Your research : 39 Results for գործած

Entries' title containing գործած : 6 Results

Definitions containing the research գործած : 957 Results

Բնակ, աց

adj. s.

adj. s. inhabitant, native, indigenous;
inherent;
habitation, dwelling;
sepulchre, tomb;
բնակք, cf. Գերեզման, cf. Շիրիմ.

• = Պհլ. bunak «տուն, բնակարան» ձևից, որ թէև այս իմաստով աւանդուած չէ, սակայն հաստատելու համար ունինք պրս. [arabic word] buna «տուն, հայրենիք. 2. կահ-կարասիք», պհլ. bunak «կահկարասիք», Բելուճ. bunag «կահ-կարասիք»։ Իրանեան բառերը ծագում են պարզական bun ձե-վից, որից փոխառեալ է հյ. բուն. այս պատճառով բնակ բառի և բուն բառի ա-ծանցները շատ անգամ իրար հետ շփոթւում են, կամ այնքան են իրար մօտենում, որ դժուար է լինում որոշել թէ ո՛ր արմատից են ծագում. այսպէս օր. բնականալ «բնակիլ, բնիկ դառնալ, ընտանենալ», բնակցութիւն «բնակակցութիւն» (առաջինը անշուշտ բուն արմատից, երկրորդը՝ բնակ արմատից)։ Պհլ. bunak «բնակավայր, wohnsitz» նշա-նակութեամբ գործածուած է Städteliste § 36 (Մարքվարտ, նամակ 1926 յունվ.)։ -Հիւբշ. 121։


Բոբ

s.

basket;
sack.

• «ռռոգ. օթոց, խալի». գործածուած է երեք անգամ հայ մատենագրութեան մէջ. «Եւ երթեալ յանդիման լինել թագաւորին ի մեծ անուանեալ դաստակերտին և ելեալ ար-տաքս ի դահլիճն, նստի ի Բոբ և ի Բահղակ» (Սեբէոս, հրտր. Պատկ. էջ 64, երկուսն էլ իբրև յատուկ անուն). «Զգեցուցեալ զնա (զմարմինն) եդ ի բոբի միում և ասր շատ ընդ նմա». «Ի բոբի միում եդեալ». Ճառընտ. = Վրք. և վկ. Բ. 377։


Բոգ, ոյ

s. bot.

s. bot. gentian.

• «Աստուած». արմատ առանձին ան-գործածական, որից կազմուած են Բագարան «աստուածների բնակավայրը», Բագաւան «աստուածների աւան» (որ և Դիցաւան), Բագայառիճ «աստուածների գիւղ», Բագա-րատ «Աստուածատուր, Աստուծոյ տուածը». բայց սրանք յատուկ անուններ են միայն՝ առաջին երեքը տեղական, վերջինը անձնա-կան։ Իբրև հասարակ անուն ունինք միայն բագին, ի-ա հլ. (յետնաբար ի, ռ հլ.) «մե-հեան, աստուածների տաճարը» Ագաթ. Ոսկ. յհ. ա. 31. «աստուածների զոհի սեղանը» ՍԳր. Ոսկ. ես. Ագաթ. «եկեղեցու խորան, սե-ղան» Ոսկ. մ. բ. 22. Փիլ. Եփր. վաշխ. Մխ. դտ. «արձան» Գիրք մոլոր. (յետնաբար են-թադրուած է նաև ուղ. *բագնի ձևը, որից կան բագնեաց, բագնեաւ, բագնեօք հոլովաձևե-րը)։ Բագին բառից ածանցուած են բագնա-սէր Ագաթ. բագնապետ Մագ. բագնագիտու-թիւն Փիլ. բագն. բագնաձև Արծր. բագնա-յարկ Անան. եկեղ. յարաբագին Փիլ.։


Բոլոր, ի, ով, իւ, ից

adj. s.

adj. s. all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

• , ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։


Բոհ

s.

slaver;
dark.

• «ամայի, անշէն». գործածուած է միայն թոհ և բոհ դարձուածի մէջ, որ փո-խառեալ է ասորերէն Աստուածաշնչի Մն. տ. 2 համարից. տե՛ս թոհ և բոհ։


Բոյլ, բուլից

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

• , ի հլ. «խումբ (մարդոց, երէների, եղջերուների, եղնիկների և ցուլերի համար գործածուած)» Փարպ. Պիտ. Նար. Վրք. սեղբ. 297. բոյլք «բազմաստեղք, pleiade» մհյ. բառ՝ ըստ Նորայր, Բառ. ֆր. 653բ (առանց վկայութեան ՆՀԲ և ՋԲ). որից բազմաբոյլ Նար.։


Բոյն, բունոց

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

• ՓՈԽ.-Վրաց. ბუნაკი բունակի կամ ბუ-ნაგი բունագի «գազանների որջ, բայոց, բոյն» ծագում են հյ. *բունակ «որջ» բառից. որ կորած է (հմմտ. բոյն «որջ» Ես. ժա. 9. Մխ. Երեմ. Ներս. մոկ.). քրդ. [arabic word] pun «բոյն, հաւանոց», [arabic word] pəngal «բունկալ», չեչէն. bien «թռչունի բոյն», թուշ. be' «թռչունի բոյն» (վերջին երկուսը տե՛ս և Thomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254).-Կե-սարիոյ թուրք և յոյն ժողովուրդը հաւասա-րապէս գործածում է pin «բոյն, հաւանոց», Եւդ. Թրք. գւռ. ❇ PIn «հաւի բոյն»։ [arabic word] pinlek «հաւանոց»։


Բոսոր

adj.

blood-colour.

• , ա հլ. գործածուած է Ս. Գըրում իբրև յատուկ անուն. բայց յետոյ իբր «արե-նագոյն կարմիր» Կոչ. 253. Նար. կը. և մծբ. Լմբ. հմբ. Շնորհ. տաղ. որից բոսորաբուղիւ «արիւնաբուղխ» Նար. կուս. 418. բոսորած «կարմրած» Ճառընտ. բոսորակայլակ «կար-միր կաթիլներով» Նար. խչ. 392. մծբ. 449. բոսորային «կարմրագոյն» Նար. Շար. բոսո-րատիպ «արիւնագոյն» Լմբ. հմբ. բոսորե-րանգեան «կարմրագոյն» Նար. տաղ. Նոր գրականում (յատկապէս բանաստեղծական լեզուի մէջ) բոսորագոյն, բոսորագեղ ևն։


Բորբ, ի, ոյ

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

• «վառիլը, այրիլր. 2. եռալը, ե-ռանդ. 3. յորդ». հին մատենագրութեան մէջ առանձին գրեթէ անգործածական է. եռած միակ օրինակն է Շիր. հրտր. Պատկ. էջ 50՝ բորբ շող լուսոյ «լոյսի յորդառատ ցոլք». ո-րից կազմուած են խաւարաբորբ «յորդ խա-ւարով, մութը շատ» (որ և խաւարաբորբոք1) Սարկ. տոմար. Տաթև. ձմ. ղզ. յորդաբորբ «շատ տաք» (յորդաբորբ ջերմութիւն) Յհ, կթ. լուսաբորբ ԱԲ. օձաբորբ «օձաշատ» ԱԲ. բոցաբորբ Մխ. այրիվ. էջ 58. հրաբորբ Յհ, եմ. Խռստ. 3 (երկուսն էլ նորագիւտ բառ). աւելի գործածական է արմատը պարզ ձևով գաւառականների մէջ, իսկ -ոք մասնիկով՝ գրաբարի մէջ (հմմտ. բարիոք). ինչ. բորբո-քել «հրահրել» ՍԳր. բորբոքիլ «վառիլ, բռըն-կիլ, հրահրիլ. 2. այրիլ. 3. սաստկանալ. 4. եռքը դուրս տալ (բորոտութեան)» ՍԳր. Ա-գաթ. Կորիւն. բորբոքեցուցանել Ողբ. դ. 11. բորբոքախառն Մծբ. լուսաբորբոք Խոր. վրդվ. Անան. եկեղ. Տօնակ. հրաբորբոք Խոր. հռիփս. և վրդ. Յհ. կթ. Արծր. կայծակնաբոր-բոք Թէոդոր. խչ. ջահաբորբոք Ասոր. Ճա-ռընտ. Երզն. մտթ. բորբոք Լաստ Խոր. ևն ևն։


Բորկոնիմ

s.

thistle.

• , ի-ա հլ. «մի տեսակ սուր փուշ» Դատ. ը. 7, 16 (այլ ձ. բորկունիմ, բարկէնիմ). ուրիշ տեղ չէ գործածուած կար-ծեմ նոյն բառն է բորքիմ «առիւծամորենի» Բառ. երեմ. էջ 57։


Բուիճենիկ

s.

aromatics, perfume, fragrance;
drugs, groceries.

• «Չինաստանի մի տեսակ հա-մեմեղէն կամ խնկեղէն» Խոր. աշխ. 61ճ. ուրիշ տեղ չէ գործածուած։


Բուխերիկ, րկան

s.

chimney.

• «ծխնելոյզ» Դրնղ. 476. յետին ժամանակի բառ, որ հիմայ էլ գործածական է գւռ. բխերիկ, բուխարիկ, բուխերիկ, բու-խուրիկ, բուխերի ձևերով և «վառարան կամ ծխնելոյզ» նշանակութիւնով։


Բուծին, ծնոյ

s.

wick, match.

• , ո հլ. «ճրագի մի տեսակ պատ-րոյգ». մէկ անգամ միայն գործածուած է սեռ. բուծնոյ ձևով՝ Վեցօր. գ. էջ 57 «Ըստ օրինակի պատրուկ ճրագի կամ բուծնոյ, որ ծծեն քամեն զիւղն առ ի կերակուր հրոյ»։ Այս ռեռականից կարելի էր ենթադրել ուղ. բուծն, *բուծուն և կամ *բուծին. բայց մի-այն վերջինն է ուղիղ, ինչպես ցոյց է տալիս բառիս ծագումը։

• = Ասոր. [syriac word] būsī̄nā «փղոմոս, φλόμος, verbascum, խռնդատ, եզան ագի կամ ձկան մահարար կոչուած խոտը» (Brockelm. 34ա). այս խոտը իբրև պատրոյգ էին գործածում. հմմտ. արաբ. [arabic word] būsīr կամ [arabic word] bu-sira «խռնդատ», այս բառերը իրանեանից փոխառեալ պէտք է կարծել. հմմտ. պհլ. būčin(ā) կամ boč̌in(ā) «վարունգ»-Հիւբշ. 301։


Բազմակ, աց

s.

socket;
snuffer-tray;
candle;
candle-light.

• = Իրան. *bazmak հոմանիշ ձևից, որ թէև չէ գործածուած բնաւ իրանեան գրականու-թեան մէջ, բայց հայերէնի հետ նոյնն է հաստատում ասոր. [syriac word] mazməxā (բա-ցարձակ ձևը mazmak) «ճրագ, աշտանակ» (Brockelm. 96 ա, 182բ), որ բնիկ սեմա-կան չի կարող լինել և նոյն իրանեան բառից փոխառեալ պէտք է լինի։ Ասորերէնի մէջ նախաձայն b՝ յաջորդ վանկի m-ի ազդեցու-թեամբ վերածուել է m-ի։-Հիւբշ. 114։


Բաժակ, աց

s.

cup, glass, mug, goblet;
chalice;
bumper.

• ԳՒՌ.-Գործածւում է միայն «Հաղորդու-թեան բաժակ, սկիհ. 2. Հաղորդութիւն. 3, Հաղորդութեան գինի» իմաստով. աւաես ևն Ջղ. Սեբ. բ'աժակ, Ալշ. բ'աժագ, Մրղ. Սլմ. պmժmկ', Շմ. պաժակ, Ղրբ. պէ՛ժակ, Պլ. Տփ. բաժանք։ Նոր բառեր են բաժկի «Հաղոր-դութեան զինին» (Երև. բ'աշկի), բաժկարե-րան «մաօրախօս» (որի բերանը Հաղորդու-թեան բաժակի պէս սուրբ է), բաժակացու «Հաղորդութիւն պատրաստելու գինի»։


Բախտ, ից

s.

fortune, prosperity, luck;
destiny, fate, fatality;
chance, hazard;
Fortune, Good Genius;
չեղեւ ինձ —, I have not had the happiness;
ըստ չար բախտին, by ill luck, unfortunately;
ըստ յաջաղելոյ —ի եղեւ ինձ հյրաժարել, by chance, fortunately his enemy dies.

• . ի հլ. «բարի կամ չար պատահ-մունք. 2. յաջողութիւն. 3. ճակատագիր» Ծն. լ. 10. Ես. կե. 11. Եզն. յետինները սխալ գրչութեամբ գրում են բաղդ, որ ընդունուած է նաև արդի գրականում, բայց հիմայ հե-տըզհետէ ջնջուելու վրայ է։ Այս արմատից են բախտաբաշխ «բախտ բաժանողը» Ոսկ. ես. բախտանոց «մեհեան» Պիոն. 384. բախ-տաւոր Եզն. բարեբախտ Խոր. Պիտ. Փիլ. նխ. չարաբախտ Ճառընտ. վատաբախտ Փիլ. Նոն-նոս. լիաբախտիկ Պիտ. ծննդաբախտ Վեցօր. երկնաբախտիկ Պիտ. վատաբախտիկ Պիտ. անբախտ Ոսկիփ. նոր բառեր են՝ դժբախտ, դժբախտաբար, դժբախտութիւն, բախտա-խընդիր, բախտախնդրութիւն, բախտագու-չակ, բախտակից, ապաբախա, տարաբախա, տարաբախտաբար ևն։-Այստեղ է պատկա-նում նաև բաստ «բախտ, յաջողութիւն, եր-ջանկութիւն» Պիտ. Շիր. Սարկ. քհ. որ ուրիշ բան չէ, եթէ ոչ բախտ բառի յետին գաւառա-կան մէկ ձևը. խ>ս ձայնափոխութիւնը ցոյց են տալիս նաև դրախտ >դրաստ, տախտակ >տաստակ բառերը. անշուշտ եղել են նաև ուրիշ գաւառական բառեր խտ>ստ ձայնա-փոխութեամբ, բայց գրականութեան մէջ չեն մտել։ Արդի բարբառների մէջ այսպիսի ձայ-նափոխութիւն չի նկատուած։ -Բաստ ձևից ծագած բառեր են՝ բաստայեղց Պիտ. բարե-բաստ Պիտ. Պղատ. օրին. և տիմ. Սկևռ. լմբ. բարեբաստիկ Կաղանկտ. Փիլ. Պիտ. չարա-բաստ, քաջաբաստիկ Պիտ. Փիլ. վատաբաստ, փառաբաստութիւն Փիլ. ևն։ Սրանցից մի քա-նիսը գործածական են նաև արդի գրակա-նը,

• «թակարդի կապը, որ որսի վիզն ընկնելով խեղդում է». յգ. բախտերք. նորա-գիւտ բառ, որ այս երկու ձևով մի քանի ան-գամ գործածուած եմ գտնում Վրդն. առկ. 34. պարզապէս «որոգայթ» իմաստով ունի Վրդն. առ. 88 (սեռ. բախտերաց). գրուած բաղտերք Վրդ. բար. 102։


Բաղանիք, նեաց

s. pl.

s. pl. baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

• , -եաց, -եօք (միայն անեղա-բար գործածուած) «բաղնիք, տաքտուն, հա-մամ. 2. ջերմուկ» Եզեկ. իդ. 40. Եւս. պտմ Խոր. Սեբ. 55. -անսովոր եզակի ձևը գտնում եմ գործածուած մի անգամ Վրք. և վկ. Բ. 356 բաղանի մի. միջին հյ. յգ. ձևն էր բաղանես-տան (հմմտ. Սոկր. եկեղ. պտմ. էջ 112 տր-պուած բաղանեստ այն, որ պէտք է կարդալ բաղանեստան յգ. հյց.)։ Այս բառից են բա-ղանապան Յայսմ. բաղանապետ Փիլ. Ճա-ռընտ. բաղանաւոր ԱԲ. բաղանէպան Ճա-ռընտ. առաջին երեքը ա յօդակապով, վերջի-նը՝ բաղանէպան (կարդա՛ բաղանեպան) ըստ օրինի ունի ե (ինչ. *գինիապան>գի-նեպան). ռամկական ձևեր են բաղնապան Գնձ. բաղնեպան Ոսկիփ. բաղնելուայ «բա-ղանիքից նոր դուրս եկած» Քուչ. 79 (չունի ԱԲ)։

• = Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Բաղիստր, ի, տրաւ

s.

stone-bow;
crossbow;
catapult;
dart, arrow;
small dagger.

• «նետաձիգ աշ-տառակ, նետ նետելու պատերազմական մե-քենայ» Ա. մակ. զ. 51. «նետ» Երեմ. թ. § (որ սխալմամբ Մխ. երեմ. մեկնում է «սուր եռասայր, զոր ունին զինւորք ի մտրակս երիվարաց» (նոյնը բառացի կրկնում է Բառ. երեմ. էջ 45)։-Առաջին նշանակու-թեամբ և բաղիստ ձևով ունի Նորագիւտ բ. մնաց. իզ. 15 «Եւ արար Ոզիա յԵրուսաղէմ մեքենայս խորհրդովք իմաստութեան, զի ւիցին ի վերայ աշտարակացն և ի վերայ ան-կեանցն բաղիստս և վէմս մեծամեծս»։ (Ո--վորական թարգմանութիւնն ունի «ձգել նետս և քարինս մեծամեծս», համաձայն յունա-րէնի՝ որ է βάλλειν βέλεσι ϰαὶ λίϑοις μεγά-λοις)։ ձռանս. baliste, ռուս. баллиста, ասոս ❇ b lstrs կամ [syriac word] blsts (Brockelmann, էջ 39ա, երկուսն էլ առանց ձայնանիշի) ևն։ Յունարէն բառը չգիտէ Baillv. չէ՛ գործածուած Ա. մակ. զ. 51 և Բ. մնաց. իզ. 15, իսկ Երեմ. թ. 8 ունի βολις, որ է «նետ». յիշում է միայն Sophocles, Greek lexicon, էջ 296ա՝ վկայութեան կո-չելով Պրոկոպիոս (543 թ.), Մաւրիկիոս (607 թ.) և Լևոն Փիլիսոփայ (911 թ.)։ -Հիւբշ. а42։


Բամբիշն, բշան

cf. Բամբիշ.

• , ն հլ. (-շան, -շանէ, -շամբ.) «թագուհի» Եւս. քր. Ոսկ. մ. գ. 14. Եփր. թգ. 420. Արծր. Փիլ. յետնաբար եղել է բամ-բիշ Գնձ. որի համեմատ սրբագրուած է Մծբ. գ. և որ նոր գրականի էլ ընդունած ձևն և (բայց քիչ գործածական)։


Բանգ

s. bot.

s. bot. hen-hane.

• «մի տեսակ թունաւոր և թմրեցնող բոյս է. լտ.hyoscyamus, ֆրանս. ǰusquiame, անգլ. henbane, ռուս. беленa գերմ. Bilsenkraut (սրա գործածութիւնը զառանցել է տալիս)» Գաղիան. որից ունինք բանկեխոտ Բժշ. (գիտէ միայն ՀԲուս. § 305). աղուաշբանկ (իբր «խենթ բանկ»), գրուած նաև աղուէշբանկ, աղշբանկ, աղշպէնկ Վստկ. 32, 224։

• = Պրս. [arabic word] bang «բանգ», որի հին ձևն է զնդ. banha-«մի տեսակ բոյս, որ սառմո վիժելու համար են գործածում և ո-րից պատրաստում են թմրեցնող մի ըմպե-յիք»=սանս. bhangā«կանեփ և նրա սերմից պատրաստուած գինովցնող ըմպելիք» (տե՛ս Bartholomae 925, Hehn Kulturpflanzen 484, Horn § 232)։-Ըստ Marcel Devie, Dict étvmol des mots fr. d'origine orien-tale, Paris 1876 Հնդիկները այս անունով (bang) են կոչում թէ՛ «հնդիկ կանեփ» կո-չուած բոյսը և թէ՛ նրանից պատրաստուած թմրեցուցիչ հեղուկը։ Հնդիկ կանեփը կազ-մում է հաշիշի գլխաւոր տարրը։ Հնդիեները երբ որ ուզեն ուղեղը անզգայացնել, ցաւերը խաղաղել և անհոգ ննջել, փոշիացնում ևն bang-ը, խառնում ափիոնի, aree-ի և շա-քարի հետ ու կուլ տալիս։ Իսկ երբ ուզեն սւրախանալ, խառնում են մուշկի, յամբարի և շաքարի հետ ու խմում։-Իրանական բառը տարածուած է շատ ուրիշ լեզուների մեջ, ինչ. աֆղան. bang «կանեփ», արաբ. [arabic word] banj, վրաց. ბანგი բանգի, ռուս. пенька «կանեփ», լեհ. pienka, չեխ. pének, pénka, գերմ. Bangenkraut, պորտ. bango, ֆրանս. bangue ևն։-Հիւբշ. 263։


Բանդ

cf. Բանտ.

• «թառի կամ նման երաժշտական գործիքների թևի վրայ՝ լարերի տակ՝ իրա-րից մի մի մատ հեռաւորութեամբ՝ գօտու նման փաթաթուած թելերը, որոնց վրայ դնէ-լով մատները՝ ստացւում են do, re. mi, ևն ձայները. ռուս. ладь, ֆրանս. touche, գերմ. Tast»։ Այս բառի առանձին գործածութեան չեմ հանդիպած. մեր բառարաններն էլ չգի-տեն. բայց նրա ապացոյցն է Լծ. սահմ. 274 դրուած վկայութիւնը, որ հետևեալ ձևն ունի «Բաղազանութիւն հնչմանց... որ այլևայլ ձայնքն բաղկանան և մի լինին ժիրն և բանդն. զի երաժշտական արուեստն չափով և քանակիւ է»։ Այստեղ ժիր և բանդ աղաւաղ գրչութիւններ են, փոխանակ զիր և բամբ (պրս. արաբ. ❇ ︎ zīru bam «բարձր և ցած ձայները»), բայց յայտնի կերպով ցոյց են տալիս, որ բանդ երաժշտական մի բառ գոյութիւն ունեցած է։ Այս բառից է կազ-մուած բանդախառն «բանդերը խառնուած» (կարող է երբեմն պատահիլ, որ նուագարանի բանդերը իրենց տեղից շարժին և այն ժա-մանակ ձայները սխալ դուրս կգան և ան-ներդաշնակ մի բան կլսուի). այս բառը մէկ անգամ գործածուած է Թէոփ. ի խ. մկ. «խօ-սիմք նուագարանքս քո. և արդ մի աղի պա-կասեաց. ժրացո՛ զբանդախառն երգարանս, զի մի՛ և այլ թերասցի»։


Անօթ, ոց, ից

s.

vase, vessel, pot;
box;
piece of furniture;
tool, instrument;
—ք խոհակերոցի, kitchen-range, set of pots and kettles, յ— առնուլ, խնդրել, to borrow;
յ— տալ, to lend.

• . ո հլ. (յետնաբար նաև ի հլ). «ա-ման, կահ, կարասիք, գործիք՝ մանաւանդ պատերազմական գործիքներ» ՍԳր. Եզն. Եփր. ծն. որից յանօթ առնուլ «գործածու-թեան համար փոխ առնել» Դ. թագ. զ. 5. Սե-բեր. յանօթ տալ «փոխ տալ» Ոսկ. մ. գ. 24 (հմմտ. գւռ. խաբ տալ «կաթ փոխ տալ» Ալքս. Ախց. Ակն. Կիւր. Կլ. Հմշ. Չն. որ կազմուած է տճկ. [arabic word] qab, ռմկ. խաբ «աման» բառից), անօթաբեր «կարասիները տանող (կառք)» Բրս. ընչեղ. անօթագործու-թիւն Փիլ. ել. անօթապահ «եկեռեռու աւան. դատուն» Պտրգ. 429 (նորագիւտ բառ). նոր գրականի մէջ ունինք հրանօթ, թնդանօթ, թնդանօթապետ, թնդանօթաձիգ, թնդանօ-թարան, որոնք կազմոսած են անօթ՝ բառի «պատերազմական գործիք» նշանակութեան համաձայն։


Աշխոյժ, խուժից

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Պլ. աշխուժ, Սեբ. աշ-կուշ։ ՈԲ. չունի ՆՀԲ։ Այժմ էլ գործածական է մի-այն արևելեան գրականում, իսկ արևմտեա-նից դուրս է վտարուած՝ իբրև թուրքերէն! գռեհիկ բառ։


Աշտարակ, աց

s.

tower;
donjon;
watch-tower.

• ԳՒՌ.-Չթ. աշդարօգ «բերդ». իսկ Պլ. կայ միայն «Գիտես թէ աշդարագն ենք» դար-ձուածի մէջ, որ գործածւում է խառնակ հա-ւաքոյթների համար, ուր մեծ անկարգութիւն է տիրում (ակնարկութիւն Բաբելոնի աշտա-րակաշինութեան)։


Ապաժոյժ, ժուժաւ

adj. s.

intolerable, rinsufferable, insupportable;
menses;
blood, river or shedding of blood;
տապալիլ յարիւն յ—, յ— թաւալիլ, յարիւն եւ յ— համակիլ, արեամբ եւ ապաժուժաւ թաւալիլ, to be bloody, stained with blood;
ընդ քիրտն եւ ընդ — գալ, ընդ քիրտն եւ ընդ — գալ, to sweat blood and water, to make great force, to fatigue on'es self to death;
— բերումն, intemperateness, violence.

• , ի-ա հլ. «արիւն, մանաւանդ թափուած արիւն» Վկ. արև. 119. Ոսկ. մ. բ. 10. Մարութ. Եփր. մատ. բ. 305. Եղիշ. է. էջ 96. Խոր. Լաստ. Իգնատ. ղկ. 241. Արծր «օրէնք կանանց» Վրդն. ծն. որից ապաժու-ժախոն «արիւնարբու» Թէոդ. մայրագ. սո-վորաբար գործածւում է արիւն բառի հետ միասին. ինչ. արեամբ և ապաժուժաւ թա-թաւեալ ևն։-Սխալ ստուգաբանութեամբ յետնաբար համարուած է անտանելի, ան-ժուժալի» (օր.՝ յապաժոյժ տանջանսն). Բառ. երեմ. էջ 26 ունի ապաժուժել «զրկել կամ հանել»։


Ապական, ի, աց

adj.

corrupted, corruptive.

• «ապականուած» Արծր. (այդ աոմատական ձևով ուրիշ տեղ ռործածուած չէ). որից ապականել «անհետացնել, ջնջել, մէջտեղից վերացնել. 2. խանգարեւ. մնա-սել, աւրել, փհացնել. 3. կեղտոտել. 4. պըղ-ծել զկոյս. 5. (կրաւ) հրակէզ լինել, կրակով այրիլ» ՍԳր. Եզն. Ագաթ. ապականացու Ա. պետ. ա. 18. ապականիչ ՍԳր. Ագաթ. ա-պականութիւն ՍԳր. Ագաթ. անապական Ա-գաթ. ևն։ Նոր գրականում գործածւում է Արմատական բառարան-15 միայն «կեղտոտել» իմաստով և նիւթական կամ բարոյական առումով։


Ապահով

adj. adv.

sure, safe, assured;
յ—ս, assuredly;
յ—ս լինել, to be sure, to be certain.

• «հանգիստ, վախից՝ երկիւղից ա-զատ» (անհոլով). սովորաբար գործածւում է յնախդիրով. ինչ. ապահով կամ յապահով «հեռու ընկած, զատուած, առանձնացած» Եզեկ. լզ. 11(յն. ի բաց ընկեցիկ). յա-պահով լինել, յապահովս առնել «ապա-հովիլ, ապահովացնել, Ոսկ. մտթ. յետ-նաբար ունինք յապահով (իբր ած.) Փիլ. Վրք. հց. Գէ. ես. յապահովանալ Պիտ. Փիլ. Արծր. Յհ. կաթ. յապահովանք Պիտ. յապա-հովացուցանել Յհ. իմ. Գնձ. յապահովութիւն Պիտ. Փիլ. նոր գրականում ընդունուած է ան-նախդիր ապահով ձևը, որիզ կառմուած են ապահովել, ապահովագրել, ապահովագրա-կան, ապահովագրութիւն, ապահովաբար, ա-պահովապէս, անապահով, անապահովու-թիւն ևն։


Ապարահ, ից

cf. Ապահար.

• , ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝


Ապարօշ, ից

s.

turban, head-band, frontlet.

• «գլխին կապելու մի զարդ է» (ըստ Հացունի, Պատմ. տարազին, էջ 132 ճոխ ժապաւէն՝ որ ճակատից անցնելով գլխի յետևում կապւում էր). չորս անգամ միայն գործածուած է Ս. Գրքում՝ անհոլով (ՆՀԲ դնում է սեռ.-ի)։


Ապաւարտակ

adj.

dirty, unclean.

• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։


Ապիզակ

s.

brooch.

• «կրծքի վրայ կախելու իշխանա-կան զարդ» (նկարագրութիւնը տե՛ս Հացու-նի, Պատմ. տարազին, էջ 100) Բուզ. ե. 38. սոանից դուրս ուրիշ տեղ չէ գործածուած։


Ապիմակ

adj.

cf. Անզգամ;
յապիմակս, cf. Անզգամաբար.

• . մէկ անգամ գործածուած է Եզնիկի մէջ. «Ջորդիս կամ զծառայս յապի-մակս և ստահակս յօժարեցուցանիցէ հանեւ» (էշ 269)։ ՆՀԲ և ՋԲ մեկնում են բառս «ան-վերակացու, անգլուխ, ինքնագլուխ, անըզ-գամ, խեռ», ԱԲ «անխելք, անզգամ». Վար-դանեան ՀԱ 1913, 560=Բառաքնն. դիտ. Բ. 20 ուղղում է ապիկամ. «անկամ, ծոյլ, թոյլ», որով բառս կդառնայ


Բաշ, ի, ից

s.

horse hair, mane.

• ԳՒՌ.-Վն. բmշ (գիւղերը փmշ) «ձիու բաշ», Խրբ. բաշ, Մշ. բ'աշ, Սլմ. պmշ, Ասլ. փաշ «ձիու բաշ». իսկ Տիգ. փmշ «աղջկայ վարս» նշանակութեամբ գործածական է մի-այն անէծքներում. նոյնպէս կայ Մրղ. պmշ (միայն հողը բաշիդ դնեմ «մեռնի՞ս» անէծ-քի մէջ)։-Կերևի թէ նոյն բառն է և Երև. բաշ, Ղրբ. պէշ «կտուրի եզերքը, տան պատի վերի ծայրը, կատար, գագաթ». նշանակու-թեան զարգացման համար հմմտ. թրք. [arabic word] yal «ձիու բաշ», բայց Կովկասի բարբառ-ներում նաև «լեռան թեքուած մասը», ռուս. гривa «բաշ, երկար կատար լերանց»։ (Չի կարող լինել թրք. [arabic word] baš «գլուխ» բառից, ինչպէս ցոյց է տալիս Ղրբ. պէշ, որ փոխա-ռութեան պարագային գոնէ *բէշ ձևը պիտի ունենար)։-Կայ սակայն զնդ. barəšnau-«բարձրութիւն, գագաթ՝ լեռան, մարդու» (Bartholomae 951), որ չգիտեմ թէ կապ ունի՞ այս բառի հետ։


Բաշխիշ

s.

gratuity, drink-money.

• «պարգև, նուէր, ընծայ». մէկ անգամ միայն գործածուած է Բուզ. ե. 2 «Եւ ամենայն զօրացն տային բաշխիշ ի մեծամեծ աւարացն ածելոց»։ (Նորայր, Կորիւն վրդ. էջ 184 այս բառը կարդում է բաշխել, որով բաշ-խիշ ձևը գոյութիւնից զրկւում է)։


Բասիր

cf. Բասրելի.

• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։


Բաստ, ից

s.

fortune, luck;
destiny, fate;
wager, bet, stake;
—ս արկանել, to lay a wager, to bet.

• «ապաստանի տեղ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուա» կեղծ Շապհոյ Բագրատունւոյ պատմութեան մէջ, էջ 43 «Ապա է՞ր է զի նստիս ընդ դրուց քաղաքին. բաստ է. այս քաղաքս քո է և այդ բարձր աշտարակս զի՞՝ է քեզ. ասա ինձ»։


Բարաշխ

adj.

hard;
soft.

• (Ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «խիստ, բիրտ» (բնաւորութեան համար ասուած) Փիլ. ել. 471 (խիստք և բա-րաշխ խռպողք). ուրիշ տեղ չէ գործածուած։


Բարդ, ից

s. adj. gr.

s. adj. hay-rick;
heaped up, piled, bound up;
polypetalous;
— անուն, բառ, compound word.

• , ի հլ. «դէզ» (խոտի կամ հացաբոյ-սերի համար գործածուած) Դատ. ժե. 5. Ա-գաթ. Փարպ. «ոչ-պարզ, բաղադրեալ (բառ)» Թր. և Երզն. քեր. «մի տեսակ ծաղիկ՝ որ գարնան սկիզբն է բացւում» Տաղ. (տե՛ս Աաստանեան, Նոր ժողովածու, Բ. 68). որից բարդել «դիզել, կուտել» Նար. Սարգ. յկ. Կլի-մաք. Վրք. հց. բարդած «կոյտ» Տօնակ, «բաղադրեալ» Փիլ. այլաբ. բարդութիւն Նար. բարդումն Կլիմաք. յարաբարդել Յհ. կթ. բարդակ «խումբ, դէզ» Սիւն. քեր. 206. բար-դածանց «թէ՛ բարդուած և թէ՛ ածանց բառ» (նոր բառ)։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Կր. Մշ. բ'արդ՝ (բայց Խրբ. նաև բ'արդ'ի), Մկ. պmրթ, Վն. պmռթ. այս բոլորը նջանակում են հունձքի որոշ չափ, որ է 40 խուրձ. (Չրս. նշանակում ե «30 հատ». գործածւում է ձու համրելու հա-մար)։ Նոր բառեր են բարդոց նոյն նշ. (Ալշ. Մշ. բ'արդ'ոց, Երև. բ'արթօց, Ոզմ. բ'mր-թուց), բարդակոլոն «իրարանցում, խառնա-շփոթութիւն», բարդոցել, բարդնակ, բարդակ։


Խոնջ, ի —

s. adj.

fatigue, lassitude;
fatigued, tired, weary, faint, jaded.

• «վայր, ցած». մէկ անգամ միայն գործածել է Եւս. պտմ. 166 «Որք միանգամ էին յեօթն և ի տասնամենից և ի խոնջ»։ (ՆՀԲ գրում է խոնճ. տպուած է խոնջ)։-ԱԲ այս նշանակութեան վրայ աւելացնում է նաև «մէջը» նշանակութիւնը, որի համար անշուշտ որևէ աղբիւր ունի իր առջև. բայց այդ աղ-բիւրը անյայտ է։-ՋԲ բնաւ չէ յիշում այս բառը։


Խոնջան

cf. Խոնճան.

• ՓՈԽ.-Վրաց. ხონჯარი խոնջարի, ხვან-ჯარი խվանջարի «խոնջան», ὄვანჯი խվան-ջի «կապ»։ (Վերջինս մտածել է տալիս թէ արմատն է *խոնջ «կապ» և թէ հայերէնը ածանցուած է կովկասեան մի ձևից)։-Ըստ Արամ Գնդունիի գործածական է բառս նաև Հաճինի թուրքերի մէջ xunjan ձևովս


Խոպոպ

"cf. Խոպոպիք."

• «գանգուր՝ ոլորուած մազ» Լասա. որից խոպոպիք «մազերի հիւսք» Նխ. ղևտ Խոր. Վրդն. ղևտ. և Թուոց խոպոպել «մա-զերը ոլորել» Ճառընտ. իբրև ածական գոր. ծածուած է Կիւրղ. թգ. «գանգրաւոր, ծայբը ոլոր ոլոր» նշանակութեամբ (կաղանչան բոյսի համար է ասուած)։ Գրուած է նաև հոպոպիք, ինչպէս երբեմն գործածւում է նաև արդի գրական լեզուի մէջ։ ԱԲ ունի խոպ «ոլրած մազ» ձևն էլ, որ գտնում եմ գործա-ծուած Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 71 «Խոպ խոպ խոպոպին վայր վաւռե-նի ջոկիցն». եթէ ստոյգ է նշանակութիւնը, կարող է ներկայացնել բառի արմատական ձևը։


Խոռ

s. bot.

s. bot. iva.

• «ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։

• «ժլատ». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Բրս. մրկ, 81 «Բազումք ո՛չ վասն Աստուծոյ, այլ յա-ղագս ընչասիրութեանն և խոռ և ռիշտ բա-րուցն՝ յաղթեցին հեշտութեան մարմնոյ և փափուկ կենաց»։


Խոռապետ, աց

s.

prime minister.

• «կիւրապաղատ, իշխան յար-քունիս». մէկ անգամ գործածում է Բ. թագ. ը. 18. սրանից է բարդուած շահխոռապետ «արքայական իշխան» Եղիշ. ե. (այս վեր-ջինը ՆՀԲ ուղղում է շահ ախոռապետ, մինչ Մոսկուայի տպագրութիւնը պահում է ա-ռաջին ընթերցուածը)։


Խոստ

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

• «խոստում, ուխտ» Վրդն. առ. էջ 94 (Չէ՛ պարտ զխոստն մոռանալ). ոճով աս-ւում է խոստ լինել «խօսք տալ, խոստանալ» Գոր. և շմ. 79. յետնաբար՝ ի խոստ ածել «խոստովանեցնել, մի բան խոստանալով ռառտնեօը ասել տալ» Մաղաք. աբ. 28. ի խոստ գալ «խոստովանիլ, յայտնել» Ուոհ. t︎ 320. Կոստ. երզն. 100. Մաղար. առ. 18 Վրդռն. առակ. որից խոստանալ «խօսք տալ» ՍԳր. Ագաթ. «խոստովանիլ» Սեբեր. «սպառ-նալ» Ագաթ. «հարս լինելու խօսք տալ» Մծբ. խոստումն Եսթ. դ. 7. Ագաթ. Սեբեր. ի խոս-տումն ածել «խոստովանեցնել» Կղնկտ. հրտր. Էմ. էջ 40. խոստութիւն «խոստում, Տիմոթ. կուզ, էջ 237. աստուածախոստ Սհկ, կթ. արմաւ. խոստաբանութիւն Բուզ. Արծր. խոստուկ լինել «խոստովանիլ» Կղնկատ. խոստմնադրուժ, խոստմնազանց, խոստմնա-պահ, անխոստմնապահ (նոր բառեր). այս-տեղ է պատկանում նաև ոսկեդարեան գե-ղեցիկ բառս խոստաւոր «ուխտի նուէր», որ գործածուած է միայն նորագիւտ Ա. մնաց. իթ. 4 «Եթէ իցէ ոք յօժար խոստատրս բե-րել»։ Այս արմատի հետ նոյն է նաև խռսսո-վաճ, որ տե՛ս առանձին։


Խոսրովային

s. mus.

s. mus. an Armenian note.

• «արքայական, թագաւորա-վայել», նորագիւտ բառ, որ երկու անգամ ստնում եմ գործածուած Յղ. մովս. և դաւթի անվաւերականում, էջ 47՝ և 49 «Կանգնեցին բուրգն խոսրովային և անահ ի մեքենայից Եւ բուրգքն ամենայն խոսրովայինք»։


Խոտ, ոց

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

• , ո հլ. «թաց կամ չոր խոտ» ՍԳր. Ա-գաթ. որից խոտաբուտ Բ. մակ. ե. 27. խո-տալից Ոսկ. ես. խոտակեր Սղ. ճե. 20. Եզն. Ագաթ. խոտահամբար Ագաթ. խոտաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. խոտեղէն Ոսև. ես. Եզն. խոտակ «խոտիկ, մի քիչ խոտ» Մեծոբ. խոտաբոյս (նոր բառ), խոտչէք «խո-տի վրայ դրուած հարկ» Սմբ. ռատ. 22. մանրախոտ Ագաթ. կանթեղխոտ Բժշ. մոլա-խոտել Առակ. իդ. 31. խոտալի (նորագիւտ բառ) Յկ. կր. 38. ծխախոտ, քթախոտ, ընչա-խոտ (նոր բառեր).-այստեղ է պատկանում նաև խոտմուշ «խռիւ» Վստկ. էջ 178, որի երկրորդ մասը անյայտ է, բայց գրչութիւնն էլ կասկածելի. դրա համար աւելի լաւ եմ համարում խոտոշ՝ որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճծե. «Մի վառած մոմն զբազումս վառէ և ոչ պակասի և մին խոտոշն զմին այլն վառէ և ընդ աշխառհ տարածի». հմմտ. Գնձ. խոտուշ «չոր խո՞տ» (տե՛ս Մամիկոնեան, Հազարից մէկը, էջ 227)։


Խոր, ոց

adj. fig. adv.

deep, hollow, excavated;
profound, deep;
ի —, deeply, profoundly;
thoroughly;
grievously;
— տգիտութիւն՝ վէրք, profound ignorance;
deep wound;
խաւար —, thick, dreadful darkness;
— աղքատութիւն, profound misery, abject poverty;
ի — ձմերան, in the depth of winter;
ի — ամարան, in the middle of summer;
պեղել ի —, to excavate deeply.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. խոր, Ախց. Գոր. Երև. Ղրբ. խօր, Շմ. խօռ, Լ. խօռը, Մղր. Ոզմ. խուր, Տփ. խուր, խուրը, Մրղ. խուիր. Ագլ. հուր. -ածանցման մէջ ստանաւով ն յօդը՝ խոռնանալ, խոռնացնել Լ.-ունկ մաս-նիկով աճած ձևն ունին՝ Ախց. Կր. խօրունկ. Պլ. Սեբ. խօրունգ. Ննխ. խօրունգ (բայց գիւ-ղերը՝ խօռունգ), Խրբ. խօռունգ, Ասլ. խէօ-րիւնգ, խէօրիւ*, Ռ. հօրունգ-սրա տեղ խո-րուն ձևն ունին՝ Ակն. Արբ. Չրս. (մասնիկիս համար հմմտ. լեցունկ, լեցուն).-նոյնը ու մասնիկով զիտեն՝ Տիգ. խօռու (այս բառը նշանակում է թէ՛ «խոր» և թէ «հեռու». ինչ-պէս որ մօտ բառն էլ նշանակում է նաև «ծանծաղ». հմմտ. հեռու). Զթ. խուռու, Հճ խույու։-Նոր բառեր են խորանդր Վն., խօ-րանթք Մկ., խօրունտր Ալշ. (նշանակում են «խոր» կամ «շատ խոր»). խորանք «ձոր», խորացնել, խորել «մի բան ծակելով՝ մէջը ղուրս տալ» (այլ է խորել Վն. «թաղել», որ ծագում է հորել ձևից, ինչպէս ունին այլ բարբառներ), խորխորանք, խորխուփ, խոր-կընալ, խորուսան, խորվնալ, իսկ խորոփիք ձևը գործածւում է Բղ. «խորուփոս տեղեր» նշանակութեամբ։-Նոյն բառն է Հմշ. խէօր «առու»։


Խորգ, ոց

s.

hair-shirt, sack-cloth, hair-cloth;
ապաշխարել —ով, to repent in sack-cloth.

• , ո հլ. «մազեղէն քուրձ (յատկապէս ապաշխարութեան համար հագուած)» ՍԳր. Մծբ. «քուրձէ պարկ, չուվալ» Վրք. հց. որից խորգահանդերձ Բուզ. խորգազգաց Լաստ. խորգեղէն Յայսմ.-ՀՀԲ խորգ բառին տալիս է նաև «մազէ չուանով հիւսուած խառա-ղան» նշանակութիւնը, որ սակայն վկայու-թեամբ հաստատուած չէ։-Անյայտ իմաս-տով է գործածուած Ոսկ. պօղ. ա. 315 «զնո-ցանէ զխորգ ինչ ածիցես զմտաւ», որ հռա-տարակիչը առանց բացատրութեան ուղղում է «զնոցանէ զի՞նչ ածիցես զմտաւ»։


Խորշ, ից

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

• , ի հլ. «փոս, ծակ, խորութիւն, ծո-վածոց, անկիւն, զգեստի ծալք, երեսի կըն-ճիռ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Բուզ. Կոչ. Մծբ. «անհարթութիւն, թերութիւն» Ոսկ. եփես. 882-3. որից խորշ առնուլ (ի հողմոյ) «քամուց ուռիլ (առագաստի)» Վեցօր. 129. խորշանկեալ «կնճռուած» Վեցօր. 97. խոր-շաքաղ «հագուստի ծայրը վեր ծալած» Ոսկ. ա. տիմ. ը. խորշխորշան «հագուստի ծալ-քերը» Բուզ. խորշեղէն «վէտ ի վէտ» Մծբ. անխորշ «անծայրածիր» Վեցօր. վեցախորշ Առ որս. ծովախորշ (նոր բառ).-ոմ մասնի-կով աճած է խորշոմ «երեսի կնճիռ» (յա-տուկ է արդի գրականին), որից խորշոմերես Եփր. թգ. էջ 456 (գրուած է համառօտա-գրութեամբ խրշմերես. տե՛ս ժմերես և ՀԱ 1913, 300). խւրշոմիլ «կնճռիլ» Օր. լդ. 7. Ոսկ. մրգր. բ. (գրուած խորշմեալ). անխոր-շոմ «առանց կնճիռների» (նոր բառ).-բա-յական գործածութեամբ ունինք խորշիլ «վա-խենալով փախչիլ, կծկուիլ, զգուշանալ, զը-զուիլ, քաշուիլ, ամաչել» ՍԳր. Սեբեր. Ոսկ յհ. ա. 12, որից անխորշ «համարձակ» Ա-գաթ. խորշանք Ոսկ. յհ. բ. 27. խորշումն Նիւս. Լմբ. ևն (իմաստի զարգացման հա-մար հմմտ. աշխ. քաշուիլ «կնճռիլ և ամա-չել», տճկ. čekilmek «քաշուիլ, կնճռիլ» և č̌ekinmek «ամաչել, քաշուիլ»)։

• = Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Խուժ, ի, աց

adj.

barbarous, savage, rude;
rough, cruel, inhuman;
խուժք եւ դուժք, the barbarians.

• ԳՒՌ.-Արդի ժողովրդական լեզւում շատ սովորական դարձաւ խուժան ձևը։ Բառիս առաջին իմաստն էր «թալանչի ամբոխ՝ որ դնում էր ջարդարար խմբերի յետևից». յե-տոյ դարձաւ ընդհանրապէս «փողոցային մարդ կամ երախայ», և այժմ գործածական է իբրև նախատական ածական։ Մի քանի աարի առաջ՝ դրամական անկայունութեան մի-ջոցին, այսպէս էին կոչւում նաև մանրարժէք թղթադրամները։ Ոսկու կուրսի վերահաստա-տումով այս վերջին իմաստը վերացաւ։