Entries' title containing ց : 4881 Results

Քաղցկեղ, ի

s.

cancer, gangrene, mortification, impetigo, moist tetter.

Etymologies (3)

• «կերցաւ, խոլխեցգետնի հի-ւանդութիւնը» Բ. տիմ. բ. 17. Եփր. բ. տիմ. 252 Նառ. «որրիւն» Ղևտ. իա. 20. գրուած է նաև քարցկեղ, քարծկեղ, քաղցրկեղ, ո-րոնց մէջ առաջին ղ ձայնը յառաջացած է երկրորդի տտրանմանութեամբ։-Քարծկեղ ձևն ունի յատկապէս Գադիան. որ և բեե-նում է «կերիոն», այն է յն. ϰηριον «մի տե-ռաև քաղցկեղ»։

• = Բարդուած է քաղց և կեղ բառերից, ճիշտ ինչպէս գւռ. կերցաւ հոմանիշը կամ վրաց. მჭამელი մճամելի «քաղցկեղ» < ჭამა ճամա «ուտել» բայից։

• Քաղցկեղ բառը ուղիղ մեկնեց նախ Վարդան Յունանեան, Ձեռբածութ. 1671, էջ 342, յետոյ ՀՀԲ, Աւետիքեան, Մեկն, թղ. պօղ. Գ. 571, ՆՀԲ. Տէրվ. Altarm. 39 և վերջին անգամ Meillet MSL 18, 251։-Իսկ քարծկեղ, որ ըստ ՆՀԲ է «քաղցկեղ», ՀԲուս. § 628 և § 3170 հա-մարում է «գերիոն բոյսը». տխալ հաս-

NBHL (4)

γάγγραινα gangraena. Որպէս թէ քաղցեալ կեղ. բայց գրի եւ Քարցկեզ. Խոլխեցգետին. պալար՝ որ անյագ ճարակի ի մարմնի.

Ըստ ճարակօղն քաղցկեղի. (Նար. ՟Ժ՟Ը։)

Եւ λειχήν impetigo, scabries saniosa. Որքինոտ կամ երքոյնոտ. կեղ եռացեալ՝ պէսպէս օրինակաւ.

Այր՝ յորում իցէ քոս, կամ քաղցկեղ (կամ քարցկեղ). (Ղեւտ. ՟Ի՟Ա. 20։)


Քաղցնում, եայ

vn. fig.

to feel hungry, to by hungry, famished;
to hunger after, to thirst for, to by greedy of, thirsty or eager for.

NBHL (4)

πεινάω, πεινέω esurio, famelicus sum. որ եւ ՔԱՂՑԵՆԱԼ, ՔԱՂՑԱՆԱԼ, ՔԱՂՑԵԼ. Կրել զքաղց. նօթի լինել. սովիլ. նմանութեամբ. Կարօտիլ. ցանկալ անյագաբար. անօթեինալ.

Մեծամեծք աղքատացն, եւ քաղցեան։ Թէ քաղցեայց, քեզ ինչ ոչ ասացից։ Անձն գործատեաց քաղցիցէ։ Իբրեւ քաղցիցէք, տրտմեսջիք։ Ոչ քաղցիցեն, եւ ոչ ծարաւեսցին։ Որ ծառայենն ինձ՝ կերիցեն, եւ դուք քաղցիջիք։ Հացիւ ոչ քաղցիցուք։ Քաղցեաք եւ ծարաւեցաք։ Եթէ քաղցեալ է թշնամին քո, կերակրեա՛ զնա, կամ հա՛ս տուր նմա։ Յագեցոյց զանձինս քաղցեալս։ Այն է հանգիստ քաղցելոյն։ Բրդեա՛ քաղցելոց զհաց քո։ իբրեւ արջ քաղցեալ.եւ այլն։

Քաղցեաւ ըստ մեզ. եւ քաղցնլովն ո՛չ ըստ մեզ՝ առ յագեցութիւն երկնային բարութեանն զմեզ փոխաբերեաց։ Քաղցնում ուտել զմարմինդ. (Յհ. իմ. երեւ.։ Լմբ. սղ.։)

Քաղցիցո՛ւք ո՛վ եղբարք, եւ ծարաւեսցուք. (Վրք. հց. ՟Դ։)


Քաղցու, ոյ

s. adj.

mast, new wine;
full of or drunk with new wine.

NBHL (4)

γλεῦκος (որ է քաղցիկ). mustum, vinum recens. Խազմուզ. արիւն խաղողոյ այն ինչ քամեալ. Նոր գինի չեւ քաջ եռացեա. օշարակ եւ ըմպելի քաղցր՝ միանգամայն եւ մրմրուկ. ... մուստար. (լտ. մուսդում ).

Իբրեւ զտիկ քաղցուոյ կապեալ եռայ. (Յոբ. ՟Լ՟Բ. 19։)

Հին տիկքն ոչ կարեն հանդուրժել ուժգնութեան քաղցուոյն. (Երզն. մտթ.։)

Գղեւկոս, քաղցու. (Գաղիան.։)


Քաղցուենի, նւոյ, նեաց

adj.

sweet;
gentle.

NBHL (3)

ՔԱՂՑՈՒԵՆԻ գրի եւ ՔԱՂՑՈՒԱՅՆԻ. Քաղցենի. քաղցրաւենի. քաղցրահամ. քաղցրիկ. անոյշ.

Օգտի թզենին քաղցուենի ի կատաղի թզենւոյ անտի։ Սէր երկայնամիտ է, եւ քաղցուենի։ Ո՛ղջ լեր ինձ որդի՛ քաղցուենի. (Վեցօր. ՟Է։ Մեծբ. ՟Ժ՟Թ։ Պտմ. աղեքս.։)

համարձա՛կ է ինձ զկնի իմ եկողացն քաղցուայնի յուսովն սրտառուչ լինել զկնի զօրավարիս. (Տօնակ.։)


Քաղցութիւն, ութեան

s.

cf. Քաղցումն.

NBHL (3)

ՔԱՂՑՈՒԹԻՒՆ ՔԱՂՑՈՒՄՆ. Քաղց. քաղցնուլն. անօթութիւն.

Զորովայն քո լցցես դուլիութեամբ վասն քաղցութեան իւրոյ։ Ի վերայ քաղցութեան հանգեաւ (կամ յագեաւ), եւ աշխատութեամբ վաստակեցաւ, եւ քնով տկարացա. (Եփր. օրին. եւ Եփր. համաբ. ստէպ։)

Կարօղ է զքաղացութիւն իւր դարձուցանել ի լիութիւն։ Պարարիցէք սովաւ զքաղցումն նորա ըստ հոգւոյ. (Շ. մտթ. եւ Շ. ՟ա. պետ. ՟Ի՟Ա։)


Քաղցումն, ման

s.

hunger.

NBHL (3)

ՔԱՂՑՈՒԹԻՒՆ ՔԱՂՑՈՒՄՆ. Քաղց. քաղցնուլն. անօթութիւն.

Զորովայն քո լցցես դուլիութեամբ վասն քաղցութեան իւրոյ։ Ի վերայ քաղցութեան հանգեաւ (կամ յագեաւ), եւ աշխատութեամբ վաստակեցաւ, եւ քնով տկարացա. (Եփր. օրին. եւ Եփր. համաբ. ստէպ։)

Կարօղ է զքաղացութիւն իւր դարձուցանել ի լիութիւն։ Պարարիցէք սովաւ զքաղցումն նորա ըստ հոգւոյ. (Շ. մտթ. եւ Շ. ՟ա. պետ. ՟Ի՟Ա։)


Քաղցուցանեմ, ուցի

va.

cf. Քաղցեցուցանեմ.


Քաղցր, ցու, քաղցունք, ունց

adj. s. adv.

sweet, delicious;
mild, pleasant, agreeable, charming, amiable, affable, dear, be loved;
sweetness, honey;
— or —ցունս, sweetly, softy, gently, pleasantly, nicely;
— հայեցուածք, mild, looking;
— բնաւորութիւն, good temperedness;
— բարք, gentle manners;
— յիշատակ, pleasing remembrance;
— է տեսանել, it is pleasant to see;
— է նեաց, it is a pleasure for them to;
— է ինձ, I should like;
— էր մեզ տեսանել, we saw with pleasure.

Etymologies (5)

• (-ցու, -ցունք, -ցունց, -ցուք. յետին են -ցրի, -ցուի, -ցրունք) «անուշ. համեղ» ՍԳր. բառս տալիս է հարիւրի չափ ածանցներ, որոնց մէջ ներկայանում է եր-կու ձևով. 1. քաղցր, ինչ. քաղցրանալ ՍԳր. քաղցրացուցանել ՍԳր. Եզն. Ագաթ. քաղց-րաբան Կոչ. Եւագր. քաղցրալից Ոսկ. մ. գ. 17. քաղցրուսոյց Կորիւն. Ագաթ. քաղզրուտ Եփր. ասաց. Նիկ. (Յուշարձան 206).-2. քաղց-. ինչ. քաղցու «նորաքամ գինի, շիրա» Յոբ. լբ. 19. քաղցոալից Գծ. բ. 13. քաղցու-ենի «քաղցր պտուղ տուող (ծառ)» Վեցօր. 99. Մծբ. ևն։ Նոր բառեր են քաղցրաբոյր. քաղցրադաշնակ, քաղցրալեզու, քաղցրօղի ըç,

• = Այս գաղափարի համար հնդևրոպական լեզուները ներկայացնում են երեք տարբեր ռառ, որոնք են. 1) հնխ. dlkú-? որի ժա-հանգներն են յն. γλυϰός և լտ. dulcis «քաղցր». 2) հնխ. suād-, որից ունինք աանս svādú-, յն. ἠδός, դոր. ἀδός, լտ. suā-vis (<*suaduls), հսաքս. swōti, հբգ. suozi, անգսք. swέte, հհիւս. sotr, գոթ. suts, գերմ. súss, անգլ. sweet, հոլլ. zoeh «քաղցր». *) հնխ. saldu-, որից յառաջանում են միայն լիթ. saldus, լեթթ. salds, հսլ. šladuku, լեհ. slodki, ուկր. soiodkyǰ, ռուս. cладкiи «քաղցր»։ Սրանցից երեքն էլ մօ-տենում են մեր բառին, բայց ո՛չ մէկը չի ծածկում նրան, որ ըստ ձևի պահանջում է հնխ. sul-sk-։ Այս պատճառաւ էլ զանագան քննիչներ վերի ձևերը զանազան փոփռևու-թեանց ենթարկելով՝ ուզում են հասցնել նրան։ Այս փորձերի մասին տե՛ս տակը։ Երրորդ խմբի saldu-ձևը յառաջանում է հնխ. sāld-«աղ» բառից (ինչպէտ հյ. աղ և աղու), որ տալիս է հյ. աղ, աղտ, և հետ-ևաբար գործ չունի քաղցր բառի կազմու-թեան հետ։

• ՆՀԲ քաղց բառից (յոր լինի քաղզ. նուլ իբր յախորժահամ)։ Müller SWAW 38, 581, նաև 40, 4 և 41, 12, Kuhns u. Schl. Btrg. 3, 84 ևն կցում է սանս.

• svādu, լիթ. svaldus, յն. ἠδός, հսլ. šladúku, զնդ. xvāstra ևն հոմանիշ-ների հետ։ Lag. Ges. Abhnd. 31 հմմտ. զնդ. xvarəǰišta «քաղցրակեր»։ Պատկ., Изcлeд. և Տէրվ. Altarm. 65, Նախալ. 115 svādu ընտանիքի հետ։-Հիւբշ. Arm. Stud. § 287 քննում է զնդ. xva-rəz-išta ձևը, որ մեկնւում է «արմաւ (պհլ. թրգմ.), տննդառատ (Darmeste-ter), համեղագոյն (Ueldner). բայց սրա դէմ սպասելի էր հյ. *քաղձր կամ *քաղծր։ Տէրվ. Պատկեր 1891, էջ 331-4 հնխ. svadu ձևից։ Հիւնք. քա-ցախ բառից։ Müller WZKM 1895, 381 պրս. [arabic word] xvālīdan, հպրս, uwar-du, պրս. xvāl «համեղ» բառի հետ։ Հիզբշ. 502 մերժում է թէ՛ զնդ. xvaгəz-ièta «համնեռառոյն» և թէ՛ պրտ. xval ձևերը։ Այստեղ յիշատակւում է նաև Bartholomae-ի մէկ անձնական կար-ծիքը, որով քաղցր. <հնխ. svlk'hu-, իբր երկրորդ ձև զնդ. *xvərəzu-<հնխ. svlg'hu-բառի դէմ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 151 քաղց բառի հետ։ Schet-telowitz BВ 28, 290 լտ. dulcis ձևի հետ՝ իբր հնխ. dulk'u-(յիշում է Walde 246, շատ կասկածելի է համարում Boisacq 151 ծան., չի ընդունում Po-korny 1, 816)։ Patrubány ՀԱ 1908, 154 յն. ϰαλέω, լտ. calo, հբգ. halōn, գերմ. -holén բառերի հետ՝ իբր «հրա-ւիրական»։ Petersson, Ar. u. Arm. Stud. 46 չի ընդունում Scheftelovitz-ի առաջարկած *dulk'u-նախաձևը որ պիտի տար հյ. *կղս-, և նրա փոխա-րէն դնում է *dlk-s-k'u-, որ հենց նա-խալեզւում շրջուած դարձած էր *kld-s-k'u-, որից էլ քաղցր։ oštir, Btrg, ala-rod. 45 բասկ. galtz «աղ» բառի հետ է կցում։

• ԳՒՌ.-եռև. Ղրբ. Մրդ. Շմ. Սլմ. Տփ. քախցր, Տիգ. քmխցր, Մշ. քաղծր, Ալշ. քախ-ծըր, Մկ. Վն. ք'ախցր, Սչ. քախցրը, քրախցը, Ջղ. քոխցր, Զթ. քօ՛խցրը, քո՛խցրը, Ագլ. քուխցր, Սվեդ. քիւխցր, Հճ. քոխց, քօցխ, Խրբ. քարս, Բ. քառս (հաղորդեց Յովհ. Մա-նուէլեան).-Խտջ. քախցու «շիրա».-նոր բառեր են քաղցրփայտ, քաղցրիլ, քաղցրու-իլ, քաղցրումեղց (քաղց-մաղց), քաղցրա-խում, քաղցրակողինձ, քաղցրաշէն, քաղցրէ-ղէն։

NBHL (23)

γλυκύς dulcis ἠδύς, χρηστός suavis, jucundus, frugalis, utilis, probus, opimus, clemens, bonus, benignus. Անոյշ. համեղ. յոր լինի քաղցնուլ իբր յախորժահամ. նմանութեամբ՝ ախորժելի, հաճոյական. ցանկալի. հեշտալի. դիւրիչ. լաւ. ընտիր. գեղեցիկ. քաղցրաբարոյ. բարի, եւ բարերար, եւ այլն. քաղցր, անուշ.

Ի կերչէ ել կերակուր, եւ ի հզօրէ ել քաղցր։ Որպէս զի քաղցր են ի քիմս իմ բանք քո, քան զմեղր բերանոյ իմոյ։ Անձին կարօտելոյ եւ դառն իբրեւ զքաղցր թուի։ Պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։ Յոյժ քաղցր թզոյ։ Իբրեւ զթուզ քաղցր։ Կերա՛յք եւ արբէ՛ք զպարարտս եւ զքաղցունս. յն. զքաղցութիւնս. (եւ այլն։)

Քաղցր է տէր։ Դու միայն թագաւոր քաղցր։ Քաղցր է ողորմութիւն քո։ Քաղցր եղիցի նմա օրհնութիւն իմ։ Քաղցր քուն է ծառայի։ Քաղցր այր ողորմի, եւ տայ փոխ։ Քաղցր եւ բարերար եւ սիրելի էի զօրաց իմոց։ Առ քաղցր հեբրայեցիս ողջոյն յոյժ։ Որ քաղցր են բանիւք։ Ապականեն զբարս քաղցունս բանք չարք. եւ այլն։ Հեշտ եւ սիրելի ամենայնի, որպէս այնպիսին բժշկութիւն բուռն կրիցն լինելով, անուանեցաւ քաղցր. (Պղատ. տիմ.։)

Քաղցր եւ դառն ասի, որ համահամ քմացն ճանաչի։ Քաղցր եւ անուշ բարեօք լի է։ Յորդ եւ քաղցր անձկաւ փափաքելով։ Քաղցր խոնարհութեամբ։ Որ փոխեն զքաղցր ժամանակ խնամոց նորա ի դառն հատուցումն։ Ազգ գազանաց պէսպէս բնութեամբ՝ քաղցունք եւ դառինք. (Յճխ.։)

Վեհն ի տկարէն ընդոտնի, տեղի յարդարէ ուժգինն՝ քաղցուն (հեզոյն). (Նար. մծբ.։)

Ամենայն ումեք իւր սովորութիւն քաղցր է։ Բազումք են քաղցունք եւ հանդարտք։ Քաղցունս ապա յօրինէ յայս. (Ոսկ. յհ. ՟Բ. 18. 30։)

Արդար էր, այսինքն հեզ եւ քաղցր. (Շ. մտթ.։)

որում ցանկացեալ ոմն ի սրբոցն՝ ասէ. ա՛ղցր է արեւ յետ ամպոց, որպէս եւ քաղցր է հանգիստ յետ աշխատութեան. (քԱրծր. ՟Ե. 3։)

Պատառէ զքաղցր ակօսս. (Ածաբ. նոր կիր.։)

Կենադանի երկրին, զոր քաղցունքն ժառանգեն. (Նախ. առակ.։)

Արբուսցէ առատութեամբ հոսանացն քաղցունց։ Այս զձեզ քաղցունս արասցէ եւ ուղղափառագոյնս. (Սարկ. աղ.։ Առ որս.։)

Զի եւ համբակագունիցն առաջնորդք բարուց քաղցունց լինիցին. (Պղատ. օրին. ՟Բ։)

Ո՞ր է լաւագոյն, բնակել առքաղցունս քաղաքացիս, եթէ առ չարս. (Պղատ. սոկր.։)

ՔԱՂՑՐ գ. որպէս Քաղցրութիւն, կամ մեղր.

Ռետինդ քաղցու (այսինքն քաղցրութեան), ռամ հոգւոյս արբո՛ Իբր դառնութիւն եդեալ ընդ քաղցու. (Ժմ.։ Նար. ՟Ձ՟Բ։)

Յովհաննէս մարախով եւ վայրենի քաղցու կերակրեալ լինէր. (Լաստ. ՟Զ։)

ՔԱՂՑՐ. մ. ՔԱՂՑՈՒՆՍ. իբր Քազցրութեամբ. անո՛ւշ անուշ.

Քաղցր ի քուն լիցիս (կամ քունեսցես). (Առակ. ՟Ի՟Գ. 24։)

Դառնաբեր վիժանք հոգւոյն քաղցո՛ւնս բզխեսցեն. (Շ. տաղ խաչի.։)

Ճանապարհ բարւոյ եւ քաղցրի. (Լմբ. սղ. յռջբ։)

անձրեւս քաղցրունս եւ շահեկանս շնորհեսցես նոցա. (Ճ. ՟Ժ.։)

Յերկաքանչիւրոցն յարձակեալ՝ ի քաղցրնոցն եւ ի տրտմականացն. (Ոսկ. յհ. ՟Բ. 30։ Չարութիւն դառնին՝ ընդդէմ էր ողորմութեանն քաղցրոցն. Եփր. համաբ.։)

Սպիատակին է սպիտակագոյն, եւ քաղցութիւն դարձեալ (ի) հաւասարութիւն՝ այլ քաղցրագոյն. (Բրս. ապաշխ.։)


Քաղցրաբաժակ

adj.

bearing sweet wine.

NBHL (2)

Բազմոստեան տնկոյն ծաղկաւէտ ճիռն օրհնութեան եւ քաղցրաբաժակ. (Ճ. ՟Ը.։)

Որ բերէ յիւրմէ զքաղցր բաժակ, այս ինքն զգինի ընտիր.


Քաղցրաբան, ից

adj.

sweet-spoken, mealymouthed, smooth-tongued;
flattering.

NBHL (3)

χρηστολόγος suaviloquus, blandiloquus. Ոյր բանն քաղցր է ի լսելիս. քաղցրախօս. եւ Որ ինչ հայի ի քաղցրաբանութիւն.

Մեծիմաստ եւ քաղցրաբան։ զքաղցրաբանսն՝ որ զլսելիսն կախարդեն։ իբրեւ տեսանեն զձեզ քաղցրաբանս, չարախօսեն զձէնջ իբրեւ զմոգաց եւ զպատրողաց։ Յունկն քո քաղցրաբանք են (չարքն). որպէս որոգայթն թռչնոց. (Յհ. կթ.։ Սարգ. յկ. ՟Ը. եւ Սարգ. ՟ա. պ. ՟Ը։ Լմբ. առակ.։)

Քաղցրաբան րանւք մի՛ ձկտիր։ Մի՛ իցէ թէ հայեսցիս ի նորա քաղցրաբան պատճուճանս։ Քաղցրաբան օրհնութեամբ. (Եւագր. ՟Ժ։ Կոչ. ՟Զ։ Գէ. ես.։)


Քաղցրաբանութիւն, ութեան

s.

sweet tongue, kind things, honeyed, fine or soft words, flattering discourse, flattery, wheedling, blarney.

NBHL (8)

χρηστολογία suavis sermo, blandiloquentia. Բան քաղցր՝ ամոքիչ ի բարին, կամ հրապուրիչ ի չար անդր. անուշ խօսք, անուշ լեզու.

ունիցիք բանս քաղցրունս ... քաղցրաբանութեամբն կակղացուցանէ ... քաղցրաբանութեամբ շահել զամենեսեան. (Սարգ. ՟ա. պ. ՟Ը։)

Լսէր զքաղցրարանութիւնն եւ զշնորհալի բանս երանելոյն. (Փարպ.։)

Քաղցրաբանութեամբ եւ օրհնութեամբ պատրեն զսիրտս անմեղաց. (Հռ. ՟Դ՟Զ. 18։)

Զկեղծաւոր քաղցրաբանութիւն նոցա յանդիմանելով. (Խոր. ՟Գ. 65։)

Ի դէպ է ի հասակակցացն պատրիլ, եւ ի քաղցրաբանութենէն մոլորիլ ... Քաղցրաբանութեամբ ասէ ջանան արբուցանել քեզ հրապոյրս պղտորս. (Լմբ. առակ.։)

Եւ որպէս Քաղցրաձայնութիւն, մեղեդի.

Ալէլուն քաջահնչօղ ձայնիւ զհրեշտակացն քաղցրաբանութեանն օրհնաբանութիւնսն նշանակէ. (Յհ. իմ. եկեղ.։)


Քաղցրաբար

adv.

sweetly, softly, gently, mildly.

NBHL (2)

Քաղցրութեամբ. քա՛ղցր. անուշութենով.

Քաղցրաբար խօսէր ընդ նոսա. (Ոսկ. յհ. ՟Բ. 22։)


Քաղցրաբարբառ

adj.

honeytongued;
sweet-voiced, melodiously singing.

NBHL (10)

մ. ἠδύφωνος dulcisonus. Քաղցրաձայն. եւ ախորժալուր. հեշտալի. եւ քաղցր բարբառով՝ ձայնիւ կամ լեզուաւ.

իբրեւ զձայն երգոց քաղցրաբարբառ յօրինելոց. (Եզեկ. ՟Լ՟Գ. 32։)

Ո՛վ սուբր վկայ Քրիստոսի՝ քաղցրաբարբառդ մինաս։ Աղաւնի՛ քաղցրաբարբառ՝ հեզաբանեալ զտէր Յիսուս. (Շար.)

Անտոն՝ զարդ անապատի քաղցրաբարբառ սաղմոսերգող. (Տաղ.։)

Ձօնեսցո՛ւք ձայն մաքուր ընծայից քաղցրաբարբառ բանից օրհնութեամբ. (Նար. խչ.։)

Լսել զքաղցրաբարբառ բանս քո։ Քաղցրաբաղբառ աստուածախօս բանիւքն. (ՃՃ.։)

Քաղցրաբարբառ աւետեաց հնչումն. (Խոր. հռիփս.)

Լսել զքաղցրաբարբառ եւ յորդառատ վարդապետութիւն նորա. (Վրք. ոսկ.։)

Վասն քաղցրաբարբառ լսելոյ սմա զահտւոր զձայնն. (Մաշտ.։)

Բարերար միածնի քո քաղցրաբարբառեալ. լաւ եւս է ընթեռնոլ ըստ տպ. քա՛ղցր բարբառեալ։


Քաղցրաբարոյ, ից

adj.

sweet or goodtempered, affable, condescending.

NBHL (2)

Քաղցր բարոյիւք կամ բարուք.

Քաղցրաբարոյ իշխանն աշոտ. հեզն, եւ ամենայն բարեօք յղացեալն. (Արծր. ՟Դ. 4։)


Քաղցրաբարութիւն, ութեան

s.

good-temperedness, mildness, meekness.

NBHL (2)

որպէս Քաղցրաբարոյութիւն. հեզութիւն. ցածութիւն.

Քաղցրաբարութեան առաւելութիւն ցուցեալ Տկարութիւն զխոնարհութիւն եւ զքաղցրաբարութիւն ուսուցանէ. (Փիլ. յովն.։ Յճխ. ՟Է։)


Քաղցրաբեր

adj.

bearing sweets, producing agreeable fruits.

NBHL (3)

Որ բերէ յիւրմէ զքաղցրութիւն. ունօղ զքաղցր բերս կամ զպտուղս.

թէպէտ դառնաբերք լինին, եւ թէպէտ քաղցրաբերք։ Թէպէտ դառնաբեր, թէպէտ քաղցրաբեր։ Ի պաղոյն ծառն ճանաչի, եթէ քաղցրաբեր է, եթէ դառնաբեր։ Տունկն ի բոսոյ քաղցրաբեր, եւ պտուղն ի բարուց դառնաբեր։ արմաւենի քաղցրաբեր՝ արդարութեան պաղովք. (Ագաթ.։ Նար. երգ.։ Սարգ. յկ. ՟Թ։ Կոչ. ՟Բ։ Երզն. լս.։)

Որ յառաջ փայտք էին անպտուղք, պտղաբերք եղեն հաւատովք. եւ դառնաբերքն եւ փշաբերքն՝ քաղցրաբերք եւ անուշահոտք առաքինութեամբք. (Գէ. ես.։)


Քաղցրաբոյր

adj.

sweet-smelling, osoriferous, sweet-scented, fragrant.


Քաղցրաբուխ

adj.

mellifluous, sweet.


Քաղցրալից

adj.

full of sweetness.

NBHL (2)

Քաղցրութեամբ լցեալ.

Քաղցրալից բարբառք խրատուց։ Հեշտալուր բանիւք եւ քաղցրալից։ Լի քաղցրալից յուսով. (Յճխ. ՟Ժ՟Թ։ Պիտ.։ Ոսկ. մ. ՟Գ. 17։)


Քաղցրալուր

adj.

agreeable, sweet to the ear, gentle, docile, submissive.

NBHL (9)

Քաղցրութեամբ լսօղ. ունկնդիր հեզ, դիւրալուր.

Քաղցրալուր եւ հեզ թագաւորս։ Աստուածածին մարիամ՝ հեզ եւ քաղցրալուր՝ որոց առ քեզն յուսան։ Որ ես քաղցրալուր գրաւ աշխարհի. (Լմբ. պտրգ. եւ վերափոխ։ Նար. կուս.։)

Մերձ ես ահա պաղատաւորդ (տիրամայր) առ քաղցրալուրն. (Սկեւռ. աղ.։)

ՔԱՂՑՐԱԼՈՒՐ. Քաղցր ի լսելիս. հեշտալուր. ախորժալուր.

Սուլիչք քաղցրալուրք. (Լմբ. ատ.։)

Կենդանանան ի ձայնէ քաղցրալուր փողոյն։ լսել զահաւոր եւ զքաղցրալուր բարբառ քո. (Գանձ.։)

Ոչ հաւատացին քաղցրալուր պատգամացն՝ որ վասն Քրիստոսի. (Գէ. ես.։)

Որք զերկնայինն իջեալ երգէին զքաղցրալուր գեղապարութիւնն. (Զքր. կթ.։)

Ընդ հեշտալի եւ քաղցրալուր մատուցման բանիցն խառնեալ. (Պիտ.։)


Քաղցրախառն

adj.

mixed with sweetness, sweet;
mild, soft, temperate;
— բանք, honeyed words.

NBHL (5)

մ. խառն ընդ քաղցրութեան. բարեխառն. հեզիկ. քաղցրիկ. ամոք.

Քաղցրախառն օդոց շնորմունք։ Ըզքաղացրախառն օդ, եւ զզուարճալի զբոյս. (Փարպ.։ Ժմ.։)

Չեն ինչ օգուտ հեշտական քաղցրախառն օդք. (Ոսկ. ես.։)

Եւ այնպէս քաղցրախառն յօրինուածով յարդարի գարունն։ Քաղցրախառն շնչել օդոյն դարնայնոյ. (Վեցօր. ՟Ը։)

Քաղցրախառն բանիւք մատուցեալ ողօքէ. (Եզնիկ.։)


Քաղցրախառնութիւն, ութեան

s.

temperature.

NBHL (2)

Յաղագս օդոյ քաղցրախառնութեան։ զառ ի յօդն քաղցրախառնութիւն։ զքաղցրախառնութիւն օդոյդ կարգեալ բաշխեաց։ Անձրեւք ի ժամու եւ քաղցրախառնութիւնք օդոց ի վերայ տարեւօր ժամանակացն լիցին. (Փիլ.։)

Յորոցլ օդոցն քաղցրախառնութիւն փչեցեալ. (Խոր. ՟Գ. 62։)


Քաղցրախորժ

adj.

agreeable to the taste, sweet to the palate.

NBHL (4)

ՔԱՂՑՐԱԽՈՐԺ ՔԱՂՑՐԱԽՈՐԺԱԿ ՔԱՂՑՐԱԽՈՐԺԵԼԻ. Քաղցրութեամբ ախորժելի. քաղցր եւ ախորժական.

Քաղցրախորժ պտղովն իւրով քաղցրացոյց. (Երզն. լս.։)

Հայելի ծայրադիտակ՝ քաղցրախորժակ՝ անբիծ անշազախ. (Մաքս. եկեղ.։)

Քաղցրախորժելի անուամբն զընթացս բանիս ուղղեմք. (Երզն. լս.։)


Քաղցրախօս

adj.

cf. Քաղցրախօսիկ.

NBHL (8)

Քաղցրաբան. քաղցրաբարբառ. քաղցրաձայն. քաղցրախօակ. քաղցրախօիկ.

Բարձրաձայն էր, եւ քաղցրախօս. (Սոկր.։)

Մինաս քաղցրախօս՝ արդար ընկերօքն. (Տաղ.։)

Իբր զմարդ քաղցրախօս՝ առնելով դատաստանս. (Վրդն. դան.։)

Շարժեաց զքաղցրախօս շրթունսն. (Լմբ. պտրգ.։)

Քնար քաղցրախօս՝ աստուածային հոգւոյն. (Շար.։)

Եւ գիշերոյ՝ հաւ քաղցրախօս զուարճական. (Երզն. ոտ. երկն.։)

Քաղցրախօս քարոզութեամբ։ Քաղցրախօս խրատու վարդապետութեանց։ Քաղցրախօս վարդապետութեամբ. (Համամ առակ.։ Երզն. լս.։ Ճ. ՟Ը.։)


Քաղցրախօսիկ

adj.

speaking or singing sweetly, sweet, harmonious, tuneful;
cf. Քաղցրաբան.

NBHL (1)

Քաղցրախօսիկ ձայն տատրակի. (Շ. տաղ ի յհ. մկ.։)


Քաղցրածաղիկ

adj.

adorned with fine flowers.

NBHL (2)

Որ ունի կամ տայ զծաղիկ քաղցր եւ գեղեցիկ.

Ըստ հաւատի ազգաբանութեան՝ քաղցրածաղիկ ծառոյն բարետիպ պտուղ. (Նար. խչ.։)


Քաղցրածաւալ

adj.

spread or sprinkled gently.

NBHL (2)

Քաղցր իմն ծաւալեալ. կամ ծաւալօղ զքաղցրութիւն.

Ցօղ քաղցրածաւալ՝ ցանկալի զուարթնոցն. (Շար.։ եւ Գանձ.։)


Քաղցրական, ի, աց

adj.

sweet.

NBHL (4)

Ծովն աղէնայր առ ի չմտանել ջուրցն քաղցրականաց։ Զվհատեալսն զարթուցանմեք քաղցրական յուսով. (Ոսկ. հերոդ. եւ Ոսկ. ես.։)

Քաղցրական մխիթարութեամբ զտածութիւնն ունել. (Բրս. թղթ.։)

Քաղցրական բանիւք գրէր առ նա։ Քաղցրական բանիւք պատրեն զսիրտս անմեղացն։ Կոչէ առ ինքն քաղցրական բանիւք զթշուառական անձն. (Լաստ.։)

Զհոգին եհան սիրով քաղցրական։ Գովէին ձայնիւ քաղցրական. (Գանձ.։)


Քաղցրակարկաջ

adj.

purling, murmuring gently.

NBHL (2)

ՔԱՂՑՐԱԿԱՐԿԱՋ կամ ՔԱՂՑՐԱԿԱՐԿԱՃ. Քաղցրալուր կարկաջօղ. քաղրաձայն. քաղցրահնչիւն.

Քաղցրակակաճ ձայնիւ բարեբանի. (կամ քաղցրակարկաճ ձայն բարեբան) (Գանձ.։)


Քաղցրակն

adj.

sweet-eyed.


Քաղցրահամ

adj.

sweet tasted, savory, delicate, delicious.

NBHL (9)

Ունակ քաղցր համոյ բարեհամ. համեղ. քաղցրաճաշակ.

Ոչ ծառ պտղաբեր՝ քաղցրահամ բերովք. (Ոսկ. հերոդ.։)

Զարմատն քաղցրահամ։ Քաղցրահամ վատկաց։ Ջուրյապառաժուտ վայրէ քաղցրահամ. (ՃՃ.։)

Զպտղոցն քաղցրահամ ճաշակաւորութիւն. (Պիտ.։)

Զքաղցրահամ կերակուր. (Լաստ. ՟Զ։)

Հաւատն տունկ է, եւ պտուղ քաղցրահամ՝ ամենայն գործք բարութեան. (Եփր. խրատ.։)

Պտուղ բնութեանս քաղցրահամ (սուրբ կոյս). (Շ. տաղ.։)

Ելի ի ծառ մարմնոյ ժանդին, քաղցրահամ սէր երկրային. (Յիսուս որդի.։)

Կցորդս քաղցրահամս յարմարեաց. (Ուռպ.։)


Քաղցրահամբոյր

adj.

sweet, demure, affable, obliging, complaisant, kind.

NBHL (3)

Քաղցր եւ համրոյր. անոյշ. ախորժ. բուրիչ քաղցրութեան.

Ուստի բղխեն զքաղցրահամբոյ սէրն. (Ճ. ՟Բ.։)

Ի ձեռն իմաստակիր եւ քաղցրահամբոյր խօսից նուաճէր եւ յանգուցանէր յինքն զամենեցուն սիրտ. (Կաղանկտ.։)


Քաղցրահամութիւն, ութեան

s.

savouriness, relish.

NBHL (2)

Քաղցրահամն գոլ. համեղութիւն. բարեհամութիւն.

Քաղցրահամութիւն երկնային հացին։ Այգի տեառն պտղազարդեալ քաղցրահամութեամբ։ Յիւրեանց ջրոյ քաղցրահամութենէ զովացուցանել. (Շ. ՟ա. պ. ՟Ի՟Ա։ Ոսկիփոր.։ Գր. տղ. թղթ.։)


Քաղցրահայեաց

adj.

mild-looking;
fine, graceful.

NBHL (12)

որ հայի քաղցրութեամբ եւ հաշտ ակամբ. հեզահայեաց. բարեսէր. մարդասէր.

Քաղցրահայեացն գթութիւն գտցէ. (Առակ. ՟Ժ՟Բ. 13.) (յն. հայցօղ թեթեւս, կամ հեզութեամբ)։

Քաղցրահայեացդ առ որս ի քէն գոյացան. (Սարկ. աղ.։)

Որ քաղցրահայեացն էր եւ հեզ. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Քաղցրահայեաց տեսութիւն. (Նար. ՟Կ՟Գ։)

Քեղմով եւ քաղցրահայեաց ակամբքն. (Բրսղ. մրկ.։)

Մանուկն Յիսուս քաղցրահայեաց եւ աստուածանման տեսլեամբ նայէր ընդ նոսա լրջմտութեամբ. (Եպիփ. ծն.։)

Երեսք հեզոյն քաղցրահայեաց եւ հեշտալի տեսակ ունի. (Կիր. ՟ը. խհ.)

Եւ ոչ վասն քաղցրահայեաց երեսաց. (Մանդ. ՟Ժ՟Դ։)

ՔԱՂՑՐԱՀԱՅԵԱՑ. Ցանկալի եւ ախորժ հայեցողաց. զուարճալի աչաց. քաղցր տեսլեամբ.

Ո՛րչափ ինչ քաղցրահայեաց եւ ցանկալի իցէ տեսիլ լուսոյն։ Զքաղցրահայեաց նշուլից արեգականն։ Քաղցրահայեաց ճառագայթից. (Վեցօր. ՟Բ. ՟Ե։ Շիր.։ եւ Ճ. ՟Ա.։)

Զուարթատես եւ քաղցրահայեաց ողկոյզն. (Պրոկղ. յոսկ.։)


Քաղցրահնչակ

cf. Քաղցրահնչիւն.

NBHL (3)

ՔԱՂՑՐԱՀՆՉԻՒՆ ՔԱՂՑՐԱՀՆՉԱԿ. εὑμελής modulatus. Քաղցր հնչմամբ կամ հնչեցեալ. քաղցրաձայն.

Աստուածայնոցն երգոց շըշնջմունք քաղցրահնչակն ձայնից. (Մաքս. եկեղ.) (յն. մեղեդեաց. μέλισμα modulatio ).

Քաղցրահնչիւն օրհնութիւն։ Պարել զքաղցրահնչիւն գեղապարութիւնն ընդ հարսնացեալ հոգիսն. (Ճ. ՟Ա.։ Տօնակ.։ Լմբ. սղ.։)


Քաղցրահնչիւն

adj.

soft-sounding, harmonious.

NBHL (3)

ՔԱՂՑՐԱՀՆՉԻՒՆ ՔԱՂՑՐԱՀՆՉԱԿ. εὑμελής modulatus. Քաղցր հնչմամբ կամ հնչեցեալ. քաղցրաձայն.

Աստուածայնոցն երգոց շըշնջմունք քաղցրահնչակն ձայնից. (Մաքս. եկեղ.) (յն. մեղեդեաց. μέλισμα modulatio ).

Քաղցրահնչիւն օրհնութիւն։ Պարել զքաղցրահնչիւն գեղապարութիւնն ընդ հարսնացեալ հոգիսն. (Ճ. ՟Ա.։ Տօնակ.։ Լմբ. սղ.։)


Քաղցրահոս

adj.

flowing gently.

NBHL (3)

Հոսեալ քաղցրութեամբ. քաղցրաբուխ. քաղցրածաւալ. եւ Քաղցրաշունչ.

որք զքաղցրահոս յորդեցուցէք զհոսանս։ Ամպ քաղցրահոս երկնաւոր ցօղոյն։ Զօրէն գողտրիկ եւ քաղցրահոս անձրեւաց տեղասցին ի նոսա զանազանութիւնք շնորհաց. (Ճ. ՟Գ.։ Գանձ.։ Տօնակ.։)

Նաւ ասէ զեկեղեցի, զի հանդարտ եւ քաղցրահոս հողմով հոգւոյն ընդ հոսանուտ պտոյտս կենցաղոյս խաղաղութեամբ անցանէ. (Լծ. ածաբ.։)


Քաղցրաձայն, ից

adj.

sweet voiced, melodious, tuneful, musical;
— բարբառով, melodiously.

NBHL (11)

ἠδύφωνος dulcisonus εὑμελής modulatus εὕηχος bene sonans. Ունօղ զձայն քաղցր. ուր իցէ ձայն քաղցր, քաղցրահնչիւն.

Քաղցրաձայն հաւուց տարմք։ Ծնծղայիւք քաղցրաձայնիւք։ զկրկջաձայն քաղցրաձայն երամս կաքաւացն եւ սալամբացն. (Լաստ. ՟Ժ՟Ը։ Սեբեր. ՟Ե։ Փարպ.։)

Քաղցրաձայն՝ հաւուց բարբառ հնչէր. իմա՛ քաղցրաձայն բարբառ հաւուց։

Փոխանակ երգոցն եւ պարուց քաղցրաձայնից. (Վրք. հց. ՟Ժ՟Ա։)

Քաղցրաձայն երգով բա՛րձր արարէք։ Բա՛րձր արարէք քաղցրաձայն հնչմամբ նուագեմք. (Տաղ.։)

Եւ ասէ Մարիամ քաղցրաձայն երգով, մեծացուսցէ՛ անձն իմ զտէր. (Եպիփ. ծն.։)

Կամ գ. Քաղցրաձայնութիւն. ձայն քաղցր. կամ նուագարան քաղցրաձայն.

Ո՞ւր քաղցրաձայնն երաժըշտի, կամ գեղգեղումն եղանակի. (Շ. եդես.։)

Օրհնել զԱստուած ծնծղայիւք, քաղցրաձայնիւ եւ քնարաւ. (Աթ. սղ.։)

Եւ մ. իբր Ի ձայն քաղցր.

Օրհնաբանեն զԱստուած քաղցրաձայն։ Սկսանին ասել ասել քաղցրաձայն։ Սկսանին ասել քաղցրաձայն, քեզ վայել է օրհնութիւն. (Գանձ.։ Տօնակ.։)


Քաղցրաձայնութիւն, ութեան

s.

sweet-voice. melody, harmony, euphony, music;
քաղցրաձայնութեամբ իւրով, by his harmonious voice.

NBHL (5)

ἠδυφωνία vocis suavitas εὑμέλεια, -λία apta modulatio μελῴδημα hymnus. Քաղցրութիւն ձայնի. երգ ի ձայն քաղցր. եղանակ. գեղգեղ. մեղեդի.

Երաժշտական երգոցն քաղցրաձայնութիւն։ Ազգի ազգի նուագաւոր հընչմանցն քաղցրաձայնութիւնք։ Ի քաղցրաձանյութիւն հոգեւոր օրհնութեամբ։ Քաղցրայայնութեամբ օրհնէին զԱստուած. (Լմբ. սղ.։ Պիտ.։ Խոր. հռիփս.։ ՃՃ.։)

Զսրբազան քաղցրաձայնութիւնն (ալելուիա) բարբառեալ. (Դիոն. եկեղ.։ եւ. Մաքս.։)

Ի բարբառոցն քաղցրաձայնութենէ՝ մոռանայ, եւ ի բաց հալածէ զախտս, եւ զյուզմունս խորհըրդոցն. (Աթ. սղ.։)

Կամ որպէս Քաղցրաբանութիւն. Իէ ձեռն այսր քաղցրաձայնութեանն արբուցանէր անմտացն ղլեղին մահաբեր. (ՃՃ.։)


Քաղցրաղի

adj.

well turned, harmonious.

NBHL (2)

Մակչիր քնարի, որոյ աղիքն կամ լարքն են քաղցրահնչիւն.

Իբրեւ զքնար ոսկիականակապ քաղցրաղի. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)


Քաղցրաճաճանչ

adj.

gently beaming.

NBHL (2)

Քաղցր կամ գեղեցիկ ճաճանչիւք ճառագայթից. գեղանշոյլ.

Առ քաղցրաճաճանչ ճառագայթս արեգականն ոչ հայեցան. (Միսայէլ խչ.։)


Քաղցրաճաշակ

cf. Քաղցրահամ.

NBHL (10)

Քաղցր ճաշակաւ. քաղցրահամ. համեղաճաշակ. քաղցր՝ իրօք կամ նմանութեամբ.

Արմաւենի՝ քաղցրաճաշակ պաղովն։ Քաղցրաճաշակ արմաւենի ի տանն Աստուծոյ տնկեալ. (Պիտ.։ Շար.։)

Խաղող քաղցրաճաշակ. (ՃՃ.։)

Իբրու առ ձեռն շահ ինչ, եւ կամ պտուղ ինչ քաղցրաճաշակ առ գնացս ճանապարհի. (Պղատ. օրին. ՟Ի՟Ա։)

Թզենի (ասէր)՝ թէ ես քաղցրաճաշակ եմ. (Մխ. առակ.։)

Քաղցրաճաշակ պտուղ յայտնեցար։ Քաղցրաճաշկ որթոյն բարունակք. (Նար. կուս. եւ Նար. առաք.։)

Զքաղցրաճաշակ ողկոյզն զդրիդորիոս. (Երզն. լս.։)

Մայրենի դթով ստիպեմ զամենեսեան՝ ձգել զստինս քաղցրաճաշակս բանից. (Լմբ. պտրգ.։)

Զէմմանուէլ պտղաբերեաց՝ քաղցրաճաշակ՝ առիթ կենաց. (Տաղ խաչի.։)

Այսպիսի քաղցրաճաշակ սէր ի խաչելութեանն ծառոյ անտի է։ Ողջոյնս հասարակաց անհամբուրիցն հեռաւորաց քաղցրաճաշակս հրամայեցեր։ Յառաջ մատուցեալ յայնմանէ յաստուածեղէն քաղցրաճաշակ գիտութիւն. (ՃՃ.։ Նար. կ.։ Լմբ. սղ.։)


Քաղցրան

s. chem.

glicium, beryllium.


Քաղցրանամ, ացայ

vn. fig.

to become or grow sweet, mild;
to soften down, to relent.

NBHL (10)

γλυκαίνομαι dulcesco ἠδύνομαι suave reddor ἠδύς , χρηστός γίνομαι dulcis, suavis fio. Փոխել ի քաղցրութիւն. քաղցր եւ հեշտալի լինել կամ երեւիլ. հանճոյ կամ ախորժելի գտանիլ. քաղցըրնալ, անուշնալ. իրօք կամ նմանութեամբ.

Դառն էր, եւ քաղցրացաւ ջուրն։ Քուն իմ քաղցրացաւ ինձ։ Քաղցրացաւ առն հաց ստութեան։ Քաղցրացան նմա խիճք հեղեղատի։ Աստուծոյ մերոյ քաղցրասցի, կամ քաղցր եղիցի օրհնութիւն։ Եթէ քաղցրասցի ի բերան նորա չարութիւն.եւ այլն։

Ոչ քաղցրանայր նմա քուն գիշերոյ։ Լսողացն դիւրնկալ քաղցրասցի պատմութիւնն. (Արծր. ՟Ա. 10։ Ոսկ. յհ. ՟Ա. 35։)

Քաղցրասցին քեզ Քրիստոս գոհութիւնք երկիւղածաց անուան քո. (Ժմ.։)

ՔԱՂՑՐԱՆԱԼ. Քաղցրութեամբ համակել, եւ Հեզանալ. քաղցր հայել. հաշտ ակամբ նայել. ախորժել. հաճիլ. զուարճանալ.

Կեր խորիսխ, զի քաղցրասցի կոկորդ քո. (Առակ. ՟Ի՟Դ. 15։)

Քաղցրացեալք եղիցին բնակիչք երկրի, անմեղք մնասցեն ի նմա. (Առակ. ՟Բ. 20։)

Մինչեւ Աստուած քաղցրասցի դարձուցանել ի կարգ։ Քաղցրացար, եւ բժշկեցեր զվէրս իմ. (Խոր . ՟Գ. 65։ Ճ. ՟Ա.։)

Զմահացու կերակուրն փոխանակ օգտակարին ջամբեալ՝ քաղցրանան։ Դնէ առաջի ազգ մի կերակրոյ. քաղցրանաս ի նոյն առաւել՝ քան ի սոսկ հացն։ Ունկանն յերաժշտական ձայնսն քաղցրանալ. (Սարգ. ՟ա. պ. ՟Դ։ Լմբ. սղ. եւ Լմբ. ժղ.։)

Քեւ քաղցրանան ամպք ի վերուստ եւ ցօղանան. (Սիւն. տաղ խաչի.։)


Քաղցրանինջ քուն

sn.

cf. Քաղցրանիրհ քուն.

NBHL (2)

ՔԱՂՑՐԱՆԻՆՋ ՔԱՂՑՐԱՆԻՐՀ. Որ ինչ հայի ի քաղցր նինջ կամ նիրհումն.

Ի սենեակս քաղցրանինջ քնով ղուղեալ։ Քաղցրանիրհ ինչքով (յն. քաղցր քնով) պաշարեալք՝ եւ ի տուընջեանն ջերանին ի մահիճս. (Արծր. ՟Ե. 11։ Ոսկ. եբր.։)


Քաղցրանիրհ քուն

sn.

sweet, gentle sleep.

NBHL (2)

ՔԱՂՑՐԱՆԻՆՋ ՔԱՂՑՐԱՆԻՐՀ. Որ ինչ հայի ի քաղցր նինջ կամ նիրհումն.

Ի սենեակս քաղցրանինջ քնով ղուղեալ։ Քաղցրանիրհ ինչքով (յն. քաղցր քնով) պաշարեալք՝ եւ ի տուընջեանն ջերանին ի մահիճս. (Արծր. ՟Ե. 11։ Ոսկ. եբր.։)


Քաղցրանիւթ

s.

grape sugar.


Քաղցրանշոյլ

adj.

spreading a subdued light.


Քաղցրանուագ

adj.

causing harmonious chants to be heart.

NBHL (8)

Ուր իցէ քաղցրութիւն նուագաց. քաղցրաձայն (ինչ). բարեյարմար, եւ համեմատ.

Երգո հոգեւորականս քաղցրանուագս։ Քաղցրանուագ հնչեն օրհնութիւնք։ Եհան յեղանակս քաղցրանուագս. (Եղիշ. միանձն.։ Խոր. վրդվռ.։ Ճ. ՟Ա.։)

Հաւուց տարմք քաղցրանուագ ձայնիւք զվայրսն հնչեցուցանիցեն։ Զարմանալ պարտիմք եւ ընդ քաղցրանուագ բարբառ, զոր գեղգեղեալ յօրինէ ճեպիռնթռչուն. (Լաստ. ՟Ժ՟Ը։ Վեցօր. ՟Ը։)

Երգ ներբողական՝ քաղցրանուագ հնչմամբ. (Տաղ.։)

Քնար աստուծախօս եւ քաղցրանուագ. (Երզն. լուս.։)

Զե րեքսրբեան օրհնութիւնս քաղցրանուագ երգեն. (իբր մ. քաղցր նուագօք) (Յհ. իմ. եկեղ.։)

Նմանութեամբ, Քաղցր եւ զուարճացուցիչ.

Քաղցրանուագ լուսովժ։ Զուարթաճաճանչ եւ քաղցրանուագ յառաջին իւրոյ լումոյն երեւեալ. (Խոր. հռիփս.։ Կոչ. ՟Բ։)


Քաղցրաշունչ

adj.

gently blowing.

NBHL (3)

ՔԱՂՑՐԱՇՆՉԵԱԼ ՔԱՂՑՐԱՇՈՒՆՉ. Որ քաղցր շնչէ կամ փչէ, բարեշունչ. քաղցրասիգ.

Եղեալ օդ քաղցրաշունչ, որ եբաց զմասն ինչ կտաւոյն։ Փոխանակ քաղցրաշունչ օդոյս։ Զօգս քաղցրաշունչս։ Սիւք հողմոց քաղցրաշունչ սնուցանէ զբոյսս։ Այս քաղցրաշունչ հողմս հարաւային. (Փարպ.։ Պիտ.։ Վեցօր. ՟Ե։ Ագաթ.։ Լմբ. սղ.։)

Սէր ի սիրայէ քաղցրաշնչեալ օդոյն. (Տաղ.։)


Definitions containing the research ց : 10000 Results

Քուզայ

cf. Կապիճ.

Etymologies (1)

• Շիրակացին համարում է եբր. «Չափ վեց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուզայ»։ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 190 յն. χօῦς-ից Նոյնը Brockelmann, Ուտ. փոխ. բառից, էջ 114։

NBHL (1)

Չափ վց քսեստի ըստ եբրայեցւոցն կոչի քուղայ, որ է ՟Ժ՟Բ մասն արդուի. (Շիր. չափ եւ կշռ.։)


Քուղ, քղոյ

s.

tow, thread, string, yarn.

Etymologies (3)

• (ո հլ. յետնաբար) «ոլորած դեր-ձան, վուշէ թել» Դատ. ժզ. 9. Փիլ. նխ. բ. 66. Շիր. առ լեհ. սրանից է քղանցք, որ թէև յայտնի է պարզապէս «զգեստի ծայր» նշա-նակութեամբ, բայց բուն նշանակում էր «զգեստի ծայրի այն մասը, ուր խծիպի մի-ջով թելն էր անցնում և կամ ծայրի ծոպա-թելերն էին կախուած, իբր քուղերի անցք». հմմտ. Քղանց կոչէին, այսինքն ծոպք (Երզն. մտթ. 484). հմմտ. նաև խանփուլ։ Այս է ցոյց տալիս նաև Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար», որից քղանցաւոր «երկար քղանցք ունեցող» բառը. հմմտ. իԻ քղանցաւորս յոսկեհուռս զարդարեալ և պա-ճուճեալ (Ոսկ. եբր. իը). Արասջիք ձեզ ար-կանելիս քղանցաւորս և ճամուկս դարձիւք (Եփր. օրին.)։

• Klaproth, As. pol. 100 պրս. kewčeh։ ՆՀԲ լծ. կուղ «ոլորք»։ Տէրվ. Altarm. 37 կուղ բառի հետ հնխ. gu արմատից. հմմտ. սանս. guha «թելի ոլորք, թելո ևն։ Canini Ft. etym, 120 հյ. կառ «չուան» և քող «voile» բառերի հետ՝ գերմ. garm, հոլլ. garen «թել»։ Հիւնք. քաղ «այծ» բառից։ Վերի մեկնութիւնը տալիս է Աճառ. ՀԱ 1908, 121, որ և յետոյ Հացունի, Պտմ. տարազի, էջ 117։ Ուղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 1378 և 1406) պրս. կիւլէ, պիւլիւլէ «կծիկ»։

• ԳՒՌ.-Ղզ. քուղ «ղայթան», Ագլ. քուղ «չուան», Շմ. քօղ «թել», Գոր. Ղրբ. քօղ «զգեստի եզերքի կար կամ երիզ», որից քղել Ղզ. «զգեստի եզերքը երիզ կարել», մրաքուղ Ղրբ. «մուրի մէջ թաթախած լար, որով ատաղձագործը տախտակի վրայ գիծ է քաշում»։

NBHL (2)

Խզեաց զջիլսն, զոր օրինակ խզիցի քուղ ի թօթափելոյ՝ յորժամ ի հուր հոտոտիցի. (Դատ. ՟Ժ՟Զ. 9։)

Զքղոյ զյոյժ նրբոյ հրամայեաց տապար սրեալ ի վերայ կախել. (Փիլ. նխ. ՟բ.)


Քումայթ

adj.

light, bay, chestnut.

Etymologies (3)

• «արմաւագոյն, այն է սեւի զարկող մութ կարմիր գոյնով ձի, bai». մէկ անգամ ունի Վստկ. էջ 199. Զճնդիկ տևն և ապա զքումայթն։-ՆՀԲ, ՋԲ և ԱԲ սխալ-մամբ մեկնել են «խարտեաշ, շեկ», որի հա-մեմատ էլ արևմտեան գրականում ոմանք սկսել էին գործածել քումայթ պատանի «խարտեաշ երիտասարդ!» բանաստեղծա-կան բացատրութիւնը։

• = Արաբ. [arabic word] kumait «արմասագոյն մարմնով և սև պոչով ձի». բառիս ընդար-ձակ մեկնութիւնը և քումայթ ձիու նկարա-գրութիւնը տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 323։ Արաբերէնից են նաև պրս. kumait «արմասագոյն ձի, 2. ձի՝ որոյ ոտքն մինչև ի վէգսն և բաշն և ագին սեաւ իցեն. Յ. յա-ճախ գործածութեամբ զինչ լև իցէ երիվար», քրդ. koumeit՝ նոյն նշ. cheval bai (Justi, Dict. Kurde 342)։-Հիւբշ. 278։

• ՆՀԲ տճկ. քումրալ «շէկ» բառի հետ։ Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. էջ 2377, իբր արաբ. kumait=յն. ϰόμαιϑος «շիկահեր»։

NBHL (2)

Բառ ռմկ. գուցէ որպէս թ. քումրալ. Խարտեաշ. շեկ.

Գովելիքն ի գոյներն (ձիոյ) երեք են. պղատոն իմաստունն զպօղն (կամ զպօզն) գովեաց, եւ ի յետ զհնդիկ սեւն, եւ ապա զքումայթ (Վստկ.։)


Քուշկէն

s.

deaconess' stole.

Etymologies (1)

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 370 քաշ ռանաևուշտ» բառից։ Հացունի Պատմ. Տարազի 440 թրք. qusaq «գօտի» բա-ռի հետ։

NBHL (2)

Ուրար, ուսանոց.

Սարկաւագուհիք ... սքեմ է նոցա ամենայն ինչ հաւատաւորաց, բայց ի ճակատսն խաչ լինի, եւ քուշկէն ի յաջմէ կողմանէ կախ ունելով. (Մխ. դտ.։) (ի լուսանցս գրի, ուրարս, կամ կիսաթիկանոց


Քուշնայ, ի

s. bot.

bittervetch;
cf. Գինձ.

Etymologies (2)

• = Արաբ. և պրս. ❇ [arabic word] kušnā «վիգն», որ բնիկ տեմական է. հմմտ. ասոր. [syriac word] ❇ kušnā «ոսպնավիգն». հայ ձևը իբրև շատ յետին բառ՝ արաբերէնից է և ո՛չ թէ ասո-րուց. հմմտ. նաև քրսամն։-Հիւբշ. 319։

• Հիւբշ. յիշում է ասոր. բառերի շար-քում, բայց ընդունում է որ արաբերէ-նից փոխառեալ լինի։

NBHL (2)

ՔՈՒՇՆԱՅ կամ ԳՈՒՇՆԱՅ. արմտիք ինչ, ոպէս սեաւ որոմն ի չափ գնձոյ՝ բուսեալ ընդ ցորենոյ.

Զբակլային եւ զսիսռան եւ զքուշնային եւ զոսպան յերդն միաչափ յիրար խառնեն։ Բակլայ եւ քոշնայ եւ ոսպ ցանեն։ Երբ ազոխն ի քուշնայի չափ լինի։ Ազոխ քան զքուշնայ մի լինի։ Քուշնայի ալիւր։ Սպիտակ քուշնայ. (Վստկ.։)


Քուռ

cf. Քոռ;
cf. Քուռակ.

Etymologies (1)

• «գարշ». առանձին չէ գործածուած. ըստ ՆՀԲ կայ ռմկ. լեզուի մէջ. որից. քռա-հոտ «գարշահոտութիւն» Յայսմ. մոտ. 1а. Ոսևիփ. քռի «գարշահոտ, զզուելի». Մագ. թղ. 146 (վարազաց քրիոց՝ ըստ տպ. կռոտ.), 147 (քռեացն քաղումն)։

NBHL (2)

Յամենայն արմատեաց քուռ քուռ։ Կանոն.։

Հոգւոյս զյիսունըն մար ձիթին, մարմնոյս ըզքսան քուռ ցորենին. (Յիսուս որդի.։)


Քուռակ, աց

cf. Քուռի.

Etymologies (3)

• (ի-ա հլ.) «ձիու կամ էշի ձա-գը» Բրս. մրկ. 127. Վրք. հց. Բ. 18. Տաթև. ձմ. կա. Վստկ. 197 (յգ. սեռ. քուռակաց), որից իշքուռակ Վստկ. 204. ձիաքուռակ ԱԲ. բառիս կրճատ ձևերն են քուռ, քո՛ւռի (իբր կոչական) Վրդն. առակ. 106 և Ոսկիփ.։

• = Պհլ. kurrak «քուռակ» (ըստ Müller WZKM 3, 366 և 10, 183), պրս. օ [arabic word] kūr-ra «էշի, ձիու կամ ջորու ձագ», քրդ. [arabic word] kuri «քուռակ, մտրուկ»։ Իրանեանից են փոխառեալ նաև արաբ. [arabic word] kurraǰ «ձիու քուռակ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 433), վրաց. ჭორაკი քորակի, ուտ. կուրուկ «քու-ռակ»։-Հիւբշ. 258։

• Պրս. ձևի հետ համեմատեց նախ ԳԴ, յետոյ Lag. Arm. Stud. § 2381 (նաև արաբ ձևը), Տէրվ. Altarm. 70։ Մորթ-ման, Բևեռ. արձ. (թրգմ. Ապտուլլահ, էջ 48) բևեռ. քուռա «երիվար», սանս, gora, գերմ. Koss, անգլ. horse «ձի» բառերի հետ։ Karst, Յուշարձան 405 ռումեր. kur «ձի»։ էն քուռակամայր, քուռակատել, քուկիկ, քուռռո վ «քուռակը կանչելու բացագանչո։-թիւն»։

NBHL (1)

Յաւանակ եթէ կապեալ կացցէ, քուռակ նորին աստ եւ անդ շրջեալ հրճուի, եւ դարձեալ դառնա առ նա. (Վրք. հց. ՟Ը։) իսկ ի գիրս Վաստակոց. քուռակ ձիոյ. յոքն. (ռմկ) քուռակներ, քուռկնի, քուռկներ. րոյ։


Քուսիթայ, ից

s.

monk's cap, cowl, capuche, hood, cuculla.

Etymologies (3)

• (ի հլ. ըստ ՆՀԲ. բայց ա-ռանց վկայութեան) «կրօնաւորի գլխարկ, կնգուղ» Եւագր. 23. Վրք. հց. ա. 250. Ճառ-ընտ. Օրբել. հրտր. Էմ. էջ 55, 321. Ոսկիփ. Առաք. պտմ. 195 (որ մեկնում է «գլխոյ թօփի»). գրուած նաև քիսութայ ԱԲ. քիւ-սիթն Շնորհ. ընդհ.։

• -Ասոր. [syriac word] kosīϑā «կնգուղ». որ գալիս է [syriac word] kasyā «ծածկել» արմատից։ -Հիւբշ. 319։

• Ուղիղ մեկնեց Lag. Arm. Stud. § 2382։

NBHL (3)

κουκούλλον cucullus. որ եւ ԿՆԿՈՒՂ. Քիւսիթն. գիշտ. գտակ. եւ վեղար՝ գլխարկ կրօնաւորաց, որպէս սաղաւարտ զինուորաց.

Այն քուսիթայն՝ զոր ունին, նշանակ է շնորհաց փրկչին մերոյ աստուծոյ ծածկոյթ լինել գլխաւորին մերոյ անդամոց։ Զգեցոյց նմա. եբիճաղ մի, եւ քուսիթայ եդ ի գլուխ նորա։ Ունի քուսիթայ ի գլուխն։ Մազեղէն քուսիթայ եդ ի գլուխն. (Եւագր. ՟Դ։ Վրք. հց. ՟Ի։ Ճ. ՟Ա.։ Ուռպ.։)

Այլ ոչինչ ունէր, բայց զայծեամն զգեցեալ, եւ զքուսիթայն պի գլուխն. (Ոսկիփոր.։)


Քուրմ, քրմաց

s.

heathen or pagan priest.

Etymologies (6)

• , ի-ա հլ. (յգ. նաև քրմունք, քըր-մանց) «կուռքի պաշտօնեայ, կռապաշտի քահանայ» ՍԳր. Ագաթ. որից քրմանաւ Իւս քր. քրմապետ Եւս. քր. քրմանոյი Պտմ. ա-ղէքս. քրմութիւն Ագաթ. Եւս. քր. քրմորդի Եփր. գծ. էջ 11, քրմաժողով Ճառընտ. ևն։

• = Ասոր. [syriac word] ︎ kūmrā «քահանայ», եբր. kōmer, ասուր. kamirum, ku-mirtu «քահանայուհի», որոնց բուն ծառու-մը յայտնի չէ. տե՛ս և քովմարիմ։-Հիւբշ. 320,

• Հներից Վանակ. վրդ. մեկնում է իբր պրս. «հրավառ» (?), անշուշտ ի նկա-տի ունենալով ատրուշանը. Bottich. Arica 46, 22 հայերէնից փոխառեալ է դնում ասորին, իսկ Lag. Urgesch. 849 ընդհակառակը։ Müller SWAW 41. 13 ասորուց։ (Kiggs, Քերակ. 1856, էջ 60 յիշում է եբր. kemarim, որ տես վե-րը քովմարիմ)։ Սէր 1862, 183 օտար ռառ է համարում։ Տէրվ. Altarm. 70 և Երկրագունտ 1883, 171 քաղդէարենից է դնում։ Canini, Et. étymol. 72 պրս. kārukar «Աստուած» բառից։ Հիւնք. յն. ϰουρῆτες «քուրմ Կիւրեղեայ դից», եբր.

• ՓՈԽ.-Վրաց. კერუმი քուրումի. კურიმა քուրիմա «քուրմ, գուշակ»։

• Ուղիղ մեկնեց ՀԲոստ.։

• Ուղիղ մեկնեց ՀԲուս. էջ 507, նոյնը նաև Նորայր ՀԱ 1923, էջ 347։

NBHL (4)

Չքահանայ՝ պաշտօնեայ կռոց. (ըստ հնդկաց՝ պաման, յայլ լեզուս քահանայ կամ երէց ասի) ἰερεύς sacerdos. եբր. քօհէն.

Ասանէթ դուստր պետափրեայ քրմի արեգ քաղաքի։ Բաց երկրէ քրմաց։ Կացոյց ի բեթէլ քուրմս բարձանց։ Լինէր քուրմ չաստուածոցն։ Զոսկերս քրմացն այրեաց.եւ այլն։

Պարգեւս քրմացն շնորէր. (Ագաթ.։)

Յերապօլիս, որ թարգմանի քահանայից քաղաք՝ վասն քրմանցն եւ կախարդացն. (Միխ. ասոր.։)


Քուք, քքոյ

s. fig.

scorpion, knotty cudgel, iron rod;
groan, moan, wail, sigh.

Etymologies (2)

• , ո հլ. (յետնաբար յգ. գրծ. քքօք) «յանցաւորները ծեծելու յատուկ փշփշոտ գաւազան» Գ. թագ. ժբ. 11, Կիւրղ. թգ. Գոր. և շմ. 70, Արծր. 198, Ղևոնդ, Անան. եկեղ. Սարգ. ա. պետ. ժ, էջ 368 (բ տպ.). գոր-ծածուած է միշտ անեզաբար։

• Տէրվ. Altarm. 16 բուն նշանակու-թիւնը դնում է «բուրդ գզելու գործիք» և համարում է կրճատ կրկնութիւն սանս. kaš «քերել, քսել» արմատից. հմմտ. հյ. քոշքել և յն. ϰωρος «եղիճ»։ Հիւնք. քուքալ բայից։

NBHL (6)

Հայր իմ խրատեաց զձեզ գտնիւք, եւ ես խրատեցից զձեզ քքովք. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Բ. 11։)

Կարիճն գործի ինչ տանջանաց է՝ նուրբ եւ երկայն իբրեւ զբաղանտն, զոր հայերէն քուքսն ասեն. զոր լնուն աւազով, եւ այնու հարկանեն ի գան. (Կիւրղ. թագ.։)

Եդ բերել քուքս, եւ տանջել զնոսա քքովք յերկար։ Տանջեալ զսուրբ առաքեալն քքովք։ Ղականացւոց երիտասարդացն գզեալ ուսքն քքովքն։ Ո՛չ սուրք սրեալք մեզ, ո՛չ անիւք, եւ ո՛չ քուքք. (Արծր. ՟Գ. 10։ ՃՃ.։ Աան. Եկեղ։ Սարգ. ՟ա. պ. ՟Ժ։)

Տիկնայք փափկասունք գանալից քըքօք թշնաանեալք եւ քարշեալք ի հրապարակս։ Վտանգ էր զքահանայս եւ զպաշտօնեայս աստուածային խորանին խոշտանգանօք եւ քքօք այպանութեան եւ գանիւք. (Ղեւոնդ.։)

στεναγμός gemitus. (լծ. ընդ Սուդ) արմատ Քուխալոյ, եւ Քքուելոյ. Քքուանք, քումն. հեծութիւն. հառաչանք. յոդւոցհանութիւն. բողոք. ողիկ ողիկ գալը, ծեծկուիլը.

Ծածկեցէ՛ք արտասուօք զսեղան իմ, եւ լալով եւ քըքով (կամ քըքովք) յաշխատութեան. (Մաղաք. ՟Բ. 13։)


Քսեստ, ից

s.

sextary;
pitcher, jar;
measure of bushels, or English gallons.

Etymologies (4)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի) «մի տեսակ քաշ, լօ տափոր» Ե-հեկ. խե. խզ. Եւագր. Շիր. Վրք. հց. բ. 365. գրուած է նաև քսեստին Մաշտ. ջահկ. որ յն. հյց. հոլովի ձևն է և նշանակում է «ա-նօթ ինչ ջրոյ որ ունի կտուց և անգղ. թրք. երպրըգ, ֆր. aigulere» ըստ Նորայր. Բռ. ֆր. էջ 36 ա։

• = Յն. ἔέστη, «հռովմէական չափ է, որ տանում է 1/ε քուս, ֆր. sétier, լտ. sextarius, sextus», որից նաև վրաց. ჭხეხტი քսեստի «12 ֆունտ տարողութեամբ մի քաշ»։-Հիւ-բշ. 335։

• Հներից Շիր. հրտր. Պատկ. էջ 30 ասում է թէ «այսպէս ամենայն լեզուք

• անուանեն», Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 191։ Տե՛ս նաև վսեստակ։

NBHL (5)

ξεστής, ξεστίον sextarius, urceolus. կամ ըստ գրոց՝ κοτύλη cotyla. Անօթ խոր, կամ գոգաւոր, որպէս կուժ գորակ, փարչ. եւ Բաժակ՝ մեծ եւ փոքր. Ճաշակ. եբր. պադ, չօկ, փարչ. ռմկ. պարտագ, չեմլէ, չամչար, եւ այլն։

Քսեստ մի իւղոյ՝ տասնրորդ սափորոյն. զի տասն քսեստն է սափոր մի։ Քսեստ մի իւղ ըստ հացին։ Երրորդ մասն քսեստի. (Եզեկ. ՟Խ՟Ե. եւ ՟Խ՟Զ։)

առին զկերակուրն, եւ զքսեստ՝ գինոյն ընդ իւրեանս. (Վրք. հց. ՟Ժ՟Է։)

Չափ առաջնորդ չափոց՝ քսեստ. (որ ըստ այլեւայլ տեղեաց պէսպէս վարի) (Շիր. չափ եւ կշռ.։)

Նոյն բառ է, որ ի Մաշտ. ջահկ. դրի ի հյց. հոլով յն. քսիստին.


Քսիւփիէ

s.

xiphias, sword-fish.

Etymologies (3)

• «թրաձուկ». մէկ անռամ ունի Վեցօր. 153. «Որ անուանեալ կոչի քսիփիէ» (ձեռ. քսւփիէ, լուս. քսիփէ)։

• = Յն. ζιφίας «թրաձուկ», ռր ռալիս է հἰτος «թուր» բառից։-Հիւբշ. 389։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (1)

Քսիփիէ ... ձուկն ծովուն. (Վեցօր. ՟Է։)


Քրէիքուր

adj.

impure, foul, nasty.

Etymologies (2)

• «գարշ, շատ վատ, վատթար»? իմաստը անստոյգ է. երկու անգամ ունին Եւագր. և Յհ. կթ. «խուժադուժ տիկնոջ ծա-ռայէ և բազմաց քրէիքուր տերանց (յն. δεσπόταις) վաճառեցաւ, հպարտութեան, ամսառտաւանութեան և նախանձու» (Եւագր. 68). «Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք» (Յհ. կթ. 454)։

• Հին բռ.=Բառ. երեմ. էջ 334 մեկ-նում է «օտարոտի կամ յոլով տեարք» (այսինքն ըստ ՆՀԲ՝ բազում տերանց ծառայ, հայելով ի յն. քի՛րիօս)։ ՆՀԲ մեկնում է «որպէս մրուր քուրայի կամ քուռին քուռը, գարշ կամ (տճկ.) քիրլի, աղտոտ»։ Այտնեան, Քնն. քերակ. էջ 309 դնում է իբր կրկնաւոր (+ուրայ բառի՞ց

NBHL (2)

Խուժուդուժ տիկնոջն ծառայէ, եւ բազմաց քրէքուր տերանց վաճառեցաւ, հպարտութեան, ամբարտաւանութեան եւ նախանձու։ Մի՛ քրէիքուր վարուց չարութեամբ նաւաբեկեալք. (Եւագր. ժ՞ Յհ. կթ.։)

Քրէքուր, օտարոտի, կամ յոլով տէր. այսինքն բազում տերանց ծառայ, հայելո ի յն. քի՛րօս։


Քրիստիանոս

cf. Քրիստոնեայ.

Etymologies (2)

• = Յն. γριστιανός «քրիստոնեայ», որից փոխառեալ է նաև թրք. xəristiyan «քրիս-տոնեայ».

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (1)

Յանուն քրիստոսի կոչիմք Քրիստիանոսք։ Զհասարակացն քրիստիանոսաց, եւ այլն. (Սարկ. հանգ.։)


Քրիստոնեայ, էի, ից

adj. s.

christian.

Etymologies (5)

• , ի հլ. (գրուած նաև քը-րիստովնեայ, քրիստոնայ) «Քրիստոսի հա-ւատառոռ» ՍԳր. Լաբուբ. 44. Եզն. որից քրիստոնէութիւն Եզն. Եւս. պտմ. քրիստո-նէաբար Եւս. պտմ. քրիստոնէական Ոսկ. յհ. ա. 31. ճակաքրիստոնէական (նոր բառ) են։

• -Յն. Ջριστός (բուն նշ. «օծեալ») անուան հյց. Ἀριστὸν «զՔրիստոս» ձևից՝ հյ. -եայ մասնիկով կազմուած, ինչպէս և հրեայ։ Հմմտ. նախորդը։-Հիւբշ. 389։

• Տաթև. ձմ. ը և ճ հայերէնով մեկնում է «Քրիստոս ի նա կամ զՔրիստոս ունի նա»։ Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

• ԳՒՌ.-Ջղ. քրիստոնյա, Ննխ. քրիստօնյա, Պլ. Սեբ. Սչ. քրիսդօնյա, Մրղ. Սլմ. քիրիս-տօնյա, Ալշ. Ախց. Երև. Կր. Շմ. Տփ. քրիս-տօնա, Ղրբ. քիրիստօ՛նա, Ասլ. քրիսդընյա, Մկ. ք'ըրիստունյա, որոնք բոլոր նշանակում են «կրօնով քրիստոնեայ», և գործածւում են յատկապէս հայ բառի յարադրութեամբ՝ հայ-քրիստոնեայ. իսկ Անտ. քիստինէ, Սվեդ. քիսդինիգ նշանակում են «հայ», ո-րից և Անտ. քիստինիւօկ «հայերէն»։ Վեր-ջին առման համար հմմտ. նաև գւռ. իտալ. krištianu, գւռ. ֆրանս. chrétien «մարդ», ալբան. greštera «մարդիկ», ռուս. креcть-внинъ «ռիւղացի», հին ռուս. նաև «մարդ», տերբ. hrišcanin «սերբ» (Berneker 634-5),

• ՓՈԽ.-Ուտ. քշտօն «քրիստոնեայ» և յատ-կապես «ուտէացի կամ հայ»։

NBHL (5)

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ գրի եւ ՔՐԻՍՏՈՎՆԵԱՅ ՔՐԻՍՏՈՆԱՅ. որմէ ռմկ. քրիստոնէ. յն. խրիսդիանո՛ս. (ի խրիսդօ՛ս. հյց. խրիսդօ՛ն ). χριστιανός christianus. Քրիստոսեան. աշակերտ եւ հետեւօղ Քրիստոսի. որ դաւանի զքրիստոս աստուած. քրիսդիան, մեսիհի. (որպէս եւ իսավի, յիսուսեան. նասրանի ՝ նազովրեան)

Անուանել նախ յանտիոք զաշակերտեալսն՝ քրիստոնեայս։ Փոքու իմն հաւանեցուցանես զիս լինել քրիստոնեայ։ Իբրեւ զքրիստոնեայ։ (Գծ. ՟Ժ՟Ա. 26։ ՟Ի՟Զ. 28։ ՟Ա. Պետ. ՟Դ 16։)

Պարտ է մեզ ոչ միայն անուամբ կոչեալ քրիստոնեայ, այլ գործովք։ Ոչ միայն քրիստոնեայք, այլեւ հեթանոսք եւ մոգք գիտեն։ Օծ եւ զմեզ, եւ օծեալս արար, եւ քրիստոնեայս արար եւ անուանեաց. (Ածազգ. ՟Դ։ Եզնիկ.։ Խոսր.։)

Եւ ոչ նըւազ ի դրժանաց, ի սուտանոն քրիստոնէաց (այսինքն քրիստոնէից). (Շ. խոստ.։)

Լինի աշխարհ քրիստոնէաց՝ յանչափ յանբաւ բարեաց լըցած. (Շ. եդես.։)


Քրոնիկոն, ի

s. adj.

chronicle;
chronological.

Etymologies (3)

• (ի-ա հլ. յետնաբար) «ժա-մանակագրութիւն, ժամանակագրական» Ուս. քր. Ոսկ. գծ. Շիր. քրոն. Սամ. երէց. գրուած նաև քրաւնիկոն, քրօնիկոն. լետին հնչումով՝ քննիկոն «տոմար, տոմարագիրք» Ասող. Վանակ. հց. Մագ. թղ. էջ 4, խրօ-նիկոն Լմբ. Իմ.։

• = Յն. χρονιϰός «ժամանակական», չէզ. χρονιϰὸν, լգ. χρονιϰά «տարեգիրք». կազմու-ած է χρόνος «ժամանակ» բառից։-Հիւբշ. 389։

• Ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (5)

Ի քրոնիկոն ժամանակաան կանոնսն փոխեցայց. (Եւս. քր. ՟Ա։)

Քրոնիկոն գրոցն եւսեբեայ. (Սամ. երէց.։)

Զորս յետոյ տեղեկացաք ի փիլիսոփէ եւ ի քրոնիկոնէն. (Ոսկ. գծ.։)

Ըստ քրոնիկոնին՝ գաւազանօք զրաւեսցուք ի ներկայս. (Սամ. երէց.։)

Յուզեցի ի քրոնիկոնն, եւ ոչ գտի։ Ոչ միայն ի քրոնիւոնացն, այլեւ յաստուածայնոցն գրոց. (Նչ. եզեկ.։)


Քրտիկար

adj.

worship among the ancient Persians;
good and faithful minister.

Etymologies (4)

• «բարի գործք, արդիւնականք, արժանի վարձուց, պատուիրեալք ի Սազ-ռեզն դենէ». գործածուած է միայն երկու անգամ Եղիշ.բ և է. Զկրակ սպանանէք և զջուրս պղծէք և զմեռեալս ի հող թաղելով՝ զերկիր ապականէք և քրտիկար չառնելով՝ ոյժ տայք խարամանւոյն (էջ 35). Ետ սպա-նանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն իբրև քրտիկար յարքու-նիս (էջ 106).-Բոլոր տպագիրները ունին քրտիկար, միայն Անձևացեաց օրինակը, տպ. Թէոդոսիա, ունի քրտար։

• = Պհլ. *kirpikār «բարի և առաքինի գործ» ձևից, որի դէմ ունինք աւանդուած պհլ. գ9 kirpak «բարի գործ, առաքինութիւն» (հա-կառակը vinās, որ է վնաս, յանցանք), օր. vinās hač kirpak vičitan «յանցանքը առա-քինութիւնից զանազանել», hač kirpak sut u hač vinās ziyān «առաքինութիւնից օ-գուտ և յանցանքից վնաս», kirpak karian «բարի գործել», kār u kirpak «կրօնական պարտականութիւն և առաքինութիւն» (Ny-berg, Hilfsbuch d. Pehlevi 2, էջ 120 և 129), պհլ. [arabic word] krpkar=մանիք. պհլ. [hebrew word] ︎ kirbkr=պրս. [arabic word] karfagar «բարի և արդար գործեր կատարող (մարդ)» (Salemann, ЗAH 8 (1908), էջ 89), պա-զենդ. kerba, kereba, թուրֆանի պհլ. kir-baγ, նաև յգ. kerbikān (տե՛ս Մայնոխրատ, հրտր. West, էջ 121), որ նշանակում է Մազ-դեզական կրօնի պատուիրած բարի գործե-որ. սրանք 33 տեսակ են և մի առ մի նշա-նակուած են Մայնոխրատի Լէ գլխում. գըլ-խաւորները առանձին դրուած են Դ գըլ-ևում, ինչ. առատաձեռնութիւն, ճշմարտա-ևօսութիւն ևն։ Իրանեան այս բառերը մահ-մետականութեան ժամանակ ջնջուելով՝ փո-ևանակուեցան արաբ. [arabic word] savāb «բա-րի գործ, վարձք» բառով։ Ըստ այսմ մեր բառը նախապէս պիտի ունենար քրպիկար ձևը, որ պ և տ տառերի շփոթութեամբ դարձաւ քրտիկար։ (Փարպ. հրտ. Վենետ. 1873, էջ 294 որպէս բարեգործ ձևը, որ ուղ-ղուած է Վասակին, կարծետ հայերէն հա-մապատասխանն է իբրև զքրպիկար-ի և հաստատում է բառի ծագումը)։

• Հին բռ. մեկնում է «Քրտիկար... լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց և հոտոյ գարշութեան»։ ՆՀԲ առաջին վկայութեան մէջ մեկնում է «պաշտօն և պատիւ երկասիրութեամբ կամ ընտրողութեամբ», իսկ երկրորդի մէջ՝ «պաշտօնեայ երկասէր՝ հաւատա-րիմ, երախտաւոր... կայ և պրս. [other alphabet] ա-քեար. որպէս շողոմարար, [other alphabet] -կասպաս, իսկ ի Հին բռ. կայ քրտոն, որպէս պաշտօնեայ, քումարիմ՝ մեհե-ան»։ Տէրվ. Altarm. 89-90 առաջին հատուածի մէջ թարգմանում է «լտ. гolendo. լարգելով, պատուելով, պաշ-տօն մատուցանելով», իսկ երկրորդի

• մէջ «գերմ. Hofbeamter, Դռան պաշտօ-նեայ», իբր պրս. [arabic word] kardgār «աշ-խատաւոր, գործաւոր» կամ զնդ. xуaδ-drakara «բարեկամական»։ Հիւբշ. 259 իբր փոխառեալ բառ, անյայտ իմաս-տոմ. կցում է պրս. kirdigār «ամենա-կարող. 2. դիտմամբ, կամովին, յատուկ նպատակաւ»? Ընդարձակ մի յօդուածի մէջ վերի մեկնութիւնն է տալիս Բազմ. 1895, էջ 5-6, անյարմար համարելով պրս. kirdigār «արարչառործ Աստուած 2. կամովին գիտութեամբ» և kirdār «գործ, աշխատութիւն, արուեստ, վի-ճակ, զբաղմունք, գործ բարի կամ չար»։ Նոյնը նաև Փորթուգալ փաշա, Ուսում, Եղիշէի, էջ 252-3 և Անդրիկեան, Բազմ. 1906, 441։ Թիրեաքեան, Ատրպատ. էջ 25 ուղղում է քրտար<պրս. kirdār «գործ». իր մեկնութիւնը կրկնում և հաստատում է մի առանձին յօդուածով՝ Բազմ. 1907, 22-24։

NBHL (1)

Քրտիկար ... Լուացումն ի փոր չառնելով՝ մուտ տայք դիւաց եւ հոտոյ գարշութեան։)


Քրքանք

s.

cf. Քրքիջ.

Etymologies (4)

• «ծիծաղ» Փարպ. արմատն է քրք-, որից քրքել «ուրախացնել» Ոսկ. պօղ. ա. 169, նաև քրքիջ «ծաղր, ծիծաղ» Ոսկ. մտթ. և եբր. Վրք. ոսկ. քրքջել «համարձակ ծիծաղիլ» Ոսկ. մտթ. կող։ և եբր. քրքնջալ «ծիծաղիլ» Բրս. մրկ. 258. քրքինջ Բրս. մրկ. 258։ Սրանց հետ նոյն է Ղրբ. քրքզալ «ծև-ծաղիլ, վրան խնդալ». հմմտ. դարձեալ քրքուիլ և քքուիլ բառերի տակ ատուածները, որոնց միջոցով քրքանք, քրքել հասնում է քուք արմատին, իբր

• = բնիկ հայ բառ, աճած հնխ. kū-«գոչել, ևանչել» արմատից. աւելին տե՛ս քուք։-Աճ.

• ՆՀԲ լծ. կարկաջ, կրկջաձայն բառերի հետ։ Տէրվ. Altarm. 32-3 քրքիջ< *քի-քրիջ և քրքանք հանում է krik արմատից. հմմտ. սանս. kark «ծիծա-ղիլ», գոթ. hlahjan «ծիծաղիլ», լիթ. kirkti «բղաւել», յն. ϰραζα «ճչալ, կան չել»։ Նոյն, Նախալ. 43 քրքիջ՝ kark

• (=kar-kar) արմատից։ Հիւնք. քրքիջ հանում է կարկաջ-ից։

NBHL (2)

Զայրագնեալ ի վերայ սրբոցն տնօրէն իշխանն յաղագս թշնամանացն, որպէս թէ ի թագաւոր կողմն դարձուցին սրբոքն զքրքանս. (Փարպ.։)

Ոչ գոյր ի միջի նոցա ծաղրս եւ քրքիջ ամենեցուն կայցէ։ Ընդ խաղ կամ բարի ինչ (այսինքն զուարճախօս) բանս՝ վաղվաղակի ամենեքին զքրքիջ բառնան։ Մխիթարիցեմք ժպտելով, եւ ո՛չ զքրքիջ բառնայցեմք, եւ հանապազ ի ծաղր հատանիցիմք։ Ծաղր առնիցէ, քրքիջ բառնայցէ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Քրքիր

adj.

ploughed, soft, friable.

Etymologies (4)

• «փխրուն, կակուղ (հողի համար ասուած)» Վրդն. ծն. նաև իբր ածական վա-րազի պոչի. «էր բաշն իւր թաւ և հաստ և ծայրքն քրքիր, որպէս վարազ խոզի». Յով-սիմ. (համառօտ խմբագրութիւն), էջ Յ0ա, որից քրքրել «քայքայել, խախտել, պարզել, բանալ նայիլ, պրպտել, տնդղել» Եւագր. Ոսկ. փիլիմ. (ՀԱ 1913, 38). Եփր. զղջ. Լմբ. քրքրել զմիտս «գրգռել, դրդել». Ոսկ, մտթ. եբր. կոր. տիմ. քրքրիլ «ցոփութիւն անել, շուայտանալ» (գւռ. քրքրուիլ)։ Կա-նոն. էջ 206=Կանոնք թադ. էջ 398. քրքրու-թիւն «հողի կակղութիւն» Վստկ. հետաքրքիր Ա. տիմ. ե. 13. Բ. թես. Գ. 11. Մանդ. Յհ. կք. ևն։

• = Կրկնուած է *քիր պարզական արմա-տից. որ այլուստ ծանօթ չէ։

• Տէոմ. Altarm. 13 քիր հանում է քար-իղ. հմմտ. լիթ. kil-nóti, սանս. kal, յն. ϰλλω, ϰέλομαι, լտ. cello. «շար-ժել, ցնցել ևն»։ Karolides տե՛ս քերքել։ Հիւնք. քրքուիլ բայից։ Սանտալճեան, Բազմ. 1904, 499 լծ. գրգռել։

• ԳՒՌ.-Ալշ. Ջդ. Սչ. քրքրել, Ախց. Երև Կր. Ննխ. Պլ. Սեբ. քրքրէլ, Ագլ. Խրբ. Շմ. Սվեդ. Տփ. քրքրիլ, Ասլ. քրքրէլ, Սլմ. Վն. ք'ըրք'ըրել, Մկ. ք'ըրք'ըրիլ, Մրղ. քռքռէլ, Մշ. քրկրել, Հճ. քmյքmյէլ «քանդել, քայ-քայել, շինուած կամ դիզուած մի բան եղ-ծել, աւրել, քակել»։ Իբր ած. ունինք Բ. քրքիր, Ատ. քիրքիր, Խրբ. քրքուր կամ քըր-քրուկ «փխրուն, կակուղ, կակուղիկ», Ննխ. քրքիր «անկարգ, թափթփած»։ Նոր բառեր են քրքրման, քրքրմնի, քրիկքրիկ, քրքը-րուան։

NBHL (1)

Այլ է խոշորութիւնհողոյ՝ քարուան, եւ այլ քրքիրն եւ արգաւանդն ի բերս բուսոց. (Վրդն. ծն.։)


Քրքում, քմոյ

s. chem.

crocus, saffron;
crocus;
— վայրենի, սուտ —, carthamus, bastard or mock saffron, safflower;
հնդիկ —, curcuma, turmeric, terra merita.

Etymologies (5)

• (հնից կայ սեռ. քրքմի Վեցօր. 83. յետնաբար ո հլ.) «սաֆրան» Երգ. դ. 14. Վեցօր. 83. Նար. Խոր. աշխ. որից քըր-քրմացան Առակ. է. 17. քրքմաւէտ Խոր. քրքմեղ «մի տեսակ ծաղիկ, խալոկ» Խոր. աշխ. (ըստ իս «քրքումի իւղ», տե՛ս խալոկ և խաղուկ բառերի տակ). քրքմել «մազերը քրքումով. ներկել» Կղնկտ. քրքմատեսակ «կարմիր» Գառն. 25. քրքմատեսիկ Աթան. 181. քրքմագոյն, (նոր բառ)։-Բառիս բուն նշանակութեան և գիտական համազօրների վրայ տե՛ս Պասմաճեան, Բանատ. 1907, 56 և Արթինեան, Ածաշնչի տունկերը, էջ 75, Ղ. եպս. Դուրեան ՀԱ 1914, 335,

• = Պհլ. *kurkum ձևից (գրուած է kulkem, բայց հմմտ. պրս. [arabic word] kurkum, karkum, karkam). այս բառը արևելեան ծագում ունի և փոխառութեամբ տարածուած է շատ լե-զուների մէջ. ինչ. սանս. kuhkuma-, քուչ. kurkama, ասոր. [syriac word] kurkəmā, եբր. [hebrew word] karkom, արաբ. ❇ ︎ kurkum, պորտ. իտալ. հֆրանս. curcuma, սպան. corcoma, ռում. kurkum, ինչպէս նաև յն. ϰρόϰος (Boisacq 520), տրից փոխառու-թեամբ հյ. կրովկոս «քրքում»։ -Մեր բառը ծագում է իրանեանից և ո՛չ թէ ասորուց, ուր մեր ու ձայնի դէմ ունինք ə, որ պիտի տար դըշ

• նախ Schroder, Thesaur. 45։ դրաւ եբրայեցերէնից։ ԳԴ պրս. ձևից։ Միւս-

• ները յիշում են զանազան ձևեր, ինչ. ՆՀԲ «յն. քրօ՛քօն, լտ. crocum. եբր. քարեքքօմ», Böttich. ZDMG 1850, 363 սանս kuñkuma, Lag. Ges. Abhd. 58 (որից Տէրվ. Altarm. 70) եբր. karkom, պրս. karkam։ Պատկ. Խոր. աշխ. 84 պարսկերէնից։ Հիւնք. պրտ. կիւրկիւմ. ւն. *թიϰός։ Հիւբշ. 320 դնում է ասորե-րէնից, որ ըստ մեզ ուղիղ չէ։

• ՓՈԽ.-Վրաց. ჭურკემა քուրքումա «քըր-ռում» Երգ. դ. 14։

NBHL (1)

(որ եւ յն քրօքոն. լտ. քրօ՛քում. եբր. սարէքքօմ, մօռ ). κρόκος, κρόκον crocus, crocum. Ծաղիկ մանուշակագոյն՝ հոտաւէտ յոյժ՞ ունելով ի միջի երիս դեղին ծիղս. զորս կորզեալ չորացուցանեն ի պէտս համեմից. ներկոց, եւ դեղոց. զաֆրան, զաֆերան.


Քօշ, ից

s.

he-goat, buck.

Etymologies (4)

• . ի հլ. «արու այծ» Մն. ժե. 9. Թուոց իթ. 22. Դան. ը. 5, 8, 21. Ոսկ. մտթ. Ա. էջ 192 (բց. ի քօշից). գրուած է նաև գօշ Եւս. քր. Բ. որից քօշանման «այծանման» Գնձ. քօշամօրուք «այծի մօրուք կռչուաձ բոյսը, tragopogon» (ըստ։ Տիրացուեան, Contributo §. 570 tragopogon coloratum C A. Mey) Բժշ. գրուած նաև զանազան ձևերով. ինչ. քօշմօրու, քոշմօրուք, գոճա-մօրուք, գոճմօրու, գոճմորուք, կոճամիրուս, կոճամիրու, գոճմօրէք, գուճամուրու, գուճի-մօրու (տե՛ս ՀԲուս. § 3233 և Seidel § 191), բայց այս բոլորից ուղղագոյնն է քօշամօ-րուք, ըստ որում լտ. բառն էլ է =յն. τρα-γοπωγων, որ կազմուած է τράγος «այծի ձագ, բուծ»+πώγων «միրուք» բառերից։ Տե՛ս և քօշել։

• Diefenbach, Berl. Jahrb. 1843, 448 սլ. koza,. koja «այծ» բառի հետ։ Ու-ղիղ մեկնեց Lag. Ges. Abhd. 62։ Մորթ-ման ZDMG 24, 80 ևն ցեղակից է դնում թրք. keč̌i «այծ»։ Տէրվ. Altarm. 16 գործ չունի ասում է վերի ասոր. և եբր. ձևերի հետ և կցում է քոս, քոշ-քել, քսել ևն բառերին։ Հիւնք. պրս. քիւշն, քիւշէն «քօշ»։

• ԳՒՌ.-Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։

• ՓՈԽ.-Վրաց. ჭოϑი քոշի կամ ჭომიკი քո-շիկի, լազ. քոշատի «մէկ տարեկան արու այծ». սրանք ուշ ժամանակի փոխառութիւն-ներ են, ինչպէս ցոյց է տալիս աւ>ո տա-ռադարձութիւնը։ Լազ ձևի հետ հմմտ. յատ-կապէս քօշոտ Ակն։

NBHL (5)

τράγος hircus χίμαρος haedus αἵξ caper. Նոխազ խոյ այծեաց. քաղ. արու այծ. նիհազ.

Եւ ահա քօշ մի այծեաց։ Եւ քօշին եղջիւր մի էր ի մէջ աչաց նորա։ Քօշ մի յայծեաց վասն մեղաց։ Քօշ երեմեան. (Դան. ՟Ը. 5. 8. 21։ Թուոց. ՟Ի՟Թ. 22։ Ծն. ՟Ժ՟Է. 9։)

Արի՛ գնա՛ քօշ հասեալ, զի չես նման թագաւորի, այլ քօշի ունիս պարանոց եւ մորուս. (Պտմ. վր.։)

ՔՕՇՔ կոչեցան նմանութեամբ իւիք եւ լեռնակեաց սուրբ սուքիասանք.

Նշխարացս յայտնեալ՝ սուրբ քօշիցս ընտրեալ։ Նշխարքն ըղձալի՝ քօշիցն երամի. (Գանձ.։)


Օգն

s.

help, aid, assistance, succour;
յ— գալ, հասանել, to help, aid or succour a person;
յ— կոչել, to call for help.

Etymologies (4)

• «օգնութիւն». առանձին գործածւամ է միայն Եզ. նխդ. հյց. յօգն ձևով. ինչ. յօգն գալ, յօգն հասանել ևն Զենոբ. Մամիկ. Գնձ. Նար. յովէդ. որից օգնել «օգնել, սատարել, նպաստել» ՍԳր. Ոսկ. եփես. «մի բանի ծա-ռայել, օգուտ բերել, օգտակար լինել» ՍԳր. օգնութիւն ՍԳր. օգնական ՍԳր. օգնականու թիւն ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. ևն.-յետնա-բար ունինք անօգ «անօգուտ» Յճխ. էջ 6։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. au-արմատի auw-ձևից, ուր միջին ս կրկնուած է սաստկու-թեան համար։ Պարզ au-արմատից են յա-ռաջանում պանս. ávati «օգնել, նպաստել, պաշտպանել», avitá «օգնական, պաշտ-պան», ävah «օգնութիւն, պաշտպանութիւն», սtih «օռնութիւն», զնդ. avaiti «հոգ և խնամ տանիլ, օգնել», avah-«օգնութիւն», ao-man-«նաաստելով, օգնելով», հիռլ. con-ōi «պահպանել», մկիմր. ry-m awyr «թո՛ղ ենձ պաշտպանէ»։ Սրանց են միացնում ոմանք նաև ւն. ἐνηέος (* ἐν-αfής) «բարեհաճ. րաղց-րաբարոյ», αfτας «սիրահար», լտ. avere «տենչալ, սաստիկ փափագիլ», avarus «ժը-ւատ», avidus «ագահ», կիմր. ewyll, կորն. awell բրըտ. eoull «կամք» բառերը (Po-korny 1, 19, Ernout-Meillet 83, Boisacч 30, Walde 72)։ Հայ բառի արմատն է ուրեմն օգ, որ աւելի լաւ է երևում օգուտ բառի մէջ։

• aukan բառերի հետ հնխ. vag, vaks= vags «աճիլ, զօրանալ, օգնել» արմա-տից։ Հիւնք. յն. εῦ «լաւ» և γνωρίζω «գիտել»։ Karst, Յուշարձ. 416 մոնգոլ. asik թրք. asik «օգուտ», ճապոն. sukē «օգնութիւն»։ Վերի մեկնութիւնը տուաւ Meillet MSL 22, 62։ Պատահական նը-մանութիւն ունի զնդ. aogañh (արմա-տը aogah.), որ թէև ըստ Justi, Zend-sp. 9բ նշանակում է «օգնութիւն», բայց ըստ պհլ. թրգմ. «բարեկամու-թիւն» և ըստ նոր գիտունների «ոյժ, զօրութիւն»։

• ԳՒՌ.-Արմատը պահում են օգ Ննխ. Վն. «օգնութիւն», Ակն. «օգնական», բայաձևը Ալշ. Ջղ. Սչ. օգ'նել, Խրբ. օգ'նիլ, Ախց. Կր Սեբ. օքնէլ, Մշ. օկնել, Սլմ. էօյհնել, Մկ. էօկ'նիլ, հէօկ'նիլ.-թրքախօս հայոց մէջ՝ օգնութիւն Ատն. (Արևելք 1888 նոլ. 9)։

NBHL (1)

Այս հրեշտակական զօրութիւնս, որ յօգն ժողովրդեանն առաքեալ յերկնից. (Նար. յովէդ.։)


Օգոստոս, ի

s.

august, empress;
— Տիրուհի, Holy Virgin, Queen of heaven & earth.

Etymologies (3)

• «հռովմէական ութերորդ ամի-աը (յունվարից սկսած)» Եւս. քր. կմբ.։

• = Յն. αύγουστος «օգոստոս ամիսը» որ փոխառեալ է լտ. augustus-ից. այսպէս է կոչուած հռովմայեցոց Օգոստոս կալտեր ա-նունով. բուն ծագումը և նշանակութիւնը տե՛ս օգոստա։-Հիւբշ. 367։

• Ուղիղ մեկնեցին հներից Տաթև. հարց 201 և նորերից ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (7)

Այն է Աւգոստոս. բառ լտ. augustus. աւկու՛ստուս . իբրու բարեբախտ եւ գերափառ, մակդիր կոչումն հոկտաւիանոսի կայսեր, եւ յաջորդ ինքնակալաց. ըստ յն. սեբաստոս, կամ սէվեբդօ՛ս. σεβαστός . այսինքն պաշտելի, արգոյ, քաջ արանց.

Աւգոստոս հռոմայեցւոց թագաւորեաց, որ սեբաստոսն յորջորջեցաւ. (Եւս. քր.։)

Թագաւորէ կայսր սեբաստոս ոկտաւիոս, որ եւ աւգոստոս ... յորմէ հետէ աւգոստեանք եւ սեբաստեանք (այսինքն օգոստոսք եւ սեբաստոսք) անուանեցան թագաւորք հռովմայեցւոց. (Շիր. քրոն.։)

Օգոստոս ինքնակալ հոռոմոց կոմնենոս տէր մանուէլ. ողջլեր թագաւոր օգոստէ. (Շ. թղթ.։)

Եւ եւս՝ augustus αὕγουστος . Ութերորդ (երբեմն վեցերորդն) ամիս հռոմայեցւոց յանուն նորին կայսեր.

Աւգուստոս սեբաստոս անուանեցաւ (հոկտաւիանոսն), եւ զսեքտոսամիս՝աւգոստոս անուանեցաւ. (Եւս. քր.։)

Վախճան կենաց մարմնոյ առեալ՝ ցաւգոստոսի տասըն թուեալ. (Լմբ. ի շ.։)


Քաղբան, աց

s.

galbanum;
— երեւելի, transparent -.

Etymologies (3)

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «մի տետակ բուսական խէժ, galbanum» Ել. լ. 34. Սիրաք իդ. 21. Բրս. և Վրդն. սղ. յետնաբար գրուած ըստ լտ. գաղբան, գաղբանոս։

• = Յն. γαλԲά́νν «քաղբան, Ասորիքին յա-տուկ կծու մի խէժ», որ փոխառեալ է սե-մականից. հմմտ. եբր. [hebrew word] xeləbbəā, ասոր. [syriac word] ︎ xelbənītā (Boisacq 1048). = նոյնից նաև արաբ. ❇ ǰulban, վրաց. ჭალბანა քալբանա, լտ. galbanum ևն, բո-լորն էլ նոյն նշ.-Հիւբշ. 387։

• ՀՀԲ գալբանոս «է բառ եբրայական»։ ՆՀԲ յիշում է եբր. ձևը՝ առանց ծագու-մը ցոյց տալու։ Տէրվ. Altarm. 69 և Հիւնք. յունարէնից։

NBHL (1)

Զքաղբան երեւելի (այսինքն թափանցիկ), կամ զխառնուածոյն զայն խունկ. (Բրս. սղ.) (ուր լիբանոն)։


Քաղդեայ, էի, ից

s.

Chaldean;
caster of nativities;
astrologer, soothsayer.

Etymologies (4)

• , ի հլ. (ասւում է նաև քաղդէ) քհմայող, գուշակ» ՍԳր. Եւս. քր. Վեցօր. 150. Եփր. նին. 115. Վրդն. դան. յետին գրիչներից գրուած հյց. քաղդէո Եփր. մն. էջ 490. որից քաղդէութիւն «աստեղադէտու-թիւն, հմայութիւն» Ոսկ. լհ. Բ. 17. Բուս. քաղդէացի «գուշակող մոգ» Կոչ. քաղդէական Եւս. քր. Փիլ. քաղդէաղանդ Փիլ. իմաստ. հմմտ. նաև քաւդէալ։

• -Ասոր. [arabic word] xaldāyā «մոգ, աստղա-հմայ», xaldāyuϑā «մոգութիւն, կախարռու-թիւն», որ և յն. γαλδαῖος «աստղաբաշխ, աստղահմայ», և I ձայնը վերածելով Տ՝ եբր. [hebrew word] kašdīm «աստղահմայ»։ Բոլորն էլ ծագում են Քաղդէացոց ազգի յատուկ անու-նից և իրենց առաջին նշանակութիւնն է «քաղդէացի»։ Այս ազգն էր, որ աստղա-բաշխութեան և մոգութեան հիմնադիրն ե-ղաւ և մինչև վերջն էլ այդ գիտութեանց ու-տուցիչը մնաց. յոյներն անգամ աստղաբաշ-խութեան գիտութիւնը նրանցից տովորեցին և «յունաց բոլոր գուշակները, հմայողները և մարգարէները կամ Եփրատի ափերից էին գալիս և կամ քաղդէական հին սրբավայրե-րում սովորած էին համարւում. քաղդէացի բառը կախարդի հոմանիշ դարձաւ» (Mas-nero Hist anr. des peuples de I' Urient. էջ 774)։-Հիւբշ. 318։

• ՆՀԲ հանում է Քաղդէացոց ազգի ա-նունից։ Müller, Kuhns. u. Schleich. Btrg. 3, 84 սանս. saar, զնդ. xvarəna

• «լոյս, պերճութիւն», որից և Justi, Zen-dsp. 90 զնդ. qé́ng «արև»? ձևի տակ կասկածով։ Lag. Arm. Stud. § 2328 արամ. ձևից։

NBHL (4)

χαλδαῖος chaldaeus, astrologus ἑπαοιδός, ἑπῳδός incantator. գրի եւ ՔԱՂԴԷ, ՔԱՒԴԵԱՅ. ՔՕԴԷ. Քաղդէացի. աստեղաբաշխ. աստեղագէտ, աստղահմայ. ախտար. գուշակ. կախարդ.

Կոչեցէք զգէտս եւ զմոգս եւ զկախարդս եւ զքաղդեայս՝ պատմել թագաւորին զերազ իւր։ Մտին առաջի իմ գէտք եւ մոգք եւ իղձք եւ քաղդեայք։ Ի վերայ գիտաց եւ մոգուց եւ քաղդէից. (Դան. ՟Բ. ՟Դ. ՟Ե։)

Կոչեաց զգէստ, որ երազահանք ասէին. զմոգս, որ աստեղօք ասէին ճանաչող լինել. զքաղգեայս, որ ի փորոտիս կենդանեաց հմայութիւնց առնէին. (Վրդն. դան.։)

Բաղտասար՝ իշխան քաղդէից։ ի քաղդէից ճարտարութիւն իմաստութեան պատմէր։ Քաղդեայ էր աբրահամ։ Չիէք քաղդեայ, եւ ոչ աստեղագէտ։ Հնար գոլ նմա արհեստ աստեղաբաշխութեան. վասն զի քաղդեայ էր։ Քաղդէ սովին զծնունդս նուիրէ բախտից, եւ բազում ինչ առնու յանմտից. (Կոչ. ՟Ժ՟Զ։ Եւս. քր.։ Վեցօր. ՟Է։ Մագ. ՟Ե։ Եփր. նին.։)


Քաղիրթ, ղրթաց

s.

tripe;
վաճառանոց քաղրթի, tripe-stall.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «անասունների ստա-մոքսը» ՍԳր. Վեցօր. 192 (գրուած է նաև քաղիրդ Վստկ. 189, քաղերթ Տաթև. ձմ. կգ). որից քաղրթեղ «փորը ուռած» Անյ. պորփ. յառաջաքաղերթ, յառաջաքաղերթութիւն Անյ. պորփ. նոր գրականում կայ միայն քաղիրթ ձևը։

• Տէրվ. Altarm. 78 յն. χηάς, γοάδος «փորոտիք», լտ. hira, hilla «փորոտիք» բառերի հետ՝ -իրթ մասնիկով։ Հիւնք. գեղարդն բառից։ Պատահական նմա-նութիւն ունի լիթ. skilándis «խոզի ապ-խըտած փորլից»։


Քամի, մւոյ

s.

wind;
flatulency;
cf. Հողմ.

Etymologies (3)

• «հռռմ» Երցն. երկն. գ. Գնձ. «փո-ոի փուք» Վստկ. «յօդացաւ» Առաք. պտմ. 4Ո1. Յւսմ. լունիս 13. որից խորշ քամի «խորշակ» Ոսկիփ. քամել «քամիով հոսել, երնել» Մագ. «փքուիլ, ուռիլ» Եւս. պտմ. ը. 17. քամատարած «քամուց տարոսած, ցան-ուցիր եղած» Անկ. գիրք հին կտ. 315 (տպ. քամատարաց

• տանս. soma «քամի» ձևի հկտ. հմմտ. սանս. su «մզել», sōma «հիւթը»=հյ. քամել։ Patrubány SA 2, 163 գերմ. schwimmen «լողալ», կիմր. chwytis «շարժիլ» ևն։ Lidén, Arm. Stud. 124 լիթ. kvāpas «շունչ», kvepiu «փչել», յն, ϰαπνός «ծուխ» ևն բառերի հետ՝ հնխ. quep-արմատից, իբր քամի < հնխ. quəp-miio։ (Յիշում են կասկածով Walde 807. Boisacq 408, Pokorny 1, 380)։ Charpentier IF 25, 250 հբգ. sūson, գերմ. sausen, հսլ. sysati «սուլել» բառերի հետ։ Պատահական նը-մանութիւն ունի վրաց. ჭარი քարի «քա-յի»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև, Կր. Մշ. Ննխ. Շմ. Ջղ. Սլմ. Սչ. Տփ. քամի, Տիգ. քmմի, Վն. ք'ամի, Ղրբ. քա՛մըէ, Մրղ. քա-մը՛, Մկ. ք'ամը՛ Հմշ. քօմի.-նոր բառեր են քամհար, անքամի, քամատար, քամաքաշ, քամքաշ, քամելի, քամախառն, քամապնչել, քամոտ, քամոտուիլ։

NBHL (1)

Բակլայն՝ ազգի ազգի քամիք ընծայեցնէ ի մարմինն. (Վստկ. ՟Ի՟Դ։)


Քայռ, ից

cf. Քայռամանեակ.

Etymologies (2)

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «պարանոցին կախելու մանե-ակ» Յուդթ. ժ. 4. Նար. լգ. էջ 84. գրուած նաև քեառ Ոսկ. եփես. 894, պիտի լինէր նաև *քառ ձևը, որոնցից քայռամանեակ «մանեակ պարանոցի» Ոսկ. եբր. 554, 556, քառամանեակ Եզեկ. ժզ. 11, Երգ. դ. 9 Ովս. բ. 13, Ոսկ. եբր. 554, քեռեմենակ Ոսկ. եբր. (սխալ է քառապերճութիւն Նար. լգ. 84, որ նշանակում է ՆՀԲ. տպագրեալը ունի քայռս պերճութեան)։

• Լծ. նար. լգ. քառ «չորս» բառից կար-ծելով՝ մեկնում է «քառամանեակն վզանոց չորեքկուսի»։ Նոյնպէս է Գէորգ դպիր, որ Բառ. երեմ. յաւել. 563 մեկ-նում է «զի է ի չորից նիւթոց, այսինքն առևև. արծաթ, ակն, մարգարիտ»։ Տէրվ. Altarm։ 71 հաւանաբար ազսա-կան է հինդուստ. օ [arabic word] kere «ապարան-ջան» բառին։ Հիւնք. գոհար բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 122 յն. σειρὰ́ «պարան, լար, կապ», լիթ. tveriu «պատել, շրջապատել» ևն ռարռերի հետ։

NBHL (3)

κλιδών monile. որ եւ ՔԱՌԱՄԱՆԵԱԿ. Զարդ կանաց մարգարտայեռ եւ ականակապ զպարանոցաւ յառաջոյ. ... տե՛ս եւ ՔՕՂԷՔ եւ ՄԵՀԵՒԱՆԴ.

Արկանէր ապարանջանս ի ձեռս իւր, եւ արկանէր քայռս յականց պատուտականց ըստելուզեալս մարգարտով ի պարանոց իւր. (Յուդթ. ՟Ժ. 4։)

Ապարանջանին պճնութեամբ ... ընդ ունկանն գնդի ... ընդ քայռս պերճութեան լանջացն. (Նար. ՟Լ՟Գ։)


Քանասար

cf. Քանասարիկ.

Etymologies (3)

• (յետնաբար ի-ա հլ.) բուն նը-շանակութիւնը անյայտ է. գործածւում և իբր մակդիր արաբացի վայրագ գայլի. Նար. կթ. էջ 177, Ճաշոց 231 ա (կտկ. չրչ.), Սիմ. ապար. 51 (սեռ. քանասարաց), որ և քանա-սարիկ Ոսկ. մ. ա. 22 (յն. չարագոյն), քաննասարիկ, քաննասարեան Տօնակ.։

• Հին բռ. մեկնում է «քաջասիրտ», ՀՀԲ «քաջասիրտ, յանդուգն, դժնեայ», ՆՀԲ «որպէս անյագ բերանաբաց, երա-գոտն և յափշտակիչ, չար յոյժ», ՋԲ

• «գիշատիչ, վայրագ», ԱԲ «վազուև. յափշտակող, վնատակար»։-Աւետի-քեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 352 պրս. քէմ «չար, ժանտ» + sar «գլուխ» բառերից՝ իբր «չարագլուխ» և կամ յն. քա՛ննօս, քանտօս «պատա-ռող»։ Տէրվ. Altarm. 61-62, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160 բուն «շնագը-լուխ», իբր սանս. çvaçīrša, պրտ sak-sar «շնագլուխ», կազմուած *քան «շուն» =սանտ. çvan, յն. ϰιων, լտ. can-և պրս. sar «գլուխ» բառերից։ Հիւնք. լտ. canis «շուն»+ պրս. sar՝ որ ստացել է «ծայր» նշանակութիսնը։

NBHL (3)

ՔԱՆԱՍԱՐ ՔԱՆԱՍԱՐԵԱՆ ՔԱՆԱՍԱՐԻԿ. գրի եւ ՔԱՆՆԱՍԱՐ, եւ այլն. (մարթի համեմատիլ այլեւայլ բառից եւ երբ. բայց ստոյգն է անյայտ) Մակչիր արաբացի գայլոյ՝ որպէս անյագ բերանաբաց, երագոտն եւ յափշտակիչ, չար յոյժ.

Գազանութեամբ քանասար գայլոցն արաբացւոց. (Նար. ՟Կ՟Թ։)

Հրամայէ ի շանց եւ ի խոզից զգուշանալ, եւ ի միւսոյ եւս քանասարիկ ազգէն գայլոց. (Ոսկ. մ. ՟Ա. 22։) (չարագոյն)


Քանդակ, աց

s.

carving, sculpture, chiselling, chasing;
notch;
cameo;
բարձր —ակ, relief, relievo, embossment.

Etymologies (5)

• , ի-ա հլ. «քարի վրայ փոռա-գրութիւն» ՍԳր. որից քանդակել ՍԳր. Ա-գաթ. քանդակագործ Գ. թագ. է. 11. Եզեկ, խ. 43. խա. 25. Վեցօր. քանդակագործի «փո-րագրելու գրիչ» Ել. լբ. 4. քանդակածոյ Եփր. մն. ոսկեքանդակ Եփր. թգ. պտղա-քանդակ Յայսմ. գեղեցկաքանդակ Պտմ. աղէքս. քարուքանդակ Ոսկիփ.։

• = Պհլ. [other alphabet] որ է գաղափարագրով [hebrew word] h plvnt an, որ պէտք է կարդալ kandan «փորել, քանդել, աւերել» (Nyberg, Hilfeburh des pehleyi I 32 և II 119), *kandak «փորագրութիւն», պրս. [arabic word] kan-dan «կորզել, խլել. 2. փորել, բրել. 3. փո-րագրել», ❇ [arabic word] kanda «խլեալ, կորզեալ. 2. խրամ», [arabic word] kandak «խրամ, փոս», [arabic word] kandakār «քանդակագործ», աֆղան. kan-dal հպրս. զնդ. kan-, սանտ. khánati «փո-րել»։ Նոյն արմատից զանազան նախդիրնե-րով ունինք նկան<զնդ. ni-kan «թադելով թագցնել», վկանդել<զնդ. vī-kan, vī-kanti «փոսով անջատել, քանդել, փուլ ածել» (տե՛ս այս բառերը)։ Իրանեանից է փոխա-ռեալ ասոր. ❇ kandaq «փոս» (Bar-tholomae, Altir 437)։-Հիւբշ. 256։

• Նախ ԳԴ քանդակագործ համեմա-տեց պրս. kandakār ձևի հետ։ Brosset JAs. 1834, 378 վրաց. քանդակի ևն։ Պատկ. Изcл. Lag. Ges. Abhd. 298, Հիւբշ. KZ 23, 20, Տէրվ. Altarm. 19և Նախալ. 50, Justi, Dict. Kurde 159 զնդ. kan սանս. khan ևն ձևերի հետ։ Bugge, Etr. u. Arm. էջ 46 ետրուսկ. canā-«գործ, արուեստագէտի գործ», Հիւնք. յն. ϰεντεω «խայթել», պրս. kandan։-Հիւբշ. 256 դնում է միայն քանդակ բա-ռը և զարմանալի է որ չի յիշում քան-դել։ Scheftelovitz BВ 29, 29 մբգ. šwenden «ոչնչացնել», անգսք. swīn-dan, գերմ. schwinden «անհետանալ» բառերի հետ՝ հնխ. svəndh-արմատից։ (Յիշում են կասկածով Walde 724 և Pokorny 2, 526)։

• ԳՒՌ.-Արշ. Ջղ. Սլմ. Սչ. քանդել, Ախց. Երև. Ննխ. Ռ. քանդէլ, Մշ. քանտել, Վն քանդել, Գոր. Ղրբ. Շմ. Տփ. քանդիլ, Աա. *m՛նդիլ, Մկ. ք'անդիլ.-նոր բառեր են քանդոտել, քանդուքար, քարուքանդ, քան-դուքարափ, քանդքնդել, քանդքնդոտել, քանդքնդորել, քանդահար, քանդքունդ անել։

• ՓՈԽ.-Վրաց. ჭანდაკი քանդակի, კანდაკება քանդակեբա, ჭანდაკებული քանդակեբուլի «քանդակագործութիմն», გამოკანდაკება գա-մոքանոակեբա «փորագրութիւն, արձանա-գրութիւն», მკანდაკებელი մքանդակեբելի «քանդակագործ» (սրանք կարող են նաև պահլաւերէնից ուղղակի փոխառութիսն լի-նել). թրք. գւռ. Եւդ. kurukend «քարուքանդ» (Բիւր. 1899, 314)։-Այստեղ գործ չունի գնչ. handako «խրամ», որ փոխառեալ է թրք. hendek ձևից, հակառակ Ն. Ադոնց, որ ՀԱ 1912, 270 կարծում է թէ հյ. քան-դակ բառն է։

NBHL (2)

Եղիցին ականքն ըստ անուանց նոցա գրեալք քանդակաւ։ Քանդակել՝ քանդակս կամ զքանդակս։ Քանդակ կնքոյ։ Արմաւենիք քանդակեալք ըստ քանդակի սրբութեանցն.եւ այլն։

ԳՎրեցին ի նմա գիր դրոշմեալ քանդակաւ՝ սրբութիւն տեառն։ Քանդակս ի նոցանէ մածուցեալս քերոբս եւ արմաւենիս։ Եւ եդ զկողիւք վանդակին գործ քանդակի նաւաց նմանութեան.եւ այլն։


Քանդուկ, դկի, դկաց

s.

jar, large earthen vessel to contain corn.

Etymologies (4)

• «ցորեն ևն պահելու կաւէ կա-րաս» Խոր. աշխ. 600. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Պրս. [arabic word] kandūk կամ [arabic word] kandū գէ աման ինչ մեծ որպէս կարաս, ի մէջ ո-րոյ արմտիս դնեն. ասւում է նաև [arabic word] kandūla՝ նոյն նշ.», [arabic word] kandūr «մեծ կողով, ուր դնեն արմտիս»։ Իրանեանից են փոխառեալ նաև ասոր-❇ [arabic word] kandūnā արաբ. [arabic word] kandūǰ նոյն նշ., արևել. թրք. [arabic word] kūnduq «շռնիճ»։-Հիւբշ. 256։

• Ուղիղ մեկնեցին Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185, ՆՀԲ. Lag. Ges. Abh-nd. 61։ Տե՛ս նաև Böttich. Rudim. 44 138։ Las Arm. Stud. § 2336 նաև տանս. kandu?

• ԳՒՌ.-Ղրդ. քնդուկ «փայտէ աման՝ մէ-ջը ալիւր դնելու», Ջղ. քնդուկ «աթարի պա-հարան». կայ նաև կունդիկ «բղուղ», բայց գաւառականը յայտնի չէ։

NBHL (2)

ռմկ. քնդուկ. պ. քէնտուգ, քէնտուճ. Փորածոյ շտեմարան. ամբար կամ կարտս կաւեղէն ի պահեստ արմատեաց.

Լինի անդ (ի բիւթանիա) հող սպիտակ. զոր մանր աղացեալ, եւ ցանեալ ի քանդուկս ի վերայ ցորենոյ՝ ճճի չմերձենայ (կամ ոչ ուտէ). (Խոր. աշխարհ.։) (նշանակէ խորք. յորմէ բիւթանիա։)


Քանքար

cf. Տաղանդ.

Etymologies (3)

• , ո, ի-ա հլ. «մօտ 138 լիտր՝ կշիռ ծանրութեան=45 kil. 333 gr. (ըստ Մանանդեան, Չափերը 48), նոյն ծանրու-թեամբ ոսկու կամ արծաթի գումար» ՍԳր. Շիր. Երզն. մտթ. «շնորհք, ձիրք, հանճար» Յս. որդի, որից քանքարաւոր Պտմ. աղէքս. քանքարազերծել Փիլ. նխ. քանքարաթաքոյց Խոսր. Լմբ. Երզն. մտթ։ բազմաքանքար Պտմ. աղէքս. Մանդ. երկաքանքար «երկ, ռոամեան» ԱԲ։

• Հներից Շիր. 33 մեկնում է. «Եբրա-յեցիք զտաղանդն քանքար կոչեն»։ Երզն. մտթ. 392 և 531՝ Տաղանդն քան-քար ասի ըստ եբրայեցւոյն։ Schröder, Thes. 45 և Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. 185 եբր. բառից։ ՆՀԲ եբր. քիքքար, թրք. քընդար, քանդար։ Lag. Urgosch. 849 եբրայեցերէնից, բայց Arm. Stud. § 2337 ասոր. kakkar։ Տէրվ. Altarm. 70 քաղդ. ձևից։

• ՓՈԽ.-Վրաց. ჭანკარი քանքարի «տա-ղանդ» (ըստ Մառ, Иппoл. 67)։

NBHL (2)

Տաղանդն քանքար ասի ըստ եբրայեցւոց որ է ՟Ճ՟Ի՟Ե զիտար։ Քանքարն՝ ճիե (կամ ՟Ճ՟Լ՟Ը) լիտր է.. (Երզն. մտթ.։ Շիր.։)

Եւ ես շնորհաց քոց ընդ նմին, եղէ ստացօղ՝ մի քանքարին. (Յիսուս որդի.։)


Քաշկէն

s.

barley-bread.

Etymologies (3)

• «գարեհաց». Եղիշ. ը. էջ 112. ուրիշ վկայութիւն չկայ։

• = Պհլ. *kašken ձևից, որ հաստատում է արս. ︎ kaškin կամ ❇ [arabic word] kaškīna «գարեհաց»։ Աւելի ընդարձակ տե՛ս կասկ։ -Հիւբշ. 257։

• ՆՀԲ «յորմէ քեաշկէք «հերիսայ»։ Ուղիղ մեկնեց նախ Տէրվ. Altarm. 70, յետոյ Պատկ. Maтep. I 16։

NBHL (2)

(յորմէ քեաշկեք, հերիսա) Հաց ինչ, մանաւանդ գարեհաց. նկանակ գարեղէն.

Հրամայէր վեց առն երկու քաշկէնս ժամէ ի ժամէ ի ժամ, եւ դորակ եւ կէս ջուր. (Եղիշ. ՟Ը։)


Փուլ

s. ast.

crumbling, falling, fall;
wane;
—ք, ruins, rubbish;
ի — ածել, to ruin, to destroy, to crumble;
ի — գալ, to go to ruin;
լուսին ի — է, the moon is waning.

Etymologies (5)

• «աւերակ, փլած տեղ» Ոսկիփ. «դարափլակ» Առաք. պտմ. 70, 377. Բրս. մրկ. 148. «լուսնի լրանալուց յետոյ հետրց-հետէ նուազիլը» Եպիփ. ծն. Ուռհ. 295, 332, Վստկ. 28, 34. որից ի փուլ գալ, ի փու ածել «փլիլ, փլցնել, քանդել» Մարթին, Տօնակ. Ոսկիփ. փլանիլ Եզեկ. ժգ. 10. Յոբ. ժդ. 18. Եւս. պտմ. Ոսկ. ես. փլուցանել Ես-ժա 15 Բ. մև. ժ. 17, Վեցօր. կամ փլուզա-նել Ագաթ. Ոսկ. մ. ա. 15 և եբր. ե. փլատակ Ոսկիփ. փլած Խոր. դարափուլ Վրդն. պտմ. դարափլակ Յհ. կթ. 205 (չունի ԱԲ), վաղա-փուլ Ագաթ. վիմափուլ Անյ. բրձր. փլել «լուսնի նուազիլը» Վստկ. 39. գրուած նաև բլաւ Անկ. գիրք նոր կտ. 300, Հաւաք. 5 բլան «փուլ եկան» Պատմ. ԺԸ դարից (Դի-ւան, ժ. էջ 121), ուժն բլցնել «թուլացնել» Մխ. բժշ. 99. կրկնութեամբ բլբլակ «փըլ-փլած» Վրդն. առ. 264, բլբլկեալ Առաք. պտմ. 205, 267։ Արդի գրականում (արև-մըտեանից սկսելով և յետոյ արևելեանին անցնելով) սովորական դարձաւ փուլ «երե-ւոյթ, շրջան» իմաստով (առնուած լուսնի փուլերից, ճիշտ ինչպէս ֆրանս. phase)։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phol-ձևից, որի այլ. ժառանգներն են լիթ. pulu, pնlti, լեթթ. oulu, pult, հբգ. fallan, անգսք. feallan, հիսլ. falla, անգլ. fall, նբգ. fallen «ընկնել. ցած ընկնել», einfallen «փուլ գալ», հբգ. falla, գերմ. Falle, հոլլ. val, անգսք. fealle «թակարդ», թերևս նաև հպրուս. aupallai «գտնել» (Pokorny 2, 103, Walde 268, Trautmann 229, Kluge 129)։ Ըստ Meillet, Esq. 80 այստեղ է պատկանում նաև յն. σφáλλω «տապալել, վայր ձգել», որ ուրիշներ դնում են սխալ բառի հետ. վերջին անռամ կրկնում է նոյնը Ernout-Meillet 313, որի հետ կասկածով նաև լտ. fallo «խաբել, խուսափիլ»։-Հիւբշ. 501։

• դնում է նաև յն. παλεύω «թռչունը թա-կարդը ձգել», որ այստեղ գործ չունի։ Meillet MSL 8, 294 աւելացնում է նաև յն. σφαλλω և լտ. fallo. ընդունում է Muller SWAW 136 (1897), էջ 36. Հիւնք. փլչիլ դնում է յն. πλίνϑος «աղիւս» բառից, իսկ փլատակ հանում է բլթակ--ից։ Skold ՀԱ 1927, 792 սանս. sphլ. rati «ոտքով հրել», որ սակայն մեր սպառնալ բային է կցւում։

• ԳՒՌ.-Առմատական ձևով՝ Երև. Տփ. փուլ գալ, Ջղ. փու գ'ոլ, Շմ. փոզ կ'mլ, Գոր. Ղրբ. փօլ գ'mլ, Ագլ. փէլ գիւլ.-բայա-կան ձևով՝ Սչ. փլել, Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. փլիլ, Սվեդ. փլչիլ, Ռ. Տփ. փլչիլ, Զթ. փը'լչիլ, Հճ. փmլցmնել, Սլմ. Վն. պլել, Մկ. պլնիլ, Մրղ. պիլվէլ, Այշ. Բլ. Մշ. բ'լել, Ախց. բ'լչիլ, Ննխ. բ'լչէլ, Երև. Տփ. բլիլ, բլչիլ, Կր. բլչիլ, Հմշ. բլուշ։ Նոր բառեր են փլանք, փլեկ, փլից, փլզուն, փլոտ, փլուկ, փլմուն, փլուք, փլփլիլ, փլփլկիլ, փլշկիլ, փլչտիլ, փլշտուկ, փլրտիլ, փլփլուկ ևն։ Այս արմատից է նոյնպէս գւռ. փլխիլ, շրջմամբ փխլիլ, սաստկական փլխորիլ «ձուն, ծիրա-նը ևն ընկնելով փշրուիլ՝ ճխլուիլ». հմմտ. «Վազեալ հաւ մի ի գոգ նորա ձու արկանէր և կիթն հոլովեալ ի գոգոյ նորա յերկիր ի բաց փլանիւր» Պտմ. աղեքս. էջ 12։

• ՓՈԽ.-Վրաց. ულათე փլատե «գետի ե-զերքին ջրի քանդած տեղը»։

NBHL (5)

ՓՈՒԼ ՓՈՒԼՔ. (արմատ Փլանելոյ) Փլումն. եւ Փլատակ։ Ուստի եւ ՓՈՒԼ ԱԾԵԼ, է Փլուցանել. եւ Ի ՓՈՒԼ ԳԱԼ՝ է Փլանիլ.

Զայսքան բարձրացեալ զաշտարակ կամեցաւ ի փուլածել. (Ուռհ.։)

Յորժամ արատ եւ վասն լինի յեկեղեցականս, խախատի եւ ի փուլ գայ աշխարհ. (Տօնակ.։)

Քանի ցերեկն շինէին զաշտարակն, գիշերն ի փուլ գայր. (Ոսկիփոր.։)

Լուսինն նսեմացաւ, եւ այն է փուլ առաջին.. . անդ սկսաւնոր, եւ փուլ, զմերն ցուցանելով զմահ եւ զկեանս. (Եպիփ. ծն.։)


Փուխր

adj.

friable, crumbling.

Etymologies (4)

• «կակուղ, փափուկ, դիւրափշուր» Վստկ. վերջաձայնի անկումով նաև փուխ Մաքս. դիոն. Վստկ. 54. 162. որից փխրել «փշրել, փոշիի վերածել, քայքայել» Ոսկ, Փիլիպ. թ. Ագաթ. Փիլ. ել. բ. 41, «խորո-վել, խանձել, խարկել» Եզեկ. իդ. 10, Ղևտ. բ. 14, իգ. 14, փխրան «փշրուք» Փարպ. Երզն. մտթ. 491. Ուխտ. բ. 113. Լծ. ածաբ. դիւրափուխր Երզն. մտթ. 543. դիւրափխրե-լի Նար. փխրուն (նոր բառ)։

• =Կովկասեան ծագումով բառ է թւում հմմտ. վրաց. უեუნა փխունա «փշրել, կոտ-րատել», ფხეკაփխեկա «ջնջել, քերիչով քե-րել», უხურა փխուրա «ջնջել, խլել, քան-դել», ვხვრა փխվրա «արմատից խլել, աւե-ել», მოუხვრა մոփխվրա «արմատից պո-կել», საφხეკი սափխեկի «քերիչ», უნვიერი իխվիերի «փխրուն», որոնց պարզ արմատն է փխ. մասնիկ է ր, ինչպէս և ն, կ։-Աճ.

• ՆՀԲ թւում է կցել փշրել բառին։ Տէրվ. Նախալ. 93 փշրել բառի հետ հնխ. pis կամ սրանից ածանցուած pisk արմատից։ Bugge IF 1, 457 յն. φωλω «փշրել, մանրել» բառին ցեղակից։ Այս վերջինը բոլորովին անապահով է համարում Հիւբշ. 501։ Հիւնք. յն. φρὸγω «բոհրել» բայից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 98 փշուր բառի հետ։ Մառ ЗВO 25 (1921), 36 խալդ. ipxulie, վրաց. փխունա, փխվա։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հճ. Մկ. Սլմ. Վն. Տփ. փուխր, Սվեդ. փիւխր, Ախց. Ակն. Խրբ. Ջղ, Ննխ. Սեբ. փուխ, Մշ. փուրխ, Մրղ. փուռխ «կակուղ, փխրուն».-Պլ. կայ միայն բար-դութեամբ փուխսիրտ «բարեսիրտ» և սիր-տը փուխ «սիրտը կակուղ». ուրիշ գործա-ծութիւն չունի.-նոյնից են Մշ. փրխուն, փրխիգ «փուխը», թրքախօս հայերից Այն, փխրել կամ փրխել «փխրուիլ» (Բիւր. 1900, 685), կրճատ կրկնութեամբ՝ փխուխ Վն. «կակուղ, փափուկ»։

NBHL (1)

Փուխր գետինն լաւ է այդեաց համար քան զկաղճինն. (Վստկ. ՟Կ՟Ե. եւ այլն։)


Փունդ

cf. Կաղապար.

Etymologies (2)

• «մի տեսակ աման կամ չափ». մէկ անգամ ունի Եփր. թգ. էջ 365. «Արարին զե-րաստանսն ոսկի և զմկունսն ոսկի և առա-քեցին հանդերձ տապանակաւն ի սայլակին ... եկին իջուցին զտապանակն Ղևտացիքն և զփունդսն ոսկեղէն մկանցն և տարան եդին առ մեծ վիմին»։ Համապատասխան տեղը Ս. Գրքում կարդում ենք. «Եւ Ղևտացիքն հանին զտապանակն Տեառն և զքուրձն ար-գոբ ընդ նմին և զանօթսն ոսկիս որ ի նմա և եդին ի վերայ վիմին մեծի» (Ա. թագ. զ. 15)։ Համեմատութիւնը դժբախտաբար ևա-տարեալ չէ փունդ բառի իմաստը ստուգելու համար։ Բառ. երեմ. էջ 325=Հին բռ. դնում է փունդս և մեկնում է «աման ինչ»։ Այսպէս է ընդունում ևաև ՆՀԲ։ Նորայր, Բառ-ֆրանս. 300բ յատկացրած է ֆր. cornue բառին, որ է «անօթ ինչ խեցեղէն կամ ա-պակեղէն ի պէտս տարրագիտաս»։ Բառս մէկ անգամ էլ գտնում եմ գործածուած Մծբ. 219. «Յեսու պարտաւորեաց զԱքար, զի գո-ղեաց և թագոյց զարծաթն ի փնդէ անտի, զոր ունէր. և Յիսուս փրկիչ մեր ետ զքան-քարս առ շահս». ասորի բնագիրը (հրտր. Graffin, էջ 504) ունի. «Յեսու Բարնուն պարտաւորեաց զագահն Աքար, զի գողացաւ և թագոյց, և Յիսուս փրկիչ մեր դատապար-տռեաո ոագահն Յուդաս, զի գողացաւ և թա-ռոյց զարծաթն յարկղէն», ըստ համեմատու-թեան Վիեննայի միաբան Պ. էսապալեանի (անձնական)։ Այս համեմատութիւններից երևում է, որ փունդ նշանակում է «արկղ»։

• Petersson KZ 47, 270 կցում է հսլ. spadu «մոդ, modius» ձևին։

NBHL (1)

Եկին իջուցին զտապանակն զեւտացիքն, եւ զփունդսն ւսկեղէն մկանցն. (Եփր. թագ. տե՛ս եւ Մծբ. ՟Ժ՟Բ։)


Փունջ, փնջի

s.

root or stalk;
bunch, nosegay, bouquet;
— հրեղէն, bouquet, girandole, crowning-piece;
—ս յօրինել, to make a nosegay.

Etymologies (4)

• (սեռ.-ի) «բոյսի ցօղուն» Ծն. խա. 5, 22. «տրցակ բոյսի կամ կապոց ծաղիկ-ների» Տաղ. Վրդն. սղ. Երզն. լս. Միսայէլ, որից ոսկեփունջ Յհ. կթ. Ասող. նոր բառեր ևն ծաղկեփունջ, վարդափունջ, փնջակ, փըն-չիկ։

• ՆՀԲ (ունջ բառի տակ) լծ. լտ. fun-dum։ Lag. Urgesch. 692 սանս. nīσი punga, punja «դէզ ևն»։ Riggs, Քե-ոակ. էջ 61 անգլ. bunch «խուրձ, փունջ»։ Տէրվ. Altarm. 58 յն. σφίγγω «կապել, իրար կապել» ևն։ Bugge IF 1, 455 դնում է *bunyo-ձևից՝ կազ-մուած բուն=պրս. bun «ծառի բուն» բառից։ Հիւնք. պրս. պինճ, պինչէ «հան-գոյց, կանանց ճակատանոց»։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 368 պրս. [arabic word] pun-ča «ճակատ. 2. ճակատի վրայ ձգուաձ մազերի փունջ»։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Մկ. Մշ. Ջղ. Տփ. փունջ, Գոր. Ղրբ. փօնջ, Ագլ. փէնջ (այս վերջինը թէ ծաղկի փունջ և թէ զգեստի ծոպ նշանա-կութեամբ)։ Նոր բառեր են փնջել «փունչ կապել», փնջուիլ «ծաղկիլ», փնջաւոր «ծո-պերով զարդարուած»։

• ՓՈԽ.-Ուտ. փունջ «ծոպ», վրաց. უηნჯი փունջի «ծոպ, houppe, touffe de fils en hounuet»։

NBHL (4)

ποθμήν fundum, -us;
ima pars, radix. որ եւ ՈՒՆՋ. Արմատ եւ բուն, եւ Տրցակ բուսոց եւ ծաղկանց.

Այլ գաւազանք ի միում փնջէ, զոր կապեաց որդին մարդոյ՝ որ էջն յերկնից. (Միսայէլ.։)

Փունջ վարդից յեռեալ անուշահոտ հոդւով. (Շ. տաղ.։)

Կապեսցուք ի փունջ մի բազմահամ եւ բազմահոտո։ Փունջ մանուշակաց. (Վրդն. սղ.։ Երզն. լս.։)


Փուշ, փշոց

s. bot. mus.

thorn, spine, prickle;
thistle;
an Armenian note;
— ձկան, bone, fish-bone;
— պսակ, crown of thorns.

Etymologies (3)

• , ո հլ. «փուշ» ՍԳր. Եփր. ծն. Կոչ. «մի տեսակ երաժշտակսն խազ (︎)» ԱԲ (մի տեսակ վէրք» Վստկ. 168. որից փշա-բեր Ես է. 24. լդ. 12. Կոչ. 13. Ագաթ. Ոսկ. մ. բ. 19. փշալից Առակ. իզ. 9. Եփր. ծն, չարափուշ Եփր. թգ. 410. փշեղէն Բրս. մրկ. ժանտափուշ Ագաթ. սրափուշ Ագաթ. տա-փափուշ Ագաթ. թանձրափուշ Պղատ. օրին կառափուշ Լծ. փիլ. ուղտափուշ Բժշ. նոր բառեր են փշոտ, փշապատ, փշաքաղիլ, փշալար ևն։

• Justi, Dict. Kurde 78 քրդ. pež «թուփ, մացառ»? Հիւնք. շփել բայից։ Petersson IF 43 (1925) էջ 74 յն. πευϰέδανος πέυϰη, լիթ. puszis, գերմ. Fichte ծառանունների հետ, որոնք ծա-դում են հնխ. peuk', puk՛ «խթել» ար-մատից. հյ. փուշ <*spuk -uo-։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Խրբ. Հճ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սեբ. Սչ. Վն. Տփ. փուշ, Ասլ. Սլմ. փիւշ, Սվեդ. փէօշ, Գոր. Ղրբ. փօշ, Ագլ. փէշ։ Նոր բառեր են փշախեղդ, փշակոկոռ, փշատել, փշմտել, փշամզիլ փշբոյլ, փշդրամ, -ուկ, փշենի, փշիկ, փըշ-մանգաղ, փշքաշ, փշփշոտ, փշփլոտուն ևն։

NBHL (8)

ἅκανθα spina, vepres. Բոյս խայթոցաւոր, կամ սայրասուր սիաք բուսոց եւ տնկոց. տիքէն. դիքէն (լծ. տէգ)

Փուշ եւ տատասկ բուսուսցէ քեզ։ Քարշեցից զմարմինս ձեր փշովք անապատի։ Ճանապարհք կցեալ են փշովք։ Որպէս ձայն փշոց ի ներքոյ կատսայի։ Ելին փուշքն, եւ հեղձուցին զնա.եւ այլն։

Տրտմեցուցանեն մեղք մեր զԱստուած, որպէս փուշք զմեզ. (Գէ. ես.։)

Ոչ այնպէս հարուածք փշոց կամ կարճաց ապականեն զձեռս, որպէս մեղաց խայթոցք. (անդ։)

Եթէ փեսայեսջիք դուք ընդ նոսա, եղիցին իբրեւ փուշ յաչս ձեր. (Եփր. ծն.։)

Որ փոխանակ մեղաց փըշին. (Յիսուս որդի.։)

Զառ ի փշոցն պսակ եդեալ. (Աթ. համբ.։)

Առեալ ի մէնջ զ՝ի փշոց պսակն եւ եդ ի գլուխ հաւտտացելոց պսակ լուսափայլ. (Մեկն. ղկ.։)


Փուշտիպան, աց

s.

body-guard, satellite, life-guard;
— զօրք, guard-house.

Etymologies (2)

• -Պհլ. *pustipān ձևից. հմմտ. պհլ. puš-bkpān-sālar «անձնապահապետ», puštik-pānakīh «պաշտպանութիւն», պրս. [arabic word] puštibān «թիկնապահ, նպաստաւոր, օգ-նական» (որ և ❇ pustban), [arabic word] pustvān կամ [arabic word] pustivan «փայտեայ պահանգ, նիգ, սողնակ», քրդ. pištuvan «պաշտպան». սրանք կազմուած են պհլ. [arabic word] l︎ pušt=պրս. [arabic word] pušt=սանս. [other alphabet] pršta «կռնակ, թիկն» + pān «պա-հապան» բառերից. ըստ այսմ հյ. թրգմ. թիկնապահ։ Նոյն բառի հին արշակունեան ձևից է հյ. պաշտպան։-Հիւբշ. 255։

• Պրս. բառի հետ համեմատեց նախ ԳԴ. նոյնը նաև ՆՀԲ, Lag. Beitr, bktr. Lex. 57։

NBHL (5)

ՓՈՒՇՏԻՊԱՆ կամ ՓՇՏԻՊԱՆ. պ. փիւշդիպան, փիւչդիվան. (իբր Կշտապան, թիկնատու) Թիկնապահ. անձնապահապետ. մարմնապահ. նեցուկ. օդնական. նիզակակից. զօրական ի զօրավիգն պատերազմի.

Պահէին զնոսա արձակ ի մէջ ազատագունդ փուշտիպան զօրացն։ Ետ նմա փուշտիպան մի հաւատարիմ. (Բուզ. ՟Դ. 53։ ՟Ե։)

Սահակ ասպետ յարձակեալ նիզակաւ ի վերայ փուշտիպանաց ստղարի. (Փարպ.։)

Յանդգնեցան եւ կանայք փշտիպանացն. (Եղիշ. ՟Գ։)

Հրամայեաց փշտիպանացն։ Սպանին զփշտիպանսն։ Համահարզացն եւ փշտիպանացն. (Ասող. ՟Բ. 3։)


Փուք, փքոց

s. fig.

breath, wind;
intestinal gas, fart, wind, flatulency, windiness;
swelling, puffiness;
turgidness, bombast;
— հպարտութեան, gust or fit of pride;
անձայն —, noiseless fart, fizzle, foist;
—ս արձակել, հանել —ս, to fart, to let a fart, to break wind;
(անձայն) to fizzle, to foist;
— արձակող, farter;
fizzler, foister.

Etymologies (6)

• , ո հլ. «փչած շունչը, փուքսից դուրս եկած օդը» Յոբ. է. 7. Սեբեր. Եզն. «հպարտութիւնից ուռիլը» Լմբ. ատ. Ներս. մոկ. «փորի քամի» Բրս. մրկ. 28. Յայսմ որից փուքք (անեզական) «կրակը հրահրե-լու գործիք, քէօրիւկ» Յոբ. լբ. 19. Երեմ. զ. 29. Ետ. ծդ. 16. «նուագելու տիկ» Սեբեր. «ընդեղէնի կճեպ», Բժշ. փքալ, փքանալ, «ուռիլ, տկռիլ» (հպարտութիւնից) Բ. մկ. թ. 4. Ագաթ. «փուք արձակել» Մանդ. փըք-նուլ Փիլ. լին. փքռիլ «ուռչիլ» (թթուած խմո-րի համար ասուած) Տարօն. Ա. § 96, էջ 196, «ուռիլ» Ձիաբուծութիւն (Ձեռ. Թաւրիզի, էջ 110). փքուն, փքոց (նոր բառեր), փքո-ցուռոյց Ագաթ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phu-«փչել» բնա-ձայն արմատից. ընդարձակ տե՛ս հևալ. փուչ, ոգի, հոգի, որոնք ծագում են նոյն արմատից (Boisacq 1042, Pokorny 2, 79-80, 144, Trautmann 234)։

• ԳԴ պրս. [arabic word] pūq «փուք, փչիւն կամ փչումն բերանով»։ ՆՀԲ նոյն է դնում հյ. փուչ. յն. φῦς ռմկ. ֆը՛ս, պրս. փուք բառերի հետ։ Lag. Urgesch. 191 լիթ. puti։ Տէրվիշ. Altarm. 5-6 հյ. փչել, փուճ, փոփոգել ևն, ինչպէս նաև պրս. pūk, յն. φυχη, հսլ. nыxā, ռուս. пvxнуть «ուռիլ» ևն բառերի հետ հնխ. spu արմատից։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 663 պրտ. pūk բառից. իսկ Arm. Stud. (1883), § 285 պարսկերէ-

• նից փոխառեալ չէ, այլ փչել բառի հետ՝ իբր բնիկ հայ կցւում է յն. φῦοα, φυοαω «փչում, փչել» բառերին։ Justi, Dict. Kurde 294 քրդ. fik «սրինգ», fikandin «սրինգ ածել» և վրաց. փուքսի բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 93 հնխ. pu «փր-չել» արմատից՝ ք ածանցիչով։ Meillet MSL 758 և 8, 293 փուք և թուք բառե-րի ք ձայնի համապատասխանը չգտնե-լով ցեղակիցների մէջ՝ մասնիկ է հա-մարում։ Հիւնք. հյ. փչել և պրս. pug ձևերից։ Horn. Grdr. § 339 յն. φυσα ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւբշ. 256 և 502 չի կարողանում որոշել թէ բառս պրս. puk ձևի՞ց է փոխառեալ թէ իբր բնիկ կցւում է վերինների հետ և կամ թէ իբր բնաձայն՝ նմանութիւնը պատահական է։ Meillet, Dial. indo-eur. 81 ունի վերի ձևով։ Պատահական նմանութիւն ունին հսլ. fukati, ռուս. Փукaть, ուկր. fukaty, չեխ. foukati «փչել, քամի անել», լեհ. fukač «նախա-տել» ևն (Berneker 286)։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Խրբ. փուք, Մշ. փուկ, Մկ. փուք՝, Սվեդ. փէօք «շունչ բերնի կամ փուքսի» (օր. Սվեդ. հիդդուձ փէօք գունես «հոտած շունչ ունիս»). Ախց. փուք «զայ-րոյթ», Զթ. Սեբ. Տիգ. փուք, Ալշ. Ախց. Երև. Կր. Ջղ. Տփ. փուքս, Մկ. փո՛ւք'ըս, Մշ. փու-կս, Գոր. Ղրբ. փօքսը, Վն. փիւզ (<*փիւկս ձևից), Ագլ. փօսկ, Սլմ. փիւկ, փիւս «փուքս գործիքը»։ Նոր բառեր են փքիլ «ու-ռիլ» (Մշ. փկիլ «հպարտանալ»), փքուիլ «ուռիլ, հպարտանալ», փքշուճ, փքնել, փրք-ռիլ «շատ ուտելուց փորը տկռիլ» (>Ննխ. Սլթ. փքռիլ, Պլ. բքռիլ), փքփքոտել, փքփքո-տուիլ, գիշերափուք. հմմտ. նաև Ագլ. մանջը փէօգ՝ «մէջը փուճ, սնամէջ, տճկ. խօփ (բողկ ևն)»։-

• ՓՈԽ.-Վրաց. ღუკვა փուքվա, დაუუკვა դափուքվա «մի բանի մէջ հաւաքուած օդը դուրս հանել», უუჭხი փուքսի «փուքս գործի-քը» (հյ. փուքս հայցական ձևից

NBHL (11)

πνεῦμα spiritus, ventus, flatus. (որպէս թէ փուչ. եւ արմատ Փքալոյ. ) Փչումն. շունչ. հողմ. սիւք. շարժումն օդոյ փչմամբ ի կենդանւոյ կամ ի գործւոյ՝ այտուցիչ փքացուցիչ ուռուցմամբ. (լծ. եւ յն. φύς . ռմկ. ֆը՛ս. պ. փուք. որպէս փչումն).

Տիկ հնացեալ ոչ կարէ ունել զփուք։ Տիկս իմն կազմէ, որ ոչ յանձնէ ունիցին զփուքն, եւ յամենայն փողսն տալ զփուքն. (Իսիւք.։ Սեբեր. ՟Ե։)

Իբրեւ զուռուցիկ փքոյ շփոթեալ։ Հպարտութիւն է ախտ զայրացեալ, եւ ուռուցեալ փքով. (Յհ. կթ.։ Վրք. հց. ՟Ժ։)

ՓՈՒՔ. Ուռոյցք իբրեւ ի փչմանէ. փքացումն.

Զփուք հպարտութեանն յանգուցանել. (Լմբ. ատ.։)

Իբրեւ զփուքս դարբնաց ուռուցեալ։ Պակասեսցին փուքք ի հրոյ։ Ո՛չ որպէս գարբին մի, որ փքովք կայծակունս արծարծանէ. (Յոբ. ՟Լ՟Բ. 19։ Երեմ. ՟Զ. 29։ Ես. ՟Ծ՟Դ. 16։)

Որպէս դարբնական փքովք զկայծակունս արծարծանելով։ Փուք դարբնի լցեալ է, եւ ունայն. (Շ. թղթ.։ Եփր. ապաշխ.։)

Որպէս հողմ մտեալ ի փուքսն՝ եռացուցանէ զբովս. (Գէ. ես.։)

Ուստի՞ իմացար զփուքսն օդընկալս կազմեալ, եւ զմղեալ օդն մատամբք ի նուագս յօրինել։ Երկուց փքոցն (յն. տկացն) եւ այլն. (Սեբեր. ՟Է։)

ՓՈՒՔ. θυλάκιον folliculus, vagina seminis. Պարկ կամ քսակ արմտեաց.

Զընդոց փուքն յստակել. (Բժշկարան.։)


Փոքր, քու, քունք, քունց

adj.

little, small;
few;
inconsiderable, trifling;
minor;
— ինչ, — մի, somewhat, a little;
փոքու իմն, in few;
almost;
յետ փոքու, զկնի փոքու ինչ, յետ — ինչ, shortly after, in a short time, shortly;
ի փոքուստ, from small matters;
ի փոքուն, in small things;
ի փոքուստ or փոքրուստ, in infancy, yet young;
— —, առ — —, ըստ փոքու փոքու, առ ի — —, by little and little, little by little, by degrees, insensibly;
— մի յառաջ, shortly before;
— մի եւս՝ եւ, — միւս եւս, — ինչ՝ եւ, little was wanting, there was little wanting to, almost, nearly;
— միւս եւս եւ անկանէի, I was very near falling in;
— մի եւս սասանեալ էին ոտք իմ, my feet were near sliding;
— ինչ համարել, վարկանիլ, — իմն թուիլ յաչս, to hold as trifles, to consider as insignificant;
ի փոքունս յարեալ հայիլ, to stand upon trifles, to lay much stress upon things of no importance.

Etymologies (3)

• (սեռ. փոքու, բղ. -քուէ, յգ. -քունք, -քունց, յետնաբար փոքեր, փոքրէ) «պստիկ, քիչ» ՍԳր. Ոսկ. որից փոքրել «մա-զերը կտրել» ՍԳր. փոքրիկ ՍԳր. փոքրկա-նամ ՍԳր. Ագաթ. Եփր. ել. փոքրոգի Մտթ, ժա. 30. Ոսկ. ա. թես. փոքրաբան Ոսկ. ա. կոր. փոքրագին «էժանանոց» Սեբեր. փոք-րադիր, փոքրամասնութիւն, փոքրատառ, փոքրաքանակ (նոր բառեր) ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. phuku-ձևից, որ տուել է հյ. *փուքու, տարանմանու-թեամբ փուքու, որից փոքր։ Հնխ. արմատն է pok, pou, pu «փոքր, քիչ», որ -ko-, -ro-, -lo-մասնիկներով աճած ձևի տակ երևում է հետևեալ բառերի մէջ. լտ. paucus «ռեւ» paulus, paullus «փոքր, տկար», pauxillus «շատ փոքրիկ», pauper «աղքատ», paryus «փոքր», parum «շատ քիչ», յն. παυβος «սա-կասութիւն, փոքր, կարճ», նաև գոթ. fawai, հբգ. fao. fō, fōh, անգսք. féa, անգլ. few, հհիւս. fár «քիչ, սակաւ»։ Հնխ. pōu-առ-մատի տաստկականն է (ըստ Ernout-Meillet 707) phau-, որից է յն. φαῦλος «ցածրո-

• Klaproth, Asia pol. 102 լտ. paucos, իտալ. poco, վոթյակ. pokzi։ ՆՀԲ լծ լտ. paucus, իտալ piccolo «փոքր», po-co «քիչ»։ Peterm. 17, 25, 38 յն. μιϰρος «փոքր», պրս. pusar և լտ. puer «մա նուկ»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, 449 յն. μιϰρός, լտ. paucus կամ պրս. pusar, սանս. putra, լտ. puer։ Win-disch. 15 լտ. paucus։ Պատկ. Изслед. ըստ Windisch։ Տէրվ. Altarm. 7 լտ. pau-cus, pu-er, յն. παῦρος «քիչ», πaίς =*παfιδ «տղայ», գոթ. faus, favs «քիչ» բառերին ցեղակից։ Նոյն, Նախալ. 93 կա՛մ ծագած հնխ. pu «զարնել, կոտ-րել» արմատի puk աճականիո (հմմա-յն. παίω, լտ. pavio, լիթ. piauti) և կամ աճած է ք մամնիկով։ Հիւնք. փուխր բառից։ Bugge 32, 31 ըստ Win-disch. նախաձևը դնելով phauku-։ (Մերժում են Walde և Pokorny նա-խաձայնի պատճառով. վերի ձևով կա-պելով յն. φαῦλος բառի հետ՝ բացա-տրւում է նախաձայնը)։ Patrubánv ՀԱ 1908, 277 հնխ. bhog-«չորացտել» աոմատից։

NBHL (29)

Զորս ի շատէն փոքր ասացի. (Շ. եդես.։)

Կշիռ մեծ կամ փոքր։ Չափ մեծ կամ փոքր։ Բեա մի մեծ կամ փոքր։ Ի փոքուէ մինչեւ ցմեծն։ Ըստ փոքուն եւ ըստ մեծին դատիցիս։ Եւ ես եմ մանուկ փոքր։ Սեղանն պղնձի փոքր էր։ Միթէ փո՞քր ինչ իցէ քեզ այդ, զի զատոյց զքեզ Աստուած իսրայէլի։ Փոքր մատնս իմ ստուարագոյն է քան զմէջ հօր իմոյ։ Որոջ մի փոքր։ Խնդիր մի փոքր։ Զամենայն սպասս՝ զմեծամեծս եւ զփոքունս։ Անգոսնեաց զաւուրս փոքունս։ Ի փոքունց նոցա մինչեւ ցմեծամեծս։ Ի պատուիրանացս յայսցանէ ի փոքունց։ Որ ի փոքուն հաւատարիմ է, եւ ի բազմին հաւատարիմ է։ Զփոքր ինչ դատաստան ինքեանք դատեսցին։ Առ փոքր մի սրտմտութեան. յն. սրտմտութեան փոքու. եւ այլն։

Եւ այս իմաստութիւն է՝ ի փոքունց իբրեւ ի մեծամեծաց երկնչել. (Մխ. առակ.։)

Այր ոմն ի պարսից՝ ոչ ի փոքունց եւ յաննշանից։ Փոքումբքն առ բարձրագոյնս ածէին զնոսա։ Ոչ է փոքր՝ թշնամանելոյն ոչ հատուցանել փոխարէնս։ Մի՛ փոքր վարկանիր։ Փոքր իմն թուեցեալ. (Խոր.։ Ոսկ.։ Սարգ.։ ՃՃ.։)

Եղիսէ լցոյց ի հացէ փոքրէ հարիւր այր։ Ոչ իբր զփոքրէ իմեքէ չարէ. (Մծբ. ՟Զ։ Բրս. արբեց.։)

Զմեծն արարին, եւ ի փոքրէն յաղթահարեցան. (Տօնակ.։)

ՓՈՔՐ ՄԻ. մ. ՓՈՔՐ ԻՆՉ. μικρόν, κατὰ μικρόν, ὁλίγον, βραχύ τι, βραχέως paululum, parum, parumper, modicum, in modico, leviter, breviter. Սակաւ մի. սակաւուք. փոքու իւիք. խուն մի. առ սուղ ժամանակ. գոյզն խտրոցաւ կամ խտրութեամբ. քիչ մը.

Աղէց նոցա փոքր մի ի սրբութիւն։ փոքր մի առաւել գտար քան զնոսա։ Փոքր մի յառաջ։ Որում մի եղերուք չարչարակիցք։ Փոքր մի ննջիցես.եւ այլն։

Զլեզուն փոքր ինչ դադարեցուսցեն, եթէ կարասցեն արդեօք. (Առ որս. ՟Ա։)

Եթէ փոքր ինչ համբերեսցես, գտցես զբանիս ճշմարտութիւն. (Բրս. պհ.։)

Փոքր ինչ ի բա՛ց կացցես յինէն, զի ջեռայց։ Փոքր ինչ ի ներքոյ կացեալ։ Որով փոքր ինչ հաւանեցաւ պիղատոս լսել. (Նոննոս.։ Կիւրղ. գանձ.։ Բրսղ. մրկ.։)

Առ փոքր մի նիզակակցացն յանզգաստութենէ ի պարտութիւն մատնեալ։ Առ փոքր մի ինչ բարկացեալ իցէ։ Եւ ոչ առ փոքր մի խոնարհեցան. (՟Բ. Մակ.։ Արծր. ՟Գ. 9։)

ՓՈՔՐ ՄԻ ԵՒՍ՝ եւ. ՓՈՔՐ ՄԻՒՍ ԵՒՍ. ՓՈՔՐ ԻՆՉ՝ ԵՒ. մ. ἕτι μικρόν, παρά μικρόν, μικροῦ, ἕτι ὅλιγον, ὁλίγον, παρὁλίγον adhuc modicum, parum deerat, fere. Սակաւիկ մի եւս եւ. յետ սակաւուց. փոքր ինչ մնաց. դոյզն խտիր կայր. քիչ ատենէն, քիչ մնաց՝ որ.

Փոքր մի եւս (կամ միւս եւս) դադարեսցէ բարկութիւնն։ Փոքր մի եւ այլ ոչ եւս իցէ ամպարիշտն։ Փոքր մի եւս սասանեալ էին ոտք իմ։ Փոքր միւս եւս՝ եւ տաց զքեզ ի մէջ ազգաց.եւ այլն։

Փոքր միւս եւս հեռացուցանել կամի զաշխարհս զայս յերկրպագութենէ աստուածոցն։ Փոքր ինչ եւ կիպրիանոս զերծանէր ի մէնջ։ Ո՜ տուգանիս, փոքր ինչ՝ եւ մեք երթանք զհետ վախճանելոցն. (Ճ. ՟Ա.։ Ածաբ. կիպր.։ Ոսկ. ննջ.։)

Փոքր ի շատէ գրեցի ձեզ։ Կուրութիւն փոքր ի շատէ եղեւ իսրայէլի։ Փոքր ի շատէ գիտեմք. (եւ Այլն։)

Փոքր ի շատէ ծծելով յանապական վերին օդոցն։ Ասասցուք փոքր ի շատէ։ Եւ ի մեզ փոքր ի շատէ խնայէին։ Ասացաք փոքր ի շատէ։ Փառացն բան հատուցեալ եղեւ փոքր ի շատէ։ Փոքր ի շատէ յիշատակեսցուք։ Զոր ծանուցաք փոքր ի շատ յիշատակեսցուք։ Զոր ծանուցաք փոքր ի շատէ. (Եղիշ.։ Խոսր.։ Ճ. ՟Ա.։ Շ. խոստ.։)

Փոքուն իմն հաւանեցուցանես զիս լինել քրիստոնեայ։ Խնդրէի յԱստուծոյ՝ ե՛ւ փոքր ե՛ւ մեծաւ լինել եւ այլն. (Գծ. ՟Ի՟Զ. 28. 29։)

ՅԵՏ ՓՈՔՈՒ. մ. ԶԿՆԻ ՓՈՔՈՒ ԻՆՉ. ՅԵՏ ՓՈՔՈՒ ԻՆՉ. Յետ սակաւոց. զկնի սուղ ժամանակի կամ բանից. քիչ մը ետեւ.

Հայեցայ յետ փոքու՝ զի ածան ի գերեզմանս։ Յետ փոքու ինչ ասէ։ Եւ զկնի փոքու ինչ ասէ. (Լմբ. ժղ.։ Աթ. ՟Ա։ Արծր. ՟Գ. 3։)

Եւ յետ փոքր ինչ՝ ասաց. (Աթ. ի հոգին սուրբ.։)

ՓՈՔՐ ՓՈՔՐ. կամ ԱՌ ՓՈՔՐ ՓՈՔՐ. ԱՌ Ի ՓՈՔՐ ՓՈՔՐ. ԸՍՏ ՓՈՔՈՒ ՓՈՔՈՒ. մ. κατὰ μικρόν paulatim. Առ սակաւ սակաւ գամ քան զգամ. քիչ քիչ, կամաց կամաց.

Փոքր փոքր յիշեցուցանեմ։ Փոքր փոքր յաւելեալ ի նոսա զզօրութիւն։ Փոքր փոքր՝ յառաջանալ իմաստիցն՝ պատուել. (Ոսկ. յհ. ՟Ա. 24։ Իգն.։ Լմբ. պտրգ.։)

Որ անարգէ զսակաւս, առ ի փոքր փոքր կործանեսցի. (Սիրաք.։)

Ըստ փոքու եւ առ սակաւ սակաւ խոշտանգեցից. (Ճ. ՟Գ.։)

ՓՈՔՈՒՍՏ, կամ ՓՈՔՐՈՒՍՏ. (առաւել ռմկ. ) Ի փոքր հասակէ. ի մանկութենէ. պըզտըկուց.

Փոքուստ ոչ խրատեաց զիս.. . փոքրուստ տարեալ էին յանապատ. (Ոսկիփոր.։)

Ի ՓՈՔՈՒՍՏ. մ. Ի փոքր իրաց. ի փոքունց, փոքումբք.

Զի ի փոքուստն վարժեալք՝ դիւրաւ կարիցեն ի մեծագունիցն ելանել պահպանութիւն. (Մխ. երեմ.։)


Փռատոր, աց

s.

member of a curia.

Etymologies (3)

• , ի-ա հլ. «գործակալ». վէև ան-գամ ունի Պղատ. տիմ. 82, որ և իբր բացա-տրութիւն աւելացնում է «որք են վերագոյն պաշտօնեայք տաճարին»։

• = Յն. φρατωρ «եղբայրակից, ընկերակից. 2. ցեղակից. 3. դիւանական պաշտօնեալ, պալատական»։-Հիւբշ. 387։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։

NBHL (1)

Ասէ ոմն ի փռատորացն. (յաւելու թարգմանիչն), որք են վերագոյն պաշտօնեայք տաճարին. (Պղատ. տիմ.։)


Փռենիտ, աց

s.

frenzy, madness, distraction.

Etymologies (1)

• Ուղիղ մեկնեց ՆշԲ.

NBHL (2)

Բառ յն. ֆռէ՛նիդիս, ֆռէ՛նիսիս ). φρένητης, φρένησις phrenesis, mentis delirium. Խելագարութիւն, խանգարումն խելաց կամ խելապատակի։ իսկ ֆռէնիդիգօ՛ս. φρενητικός phreneticus. Ախտացեալն խելացնորութեամբ. խելագար. գլխագար.

Յայտնի լինի այս եւ յայլոց ի բազմաց ինչ կրից, եւ ի հիւանդութեանց, ի փռենիան ախտէ. քանզի փռենիան ախտացելոց զգայարանքն ամբողջ պահին, բայց իմացողականն միայն վնասի. (Նիւս. բն. ՟Ժ՟Գ։)


Փսալտ, աց

s.

psalmist.

Etymologies (2)

• , ի-ա հլ. «սաղ-մոսերգու, փոխասաց, դպիր» Ա. եզր. ը. 5. Լմբ. պտրգ. Յհ. իմ. ատ. Ճառընտ. գրուած նաև փսաղտոս Օրբել. իզ. (հրտր. Էմ. էջ 81), որ սխալ ձև է. սրանից փսաղտութիւն «դպրութիւն» Յհ. կթ. 141։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ էր հնե-րից Լմբ. մատ. էջ 85. «իններորդ դաս եկեղեցւոյ՝ փսալտք, որ թարգմանին երգեցողք»։ Նորերից ուղիղ մեկնեցին նախ ՀՀԲ և յետոյ ՆՀԲ։

NBHL (4)

ՓՍԱԼՏ ՓՍԱՂՏ. յն. փսա՛լդիս, փսալդի՛ռ. ψάλτης, ψαλτήρ, ἰεροψαλτής psaltes, psalta, psalmista, cantor. Սաղմոսասաց. սաղմոսանուագ. սաղմոսերգու. երգիչ. դպիր.

Ի ղեւտացւոցն եւ ի պաշտօնէիցն փսալտաց. (՟Ա. Եզր. ՟Ը. 5։)

Փսալտք՝ որք թարգմանին երգեցողք. (Լմբ. պտրգ.։)

Յառաջ մատուցանելով նախկին փսաղտն, եւ զկնի նորա հետեւեալ ըստ կարգի սարկաւագն։ Սարկաւագունս, եւ գրակարդացս, եւ փսաղտս կարգեալ. (Յհ. իմ. ատ.։ Ճ. ՟Ա.։)


Փսենաս

s.

fig-insect, cynips, gall-insects.

Etymologies (3)

• «արու արմաւենու և արու թզե-նու բեղմնափոշին, որ հասարակ կամ էգ բոյսի վրայ են ցանում պտղաբերութեան համար». մէկ անգամ ունի Վեցօր. էջ 98։

• = Յն. φήν նոյն նշ. մեր բառը առնւած է յն. յգ. հյց. ԿՊνας ձևից։-Հիւբշ. էջ 387։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ.

NBHL (2)

Բառ յն. փսին (յոքն. հյց. փսինա՛ս ). ψήν vermiculus, vel culex եւ այլն. Ճճի կամ մժեղ ծնեալ ի գնտակս թզենւոյ. եւ Փոշի արու թզենւոյ կամ արմաւենւոյ, զոր ցանեն յէդն տնկոյն առ պտղաբերութիւն կամ ի հասունութիւն.

Առնուն յոստոց արութիւնն իմն, որ անուանեալ կոչի փսենաս, որ է նմանութեւիւն սերման. (Վեցօր. ՟Է։)


Փսիաթ, աց

s.

mat, rush-mat.

Etymologies (2)

• «պրտուից (ճիլից) կամ արմաւի տերևից հիւսուած ծածկոյթ, խսիր» Վրք. հց. որից փսիաթեայ «խսիրից շինած» Վրք. հց։ Արևմտեան գրականում գործածական է փսիաթ, մինչ արևելեանը ունի միայն խսիր.

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (2)

Երկոցունցն մի փսիաթ, որ է նաճայ. (Վրք. հց. ՟Ի՟Ա։)

Ունէր նա զդեցեալ փսիաթ (տպ. փսիաթի), այսինքն է հիւսեալ տերեւ արմաւոյ. նմա՛ զգեստ փսիաթեայ. խըսրէ հագուստ։


Փսիաթին

s.

small mat;
tissue of rushes.

Etymologies (2)

• «փոքր խսիր» Վրք. հց. բ. 455։ = Յն. φιαϑιον որ նախորդի նուազականն է։-Հիւբշ. 387։

• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։

NBHL (1)

Տո՛ւր ինձ փսիաթին մի. (Վրք. հց. ձ։)


Փրիսայ, ից

s.

dry brushwood, faggots.

Etymologies (1)

• , ի հլ. «չորացած խոտ, խռիւ» Փարպ. Յհ. կթ. 197. գրուած փսրայ Եղիշ. ը, էջ 156։

NBHL (2)

Բառ յն. ֆրի՛սսանօն, ֆրի՛ղանօն. φρύγανον sarmentum, virgultum, quisquiliae. Խռիւ. չորացեալ եւ արեւակէզ ուռ, խոտ, բոյս. եւ հիւսեալ ի խոտոյ. խոտեղէն. չորցած խոտ, ճիւղ.

Փոխանակ բազմադիմի անկողնոցն՝ փրիսայիւք ի վերայ գրկրի գետնատարած լինէին. (Փարպ.)


Փրփրեմ, եցի

va. vn.

to cause to froth, to cover with foam;
cf. Փրփրամ;
— առ կատաղութեան, to foam with rage, to fume with anger.

Etymologies (4)

• «անմեռուկ կամ կոճկորաև կոչոսած բոյսը. դանդուռ, լտ. portulaca, տճկ. սէմիզ օթ, պրս. խըլֆա» Բժշ. Հին բռ. Մխ. հեր. որոնց մէջ գրւում է նաև փերփեր, փրփրերան, փերփերան, փարփար, փառ-փառ. մեր գրականում ընդունուած է փըր-փըրեմ ձևով, իսկ արևելեանում չի գործած-ւում (կայ միայն դանդուռ)։

• = Պրս. [arabic word] parparam, որ և [arabic word] parpahan, [arabic word] ︎ farfin, որից արաբ. [arabic word] ︎ farfahan, [arabic word] farfax (Կամուս, թրք. թրգմ. Ա. 554), [arabic word] farfīr (Steinschneider WZ-KM 12, 226), ասոր. ❇ [arabic word] farfonīnā, քրդ. perpina, վրաց. უარფინა փարփինտ «փրփրեմ, անմեռուկ»։-Հիւբշ. 278։

• Նախ ԳԴ կցեց պրս. ֆիրֆիյէ, ֆիր-ՖԷհԷն ձևերին։ Pott ZKM 7, 140 քրդ. պրս. ևն ձևերի հետ։ Böttich. Horae aram. 41, 98 ասոր. parpaxīn։ Տե՛ս ի Si 99ā.

• ԳՒՌ.-Էնկ. թրքախօս հայոց մէջ փրփը-րեմ (Բիւր. 1898, 865), Սվեդ. փրփրէօս, Ագլ. փրփmրիւն, Ջղ. փէրփէրան (նոր փո-խառութիւն պարսկերէնից), Ղափան՝ պըր-պըրա՛ն, Կր. փիրփիրի, Խն. փարփար, Խրբ. փէրփէր, Մկ. փառփառ, Մշ. փարպառ, Ալշ. փmռօփmռօ (որ թուի թէ նշանակում է «օճառախոտ կամ օշինդր»).-Ըստ Մշ. ժողովրդական ստուգաբանութեամբ բառա ծագում է փառ «կտոր» ձևից, իբր թէ փառ-փառ «կտոր կտոր, փերթ փերթ տարածուած բոյս»։

NBHL (8)

Զարկուցանէ զնա, եւ փրփրէ, եւ կրճտէ զատամունս իւր.. . Անկեալ յերկիր՝ թաւալէր, եւ փրփրեայր. (Մրկ. ՟Թ. 17. 19։ եւ Ճ. ՟Ա.։)

Եւ է՛ որ յորովայնէ խստանալոյ՝ մինչեւ ցփրփրել անգամ. (Եզնիկ.։)

Ծովն փրփրելով, իբրեւ լուաւ մարմնացելոյ բանին դադարեաց ի ծփանաց. (Աթ. ՟Է։)

Ընդէ՞ր մոլեգնիս, որպէս որք փրփրեանն։ Սրտմտութեամբ փրփրեալ ես. (Վրք. հց.։)

Յահագին ալեացս փրփրեցելոց եւ դիզացելոց եւ կւտակելոց. (Յհ. կթ.։)

ՓՐՓՐԵՄ, եցի. ն. ἑπαφρίζω, ἑξαφρίζω spumas ago. Ի դուրս տալ զփրփուր.

Որ միշտ փրփրեն զիւրեանց անձանցն զամօթ. (Յուդ. 3։)

Ճնշեալ գինին զցխատեսակ աղտեղութիւն յինքենէ արտաքս փրփրէ. (Առ որս. ՟Դ։)


Փքին, փքնի, նաւ, նաց

s.

shaft, arrow, dart, javelin;
ի քէն եւ անդր է —ն, the arrows are beyond thee.

Etymologies (1)

• ՆՀԲ պրս. [arabic word] paykān «նետ» բա-ռի հետ։ Pictet 2, 208 նոյնի հետ նաև լտ. spica «հասկ» ևն, իբր pik=pie արմատից։ Տէրվ. Altarm. 6. մերժում է պրս. paykān, որ արդէն տալիս է հյ. պատկան, և հանում է փուք բառից. հմմտ. սանս. pū «փչել» և payi «նետ տլաք» Հիւնք. պրս. բէյքեան։ Վերջին անգամ խօսում է բառիս վրայ Peters-son KZ 47, էջ 267 և կցելով լտ. spīca «հասկ», spiculum «տէգ, ճոկան, խայ-թոց», լեթթ. spikis «սուին» բառերին, հանում է *spiqino-նախաձևից։ Ընդու-նում է Pokorny 2, 654 հնխ. snei-«սրածայր, սրածայր փայտ» արմատի տակ, որի բոլոր ժառանգորդներն էլ անորոշ է համարում Ernout-Meillet 923։

NBHL (1)

Երեքկնեցից փքնօք։ Ե՛րթ գի՛տ զփքինն... մինչեւ ի տեղի փքնին։ Ի քէն եւ անդր է փքինն։ Քաղեաց զփքինսն. (՟Ա. Թագ. ՟Ի. 20=38։)