Entries' title containing ք : 4447 results

*Քով

Etymologies (3) · Adjarian

«կողք, կուշտ» Վստկ. 119 (Սգտէ քո-վուցն ցաւուն և լերդի). Ուռհ. 292, 329 (Հարեալ նիզակովն ի վերալ քովիցն. Զ ձախոյ քովն նորա). Մխ. բժշ. 36 (Քովքն և այլ տեղեստան). «մօտը, կողքին, քովը» Վստկ. 190 (Ի կոճակին քովքն հինգ վեց ծակ այլ թող). որից քովացաււթիւն «կող-քի ցաւ» Վստկ. էջ 119։

Հիւնք. հանում է՝ քիւ բառից։ Զուր է դնել կող բառից, ինչպէս արել եմ Գւռ. բռ. 1122։

ԳՒՌ (dialectal) Պահուած է Ախց. Ակն. Ասլ. Արբ. Երղ. Եւդ. Զթ. Խր. Խրբ. Կս. Հզ. Մշ. Ննխ. Չրս. Պլ. Սչ. Տր. «մօտը, կողքին» իմաստով. բայց կայ նաև նիւթական իմաստով. ինչ-պէս քովս կցաւի Պլ. Տիգ. «կողքս ցաւում է»։


Քսանամեակ

NBHL (3)

Ուստի մինչեւ ցկոստանդիանոսի քսանմեակն լինին ամք ՟Յ։ Ի ինգետասաներորդ ամէն տիբերեայ ցքսաամեակն կոստանդիանոսի յաղթողի սեբաստեան ամք ՟Յ. (Եւս. քր. ՟Ա։)

Յաղթօղն կոստանդիանոս զքսանեմեակն ի նիկոմիդացւոց քաղաքին կատարեաց։ Ճշմարտ թուօղն ժամանակաց եւսեբի պամփիլեայ աւարտաբանէ ի քսանեմեակն ոստանդիանոսի. (Խոր. ՟Բ. 85։ Ասող. ՟Ա. 1։)

ՔՍԱՆԱՄԵԱԿ կամ ՔՍԱՆԵՄԵԱԿ. εἱκοσαετία vicennalis, tempus viginti annorum . Քսաներորդ ամ իշխանութեան կայսեր, թագաւորի եւ այլն. յորում լինէր նաւակատիք ուրախութեան, որպէս եւ ի տասներորդ եւ երեսներորդ ամի, եւ այլն.


Քրայական

NBHL (2)

Կուռք ի քրյական եւ ի փայտեղէն նիւթոց են. (Ոսկ. ես.։)

μεταλλικός . որ եւ ՔՐԷԱԿԱՆ. Քրայիւ հայելի, հրահալելի. ձուլեալ ի քրայս. ձուլածոյ. կռածոյ.


Definitions containing the research ք : 10000 results

Անանցական, ի, աց

cf. Անանց.

· Calfa

NBHL (2)

Բաժանեցին զիս մեղք իմ յանանցական աշխարհէդ. (Վրք. հց. ձ։)

Զգենուն հողացեալքն զանանցական մարմինն։ Յանանցական յաւիտենին։ Անձկացեալ կենաց անանցականաց. (Ոսկ.։)


Անանցանելի, լւոյ

cf. Անանց.

· Calfa

NBHL (2)

Հրեղէն են գետքն, անանցանելի են վտակքն. (Նար. ՟Ը։)

Փառք, կամ գիտութիւն. կամ պատուհաս անանցանելի. (Յճխ. ՟Ժ։ Լմբ. տնտես.։ Ոսկ. յհ.։)


Անաշխատ

adj. adv.

unfatigued, fresh;
easy, not difficult;
easily, without fatigue or trouble.

· Calfa

NBHL (8)

ἁκάματος, indefessus, infatigabilis. Անխոնջ. անվաստակ. չիյսգնօզ, եօրուլմազ, զահմէթ չէքմեզ.

Նոքա անաշխատ, եւ մեք միշտ վաստակեալ։ Ի վաստակս առաքինութեան անաշխատ լինել. (Լմբ. սղ.։)

Պատմեսցուք անաշխատ լեզուաւ, եւ անհանգիստ բարբառով. (Ագաթ.։)

Աշխատութիւն անաշխատ ունի, որ եւ զարտասուս հոգեւորս ստացեալ ունի. (Կլիմաք.։)

Բեռն իմ անաշխատ է։ Անաշխատ կայր ի խորհրդոյն. (Վրք. հց.։)

Անաշխատ եւ երագ շինեալ։ Հարկքն անաշխատ առ քեզ ոչ եկեսցեն. (Խոր.։)

Անաշխատ ընկալաք զպատկերին արժանաւորութիւն. (Լծ. կոչ.։)

Ոչ անաշխատ փրկեցաք. (Տօնակ.։)


Անաշխարհիկ

adj.

banished or driven from his country;
captive, enslaved;
strange, foreign.

· Calfa

NBHL (6)

Հանեալն ի քաղաքակցութենէ. գերի վարեալ յօտար աշխարհ. վտարանդի, ստրուկ. ἁνδράποδον, mancipium.

Անաշխարհիկ գոլով՝ կարգեցաւ ի դասս զինուորաց. (Վրք. ոսկ.։)

Անաշխարհիկս կոչեաց զնոսա՝ ասելով, դուք չէք յաշխարհէ աստի ըստ իս. (Ոսկիփոր.։)

Զորս եւ կապեալս եւս ածին բազում լլկութեամբ եւ չարչարանօք իբրեւ զանաշխարհիկս. (՟Գ. Մակ. ՟Է. 3։)

Կին եւ որդիք այնպիսւոյն անաշխարհիկք եղեալ՝ յարքունիս երթիցեն։ Ուստերք եւ դստերք իւրեանց յանաշխարհիկս գրեցան. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Մի՛ ապականեսցեն զնոյն խորհուրդք չարք՝ առնելով աշխարհականս զանաշխարհիկսն. (Կլիմաք.։)


Անաչառ

adj. adv.

impartial, showing no respect of persons, upright, disinterested, just, fair, righteous, exact;
strict, austere, severe, rigid, rigorous;
cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (5)

Անաչառ բեմ, բան, միտք. (Պիտ.։ Ոսկ.։ Լմբ.։)

Անաչառք եւ ինձ կաճառք երջանկացն. (Նար. ՀԱ։)

Անաչառ վարդապետութիւն, քննութիւն. (Լմբ.։)

Այսու բանիւք առանց կարծեաց արար զանձն իւր, եւ զվկայութիւնն՝ անաչառ. (Ոսկ. յհ.։)

Անաչառ խայտառականօք վերապատմեցից. (Նար. ԼԹ։)


Անաչառաբար

adv.

impartially, without respect of persons, justly;
rigorously, strictly, austerely.

· Calfa

NBHL (1)

Իրաւունք Արարչին անաչառ վարելով առ ամենեսեան. (Յհ. կթ.։)


Անաչառապէս

adv.

cf. Անաչառաբար.

· Calfa

NBHL (1)

Անձրեւես երկաքանչիւրոցն անաչառապէս։ Մի՛ անաչառապէս (վարեսցիս) առ ստեղծուածս. (Նար. ՀԴ. ԺԵ։)


Անաչառութիւն, ութեան

s.

impartiality, disinterestedness, uprightness, justness, sincerity;
strictness, rigour, austerity, severity.

· Calfa

NBHL (5)

Արդարադատ եւ անաչառու։ Հրամայեմք անաչառու լսել. (Մագ. ԺԴ. ԾԹ։)

Անաչառութեամբ սիրել զմեծամեծս եւ զփոքունս. (Եղիշ. ՟Ը։)

Տաս ամենեցուն առատապէս անաչառութեամբ։ Հաւասարապէս անաչառութեամբ ընկալցին ի քէն մասն երանութեան. (Նար. ԾԷ. ՟Զ։)

Կամ խստութիւն ի դատելն. չխնայելն. սէրթլիք, քէսքինլիք, իւնֆ.

Կամեցաւ զմեծատունսն երկեցուցանել՝ մի՛ անաչառութեամբ իբրու զտկարս վարկանել զաղքատսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)


Անաչեայ

adj.

blind;
without eyes;
blinded.

· Calfa

NBHL (2)

ἁνόμματος, exoculats, oculis captus. Ոյր չիք աչք մարմնեղէն. որ ոչն տեսանէ մարմնոյ աչօք.

Անաչեայ մաքրութիւն մտաց։ Գերալիր արարեալ զանաչեայսն իմացութիւնս. (Մաքս. ի Դիոն.։)


Անապական, ի, աց

adj.

incorruptible;
pure, chaste, inviolate.

· Calfa

NBHL (12)

ἅφθαρτος, ἁδιάφθαρτος, incorruptibilis, incorruptus, integer, inviolatus. Որ ոչն ապականի. անեղծ. անվթար. անարատ. անմահ. անփուտ. մաքուր. անվնաս. պօզուլմազ. եօրսելենմէմիշ. խալիս. սազ, լա՛ եէզալ.

Անեղն եւ անապականն եւ մշտնջենաւորն Աստուած։ Անապականն յանապական տան միշտ կայ մնայ։ Կենագործեալք անապականիդ։ Անապականք, եւ ոչ մահկանացուք։ Գրաւական կենդանութեանս անապական է. (Նար.։)

Յանապականէն ծնանիմք անապական. (Խոսր.։)

Ոչ ոք տանջեալ՝ անապական. հակառակք ուրեմն ոչ են անապականք։ Էութիւն՝ որ ոչ տանջի, անապական է բնութեամբ ... Անապական բարին՝ ոչ ինքն ապականէ զոք, եւ ոչ ցանկայ ընդ ապականութեան ուրուք. (Անյաղթ եւ Շ. յամենայն չար.։)

Անապական կոյս, որովայն, տաճար, հարսանիք, առագաստ. (Շար. եւ այլն։)

Անապական պարգեւք, գեղ կերպարանաց, պսակ, մեծութիւն, օդք, անձրեւ, լոյս. (Ագաթ.։ Պիտ.։ Եղիշ.։ Նար.։ Շար.։)

Որ զսիրելիս քո զերիս մանկունսն անապականս պահեցեր ի հրոյն. (Շար.։)

Հաւատք անապական, կամ անապական բան ճշմարտութեան։ Ներգործութեամբ անապականաւ. (Նար.։)

Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս. (Պտրգ.։)

Մեռեալն եկն արտաքս անապական. (Շար.։)

Զմարմինս զայս անապական զգենուն, եւ անապական կենցաղավարին յաւիտեանս. (Վրք. հց. ԺԴ։)

Մինչեւ ցայժմ անապական նորայն պատմին մարգարէութիւնք. (Պիտ.։)


Անապականութիւն, ութեան

s.

incorruption;
purity, chastity.

· Calfa

NBHL (1)

Անապականութեան աղբիւր, եւ ի մահու կեանք. (Շար.։)


Անապաշաւ

adj. adv. impenitent, hardened, obdurated.

· Calfa

NBHL (4)

Անապաշաւս թշնամութեամբ։ Անապաշաւ կամօք. (Լմբ. ատ. եւ Լմբ. սղ.։)

Ըստ խստութեան քում անապաշաւ բարուց սրտի. (Լծ. կոչ.։)

Դողումն մահու է յանապաշաւ յանցանաց եկեալ. (Կլիմաք.։)

Անապաշաւ եւ գորովագոյն խանդաղատանօք ի տածելն պատրաստականք. (Պիտ.։)


Անապաշխար, ի, ից

adj. adv. cf. Անապաշաւ.

· Calfa

NBHL (9)

Չապաշխարօղ. անզեղջ. անապաշաւ. անդարձ. ծրդեալ մեղօք. թէօպէսիզ.

Բարկութիւնն եկեալ ի վերայ անապաշխարիցն։ Անապաշխար՝ մեղօք լինին. (Շ. մտթ. եւ Յիսուս որդի.։)

Նոքա յաղթականք իցեն իբր ապաշխարեալն քան զանապաշխարն. (Նար. ՟Զ։)

Զի մի՛ կորիցուք անապաշխար զյաւիտենական կորուստն. (Ժմ.։)

Որք չար խորհրդով յղացան անապաշխար. (Ճ. ՟Թ.։)

Այն ինչ՝ ընդ որ ոք չապաշխարէ. անթողլի. աններելի.

Այն իսկ է անապաշխար մեղքն, որ ոչ գայ ի խոստովանութիւն. (Եփր. քրզ.։)

Կամ ուր չիք տեղի ապաշխարութեան.

Տանջանքն անվախճան, եւ ժամանակն անապաշխար. (Վրք. հց. ԻԶ։)


Անապաշխարութիւն, ութեան

s.

impenitence, obduracy.

· Calfa

NBHL (1)

Ոչ կամի Աստուած զոք յանապաշխարութիւն. (Մանդ. ԺԵ։)


Անապատական, ի, աց

adj. s. solitary, eremitical;
hermit, anchorite.

· Calfa

NBHL (4)

Են՝ որ լեռնասէրք՝ անապատական բարոյս. (Վեցօր. ՟Ը։)

Զանապատական առաքինեաց զվարս տպաւորեալ. (Փարպ.։)

Անապատականաց առաջնորդ. (Վրք. հց. ՟Ի՟Զ. եւ այլն։)

Անապատական կրօնք, վարք, լռութիւն. (Փարպ.։ Վրք. հց.։ եւ Լմբ.։ Ոսկ. լուս.։)


Անապատային

cf. Անապատական.

· Calfa

NBHL (1)

Յովհաննու անապատայնոյն. (Ածաբ. պասեք.։)


Անապատանամ, ացայ

vn.

to become a desert, to be deserted;
to fall, to decay.

· Calfa

NBHL (7)

Զրկիլ. որբանալ. հեռի գտանիլ. ամայանալ. օտարանալ. ազատանալ. մահրում գալմագ, թէրք օլունմագ, խալի գալմագ. ἑρημόομαι, deseror, orbor.

Անապատանալ քաղաքացն Իսրայէլի. (Նար. ԾԲ։)

Որք անապատացեալ են ի ծնողաց։ Անապատացեալ ի գործոց բարեաց. (Բրս. հց. եւ Բրս. կրօն.։)

Անապատանայ յօգնութենէն։ Անապատացաք յամենայնէ. (Ոսկ. յհ.։)

Անապատանայ հոգին. (Վրք. հց.։)

Հանցեն զիս ի լեառն սուրբ եւ ի յարկս քո զանապատացեալս ի գերակայ բնութենէն ի ստորին նուաստութիւնս. (Յհ. իմ. եկեղ.։)

Անապատացեալք յախտից. (Փիլ. այլաբ.։)


Անապատասէր

adj.

loving solitude, or retired situations, retired, solitary.

· Calfa

NBHL (1)

Անապատասէր, որ յախտից եւ ի չարութեանց ի բաց խուսէ, (ա՛յլ ձ. անապատ ասէ)։ Զտատրակն, քանզի անապատասէր է կենդանիդ. (Փիլ. լին.։)


Անապատացուցանեմ, ուցի

va.

to cause to be deserted, to lay waste, to unpeople.

· Calfa

NBHL (1)

ἑξερημόω, desertum facio. Առնել անապատ կամ յանապատ. աւերակ եւ ամայի կացուցանել. խարապ էթմէք.


Անապաւէն

adj.

without refuge, destitute, unprotected.

· Calfa

NBHL (1)

Ոյր կամ ուր չիք ապաւէն. անօգնական եւ անապաստան.


Անառակ, աց

adj.

dissolute, debauched, libertine, licentious, wanton, lewd;
prodigal, profuse.

· Calfa

NBHL (8)

Անառակ է (այս ինքն պատճառ անառակութեան) գինի. (Առակ. Ի. 1։)

Անառակ կեանք կոչեցան, այս ինքն ոչ ողջախոհ. (Սահմ. ՟Ը։)

Անառակ է, պոռնիկ է, այլ քրիստոնեայ է. (Խոր. ՟Գ. 63։)

Անառակ մոլորութեամբ զգածեալք. (՟Բ. Պետ. ՟Գ. 17։)

Անառակ խօսք, երեւմունք. (Խոսր.։)

Անառակ ընթացք. (Նար.։)

Անառակ եւ անկարգ գնացիւք. (Շ. ընդհ.։)

Ոմանք շամբուշք եւ փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտ.։ Իսկ յասել անդ.)


Անառակաբար

adv.

dissolutely, lewdly, wantonly;
prodigally, lavishly.

· Calfa

NBHL (2)

Զանառ քաղաքն անի. (Ուռհ.։)

Կեալ, կամ հայիլ անառակաբար. (ՃՃ.։ Վրք. հց.։)


Անառակիմ, եցայ

vn.

to be dissolute, to be debauched, to be a libertine;
to be prodigal or lavish.

· Calfa

NBHL (2)

Իբրեւ զմանուկ ոք վերացուցեալ ի համբոյր, եւ յանառակելն՝ զարկուցանէ զգետնի. (Վրդն. սղ.։)

Ոչ անառակիլ ի կերակուրս եւ յըմպելիս. (Եփր. քրզ.։)


Անառակութիւն, ութեան

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

· Calfa

NBHL (4)

ἁσωτία, luxuria, κῶμος, comessatio Անառակ ընթացք. անկարգութիւն. եւ զեղխութիւն. շուայտութիւն. կերուխում, մսխողութիւն. նէֆսանիլիք, շէհվէթ.

Կեայր անառակութեամբ։ Եւ ոչ յամբաստանութիւն անառակութեան։ Մի՛ անառակութեամբք, արբեցութեամբք։ Արբեցութիւնք, անառակութիւնք։ Գինեհարութեամբք, անառակութեամբ։ Զմոլեգին յայլոց կրօնից անառակութիւնս բերեալ։ Ամուսնութեանց անառակութիւն (յն. անկարգութիւն). (Ղկ.։ Տիտ.։ Հռ.։ Գաղ.։ ՟Ա. Պետ.։ Իմ. ԺԴ. 23. 26։)

Նոցին նմանեալք՝ զնոյն անառակութիւնս անխտիր գործեսցեն. (Եզնիկ.։)

Զերեւելիս կարծէաք Արարիչ, եւ գործէաք զամենայն անառակութիւնս. (Եղիշ. ՟Ը։)


Անառաջնորդ

adj.

without a guide or chief, indirected.

· Calfa

NBHL (4)

Յետ մահուն Յուսկայ անառաջնորդ լինէր երկիրս Հայոց։ Անառաջնորդք եղեալ՝ իբրեւ զկոյրս մոլորեցան. (Բուզ. ՟Գ. 3։)

Հի՞մ լքեր զիս իբրեւ անառաջնորդ. (Ճ. ՟Գ.։)

Սողոսկեալք ի չարն՝ մնացին անառաջնորդք. (Լմբ. առակ.։)

Առաքէ յաշխարհս Հայոց՝ իբր անառաջնորդ զսա վարկուցեալ։ Դժուարին վարկուցեալ զանառաջնորդն լիներ. (Խոր. ՟Գ. 10. 48։)


Անառիկ

adj.

impregnable, inexpugnable

· Calfa

NBHL (4)

Ամրական անառիկ միտք. (Ոսկ. ես.։)

Որովք եւ տապանակին անառիկ լինել ասէ. Արշ.։ Անառիկ ամրութեամբ, կամ զգուշութեան։ Ի մէջ անառիկ ամրացեալ խաղաղութեան. (Պիտ.։)

Որոյ քաղաք իւր հոյակապ այսքան, եւ անառիկ բազմաց. (Համամ առակ.։)

ԱՆԱՌԻԿ որ եւ ԱՆԱՌ. ἁκαταγώνιστος, inexpugnabilis. Զոր չէ մարթ առնուլ պատերազմաւ. անմարտնչելի. անվանելի. ամենայնիւ ամրացեալ. ալընմազ, թեսխիրի միւմքին օլմայան.


Անասելի, լւոյ, լեաց

adj.

unspeakable, ineffable.

· Calfa

NBHL (3)

Անասելի բարիք. (Արիստակ.։)

Ընկալան անասելի սիրով։ Զանճառ եւ զանասելի շնորհս Մարիամու։ Անասելի է սիրոյն հանգամանք. (Տօնական.։)

Բորբոքեցան ցանկութեամբ իւրեանց յանասելի աղտեղութիւնս. (Յճխ. ՟Ը։)


Անասնաբար

adv.

brutally, coarsely.

· Calfa

NBHL (3)

Յորժամ ուտէ, մեղմութեամբ (կերիցէ,) եւ մի՛ անասնաբար. (Վրք. հց. ՟Բ.)

Անասնաբար սահեցմամբ ընդ երկիր մածաք. (Նար. ՁԶ։)

Մի՛ յառօրեայս անասնաբար՝ դնէք ըզյոյս իբր անհանճար. (Շ. եդես.։)


Անասնաբարոյ, ից

adj.

brutal, rude, ill-mannered.

· Calfa

NBHL (4)

Առաւել անասնաբարոյք են քան զգազանս չարս. (Ոսկ. յհ.։)

Անասնաբարոյ աշխարհաբնակքն. (Ագաթ.։)

Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն. (Պիտ.։)

Անասնաբարոյ մտօք։ Յանասնաբարոյ ընթացիցն. (Լմբ. սղ. եւ Լմբ. առակ.։)


Անասնաբոյծ

adj.

that rears, breeds animals or cattle.

· Calfa

NBHL (1)

Պաճարատեսք եւ անասնաբոյծք են քան զայլս. (Փիլ. քհ.։)


Անասնագոյն

adj.

more brutal or coarse.

· Calfa

NBHL (5)

Քան զգազանսն անասնագոյն ... Ե՛ւս անասնագոյնք քան զանասունս եղեն ... Զիա՞րդ ոչ իցէ անասնագոյն քան զամենայն անասուն։ Գոյ միւս եւս պատճառք անասնագոյն եւ անմտագոյն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.։)

Անասնագոյն էր քան զամենայն անասունս. (յն. լոկ, անասուն էր). (Կոչ. ՟Բ. 13։)

Զմարդ՝ որ անասնագոյն հանդիպի քան զէշն. (Խոսր.։)

Դուք անասնագոյն եւս էք. (Վրք. հց. Ի։)

ἁλογώτερος, irrationabilior. Անբանագոյն քան զանասուն, կամ վատթարագոյն.


Անասնախառն

adj.

of or belonging to the brute creation, animal;
brutal, brutish.

· Calfa

NBHL (1)

Որք զանասնախառն բանսն ի բերան ունիցին, եւ շրթամբք իւրեանց պղծին. (Կանոն.։)


Անասնական, ի, աց

cf. Անասնախառն.

· Calfa

NBHL (6)

Բանական, ե՛ւ անասնական։ Անասնական զգայութիւնք. (Փիլ.։)

Անասնական անարգելութիւն, կամ խառնակութիւն, յարձակումն, ախտք. (Պիտ.։)

Անասնական մասունք. (Եղիշ. դտ.։)

Կիրք անասնականք. (Շ. հրեշտ.։)

Վաճառէին զանասնական մեծութիւնն (այս ինքն զանասունս). (Արշ.։)

Ես եղէ պատարագ վասն քո, եւ ազատեցի զքեզ յանասնական պատարագէն՝ որ ոչ ունէր զփրկութիւն. (Եփր. քրզ.։)


Անասնամոլ

cf. Անասնագէտ.

· Calfa

NBHL (1)

Վասն անասնամոլաց։ Անասնամոլացն պղծութիւնք։ Զայնպիսի մոլեգնութիւնսն՝ զոր (այս ինքն որով) անասնամոլքն պղծին. (Մանդ. ԺԹ։)


Անասնամոլութիւն, ութեան

s.

cf. Անասնագիտութիւն.

· Calfa

NBHL (2)

Գտակք են անասնամոլութեան եւ այլոց չարեաց. (Վրդն. սղ.։)

Արտաքոյ բնութեան է անասնամոլութիւնն. (Կիր. ՟ը. խհ.։)


Անասնանամ, ացայ

vn.

to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.

· Calfa

NBHL (2)

ἁποκτήνομαι, obbrutesco. Նմանել կամ հաւասարիլ անասնոց անբանից. հայվանա պէնզէմեք.

Մի՛ անասնանալ ախտիւք։ Ծովահեղձ արար զանասնացեալ եւ զգազանացեալ ազգս մարդական։ Խաչիւ եւ եկեղեցեաւ փրկեաց զանասնացեալ եւ զգազանամիտ ազգս մարդկան. (Տօնական.։)


Անասնասնոյց

adj.

cf. Անասնաբոյծ.

· Calfa

NBHL (1)

κτηνότροφος. Որ ինչ քաջ սնուցանէ զանասունս. խոտաւէտ եւ պարարտ (վայր). անասնաբոյծ, խաշնադարման.


Անասնիկ

s.

a small beast;
animalcule;
a lean beast.

· Calfa

NBHL (1)

Անասուն փոքրիկ կամ տառապեալ՝ ստացուած աղքատի ուրուք. հայվանճըգ.


Անասնութիւն, ութեան

s.

nature of the brute creation;
brutality, bestiality.

· Calfa

NBHL (2)

ἁλογία. rationis privatio, brutalitas. Անասնային բնութիւն կամ բարք. անբանութիւն. գազանութիւն. հայվանլըգ.

Դու քաջ ի բաց քան զնոցա անասնութիւնսն գնաց գնացս. (Ոսկ. մ. ՟Ա. 4։)


Անասուն, սնոյ, սնոց

adj. s.

irrational;
animal, brute.

· Calfa

NBHL (8)

κτῆνος, ζῶον, jumentum, armentum, animal. Կենդանի չորքոտանի՝ ընտանի եւ վայրի. արջառ, ոչխար. գրաստ. դուար. էրէ. անբան կենդանի. հայվան, հայվանաթ, պէհիմէ, ճանվէր, ճանավար.

Բեռնակիր անասնովք. (Պիտ.։)

Իբրեւ զանբան անասունս ի գերութիւն վարէին։ Իբրեւ անբան անասուն՝ ժանեօք մանրեալ ուտէին. (Յհ. կթ.։)

ԱՆԱՍՈՒՆ. Անբան. որ չէ ասուն. ոյր չիք բան, այս ինքն բանականութիւն, ասք եւ խօսք. ἅλογος, irrationalis, brutus, զայրի նադըգ.

Ամենայն եղեալք խօսնոց եւ անասնոց. (Փարպ.։)

Ի տեսիլ նմանութեան անասուն խոտակեր կենդանեաց։ Իշխան անասուն կենդանեաց։ Անասուն կենդանիքն. (Ագաթ.։ Սահմ.։ Պիտ. եւ այլն։)

Ի բանաւորականէն եւ յանասուն մասնէն ի մի գոյացեալք։ Որպէս խոտդ անասնոյ կերակուր է, այսպէս զգալին՝ անասուն մասին հոգւոյն վիճակ հասեալ է։ Կին՝ զոր ոչ յաղագս անասուն ցանկութեան ածես, այլ զօրէն բնութեան լնլով հարկաւոր. (Փիլ.։)

Անասուն մատամբք ձեռաց ի ձեռն հնչման գործւոյն՝ բանին կցորդեսցէ յԱստուած օրհնութիւնսն. (Վրդն. սղ.։)


Անաստուած, ից

adj.

atheistic, atheist;
ungodly, irreligious.

· Calfa

NBHL (8)

ἅθεος, atheus. Որ չընդունի Աստուած զոք. եւ ուրացօղ ճշմարտին Աստուծոյ. պաշտօնեայ սուտ աստուածոց եւ աղանդոց. անպարիշտ. նախիւտա, տինսիզ, միւհլիտ, մէզհեպսիզ, փութփերեսթ.

Անաստուածք էիք յաշխարհի. (Եփես. ՟Բ. 12։)

Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)

Որ անաստուած հերեսիովտացն իշխանք են. (Կոչ. ԺԵ։)

Մի՛ երկիցուք յանաստուած ազգէն հեթանոսաց. (Եղիշ. ՟Է։)

Անաստուած մտածմունք։ Մոլեգնութիւն անաստուած. (Նար.։)

Անաստուած ցաւք (մոլորութեան). (Վրք. հց.։)

Անաստուած զոհք, կամ գիր. (ՃՃ.։)


Անաստուածութիւն, ութեան

s.

atheism;
ungodliness, irreligion.

· Calfa

NBHL (2)

ἁθεότης, ἁθεία, atheismus, impietas in deum. Ուրանալն զԱստուած՝ գոնէ գործովք հեթանոսութեան. օտարութիւն յԱստուծոյ. ամպարշտութիւն. տինսիզլիք, իլհատ, քեաֆիրլիք.

Ընդէ՞ր սիրէք զանօրէնութիւն եւ զանաստուածութիւն. (Խոր. ՟Բ. 89։)


Անաստուածպաշտութիւն, ութեան

s.

idolatry.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ անաստուածութիւն՝ լայնաբար առեալ. կռապաշտութիւն. ամպարշտութիւն. փութփերէսթլիք, տինսիզլիք, քեաֆիրլիք.


Անատակ

adj.

impotent, imbecile, feeble.

· Calfa

NBHL (1)

Մինչեւ համարել զինքն անզօր եւ անատակ առ ի պահել զսրբութիւնն. (Վրք. հց. ՟Բ։)


Անարատ, ից

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

· Calfa

NBHL (15)

Կամ մաքուր. անշաղախ. անապական. ἁμίαντος, impollutus, փաք, փաքտամէն, դահիր իւսիյապ, պէքր.

ἅμωρος, imaculatus, sine labe. շէքեսիզ, զերէսիզ. Ազատ յարատոյ ըստ մարմնոյ.

Որոջ անարատ։ Գառինս անարատս։ Ոչխար կամ խոյ անարատ։ Արու կամ էգ անարատ։ Ընտրել ի մէջ անարատին եւ արատաւորին։ Մանկունս անարատս գեղեցիկս երեսօք. եւ այլն։

Յանարատէ սրբուհւոյ. (Նար. առաք. (որ հայի եւ ի յաջորդ նշ։))

Կամ ազատ ի մեղաց. անբիծ հոգւով, եւ ըստ Աստուծոյ քաղաքավարութեամբ. անախտ. անմեղ. արդար. անպարտ. անստգիւտ. ἅμεμπτος, ἁθῷος, inculpatus, irreprehensibilis, innocens, insons, կիւնահսըզ, պիկիւնահ, մասում.

Հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լե՛ր անարատ առաջի Տեառն։ Ո՞ ոք իցէ մարդ՝ որ եղեւ անարատ։ Այր անարատ։ Կեանք անարատ։ Գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։ Ըստ արդարութեան օրինացն լեալ անարատ։ Հաստատել զսիրտս ձեր անարատս ի սրբութիւն։ Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդն տեղի ոչ խնդրէր։ Գիտեմ, զի անարատ զիս ոչ թողուցուս։ Յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։ Անարա՛տ արա զիս ի հալածչաց իմոց. եւ այլն։

Անարատ կրօնիւք։ Անարատ վարուք. (Պիտ.։ Շար.։ Ժմ. եւ այլն։)

Անարատ զբնաւ անբիծն նշանակէ։ Անբիծ եւ անարատ այն է, որ եւ ոչ միոյ ուրուք ի կարեացն ծառայանայ. (Սարգ. յկ. ՟Ե։ եւ Սարգ. ՟բ. պետ. ՟Զ։)

Անարատ ասելովն, յարատոյ՝ որ ըստ հոգւոյ եւ մարմնոյ իցեն, մաքուր լինել հրամայէ. (Շ. ընդհ.։)

Ի մաքրոց եւ անարատոց ... Անարատովք. (Փիլ.։)

Կամ սուրբ. աստուածային. միւպարէք.

Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել։ Զայս պատուիրեա՛, զի անարատք իցեն։ Պահել քեզ զպատուիրանն անբիծ անարատ. եւ այլն։ cf. ՈՂՋ ԱՆԱՐԱՏ։

Անարա՛տ կալ զմիտս քո, զի մարդասէր է Աստուած. (Կոչ. ՟Բ։)

Հաւատա՛, զի ի կապադովկացւոցն ոչ ոք թագաւորեաց. անարա՛տ կալ զմտածութիւն քո. (Վրք. հց. ԺԹ։)

Է բնութիւն մարմնոյ՝ զոր կոչեն անարատ. որ ի բոց անկեալ կալով կայծանալ թուի. արտաքս առեալ ի հրոյն՝ որպէս ջրով փայլեալ՝ մաքրագոյն լինի. (Բրս. պհ. ՟Ա։)


Անարատաբար

adv.

holily, inviolably.

· Calfa

NBHL (5)

ԱՆԱՐԱՏԱԲԱՐ ԱՆԱՐԱՏԱՊԷՍ ἁμωμήτως, ἁχράντως, ἁμέμπτως, immaculate, impollute, inculpate. Անարատութեամբ. մաքրապէս. սրբաբար. անստգիւտ. լէքէսիզ, թէմիզ փաք.

Սնուցին անարատաբար. (Վրք. հց.։)

Զինքն ուղղակի վարէ, այս ինքն անարատաբար կեայ. (Պրպմ. ԼԲ։)

Մատուցաւ անարատապէս կամաց բարձրելոյն։ Անարատապէս առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)

Անարատապէս քաղաքավարիլ ի մարմնի. (Արիստակ.։)


Անարատութիւն, ութեան

s.

purity, uprightness, integrity, entire state.

· Calfa

NBHL (2)

Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.

Զամենայն մասունս առաքինութեանցն անարատութեամբ ի կատարումն հասուցանիցէ. (Սարգ. յկ. ՟Բ։)


Անարար, աց

adj.

increate.

· Calfa

NBHL (7)

ἅκτιστος. increatus. Ոչ արարեալ. անստեղծ. անեղ. ինքնագոյ. չստեղծուած, չեղած. եարատըլմամըշ, օլմամըշ, զայրի մախլուգ.

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ Ուստի լեալ իսկ երեւի (այս ինքն տեսանի) հիւղն, եւ ոչ անարար. (Եզնիկ.։)

Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Անարարն գոյանայ (այս ինքն անեղն եղանի). (Զքր. Ծն.։)

Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)

Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)

Որպէս ἁποίητος, non factus arte, անկազմ. անկերպարան. անպատրաստ, անշուք. չի շտկած. աղեկ մը չի ձեւացած. թեքմիլ օլմամըշ, նա թեմամ.


Անարբ

adj.

sober, abstemious.

· Calfa

NBHL (1)

Սերմանեն ի նա խորհուրդս անկերս եւ անարբս եւ անքունս. (Վրք. հց. ՟Բ։)


Անարգ, աց

adj.

worthless, contemptible, vile, abject, despicable, ignoble.

· Calfa

NBHL (8)

ἅτιμος, inhonoratus. Ոչ արգոյ. ո՛չ յարգի. անպատիւ. անշուք. նուաստ. արհամարհ. անաւագ. տրուպ. ստորին. ցած, վարի. րազպէթսիզ. գըյմէթսիզ. ի թիպարսըզ. պայաղը, ալչագ, էթնա.

Ընդհարցի մանուկն ընդ ծերոյն, եւ անարգն ընդ պատուականին։ Տեսիլ նորա անարգ՝ նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան։ Աստուածս համարեալ զորս եւ յանասունս թշնամեացն (կամ թշնամանացն) անարգք էին։ Չիք մարգարէ անարգ, եթէ ոչ յիւրում գաւառի եւ յիւրում տան։ Դուք փառաւորեալք, եւ մեք անարգք. եւ այլն։

Հուսկ յետոյ քան զամենեսին իբրեւ անարգի միոջ (յն. վիժածի) երեւեցաւ եւ ինձ. (՟Ա. Կոր. ՟Ժ՟Ե. 8։)

Անարգ եղիցին նոքա որպէս ջուր զի հեղու (յն. անարգեսցին, կամ յոչինչ գրեսցին). (Սղ. ԾԷ. 8։)

Դիւրին է Աստուծոյ՝ անարգօք զմեծամեծ իրս կատարել. (Եղիշ.։)

Եթէ կարի յանարգաց ոք իցէ, եւ կամ ի պատուականաց. (Ագաթ.։)

Ի փոքուէ տարրէ անարգէ։ Անարգ ձայն, կամ մոխիր։ Քարինս անարգս։ Յանդամոցս անարգացս. (Նար.։)

Ի գեղս անարգս ծնեալ եւ սնեալ. (Վրք. հց. ՟Ը։)