Your research : 49 Results for անց

Entries' title containing անց : 179 Results

Definitions containing the research անց : 1825 Results

Առլեզ

cf. Յարալէզ.

• նակ հազիւ թէ պիտի դոյութիւն ունե-նար. մինչղեռ ընդհակառակը աւս նա-հապետի ժամանակ շատ տարածուած է. ուստի ծագում է «յար լիզող» ձեւից։ Böttich, Arica 30, 5 և Lag. Gesam Abhd. 170 «թերևս կապ ունենայ ասուր. Aral «դժոխք» բառի հետ»։ Sayce, The cun. inser. of van, էջ 415 հանում է ռա-բել. Arali բառից, որ է «սանդարամետ, ստորերկրեայ աշխարհ, մահու երկիրը, ուր իջաւ Թամմուզը»։ Տէրվիշ. Լեզու 1887, 115 լիզել բայից։ Առլէզների վրայ վեց առանձին յօդուած ունին Հմայեակ Նաւեան, Եղիշե վրդ. Դուրեան, Կ. 3. Պասմաճեան, Դ. Խաչկոնց և Դ. Շառա-րեան (տե՛ս Ծաղիկ 1895, էջ 550-556 և 601-616)։ Դուրեանի կարծիքն այն է, որ յարալէզ միջնադարեան մի ձև է, իսկ «յար լիզօղ» ստուգաբանութիւնո ծա-գում է Վարդան Վարդապետից. հին և ուղիղ ձևն է առլէզ կամ արալէզ։ Sche-il, Բազմ. 1897, էջ 77 խալդեան erilas «արքայ» բառից, իբր «արքալ աս-տուածոզ»։ Մանրակրկիտ և ընտիր մի ւռուած ունի Կ. Յ. Բասմաջեան, Բազմ, 1897, էջ 525-531, ուր յաջող կերպով ցոյց է տրուած թէ առլէզները ասորես-տանեան աղբիւրից են և ներկալառնում ևն ասորեստանցոց Մարդուկ աստուածն ու սոա հետևորդ չորս շները, այն է [other alphabet] -ուկկումու «յափըշ-տակիչն», [other alphabet] Γ=)) ակկու-լու «ուտիչն», [other alphabet] իկշուդա «կորզիչն» և [other alphabet] ❇ իլթեբու «յագեցուցիչն». այստեղ էլ մեր բառը ստուգաբանուած է «յար լիզող»։ Այս յօդուածին պատասխանում են Մենեվիշեան ՀԱ 1898, 26 և Դ. Խաչ. կեան, անդ, էջ 41-44։ Առաջինի կար-ծիքն այն է թէ ուղիղ ձևն է առլէզ և թերևս պատահաբար միայն լեզ նմանութիւն ու-նի մեր լիզել բայի հետ. առ գտնւում է արիական բառագանձում ar «վէրք» ձևով, Բասմաջեան, Բիւր. 1898, 409 աատաս խանում է թէ ar «վէրք», ինչպես նաև


Առնէտ, նիտաց

s.

dormouse.

• Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] arnab «մի տեսակ մեծ մուկ» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 149), որի ասորի համապատասխան ձևն է [syriac word] arnəbā «նապաստակ»։ Ղափանցեան, Տեղեկ. ինստ. 2, 111 կազմուած էտ մասնիկով, ինչ. բրէտ, կրէտ։


Առոյգ

adj.

young, blithe, lively, gay, brisk.

• (անհոլով) «կայտառ մարմնով» Խոր. Պիտ. Մագ. որից առոյգանալ Մագ. ա-ռոյգաբարձ Խոր.առոյգացուցանել Փիլ. առոյ-գութիւն Պիտ. Փիլ. Նիւս. այս բոլորի մէջ հա-յերէնի ոյ>ու ձայնափոխութեան օրէնքը զար-մանալի կերպով չէ պահուած։ Գրուած է նաև առոգ, ոռոգ և առուգ. առաջինից շինուած են առոգագաւակ Փարպ. առոգանալ Սարգ. ա. պետ. էջ 293, Լմբ. առոգանձն Յհ. կթ. առո-գավարժ Արծր. առոգութիւն Սոկր. 181. առո-գեալ Վրք. և վկ. սրբ. Ա. 536. երկրորդից ոռոգանալ Ոսկ. պետր. և եղ. Արծր. իսկ վեռ-ջինը (առուգ) յարմարցուած է առուգանալ, առուգութիւն, առուգագոյն Պիտ. ձևերից, ո-րոնք առոյգ բառի կանոնաւոր ածանցներն են։ Բառս հների մօտ շատ հազուագիւտ է ՆՀԲ յիշում է միայն երկու օրինակ, այն է՝ առոգութիւն Սիր. լ. 15 և Ոսկ. ես.։

• կայտառ մարմնով, որ և թրք. առըղ» (սակայն թրք. առըղ նշանակում է «նի-հար, ազազուն»)։ Թաղիադեան, Առաջ-նորդ մանկանց, էջ 47արուգ բառի հետ կցում է հնդ. ուգ «շաքարեղէգի ծաղիկ» ձևը։ Lagarde, Urgesch. 356 լտ. au-gus-tus ձևի հետ։ Տէրվ. Նախալ. 105 սանս. vaǰ, ukš, զնդ. vaǰ, vaxš, յն. αύζω, լտ. vigere, augere, գոթ. vakslan ևն ձևե-րի հետ՝ հնխ. vag, vaks «աճիլ, զօրանալ, օգնել» արմատից՝ ցեղակից հյ. օգնել, զօրաւիգն, օճան, օժանդակ, օժիտ և վաշխ բառերին։ Karolides տե՛ս արի բառի տակ։ Հիւնք. արուգ «նիհար» բա-ռից։ Աճառ. Բանասէր 1899, 252 իբր առ+ոյգ, ոյժ բառից գ-ժ ձայների լը-ծորդութեամբ։ Վերի մեկնութիւնս ըն-դունում է նաև Meillet (անձնական)։


Առու, իւ, ից, ոց, ովք

s.

trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.

• (ո և ի-ա հլ.) «գետակ», վտակ. 2. ջրի ճամբայ, անցք, փոս, երակ». առ հասա-րակ յետին. հներից ունինք հետևեալ վկա-յութիւնները. Առուս աղբանոցաց (Ոսկ. մ. գ. 4). Զառոա տղմոյն ձգել (Ոսկ. յհ. բ. 30), Մեծութիւն թէ առուով գայցէ (Սաղմ. կա. 11). առաջին երկուսի մէջ առու «անցք» նը-շանակութեամբ է, երրորդի մէջ՝ թէև յն. հա-մապատասխան հատուածը ունի «հոսեսցի» (իέη), բայց հայերէնը դարձեալ «անցք» նշանակութիւնն ունի։ Նոյն իմաստով են նաև առուահանք «ջրանցք, քանքան» Եւս. պտմ. բ. 6, էջ 89, առուամէջք «ակօս, նեղ անցք» Թուոց իբ. 24. Ագաթ. ըստ այսմ առու «գե-տակ» նշանակութիւնը հնից աւանդուած չէ, որչափ թոյլ են տալիս ենթադրել ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները. ուստի և յայտնի չէ թէ առու բառի նախնական նշանակութիւնը կա-պուած է հոսելո՞ւ գաղափարի հետ, թէ փորե-լու, անցնելու։

• = Եթէ բառը նախապես կապուած էր հո-սելու գաղափարի հետ, ծագում է հնխ. *sru «հոսիլ» արմատից. նախաձևը կարող է լինել *sruyós եամ *sruyá և կամ *srutis, որոնց երեքն էլ հաւասարապէս տալիս են առու. հմմտ. սանս. srávati «հոսիլ», sruti-«հո-ռում». srótas «հոսանք, գետ, երակ, ելք. բացուածք», հպրս. rauta «գետ», պրս. »օ︎ rōd, քրդ. ru, յն. ῥυτός «հոսուն», ῥύσις «հոռում». ῥόfος «հոսանք», հոլ. struya «հո-սանք. հեղեղ», o-strovú «կղզի», հիսլ. straumr և գերմ. Ström «հեղեղ, հոսանք». լիթ. sravlu, sravêti «հոսիլ», srava «հո-սանք», հիռլ. sruth «գետ», srualm «հե-ղեղ» ևն։ Առու բառը այս պարագային ծագմամբ նոյնանում է հյ. առոգել, ոռոգե բառերի հետ, որոնց համեմատութիւնը տե՛ս վերը։-Իսկ եթէ բառը նախապէս կապուած էր փորելու և կամ անցնելու գաղափարի հետ, այն ժամանակ վերի մեկնութիւնը ուղիղ չէ և առու չունի կապ ո՛չ ոռոգել բառի և ո՛չ sru արմատի հետ, ինչպէս կարծում է Հիւբշ. 42Ո։ Ըստ իս հաւանական է առաջինը և առու հա-մապատասխանում է ճիշտ սանս. srδtas «հո-սանք, գետ, ելք, բացուածք, երակ» բառին։

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ է անշուշտ վրաց. რუ րու, რუვი րուվի «ջրանցք, ա-ռու», որ ներկայացնում է հայերէնի հնագոյն ձևը՝ առանց նախաձայն ձայնաւորի։-Հա-յերէնին նման են հնչում նաև մինգը. րեկա գառու». ուտ. ուրէլն «առու, ակունք», չա-ղաթ. arik, aruk «ջրանցք, փոս», կըզըլ բար-բառով airə «վտակ, գետակ», կարա կըրգըզ airək, ալթայ. airəčak, լեբեդի բարբառով alrəlak, արևել. թրք. arγa, arγav «առա-ակ», arən «ջուր», arna «գետի ճիւղ»։ Այս բոլորը կցւում են պրս. ❇ [arabic word] arzā [arabic word] arγā̄b, [arabic word] ︎ arγāv «գետակ» բառերի հետ. հայերէնի հետ նմանութիւնը աա-տահական է, ինչպէս ընդունում է նաև Պատկանեան, Փորձ 1880, մարտ, էջ 94։ Առան հակառակ Pedersen 40, 195 և Հայ. գր. լեզ. էջ 193 թուրք բառերը փոխառեալ է դնում նախահայ *arogu ձևից և թրք. aryγ ձևից էլ փոխառեալ հոսնգ. árok «ջրանցք»։


Ասորեակ, եկի, եկաց

s.

rocket.

• (որ և ասսրեկ, սորեկ) «մի տե-սակ թթու բանջար, ճարճրուկ, լտ. eruca, ֆրանս. roquette» Գաղիան. Բժշ. ըստ ոմանց «կոտեմ, ջրկոտեմ»։ -Սրանից տարբեր է սորեկ «որթ», որ եբրայական փոխառութիւն է։ Կայ նաև գւռ. ասորիկ, սորեկ, սորուկ, սորոորին «կտաւատի մի տեսակ՝ որից ձէթ են հանում», հունդը նման է կոտեմի կամ կո-րեկի. ըստ Ախք.՝ վայրի մի խոտ է (տե՛ս Ազգ. հանդ. Ա. 138). բայց չգիտեմ թէ կապ ունի՞ նախորդի հետ։

• ՀԲուս. § 168 ասում է. «Զարմանալի կամ հետաքննական բան մ'է, որ մեր ասորեկ կոչածը՝ Ափրիկեցիք ալ հիմայ ասուրիկ կոչեն, ըստ վկայութեան Ա-տանսոն բուսաբանի, որ շատ տարիներ կեցաւ ի Սենեկամպիա»։ Ֆերահեան, Բազմ. 1931, էջ 141-2 խօսելով բառիս վրայ, գտնում է, որ նոյն է լտ. eru-ca, ֆրանս. roquctte, իտալ. ruca, տճկ rokka salata, գւռ. ճարճիր, նարճրակ, արաբ. [other alphabet] ǰirǰir, ինչպես դրել եմ ես էլ։ Այս բոյսը շատ նման է կոտեմի և ջրկոտեմի, որի համար էլ երբեմն շփոթ-վում է նրանց հետ։ Բոլորովին տարբեր է գւռ. սորեկ, սորուկ «լտ. sorgham, sa-ricum» (տե՛ս իմ Գւռ. բառ.)։


Ասպականի, անեաց

s.

huntsman, hunter.

• (-նւոյ, -նեաց) «որսորդ» Փիլ. լին. 371. (շփռթ է Պիտ. թ. 5 հատուածում, ուր կարող է թէ՛ «որսորդ» և թէ մանաւանդ «որսի շուն» նշանակել). որից ասպականա-սպաս, որ մէկ անգամ գործածուած է Նար. լե. էջ 97.-«Ընդ քանանուհւոյն ձայնի ի խորոց սրտիս պաղատիմ, սովեցելոյս ասպականաս-պաս կաղկանձողական ամենաթշուառ վը-տանգաւորիս, ապրուստ կերակրոյ փշրանաց հացի ի բազմազեշտ քո սեղանոյ մասնաւո-րեսցես»։ Այստեղ ամբողջը ակնարկութիւն է Մտթ. ժե 27 Քանանացի կնոջ և յատկապէս «Քանզի և շունք կերակրին ի փշրանաց ան-ևելոց ի սեղանոյ տեառն իւրեանց» հատուա-ծի։ Լծ. Նար. լե. մեկնում է «շան ուտելիք. լափ» (անշուշտ սպաս «թանապուր» բառից կարծելով), ՀՀԲ «շան կերակրոյ սպասող կամ յուսացող», ՓԲ «որսական շան նման կերակրոյ սպասող», Աւետիքեան, Մեկն. Նարեկի, Վենետ. 1859, էջ 194 «սպասաւոր կամ ծառայող որսորդի, որ է շուն» (ասպա-կանի+սպաս բառերից) և էջ 553 «շան պէս սաասող կամ ձիանց պահապան»։ Իսկ ես կարծում եմ, որ ասպականասպաս նշանաևում է «կերակրի մնացորդներին սպասող» և կազմւած է ո՛չ թէ ասպականի «որսորդ կամ շուն», այլ ասպակ «կերակրի մնացորդ» բա-ռից. ըստ այսմ ասպականասպաս ճիշտ այն է՝ ինչ որ Ոսկ. պօղ. ա. 459 «շունք սեղանոյն ասպակի սպասիզեն»։ ՆՀԲ ուզում է հանել ասպ «ձի» բառից


Ասպահապետ, աց

s. adj.

s. adj. cavalry general.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև ա-ռանց վկայութեան) «զօրապետ, սպարա-պետ». երկու անգամ միայն գործածուած է Խոր. բ. 68 և 28 և այն էլ իբրև ազգանուն կամ տիտղոս. «... և քոյր նոցա՝ ասպահապե-տի պահլաւ, քանզի ի վերայ զօրաց էր այրն նորա»։

• = Պհլ. spāhpat «սպարապետ, զօրագլուխ. որից պրս. [arabic word] sipahbad կամ [arabic word] ispahbad, ispahbud և տառադարձուած՝ ա-րաբ. [arabic word] asbahbuδ, յն. σπε βέδης (Պրոկոպիոս, Պարս. պատ. Ա. 10)։ Բառի հին ձևն էր հպրս. spādapati, որ Արշակունեաց ժամանակ փոխ առնուելով՝ դարձաւ հյ. սպա-ռատետ. ասպարապետ, իսկ Սասանեանց ժամանակ երկրորդ անգամ փոխ առնուելով նոր ձևով՝ դարձաւ ասպահապետ։ Իրանեան բառերը կազմուած են spāda > spāh > sipāh «սպայ, զօրք» և pati>pat>bad «պետ, տէր» բառերից։-Հիւբշ. 22, 240։


Ասպար, աց

s.

shield, buckler.

• (ի-ա հլ. յետնաբար նաև ռ հլ.) «վահան» ՍԳր. որից ասպարաբեկ «վահանի բեկոր կամ փոքր վահան» Եզեկ. լթ. 9. աս-աարակիր Ոսկ. Փիլ. ժգ. ասպարաւոր Բ. մը-նաց. ժդ. 8. ժէ. 17. ասպարափակ Փարպ. աս-պարել «վահան գործածել» Պիտ. գերասպա-րել «պահպանել, պաշտպանել, խնամակալել» Տիմոթ. կուզ, էջ 282 (իբր ստրկական թրգմ. յն. ὸπερασπίζω «պաշտպանել» բառի, որ կազմուած է Նπὲρ «գեր, վեր» և ἀσπίς «վա-հան» բառերից. տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի հակաճառութեան մէջ, էջ 71)։ Երբեմն բարդութեանց մէջ եղած է սպար-այսպէս են՝ սպարակիր Բուզ. դ. 15, ե. 5. սպարափակ Ագաթ. առանձին սպար «վա-հան» ձևը ունի ԱԲ, բայց ՆՀԲ չգիտէ։

• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քերակ. 1815, 314, որ փոխառեալ է դնում պրս. սիփէր ձևից։ ՆՀԲ «լծ. յն. ἀστίς, պրս. ևսփէր, սիփէր, հյ. պատսպար և հովա-նի»։ Ուղիղ են նաև Muller SWAW 42, 253 և Justi, Zendsp. 303։-Jensen ՀԱ 1904, 184 հաթեան արձանագրութեանց մէջ գտնելով ..ri կամ ...ar «մահան» ձևոմ մի բառ, կարծում է թէ մեր աս-պարն է և չի ընդունում որ հայերէնը ի-րանեանից փոխառութիւն լինի։


Ասպարէս, իսի, իսաց, իսից

cf. Ասպարէզ.

• , ի-︎ հ. «ձիարձակարան, կրկէս, հրապարակ» ՍԳր. Բուզ. «Երկայնութեան չափ, վտաւան, մէկ ձիրնթաց, որ է 1/2 մղոն կամ 125 քայլ կամ 625 երկրաչափական քայլ» ՍԳր. «բաց դաշտ. հրապարակ, հանդիսարան» Ոսկ. մտթ. պ. Չ. Գ. մակ. դ. 9. որից ասպարիսել «արշաւել» Պիտ. ասպարիսախաղաց Վրք. դիոն. ասպա-րիսական Խոր. աշխ. հին հայերէնի մէջ գոր-ծածական էին թէ՛ ասպարէս և թէ ասպարէզ, քանի որ երկու ձևերն էլ կան արդեն պարս-կերէնում. ածանցների մէջ գտնում ենք մի-այն ասպարէս, իսկ արդի գրական լեզուի մէ» ընդունուած է միայն ասպարէց։


Ասպետ, աց

s.

equerry, knight, squire, cavalier.

• Առաջին մեկնիչն է Dulaurier, որ ❇As 18(1861), էջ 291 բառս դնում է պրս. asp «ձի» ձևից։ Էմին, Истор. Bapдana Չ0 ասպահապետ բառից համարօ-տուած։ Müller, SWAW 38. 573 ևն սանս. açvapati, զնդ. aspapaiti։ Էմին, Ист. Aсохика 251 ասպ և պետ բառե-րից։ Տէրվ. Մասիս 1882 յուլ" 24=աս-պապետ =սանս. ասվապատի. հալերէ-նում երկու պ-երից մին ընկած է։ Նոյնը նաև Լեղու, էջ 158։ Հիւնք. սպայապետ կամ ասպատակ ձևից։ Մառ Kрит. и мeлкiя cт. (1903), էջ 70 նկատելով, որ հների մէջ միջին ա-ի անկում չկար, ուս-տի չէր կարող *ասպապետը դառնալ ասպետ. հետևաբար ասպետ դնում է ասուպետ ձևից (ինչ. մոգուպետ>մոգ-պետ), որ հանում է պրս. [arabic word] sū կամ [arabic word] asū «կողմ» բառից. այսպէսով աս-պետ դառնում է ճիշտ «կողմնապետ, կուսակալ»։ (Այս մեկնութիւնը սխալ է, որովհետև՝ 1. միջին ա-ի կորուստ չկայ *ասպապետ>ասպետ բառի մէջ. այլ ա-րագաբանութիւն (haplologie), որ ծա-նօթ էր նաև հներին. ինչպէս հպրս. *ha-mamātā >hamātā և հյ. ճարտարասան >նարտասան. 2. փոփոխութիւնը կամ անկումը եղել է նախապէս իրանակա-նում և յետոյ պատրաստ անցել հայե-րէնի. 3. պրս. sū «կողմ» բառի հին ձևն


Աստառ, աց

s.

lining.

• (յետնաբար ի-ա հլ. հմմտ. աս-տառօք Կանոն. էջ 1005) «հագուստի ետևի կողմը դրուած շորը» Կանոն. էջ 105, Վստկ. 119, Վրդն. սղ. ճը, էջ 371, հնից ունինք ան-աստառ «առանց աստառի» Կիւրղ. թագ։


Զինուորեմ, եցի

va.

to enlist, to maintain soldiers;
to exercise in the art of war;
to arm.

• . նախդիր՝ որ կցւում է բառասկիզբը հայցական, պատմական և պարառական հո-չովները կազմելու ժամանակ, բայց մանա-ւանդ գործածւում է իբրև սաստկական և կամ զօրացուցիչ. հմմտ. զանցանել, զեղծա-նել, զաչացու «կոյր» (աչք բառից), զակա-նել «լաւ դիտել» (ակն բառից), զահի հարկանել, զահանդիլ, զարհուրիլ (հմմտ արհ, ահ, արհաւիր), զահոմիլ «պատշաճիլ» (հոմ ձևից), զաղփաղփուն, զանխուլ, զո-ռածիլ կամ զ-առ-ած-անել, զառամ (իբր զ-առ-ամ) «տարիքոտ, ծերացած, ցնդած», զառանցել, զառաջասուն, զառաջաւոր, զա-ռաջեայք, զառաջեաւ, զառաջել, զառաջինն. զառիվայր, զառիվեր, զառիթափ, զատանել, զատ (իբր զ-հատ-անել), զատչիլ, զատուցա-նել, զարամուր (<զյարամուր), զարգանալ, զարդ, զարդարել, զարդիս (արգ, արդ, յար» դարել, արդի), զ-արթնուլ, զարթմնի, զարթ-խում (արթուն), զարկ, զարկանել (զհարկա-նել), զարմանալ, զարմ, զարտուղի (արմ, արմանալ, արտուղի), զգածել (հագածել, առիգած), զգենուլ, զգեստ(ագանել, հտ-գուստ), զգետնել, զգլխել, զգնալ, զգալ, ըզ-գայուն, զգացում, անզգամ զգաստ, զգօն, զգացուցանել (գալ բայից. հմմտ. զ-եկ-ու-ցանել, զեկոյց, իրազեկ, իրազգած), զօդել, զօղուած, զփախչիլ, զտեղել, զետեղել, զար-գելուլ, զչարիլ, զուլամբիլ «վզի վրայ գլորիլ» (ուլն բառից), զեղծանել, զեղծ, զեղուլ (զ-հեղուլ), զեռալ, զեռուն, զինչ, զինչպէտ (հմմտ. ումպէտ), զիջանիլ, զլեռնայն, զկծել, զկնի (կինք), զհետ (հետ, յետ), զմէ՞ (ի*մ), ճմտաւ ածել, զճանապարհայն, զնստուցա-նել, զով, զովանալ (հով, հովանալ) ևն ևն։-Սրա հետ նոյնէ ս նախամասնիկը, որ զ-ի ստացած ձևն է՝ խուլ բաղաձայնների մօտ. հմմտ. սրափիլ, սքօղել, ստածել, սփռել ևն

• = Իր շատ ճոխ գործածութիւնից դատելով՝ պէտք է լինի բնիկ հայ։ Բայց որովհետև զ ձայնով սկսող հայերեն բառերը կա՛մ փո-խառութիւն են և կամ դեռ մեկնուած չեն, ուս-տի յայտնի չէ թէ ի՛նչ պիտի լինէր սրա հնխ. ձևը։ Սակայն որովհետև հնխ. g'h երկու ձայ-նաւորի միջև տալիս է հայերեն զ և բառի սկզբում տալիս է հյ. ձ, իսկ ձ դառնում է բաղաձայնի մօտ զ, ուստի կարելի է ենթա-զրել՝ որ զ ձևն էլ ծագել է հնխ. g'h-ից (այս-պէս դարձած նախ բաղաձայնով սկսող բա-ռերի մօտ և յետոյ ընդհանրացած)։ Այս մը-տածումով կարելի է մեր բառի հետ համե-մատութեան առնել հսլ. za մասնիկը, որի գործածութեան եղանակը մերին շատ է մօ-տենում. այսպէս՝ za n je= զ-ի. jetu ja za raka =կալաւ զձեռանէ նորա. za utra=զա-ռաւօտու.-հսլ. za սեռականով ցոյց է տալիտ ժամանաև և որրծողութեան պատճառը (տե՛ս Miklosich, Vergl. Gram. IV, էջ 527 ևն), հայցականով՝ գործողութեան տևողութիւնը (անդ, էջ 410 ևն), գործիականով՝ «ետևը» (հմմտ. հյ. զերիս աւուրս, զհետ, զկնի ևն)։ Թերևս սլաւական za բառին կցելու է նաև արևել. լիթ. azլ լեթթ. uz «վրայ», aiz ռետևը, պատճառաւ, յայնկոյս»։ Իսկ գոթ. ga-մասնիկը (ինչ. ga-laubǰan=գերմ. glau-ben «հաւատալ») սրանցից բաժանելով՝ կը-սում են սովորաբար լտ. com, cum, հիռլ. com, cum, con, կիմր. cyf, գալլ. com «ընդ, հետ» ձևերին. հնխ. kom (տե՛ս Walde, էջ 180)։

• sacā? Muller, SWAW, 44, 555 պհլ. ոռռ. -ghan մասնիկի հետ։ Բառիս վրայ ընդարձակ խօսած և վերի ձևով մեկնած է Meillet, MSL, 9, 52-55։ Հիւբշ. 446, կարելի, բայց ոչ ապահով է գտնում այս մեկնութիւնը, որովհետև նշանա-կութեանց տարբերութիւններ, աւելի մեծ են, քան նոյնութիւնները, և երկրորդ՝ որ հյ. նախատառ զ ձայնի ծագումը անրս-տոյգ է ընդհանրապէս։ Աւելի մանրա-մասն խօսում է Հիւբշ. Armeniaca. IF 19, 457-480, թրգմ. ՀԱ, 1907, 183-? որ քննելով բոլոր զ-ով սկսող հայերէն ռառեռր. հաստատում է, որ սրանք կա՛մ փոխառութիւն են և կամ՝ եթէ փոխառու-թեամբ մեկնուած չեն, մթին են մնում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 158-161 ձև-վացած է դնում ըստ նախդիրից՝ տ-ի անկումով և ս վերածուելով զ-իւ


Զմուռս, մռսոյ, ով

s.

myrrh.

• , ի-ա, ո հլ. «մի տեսակ անուշա-հոտ խունկ կամ իւղ» Սգր. «կնդրուկի ծառ» Կոչ. 404 (Չի բոյն շինէ իւր ի լիբան փայտէ և ի զմուռս փայտէ). ածանցման մէջ մըտ-նում է երեք ձևով. 1. ვր, ինչ. զմոսաբեր Նիւս. երգ., զմռսալիր Նար., զմռսալից Երգ. ը, զմռսել Մրկ. ժե. 23.-2. «մռն-, ինչ. զմոնաբեր Խոր. աշխ., զմռնախունև Գա-ղիան., զմռնենի Ել. լ. 23. Երգ. դ. 6.-3. «մռ-, ինչ. զմռել Եղիշ. թաղմ. Վրք. հց. Անկ. գիրք առաք. 56, 187(գրուած զմըռեաց), զմռալից Գնձ., զմռանալ Եփր. համաբ. 30, զմռաբեր Խոր. աշխ. 598. ըստ այսմ արմա-տը ունի երեք ձև՝ զմուռս, զմուռն, զմուռ. վերջինը գործածական է արդի գրականում՝ «կնքամոմ» նշանակութեամբ։ Սրանցից դուրս կայ նաև մուռ ձևը՝ Բժշ. Վստ. 100, 106, 206։


Զմռնիտ

s.

emery.

• = Յն. σμόρις (σμύριδος)՝ նոյն փոշին Լ. որից σμυρίτης λίϑος «զմռնիտեան քար».-յոյնից փոխառեալ են նաև լտ. smyris, ֆր. émeri նոյն նշ. -յոյն բառը Boisacq, էջ 886 դնում է հնխ. smer «քսել, զօծանել» արմա-տից, որին պատկանում են գոթ. smairϑr, հհիւս. smior, անգսք. smeoru, հոռ. smero «ճարպ», լիթ. smarsas, smarsté «ճենճ» ևն, որոնք թէև ունի Walde 478, բայց նրանց չի միացնում յն. σμύρις բառը։ Այս պարագա-յին պէտք է յիշել եբր. [hebrew word] samir, ասոր. [syriac word] šamī̄rā «ադամանդ. 2. զմըռ-ւետ» (Brockelm. 380)։-Հիւբշ. 349։


Զնդան, ի

s.

prison;
տալ ի —, արդելուլ —աւ, to put in —, to throw into a dungeon;
cf. Բանտ.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ Böt, tich. Horae aram. 33, 56, Rudim. 41, 105,-Böttich. ZDMG 1850, 354, Arica 72, 176, Lag. Urgesch. 391 դնում են սանս. chad արմատից։ Müller SWAW 38, 580 սանս. jantu, զնդ. zantu «ըն-կերութիւն»։ Justi, Zendsp. 120բ սրանց


Զոհ, ից

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։

• Klaproth, Asia polygl. էջ 103 արաբ. seh'yjeh, արմատը syh՝ «արևին դնել»։ ՆՀԲ յիշում է միայն եբր. [hebrew word] zewah, zebah «զոհ»։ Նոյն համեմատութիւնն ու-նին նաև Peterm. 259 և Kiggs, Քերակ 1856, էջ 60։ Ուղիղ մեկնեց նախ Lag Urgesch. 1117, որից յետոյ Muller Zendsp. 120 ևն։-Սէր 1862, թ. 24, էջ 182 «սեմական զոպհ բառն է, որ Պար-սից կամ Ասորոց միջոցաւ անցած է մե-ղի»։ Գարագաշեան, Քննակ. պատմ. 44, 51 պրս. (Աժի)տահագա և Չոհակ անուն-


Զողալ

s.

cf. Զղալ;
cf. Հոյն.

• ՆՀԲ անցողակի յիշում է «այլազգ. զէ-ղալ»։ Justi, Dict. Kurde, մեզանից փո-խառեալ է դնում քրդ. բառը՝ թաթար ձե-վին անծանօթ լինելու պատճառաւ։ Այս-պէս նաև Գազանճեան (Բիւր. և Յու-շարձան, անդ) թրք. գւռ. բառը,


Զովող, աց

s.

companion, fellow, comrade, mate;
school-fellow, fellow-student;
associate, partaker;
accomplice, party, abettor, follower.

• = Արմատն է *զով «ընկերութիւն, գործակ ցութիւն», որի բայական *զովել կորած ձևի ներկայ դերբայն է զովող. -այս ձևի և ա-ծանցումների համար հմմտ. յաջող, յաջողիլ, յաջողութիւն, արմատը՝ աջ։-Այս *զով ձևը ըստ իս ունի կովկասեան ծագում. հմմտ. վրաց. ზაჟი զավի «համաձայնութիւն, դաշ-նակցութիւն, հաշտութիւն», ზავება զավեբա «համաձայնեցնել, հաշտեցնել», მოზავი մո-զավե «խաղաղ, հաշտ», მოზავება մոզավե-բա «հաշտեցնել, համաձայնեցնել»։-Աճ.


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• = Կայ ասոր. [syriac word] ezwārxā «ցուլ», որի հետ կցւում է արաբ. [arabic word] zbrx, որ արամե-իէն մի բառի տառադարձութիւնն է միայն։ Ասորի բառը բնիկ չէ և չի գտնւում ուրիշ նեմական լեզուների մէջ. ուստի հաւանաբար փոխառեալ է հայերէնից և կամ թերևս եր-կուսը միասին փոխառեալ են իրանեանից Սակայն մինչև այժմ իրանեանի մէջ սրանց համապատասխան մի ձև չէ՛ գտնուած։ (Պրս. ❇ [arabic word] zāvar «հեծանելի կենդանի, որպէս ձի, ջորի, էշ, ուղտ և նմանք» ո՛չ ձևով է յարմար ւ ո՛չ նշանակութեամբ)։ -Հիւբշ. 303։

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։


Զուիրակ, աց

s. bot.

s. bot. origanum, wild marjoram.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «մի տեսակ բոյս է. լտ. origa-num» (Տիրացուեան, Contributo § 417) Փիլ. լիւս. 144. Գաղիան. բժշ։


Զուր

adj. adv.

vain, useless, futile, trifling, frivolous;
—, ի —, ընդ —, — ուրեմն, vainly, in vain, uselessly, invalidly, unjustly;
— սարջանք, unavailing regrets;
— ջան, անօգուտ վաստակ, labour lost;
— խօսել (զումեքէ), to calumniate, to impute, to accuse;
ի — ճգնել, to labour in vain.

• «փուճ, պարապ» Ել. իգ. 7. Գ. թգ. բ. 31. Եղն. «պարապ տեղը» (որ և իզուր) ՍԳր. Կիւրղ. թգ. Ոսկ. եբր. որից զրաբանել Երեմ. իգ. 16. Կոչ. զրադատ Ագաթ. Բուզ. զրախնդիր Ա. թագ. իզ. 21. զրախորհուրդ Գ. մակ. զ. 9. զրախօս Տիտ. ա. 11. Ես. ը. 19. զրապարծ Ոսկ. մ. ա. 20. զրաջան Ոսկ. մ. բ. 27. Եփր. պհ. զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. ստազրանք «զրպարտութիւն» (նորագիւտ ռառ) Տաթև. ամ. 245. առանց սղման՝ զու-րավաստակ Ագաթ. -նոյն արմատին է պատ-կանում զրել «մերժել, դրժել ուխտը)» Կա-նոն. էջ 146, եթէ չէ վրիպակ՝ փխ. ջրել (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 160)։


Զրահ

s.

cuirass;
corslet;
coat of mail, small coat of mail;
breast-plate.

• = Պհլ. ❇ zrāh, zraī, zrad, zrēh, պա-զենդ. zrəh, պրս. [arabic word] zirih, զնդ. zraδa-❇ րոնք բոլոր նշանակում են «զրահ». սրանց նախնական ծագումը անյայտ է (Horn § 66Ո Bartholomae 1703)։ Իրանեան ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի մէջ զրահ, զրայ և զրեհ գրչագրական խաթարումներ չեն, այյ իւրաքանչիւրը ներկայացնում է առանձին ի-րանեան մի ձև. այսպէս՝ զրահ >zrah, զրայ անց զրահ» (Չուբինով 513, Մառ. Bитязь въ барc. шкуpe էջ 477), მუზარადი մուզարադի «զինեալ» (Brossel JAs. 1834, 383)։ Այստեղ է պատկանում նաև պրս. [arabic word] zaradxāna «զրահների պա-հեստանոց», որ յիշում է Horn § 660, իբրև առաբ. փոխառութիւն, որ սակայն չգիտէ Կա-մուս՝ անռ։ Նոյն բառից են վրաց. ზარადხანა զարադխանա (Չուբ. 2 513) և հյ. զառատխա-նայ Միխ. աս. 485, որ բառարանիս Ա. հա-տորում (էջ 502) սխալմամբ գրել եմ առատ-խանայ և թերի եմ մեկնել։-Հիւբշ. 152։


Զրեւանդ, ի

s.

hot. birth-wort, snakeroot.

• -Պրս. և արաբ. [arabic word] zarāvand «զրեւանդ» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 615. բոյսի նկարագրութիւնը և գործածութիւնը տե՛ս Seidel Մխ. հեր. § 394)։ Սրանցից փո-խառեալ է նաև վրաց. ზარავანდი զարավան-ղի, որ Չուբինով 513 մեկնում է «ռուս. кир-козонь կամ nxиновникъ» (երկուսն էլ ըստ Аннеиковъ-ի բուսաբանական բառարանի «aristolochia clematitis L»)։-Հիւբշ. IF 19, 458։


Զօր, ու, աց

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• , ու, ա հլ. (եզակիում գլխաւորապէ։ գործածւում է ու հլ. յոգնակիում ա հլ. բայց շատ անգամ կայ յգ. սեռ. զօրուց, մէկ ան-գամ եզ. գըծ. զօրաւ Դան. ժա. 13. սակայն ո՛չ բնաւ զօրի, յետնաբար կայո հլ. գըծ. զօ-րով, զօրովք) «ուժ, զօրութիւն» Բ. մակ. ժդ 45 Դան. ժա. 13. «զօրք, զինւորների խումբ» ՍԳր. Բուզ. որից զօրանալ «ուժեղանալ, սաստկանալ» ՍԳր. զօրութիւն «ուժ, ազդե-ցութիւն, ներգործութիւն, զօրք, հրաշք, հրեշ-տակները» ՍԳր. զօրացուցանել ՍԳր. Եզն. զօրագլուխ ՍԳր. զօրագոյն ՍԳր. Եզն. զօրա-ժողով ՍԳր. Բուզ. Եւս. քր. Կոչ. զօրական ՍԳր. Կիւրղ. թգ. զօրանիստ Բուզ. զօրավիգն Սգր. Եւս. քր. զօրավար ՍԳր. զօրաւոր ՍԳր. զօրեղ Բ. մակ. ժե. 17. զօրել Ես. ծ. 2. Եզն. անզօր ՍԳր. Ոսկ. Եզն. մեծազօր Գ. մակ. ե. 7. Վեցօր. Ոսկ. Եզն. Կոչ. Ագաթ. Եւս. քր. բազմազօր Բուզ. Կոչ. հեծելազօր ՍԳր. Եւս քր. զօրօգուտ «զինակից» Եւագր. 99։ Նոր գրականի մէջ զօրաբանակ, զօրագունդ, զօ-րախումբ, զօրակոչ, զօրահանդէս, զօրահւա-մանատար, զօրանոց, զօրանց, զօրաշարք, զօրապետական, զօրապետութիւն ևն. տես և հզօր։


Էգ, իգաց

adj. s.

adj. s. female;
— ազգն, the female sex.

• Brosset JAs. 1832, 530 հյ. իգական ձևից է դնում վրաց. igacai, igracai, ig-rica «մարտ ամիսը», «որ շատ յարմար է, ասում է, նշանակութեան կողմից»։ Նոյն, JAs 1834, 245 ուղղելով նախորդը՝ մեկնում է «ծնունդ գառանց»։-Lag. Urgesch. 940 կցում է յն. γυναιϰ բառի -αιϰ-մասին։ Bugge, Etr. u. Arm. 34 ետր. sec, sex, šec, šex «աղջիկ» բառին է կցում և երկուսը միասին հանելով հնխ. séighi-ձևից, նոյն է դնում հիռլ. séie «կաթ» բառի հետ։-Հիւնք. այծ բառից։ Patrubány ՀԱ 1906, 344 հնխ. ei, oi «եր-թալ» արմատից՝ gh աճականով. հմմտ. յն. მίχομαι «կերթամ», βἰχνέω «կեր-թամ», լիթ. eigá «գնացք»։ Սագրզեան Հև 1909, 335 սումեր. rak «իգականի նշան, ծնիլ, ստեղծել»։ Petersson, Ar. ս Arm. Stud. 137 սանս. sévate «ոնա-կիլ, այցելել, ծառայել, վայելել ևն», ինչպէս և սանս. çevá-«սիրելի, արժա-նաւոր», լտ. civis «քաղաքացի», հբգ. hiwa, լեթթ. sèwa «կին» ևն։


Ըմբոն

adj.

proper, suitable, convenient;
probable;
— է, it is proper, right.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «յարմար, պատշաճ», Փարպ. Սահմ. որից ըմբոն է «անկ է, պատշաճ՝ յարմար է» Եւս. քր. «թերևս, կարելի է, անշուշտ» Ոսկ. Բ. տիմ. 193. անըմբոն «անպատեհ» Մագ. թղ. 212 Աառև. հնդ. և մարդեղ. անըմբոնութիւն «անապատեհութիւն» Եւս. քր.։


Ընդիկտիոն, ի

s.

indiction;
շրջան —ի, cycle of -.

• (սեռ. -ի.-ՆՀԲ դնում է ի և ի-ա հլ. սակայն առանց վկայութեան) «15 աարիների մի շրջան» (այս թուականութիւնը սկսում է 313 թուից՝ Մեծն Կոստանդիանոսի Խաչի երևումից և գործածական է մինչև այ-սօր՝ Պապական կոնդակներում.) Տոմար. Աասն. էջ 69. Շնորհ. թղթ. Վանակ. հց. (Լաստ. ժը. տպ. 1844, էջ 80 ունի դիքտիոն միւսների մէջ գտնում ենք նաև ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն ձեւերը)։


Ընկոյզ, կուզից

s.

walnut;
— մշկահոտ, nutmeg;
— հնդկաց, cocoa-nut;
— արքայական, the finest quality of -;
— ործացուցիչ, nux vomica;
կեղեւ ընկուզի, nut-shell;
cf. Կորճ, cf. Փեճեկ;
կանանչ կեղեւ ընկուզի, green husk of -;
cf. Կղեղ, cf. Ոզոխ;
(ներքին) մաշկ ընկուզի, epidermis or brown cuticle of -;
cf. Պոպոկ, cf. Փեճեկ;
միջուկ ընկուզի, the kernel of -;
cf. Կթուն;
ծառ ընկուզի, — tree;
cf. Ընկուզի;
փայտ ընկուզի, — wood;
ի գոյն ընկուզի, nut-brown;
cf. Ընկուզագոյն;
քազել —ս, to nut;
երթալ ի քաղել —ս, to go a nutting;
գաւազան ի ժողովել —ս, nut-hook;
cf. Թափիչ.

• (գրուած նաև ընգոյզ, անկոյց), ռ հլ. (ՆՀԲ ունի նաև ի, ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «ընկուզ» Ծն. խգ. 11. Թուոց ժէ. 8. Փիլ. ել. որից ընկոյզ արքայական «արքայակաղին» Յայսմ. ընկոյզ Հնդկաց «հնդկական ընկոյզ» Բժշ. ընկուզազարդ ՍԳր. ընկուզի «ընկուզի ծառ» ՍԳր. Վեցօր. 99. ընկուզաստան «ընկուզենիների պար-տէզ» Կոչ. 277. ընկուզուտ Խոր. պտմ. հռիփ. Երզն. քեր.-նոր բառեր են՝ ընկուզենի, հնդկընկոյզ, մշկընկոյզ։-Բառ. երեմ. էջ 193 ունի ղոյզ «ընկոյզ» բառը, որ միջին հայերէն գաւառական մի ձև պիտի լինի։


Ընջուղ, ջղոյ

s.

heifer, bullock, calf of a year old.

• , ո հլ. (ՆՀԲ դնում է ու հլ., բայց առանց վկայութեան) «երինջ. մեծ հորթ» Երեմ. լա. 18. Սիր. լը. 27 Սեբեր. գրուած է ընջիպ Վստկ. էջ 194։


Թախանձ, ից

s.

importunity, instance, solicitation, entroaty;
grief, sorrow, trouble;
—ք, dowry, marriage-portion, dower;
— արկանել, to solicit earnestly, to importune, to entreat, cf. Թախանձեմ.

• (գրուած նաև թախանծ, թա-ղանձ), ի հլ. «ձանձրացնելու աստիճան ա-ղաչանք, պաղատանք» Եւս. քր. Ոսկ. կող, «տխրութիւն, նեղութիւն» Եփր. թգ. Արշ. Ճա-ռընտ, որից թախանձել «ձանձրացնել» ՍԳր. Ոսկ. ես. և մ. գ. 3. «նեղուիլ, կարօտիլ» Ոսկ. եբր. թախանձելի «տաղտկալի» Ոսկ. մ. ա 15. թախանձեցուցանել «ձանձրացնել» Դատ. ժզ. 16. թախանձութին «թախանձանք» Ոսկ. Ա. տիմ. «նեղութիւն, դժկամակութիւն» Սե-բեր. թախանձալից «թախծալից» Փարպ. ո-գեթախանձ Մարաթ. բազմաթախանձ «մարդ նեղացնող» Ոսկ. Ա. տիմ. (անստոյգ է ՋԲ-ի թախանձք «օժիտ» ձևը)։ Բառիս կրկին նշա-նակութեանց համար հմմտ. ֆրանս. ennui «ձանձրոյթ. 2. մեծ նեղութիւն, ցաւ, տա-ռապանք»։


Թակալակ

s.

dalmatica.

• ԳՒՌ.-Նջ. թագալա «հին տարազի կա-նանց այն երկար հագուստը՝ որ միւս շորերի վրայից էին հագնում», Ագլ. թայլա «կանացի մի հագուստ է, որ Ղրբ. արխալուղ է կոչւում» (Սարգսեան, Ագուլ. բարբ. Բ. 54)։


Թակարթ

cf. Թակարդ.

• , ի-ա հլ. (յետնա-բար նաև ի հլ.) «որոգայթ, ցանց» ՍԳր. «վանդակ» Փիլ. Յճխ. որից թակարդապատ Կոչ. 11. թակարդապատեալ Նխ. գծ. Կորիւն. թակարդադիր Գնձ. թակարդել Յհ. Իմ. պաւլ. թակարդափակել Յհ. կթ։


Թաղ, ից

s.

quarter, ward, district;
part;
neighbourhood.

• . արմատ առանձին անգործածա-կան, որից ածանցուած են՝ թաղել «հողի տակ ծածկել» ՍԳր. թաղակից «միասին թաղուած» Կոչ. թաղելութիւն «թաղում» Ոսկ մ. գ. 27. թաղումն Երեմ. իբ. 19. թաղմանա-կան Բռ. ստեփ. լեհ. անթաղ Եւս. քր. Ոսկ ես. անթաղումն Վրք. հց. դիաթաղ Վրք. հց. ձիւնաթաղ Ագաթ. պարանոցաթաղ Ես. լ. 28. տղայաթաղ, քահանայաթաղ Մաշտ։ Յայտնի չէ թէ բառիս բուն և առաջին նշանակութիւ-նը «փորե՛լ» է թէ «ծածկել», վերջինի կողմն է այն՝ որ բառը յաճախ գործածուած է պարզապէս «ծածկիլ, պահել» նշանակու-թեամբ, հմմտ. Եփր. յոբ. (հրտ. ՀԱ 1912 671) «Թաղեցէք և թագուցէք զորոգայթս ձեր». -Երեմ. ժգ. 7 «Փորեցի և առի զսփա-ծանելին ի տեղւոջէ անտի, ուր թաղեցի զնա (այլ ձեռ. թաքուցի)». և այլն. հմմտ. նաև գւռ. թաղաղոցք անել «ծածկել, պահել»։


Թաղար, աց

s.

earthen-pot or vessel, basin;
flowor-pot.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «խեցեղէն գոգաւոր կամ կոն-քաձև աման՝ մէջը թրջոց դնելու» Վրք. հց. Ա. 573. Վստկ. 103, 126, 136, 185 (գրուած նաև թեղար). «հարկ, տուրք» Կիր. էջ 218, Մա-ղաք. աբ. 8, 10, 16. Անիի արձանագրու-թեանց մէջ էլ յաճախ յիշուած է եզին թա-ղար, կալի թաղար ևն. մէկ բառով էլ կա-լաթաղար «կալի տուրք» Վիմ. տար. 226-արևմտեան գրականում այժմ գործածւում է բառս «ծաղկաման» նշանակութեամբ։

• = Ջաղաթ. [arabic word] taγar «պնակ, պնակաձև աման», [arabic word] taqar, [arabic word] taqau «աման, պարկ, ծածկոց» (ըստ Vambery, Gagatai-sche Sprachstudien), [arabic word] taγar «պարկ՝ որ Թուրքեստանում առնում է 4 փութ, իսկ Անդրկովկասում մինչև 30 փութ ցորեն, գա-րի ևն» (ըստ Будaговъ 2, 397), արևել. թրք. ❇ [arabic word] taγar «պարկ, քուրձ» (K. P. Shaw, A Sketrh of the turki language), «երկաչեայ աայուսակ» (Будaговъ 1, 361), [arabic word] taγar «մեծ բաժակ, մի տեսակ երկար և քիչ լայն պարկ» (ըստ P. de Courteil. Dict. Turc-o-riental), օսմ. [arabic word] daγar «մախաղ. պա-յուսակ», [arabic word] daγarjəq «փոքր մախաղ, հովուի մախաղ» (Մ. Աբիկեան, Բռ. տճկ. հյ, գաղ. -այս բառը ԺԶ դարուն հնչւում էր տա-ւարճուղ, ինչպէս ունի Դրնղ. 24). թրք. գւռ. «կօշկակարների այն ամանը՝ որի մէջ կաշի են թրջում», ուտ. թաղար «20 փութ ցորենի քաշ»։ Այս բոլորի մայրն է պրս. [arabic word] taγar «սափոր, կուժ», որից փոխառեալ էր հին ժա-մանակ հայ. տակառ, աւելի յետոյ արաբ. [arabic word] tayγār «լական» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 870) և աւելի ուշ վերոյիշեալ թաթարա-կան ձևերը։ Սրանցից էլ փոխառեալ են հյ. թաղար, քրդ. [arabic word] taγar «վառարան, ման-ղալ», վրաց. თაღარი թաղարի «կուժ. 2. մի տեսակ չափ՝ 63/։ փթանոց», բուլգար. tagar, ռուս. тагаръ, ալբան. taghar, նյն. ταγερ քևողով կամ ճամբորդական պայուսակ», մի-ջին լտ. tagara «լուսիտանացոց յատուկ մի ռեսաև աման» ևն։ -Թաղարը նախապէս ա-մանն էր, յետոյ նշանակեց «առնուած հարկի չափը» և աւելի յետոյ ընդհանրանալով ստա-ցաւ ընդհանրապէս «հարկ» նշանակութիւնը, ինչպէս որ պարսկերէնի մէջ էլ դարձաւ «ռո-ճիկ, թոշակ»։


Թաղթ

s. bot.

s. bot. cyclamen, sowbread.

• «ձուի բարակ փառը». նորագիւա բառ՝ որ երկու անգամ գտնում եմ գործա-ծուած Յաւսմ. մարտ 18 «Որպէս զայն մզղը-նատեսակ փառ ձուին, որ յոմանց թաղթ ասի... զբարակ թաղթն օդոյն, սպիտակուցն ջրոյն» (նման է)։


Թան, ից

s.

soup, porridge, broth;
skimmed milk;
— ոսպնեայ, pottage of lentiles, lentile soup;
dish of pottage.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկա-յութեան) «ապուր» ՍԳր. Ոսկ. մ. գ. 17. որից րանիկ «խղճուկ ապուր» Եփր. պհ. Մանդ. Վրք. հց. Ա. 214. թանեփեաց Վրդն. պտմ. շիկաթան Ծն. իե. 30. ոսպնաթան Վրք. հց Ճառընտ. Լմբ. իմ. խառնաթան Բռ. ստեփ. ւեհ. նաև թանահա՞տ «թանից կտրուած, թան ւաւտռռ» Իփր. պհ. Մանդ. Օրբ. գաւառական-ների մէջ թան նշանակում է «կաթի մնացոր-ղը՝ կարադը հանելուց յետոյ» և այս իմաս-տըն են ցոյց տալիս հնից՝ թանոտ «բերանը թանով կեղտոտած» Լծ. կոչ. չորթան (չունի ԱԲ) Տաթև. ձմ. կգ. և թերևս թանահատ.


Թանագ, ի

s.

sheet-iron.

• (ըստ ՆՀԲ ի հլ. թէև առանց վկա-յութեան) «երկաթի անագապատ թիթեղ» Լմբ. ժող. է. ուրիշ վկայութիւն չկայ։


Թանաք, ի, աւ

s.

ink;
սեաւ թանաք, black ink;
կարմիր թանաք, red-ink;
cf. Կարմրագեղ;
կապոյտ թանաք, blue-ink;
թանաք տպագրութեան, printing-ink;
թանաք ճենաց, Indian or China ink;
անեղծ թանաք, indelible, indestructible ink;
համակիր, ծածկագիր թանաք, sympathetic, invisible, secret ink;
թանաք նշանագրութեան, marking-ink;
արատ, բիծ թանաքի, ink-spot, ink-stain;
արատել թանաքաւ, to ink;
մրճոտիլ, աղտեղիլ թանաքաւ, to be inked all over;
պոյտն, շիշ թանաքի, ink-pot, ink-bottle;
աման թանաքի, ink-horn, inkstand;
cf. Կաղամար.

• (սեռ. ի, ըստ ՆՀԲ-ի ի-ա հլ. բայց առանց վկայութեան) «թանաք, մելան» Սե-բեր. Ճառընտ. Ուռհ. Մխ. ապար. որից թա-նաքաման. թանաքոտ, թանաքոտել (նոր բա-ռեր). այս բոլոր ձևերը այժմ գործածաևան ևն միայն արևելեան գրականում, իսկ արև-մըտեան գրականը գործածում է յունարէնից փոխ. մելան և կաղամար։


Թաշկինակ, աց

s.

handkerchief;
towel;
թաշկինակ ռնգաց, քրտան, pocket -;
թաշկինակ պարանոցի, neckcloth, neckerchief;
թաշկինակ մետաքսեայ, silk -.

• , ի-ա հլ. «քրտինքը սրբելու շոր» Գծ. ժթ. 12. Կոչ. 389. 412. Լմբ. ստիպ. աաւում է նաև թարշինակ Հին բռ. Մխ. ա-պար. (որ ՆՀԲ համարում է ռամիկ ձև). ար-ղի գրականում ընդունուած է միայն թաշկի-նակ ձևը և նշանակում է «քիթ սրբելու շոր» Ղարաբաղում զանազանւում է ձեռքի թաշկի-նակ (քիթ սրբելու համար) և գլխի թաշկինակ (Թիֆլիսի տարազով կանանց գլխին կապե-լու համար). վերջինիս հետ հմմտ. «Թաշկի-նակաւն զոր ընդ գլուխն իւր էր ածեալ». Բուզ. 225։


Թաս, ի

s.

cup, mug.

• = Արաբ. [arabic word] tas, ❇ tass (կամ [arabic word] lassa) «թաս» բառից, որ ծագում է պրս. [arabic word] tašt կամ [arabic word] tašt «տաշտ» բառից։ Արաբ բառը փոխառու-թեամբ անցել է ուրիշ շատ լեզուների. ինչ-պէս՝ թրք. [arabic word] tas, քրդ. jas, բելուճ. tas, գնչ. tas, tasi, նյն. τάσι, τἀσσα, սերբ tas, ռում. tas, teas, ռուս. тазъ, գերմ. Tassc, ֆրանս. tasse, իտալ. tazza, սպան. taza, պորտ. taça ևն։-Հիւբշ. 266։


Թասու, աց

s.

farthing.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մի դրամ է, որ արժե դանկի քառորդը» Մխ. դատ. հրտր. Բաստամ. էջ 287, 372, 380։


Թատր, տերց, տերաց

s.

theatre, play-house;
drama, play;
the audience, the spectators.

• , ր հլ. (-տեր, -տերց, -տերաց, -տերբ) «թատերախաղ կամ թատերասրահ» Եւս. քր. Ոսկ. յհ. ա. 1, բ. 58, 59, մ. և Եբր. 554. որ և թէատրոն Ոսկ. Եբր. 554 կամ թեատրոն «թատերասրահ» Գծ. ժթ. 29, 31 Եւս. պտմ. 589. «ըմբշամարտութեան սրահ» Բ. մակ դ. 9, 12. որից թատրատես Ոսկ. մ. բ. 12. թատերախաղք Ոսկիփ. թատերասի-րութիւն Մանդ. թեատրասէր Մաքս. դիոն։ Կրկնակ ձևերից առաջինը՝ թատր, հայացած ժողովրդականացած ձևն է, իսկ երկրորդը՝ թէատրոն, զուտ ուսումնական փոխառու-թիւն է։ Արդի լեզուի մէջ ընդունած ձևն է թատրոն. բայց ածանցման ժամանակ առնւում է թատր ձևը. այսպէս նոր բառեր են՝ թատրերգութիւն, թատրերգակ, թատրեր. գու, թատերասրահ, թատերական, թատերա-գիր, թատերասէր. կայ միայն թատրոնա-կան՝ որ կազմուած է թատրոն ձևից, այն էլ գործածական է արևելեան գրականում, մինչ արևմտեանը գիտէ թատերական։ Առանձին ձև է ամփիթատրոն (տե՛ս այս բառը), որի հին թարգմանութիւնն է շուրջտեսանելիք Ուխտ. Ա. էջ 64։


Թարգման, աց

s.

translator;
commentator, paraphrast;
interpreter;
translation;
— կալ, լինել ումեք, to be an interpreter.

• = Ասոր. [arabic word] targmana, ասուր. tar-gumannu, turgumannu, արաբ. [arabic word] tar-ǰuman, tarǰamān «թարգման». բառը բնիկ ռեմաևան է. հմմտ. ասորի արմատը ❇ targem «թարգմանել» և եբր. [hebrew word] məturgām «թարգմանեալ»։ Սեմականից փոխառութեամբ անցած է բառս նաև ասիա-կան ու եւրոպական բազմաթիւ լեզուների. ինչ. թրք. terǰiman, քրդ. turčiman, նյն. შραγουμανος, բուլգար, dragomanin, սերբ. terdžuman drakomanī, լեհ. turdžuman, turczyman, ռուս. драгомапъ, միջ. լտ. tur-cimanus. ստ. լատ. dragumanus, drocman-dus, turchimannus, հ. ֆրանս. drughement, drugement (ԺԲ-ԺԳ դ.), truchement (ԺԵ դ.), ֆրանս. drogman, dragoman, իտալ. drog-mano, dragomano, turcimanno, սպան. tru-ǰaman, մբգ. tragemunt ևն.-Հիւբշ. 303։


Թաւ, աց, ուց

adj. gr. mus.

thick, bushy;
woolly, shaggy;
grave (accent);
flat.

• ԳՒՌ.-Ագլ. թօվ «թաւ», Ղրբ. թավ «մեծ, խոշոր» (օր. թաւ թաւ հուն).-նոյն են նաև Ալշ. Բլ. Մկ. Մշ. Շտ. Աս. Վն. «ձմեռը աւծե-րին իբրև կեր տալու համար անտառի թփե-րից կտրուած տերևներ». (անշուշտ անցնե-լով թաւուտ գաղափարից)։


Թաւալ

s. adj.

roll, act or state of rolling;
cf. Թաւալումն;
rolling, tum-hling down;
առ ի —, on a precipice, steep;
— առնուլ, to roll, to revolve, to turn round;
— բանից, a winding discourse;
— տալ արեան, to cause one to roll in his own blood;
— անկեալ, գլոր խաղալ, cf. Թաւալագլոր խաղալ.

• «գլորիլը, տապալում» Ոսկ. յհ. ա 2. «մի կողմ ընկած, թաւալուած» Փիլ. լին. Լաստ. որից առ ի թաւալ «շեղ, զառիվայր» Խոր. թաւալիլ ՍԳր. Ագաթ. թաւալանիլ Եփր. թգ. 403, թաւալեցուցանել ՍԳր. թաւալագլու Նաւռմ. գ. 3. (որ և գրոած է թաալգլոր. վրիպակաւ՝ թաւագլոր Խոր. Եղիշ.). հողա-թաւալ Ագաթ. տղմաթաւալ Շնորհ. թաւալոց «զառիվայր» Յհ. կթ. 403. գետնաթաւալ Յհ, իմ. պաւլ. գլաթաւալ Լաստ. դիաթաւալ կամ դիթաւալ ՍԳր. Փարպ. երկրաթաւալ Եղիշ. դտ.-բառիս երկրորդ ձևն է (յետնաբար) թապալ «թաւալում» Վստկ. 189 (Յամէն շար-ժել տասն թապալ անցա). որից թապալ տալ «ոտքով զարնելով գլորել» Քուչ. 91. թապա-լումն Վստկ. 45. (այս երկրորդ ձևը կազ-մուած է անշուշտ տապալել բառի հետ խա-չաձևմամբ)։


Թափուտ

cf. Դագաղ.

• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։


Թափուր

adj. s.

vacant, empty;
abandoned, forsaken;
uninhabited, desert, unpeopled;
deprived of;
wanting in;
— առնել, թողուլ, to make or render desert, to devastate;
— լինել, մնալ, to be deserted, desolate, unpeopled;
— առնել զտուն, to remove from a house;
— ի հանճարոյ, deprived or devoid of talent;
wooden tray, tea-tray.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «փայտէ սկուտեղ, թէփսի» Կա-նոն.


Թափօր, ի, աւ

s. adv.

religious procession;
ի — ելանել, to go in procession;
—ական լեառն, mount Tabor;
—ապէս, processionally.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «եկեղեցական հանդէս շրջա-դայութեամբ» Տօնաց. (գրուած է նաև թա-փոր)։


Թեզան, աց

s.

woof, warp;
cf. Թեզանիք.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կտա-Կողոս. 605. Կիւրղ. ղևտ. «հագուստի երկար թև» Յայսմ. որից թեզանիք «հագուստի եր-կար թև» Ոսկ. ա. տիմ. ը. Եփր. ծն. էջ 103 (=միջ. հյ. թեզնիք Սմբ. պտմ. տպ. 1856, էջ 59). ոսկեթեզան (նորագիւտ բառ) Կղնկտ. հրտր. Էմ. 138. թեզանատ «թևը կարճ» Մաշտ. սքեմ. «առանց թևի» (վերարկու) Տաթև. ձմ. ի. ամ. 176. թեզա-նատր Եղիշ. միանձ. 159. թեզանեայ Վրոն. ծն. թեզնեբերան «թեզանիքի՝ թևերի բերանը կամ ծայրերը» Մխ. դտ. 266։

• ԳՒՌ.-Չթ. Մշ. Մշկ. Ննխ. Տր. թէզնիք, Մկ. թէզնինք, «շապիկի երկար թևը», Խրբ. թէզ-նիք՝ և Տիգ. թէզնիգ «սուտ թև՝ որ գործի ժա-մանակ հագուստի վրայից հագնում են՝ մա-քուր պահելու համար». որից անթեզանի Սեբ. «առանց թեզանիքի մի զգեստ է»։


Երկաթ, ոյ

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• Müller Vorlesunsen uber aie Wissen. schaft der Sprache, հտ. II, էջ 219)։ Արևելեան ֆինների «երկաթ» ռա-ռը, բացառութեամբ հունգ. vas-ի, մի է և ընդհանուր. վօգ. ker, kier, օստյակ. karti. karta, վօտյ. kort, սիրյ. և պերմ. kört, չերեմ. kirtni, որոնց կարելի է կցել նաև մորդվ. ksine, kšni։ Այս բառի ծագումն ու համեմատութիւնը չենք կա-րող այժմ որոշել, որովհետև մեր ծա-նօթութիւնը այս արևելեան ֆիննական ւեզուների վրայ շատ քիչ է։ Բայց այս բառը ընդհանուր լինի թէ չլինի, սա՛ մի-այն յայտնի է՝ որ ծագած է արևմտեան ֆինների իրենց արևելեան ցեղակիցնե-ռևո բաժանուելուց յետոյ, որովհետև արևմտեան ֆինների մօտ գոյութիւն չու-նի»։-N. Anderson, Studien zur Vergl. der ugrofinn. und indogerm. Spra-chen, Dorpat, 1891, էջ 296-312 աշ-խատում է հաստատել թէ բոլոր ֆիններն էլ միևնոյն բառն ունին առհասարակ հունգ. kard «սուր, թուր» սրանց է պատ-կանում ըստ Donner, Հմմտ. բառ. ուգ-սօ-ֆիննական լեզուների, Helsing-fors, 1874-6։-Երկաթ բառին կովկա-սեան ծագում են տալիս նաև Toma-schek, Deutsche Litt. 1890, էջ 197 և Bugge, որ նախապէս (Btrg. էջ 14) հա-մարելով երվաթ նախաձևից՝ համեմա-տում էր գերմ. erz, հբգ. erizzi, aruz «արոյր» բառերի հետ. բայց յետոյ, (KZ 32, 54 և 83) այս կարծիքից հռա-ժարելով՝ համարում է կովկասեան փո-խառութիւն, Schrader-ի և Tomaschek-ի յիշած ձևերի վրայ աւելացնելով նաև կիւրին. raq «երկաթ», գրծ. raqu, ra-qini, ներգ. raqá, raqina, սոսվա-վօ-գուլ. ārgin, չերեմիս vörgēn'e, վօտյ. irgon, սիրյ. urgōn «պղինձ», horgany «ցինկ»։-Հիւնք. յն. έργάτις «մշակ, աշխատաւոր, գործաւոր» բառից է հա-նում։-Մառ, ИАН, 1911, 137-145 լազ. erkina, ekina, ikina, վրաց. რკინა րկինա, კინა կինա ևն դնում է յաբեթ.

• [hebrew word] həsina, արաբ. [arabic word] xasin, ա-սուր. hassinu, ասոր. hassīnu, եթովպ. hasīn «երկաթ, սուր ևն». նաև նախա-ձայնի անկումով կայէն արմատը, ա-րաբ. [arabic word] qān «դարբնել», [arabic word] qayn «դարբին». եբր. [hebrew word] rq՝ «ծեծել, տրո. րել, ճզմել», [hebrew word] rāqī'a «երկնա-կամար», որով նաև հյ. երկինք, լազ. երկինաչխա «երեքշաբթի (օր երկնից)». Մառ չի ընդունում սրանց կցել հյ. სր-կաթ բառը, այլ հանում է *շկաթ ձևիզ. հմմտ. սվան. լիւշկադի «դարբնել», կա-դա «կացին», լազ. ճկադ «գամել». ևն։ -Oštir, Btrg. alarod. 22 հյ. երկաթ կցում է տաբասսարան roghel բառի հետ։-lpsen IF 39(1921), 235 երկաթ և արծաթ համարում է փոքր-ասիական ծագումից։