Your research : 10 Results for աւել

Entries' title containing աւել : 51 Results

Definitions containing the research աւել : 797 Results

Հաշտ, ից

adj.

reconciled;
propitious, favourable, friendly, kind, kindly, benevolent;
— առնել, to conciliate, to reconcile;
to render propitious, to propitiate;
— լինել, to be reconciled;
to be propitious, favourable.

• = Պհլ. *āšt «հաշտ, խաղաղ» բառից, որ թէև չէ աւանդուած, բայց ունինք զնդ. axšti-պհլ. aštih, պրս. [arabic word] āštī, բոլորն էլ «հաշտութիւն, խաղաղութիւն» նշանակու-թեամբ. սրանց հետ նոյն են նաև քրդ. aš ki. rin «բարկացած մէկին խաղաղել, բարկու-թիւնը իջեցնել», aš e «խաղաղած է», ne as e «խաղաղած չէ»։ Հայերէնի մէջ հ յաւելուած է։-Հիւբշ. 179, 513։


Հաջաղ

s.

veil.

• «երեսի ծածկոյթ, լաջակ» Վրդն. երգ հմմտ. նաև հաճաղ. բառիս համար մի երրորդ վկայութիւն գտնում եմ Այրիվ. 8ա, որ տե՛ս զառքաշ բառի տակ (Յաւելուա-ծում)։


Հաս, ից

s.

ripeness, maturity;
arrival, coming;
tax, duty, dues;
income, rent;
funds, annuity;
gift, offering;
ի — գալ, to arrive at maturity, to ripen, to grow ripe, to mature.

• = Բնիկ հայ բառ. յառաջանում է հնխ. ეk'-ձևից, որ ստորին ձայնդարձն է հնխ. enek'-nek'-enk'-«հասնիլ», նաև «կրել, տանիլ» արմատի. ցեղակիցներից հմմտ. սանս. aç. açnoti, náçati, nákšati «հասնիլ, ձեռնհաս լինել, գտնել, ժամանիլ, փափագածին հաս-նիլ», aça-«մաս, բաժին», naça-«փափագին հասնելը», զնդ. ašnaoiti, nasaiti «հասնում է, գտնում է», asa-«բաժին», յն. ἔν-εγϰ-εῖν «կրել», ποδ-ηνεϰές «մինչև ոտքերը հաս-նող» (իբրև ոտն հաս), ὄγϰος «բեռ», գոթ. ga-nah «կբաւէ», ga-nōhs «բաւական», հբռ. ga-nah «կբաւէ», ge-nuog «բաւական», հ. սաքս. gi-nog, հոլլ. ge-nocg, անգսք. ge-nԾՈ. նբգ. genug, անգլ. enough «բաւական» (Kluge 175), լտ. nanciscor, հյտ. nancio «գտնել, փափագին հասնիլ», հիռլ. do-icim «գալ», con-icim «կարենալ», air-icim «գըտ-նե», լիթ. nêšti «կրել, տանել», naštá «բեռ», nêščia «յղի», լեթթ. nest «կրել, տա-նել», nasta «բեռ», հսլ. nesti, ռուս. нecти «կրել, տանիլ» ևն (Walde 506, Boisacq 251, Pokorny 1, 128, Ernout-Meillet 620, Trau-tmann 198)։ Հայերէնի մէջ հնխ. nk՛-ձևը դարձել է նախ *անս-, որից ռնգականի ան-կումով (հմմտ. ամիս, միս և ուս) կամ ռըն գականը արմատից դուրս փոխադրելով և նախաձայն հ-ի յաւելումով՝ յառաջացել է հաս։-Հիւբշ. 464։

• ՓՈԽ.-Վրաց. ჭახაკი հասակի, ახაკ ասակի «տարիք, հասակ, բարձրութիւն, մե-ծութիւն, չափահասութիւն» (հմմտ. Մտթ. զ. 27. Դա շեուձլոս շեձինեբադ հասակսա թըւս-սա ծղ'րթա երթ. յաւելուլ կարիցէ ի հասակ իւր կանգուն մի). Յასაკოვანი հասակովա-նի, ახაკოვანი ասակովանի «հասակաւոր. տարիքոտ, գեղահասակ», მოახაკე սոասակե «հասակակից», უჭახაკო ուհասակո, უასაკო ուասակո «փոքր, անչափահաս»։


Հատ, ից, ոց

s.

cut, cutting, section;
fraction, fragment, morsel, piece;
corn, grain;
*one, one only;
—ս առնել ճանապարհաց, to rob, to take to the highway.

• ՆՀԲ հատ բառի հետ համեմատում է այլազգ. քէթ, քէս (իմա՛ արաբ. qat' և թրք. kes «կտրել»), իսկ հատուզումն ձևի հետ լծ. է դնում թրք. հէտիյէ «նու-էր»։ Böttich. Arica 41 և Wurzelforsch d6 sad արմատից. հմմտ. սանս. sasya։ Lag. Urgesch. 408 լտ. caedo, cado «կտրել, ջարդել»։ Müller BvS 5, 138 սանս. çatayāmi և օսս. sattyn. իսկ SWAW 84 (1877), էջ 228 օւս. fadun «ճեղքել»։ Տէրվ. Մասիս 1882 յունիս 2 լծ. յատանել։ Հիւբշ. Arm Stud 38 faϑun? Մառ. ЗВО 5, 320 զնդ. dāta-«ատամ» բառի հետ։ Հիւնք. հօտ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 464 աւելի մանրա-մասնելով խնդիրը՝ համեմատում է օսս. fadun (fādun) «ճեղքել» և բելուճ. pa-taγ «կտրել, ծայրատել, կրճատել» բա-ռերի հետ. բայց այս համեմատութիւնը անապահով է գտնում, որովհետև լի-շեալ բառերը ծագում են հնխ. pat-ար-մատից, մինչդեռ հայերէնը ենթադրել է տալիս հնխ. pad-արմատը. սակայն հնխ. pat-և pad-կարող էին իրար փո-խանակել։ Սրմագաշեան, Արմէնիա սում. hat «այգիները բաժանող ճանա-պարհները»։ Jensen, Hitt. u. Arm. 4. 63, 78, 130 և ՀԱ 1904, 184 հաթ. ht, xt, hat, hato հոմանիշների հետ։ Meil-let, Բանաս. 1900, 104 յն. σxεδαννυμι, ϰεδάννυμι «ցրուել, խորտակել» բառի-ռերի հետ՝ հնխ. kd-արմատից։ Karst, Յուշարձան 421, 428 թթր. at, ay «բա-


Հարաւունք

s.

fields, country;
seed or sowing-time, tillage, ploughing.

• ՆՀԲ լծ. հյ. արօր, արտորայք, յն. áοουρα։ Հիւնք. հարաւ բառից՝ «ըստ նը-մանաձայնութեան յունին. զի յն.νότοσ յորմէ և տճկ. լօտօս, նշ. «հարաւ» և λφτός «հարաւունք»։ Bugge KZ 32։ 14 հնխ. aramon-ձևից. արմատն է ar-«հերկել», որից նաև արօր, գւր. հարօր նոյն հ յաւելուածով, ինչպէս և հարա-ւունք. այսպէսով բառը նոյնանում է լտ. aramentum հոմանիշի հետ։ Scheftelo-witz BВ 29, 58 լտ. arvum, arvae, կորն. erv, ereu «ագարակ», որ պատ-կանում է նոյն ar-արմատին։ Այս եր-կու մեկնութիւնները յիշում են Walde 64 և Pokorny I, 78, աւելացնելով նաև առաջինի վերաբերմամբ Meillčt-ի կաս-կածը, որ յայտնել է նամակով։ Թիրեա-քեան, Արիահայ բռ. 346 պրս. ❇varz «գործ» բառիցս


Հարթ, ից

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• , ի հլ. «տափակ, ողորկ, դուրան, գետնի հաւասար, ուղիղ կերպով» ՍԳր. Ոսկ. ես. և մ. բ. I1. որից հարթել «դուրել, ողոր-կել, գետնին հաւասարել» Ես. խե. 2. Դատ. ե. 22. Ագաթ. Ոսկ. ա. կոր. «յապաւել, ծայ-րից կտրել (թև, մազ, միրուս)» Արծր. Ոս-կիփ. Յայսմ. անհարթ Եզն. հարթութիւն Բար. է. 7. անհարթութիւն Ոսկ. մ. ա. 15. Եփես. բ. տիմ. հարթայատակ Բ. մակ. թ. 14. ժդ. 33. հարթարդակ Պիտ. կամ հար-թարտակ Շիր. 38. հարթիկ պահել «լաւ պա-հել (պասը)» Մանդ. էջ 208=Մանդ. սիր. 13 միահարթ Վեցօր. դաշտահարթ Ճառընտ. երկնահարթ ԱԲ. սարահարթ Փարպ. հար-թավայր, հարթաքանդակ, հարթակար, հար-թաչափութիւն (նոր բառեր) ևն։ Արմատը գրուած է նաև խարթ Կնիք հաւ. էջ 77։-Նոր իմաստ է ստացել Նեմես. 66. «Բնաւորեցան հարթքն ի միոջէ ի միջնորդութենէ շարակա-յիլ. այսինքն ի համեմատութէնէ. իսկ հաս-ռատունքն՝ յերկուց միջնորդութեանց»։


Հաւ, ուց

s.

bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.

• , ի-ա հլ. «ծայր, սկիզբ, սկզբնաւո-րութիւն» Խոր. Պիտ. որից հաւանալ «սկրզբ-նաւորիլ, սկսիլ» Թր. քեր. Սասն. 15. հաւիլ «սկսիլ» Շիր. 72. Պիտ. հաւումն «սկիզբ» Պիտ. հաւակ «սկիզբ, սկզբնապատճառ. ա-ռաջնորդ, հեղինակ» Պիտ. Տիմոթ. կուզ, էջ 144, 267. Կնիք հաւ. 343. դառնահաւ «սկրզ-բից դառն» Յիշատ. դեռահաւակ «նոր ոս-կըսած» Յհ. իմ. ատ. չարահաւ Եփր. համաբ. 252. չարահաւիլ (նորագիւտ բառ. չունին ՆՀԲ և ԱԲ) «վատ վարուիլ մէկի հետ». Ժող. է. 23 (Զի բազում անգամ չարահաւեսցի ընդ քեզ և ի նուագս բազումս չարչարեսցէ զսիրտ քո. յն. ὄτι πλειστάϰις πονηρεύσεταί σe...), նախահաւել Յհ. իմ. նախահաւակ Պիտ. հա-ւեղ «առաջին երկու վանկերը երկար և վեր-ջինը սուղ եռավանկ բառ» Մագ.։


Սոնիճ

cf. Արջնդեղ.

• Նախ ՆՀԲ յիշում է պրս. սիւնիզ։ Lag Arm. Stud. § 1707 աւելացնում է նաև արաբ. ձևը։


Սորնջան

s. bot.

s. bot. hermodactyl.

• «մի տեսակ բոյս. լտ. col-chicum autumnale, որ ձնծաղիկի մի տե-սակն է, հնապէս կոչուած hermodactylus» (մանրամասն տե՛ս Seidel, Մխ. հեր. § 385) Բժշ. Ամիրտ. (ունին միայն ՀՀԲ, ՋԲ. ՓԲ և ՀԲուս. § 1779, § 2800. չունին ՆՀԲ և ԱԲ, իսկ Բառ. երեմ. յաւել. 572 դնում է սոլնջան «ձիւնածաղիկ, կառ թօփու»)։


Սուգ, սգոյ

s.

mourning;
grief, sorrow, affliction, weeping, sadness;
աւուրք սգոյ, time of mourning;
հանդերձ սգոյ, mourning clothes;
— առնուլ, ունել, to go into mourning, to wear mourning, cf. Սգամ;
to be sunk in grief, to be desolate, afflicted;
ի — մտանել, լինել, նստիլ, to be in mourning;
— զգենուլ, to put on mourning, to be clad in mourning;
թողուլ զ—, to leave off mourning, to go out of mourning;
— առնուլ ի վերայ ուրուք, to mourn for, to weep over, to bewail;
ի — համակեալ կալ ընդ, to be inconsolable for;
ի — դառնութեան ընկղմեալ կայր, he gave himself up to bitter grief;
cf. Ընկղմիմ.

• նը, Arica 74, 207 սանս. çōka, պրս. sōk, յն. ϰυϰαν «խառնել». բոլորի ար-մատը դնում է çuč։ Lag. Urgesch. 339 և Müller SWAW 38 576 սանս. և պրս. ձևեռո։ Lag. Beitr. bktr. Lex. 21 նաև զնդ. saoka «հրդեհ»։ Հիւբշ. Arm. Stud. § 254 դնում է բնիկ հայ բառ։ Bar-tbolomae Stud. 2, 17 և Meillet MSL 7, 58 համարում են իրանեան փոխա-ռութիւն. իսկ Հիւբշ. Arm. Gram. 491 առարկելով որ այս պարագային *սոյկ, սոկ ձևը պիտի ունենայինք, համա-րում է բնիկ հայ բառ՝ հնխ. k'uko'-ձևից։ Սակայն ինքն էլ է կասկածում թէ հնխ. k կարո՞ղ էր տալ հյ'. գ։ Սրա վրայ աւելացնենք նաև բառի նշանա-կութիւնը, որ արիական մասնաւորում է. բուն նախնական իմաստը, որ է «այ-րել», չկայ հայերէնի մէջ։ Karst, Յու-շարձան 407 սումեր. sig «ցաւալի, վիշտ», 424 չաղաթ. sagu «սուգ», sā gun «տխուր», ույգուր. sakinmak «ցա-ւիլ, հոգալ»։


Սոփեր

s.

sopher, book, writing.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն սեռ. սոփերի Նար. էջ 231, Մծբ. 449) «գիր, գիրք, մատեան, գրուածք» Նար. 231, 268. Մաշտ. Մխ. այրիվ. էջ 3. որից կրճատ-մամբ (կամ աւելի՝ վրիպակաւ) սոփէ, ի հլ. «գիր, տառ, վանկ» Անան. եկեղ. կայ նաև սեփիր «գիրք» Բառ. երեմ. էջ 285։


Սպահ, ից

s.

spahi;
sepoy.

• , ի հլ. «գունդ, բանակ, զօրական» Ա. մկ. ը. 20. Կոչ. 18. Եղիշ. բ. էջ 23. որից սպահական «իշխանական, ազատաևան» Սկևռ. լմբ. սպահապետ «զօրապետ» ԱԲ. այս բոլորը հնագոյն ձևեր են, որոնց աւելի նոր վիճակն է՝


Սպարապետ, աց

s.

generalissimo, general in chief.

• = Հպրս. *spāδapati-, պհլ. [other alphabet] ︎ spāhpat, պրս. [arabic word] sipahbaδ, ︎ sipāhbaδ «սպարապետ», կազմուած spāh «բանակ»+pat «պետ» բառերից։ Արշակու-նեան շրջանին բառս տուել է հյ. սպարա-պետ, իսկ աւելի նոր սասանեան շրջանին՝ երկրորդ անգամ փոխ առնուելով՝ եղել է ասպահապետ։-Հիւբշ. 240։


Սպուգ, սըպգոյ

s.

food composed of butter and of dried curds.

• , ո հլ. անստոյգ բառ. մէկ անգամ գործածել է Արծր. Գ. 2. «Զփքինս կապար-ճեզն սրպգով ծածկեալ՝ զսատակչական զօ-րութիւն թռուցանէր ընդդէմ սրբոցն»։ ՆՀԲ մեկնում է. «Եթէ զկայցէ սխալ գրչաց, լինի որպէս պրս. սէպքէ. կերակուր իւղով և չոր թանով կազմեալ, ախորժ ուտելի, խայծ, կեր... Այլ լաւ ևս երևի ընթեռնուլ՝ սպնգով, որ լինի այլ փոխաբերութիւն...»։ Իսկ սպունգ բառի տակ էլ՝ յիշելով Ոսկ. ապաշխ. էջ 49 «ընդ սպունկաւն ծածկեալ ունէր զերկաթն (Նաթան ի յանդիմանելն զԴաւիթ ոճով)». աւելացնում է «ի սոյն նմանութիւն թուի բերիլ և բանն Արծր.»։ ՋԲ դնում է «կերա-կուր կազմեալ իւղով և չորթանով», իբռ պրս. բառ. ԱԲ «կերակուր մը, կեր» կամ փխ. ընդ սպնգով կամ սպնգով ծածկէմ զեր-կաթ, զնետ «վարպետութեամբ խրատել կամ յորդորել»։ Հրտր. Պատկ. էջ 129 բառիս տեղ ունի սպնգով։ Վարդանեան ՀԱ 1920, 337 ընդունելով սպուգ իբրև «սպունգ», կցում է ասոր. [syriac word] spūgā ձևին, որ նոյնպէս զուրկ է ն ձայնից։


Ստէպ, սպիպոյ, ով, աւ

s. adj. adv.

speed, haste, alacrity, diligence;
frequent, instant;
frequently, often, instantly;
— —, quickly, hastily;
very often, continually, incessantly;
ստիպաւ or —պով, in haste, in a hurry, quick, fast, with great speed or alacrity;
eagerly, hotly;
— կալ, to persevere in, to be assiduous, steadfast in, constant in, to apply or addict oneself to, cf. Հանապազորդեմ

• ՆՀԲ նոյն ընդ ճեպ և շտապ? Lag. Urgesch. 155 լտ. stipare «դիզել, սեղ-մել, խճողել» բառի հետ։ Նոյն, Beitr. bktr. Lex. 20 զնդ. staēvya, stipti «վատ, գէշ» բառի հետ։ Հիւբշ. Arm. Stud. էջ 14 մերժում է ինչպէս զնդ. stipti «վատ, գէշ», նոյնպէս և stōi «միշտ»։ Bugge KZ 32, 61 ընդունում է միացնել լտ. stipare ձևի հետ։ Meillet MSL 9, 154 դնում է յն. στεἰβω։ Հիւբշ. Arm. Gram. 493 ամբողջութեան համար աւելացնում է նաև վերի ձևերը ևն, բայց համեմա-տութիւնը անապահով է համարում, ո-րովհետև յն. στἰβ դրւում է հնխ. stig2 արմատից (Fick, Wörterb2. I 568), իսկ լտ. stip-ձևի դէմ սպասւում էր հյ, *ստիւ։ (Այժմ ընդունուած է թէ հնխ. արմատներն են steib-, steibh-, steip-երեքն էլ b, bh, p աճականներով կազ-մուած, որոնցից առաջինի ժառանգորդ-ների մէջ մտնում է նաև հայերէնը)։ Թիրեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208, Կարնամակ ծան. 41 և Հիւնք. հյ. շտապ, պրս. շիթապ ձևերի հետ։


Պալար, աց

s.

aposteme, imposthume, abscess, suppuration, pustule;
— երանաց, bubo.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. bol-«ուռիլ, ու-ռուցք» արմատի ստորին bկ-ձայնդարձից, ար մասնիկով. ցեղակիցների մասին աւելի ինդարձակ տե՛ս պղպջակ։


Պակաս, ից

adj. adv.

defective, imperfect;
ի՞ւ իւիք — իցեմ, զի՞նչ եւս — իցեմ, what do I still want for ?
զի՞նչ — է քեզ, what do yon want for ?
— առնել, to do without, to dispense with;
to diminish;
to deprive of;
to destroy, to kill;
less;

• ՆՀԲ որպէս թէ կասեալ իւիք։-Lag Urgesch. 524, Gesam. Abhnd. 53 upa-մասնիկով զնդ. kas արմատի հկտ։ Հիւնք. պսակ բառից։ Հիւբշ. 458 կար-ծում է թէ չի պատկանում հյ. կասել կամ զնդ. kasu-, պրս. kih «փոքր» ձևե-րին։ Karst, Յուշարձան 428 և 429 թթր-ak, yik արմատից, իբր ույղուր. yiksik, ւառաթ. iiksik, օսմ. eksik «պակաս»։ Ղափանցեան ЗВО 23, 350 առար. [arabic word] ❇ vaks «պակասիլ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 305) բառի հետ, (որ սակայն պատահական նմանութիւն ունի, ինչպէս նաև սրանից աւելի նման մի ձև, որ է արաբ. [arabic word] baxs «պակասեցնել» Կամուս. անո՝ 215)։ Meillet REA 2. 6 պա-մասնիկով՝ իրան. kas, սոգդ. kas «փոքրիկ», պրս. kāstan «պակասիլ» ձևից փոխառեալ։ Pictet բ. տպ. Բ. 392 թէև կցում է լտ. panis, մեսապ. πά́γος իռլ. páin, ինչպէս և սանս. pita, զնդ. nitu «հաց, սնունդ» բառերին, բայց հա-յերէն բառը բնիկ է համարում։


Պահ, ուց

s.

guard, guardianship;
guard, sentry, mounting guard;
watch;
watching;
hour, moment, time;
guard, guard-house, post, vedette;
prison;
occupancy;
siege;
— դուռն, cf. Պահակ;
— ընդ —, from time to time;
յայնմ —ու, then, at that time;
ի —ուն յորում, at the time when;
յառաւօտուն —ուն, it was already the morning watch;
ի չորրորդում —ու գիշերոյն, about the fourth watch at night;
ի — աշխարհին, to keep the country;
ի — անձին, to save his life;
— ունել, to guard, to defend;
to mount guard;
ի — արկանել, ունել, ի —ու առնուլ զոք, to arrest, to put in prison;
— արկանել, ի — առնուլ, to besiege, to occupy;
դնել ի — to keep or place in reserve.

• , ու հլ. «պահելը, պահպանութիւն, 2. գիշերային պահպանութեան մէկ հերթը, որ է երեք ժամ. 3. ժամանակ. 4. բանտ բանտարկութիւն» ՍԳր. Եւս. քր. Սեբեր Բուզ. Եփր. թգ. Ոսկ. ես. Ագաթ. «մէկ ժամ» (օրը ունենալով 24 պահ) Մխ. բժշ. (տե՛ս Seidel § 170). որից պահ դուռն «կապան, դարբանդ» Եղիշ. պահք (ո հլ. յգ. գրծ. պա-հովք Եփր. համաբ. 192, բայց աւելի պա-հօք) «կերակուրներից ժուժկալութիւն» ՍԳր Կոչ. Ոսկ. պահել «պահել, պահպանել, ծած-կել, զգուշանալ, պաս բռնել» ՍԳր. Ագաթ. Բուզ. պահանք «բանտարգելութիւն» Ոսկ. մ. ա. 14, էջ 207. պահայոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. պահանորդ «պահապան» Նեեմ. դ. 9. Ոսկ. յհ, բ. 32. «ուղտապան, ջորեպան» Վրք. հց. «հմայեակ, յուռութք» Յայսմ. պահարկել Ագաթ. պահեստ ՍԳը Ագաթ. պահնակ Յհ. կթ. Մխ. անեզ. 34. ան պահ Սոկր. էջ 274. գիշերապահ ՍԳր. Ոսկ. մ. գ. 31. Ագաթ. շաբաթապահ Բ. մն. իգ. 4. Կոչ. Մծբ. դժուարապահ Սեբեր. Ոսկ. եփես. ետեղապահ Բուզ. գանձապահ Ա. մն. իր. 1. անձնապահապետ Ա. թագ. իր. 1. ժամապահ Վեցօր. Մծբ. խորհրդապահ Փարպ. կողմնա-պահ Բ. մկ. ժբ. 32. կենդանապահ Եզն. խո-րանապահ Բուզ. թիկնապահ Խոր. խրամա-պահ Գ. մկ. ե. 24. ցերեկապահ «ցերեկուայ պահակութիւնը» Նորպգիւտ Ա. մնաց. թ. 23. դռնապահ Բ. մկ. ժգ. 15. անվերապահ, ան-վերապահօրէն, անասնապահութիւն (նոր բառեր) ևն. նոր առումով ունինք մհյ. պահ «յղի», պահնալ «յղիանալ» (երկուսն էլ ձիու և շան համար ասուած). Վստկ. 202, 221 առանձեն տե՛ս պահակ, պահապան, պահա-կապան, պահակեր, պահանգ։-Բառիս հնա-գոյն ձևն է պարհ, որ ոսկեդարեան գրաևա-նութեան մնացորդների մէջ էլ մի քանի տեղ պահուած է. այսպէս՝ պարհք «պահք, պաս» Եփր. ա. ևոր. 60, 68, 80. պարհել «պահել» Բ. մկ. գ. I. Յոբ. իդ. 15. Եփր. հռ. 17, 31, 46. ա. կոր. 62, 65, 68. գ. կոր. 117. Կըրկ-նագիր Ագաթ. 75 բ. ուր և ունինք պարհեսցէ 50 բ. պարհեաց 73ա։


Պաճիտակ

s.

delicious condiments.

• , անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ել. 481. «Գինեզինութիւնք և խա-հակերութիւնք՝ որ ի ձեռն անյագութեան և որովայնամոլութեան լինին, ի պաճիտակ լի-նելոյ գործեն հիւանդութիւն»։ (Աւգերեան լտ. թրգմ. ob abusum expletionis զեղծումն գոհացման)։ ՆՀԲ մեկնում է «աւելորդ պա-ճուճանօք և հանդերձանօք յօրինեալն», ՋԲ «աւելորդ պաճուճանք կամ հանդերձանք կե-րակրոց», ԱԲ. «աւելորդ զարդարանք կամ կերխում»։


Պանիր, նրոյ, նրի

s.

cheese;
գործել մածուցանել —, to make cheese;
to curdle milk.

• (յետնաբար սեռ. -ոյ կամ -ի) «պանիր» Յոբ. ժ. 10. Նոնն. Պտմ. աղէքս. Իսիւք. որից պանրանալ «մակարդիլ» Ճառ-ընտ. Սանահն. պանրուտի (գրուած նաև պանրուտէ, պանդրուտու, պանդրուտոյ, «կթեղէնով պաս, նաւակատիք, յն. τυροφαγία» Գիրք թղ. 334. Տօնակ. Ասող. Ոսկիփ. պանդ-րաջուր (որ է պանրաջուր) Մխ. բժշ. 46, 133 (դ յաւելուածի համար հմմտ. ծանդր, ման-դըր, ծունդըր. նոյն յաւելուածն ունին նաև ռեռ. պանտրի Մաշտ. ջահկ. և Ագլ. պա՛ն-դիր). պանրավաճառ, պանրային (նոր բա-ռեր)։


Պաշտպան, աց

s.

defender, patron, protector, favourer;
minister, servant;
— սուրբ, patron saint, patron;
— դատի, advocate, attorney;
— կալ, լինել ումեք, to defend, to protect, to assist.

• -Պհլ. *paštpān ձևից, որ չէ ասանդուած. բայց ունինք սրա աւելի նոր ձևը՝ պհլ. [other alphabet] puste-pān-և պրս. [arabic word] pustbān, [arabic word] pustvān, որոնք ենթա-դրում են հպրս. և զնդ. *paršti-pāna-։ Նագում է հպրս. *prsti-=զնդ. ❇ naršti-> պհլ. [other alphabet] pušt և պրս. [arabic word] pušt, զազա pašt, աֆղան. pušt, քրդ. pišt, բելուճ. p'ut «թիկունք, կըռ-նակ»+pāna>bān բառերից, որով բուն նշանակութիւնը լինում է «թիկնապահ», յե-տոյ ըմբռնուած է ընդհանուր «պահապան. օգնական» իմաստով (Horn § 321)։ Հյ. պաշտպան փոխառեալ է արշակունեան շըր-ջանին. միևնոյն բառը սասանեան շրջանին երկրորդ անգամ փոխ է առնուած փուշտի-պան «թիկնապահ» ձևով (տե՛ս այս բառը) և վերջապէս երրորդ անգամ նորապարսիկ շրջանին փոխ առնուելով տուած է փեշտը-վան Ակն. «պատի մէջ պահանգ», որ է պրս. puštvān «պահանգ»։-Հիւբշ. 221։


Ուրուկ, րկի, կաց, րկունք, կանց

adj.

leprous, infected with elephantiasis.

• , ի-ա հլ. (յգ. նաև -կունք, -կանց. գրուած է նաև աւրուկ, օրուկ) «բորոտ, քո-սոտ» Սղ. ճա. 1. (եբր. բնագրում «թշուառ. տառապեալ». յն. «աղքատ»). Ոսկ. ա. տիմ. Բուզ. Սեբեր. որից ուրկանալ «բորոտիլ» Կա-նոն. էջ 132. ուրկութիւն Խոր. ուրկանոց Կա-նոն. էջ 64, 65. (գրուած օրկանոց Ոսկ. ես. 139). ուրկոտ Մխ. դտ. ուրկոտութիւն Մխ. դտ. էջ 99.-վերջիններիս մէջ կցուած է աւե-լորդ -ոտ մասնիկը, որովհետև ուրուկ բառը առնուած է «բոր, քոս» իմաստով և ո՛չ թէ «բորոտ, քոսոտ», ինչպէս է աւելի հնում։-Բժ. Արմենակ Մելիքեան (անձնական) հիմ-նուելով ուրուկ և բորոտ բառերի միասին գործածութեան վրայ, գտնում է իրաւամբ որ ուրեմն ուրուկ չի կարող լինել «բորոտ». և հետևցնելով Մխ. դտ. նկարագրութիւնից, հաստատում է որ ուրուկը սիֆիլիսն է։


Ոփելեթին

s.

slingers.

• «պարսաւոր զօրք». մի քանի անռամ գործածուած է քերեթին բառի հետ՝ ՍԳր. (այսպէս՝ Բ. թագ. ը. 18, ժե. 18, ի. 7, Գ. թագ. ա. 38, 44, իսկ Ա. մնաց. ժը. 17՝ սեռ. ոփելեթայն). սրանցից դուրս մի մի անգամ գտնում ենք Կիւրղ. թգ. (Քերեթին աղեղնաւորք են և ոփելեթին՝ պարսաւորք) և Մխ. դտ. էջ 267։ Նոյն բառը գրուած է Մագ. թղ. 62 ովթելիթ, որի մասին աւելի մանրամասն տես իմ Հայ. նոր բառեր հին ︎ Բ 2ეր,


Չիտ

cf. Ծիտ.

• =Վրաց. ჩიტი չիտի «ճնճղուկ». աւելի ըն-դարձակ տե՛ս ծիտ։-Աճ.


Չիտ, չըտի

cf. Ծիտ.

• =Վրաց. ჩიტი չիտի «ճնճղուկ». աւելի ըն-դարձակ տե՛ս ծիտ։-Աճ.


Սանդարամետ, ից, աց

cf. Սանդարամետք;
cf. Սանդարամետային.

• , ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «երկրի խորագոյն անդունդները, ստորերկրեայ վիհ» Եզեկ. լա. 16. Ագաթ. Վեցօր. էջ 14, 16. Կոչ. Եփր. թգ. 384. «դը-ժոխքի իշխանը, սադայէլ» Յհ. կթ. Շնորհ. Շար. որից սանդարամետական «ստորեր-ևոեայք, անդնդային ոգիներ, մեռելները» Փիլիպ. բ. 10. Ադաթ. Մծբ. սանոարամե-տային Պտմ. աղէքս. Կեչառ. աղէքս. սան-դարամետապետ «դժոխքի իշխանը» Կոչ. 97, խոր. (կամ կրճատ՝ սանդարապետ Կոչ. այլ ձ.), սանդարապետական Եփր. փիլիպ. 158. Նոյն է և բառիս աւելի հին ձևն է ներկա-յացնում սպանդարամետ «Դիոնիսոս կամ Բաքոս դիք շուայտութեան» Բ. մկ. զ. 7. Ար-ծր. ա. 3 (Երկիր պանդոկի՝ ապանդարամետ աստուած է), որից սպանդարամետական «բաքոսական» Բ. մկ. զ. 7։-Ալիշան, Հին հաւ. էջ 311 արմատը դնում է *սանդար(ք) «խոր վիհ, անդունդ, դժոխք», որ իբրև գո-յութիւն ունեցող բառ կրկնում է Տիրոյեան, Հանրագր. էջ 586 սանդարք «դժոխք» (ջըն-ջելի)։

• ՀՀԲ սպանդարամետ դնում է սպանդ ռառից։ ՆՀԲ սանդարամետ ի բառիցս սան կամ սանդ, դար, մէտ։ Lag. Ur-gesch. 1041 հյ. սպանդարամետ մեկ-նում է վերի ձևով, առանց յիշելու սան-դարամետ բառը։ Նոյնը նաև Muller SWAW 42, 254, որից Justi, Zendsp 5-Lag Ges. Abhd. 265, 293, Beitr. bktr. Lex. 45 աւելացնում է նաև սան-դարամետ։ Բառիս վրայ ընդարձակ խօ-ռում է Էմին, Հայ հեթ. կրօնը (թրգմ. Յոյս 1875, 290) և Ист. Aсохика 280, որ ընդունում է թէ մեր բառը Դ-Ե դա-րուն փոխառեալ է պրս. սաբենտամադ կամ էսբէնտարմադ «աշխարհի ոռե» ձևից։ Թէև Պարսից և հեթանոս Հայոց մէջ գործածւում էր նշանակելու համար աշխարհիս մաքուր և հնազանդ ոգին, բայց քրիստոնեայ հայոց մէջ բոլորո-վին հակառակ նշանակութիւն ստացաւ. այն է «դժոխային անդնդոց թագաւո-րութեան չար ոգին»։ Նոյն նիւթի վրայ տե՛ս նաև Կոստանեան, Հայ հեթ. կրօ-նը, էջմիածին, էջ 28-31։ Հիւնք. և Թի-րեաքեան, Պատկեր աշխ. գրակ. 208 ըստ Էմինի։ Հիւբշ. էջ 73-74 Սպան-դարամետ (իբր յատուկ անուն) մեկ-նում է վերի ձևով, բայց չի ընդունում սանդարամետ բառը՝ ձևի և նշանակու-թեան տարբերութեան պատճառով։ Աւե-լի յետոյ ընդունել է նաև սանդարամետ բառի նոյնութիւնը՝ ըստ Meillet REA 1, 235։ Բառիս վրայ ընդարձակ մի քըն-նութիւն ունի Վարդանեան ՀԱ 1928, 457-62.


Սանտր, ի, ոյ, տերք

s.

comb;
— նեղատամն, small-toothed comb;
— լայնատամն, large-toothed -;
— փղոսկրեայ, ivory -;
խոզանակ սանտեր, comb-brush;
քսակ սանտեր, comb-case;
— ոստայնանկաց, weaver's -;
— կանեփի, վշոյ, hatchel, flax comb, hemp comb;
— բրդոյ, card to comb wool.

• «սանտր»։ Հիւնք. պրս. šāna «սանտր», sandan «սանտրել»։ Հիւբշ. 488 յիշում է յն. ձևերը և սխալ է գտնում իբրև բը-նիկ հայ կցել յն. *έαντρον ձևին, որով-հետև հյ. ջ=չէ՛ յն. հ։ Մառ, Гpaм. др. apм. 32 բուն ձևը սանր՝ դ յաւելուա-ծով։


*Սանտրուկ

s. bot.

s. bot. cf. Շռէզ;
cf. Շրէզ;
—ք, combings.

• «մի տեսակ անծանօթ խոտ» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2804. ըստ Շահրիմանեանի՝ նոյն ընդ սամանտրուկ, լտ. poligonatum, ըստ Կոյլաւ՝ Բառ. գերմ. 660՝ գերմ. Froschbisz բոյսը, որ ոստ Ан-нeнковъ-ի Բուսաբանական բառարանի, էջ 171 է «լտ. hydrocharis morsus ranae L». ըստ ՆՀԲ (յաւել. գւռ. բառից) խոնաւ, ծմակ ու քարքարոտ տեղեր աճող մի բոյս է, որ ձիւնը վերանալուց յետոյ է երևան գալիս. գիւղացիք խաշում, քամում և ուտում են. արմատը ալիւրի պէս փոշիացնելով՝ մածու-ցիկ նիւթ են պատրաստում։ Կենդանի է Գնձ. Նխ. «կռմզուկ» իմաստով։


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

• ՓՈԽ.-Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սար, ից, ոց

s.

height, eminence, top, summit, peak;
cape, promontory, point;
սարք, furniture, moveables, equipage;
harness;
all that follows, rest.

• եար, յն. գա՛ռա և օ՛ռօս, եբր. հառ, րօշ, րէշ։ Ազգասէր Կալկաթայի 1847, N 120, էջ 379 մեզանից է դնում պրս. sārvān (կամ sārbān) «ուղտապան», կազմուած հյ. սար «գլուխ» և վանել բառերից։ Böttich. ZDMG 1850, 361, 226 զնդ. sara և սանս. čiras, որոնց Arica 68, 123 աւելացնում է պրս. աֆ-ղան. sar, օսս. sär, յն. ϰαρα։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 301, Mülier SMAW 38, 576 և 44, 565, Justi, Zendsp. 292, Տէրվ. Նախալ. 74 ևն։ Մորթման ZDMG 26, 588 պրս. sar և բևեռ. çirani «գլուխ»։ Հիւնք. պարսկերէնից։ Այս բոլորը զանազանու-թիւն չեն դնում այս և յաջորդ բառի մէջ (սար «գլուխ, գլխաւոր»)։ Առաջին ան-գամ Հիւբշ. Arm. St. § 274 և Arm. Gram. 236, 489 տարբերելով երկուսը՝ սար «բարձունք» դնում է բնիկ, իսկ սար «գլխաւոր»՝ փոխառեալ իրանեա-նից։ Սրա պատճառն ի հարկէ այն է՝ որ իրանեանների մէջ առանձնապէս «լե-ռան գագաթ կամ լեռ» նշանակութեամբ գործածուած չէ բառը, թէև կարելի է փխբ. ասել sar-i kōh «ծայր լեռան, յեռան գագաթ, այն է գլուխ լերին»։ Meillet (անձնական) բոլոր իմաստնե-րով էլ իրանեանից փոխառեալ է հա-մարում և երկու տեսակ սար զանազա-նելու կարիք չի տեսնում։ Սրան հա-կառակ է սակայն սարանալ «բարձրա-մտիլ», որ զուտ հայկական կազմութիւն ունի և կարելի չէ փոխառեալ համարել պրս. sar «գլուխ» բառից։ (Pokorny I. 403 որ ընդունում է հնխ. k'er-«գլուխ. ռառաւթ». անաաահով է համարում տալ նոյն արմատին նաև «բարձրանալ» ի-մաստը։ Հյ. սարանալ ձևը միանալով յն. ϰερυυντιāν բառին՝ հաստատում է հնխ. kér-«բարձրանալ, բարձ-րամտիլ» նշանակութիւնը)։ Յակոբեան տե՛ս Դար։ Մառ, Ocновн. табл. էջ հ եռը. [hebrew word] har «լեռ» և վրաց. სერი ների «լեռ, լեռան գլուխ» բառերի հետ. սեմական արմատն է hrr, որի յաբե-

• = Պհլ. ❇ sar, պրս. ❇ sar «գլուխ» բառից. աւելի ընդարձակ տե՛ս. նախորդ-սար բառի համեմատութեանց մէջ։-Հիւբշ. 236։


Սարեակ

cf. Սարեկ.

• = Պհլ. *sārīk ձևից փոխառեալ. հմմտ. [arabic word] sār «սարեակ», ❇ sar-i-sabz «է տեսակ իմն սարեկի, որ լինի կանաչե-րանգ», [arabic word] sarič̌a «է փոքրիկ թռչուն իմն, որ ունի զտուտն երկայն և յաճախ յա-փունս ջուրց շրջագայեալ՝ փերևետէ զտուտն իւր» (որից թրք. ❇ serče «ճնճղուկ»), ❇ [arabic word] saraǰ, sāruǰ, [arabic word] ︎ sārunǰ «է ա-նուն փոքրիկ թռչնոյ միոջ յազգէ լուսինեկի որ քաղցը և անոյշ երաժշտեալ եղանակէ», [arabic word] sārak «է թռչուն ինչ քաղցրաձայն, որ լինի յոյժ սեաւ ըստ մեծութեան յոաս-պի, զոր ոմանք կարծեն լինել հէզարտէս-թան», ❇ sārū «է թռչուն իմն թխե-րանգ, որ լինի ի Հնդիկս»։ Սրանց մէջ ամէ-նից աւելի յարմար ձևերն են sārī՝ որ տա-լիս է պհլ. sarīk (սրանից կարող է գալ հյ, սարիև) և sarīč̌a՝ որի նուազական մասնիկը կարող էր թարգմանուել հյ. -եակ։-Իրանե-ան ձևերի հետ կարելի է համեմատել սանս. kari, cārikā, sārikā, լիթ. šárka, հպրուս. sarke, սերբ. srāka, լեհ. sroka, ռուս. сорo-ka, հսլ. svraka, ալբան. sore, բոլորն էլ թռչունների անուններ, որոնց նախաձևը դրւում է բնաձայն k'er, k'or-, k'r-արմատը (Pokorny 1, 414, Trautmann 299)։-Հիւբշ. էջ 236։


Սարկաւագ, ի, գունք, գաց

s.

deacon;
servant, minister;
աւագ —, archdeacon.

• Հներից Լմբ. մատ. էջ 263 ստուգա-բանելով բառս՝ ասում է. «Սարկաւագն պաշտօնեայ թարգմանի և սպասաւոր». այս բացատրութեամբ բառը օտար է համարում, բայց թէ ո՛ր լեզւով յայտ» նի չէ։ Ճիշտ նոյնը կրկնում է Յհ. ար-ճիշ. 41։ ՀՀԲ սար «գլուխ» և աւագ բա-ռերից։ Աւետիքեան, Մեկն. թղ. Պօղ. Գ. 455 յիշելուց յետոյ Լամբրոնացու մեկ. նութիւնը, աւելացնում է. «այլ մարթ է ևս ընթեռնուլ սա կայր աւագ, ոմանք զայլ ևս ստուգաբանութիւնս յարմա-րեն»։ ՆՀԲ լծ. լտ. sacr և սարկ-կամ որպէս թէ մատռուակօղ սառևա-րանի, սպասարկու կամ մատռուաև ա-ւագ. կայ և պրս. սէրտէ «մատռուակ և բաժակ», իսկ սէրքեար «աւագն ծառա-յից», սէրիքեար «վերակացու գործոյ»։ Նոյն, լաւել. էջ 1066 գւռ. սարգել կամ սարկել (իմա՛ սարքել, որի արմատն է սար) «կազմել, հանդերձել» ձևից է դնում։ Հիւնք. սկաւառակ բառից։ Յա-կոբեան (ո՞ւր) դրել է պրս. սէրխավան «դպրապետ» բառից, իսկ Կուրտիկեան, Արևելք 1899, л 4060 դնում է իբր պրս. սարխավակ «գլխաւոր պաշտօնէից» (իմա՛ [arabic word] šār «գլուխ» [arabic word] xa-vag «սպասաւոր», որի ծագումը չգիտէ Horn. բայց կայ արաբ. [arabic word] xaval «սպասաւոր», որ ունի ԳԴ, բայց չգիտէ Կամուս)։ Ընդունում է Յակոռեան. Մա-ղիկ 1899, նոյ. 4/16, մերժելով իր մեկ-նութիւնը։


Սարոյ, ից

s.

pine-tree.

• «նոճի» ՍԳր. Ագաթ. (սխալ է գրուած սարոյց Պտմ. աղէքս. 145). որ և սարուէն Բառ. երեմ. յաւել. 571. (Քաջունի, հտ. Գ. 216 սարոյ համարում է «platane»). որից նոճսարի* Օրբել. ողբ. ժդ։


Սաքափաթանք

s.

sycophancy;
juggling tricks.

• , ի-ա հլ. (պարզ արմատը եբր *սաքափաթ). անստոյգ բառ, որ մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 138. «Զի եթէ շաղափքն սաքափաթանաց և թովչութիւնք ինչ ստաբանք՝ յորժամ թովիցին, կարեն անագռական առնել զմարմինս ի թունաց չար գազանաց, որչա՛փ ևս առաւել օծութիւն Հոգւոյն»։


Սեաւ, սեւոյ

adj. fig. s.

black;
sad, gloomy;
ink;
negro;
black;
— փայտ, cf. Եբենոս.

• -Պարթև. *siyāv «սև» ձևից փոխառեալ. սրա մայրն է հպրս. *siyāva=զնդ. ❇ syava-«սև», որ պահուած է միայն յատուկ անունների մէջ. հմմտ. սանս. [other alphabet] cyāvá «թուխ, սևաթոյր», օսս. sau «սև», և փո-խառութեամբ՝ մանդ. [hebrew word] syāvε «սև» (ZDMG 33, 147)։ Այս *siyāv ձևի հետ կար նաև պհլ. *sāv հոմանիշ ձևը (հմմտ. սոգդ. šaw «սև», վախի šu, սանգլ. šói «սև» Horn § 761), որից փոխառեալ են վրաց. მავი շավի «սև», ինգիլ. მავ շավ «սև» և հյ. *շաւ (պահուած միայն Շաւարշ, Շաւասպ յատուկ անունների մէջ)։ Աւելի յետոյ երևու ձևերն էլ գործածութիւնից ընկնելով՝ փոխա-նակուեցան պհլ. 1 sivāk և siyāh ձևերով, որոնց յաջորդներն են պրս. օ [arabic word] siyāh, սեմն. sūah, քրդ. բելուճ. siyāh, զա-զա siá «սև» ևն։ Բայց *siyav ձևը շարու-նակւում էր անշուշտ Պարթևականում, որից էլ անցաւ հայերէնին (ըստ Meillet REA 3, 6), որովհետև, ինչպէս այժմ հաստա-տուած է, հայերէնի իրանական փոխառու-թիւնները պարթևական են և ո՛չ պարսևա-կան։-Իրանեան բառի նախնականն է հնխ. *k'lēuá-, որ ծագում է պարզական k'ei-ար-մատից՝ «մութ կամ մուգ գոյնով». սրանից ղանազան աճականներով յառաջանում են 1) ր աճականով՝ միռլ. ciar «մութ», հհիւս hā̄rr, անգսք. hār «ծերութիւնից գորշ ևամ սպիտակ գոյն ստացած», հբգ. her «պա-տուաւոր (տարիքի մեծութեան պատճառով, իբրև ախսախկալ)», գերմ. Herr «տէր, պա-րոն», herrschen «իշխել» (Kluge 208-9, 215-6),-2) m աճականով՝ տանս. cvam». «սև», լիթ. sēmas «մոխրագոյն» լտ. sīmex «մլուկ» (իբր «թխատեսիլ»), հյ. ն-սեմ (տե՛ս այս բառը).-3) n աճականով՝ հսլ. sini, ռուս. cиniи, cnne, սերբ. sinǰi, չեխ. siny «կապոյտ».-և 4) վերջապէս v աճականով՝ սանս. çyāvá-«թուխ», հսլ. sivū «մութ մոխ-րագոյն», սերբ. Տīv «գորշագոյն», լիթ. šῦ-vas «ճերմակ ձի», չեխ. sivy, սլով. siy. ռուս. cивыи, հին պրուս. sуwan «գորշ», որոնց պատկանում են նաև իրան. *siyāv և հյ. սեաւ (Pokorny 1, 361, Walde 107, Boisacq 156 Trautmann 306)։ «Սև» բառի նման մի շատ հասարակ բառի փոխառեալ լինելը իրանեանից՝ մեկնւում է (բացի այն՝ որ բո-ւոր գլխաւոր գոյները փոխառեալ են իրա-նեանից, ինչ. կարմիր, կապոյտ, սպիտակ,-գոյն, երանգ) նաև թաբուով։ Արդի բերբե-րական լեզուների մէջ ընդհանրապէս խու-սափում են արտասանել «սև» բառը և ամէն մի գաւառ ունի առանձին մի ձև՝ արտայայ-տելու համար այս իմաստը։ Դրա համար է որ հնդևրոպական լեզուների մէջ չկայ «սև իմաստով ընդհանուր բառ։ Հին է սանս. krsná-= հպրուս. kirsnan=հսլ. črunū «սև». բաւզ այս խմբից դուրս՝ ուրիշ լեզունեռև մէջ չի գտնւում (Meillet BSL Л 84, էջ 45-46)։-Հիւբշ. 489։

• Klaproth, Asia pol. էջ 105 պոս. siyāh բառի հետ, իսկ Mémoires 1, 432 նաև սանս. chiama, օսս. saw։ ԳԴ պրս. սիեահ «սեաւ»։ ՆՀԲ վրաց. շա՛վի, սի-ա՛վի, թրք. սիյահ, սիյէհ։ Peterm. 21 34 սանս. cyāma, պրս. siyāh։ Win-disch. 19 սանս. çyāva, çyāma, յն. ϰυανεος «մութ կապոյտ, թուխ»։ Böt-tich. ZDMG 1850, 361, Arica 82, 374 սանս. çyā̄va, զնդ. syāva, օսս. sau յն. μανεος, լակոն. ϰούαμα «սև»։ Սրանց համեմատ են նաև Lag. Urgesch. 773, Müller SWAW 38, 576, Justi, Zendsp. 305 ևն։ Karolides, Γλ. συγϰρ. 91, 182-3 աւելացնում է սրանց կպդովկ. čivo, čino «մութ կապոյտ, սև»։ Bugge KZ 32, 67 հնդ. çyava-, լիթ. šyvas «ճեր-մակ ձի», հին պրուս. sуwan «գորշ», հսլ. sivu «գորշ» ևն ձևերի հետ՝ իբր բնիկ հայ, բայց աւելի ուզում է կցել սանս. eyāmá-ձևին, Հիւնք. պրս. սիե-ահ և արար. էսվէտ, սէվաթ։ Հիւբշ. KZ 23, 402, Arm. Stud. § 248 և Arm.

• Gram. 489 շարունակ տատանում է փո-խառեալ կամ բնիկ դնելու մէջ. բայց վերջինի մէջ տուած պատճառաբանու-թիւնները այնպէս են, որ աւելի փո-խառեալ լինելն են հաստատում։ Էս-զէթ, Արրտ. 1915, 498 արաբ. ❇ savda' կամ պրս. ❇ siyāh «սև»։


Սեթեւեթ

s. adj.

garb, dress, ornament, attire;
affectation, primness;
paint;
— or —եալ, embellished, adorned, pompous;
finical, affected.

• (ո հլ. յետնաբար) «աւելորդ զարդ» Տօնակ. «պաճուճուած» Յայսմ. որից սեթևեթել «պճնել, արուեստակել» Ոսկ. յհ. ա. I. Յհ. կթ. սեթևեթաբար Պրպմ.։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

• aš5, ընդունում է Ած. Խաչատրեան, Լումայ 1896 Ա. էջ 294։ Հիւնք. էջ 282 նեպուհ=պրս. իսբէհ, սեպհական<սեպ բառից, իսկ էջ 344 սեպուհ =պրս. շա-պուր «արքայորդի»։ Մառ ЗВО 11 165-170 պնդում է ընդդէմ Հիւբըշ-մանի, իբր կռուան առնելով վրաց. საზეβურო սազեպուրո բառը, որ երևան է հանում հնագոյն հյ. *սեպուրի և աւելի է մօտեցնում զնդ. vīsō-puϑra ձևին= պհլ. vis-pūhrak։-Գ. Փառնակ, Անահիտ 1907, 21 Սեբէոսի մէջ գտնե-լով ի սեպհական գնդին կողմանսն՝ դրուած իբրև Վասպուրական, այս եր-կու բառերն էլ դնում է=զնդ. vīsō-pu-ϑra> *վսպուհր >*սպուհր>*սպուհ= սեպուհ։ Salemann, Manich. Stud AAН 8 (1908), էջ 75 մանիք. պհլ. vīspuhr ձևի հետ։ Marquart ՀԱ 1911, 541-2 բուն ձևը դնում է *սեփուն, թրգմ. վրաց. սեփեծուլի ձևից. -ուե, իգ. -ուհի՝ ծագում է հպրս. puthra «որ-ռի» բառից։ Meillet MSL 17, 248 հա-մարում է իրանական փոխառութիւն. բառի երկրորդ մասը հիւս. պհլ. puhr (=puϑra) «որդի» բառն է. անծանօթ է նե-, որ կապ չունի vis-«տուն» բառի հետ։ Վերի ձևով պատճառաբանեց ու մեկնեց վերջին անգամ Benveniste ՀԱ 1927, 762 և REA, 9 (1929), էջ 9։ Lidén, Göteborgs högskolas arsskriit 1933, Jջ 52-54 ալբան. ϑep «տեպ ժայռ» բառի հետ, իբր հնխ. k'epoo--


Սեպտեմբեր, ի

s.

September.

• = Յն. σεπτέμλριος, որ փոխառեալ է լտ. september ձևից. նշանակում է բուն «եօթ-ներորդ ամիս» և ծագում է լտ. septem «եօ-թը» թուականից. (հին հռովմէական տարին սկսում էր մարտից և սեպտեմբերը լինում է եօթներորդ ամիսը). մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանտ. septembre, ռ. ceнтябрь ևն։ Ամսանունները, որովհետև ա-ւանդուած են Ե դարից, պէտք է փոխառեալ լինին յունարէնից և ո՛չ թէ լատիներէնից։ Ըստ ձևի յունուար, փետրուար, մարտ, ապ-րիլ, մայիս, յունիս և օգոստոս թե՛ յն. և թէ լտ. նոյն են, այնպէս որ չեն կարող նպաս-տել ծագումը որոշելու յուլիս (յն. ἰούλις) և նոլեմբեր (νοέμβριος, november) յունաձև են, իսկ սեպտեմբեր, հոկտեմբեր և դեկտեմ-րեր լատինաձև (յն. վերջաւորութիւնն է -βριος, լտ.-ber). նոյեմբեր ամսանունը ա-ռաջին կէսում յունաձև է, երկրորդ կէսում լատինաձև։ Այս բոլորը ի նկատի առնելով՝ պէտք է եզրակացնել թէ ամսանունները նա-խապէս ունէին յունական ձև, աւելի յետօյ վերածուեցին լատինականի. հմմտ. յատ-կապէս փետրուար, որ Ե դարում ունէր փեբ-րուարիոս ձևը, շատ յետոյ դարձաւ փետ-րուար։-Հիւբշ. 367։


Սերմն, սերման, սերմունք, սերմանք, մանց

s. fig. bot. med.

seed, grain;
berry;
corn, pulse;
progeny, race, descendants;
germ, bud, seeds, cause, principle;
cotyledon;
— արութեան, sperm;
— ձկանց, spawn;
— շողգամի, rape-seed;
ի — տալ զցորեան, to sow corn;
ելանել արութիւն սերման, to be afflicted with gonorrhea;
— առնուլ կնոջ, to conceive.

• =Բնեև հայ բառ. կազմուած է -մն մաս-նիկով սեր-<հնխ. k'er-արմատիռ. հմմտ. ջեր-ջերմն, կող-կողմն. աւելի մանրամասն տե՛ս սեր։


Սրինգ, րնգաց

s.

flute;
flageolet;
fife;
syringe;
— հաւորսաց, bird-call;
— հովուական, shepherd's pipe, reed;
նուագել սրնգաւ, to play the flute;
to pipe.

• = Թուի թէ փոխառեալ է փռիւռաևանեռ. որից փոխառութիւն պիտի լինի նաև յն. օն-թιγί «սրինգ, սուլիչ», որից συρίγγιον «փոքր սրինգ». σύριγμα կամ συριγμός «շչիւն, սոյլ», συρίζω «սրինգով նուագել»։ Յունական երա-ժըշտութիւնը և շատ յունական երաժշտական գործիքներ իրենց անուններով հանդերձ փոխառեալ են Փոքր-Ասիոյ փռիւգացինե-րից։ Այսպէս Ստրաբոն (Գիրք ժ, գլ. գ, § 10-17) բաւական երկար խօսելուց յետոյ, յոյն երաժշտութեան թրակիական և ա-սիական ծագման վրայ, աւելացնում է ϰαὶ των ὄργάνων ἔνια βαρβάρως ωνόμασται ναβ-λας ϰαὶ σαμβύϰη ϰαὶ βάρβιτος ϰαὶ μαγάδις ϰαὶ ձλλα πλείω -եռաժշտական գործիքներից շա-տերը կրում են բարբարոսական անուններ, ինչպէս նաբլաս, սամբիակէ, բարբիտոս, մագադիս և այլն»։ Չէ յիշուած σῦριγς, բայց երկար խօսւում է մի ուրիշ տեսակ սրինգի մասին (αῦλός), որի ծագումը նոյնպէս փռիւ-գական է դնում։ Կայ σῦριγζ-ի մասին հե-աևեալ առասպելը. «Սրինգը փռիւգացի մի նիմֆայ էր. Ապոլլոնը սիրահարուեց նրան. Սրինգը փախաւ. Ապոլլոնը վազեց ետևից. Սրինգը տեսնելով որ հասուեհաս է, կանգ, նեց և եղէգ դարձաւ։ Ապոլլոնը կտրեց եղէգը և իբր սրինգ նուագեց»։ Այս առասպելը ցոյց է տալիս, որ սրինգը փռիւգական ծագում ունի։ Բայց բառի ձևը այնպէս է, որ նա չի կարող լինել հնդևրոպական։ «Յն. σῦριγς, ինչպէս նաև φόρμιγς «քնար», անպայման փոխառեալ են. և եթէ իրօք փռիւգական լի-նին, այդ նոյն փռիւգական բառն էլ փո-խառեալ է ոչ-հնդևրոպական մի լեզուից» (Meillet, նամակ 1931 դեկտ. 4)։ Տե՛ս նաև փանդիռն։


Սրսկապան, աց

s.

cabinet, lady's private room, boudoir;
nuptial bed, thalamus;
bed-curtain.

• = Իրան. *srisk-pān բառից, որ թէև ա-ւանդուած չէ, բայց նոյնն է հաստատում պրս. ❇ siriskvān, որ և ❇ siris-kān, [arabic word] siriškūn. այս բառը կազմուած է srisk «արցունք» (սրա ծագումն էլ տե՛ս տակը՝ սրսկել) +pān «պահող» բառերից և բուն նշանակում է «արցունքը պահող՝ ծած-կող»։ Այս բանաստեղծական բացատրու-ռեամբ հասկացւում է «քօղ հարսին զոր ար-կանեն զերեսօք հարսին յայնմ գիշերի, յո-ռռամ ռնելոց իցեն զնա յառագաստ»։ Ար-դարև հարսը իր հօր տնից բաժանուած ժա-մանակ լաց է լինում և նրա երեսը ծածկող քօղը իբր նրա արցունքն է ծածկում։ Այս մասնաւոր նշանակութիւնը պարսկերէնի կամ հայերէնի մէջ յետոյ աւելի լայնաբար առ-նուելով դարձել է «առագաստի վարագոյր». այսինքն այն մեծ քօղը՝ որ հարսի անկողի-նը միւսներից բաժանում է, և աւելի լայնա-բար՝ «հարսի սենեակ, առագաստ». ճիշտ ինչպէս առագաստ «փռելու շոր, նաւի առա-գաստ» նշանակում է նաև «հարսի սենեակ». -Աճ.


Սփոփ

s.

cf. Սփոփանք.

• է պարզական pu «փչել, հոտիլ, փտիլ» արմատի spa, spu ձևից, որից նաև կրկնութեամբ և գ յաւելուածով՝ փոփո-գել «շունչ տալ, ոգևորել». պարզ փոգ ձևից է *փոգի, որից հոգի և ոգի. հմմտ. սանս. pū, որից pāvana «քամի», pa-vana-«կրակ», յն. πνεω, πνεῦμα «շունչ» πōρ «հուր», πόω «հոտիլ», լտ. putere «հոտիլ, փտիլ» ևն։ Հիւնք. ամփոփել բառի հակառակից։ Ուղիղ մեկնեց Me-illet MSL 16, 124։


Սօսաւիւն

cf. Սօսափիւն.

• կընութեամբ սափսափիւն և փ-ը ձայնաւո-րից յետոյ ւ-ի վերածուելով՝ սաւսափիւն, սաւսաւիւն (իմա՛ սօսափիւն, սօսաւիւն). հմմտ. թօթափել, շօշափել կազմուած թափ, շափ արմատներից։ Սօսափիւն բառի երկ-րորդ նշանակութիւնը «վախ, երկիւղ, սար-սափ» և միանգամայն խարխափ, թարթափ, կարկափ, գարգափ, շարշափ բառերի հա-մեմատութիւնը (կազմուած խափ, թափ կափ, գափ, շափ արմատներից)՝ ցոյց են տալիս, որ այստեղ է պատկանում նաև սարսափ «երկիւղ», որ կազմուած է սափ արմատից՝ սար յաւելականով։ Ըստ այսմ սափ արմատի բուն նշանակութիւնը լինում է «շարժիլ, երերալ», որից «դողալ, վախե-նալ»։


Վազ, ից

s. adj. adv.

course;
leap, jump, gambol, caper, antics, gallop;
palpitation;
neighing after;
ի —, — առ —, swiftly, at full speed;
by fits and starts;
—ս առնուլ, to run, to gallop, to gambol, to frisk about, to play antics.

• (ի հլ. յետնաբար) «ցատկելը, ու-տիւն, արշաւ, արագ հոսիլը» Երգ. բ. 8. Յոբ. լթ. 25. Եւս. քր. Վեցօր. Սեբեր. «սրտի թըր-թըռում» Նիւս. բն. Ոսկիփ. որից վազել «ցատ-կել, արշաւել, վրան վազել» ՍԳր. Ագաթ, Սեբեր. «ապստամբիլ» Ովս. է. 13. «սիրտը տրոփել» Փիլ. նխ. բ. «վերանալ երիվարի ի զամբիկն» մհյ. բառ (Նորայր, Բառ. ֆր. 826 ա), վազվազել Գծ. գ. 8. ժդ 9. վա-զեցուցանել Յայսմ. վազումն Բրս. բարկ. անվազ Կոչ. քաջավազիկ Մագ. վազք «զու-գաւորութիւն ձիոց» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆրանս. 825բ). արագավազ, ագեվազ (նոր բառեր)։-Վազ գործածուած է նաև «անդունդ» նշանակութեամբ՝ Ուխտ. Ա. էջ 6. բայց սա հյ. վախ «անդունդ» բառն է, որ սխալմամբ գրուած է վաղ և այս էլ երկրորդ խալով վազ (տե՛ս իմ Հայ նոր բառեր հին մատ. Բ. 132)։

• ՆՀԲ լծ. հյ. վէժ, պրս. պազ, թազ, թրք. թէզ, յն. βαδίζω, լտ. vado։ Wīn-disch. 18 սանս. vah, լտ. vehi։ Böttich. ZDMG 1850, 362 և Arica 88, 433 սանս. vaǰ արմատից։ Lag. Urgesch. 657 սանս. vah, գոթ. gavigan։ Այս ոնտանիքին են պատկանում նաև ցնդ. vazaiti «վարել, քշել, թռչիլ», պհլ. va-ǰītan, պրս. vazīdan «փչել», par-vāz «թռիչ», քրդ. δaz «վազք, ընթացք», զազա vāz, յն. ὄχεομαι, լտ. veho, գոթ. wagjan, հբգ. wegan, հսլ. veza, vesti voziti, լիթ. vežù, կիմր. cу-wain, որոնց մայրն է հնխ. weg'h-«վարել, քշել, կառքը վարել» (Pokorny 1, 249)։ Այս ձևերի հետ են համեմատում Müller SWAW 42, 253, 43, 299։ WZKM 8, 356 (պհլ. [other alphabet] vajitan), Պատկ. Изслед. 4. Justi, Zendsp. 264 և Dict, Kurde 34, Bopp Gram. comp. 3, 123, Հիւբշ. KZ 23, 34, Պատկան. Փորձ 1880 մարտ, էջ 87, Տէրվ. Նախալ. 106 (նաև հյ. վագիլ, վարգիլ, աւազակ)։ Բայց հյ. վազել չի կարող կապուիլ այս ըն-տանիքի հետ, որովհետև իբրև բնիկ հայ պիտի ունենայինք *գեձ կամ *գեզ, իսկ իբրև իրանեան փոխառութիւն ըն-դունելու համար՝ նշանակութիւնը հա-մատատասխան չէ։ Lag. Arm. St. § 2082 մերժելով վերինները՝ կցում է պրս. bāxtan, bāzam «խաղալ» (նաև «ցատկել», արմատը vaz) բառին, որ Հիւբշ. 242 մերժում է։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 164 պրս. tāzam «վազել, արշաւել» բայից, իսկ էջ 342 պհլ. vazi-tan, պրս. [arabic word] vazīdan, զնդ. vaz «եր-թալ»։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] vafz «արագ վազել» (Պա-մուս, թրք. թրգմ. Բ. 453)։ ԻՌ.-Հին հայերէնի նշանակութիւնը պա-V է միայն Սվեդ. վmզզիլ «ցատկել», իսկ


Պուկ

s.

organ-pipe;
*onion stalk.

• ԳՒՌ.-Անշուշտ նոյն է բառիս հետ պոկ Գնձ. «փող զուռնայի ևն» (տես Մամիկո-նեան, Հազարից մէկը, էջ 248), բայր ան-սպասելի է նախաձայն պ՝ փոխանակ բ= արաբ. b։ ՀՀԲ, ՋԲ պուկ «շեփոր» բառին են կցում նաև գւռ. պոկ «սոխի և նման բոյսերի ցօղունը, զոխ», որի հետ նոյն են պուկ Ակն. Սեբ. «ուռիէ սուլիչ», պկու Լ. Ղզ. Ղրբ. Տփ. «մի տեսակ սրինգ՝ որ զուռնայի նման լե-զուակ ունի»։ Աւելացնենք դարձեալ. Ջղ. պուկ, Սվ. բուք, Ագլ. պօկ «օրօրոցի մէջ հաստատուած միզախողովակը»։ Այս բոլո-րի համար տե՛ս յատկապէս պոպոկ (պոկ, բառի տակ արած նկատողութիւնս։


Պողովատ, ոյ, ի, ից

s.

steel.

• Պրս. բառի հետ համեմատեցին Klap-roth. As. polygl. էջ 105, Bottich. ZD-MG 1850, 367, Lag. Urgesch. 813, Ges Abhd 75. Justi. Dict. Kurde 84. վերջինը նաև քրդ. և պհլ. ձևերը։ Հիւնք. յն. πλατῦა «պողոտայ» և պրս. բուլատ. -Պհլ. բառիս ծագումը և ստուգաբա-նութիւնը յայտնի չէ. Müller WZKM 5, 186 համարում է յունարէնից փոխա-ռեալ՝ իբր πολύπατας «շատահնչիւն», բայց այս մեկնութիւնը չէ ընդունուած (Horn § 340)։ իսկ Ագլ. նոր փոխառութեամբ՝ փօ՛լաթ։ Այս բոլորը յանգում են 4 ձևի, այն է՝ պողվատ. պողպատ, պողղատ, պողատ. առաջինը ներ-կայացնում է պհլ. polavāt, երկրորդը՝ պհլ pōlāpat, երրորդը յառաջանում է ղ և վ ձայ-ների համանմանութեամբ, իսկ չորրորդը (պողատ) ո՛չ թէ նախորդների ինչ որ աղա-ւաղեալ ձևն է, այլ յառաջանում է պրս. ❇ bolād ձևից մի քիչ աւելի հին *polāt ձևից։


Պոյտն, պուտան

s. bot.

pot, earthen or metal pot, broth-pot;
cf. Պուտ.

• թիւնը ընդունում է Pokorny 2, I16, հնխ. bu, bhu «ուռչիլ» արմատի տակ՝ d աճականով։ -Յիշեալ գերմանական բառերը, որոնց հետ նոյն են նաև հոլլ. pot, շվէդ. potta, դան. potte և թերևս լիթ. pudas, լեթթ. pods «պտուկ», յա-տուկ չեն միայն նոյն ընտանիքին, ար ռանւ ռամ են նաև ռոմանական ընտանի-քում. ինչ. ֆր. pot «պտուկ»։ Kluge 376 զոյց է տալիս որ բոլորի աղբիւրն ե մ. լատ. pottus, ստ. լտ. pótus «ըմ-պանակ, ջրաման» (շուրջ 600 թուից), որ է լտ. potus «ըմպելիք, խմելիք»։ Աւստեղից յառաջացել է ֆր. pot, որ փոխառութեամբ տուել է (1200-1300 թուերին) մի կողմից գերմանական ձև-ւերը և միւս կողմից կելտական ձևերը, այն է բրըտ. կորն. կիմր. pot։ Աւելի ուշ՝ զերմանական խմբից է փոխառեալ ֆինն. pata, օստյաք. put, put, վօգուլ. poς «պտուկ» խումբը։ Գերմանական խումբը բնիկ համարելու համար պէտք էր նախ ապացուցանել թէ ֆրանս. բա-ռը փոխառութիւն է գերմանականից։ Ըստ այսմ գերմանական բառերի նմա-նութեւնո հաւերէնի հետ պատահական է, ինչպէս են նաև իսլ. bia, նորվ. գւռ-bidne, լտ. fidehia, յն. πίϑος «հողէ ա-ման», որոնք միասին հանւում են հնխ. bhidh-արմատից (Pokorny 2, 185, Boisacq 782, Walde 288)

• ԳՒՌ.-Ախց. Կր. Մկ. Վն. պուտուկ, Սլմ. պտուկ, Ալշ. Մշ. պուդուգ, Խրբ. Պլ. Ռ. բու-դուգ, Տիգ. բուդյուգ, Սեբ. Սչ. բդուգ, Ասլ. բդիւգ, Մրղ. պտիկ1, Հճ. բmդուգ, Զթ. բօ-դուգ։ Նոր բառեր են պտուկկոտրուկ, պտուկ-կոտրող, պտկիկոտրիչ, պտկումայր, պտուկ-քերիչ, պտկակ։-Համաձայն ածանցման օ-րէնքներին գրբ. պոյտն արմատից ստացուած է պուտուկ, որին համապատասխան են գա-ւառականներից շատերը։ Արևմտեան գրա-կանում՝ պտուղ>ռմկ. պուտուղ ևն ձևերի օրինակով կարծուելով թէ պուտուկ ձևը ռա-միկ է, սխալմամբ առաւելութիւն է տրուած պտուկ բառին, որ յետին սղեալ ձև է։


Պոռնիկ, նկաց

adj. s.

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

• նից՝ -իկ վերջաւորութիւնը բացատրւում է աւելի պատշաճ ձևով։


Պոռոտ

cf. Պոռոտող.

• ՀՀԲ պոռալ «բղաւել» բայիզ է հա-նում։


Պուտ

s. bot.

s. bot. anemone, wind-flower;
poppy, corn-poppy.

• = Կարելի էր դնել հյ. պոյտն «պտուկ, պուտուկ, հողէ աման» բառից, յետին հայե-տէնի ոյ>ու ձայնափոխութեամբ ձևացած. իմաստի զարգացման համար հմմտ. արդի գւռ. և միջին հյ. պտուկկոտրուկ, ծափկոտ-րուկ, ամանկոտրուկ հոմանիշները, որոնց վկայութիւնները տե՛ս Նորայր, Բառ. ֆր. էջ 61բ։ Այս բոլորը կապուած են այն նախա-պաշարման հետ թէ ով որ այս ծաղիկը քա-ղէ, տանը բոլոր պտուկները կկոտրին։ Բայց աւելի հաւանական է ընդունիլ թէ նախա-պաշարմունքն է սարքուած անուան վրայից, քան անունը յօրինուած նախապաշարմուն-քից։ Այս պարագային հայերէնից ազդուած պէտք է համարել թրք. չանագ չէօմլէք գըրը-ղը «պուտ ծաղիկը» (գիտէ ՆՀԲ), որ ռառա-ցի նշանակում է «կոտրած աման-չաման»։

• «կաթիլ». յետին հայերէն բառ, որ գտնում եմ գործածուած Առաք. պտմ. էջ 457. յիշում է նաև Բառ. երեմ. էջ 246՝ շիթ բառի բացատրութեան մէջ։ Կենդանի է գա-ւառականներում պուտ ձևով, որի շրջուածն էլ կայ տուպ ձևով. այս ձևն էլ է յիշում Բառ. երեմ. անդ։ Նշանակում է նաև «կէտ». որից տպտպիկ «կէտ կէտ խայտերով» Ա-ռաք. լծ. սահմ. 555, գւռ. տպտպուրիկ (վը-կայութիւնը տե՛ս նկտա)։-Նոյն է վերջա-պէս գւռ. պուտ «նիշ պիսակի, մարմնի վրայ խալ», որ յիշում է ՆՀԲ, յաւել. էջ 1066բ։