Entries' title containing ւ : 10000 results

Արբշռութիւն, ութեան

s.

drunkenness, inebriation;
յ— հատանել, to intoxicate, to get drunk, tipsy.

· Calfa

NBHL (7)

οἱνοφλυγία, φιλοινία ebriositas, ἁσωτία intemperantia, comessatio Շռայլութիւն արբման կամ արբեցութեան. շուայտութի. զեղխութիւն. անառակութիւն.

Չա՛ր արբշռութիւն, եւ վաւաշոտութիւն. (Ածաբ. ՟Ժ՟Զ։)

Արբշռութեան զժուժկալութիւն (ընդդէմ դնել). (ՅՃԽ. ՟Ի՟Գ։)

Բազում հատեալ յարբշռութիւն. (Բուզ. ՟Գ 19։)

Սեղանոյ պարապին, եւ կոչմանց, եւ արբշռութեանց. (Վրք. հց. ՟Բ։)

Բաց ի մարմնական մսակերութենէ արբշռութեամբ շուայտեալք. (Շապհ. բագր. հատուած.։)

Ինքնասիրութեան ախտի ի չարիս մեծագունին ծառայեցելոյ արբշռութեամբ. (Սարկ. քհ.։)


Արբումն, ման

s.

act of drinking;
drink.

· Calfa

NBHL (8)

πότος potus, potatio Ըմպելն. խմելը. եւ Ըմպելի ինչ. խմելու բան.

Արբմամբն ի ձմեռնային նուազութիւն իջուանելով. (Խոր. ՟Բ 12։)

Տան նմա արբումն. (անդ. 89։)

Վա՛յ ինձ առ արբումն մահուն բաժակի։ Ծարաւեաց արբման. (Նար. ՟Է. ՟Լ՟Թ։)

Զիմ արբումնս՝ զմահ եւ զանմեղութիւն՝ եւ ձեզ պիտոյ է ըմպել։ Որ զայս արբմունս ըմպեն. (Նար. երգ.։)

Նմանութեամբ ասի.

Յարբումն իմաստից։ Հրահոսանվտակացն արբմամբ. (Շար.։)

Թէեւ ապտակ առնուս յարբումն. (Շ. այբուբ. ՟Գ։)


Արբունք, ունց

s. pl. puberty, age of puberty;
յարբունս հասանել, to attain the age of puberty, to grow;
յարբունս հասեալ, adult, pubescent, marriageable.

· Calfa


Արբուցանեմ, ուցի

va.

to give to drink, to soak;
to water, to steep.

· Calfa

NBHL (23)

ποτίζω poto Տալ ըմպել. լնուլ զծարաւն. խմցնել.

իբրու արբեցուցանել μεθύω, μεθύσκω

Արբուցանել ջրոց զդաշտս. (Փարպ.։)

Ջուրբ արբուցանել (զանդս). (Պիտ.։)

Արբուցանել զխաչինս, կամ խաչանց։ Արբո՛ ինձ սակաւ մի ջուր ի սափորոյ այտի։ Արբուցի զամենայն անձն ծարաւի։ Արբուցիք ինձ, կամ զիս։ Արբուսցես նոցա գինի. եւ այլն։

Արբուցանեն զամենայն տգէտս հոգեւոր կաթամբն. (Ագաթ.։)

Արբուցանէր զիս ուրախաւէտն բաժակաւ. (Պիտ.։)

Արբո՛ զծարաւեալս ջրոյն կենդանութեան. (Տաղ.։)

Պատառմամբ կողին զբնաւս արբուցեալ։ Պասքելոյս արբուցանիցես. (Նար. ՟Հ՟Ե. ՟Հ՟Զ։)

Զարբուցանօղն ծարաւեաց. (Շար.։)

չարչարանօք, զոպայիւն մշտկաւն, եւ եղեգամբն արբուցաւ. (Կոչ. ՟Գ.)

Յարբեցողացն արբեցող (կարծիւր), յիմաստնոցն՝ արբուցող ամենեցուն զբաժակն կենաց. (Սանահն.։)

ԱՐԲՈՒՑԱՆԵԼ ԶԾԱՐԱՒ. իբր Զովացուցանել. անցուցանել զծարաւն՝ տալով ըմպել.

Ոչ զբաւանդակ ծարակն արբուցեալ. (Եղիշ. դտ.։)

Ըստ կարին զքաղցն լնու, եւ զծարաւն արբուցանէ։ Սարգ. (՟ա. պ. ՟Թ։)

Փութայր արբուցանել զծարաւո իւր արեամբ սրբոցն. (Խոր Հռիփս։)

Արբուցանել զերկիր, կամ ըզլերինս. (Ես. ՟Ծ՟Է 10։ Սղ. ՟Ճ՟Գ 13։)

Հրահոսան վտակք զքոյդ արբուցանեն դրախտ բանական. (Խոր. հռիփս.։)

Արբուսցէ զանչաստանս պասքեալ. (Նար. ՟Ղ՟Ե։)

Վտակս արտասուաց արբուցանողաց. (Նար. ՟Կ՟Դ։)

Որ արբուցանէ զամենայն երկիր ի գինւոյ իւրմէ։ Արբոյց զիս դառնութեամբ. (Երեմ. ՟Ծ՟Ա 7։ Ողբ. ՟Գ 15։)

Վա՛յ որ արբուցանէ ընկերի իւրում հրապոյրս պղտորս, եւարբուցանէ՝ զի հայեբցի յայրս նոցա. (Ամբ. ՟Բ 15։)

Ոչ տալով յագուրդ սրոյն ծարաւոյ, յոր միշտ արբուցանէր յարենէ վիրաւորաց. (Յհ. կթ.։)


Արբուցիչ, չի, չաց

adj.

who makes one drink.

· Calfa

NBHL (4)

Որ արբուցանէ. արբուցանօղ. արբուցօղ.

Արբուցիչն եւ կերակրիչն. (Լմբ. սղ.։)

Մատռուակքն արբուցիչք. (Ագաթ.։)

Ծարաւելոց արբուցիչք. (Նար. գանձ առաք. եւ Նար. մրգ.։)


Արբուցումն, ման

s.

the act of making one drink;
tbe act of watering.

· Calfa

NBHL (7)

Արբուցանելն. եւ Արբուցանելն. եւ Արբումն. եւ Ըմպելի.

Բղխեցին մեզ յարբուցումն։ Բա՛ց ըզբերան իմ յարբուցումըն քո արեան կենարարին. (Շար.։)

Պասքեալս ընդ հոգեւոր արբուցմանն խրատու։ Մահացու դեղոց արբուցմամբ։ Տուեալ նմա արբուցումն մահու. (Յհ. կթ.։)

Ոչ ուստեք արբուցումն բաւական թագաւորականին գտանէր տեղւոյ. (Խոր. ՟Բ 36։)

Եւ Ոռոգումն.

Յարբուցմունս բուրաստանաց. (Խոր. ՟Ա 15։)

Մատուցանելով զարբուցումն ջրոց։ Զաւետեացն սնուցանէի երկիր արբուցմամբ. (Պիտ.։)


Արգահատութիւն, ութեան

s.

compassion, care;
consolation, comfort;
prayer, supplication, intercession.

· Calfa

NBHL (5)

συγγνώμη indulgentia որ եւ ԱՐԳԱՀԱՏԱՆՔ Գթասիրութիւն. կարեկցութիւն.

Արգահատութիւն բերէ անամօթութիւն աղքատի. (Ոսկ. մ. ՟Բ 10։)

Ոչ եթէ ի դատապարտութիւն, այլ առաւել եւս յարդահատութիւն. (Եզնիկ.։)

Եւ Գթարկութիւն. աղերս պաղատանաց.

Լո՛ւր պաղատանացս արգահատութեան։ Զայս արգահատութիւնս մաղթողականս։ Արգահատութեամբ եւ աղօթիւք մարտիրոսացն. (Նար. ՟Ժ՟Ը. ՟Շ՟Դ. ՟Կ՟Զ. ՟Ձ՟Ա. եւ Նար. գանձ խչ.։)


Արգասաւոր, աց

adj.

fertile, fruitful, abundant, fecund.

· Calfa

NBHL (3)

Ունակ արգասեաց, այսինքն արդեանց. բարեբեր, եւ աջողակ. արդիւնարար (անձն). արդիւնական (գործ).

Քաջ եւ արդասաւոր ի բանս. (Խոր. ՟Ա 1. 20.։)

Արդասաւոր սերունդ, կամ ջան, աւանդ սոփեր, գործք. (Խոր. առ արծր.։ Պիտ.։ Նար. ՟Հ՟Ե. եւ յիշ։ Երզն. մտթ.։)


Արգասաւորութիւն, ութեան

s.

fertility, fecundity, abundance.

· Calfa

NBHL (3)

εὑφορία fertilitas, εὑδράνεια prospera effectio Արգասաւորն գոլ. պտղաբերութիւն. առատութիւն. ճոխութիւն. աջողութիւն.

Յանարգասաւորէն ձեռօք զարգասաւորութիւն խնդրէ. (Իմ. ՟Ժ՟Գ 19։)

Արգասաւորութիւն տնկոց, կամ փարթամութեան։ Առլցեալ սքանչելագոյն արգասաւորութեամբք, եւ ընչիցն արգասաւորութեամբք. (Սարգ. յկ. ՟Բ։)


Արգաւանդ, աց

adj.

fertile.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

(ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «բերրի, պտղաբեր, բարեբեր» Փարպ. Խոր. Պիտ. Յհ, եմ. առ որից արգաւանդաբէր Նար. խչ. արգաւան-դահող Փիլ. Խոր. Պիտ. Նար. արգաւանդա-միտ Պիտ. արգաւանդապտուղ Խոսր. արգա-ւանդեայ Շիր. արգաւանդութիւն Պիտ.-ՀՀԲ և ՋԲ ունին նաև արգևանդ ձևը.--Բոլորն էլ յետին։

Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։

NBHL (5)

εὕφορος, γόνιμος fertilis, foecundus Արգասաւոր յոյժ. բերրի. պարարտ. յուռթի. հիւթեղ. արքենի.

Արգաւանդ դաշտ, վայր, աշխարհ. (Խոր. ՟Ա 11։ Պիտ.։ Փարպ.։)

Ոռոգանէր զարգաւանդ երկիր մտաց իմոց. (Յհ. իմ. ատ.։)

Թանձրահող, արգաւանդ եւ առաքինի երկիր. (Փիլ. բագն. (յն. լոկ, խորահող երկիր։))

Պտղաբերի միայն բարի եւ արգաւանդ հողն. (Առ որս. ՟Ա։)


Արգաւանդահող

adj.

fertile soil.

· Calfa

NBHL (4)

βαθύγειος, γόνιμος pinguis, foecundus Որոյ հողն է արգաւանդ. թանձրահող. պարարտ.

Զարգաւանդահողսն եւ զքաջաբերուն անդս։ Արգաւանդահող, եւ շատաջուր էր գաւառն. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. իմաստն.։)

Արգաւանդահող, շատաջուր, եւ բերրի. (Խոր. ՟Գ 59։)

Արգաւանդահող երկիր, տեղի, գետին. (Պիտ.։ Նար. խչ.։ Սկեւռ. ես.։)


Արգաւանդութիւն, ութեան

s.

fertility.

· Calfa

NBHL (2)

Արգաւանդն գոլ. պարարտութիւն, եւ պտղաբերութիւն.

Այնորիկ արգաւանդութիւն գաւառի յարազուարճ լինելով. (Պիտ.։)


Արգելում, ելի

va.

to hinder, to obstruct, to arrest;
to close, to shut, to enclose;
to sequester, to hold, to imprison;
to forbid, to interdict, to prohibit;
to amuse, to occupy;
to interrupt, to disturb.

· Calfa

NBHL (18)

ԱՐԳԵԼՈՒՄ. κωλύω, ἁποκλείω, συνέχω, ἑπέχω, φραγίζω. prohibeo, impedio, obstruo եւ այլն. որ եւ ԱՐԳԵԼԵՄ, եւ իբր ռմկ. ԱՐԳԻԼԵՄ. (ի առ՛ գելում. լծ. լտ. ա՛րչէօ. յն. գօ՛լիո, գլի՛օ, ի՛րղօ) Արգել առնել կամ արկանել՝ կամ տալ կամ լինել. այսինքն խափանել, չթողուլ նահանջել. սանձել. դադարեցուցանել. կասեցուցանել. թող չիտալ. գօյ վէրմէմէք, ենկել օլմագ, եասսագ էթմէք, մէն էթմէք, մանի օլմագ, զապթ էթմէք.

ἑγκλείω, συγκλείω. includo, occludo. Յարգել արկանել. խափուցանել. փակել ի ներքս. չթողուլ ելանել. պաշարել. դնել ի բանտի կամ ի դիպահոջ. գոցել, պահել, ներսը արգիլել. գափաթմագ, ալըգօմագ, հապս էթէմէք.

Արգել զնոսա։ Մի՛ արգելուք զդոսա գալ առ իս։ Արգելուցուն յամուսնանալոյ։ Յովհաննէս ար գելու զնա։ Հրամայեաց հողոփեռնէս պահպանացն մի՛ արգելուլ զնա։ Զբարկութիւն իմ լցի, եւ արգելի։ Ոչ ոք արգելու ի քէն զշիրիմս։ Երկիր արգելցէ զարդիւնս իւր։ Մի՛ արգելուր ի նմանէ եւ զշապիկս. եւ այլն։

Մի՛ արգելցես զիս ընդ բազմին՝ յաւետաբեր յերկրէ քոյին. (Յիսուս որդի.։)

Զինչ եւ խնդրեսցես՝ տաց քեզ եւ ոչ արգելից. (Բուզ. ՟Ե 7։)

Փոքր ինչ արգելեալ զարտասուսն՝ ասէ ցիս. (Գ Վրք. հց. ՟Դ։)

Արգե՛լ դու զձայն քո ի լալոյ, զի գրեցան վարձք արտասուաց քոց. (Եփր. համաբ.։)

Զնա ի տան։ Պահէր յաներկաթ բանտն արգելեալ։ Յապարանս՝ յոր արգելն զնա։ Արգել ճարպն զվիրաբերանն։ Զշունչ առ ինքեան արգելուլ. եւ այլն։

Ճեպել ստիպել հասանել արգելուլ (ջուրց) զիւրաքանչիւր տեղիսն ետեղակալս. (Վեցօր. ՟Դ։)

Յարգելուլ երկնից, եւ ի չլինել անձրեւի։ Արժանի իսկ էին արգելլոյ ի խաւարի. (՟Գ. Թագ. ՟Ը. 35։ Իմ. ՟Ժ՟Ը 4։)

Անտի (ի քահանայապետէն ) կամէին առնուլ իշխանութիւն, ուստի պարտ էր նոցա արգելուլ (այսինքն արգելանիլ). (Ոսկ. մտթ.։)

Հոգին արգելու եւ խափանէ յիւրոց խորհրդոցն. (Լմբ. սղ.։)

Խրատեսցէ զքեզ արգելուլ ի գործոց չարեաց. (Վեցօր. ՟Զ։)

Առանց արգելլոյ յաստուածայինն մխեալ լոյս. (Կլիմաք.։)

ԱՐԳԵԼԵԱԼ ԼԻՆԵԼ. կր. եւս եւ իբր ն.

Արգելեալ չարութեան լինէր գործ. (Պիտ.։)

որպէս Ստիպել զոք ի ճաշել ընդ իւր.

Անսայի, զի թերեւս արգելցէ ոք զիս անդ։ Գային ի հնձոց՝ ճաշակել. եւ երթեալ՝ ոչ օք արգել զնա. (Վրք. հց. ձ։)


Արգելումն, ման

s.

forbiddance, prohibition, interdiction;
retention, hinderance;
եկեղեցական —, interdict.

· Calfa

NBHL (5)

κώλυσις, κώλυμα. prohibitio, impedimentum. Արգելուլն, եւ Արգելանիլն. եւ Արգել. խափան.

Արգելումն ողորմութեան. (Նար. ՟Հ՟Թ։)

Արգելումն հոգւոց. (Խոսր.։)

Կտրեա՛ զայս տոռունս. այնքան են եւ այլ արգելմունք. (Ոսկ. յհ. ՟Բ 34։)

Պատճառ արգելման մերոյ եղիազար եղեւ. (Զենոբ.։)


Արդատունկ

adj.

new planted.

· Calfa

NBHL (2)

Իբր Նորատունկ. մատաղատունկ.

Սոյնպէս եւ յեզեկիէ՝ գրեալ է՝ եթէ սատակելոց էր Աստուած զտունկն առաջին իբրու զմարդիկ արդատունկ, եւ զուարճացուցանէ զայլ մարդիկ՝ որ ի կռապաշտութենէ աւերեալ եւ ցամաքեալ էին. (Եփր. աւետար. (գրեալ էր, զմարդիկ կարդատունկ)։)


Արդարագործութիւն, ութեան

s.

justice, equity, integrity, probity;
justification, act of justifying.

· Calfa

NBHL (6)

δικαιοπραγία juste factum Գործելն զարդարութիւն. գործք արդարութեան. արդարութիւն.

Սկիզբն մեղաց եւ արդարագործութեան նախայօժարութիւն է. (Նիւս. բն.։)

Կարմէր աւազակն, թէ արդարագործութիւն ինչ երեւեցուսցէ. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Զղօրութիւնն յարդարագոծութեան սակս ընկալաւ։ Մարդասիրութեան պարգեւն ոչ փոխանակ արդարագործութեանն է. (Փիլ. սամփս.։)

Վասն հաստատուն արդարագործութեանն կատարեցին զբան հրամանի նոցա. (Եղիշ. ՟Ե։)

Ի կատարելում արդարագործութենն հաստատուն եղիցին. (Պիտ.։)


Արդարադատութիւն, ութեան

s.

equitable judgement.

· Calfa

NBHL (9)

δικαιοκρισία justum judicium Արդարութեամբ դատելն. արդար դատաւորութիւն, եւ անաչառ դատաստան.

Այժմ յերկայնմտութեանն վայելեսցուք, յայնժամ զարդարադատութիւնն ճանաչեմք. (Բրս. կրօն.։)

Ո՞յր այլ իցէ արդարադատութիւն, եթէ ոչ քո. (Եփր. աղ.։)

Պօղոսի ասացեալ զյայտնութիւն լինել արդարադատութիւն Աստուծոյ. (Կիւրղ. գանձ.։)

Չէ՛ արժան արդարադատութեանդ ցասնուլ մեզ. (Փարպ.։)

Զմրցանակ արդարադատութեան ընդունել. (Պիտ.։)

Զարհուրեալ եմ յարդարադատութենէ. (Սարկ. հանգ.։)

Մի՛ ոք զմարդասիրութիւն Աստուծոյ առաջի եդեալ՝ զարդարադատութիւն ոչ ճանաչիցէ. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ը։)

Իշխանն զպարիսպ արդարադատութեանն քակեաց. (Լմբ. սղ.։)


Արդարալլուկ

adj.

justly tormented.

· Calfa

NBHL (2)

Իրաւամբք լլկեալ. ըստ արժանեաց տանջեալ գոլով.

Արդարալլուկ քաղցեալ. (Նար. ՟Ի՟Թ։)


Արդարացուցանեմ, ուցի

va.

to justify, to declare innocent, to acquit, to excuse, to exculpate, to clear, to absolve, to save;
— զանձն, to make excuses;
—ն, justification.

· Calfa

NBHL (10)

δικαιόω justifico Տալ արդարանալ, որպէս արդար եւ սուրբ կացուցանել, կամ համարել. իրաւունս տալումեք.

Եւ ἁθωόω insontem declaro, libero Անպարտ առնել, ազատ կացուցանել.

Եւ ἁληθεύω verum esse probo Ճշմարտել, ստուգել, հաստատել զբան կամ զմիտս.

Արդարացուսցեն զարդարն, եւ պարտաւորեսցեն զամպարիշտն։ Արդարացուցանեն զամպարիշտն վասն կաշառոց. Մերձ է, որ արդարացուցանէ զիս։ Արդարացոյց զանձն իւրապստամբութիւնն իսրայէլի առ ուխտազանցութեամբն յուդայ։ Արդարացուցեր զնոսա յոյժ քան զքեզ։ Արդարացուսցէ զդատաստան իմ։ Ի զուր ուրեմն արդարացուցի զսիրտ իմ։ Դուք էք՝ որ արդարացուցանէք զանձինս առաջի մարդկան։ Կամեցաւ զանձն արդարացուցանել։ Զի եղիցի նա՛ արդար, եւ արդարացուսցէ զայն՝ որ ի հաւատոցն Յիսուսի. Զոր կոչեացն, ըզնոսին եւ արդարացոյց. եւ զորս արդարացոյցն, զնոսին եւ փառաւորս արար. եւ այլն։ Յորոց յայտ է, զի մարդ զմարդ արդարացուցանէ ջատագովելով. եւ Աստուած զմարդ՝ սրբելով. որպէս եւ մարդ զԱստուած փառաւոր առնելով. ըստ այնմ.

Ժողովուրդն, եւ մաքսաւորքն արդարացուցին զԱստուած. (Ղկ. ՟Է 29։)

Ոչ արդարացուցանէ զհայհոյիչն ի շրթանց իւրոց։ Արդարացուցանելով ոչ արդարացուցանէ տէր. (Իմ. ՟Ա 6։ Նաւ. ՟Ա 3։)

Հաստատէ զբանս ծառայից իւրոց, եւ զխորհուրդս հրեշտակաց իւրոց արդարացուցանէ. (Ես. ՟Խ՟Դ 20։)

Զնոցուն բանս արդարացուցեալ. որպէս ասէն, որ արդարացուցանէն զբանս ծառայից իւրոց մարգարէից. (Ագաթ.։)

Արդարացուցանել զմարգարութիւնն, կամ զանգիր հին ասացեալ զրոյցս, կամ զամբաստանութիւնն, կամ զգրեալն բան. (Իգն.։ Խոր. ՟Ա 9։ Եղիշ. ՟Է։ Նար. հ։)

Գրեալ ես ... եւ արդարացուցաք զքեզ (այսինքն զբան քո) յայսոսիկ. քանզի տիրական է հրամանն. (Շ. թղթ.։)


Արդարացուցիչ, չի, չաց

adj.

justifying, justificative.

· Calfa

NBHL (5)

Որ արդարացուցանէ (ըստ ամենայն առման).

Մկրտութիւնն արդարացուցիչ տուաւ. (Եփր. եբր.։)

Արդարացուցիչ զօրութիւն տեառն. (Տօնակ.։)

Արդարացուցիչ արտասուք. (Նար. մծբ.։)

Աստուածութեան արդարացուցիչ. (Նար ՟Խ՟Ը։)


Արդարեւ

adv.

truly, in truth, certainly, surely, yes, yes truly, yes indeed, really.

· Calfa

NBHL (16)

(որպէս թէ արդարիւ, արդարութեամբ. տե՛ս եւ ԱՐԴԵՕՔ, եւ ԱՐԴԵԱՄԲՔ) ἁληθῶς vere, ἑπ’ ἁληθείαν, ἑν ἁληθεία in veritate, certe, ὅντως revera Ճշմարտիւ. Ճշմարտութեամբ. Ճշմարտապէս. ստուգիւ. յիրաւի. ամէն. իսկապէս. հաւաստեաւ. անշուշտ. այո. իրօք. իրաւ, իրաւցընէ, ըղորդ.

Զքեզ պատուով իւրեանց. (Խոր. ՟Գ 57։)

Զսուրբն Յովսէփ զարդարեւ զկաթուղիկոսն հայոց. (Փարպ.։)

Դիմեցից իբրու յարդարեւ կարապետ ուրախութեան. (Պիտ.։)

Զմիոյն եւ զարդարեւ էին։ Գիտութեան արդարեւ էին Աստուծոյ։ Զարդարեւն փրկիչ. (Փիլ. ստէպ։)

Արդարեւ քոյր իմ է՝ ի հօրէ, եւ ոչ ի մօրէ։ Արդարեւ որդի Աստուծոյ ես դու։ Արդարեւ Աստուած է ի ձեզ։ Այո՛ արդարեւ ես մոլորեցայ։ Արդարեւ աւերեցին զաշխարհս, եւ հրձիգ տյաին զկուռս նոցա, քանզի չէին աստուածք։ Արդարեւ յարեաւ տէր, եւ երեւեցաւ սիմոնի։ Արդարեւ ասեմ ձեզ։ Ժողովեցան արդարեւ ի քաղաքիս յայսմիկ. եւ այլն։

Է արդարեւ լուեալ մեր զայդ ամենայն. (Փարպ.։)

Որ եղեւն իսկ արդարեւ։ Հանգչին արդարեւ. (Խոր.։)

Զտունն արդարեւ ես աւերեցի. (Եղիշ.։)

Շանց նմանելով արդարեւ ի միտս։ Աստուածային արդարեւ արմաւենի. (Յհ. կթ.։)

Տղայոց մտաց արդարեւ այս կարծիք. (Լմբ. ատ.։)

Այլ ոչ արդարեւ այսոքիկ կարծեցեալ լինին։ Ամենեւին հաւատաց նմա արդարեւ զիւր իշխանութիւն. (Խոր. ՟Ա 2 եւ 16.) իմա՛ հաւաստի՝ իբր ա. կամ մ։

ԱՐԴԱՐԵՒ. ա. Ճշմարիտ. իսկական. հարազատ, ստոյգ, կամ տիրապէս այս եւ այսպիսի. ըստ յն. էապէս. ὅντως revera, verus

Դառնայր յարդարեւն Աստուծոյ։ Երիցս միակի՝ արդարեւ էին։ Փոխանցելի է մեզ այժմ յարդարեւ գոյ՛ն արդարեւ էին աստուածաբանական գոյանունութիւն. (Դիոն.։)

Դաշինս ընդ նմա դնէին որպէս (ընդ) արդարեւ ընդ թագաւորական զարմի. (Յհ. կթ.։)

Քեզ շնորհ հատուցանեմ որպէս արդարեւ սիրելւոյ. (Շ. թղթ.։)


Արդարութիւն, ութեան

s.

justice, equity, right, uprightness, loyalty, fidelity;
rectitude, reason.

· Calfa

NBHL (22)

δικαιοσύνη, δικαίωμα justitia, aequitas Արդարն գոլ եւ Գործ արդարոյ. որպէս երբ. խագ, այսինքն իրաւունք. եւ որպէս ձատէգ, ձատագա, այսինքն արդարգործութիւն. բարեգործութիւն.

ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ. δικαίωσις justificatio Արդարացուցանելն, կամ արդարացուցիչ. եւ Արդարանալն. մաքրութիւն. սրբութիւն.

Արդարութիւն տեառն ուղիղ է։ Ուսո՛ ինձ զարդարութիւնս քո։ Միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց։ Դատեցարո՛ւք արդարութեամբ ի մէջ առն եւ եղբօր իւրոյ։ Որ դնայ արդարութեամբ, գտցէ օգնականութիւն։ Արդարութեամբ եւ ամբծութեամբ։ Համարեցաւ նմա յարդարութիւն։ Յորժամ դարձցի արդարն յարդարութեանց իւրոց, եւ արասցէ յանցանս, եւ այլն։ Ապա ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ, որպէս առանձին առաքինութիւն՝ է Հաւասարութիւն իրաւանց.

Ճշմարիտ արդարութիւն յամենայնի կազմ կայ, հարթ հաւասար. վասն այնորիկ արդարութիւն անուանի. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Արտաքինքն սահման եդին արդարութեան. եթէ ոք զինչս բաժանէ հաւասարութեամբ ըստ չափոյ պիտոյից ընդունողացն, արդար ասի. (Շ. մտթ.։)

Արդարութիւն է հասարակութեան բաշխօղ ըստ արժանաւորութեան՝ ոչ միայն յարտաքին իրաւունս եւ ի դատաստանս, այլեւ յանձինս մեր. (Շ. ՟ա. յհ. ՟Խ՟Է։)

Ես եւ արդարութիւն ուխտապահութեան ի միասին կռուեմք. (Փարպ.։)

Այլ որպէս հանրական առաքինութիւն՝ է Ուղղուի, եւ ամենայն գործ բարի.

Արդարութեան անուն մի է, բայց զամենայն պարունակէ յինքեան զմասունս բարեաց։ Ամենայն բարեաց անուն արդարութիւնս. (Շ. ընդհանր. եւ Շ. մտթ.։)

Արդարութիւն առաւելագոյն է քան զայլ առաքինութիւնս. որպէս թափանցեալ ընդ այլսն, եւ զբարեկարգութիւն նոցա պահեալ. (Սահմ. ՟Ժ։)

Բերեալ զգործս վաստակից արդարութեանցն. (Ագաթ.։)

Արդարութիւն իմ նուազեալ, մեզանքն յայտնեցեալ։ Ի չարագործութենէ յարդարութիւն. (Նար. ՟Դ. ՟Ժ՟Ա։ Տե՛ս եւ Եզեկ. ՟Գ 20։)

Միոյն արդարութեամբն յամենայն մարդիկ արդարութիւն կենաց. (Հռ. ՟Ե 18։) որ ի ՟Դ 25. թարգմանի,

Վասն զմեզ արդարացուցանելոյ։

Ի քէն է քաւութիւն, եւ ի հրամանաց քոց արդարութիւն։ Զարդարութիւնն քո մեզ շնորհեցեր։ Արդարութիւն թլփաթութեանն. (Նար. ՟Թ. ՟Կ՟Գ. եւ Նար. խչ.։)

Յորմէ եւ զպարգեւ արդարութեանն ի մեղաց ընկալաւ. (Լմբ. սղ.։)

Ճշմարտութիւն. ստուգութիւն. հաւաստիք.

Եւ ոչ մի շաւիղ կամ ցուցումն գոյ յասացեալսդ, որ զարդարութիւն ակնարկէ. (Խոր. ՟Ա 21։)

Արդարութեամբ զիրսն եւ ցուցանել՝ ի մեծ թագաւորէն երկնչէր. (Եղիշ. ՟Զ։)

Զուգահաւասարութիւն ո՛ր եւ է իրաց.

Ի յարդարութենէ հաւաստի համեմատութեանցս առ միմեանս. (Պիտ.։)

Զլեառն արարատեան ի կէտ ամբարձման նժարի միոյ արդարութեան միջնորդ կացուցից. (Նար. ՟Թ։)


Արդիւն

cf. Արդիւնք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Մեկնութիւնը տե՛ս արդ 5։

ՆՀԲ հանում է արտ բառից (համաձայն րառի «բերք, արմտիք» նշանակութեան, որ սակայն երկրորդական է)։ Windisch. 41 ուզում է կցել սանս. rtu «տարուայ եղանակ» կամ նաև (dh, vrdh բառե-րին։ Lag. Urgesch. 410 սանս. ardh «ի կատար ածել», Տէրվ. Նախալ. 65 սանս. ardh, յն. ἀϰმω, հսլ. rasti(=ard-ti) «աճիլ, բարգաւաճիլ», rodu «ծնունդ» ևն բառերի հետ՝ հնխ. ardh «տածել, խնամել» արմատից։ -Հիւնք. էջ 78 արդ արմատից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա 193 պրս. [arabic word] ard «ա-ւիւր» բառից։ Scheftelowitz BВ 29, 21 լտ. pretium «գին» բառին ցեղակից։ Pedersen KZ 40, 210 հյ. առնել, յն. ἄραρίσϰω բայից։

ԳՒՌ (dialectal) Պահուած է միայն արդիւնք գալ «մի բանի ծառայել, պէտք գալ» ոճի մէջ (Տա-րէնտէ). նոյն է նաև արդում Երև. «հողի բեր-քը». օր. «Մնին հարիր արդում տուող հողեր» (Պռօշեան, Յեցեր, էջ 90)։

NBHL (31)

դեան, դեամբ. մանաւանդ՝ արդիւնք, դեանց, դեամբք կամ դեօք - ԱՐԴԻՒՆ մանաւանդ՝ ԱՐԴԻՒՆՔ. γέννημα, εὑφόριον, γεώργιον, πράγμα. productum, fructus terrae, manipulus եւ այլն. (արմատն է Արտ). Բերք անդոց. ծնունդք կամ արտադրութիք արտորէից, արմտիք երկրի. պտուղ. որայ. արգասիք. թարագգա, մահսուլ, պեր, պէրկիւզար, պէրէքէթ.

ԱՐԴԻՒՆ. եւ ԱՐԴԻՒՆՔ. ἕργον, πράγμα, ἁπόδειξις. opus, res, demonstratio. Գործ յառաջ եկեալ յի՛նչ եւ է պատճառէ. իր. իրական ինչ. իրօք կատարումն. վաստակ. ներգործութիւն. հանդէս եւ ցուցակութիւն գործոյ. յօրինուած. կազմութիւն. գոյացութիւն. զանգուած. գործք, բան. իշ, ամէլ, ֆիիլ.

Արար երկիրն յեօթն ամս լիութեանն արդիւնս։ Սերմանեցէ՛ք զերկիրդ, եւ եղիցին արդիւնք դորա։ Բովանդակիցէք զարդիւնս երկրին։ Բերի զպտուղ արդեանց երկրին։ Տարին կատարեցաւ, եւ զարդիւնս ամենայ ի շտեմարանս ձեր ժողովեցէք։ Յիւրմէ անդոյ անտի տուժեսցի ըստ արդեանն։ Ի պարտէզս ընկուզեացն իջի հայել յարդիւնս վտակացն։ Աստուծոյ արդիւն էք, Աստուծոյ շինած էք։ Աճեցուսցէ զարդիւնս արդարութեան ձերոյ. եւ այն։

Նուազ արդիւնն (բերք երկրի) արծածիչ շնչոյ կենդանութեան. (Լաստ. ՟Ա։)

Բերէ արդիւն շահեկան, եւ ընդունի յետ արդեանն եւ զօրհնութիւն. (Եփր. եբր.։)

Պտուղ ասէ իբր յարդենէ իմեքէ. (Ոսկ. կողոս.։)

Անդաստան պտղածին արդեան օրհնութեան. (Նար. ՟Լ՟Ա։)

Արդիւնքն ի սկզբանէ աշխարհի լեալ էին։ Մի՛ բանիւք եւ լեզուօք սիրեսցուք, այլ արդեամբք եւ ճշմարտութեամբ։ Վեր ի վերոյ բանիւք խնդացին, բայց արդեամբք խորամանկեցին։ Ոչ պատիր բանւք իմաստութեան, այլ արդեամբք հոգւոյն եւ զօրութեամբ. եւ այլն։

Քանզի գործոյ եւ արդեան օրինակ է ձեռնն. (Մեկն. ղեւտ.։)

Ի ցամաքել սիրոյ սպառեսցի ամենայն բարի արդիւն. (Տօնակ.։)

Բանն տէրունական՝ արդիւն եղեւ յաւիտենական։ Զի հաստատեսցէ արդեամբն զբան։ Որ ինչ աստ է, ստուեր է. եւ որ ինչ անդ՝ արդիւնք անշարժքօ եւ հաստատունք։ Այս է ճշմարտութեան անհակառակելի արդիւնք, յորժամ զթշնամիս ոք կոչիցէ վկայս. (Ոսկ.։)

Հրամանն այն արդեամբք եւ գործովք յանկ ելանէր. (Կորիւն.։)

Նոքա բանւք հրամայէին, եւ մեք գործովք զարդիւնսն կատարէաք. (Եղիշ.։)

Բանքն արդիւնք լինէին. (Վրք. հց. եւ այն.)

Յարդիւնս բարեացն հայելով. (Նար. ՟Ծ՟Թ։)

Առանց արդեանցն առաքինութեան. (Սարգ. ՟բ. պ. ՟Զ։)

Կոչեցաւ Յիսուս Քրիստոսի, յարդեանց անտի ընկալեալ զանուանսն. (Սարկ. մարդեղ.։)

Կարող է զկերպարանսն փոոխել, եւ զարդիւնսն ըստ իրացն մատուցանել. (Ագաթ.։)

Զիա՞րդ անարգասաւորն եւ անկերպարանն յայլս կաէր արդիւնս ծնուցանել. (Եզնիկ.։)

Զի այն տախտակաց արդիւնք ի վիմէ քարանց ձեւացեալ. (Անյաղթ բարձր.։)

Յորժամ կամիցի հոգին Սուրբ արդիւնս ցուցանել. (Սեբեր. ՟Գ։)

Սկսայ ժողովել զարդիւնս խցին։ Զոր խնդրէր՝ առնոյր, եւ տայր զայն հիւանդաց, եւ ինքեան եւ ոչ մի ինչ արդիւնք առնէր. (Վրք. հց. ՟Բ. ՟Ժ՟Թ։)

Յարդիւնս զբանն ածիցէ։ Զամովսական սպառնացումն յարդիւնս ածէ. (Խոսր.։)

Նա յառաջագոյն նկատեաց, սայադիւնս ած զնկատեալն. (Ոսկ. եփես.։)

Զիա՞րդ ի յարդիւնս ինձ օգտից սաղմոսն եկեսցէ. (Նար. կ.։)

Ոչ տացէ թոյլ արդիւնս առնուլ սերմանցն. (Խոսր.։)

ԱՐԴԵԱՄԲՔ. որ եւ ասի ԱՐԴԵՕՔ. Իրօք. իրապէս. իսկապէս. գործնականապէս.

Ի քեզ իսկ արդեամբք զնոյն հուր ընկալեալ։ Որում ապա եւ արդեամբք իսկ գտաւ ժառանգաւոր։ Եղիցի արդեամբք լսել. (անյաղթ. Բարձր։)

Արդեամբք մեղաւ, զի շնացաւն. եւ բանիւք, զի գրեաց հրովարտակ առ յովաբ սպանանել զուրիա. վասն այսորիկ հալածեցաւ յորդւոյն արդեամբք, եւ նախատեցաւ ի սեմեայ բանիւք. (Կիւրղ. թագ.։)

Ոչ անվճար (այսինքն անգործ) կամեցաւ թէ լիցի զմարդկային միտսն լինել ի բնութիւնս, այլ՝ ներգործել, եւ արդիւնքն (կամ արդեւք, արդեօք) լինել իւրաքանչիւր ոք որ անկ իցեն նմա. (Փիլ. լին. ՟Դ. 90. Փիլ. լծ.) մեկնէ, արդիւնականս։

արդիւնք. cf. ԱՐԴԻՒՆ, դիւնք։


Արդիւնաբեր

adj.

meritorious, fruitful, useful, profitable.

· Calfa

NBHL (5)

πυροφόρος frugifer Որ բերէ արդիւնս, պտուղս, բերս, եւ շահս. բերրի. արգաւանդ. պտղաւէտ. շահեկան.

Երկիր արդիւնաբեր՝ սակաւաբեր եղիցի. (Մեսր. երէց.։)

Արդիւնաբեր հունձք. (Յիսուս որդի.։)

Զծովն ի յարդիւնաբեր պտղոց տեղի արար (այսինքն փոխեաց). (Նիւս. սքանչ.։)

Ի ձեռն արդիւնաբեր նաւաց. (Փիլ. նխ. ՟բ.։)


Արդիւնական, ի, աց

cf. Արդիւնաբեր.

· Calfa

NBHL (11)

Արդիւնարար. վաստակաւոր. արդեմաբք կատարիչ. եւ Արդիւնաշատ.

Երկնընթաց դիտակք արդիւնականք. (Նար. առափ։)

Արդիւնական վարդապետ. (Ոսկիփոր.։ Տօնակ. եւ այլն։)

Կատարումն արդիւնականացն՝ սէր, այսինքն ձեռօք խնդրողաց զԱստուած. (Լմբ. սղ.։)

Գործնական, եւ շահեկան.

Արդիւնական գործս պիտոյից իմաստաւոր խորհրդով գործել. (Փիլ. նխ. ՟ա.։)

Միտք զարդիւնական իրս կատարեալ. (Լմբ. սղ.։)

Զակնարկութեանցն իբրեւ զարդիւնականաց մեղաց. (Նար. ՟Խ՟Ե։)

Արդիւնական լիցին մերն ծախք, եւ նորայն ջանք. (Շ. թղթ.։)

Սա զարթուցիչ ներբուսական՝ հանօղ յաճումն արդիւնական. (Յիսուս որդի.։)

Կարծիցէ ոք զինքն բաւական ի ճարտասանականն հանճար, այլ ոչ արդիւնական ինչ համեղութիւն գուցէ ի բանս նորա. (Տօնակ.։)


Արդիւնանամ, ացայ

vn.

to be carried into effect, to produce some effect or fruit.

· Calfa

NBHL (4)

Յարդիւնս գալ. արդիւնս առնուլ. անթերի ի գլուխ ելանել արդեամբք եւ պտղովք. պտղաբեր գտանիլ.

Այս խորհուրդ թշնամեացն մի՛ արդիւնասցի գործով. (Լմբ. սղ.։)

Աղօթք դանիէլի արդիւնասցի. (Վրդն. դան.։)

Սերմանահանին ի չորից մի մասն արդիւնացաւ. (Խոսր.։)


Արդիւնաշատ

cf. Արդիւնաբեր.

· Calfa

NBHL (4)

Առատ պտղաբերութեամբ. յուռթի. պտղալից. բազմարդիւն.

Սերմանեսցեն զցորեան արդիւնաշատ. (Ճ. ՟Ա.։)

Արա՛ պաղաբերս արդիւնաշատ առաքինութեան. (Ճ. ՟Ժ.։)

Զուարճացոյց զնոսա ծաղկալից եւ արդիւնաշատ վարդապետութեամբն. (Գէ. ես.։)


Արդիւնատու, աց

cf. Արդիւնաբեր.

· Calfa

NBHL (3)

Տուօղ զարդիւնս կամ զբերս յիւրմէ. պտղատու, արդիւնաբեր.

Զնորա պատգամն խօսիմք ... պտղաբերս եւ զարդիւնատուս. (Ագաթ.։)

Երկիր արդիւնատու. (ՃՃ.։)


Արդիւնատրեմ, եցի

va.

to fructify, to bear fruit, to make a favourable impression, to be advantageous.

· Calfa

NBHL (2)

Արդիւնատու առնել. արդիւնագործել. ներգործել.

Սովաւ եւ ի սոյն արդիւնատրեցեր երկունք կենաց. (Նար. ՟Ղ՟Գ։)


Արդիւնատրութիւն, ութեան

s.

production, fruit, utility.

· Calfa

NBHL (2)

Արդիւնս տալն. պտղաբերութիւն.

Հերկեցի զանդաստան սրտիս յորոմանն արդիւնատրութիւն։ Մշակես զսահմանս կենաց առ բանիդ կենաց արդիւնատրութիւն. (Նար. ՟Ե. եւ ՟Ծ՟Ը. եւս եւ ՟Ղ՟Բ. եւ Նար. առաք.։)


Արդիւնարար, աց

adj. s. fruitful;
husbandman

· Calfa

NBHL (12)

γεωργός (յորմէ անունս Գէորգ). agricola Որ առնէ արդիւնս՝ գործելով յանդաստանս. արդիւնագործ. երկրագործ. մշակ. վաստակաւոր ժիր եւ փոյթ ի գործ հասարակաց.

Արդնւնարարաց գործք. յն. մի բառ γεωργία agricultura երկրագործութիւն. (Կոչ. ՟Ե։)

Եղեւ այր արդիւնարար. (Ծն. ՟Խ՟Թ 15։)

Եթող այգէգործս եւ արդիւնարարս, (կամ յայգեգործս եւ յարդիւնարարս). (՟Դ. Թագ. ՟Ի՟Ե 12։ Երեմ. ՟Ծ՟Բ 16։)

Յարդիւնարար գործնականին, եւ ի յիմաստ տեսականին. (Յիսուս որդի.։)

Մի՛ համարիր, թէ զհողակալսն առնուցուն, եւ զքեզ արդիւնարարդ թողուցուն. (Կոչ. ՟Ժ՟Ե։)

Երկիր որ գործեալն է՝ բերէ արդիւն շահեկան արդիւնարարաց. (Եփր. եբր.։)

Զեղբայրասէրն եւ զհեզն եւ զարդիւնարարն. (Խոսր. պտրգ.։)

Զարդիւնարարս գովէ վասն համացեղիցն կարեկցութեան. (Տօնակ.։)

Որ բերէ արդիւնս յիւրմէ. պտղատու. պտղաբեր. եւ տուօղ պտղաբերութեան.

Երկիր յորժամ միանգամ ընդունի զսերմն, արդիւնարար լինի. յն. զպտուղն. (Ոսկ. յհ. ՟Ա 17։)

Սերմանեաց ի նմա զբուսական զօրութիւն ... եւ բազում արդիւնարար ներգործական զօրութեամբ վերաբերեաց ըստ ինքեան. (Եղիշ. դտ.։)


Արդիւնարարութիւն, ութեան

s.

production;
tillage, agriculture.

· Calfa

NBHL (4)

Մշակութիւն. եւ Պտղաբերութիւն. արդիւնարարութիւն. հասունութիւն.

Ազին զօրութիւն եւ արդիւնարարութիւն. (Դիոն. երկն.։)

Սերմանել ... եւ ապա յարդիւնարարութիւնս մատչել. (Կոչ. ՟Դ։)

Ծանիցուք զարդիւնարարութիւն անսպառ բարութեանցն. (Խոսր.։)


Արդիւնացուցանեմ, ուցի

va.

to make useful or fruitful, to produce, to fructify;
to effect, to execute, to complete.

· Calfa

NBHL (9)

Յարդիւնս ածել. բուսուցանել. աճեցուցանել. արտադրել. արտադրել. պտղաբեր եւ հասուն կացոցանել. եւ Առնել արդեմաբք.

Լինել երկիր արգաւանդ, եւ արդիւնացուցանել զսերմն բանիս մեր. (Շ. ընդհանր.։)

Արդիւնացուցէ՛ք ի սրտից ձերոց անդաստան. (Սիսիան.։)

Յօղով բժշկութեանդ քո զբազումս արդիւնացուսցես յաստուածային շտեմարանս. (Ճ. ՟Ա.։)

Զվարձսն յամենայնի, զոր դուք արդիւնացուցանէք մեզ. (յհ. ՟Բ 12։)

Ի կատարումն հասուցանել. արդեմաբք ճշմարտել. կատարել.

Ստեփանոս արդիւնացոյց զանունն՝ իւրական յօժարութեամբ պսակեալ. (Տօնակ.։)

Զոր արդիւնացուցանէր զասացեալն մահուամբն եւ յարութեամբն. (Երզն. մտթ.։)

Զայս յորժամ յինքն արդիւնացուցանէ, յայնժամ ասէ ցանձն իւր, ե՛կ երթիցուք առ Աստուած. (Կլիմաք.։)


Արդիւնաւոր, աց

adj.

meritorious, useful, fruitful.

· Calfa

NBHL (6)

ἑνεργός efficax, χρήσιμος utilis cf. ԱՐԴԻՒՆԱԿԱՆ՝ ըստ որում ասի զիրաց. (եւ ո՛չ զանձանց, որպէս վարեն յետինք իբր ռմկ). Ըստ յն. ներգործական, եւ պիտանի. շահեկան. արգասաւոր.

Ըստ ներգործութեան եւ արդիւնաւոր գալստեան. (Մաքս. եկեղ.։)

Զի՞նչ օգուտ է համբերութիւնս, եւ կամ զի՞նչ արդիւնաւոր են մեզ հաւատքս. (Ածազգ. ՟Ժ՟Ա։)

Թէպէտ եւ ոչ արդիւնաւորք իմս, սակայն մնացական, եւ քոյումն յիշելի. (Արշ. վերջաբ։)

Արդիւնաւոր պտղովն զամենեսեան կերակրէր. (ՃՃ.։)

Ըզհուր սիրոյ քո արդիւնաւոր՝ բորբոքեցին ի մեզ հոգեւոր. (Գանձ.։)


Արդիւնաւորիմ, եցայ

vn.

to be meritorious or fruitful.

· Calfa


Արդիւնաւորութիւն, ութեան

s.

fecundity;
fruit, utility.

· Calfa

NBHL (3)

Եզինն զզօրութիւն եւ զարդիւնաւորութիւն. (Շ. հրեշտ.։)

Զի՞նչ եւս ներբողեցից զարդիւնաւորութիւն աղօթից. (Խոսր.։)

Զարդիւնաւորութինս ասեն, այս ինքն զառաքինութիւնս. (Վրդն. սղ.։)


Արդիւնք, դեանց

adv.

s. pl. production, fruit, utility;
work;
merit;
deed, effect, operation;
price;
reality;
արդեամբք, in effect, really, actually, positively;
յարդիւնս ածել, to effect, to execute, to fulfil;
բանքն — լինէին, the words were fulfilled, realized;
իրացն իսկ — աղաղակեն եւ վկայեն, the actions speak for themselves;
— իրաց, experience;
յարդեանց իրացն, by experience.

· Calfa


Արդհարսունք

s. pl. new-brides.

· Calfa

NBHL (2)

Ա՛ՐԴ ՀԱՐՍՈՒՆՔ. Երկու բառք միացեալք՝ քան բարդեալք. այսինքն արդի հարսունք. նոր հարսն եղեալք.

Եւ ա՛րդհարսունք՝ որ նստէին յարածածուկ առագաստի, ի սուգ մտեալ էին. (Ճ. ՟Ա.։)


Արդնաւոր, աց

cf. Արդնակիր.

· Calfa

NBHL (3)

Տիգաւոր. նիզակաւոր.

Ըստ քերթողին, երկոցունց իրաց թագաւոր՝ քաջ բարի, եւ արդնաւոր կռուօղ. (Փիլ. լին. ՟Դ 183։)

Ոչ տիգաւորք եւ արդնաւորք շուրջ. (Ճ. ՟Թ.։)


Արդու, աց

s.

artabe, epha, (an ancient measure of the capacity of 65 litres).

· Calfa

Etymologies (3) · Adjarian

. ե-ա հլ. «մի տեսակ չափ է, որ առնում է 72 քսեստ կամ 29 օխած ՍԳր. գոր-ծածուած է 11 անգամ և ուրիշ տեղ չկայ։

= Հպրս. ἀρτάβη, որ աւանդել են յոյն մա-տենագիրները և որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] irdabb կամ ardabb (Կամուս, թրք. թրգմ. Ա. 142 համարում է եգիպտա-կան մի մեծ չափ), խպտ. ertōb, յն. ვρτάβη «ნ6 լիտրա», լտ. artaba, հին ֆրանս. ar-deb, վրաց. არდაჟი արտավի «2 փութ= 80 ֆունտ»։ Ըստ Հիւբշ. մեր բառը փոխա-ռեալ է պարսկականից. բայց այն ժամանակ սպասելի էր *արտաւ ձևը։ Ուղղակի լունա-րէնից են արտաբոս կամ արտափ Շիր. որ տե՛ս վարը արտաբոա։-Հիւբշ. 111

Բառիս վրայ ընդարձակ խօսել է նախ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 50-53, ուր տալիս է և վերի համեմատու-թիւնները։ Նրանից յետոյ գալիս են ՆՀԲ Bö̈ttich. Arica 13, Lag. Urgesch. 906 ևն։ -Հիւնք դնում է արդն «նիզակ» բառից։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. Ա. 194 պրս. ❇ ārd «ալիւր» բառից։

NBHL (2)

ἁρτάβη, μέτρον artaba mensura persica, γομόρ, οἵφει gomer, homer Չափ ինչ արմտեաց. պ. իրդէպպ (ի արտ, որ է ալիւր) ըստ եբր. էֆա եւ խօմէր սովորաբար ասի լինել ՟Հ՟Բ քսեստ. այլ վարի ստէպ որպէս հասարակ անուն չափոյ.

Արդու մի ալիւր բաղարջ։ Արդու մի գարւոյ։ Արդուաւ նաշհոյ։ Ա՛ռ զարդու փոխնդոյս։ Որ սերմանցէ արդուս վեց, ժողովեսցէ դրիւս երիս։ Կշիռ ըստ գրուին եւ ըստ արդուին եղիցի։ Զվեցերորդ արդուի ի քոռէ գարւոյ. (Դտ. ՟Զ 19։ Հռութ. ՟Բ 17։ ՟Ա. Թագ. ՟Ա 24։ ՟Ժ՟Է 17։ Ես ՟Ե 10։ Եզեկ. ՟Խ՟Ե 11. 13։)


Արդուկ

cf. Հարթակ.

· Calfa


Արեգաւէտ

adj.

bright, luminous.

· Calfa

NBHL (2)

Որ արեգակամբ յաւէտ կեայ.

Միւսանգամ նորոգեցայց արեգաւէտս կենդան. (Պիտ.։)


Արեգունի

adj.

sunny.

· Calfa

NBHL (2)

Ունակ արեգական, կամ լուսոյ արեւու. արեգդէմ, արեւուտ.

Սկսանի յարեգունի տեղիսն հալ առնուլ ձիւնն. (Ոսկիփոր.։)


Արենակցութիւն, ութեան

s.

consanguinity, kindred.

· Calfa


Արեւ, ու

s.

sun;
light;
life, day;
յ—ու գալ, to come in broad, day-light, to come before the sun sets;
յ—ն երգնուլ, to swear by one's days or life;
զքաղցր —ն յաչաց հանել, ղրկել յ—է, to deprive of light, to blind;
յ—է արկանել, զ— հատանել, to murder, to kill;
to lose one's life;
ի մտանել —ու, the setting of the sun;
յելանել, ի ծագել —ու, the rising of the sun;
ըմպել յ— ուրուք, to drink to the health of some one, to toast;
մուտք, ելք —ու, sun set or – down, sun rise.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մշ. Ջղ. Վն. արեվ, Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. արէվ, Ասլ. արէ՛վ, Սլմ. mրեվ, Հւր. mրէվ, Ագլ. Զթ. Հմշ. Տփ. արիվ, Ոզմ. ա՛րիվ, Մրշ. Մրղ. Տիգ. mրիվ, Հճ. այեվ, Սչ. կայ միայն արեվելք։ Նոր բառեր են արեկող, արևբաց, արևալոյս, արևազուրկ, արևահամ, արետ» հաս, արևակոխ, երկայնարև։

NBHL (30)

ἤλιος sol Նոյն ընդ Արեգ, այսինքն Արեգակն. որ եւ կոչի Արեւու ակն. եւ Լոյսն կամ շողն արեգական, իբր Երեւեցուցիչ ամենայնի։

Ոչ արեւ, եւ ոչ աստեղք երեւէին։ Արեւն ի մուտս լինէր։ Մօտ ընդ մուտս արեւուն։ Իբրեւ արեւն ջեռնոյր, հալէր։ Անկաւ արեւն զգլխովն յոնանու։ Եւ ոչ խորշտակահար լիցին յարեւու. եւ այլն։

Ականն արեւու։ Արեւ արուսեկին. (Նար. յիշ. եւ Նար. տղ.։)

Արեգակն զծայրս արեւու յինքն ժողովելով. (Լաստ. ՟Թ։)

Ի հեշտ արեւս արեգականն. (Բուզ. ՟Դ 13։)

Յիսուս Քրիստոս իմանալի արեգակն՝ ընդ հօր, եւ ընդ հոդւոյն՝ որ արեւ է նորա. (զի է) հոգին լոյս երեսաց որդւոյն. (Վրդն. սղ. ՟Հ՟Ա։)

Քրիստափայլ արեւով (կամ արեւաւ). (Սիսիան.։)

Ո՛ւր եւ հասանէ ի ճառագայթից անտի արեգականն, արեւ կոչի նա. եւ արեգակն գլխովին յերկինս է. (Մծբ. ՟Զ։)

Լուսին ի գիշերի լուստտու լինի, բայց յարեւու անդ ընկղմի նա. (Եփր. ծն.։ (Յայլ լեզուս եթէ կամիցին զանազանել յարեգակնէ զարեւն, հարկին ասել, լոյս արեգական։))

նմանութեամբ, Կեանք, կամ կենդանութիւն. տեսութիւն լուսոյ ի կենցաղումս.

Երդուեալ յարեւն փարաւոնի. (Ծն. ՟Խ՟Բ 15։)

Երդնու յարեւն արտաշէզի եւ տիգրանայ. (Խոր. ՟Բ 18։)

Լոկ կենդանական շնչովքս զդանդաղանացս իմս կրեմ արեւ. (Պիտ.։)

Յիւրաքանիւր կենաց յարեւէ աստի օտարանալ. (Ոսկ. յհ. ՟Ա 1։)

Շնորհել զարեւն իւր՝ պարգեւ արարեալ։ Ոչ են արժանի զարեւ կրելոյ. (Բուզ. ՟Ե 38։)

Եւ թէ ընդդէմ դառնայցէ, յարեւէ արկանիցեն. (Եզնիկ.։)

Պղատովն վաճառակուր եւս եղեւ ... եւ ողորմելի եւ եղկելի յարեւէն եւս անկանէր. (Ոսկ. մ. ՟Բ 8. յն. ելոյծ զկեանս։)

(Յարեւէն եւս անկաւ, այլ փոփոխութեամբ կարգի բանիցն։) (Սարգ. յկ. ՟Թ.)

Զքաղցր արեւդ յաչացդ հատանէի. (՟Գ. Մակ. ՟Ե 18. ի կելոյ վերջացեալ լինէիր։)

Փոխանակ կեանս առնելոյ՝ զարեւ հատէք, ասէ. (Եղիշ. ՟Ը։)

ԱՐԱՒ ՏԱԼ. Ծագել զարեւ կամ արեւու.

Որ տաս պարգեւես արեւ քաղցրութեան. (Նար. ՟Հ՟Դ։)

Յորժամ անձրեւ լեալ իցէ, եւ արեւ տայցէ. (Եզնիկ.։)

ՅԱՐԵՒՈՒ, կամ ՅԱՐԵՒԻ. իբր Մինչդեռ լոյս է. լուսով.

Զի՞ է՝ զի յարեւու (կամ յարեւի) եկիք այսօր. (Եւ. ՟Բ 18. յն. փութացայք։)

Փրկել ի հովուացն զդստերսն ռագուէլի, եւ յարեւի ածել ... Գան յարեւի. (Արշ. ՟Ժ՟Ը։)

ԱՐԵՒ ՏԵՂԻ. (առաւել ռմկ) իբր Արեգունի կամ արեւուտ տեղի.

Որպէս տանջի արեւ՛ տեղի, եւ արեւն ոչ տագնապի. կոփի երկաթ հրացեալ, եւ ոչ տանջի հուր. (Ոսկիփոր.։)

ԱՐԵՒԿԱՅ կամ ԱՐԵՒ ԿԱՅ. Ուր կայ լոյս արեւու.

Ոչ հանապազ հանէ (արտաքս մրջիւնն զհատսն), այլ յորժամ գիտէ թէ արեւկայ եւ պարզ իցեն, եւ ոչ անձրեւ. (Վեցօր. ՟Թ։)


Առարկութիւն, ութեան

s.

objection;
proposition;
purpose.

· Calfa

NBHL (14)

Առարկ. առեղծուած առարկեալ ի գիտել։

Ծածկել կամեցաւ զառարկութեան զգիւտն։ Առարկութեանն իմաստութեան միտ դնելով։ Ի միում առարկութեանս այսմիկ՝ ե՛ւ փորձութիւն աշխատութեան երկոց, եւ պարտութեան վնասն կայ. (Փիլ. սամփս.։)

Ձեռնարկութիւն եւ խնդիր առարկեալ ի լուծանել։ (Պերիարմ. բան. ՟Ժ։)

Առաջարկութիւն, առաջարկեալ ինչ. եւ Նախադասութիւն. բան. պատճառ առաջիկայ. ճառ.

Ծանի՛ր զխորհուրդ առարկութեան այսորիկ, զոր խնդրեցեր առ յինէն. (Վրք. հց. ՟Բ։)

Առանց նախադասութեանց կամ առարկութեանց թէ ասասցես. (Անյաղթ պերիարմ.։)

Բազումս ասել առարկութիւնս ճառից։ Ոչ համեմատեն յոյն թուոց առարկութեանցս. (Խոր. ՟Ա. 20. եւ 3։)

փոխանակ գրելոյ ըստ յն. Փոխառութիւն. իսկ ըստ հյ. ձայնին լինի որպէս Ի մէջ արկումն. կամ որպէս Պատահումն ի վերայ եկեալ.

Չար՝ առարկութիւն է. ոչ ոք առարկութիւն գոյացութիւն է. (Նիւս. ամենայն չար.։)

Առարկութիւն, այսինքն արկումն ի բնութիւնս. որպէս յանօթ արկեալ իրս ինչ՝ օտար է, եւ ո՛չ յանօթոյն բնութենէ, այսպէս չարութիւն եւ այլն. (Շ. ամենայն չար.։)

Դէպք. դիպուած. արկածք. պատահար.

Եւ այս առարկութիւն չարչարանաց եւ կապանաց ընդերկարէր։ Տարերք եւս յեղափոխեցին ի մեզ զդառն առարկութիւն չարի. (Յհ. կթ.։ (որ բերի եւ ի յաջորդ նշ)։)

Ընդդիմութիւն՝ բանիւ կամ կռուով.

Եւ դարձեալ պատմի առարկութիւն կրիդմեայ եւ նեքտանեբայ. (Խոր. ՟Բ. 12։)


Առաւել, աւ, օք, ովք

adj. adv.

redundant, superfluous, excessive;
trascendent;
more, rather;
too much;
— եւս, more, over and above, besides, so much, the more, cf. Աւելի, cf. Առաւելապէս, cf. Առաւելագոյնս, cf. Մանաւանդ;
— քան, more than;
— քան զ—, —ագոյն, more and more, too much;
— եմ, լինիմ, գատնիմ, cf. Առաւելում.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

տե՛ս Աւել։

NBHL (45)

ԱՌԱՒԵԼ ԱՌԱՒԵԼ ԵՒՍ. περισσός, περισσώτερος. abundans, amplior, major, κρείσσων կամ κρείσσον, melior, -ius. Աւելի. յաւելեալ. աճեցուն. մեծ. շատ. սաստիկ. էւել, էւելի. կամ Առաւել եւս. իբր մեծագոյն. բազմագոյն, լաւագոյն. գերագոյն. ա՛լ աւելի.

Զի ցուցցէ զառաւել մեծութիւն շնորհացն։ Տալ զառաւել շնորհս։ Վասն առաւել գիտութեանն։ Յառաւել տրտմութենէն, կամ ի սիրոյն։ Առաւել եւս պարկեշտութիւն, կամ պատիւ։ Առաւել եւս պատարագօք քան զնոյնս։ Յառաւել աւետիսն օրինադրեցաւ։ Եթէ թագաւորի, իբրեւ առաւել ումեք (այսինքն առաւելագունի, կամ վսեմագունի)։ Բազմապատիկս եւ առաւելս արասցէ սիրով (յն. բազմապատկեսցէ եւ առաւելուցու). եւ այլն։

Յառաւելսն յորդորել։ Առաւել փառաց հասանել։ Յառաւելն փոխին ի կեանս։ Ի կենդանութենէ յառաւել փոխադրեալ կենդանութիւն։ Յառաւել փարթամութիւնս անցանել. (Ագաթ.։) (Պիտ.։)

Առաւել ինս յաւելուլ եւ վաստակել. (Փարպ.։)

Յառաւել հպարտութենէն. (Եզնիկ.։)

Սակաւ հատուցումն առաւել պարտուցն. (Նար. լ։)

Գտանի եւ հոլովականն.

Ընդդիմակաց բանիւք առաւելօք (կամ առաւելովք). (Ճ. ՟Ա. ՟Բ։)

Չասեմք, թէ առաւելօքն (այսինքն բազմօք) պակասագոյն. (Բուզ. ՟Գ. 9։ եւ Կորիւն.։)

Եւ զայս առաւելովքն արկ ի քնին. (Ոսկ. ես.։)

Որքան առաւել ես ընչեղութեամբ, այնչափ նուազ ես սիրով. (Բրս. ընչեղ.։)

μᾶλλον, περισσῶς, ἑπὶ πλεῖον. magis, potius. Աւելի եւս. յաւելուածով. առաւելութեամբ. լիով. կարի յոյժ. յաւէտ. մանաւանդ.

Առաւել բարձրացոյց։ Առաւել փութասջիք։ Առաւել զուարթացոյց. եւ այլն։

Զոմանս առաւել լուսաւորել, եւ զոմանս նուազ. (Սահմ. ՟Ը։)

Առաւել պարտ եւ արժան է զայրանալ. (Պիտ.։)

Տարածեցայ առաւել իբր վիհ. (Նար. ՟Ի։)

Կամ Աւելի քան զչափ.

Մի՛ ճարտարեր առաւել, զի մի՛ թիւրեսցիս. (Ժղ. ՟Է. 17։)

Ի զգուշանալն առաւել՝ յաւէտ վնասեցաւ. (Նար. ՟Ծ՟Ե։)

ԱՌԱՒԵԼ, կամ ԱՌԱՒԵԼ ԵՒՍ, կամ ԵՒՍ ԱՌԱՒԵԼ. Առաւելապէս. եւս քան զեւս. մանաւանդ. յաւէտ. ա՛լ աւելի.

Պաշտօնեայք քրիստոսի՞ իցեն, առաւել եւս ես. եթէ վաստակօք, առաւել. եթէ գանիւք, եւս առաւել։ Մի միայն ի գալստեան իմում, այլ առաւել եւս այժմ։ Ես եկի, զի զկեանս ունիցին, եւ առաւել եւս ունիցին. եւ այլն։

Առաւել նոքա գտան կարօտեալ մարդասիրութեան. (Նար. ՟Ժ՟Գ։)

Առաւել յորդորէ այս. (Շար.։)

Եւս առաւել զյորդորումն սիրոյ. (Ժմ.։)

Ամենայն իրաց հաստատութիւն՝ առաւել երկուք այսոքիւք են. (Պիտ.։)

ԱՌԱՒԵԼ ՔԱՆ. նախադր. կամ ա. Գեր քան. գեր ի վերոյ. վերագոյն. առաւելագոյն. աւելի, աւելի վեր.

Ոչ է աշակերտ առաւել քան զվարդապետ։ Առաւել քան զսողովմոն է աստ, եւ այլն։

Ոչ այնուհետեւ երեւէր տէր առաւել քան զծառայ. (Եղիշ. ՟Գ։)

Զօրութեամբն աստուծոյ այն որ առաւելն է քան զբանս. (Եւս. պտմ. ՟Զ. 9։)

Առաւել զինքն քան զյոգունս ցուցեալ ի վրէժխնդրութիւն ապստամբին. (Յհ. կթ.։)

ԱՌԱՒԵԼ ՔԱՆ, կամ ՔԱՆ ԹԷ. շղ. Մանաւանդ.

Հնազանդել պարտ է աստուծոյ առաւել՝ քան մարդկան։ Առաւել վառէր մխիթարութեան բանիւք, քան զինուքն. եւ այլն։

Չափոյ պէտք են առաւել՝ քան համարոց. (Խոր. ՟Բ. 12։)

Արծաթասէրք առաւել՝ քան աստուածասէրք։ Լուսաւորեալ տեղիքն՝ առաւել եւս քան ի տուէ. (Փարպ.։)

Ի տանէ առաւել քան յօտարաց. (Յհ. կթ.։)

Իմաստութեամբ առաւել քան թէ յոլովագոյն ձեռամբ. (Պիտ.։)

ԱՌԱՒԵԼ ԶԻ, կամ ԱՌԱՒԵԼ ԹԷ. որ եւ ասի ԱՌԱՒԵԼ, ԱՌԱՒԵԼ ԵՒՍ, ԵՒՍ

ԱՌԱՒԵԼ. Նոյն ընդ վ. այսինքն Մանաւանդ. այլ մանաւանդ. մանաւանդ թէ.

Նախանձաւո՛ր լերուք հոգեւորացն. առաւել զի եւ դուք մարգարէանայցէք։ Կամիմ, զի ի լեզուս խօսիցիք, առաւել զի մարգարէանայցէք։ Առաւել լեզուօք խօսիմ. եւ այլն։

Ո՛վ բռնաւորութեանն եւ մոլորութեանն, առաւել թէ անմտութեանն նոցա. (Ոսկ. յհ. ՟Բ. 4։)

Որով կարծէր չարախորհուրդն շնորհ ինչ առնել նոցա, առաւել եւս զօրութիւնն աստուծոյ ի բարկութիւն սրտմտութեան փոխէր։ Ոչ ինչ էր օգուտ, այլ առաւել եւս ի դատախազութիւն. (Փարպ.։)

ԱՌԱՒԵԼ ՔԱՆ ԱՌԱՒԵԼ. մ. Եւս քան զեւս. յոյժ յոյժ. կարի առաւելութեամբ. էւելօք, շատ էւելօք.

Վկայ գտեալ առաւել քան զառաւել. (Ագաթ.։)

Առաւել քան զառաւել աճեցուցանէր. (Փարպ.։)

Հօր սքանչելւոյ որդիք զարմանալիք առաւել քան զառաւել։ Խնդրեմք առաւել քան զառաւել տիրել ձեզ։ Ճգնէին առաւել քան զառաւել. (Խոր. ՟Բ. 77։ ՟Գ. 5. 49։)


Առաւելաբանութիւն, ութեան

s.

cf. Աւելաբանութիւն.

· Calfa

NBHL (2)

Աւելորդաբանութիւն. յաւելուած կամ բարդութիւն բանից. բանը մենծցնելը՝ աւելի խօսքերով.

Պատմեաց եւս առաւելաբանութեամբ (կամ աւելաբանութեամբ) զոր ինչ ոչ էր գործեալ հայոց. (Եղիշ. ՟Դ։)


Առաւելագրութիւն, ութեան

s.

increase, addiction, apposition.

· Calfa


Առաւելազանց

adj.

excessive, exaggerated.

· Calfa

NBHL (2)

Ոչ յառաւելազանցն նկրտի հրամայեցելոցն հասանել։ Զառաւելազանցս զայս չար մարդկային ազգին յոլովագունիւք հրապարակել բանիւք. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.։)

ὐπερβολικός. excedens, nimius. Զանցեալ առաւել քան զչափն. ծայրագոյն. չափազանց.


Definitions containing the research ւ : 10000 results

Բազկարձակ

cf. Բազկաստածու.

· Calfa

NBHL (2)

Արձակօղ զբազուկս, կամ զճիւղս. ճիւղերը երկնցուցած.

Ի բուսոցն՝ աճեցունք, բազկարձակք, տերեւալիցք. (Ագաթ.։)


Բազմաբեր

adj. adv.

cf. Բազմաբեղուն;
fruitfully.

· Calfa

NBHL (4)

Բազմաբերս եւ գինեբերս ի նմա տնկեաց հովիտս. (Խոր. ՟Ա. 15։)

Ըստ բազմաբեր պտղոցն մեր առաւելեսցեն պատիւ եւ փառք մեր. (Յճխ. ՟Ժ՟Ա։)

Բազմաբեր վիշտք. (Ոսկ. լս. եւ Ոսկ. ՟բ. կոր.։)

ԲԱԶՄԱԲԵՐ. մ. Առատապէս. առատութեամբ. Որ սերմանէ առատութեամբ, բազմաբեր հնձեսցէ. (Ոսկ. ՟բ. կոր.։)


Անտէր

adj.

free, independent;
cf. Անտերունչ.

· Calfa

NBHL (7)

Ոգին անտէր է եւ ինքնիշխան՝ ինքեան կամօք եւ ինքնակալութեամբ մատակարարեալ։ Անտէր իրք են առաքինութիւնդ, եւ կամաւոր. Անտէր է առաքինութիւնն, եւ կամաւոր, եւ յամենայն հարկաւորութենէ ազատ. (Նիւս. կազմ. ՟Է. ՟Ժ՟Ը. եւ երգ։ յորմէ եւ Սարգ. յկ. ՟Ե. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Զ։)

Անտէր եւ ինքնատէր (աստուած միայն). (Սկեւռ. աղ.։)

Իբրեւ զանտէր ոք եւ զազատ ի դատաստանէ։ Անտէր եղեալ ցանկականս. (Լմբ. սղ.։)

Զի մի՛ անտէր թողեալ՝ առ անտեղի յիմարութիւն ոստիցէ. (Փիլ. լին.։)

Զիա՞րդ թողեր զքոյրն քո անտէր. (Վրք. հց. ձ։) որ հայի եւ ի յաջորդ նշ։

ԱՆՏԷՐ. Անտեսուչ. անխնամ. ռմկ. եւս՝ անտէր.

ἁδέσπωτος. domino carens, non habens dominum, nullius imperio mancipatus. որ եւ ԱՆՏԵՐՈՒՆՉ. Ազատ. ոչ ստրուկ. ինքնիշխան. ինքնագլուխ.


Անցական, ի, աց

cf. Անցաւոր.

· Calfa

NBHL (2)

Անցաւոր. առժամանակեայ. անկայուն. ապականացու. կեչիճի.

Զանցական սէր անմտացն ի կեանս յայս մնացական ուսուեր առնել. (Արշ.։)


Անցանեմ, անցի, անց

vn.

to pass;
to flow, to run;
to pass away, to end, to cease;
to passover, to omit;
— զանցանել, to exceed;
to surpass, to excel, cf. Գերազանցեմ, cf. Յառաջատեմ;
զբանիւ՝ ըստ հրամանն, to infringe, to transgress, to violate, to break;
— ընդ մէջ, to cross;
to pierce, to penetrate;
— վերստին, to repass;
—ի տեղի այլոյ, to succeed;
— ընդոստ, to leap;
— արագ, to hasten;
— զաւուրբք, to grow old, cf. Ծերանամ, cf. Պառաւեմ, cf. Զառամանամ;
— ճրագի, to be extinguished;
— ժամանակի, to elapse;
— անցից, to happen;
— յաշխարհէ, to die, to expire;
հասանել —, to cross, to traverse;
— ըստ չափ՝ ըստ սահման, to surpass, to exceed, to go beyond the limit;
հապճեպ զբազում իւիք, to pass rapidly over many things;
սակաւ ինչ — բանիւ, to speak briefly.

· Calfa

NBHL (67)

διαβαίνω, διαπορεύομαι, διέρχομαι , παράγω, παροδεύω, διαπεράω եւ այլն. transeo, pertranseo, trajicio, transmeo. Խաղալ՝ գնալ՝ փոխիլ՝ տեղւոջէ ի տեղի. ճանապարհ առնել ընդ մէջն. հատանել զմիջոց. յառաջ երթալ. հասանել. քերել առ տեղեաւն. միջամուխ լինել. (պէսպէս խնդրով, եւ ոճով). անցնիլ. կէչմէք. կիւզար էթմէք, միւրուր էթմէք.

Ընդ ամենայն իսկ ճառս անցցուք կարգաւ. (Ոսկ. ես.։) յն. διέρχομαι.

Անցանել աստի առ ձեզ, այտի առ մեզ. ի հարաւ. ի մակեդոնիա. մինչեւ ի. առ նոսա. առ դովաւ, առ նովաւ, առ նոքօք, առ մեօք. յայնկոյս յայն կողմն. ընդ ծով, ընդ ջուրս, ընդ գետ, ընդ հեղեղատ, ընդ պարիսպս, ընդ քաղաքս. ընդ արտորայս, ընդ որ, ընդ բաբելոն, ընդ մէջ, եւ այլն։ Անցցէ խաղաղութեամբ զճանապարհս ոտից իւրոց։ Անցցէ ընդ մարմինս նորա նետ։ Եւ ընդ քո իսկ անձն անցցէ սուր։ Անցանէ մինչեւ ցորոշումն շնչոյ. եւ այլն։

Անց ե՛րթ օ՛ծ մի յորդւոցն յեսսեայ. (Եփր. թագ.։)

Ի նաւ ելեալ անցեալ ընդ կղզին. (Բուզ. ՟Գ. 8։)

Ոչ անցանէ փութով. (Ոսկ. գծ.։)

Յառաջ անցանել. յառաջել անդր քան. զանցանել, գերազանցել. կամ Ելանել ըստ չափ, ըստ սահման. թէճավիւզ էթմէք. պասմագ, աշմագ.

Անցցէ՛ յառաջ քան զմեզ, եւ անց։ Ընթացաւ, եւ անց զքուսեաւ։ Ջուրք մի՛ անցցեն ընդ ափն նորա։ Ոչ ես անցից ըստ կարկառս, եւ մի՛ դու անցանիցես ըստ բլուրս. եւ այլն։

Անցեալ զբազում, կամ ընդ բազում օթեւանօք. (Յհ. կթ.։ Լաստ. ՟Գ։)

Լուսինն յորժամ անցանէ զարեգակամբ, սկսանի տակաւ նուաղել. (Եզնիկ.։)

Մեծութիւն չափոյն երկնից.. անցանեն ըստ միտս մարդկան. (Վեցօր. ՟Զ։)

Թեթեւութիւնն առաւելու զբազմօքն անցանել քաջ ի բաց. (Պիտ.։)

Ի թռիչս օդոց զամենեքումբք անցեալ տիրեցին. (Նար. խչ.։)

Անցեալ է ըստ քանակութիւն. (Նար. ՟Ե։)

Զարքունեօքն անցանէ պատուականութեամբ. (Եղիշ. ՟Ը։)

Քան զմարդկան միտս անցեալ անհասութեամբ։ Անցեալ զչափ, եւ այլն. (Իգն.։)

որպէս Զանց առնել. թողուլ. արտաքոյ ելանել. խոյս տալ.

Անցանել զբանիւ իմով, զպատուիրանաւ, զհրամանաւ, կամ զուխտիւ։ Ըստ հաստատութիւն եւ ըստ երդումն։ Ըստ օրէնս հայրենիս։ Եթէ ոք մի ինչ յայսցանէ անցցէ կամ անարգեսցէ։ Որո՞վ ճանապարհաւ անց հոգի տեառն զինեւ, եւ խօսեցաւ ընդ քեզ. եւ այլն։

Կամիմ ես անցանել ի սոցանէն, վասն զի գեն պիտոյ այսմ պատմութեանց. (Եւս. պտմ.։)

Ոչ եթէ վասն աղքատութեանն ինչ անց նա ըստ նզովն. (Եփր. յես.։)

Բանիւ ինչ ոչ անցանէր զնորա։ Անցեալ լիցիս զօրինօք արեաց թագաւորութեանս, երթ, տուեալ լիցի քեզ ո ինչ յինէնս խնդրեցեր. (Բուզ. ՟Ե. 4. 7։)

Անցանել զհրամանաւ թագաւորին. (Եղիշ. ՟Ը։)

Դիւրաւ եղծանիլ. կորնչիլ. չքոտիլ. չտեւել. պակասիլ. սպառիլ իրաց եւ ժամուց եւ ժամանակաց. կէչմէք, սավմագ.

Զի մի՛ առաւելն քան զայն՝ պատերազմող լսելեաց անցցէ. (Յհ. կթ.։)

Անցցէ իբրեւ սարդիոստայն։ Անցցեն կեանք մեր իբրեւ զհետս ամպոյ։ Անց այն ամենայն իբրեւ զստուեր։ Թագաւորութիւն քո անցեալ է ի քէն։ Անցեալ է վայելչութիւն աշխարհիս այսորիկ։ Նոքա անցանեն, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան։ Անցին հունձք, անց ամառն։ Առանց անցանելոյ ունի զքահանայութիւնն։ Ամք քո ոչ անցանեն։ Բանք իմ մի՛ անցցեն, եւ այլն։

Իբրեւ ժամք երեք ի վերայ անցին. (Եղիշ. ՟Ը։)

Զկնի անցանելոյ բազում աւուրց. (Խոսր.։)

Իբրեւ անցնին զպատուիրանաւն, բարձաւ անց ի նոցանէ հանդերձ փառաց. (Եփր. ծն.։)

Ճրագն աստուծոյ չեւ եւս էր անցեալ. (՟Ա. Թագ. ՟Գ. 3։)

Եթէ բնաւ չտամք (ճարակ հրոյ), բնաւ անցանէ եւ սպառի. (Եղիշ. ՟Ը։)

Եղեալն ի քարէ (հուր), եթէ ծածկեսցես զնա քարամբք, անցանէ. (Փարպ.։)

Մերձեսցի յիրս պղծութեան ... եւ անցանիցէ զնովաւ. (Ղեւտ. ՟Բ. 2։)

Մի ինչ անցցէ զքեւ ի մեղաց իմոց. (Յոբ. ՟Ժ՟Դ. 16։)

Եւ ոչ իրաւունք առ նովաւ առանց կշտամբութեան անցցեն. (Իմ. ՟Ա. 8։)

Անցցէ յինէն բաժակս, կամ ժամս. եւ այլն։

Ամենայն գիտութիւն որ ինչ յերկինս եւ յերկրի, ոչ անցանէ ի հրեշտակաց. (Ոսկիփոր.։)

Թողութիւն անցանէ ի քէն. (Սեբեր. ՟Ժ։)

Մի՛ անցցէ զմեօք եւ մեծապատիւ զօրութիւնն որ կայ ի ճառիս. (Վեցօր. ՟Գ։)

Որպէս Հարեւանցի առնել.

Ոչ անցանէ փութով, այլ եւ յամէ եւս ի բանն. (Ոսկ. գծ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԲԱՆԻՒ կամ ԳՐՈՎ, է Խօսել, ճառել. տե՛ս (Եւս. քր. ՟Ա։ Խոր. ՟Ա. 5։ ՟Բ. 60։ ՟Գ. 67։ Պիտ. ստէպ։ Պորփ.։ Մագ. ՟Ի՟Ը։)

Զամենայն մեկնութիւնս ժողովեաց ի միասին եւ էանց ընդ նոսա. (Եւս. պտմ.։) Իսկ գործով՝ է Վարիլ, քաղաքավարիլ. պարապել. կրել զանցս իրաց. առնուլ զճաշակ.

Կրթի ընդ կենցաղօգուտն անցանելով վարժումն։ Ճանաչել զիւր ինքեան անկ, եւ ի նմին մանաւանդ բազում անցանել երկասիրութեամբ։ Բոլորք միումն անցեալ լինէաք ախորժակի. (Պիտ.։)

Ընդ փորձ անցանել բնութեանս. (Լմբ. սղ.։)

Ընդ նոյն ինքն իրս աշխարհավարութեան անցանել փորձիւ. (Պիտ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԱՆՑԻՑ. Պատահել. դիպիլ. գործիլ. լինել. վիճակիլ. գլուխը գալ, գլխէն անցնիլ, ըլլալ. տե՛ս (Ծն. ՟Խ՟Բ. 29։ Ղեւտ. ՟Ժ. 19։ Եսթ ՟Զ. 13։ Ես. ՟Խ՟Ա. 22։ ՟Գ. 11։ Մրկ. ՟Ժ. 32։ ՟Ա. Կոր. ՟Ժ. 11. եւ այլն։)

Բազում եւ անչափ է այն՝ որ ի նմանէ անցանէր ընդ եկեղեցիս. (Ագաթ.։)

Յիշելով զահ եւ զպաշարումն, զոր անձին ընդ տէրն արեաց եւ ընդ պարսիկս. (Փարպ.։)

ԱՆՑԱՆԵԼ ԶԱՆՑԱՆԵԼ. կամ ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ ԱՆՑԱՆԵԼ. cf. ԶԱՆՑԱՆԵՄ. ԳԵՐ 'Ի ՎԵՐՈՅ. եւ այլն։

ԱՆՑԱՆԵԼ Ի ՄԷՋ, ԸՆԴ ՄԷՋ. եւ այլն. cf. ՄԷՋ։

Ամենայն որ անցանէ ընդ հուր, հրով եւ սրբեսցի. այլ ջրովն սրսկման սրբեսցի ամենայն, որ ոչ անցանիցէ ընդ հուր. (Թուոց. ՟Լ՟Ա. 23։) Նմանութեամբ կամ ըստ ՟Ա նշ. ասի.

Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր, իբր անվնասելի։

Թէ մաքառին ընդ իւրեանց մարմինս, եւ ապա ընդ քունն անցանէ, համարեալ է նմա ընդ պոռնկին. ապա թէ անհոգս առնի եւ անցանէ (յանգէտս), առանց պատժոց է. (Կանոն.։)

Թէ ի տեսլեանց անցանիցէ։ (Եւ զկնի.)

Ամենեքին անցին ընդ կինն. (Երզն. մտթ.) այսինքն մերձեցան եօթն արք, եւ անզաւակ մնացին։

Ի ԲԱՑ ԱՆՑԱՆԵԼ. Նստել ի կարիս որովայնի. դուրս ելլալ գործքի. դաշրայա չըգմագ՝ կիթմէք.

Ցից եղիցի քեզ ընդ գօտեաւ քով. եւ եղիցի յորժամ ի բաց անցանիցես, փորեսցես նովաւ. Թուլասցի առ ախտսն, եւ ի բաց անցանէ. (Փիլ. այլաբ.։)

ԱՆՑԵԱԼ. որպէս Վիժեալ. անցուցեալ.

Սերանեալն վիժեալ եւ անցեալ ոչ եղեւ, այլ՝ կատարեալ ծնեալ. (Փիլ. լին.։)

Յանցանելն յաշխարհէ թագաւորին խոսրովու. (Բուզ. ՟Գ. 12։)

Իրաւունս առ հայրենիսն, եւ ծնօղսն, ապա առ անցեալսն, որովք լինի եւ բարեպաշտութիւն։ Ամբարշտութիւն է առ անցեալսն, առ ծնօղսն, եւ առ հայրենիսն՝ սխալանս. (Արիստ. առաք.։)

Յառաջ անցելոցն՝ ի հողոյ ի կեանս (յառնել) խոստացեալ. (Գիւտ թղթ. առ վաչէ։)

ԱՆՑԵԱԼ ԶԱՒՈՒՐԲՔ. Ծերացեալ. պառաւեալ. զառամեալ.

Աբրաամ եւ սարրա ծերացեալք էին, եւ անցեալ զաւուրբք. (Ծն. ՟Ժ՟Ը. 11. եւ այլն։)

Ես ծեր եմ, եւ կին իմ անցեալ զաւուրբք իւրովք։ Սա ինքն անցեալ էր զաւուրբք բազմօք. (Ղկ. ՟Ա. 18։ ՟Բ. 36։)

Իբրու շիջեալ երեւիլ, կամ անգործ մնալ. մարածի պէս երեւնալ.

Պարտ իսկ է՝ յերեւլ լուսոյ արեգականն՝ անցանել լուսոյ ճրագին. (Եփր. համաբ.։)


Անփախչելի

cf. Անփախուստ.

· Calfa

NBHL (8)

ԱՆՓԱԽՈՒՍՏ որ եւ ԱՆՓԱԽՉԵԼԻ. Անխուսափելի. անզերծ. յորմէ ոչ լինի խորշել, փախչել.

Անփախուստ որոգայթ, կամ ձմեռն, կամ սպառնալիք, բան. (Լմբ. սղ.։ Երզն. քեր.։ Արշ.։ Առ որս. ՟Գ։ Իսկ Իմ. ՟Ժ՟Է. 9.)

Անուրեք անփախուստ օդ, իմա՛ ոչ ուրեք փախչելի յերեսաց օդոյն։

ԱՆՓԱԽՈՒՍՏ. Որ ոչն փախչի. անկորուստ.

Անփախուստ գանձ, կամ փրկութիւն. (Իգն. ՟Ժ՟Բ։ Էր ընդ եղբ.։)

Անփախչելի որովայթ, կամ վախճան, ճանապարհ, յանդիմանութիւն. (Նար. ՟Ը. ՟Կ՟Ե. ՟Հ՟Դ. ՟Հ՟Գ։)

Անփախչելի դատաստան, իրաւունք։ Անփախչելեաց հայհոյութեանց պարտաւոր. (Բրս. հց.։ Կիւրղ. գանձ.։)

Անփախչելի գեհենին անուամբ. (Իգն.։)


Անօսրեմ, եցի

va.

cf. Անօսրացուցանեմ.

· Calfa

NBHL (5)

ԱՆՕՍՐԵՄ անոսրացուցանել. λεπτύνω, attenuo. Իսկ ԱՆՕՍՐԻՄ. կ. ձ. Անօսրանալ. σπανίζομαι, raresco.

Ժամանակաւ անօսրի ծով. (յոփ. ՟Ժ՟Դ. 11։)

(Ի գարնան) անօսրին մաղձք եւ արիւնք. (Ոսկիփոր.։)

Զնուազութիւն մարդկանն յայտ կամի առնել, եթէ որպիսի ինչ անօսրելոց ղին. (Ոսկ. ես.։)

Քուն բազում թանձր առնէ զմիտսն. բայց տքնութիւն անօսրէ զնա. (Վրք. հց. ձ։)


Աշխատանք

s.

cf. Աշխատութիւն.

· Calfa

NBHL (4)

Քրտամբք եւ աշխատանօք. (Ագաթ.։)

Զուր աշխատանք. (Խոսր.։)

Չի՛ք նմա այնուհետեւ այլ աշխատանք. (Լմբ. սղ.։)

Որք պահիցեն մինչեւ ցերեկոյ, եւ ճաշակելն ոչ յագին, աշխատանք է. (Վրք. հց. ՟Ե։)


Աշխարհաժողով

adj.

cf. Աշխարհախումբ.

· Calfa

NBHL (2)

Ժողովեալ յամենայն աշխարհէ, կամ ի տեղեաց տեղեաց. համաշխարհական. տիեզերաժողով. աշխարհագումար. յոգնախումբ. հանդիսական.

Մարզէր զնահատակն մեծ ի հանդէս կուսութեան յաշխարհաժողով մարտսն. (Խոսր. հռիփս.։)


Աշխարհակոյտ

cf. Աշխարհախումբ.

· Calfa

NBHL (3)

Աշխարհաժողով. համագումար.

Զամենայն աշխարհակոյտ խառնիճաղանճս տէրութեան իւրոյ։ Աշխարհակոյտ մարդկան. (Յհ. կթ.։)

Յասպարիսի անդ յընդարձակ տեղւոջ յաշխարհակոյտ վայրի. (՟Գ. Մակ. ՟Դ. 9։)


Աշխարհատես

adj.

that has seen much of the world;
known by all, notorious, public, manifest;
— ցուցանել, to publish, to make known.

· Calfa

NBHL (8)

δημοσιακός. publicus եւ բայիւ δημοσιεύω publico Տեսուչ եւ դարմանիչ աշխարհի.

Աշխարհատես խնամակալութիւն. (Բուզ. ՟Դ. 2։)

ԱՇԽԱՐՀԱՏԵՍ. Տեսանելի առաջի ամենայն աշխարհի. ակներեւ տիեզերաց. ուր է հանդէս համաշխարհական հանդիսացեալ.

Աշխարհատես հրապարակ (ահեղ ատենին). (Մանդ. ՟Ա. եւ ՟Ե։)

Արդեօք ոչ հաւատայ հանդիպել աշխարհատես հրապարակին. (Բրս. ապաշխ.։)

Լսել ի նմանէ զքաղցրալուր բարբառն երանութեան՝ առաջի աշխարհատես հրապարակին. (Եփր. խոստ.։)

Զիւրոյ սխալմանն զկերպ աշխարհատես ցուցանէ. (Խոսր.։)

Այժմ լռելեայն եկի, եւ ապա բազում աշխարհատես յայտնութեամբ. (Ոսկ. մ. ՟Բ. 28.) յն. մի բառ, որ առ (Երզն. մտթ.) գրի. Այժմ լռելեայլն, եւ յայնժամ աշխարհատեսիլ յայտնութեամբ։


Աշխարհիկ

adj.

secular;
lay, vulgar, popular;
— լեզու, vulgar tongue.

· Calfa

NBHL (3)

Աշխարհական ոք. վիճակեալն յաշխարհական կարգի. տիւնեէվի.

Չար քան զյանցաւոր աշխարհիկ դատապարտիմք։ Աշխարհիկքն ետուն զբաժինս իւրեանց։ Մարդ աշխարհիկ. (Վրք. հց. ՟Բ. ՟Գ։)

Որդեա՛կ աշխարհիկ, ասա՛ սոցա բան (հոգեւոր). (Վրք. հց. ձ։) cf. ԱԶԱՏԱՇԽԱՐՀԻԿ։


Աչառանք

s.

cf. Աչառութիւն.

· Calfa

NBHL (4)

Յաչառանաց սկսեալ՝ որ ակամայն է, ի մարդահաճութիւն անկանի. (Սարգ. յկ. ՟Զ։)

Աչառանօք մարդկան պատրուակեալ։ Աչառանօք ատելութեան. (Լմբ. ատ.։)

Յառաջ քան զհազար ամ մարգարէիցն, ո՛յր միտք առ իւր իցեն, եթէ աչառանս համարիցի. (Կոչ. ՟Ժ՟Բ։)

πρόσκλησις, ὐπότημα. personarum acceptio, aupicatio. Աչառութիւն. ակնառութիւն, ակնածութիւն. եւ Կասկածանք. ընդ ակամբ հայելն.


Աչիկայ

cf. Զաչացու.

· Calfa

NBHL (1)

առաւել ռմկ. Ոյր աչք չկայ. կոյր։ Հ. յուլ. 30.։


Աչք, աչաց

s. pl. eyes, sight, look;
աչս արկանել՝ արձակել, to cast eyes upon, to desire;
ըստ աչս դատել, to judge by first sight;
յաչս դնել, to despise;
առ աչս հայել, to pay respect to persons;
յաչաց հանել, to render odious;
յաչաց ելանել, to be in disgrace, to lose the good graces of any one;
առ աչօք, fantastical, fanciful, chimerical;
visibly;
առ աչօք ինչ՝ տեսիլ՝ երեւոյթ, spectre, phantom, ghost, vision, illusion;
կալ աչաց, to become blind, cf. Կուրանամ;
աչս առնուլ, cf. Աչառեմ;
թերաբաց —, half-closed eyes;
յաչս դնել, to be bold, to brave, to defy;
— յարտասուս, tears in the eyes, weeping;
զաչս ի վայր արկանել, to lower the eyes;
ցաւ աչաց, cf. Աչացաւ, cf. Աչացաւութիւն.

· Calfa

NBHL (43)

ὁφθαλμός. oculus, ὅμμα, ὅψις, aspectus, facies որ եւ ԱԿՆ. (լծ. ար. ա՛յն, լտ. օ՛գուլուս թ. կէոզ. սանս. աքշի իսկ ի լեզու սլաւեանց օգօ է ակն, եւ օ՛չի աչք) Գործարան տեսութեան. տեսանելիք։ cf. ԵՐԵՍՔ։

ԱՌ ԱՉՕՔ. κατὰ φαντασίαν կամ δόκησιν կամ ὅναρ, secundum imaginationem, fict specie, opinione կամ specie tantum. Լոկ երեւութիւ յաչս. երեւութացեալ. կարծեօք, եւ յերազի. ուրուական. աչքին երեւնալով, երեւակայութեամբ միայն.

Աչք էին կուրաց. (Յոբ. ՟Ի՟Թ. 15։)

Եւ իբր Առ երեսս, ըստ երեւութին. ուրուական.

Հաճոյ աչաց հայելոյ։ Աչք գեղեցիկ։ Որոց եւ ոչ աչաց պիտանութիւն էր առ ի տեսանել։ Աչօք բացօք. եւ այլն։

Տեսութիւն աչացն հաւատարմագոյն է քան զլուր ականջաց։ (Սարգ. ՟ա. յհ. ՟Է։)

Լա՛ւ է կոյր աչօք քան կոյր մտօք. (Եղիշ. ՟Բ։)

Աչից. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։ Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։ Երզն. քեր.։)

Ասացից արդեօք զայս՝ զաչից մծագոյն բարի։ Յաղագս աչից յառաջագոյնսն ասացաւ. (Պղատ. տիմ.։)

ԱՉՔ ասի նմանութեամբ եւ Տեսութիւն հոգւոյ, ճանաչումն, կամ միտք առաջնորդական. առաջնորդութիւն, այցելու, եւ այցելութիւն. աչալուրջ. աչալրջութիւն. կամք, հաճոյք. եւ այլն.

Բաց են աչք մտաց մերոց։ Հոգւոյն բնաւ չիք իսկ աչք. (Եղիշ. ՟Ը։)

Տեսանեմ աչօք մտացս։ Ուղիղ աչօք հայել ի ծառայս։ Տեսանել այլոյ աչօք. (Փարպ.։)

Յաչս բերել, կամ կերպացուցանել. այսինքն ի միտս. (Նար. ՟Հ՟Գ. եւ ՟Ի՟Թ։)

Զի՞ բնաւ պիտոյ են աչք օտարոտիք ի մեր վկայութիւն. (Ոսկ. յհ. ՟Ա. 2։)

Այր իւրաքանչիւր զհաճոյս աչաց իւրոց առնէր. (Դտ. ՟Ժ՟Է. 6։) cf. ՀԱՃՈՅ, cf. ԲԱՐՒՈՔ, cf. ԹՈՒԻ, եւ այլն. եւ cf. ԱՒԱԳ ԱչՔ։

ՅԱՉՍ. (յորմէ կազմի բառդ ԱՌԱՋԻ) իբր Յանդիման աչաց, մարմնոյ, կամ հոգւոյ, եւ կամաց, հաճոյից եւ այլն. ռմկ. առջեւը. որ եւ իբր Առ համեմատութեամբ, առ նովաւ,

Բարի ես դու յաչս իմ։ Յաչս նախարարացն ոչ թուիս դու բարւոք։ Ուղիղ էր բանն յաչս ամենայն ժողովրդեանն. եւ այլն։

Եւ եղեն զարմանալիք մեծապէս յաչս ամենեցուն. (Բուզ. ՟Դ. 9։)

Գարշելիք համարեալ էին յաչս եգիպտացւոցն։ Խոտանք յաչս տեսողացն երեւեսցին. (Պիտ.։)

Յաչս այնր ապաշխարութեան՝ մերս որպէս ստուեր է։ Յաչս այնր խնդրուածոց՝ մերս որպէս նմանութիւն է. (Եփր. ի նին.։)

ԶԱՉՍ ԱՄԲԱՌՆԱԼ կամ ՀԱՄԲԱՌՆԱԼ եւ այլն, ստէպ ի սուրբ գիրս. այսինքն ի վեր հայել. աչքը վեր վերցնել, նայիլ։ cf. ԱՄԲԱՌՆԱԼ, cf. ՀԱՄԲԱՌՆԱՄ։

ԱՉՍ ԱՌՆՈՒԼ. Աչառել, ակն առնուլ.

Ասեն աղքատք, թէ աստուած մեծատանց աչս առնու. (Մանդ. ՟Դ։)

ԱՉՍ ԱՐՁԱԿԵԼ, կամ ԱՐԿԱՆԵԼ. իբր Յառիլ աչօք եւ ցանկալ. աչք տնկել կամ զարնել. կէօզ տիքմէք.

Մի՛ ինչ աչս արձակէք դուք յաւար։ Արձակեաց զաչս իւր զհետ հոմանեաց. եւ այլն. (՟Ա. Մակ. ՟Դ. 17։ Եզեկ. ՟Ի՟Գ. 5. 20։ Առակ. ՟Ժ՟Է. 20։)

Արկ կին տեառն իւրոյ զաչս իւր ի վերայ յովսեփայ. (Ծն. ՟Լ՟Բ. 7։)

Հանցուք զնա յաչաց իւրոցն խաբեցելոց. (Եզնիկ.։)

Հաճոյանամ յետին ռամկին, եւ թագաւորիդ մեծի յաչաց ելանեմ. (Նար. ՟Հ՟Ա։)

ԸՍՏ ԱՉՍ ԴԱՏԵԼ. այսինքն Ըստ երեւութին. վեր ի վերոյ. կամ աչառութեամբ։ (Յհ. ՟Է. 20։)

ԿԱԼ ԱՉԱՑ. իբր Դադարել ի տեսութենէ. կուրանալ։ (Տոբ. ՟Է. 7։)

ԱՌ ԱՉՍ. իբր Աչառանօք, ակնառութեամբ.

Եթէ աղքատ ոք է, եթէ մեծատուն, մի՛ առ աչս նոցա հայել. (Ոսկ. յհ. ՟Բ. 3։)

Մի՛ սուտակասպասք, եւ առ աչս աչառելով. (Եղիշ. ՟Ա։)

Առ աչս հնարադրութիւն, կամ հարեւանցի երեւականութիւն, կամ երեւումն. (Նար. ՟Ղ՟Ա. ՟Ղ՟Գ.։ Նար. խչ.։)

Զի մի՛ առ աչս երեւեսցին՝ տնօրէնութիւնքըն մարդկային. (Շ. խոստ.։)

Երկնչին յառ աչս երեւութիցն. (Սարգ. ՟ա. պ. ՟Ժ՟Բ։)

Ուսան առնել առ աչս արհաւիրս. (Լմբ. յանառակ.։)

Երեւոյթ առ աչօք. (Ամբ. ՟Բ. 19։)

Իբր զստուեր եւ զերազ եւ զառ աչօք տեսանեն զբաղձալիսն. (Ոսկ. յհ.։)

Ոչ տեսցես առ աչօք ի գիշերի։ Ի գիշերի առ աչօք տեսանէ. իբր երեւութանալ, երեւակայել. (Նեղոս.։)

Առ աչօք համարել, կամ ասել. (Ոսկ.։ Աթ.։ եւ այլն։)

Ասեն՝ թէ առ աչօք է ի խաչն ելանել ... եթէ առ աչօք է խաչն, առ աչօք է եւ փրկութիւնն. եւ այլն. (Կոչ. ՟Ժ՟Գ։)

Առ աչօք բաշխեաց զիւրաքանչիւր պատիւ (Մխ. առակ. ՟Ի.) , իմա՛ աչառանօք։


Ապախտիք, տեաց

s.

cf. Ապախտաւորութիւն.

· Calfa

NBHL (2)

Ապախտաւորութիւն. ապերախտութիւն.

Փոխանակ երախտեացն՝ ապախտիս հատուցանէք. (Բուզ. ՟Գ. 14։)


Ապականեմ, եցի

va.

to corrupt, to spoil;
to alter, to change, to falsify;
to contaminate, to soil, to dirt, to spot;
to cause to rot, to putrefy;
to deform, to disfigure;
to deprave, to seduce;
to pollute, to profane;
to poison, to infect;
to vitiate;
to debauch, to lead astray;
— զկոյս, to deflour, to debauch;
— զսիրտ, to corrupt the heart;
— զտեսիլ մորուաց, to shave;
— զառողջութիւն, to ruin the health;
— զբարս, to corrupt the morals;
— զօդ, to infect the air;
— զհամբաւ, to libel;
— հրոյ զլերինս, to consume, to burn, to devour the mountains;
— զխորհուրդս ուրուք, to render useless advice;
— զմիտս, to seduce.

· Calfa

NBHL (16)

(ի Ապ, եւ Ակն). ἁφανίζω. ab aspectu removeo, ex oculis tollo, perdo. Բառնալ եւ աներեւոյթ առնել յաչաց. անհետ առնել. սատակել. կորուսանել ի միջոյ. ջնջել. աչքին առջեւէն կորսընցընել, փճացընել. նապէտիտ էթմէք, եօզ էթմէք, իզինի թօզունու պրագմամագ.

φθείρω, διαφθείρω (լծ. հյ. վթարել, վատթարել). corrumpo. Եղծանել. խանգարել. աւերել. վնասել. աւրել. պօզմագ, պէրպատ էթմէք.

μολύνω, polluo, inquno, σπιλόω, maculo, foedo, labem adspergo, διαφθείρω, decorrumpo. Պղծել. աղտեղել. արատել. մուրտարլամագ.

Այր՝ որ համարեցաւ սատակել զմեզ, զնա ապականեսցուք։ Հալածեցից զթշնամիս իմ, եւ ապականեցից զնոսա։ Ապականել նմա զնոսա ըստ բանին տեառն։ Ապականեաց յէու զբահաղ յիսրայէլէ։ Առաւել քաքն զազգսն, զորս ապականեաց տէր յերեսաց որդւոցն իսրայէլի։ Անիծանիցէ զքեզ, եւ ապականիցի. եւ այլն։

Զայլափառիցն ապականել զծաղր. (Որպէս եւ Պրպմ. ՟Խ՟Գ.) իմա՛, անհետ առնել։

Զի ապականեսցեն ի բաց զչար իմաստութիւն չարին. (Յհ. կթ.։)

Ապականել զերկիր. զբերս երկրին, զվճիռ, զերեսս, զտեսիլ մօրուաց, եւ այլն։

Հուր՝ որ ապականիցէ զլերինս. (Ագաթ.։)

Մի՛ զարմանար դու ընդ առիւծս որ բնակեալ էին ընդ նմա, եւ ապականէին զնա. (Եփր. ծն.։)

Ապականեալ էր մարմինն ի չարաչար ցաւոց։ Ամենայն բարեկարգութիւն վրդովեալ ապականէր. (Խոր. ՟Բ. 29։ ՟Գ. 56։)

Ապականեսցին միտք ձեր ի միամտութենէն որ ի քրիստոս։ Մարդք ապականեալք մտօք. (՟Բ. Կոր. ՟Ժ՟Ա. 3։ ՟Բ. Տիմ. ՟Գ. 8։)

կարգ մտացն որ ի բանիցն ապականէր՝ յայն ոչ հայեցան. (Կիւրղ. ծն.։)

Ամենայն երանք ապականեսցին գիջութեամբ. (Եզեկ. ՟Ի՟Ա. 7։)

Լեզու հաստատեալ է յանդամս մեր, որ զամենայն մարմինն ապականէ. (Յկ. ՟Գ. 6։)

Ապականեցան, եւ պղծեցան յանօրինութեան իւրեանց. (Սղ. ՟Ծ՟Բ. 1. եւ այլն։)

Դդրունքն ապականեալ ի հրոյ։ Դրունք նորա ապականեալ էին ի հրոյ. (Նեեմ. ՟Բ. 3. 13։)


Ապահովեմ, եցի

va.

cf. Ապահովացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ԱՊԱՀՈՎ ԱՊԱՀՈՎԱՆԱԼ, ԱՊԱՀՈՎԵԼ, ԱՊԱՀՈՎՈՒԹԻՒՆ եւ այլն. cf. ՅԱՊԱՀՈՎ, եւ զածանցս նորա։


Ապաքինեմ, եցի

va.

cf. Ապաքինացուցանեմ.

· Calfa

NBHL (9)

ԱՊԱՔԻՆԵՄ որ եւ ԱՒԱՔԵԼ. (լծ. յն. աքէ՛օմէ) ἁκέομαι. sano. Բուժել. բժշկել. փարատել զցաւս, եւ ի ցաւոց. առողջացուցանել. ողջացուցանել. ըռնտցընել. սազալթմագ.

Ապաքինէ զախտին եռացումն. (Լմբ. սղ.։)

Ապաքինեսցես ի բացուստ. (Շ. թղթ.։)

Հարիւրապետին ծառայ ապաքինեցաւ յայնպիսի չարաչար հիւանդութենէ. (Ոսկ. ես.։)

Կամ պարզապէս Փարատել, ցրել. որպէս ի բաց հաւաքել.

Ապաքինեալ ընդ նմին զխաւար մեղաց. (Նար. ՟Լ՟Դ։)

Բժշկիլ. առողջանալ. ըստ յն. լաւ ունել կամ լինել. աղէկնալ. էյի օլմագ.

Հարցանէր ցնոսա վասն ժամուն, յորում ապաքինեաց. (Յհ. ՟Դ. 52։)

Յետ եօթներորդ ժամու աւուրն ապաքինէր յախտէն. այսինքն առողջանայր. (Յհ. իմ. եկեղ.։)


Ասք

cf. Ասացուած.

· Calfa

NBHL (2)

Ասացուած. ասութիւն. բան. խօսք.

Յօգաւոր ասիւք պատշաճեմք։ Պիղծ ասիցն. (Խոսր.։)


Ատամն, ման, մունք, մանց

s.

tooth;
պարք, շարք ատամանց, set, row of teeth;
յօրինել ատամունս, to indent;
խորտակել, փշրել զատամունս, to break the teeth, to notch, to break off;
— ածել, bite;
առնուլ ատամանց, to set the teeth on edge;
հանել զ—, to extract or draw out a tooth;
ցաւ ատամանց, tooth-ache;
ցաւէ — իմ, I have the toothache;
փուտ —, carious tooth;
մաքրել զատամունս, to brush or clean the teeth;
կրճտել զատամունս, to gnash, to show the teeth.

· Calfa

NBHL (8)

ὁδούς dens Ոսկր շարադասեալ ի լինդս բերանոյ ի պէտս ծամելոյ զուտելիս. որ ի գազանս ասի եւ ԺԱՆԻՔ. տե՛ս եւ ԺԱՅՌ, յորմէ Ժօռատ. ակռա, կեռիք. թ. (լծ. հյ. ծամ, ծամել)

Ատամն ընդ ատաման։ Միսն յատամունս նոցա էր։ Ատամունք նոցա ատամունք առիւծու։ Ցաւ ատամանց։ Կրճել ատամանաց։ Կրճտել զատամունս։ Ատամունք առցին.եւ այլն։

Յատամանց վիշապաց։ Զատամունս օձից. (Նար. ՟Ձ՟Բ. եւ առափ։)

Տղայք բնաւորեցան յեօթներորդ ամսեանն հանել ատամունս, եւ յեօթն ամին փոփոխել. (Սահմ. ՟Ժ՟Դ։)

Ընդ ատամունսն տալով պատասխանի. (Սեբեր. ՟Ժ՟Ե։ Քերթողական է հոլովս.)

Եւ անդ կրճտել խիստ ատամօք. (Շ. այբուբ.։)

Առեալ զմարմինս իմ յատամունս իմ. (Յոբ. ՟Ժ՟Գ 14։)

ԱՌՆՈՒԼ ԱՏԱՄԱՆՑ. Անգործ լինել ատամանց թթու իրօք. ակռան առնել։ (Երեմ. ՟Լ՟Ա 29. 30։ Եզեկ. ՟Ժ՟Ը 2։)


Ատեան, տենից

s.

tribunal, court, audience, auditory, assembly of judges, seat, bar;
magistrate;
senate;
յ— մատնել, to call before a tribunal or council;
գումարել զ—, to convoke, to call together an assembly.

· Calfa

NBHL (20)

Տեղի կամ ժողովարան դատաստանի. բեմ. հրապարակ. դատաստան. եւ Նոյն ինքն ժողովն դատողաց. բազմութիւն ժողովելոց. ... Որպէս յն. κριτήριον tribunal եւ judicium

Ատեան նստաւ եւ դպրութիւնք բացան։ Ատեան նստցի։ Դարձա՛յք անդրէն յատեան։ Զկամար աթոռոցն ուր դատէր ի կամարի ատենին։ Ոչ էք արժանի անարգ ատենից. եւ այլն։

Հան զժանտն յատենէ, եւ ելցէ ընդ նմա եւ հակառակութիւն. զի յորժամ նստիցի յատենի, զամենեսեան անարգէ։ Եթէ հարկանես զանզգամ ի մէջ ատենի։ Այր երկխօս յայտնէ զխորհուրդս յատենի։ Ոչ նստայց յատենի այպանողաց։ Պարտաւոր լիցի յատենի։ Մատնեսցեն զձեզ յատեան։ Քահանայապետքն եւ ամենայն ատեանն։ Ժողովեցին քահանայապետքն եւ փարիսեցիքն ատեան։ Հրամայեցին նոցա արտաքս քան զատեանն ելանել։ Կոչեցին միաբան զատեանն։ Ածեալ զնոսա կացուցին յատեանն։ Գնացին խնդալով յերեսաց ատենին։ Զգացուցէ՛ք հազարապետին հանդերձ ատենիւ, եւ այլն։

Մինչ նստէր յատենին (պիղատոս)։ Նստէր յատենի (հերովդէս)։ Ածէին զնա յատեանս։ Մերժեաց զնոսա յատենէ անտի։ Հարկանէին առաջի ատենին։ Յատենի կայսր հասեալ կամ։ Ամենեքին կալոց եմք առաջի ատենին Քրիստոսի. եւ այլն։

Սոցին հանգոյն եւ յայլ գիրս պէսպէս առմամբ.

Գայ դատաւորն առ ատեանն. (Նար. էլ՟Ը։)

Առանցլ հարց եւ փորձ ատենի կոտորել զսուրբ արսն. (Յհ. կթ.։)

Յատենից ի բանտից եւ յամենայն տառապանաց զանձն ազատիցէ։ (Ոսկ.մ. ՟Ա 16։)

Ժողովուրդ (այսինքն ժողովարան) աստ զերբրայեցւոց ատեանն կոչէ. (անդ։)

Հրամայեաց ի վաղիւն ատեան մեծ լինել։ Արձակեցին զատեանն. (Փարպ.։)

Ատեան կազմել։ Ատեան գործեալ հրապարակակոյտ ամբոխիւ. (Յհ. կթ.։ ՟Ա. Ճ։)

Յառաջնում ատենին ոչ ոք ինձ ի թիկունս եկաց. (՟Բ. Տիմ. ՟Դ 16.) ն. պատասխանատուութիւն.

Անսովոր է հոլովդ՝ ատեանաւ. իբր ատենիւ.

Եղեւ հարցումդ այդ ատենաւ ի դրանն առաջի հազարապետին արեաց. (Փարպ.։)

ԱՏԵԱՆ. Մէջ տաճարի, առաջի բեմին. կամ Վերնայարկ եկեղեցւոյն.

Միաբան յատեանն ելանեն խաչիւ եւ աւետարանաւ, խնկօք եւ մոմեղինօք։ Յատեան ելանեն խաչիւ եւ աւետարանաւ եւ մոմեղինօք եւ ամենայն զարդուք մինչեւ ասի հայր գթածն. եւ ելանեն նոյն զգեստիւն ի դուրս, եւ այլն. (Տօնաց. ստէպ։)

Բան ինձ շնորհեա՛ ի յատենի բազմութեան. (Նար. ՟Ձ՟Ե։)

Յամենայն ատեանս յիշեցին զանուանս նոցա. (Եղիշ. ՟Ը։)

ԱՏԵԱՆ ՀՈՂՄՈՑ. կա՛մ է Դէպ ժամանակ, որպէս ռմկ. ատեն. (յորմէ Ատենահաս). կամ Գումարումն, սաստկութիւն, յաջողութիւն.

Մտին երկոքեան ի նաւն, եւ եղեւ ատեան հողմոյ. եւ վաղվաղակի եհասն նաւն յեզրն ծովուն. (ՃՃ.։)


Արագաթռիչ

cf. Արագաթեւ.

· Calfa

NBHL (5)

ταχυπέτης. celeriter volans որ եւ ԵՐԱԳԱԹՐԻՉ

Արագ ի թռիչս՝ իրօք կամ նմանութեամբ.

Արագաթռիչ թեւօք. (ՃՃ.։)

Արագաթռիչ ընթացիւք մտաց. (Նար. ՟Լ՟Դ։)

Զազգն աղեքսանդրացւոց՝ զարագաթռիչսն ի խօսս եւ ի պատմութիւնս բանիցն. (Աթ. ի ստեփ.։)


Արար, ոց

s.

act, action, fact, deed, work;
production, creation;
—ք երեւելի, exploit, achievement.

· Calfa

NBHL (15)

πραγματεία, ποίησις, ποίημα factura, opus, res, tractatio Արարածու. գործած. շինուած. իր. գործ. բանուածք, շէնք, բան. իշ.

γεωργία agricultura Երկրագործութիւն. արդիւնագործութիւն.

οὑσία substantia, possessio Ստացուածք. գոյք. ինչք. կալուածք.

Յաճախեցին ինձ արարս։ Կերպարանք անուոցն, եւ արար նոցա իբրեւ զտեսիլ ականց։ Ամենայն արար նոցա ձուլածոյ. (Ժղ. ՟Բ 4. 11։ Եզեկ. ՟Ա 15։ ՟Գ. Թագ. ՟Է 33։)

Ինքն իսկ արարն (կազմութեան մարդոյս) ո՞չ խրատիցէ զքեզ ... զի ի վեր եւեթ հայիցիս։ Տգեղ եւ անվայելուչ էր՝ մինչդեռ սիկն եւ կաւ եւ ջրոցն բազմութիւն ունէր զարարն երկրի. (Ոսկ. ես.։)

Ելին ի բլուրն երեւելական տեղւոյն արարից դեմետրեայ. (այսինքն շինուածոյն). (Ճ. ՟Բ.։)

Արմաւն զիւր տեսիլն եւ զգոյնն եւ զհամն եւ զարարն բերիցէ. նոյն պէս եւ թուզն զտեսիլս իւրոյ տերեւոյն, եւ զարար կեղեւոյն. (Ագաթ.։)

γέννημα germen Բերք. արդիւնք. ծնունդք.

Ոչ եթէ արարք արմտեաց կերակրեն զմարդ։ Չար է արար նոցա. (իմ. ՟Ժ՟Զ 26։ եւ ՟Ժ՟Բ 10։)

Գոյք կոչին եւ արարք եւ ստացուածք կառուցեալ հաստատութեամբ առաքինութիւնք. եւ ըստ առաքինութեան գործ. (Փիլ. լին. ՟Դ 148։)

Արարս եւ ժառանգութիւնս գնիցես։ ի բոզս զիւրեանց արար վատնիցեն. (Ոսկ. մ. ՟Ա 20. եւ 18։)

Տար աշխարհ եհար, եւ բազում արարս արար. (Ոսկ. եփես.)

Կիւրինիոս գիր արարոց եւ իւրաքանչիւր բնակութեանց արար։ Զիւրաքանչիւր տունս եւ զարարս առնուլ. (Եւս. քր. ՟Բ։)

Թողլով զիւրաքանչիւր արարս, եւ գիւղս, եւ զդաստակերտս։ Դարձեալ ձեր յիւրաքանչիւր արարս՝ իշխեցէ՛ք. (Խոր. ՟Գ 42։ եւ Փարպ.։)

Յափշտակութիւն առէր ընչից եւ արարոյ. (Եղիշ. ՟Ա. ՟Է. ՟Ը։)


Արբանեկեմ, եցի

vn.

to serve;
— ցանկութեանց, to be the slave of one's passions.

· Calfa

NBHL (5)

ὐπηρετέω ministro, ὐπουργέω, -γω inservio, subministro Ծառայել. սպաս տանել. սպասաւորել. հետեւել.

Արբանեկել նոցա եւ սպասաւորել ի կապանսն. (Փարպ.։)

Արբանեկել չար խորհրդոց, կամ ցանկութեանց. (Յհ. կթ.։ Խոսր.։)

Արբանեկել զպիտոյս, կամ զբարեացն սպասաւորութիւն. (ՅՃԽ. ՟Դ։ Պիտ.։)

Ախոնդիքն զիա՞րդ զայսպիսի ներգործութիւն տեւէ եւ տոկայ արբանեկել. (Մագ. ՟Ծ՟Է։)


Արգահատանք, անաց

s. pl. cf. Արգահատութիւն.

· Calfa

NBHL (2)

Ձգէ ի յարգահատանս գթոյ կարեկցութեան. (Պիտ.։)

Արգահատանքն եւ փառք ոչ հասարակ երկոցունց. (Ոսկ. մ. ՟Ա 18։)


Արգել

s.

binderance, obstacle, opposition, impediment, embarrassment, difficulty, delay, obstruction;
encumbrance;
prohibition, forbiddance, inhibition, interdiction;
arrest;
detention, prison;
contrary, opposing;
— եկեղեցական, interdict;
— առնել՝ արկանել՝ լինել, to arrest, to hinder, to contradict, to oppose, to embarrass, cf. Արգելուլ, cf. Խափանել;
յ— արկանել, to arrest, to imprison, to immure, to encloister, cf. Շրջափակել, cf. Շրջապատել.

· Calfa

NBHL (18)

(լծ. հյ. առ՝գելում. լտ. ա՛րչէօ. յն. ի՛րղօ. գօլիօ) κώλυμα, κωλύτικον obstaculum, impedimentum Խափան, կամ խափանարար եւ խափանումն. արգելք.

ԱՐԳԵԼ ԱՌՆԵԼ կամ ԼԻՆԵԼ. ԱՐԳԵԼ ԱՐԿԱՆԵԼ, ՏԱԼ. συμφράσσω կամ συμφράττω, κωλύω , εἵργω, ἑγκόπτω, ἑπίσωεω impedio, sepio, includo, prohibeo, arceo, veto կամ Արգելելու. խափանել. կրճիմն կամ խտրոց կամ ցանկ ի մէջ արկանել.

ՅԱՐԳԵԼ ԱՐԿԱՆԵԼ. συγκλείω concludo Արկանել իբր յարգելան. շուրջ պաշարելով՝ փակել ի ներքս.

Ո՛վ լռութիւն, սանձն լեզուի, եւ որկրամոլաց արգել. (Վրք. հց. ձ. ՟Գ. (նոր թարգ. յարգեցման խափանիչ։))

Դեղ բժշկութեան են աղօթք, արգել մեղաց. (Ոսկ. եբր. ՟Ի՟Է։)

Զի ուր ինքնակամ չարութիւն է, անդ եւ արգել է շնորհաց. (Կոչ. ՟Զ։)

Որպէս եւ ասէս եւասէր երբեմն զարգելն իւր ի հոգւոյն յիրս ինչ պիտանիս. (Տօնակ.։)

Արգել առնել արիանոսացն, զի մի՛ եւս իշխեսցեն, եւ այլն. (Վրք. ոսկ.։)

Ոչ ինչ արգել առնի (յն. առնէ) եւ ընդ մեզ նոյն անցք անցանել. (Ոսկ. յհ. ՟Ա 9։)

Ոչ ինչ արգել առնէր խիղճ մտացն՝ լեզուին. (Կոչ. ՟Գ։)

Վասն մահու արգել լինելոյ ի մշտնջենաւորել. (Եբր. ՟Է 23։)

Արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լինիցին. (Եզնիկ.։)

Քանզի ի շուրջ բնակելոց ազգացն արգել լինէր, մնաց գործն անկատար. (Եւս. քր. ՟Բ։)

Եւ նոցա արգել արկանէր՝ գնալ յանօրէն ճանապարհն ելանել. (Բուզ. ՟Գ 13։)

Արգել եւ զբաղումն տայր նոցա բէփրկութեան։ Եւ այլ ոչ կարաց արդել տալ ինքեան (այսինքն արգելուլ զանձն). (Ոսկ. յհ. ՟Բ 5։ Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Պաշարէր զնոսա, եւ յարգել արկանէր զնոսա. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Ա 65։)

Ձեռն ի գործ արկեալ ի պաշարումն եւ յարգեալ արկանել զնոսա. (Եւս.։ քր. ՟Ա։)

Ի տեղւոջ իմիք զզօրութիւն մտացն յարգել արկանել. (Նիւս. կազմ. ՟Ժ՟Գ։)


Արգելեմ, եցի

va.

cf. Արգելում.

· Calfa

NBHL (8)

Արգելեն վատթար խորհուրդք զպարկեշտ վարս. (Խորս։)

Զաննիւթ միտս արգելել կարէ ի նիւթեղէն սենեակ մարմնոյն. (Կլիմաք.։)

Արգելելով զմարգարէին զանօրէնութիւն. (Յհ. իմ. եկեղ.։)

Արգելեաց զմեզ հոգին սուրբ։ (Մագ. ՟Կ՟Զ։)

Ածգելեաց զինքն ի սենեկի։ Զժողովուրդն արգելեցին. (Վրք. հց. ՟Դ. ՟Ժ՟Դ։)

Յանդունդս դժոխոցն արգելեցեր. (ՃՃ.։)

Արգելէ զայն. (Ոսկ. ՟ա. թես. ՟Գ եւ այլն։)

Ոչ կարէ պարագրիլ եւ արգելիլ Աստուած ընդ տեղեաւ. (Վրք. հց. ՟Բ։)


Արդեօք

adv.

perhaps, never, if, not, still, even;
certainly, undoubtedly, indeed;
կամիք —, will you ? ոչ կարեմ —, I Cannot;
այնչափ իմաստուն է, որպիսի ոչ ոք —, he is as learned as any one;
չգիտեմ արարից — թէ ոչ, I know not whether I shall do it or not ? հարցանէք թէ — սիրեցեմ զձեզ, you ask if I love you? մի —, God forbid !

· Calfa

NBHL (23)

ἅν, ὅντως, πάντως utique, equidem, omnino, vere, certe այսինքն Արդեամբք. կամ որ նոյն է ըստ իմաստից՝ որպէս կրճատել յոգնականն ձայնիս ԱՐԴԱՐԵՒ, նոյն ընդ նմին. այսինքն Յիրաւի. անշուշտ. ինձ այսպէս թուի, ստուգապէս. ամենայնիւ. հետեւաբար. իսկապէս. այո. ապաքէն. իրաւ, իրաւցընէ, ի հարկէ, կարծեմ թէ. cf. ԹԵՐԵՒՍ.

Տե՛ս արդեօք եւ աստ։ Արդեօք զայն ատեան զմտաւ ածցուք. (Ոսկ. յհ. ՟Ա 29. 38. եւ այլն։)

Եթէ դինտէր ... դու արդեօք խնդրէիր ի նմանէ։ Եթէ հաւատայիք դուք Մովսէսի, հաւատայիք արդեօք եւ ինձ։ Եթէ Աստուած էր հայր ձեր, սիրէիք արդեօք զիս։ Զի եթէ էր ծանուցեալ, ոչ արդեօք զտէրն փառաց ի խաչ հանէին։ Եւ արդեօք ոչ էին կամք՝ զի այժմեկեսցէ. այլ եկեսցէ՝ յորժամ եւ պարապեսցէ. եւ այլն։ (Տե՛ս եւ Թուոց. ՟Ի՟Բ 37։ Առակ. ՟Բ 20։ Յոբ. ՟Խ՟Բ. 8։)

Կամէր արդեօք թաքուցանել զճշմարտութեան բանն։ խորտակիցիք իսկ արդեօք եւ հեզ ձանիցիք. (Փարպ.։)

Ոչ կամիմ արդեօք զբախումն դրանդ թէ եւ մանանայ իցէ. (Վրք. հց. ՟Գ։)

Ասի եւ ԹԵՐԵՒՍ ԱՐԴԵՕՔ, իբրու զտարակոյսն ի ստուգութիւն վերածելով.

Թերեւս արդեօք ի հանդերձեալ յաւիտենին, եւ այլն. (Յհ. իմ. ատ.։)

Թերեւս սովիմբ առ այսու արդեօք եւ ինձ շնորհեսցես. (Նար. ՟Ծ՟Ե։ (Իբր ռմկ. յուսամ որ, ըլլայ մէյեր, կամ մագար. այսինքն երանի՛ թէ)։)

Չէի արդեօք արժանի համբուրել զորդեակս իմ. յն. չարժանացայ. (Ծն. ՟Լ՟Ա 28։)

Արձակիւր երթալ ո՛ւր արդեօք եւ կամեսցի. (Մեկն. ղեւտ.։)

Գիտասցէ վասն վարդապետութեանս, յԱ՛ստուծոյ իցէ արդեօք, եթէ ես ինչ յանձն է իմմէ խօսիմ։ Գիտիցե՞ս արդեօք զոր ընթեռնուցուսդ։ Իսկ արդ որ ննջեցինն ի Քրիստոս, որեա՞ն արդեօք. եւ այլն

Մոռանայցէ՞ք արդեօք զհոգեւոր օրհնութիւնդ. (Եղիշ. ՟Գ։)

Իցէ՞ արդեօք թէ տեսից։ Իցէ՞ արդեօք յուսալի։ Արդեօք լուա՞յց, ա՛րդեօք տեսի՞ց։ Առ թագաւորութիւնս աշխարհի՞ արդեօք. (Նար.։)

οὗν ergo, itaque Արդ. եւ արդ. ուրեմն. ապա. հա՛պա.

Արդեօք յիշեա՛, թէ որպէս լուարն. (Յայտ. ՟Գ 3։)

Արդեօք ծանի՛ր եւ ի մի՛տ առ, թէ վասն որո՞յ գործոյ կոչեցար. (Ճ. ՟Ա.։)

Ահա արդեօք յափն գետոյն, հա՛յր, նստեալ է կին ոմն։ Արդեօք ոչ գոյ բան առ ումեք, եւ այլն. (Վրք. հց. ՟Զ. եւ ՟Դ։)

իբրու Ա՛րդ. այժմ, առ ժամս.

Զսերկեանս աւուր՝ որ (յորում) արդեօք եմք նսեմացեալ. (Մագ. ՟Հ՟Բ։)

Գնա՛ արդեօք, եւ ընդ այգն եկեսցես փութով։

Գնա՛ արդեօք ոռոգեա՛ դու, եւ ի գիշերի ոռոգեմ եւ ես. (Վրք. հց. ՟Գ. ՟Դ։)

Ես յառաջագոյն մեռեալ ելի յաշխարհէ, եւ նա արդեօ՛ք մեռաւ. (Վրք. հց. ՟Է. ձ. (տպ. արդ։))

Արդեօք բերեմ զնա. եւ յարուցեալ գնաց. անդ. (տպ. այժմ։) Եւ թէ ննջեալ է իմ, արդեօք ննջէ ասասցես. (Անդ. ՟Թ. (տպ. արդ։))


Արեգ, ի

s.

sun;
the eighth ancient month of the Armenians;
— քաղաք, city of the sun, Heliopolis;
յ— կուսէ, on the eastern side.

· Calfa

NBHL (10)

Արեգ (յն. ξαντικός ) ամիս հասեալ է, եւ աւասիկ գարուն է։ (Կոչ. ՟Ժ՟Դ.)

ԱՐԵԳ ՔԱՂԱՔ. Իմա՛ Քաղաք արեգական. որ է յն. ἠλιούπολις հեղիուպօլիս։ (Ծն. ՟Խա՟ 45։ Յես. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Ա 45։ Յէս. ՟Ժ՟Ե. 7. 10։ Երեմ. ՟Խ՟Գ 13։ Եզեկ. ՟Զ 17։)

ութերորդ ամիս հայոց՝ շարժական, որ յայլ եւ այլ դարս համեմատի այլ եւ այլ ամսոց այլոց ազգաց։ Արմատ է բառիս Արեգակն.

Արեգ. մեծ, կամ առաւել, կամ լոյս. (վասն որոյ ի Հին բռ. գրի.)

որպէս եւ (Վանակ.) ի տարեմուտն ասէ.

Արեդ, որպէս թէ յառնեն բոյսք. (կամ) Արի՛ ասէ հիւսիսի, եւ ե՛կ հարաւ. որ է գարնան ամիսն. (կամ) Արեգակն, մեծ ակն ասի, կամ լուսոյ ակն։

Աւետարանեցաւ մարիամու, որ օր տասն էր արեգ ամսեան, որպէս եւ զաքարիայ՝ որօր տասն էր հոռի ամսեան ... ծնաւ նա (Քրիստոս) որ օր վեց էր քաղոց ամսոյ, եւ այլն. (Եփր. համաբ.։)

ըստ եբր. է՛ զի նիսան դնի, եւ է՛ զի ադար։ (Եսթ. ՟Բ 16։ ՟Ը 9։ ՟Ժ՟Ա. 2. Ասող. ՟Բ. 2.) Յամսեանն արեգի, որ է փետրվար, ասէ։ Իսկ (Լաստ. ՟Ի՟Ա։ եւ Շ. թղթ.) զարեգն յաշուն կամ ի հոկտեմբեր վերածեն։

Եւ (Վրդն. պտմ. գրէ ի թուին հյ. չ.) Ի ՟Ժ՟Ը մարտի, եւ ի ՟Ժ ի յարեգի՝ հին զուգիւըն. այսինքն ըստ հին համեմատութեան առ ժամանակօք թարգմանչաց. որ եւ է անշարժ հաշիւ յայսմաւուրաց։

ԵՐԵԳ ԴՈՒՌՆ ՔԱՂԱՔԻՆ. կամ Ի ՅԱՐԵԳ ԿՈՒՍԷ. Իմա՛ (Արեւելեան։ Ագաթ.։ Նար. խչ.։)


Առընթեր

prep. adv. near, next, close, contiguous, nigh, beside;
նստել — ումեք, to sit near some one;
դիտել —, to observe closely;
— ինձ, near me;
կալ 'ի սպասու — ումեք, to serve some one;
գայ —, he comes near;
տուն նորա է — իմումս, his house is close to mine;
լինել —, to be near or close;
բնակէ նա — այն ինչ պալատի, he lodges quite close to such a palace;
— կալ, to attend, to be present, to wait;
— դնել, to put, to place near, to join.

· Calfa

NBHL (18)

ἑχόμενος, -ον, παρακείμενος. contiguus, adjacens, proximus. կամ բայիւ πρόσκειμαι. adjaceo. Մերձ. առ. մօտ. առ երի. քովը.

Ցուրտն առընթեր կենակից նմին. (Նար. ՟Ձ՟Զ։)

Ոչինչ տրտնջէ յաղագս նախագունիցն, այլ սիրէ զառընթերսն։ Յառընթեր կենացս սկիզբն առնեն հանդերձելոցն (անախտ անձինք). (Դիոն. թղթ.։)

Դիտելով զարագ եւ զառընթեր գալուստն իմ. (Կիւրղ. ՟Ղ՟Կ։)

Յառընթեր դաւաճանութեանց խոյս տալ, եւ յապառնեաց պահել զինքեանս։ Յառընթերոցն երակաց քարշէ բնութեամբ արիւն. (Նիւս. բն. ՟Բ. ՟Ի՟Գ։)

Դիցէ առընթեր սեղանոյն։ Առիւծն կայր առընթեր մեռելոյն. (Ղեւտ. ՟Զ. 10։ ՟Գ. թե. ՟Ժ՟Գ. 25։)

Յարոյէր, որ առընթեր կայ սահմանացն մովաբու։ (Թուոց. ՟Ի՟Ա. 15։)

Երկու առիւծունք կային առընթեր ձեռացն. (՟Գ. Թագ. ՟Ժ. 19։)

Առընթեր նմա զհիւղն դնեն. (Եզնիկ.։)

Առընթեր գոլով աստուծոյ։ Առընթեր սորին վայ. (Նար. ՟Ժ. ՟Լ՟Ը։)

Յետ դնելոյ զսոսա ամենեսին առընթեր միմեանց. (Եւս. քր. ՟Ա։)

Եւ ալյքն առընթեր նմին աղօթեն։ Որոց առընթեր կացեալ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. համբ.։)

Եւ առընթեր չարչարանացն դարձեալ հրաշագործէր. (Երզն. մտթ. այսինքն մօտ յաւուրս չարչարանաց։)

Որ առընթեր գոլով գոյացուցանէ։ Վասն առընթեր կացելոցն։ Վասն առընթեր գոլոյ տօնին. (Սահմ. ՟Գ։ Լմբ. պտրգ.։) (Նանայ.։)

ԱՌԸՆԹԵՐ. մերթ՝ իբր Զոյգ ընդ նմին, եւ առ ետեղ.

Այլ ոչ առընթեր պատուիրանազանցութեանն մեռաւ. (Նանայ.։)

Վաղվաղակի առընթեր դմա հատուցանել մահու դատաստան. (Պիտ.։)

Առընթեր ոչ գոյր այլ նշանակ եւ այլն. (Լմբ. ստիպ.։)


Առինչ, առընչից

s.

cf. Առնչութիւն.

· Calfa

NBHL (6)

πρός τι. id quod ad aliquid est, relatio. Կարգեալն առ իմն, վերաբերեալն կամ վերաբերութիւն առ այլ. այն ինչ՝ որոյ իսկութիւնն է հայեցուած առ այլ. զոր օրինակ են անուանքս՝ հայր, որդի. հէր, ծառայ. եւ այլն.

Յաղագս առընչի. առինչ այսպիսիքս ասին, որ միանգամ ինքեանք որ ինչ ենն, այլոց գոլ ասին, եւ կամ որպէս զիա՛րդ եւ իցէ այլպէս առ այլ։ Դրութիւնքն առընչիցն են. է եւ ներհակութիւն յառընչոջս (յն. յառինչսն). (Արիստ. առինչ.։)

Լինիմ եւ առինչ, յորժամ իմ յաջմէ կողմանէ ոք է, կամ յահեկէ. (Փիլ. ՟ժ. բան.։)

Առինչ ասի այն, յորժամ ոք յասելն զնա եւ յանուանելն՝ հարկաւորաբար յանուան տայ իմանալ եւ այլ ինչ. (Երզն. քեր.։)

Լնուլ բառդ յառընչիցն երեւի. զի յորժամ լի ասես, թերին ցուցանի. (Տօնակ.։)

Է եւ սա յառինչւոջն, թէպէտեւ ոչ յամենայնի յառինչունիցն գոյ ներհական ... առինչիցն. եւ այլն. (Սարկ. մարդեղ.։)


Առնամոլի, լւոյ, լեաց

cf. Արուագէտ.

· Calfa

NBHL (3)

ԱՌՆԱՄՈԼԻ որ եւ ԱՐՈՒԱՄՈԼ. արուագէտ. մանկատռիփ.

Առնամոլին եւ վաւաշ. (Մագ. ՟Ա. ՟Ի՟Ը։)

Մոլի, պղծագործ, վիրագ. այս արական նշանակութիւնք են առնամոլեացն եւ աստուածամարտից. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Առնեմ, արարի

va.

to make, to do, to form, to produce, to compose, to fabric, to operate, to act, to render, to commit, to effectuate, to execute, to cause;
— յոչնչէ, to create;
— վերստին, to remake;
կին —, to marry;
ատելի —, to make odious;
բարւոք չարւոք առնէք, you do well, — ill;
բարի՝ չարիս՝ վնաս — ումեք, to do good, ill, wrong to some one;
ինչ ոչ արարի քեզ, I have done nothing to you;
զի՛նչ — իցէ զայս, what to do with that ? չգիտեմ որպէս —, I do not know how to do that;
չգիտեմ զի՛նչ —, I know not what to do;
ձայն — հաւուց, the singing of birds;
— ողջակէղ, to sacrifice, to immolate;
խնդիր, մոռացումն, յիշատակ, ծառայութիւն, զյարձակումն, դատաստան, վախճան —, to seek;
to forget;
to remember;
to serve;
to assail;
to judge;
to finish or end.

· Calfa

NBHL (49)

կր. առնիմ, արարայ - ποιέω, πράσσω, πράττω, κτίζω. ago, facio, fabrico եւ այլն. Գործել (որպէս թէ առնաբար, արիաբար). ներգործել. պատճառել զլինելն իրիք. կազմել. կերտել. շինել. կատարել գործով. ընել. էթմէք. իթմէք. էյլէմէք. իշլէմէք. եափմագ.

ποιέω, κτίζω. creo, facio. Ստեղծանել, ստեղծուլ. որպէս գոյաւորել յոչնչէ, ձեւացուցանել. ստեղծել. եարաթմագ, տիւզմէք.

Զոր առնեմն, եւ արարից։ Զոր ինչ առնելոց ես, արա՛ վաղվաղակի։ Առնել բժշկութիւնս, կամ սքանչելիս. կամ պտուղ. հունձս, կամ զհրամայեալսն, զկամս, զհաճոյս. զբարի կամ զչար։ Զի՞նչ արարի քեզ։ Արար ընդ իս, ընդ նոսա եւ այլն։

Ախորժեմ բար առնել, այլ չառնէ զբան՝ իրացն անծկութիւն. (Սեբեր. ՟Թ։)

Զայս ոչ միայն խորհեցաւ եղբարք, այլ եւ արար. (Լմբ. ատ.։)

Ի սկզբանէ արար աստուած զերկին եւ զերկիր։ Եւ արար աստուած զհաստատութիւնն։ Եւ արար աստուած զմարդն ի պատկեր իւր. եւ այլն։

Բան է կերպարան աստուծոյ, ի ձեռն որոյ ամենայն աշխարհ արարաւ. (Փիլ. քհ. ՟Ա։)

Ձեռագործն անիծեալ, ինքն՝ եւ որ արար զնա. (Իմ. ՟Ժ՟Դ. 8։)

Եւ Կացուցանել. կարգել. համարիլ.

Արարի ինձ գուսանս, կամ տակառապետս։ Արա՛ զիս իբրեւ զի ի վարձկանաց քոց։ Զի արասցեն զնա թագաւոր. եւ այլն։

Դու զո՞ (այսինքն ո՞) առնես զքեզ. եւ այլն։

Զմարդն՝ զոր ժառանգ ամենայնի կամեցաւ առնել. (Եզնիկ.։)

Փոխել. դարձուցանել զիմն յայք ինչ. յեղաշրջել.

Արար զջուրն գինի։ Արարին զվիճակն իմ ցանկալի աննապատ անկոխ. եւ այլն։

Արա՛ ինձ զամենակարծն գայթագղութիւն՝ մեծ վստահութիւն. (Նար. ՟Ձ՟Ե։)

Յի՞նչ ինչ արդեօք արար աստուած զանկերպարանն. ի լա՞ւ ինչ, թէ ի յոռի. (Եզնիկ.։)

Յանհարթ խոշորութենէն առնելով ի յարդարումն. (Պիտ.։)

Զջուրն ի գինի արարեալ։ Հերու այսմ ամի սպասէիր, այս ամ ի միւս ամ առնես. (Սեբեր. ՟Ժ։)

Ստանալ. ունել. ետինմէք.

Մո՛ւտ առ աղջիկդ իմ, զի արարից ինձ որդի ի դմանէ։ Արասցուք մեզ անուն։ Ի հօր մերոյ ընչից արար իւր զայն ամենայն փառս։ Արարին իւրեանց տունս։ Ե՞րբ արարից ես ինձ տուն. եւ այլն։

Անցս անցուցանել, կամ վարիլ ընդ ումեք. ուրիշի բան մը ընել՝ աղէկ կամ գէշ, գլխուն բան բերել.

Արասցես ընդ գայի եւ ընդ թագաւորն նորա, զոր օրինակ արարեր ընդ երիքով։ Ոչ այսպէս արար ամենայն ազգաց տէր։ Զի՞նչ ինչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա։ ընդ այգի իմ։ Զի՞նչ արարից քեզ եփրեմ։ Ժողովուրդ իմ, զի՞ արարի քեզ։ Արար ինձ (կամ ընդ իս) մեծամեծս հզօրն։ Առաքեաց զիս առնել ընդ քեզ գործ մեծ, զորմէ զարմասցի ամենայն երկիրս. եւ այլն։

Թո՛ղ մեզ զյանցանս մեր, զոր մեք ընդ քեզ արարաք։ Զոր արարեալ է ձեր ընդ նախնիսն մեր։ Զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն եւ առ մեզ կատարեա՛. (Ագաթ.։ Փարպ.։ Եղիշ. ՟Ը։)

որպէս Դնել, Տալ, եւ այլն.

Արա՛ ի ներքոյ լծոյ զտրմուղ վիզս. (Սեբեր. ՟Ժ։)

Արի՛, տեղի արա՛ սմա. (Եփր. աւետար.։)

Առնէին միմեանց ողջոյն. (Բուզ. ՟Դ. 10։)

զոյգ ընդ այլ բայից՝ տայ նոցա զզօրութիւն անցողականի. ընել տալ. էթտիրմէք.

Արա՛ այսօր մտանել (այսինքն մո՛յծ)։ Արարից՝ զի յարդարութիւնս իմ գնայցէք (այսինքն գնացուցից)։ Առնել՝ զի եւ սա մի՛ մեռցի։ Արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց. եւ այլն։

Բարի է չարչարանքն, զի զաստուած ճանաչել առնէ. (Մխ. երեմ.։)

Առնիցէ զօրանալ։ Արա՛ տէր՝ վախճան դադարման առնուլ. (Նար. ՟Լ՟Գ. ՟Ձ՟Ե։)

պէսպէս ոճով. cf. Անտես. cf. Աշխատ. cf. Իրաւ. cf. Դատ. cf. Պատասխանի. cf. Առաջի. cf. Յանդիման. cf. Բարձր. cf. Հեռի. cf. Ի բաց. cf. Յանձն. cf. Խնդիր. cf. Ձայն. cf. Չու. cf. Ճանապարհ. Օր, Աւուրս բազումս առնել. Ի մէջ. Յուշ. Համար։ Տե՛ս եւ Չլսելոց առնել. Չգիտացեալ առնել. Խաղ կամ Ծաղր կամ Այպն առնել. եւ այլն։

Ես նախ երթայց լրտեսեցից, եւ զձեզ տարեալ արարից ի վերայ, զի այսպէս դիւրաւ լիցի ի բուռնարկանել ըմբռնել։ Արար ընդ նմա զամենայն զօրս զօրութեան իւրոյ. (Բուզ. ՟Բ. 53։ ՟Զ. 1։)

որպէս հակակայ Կրելոյ, մի ի տասն ստորոգութեանց. ποιεῖν. (Արիստ. ստորոգ.։)

Ընդունելութիւնն ներկայ՝ լինի եւ ԱՌՆՕՂ, իբր Արարօղ.

Խնամատարութեամբ առնողի։ Առնողացն զայն. (Ոսկ. յհ. ՟Բ։ 59։)

Բայց զքո բանսդ ոչ գիտեմ, խա՞ղ առնողի լսեալս, թէ հաւաստիս խօսողի. (Առ որս. ՟Զ։)

Խոտորմունք խոնարհմանց կամ կազմութեան բայից.

Արասցե՛մ ըստ հրամանի քում. այսինքն արարից. (Ճ. ՟Ժ.։)

Առէակեալ բանականին այլ էարար։ Տեսակ մարդոյ կենդանւոյ էարար. այսինքն արար. (Պորփ.։)

Իշխանութիւն ո՞չ ունէր իւր առնելոցն։ Ոչ կարեն փոխարէն առնել առնելոցն. (Ոսկ. յհ. ՟Ա. 34։ Ճ. ՟Ա.) իբր առնելւոցն, այսինքն առնելեացն, եւ իբր արարելոցն, արարուածոց, գործոց։

ԱՌՆԻՄ, նի, եւ այլն. Ունի զզօրութիւն բայիցս Եղանիմ, լինիմ.

Զի՞նչ է որ արարաւն, նոյն ինքն որ առնելոց է (այսինքն առնելի, լինելոծ)։ Խոստովան առնի կամ առնիցի։ Մի՛ ի բացեայ առնիր յինէն։ Թէպէտեւ բազում որդիք լինիցին նորա, ոչ գիտէ. եւ թէ սակաւ առնիցին, ոչ ճանաչէ. եւ այլն։

Առնիս սիրելի թագաւորին։ Եթէ անզգայ նիւթոյն չառնիմք գեր ի վերոյ։ Չառնի սակաւ շահ ի լսելոյն. (Ճ. ՟Ա.։ Ոսկ. մ. ՟Ա. 9. եւ 2։)

Առաքինութիւն առաջնոցն՝ ժառանգութիւն առնի վերջնոցն. (Յճխ. ՟Ժ՟Գ։)

Եւ այլազգ եւս առնին մահք տարաժամք։ Չառնի (ասեն) արժանի յարութեան. (Եզնիկ.։)

Սա մեզ ի մահուանէ ի կեանս առնի փոխադրութեան առիթ. (Անյաղթ բարձր.։)

Զի առնի իջուցանել ինձ զծերութիւն նորա տրտմութեամբ լի ի դժոխս. (Պիտ.։)

Առնի գործակից եւ վաստակակից սերմանեաց. (Վեցօր. ՟Զ։)


Առնի

adj.

virile;
— անդամք, genitals, cf. Արութիւն, cf. Պոչ.

· Calfa

NBHL (5)

ἁνδρεῖος. virilis. Առնացի. արական. այրական. արուի.

Ոչ տղայագոյնն խափանեալ եղեւ միտք, եւ առնին ստացեալ լինի. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Ի հայրենեան ազգին, եւ յառնի զաւակին։ Առնի բանի ոչ հասեալ. (Փիլ.։)

Առնի անդամք. (Բուզ. ՟Ե. 44։ Մագ. ՟Ծ՟Ը։ Հ=Յ.։)

Մարմին մի, եւ գլուխ երկուս, կանացիս եւե առնիս։ Զարանց քաջաց զառնի կերպարանս. (Եւս. քր. ՟Ա։)


Առտնին

adv.

at home, at one's house;
domestic, belonging to the house;
familiar;
— ուսուցանել, to teach at home;
— անկարգութիւնք, family discords;
— պատերազմ, civil war;
— ճաշել, to dine at home;
— իրք, domestic affairs;
— հանդերձ, house dress;
morning-gown.

· Calfa

NBHL (4)

ԱՌՏՆԻՆ կամ ԱՌ ՏՆԻՆ. κατ’εἵκον, εἵκους. in domo, circa domum, domi. Առ տանն. ի տան. առանձինն. տանը մէջ, տունը.

Առ տնին բեկանել զհացն, կամ ուսուցանել. (ԳԾ. ՟Բ 46։ ՟Ե 42։ ՟Ի 20։)

Կցորդս ասելով ի փողոցս, եւ առտնին։ Առտնին կատարել զպաշտօն կարգեալ ժամուցն. (Փարպ.։)

Յետ զառտնին իւրեանց յարմարեալ իրս. (Խոր. ՟Ա 1։)


Ասեղն, ասղան, ղունք, ղանց

s.

needle;
ծակ ասղան, eye of a -;
մագնիսեալ —, magnetic;
անցուցանել դերձան ընդ ծակ ասղան, to thread a -.

· Calfa

NBHL (5)

ῤαφίς. acus. Գրի եւ իբր ռմկ. ԱՍԵՂ, ԱՍԵԽ. Սծածայր գործի կարելոյ զհանդերձս, որպէս եւ գործելոյ կիտուածս, եւ այլն. ասեխ.

Մինչեւ ցմիոյ նշմարելոյ ծայրի ասղան. (Մագ. ՟Կ՟Զ։)

Սակս միոյ ասղան բարկանան, եւ այլն։ Ոչ ունելառանձին եւ ո՛չ ասեղն մի։ Մինչեւ ցասեղ մի. (Վրք. հց. ՟Բ. ՟Է։)

Եթէ ոք ասղամբ սպանանէ զոք, այնպէս դատապարտեալ լինի, որպէս ոք աշտէիւ սպանանէ. (Եփր. աւետար.։)

Կիսոցն ասղունս ընդ եղնգունս վարէին յանխնայ. (Ճ. ՟Ժ.։)


Ասեմ, ասացի

va.

to say, to express, to speak, to relate, to recite, to tell, to recount, to declave, to pronounce, to utter, to dictate;
— յառաջագոյն, to foretell;
— վերստին, to repeat;
բարիս՝ չարիս — զումեքէ, to speak well, badly of a person;
ասա՜ ինձ, tell me;
պարտ է —, one must say;
որպէս ասացաք, as we have said;
համառօտ —, briefly, in one word;
չգիտեմ զի՞նչ —, I know not what to say;
զի՞նչ ասիցեն զքէն, what will they say of you ? անհիմն է զոր ասեսդ, what you say is without foundation;
չգիտէ զոր ինչ ասէ, he does not know what he says;
ցանգ զնոյն —, to repeat always the same thing;
— զկարծիս իւր զիմեքէ, to give one's opinion on some thing;
սուտ —, to tell falsehoods or lies;
— զճշմարտութիւն, to speak the truth;
այո՝ ոչ —, to say yes, no;
զի՞նչ կամիցի — այս, what does that mean ? այլ զի՞նչ ասեմս, but what do I say ? ըստ ասելոյ իւրաքանչիւր, as every one says;
— ընդ միտս, to say to one's self;
զայս իրրեւ ասաց, when he has said that, at these words;
զայս ասացեալ, that said.

· Calfa

NBHL (39)

φάσκω, φημί, ἕπω, λέγω , ῤέω, ἑρέω. dico, aio եւ այլն. (արմատն է հյ. ասք. լծ. եւ յն. ա՛սմա, երգ. ֆա՛սգօ, ասեմ). Ոգել. բարբառել. խօսել. յայտնել բանիւ զմիտս. ըսել.

ԱՍԱՑԵԱԼՔՆ, ցելոցն. τὰ λόγια. oracula, scriptura sacra. Պատգամք Ատուածոյ ասացեալք ի Սուրբ Գիրք. աստուածեղէն տառք.

իբր Անուանել. կոչել. եւ Համարիլ. ընծայել.

Թագաւոր զոմն ասեն զՅիսուս. (Գծ. ՟Ժ՟Է 7։)

Ասաց աստուած, եղիցի լոյս։ Ասէ տէր աստուած ցօձն. եւ ցկինն ասէ. եւ ցադամ ասէ։ Զոր ձեզդ ասեմ, ամենեցուն ասեմ։ Ասէին զմանէ, կամ վասն նորա. եւ այլն։

Լայնաբար վարի յամենայն գիրս՝ որպէս Նշանակել, Հաստատել, ստորասել. Հարցանել. Պատասխանել. Պատուիրել. Վարդապետել. Արտաբերել. Երգել. Խոստանալ. Պատմել, ճառել. եւ այլն։ Իսկ Մեկն. ղեւտ.

Պիտոյ է, որպէս ես ասեմ, ըստ նաւորդացն ճարտարութեան միշտ բարւոք գնալ. իմա՛, որպէս ինձ թուի։

Վասն ասելոյն մեր զնա թագաւոր յունաց. (Խոր. ՟Ա 1։)

Ոչ ասեն նահապետաց ազգին մուրացան տէր. (Խոր. ՟Բ 7։)

Նմա եւ բարի իսկ ոչ մարթի ասել. (Եղիշ. ՟Բ։)

Որում խոսրովակերտն ասեն. (Փարպ.։)

Զիա՞րդ ասացից անձին իմում մարդ. (Նար. ՟Ի՟Ա։)

Մերումս մաբմնոյ յիրաւի ասի ապականացու. (Շ. թղթ.։)

Ածութեան ասել մահ՝ ամբարշտութիւն է։ Այս կիրք ոչ հօր ասի, այլ այնմ յաւէտ ասի՝ որ մարմնացաւն. (Շ. թղթ.։ Սարգ. ՟ա. պետ. ՟Ա։)

Զնոյն ինքն զաստուած ասի բարձրացուցանել. այս ինքն համարեալ լինի. (Անյաղթ բարձր.։)

Ի ձեռն որոյ եւ զայսորիկ սկզբնատիպն ասիս ուրախացուցանել. (Խոր. առ արծր.։)

Առանց որոյ ո՛չ անուն եւ ո՛չ փառք առ սա ասասցին. (Յհ. իմ. ատ.։)

Խօսել հաւու.

Ի ժամ հաւուն ասելոյ՝ հրաման տային զպաշտօն ժամում կատարել. (Փարպ.։)

Պարտ այնպէս էր՝ ասէ, ընդ բռամբ արքայի ի սպաս զոհիցն պաշտել զայն։ Ո՛չ արժան՝ ո՛չ պատշաճ, ասէ, մերոյ չափոյ հասակի. եւ այլն։ Սոյնպէս իմա՛ եւ զայն.

Ճանճք գարշեցուցանեն զիւղ, ասէ՝ որ ասացն. (Առ որս. ՟Ժ՟Գ։) այն է բան ժողովի ի սուրբ գիրս։

Զոր ասէն, ա՛յս է։ Եւ զոր ասէն՝ այսպիսի է, կամ այսպիսի ինչ է. (Ոսկ. յհ. ՟Ա 23. 26։ եւ Սարգ. ստէպ։)

Յերկուս բաժանի իմաստասիրութիւն, ի տեսականն՝ ասեմ, եւ ի գործականն. (Սահմ. ՟Ժ՟Ե։)

Ի հակառակսն Մովսէսի, զկորխայ ասեմ եւ զաբիրոնէ։ Աղէ հայեցարո՛ւք, ո՛չ զգալի ասեմ երեսօք, այլ խոհականապէս. (Պիտ.։)

Իսկ արդ՝ ասիցես, ոստքն փշրեցան, զի ես պատուաստեցայց։ Այլ ասիցէ ոք, զիարդ յառնեն մեռեալք. եւ այլն։

ՉԱՍԵՄ, ԶԻ ՄԻ՛ ԱՍԻՑԵՄ, ԶԻ ՄԻ՛ ԱՍԱՍՑՈՒՔ, եւ այլն. իբր Կարէի ասել, բայց չասեմ. կամ մի՛ ստիպեր զիս ասել.

Եւ ոչ այնպէս մեծն մովսէս, չասեմք թէ առաւելօքն պակասագոյն. (Կորիւն.)

Եւ հատուցից, զի մի ասիցեմ քեզ, թէ եւ դու զանձն քո ինձ պարտիս։ Եւ ամաչեսցուք մեք, զի մի՛ ասացից՝ թէ դուք. եւ այլն։

ԱՍԻՑԷՐ յն. ոճով. իբր Կարէր կամ ունէր ասել.

Ո՛վ իմաստունդ ստորոգիչ, ասիցէր արդեօք բնութիւն ցքեզ. (Նիւս. բն. ՟Բ։)

ԱՍԱՑԵԱԼ, ցելոյ, ոց. իբր Բանն ասացեալ. գտանի եւ Ասիցեալ, ասիցելոց, կամ ասելոց.

Ըստ ասացելոյ իմաստնոյուրումն. (Պիտ.։)

Եւ որ զկնի բերին, կամ զհետ գան ասացեալքն. (Նար. ՟Ժ՟Ա.։ Նար. կ.։)

Ճշմարիտն գոլ ասիցեալն (եւրիպիդեայ)։ Սորա յառաջագոյն ասիցելոյ՝ եւ զայն ասելի է։ Ոչ յասիցելոցն առաւել՝ քան ի մտացն գիտացեալք։ Յումեքէ ասիցելոցն յաղթահարեալ։ Վերջանան ի հասմանէ ըմբըռնման ասիցելոցն. (Փիլ.։)

Կատարեալ զայս ամենայն գործս ըստ ասելոցս կարդաւ. (Փարպ.։)

Երկուց լուսաւոացն, զոր ասացեալքն մեծամեծ կոչեն։ Որպէս ասացեալքն ասեն։ Զոր եւ ասացելոցն բանից ճշմարտութիւն ասէ, թէ ամենայն ինչ բարի է յոյժ. (Դինոն. ստէպ։)

Ընդունելութիւնն ներկայ՝ լինի ԱՍՈՂ, ի աց. եւս եւ ԱՍԱՑՈՂ.

Բանն ի բերան ասողին։ մեկնութեանց. (Ագաթ.։ Սարգ. յկ. ՟Դ։) (Փարպ.։)

Տեսաք զասացողն, եթէ եւ այլն. (ՃՃ.։)


Ասղանի, անւոյ, անեաց

s.

needleful, thread, string;
անցուցանել զ— ընդ ծակ ասղան, to thread a needle.

· Calfa

NBHL (4)

κλῶσμα, νῆμα, ὔφασμα, σπαρτίον. filum, vitta, textura. Շաղմաթ. թել մանեալ՝ զոր ընդ ասեղն անցուցանեն ի պէտս կարելոյ կամ կիտուածոց. լար. ոստայն. նարօտ. եւ անկուած ասողանեօք. կիտուած. դերձան.

Դնիցէք ի վերայ ծոպից տանոցն ասղանի կապուտակ. (Թւոց. ՟Ժ՟Ե 38։)

Խզեաց զայն ի բազկացիւրոց իբրեւ զասղանի. (Դտ. ՟Ժ՟Զ 12։) (դրի եւ իբր ռմկ. ԱՍԽԱՆԻ։)

Խաչն անարգեալ է, եւ ասղանիքն կախարդաց պատուականք. (Ոսկ. կող. ՟Ը. յն. գրուածք.)


Ասպնջականեմ, եցի

va.

cf. Հիւրընկալեմ.

· Calfa

NBHL (1)

Թէ իցէ ոք, որ ասպնջականիցէ զնա ի ի տուն իւր. (Բրսղ. մրկ.։)


Աստղ, տեղ, եղաց, եղօք

s.

star;
asterisk;
— գիշերոյ, star of night, the moon;
— տուընջեան, star of day, the sun;
— առաւօտին, morning-star, Venus, Lucifer;
— սլացեալ, թռիչ —, shooting, flying star;
բեւեռային, հաստատուն —, polar, fixed star.

· Calfa

NBHL (12)

ἁστήρ, ἅστρον stella, astrum, sidus (լծ. ընդ լտ. ստէ՛լլա, ա՛ստռում. սի՛տուս. յն. ասդի՛ռշ ա՛սդռօն. պ. սիդարէ, սիդէր) ար. նէճմ. Լուսաւոր, կամ լուսատու մարմին երկնաւոր, մեծ կամ փոքր, անմոլար կամ մոլորակ. մանակւանդ անմոլարքն.

Արար աստուած զերկուս լուսաւորսն զմեծամեծս, եւ զաստեղս։ Ընդ լուսնով, եւ ընդ ամենայն աստեղբ։ Այլ փառք արեգական, եւ այլ փառք լուսնի, եւ այլ փառք աստեղաց, եւ աստղ քան զաստղ առաւել է փառօք.եւ այլն։

Արեգական եւ լուսնի՝ աստեղօք հանդերձ. (Ագաթ.։)

Տի՛ նա եւ այլոցն աստեղց շարունակութիւնք.

Աստեղք մոլարք։ Մոլորական աստեղք. (Յուդ. 13։ Եւս. քր. ՟Ա. եւ այլն։)

Որ գնայուն աստեղքն են, արեգակն եւ լուսին, եւ այլ եւս հինգ աստեղք. (Եզնիկ.։)

ԱՍՏՂ ԱՌԱՒՕՅԻՆ, կամ ԱՌԱՒՕՏՈՒ. կամ ԱՍՏՂ. իբր (Արուսեակ։ Յայտ. ՟Ի ՟Բ 16։ Նար. կուս.։ Սարգ. յուդ. ՟Բ։)

Ի ծագելոյ առաւօտուն մինչեւ յելանել աստեղն. (նեեմ. ՟Դ 12։)

ԱՍՏՂ ՍԼԱՑԵԱԼ. cf. ԹՌԻՉ. (ասուպ)

Զոր օրինակ ի գիշերի որք յանկարծակի յօդս փայլատակմունք լինին, զորս եւ սլացեալ աստեղս կոչեն.քանզի ասեն զհրաձեւ զայն ձգումն բոց լեալ յօդս՝ հողմով յերկնի գծեալ. (Նիւս. կուս.։)

ԱՍՏՂ. որպէս Աստղանման ժժմակ ծովու.

Իսկ որք կոչին աստղ, կարի քաջ իմաստնաբար զօրէն խահամոքի զհետ երթեալ. (Փիլ. լիւս.։)


Ապստամբեմ, եցի

vn.

to rebel, to revolt, to mutiny, to conspire;
— ի հաւատոց, to apostatize, to abjure religion.

· Calfa

NBHL (6)

որ եւ ԱՊՍՏԱՄԲԻԼ. ἁφίσταμαι, ἁποστατέω , ἁθετέω. deficio, desro, descisco, rebellis fio, praevaricor, rebello. Յետս կալ. ընդվզիլ. վտարանջել. հեստել. անսաստել. նշկահել. լծընկէց լինել. ի բաց կալ ի ծառայութենէ. յետս կալ ի հնազանդութենէ գլխոյն կամ իշխանի. գլուխ քաշել.

Յերեքտասաներորդում ամին ապստամբեցին։ Ապստամբեաց յաստուծոյ փրկչէ իւրմէ։ Թէ ապստամբիցէք այսօր ի տեառնէ։ Մի՛ լինիք ապստամբք ի տեառնէ, եւ մի՛ ի մէնջ ապստամբէք. եւ այլն։

Ապստամբեաց ի միաբանութենէ ճշմարտութեանն ... նոյնպէս եւ մնացեալքն ապստամբեցին. (Փարպ.։)

Որպէս յիմ արդարութեանցն ոչ ապստամբեցի (այսինքն ոչ ի բաց կացի). (Լմբ. սղ.։)

Որպէս Ապստամբեցուցանել.

Ապստամբել ջանաս յինէն զժողովուրդսդ. (Ճ. ՟Ա.։) այլ ըստ հին օրինակի (Ճ. ՟Բ.) գրի, ամբարտաւանեցուցանել։


Աջակողմեան

adj.

to the right, on the right side;
յ— դասու, to the right.

· Calfa

NBHL (3)

δεξιός, -ον. dexterus, -rum. Որ կայ ի կողմն աջոյ. աջ դիւնը. սազ դարաֆտաքի.

Զաջակողմեան զինուցն բուռն հարկանէր. (Լմբ. ատ.։)

Դասու աջակողմեանն (կամ աջակողմանն). (Վրք. հց. ՟Բ։)


Աջակողմն

s.

right side, right hand;
— նաւու, starboard;
յաջակողման, to the right.

· Calfa

NBHL (4)

Խոտորեսցի յաջակողմն իւր առ քաղցի։ Ննջեսցես յաջակողմն քո։ Յաջակողմն նաւին։ Զաջակողմն թեւին բեկանէր. (Ես. ՟Թ. 20։ Եզեկ. ՟Դ. 6։ Յհ. ՟Ի՟Ա. 6։ ՟Ա. Մակ. ՟Թ. 15։)

Յաջակողմանն քում դասեա՛. (Շար.։)

Դի՛ր զքեզ ի մէջ ջրոյ եւ հրոյ. եւ ա՛ռ յաջակողմանէն զջուրն. որ է գիտութիւնն եւ ողորմութիւնն աստուծոյ, եւ ա՛րկ ի վերայ հրոյդ, որ է ցանկութիւն. (Վրք. հց. ձ։)

Եւ զբիւրաւոր՝ աջակողմին, որք եւ բարեաւ կերպարանին. (Յիսուս որդի.։)


Առագաստ, ից, աց

s.

curtain, veil, net;
pretext;
nuptial couch;
gynaeceum;
bed-curtain;
pavilion, sail of a ship;
մտնկունք —ի, young persons that accompany the bridegroom, paranymphs;
— պարզել՝ վերացուցանել, to sail;
իջուցանել զ—, to strike sail.

· Calfa

NBHL (26)

ἰστίον, ἑπίσπαστρον, κάλυμμα , καταπέτασμα. velum, velamen, tegumentum, oprimentum, aulaeum. (լծ. առիգած. զգած. ագած. արմատն ամենեցուն է ագանել, զգենուլ) Կտաւ կամ պաստառ պարզեալ եւ ձգեալ որպէս վարագոյր կամ անջրպետ, ծածկոյթ, նուարտան, պատրուակ, քօղ. սրահակ. սրսկապան. վրան, եւ այլն.

παστός, νυμφών. thalamus. Ներքին սենեակ հարսին եւ փեսայի. եւ Հարսնարանն գլխովին. ... Տե՛ս (Սղ. ՟Ժ՟Ը. 5։ Յովէլ. ՟Բ. 16։ Տոբ. ՟Զ. 14. 18։ ՟Գ. Մակ. ՟Դ. 5։) Ուստի ՄԱՆԿՈՒՆՔ կամ ՈՐԴԻՔ ԱՌԱԳԱՍՏԻ, իբր Մերձաւորք փեսային, կամ հրաւիրեալքն ի հարսանիս. հարսնեւորք, այլախճիք։ (Մտթ. ՟Թ. 15։ Մրկ. ՟Բ. 19։ Ղկ. ՟Ե. 34։)

ἰστίον, ἁρτέμων. velum, artemo. Կտաւ նաւաց պարզեալ ընդդէմ հողմոյ առ յարաջ վարելոյ.

διάφραγμα (իբր միջնացանկ) intersepimentum, diaphragma, praecordia, membrum etc. Մաշկն մզնատեսակ՝ որ անջրպետէ զսիրտն եւ զթոքս ի լերդէ եւ ի փայծեղանէ. (ըստ յետնոց՝ Ստոծանի)

Առագաստ սրահի։ Բարձրութիւն առագաստիցն. (Ել. ՟Ի՟Է. ՟Լ՟Ե. ՟Լ՟Ը։ Թուոց. ՟Դ։)

Զձորձս իւրեանց առագաստ ձգէին ընդ ինքեանս եւ ընդ սեղանն. (Ամովս. ՟Բ. 8։)

Նմանութեամբ ասի.

Ղօղեալ համարէին ընդ անճաճանչ յիմարութեան առագաստաւ. (Իմ. ՟Ժ՟Է. 3։)

Զիւր իսկ զանձեռոցիկն մինչեւ ի ներքս յառագաստ սրահին զեղեալ լցեալ։ Այնուհետեւ պատառեալ առագաստ հին հարաւոյ. (Յհ. կթ.։)

Ընդարձակեցեր թշուառացելումս զառագաստն անջրպետարան ելիցն ողորմութեան. (Նար. ՟Ծ՟Բ։)

ղօղեցին ընդ կեղծաւորութեանն առագաստիւ. (Խոր. ՟Գ. 43։)

Բացցես զաչս սրտի քո, եւ զառագաստ մտածութեան. (Մագ. ՟Ե։)

Ելին հարսունք յառագաստաց, եւ փեսայք ի սենեկաց։ Սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա. (Եղիշ. ՟Է. ՟Ը։)

Թագուհեացն յա ռագաստին մարգարիտ (ճապաղել). (Խոր. ՟Բ. 47։)

Նովին նմանութեամբ ասի զարքայութենէ, զեկեղեցւոյ, եւ զսուրբ կուսէն.

Առագաստ անմահ փեսային։ Երկնային առագաստ։ Առագաստ հրափայլ ծագմամբ, եւ այլն. (Շար.։)

Առագաստ սրբութեան (եկեղեցի). (Յհ. կթ.։)

Սրբուհի պայծառ առագաստ փրկչին քրիստոսի. (Նար. կուս.։)

Եւ ոչ պարզեսցէ զառագաստն. (Ես. ՟Լ՟Գ. 23։)

Իջուցեալ զառագաստն՝ այնպէս երթային եւ գային. (Գծ. ՟Ի՟Է. 17։)

Յաջողակ է հողմն, կամիմ առագաստ վերացուցանել. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)

Առագաստին թռչարան պատառեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)

Ձգմամբ չուանացն փոփոխել զառագաստն ըստ ընթացից օդոյն։ Ի յառագաստ նաւացն պշուցեալ հային։ Յօրինեալ կազմածովք, առագաստիւք եւ այլն. (Պիտ.։)

Տեսանիցէ զմեծութիւն ծովու, հանդերձ սպիտակ առագաստիւն. (Շիր.։)

Խառնեցաւ եւ ընդ այնոցիկ, որ յաչսն առագաստքն. (Նիւս. կազմ. ՟Լ՟Բ։)

Վերագոյն կայ սիրտն քան զառագաստն, բայց որովայն ի վայր կոյս. (Նիւս. բն. ՟Ի։)


Առակ, աց

s.

proverb, adage;
figure, enigma;
parable, simile, allegory;
apologue, fable;
spectacle;
—աւ, proverbially;
առ —է, to be exposed to public laughter or contempt;
յ—ս տալ, to expose to public attention or censure;
յ—ս, — նշաւակի լինել, to be exposed to public view, to lay open to public contempt;
ըստ —ին, according to the proverb;
— արկանել, —օք խօսել, to tell a proverb, parable, fables;
to proverb;
to give an enigma or charade to guess or divine;
յ— ածել, to give an example, to quote;
յ— գալ, յ—ս լինել, to become proverbial or a proverb.

· Calfa

NBHL (20)

παραβολή, πρόβλημα. parabola, similitudo, proverbium, adagium. Առած նմանաբանական, կամ այլաբանական. բան ինչ ի մէջ առեալ ի նշանակել զայլ ինչ. խորհրդաւոր նմաութիւն. եւ Պատմութիւն, առեղծուած կամ առասպել յարմարեալ ի խրատ, կամ ի զարթուցանել զլսելիս առ ի քննել զգաղտնութիւն իրաց.

որպէս ὐπόδειγμα, τύπος. exemplum, typus, figura. Օրինակ. ձեւ. յարացոյց. եղանակ. տիպ.

Առակք սողոմոնի։ Բացից առակօք զբերան իմ։ Խօսեա՛ց առակ առ տունն իսրայէլի. արծուին մեծ եւ այլն։ Ո՞չ ապաքէն առակ է այդ՝ որ ասիդ։ Յաւուր յայնմիկ առից ի վերայ ձեր առակ։ Խօսէր ընդ նոսա բազումս առակօք, եւ ասէր. ահա ել սերմնացան։ Այլ առակ արկ առ նոսա. եւ այլն։

Քանզի ասի իսկ առակօքն, սկիզբն կէս գոլ ամենայն գրոծոյ. ինձ երեւի յոլովագոյն քան զկէսն. (Պղատ. օրին. ՟Զ։)

որպէս αἵνιγμα. aenigma, obscurus sermo. Առեղծանելիք. մթին ասացուած, որպէս հանելուկք. Տե՛ս (Թուոց. ՟Ժ՟Բ. 8։ Օր. ՟Ի՟Ը. 27։ ՟Գ. Թագ. ՟Ժ. 1։ ՟Բ. Մնաց. ՟Թ. 1։ Իմ. ՟Ը. 8։)

Առակ թուի ասացեալքս՝ բազմաց, որք իմաստասիրել ոչ կամին։ Բազմաց կարծին բանքս այս, եթէ առակաց նման են. բայց ո՛չ են այնպէս. (Ոսկ. յհ. ՟Ա. 40։ ՟Բ. 21։)

Առակ մի կամիմ ասել բանիցս ասացելոց։ Զի՞նչ այն է, որ երեւի յաշխարհի, եթէ առակ մարթ է լինել աստուածութեանն զօրութեան։ Զարմացեալ եմ ճշմարտիւ վասն ճշդութեան առակիդ. (որ եւ ստէպ ասի) Առակ օրինակի. (Կոչ. ՟Ժ՟Ա. 25։)

Այսու վարուք իմաստութեամբ առակ օրինակի լինէր տեսողացն. (Եւս. պտմ. ՟Զ. 3։)

(Շեշտ եւ բութ) ի մի տեղի եկեալ բաղկացուցանեն զպարոյկն, ըստ առակի ծայրիցն, ի սպիտակէ եւ ի սեւոյ՝ գոշն. (Մագ. քեր.։)

Հնազանդեցայք ի սրտէ, որում աւանդեցայք յառակ (այսինքն ի տիպ) վարդապետութեան. (Հռ. ՟Զ. 17. յն. յոր աւանդեցայք ի տիպ։)

Նախ ա ռակքն լինիցին, եւ ապա իբրեւ եկեսցէ ճշմարտութիւնն, եւ այլն. (Ագաթ.։)

Այսու առակաւ (այսինքն օրինակաւ)։ Ցնդեցան ջրոյն առակաւ։ Ձիթոյ առակաւ ընդ ոսկերս բաշխի. (Նար.։)

Ինչ մի առաջի եդեալ ի տեսիլ ամենեցուն, կամ առարկայ հանդիսի.

Եղեւ յառակս, թէ եւ սաւուղ ի մարգարէս. (՟Ա. Թագ. ՟Ժ. 12։)

Պատշաճեցան բանքս այս ի բանս կարգի առակաց, թէ իբրեւ զսէգն տրդատ եւ այլն. (Ագաթ.։)

որպէս Առակ նշաւակի. նշաւակ. ծանականք. դսրովանք. նախատինք. խայտառակութիւն. եւ Խայտառակ.

Առ առակէ շրջեցուցանէին։ Առակ խայտառակութեան յետնոց թողեալ. (՟Բ. Մակ. ՟Զ. 10։ ՟Գ. Մակ. ՟Բ. 3։ Տե՛ս ըստ իմիք եւ Օր. ՟Ի՟Ը. 37։ ՟Բ. Մնաց. ՟Է. 20։ Սղ. ՟Խ՟Գ. 15։)

Զի մի՛ ծանակ եւ առակ լինիցիմք։ Առակ եւ ծանակ արար. (Ոսկ. ես.։)

Յառակն ամենեքեան զարմացմամբ հային. որպէս փարաւոն առակ եղեւ ամենայն երկրի անօրէնութեամբն իւրով. (Լմբ. սղ.։)

Զկապեալսն մեղօք զմեղաւորսն ... յաշխարհատես հրապարակին ցուցանիցեն առա՛կ եւ ծանակ՝ անտանելի ամօթով. (Մանդ. ՟Ե։ (որպէս եւ թ. ա՛ռ, է ամօթ)։)


Առակօրինակի

adj.

mysterious;
— հրաման, վարդապետութիւնք հաւատոյ, eminent, sublime, mysterious dogma.

· Calfa

NBHL (2)

Յոյժ խորին եւ բարձր է առաքեալս այս, եւ բազմօք լի է առակօրինակ հրամանօք. (Ոսկ. յհ. ՟Ա. 1։)

ԱՌԱԿՕՐԻՆԱԿ ՀՐԱՄԱՆ. Իբր Խորհուրդ կամ վարդապետութիւն հաւատոյ. δόγμα. dogma.


Առանձին

adj. adv.

peculiar, singular, special;
insulated;
solitary, lonely, obscure;
specific;
— յատկութիւն, speciality;
particularly, especially, expressly;
singularly, specifically, narrowly;
apart, in reserve, secretly, aside, separately, solitarily.

· Calfa

NBHL (19)

καθ’ ἐαυτόν, -την, καθ’ ἱδίαν, καταμόνας. solus, solum, seorsum, privatim, distincte, singulatim. Զատաբար. ուրոյն. մեկուսի. միայնակ. միայն ընդ միայն. զատ, զատ զատ, մինակուկ, ինքնիրեն.

Յաւէտ աստուծոյ առանձին է այս, զհանդերձեալսն ասել։ Ոչինչ օտար, եւ ոչ առանձին իմ ինչ, այլ առ ի քէն. զի առանձինն իբր յօտարութեան դնէ զյոլովսն. (Ոսկ. ՟Բ. 32. 35։)

Որ է յատուկ եւ առանձինն նմանամասնեայց. (Սահմ. ՟Ժ՟Թ։)

Էդ՝ առանձին է արդարեւ աստուծոյ. (Առ որս. ՟Ե։)

Կանանց առանձինն է (այս ինչ)։ Իմաստասիրական կրթութիւն՝ առանձինն բանականին գոյակաց։ Մանաւանդ ինձ առանձինն. (Պիտ.։)

Դարձեալ եւ այս առանձին բառ է հեբրայեցւոց, եւ խորին. (Կիւրղ. թագ. եւ Կիւրղ. ծն. ստէպ։)

ԱՌԱՆՁԻՆ կամ ԱՌԱՆՁԻՆՆ ἵδιος. proprius, ἱδίως. proprie. Որպէս թէ Առ անձին եւեթ. ինքեան միայնոյ. Անձին իւրում սեպհական. յատուկ. իւրական. մասնաւոր.

Ոչինչ իւր առանձին ուրուք պարտ լինել, այլ հասարակաց. (Խոր. ՟Ա. 31։)

Ըստ ինքեան. ինքնին. իւրովի.

Առանձինն բնութեամբ՝ չարն չար ոչ է. (Յճխ. ՟Ե։)

Չարն յանձնիշխան կամաց մտեալ՝ կործանի իւրաքանչիւր ոք առանձին. (Աաթ։)

Ոչ է նա առանձին սուրբ յստակ լուսով, այլ ի ձեռն օդոյ. (Եղիշ. ՟Ը։)

Ինքեամբ առանձինն սկսող կատարելագունիցն եղեալ. (Պիտ.։)

Ամենայն այր առանձին գրեթէ ըստ դաւթայ զինքն զինեալ ի նահատակութիւն. (Յհ. կթ.։)

Զամենայն ընտրութիւնս նշանագրոյն, զառանձինն եւ զկրկնաւորն միանգամայն յօրինեալ. (Կորիւն.։)

Սաղմոս առանձինն է յօրհնութենէ. այսպէս եւ օրհնութիւն որոշի ի գովութենէ. (Լմբ. պտրգ.։)

Զհոտ անգամ իւրաքանչիւր ոք ի նոցանէ առանձին՝ արձակէ. (Ագաթ.։)

Զատանէ իւր հօտ առանձինն, եւ ոչ խառնէր զնոսա ի խաշինս լաբանու։ Արկին (հաց) իւրաքանչիւր առանձինն։ Կոծեսցի երկիր ըստ ազգս ազգաց առանձինն. ազգ տանն դաւթի առանձինն, եւ կանայք նոցա առանձինն։ Մեք առանձինն էաք։ Իբրեւ եղեւ առանձինն։ Խուսեաց ի տեղի անապատ առանձինն եւ այլն։ Որպէս զգինի ոք առանձինն ըմպիցէ, եւ դարձեալ զջուր առանձինն. եւ այլն։

Թացեալ (զպատառն՝) նշանակէր զգողն մատնիչ. յայս խորհուրդ ոմանք ի քրիստոնէից ոչ մկրտեն զնշխարն ի բաժակն, այլ առանձին առանձին ճաշակեն. (Երզն. մտթ.։)


Առաջապահ, աց

s.

vanguard, van;
guard;
— նաւաց, pilot, steersman.

· Calfa

NBHL (13)

Որպէս եւ Պահապան բանակի, ամրոցի, նաւու. եւ Գիշերապահ զօր. եւ Յառաջընթացն յո՛ր եւ է կարգի.

Առաջապահք երթիցուք որդւոցն իսրայէլի. յն. առաջինք. (Թուոց. ՟Լ՟Բ. 17։)

Սեպուհն մամիկոնէից առաջապահ էր այն օր. (Փարպ.։)

Կտրեալ զռազմ առաջապահիցն՝ էանց ի գլուխ բլրին. (Մամիկ.։)

Սկիւթացիս, որովք յառաջապահաց պէտս վարեցաւ. (Պտմ. աղեքս.։)

ԱՌԱՋԱՊԱՀ որ եւ ՅԱՌԱՋԱՊԱՀ. προφύλαξ, ὐπασπεστής, πρωρεύς, πρότερος. prior, excubitor. եւ այլն. Պահօղ զառաջս բանակին. յառաջամարտիկ.

Կացուցէ՛ք պահապանս, զարթուցէ՛ք զառաջապահս. (Երեմ. ՟Ծ՟Ա. 12։)

Փութասցին ի պարիսպս, եւ պատրաստեսցեն զառաջապահս իւրեանց. (Նաւում. ՟Բ. 5։)

(Ի նաւի) առաջապահք, եւ ուղղիչք. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)

Առաջապահք նաւաց յափն ծովու կացցեն. (Եզեկ. ՟Ի՟Է. 29։)

Տեսիլ ահաւոր մարդոյ առաջապահ յառաջեալ. (Ագաթ.։)

Տե՛ս, փոխանակ սպասաւորաց որպիսի՛ առաջապահք երթան. (Ոսկ. ես.։)

Առաջապահ անցանէր առաջի թագաւորին պապայ. (Բուզ. ՟Ե. 1։)


Առաջի

prep. adv. before, in presence of, in front of, opposite;
forward;
— իմ, before me, in my presence;
գնալ —, to go before, to precede;
— առնել, դնել, արկանել, to propose, to assert, to project, to offer, to represent, to produce to decree, to exhibit, cf. Յառաջարկել, cf. Յառաջադրել, cf. Առարկանել, cf. Մատուցանել;
to explain, to declare;
— կալ, to present one's self, to appear, to resist, to oppose, cf. Դիմադրել, cf. Տոկալ;
— կայ, v. imp. which is or are in front, forward, before;
որ —ս կայ խրատ, the present maxim;
կամքն — կան ինձ, I have the will before me;
ինձ չարն — կայ, the ill is near me;
զոր ասել կայ մեզ —, what we have to say;
ամենեցուն մեզ յանդիման լինել կայ —, it is necessary for us all to appear before.

· Calfa

NBHL (41)

ἑνώπιον, ἕμπροσθεν, ἕναντι, κατενώπιον coram, ante, in conspectu եւ այլն. Յանդիման աչաց. հանդէպ երեսաց. զառաջեաւ. առաջեւը, առջեւը, դիմացը.

ԱՌԱՋԻ ԿԱՅ. դիմազ. πρόκειται, παράκειται. praejacet, adjacet, adest. Կայ յանդիման. իբրու ներկայ գտանի, զի ի մօտոյ կամ մերձ լինել տեսանի. առընթեր եւ պատրաստ կայ. ի վերայ կայ. հանդերձեալ է. (Տե՛ս Հռ. Է. 18. 21։ Բ. Կոր. Ը. 12։ Եբր. ԺԲ. 1. եւ 2։ Յուդ. 7։ Իսկ Բ. Մակ. Դ. 16.)

Մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ։ Ահա երկիրս ամենայն առաջի քո է։ Տո՛ւք զինէն պատասխանի առաջի տեառն եւ առաջի օծելոյ նորա։ Առաջի ձեր դատեցայ։ Բերին առաջի նորա։ Տանել առաջի թագաւորաց։ Մատուցանել առաջի նորա. եւ այլն։

Սակաւուց առաջի։ Սրբոյդ առաջի։ Մաքուր հաւատոց ձեր առաջի. (Խոր. Գ. 65։)

իբր Յառաջոյ. յառաջ քան. առջեւէն, առաջուց.

Ես երթայց առաջի քո։ Եւ ինքն եկեսցէ առաջի նորա հոգւով եւ զօրութեամբ եղիայի։ Առաքեաց զնոսա առաջի իւր։ Առաջի իմ եղեւ։ Առաքեալ եմ առաջի նորա. եւ այլն։

Մեռան առաջի իւր, եւ ինքն զկնի. (Մխ. դտ.։)

Առաջի ամենակալին ընդվզեցաւ. (Յոբ. ԺԵ. 25։)

Մեր եւ ձեր առաջի ոչ կարեն կալ. (Մխ. դտ.։)

որպէս Յաչս. (զի եւ առաջ, առաջի՝ ծագեն ի բառէս աչք, ակն.)

Որ առաջի մարդկան բարձր է, պիղծ է առաջի աստուծոյ։ Խիստ թուեցաւ բանն առաջի աբրաամու։ Բարձրանայր փառօք գունդն իսրայէլեան առաջի թագաւորին եւ առաջի ամենայն զօրաց նորա. եւ այլն։

Նոյն ընդ վ. ըստ ամենայն առման. որպէս թէ խնդիրն ըայցէ զօրութեամբ. առջեւը, առաջը, առջեւէն, առաջ, դիմացը, դիմացէն. եւ այլն.

Երթիցո՛ւք, ես առաջի, եւ դու զկնի. (Վրք. հց. ԻԶ։)

(Ժողովուրդն՝ որ առաջին եւ զկնի երթային։ Եկեալ առաջի՝ մատուցանէին քացախ։ Բերել՝ կամ ածել՝ կամ մատուցանել կամ ընծայել առաջի. եւ այլն։)

Երթայր յիսուս առաջի քան զնոսա. (Մրկ. Ժ. 32։)

ԱՌԱՋԻ ԱՌՆԵԼ, կամ ԴՆԵԼ. Յանդիման առնել. յայտնել. մատուցանել։ (Առակ. Ա. 23։ Խոր. Ա. 8։ Պիտ. Ը։ Ագաթ.։ Կորիւն.։ Զենոբ.։)

ԱՌԱՋԻ ԱԾԵԼ. իբր Յանդիման աչաց մտաց կամ զմտաւ ածել.

Այնուհետեւ առաջի ածեալ զոչ կարող կատարել եւ կալ ընդդէմ նոցա պատերազմաւ. (Յհ. կթ.։)

ԱՌԱՋԻ ԴՆԵԼ. Ի մտի կամ յաչս դնել. ի միտս բերել. դիտել. յանձն առնուլ. եւ Բուռն հարկանել. ի գործ արկանել.

Եդին զուխտն առաջի, եւ դաշինս կռեցին. (Բ. Մակ. ԺԴ. 21։)

Դի՛ք առաջի զանուն քաջութեան. (Եղիշ. Զ։)

Զմեռանելն եդաք առաջի։ Զիւր առաջի եդեալ զխորհուրդն կատարել. (Փարպ.։)

Զսովորականն առաջի եդեալ զաղօթս եւ զտքնութիւնս. (Կորիւն.։)

Ուստի ԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ, ՅԱՌԱՋԱԴՐՈՒԹԻՒՆ։ ԱՌԱՋԻ ԱՐԿԱՆԵԼ. Բուռն հարկանել. ի գործ դնել. դիտել։ Կր. Առաջի դնիլ. իբր նպատակ առաջի կալ.

Զիւր արուեստն առաջի արկեալ խրատէր։ Վասն իրացն առաջի անկելոց. (Կորիւն.։)

Զի մի՛ խափան ինչ առաջի արկելոց իւրոց գործոցն լինիցին. (Խոր. Գ. 18։)

Ուստի ԱՌԱՋԱՐԿԵԱԼ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ։ ԱՌԱՋԻ ԿԱԼ. իբր Ընդդէմ կալ. տոկալ.

Ոչինչ բնաւ տեւեալ կալ առաջի։ Վտանգ՝ որում ոչ ոք կարէ կալ առաջի։ Ոչ եթէ գիտէաք, եթէ մեք արեաց առաջի ինչ կարեմք կալ։ Որում կարեաց եւ վտանգի ոչ մեր նախնիքն եւ ոչ առաջի չկարացաք կալ. (Փարպ.։ Անսովոր է ասել, Ոսկ. յհ. Ա. 38.)

Թուէր լսողացն՝ առաջի կալ զասացեալսն այսինքն հակառակ գլ, հակասաբար խօսել։ դիմազ.

Այլ զայս ամենայն՝ ժամանակդ, որ առաջի՛ կայ, յայտնապէս պատմեսցէ. յն. ժամանակդ հետեւորդ։

Որ առաջիս կայ խրատ։ Այլ այժմ որ առաջի կայ մեզ առաքինութիւն ձիթենւոյս. (Պիտ.։)

Թերեւս չարիք ինչ մեծամեծք առաջի մարդոյն կայցեն. (Եզնիկ.։)

Զայլ բազում գործս, զոր ատել կայ մեզ առաջի. (Խոր. Բ. 45։)

Որում ծնանել առաջի կայցէ. (Յհ. իմ. ատ.։)

Ի մերձակայն եւեթ հայել, եւ որ յետ այնորիկ. առաջի՛ կայվիհն կորստեան՝ ոչ տեսանել. (Իգն.։)

Մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջի.( Պտրգ. այսինքն ի մօտոյ հանդերձեալ է լինել։)

Կրկին ուրեմն կերակուր դնէ առաջի աստուածայինն իմաստութիւն. զմինն հաստատուն եւ յարամնայ, իսկ զմիւսն խոնաւուտ եւ առաջիհեղուկ. (Դիոն. թղթ. Թ։)

Առաջի կերակուր։ Առաջի մեղք որկորստութիւնն եղեւ. (Շ. թղթ.։)

Յառաջի պահու գիշերոյն։ Գիտէր զառաջի խոստմանն զյապաղումն. (Ճ. Ա. եւ Գ։)

Չիք ինչ հաղորդութիւն առաջի ճառին ընդ այժմուս։ (Սեբեր. Թ։)

Նուիրէին իւրեանց առաջի թագաւորին. (Բուզ. Ե. 51։)