Your research : 22 Results for ական

Entries' title containing ական : 2176 Results

Definitions containing the research ական : 3035 Results

Ներ, ի, ոյ

s. prep.

sister-in-law;
—ք, period or cycle of six hundred years, or months;
in, into;
within;
ի — անձինդ, in thyself;
— արհեստին, skilled in art.

• = Բնիկ հայ բառ՝ որ կցւում է հնխ. lé́nətēr ձևին. սրա ժառանգներն են սանս. yátar-յն. հոմեր. ἔνάτηρ, յգ. ἔνατερες, չափի հա-մար գրուածεἰνατέρες, փոքր ասիական ἔνατρι, փռիւգ. (հյց.) ιανατερά, լտ. janitrīcēs, հսլ. ǰetry, սերբ. jètrva, հլեհ. jatry. ռուս ятровъ, ուկր. jatrivka, բուլգար. etúrva. յիթ. jénte, inte, gentē, ženté լեթթ. jentere, étere, ētala «եղբօր կին» (Walde 373, Ber-neker 456, Trautmann 107. Boisaca 250 Frnout-Meillet 447, Pokorny 1, 207)։ Այս բոլորից հետևցնում են հնխ. iénəter. հայե-ոէնը հանւում է *ené́teri-ձևից, որ տալիս է *ինե՛յեր>*նե՛յեր>*նեյր>նէր, որ և հայե-իէնի հնագոյն ձևն է, յետոյ վերածուած ներ (ր-ի մօտ դնելով սովորական ե ձայնաւորը և ո՛չ է)։

• -Յն. νηοος նոյն նշ. (Sophocles 782). Յոյն բառը ծագում է սումեր. nēru «600 տարւայ շրջան» բառից, որ թերևս փոխառեալ է բաբելականից (Bertin, Lang. of the cuneiform inscr. էջ 7)։-Հիւբշ. 368։

• ՆՀԲ «բառ քաղդէական»։ Brockelm Ուս. փոխ. բառից 112 յն. νεῖρος։


Ներբող, ից

s.

eulogy, praise, encomium, panegyric.

• Հներից Պիտ. մեկնում է. «ներբողեան է բան արտադրական եղելոյ բարեաց. և ասացեալ է այսպէս՝ յաղագս հնոցն ի գեղս գովութիւնս առնելոյ. գեղս կոչէին զնրբափողոցս»։ Այս մեկնութիւնը ակ-նարկում է յն. ἔγ-ϰώμιον «ներբող» բա-ռը, որ կազմուած է ἐν «ներ» մասնիկով ϰῶμος «տօն, փողոցներում երգելով հան-դէս» բառից. իսկϰωμη «գիւղ, արուար-ձան»։ Այս մեկնութեան համաձայն ՆՀԲ հայ բառը դնում է «ներփողական կամ նրբափողեան, ևս և նրբափողոցեան». Անհաւանական չէ դնել ներ-փոռոր. ռ րովհետև յունաբան հայերէնի մէջ ուրիշ անգամներ էլ ենք գտնում հայերէն թըր-թըռուն և թաւ բաղաձայնների փոխանա-կութեան օրինակներ. ինչպէս՝ ընդ>ենթ,


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

• ԳՒՌ.-Ջղ. ներկ, Ախց. Շմ. նէրկ, Սլմ. ներկ, Ալշ. Մշ. ներգ, Երև. Սեբ. նէրգ, Գոր. Ղրբ. նըէրկ, նըրկ, Ագլ. Մկ. նիրկ, Սվեդ. նիրգ.-բայական ձևով՝ Կր. Մրղ. նէրկէլ, Տփ. նէ՛րկիլ, Խրբ. Տիգ. նէրգիլ, Ագլ. նm՛ր-կիլ, Զթ. նիյգիլ, նիրգիլ։ Նոր բառեր են ներ-կուկ, ներկուն։


Նզով, ից

s.

anathema, excommunication, malediction, curse;
imprecation, execration;
լինել ի —ս, to become anathema, to be a subject of execration;
առնել զոք ի —ս, տալ զոք ի —ս, to subject a person to execration;
ընդ —իւք կապիլ or անկանիլ, to be excommunicated or execrated;
—ս արձակել, —ս ի վերայ կարդալ, to anathematize, to curse;
—ս ի հետ արկանել or զկնի արձակել, to load with cursing, to curse, to execrate, to imprecate;
to excommunicate.

• Müller SWAW 42. 253 և սրանից 1 lusti, Zendsp. 127 զնդ. zbā, nizbayemi ձևերի տակ։ Հիւբշ. KZ 23, 24 յիշում է սանս. hu, զնդ. zu, հսլ. zova «գոչել»։ Lag. Arm. Stud. § 1616 մերժում է այս բոլորը՝ ձևի և նշանակութեան տարբե-րութեան պատճառով։ Տէրվ. Նախալ. 8։ ռանս. hu, զնդ. zu, հսլ. zvat,, հյ. գո-վել, գգուել, զզուել ձևերի հետ։ Հիւնք. անզովոզ բառից։ Osthoff BВ 24, 179 և Meillet MSL, 11, 395 ձևակերպում են վերի ձևով։ Meillet (անձնական) գրում է թէ Հիւբշ. Arm. Gram. բառս չյիշելը պատահական մոռացման արդիւնք է։ Ըստ Osthoff բառս բնիկ հայ է՝ ո ձայ-նի պատճառաւ, բայց ճիշտ այս ո-ի պատճառաւ է, որ բառս փոխառեալ է, ինչպէս ցոյց տուինք վերը։


Նժար, ից

s.

balance-scale.

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նժդեհ

cf. Պանդուխտ.

• = Պհլ. *niždeh «պանդուխտ, տարաշխար-հիկ» բառից, որի հին ձևերը պիտի լինէին հպրս. *niždahyu-, զնդ. niždan'hu-, կազ-մուած niz «արտ-, դուրս» նախդիրով՝ dahyu-, dan'hu-, deh «գաւառ, երկիր, դեհ։ բառից։ Այս բառերը աւանդուած չեն իրան-եան գրականութեան մէջ, բայց կան ուրիշ մասնիկներով՝ զնդ. uz-dahyu-«տարագիր». antarə-dahyu-, ādahyu-«իր երկրում ապ-րող», սոգդ. *ntyw (=*an. dahyu-) «առ-սորական», իբր հյ. ան-դեհ։ Հյ. նժդեն իր ե ձայնաւորով մատնանշում է պարթևական բարբառային մի ձև, որ այլուստ ծանօթ չէ մեզ։-Հիւբշ. 203։


Նիազ

adj.

poor, necessitous, indigent;
մեզ ոչինչ — էր ի ձէնջ, we had no need of you.

• «նուազ, կարօտ, պակաս» Եզն Խոր. գ. 42. Լմբ. որից նիազութիւն Եւագր. Նխ. գծ. աննիազ Բ. մկ. ժդ. 35. Գ. մկ. բ. 5. աննիազական Կորիւն. Ագաթ. նիազեցուցա-նել «մարմինը պասով տկարացնել»։

• = Պհլ. [other alphabet] ︎ niyaz «պէտք, կարիք», պազենդ. nyāz «կարօտութիւն, պէտք», nyā-zidan «ցանկալ, տենչալ», պրս. [arabic word] niyāz «կարօտութիւն, պիտոյք, աղերս, աղաչանք», [arabic word] niyāzidan «կարօտիլ և հայցել ըզ-պէտս», [arabic word] niyāzī «նիազ, կարօտեալ»։ Հմմտ. նաև (ապ-բացասականով) ապե-նիազ։ Պհլ. niyāz «պակասութիւն» բառն էլ Nyberg, Hilfsbuch 2, 163 դնում է իբր զնո. ni-az «սեղմել, ճխտել». կազմուած ni մաս նիկով azah-«նեղութիւն, անձկութիւն» ար-մատից։-Հիւբշ. 105։


Նիգ, նգաց

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

• Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։

• ԳՒՌ.-Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նիզակ, աց

s.

lance, spear;
pelta, clypheus;
հարուած —ի, spear or lance-thrust;
ի տէգ —ի վառեալ, armed with a lance, pikeman;
անտառախիտ —ք, a forest of spears;
սատակել —աւ գերանդւոյ, to slay with scythes.

• = Պհլ. ❇ nēzak, մանիք. պհլ. [hebrew word] nīzag (Salemann, Man. Stua ЗаН A 1oo։ «աշտեայ» բառից. հմմտ. պազ. nēža «կարճ տէգ, սուին», պրս. օ [arabic word] nēza «տէգ, սուին», [arabic word] nēzak «կարճ աշտէ՝ զոր կրեն ի ձև ռըս», nēza-var «սունաւոր», զնդ. naēza «ծայր, մանաւանդ ասեղի» (Bartholomae, Altir. Wört. 1037)։ Իրանեանից են փոխառ-եալ նաև բելուճ. nēza «նիզակ», ասոր. [syriac word] nīzkā «աշտեայ, նիզակ», արաբ. [arabic word] naizak «կարճ տէգ», արևել. թրք. [arabic word] naiza «սուին»։ Պհլ. nezak ձևը Մարքվարթ REA 8 (1928), 213 մեկնում է իբր<*naižak nay «եղէգ» բառի նուազականն է. այսպէսով նիզակ նշանա-կում է բուն «եղէգնիկ». հմմտ. նետ, որ բուն նշանակում է «եղէգ»։ -Հիւբշ. 204։


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

• Պատահական նմանութիւն ունի հին-դուստ. nind «քուն», որ գալիս է սանս-nidrā «քուն» բառից (արմատը drā' ni մասնիկով)։ Klaproth, Asia pol. 348 ռիբեթ. niig, 104 բենգալ. niin և սանս-niszdana։ Հիւնք. զննել բառից։ Patru-bany SA 1, 210 հնխ. *ni-nidh-lo ձևից. հմմտ. սանս. nidrā «քուն», ni-nidrā-su «քուն, քնկոտ», ni-dha-na «վերջ. մահ»։

• ԳՒՌ.-Գոր. Ղրբ. նէնջ, Երև. Մշ. նունջ. բայական ձևով՝ Երև. ննջէլ, Գոր. Ղրբ. ննջիլ, Զթ. Տփ. ննջիլ, Դվ. ննջէլ, լնջէլ, Խն. Մշ. ննջալ, Շմ. մնջիլ, Եւդ. լնջիլ «քնել, ննջել»։ Նոր բառեր են հաւնունջ Խն. Մշ., ննջուկ Խն, «թեթև քուն», կրկնութեամբ քուն-նունջ Երև. Ղզ., քննջել Բբ.։


Նիշ

s. geom.

sign, mark;
spot, speckle;
point;
այս —, այն —, such a one, such;
so and so;
յայս — աւուր, in such a day;
բանից նիշ, cf. Նշանաբան.

• «կէտ, հետք, նշան» Եփր. ծն. Խոր. Յճխ. «նշաւակ» Մագ. գամագտ. (տե՛ս ՀԱ 1911, 665). որից այս նիշ «այս ինչ, այս ինչ տեսակ» Եզն. 46. նշել «նշան դնել» Գնձ. նշաւորել Արծր. վարժնականիշ Բուզ. դ. 2. բոցանիշ Շար. խաչանիշ Յհ. իմ. եկեղ. Մաշտ. կայծանիշ Մագ.։

• = Պհլ. *niš բառից, որ թէև աւանդւած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց նրա գո-յութիւնն են ապացուցանում՝ հայերէնից ջոկ՝ իրանեանից փոխառեալ ասոր. [syriac word] nišā «նշան, դրօշ, նշանակութիւն, պատահումն, նպատակ, օրինակ, նիւթ» և քրդ.❇ [arabic word] niši «նշան, ցուցմունք»։ Սրանց հետ հմմտ. նաև նշան, նշանակ։-Ոմանք ասոր. [syriac word] nisa, [arabic word] nisā «նշան» բառը կցելով եբր. [arabic word] nēs «նշան, իբր նշան տնկուած ձող», արամ. nissā, nesā «նշան, հրաշք» բառերին, հա-մարում են բնիկ սեմական, փոխառեալ ա-սուր. nišu «կանգնեցնել, բարձրացնել (ձեռք. աչք՝ յաղօթս, յերկինս)» ձևից (տե՛ս Gese-nius17, 507, Delitzsch, Assyr. Hndwb. 485)։ Այս պարագային հայը փոխառեալ կլինի ա-սորականից։-Հիւբշ. 204, 312։


Նսիհ

cf. Նսեհ.

• «բախտ բանալը, հմայութիւն», այս իմաստը յայտնի կերպով երևում է Ոսկ. ա. տիմ. էջ 28 դրուած հոմանիշների շարքից, «Զճակատագիրն՝ զոր ասեն և զխտիրս և զհմայս, զկիւսս և զնսիհս»։ Նոյն բառը նոեճ ձևով մէկ անգամ էլ ունի Պիտ. «Ահա զմե-ծագոյն խոհականութեան բերեն իմն լին-քեանս նսեհ», սրանից է կազմուած գեղեց-կանսիհ, որ նոյնպէս մէկ անգամ գործա-ծում է Պիտ. «Որ այսքանում գեղեցկանսիհ և վայելուչ կարգի զհակառակն փութացաւ հասուցանել խախտումն»։ Հին բռ. մեկնում է նսիհ «բախտնբարի», Բառ. երեմ. էջ 241 նսիր։ «բախտ բարի կամ շնորհ». նոր գրա-կանումն էլ ընդունուած է նսեհ «բախտ». որից աննսեհ «անբախտ»։


Նիս

cf. Նսեհ.

• «օդի շնչելը,, փչիւն, քամի». անստուռ բառ. մէկ անգամ ունի Մագ. լ. «Ստորիջեալ ընդ լուսանցսն մանրամաղ փոշետեսաևու-թիւն վսամական սթափառումն ի նսէ օդոյն զմիմեամբք հոլովեալ». ուր բացառական ի նսէ կարող է ենթադրել ուղ. *նիս կամ *նուս։


Նիսան

s.

the first month of the Hebrews, Nisan (March).

• «եբրայական առաջին ամիսը՝ որ սկսում է գարնանային հասարակածից» ՍԳր. Կոչ. 280. Փիլ. ել. ա. 1. Բրս. մրկ. Լծ. պրպմ. 611, որ և նիսեան «մարտ» Մագ. թղ. 135։

• = Եբր. [hebrew word] nisān բառի յունարէն νօճ (Sophocles 784) տառադարձութեան միջո-ցով։ Եբրայական բառն էլ փոխառեալ է բա-բել. nisannu ամսանունից, որ է ասուր. [other alphabet] [arabic word] ni-sa-an-nu, գաղա-փարագրով գրուած ❇ nisannu «նիսան ա-միսը»։ Սրանք հաւանաբար կազմուած են nīsu «սկիզբ, սկզբնաւորութիւն» բառից՝ -ān մասնեևով (Delitzsch, Assyr. Hndwb. 470, Strassmaier, Alphab. Werzeich. 765 և 808). Սեմաևանից փոխառեալ է նաև պրս.>օսմ. [arabic word] misan «ապրիլ» ամիսը։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• = Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նիւթ, ոց

s.

matter, body;
element;
substance;
subject, matter;
cause, reason, grounds;
—ք, materials;
— հրոյ, matches, incentive, tinder;
— ցրիւ, diffuse matter;
— եւ տեսակ, form and matter;
խօսեսցուք զայսր —ոյ, let us discourse on this subject.

• ո, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տարր, բաղկացուցիչ մարմին» ՍԳր. Եզն, Ոսկ. մ. գ. 25. «իր, գոյք, ինչք» Փիլ. Վրք. հց. Լմբ. «առիթ, պատճառ, առարկայ» Երզն, մտթ. գրուած նիութ Վրդ. առ. 123. որից նիւ-թել «մանել, հիւսել» ՍԳր. «չար կամ բարի մի բան հնարել» ՍԳր. «հայթայթել, պատ-րաստել, կազմել» Առակ. ժե. 18. Ոսկ. յհ. ռ. 15. Իւս. ատմ. նիւթիչ Վեցօր. նիւթութիւն Կոչ. 151. հոգենիւթ Յհ. կթ. չարանիւթ Առակ ժբ. 20. բազմանիւթ Յոբ. ե. 15. լուսանիւթ նար. խաւարանիւթ Ճառընտ. կարծրանիւթ Անան. եկեղ. հողանիւթեայ Անյ. բարձը. հրանիւթ Կաղկանտ. հիւթանիւթ Կոչ. 50 Կիւրղ. ծն. նիւթապաշտական (նոր բառ).-սխալ գրուած մի ձև է նիւթծուն «թրծեալ (աղիւս)» Եւս. քր. Ա. 68՝ փոխանակ թրծուն (տե՛ս Վարդանեան, ՀԱ 1922, 652), բայց սա այլուր գոյութիւն ունեցող մի բառ էր (հմմտ. Գաբիկեան ՀԱ 1923, 378)։ նունդ առնել»), Սլմ. նիւթ «կերակրի համը, հիւթը», Ննխ. նիֆթ «գործի էութիւնը»։

• ՓՈԽ.-Վրաց. ნივთი նիվթի «բան, նիւթ, իր, տարր», ნივთიერი նիվթիերի «նիւթական», სანივთო սանիվթո «նիւթական», ნივთება նիվթեբա «նիւթ», ნივთიერება նիվթիերեբտ «նիւթ», შენივთება շենիվթեբա «կազմել, յօ-րինել»։


Նկան, աց

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

• -Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։

• ՆՀԲ լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ։ Pir tet 2, 313 պրս. քրդ. բուխար. nān «հաց» բառի հետ։ Müller SWAW 46 465 և 48, 236 սրանց. և բելուճ. naγan ձևի հետ, իբր հին հյ. *նական։ Lag. Gesam. Abhd. 298 khan արմատի տակ։ Նոյն, Arm. Stud. § 1626 յիշում է խո-րազմ. pakand և ենթադրում է որ նկան լինի «մոխրի տակ եփուած հաց»։ Jus-ti Dict. Kurde 416 կցում է նոյն իրան-եան ձևերին։. Հիւնք. ունկն բառի սեռ ունկան ձևից։ Հիւբշ. Arm. Gram. 204 ընդունում է որ հյ. նկան<*nikan, բայո սրա հետ անհամաձայն է գտնում առս բելուճ. և մինջ. ձևերը։ Վճռական մեկ-նութիւնը վերի ձևով տուաւ Gauthiot MSI 19, 129։


Նկատ

s.

human respect.

• «ձեռքով բռնելու յարմար փայտի մի կտոր է, որի ծայրը սանտրաձև երկաթ թելեր են շարուած. սրանով նշխարքը յետևի կողմից ծակծկում են, որպէսզի դիւրաւ եփ-ուի»։ (Բառս ունի միայն Քննասէր, Ծիսական բառարան, Օրաց. հիւանդ. 1906, էջ 170)։


Նման, ից

adj. v. imp. adv.

like, similar, resembling, approaching;
equal, conformable, analogous;
v. imp. — է, it suits, it is proper, fit or becoming;
it seems, it appears;
ամենեւին — է նմա, he is as like him as can be;
— զ—ն սիրէ, like loves like;
similarly, in the same manner, alike, such.

• (յետնաբար ի հլ.) «հանգոյն, պես» ՍԳր. որից նման է «յարմար է, կարելի է ա-սել» Ոսկ. մ. բ. 27. Եփր. ծն. և թգ. նմանիլ ՍԳր. Ոսկ. Եւս. պտմ. նմանագոյն Սեբեր Եւս. քր. Ոսկ. ես. և բ. տիմ. նմանակից Կոչ. Ոսկ. ես. Ագաթ. Բուզ. նմանահան Ագաթ. նմանութիւն ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. նմանի Յոբ. լե. 8. Ոսկ. եփես. Եւս. քր. եմանավիշտ Իմաստ. ե. 3. աննման Իմ. բ. 15. Սեբեր. Վեցօր. Ագաթ. աննմանագոյն Ոսկ. մ. բ. 22. հայրանման Փարպ. զուգանմանութիւն Ճա--ընտ. ծովանման Ագաթ. խորանանման Ա-գաթ. խաչանման Ագաթ. Կորիւն. նմանողա-կից Եւթաղ. 91. խեցանման Վեցօր. գեղնման կամ դեղնման Եփր. եբր. 218. Ոսկ. կող. Փիլ. (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 8)։-Ըստ Ակինեան, ՀԱ 1907, 149-150 սրանից ծագած նմանեցուցանել բայը ունի նաև «ընտրել» իմաստը. այսպէս հետևեալ օրի-նակների մէջ. «Խորհուրդ ի մէջ առեալ Պար-սիկք թէ զո՜ արժանի թագաւորութեան նը-մանեցուցանել կարասցեն (Փարպ. էջ 157 հրտր. Տփղիսի). Ապա իբրև ոչ ոք գոյր ի տանէն Գրիգորի այնմ (կաթուղիկոսութեան) արժանի, ապա նմանեցուցին զՇահակ ոմն անուն (Բուզ. Գ. ժէ). նմանեցուցէք տեղիս դիւզնագիւտ որսոց ինչ, որով լոկ զբօսուս-ցուք զնա (Բուզ. Գ. ի)»։ Յետիններից Շիր, ունի «համարել» իմաստով. «(Ի շարժել ամ. պոց) զլերինս բարձունս ի հեռաստանէ՝ շար-ժունս նմանեցուցանեմք»։ -Նոր բառեր են նմանաբուժութիւն, նմանաբուժական, նմա-նողութիւն, նմանողաբար ևն։

• ԳՒՌ.-1. Երև. Կր. Հւր. Մկ. Ջղ. Սչ. Վն. հփ. նման, Ագլ. նմուն, Զթ. նօմօն, նօմոն, Գոր. Ղրբ. Շմ. մնան, Ախց. Խրբ. Մրղ. Ջղ. (գիւղերը), Սլմ. լման, Հմշ. լմօն, Մշ. նմա-նագ. -2. Ջղ. Սչ. Վն. նմանել, Ագլ. նմա՛նիլ, Խրբ. լմանիլ, Մրղ. Ննխ. լմանէլ, Ասլ. Պլ. Պրտ. Ռ. Սեբ. ըլմանիլ, Ալշ. Տիգ. ըլմընիլ, Հմշ. լմօնուշ, Զթ. ըյմանիլ, ըրմանիլ.-3. Ախց. Շմ. աննման, Զթ. աննօմօն, աննօմոն, Մրղ. Ռ. անլըման, Խրբ. Պլ. ալլըման, Հմշ. օնլըմօն. առաջինները նշանակում են «ան-նման, գեղեցիկ», յաճախ. հեգնաբար գոր. ծածուած, որից և վերջինը նշանակում է «այ-լանդակ»։-Նոր բառեր են՝ նմանուկ, հայր-նմանակ, մայրնմանակ։ -Հետաքրքրական մի ձև է Վն. մանիլ, Մշ. մmնիլ «նմանիլ». որ կարող է ներկայացնել բառի պարզական ձևը՝ առանց ni-նախդիրի յաւելման, բայց աւեւե հաւանաբար յառաջացած է նախա-ձայնի անկումով։


Նշան, աց

s. geom.

sign, mark;
sign, signal, character, symbol;
trace, vestige;
sign, proof, token;
omen;
miracle, prodigy, wonder;
ensign, colours, flag, standard, banner;
the Holy Cross;
betrothal, affiancing;
seal, mark;
central point, centre;
aim, butt;
point;
— կռուոյ, arms;
— յաղթութեան, trophy, triumph, victory;
— or —ս տալ, to give a sign, to beckon;
to signify, to indicate;
to affiance;
— առնուլ, to take aim at, to level at;
ոչ եւս տալ — կենաց, to give no signs of life;
— անձրեւի է, we shall have rain.

• = Պհլ. [other alphabet] nisān «նշան», պրս. [arabic word] nišān «նշան, նիշ, դրոշմ, հետք, զինանշան, դրօշակ, նպատակ, անգամ»։ Իրանեաններից են փոխառեալ նաև ասոր. [arabic word] nīsānā «նշան», վրաց. ნიϑანი նիշանի «նշան, նետի նպատակ», ნიმნება նիշնեբա «աչքով նշան անել, նշանացել. 2. ցուց.-մունք, գուշակել, նկատել», ნიმნვა նիշնվա «նշանակել», քրդ. nišan «նշան, ցուցմունք, նպատակ, հարսանեկան նշանադրութիւն». մանչուր. [arabic word] nišan «ձիու վրայ դրոշմ, կերպասի վրայ նշան ևն», թրք. [arabic word] nišan «նշան, հետք, նշանադրու-թիւն» և սրա միջոցով բուլգար. nisanja, ռեռռ. nišan. լեհ. niszan, ռում. nišan, ռուս. Գոանս. nichan «տաճկական պատուանշան». մմտ. նաև նիշ, նշանակ։-Հիւբշ. 205։


Նշանակ, աց

s.

sign, mark;
signal, indication, character, expression, proof;
symbol;
emblem;
label, ticket;
sign, miracle, prodigy;
scepter;
sign-post;
flag, colours, ensign;
— հրոյ, smoke;
flame;
փողք —աց, signal trumpet, bugle;
— դատապարտութեան, judgment, sentence, condemnation;
սուրբ —ք, Sacred Elements;
— հաւատոյ, symbol or formula of faith, Creed;
—ք ախտից, symptoms;
կանգնել յաղթութեան —, to raise a trophy, a monument of victory.

• -Պհլ. nisānak «նշան, նպատակ ևն», պրս. [arabic word] nišāna «նշան, նետի նպա-տակ». կազմուած է nisān բառից. հայերէնը պատրաստի-փոխառութիւն է իրանեանից, և ո՛չ թէ մեր մէջ կազմուած, որովհետև -ակ մասնիկը նուազականի նշանակութիւն չունի։ -Հիւբշ. 206։

• ԳՒՌ.-Ակն նշանակ «ծիածան» (ոստ πն-թ. 13 «Ջաղեղն իմ եդից յամպս, և եղիցի ի նշանակ յաւիտենական ուխտին ընդ իս և ընդ ամենայն երկիր»)։ -Այս բառի նորագոյն ձևն է


Նշաւակ, աց

s. fig.

mark, butt, aim, target;
— or առակ —ի, spectacle, butt, object of derision, laughing-stock;
առակ —ի կացուցանել, յառակ —ի դնել, to expose to the mockery or contempt of the people, to set up to public ridicule;
տեսիլ —ի լինել, to make a show of oneself, to make oneself ridiculous to everybody;
— լինել, կալ, գտանիլ, to become an object of opprobrium, to be a prey or victim to ignominy, to be exposed to dirision;
— կալ կշտամբանաց, to be exposed to the darts of reproach or rebuke;
եդին զիս — իւրեանց, they regarded me with horror, or as an abomination;
եղիցին դիակունք — ընդ երեսս դաշտաց, the carcasses shall lie as dung upon the open field;
— եղէ ես բազմաց, I was as a wonder unto many;
cf. Առակ;
— ի նետաձգութիւն, skilful in archery.

• , ի-ա հլ. «նետի նպատակ, գա-ւազան կամ այլ նշան արքունի» Լաստ. Լմր. Վրք. հց. «նախատանքի առարկայ, խաւտա-ռակութեան նիւթ» ՍԳր. Եւս. պտմ. «լաւ նշանաձիգ» Խոր. «խայտառակ» Փիլ. որից նշաւակել «խայտառակել» Կող. բ. 15. Յուդ. 19. Եւս. քր. նշաւականք Փարպ. նշաւակու-թիւն Ոսկ. մտթ. և մ. գ. 27. Եւս. քր. մարմ-նանշաւակ Ոսկ. մ. բ. 5։


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

• = Պհլ. *nismār<հպրս. *nišmara-ձևից, որ կազմուած է ni-բայական մասնիկով՝ šmar=smar արմատից. հմմտ. պրս. [arabic word] *umār «համար, թիւ, հաշիւ, համարում». šumurdan «հաշուել, թուել, համարել, են-թադրել», axtaršumar «աստեղանշմար», զնդ. mar (


Նոխազ, աց

s.

he-goat, goat.

• = Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։


Նոմիսմայ

s.

coin.

• = Յն. νόμισμα, որից էլ լտ. nomisma «դը-ռամ». ծառում է νομίζω «գործածուիլ» բա-յից և բուն նշ. «գործածական՝ ընթացիկ դը-րամ». պարզ արմատն է νεμω «բաժանել», որից նաև νόμος «սովորութիւն, օրէնք». νομιϰός «օրինական, օրէնսգէտ» ևն։-Հիւբշ. 368։


Նոյեմբեր, ի

s.

November.

• «հռովմէական տոմարի 11ρ4 ամիսը» Յայսմ. Տօնակ. գրուած է նոյենբեր՝ նոռակաթ, էջ 32. նովեմբեր էֆիմ. 105. ու-նին միայն ՀՀԲ և ՋԲ։

• = Յն. νοέμβριος ձևից, որ գալիս է լտ. no-vember բառից. նշանակում է «իններորդ ա-միս» (մարտից սկսեալ) և ծագում է novem «ինը» բառից. փոխառութեամբ անցել է ոռ-լոր եւրոպական լեզուներին. ինչ. ֆրանս. no-vembre, գերմ. november, ռուս. ноябрь ևն։ Հիւբշ. 367։


Նոյն, նորին, նովին, նովիմբ

pron. adj. adv.

himself, herself, itself;
he, she, it;
even, equal, identical;
ditto, do, idem or id;
the same, of the same kind, after the same manner, equally, conformably, identically;
մի եւ —, the same;
ի —, ի նմին, together, all at once;
ի —, — ընդ —, ընդ —ս իսկ, ի մի եւ ի —, ի նմին ժամանակի, -ժամայն, —հետայն, soon, very soon, quickly, in the same moment, immediately, directly;
— գործել, to identify.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է -ին մաս-նիկով՝ նա դերանունից, որ այստեղ երևան է գալիս իր նախնական *նո<հնխ. no-ձևով. կազմութեան և գործածութեան մասին տե՛ս ինչ որ ասուած է դոյն բառի տակ։ (Յեղակից ձևերի ընդարձակ թւումը տե՛ս Pokorny 1 101 և 2, 336)։


Նոտար

cf. Նօտար.

• , ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։


Նոր, ոց

adj. adv.

new, fresh, young;
novel, recent, modern;
strange, extraordinary, curious;
inexperienced, unpracticed, new, raw;
newly, lately, freshly, recently;
— ինչ, curiosity;
— ոմն ղեւոնդիոս, like a second Leontius;
— նորոգող բնութեան մերոյ, the renewer of our nature;
ամիս —ոց, the month of first fruits;
—, cf. Նորանոր;
ի —ումն or —ումս, at present;
under the new dispensation, according to the christian law;
now, in the present age.

• = Բնիկ հայ բառ. հնդևրոպական նախա-ձևն է nêvo-, nέvуo-, որոնցից յառաջազած ձևերն են սանս. [other alphabet] náva-, [other alphabet] návya-հինդուստ. nuo, գնչ. nevó. զնդ. naкa-, պհլ 1911 nok, navak, պազ. no, պրս. [arabic word] nō, nav, քրդ. nu, աֆղան. nau. nawai ոսս nävαg. nvog, բելուճ. nōk, յն. νεος, յոն. νεῖος, հլտ. novos, լտ. novus (>ֆրանս. neuf, neuve սպան. nuevo, իտալ. nuovo, ռում. nօն), գոթ. niuǰis, հբգ. niuwi, գերմ. neu անգլսք. nfwe, անգլ. new, հոլլ. nieuw, հսլ. novū, սերբ. nδv, չեխ. noyy, ռուս. новыլū հլիթ. navas, լիթ. naūjas, հպրուս. neuwe-nen, հիռլ. nūe հոմանիշները. նոյն նախա-ձևից r-ով աճած ունինք յն. νεαυός <հնխ. nevərós և հյ. նոր<հնխ. nevros, նմանառ-մամբ ձայնաւորների՝ novros, հնխ. -ro մաս-նիկով է կազմուած նաև լտ. noverca «մօ-րու». այս մասնիկը ցոյց է տալիս երկու իրերի միջև հակադրութիւն. ուստի հյ. նոր նշանակում է բուն «երկուսի մէջ աւելի նռ-րը» (Ernout-Meillet 649, Boisacq 664. Horn § 1045, Walde 526, Kluge 348, Tra-utm. 194, Pokorny 2, 324)։ Նոյն բառի ստո-րին ձայնդարձն է ներկայացնում հնխ. nū «հիմա, այժմ», որի ժառանգները տե՛ս Po-korny 2, 340։-Հիւբշ. 479։


Նու, նուոյ, ով, աւ, նուք, նուոց, նուանք, աց

s.

daughter-in-law;
sister-in-law, brother's wife.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snuso-ձևից. սրա միւս ժառանգներն են սանս. snusá, սոգդ. šunūsa, յն. νυός, լտ. nurus, ռում. norá. հբգ. snura, snur, մբգ. snurche, նբգ. schnur խրիմի գոթ. schnos, անգսք. snoru, հիսլ, snor, հոլլ. snaar, հսլ. snucha, սերբ. snahā, ռուս. cноxa, լեհ. (փաղաքշական) sneskā, բոլորն էլ «նու». իսկ ալբան. nuse «նշա-նածուհի» (Pokorny 2, 701, Trautmann 273, Walde 538, Boisacq 674, Ernout-Meillet 656, Kluge 436)։ Meillet MSL 13. 211 մեր բառի համեմատութիւնից հետևեցնում է թէ հնդևրոպական նախալեզուն ճանաչում էր -օ-բնով իգականներ, որ այժմ միայն յոյնն ու ստինն են պահում։-Հիւբշ. 479։

• Նախ Schröder, Thesaur. 58 մեզա-նից դրաւ լտ. nurus, ՆՀԲ լծ. յն. և լտ. ձևերը։ Ուղիղ մեկնեցին Peterm. 30, 39, Windisch. 23, Böttich. ZDMG 1850, 359, 187, Arica 65, 49, Lag. Urgesch. 8б4, Müller SWAW 38, 593, Pictet 2, 372, Տէրվ. Նախալ. 114 ևն։ Հիւնք. պրս. նէվ «նոր» բառից։ Պատահական նմա-նութիւն ունի չին. [other alphabet] nü3 «կինը, ամու-սինը, weib»։


Նուագ, աց

s.

music, song, air, tune, melody, strain;
sonnet;
cup, goblet, bowl, mug;
fashion, manner;
bout, time;
երեքսրբեան —, trisagium, agiology;
յօրինել —ս, to modulate, to sing;
հեշտացուցանել զ—ս, to make a sweet concert or harmony;
զյաղթութեան —ս երգել, to sing an epinicion, a triumphal song;
fashion, manner;
bout, time;
զառաջին —ն, յառաջնում —ի, the first time;
ի բազում —ս, ի —ս բազումս, յայլ եւ այլ —ս, more than once, several or many times, over and over again;
ի միումն —ի, once, at once;
all at once;
զմի — եւս, once more;
վասն միոյ —ի, առ մի —, for once;
զայս մի եւս —, more, once again;
յերկարագոյն —օք զբանիւք անկանել, to be prolix, to prolong the discourse;
յերկարագոյն —օք, long, a great while or time;
զվեց օրն մի մի —, once a day for six days;
լուր զայս վերջին —, hear for the last time;
cup, goblet, bowl, mug;
— ոսկի, golden cup or goblet.

• ԳԴ համեմատեց նախ պրս. նէվա ձևի հետ։ ՆՀԲ նուագ «լծ. հյ. աւաչ, պոս. ավազ, նէվա, նէվայի, հէվա, հավա», նուագել «պրս. նիւվախդէն, նիւվազիյ-տէն»։ Lag. Urgesch. 421 պրս. nuvax-tan (արմատը nuvāz) «նուագել, փայ-փայել, գգուել»։ Justi, Dict. Kurde 376 և Kurd. Gr. 38, 75 պրս. nuvāz, քրդ. lavuž, lavəžk, lauk, lauže «երգ»։-Հիւնք. պրս. նէվա։-Հիւբշ. Arm. Gram. 2Ո7 մեռժում է պրս. navā ձևի համե-մատութիւնը, հայերէնի հետ ձայնական անյարմարութեան պատճառաւ։ Stachel-berg WZKM 17 (1903), 54-55 համե-մատում է պհլ. hunivākīh, hunivakkar ձևերի հետ։ Վերջապէս 1908-ին Sale-mann, Manich. Stud. դնելով մանիք պհլ. ձևը՝ հաստատում է նուագ բառի իրանեան ծագումը։

• = Պհլ. գւռ. մի ձևից, որ աւանդուած չէ. բայց նրա հետ հմմտ. պրս. [arabic word] ︎︎ nilāγ կամ nufā̄γ «մեծ կթղայ գինւոյ, որով ի վախճան բազմականի խրախճանութեան՝ լի ինի ըմպեն», օսս. նուազին «խմել»։


Նուազ, ից

adj. adv.

of little consequence, inconsiderable, few in number;
lesser, smaller, very slight, weak, little;
thin, slender;
base, low, vile;
not so much, less but little, not over;
ոչ ինչ —, not less, not fewer;
յաւէտ կամ —, more or less;
ոչ յաւէտ եւ ոչ —, neither more nor less;
— առնել, cf. Նուազեցուցանեմ.

• (յետնաբար ի հլ. ընտիր է յգ. նուազունք) «քիչ, պակաս, սակաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 4. «Բարակ, նուրբ» Դիոն. ածայ. որից նուազիլ ՍԳր. եզն. նուազեցուցանել ՍԳր. Ոսկ. մ. ա. 3. նուազութիւն ՍԳր. Սեբեր. Եւս. քր. նուազագոյն Յոբ. ժզ. 7. Եզն. Եւս. քր. Ոսկ. մտթ. Սեբեր. նուազական Ոսկ. ես. նուազուն Մծբ. ևն։

• ՆՀԲ պրս. niyāz և հյ. նիազ «կարօտ»։ Böttich. Arica 84, 406 vah արմատից, իբր զնդ. nivazaiti «ցած է տանում»։ Հիւնք. պրս. նիյազ։ Patrubány SA 2, 34 նի մասնիկով վազել բայից։ Պատա-հական նմանութիւն ունի արաբ. [arabic word] nufāδ «պարէնը նւազիլ՝ պակասիլ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 450)։ Nyberg. Hilfsb. 2, 245<իրան. *ni-vaza-այն է vaz «տանիլ, քաշել» արմատից, որ ուրիշ հնդևրոպական լեզուների մէջ նաև «կըշ-ռել» նշանակութիւնն ունի. ինչ. հբգ. vāga, հիսլ. vág, շվէդ. vag, գերմ. Waage «կշիռ»։


Նուաստ, ից

adj.

humble, low, inferior, poor, mean, sorry, ignore, vile, contemptible, cringing, servile.

• (յետնաբար ի հլ.) «խոնարհ ռած. ստոր, յետնեալ» Լմբ. պտրգ. Նար. Աթ. գրուած է նաւաստ Տիմոթ. կուզ. էջ 330. որից նուաստական Եւագր. նուաստամտել Ոսկ. անոմ. է. նուաստանալ Շար. Փիլ. քաջա-նուաստ Ոսկ. յհ. ա. 30. նուաստագոյն Փիլ. Պիտ. նուաստացում (նոր բառ) ևն։

• ՆՀԲ «իբր նուազեալ, նուաճեաւ ևամ նստեալ ի վայր, զնստեալ»։ Windisch. 42 թերևս սանս. anustha բառին ազգա-կից։ Bottich. Arica 84, 405 և Lag. Ur-gesch. 419 նուաճել բայի դերբայն է համարում։ Հիւնք. պրս. նիւվիսէնտէ «ռաիր» բառից։ Patrubány SA 2 35 n։ բայական մասնիկով սանս. vāstu «բնա-ևավայր»։


Նուէր, ուիրաց

s.

offer, offering, present, oblation;
libation;
sacrifice;
—ք, liberality;
cf. Ձօնի;
հաց նուիրաց, shew-bread;
արգադիր —, votive-offering.

• , ի-ա հլ. «ընծայ և տաճարին ըն-ծայուած որևէ բան, երախայրիք պտուղ, նու-բար, զոհ, ձօն, գինու բաժակ կամ իբրև Աս-տուծոյ ձօնելու համար կաթեցրած գինի» ՍԳր. Եւս. քր. որից նուիրել ՍԳր. նուիրակ «բաժակ» Փիլ. ել. նուիրաբեր Ել. լզ. 3. նուի-րական Յես. զ. 8, 13. Սեբեր. Եւս. քր. Ոսկ. նուիրամսակ Փիլ. լին. նուիրանոց ՍԳր. ան-նուէր «ամռարիշտ» Հռովմ. ա. 3I. Բ. տիմ. գ. 3. դիւանուէր Անան. եկեղ. Նար. բազմա-


Նուիրակ, աց

s.

usher, sheriff's officer, sergeant, lictor;
nuncio;
deputy;
cf. Նուիրանոց.

• , ի-ա հլ. «պալատական յատուկ պաշտօնեայ՝ որ արքունիք կանչուած անձե-րին առաջնորդում էր թագաւորի առաջ. 2 թագաւորի կամ իշխանի առաջից գնացող պաշտօնաւոր՝ որ նրա գալուստն է յալտա-րարում և ճանապարհ բաց անում» Գծ. ժզ. 35, 38. Ոսկ. ես. 439 (Առաջի իշխանաց յոր-ժամ սպասաւորն երթայցէ, կարապետք և նուիրակք և քարոզք մեծաձայն առաջի կար-դայցեն). Վեցօր. 86 (Աստի անտի նուիրակք հպարտացեալք ամբարհաւաճեալք ստիպեն ճեպեն, զխառնաղանճ ամբոխն ի բաց պար-զեն). Եփր. բ. 284. Լաբուբ. 30. Բուզ. 221. Գիրք թղ. 90. Փարպ. Եղիշ. ը. էջ 156 (Չե-կաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս և ոչ կոչեցան պատուականք յարանց ի տաճարս նոցա). Մամիկ. էջ 25 (Վահան կոչեաց ըզ-նուիրակն և ասէ. Ե՛րթ կոչեա՛ զայս անուն իշխան). Անկ. գիրք նոր կտ. 58 (նոյնը մի քիչ ցած կոչւում է հրաւիրակ). «նոյն պաշ-տօնը կատարող եկեղեցական՝ կաթուղիկոսի մօտ» Օրբել. (Կաթողիկոսն Անանիա կոչէր նուիրակօք զՅակոբ և զՍահակ. Յուղարկէ նուիրակ... զՍտեփաննոս վարդապետ... հրա-ւիրական նամակօք) հրտր. Էմինի, էջ 201 և 321. «պտղի և եկեղեցական տուրքերը հա-ւաքելու համար կաթուղիկոսի կողմից ուրիշ երկիր կամ քաղաք ուղարկուած կրօնաւոր» (նոր բառ). որից նուիրակապետ Բուզ. 128 Պիոն 389. Յայսմ. Ճառընտ. (սխալ գրչու-թեամբ նուիրապետ Ուռհ. Ճառընտ. նուիրա-պետական Դիոն. երկն.)։

• = Պհլ. *nivēδak ձևից, որ աւանդուած չէ. հմմտ. զնդ. nivaēδayemi «ծանուցանեմ» և պրս. [arabic word] nuvīd «աւետիք, լուր». կազ-մուած են ni-մասնիկով vid=զնդ. vaed-«գիտել, ճանաչել, հասկանալ» արմատից.-ըստ այսմ նուիրակ բուն նշանակում է «ծա-նուցիչ, ազդարարող, յայտարարող», որ և ճշտիւ համապատասխանում է բառի իսկա-ևան նշանակութեան։ Նոյն vid-vaēd «գի-տել» արմատից paiti->pat-և fra-մասնիկ. ներով կազմուած ձևեր են զնդ. paiti-vaēδay-emi «ծանուզանեմ», fravaēδ-«նկատել», որոնց պհլ. ձևից փոխառեալ են հյ. պատ-ուէր, պատուիրել, հրաւէր, հրաւիրակ, հրա-ւիրել։ Այս բոլորի նախնական և հիմնական ռառափարն է «իմացնել, գիտցնել, ծանու-ցանել». այսպէս պատուիրել ո՛չ թէ «խրա-տել» է, այլ անելիքը նախապէս իմացնել, հրաւէրը ո՛չ թէ «կոչ» է, այլ «հանդէսը ծա-նըւցանել» և հրաւիրակը այն անձն է՝ որ հանդէսի մասին յայտարարում կամ ծանու-ցում է հրաւիրեալ անձին։ Նոյն իսկ նուիրել (որ այս արմատից է դարձեալ. տե՛ս նուէր), բուն իմաստով «աստուածներին մի բան ձօ-նել», ո՛չ թէ «պարգևել» իմաստով է, այլ «քուրմի կողմից ծանուցում տալ ժողովուր-դին՝ ընծայ բերուած իրի մասին» և նուիրա-գործել (կամ սրբագործել)՝ նշանակում է «սրբազնագործեալ անձի կամ իրի մասին» բարձրից ցած (ni-) ժողովրդին յայտարարել կամ ծանուցանել»։ Այնուհետև աստուածնե-րին միայն յատուկ նուէրը, իր սրբազան ի-մաստը կորցնելով, դարձել է հասարակ ըն-ծայ ամէն մարդու համար, ինչպէս եղել է նաև ձօն բառը։-Աճ.

• ՆՀԲ արաբ. և պրս. նէֆէր, նէֆէրաթ (իմա՛ արաբ. [arabic word] nafar «անձ, անհատ, զինւոր»), իբր «զինուոր սոսկական՝ հրա-մանակատար ևն»։ Պատկ. Maтep. дла арм։ cлов. II 20 ընդունում է արաբ. ռառի համեմատութիւնը և հասկանում է «գլխավոր կոմիսար»։ Ակինեան ՀԱ 1910, 9 տալով բառիս համար բազմա-թիւ վկայութիւններ, մեկնում է «արքայի անձնապահ, բարապան»։ Վերի ձևով մեկնեց ու բացատրեց Աճառ. ՀԱ 1910, 119։ Թիրեաքեան, ՀԱ 1912, 426 -ակ մասնիկով նուէր բառից, որ կցում է պրս. nūbār կամ naubar «նախախայ-րիք» բառին։


Նուկի

cf. Ունկի.

• տե՛ս Ունկի, որի ասորական ձե-ւիցն է փոխառեալ։


Նունուֆար

s. bot.

s. bot. nenuphar, water-lily.

• ՀՀԲ բառ այլազգական։ ԳԴ պրս. նիյ-րուֆէր։ ՆՀԲ ռմկ. նիլուֆէր, նիյլուպէր, էօլիւֆէր։ Բոյսի ծագման և բառի մեկ-նութեան վրայ տե՛ս Teza, թրգմ. Բազմ, 18. 212։ Վերջին անգամ Seidel, Մխ. հեր. § 48։


Նուռն, նռան, նռունք

s.

pomegranate;
նռան ծաղիկ, flower of wild-tree.

• Հներից Մագ. թղ. 131 բաժանելով պրս. anār հոմանիշից՝ ստուգաբանում է հյ. կուռն «խիտ» բառով. «Պարսկական է անունն անար, ի հրապաշտութեանն պատուեալ յատրուշանին յորջորջեալ,

• յորմէ անարն կոչեցեալ սակս որակու-թեանն հրակերտ, կարմրահատ և հրա-հատ։ (Ուրեմն Մագ. պրս. anār «նուռ» բառը համարում է nār «կրակ» բառից, որ սակայն արաբերէն է և նրա հետ գործ չունի)։ Իսկ ստուգաբանեալ նուռ-նըդ ներմակագրեալն նուռն կուռն, յոգ-նախումբ և միահամուռն ի միասին բաղկացութեան բազմահատեայ հարըս-տութեամբ իբրու կուռն փոխադրեար նոյն ներառասութեան (ուզում է ասել ն տառը ներս է առնուած)։ Զի կուռն իբ-րու բազում գտեալ այս ի գիր՝ փիւրն ի պէ, և կենն ի գիմ կամ ի քէ, հիւնն ի խէ յոչն ուղղախօսելոյ»։-Նորերից ԳԴ. ՆՀԲ. Lag. Urgesch. 819, Btrg. bktr. Lex. 21 կցում են պրս. [arabic word] nār բառին։ (Այս բառը՝ որի հինն է պրս. [arabic word] anar, պհլ. anār, և որից փոխառեալ են քրդ. enār, henār, hinar, զազա. hənār արևել. թրք. [arabic word] anar, օսմ. nar, բուլգ. սերբ. nar, գնչ. k'inar հոմանիշները, իսկապէս գործ չունի հայերէնի հետ. որովհետև ձայնական օրէնքները թոյլ չեն տալիս ո՛չ հայերէնը իրանականից փոխառեալ դնելու և ոչ էլ երկուսը միա-սին ցեղակից համարելու (ըստ Հիւբշ. Arm. Gram. 207).


Նուս, ոց

cf. Նուք;
ի — երիվարի ելանել, նստել, to mount on horseback, to take horse.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «ուս, կռնակ, մանաւանդ ձիու գա-ւակ» Ոսկ. մ. ա. 8. Մամբր.բ տպ. 63. Սհկ. կթ. արմաւ. էջ 186. աւելի սովորական է նիւս Եղիշ. գ. էջ 59. Սեբ. 39. Կաղնկտ. Արծր. էջ 132, որից նիւսկեղթ «կողով» ՋԲ, Բաջունի, հտ. Գ. 179 cacolet, ԳԲ «կաշիէ պայուսակ»։


Նուսխայ, ի

s. med.

receipt, recipe;
prescription, formula.

• = Արաբ. [arabic word] nusxa «օրինակ, ընդօրի-նակութիւն. 2. հմայեակ, կախարդական պահպանակ», որից փոխառեալ են նոյնպէս արևել. թրք. nusxah «օրինակ, մօդէլ», ռմկ. մուսխա «հմայեակ», քրդ. nusxe «հմայեակ»։ -Հիւբշ. 272։


Նուրբ, նրբից

adj. gr. fig. adv.

subtile, fine, slender, tenuous, lank, thin, slim;
narrow;
subtile;
finespun, subtile, difficult, abstruse, obscure, profound;
subtilely;
— ձայն, shrill voice;
— մտօք, subtle, acute, shrewd, perspicacious.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snōbhri ձևից, որ կազմուած է -ri մասնիկով՝ պարզական snē̄bh արմատի միջին ձայնդարձից. հմմտ. դան. snoever «նեղ (ճանապարհ, դուռ, զգեստ), նուրբ, բարակ (օրիորդ)», snoever sti «նրբափողոց», հշվէդ. snoevr «նեղ», նշվէդ. snāf «նեղ, սեղմ», նորվեգ. snoeyr գնեղ, նրբին, ճկուն, սեղմ, ճղճիմ», հիսլ. snoefr «նեղ (զգեստ)». այս բոլորը ղալիս են հնխ. snē̄bhri, snōbhri ձևերից և կատարե-լապէս համաձայն են մեր բառի հետ. կան և սրանց առանց s-ի ձևերը. ինչ. հշվէդ. noēver, հիսլ. nγfr, որոնց հետ միացնում են նաև գերմ. nuofer, nuober «առոյգ, թարմ» (Pokorny 2, 698)։ Ձևի համար հմմտ. հյ. սուրբ =սանս. çubhra-։

• Klaproth, As. pol. 100 օսս. nareg։ Lag. Urgesch. 295 և Muller ՏWAW 46. 465 պրս. narm «մեղմ»։ Այս մեկ-նութիւնը մերժում է Lag. Arm. Stud. § 1656։ Հիւնք. յն. νεβρός «ձագ, կոր-իւն»։ Patrubány SA 2, 31 և 288 յն. νέφος «ամպ, մութ», լտ. imber «տա-րափ» բառերի հետ։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Lidén, Arm. Stud. 64-65.-Karst, Յուշարձան 415 մոնղոլ. narin, թունգուզ. narxōn, թրք. օսմ. narin «նուրբ»։ Persson IF 35, 206-208 դը-նում է հնխ. snerp, snerb «քաշուիլ, ամ-փոփուիլ, կծկուիլ» արմատից, իբր հբգ. snerfan, մբգ. snerfen, գերմ. schnurfen, šchnurfeln, որ և զնդ. narəp «լուսնի-պակասիլը». սրանց պարզականն է հնխ. šner-, որից ունինք անգսք. nearu «նեղ». շվէդ. nōr «մանկիկ», լեթթ. nārs, nāre «ճարմանդ», գերմ. schnurren «սեղ-մուիլ, կուչ գալ», այլ աճականով՝ հնխ. snerk-, snerg-, որից հգերմ. snerhan, յն. νάρϰη, հյ. ներգևիլ։ Pokorny 2, 698 ընդունում է ուղիղ մեկնութիւնը, իսկ 2, 701, առանց անդրադառնալու նախոր-դին, ընդունում է Persson-ի այս մեկ-նութիւնը (միայն սխալմամբ հյ. նուրբ բառի տեղ գրում է սներբ!)։ Այս երկու մեկնութիւններից նախընտրելի էր բնա-. կանաբար առաջինը՝ ըստ նշանակու-


Նպաստ, ից

s. adv.

aid, assistance, succour, help, favour, subsidy, support, relief, resource, means;
ի —, in support of, on behalf or in favour of;
— մատուցանել, to aid, to succour, to help;
to care, to take care;
— լինել, cf. Նպաստեմ.

• = Հպրս. *ni-upastā «նպաստ» բառից, որ ևազմուած է ni-և upa-մասնիկներով՝ sta-«կենալ, կալ» արմատից. իրանական գրա-կանության մէջ աւանդուած չէ *ni-upasta ձևը, բայց ունինք զնդ. [other alphabet] ︎ upastā «օգնու-թիւն, նպաստ, օգուտ» [arabic word] upastābara «նպաստամատոյց, օգտակար. նպաստաբեր» (Bartholomae, Altir. Wört. 398 կարդում է upaštābara և թողնում առանց բացատրութեան. իմաստը ան-յայտ). հպրս. upastā «օգնութիւն, նպաստ». հին պարսկական բևեռագրութեանց մէջ յաճախակի գործածուած մի բանաձև է [other alphabet] Auramazdā-maiy upastām abara «Արամազդ ինձ նպաստ եռեռ». հմմտ. նաև ապաստան, որ պատկանում է նոյն ար-մատին։-Հիւբշ.

• 170. նոյնը խօսեց նաև Արևելագիտաց ԺԱ համաժողովին՝ Պարիզ (ՀԱ 1897, 310 և 316), ուր և նախագահ Հիւբշ. տուաւ իր հաւանութիւնը (անձնական


Նպերտ

adj.

poor and proud.

• «հպարտ. ամբարտաւան». մէկ ան-գամ ունի Կղնկտ. հրտր. Էմ. էջ 217. «Անձ-նահաճ կամօք ըստ նպերտ բարուց Հայաս-տանեացն». (սրա դէմ հրտր. Շահն, Ա. 41n ունի բիրտ, որ նպերտ բառի մեկնութիւնն է) սրանից է առնում նաև Ոսկիփ., որից նպեր-տական՝ նոյն. նշ. Ոսկիփ.։-Երկրորդ անգամ գտնում եմ այս բառը Օրբել. հրտր. Էմ. էջ 142. «Ըստ նպերտ բարուց ոմանց, որպէս թէ ճգնազգեաց և անապատասէր գոլով, կուսու-թիւն աչաց և ականջաց խոկացեալ՝ պատշաճ համարեցան բնակել ի վանս». այստեղ բառս «խոնարհ, պարկեշտ» նշանակութիւնն ունի։ -Ո՞րն է ստոյգ։


Նսեմ, ի, աց, ից

adj. s.

dark, dull, obscure, sad, gloomy, horrid;
cf. Նսեմութիւն.

• (յետնաբար ի-ա հլ.) «աղօտ, մը-թին» Վրք. հց. Ոսկիփ. Երզն. մտթ. «մթու-թիւն, խաւար» Խոր. Շնորհ. յուդ. Սարև պտմ. ոբից նսեմանալ «մթնել, գիշեր դառ-նալ» Միք. գ. 6. Յհ. զ. 17. նսեմացուցանել Զքր. կթ. Ղևոնդ. Շար. նսեմական Յհ. կթ. ևն։-Այս բառի համար ՆՀԲ ո՛չ մի ընտիր վկայութիւն չի տալիս. բայց Միք. գ. 6, Յհ, զ. 17 գործածուած գտնելով՝ բառիս ոսկե-դարեան գոյութեան համար կասկած չի մը-նում։

• հետ՝ ուշադրութեան չէր առնուած մինչև տյժմ, քանի չէր հաստատուած կապակ-ցութիւնը սանս. բառի և միւս հնդևրո-պական ձևերի միջև. այժմ որ այս կա-պակցութւինը հաստատուած է, նոյն հի-ման վրայ հայերէն բառը դառնում է բնիկ (ե ձայնաւորի պատճառաւ) և կապ-ւում է միւսների հետ։


Նսիր

s.

tribulation, difficulty, labour.

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածում է Յհ. իմ. ատ. էջ 15. «Յորմէ ռ։ փոփոխեսցի նախահարցն հաստատեալ սահ-մանք. այս ինքն՝ ոչ տէրունականն աւուր զապաշխարութեանն ի վերայ ածել զնսիր, և ոչ նմանօրէն սմա զծոմականսն դատարկա-ցուցանել և փափկացուցանել զաւուրս»։-Ըստ Հին բռ. նշանակում է «գործ», որով-հետև ունի սրանից նսիրել «գործել»։ ՆՀԲ մեկնում է «գործ ծանր, աշխատութիւն», ՋԲ «աշխատութիւն, տառապանք, ծանրութիւն ևամ սուգ», ԱԲ «ծանր աշխատանք կամ մը-թութիւն, տրտմութիւն».


Նրան, աց

s.

sabre, scimitar, cutlass.

• (ևամ նարան, նորան) «արաբական մի բոյս և նրա իւղը» Խոր. աշխ. 612. ունին միայն ԱԲ և ՀԲուս. § 3375։


Նօտար, աց

s.

notary.

• , ի-ա հլ. «գրագիր» Մարթին. Տօնաց. Յայսմ. որից նոտարացի Կիր. պտմ. նօտարել կամ նօտրել «արագ գրել» Յիշատ. Մեծոփ. բառիս հարազատ ձևն է նոտար, որ յետոյ սխալ գրչութեամբ դար-ձաւ նօտար. ինչպէս ընդունուած է այժմ մեր գրականում. և սրանից էլ կրճատմամբ նօտր «մի տեսակ ընթացիկ գիր» Յիշատ. պտմ. Վրդն. նօտրագիր (նոր բառ)։


Շաբաթ, ու

s. adv.

sabbath, sabbath-day, day of rest;
repose, rest;
saturday;
week;
աւագ, մեծ —, holy saturday;
աւագ —, holy week;
— —ուց, the grand or holy sabbath;
—է ի —, ի —ու —ու, every week, weekly;
— ի —է, from one sabbath to another;
վարձել ի —ս, to let weekly;
պղծել զ—, to break the sabbath;
խտրանք —ու, sabbatism;
ըստ —ու ճանապարհի, a sabbath day's journey;
—ու, on the sabbath-day.

• , ու հլ. «շաբաթուայ եօթներորդ օրը» ՍԳր. «մի եօթնեակ» Ես. կզ. 25. որից շաբաթանալ «հանգչիլ» (ըստ եբր. ոճի, որի համեմատ է նաև յն. σαββατίζω) ՍԳր. շա-բաթացուցանել Ղևտ. իգ. 32. Ա. եզր. ա. 58. շաբաթաւոր Բ. մն. իզ. 12. շաբաթամուտ Դ. թագ. ժա. 5, 7, 9. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. շաբաթակրօն Բ. մկ. ժբ. 31. նաև շաբաթուայ օրերի անունները. ինչ. միաշաբաթի, երկուշաբաթի, երեքշաբաթի, չորեքշաբաթի և հինգշաբաթի կամ նաև միա-շաբաթ, երկուշաբաթ ևն։ (Նկատելի է որ օրերի անունները զանազան լեզուների մէջ կազմուած են կա՛մ երկնային մարմինների անունից և կամ թուականներից. առաջինին են պատկանում օրինակ՝ եւրոպական լեզու-ները. հմմտ. գերմ. Sonntag «կիրակի, արևի օր», Montag «երկուշաբթի, լուսնի օր» ևն. երկրորդին են պատկանում միւսները, ին. յունարէնը, պարսկերէնը, վրացերէնը, ռու-սերէնը և սրանց հետ նաև հայերէնը)։ Նոր բառեր են շաբաթաթերթ, երկշաբաթաթերթ, շաբաթօրեակ ևն։

• = Ասոռ. [syriac word] ︎ šabbəϑā, ն. ասոր. šäp't'ə «շաբաթ օր. 2. եօթնեակ» ձևից. այս էլ առնուած է եբր. [hebrew word] šabbāϑ «շաբաթ» ռառից, որ ծագում է սեմական šbϑ «դադա-րիլ, հանգստանալ» արմատից և բուն նշանա-կում է «հանգիստ»։ Եբրայական բառը փո-խառութեամբ անցած է նաև ուրիշ բազմաթի։ լեզուների. ինչ. պազ. šanbaδ, պրս. šanbaδ sanba, šanbih, քրդ. šembi, šambi, šambah «շաբաթ. 2. եօթնեակ», իսկ արաբ. ❇ sabt, յն. οάββατρν, լտ. sabbatum, իտալ sabato, ֆրանս. samedi, հբգ. sambaztac, գերմ. samstag ևն «շաբաթ օր»։ Յունարէնից տառադարձուած ձև է սաբբատ, սաբատ (ի-ա հլ.), որից միասաբատ «կիրակի». բոլորն էլ ըստ Տիմոթ. կուզ, էջ 318-322։-Հիւբշ. 312։

• Օրուայ անունների մասին տեղեևու-թիւն տալիս է մեզ հներից Վրք. սեղբ. 703, որ նրանց անուանակոչութիւնը վե-րագրում է Հռովմի հայրապետ Սեռռես-տրոսին. «Աստուստ դէպ եղև առ ի դըպ-րացն բաց ածել թերևս զշաբաթուն փոխանուանակոչութիւնս զառ ի հեթա-նոսացն անուանեցելոց աւուրցն. նախ և առաջին զարեգական, զլուսնի, Արէոսի. Ափրոդիտի, Կրոնի, (Հերմեայ և Դիոսի]՝ Ս. Սեղբեստրոս փոխանուանակոչեաց զԼուսնոյ ահա (l) զօր երկշաբաթի, իսկ զԱրէոսին երեքշաբաթի, (զՀերմո-սին չորեքշաբաթի), զԴիոսին հինգշա-բաթի, իսկ զԱփրոդիսին Ուրբաթ, և զԿրոնին առ ի հին կտակարանաց՝ շա-բաթ. բայց զԱրեգական՝ որպէս տիրա-կանաւն զարդարեալ յարութեամբ՝ կի-րակէ կոչեաց»։ Սրանից է առնում նաև Յայսմ. յնվ. 2. «Եւ եղև յետ վախճանի Մենտեատոնի հայրապետին, ձեռնադը-րեցաւ Ս. Սեղբեստրոս յաթոռ նորա՝ պապ Հռոմայ. և կարգեաց լինել յեկե-ղեցիս ինն դաս կարգաւորաց ըստ նմա-նութեան երկնաւորացն, և եդ անուանս շաբաթուն աւուրց։ Զարեգակ օր կիրա-կի անուանեաց, որ է տէրունի. և զլու-սինն՝ երկուշաբաթ, զԱրէսինն՝ երեքշա-բաթ, զԵրմոսին՝ չորեքշաբաթ, զԴիոսին՝ հինգշաբաթ, զԱփրոդիտայն՝ ուրբաթ, և զԿռոնայն՝ շաբաթ»։-Հին և նոր ազգերի տոմարական դրութեան, օրերի և ամիս-

• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Ջղ. Սչ. շաբ'աթ, Ակն. Երև. Կր. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տփ. շափաթ (Պլ. սեռ. շափտու, շափտվան), Ասլ. շափաթ. շափա*, Զթ. լաբ'օթ, շաբ'ոթ, Հճ. շաբ'բ'օթ, Ագլ. ըm՛բmթ, Մկ. Սլմ. Վն. շmպmթ, Ալշ. Մշ. շապատ, Տիգ. շmփmթ, Մրղ. շmպպmթ. Շմ. շmպmտ, Գոր. շէ՛բէթ, շm՛փmթ, Ղրբ. չէ՛բէթ, շէ՛բmթ, Սվեդ. ըmբ'ութ։-Նոր բառեռ են շաբաթական, շաբաթավար, շաբթամիջի։ Էնկիւրիի թրքախօս հայոց մէջ eršapdə «եր-կուշաբթի», šapatsəz «անշնորհք» (Բիւր. 1898, էջ 789 և 865)։-Գաւառականների մէջ շաբաթ (օրը) և շաբաթ (եօթնեակը) չշփոթե-լու համար կատարուած է տարբերացում. այսպէս շաբաթ (եօթնեակ) և շաբաթօր, կի-րակմուտ (շաբաթ օրը), որից և Տիգ. շփթօր «շաբաթ օրը»։

• ՓՈԽ.-Վրաց. მაბათი շաբաթի կամ მაფათი շափաթի «շաբաթ օր. 2. եօթնեակը», որից ორმაბათი որշաբաթի «երկուշաբթի», ოთեმა-ბათი ոթխշաբաթի «չորեքշաբթի» ևն.-թուշ. მაბათ շաբաթ, ավար. šamat, ուտ. šamat «շաբաթ օրը, եօթնեակ», որից xibšamat «երեքշաբթի».-չեչէն. šuot' «շաբաթ օրը». քրդ. Աւետարանի մէջ գործածուած է շաբաթ. ինչ. Նա ժի լը ռօյա շաբաթէ. «Մի՛ ի շա-ռաթու» (Մտթ. իդ. 20).-Պօլսի տաճկաց շուկայական լեզուի մէջ էլ հայոց ձեռքով մը-տել է šapat gunū «շաբաթ օրը».-իսկ լահճ. šambi (Աղուանից երկիր և դրաց. 1893, էջ 91) ծագած է պրս. šambih ձևից և լազ. sa-batoni<յունարէն σάββατον-ից։


Շալակ, ի

s.

back, shoulder, load;
hand-barrow, sedan.

• , ի-ա հլ. «մախաղ, պարկ, տոպ-րակ» Դ. թագ. դ. 39. Կիւրղ. թգ. «պատգա-րակ» Բ. մկ. թ. 8. «բեռ» Վստկ. Վրդն. պտմ. էջ 157. «կռնակ, թիկունք» Երզն. մտթ. «տող ընդ մէջ սրբագրութիւն կամ յաւելուած» ԱԲ. «պարտականութիւն» Անսիզք 9. որից շալա-կամատն «բեռան մէկ աչքը» Կիւրղ. թգ. (ԳԲ դարձրել է շալակամասն). շալակել «մէջքով՝ կռնակով վերցնել» Վրդն. ծն. Վրք. հց. բ. 124. շալական «բեռնատար (ձի կամ ջորի), Վստկ. 204.

• = Բառիս հետ նոյն են արաբ. [arabic word] šal-laq «մուրացկանի տոպրակ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 937) և պրս. [arabic word] sālāq «փը-սիաթ, խսիր» (ԳԴ, էջ 343), բայց այս եր-կուսն էլ բնիկ չեն. հայերէն բառը շատ հին լինելով՝ չի կարող արաբերէնից փոխառեալ լինել. ուստի պէտք է ենթադրել որ րոլորն էլ ասորական կամ պահլաւական աղբիւրից են։ -Հիւբշ. 272։


Շահ, ից, ուց

s.

profit, interest, fruit, gain, lucre;
advantage, good, benefit, utility, emolument;
interest, usury;
— օգտի or օգտութեան, utility;
սէր —ու, love of lucre;
ի — օգտի իւրեանց, for their advantage;
for the benefit of them;
ոչ առ ի — ինչ օգտի բարբառիմ, be sure I speak disinterestedly;
ի —ս հարկանիլ, —ու զհետ լինել, կրթիլ, մտանել, to become avaricious, to be greedy of gain;
— բերել, to be profitable, to profit, to produce gains;
բառնալ զ— ուրուք, to clip a person's profits or gains;
ի — ածել, to invest, to put out at interest, cf. Շահեցուցանեմ;
some dance;
—ս առնել, to dance;
shah;
— պարսից, Shah or king of Persia.

• , ի հլ. (ՆՀԲ դնում է նաև ու հլ. բայս առանց վկայութեան) «օգուտ, վաստակ» ՍԳր. Ոսկ. եփես. դ. «դրամագլխի և կամ փոխ տուած դրամի տոկոսը» Կանոն առաք. 316 (Որ փոխ տայ և առնու վաշխ և տոկո-սիս և շահի շահս ագահութեան). որից շա-հիլ ՍԳր. Եզն. Եփր. ծն. շահաւոր Եզն. Ոսկ կողոս. շահաբեր Առակ. լա. 14. շաճազաւակ Ագաթ. շահավաճառ ՍԳր. շահաւէտ Ոսկ. մ. բ. 3. գ. 11. Սեբեր. շահաւետիլ Ազաթ. Կո-ոիւն. անշահ Երեմ. բ. 8. Ոսկ. մ. բ. 3. Ա-գաթ. բազմաշահ Ոսկ. եբր. Եփր. պհ. Վե-ցօր. հոգեշահ Ոսկ. յհ. ա. 20. Եփր. պհ. մե-ծաշահ Վեցօր. բարեշահութիւն Պիտ. դան-գաշահութիւն Սարկ. քհ. վաճառաշահ Եզեկ. իէ. 3. Ոսկ. մ. բ. 21. վաճառաշահիկ Պիտ-շահեստ «շահ» Վրք. հց. բ. 537. գրուած է շայել Եփր. ծն. էջ 99. հմմտ. նաև շայեկան։ Նոր բառեր են շահագրգռել, լահադիտութիւն, շահագրգռութիւն, շահադիտական, լահաբա-ժին, շահասիրական, անշահասէր, անշահա-խնդրութիւն են.

• «խաղ, պար». մէկ անգամ ունի Մծբ. 241. «Խաղացին վերտեցին և շահս արարին առաջի որթագլխոյն»։ Զգօնի վկայութեպն մէջ ասորի բնագրում (հրտր. Graffin, էջ 747) գտնում ենք ըստ համեմատութեան Վևեննա յի միաբան Պ. էսապալեանի (անձնական) «տօն կատարեցին»=շահս արարին։