Definitions containing the research ալի : 3180 results

Պեղագոս, ի, աց

s.

pelagus, the ocean, the sea, the mighty deep, the depths of the sea, the world of waters.

· Calfa

NBHL (1)

Իտալիա սահմանի՝ ըստ հարաւոյ տիւռենական պեղագոսիւն։ Ելլադա է առ երի կալով մակեդոնիայ ի մէջ պեղագոսացն. (Խոր. աշխարհ.)


Պերճաբան, ից

adj.

eloquent.

· Calfa

NBHL (1)

Ճոխաբան. պանծալի ի բանս.


Սարաս, ի

s.

form, fashion, manner, resemblance;
custom, habit, usage;
յայնմ —ի, in that state;
ըստ —ի, so as, as;
այսպիսի —իւ, so, in such a manner.

· Calfa

NBHL (2)

Անիմանալի սարասիցն տիպք. (Արծր. ՟Ա. 3։)

Այլ սարս է գրոց զմինչդ դնել յանյայտական ժամանակի։ Մինչն սարաս է աստուածային գրոց՝ եդեալ սահման անհասկանալի. (Վրդն. ծն. եւ Վրդն. սղ.։)


Սարաւոյթ

s.

edifice built on high, terrace.

· Calfa

NBHL (1)

Ի գիւղաքաղաքէ դառնայ, ուր զարմանալի սարաւոյթն է տրդատայ. (Կիր. պտմ.։)


Սարդ, ից

s. zool. bot.

spider;
երդաբնակ, նըստուկ, ուղղընթաց, շեղընթաց, թելհան, սփռող, թափառուկ, մոլար, ոստին, ջրային —ք, house spider, sedentary, retrigrade, laterigrade, spinner, snaring, vagrant, erratic, land spider, waterspiders;
արագ or ժիր, նուրբ, կայտառ, խիզախ or արի, ճարտար or ճարպիկ, հնարագէտ, հանճարեղ, գիտուն, վաստակաւոր, արթուն —, agile, cunning, quick, prompt, skilful, industrious, ingenious, knowing, laborious, vigilant spider;
կախուկ, վերնակառ or վերամբարձ, մանողակ, փորեղ or տղընդեր, տգեղ or մախիզ, անհեդեդ, սոսկալի, թունաւոր —ք, hanging, suspended, spinning, big-bellied, ugly, deformed, frightful, venomous spiders;
starling. laurel, baytree.

· Calfa


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

· Calfa


Սարսափելի, լւոյ, լեաց

adj.

frightful, dreadful, tremendous, appalling, horrible, terrible;
enormous, stupendous, wonderful.

· Calfa

NBHL (1)

φρικτός, φοβερός tremendus, horrendus, horribilis. Արժանի սարսափելոյ. ահարկու. ահագին. սոսկալի. քստմնելի. սահմակելու.


Սարսռագին

cf. Սարսռալից.

· Calfa


Սարսռելի

cf. Սարսափելի.

· Calfa

NBHL (1)

Զարմանալիք են նշանք, եւ սարսռելիք. (Ոսկ. գծ.։)


Սափրիչ, չի, չաց

s.

barber, hair-dresser.

· Calfa

NBHL (1)

Էր ընդ զգալւոյ սափրչին եւ իմանալի վարսաւիրայն սատանայ. (Փիլ. սամփս.։)


Սաքրեմ, եցի

vn.

cf. Սաքրիմ.

· Calfa

NBHL (1)

Սարսեալ սաքրեն խաւարային իշխանութիւնք։ Կաճառք հրեզինացն երկեղալի դողմամբ ի քնէ սարսեալ սաքին. (Բենիկ.։)


Սգապատ

adj.

covered with black or mourning.

· Calfa

NBHL (1)

Ամենայն ծնունդք ադամայ արտասուալից եւ սգապատ (կամ սգապարտ) գոն. (Կանոն.։)


Սգատեսակ

cf. Սգալի.

· Calfa


Սգատեսիկ

cf. Սգալի.

· Calfa


Սգաւորութիւն, ութեան

s.

cf. Սուգ.

· Calfa

NBHL (1)

Ձմերային սգաւորութիւնն ի գարնանային բարեխառնութիւն օդոց յեղանակէր զփոփոխումն։ Քաղցր եւ հեշտալի գարուն ի ձմերային սգաւորութիւնս յեղանակեցաւ. (Յհ. կթ.։)


Սեբաստէ

cf. Սեւաստէ.

· Calfa

NBHL (1)

ՍԵԲԱՍՏԷ, կամ ՍԵՒԱՍՏԷ. իգ. ՍԵԲԱՍՏՈՍ. ար. Բառ յն. սէվասդօ՛ս, սէվասդի՛ . σεβαστός, σεβαστή augustus, augusta. որ եւ ԱՒԳՈՍՏՈՍ, ՕԳՈՍՏՈՍ. -տա. Պաշտելի. պատկառելի. նազելի. արդոյ. մակդիր սեպհականեալ ինքնակալի, եւ ինքնակալուհւոյ.


Սեբաստոս

cf. Սեւաստոս.

· Calfa

NBHL (1)

ՍԵԲԱՍՏԷ, կամ ՍԵՒԱՍՏԷ. իգ. ՍԵԲԱՍՏՈՍ. ար. Բառ յն. սէվասդօ՛ս, սէվասդի՛ . σεβαστός, σεβαστή augustus, augusta. որ եւ ԱՒԳՈՍՏՈՍ, ՕԳՈՍՏՈՍ. -տա. Պաշտելի. պատկառելի. նազելի. արդոյ. մակդիր սեպհականեալ ինքնակալի, եւ ինքնակալուհւոյ.


Սեղանաւորեմ, եցի

va. fig.

to wait at table, to spread the table, to serve up;
to give to eat;
to make known the word of God, to feed with the bread of life.

· Calfa

NBHL (1)

Որ եւ զիմանալին սեղանաւորաց հաց գիտութեան եւ գինի իմատութեան. (Գր. հր.։)


Սեռական, ի, աց

adj. gr.

generic;
general, universal;
genitive.

· Calfa

NBHL (1)

Մասնաւոր իմանալիք, սեռական իմանալին. մասնաւոր զգալիք, սեռական զգալին։ Սեռականն՝ ամենայն, իբրու զի կատարեալ է։ Մեծ գետն՝ որոյ չորք վտակք եղեն, սեռական առաքինութիւն. իսկ տեսականքն չորքն ի սեռականէն. (Փիլ. այլաբ.։)


Սեռեմ

va.

harden.

· Calfa

NBHL (1)

Դանիէլի կուսութեամբ սեռեալ մարմին՝ անմերձենալի մնաց ի գազանացն ժանեաց. (Դամասկ.։)


Սերմնակերութիւն, ութեան

s.

eating pulse;
loss of sons.

· Calfa

NBHL (1)

Զոյգ կայենի եղբայրասպանի ի ձեռն պղծալից սերմակերութեանն. (Շ. յուդ. ՟Ժ՟Բ։)


Պերճաբանեմ, եցի

vn. va. to speak or treat eloquently.

· Calfa

NBHL (1)

ներգործական բայ չէզոքական բայ Ճոխագոյն եւ պանծալիս բարբառել.


Պերճապաճոյճ

adj.

richly ornamented, gorgeous, sumptuous, rich.

· Calfa

NBHL (1)

Պերճ եւ պաճոյճ. պանծալի. շքեղ.


Պերճապայծառ

adj.

egregious, illustrious;
most serene.

· Calfa

NBHL (1)

Պերճ եւ պայծառ. պանծալի.


Պերճացուցանեմ, ուցի

va.

to render illustrious, to exalt, to raise, to glorify.

· Calfa

NBHL (1)

Պերճալի եւ պանծալի կացուցանել. շքեղազարդալ. ճոխացուցանել փառօք.


Պինդ, պնդոյ, պնդոց

adj. adv.

firm, steady;
hard, solid, strong, fast, compact, close, stiff;
constant, immovable, steadfast, firm, infrangible, unshaken;
— պնդով, strongly, steadily;
— կալ, to hold fast, to preserve, to persist;
— ունել, to hold firmly to, to retain.

· Calfa

NBHL (1)

Լի քարշէ պինդ զլայնալիճն. (Խոր. ՟Ա. 10։)


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

NBHL (1)

Զբուն աստուածն թողին, եւ ի պիակսն զառածան։ Մի համարեսցիս՝ թէ նա լոյս իմանալի եւ բուն է, եւ սա լոյս ինչ երեւելի եւ պիտակ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Է։)


Պիտանանամ, ացայ

vn.

cf. Պիտանամ ;
to use, to employ, to make use of.

· Calfa

NBHL (1)

Զգալի սրտի՝ լուսոյ ազդումն ոչ պիտանանայ. (Պիտառ.։)


Պիտանացու, աց

adj.

necessary, useful, advantageous;
—ք, necessaries, the needful;
ոչ ումեք է —, it is useful to no one;
ոչ եւս իմիք է —, it is no longer good for anything.

· Calfa

NBHL (1)

Ոչ վայելէ աստուածոյ (բարկութիւն), այլ ի սպառնալիս պիտանացու էր. (Կիւրղ. թագ.։)


Պիտիմ

v. imp. one must, it is necessary;
սակաւիկ ինչ պիտեցաւ, it was within a hair's breadth of.

· Calfa

NBHL (1)

Անմարմինք էին եւ իմանալիք, ոչինչ պիտեցեալք զգալի լուսոյ. (Փիլ. ել. ՟Բ. 106։)


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

· Calfa

NBHL (1)

Զպիւռամիդն ի սկալինեացն եռանկիւնեացն հաստատիլ. (Նիւս. բն. Ե։)


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

· Calfa

NBHL (1)

χαλκός aes. իտ. rame եւ ottone եւ bronzo (որ է լծ. ընդ հյ. եւ թ). Հրաշալի շառագոյն, որ դեղին կամ ոսկեգոյն լինի՝ յորժամ բաղադրեսցի ընդ զինկ անուանեալ կիսամետաղին, եւ յայնժամ Արոյր եւս կոչի առ մեզ. եւ մթնագոյն է չեւ բոլորովին զտեալն.


Պղծագործ, աց

adj.

doing shameful or filthy things, immodest, impure, dirty, obscene, lascivious.

· Calfa

NBHL (1)

αἱσχροποιός turpia perpretrans, foedae actionis author, immundus. Գործող պղծութիւն կամ զամօթալիս. զաարագործ. պիղծ եւ անսուրբ.


Պղծախառն

cf. Պիղծ.

· Calfa

NBHL (2)

Պղծութեամբ խառնեալ. պղծալից. պիղծ. պղծեալ.

Չբերել ընդ մեզ չթիւնաւոր, զմոխրալից, զպղծախառն ցանկութիւնն. (Եպիփ. բարոյ.։)


Պղնձակերտ, ից

adj.

made of copper.

· Calfa

NBHL (1)

Կատարէ զհրաշալին ամրագունիւք պարսպօք՝ հանդերձ դրամբք պղնձակերտիւք. (Խոր. ՟Ա. 15։)


Պնդակազմ

adj.

strong, robust;
brave, daring, gallant, courageous, manful;
hard, firm, solid, steady.

· Calfa

NBHL (1)

Միշտ պնդակազմ եղիցուք ընդդէմ իմանալի նենգութեանցն. (Իսիւք.։)


Պնդեմ, եցի

va.

to affirm, to fortify, to consolidate, to confirm, to strengthen;
to tighten, to strain, to restrain, to draw closer, to bind faster, to tie tight;
to constrain, to enforce, to press;
to invigorate, to corroborate, to encourage, to inspirit, to remove one's fear;
to persist, to insist, to urge, to be bent upon, to pretend, to maintain;
— զմէջ or գօտի ընդ մէջ, to gird up one's loins;
to arm or prepare oneself;
— զանձն, to refrain oneself, to keep with in bounds, cf. Ժուժկալեմ;
— զանձն ընդդէմ, to provide against;
— զհաւատս, to confirm the faith.

· Calfa

NBHL (1)

Զօրէն ջրոյ՝ որ ոչ խողովակաւ պնդիցի, այլ ընդ դաշտ ինչ ծաւալիցի. (Առ որս. ՟Գ։)


Պսակ, աց

s.

crown, diadem;
crown, prize, premium, reward;
circle, coping, top, crowning, brim, frame, edge, cornice, parapet, battlement;
coronation, achievement, accomplishment;
nuptials, espousals, marriage, nuptial blessing;
— դպրաց, tonsure, shaven crown;
— ծաղկեայ, wreath, garland, chaplet;
— ի փշոյ, crown of thorns;
սրբոց, halo, gory, nimbus;
— կուսին, chaplet, beads, string of beads;
— արեգական, halo around the sun;
— տարւոյ, the course of the year;
— պարծանաց, փառաց, crown of honour, of glory;
հիւսել —, to weave a garland or chaplet;
— դնել ումեք, to marry.

· Calfa

NBHL (1)

Մինն ի նոցանէ փութացաւ վրիպեաց ի սուրբ պսակէն։ Մի զրկեսցին ի ցանկալի պսակացն. (Եղիշ. ՟Է. եւ ՟Ը։)


Պտղաբոյծ

cf. Պտղալի.

· Calfa


Պտղակորոյս

adj.

fruitless, unfruitful, sterile, barren.

· Calfa

NBHL (1)

Զվայրենի պտղակորոյս ձիթենիքս՝ պտղալից արար իւրով պատուաստելովն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Պտղաճոխ

cf. Պտղալի.

· Calfa


Պտղաւէտեմ, եցի

va.

to render fruitful, to fecundate, to fertilize.

· Calfa

NBHL (1)

Ամենալից բուրաստանն, որ զդիտացեալս ի պտղոյ կենաց ծառոյն պտղաւետեալ իմաստնացոյց. (Պրոկղ. յոսկ.։)


Պտղաւոր

cf. Պտղալից.

· Calfa


Պտղեղ

cf. Պտղալի.

· Calfa


Պտուտեմ, եցի

va.

cf. Պտուտիմ.

· Calfa

NBHL (1)

Առժամայն ի պտուտելն սպիտակափառ երեւակայեալ (ալիք ծովու)՝ ի քթթելն ական ոչ ժամանէ. (Մագ. խ.։)


Պրակ, աց

s.

wood, thicket, grove, bush;
work, writing;
chapter, paragraph or article;
— թղթոյ, ream of paper;
— կտաւոց, չուխայից, entire piece of linen or woollen cloth, bale, pack;
—ք ուսման, lesson;
acts;
—ք առաքելոց, the Acts of the Apostles.

· Calfa

NBHL (1)

(գրի առ յետինս եւ Պուրակ. լծ. պ. պէրք, որ է տերեւ, սաղարթ). Տերեւալից ծառք խիտ առ խիտ բուսեալք. անտառացեալ վայր. մացառք. մայրիք.


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

· Calfa

NBHL (2)

Երկիր տղմային բուսուցանէ պէսպէս եղեգունս եւ պրտուս անշահս այրելիս հրոյ. սոյնպէս եւ որովայն անժուժկալի բղխէ զյոլովութիւնն ախտից. (Եփր. պհ.։)

Հրամայեաց դատաւորն պրտուս թանալի ի ձէթ. եւ վառեցին հրով, եւ պրտու այրեցաւ, եւ մատունք սրբոցն ոչ այրեցան. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Ա.։)


Ջահ, ից

adj. ast.

light, torch, flambeau, link;
candelabra, chandelier;
facula, bright spot on the sun.

· Calfa

NBHL (1)

Ջահ վառեալ սուրբ սերովբէն՝ կայր ի սպասու հրալից վիմին (գերեզմանի փրկչին). (Շ. տաղ.։)


Ջահաւորեմ, եցի

va.

to illuminate, to enlighten, to render luminous.

· Calfa

NBHL (1)

Անմուտ արեգակնն ջահաւորեաց զընդհանուր տիեզերս։ Երկին ի վերուստ ջահաւորէ լուսով զգալիս զայս աշխարհ. (Խոր. առ արծր. եւ Խոր. վրդվռ.։)


Ջահընկալ, աց

adj. s.

flambeau carrying;
acolyte.

· Calfa

NBHL (1)

Չորրորդ կարգ ակօլիտին, այսինքն ջահընկալին։ աղաչեսցուք վասն ջահընկալաց, եւ յաղագս երդմնեցուցչաց. (Մաշտ. կիլիկ.։)