ունի մեր և պրս. բառի հետ)։-Աճ.

• Այս մեկնութիւնս հրատարակուած է նախ Գաւ. բառ. էջ 591։ փրցնել՝ Վստկ. 139. «չարչարել, կեղեքել, հարստահարել» Մխ. դատ. կնդակ կամ կըն-տակ «ճաղատ», Դ. թագ. բ. 23. կնդանալ կամ կնտանալ «ճաղատ դառնալ, մազերը թափիլ» Եզեկ. իթ. 18. կնդութիւն կամ կնտութիւն «ճաղատութիւն» ՍԳր. Եւս. գ. 24, ժե. 2։

• (որ և կունտ) «մազերը թափած, հաղատ, հերաթափ» Ղևտ. ժգ. 40. Յայսմ. որից կնդել «փետել, ծառի բոլոր տերևները

• Klaproth, Asia polygl. 102 պրս. ǰund (որ գոյութիւն չունի)։ ՆՀԲ լծ. յն. ϰι︎δονεύω «վտանգի ենթարկուիլ»։ Հիւնք. պրս. kunja, ganja «պոչը կըտ-րած էշ»։ Bugge, Lyk. St. 1, 16 Kύνϑος լեռան անուան մէջ է որոնում։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 124 գունդ «գնդաձև» բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 87 յն. γυμνός «մերկ», սերբ. guliti «ևեղևել, ծառը կնտել», սլովէն. gնliti «մազերը՝ մորթը հանել»։

• ԳՒՌ.-Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։

• «քաջ»? մէկ անգամ միայն գոր-ծածուած է իբր ածական Արամազդի. «Ոչ Արամազդ ոք, այլ ի կամեցողսն լինել Արա-մազդ, չորից ևս այլոց անուանելոց Արա-մազդ. այսպէս և բազումք անուանեալ Տիգ-րանք, մի է և միայնակ ի Հայկազանցս». խըր. Ա. 31։

• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։

• խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։

NBHL (3)

Եթէ մաշտեցի գլուխ ուրուք, կունտ է. (Ղեւտ. ԺԳ. 40։)

Բնութեամբ կունդ էր։ Կուն գոլով գլխովն։ Միթէ եւ նա ո՞չ իցէ կունդ. (ՃՃ.։)

Կին մի կախարդ եւ կունդ՝ չարագործացն բարի առնէր, եւ բծեգործացն պատուհաս. (Ոսկիփոր.։)


Կուշտ, կշտի

s. adj.

flank, side;
belly;
*satiated.

Etymologies (4)

• . ի-ա հլ. «կող» Դտ. գ. 21. Եռեմ ձա. 34. Ոսկ. ես. Ագաթ. «փոր» Եւագր. (Հա-ցիւ և ջրով լնուլ զկուշտս իւրեանց). որից սնակուշտ «մէջքի կակուղ անոսկոր մասը» ՍԳր. Եփր. թգ. (նոյն է թուլակուշտ Առաք. պտմ. 420). կշտագող «գողացող զկողակից այլոց» Պտմ. աղէքս. (որով կուշտ ստացած կլինի «կողակից, կին» նշանակութիւնը). կշտապինդ «փորը լաւ պնդացրած՝ լցրած» Ես. կզ. 11. Ոսկ. եբր. կշտապնդիլ Ոսկիփ կշտապնդութիւն Եւագր. կշտալիր «փորը լի-քը, կուշտ» Եւագր. վերջիններից ենթադը-րուած է կուշտ «յագ, յագեցած» բառը՝ որ գործածական է միայն յետին հայերէնում (օր. Կոստ. երզն. էջ 93). փխբ. «լաւ, շատ. սաստիկ» Սմբ. դատ. էջ 123 (ծեծեն կուշտ). որից անկուշտ «փորը պարապ, չյագեցող» Ոսկիփ. և գւռ. կշտանալ, կշտում, անկըշ-տում, կուշտուկուռ, կուռուկուշտ, կուշտ-կռուշտ, կուշտփոր, կշտահամ, կշտափո-րիկ, կշտապատառ։ ԱԲ ունի նաև կուշտ «խոռոչ», որ նոր առում է միայն. հմմտ սնակուշտ, գւռ. թրք. boš «պարապ» և «կուշտը, կողերը»։

• = Փոխառեալ է պհլ. *kušt ձևից, որ հաս-տատում են պրս. ❇ kušt կամ gust, gist «կուշտ, սնակուշտ», զազա. kišt «կուշտը, կող»։-Նոյնից է կազմուած պրս. kušti gi-riftan «ըմբշամարտիլ» ոճը, որից թարգ-մանաբար հյ. կշտի բռնել «ըմբշամար-տիլ». (նորագիւտ բառ) Անկ. գիրք հին կտ. 316 և գւռ. կող բռնել «ըմբշամարտիլ»։ -Պոս. բառը ծագում է հնխ. qeu-s ար-մատից, որի ժառանգներից են սանս. košt-ha «ռրովայն», kusthika «փորոտիք», յն. ϰύστις «միզափամփուշտ», ϰυσϑος «իգա-կան անդամ», կիմր. čwthr «յետոյք, ուղ-ղաղիք», գոթ. huzd, հհիւս. hodd, գերմ. Hort «ապաստարան» ևն (Pokorny 2, 550)։ -Հիւբշ. 173։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։-ՆՀԲ լծ. պրս. քիշդ, լտ. costa, յն. κοιλiα։-Lag Urgesch. 708 պրս. kušt։ Նոյն, Arm. Stud. § 1186 հմմտ. քուստի։-Պատկ. Aрм. reorp. 57 պրս. [arabic word] kiist «գաւառ»։ Հիւնք. պրս. կիւշտ։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կուշտ, Սչ. գուշդ՝, Խրբ. Հ8 Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. գուշդ, Ննխ. գուշտ. Ոզմ. կօւշտ, Շմ. քուշտ, Գոր. Ղրբ. կօշտ, Սվեդ. գէօշդ, Ատ. գիւշդ, գիւշ՝, Ագլ. կէշտ, Մրղ. կըշտ, որոնք նշանակում են «կուշտը, կողը կամ կողքին, քովը և յագե-ցած»։ Կարևոր է նկատել Մշ. յգ. կշտներ Ջղ. քշտիս, քշտիղ, քշտին, Ղրբ. քշտէս, քշտէտ, քշտէն «մօտս, քովս, մօտդ, քովդ, մօտը, քովը». ածանցներից՝ Երև. Սլմ. Տփ. կշտանալ, Ագլ. կշտա՛նիլ, Ննխ. գշտանալ (գիւղերը՝ քշտանալ), Ակն. Պլ. գիշդանալ, Սչ. գիշդ'անալ, Ջղ. կուշտանալ, Հճ. գիշդա-նօլ, Շմ. քուշտանալ, Հւր. քշտանալ «յա-գենալ»։ Արմատը դարձել է Զթ. գույդ՝, հմմտ. տաշտ >տարդ)։

NBHL (9)

Հարեալ սրով ի կուշտն մուշեղայ. (Մեսր. երէց.։)

κοιλία venter λαγών latus. (լծ. պ. քիշդ. լտ. քօ՛սդա. յն. քիլի՛ա). Կող. կողմն մարմնոյ. պարապ տեղիք ընդ մէջ ոսկերաց կողից. փոր. որովայն. մէջք.

ա՛ռ զսուրն, եւ եհար ի կշտի եգղոմայ։ Ոչ ձգեաց զսուրն ի կշտէ նորա. (Դտ. ՟Գ. 21։)

Ելից զկուշտ իւր ի փափկութենէ իմէ. (Երեմ. ՟Ծ՟Ա. 34։)

Հացիւ եւ ջրով լնուլ զկուշտ իւրեանց. (Եւագր. ՟Ի։)

Այրեցին հրով զկուշտս եւ զկողս նոցա. (Հ=Յ. մարտ. ՟Ի.։)

Պարսիկ մի խոցեաց զքաջն զայն վախթանկ ի կուշտն կարեվէր. (Պտմ. վր.։)

Տիրէ կշտաց եւ ստորին որովայնի. (Շիր.։)

Ձեռն զկշտացաւ արկեալ յղացան՝ զկռապաշտութեանն ծնունդ ի մէջ բերեալ։ Մտրակ ի կուշտ արարեալ երիվարացն՝ ի միմեանս հասանէին. (Ագաթ.։)


Կուպպայ

s.

carter's smock, gabardine.

Etymologies (3)

• «կապայ, պարեգօտ, վերար կու» Վրք. հց. Բ. 411. սր և կուբայ «վերար-կու» Միխ. աս. էջ 379։ Ուրիշ օրինակ չկայ։

• = Արաբ. [arabic word] ǰubba (եգիպտական արտասանութեամբ gubba) «լայն վերարկու որ գրեթէ մինչև ոտքերն է իջնում». սրանից է փոխառեալ նաև թրք. jubbe հոմանիշը։-Հիւբշ. էջ 516։

• ՀՀԲ մեկնում է «բաժակ, ըմպանակ» (այլազգական բառ), որ վերինից բո-լորովին տարբեր է. հմմտ. գւռ. կուպ-պայ Զն. «ջուր խմելու յատուկ հողէ բաժակ»=իտալ. coppa։ ՆՀԲ «կապայ, արաբ. ճիւպպէ, իտալ. giubba»։

NBHL (1)

Արկեալ էր զիւրեաւ կուտտայք, եւ յամենայն հիւսս նորա կախեալ էր դդումս ինչ լի եւ դրոշմեալս. (Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Կուպր, կպրոյ, ով

s.

bitumen, asphalt, pitch;
tar, naphtha;
petroleum, rock-oil;
cf. Նաւթ.

Etymologies (6)

• (յետնաբար ո հլ. միջին հայերէ-նում ր հլ. այսպէս՝ կպեր, կպերբ Պտմ. վր. էջ 80, Իրեն. ցոյցք 17) «ձիւթ, խաթրան» Ծն. ժա. 3. Փիլ. Նոնն. Պտմ. վր. Վրռն. ծն որից կպրաշաղախ Ագաթ. կպրաձիւթ Ել. բ. 3. կպրաձէթ Գնձ. կպրապատ Ոսկիփ. կպրել Փիլ. Վստկ 89. կպրատեսակ Ոսկիփ. կպրե-փեաց «մէջը կուպր եփելու սան» Միխ. աս-246. կպրութիւն «կպչոտութիւն» էֆիմ. 220։

• = Ասոր. և արամ. [syriac word] kufrā, արաբ. [arabic word] kufr (փոխառեալ արամերէնից), եբր. [hebrew word] kofer, ասուր. kupru. բոլորն էլ նշանակում են «կուպր, ձիւթ»։-Հի.բշ. 308։

• Նախապէս Schröder, Thesaur. 45 դրաւ եբր. kofer ձևից փոխառեալ։ ԳԴ

• արաբ. [arabic word] qir «կուպր»։ ՆՀԲ եբր. քօ-ֆէր, քօփր, խէմէր։-Müller SWAW 41, 12 փոխառեալ եբր. [hebrew word] բա-ռից (իմա՛ kofer)։ Հիւնք. կարապ բա-ռից։ Հիւբշ. 308 նկատում է որ ասորի ձևի դէմ հյ. սպասւում էր քուփր կամ քուր (<քուվր)։ Այս պատճառով Jen-sen, Hitt. u. Arm. էջ 214 փոխառու-թիւնը դնում է ասուրերէնից և տեղի ունեցած հաթեան շրջանին։ Նոյնը նակ Schefteleowitz BВ 29. 69.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. կուպր, Գոր. Ղրբ. կո՛ւպրը, Ալշ. Մշ. Վն. կուբր, Ոզմ. կօպր, Ագլ. կօպըր.-նոր բա-ռեր են անկպրել, կպրահամ, կպրահամիլ, կպրահոտ, կպրամորթի, կպրեկարաս, կուպ-ռուն կամ կպրուն։

• ՓՈԽ.-Վրաց. კუბრი կուպրի «կուպր», კუარიანი կուպրիանի «կպրեայ», მკუბრავი մկուպրավի «տիկ ձիւթող արհեստաւոր», թուշ. კუծრ կուպր «կուպր», ուտ. կուպըր «կուպր»։

NBHL (1)

Յոլով աղբիւրք բացան ջրոյ եւ կպրոյ եւ նաւթոյ. (Սամ. երէց.։)


Կուռն, կռան

s.

back;
մերձ առ կռան կայ, it is not far distant.

Etymologies (2)

• , ն հլ. (սեռ. կռան) «կռնակ, մէջք, թիկունք» Կանոն. Մխ. դտ. էջ 182. Վրդն. սղ. ճլա, էջ 445. «թևի և ուսի կպած տեռը» Տաթև. հրց. 241. «կողքը, թրք. եան» Տաթև. ամ. 118 (յիշում է հետևեալ առածը. Որ յամառն շրջի ի կռնէ ի կուռն, ի ձմեռն շոջի ի դռնէ ի դուռն). որից առ կռան լինել «ճիշտ մօտը՝ կողքին գտնուիլ» Ոսկ. մ. օ-11. կռնակ Վրդ. առ. 23. Մագ. թղ. 60, Վստկ. 48. կռնապանակ «թևի զրահ» Զքր. սարկ. Ա. 86. յետին ձև է կուռ, որից հյց. զկուռս Կրպտ. ոտ։

• Հիւնք. կուռ, կռել բառերից։ Schefte-lowitz BВ 28, 304 և 29, 51 լատ. cur-vus, ալբան. kεrus, kurús «կորութիւն, ծռութիւն», kerusem «ծռիլ», kuris «կռնակ»։ Lidén, Arm. Stud. էջ 115 յն. γυρός «ծռած, կլոր», γυρός ἐν ὥμοι-ἀιν «ուսերը կլոր», γύαλον «փռս. խոռոչ, կամար» ևն, յատկապէս հիռլ. gualu, նիռլ. գալլ. guala «ուս»։ (Յի-շում է Walde 216 այս երկու մեկնու-թիւններն էլ. իսկ Boisacq 159 Po-korny 1, 557 միայն վերջինը. սակայն հմմտ. ծուռ բառի տակ ասուածները)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ. կոռն, կայռին, թրք. giru «ետև», quyruq «պոչ», սումեր. egir «ետև, յետոյք» ռառերի հետ։ Մառ ЗВО 22, 77 հյ. կարեմ, կալայ բառերի հետ՝ կցում է երկրորդ սիւնակի kurpi «ձեռք?, վրաց. խելի, լազ. խե «ձեռք» ձևերին։

NBHL (3)

Մի զկուռըս քո (կամ ըզկուռս քո) տացես որմոյ, մի՛ մեկներ զոտս ըստ անասնոյ. (Կրպտ. ոտ.։)

Զթանձրամիտսն՝ որ անչէն առ կռան իցեն (իրք)՝ մանաւանդ սովոր են զգաստացուցանել. (Ոսկ. մ. ՟Բ. 11. (յն. որ առ ձեռն։))

Ընկեաց էշն զեփիպան, եւ թափեաց զկուռն բարձիցն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Բ.։)


Կուտ, կտոյ

s. fig.

grain, seed;
bait, food;
cf. Կորիզ;
to feed its young birds or chickens, to put into their beaks.

Etymologies (6)

• , ռ հլ. «սերմ, հունդ, հաւեղէններին տալու հատիկ» Վեցօր. 162. Եփր. համաբ. 129. «կորիզ (յատկապէս խաղողի)» Ոս-կիփ. բրս. մարկ. Յայսմ. «մի փոքր չափ է». Վստկ. 106. որից կտիկ «հատիկ, փոքրիկ ռեոմ» Եզն. կտակեր Վրդն. ծն. կտնառք «խածի, թռչունների առաջին ստամոքսը» ՀՀԲ. կտաբոյս «կուտը տնկելով յառաջա-ցած բոյս» Վստկ. 142։

• Հիւնք. լտ. gutta «կաթիլ» բառից է հանում։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Մկ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կուտ, Ալշ. Մշ. կուդ, Ակն. Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. գուդ, Ագլ. Գոր. Ղրբ. Ոզմ. կօտ, Սվեդ. գէօդ, Ասլ. գիւդ, գիւ*.-նոր բառեր են ան-կուտ, անկուտի, անկտի, անկուտլանկ, կըտ-նամբար, կտահան, կտաման, կտիկ, կտիտ, կտնել, կտոտ, կտուտ, կտոմ, կտօք։

• ՓՈԽ.-Ատանայի թրքախօս հայերն ունին կտիկ «բամբակի կտորիկ մը՝ ուր մէկ կամ աւելի կուտեր կը պարունակուին», քիւթլիւ «կորիղոտ բամբակ» (կուտ>քիւթ+թրք. [arabic word] «-աւոր»). երկուսն էլ անցել են նոյն տեղի տաճկաց և տաճկախօս յունաց լեզուին (Ա-րևելք 1888 նոյ. 9)։

• «սպի, մարմնի վրայ ցտած նշան. աատառուածօ». արմատ առանձին անգոր-ծածական, որից կազմուած են կուտկուտիլ «մորթը պատառոտուիլ» (մէկ անգամ ունի Վրք. հց. իզ. «Կուտկուտեալ լինէր մորթ իմ ի չարաչար քարշելոյն և պատառ պատառ յերկիր անկանէր»), կտել «մարմինը ցտել, վրան ասեղով կէտ կէտ նշաններ անել» Նար. էջ 229, «զարնել, բաղխել»? Նար. էջ 241. որից գիր կտեալ «մահտեսիների ձեռ-քի վրայ բանուած պատկեր, հաջի արած» Ղևտ. ժթ. 28. Կիւրղ. դևտ.։

• ԳՒՌ.-Այստեղ են պատկանում կտել Ննխ. Սչ., կտտել Ակն. «հրել, մշտել, մրխ-տել», կտկտել Ննխ. «հրմշտկել». նշանա-կութեան զարգացման համար հմմտ. խթել ձասեղով խայթել» և «հրել», բզել «հրել, մշտել» (թրք. biz «խայթոց, հերիւն» բա-ռից) և մխտել «հրել, մշտել» (հյ. մախաթ բառից

NBHL (5)

Հատ սերման. ունդ. ջամբ ի կերակուր թռչնոց. (ուստի Կտել, եւ Կտուց) Կտիկ, հունտ. եէմ.

Ի կտոյ սերմանեաց դարմանին (հաւք)։ Ագռաւ եւ ի թռչանի կուտ ջամբէ ձագուցն. (Վեցօր. ՟Ը։)

Որսորդ զիւրաքանչիւր ազգ թռչնոց ի կուտս իւր խաբէ. (ՃՃ.։)

Զհատաւաճառ կտոցն ձագուց. (Արշ.։)

Եմուտ ի հնձան, զի ժողովեսցէ զճմլեալ խաղողոյ կւտն. (Հ=Յ. մարտ. ՟Ի՟Ա.։)


Կուր, կրի, կրաւ

s.

skiff;
boat, barge, bark;
hod, tray;
cf. Կեր.

Etymologies (4)

• , ի-ա հլ. «տաշտ» Դան. ժդ. 32. Եփր. դտ. 336. Եղիշ. դտ. 180. 181. «նա-ւակ, մակոյկ» Գծ. իէ. 30, 32, Ոսկ. ի մե-չիտ. Ագապ. 161. որից մանրակուր «մանր մակոյկ» Ոսկ. եփես. 780.-կուրը այն փոք-րիկ նաւն է, որ մեծ նաւերը ունենում են իրենց հետ. հմմտ. «Եւ կուր նաւին առա-ջի նոցա. և նստեալ ի կուր՝ գնացին ի նա-ւոն». Վրք. հց. Ա. 144։

• Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 118 պրս. քիւր՝ որ անծանօթ է։ Հիւնք. կո-րիւն բառից։ Bugge KZ 32, 51 հիռլ. čurach «նաւակ» բառի հետ։ Schefte. lowitz BВ 28, 304 սանս. kundá-«կուժ, պտուկ» բառի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 78 յն. γωρντός «աղե-ղակալ»։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է դնում ալ-բան. korité «նաւակ»։ Lidén, Arm. Stud. էջ 117 հնխ. geu-«ծռիլ, կորա-նալ» արմատից. հմմտ. յն. γυρός «ծը-ռած, կլոր», γῦρος «կորութիւն». նոյն արմատից ուրիշ մասնիկով կազմուած ձևեր են՝ հբգ. kiol «նաւ», իռլ. guala «կաթսայ», յն. γαιλός «կաթ կթելու աման, կուժ, փեթակ» ևն։ Boisacq 142 և 160, Pokorny 1, 557 և 2, 575 դնում են Lidén-ի մեկնութիւնը՝ մեր-ժելով Bugge-ի և Pedersen-ի մեկնու-թիւնները։

• ԳՒՌ.-Կուրիկ Հմշ. «մի տեսակ աման է փայտեայ՝ որ իբր չափ է գործածւում».-կայ և թրքախօս հայոց մէջ կուր «փայ-տեայ աման» Ատն. (Արևելք 1888 նոյ. 8-9)։

• «մե տեսակ վնասակար միջատ է». գիտէ միայն Ալիշան, Հին հաւ. 155 (տար-բեր է կոր «կարիճ» բառից

NBHL (9)

Իջուցեալ զկուրն ի ծով անդր։

Նաւուղիղն արտաքսեցաւ ի նաւէն, եւ ոկւրն ոչ ընկղմեցաւ. (Ոսկ. ի մելիտ.։)

Բրդեաց հաց ի կուր. (Դան. ԺԴ. 32։)

Քամեաց զջուրն ի դզաթէ անտի, եւ ելից զկուրն։ Մզեցաւ եւ լցեցաւ ի նմանէ կրաւ միով ջուր. (Եղիշ.։ եւ Եփր. դտ.։)

կուր արկանել գազանաց. (Գ. Մակ. Ե. 18։)

Գազանաց ընկնուլ կուր։ Կուր առաջի ամենեցուն արկանելով։ Սրոյ լինէին կուր. (Պիտ.։)

Շանց եւս կուր արկանին. (Եզնիկ.։)

Արկին կուր վնասակարացն թռչնոց (Նար. կ.։)

Ի կուր բարբարոսացն ատամանցն ձգեն. (Լմբ. պտրգ.։)


Կուրան, ի

s.

the Koran.

Etymologies (3)

• , որ և դուրան (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մահմե-տականների Ս. Գիրքը» Յհ. կթ. Արծր. Մադ. թղ. 194, 195. Շնորհ. ևն։

• = Արաբ. ❇ ︎ qurān նոյն նշ., որից նաւ թրք. գւռ. γuran, ֆրանս. coran, alco-ran ևն. արմատն է [arabic word] qara «կարդալ» և բուն նշանակում է «ընթերցուածք»։-Հիւբշ. 278։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ։

NBHL (1)

Բառ արաբ. գուրան, ղուրան. այսինքն ընթերցուած, կարդացումն. իբրեւ անուն գրոց մահմէտի. (Յհ. կթ.։ Արծր. ՟Բ. 4։ Շ. եդես. եւ այլն։)


Կուրապաղատ

cf. Կուսակալ.

Etymologies (3)

• . ըր և կիւրապաղատ, կիւ-ռապաղատ, կորապադատ «յունական մի տիտղոս կամ մի բարձր պաշտօնեայ». (այսպէս էին կոչւում յատկապէս Հայաս-տանի այն կառավարիչները՝ որոնք նշանա-կուած էին Յունաց տէրութեան կողմից) Սեբ. Յհ. կթ. Ասող. Արծր. որից կուրապա-ղատութիւն Ղև. Յհ. կթ. Լաստ։

• = Յն, ϰουροπαλάτης «յունաց կայսերա-կան պալատի հազարապետը, ծառայապե-տը» (Sophocles, էջ 687), որ ծագում է լտ. curator palatii ձևից և նշանակում է բուն «հոգաբարձու պալատան»։ Նոյն յն. ձևից է փոխառեալ նաև վրաց. კურატბალატი կուրատպալատի։-Հիւբշ. 358։

• Ուղիղ մեկնեց նախ Ինճիճեան, Հնա-խօսութ. Բ. 226, յետոյ ՆՀԲ։

NBHL (2)

որ գրի եւ ԿԻՒՐԱՊԱՂԱՏ, ԿԻՒՌԱՊԱՂԱՏ, ԿՈՐԱՊԱՂԱՏ. Բառ յն. ի լատինէ առեալ. κουροπάλατης curopalates. որպէս curator palatii. հազարապետ պաղատան կամ արքունեաց. խնամակա շինութեան արքունի ապարանից. եւ անուն պատուոյ՝ որպէս աւագ ոք ի դրանէ սահմանեալ ի կուսակալութիւն, կամ նախարար ոք ընտրեալ որպէս փոխարքայ, բդեաշխ. բեկ.

կասրն հերակլ զդաւիթ սահառունի կուրապաղատ արարեալ՝ իշխան հայոց կացուցանէր։ Մեծ կուրապաղատն վրաց ատրներսեհ։ Ի կալուածս կուրապաղատին ատրներսեհի։ Առ սմպատ կուրապաղատ։ Զաշոտոյ կորապաղատէ. եւ այլն. (Յհ. կթ.։ Արծր.։ Ասող.։ Լաստ.։ Վրդն. եւ այլն։)


Կուրտ, կրտաց

adj. s.

castrated, gelded;
eunuch.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «ներքինի, ներքինացեալ» Ոսկ. ես. 244 (բացատրութեամբ միասին գրում է. Առնիցեն կուրտս. իսկ այլքն ներ-օինիք ասեն). Հերձ. 137. (Վրդն. պտմ. հրտր. Էմ. էջ 141 դրուած է Կուրտ՝ իբր յա-տուև անուն, մինչդեռ պէտք է հասկանալ կուրտ, ինչպէս որ նոյնի Վենետկեան հռա-տարակութեան մէջ, էջ 106, սրա փոխարէն գտնում ենք հոմանիշ ներքինի ձևը)։ Այս արմատից է կրտել «ներքինացնել», որ մի-այն արդի գրականում և գաւառականների մէջ է գործածական։

• ԳՒՌ.-Շմ. կրտիլ, Սլմ. կռտել, Մկ. կըո-տիլ, Ալշ. Մշ. կոդել, Հճ. գmրդել, Ղրբ. կօռ-տէլ «ամորձատել, նեքինացնել»։ Ղրբ. կօռ-տէլ նշանակում է նաև «ցորենի հասկի տա-կից ու վրայից կտրել, որով միջին մասը լաւ սերմացու է դառնում»։ Վերջին առումը ցոյց է տալիս, որ բառիս հետ նոյնարմատ ևն կռտոց Ղրբ. «մանգաղաձև կեռ դանակ, որով գդալի մէջն են փորում», կռտիլ Եւդ. «մարմնի կաշին փոթփոթիլ՝ տաք ջրի մէջ խաշուելուց», Արբ. «միսը լավ չեփուելով՝ վրան փոթ փոթ լինել», Նբ. «կաշին այրուե-լով կուչ կուչ գալ», Ակն. «այրիլ, խանձիլ», Արբ. Մն. Պլ. «ծաղկախտից չեչոտիլ», Դվ. Մն. Մշ. Պլ. «լոբին ևն աղի ջրի մէջ եփուե-լուց կռնծիլ և այլ ևս չեփուիլ»։

• Տէով. Altarm. 30, 46, Նախալ. 70 կցում է կարճ բառին և սրանով լտ. curtus սանս. kart, լիթ. kirtau, հյ. կտրել, կոտորել ևն ձևերի հետ՝ հնխ. karl առմատիզ է հանում։ Հիւնք. պրս. կիւրտէ «երիկամ», կիւրտկեահ «սնա-

NBHL (5)

ռմկ. կրտած, կռտած. Ներքինի. ներքինացեալ

յորդւոց քոց՝ զորս ծնանիցիս, առնուցուն եւ առնիցեն կուրաս. (Ոսկ. ես.։)

Կուրտք ի յայտ ցանկութեան քանցուղտս մոլեկանք են. (Սիւն. առ անտիոք.։)

Վաղենտիանոսք. սոցա պարկեշտագոյնքն ամենայն կուրտ են, զի ախտից ոչ կարեն յաղթել. (Ոսկիփոր.։)

Զարտասահմանեալ կրտացն ասեմ։ Չէ՛ հնար կրտի թագաւորել. (Սանահն.։)


Կոփ

cf. Կուռ.

Etymologies (4)

• «տաշելով բան շինելու արհեստը. 2. բուռն հարուած» Ոսկիփ. Անկ. գիրք նոր կտ. 187, 190. որից կոփել «կռանով՝ մուրճով ղարնել, ծեծել, փայտի՝ քարի՝ մետաղի վրայ աշխատիլ, կռել» ՍԳր. Ոսկ. ես. «ըմբշա-մարտութեան մէջ իրար զարնելը» Վրք. հց. «սրով զարնել» Վրք. հց. Բ. 461. «սպանել» Անկ. գիրք հին կտ. Ա. էջ 137. կոփած Եփր. ել. կոփածոյ ՍԳր. Կոչ. կոփիչ «թակ, ու-րագ» Մագ. Անկ. գիրք նոր կտ. 96. 213. անկոփ Ոսկ. կող. էջ 530. կոփիւն «զարնե-լու ձայն» Ոսկ. յհ. ա. 1. կոփուածոյ Յհ. կթ. կոփոն Մագ. թղ. 132. քարակոփ Սգր. Եզն. կամ քարկոփ Կոչ. 161. կռանակոփ Միխ. աս. փայտակոփ Եփր. թագ. 423. դրամա-կոփ Մխ. դտ. թակակոփ Վրդն. ծն. կարծ-րակոփ Նար. Մագ. կոկորդակոփ Մագ. թղ. 132. մայրակոփ, մայրակոփեայ «մայր փալ-տից շինուած» նորագիւտ Ա. մնաց. ժէ. 1 Z.-նոյն արմատից է նաև կուփուկ «բարակ տաշեղ», նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործածել է Ճառընտ. «Զկուփուկս տաշե-ոաց ուր և գտանէր կարկատունս գործէր մազեղինին» (Նորայր, Բառ. ֆր. 296բ, co-peau բառի տակ)։

• ՆՀԲ յն. πὸπτω «կոփել, ծեծել»։ Ազ-գասէր Կալկաթայի, 1847, էջ 415 մեր կոփ բառից է դնում անգլ. copy «ընդ-օրինակութիւն»։ Böttich. Arica 20, 52 յն. ϰόπτειν, պրս. kuftan «ծեծել, ման-րել»։ Lag. Urgesch. 447 հսլ. kopiti ձևի հետ՝ kup արմատի տակ։ Müiller ՏWAW 42, 252 և 44, 232 պրս. [arabic word] köftan «ծեծել»։ Lag. Arm. Stud. § 1190 չի ընդունում այս վերջինը, որով-հետև բուն արմատն է kōb, ներկայ՝ kobam։ Տէրվիշ. Մասիս 1881 մայիս 8 պրս. koftan։ Bugge KZ 32, 50 յն. ϰολάπτειν «կտրտել, կտցահարել, փո-րագրել»։ Հիւնք. նոյն ընդ ՆՀԲ։ Schef-telowitz BВ 28, 303 հսլ. konati լիթ. kapóti, լեթթ. kapāt «փորել», պրս. kāfed, kāvad «փորում է»։ Karst Յու-շարձան 430 թթր. oq, ov, yuf «շփել, տրորել»։ Մառ. Teксть VII էջ 77 վրաց. կափս «կտրել, հանել», որի հետ նոյն են նաև վրաց. կափա, կափվա «ծառ՝ փայտ կտրել, ջարդել», կեփա «ջարդել, կտրել»։

• ԳՒՌ.-Շմ. կօփիլ «զարնել, ընդհարկա-նել» (օր. տափին կոփել «գետին զարնել»). նոյն են նա կոփել Խն. «տաշել», կոփեցնել «բռունցքով զարնել», ձայնաւորի փոփոխու-թեամբ ունինք Զթ. Սվեդ. գիփիլ և Հճ. գի-փել (ևս Կիւր.) «տաշել», որից կեփիչ Զթ. «լուացքը ծեծելու տոփան», կուպել Մրղ. «ծեծել», կուփի կուփի անել Ղրբ. «հրել, ցնցել, շարժել», կուփի տալ Ղրբ. «մի հար-ուած տալով տեղից հանել, հրել», կո՛ւփէճ Ղրբ. «ոստայնի թելերը նստեցնելու գոր-ծիք», կուփկուփել Ղրբ. «կոփիչով զառնե-լով ոստայնի թելերը նստեցնել», կիփին Հճ. «լուացքը ծեծելու փայտ» (Թէրսեան. Ամէն. տարեց. 1924, էջ 197)։

• ՓՈԽ.-Bugge IF 5, 274 (թրգմ. ՀԱ 1895, էջ 261) գոթ. kaupatjan «կոփել» բա-ռր հայերէնից փոխառեալ է կարծում։

NBHL (2)

Առաջի արկանել իբրեւ զյօնս ինչ զգեստ զաստուածային վարդապետութեանցն, եւ ի վերայ ծածկել նուաստութեամբ իբրեւ կոփովք ոմամբք զգեստուք զմաքուր եւ զվճիտ առաքինութեան իրս. (Նիւս. երգ.։)

Արա՛ զարուեստ հիւսնութեան, զկոփ, զտաշ, զձեւ։ Զկոփ եւ զտաշ նորա արասցես։ Որ գիտեն առնել տաշ եւ կոփ. (Ոսկիփոր.։)


Կոքղի

s.

conch-shell.

Etymologies (3)

• «մի տեսակ խեցեմորթ, խը-խունջ». Վեցօր. 140 (մէկ անդամ). «Կոնքն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։

• = Յն. ϰογλίας «ոլորուն պատեանով մի խեցեմորթ է», որից փոխառեալ է նաև լտ. cochlea «խխունջ»։-Հիւբշ. 360։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

Բառ յն. κοχλίας, κόχλαι coclea, conchae. Խեցեմորթ գալարեալ. որպէս խխունջ. արուսեակ.

Ազգ՝ որ խեցեմորթքն կոչին, այսինքն կոնքն, եւ կտինքն, եւ կողիք. (Վեցօր. ՟Է։)


Կռան, աց

s.

hammer;
pick;
chisel.

Etymologies (5)

• Ամիրտովլաթից առնելով ուղիղ մեկ-նեց ՀԲուս։ Նոյնը Նորայր ՀԱ 1926, էջ 68։

• , որից կռանի ծառ «հացի, frène» Ամիրտ. (ՀԲուս. § 1537). այս ծառից պատ-րաստում էին լաւ նիզակ, ուստի ունինք բիր մի կռանի Ուռհ. տպ. Եմ. էջ 400 (Նորայր ՀԱ 1923, 54)։

• Նորայր (անդ) նոյն է դնում նախոր-դի հետ. բայց տե՛ս տակը գւդ»

• ԳՒՌ.-Մշ. կոնի «փոքր՝ փշալից մի տե-սակ ծառ է, վայրի տանձենու նման, բայց անպտուղ, փայտը պինդ»։

• , որ և կռան բանջար, կռաբանջար. կուաբանջար (անշուշտ ռ և ու տառաձևերի շփոթմամբ) «անստոյդ մի բոյս է» τժշ. ունի միայն ՀԲուս. § 1537. ըստ ոման︎ taraxa-cum, ըստ Յակոբեան, Արևելք 1590, ապր. 27 «dandalian, հինտիպա չիչէյի», ըստ Տի-րացուեան, Contributo § 573 taraxacum officinale Wigg. որ և կոչւում է հյ. գաղ-տիկուր, խպապի, կաթնուկ, բուբու ևն։

NBHL (2)

Բազմութիւն դարբնաց՝ գործովք արուեստաւորութեան իւրեանց, սալիւք եւ ուռամբք, կռանօք, եւ խարտոցովք. (Փարպ.։)

Ունի ի հետն աքցանս եւ կռանս, եւ նստեալ դարբնէ. (Արծր. ՟Ա. 3։)


Կռզի

s. bot.

cf. Գռզի.

Etymologies (1)

• «բողկի նման մի տեսակ բոյս» Վրք. հց. Ա. 190 (ըստ ՀԲուս. § 532 լտ. scorzonera, ըստ Նորայր, Բառ. Ֆռանս. էջ 1125բ և Արթինեան, Տունկերը, էջ 36, ֆրանս. salsifis noir, որ և scorsonere, թրք. սգօրչինա). ըստ ՆՀԲ-ի վկայութեան գոզի, տպագրի մէջ հին խմբ. կռէզ, նոր խմբ. կոզի։

NBHL (1)

Ցուցին ինձ իբրեւ կռզի յանապատին, եւ ասենցիս. ա՛ռ եւ կե՛ր. (Վրք. հց. ՟Ի՟Զ. ձ։)


Կռթունք

s.

back.

Etymologies (2)

• «կռնակ, թիկունք» Տօնակ. սեռ, կռթանց ձևն ունի Շիր. եզակին պիտի լինի *կուռթն կամ կիռթն, որ գործածուած չէ։ Այս արմատից է գւռ. կռթնիլ Ակն. Պլ. «յե-նուիլ», կռթնցնել «յենել», որ դարձել է Երև. շրջմամբ կնթռնիլ (Պռօշեան, Կռուա-ծաղիկ, ա. տպ. էջ 13, բ. տպ. էջ 23)։

• Karst, Յուշարձան 429 ալթայ. art «կռնակ», եակուտ. ord «մնացորո»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ղ'րդենա «կռթնիւ»։

NBHL (2)

որ եւ Կուռն. Թիկունք. որպէս յենարան, նեցուկ. կռնակ. (որով լինի կռթընիլ)

Տիրէ կռթանց. (Շիր.։)


Կռոնոս

cf. Երեւակ.

Etymologies (2)

• «Երևակ մոլորակը. 2. ժամա-նակի աստուածը (Յունաց մօտ)» Խռռ.-գրուած է նաև կրօնոս Նխ. ամովս. կռինիս Շիր. 66, կռովն, կռովնոս, կռօնոս. ւեռ. կռոնայ, գրծ. կռոնաւ Եզն., սեռ. կռօնեայ Նխ. ամովս. կրովնի Եւս. քր. և կռոնոսի Սարգ։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (5)

ԿՌՈՆՈՍ կամ ԿՐՈՎՆ. Բառ յն. գռօնոս. Κρόνος Saturnus. (լծ. χρόνος tempus. ժամանակ, տարի) գրի եւ ԿՐՕՆՈՍ. Բարձրագոյնն յեօթն մոլորակաց, որ ի մեզ Երեւակ ասի. միանգամայն եւ անուն չաստուծոյ, որ համարեալ է հայր դիոսի, այսիննքն արամազդայ հօր չաստուածոց, եւ որդի ուռանոսի՝ այսինքն երկնից. նկարի որպէս ծեր որկորեայ՝ կերօղ ծննդոց իւրոց, վասն զի ժամանակն ծախէ զամենայն. (վասն որոյ կոչի ի լտ. սադու՛ռնուս, որպէս շատացեալ, յագեալ) զուհէլ, զօհալ, քէյվան.

Զիա՞րդ զկռոնայն, եւ զայլոց աստեղաց առիցեն։ Առ կռոնաւ, եւ րէաւ, եւ դիաւ, զորս աստուածս անուանէին. (Եզնիկ.։)

Աստղ աստուծոյն րեմփայ զկրօնոս կոչէ. քանզի հեթանոսք աստուծոյն իւրեանց կռօնեայ ասեն, թէ աստղ է յերկինս. (Նախ. ամովս.։)

Բայց ես ասեմ զկռոնոսդ անուն եւ զբէլ՝ նեբրովթ լեալ. (Խոր. ՟Ա. 6։)

Իսկ զորս վասն կռոնոսի եւ արամազդայ պատմութիւնք իցեն, ամաչեմ ասել. (Սարգ. ՟ա. պ. ՟Թ։)


Կռունկ, ռնկան

s. ast. mech.

crane;
the -;
crane.

Etymologies (3)

• (ըստ ՆՀԲ սեռ. կոնկան, ըստ ՋԲ նաև ուղ. կռունկն, երկուսն էլ առանց վկայութեան) «խորդ կամ կռունկ թռչունը» (թրք. թուռնա, ֆրանս. grue) Վեցօր. 163, Երզն. քեբ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ger-«գոչել, կըռ-կըռալ» բնաձայն արմատից. հմմտ. յն. γερα սος, լտ. grus, հբգ. chranuh, cranuh, գերմ. Kranich, Krahn,անգսք. cran, կորն. կիմր. բրըտ. garan, լիթ. gèrvé, լեթթ. dzefve, հպրուս. gerwe, հսլ. zerawi, ռուս. жу-paвль, սերբ. žêrāv, ždrál), լեհ. žóraw, բոլորն էլ «կռունկ»։ Սրանցից տարբեր են պրս. [arabic word] gulang, քրդ. kulink, koleng, koling, kolink, զազա kering «կռունկ»։-Ըստ Meillet BSL 57, 100 հայ բառի նա-խաձևն է հնխ. gurōng-(Boisacq 144, Trautmann 87, Walde 355, Pokorny 1, 592, Ernout-Meillet 417)։-Հիւբշ. 461։

• ԳՒՌ.-Ախց. կռունկ, Ալշ. Մշ. Սլմ. կը, ռունգ. Տփ. կրունգ, Մկ. Վն. կռունգ՝, Խրբ. ննխ. Ռ. գռունգ (բայց Ննխ. նշանակում է կռունկից տարբեր մի թռչուն), Ոզմ. կռօնկ՝, Երև. կռլունգ.-նոր բառ է կռունկի ճղայ> կռնկուճղայ կոչուած բոյսը (Մշ)։

NBHL (3)

γέρανος, γεράνιον grus. (լծ. լտ. կռու՛ս. յն. ղե՛ռանօսշ ղէռանիօն. դաղմ. ծուռավ. ար. պ. գիւրգի, ղուռնուգ, կիւլէնկ. թ. թուռնա. որ ի մեզ առաւել ասի Խորդ. տե՛ս եւ ԳՐԷ) Թռչուն կռկռացօղ՝ երկայնավիզ որպէս զարագիլ, մոխրագոյն, բարձրաթռիչ, տեղափոխերամովին.

Որ համագունդերամ շրջին՝ իբրեւ ծիծեռունք, եւ կռունկ. եւ ճայք. (Վեցօր. ՟Ը։)

Իսկ գայիւ ասել խորդք՝ զերամակս կռունկ թռչնոց նշանակէ. (Երզն. քեր.։)


Կռուփ, կռփաց

s. fig.

fisticuff, blow with a fist;
blame, reproach;
կռուփս հանել, to pommel, to cuff, to box, to beat with the fist.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «բռունցք, բռունցքով հառուած» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 19 որից կըո-փել «կռուփ զարնել, ծեծել, չարչարել, խոշ-տանգել» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. 358. կռփիչ Ոսկ. ա. տիմ. (յետնաբար ունին։ կոփիչ կամ կռփող «հանրային կարգի վրայ հսկող ոստիկան» Մխ. դտ. էջ 435, 439, ըստ ևմ Հալ. նոր բառեր հին մատենագր. Ա. 62), կռփանք Սոփ. Բ. 8. կռփահարել Ա, կոր. դ. 11. կռփահարութիւն Ագաթ. կռփա-մարտիկ Եւս. քր. ևն։-Նոյն արմատից ու-նինք նաև կոփակել «ծեծել, կռփահարել», նոռագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ ղործածուած Յայսմ. մրտ. 31 «Եւ ամիրայն ետ ընկենուլ զնշան սուրբ խաչին և կռփա-կեալ (այլ ձեռ. կոփանօք) նեղէին զԴաւիթ կոխել զսուրբ խաչն»։

• ՆՀԲ «որպէս կռեալ ափ», լծ. եբր. [hebrew word] eφərop' «բռունցք», իտալ. gruppo «կծիկ», կռփել՝ լծ. թրք. խըր-փալամագ։ Bugge, Etr. u. Arm. 125 ետրուսկ. kurpu «մուրացիկ, հացկա-տակ» մեկնում է հյ. կռուփ բառով։ Հի.նք. կառափն բառից է հանում։ Մ. Ս. Դաւիթ-Բէգ, Յուշարձան 398 ն. արմ. crum «կորացած», իռլ. cromm, նգալլ. բառը շատ մօտիկ է թէև հնչում հայե-րէնին, բայց դժբախտաբար մի ան-ստոյգ բառ է, որ բառագիրներից ո-մանք միայն համարում են «բռունցք», իսկ ուրիշներ մեկնում են «գուղձ կամ բռեչ». տե՛ս Gesenius, 1910, էջ 8բ)։

• ԳՒՌ.-Երև. կռփել «ցորենի կամ գարու որան ձեռքով պոկել, փրցնել»։ Նո՜յն է նաև Ղզ. կրփացնել, կրփցնել «զարնել, կօշիկ-ները գետին կամ քարերին խփել. 2. կռնա-կը ծեծել»։

NBHL (5)

(եբր. ակիռօք) κόνδυλος pugnus, colaphus, talitrum. (իսկ իտ. gruppo , եւ կծիկ). Բուռն ամփոփեալ՝ որպէս կռեալ ափ. բռունցք. կծիկ ձեռին. մուրց. ... որ եւ ԿՌՓԱՆՔ. Կռփահարութիւն. Հարումն ի կառափն. գլխահարութիւն. եւ հարուած. եւ Հոյլք չարեաց.

Որ տեղասցեն ի վերայ ձեր նետս, եւ կռփունք բազմադիմիք. (Արծր. ՟Բ. 3։)

Յարուցանէ ի վերայ իմ զկռուփս չարչարանաց. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Զկռուփ մեղացն ի մէնջ թեթեւացուսցէ. (Երզն. մտթ.։)

Կաղին ծամէր (պիւթագորաս) ի կռուփս ծանանելեաց. (Ոսկ. յհ. ՟Ա. 19.) որպէս թէ ի թշնամանս ծնողաց. այլ ի յն. գրի. Հաւասար ասէր՝ բակլայ ուտել, եւ զծանանելեաց զգլուխս (կամ զկառափունս)։


Կսկիծ, կծոյ, կծի

s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

Etymologies (1)

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Ջղ. Սլմ. կսկիծ, Մկ. Վն. կոկծալ, Շմ. կսկծիլ, Ագլ. կոկծօլ. Տփ. կսկիծ, կծկիծ, Ալշ. Մշ. կսկիձ, Ննխ. գսկիձ, գսկձալ, Խրբ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գըս-գիձ, Զթ. գըսգըձալ, Ասլ. գսգին, գսգիգ, Հճ. գmսգիձ, Ղրբ. կծկծալ «կսկծալ» (նոր ևոկնութեամբ կիծ արմատիս).-Ախց. Խտջ. Կր. նոյն կսկիծ բառը նշանակում է «ափսոս, աւա՛ղ, մե՛ղք» (իբրև բացագան-չութիւն)։-Նոր բառեր են կսկծոց, կսկծաց-նել, կսկծաչոր, կսկծաչորուիլ։-Տե՛ս և յա-ջորդը։

NBHL (9)

Ի ցաւոյն եւ ի կսկծոյն՝ ազատեցաւ ի գարշելի ցանկութեանցն. (Վրք. հց. ՟Ե։)

ἁλγηδών dolor, cruciatus եւ այլն. Կծօղ եւ կիզօղ ցաւ մարմնոյ եւ սրտի. ցաւ խայթիչ՝ խոցոտիչ՝ մորմոքիչ. տոչորումն սրտի. մորմոք. աղէտք. սրտցաւութիւն. դառնութիւն. էրուք, սրտի էրուք, խշխշուք.

Ահագին խորովումն, աննման կսկիծք։ Ահեղ աղետիցն կսկիծն եւ մորմոքումն. (Եփր. խոստ. եւ Եփր. քրզ.։)

Բարձք յանախորժ ցրտոյն ջարդելով՝ անժուժկալի կսկծիւ (կամ անժուժալի կսկծիւք) կարկամեսցին. (Թէոփիլ. ՟խ. մկ.։)

Ի դառն կսկծիցն եւ ի չարաչար սգոյն մեռանի. (Օրբել.։)

Ախտից ինչ ցաւք, վնասուց կսկիծք. (Յճխ. ՟Ժ՟Թ։)

Զկսկիծ շրթանց, զպասքել լեզուի։ Այլ իմն կսկիծ դժնդակ՝ սրտի. (Նար. ՟Ի. ՟Ի՟Է։)

ԿՍԿԻԾ. ա. որպէս Կսկծեցուցիչ. կծու.

Մաղձաբար ամանոյն զկսկիծն զայն եւ զխածանող նիւթս համոց ի ճնշելոյ (կամ հասուցելոյ). (Նիւս. կազմ.։)


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտակ, դաշինքի թուղթ, ուխտ Աստուծոյ» ՍԳր. Կոչ. Փարպ. որից կտակագիր ՍԳր. Ոսկ. յհ. ա. 15. կտակա-ռու Ոսկ. եբր. կտակարան ՍԳր. կտակապահ Վրդն. պտմ. կտակակատար (նոր բառ) ևն։

• ՆՀԲ մեկնում է կիտադրեալ կամ կի-տակ։ Մառ ЗВО 5, 318 զնդ. vid «գի-տել» արմատից։ Հիւնք. լտ. codex «օ, րինադիրք»։ Պատահական նմանութիւն եւնին բաբել. gittu, որից ասոր. [arabic word] gcta «կտաև»։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Ջղ. Վն. Սլմ. Տփ. կտակ. Մշ. կտագ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. գդագ (Սչ. նշանակում է «Աւագ եշ. գիշեր եկեղեցում կարդացուած Չար-չարանաց կտակը»)։

NBHL (7)

Փենեէս առ կտակ յաւիտենից զքահանայութիւնն. (՟Ա. Մակ. ՟Բ. 54։)

Ընթերցաւ յականջս նոցա զամենայն բանս կտակին գտելոյ ի տանն տեառն. (՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 30։)

Սկսաւ ժողովուրդն գրել ի մատեանս իւրեանց, եւ ի կտակս վաճառաց իւրեանց. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 42.) (յն. մի բառ. συνάλλαγμα , commercium, vel contractus ).

Ուր կտակ ուխտից իցէ. (Կոչ. ՟Գ. 6.) (յն. մի բառ. διαθήκη , որ է անխտիր՝ կտակ, եւ ուխտ։)

Կտակն ի պէտս ժառանգաց գրի. (Յճխ. ՟Ի։)

Կտակ դնել հաւանեցուցանէ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)

Այս բանքս գրեցաւ մուրհակ, եւ տուաւ առ ի զկնի եկեալսդ կտակ յիշատակի։ Կտակ խրատուցս. (Լմբ. ժղ.։)


Կտապ, ի, ոյ

s.

bun, cake;
ginger-bread.

Etymologies (4)

• «մէջը չամիչ, ընկոյզ կամ ուրիշ բաներ դրած մի տեսակ խմորեղէն» Ովս. գ. 1. նորագիւտ. Ա. մնաց. ժզ. 3. Ոսկ. Փիլիպ. ժ. լորդ. էջ 469. «ձկան տապակայ կամ փո-րը լցրած ձուկ» Մագ. թղ. 214։

• = Պհլ. *kutap ձևից, որ թէև չէ աւան-դուած, բայց նոյնն է հաստատում պրս. [arabic word] kūdab կամ gudāb «մի տեսակ կե-րակուր, որ պատրաստում են մսով, բրըն-ձով, սիսեռով և ընկոյզով. վրան անց են կացնում քացախախառն ռուպ» (ըստ Bur-hān-i-Oati), «տեսակ ինչ կերակրոյ. 2 ռուպ» (ըստ ԳԴ), «մի տեսակ փլաւ» (ոսա այլոց)։ Այս բառից է փոխառեալ նաև ա-րաբ. [arabic word] jūδab «շաքարով, մսով և բրնձով պատրաստուած մի տեսակ կեռա-կուր» (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 90)։

• Հիւնք. պրս. gudab «թանձրացեալ ռուփ»։

• ԳՒՌ-Մող. Սլմ. Վն. Երև. կուտապ, Ղրբ. կօ՜տապ, Ագլ. կօ՛տափ. սրանց նշանակու-թիւնը տեղից տեղ տարբերւում է. օր. Ղրբ. մէջը կանաչեղէն կամ ծեծած ընկոյզ լցրած խմորեղէն է. Րրև.՝ փորը զանազան համե-մեղէններ, կանաչի և չամիչ լցրած ու փու-ռը դրուած ձուկ է (Մազիստրոսի կտապին նման) կամ մաշով ու լոբիով լցրած պահոց հաց (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան էջ 368բ)։ Այս բոլորը գալիս են կուտապ ձևից (և ո՛չ թէ կտապ), որի առաջին ձայ-նաւորր համապատասխան է պրս. uց է փոխառեալ 1. ջիւդաբ և արևեելան թուրքերէնից Շմ. ղու-թաբ, որին համապատասխան է գալիս Հճ. խութապ (կարդա՛ խութաբ կամ աւելի խու-թօբ) «փախլավա» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197)։-Գաբամաճեան ռա-ռարանն էլ ունի ջուտասպ «իւղով եփած ձաւար»։-Թւում է թէ նոյն բառն է նաև կո-տակ (Քաջունի) «բոված կաղինի և շաքարի խառնուրդով զանգուած ուտելիք», Ննխ. զօդագ (<կոտակ) «ալիւրով ու շաքարով շփոթ, որից մի գդալ դնելով մի բարակ շո-րի մէջ՝ դնում են մանկիկի բերանը, որ ծծէ»։

NBHL (1)

Սիրէին կտապս չամչեղենս. յն. եփոյս. (Ովս. ՟Գ. 1։ ԵՒ զոմանս (ի ձկանց առնել) գծորէն կտապս. Մագ. ՟Ժ՟Բ։ ռմկ. տապկոց. կամ պաչըգ տօլմասը։)


Կտաւ, ոց

s. adj.

flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.

Etymologies (5)

• , ո հլ. (յետնաբար կայ կտաւուց Եանայ) «վուշի բոյսը. linum nodiflorum ι (ըստ Տիրացուեան, Contributo § 320). 2. քթան, նոյն բոյսից գործած կտոր. 3. քթա-նից հագուստ. 4. մեռեալի պատան, սաւան 5. կտաւեղէն» ՍԳր. Եփր. ել. էջ 150. որից կտավագործ Ես. ժթ. 9. կտաւավաճառ Լա-բուբ. 32 (նորագիւտ բառ), կտաւեայ Ել. իր. 42. կտաւի ՍԳր. Եւս. պտմ. կտաւեղէն Փիլ. կտաւատ «կտաւի սերմը, կտաւահատ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. և հակառակ դիրքով՝ հատկտաւ Վրք. հց. Բ. 157. կտաւոտեալ «կտաւով պատած» Ճառընտ. կտաւոտեակ «կապերտ, ղենջակ, շոր» Կոչ. 202. Ոսկիփ. կտաւագործութիւն (նոր բառ)։

• = Ծագումն անյայտ է. հայերէնի հետ նմանութիւն ունեցող ձևերը մեզանից են փոխառեալ. այս իրողութեան հետ լաւ է պատշաճում այն հանգամանքը, որ կտաւի բոյսը գիտութեան մէջ համարւում է Կով-կասեան ծագումից. հաւանաբար իր օրրանն է Հայաստանը, որտեղից տարածուել է Եւրո-պա և Արևելք (տե՛ս Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 154 և 156)։ Այս իրողութեան վրայ հիմնուեով՝ կարելի՞ է արդեօք կտաւ բառը մեկնել իբրև զուտ հայերէն ածանց կուտ բառից. (այսպէս կոչուած իր պարու-նակած բազմաթիւ կուտերի պատճառով, ո-րոնք ծանօթ են կտաւատ անունով և որոն։ ռեռ աատռռաստում են կտայաձէթը)։ Նկատե-լի մի հանգամանք է որ այսօր էլ Նոր-Նա-խիջևանի բարբառում կտաւատը բացատրւում է հունդ բառով՝ որ հոմանիշ է կուտ բառին. ասում են սովորաբար հունդ ցանել «կտա-ւատ ցանել»։-Աճ.

• Arm. stud. § 1193 արաբ. kattan, պրս. katan և թերևս խպտ. šento, որից ծագել է յն. σινδών։ -Հիւնք. կատու բառից։ Bugge IF 1, 453 դնում է պրս. katan հոմանիշից՝ համարելով թէ ն կարող է երբեմն դառնալ ւ, որին իբրև օրինաև ւիշում է առաւիր, աւարտ, գաւակ, ա-ւեր, աւար։ Müller WZKM 9, 83 փո-ևառեաւ է ասոր. qehtau=ն. ասոր. qe-tō բառից, որի վրայ տե՛ս տակր։ Scheftelowitz BВ 28, 313 սանս. ksauma «կտաւ» բառի հետ։ Kars։ Յուշարձ. 405 սումեր. kud «վուշ»։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կտավ, Ալշ. Մշ կդավ, Սչ. գդաւ, Ապ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. գդավ, Տիգ. գդmվ, Ագլ. կտօվ, Հճ. գmղօվ. Զթ. գօդօվ, գօդով, Սվեդ. գդուվ.-նոր բա-ռեր են կտաւաձէթ, կտաւայրածք։

• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից

NBHL (7)

λίνον linum Բոյս՝ որոյ ցօղունն ծեծեալ՝ թել թել լինի, եւ այն մանեալ՝ հիւսի անկուածով ի փորձ. Տե՛ս եւ Վուշ, եւ ԲԵՀԵԶ. որպէս բարակ կտաւ. քթան, քէթէն, քեթան։ Իսկ եբր. եւ յն. քէթէն, քիթօն, է հանդերձ կտաւի.

Մի՛ զգենուցուս այլայլախառն՝ զասր եւ զկտաւ ի միասին. (Օր. ՟Ի՟Բ. 11։)

Բացաւ փեղկ մի ծածկութիւն կտաւոյ. (Փարպ.։)

Կտաւս արար։ Պատեաց սուրբ կտաւովք կամ կտաւովն։ Արկեալ զիւրեւ կտաւ մի ... թողեալ զկտաւն փախեաւ. (Առակ. ՟Լ՟Ա. 24։ Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ Յհ.։)

Հանդիպեալ վարչամակին եւ սուրբ կտաւոցն։ Ի ձեռն կտաւուցն եւ վարշամակին եւ սուրբ կտաւոցն։ Ի ձեռն կտաւուցն եւ վարշամակին. (Շար.։ Նանայ.։)

Զգցեալ էին ի տաճարին կտաւս մաքուրս եւ պայծառս. (Յայտ. ՟Ի՟Ե. 6։)

Ըզզանգուածս իւրեանց՝ ծրարեալ ի կտաւս իւրեանց. (Ել. ՟Ժ՟Բ. 34։)


Կտին

s.

scallop.

Etymologies (3)

• «շերտաւոր պատեանով մի տեսակ խեցեմորթ» Վեցօր. 140. գործածուած է մի-միայն մի անգամ՝ յգ. կտինք ձևով. «կոն-քըն և կտինքն և կոքղիք և ստրոմք»։

• = Յն, ϰτενες (յոգնակի), որի եզակին է ❇είσ «սանտր. 2. սանտրաձև մի խեցե-մորթ»։-Հիւբշ. 360։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ.

NBHL (2)

Բառ յն. գդի՛ս, գդէ՛նէս. κτείς, κτένος յոքն. κτένες pecten, et conchae quaedam marinae. Սանտր, եւ սանտրաձեւ պատենիւ կամ շերտաւոր կեղեւով խեցեմորթ. թարագ.

Որ խեցեմորթն կոչին. այսինքն կոնք, եւ ստինքն, եւ կոքղիք. (Վեցօր. ՟Ե։)


Կտիտ, կտտի

s.

dung, muck.

Etymologies (2)

• «խուսարկութիւն, փնտռտուք». առ-բատ առանձին անգործածական, որից կազ-մուած են կտտել «մանրազնին կերպով ոռն-նել, պրպտել, խուզարկել» Նար. երգ. 308 Վստկ. մանրակտիտ առնել «մանրամասն քննել» Ագաթ. Կորիւն։-Տե՛ս և կտուտ։

• ԳՒՌ -Շմ. სտիտ. Ղրբ. կտէտ «կատուի, ոչխարի, մկան աղբ». որից -որ մասնիկով՝ կտտոր Ալշ. Ախց. Երև. Ղրբ., կտո՛ւտըր Ագլ. կտտուր Դվ. Կր. Մժ. «այծի, ոչխարի, ուղ-տի աղբ». փոխաբերութեամբ ունինք Ղրբ. կտէտ «շատ մանր պտուղ»։ Նոր բառեր են՝ կտտահոտ, կտտել, կտտորել, կտտենի, կը-տըտուրենի «մանր միրգ տուող ծառ»։

NBHL (1)

Ծիրտ. աղբ կենդանեաց. կու. քակոր.


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

Etymologies (6)

• (գրուած նաև կրիայ, կիրիայ, կի-րայ Վրդն. առկ. 28. արդի գրականում կրեայ), ի հլ. «կրեայ անասունը, տճկ. թօսպաղի» Ովս. ժբ. 11. Վեցօր. 186. Փիլ. լիւս. Նիւս. բն. որից կրայակիրք «մի տե-սակ խեցեմորթ» Մագ. թղ. 214. վանակը-հեայ և կամ վահանակրիայ Եպիփ. բարոյ. = Բար. 158։

• = Ծագում է կուր «մակոյկ, նաւակ» (այ-սինքն «տաշտ») բառից և նշանակում է բուն «տաշտաւոր». ճիշտ նոյն ձևով են կազմուած պրս. ❇ lāk «տաշտ. 2. կրեայ», որ և [arabic word] lakpust «կրեայ» (բառացի «տաշ-տակռնակ»), լտ. testudo «կրեայ»՝ ծագած testu «պտուկ» բառից, գւռ. տաշտիկռնակ, կրեանկօտ «կրեայ»։ Այս ստուգաբանութիւ-նը ցոյց է տալիս, որ արմատը լինելով կուր, մասնիկ է այ. ուստի լաւագոյն գրչութիւնն է կրեայ, իբր «տաշտեայ, տաշտէ»։ Ձևափո-խութիւնը ճիշտ այնպէս է, ինչ. կարկուրեայ կամ կարկուրայ «նաւակ», կեռեայ, կեռայ, կիւռիայ «կայմ», և կամ կուճ «մարմարիոն» բառից կճեայ ՍԳր. յետոյ կճայ Ոսկ. ճառք։ Այսպէս նաև անդեղեայ-անդեղայ, արտո-րեայ-արտորայ, զրեայ-զրայ-զրեահ, խա բեբայ-խաբեբեայ, շափիւղայ-շափիւղեայ, քուեայ-քուայ-քուէ, և մանաւանդ միջերկրե-այ կամ միջերկրայ։ Ճիշտ այս վերջինի նը-ման կրեայ դարձել է կրայ։ Հայերէնի մէջ չկայ -իա, իայ վերջաւորութեամբ բառ. ռո-լոր այդպիսի բառերը օտար են. այսպէս ալելուիա, ալքիմիա, ախախիա, բրաբիայ, եթիա, զմիւռնիա, լուբիա, մանդիա, էնկո-միա, թեւելիա, կասիա, կեմետրիայ, կու-լուռիայ, մեսիա, ռաքիա, սկիտիա, պիւթիա, քիմիա. կամ սխալ գրչութեան և կամ յունա-բանութեան արդիւնք. այսպէս աղիայ, ըն-տանիայ, թոռնիայ, ստնդիայ՝ իմա ստնդե-այ։-Աճ։

• Նորայր, Բառ. ֆրանս. tortue բառի տակ յիշում է մալայ. քարահ հոմանի-շը։ Հիւնք. զրահ բառից։ Lidén, Arm. Stud. էջ 118 հնխ. gūrāti-ձևից, որի արմատն է հնխ. gūro-«կոր, ծուռ». հմմտ. յն. γυρός «ծուռ, կոր, կոլոր ևն». նշանակութեան նոյնպիսի ձևափռևու-թիւն են ցոյց տալիս սպան. պրով. tortuga, ֆրանս. tortue, իտալ. պորտ. tartaruga «կրեայ», որոնք ծագում են լտ. tortus «ծուռ» բառից։ (Այս մեկնութիւնը ընդունում են Boisacq, էջ 159, Peters-son KZ 47, 241 և Pokorny 1, 557)։ Պատահական նմանութիւն ունի սանս. guhya «կրեայ». այսպէս նաև յն. χε-λος, հսլ. želūvi, սերբ. žšlva, չեխ. zel-va, ռուս. žolvi բառախումբը, որի նա-խաձևն է gelu «կրեայ» (Trautmann

• 84)։ Պատահական նմանութիւն ունի լտ. բառացանկերի մէջ միայն գտնուած golaia «կրեայ», որի ինչ լեզուի բառ լինելը յայտնի չէ (Ernout-Meillet 410)։ Վերոյիշեալ -եայ, -իա, իայ յան-գող բառերի ամբողջական վիճակագրու-թիւնը կատարեց մեր համալսարանի լե-զուաբանութեան դասախօս Արառատ Ղարիբեանը։

• ԳՒՌ.-Ախց. կրիա, Սեբ. գըրիյա, Մկ. կօտ-կրյա, Երև. կուրյա, Շմ. կուրա, Ջղ. կուրայի, Գոր. կօ՜րա, Ղրբ. Կօ՜րէ, Ագլ. կօ'-րան, Ասլ. բէօչէօվդիրյա՛ (այն է պոչով-տիրյա, որով կրեայ բառը ստացած կլինի տիրյա ձևը), Սլմ. կրյանկօտ, Վն. կըրըրա, Ոզմ. կրէրա, Մշ. կիրիրա, Խրբ. Պրտ. գիրի-րա, Ալշ. կօդկիրիրա, Հճ. գmյէշ, Սվեդ. գուրյուշ։-Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 222 յիշում է նաև թսկուրի Երև. կռնակօտ (Ղուրդուղուլի) ձևերը։-Զթ. ստացել է գօյ-րո ձևը՝ «դռան մի տեսակ փականք» նշա-նակութեամբ։

• ՓՈԽ.-Ն. ասոր. kra, kraya «կրեայ» (Kaлащeвъ, Aисорско-Pycc. cлов. էջ 304), վրաց. ვაჭანაკრაς վահանակրայ, որ ըստ Մառ Փизioлотъ (1904), էջ KxxVI դրուած է հյ. վահանակրայ բառի դէմ։-Վրացին ու-նի նաև რკუ րկու, რკუვი րկուվի. კუ կու. კუვი կուվի ձևերը, որոնք նշանակում են «կրեայ»։

NBHL (4)

χελώνη testudo. ռմկ. կրիայ. Խեցեմորթ յամրաշարժ՝ որպէս տնաշրջիկ բարձեալ զիւրեւ զկոնքաձեւ կամարեալ պատեան. էոր ցամաքային, եւ է որ ջրային.

Սեղանք նոցա իբրեւ զկրայս ի կորդ ագարակի. (Ովս. ՟Ժ՟Բ. 11։)

Կրայք առլցեալք յիժից։ Զկրայ տեսեալ առլցեալ յիժէ. (Փիլ. լիւս.։)

Եւ ոչ խեցի՝ որպէս կրայից. (Նիւս. բն.։)


Կարթ, ից

s.

fish-hook, fishing-line;
line, rod;
spur;
hook, crook;
nosering;
shin-bone, tibia;
— ընկենուլ, to throw a hook, to cast a line.

Etymologies (3)

• , ի հլ. «ձուկ որսալու ճանկ» ՍԳր. «թռչունների ոտքի վրայի ճանկը, բիտ» Ղևտ. ժա. 21. «ոտքի ջղերը, ոտք, սրունք» Նիւս. երգ. Ճառընտ. Եփր. աւետ. 318. «ոտք» Ոսկ. ա. կոր. «մեծ գամ» Մագ. թղ. 59. «փխբ. որոգայթ, մարդ խաբող հրապու-րանք» Եփր. հռ. 30 (չունի ՆՀԲ). ոճով աս-ւում է կարթ արկանել Ոսկ. փիլ. 483. որից կարթակոտոր «ջղակոտոր, ջարդուփշուր» ՍԳր. կարթաբար «կարթի պէս» Փիլ. լիւս-կարթահարեալ «ոտքերը կոտրտած» ՍԳր. կարթաձուկն Շիր. կարթապան «սռնապան, պաճիճ» Մխ. դտ. էջ 264. կարթել «կարթով բռնել, թակարդը ձգել» Ոսկ. ղկ. Փիլ. Լաստ. «ճամբան շեղել, մէկ կողմ ծռիլ երթալ» Բ. մակ. ժբ. 10. Փարպ. (ըստ Նորայր, Հայկ, բառաք. էջ 60 այսպէս է ուղղել նաև Բուզ. դ. 24 կաթել բառը, որ ուրիշները «կողմ» էին թարգմանում). կարթընկէց «ձկնորս» Իս. ժթ. 8։ Արմատի առաջին և հիմնական իմաստն է «կեռ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'jpti ձևից՝ p-ի անկումով և t-ի սովորական թաւացումով յառաջացած. հնխ. g2jpti-ցած է հնխ. g'jb-«ծռել» արմատից՝ -ti մատնիկով. պարզ արմատը երևան է գալիս սլաւ և գերմանական լեզուների մէջ՝ g'erb-(g2reb-) ձևով. հմմտ. հսլ. grubu «կռնակ». grubo-nosu «կորաքիթ», ռուս. горбить «ծր-ռել», гoрбъ «կուզ, սապատ, ուռուցք, կըռ-նակ», նսլ. gr'ba «խորշոմ, ծալք, կնճիռ, կուզ», լիթ. gárbana, gárbina «գռուզ մա-զեր», իռլ. gerbach «խորշոմեալ», նիսլ. korpa «ծալք, կնճիռ», հբգ. chrāpfo «կարթ, կեռ, մագիլ, ճանկ» և թերևս նաև հիռլ. gairr «սրունքի ոսկորը»։ Նոյն արմատի ռնգային ձևից են հբգ. krampf «կորացած, կեռ, ջղա-ձգութիւն», նբգ. krampe «դռան կեռը», լեհ. raba «բարձրութիւն, բլուր» ևն (Berneker 369, 355, Walde 332, Pokorny 1, 596)։

• lusti, Zendsp. 80 զնդ. karota «դա-նակ» բառի հետ կասկածով։ Տէրվ. Նա-խալ. 70 որթ, խրճիթ, լտ. crates «հիւ-սուածք», յն. ϰάρταλος «որթ, կողով», սանս. kart-«հիւսել» ձևերի հետ՝ հնխ. kart «հեւսել» արմատից։ Հիւնք. թա-կարդ բառից։ Scheftelovitz BВ 28, 303 և 29, 29 լտ. cardo «ծխնի» բառի հետ։ Սրա արմատն է հնխ. sqerād «դառնալով շարժիլ, ճօճիլ», որ չի կա-րող տալ հայ. կարթ. ուստի մերժելով՝ ուղիղ մեկնութիւնն է տալիս Liden, Arm. Stud. էջ 36-37 (նոյնը կրկնում է Walde 131 և 332)։

NBHL (13)

Իմանալի վիշապին կարթ ի քիմս եղեր։ Բաբելացի կարթիւն յերուսաղէմէ կորզեալ. (Անյաղթ բարձր.։)

Կարթիւք պարածածկեն զմահացու դեղս։ Կարթ ընդ ճակատն վարեալ. (Մագ. ՟Ա. եւ ՟Ի՟Ը։)

Կարթիւ հնարից, կամ պատուիրանաց։ Կարթիւ որսացաւ։ Նենդողին կարթիւն։ Պատանդիչ ցանցարկ կարթին. (Նար.։)

Հրաժարեալ ի կարթէ անտի եւ ի մեղուէ յօրինացն. (Եփր. հռ.։)

ԿԱՐԹ σκέλος crus, crura κνήμη tibia. կարթաձեւ կամ ճանկաձեւ մասն կրնկանց ոտից թռչնոց եւ այլոց կենդանեաց. եւ ընդհանրապէս կրուկն. սրունք, գարշապարք, ջիլք ոտից. ոտք. յօդք.

ի զեռնոց թռչնոց, որոյ իցեն կարթք ի վերոյ քան զոտսն. (Ղեւտ. ՟Ժ՟Ա. 21։)

Ծակել զպճղունս, եւ զկարթ ոտից նորա. (Ճ. ՟Ա.։)

Կարթք շարադրութեամբ են ի շաղկապած եւ ի ջղուտ նեարդաց. (Նիւս. բն.։)

Եթէ զթիկունս իմ դարձուցանիցեմ, զկարթս հարկանիցեն՝ ոյք իմք իցեն. (Եփր. աւետար.։)

Զանդամոցն, եւ զկարթիցն, եւ զոլոքացն զբնութիւն. (Պղատ. տիմ.։)

Հարցուկ նստէր ի վերայ երեքոտանւոյն, եւ զատուցեալ զկարթսն. (Ոսկ. ՟ա. կոր.։)

Նորին կարթիցըն գել արկեալ, նաեւ ըզծունսն յօշոտեալ. (Շ. վիպ.։)

Կարթ ՝ գելք, մեծակն, յօնակից էր. (Ճ. ՟Ա.։)


Կարիճ, րճաց

s. astr. fig.

scorpion;
scorpion;
thorny cudgel or stick;
իւղ կարճի, scorpion oil.

Etymologies (6)

• , ի-ա հլ. «կարիճ միջատը, scor-pion» ՍԳր. Վեցօր. 120, 196. Կոչ. «փխբ. կարիճի նման չար» Եզեկ. բ. 6. Եզն. «մի աստեղատուն» Վեցօր. 120, Եզն. «փշոտ կամ խայթոցաւոր գաւազան» (որ և քուք) Բ. մնաց. ժ. 11, 14, Կիւրղ. թգ. որից կարճախայ-բոց Վրդն. ել. կարճահար Բժշ. ջրակարիճ Վանակ. հց. թերևս նաև կարճընդեաց (մի-չին ը-ով գրուած) կամ կճընդեաց «մի հա-մաստեղութեան անուն» ԱԲ (տես կճնդիաց)

• = Փոխառեալ է Փոքր-Ասիական մի լե-զուից, որից է նաև յն. ϰαρις, ϰαρῖδος, դոր. ϰωρίς, ϰουρίς «խեցգետին»։ Երկու իմաստ-ների նոյնութեան համար հմմտ. հյ. կարիճ <Ղրբ. «խեցգետին», արաբ. [arabic word] 'aqrab «կարիճ» և [arabic word] aqrab-al-ma «խեցգետին (=ջրի կարիճ)», լտ. nepa «կարիճ. 2. խեցգետին»։-Աճ.

• Peterm. 25, 26 պրս. [arabic word] ︎ xarčang «խեցգետին» բառի հետ, որ տակայն բարդուած է xar «էշ» և čang «ճանև» բառերից։ Lag. Arm. Stud § 1127 արմատը դնում է կար, իսկ իճ մասնիկ։ (Իրօք որ բառիս հոմանիշն է կոր (տե՛ս այս բառը), ուստի թերևս արմատն է կար. մասնիկի համար հմմտ. ուտիճ, լուիճ, աղաւնիճ)։ Եազը-ճեան, Արևելք 1884 նոլ. 16 սանս vrccika բառից։ Հիւնք. կարճ բառից։ Սագրգեան ՀԱ 1909, 335 և Karst. Յռւ-շարձ. 404 սումեր. gir «կարիճ»։ Յն. ϰαρῖς բառը Ehrlich KZ 39, 556 հա-նում է հնխ. ker-«գլուխ» արմատից

• (ըստ որում այս խեցեմորթի գլուխը շատ ուժեղ է և մարմնի մեծագոյն մա-սըն է կազմում)։ Boisacq 413 յիշում է այս մեկնութիւնը առանց դիտողութեան. Pokorny 1, 404 ձևական դժուարու-թիւններն ի նկատի ունենալով՝ շատ հաւանախան, բայց ո՛չ վերջնական է համարում։ Իմ տուած մեկնութեամբ բառիս այսպիսի ծագումը եթէ չի ջընջ-ւում, առնուազն Փոքր-Ասիա է փոխա-դըրւում։ Ըստ այսմ հյ. կարիճ բառի հետ կապ չունի կոր հոմանիշը, որ տե՛ս առանձին։ Իմ մեկնութիւնս ընռունում է նաև Meillet (նամակ 1930 դեկտ. 8)։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարիճ, Ղրբ. կա՛րիճ, կա՛-րէճ, Ալշ. Մշ. կարիջ, Սեբ. գարիջ Ոզմ. կա-րէ'ճ։-Ղրբ. նշանակում է նաև «խեցգետին», ինչպէս արաբ. էլ ունինք ❇ ︎ 'aq rab-al-ma «խեցգետին» (բուն «ջրի կարիճ»)։

• ՓՈԽ.-Վրաց. კარიჭი կարիճի «կարիճ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բոհեմա, էջ 242 (հաղորդեց Գ. Ասատուր)։

NBHL (7)

σκορπίος scorpio, -ius;
nepa. որ եւ ԿՈՐ ասի. Ճճի թունաւոր խայթոցաւ, իբրու փոքրիկ խեցգետի. ագրեպ. Տե՛ս (Օր. ՟Ը. 15։ Եզեկ. ՟Բ. 6։ Ղկ. ՟Ժ՟Ա. 12։ Յայտ. ՟Թ. 3. 5. 10։)

Զիա՞րդ քան զխթան սրագոյն ունի զխայթոցս իւր կարիճն. (Կոչ. ՟Թ։)

Իմեջ կարճաց շրջիս։

ԿԱՐԻՃ. Իբրեւ անուն տստեղատան։ (Վեցօր. ՟ղ։ Եզնիկ.։ Նոննոս.։)

ԿԱՐԻՃ. նմանութեամբ՝ փշուտ կամ խայթոցաւոր գաւազան. քուք.

Հայր իմ խրատեաց զձեզ գաւազանօք, եւ ես խրատեցից զձեզ կարճօք. (՟Բ. Մնաց. ՟Ժ. 11. 14։)

Կարիճն գործի ինչ տանջանաց է նուրբ եւ երկայն իբրեւ զբաղանդն. (Կիւրղ. թագ.։)


Կարիտոս

cf. Պինասպաս.

Etymologies (3)

• «մի տեսակ փոքր խեցեմորթ. պզինասպաս». մէկ անգամ ունի Վեցօր. է (էջ 152) «Ոչ զի քան զկարիտոս և զմենդոս մեծամեծք են»։ Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Յն. ϰαρίς, սեռ. ϰαριδος «մի տեսակ ծովային խեցեմորթ», որից նաև թրք. ka-tides. ըստ այսմ մեր բառը ուղղելի է կա-րիդոս, ինչպէս դնում է նաև Վեցօրէից Վե-նետիկեան հրատարակիչը։-Հիւբշ. 355։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (1)

Բառ յն. գառի՛ս, սեռ. գառի՛դօս. καρίς squilla. Փոքրիկ խեցեմորթ, որ եւ Պինատպաս ասի, զի էպահապան պինայի։ (Վեցօր. ՟Է։)


Կարծ

s. adv.

opinion;
conjecture, hypothesis, supposition;
ի —, by conjecture, by guess, hypothetically;
ի — դատել, to conjecture, to judge by conjecture, to suppose.

Etymologies (4)

• «կարծիք, ենթադրութիւն» Ոսկ. ա. տիմ. և ես. որից ի կարծ «ենթադրութեամբ, կարծիքով» Ես. ժա. 3. Ոսկ. յհ. Եղիշ. կար-ծել «համարել, այնպէս ենթադրել» ՍԳր. «կասկածիլ» Տոբ. ը. 8. Սղ. ճժը. 39. կար-ծեալ Գաղ. բ. 2-9. Ոսկ. մ. ա. 4. կարծե-ցեալ Ագաթ. կարծեցուցանել Եւս. քր. Եզն. կարծական Ոսկ. ես. կարծեխօս Եւս. պտմ. կարծիք ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. մտթ. յան-կարծ ՍԳր. յանկարծակի ՍԳր. յանկարծուստ ՍԳր. յեղակարծ ՍԳր. Ագաթ. Բուզ. լալլա-որ և կեղակարծ Յհ. իմ. երև. Մաշկ. ըն-դունայնակարծ Եա. քր. Վեցօր. Եփր. գաղ. ղժուարակարծելի Փիլ. իմաստակարծ Փիլ. նխ. տարակարծ Բուզ. կարծոտ «կասկա-ծո՞տ» (չունի ԱԲ) Տաթև. հարց. 247=կարծ-կոտութիւն էֆիմ. էջ 189։ Նոր բառեր են կարծեկից, կարծիքական, տարակարծիք ևն։

• Հիւնք. կարծր բառից։ Մառ (անձնա-կան) արաբ. [arabic word] qarδ «ենթադրել» արմատի հետ։ Նևտոն-խան, Բազմ. 1908, 163 արաբ. farδ և xars «ենթա-դրել»։ Չօրպաճեան, Բազմ. 1908, 359 անգլ. guess «ենթադրութիւն», դան. 81sაeՈ, արաբ. [arabic word] xalš, [arabic word] qiyās, պրս. [arabic word] payus «կարծիք», էջ 360 նոյն է դնում կեղծ բառի հետ։ Մառ ИАН 1920, 106 նոյն ընդ կայծ. Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 95 կրկնում է նոյնը, աւելացնելով «ըստ իս»։ Pedersen KZ 39, 379 յն. γοργός «ուժգին, սոսկալի, սաստիկ, վայրենի» ևն բառերի հետ, որոնց ցեղակիցն է հյ, կարծր. -մեկնում է կարծել «ենթա-դրել, վախենալ» առումից (Pokorny 1, 537)։

• ԳՒՌ.-Ջղ. կարծել, Ախց. Կր. կարծէլ, Տփ. կարծիլ, Ալշ. Մշ. կարձել, Շմ. կարձիլ, Երև. կարծինք, Տիգ. գmրձիք, Պլ. գարձինք, Խրբ. գարձինք։

• ՓՈԽ.-Կեսարիոյ թուրք բարբառով angər-zəngər «յանկարծակի». ինչ. angərzəngəra gelesin «յանկարծակիի գաս», որ Հայոց ըն-տանեկան լեզւում շատ գործածական մի անէծք է, փոխառութեամբ անցած թուրքե-րին (Բիւր. 1898, 712). հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց մօտ՝ hangarzagi, որից hangarzagiye gedesije «յանկարծակիի երթաս» (Բիւր. 1808, էջ 886)։

NBHL (8)

Զի այս՝ դատարկութեան կարծ զգեցուցանէ մեզ, եւ այն՝ քաջութեան եւ զարմանելեաց. (Ոսկ. ՟ա. տիմ.։)

Եւ այս, որպէս կարծ էր (կամ կարծէր) բազմաց. (Իգն.։)

Զմեղացն կարծս. (Յհ. կթ.։ (Բայց ուր գրի Կարծիւք, որպէս Կոչ. ՟Ժ՟Գ։ Արծր. ՟Ա. 1.) ընթերցի՛ր, կարծեւք, այս ինքն կարծեօք. որ է գործիականն կարծիք բառին։)

Ի ԿԱՐԾ. Ի ԿԱՐԾՍ. իբր մ. Կարծեօք. ըստ կարծեաց. յերկբայս. առ աչս. ըստ երեւութին.

Ո՛չ ի կարծ դատեսցի. (Ես. ՟Ժ՟Ա. 3։)

Ոչ ի կարծ, եւ ոչ զանգիտելով, այլ համարձակ բարբառի։ Լինել մի ի կարծ, այլ ճշմարտիւ արդար։ Յիրաւի (զ) ի կարծ զպակասութիւն լուծանէ (այս ինքն զկարծեցեալ). (Ոսկ. յհ.։)

Տիրապէս դատեսցիս, եւ ո՛չ ի կարծ. (Շ. թղթ.։)

Ո՛չ ի կարծ ընդոստուցեալ, եւ ոչ ի լուր զարթուցեալ. (Այլ ականատես գոլով գրեմ) (Եղիշ. ՟Բ։)


Կարծր, ծերք, ծունք

adj. fig.

hard, rough, harsh;
stiff;
solid, firm, steady;
harsh, severe.

Etymologies (3)

• (յգ. -ծունք, յետնաբար -ծերք) «ամուր, պինդ, խիստ» Ոսկ. փիլիպ. ժ. «դը-ժուարին, խստամբեր» Պղատ. օրին. որից կարծրանալ Ել. է. 13. Յես. ժպ. 20. կարձ. րացուցանել ՍԳր. կարծրութիւն Կոչ. կարծ. րագոյն Մագ. Խոսր. երկաթակարծր Ճառ-ընտ. Բենիկ. կարծրադատ «խստիւ դա-տող» Նար. նիւթակարծր Անան. եկեղ. վի-մակարծր Բենիկ. կարծրամարմին (նոր. բառ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2rg1-արմատից. որի միւս ժառանգներն են յն. γοργός «ուժ-գին, զարհուրելի, սաստիկ, վայրենի», հիռլ, garg, gargg «կոշտ, բիրտ, վայրենի», մբգ. kare «ուժեղ, բիրտ», որոնց հետ ոմանք միացնում են նաև հսլ. groza, լեհ groza «վախ, սարսափ, սոսկում», ռուս. гpoзa «երկիւղ, սարսափ, արհաւիրք, սպառնալիք, փոթորիկ», rpoзнo «խստիւ, սպառնալեօք. յոխօրտաբար», грoзныи «խիստ, սպառնա-լի, ահարկու, ահռելի», սլ. grózno «յոյժս ևն (Boisacq 154, 1103, Berneker 354-5. Pokorny I, 354)։ Pokorny I, 537, համե-մատութեանց մէջ աւելացնում է նաև լիթ. grazóti «սպառնալ» (Trautmann 95). ար-մատը դնում է հնխ. garg'-կամ grag'-«սարսափ, սարսափելի» (չի յիշում մբգ. karc «ուժեղ, բիրտ» ձևը)։

• ՆՀԲ «իբրու քարացեալ»։ Պատկ. Из-cледов. էջ 42 յն. ϰάρτος և Bugge KZ 32, 49 և 69 յն. ϰρατύς, ϰρατὲρος «զօ-րեղ, խիստ, կարծր, ամուր», գոթ. har-dus, գերմ. hart «կարծր» բառերի հետ։ Հիւբշ. 459 մերժում է այս համեմատու-թիւնը։ Հիւնք. արծաթ բառից։ Ուղիղ մեկնութիւնը տուին Scheftelowitz BВ 28, էջ 295 և Pedersen, Հայ. դր. լեզ, էջ 76։ Karst, Յուշարձան 429 թթր. qat, ույղուր. katik, չաղաթ. katt, օսմ. qatə «թանձր», Մառ. Cpeд. nepедвиж. 46 քար բառի հետ։

NBHL (7)

σκληρός durus στερεός solidus αὑστηρός austerus. (իբրու Քարացեալ) Խիստ. պնդացեալ խտութեամբ. սերտ. պինտ, ամուր.

Կարծր է՝ որոց մարմինք մեր հնազանդին. եւ կակուղ՝ որչափ մարմնոյ (է վիճակ). (Պղատ. տիմ.։)

Ժուժկալութիւնք կարծր անկողնոց. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Կարծր եւ տեւող։ Ի կարծր ինչ նիւթոց. (Պիտ.։)

Կարծրն քեզ հոսանուտ է։ Պաշտօն առ աստուած՝ կարծր եւ անփոխարկելի։ Կարծր բռնութիւն։ Կարծր քան զվէմ։ Կարծր պահպանակ։ Կոթողք կարծր արձանաց. (Նար.։)

Կարծերս որպէս զադամանդ. (Մաքս. ի դիոն.։ Սոքա ե՛ւս կարծունք քան զնոսա։ Կարծունք ինչ իցեն. Ոսկ. փիլիպ. ՟Ժ։)

Մարդկան կարծր ծերութեան օգնական պարգեւեաց եւ դեղ զգինին. (Պղատ. օրին. ՟Բ։)


Կարկամ, ից

adj. fig.

bent, curved, bowed;
twisted;
contracted, ancbylosed, stiff;
precluded, impeded, impotent;
tenacious, niggardly, sordid.

Etymologies (3)

• , ի հլ. «խիստ ոլորուած, կորա-ցած, կծկուած»Վրք. հց. Ա. 560. Նար. Տաղ. «ժլատ, կծծի» Սիր. դ. 36. Մխ. այրիվ. էջ 38. որից կարկամել «կծկել, կորացնել» Ոսկ ես. կարկամեցուցանել «ծռել, խոնարհեցնել (անձը)» Ես. ծը. 5. կարկամիլ «կծկուիլ, քաշուիլ, կռնծիլ» Ղկ. ժգ. 11. Ողբ. բ. 10. կարկամութիւն «մորթի վրայ կնճիո» Ոսկ եբր. -արդի գրականում կարկամիլ նշանա-կում է «անդամները բռնուիլ, անդամալոյծ ղառնալ»։

• ՆՀԲ (որից և ՓԲ) «կարի կամ, կամա-րեալ». (արմատը համարում է կամ «ծուռ», որ գտնում է նաև կամանոր-կամար, կամուրջ բառերի մէջ)։-Տէրվ. տե՛ս կարկել բառի տակ։ Հիւնք. կըր-կին բառից։ Bugge տե՛ս կամակոր բա-ռի տակ։ Karst, Յուշարձան 404 սու-մեր. gam, kam «ծռիլ» բառի հետ։

• ԳՒՌ.-Ղզ. կարկամիլ (որ և կարկափիլ) «ծարաւից պապակիլ, շունչը կտրուիլ», Բլ, կարկղմել «մանուկի թուլանալ, ուշագնաց լինելը», Ալշ. Մշ. կարգմել «լացից կամ ծի-ծաղից ուշքը գնալ»։

NBHL (8)

Կարի կամ, կամարեալ, ոլորեալ, կծկեալ. կորացեալ. եւ Յինքն կոյս ամփոփեալ. նմանութեամբ՝ Ժլատ. կծծի. ոլրած, կծկած, ծռած մեջքով .... այսինքն ծանրաշարժ.

Ունէր խարազան չուանեայ՝ կարկամ յոյժ. (Վրք. հց. ՟Դ։)

Ձեռք կարկամըք պարզեցան, եւ գոսացեալք առողջացան։ Զկինըն կապեալ դիւին կարկամ, կանգնեաց յախտէն առողջանգամ. (Շ. խոստով.։)

Կարկամից ախտաժետացի դիւական պատահարաց. (Տաղ.։)

Կարկամ դնի առաջի բազմաց շունչ կենդանութեան (հոգեվարի). (Ոսկիփոր.։)

Մի՛ լիցիս յօժար յառնուլն ձեռօք, եւի տալն կարկամ. (Սիր. ՟Դ. 36։)

Կարկամ եղէ ես առ բարին, նման կընոջըն կարկամին։ Անդ կարկամիցըն ձեռք կապին, որ ի յաղքատս ոչ արձակին. (Յիսուս որդի.։)

Ընկալաւ աստուած զառատութիւն կամացն աբէլի, եւ խոտեաց զկարկամ կամսն կայենի. (Մխ. այրիվ.։)


Կարկառ, աց

s.

heap of stones.

Etymologies (3)

• ՆՀԲ «քար ի քարի վերայ կուտեալ կամ կառոյցք քարանց»։ Մորթման ZDMG 26, 527 (ինչպէս նաև Բևեռաձև արձանագր. Մորթմանայ, թրգմ. Ապ-տուլլահեան, Պօլիս 1872, Աւկսպուրգի Ընդհանրական լրաթերթէն, 1871 դեկտ. թ. 335) համեմատում է յն. ϰαρϰάριον բ. carcer. գերմ. Kerker, բևեռ, kharkharni կամ խորխոր «միջնաբերդ կամ ամրոց»։ Տէրվ. Նախալ. տե՛ս կար-կել բայի տակ։ Bugge KZ 32, 52 հիռլ, carric, կիմր. careg «քար, ժայռ» բա-ռերի հետ։ Karst, Յուշարձան 405 սու-մեր. kar «թումբ, քարափ», gar «դէզ, եցերք» բառերի հետ։ Մառ ИАН 1911 470 վրաց. խելի «ձեռք», 1918, էջ 2092 քար բառից, մինգր. կաջի «կայծքար». աւելի ընդարձակ Cpeд. nepeд. էջ 46. իսկ Яз. и Лит. I 228 և 268 հյ. քար, բասկ. ari «քար», սվան. kaǰ «կայծ-քար», նաև հյ. կին, խիճ, կինճ։ Վեր-չապէս Մառ ЗВO 25 (1921), էջ 18

• կրկնուած քար բառից։ Պատահաևան նմանութիւն ունի բառիս հետ արաք. ❇ [arabic word] karkara «դիզել» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 95)։

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ ըստ Մա-ռի վրաց. კარკარი կարկարի «բարձր ժայռ. վախք լեռան» (Փизioлоrъ, էջ 106) կամ კარკალი կարկալի «քարերի կոյտ» (Яз. и Лит. I, էջ 268 ծանօթ.)։

NBHL (7)

σωρός acervus, cumulus βουνός collis συναγωγή collectio. Քար ի քարիյ վերայ կուտեալ, կամ կառոյցք քարանց. կոյտ քարանց՝ ի վեր կարկառեալ եւ դիզացեալ. որ եւ ԲԼՈՒՐ, եւ ԶՐԱՀԱՆ ԱՍԻ.

Կուտեցին քարինս, եւ արարին բլուր. եւ կաչեաց զնա լաբան կարկառ վկայութեան, եւ յակոբ կոչեաց զնա կարկառ վկայ. (Ծն. ՟Լ՟Ա. 46=52։)

Կուտեցին ի վերայ նոցա կարկառ մեծ՝ քարանց. (Յես. ՟Է. 26։ ՟Ը. 29։)

Ի վերայ կարկառի քարանց ննջեսցէ. (Յոբ. ՟Ը. 17։)

Ջրոցն յուղումն կարկառ եկաց. այսինքն իբրեւ կարկառ. (Լմբ. իմ.։)

Իբրեւ զտարափս անձրեւաց տեղայր ի վերայ նորա կարկառք վիմացն. (Աթ. ի ստեփ.։)

Արեամբն ներկեալ յինքն ընկալաւ, կարկառ՝ բերանոյն հանգէտ մերձեցոյց. իմա՛ բայ, այս ինքն կարկառեաց։


Կարկեհան, աց

s.

carbuncle, ruby.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ.-ի) «հրագոյն պատուական մի քար է» ՍԳր. Նչ. եզեկ. Նար. որից կարկե-հանեայ Ոսկ. ես։-Ուրիշ վկայութիւն չկայ։

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։

• ՀՀԲ և ՆՀԲ (որից նաև Հիւնք.) մեկ-նում են կրակահան, իբր համեմատու-թեամբ հոմանիշ կայծ և յն. ἀνϑρας ձե-ւերի։ Առաջին անգամ ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Գէորգ Դպիր, Գիրք մեծա-գին և պատուական ականց, Պօլիս 1807, էջ 255, որ համեմատում է արաբ. կէրկէհէն ձևի հետ։ Նոյնը յետոյ Պատկ. Драгоцен. камнн, էջ 72 և աւելի յե-տոյ Lag. Arm. Stud. § 1129։ Վերի ձևով Հիւբշ. Pers. Stud. էջ 199։

NBHL (3)

Արարից կարկեհանեայ զապարանս քո. (Ոսկ. ես.։)

Ընդ կարկեհանաց աստուածատունկ ծառոցն՝ ծառն կենաց. (Եպիփ. ծն.։)

Կարկեհանի, որ է նման կայծականց։ Կարկեհանն կայծ կոչի. (Նչ. եզեկ.։)


Կարկուտ, կտի

s.

hail.

Etymologies (5)

• , ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2ag'rōdo-ձևից։ Սրա հետ հմմտ. հսլ. gradu, ռուս. градь, լհ. grad, չեխ. hrád, լտ. grando հոմանիշները և լիթ. gródas «սառած ցեխ»։ Այս բոլորի նա-խաձևն է g2rōd-, որ հայերէնի մէջ կրկնուելով տուել է նախ *կակրուտ, յետոյ շրջմամբ կարկուտ։ Թէև սրանց նման են հնչում, բայց սրանցից տարբեր խումբ են կազմում սանս. hrāduni-«կարկուտ», hradate «աղմկել», յն. [hebrew word] γάλαζα «կարկուտ» և դոր. ϰεχλάδειν «աղմկել» (Walde 351, Boisacq 1047, 1055. Berneker 344, Trautmann 99, Pokorny 1, 658, Ernout-Meillet 413)։-Հիւբշ. IF Anz. 10, 48?։

• նախ Klaproth. Asia poly. 101 հա-մեմատես սլ. gradú, լտ. grando բա-ռերի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ քարէ կուտ։ Ու-ղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ նախ Տէրվ. Նախալ. 82, որից անկա-խաբար յետոյ Meillet MSL 10, 280։ Հիւնք. կարկատել բայից։ Bittner WZKM 14 (1900). 161 պրս. [arabic word] tagark հոմանիշի հետ։ Karst, Յու-շարձ. 420 թթր. kar «ձիւն, եղեամ, սառոյց» և հյ. սառն բառերի հետ։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. կարկուտ, Ալշ. Մշ. կարգուդ, Ոզմ. կարկօտ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարգուդ, Տիգ. գmրգուդ, Զթ. գայգուդ, գարգուդ, ճճ. գայգուդ, Սվեդ. զ'արգ'էօդ, Ասլ. գարգիւնդ (վերջինի-մէջ ն ձայնը յիշեցնում է պատահաբար լտ. n, բայց կապ չունի նրա հետ և յառաջացած է ժողովրդական ստուգաբանութեամբ կա-պելով կունդ=գունդ բառին)։ Նոր բառեր են կարկտագիր, կարկտաթակ, կարկտատար. կարկտել «կարկուտի պէս տեղալ (արցուն-քը)», կարկտահատ «կարկուտի հատիկ»։

• ՓՈԽ.-Կարո՞ղ է հայերէնից լինել գնչ. kukkudi «կարկուտ».-Paspati այս բառը համեմատում է յն. ϰόϰϰος «որդան», ϰόϰϰινος «կարմիր» ևն բառերի հետ, որոնք ո՛չ մի յա-րաբերութիւն չունին գնչու ձևի հետ։

NBHL (4)

χάλαζα grando. (որպէս թէ Քարեղէն կուտ). անձրեւ սառոցեալ գնտաձեւ, որ սաստկութեամբ իջեալ յերկիր՝ ահագին զեան գործէ. ... եբր. եւ ար. պարադ, պէրէդ.

Տեղացից կարկուտ։ Անկցի ի վերայ նորա կարկուտն։ Հուր բորբոքեալ ի մէջ կարկտին։ Որ մնացի կարկտէ անտի։ Քարինս կարկտի։ Ի քարանց կարկտին։ Հար կարկտիւ զայգիս նոցա։ Դարձոյց զանձրեւս նոցա ի կարկուտ.եւ այլն։

Սառուցեալ այն, որ գեր ի վերոյ է քան զերկիր, կարկուտ. եւ որ առ երկրաւ է, սառն. (Պղատ. տիմ.։)

Զձեանցն եւ զկարկտիցն եւ այլն. (Պիտ.։)


Կարկուրայ, ի

s.

ship, vessel;
boat;
caracore.

Etymologies (3)

• , ի հլ. «նաւակ» Իսիւք. յոբ 142, որ և կարկուրեայ «նաւակ» Եփր. ել. էջ 164 (դրուած է սեռ. կարկուրէից ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. կարկուրէ. բայց աւելի լաւ է անշուշտ դնել համաձայն նախորդին *կարկուրեայ)։

• = Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։

• ՆՀԲ «լծ. լն. գարա՛վիօն, որ և անուն խեցեմորթի, թրք. գարավիտէս»։ Ուղիղ մեկնութիւնը տսաւ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 131։ Նորայր, Բառ. ֆր. 199ա յիշում է մալայերէն քօրա-քօրա և ֆրանս. caracore հոմանիշները։

NBHL (3)

ԿԱՐԿՈՒՐԱՅ ԿԱՐԿՈՒՐԷ. Նավակ. նաւ. կուր. (լծ. յն. գարա՛վիօն, որ եւ անուն խեցեմորթի. թ. գարավիտէս )

Որպէս ծով ոչ ունի զհետս կարկուրայից, եւ ոչ օդք զարծուոյ. (Իսիւք.։)

Անցին նոքա ընդ ծովն առանց կարկուրէից. (Եփր. ել.։)


Կարճ, ոյ

adj. adv.

short;
little;
short, brief, curt, concise, succinct, laconic;
— հասակաւ, short in stature;
—ոյ ճանապարհ, the shortest way;
ընդ —ոյ գնալ, to take the shortest or nearest way, to take a short cut;
ի —ոյ or — ի —ոյ, short, brief, abridged, summary;
in short, briefly, in a few words, laconically, succinctly, summarily;
ի —ոյ, in a short time, quickly;
ի —ոյ հատանել, to cut short, to state in few words.

Etymologies (3)

• , ո հլ. «ո՛չ-երկար, համառօտ» Ղկ. ժթ. 3. Ոսկ. յհ. և մտթ. Կորիւն. որից կար-ճոլ «կարճ» Ել. ժգ. 17. Եփր. օրին. էջ 272. կարճ ի կարճոյ ՍԳր. Կոչ. ի կարճոյ Իմ. ժդ. 14. կարճել ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. Ագաթ. Եզն. կարճաբերձ Վեցօր. (որ Ս. Վ. Նազա-րէթեան, Պատկեր 1893, էջ 39 ըստ մի ըն-տիր ձեռագրի ուղղում է կարճամբարձ) կարճակեաց Եփր. թգ. 961. Վեցօր. կարճա-հաս Ագաթ. կարճամիտ Առակ. ժդ. 29. Ոսկ. «յուսահատ» Ես. լե. 4. Ա. թես. ե. 14. «կծծի» Ոսկ. յհ. բ. 90. կարճազգեստ Մծբ. կարճապատում Ագաթ. կարճապարանոց Վեցօր. կարճառօտ Բ. մակ. բ. 29, 33. Եւս քր. Սեբեր. կարճատել Երեմ. զ. 4. Ոսկ. բ. կոր. կարճունչ Ղևտ. իա. 17. կարճատես (նոր բառ) ևն։

• Klaproth, Asia pol. 102 գերմ. kurz, պրս. chord, լտ. curtus հոմանիշների տաւ. curto. scarzo, ռուս. краткiи։ Տէրվ. Altarm. 30 հյ. կուրտ բառի հետ նոյն է դնում։ Նոյն, Նախալ. 70 հնխ. kart «կտրել, կոտրել» արմատի տակ դնում է սանս. kart, լիթ. kirtau «կըտ-րել», հյ. կարճ, կրճատել, կուրտ, կըրտ-ներ, լտ. curtus։ Եազրճեան, Արևելք 1884 նոյ. 16 սանս. varjayāmi ձևից։ Հիւնք. քերծուլ բայից է հանում։ Հիւբշ. 459 մերժում է կցել յն. ϰολοβός, ϰιλ.βόω «կարճ, կարճել» բառերին, Pez dersen, Հայ. դր. լեզ. 76 կապ չունի լտ. curtus «կարճ» բառի հետ։ (Այս-պէս նաև Walde 216, Pokorny II. էջ 580)։ Patrubány ՀԱ 1908, 187 դնում է կտրել բայից, իբր կտր>կրտ>կարտ >կարճ։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 288 նոյն ընդ քարձ։ Մառ ЗВО 1925, 799 և 801 ռուս. korot և գերմ. kurz ձևե-րի հետ։ Պատահական նմանութիւն ու-նի արաբ. [arabic word] qard «կարճ» (Կամուս-թրք. թրգմ. Ա. 669)։ Պատահական են թերևս նաև վրաց. դակարծախեբա «տափատի վարի ծայրը նեղացնել», կրեճա, գակրենա «խուզել, ածիլել, փոքրել զհերս»։

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Ոզմ. Սլմ. Տփ. կարճ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարջ, Ասլ. գարջ (գարժ, գարշ), Սվեդ. գարջ, Տիգ. գmրջ, Մկ. Մրղ. Ջղ. Վն. կառճ, Ալշ. Մշ. կառջ, Հմշ. գայջ, Զթ. գ'mյջ, գ'mրջ, Ագլ. կօռճ։ Նոր բառեր են կարճակոթիկ, կարճակող, կարճաղագ, կարճաթաթիկ, կար-ճատոտիկ, կարճարև, կարճաւուն, կարճիկ. կարճուկ, կարճճուկ, կարճլիկ։

NBHL (7)

Առ հայրն յովհաննէս կարճն։ Երանելւոյն յովհաննու կարճին. (Վրք. հց. ՟Ժ՟Ը. եւ ՟Ժ՟Է։)

Ի կարճ բանից։ Կարճ բանիւ. (Ոսկ. յհ.։ Խոսր.։ Շ. բարձր. եւ Շ. մտթ.։)

Ընթանալով ասեն զբանն, եւ կարճ զիրսն ծանուցանեն. (Ոսկ. յհ. ՟Ա. 18։)

Ոչ առաջնորդեաց նոցա ընդ կարճոյ ճանապարհն. (Ել. ՟Ժ՟Գ. 17։)

Ի կարճոյ հնարեցաւ վախճան նոցա. (Իմ. ՟Ժ՟Դ. 14։)

Ի կարճոյ նշանակել, կամ յիշել, կամ յիշեցուցանել. (Նախ. ՟Բ. Մակ.։)

Կարճ ի կարճոյ ցուցանել, լսել, ասել, գրել. (՟Բ. Մակ. ՟Բ. 24։ ՟Գ. Մակ. ՟Գ. 5։ Եփր. եբր.։ Գծ. ՟Ի՟Դ. 4։ Կոչ. ՟Ժ՟Զ։ Խոր. ՟Բ. 1։)


Կարմիր, մրոյ, մրով, մրաւ

adj. s.

red;
rubicund, ruddy, rosy;
red, red colour, vermilion.

Etymologies (5)

• , ո հլ. (յետնաբար նաև ի-ա հլ.) «կարմիր» ՍԳր. «կարմիր գոյնով բան, ծիրանի, որդան կարմիր» ՍԳը. «ոսկի դը-րամ» Անսիզք 31, Վրդ. պտմ. էջ 162. Հա-յել. 17. -որից կարմրանալ ՍԳր. Եզն. կարմ-րացուցանել Իմ. ժգ. 14. Ոսկ. ա. կոր. Եզն։ կարմրութիւն Ես. կգ. 1. կարմրագոյն Ղևտ. ժգ. 43. կարմրադեղձ Ագաթ. կարմրախնձոր Ագաթ. կարմրայտ Եւս. քր. ծայրակարմիր Բ. մակ. ժ. 28. շիկակարմիր Ել. իզ. 14 Բուզ. նոր բառեր են դեղնակարմիր, կարմ. րաթշիկ, կարմրամորթ, կարմրերես, կար-մըրուկ ևն։

• -Պհլ. *karmir հոմանիշից, որ իրանեան գրականութեան մէջ աւանդուած չէր և վեր-ջերս միայն երևան եկաւ (տե՛ս Gauthiot, Gram, sogd. 143 և MSL 17, 247) սոգդիա-ևան krm'yr (կարդա՛ karmir) «կարմիր» ձևով։ (Բայց ըստ Մարքվարտ (անձնական) կայ պհլ. [syriac word] ︎ kalmīr «կարմիր»)։ Նոյ-նից փոխառեալ է նաև եբր. [hebrew word] karmil «որդանի կարմիր գոյնը և նրանով ներկուած բան». հմմտ. նաև սանս. kirmira։ Բոլորի արմատն է պրս. [arabic word] kirm, զնդ. kərəma (?), տանս. krmi «որդ», որի ցեղա-կիցներն են ալբան. krum, krimp, իռլ. cruim, լիթ. kirmis, հպրուս. girmis «որդ», ընդհանուր նախաձևը հնխ. q'rmi-։ «Որդ> կարմիր» նշանակութեան զարգացման պատ-ճառն այն է, որ հին ժամանակ ծիրանի կարմիր գոյնը պատրաստում էին մի տե-սակ որդից (coccus ilicis կամ coccus polo-hicus), որ կաղնի ծառի վրայ աճող մի մակաբոյծ էր։ Հմմտ. ուրիշ լեզուներից նշանակութեան նոյնպիսի զարգացմամբ՝ յն. ϰὄϰϰος «որդ» և ϰὸϰϰινος «կարմիր», հսլ. čirmi «որդ» և čruminu «կարմիր», լտ. ver-mis «որդ» և vermiculus «որդան»>իտալ. vermiglio, ֆրանս. vermeil «կարմիր», հսլ. *v'rmi «որդ» և ուկր. vermjanyj «կարմիր», հպրուս. wormyan «կարմիր»։ Այնուհետև իրանեան բառը տարածուեց Արևելք և Արև-մուտք (Եւրոպա մտաւ արաբների միջոցով) հՍմտ. թրք. [arabic word] qərməz «որդան», qər-məzə «կարմիր», քրդ. kərməz, արաբ. kir-miz, kirmizi, սպան. alquermes, ֆրանս. μermèა ետաւ. carmesino. գերմ. Karmesin, լեհ. kiermes, alkiermes, բուլգար. hrimiz, սերբ. grimis, ռուս. кармазинъ, միջին հյ. խրմզի, ղըրմըզի «ծիրանի», գործածական յետին ռամիկ լեզուի մէջ, ինչ. Կոստ. երզն. էջ 114, 120 ևն (Boisacq 245, 844, Berne-ker 169, 490)։-Հիւբշ. 167։

• Schrōder, Thesaur. 45 դրաւ եբրայե-ռեռէնիս փոխառեալ։ Klapr. As. pol. 104 թրք. qərməzə, սլ. čermno, գերմ. Karmin, ֆրանս. cramoisi բառերի հետ։ ՆՀԲ յիշում է եբր. գարմիլ, թրք. գըրմը-զը, ռուս. չէ՛րմնի։ Tychsen, և սրան հե-տևելով Hüllmann, Städtewesen des Mittelalters I. էջ 249 կարմիր որդանը համարում են հայկական արտադրոէϰ ռեւն։ Սոանց հակառակ Pott, Kurdische Studien ZKM 1842, էջ 41 համարում է հնդկական, համեմատելով պրս. kirm, քրդ. kermi, բուխար. girm, տանս. krmi, գնչ. kirmo, նաև քրդ. krmes, պրս. kirmiz ևն ձևերի հետ։ Böttich. Rudim. 44, 143 տանս. krmi, եբր. karmil ձևերի հետ։ Նոյն ZDMG 1850, 356 և Lag. Urgesch. 774, Pic-tet I, 418 սնս. brmi։ Müller WZKM 8 (թրգմ. ՀԱ 1894, 294) փոխառեալ հնդկերէնից։ Հիւնք. թրք. գըրմըզը, եբր.

• ԳՒՌ.-Առլ. Այշ. Ախց. Երև. Կր. Մկ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կարմիր, Ասլ. Խրբ. Հմշ Ննխ. Պլ. Ռ. Սեբ. գարմիր, Տիգ. գmրմիր, Ոզմ. կարմէր, Մրղ. կառմըիր, Սչ. գարմեր, Սվեդ. գ'արմէր, Յղ. կm՛րմիւր, Գոր. Ղրբ. Շմ. կ'mրմիւր, Ղրբ. կ'mմբիւր, Զթ. գայմը՛յ, գարմը՛ր, Հճ. գայմիյ։ Նոր բառեր են կար-միրկեկ, կարմրաւուն, կարմրահող, կարմը-ւաշ, կարմրենի, կարմրճտիլ, կարմրոշիկ, կարմրոտիլ, կարմրաչք, կարմրաժեռ, կար-մըրակոլել ևն։

• ՓՈԽ.-Վրաց. լազ. կալմախա «կարմրա-խայտ ձուկը» ըստ Մառ, Гpaм. ч'aнcкaгo яз. էջ 151 փոխառեալ է հյ. կարմրախայտ բառից։ (Այս բառը գործածած է արդէն Մագ. թղ. թ, ժա)։

NBHL (7)

եբր. գարմիլ, սուֆ. թ. գըրմըղը, գըզըլ. դաղմ. չէ՛րմնի. ἑρυθρός, πυρρός, πυρράκις ruber, rufus, rubicundus, flavus κόκκινος coccineus, cocco tinctus. Գեղեցիկն ի գոյնս, շէկ. վարդագոյն, ոսկեգոյն. խարտեաշ, աշխէտ. կարմիր, կարմրուկ.

Լար կարմիր. նշան կարմիր. հանդերձ կարմիր։ Բրդով կարմրով։ Կարմիր (անուանեալ) ծովն։ Վասն է՞ր կարմիր են ձոձք խո։ Ետես զջուրսն կարմիր իբրեւ զարիւն։ Էր կարմիր, եւ աչօք գեղեցիկ. եւ այլն։

ԿԱՐՄԻՐ. գ. κόκκινον coccinum. Նիւթ ներկեալ ընտիր կարմրով. Ներկ կարմիր. որդն կամ որդան կարմիր. որպէս եւ Կրկին կարմիր ասի՝ ըստ յն. κόκκανον διπλοῦν coccinum bis tinctum, bibaphum որպէս եւ κεκλωσμένος , ըստ ոմանց է կրկին ներկեալն կարմրով, եւ ըստ այլոց կրկին ոլորեալն.

Կապեաց կարմիր ի ձեռին նորա։ Կարմիր զգենուլ։ Կարմիրս զգեցուցանել։ Առցէ զոպայ, եւ կարմիր։ Գործեալ զծիրանի, եւ զկարմիր։ Կարմիր կրկին։ Ի կարմրոյ կրկնելոյ։ Ի կարմրոյ, եւ ի բեհեզոյ։ Ի կարմրոյ մանելոյ։ Կարմրովն ներկելով.եւ այլն։

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ կոչի ռամկօրէն չորրորդ կիրակէն յինանց.

այլ Ծերենց Գրիգոր ի Գանձարանի վասն Նոր կիրակէի ասէ.

Կարմիր անուանի օրս այս նազելի, զի տէրն երեւի՝ որպէս ի զատկի օրըն կիրակի։ Եւ այն զի կոչի՝ կարմիր կիրակի, եւ յոյժ պատշաճի, զի արեամբ ծաղկի ծաղկի (յիսուսի, եւ սրբոց նորա. ըստ որոյ աստուածաբանն ունի ճառ ի նոր կիրակէ, եւ ի յիշատակ սրբոյն մամասայ)։